Բարի լույս հայեր ու հայ ժողովուրդ!
Շնորհավոր մեր անկախության տոնը, շնորհավոր մեր երրորդ հանրապետության օրը, շնորհավոր մեր անկախ պետականության ու հզոր բանակի օրը, շնորհավոր բոլոր բոլորիս ու բոլոր-բոլորին,որ այս օրվա համար պայքարեցին…
Մեր Նահապետ Հայկն ու բոլոր իսկական Հայկազունիները, պետականակենտրոն Մենուան ու հայրենանվեր Արշակը, խիզախ Վարդաններն ու ասպետական Մուշեղները, Երկաթյա Աշոտն ու խոհեմ Ռուբինյանները, Դավիթ-բեկն ու իր քաջ զինվորականությունը, Արաբոն, Գևորգ Չաուշը, Անդրանիկը, Նժդեհն ու էլի հազար հազարավոր ազգանվեր տղերք հենց այս օրը կերտեցին մեր անկախ պետականությունը, որն արդեն մեր օրերում խելագարության հասնող խիզախ խենթությամբ պաշտպանեցին նորօրյա հերոսները՝ անսահման հայրենասեր Մոնթեն, մտավորական զինվորական Լեոնիդը, հայի տեսակի թշնամու համար Դուշման, բայց հայերի իսկական բարեկամ Վարդանը, Ասկոլկեն ու Պետոն, մերօրյա սյունեցի Երկաթյա Աշոտը ու էլի հազարավոր տղերք, ինչպես նաև արդեն իմ սերնդակից՝ մանումենտցի մեր խենթ ու խիզախ, ողջ ազգի համար սիրելի դարձած Ռոբերտը կենտրոնի տղա Ադամի, խիզախ սպա Ուրֆանյանի ու բոլոր-բոլոր էն խենթ տղերքի հետ միասին, որ վերապատմեցին մեր պատմությունը XX դարում ու թույլ չտվեցին մեր թշնամիներին վերագրել այն XXI դարում:
Բոլոր-բոլորիս, բոլոր իսկական հայերին՝ ՇՀՆՈՐՀԱՎՈՐ: Անկախությունը բացարձակ արժեք է, ինչպես երեխայի համար մայրը: Շնորհավոր մեր բոլորիս տոնը, ուժ ու հզորություն մեր երկրին ու թող փառավորվեն բոլոր էն տղերքի հոգիները, որ ընկան էս օրվա համար…
Երեկ Աղասին ասում էր, թե այս օրը իսկական նվերը կլինի հայ մանուկների ծնունդը: Արդ իմացեք, 2 տարի առաջ այս օրը մեկը ես հենց նման աննկարագրելիորեն արժեքավոր մի նվեր ստացա՝ ծնվեցին Դավիթիկս ու Անահիտիկս: Շնորհավոր բոլոր-բոլորիս ու թող Հայաստանի անկախությունը հավերժ լինի!
_________________ Приходите в мой дом...
|