Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 35   [ Сообщений: 521 ]
На страницу 1, 2, 3, 4, 5 ... 35  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Айказуни: Забытый царский род...
СообщениеДобавлено: 07 мар 2012, 13:34 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան և ԵՊՀ 2012 թ. հունիսի 5-6-ը նախատեսում է միջազգային գիտաժողով -

http://www.academhistory.am/index.php?p=6&l=arm

«Հայկազունիներ. առասպել և պատմություն» թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Գիտաժողովը, առանց չափազանցության, իմ համեստ կարծիքով խոստանում է էպոխալ բնույթ ունենալ, քանի որ դրանից հետո, ես վստահ եմ, Հայկազունիների տոհմի պատմության, իսկ հետևաբար նաև Հայոց հնագույն պատմության ուսումնասիրման լրիվ նոր հեռանկարներ կբացվեն: Հասկանում եք, ստեղծվել է մի իրավիճակ, երբ. "Միգրացիոն տեսություն"-ը Հայաստանում վաղուց ժխտվել է, իսկ գրեթե բոլոր մասնագետներն էլ այս կամ այն կերպ ուսումնասիրում են Հայոց հնագույն` "մինչմիգրացիոն" պատմությունը ընդհանրապես և Հայկազունիների տոհմի պատմությունը մասնավորապես: Հաշվի առնելով այս ամենը, կրկնում եմ, գիտաժողովը կոչված է լինելու (համենայն դեպս ես շատ մեծ հույս ունեմ առ այդ) ի մի հավաքել վերջին քսան տարում այդ ոլորտում մասնագետների կատարած աշխատանքները` միաժամանակ համակարգելով, սիստեմավորելով ու գիտական գնահատական տալով դրան ու դնելով մի նորի սկիզբը:

Ես անհամբերությամբ եմ սպասել այս գիտաժողովին վերջին երկու տարում և փորձ եմ կատարելու մասնակցել դրան: Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի, դե իսկ մնացածն էլ, ի դեմս արդեն իսկ պատրաստ հոդվածիս, ընթացքում կերևա: Հոդվածները, թեզիսների տեսքով, ընդունվում են մինչև ս/թ մարտի 10-ը և ես բնականաբար կներկայացնեմ իմ հոդվածը:

Հաջողություն ցանկանանք մեզ բոլորիս այս կարևոր ձեռնարկը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Айказуни
СообщениеДобавлено: 07 мар 2012, 13:35 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
«Հայկազունիներ. առասպել և պատմություն» թեմայով նախատեսվող գիտաժողովին, ինչպես և արդեն ասել էի, մասնակցության ցանկություն եմ հայտնել նաև ես: Քիչ ժամանակ առաջ ես գիտաժողովի կազմկոմիտեին ներկայացրեցի գիտաժողովին համար նախատեսված հոդվածիս թեզիսները, կարճ տարբերակը: Ուզում եմ այն ներկայացնել նաև ֆորումցիների ուշադրությանը:

