1-ին մոդելի ձեռքերը, ոտքերը թույլ էին եւ լավ չէին աշխատում, Էնկին նրան դարձրեց թագավորական թիկնապահ: 2-րդը լավ չէր տեսնում, նրան Էնկին դարձրեց երգիչ, 3-րդի ոտքերն էին ծուռ, եւ Էնկին նրան դարձրեց արծաթագործ, 4-րդը ամուլ էր, Էնկին նրան ամրացրեց ջրով եւ նրա մարմնին կյանք տվեց, 5-րդը կին էր, ով չէր կարող ծնել եւ նրան դարձրեց ջուլհակ, 6-րդ մոդելը անսեռ էր, եւ Էնկին նրան պալատական կավատ դարձրեց: Նինմահը իր ձեռքից գցեց Աբզուի մնացորդը եւ դիմեց Էնկիին՝ ասելով, բոլոր նրանց, ում դու կյանք տվեցիր, ես տվեցի ճակատագիր, հիմա ես կստեղծեմ, իսկ դու նրան ճակատագիր կտաս. այսպես է նկարագրված կատարելագործված մոդելի արարումը Էնկիի կողմից: Էնկին սկսեց ծեփել Ձեւը ներսից եւ դրսից Գլուխը, ձեռքերը, մարմնի մասերը: Նինմահը այսպես ասաց թախանձագին, (դիմելով Էնկիին) Արմատը քո վեր բարձրացնելով, Թող սերմը դատարկվի իգական մարմնում, Եվ կինը կհղիանա: Եվ ծնվեց ՈՒմուլը(Լուլուն): Նինմահ-Նիհուրսագիին հաջողվեց շտկել մոդելի թերությունները եւ հասնել կատարելության: Կատարյալ օգնականը կոչվեց «Լուլու-խառնված, ստացված»: Գոհ արդյունքից՝ Նինմահ-Նիհուրսագը բարձրացրեց նրան եւ բացականչեց. «Այդ ես ստեղծե-ցի, իմ ձեռքերը ստեղծեցին»: Շումերական նկարիչներից մեկը պատկերել է այդ պահը: Արարման ընթացքը էնկի/Հայայի մոտ զարգանում էր օրինաչափ, «առաջին մարդու» հիման վրա ստեղծվեցին արական եւ իգական օգնականները եւ դա իրակա-նացրեց Էնկի/Հայան՝ «Նուդիմմուդը» կամ «գեղեցիկ իրերի արարողը», ինչպես նրան անվանում էին շումերները: Շումերական ավանդապատումները շարունակում են ներկայացնել Էնկի/Հայա Աստծո գործունեությունը եւ պատմում են, որ Էնկի/Հայան կատարելագոր-ծեց «Լուլուին», ստեղծեց նրա համար ռեգեներացիայի հնարավորություն, այսինքն՝ «Լուլուն» ձեռք բերեց սերունդ ունենալու կարո-ղություն: Էնկին շատ զայրացավ, երբ իմացավ, որ Էնկի/Հայան Լուլու օգնականին ստեղծել է Անունակի պատկերով եւ տվել է նրան սերունդ ունենա-լու կարողություն: Էնլիլը մեղադրեց Էնկի/Հայային ասելով, որ շուտով այդ օգնականը կկարողանա ինքնուրույն ճաշակել կյանքի պտուղը: Էնկի/Հայա Աստծո կյանքում մեծ տեղ ունի Նրա քույր Նինմահը կամ Նիհուրսագը-«Լեռնային գագաթների տիրուհին», նա մշտապես իր հսկո-ղության տակ էր պահում Էնկի/Հայա Աստծո արտամուսնական կյանքը եւ, սակայն, «Լեռնային գագաթների տիրուհին» չկատարեց իր ամենագլխավոր պարտա-կանությունը: «Ադապի պատմությունը» ավանդապատումը պատմում է, թե ինչպես Էնկի/Հայա Աստծո 7-րդ զավակ Ադապը ծնվեց մահկանացու կնոջից եւ դար-ձավ ամենասիրելին: Այդ օրերին, այդ տարիներին իմաստուն Էրիդուի որդուն, Էան նրան, ինչպես հիմք ստեղծեց մարդկանց մեջ: Էան իմաստացրեց նրա գիտակցությունը, Նա բացեց Ադապին աշխարհի պատկերները, Իմաստություն տվեց նրան, հավերժական կյանք չտվեց նրան: Ադապը շումերական դիցաբանական մշակույթում համարվում է Էրիդու քաղաքի որդին, առաջին քուրմը եւ ճանաչվում է որպես Էրիդուի իմաս-տուն, որը համադրել է գիտությունը եւ կրոնը: Էնկի/Հայա Աստծո ցանկությամբ Ադապը ներկայացավ Ա (Ան) Աստծուն, Ադապը տեսավ Տիեզերքը եւ անցավ Ա-րարիչ Աստծու փորձությունները: Ավարտելով ուսուցումը աստվածների մոտ՝ Ադապը ստացավ «ԿԻ.ԲՈւ.ԴՈւ» աղյուսակը, որը պարունակում էր թվային համակարգը հասկանալու սկզբունքը, երկնքի եւ երկրի գաղտնիքները: EN.MEN.DUR.AN.NA կոչումով վերադարձավ Շումեր, որտեղ աստվածուհի Նինկարրակը ցույց տվեց նրան այն բոլոր հիվանդությունները, որով ախտավորված էր մարդկությունը եւ ցույց տվեց, թե ինչպես իրականացնել բուժումը: Անդրադառնանք ԱԴԱՊ տերմինին եւ փորձենք հասկանալ դրա իմաստը՝ հենվելով վերոշարադրված նյութերի վրա, որպես բանալի օգտագործելով հապավման մոդելը: «Ադապ» հապավումի մեջ ամփոփված է «Արարչի Դեմքով Արարված Պատկեր» միտքը, երեւույթը ամբողջովին համահունչ է «ԷԱ» հապավման գաղա-փարախոսությանը եւ Ադապի արարման պատմության ոգուն: Այսպիսով՝ շումերական ավանդապատումները մեզ ասում են, որ Էություն Արարող Աստ-վածը իր 7-րդ զավակին ստեղծեց իր Էությունից՝ որպես «Արարչի Դեմքով Արարված Պատկեր» մահկանացու կնոջ միջոցով, որի հապավումը դարձավ Ադապ տերմինը: Ադապը անմահ չէր, սակայն Էնկի/Հայան բացահայտեց նրա համար Մեկ Էության իրական գաղտնիքը, անմահությունը ձեռք բերելու համար Ադապը պետք է իր հոգեւորը հասցներ կատարելության: Միեւնույն ժամանակ Էնկի/Հայան արգելեց Ադապին նյութական աշխարհը կամ նրա գլխավոր արտահայ-տիչը՝ Եսը դարձնել առաջնային, ասելով – եթե նա համտես անի «կյանքի հացը» եւ «կյանքի ջուրը», ապա երբեք անմահություն չի ունենա: Ինչ-պես շումերական, այնպես էլ Հին Կտակարանի տեքստերը հաստատում են, որ արարված մարդը ստացավ ամեն ինչ, բացի անմահությունից: Ադապի անցած ճանա-պարհը եւ նրան ուղղված գաղափարների արձագանքները ամրագրված են Նոր Կտակարանում եւ ներկայանում է մեզ Հիսուսի ծննդյան պատմությունով: Համաձայն շումերական անվանդապատումների՝ «Էրիդուի որդի» եւ «Էրիդուի իմաստուն» հոմանիշներով Ադապը դարձավ շումերական 7-րդ կառավարիչ Էրիդուի առաջին քուրմը EN.MEN.DUR.AN.NA կոչումով, ով կառավարել է 58.600 տարի առաջ: Անդրադառնանք նորից «Էա եւ Երկիրը» ավանդապատման այն մասին, որտեղ Էնկի/Հայան Գերագույն Աստվածներին տեղյակ է պահում, որ օգնական ստեղծելու համար անհրժեշտ նյութ երկրի վրա արդեն կա, մնում է ընդամենը «կնիք դնել նրանց վրա»: Պահպանված անտրոպոլոգիական նյութերը եւ շումերական ավանդապատումները հաստատում են, որ 40.000 տարեկան «Հին մարդը» կամ Homo sapiens-ը եւ Էնկի/Հայա Աստծո ստեղծված օգնական Լուլուն գոյություն են ունեցել նույն ժամանակաշրջանում: Մարդաբանության մեջ մի հետաքրքիր միտում կա, որն ուղղակիորեն առնչվում է արարված Կավե մարդուն, Լուլուին եւ Ադապին: Մարդաբանությունում մարդու անցած ճանապարհը պայմանականորեն այս է՝ Homo sapiens, Նեանդերտալացի, կրոմանոիդ: Մարդու «էվոլյուցիոն» զարգացումը դեռեւս բացահայտված չէ, որոշ մասնագետներ կարծում են, որ նա հատուկ երեւույթ է, իսկ մի մասը կարծում է, որ մարդը Homo sapiens-ի զարգացած տեսակն է: Ըստ մարդաբանության մեջ ձեւակերպված տեսակետի՝ նեանդերտալցին եւ կրոմանոիդը մեծ վերապահում-ներով կարող են համարվել ժամանակակից մարդու նախնիները: Ժամանակակից մարդուն, նեանդերտալական եւ կրոմանոիդական մարդուց տարբերելու համար անվանեցին Homo sapiens–sapiens: Homo sapiens-sapiens-ի վարկածը շատ հետաքրքիր է. նա չունի նախնիներ, այդ իսկ պատճառով կարծես թե դուրս է մնում ընդհանուր էվոլյուցիոն դաշտից, այս առումով սա շատ հետաքրքիր երեւույթ է, որը հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ նա կարող է լինել Էնկի/Հայա-ի 7-րդ որդի Ադապ EN.MEN.DUR.AN.NA-ի սերունդից, որը մարդաբանության մեջ ընկալվում է որպես Homo sapiens–sapiens: Կարծես տարօրինակ զուգադիպություններ են. շումերական ավանդապատումներում մարդը նույնպես արարվել է 2 անգամ: Այս գաղափարը համահունչ է «Homo sapiens-sapiens» տերմինի գաղափարի հետ: Էնլիլը՝ կավից արարված մարդը, անսեռ է եւ անմահ, սակայն զրկված է սերունդ ունենալու հնա-րավորությունից: Էնկի/Հայա-ի կողմից արարված մարդը անցավ զարգացման աստիճանները, բաժանվեց սեռերի, ձեռք բերեց սերունդ ունենալու հնարավորություն, բայց չդարձավ անմահ: Հաջորդ էտապում Անունակաները կենակցեցին արարված կանաց հետ, եւ ծնվեցին կիսաստվածները կամ տիտանները: Հին Կտակարանում նույնպես անդրադարձ կա այս երեւույթին, որտեղ ասվում է, որ նեֆիլիմները՝ «երկնքից իջածները», կենակցում էին երկրա-յին կանանց հետ: Եբրայական մեկնաբանություններում Եդեմի օձը հանդես է գալիս Նաղաշ անունով, որը, ըստ հրեա մեկնիչների, նշանակում է «գաղտնիքի տիրակա-լ»: Նաղաշ տերմինը ուղիղ կապ ունի Էնկի/Հայա Աստծո «գաղտնիքի տիրակալ» կոչման հետ: Եդեմի օձի հաջորդ անունն է Բուզուր, որը նույնպես, ըստ հրեա մեկնիչների, ունի «նա, ով գիտի գաղտնիք» իմաստը: Մենք չգիտենք, թե շումերական Ան Աստծո որդի Էնկի/Հայա «նաղաշը-օձը», ինչպես ստացավ X եւ Y քրոմոսոմները, սակայն շումերական ավանդապա-տումների մեջ եղած տեղեկությունները մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ Լուլու-Ադապի արարման մեջ կարեւոր տեղ ունի նաեւ Էն-կի/Հայա Աստծո կինը՝ Նինկին (Damkin/Damgalnuna): Էնկի/Հայա Աստծո որոշմամբ Նինկին արարված մարդու մեջ դրեց «Ճակատագիր» եւ կնքեց նրան «Աստվածային Կերպարով»: Այս բառերը մենք նաեւ հանդիպում ենք Հին Կտակարանում՝ «Եւ արարեց Աստված մարդուն իր Պատկերով եւ իր նման»:
_________________ =+=
|