Հայկազունիներ. առասպել և պատմություն


“Հայկազունիներ. առասպել և պատմություն” թեմայով գիտաժողովին մեր կողմից ներկայացվող հոդվածը նվիրված է հետաքրքիր ու մեր պատմության մեջ ժամանակակից գիտական զինանոցի օգնությամբ դժբախտաբար այդպես էլ բավարար վերլուծության չենթարկված հարցին` Հայկազունիների տոհմի ռազմա-քաղաքական պատմության (այսուհետ նաև` ՀՏՊ) վերլուծությանը: Հոդվածը փոքրիկ մի փորձ է վերականգնելու Հայոց հնագուն պատմության կարևորագույն դրվագներից մեկը, ինչպես նաև ցույց տալու Հայկազունիների փառահեղ տոհմի իրական տեղն ու դերը Հայոց հնագույն պատմության համայնապատկերում: Աշխատանքում ցույց է տրվում ոչ միայն այն, որ ի դեմս Հայկազունի արքաների մենք գործ ունենք իրական անձնավորությունների հետ, այլ նաև այն, որ իրականությանը համապատասխանում են նաև Միքայել Չամչյանի կողմից մատնանշված` այս տիրակալների գահակալության տարիները:
Հարկ է նշել, որ Հայոց հնագույն պատմությանը համակած “Դյակոնովյան” կամ “Միգրացիոն” ճգնաժամը ամենաանարդարացի ու անհիմն, բայց միաժամանակ դժբախտաբար նաև ամենածանր հարվածներից մեկը հասցրեց Հայկազունիների տոհմի պատմությանը: ՀՏՊ-ն սկզբունքորեն դուրս մղվեց գիտական ակադեմիական շրջանակներից և իր գոյությունը շարունակեց միայն եկեղեցական պատմության համատեքստում, ինչը, հասկանալի կերպով, ոչ միայն այդ ամենին չհաղորդեց լուրջ հակազդման ներուժ, այլև զուտ պատմական տեսանկյունից ավելի վարքաբեկեց նրան` կարծես ավելի հաստատելով վերջինիս “վիպականություն”-ը: Պատահական չէ, որ գործնականում հնարավոր չէ մատնանշել խորհրդային ժամանակաշրջանին վերաբերվող ՀՏՊ-ին նվիրված որևէ լուրջ աշխատություն, իսկ ՀՏՊ-ի ուսումնասիրման ամենալուրջ գիտական աշխատանքները շարունակում են մնալ Միքայել Չամչյանի “Հայոց Պատմություն”-ը, թերություններից ամենևին էլ ոչ զուրկ Մկրտիչ Էմինի հետազոտությունը, ինչպես նաև, որոշակի իմաստով, Ղևոնդ Ալիշանի աշխատանքը: Ընդ որում, եթե վերջին աշխատանքները գրվել են 120-130 տարի առաջ և, մեղմ ասած, այժմ արդեն վաղուց չեն փայլում իրենց արդիականությամբ, ապա Միքայել Չամչյանի ավելի շուտ սկզբնաղբյուրային բնույթ ունեցող երկի տարիքը արդեն մոտենում է երրորդ հարյուրամյակին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Айказуни
СообщениеДобавлено: 07 мар 2012, 13:36 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Անկախության ձեռքբերումից հետո ՀՏՊ-ի ուսումնասիրման ուղղությամբ սկսեցին կատարվել որոշակի քայլեր, թեև թույլ տանք մեզ ասելու, որ նույնիսկ հիմա էլ, երբ մեր անկախ պետությունը արդեն իսկ տոնել է իր քսանամյակը, խնդիրը հեռու է բավարար լուծում ստացած լինելուց: ԽՍՀՄ վերջին և անկախության տարիներին տարբեր մասնագետներ այս կամ այն կերպ փորձում էին անդրադառնալ թեմային` առաջարկելով այս կամ այն լուծումը: Ընդ որում, եթե մի շարք մասնագետներ ընկնում էին կույր ծայրահեղության մեջ, իդեալականացնելով ու որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով մատենագիր-գրավոր աղբյուրների հայտնած տեղեկությունները, ապա մի շարք գիտնականներ էլ կանգնած էին ավելի չափավոր դիրքերի վրա: Այսպես, գիտնականների մի խումբ առաջարկում էր Հայկազունիների տոհմում տեսնել հաղորդումներ “ուրարտական” արքայատոհմի մասին, սակայն ավելին, քան բավականին հիմնավորված կերպով Հայկ Նահապետի աստվածային կերպարի նույնացումը այսպես կոչված “Հալդի”-ի հետ, ինչպես նաև Հայկազունիների Արամի ու “ուրարտական” Արամի (Արամեի) մեծապես արհեստական բնույթ ունեցող նմանեցումը, նրանք այդպես էլ չկարողացան անել: Մեկ այլ խումբ գիտնականներ, հրաժարվելով նախորդ ուղղությունից, փորձեցին Հայկազունիների մեջ տեսնել Միտանիի արքաներին: Վերջին տեսությունը շրջանառվում է նաև այսօր ու, թեև վերջինիս կողմնակիցներից են իմ կողմից արժանիորեն մարդկային և գիտական մեծ հարգանքի արժանացած գիտնականներից ոմանք, սակայն թույլ կտանք մեզ չընդունել նաև այս տեսությունը:

“Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք” աշխատության վրա աշխատելու 15 տարվա ընթացքում տողերիս հեղինակը առիթ ունեցավ ուսումնասիրելու ՀՏՊ-ն և դրա վերաբերյալ ձևավորելու ուրույն և, թող թույլ տրվի մեզ ասել, մեր կարծիքով զգալիորեն հիմնավորված մի համակարգ: Ընդ որում առաջարկվող համակարգի հիմքում դրվում է մինչ այս “Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք” աշխատությունում լայն կիրառություն ստացած մեթոդը, որը կոչել ենք “Համադրման մեթոդ”: ՀՏՊ-ն ուսումնասիրելիս մենք առաջնորդվել ենք օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման մեթոդով, որի էությունը կայանում է հետևյալում. ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և, նախապատվությունը չտալով ոչ մեկին, անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալները ու դրանց քննարկման և համաշխարհային պատմական իրադարձությունների հետ համադրման արդյունքում հասնել տրամաբանական ու հիմնավորված եզրահանգման: Օրինակ` ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ ու հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած սխալներ և այս դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները` բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված ու համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ ու համաշխարհային հանրության աչքում արժեզրկել և ծիծաղելի դարձնել մեր պատմությունը: Դրա փոխարեն անհրաժեշտ է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառը և վերջինիս իրական տեղը հայոց պատմության մեջ` իր հերթին չընկենելով հակառակ ծայրահեղության մեջ` այդ ամենը համընդհանուր ժխտելով ու հեքիաթային կամ վիպական հռչակելով:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Айказуни
СообщениеДобавлено: 07 мар 2012, 13:37 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Այս ամենի հետ կապված անհրաժեշտ է անդրադառնալ նաև մինչ այժմ մեծապես առեղծվածային բնույթ ունեցող և մեկնաբանության կարոտ Միքայել Չամչյանի բերած Հայկազունիների արքայացանկին ու հատկապես ժամանակացանկին: Խնդիրը որոշակիորեն քննարկված է գրականության մեջ, սակայն բաց մնացած հարցերը դեռևս ավելի, քան շատ են: Արքայացանկն ու ժամանակացանկը առաջարկելիս վաստակաշատ մխիթարիստը հիմք է ընդունել հիմնականում Մովսես Խորենացու, իսկ մասամբ էլ այլ (հնարավոր է` մեզ անհայտ) պատմիչների տվյալները: Սակայն թերհավատության տեղիք է տվել հատկապես այն հանգամանքը, որ Չամչյանը նշել է նաև այս արքաների կառավարման թվերը: Ներկայացվող հոդվածում, հիմք ընդունելով վերոշարադրյալը, փորձ կարվի կապել Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի շարադրած արքայացանկերը, ինչպես նաև Միքայել Չամչյանի բերած արքաների գահակալության տարիները համընդհանուր պատմության իրադարձությունների հետ` այդ ճանապարհով հիմնավորելով ու հաստատելու դրանց իսկությունը:

Իրականացնելով տարածաշրջանի մ.թ.ա. III-I հազարամյակների ողջ պատմության համակարգային վերլուծություն մեր կողմից ուսումնասիրվող թեմայի տեսանկյունից և արդյունքում ցույց տալով, որ ինչպես ՀՏՊ-ն, այնպես էլ Հայկազունիների տոհմի առանձին արքաների գործունեության ռազմա-քաղաքական բովանդակությունը հսկայական ճշգրտությամբ համընկնում է սեպագիր կամ այլ աղբյուներից հայտնի տարածաշրջանի ռազմա-քաղաքական պատմությանը` հոդվածում ցույց կտրվի, որ հայոց աղբյուրների ու ամենից առաջ Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունները ոչ միայն չեն հակասում օտարազգի կամ ոչ մատենագիր աղբյուներին, այլև խիստ ուշագրավ և արժեքավոր կերպով լրացնում են դրանց` մեծ ճշգրտությամբ գտնելով իրենց տեղը Մերձավոր Արևելքի մ.թ.ա. III-I հազարամյակների պատմության համատեքստում: Ընդ որում հատկապես կարևոր է շեշտել, որ վերևում նկարագրված գործընթացի արդյունքում իրենց տեղն ու հիմնավորումն են գտնում ոչ միայն հայոց, այլև Մերձավոր Արևելքի մ.թ.ա. III-I հազարամյակների պատմության բազմաթիվ այլ դրվագներ:

Հոդվածը համեստ մի փորձ է, ուղղված Հայոց հնագույն պատմության հանգուցային հարցերից մեկի լուսաբանմանը և հեղինակը հույս է հայտնում, որ այն հիմք կհանդիսանա նորանոր ուսումնասիրությունների համար:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Айказуни
СообщениеДобавлено: 07 июн 2012, 17:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Հայկազունիներին նվիրված գիտաժողովը վերջացավ: Ճիշտն ասած դեռ երեկ էի ուզում գրել տպավորությունների մասին, բայց դրանք այնքան հակասական էին, որ որոշ ժամանակ էր պետք վերջիններս իմաստավորելու համար: Ավելորդ էլ է ասել, որ գիտաժողովի անցկացման երկու օրվա զգալի մասին էլ ես ներկա եմ եղել ակադեմիայի նիստերին, թեև զեկույցս մերժել էին ընդունել, ներկա եմ եղել այնքան ժամանակ, ինչքան ի վիճակի եմ եղել դա անել զուտ ֆիզիկապես` հաշվի առնելով իմ խիստ զբաղված գրաֆիկը:Եվ այսպես, դրականի ու բացասականի մասին:

Դրական.

1. Գիտաժողովի անցկացման ինքնին փաստը: Այս մասին արդեն խոսվել է: Գիտաժողովի անցկացման փաստը առաջին և ամենակարևոր քայլն էր, որ, իր թերություններով հանդերձ, անվերադարձ ուղղություն ցույց տվեց դեպի պատմականություն: Առաջին անգամ պաշտոնական/ակադեմիական մակարդակով, թեև ոչ րիվ, երբեմն կմկմոցներով ու վիճահարույց տեսակետներով, բայց խոսվեց Հայկազունիների պատմականության մասին: Սա գիտաժողովի երևի թե ամենակարևոր նվաճումն էր,
2. Գիտական մտքի հետաքրքրվածությունը թեմայի նկատմամբ: Բնական է, առաջին քայլերն են, կան տարբեր կարծիքներ, տեսակետներ, ամեն մեկը խնդիրը դիտարկում է իր գիտական կոնցեպցիաների, իր իմացածի ու պատկերացրածի չափով ու ձևով, բայց այն, որ հետաքրքրությունը կար, կա և, անկասկած, գիտաժողովից հետո այն ավելի մեծացավ, փաստ է: Կարծում եմ` սառույցը շարժվեց,
3. Զեկուցումներից, այսինքն դրանց այն մասից, որին հաջողվեց ներկա լինել, ամենից առաջ ուզում եմ առանձնացնել Արտակ Մովսիսյանի զեկույցը: Նա փորձում էր հիմնավորել, որ, ի դեմս Հայկազունիների, մենք գործ ունենք Միտանիի արքայատոհմի հետ: Դե պարզ է, Արտակն իմ մոտիկ ընկերն է և ես գործնականում ընդունում եմ նրա գրեթե բոլոր տեսակետները, բայց այս հարցում պետք է ասեմ - ես բացարձակապես համաձայն չեմ նրա հետ: Դե, մենք սա շատ ենք քննարկել, Արտակը գիտի իմ փաստարկները, ես` իրենը: Դրական էր նաև Վրեժ Վարդանյանի զեկույցը, ինչպես նաև Հայկ Հակոբյանինը, թեև վերջինիս մոտ, էլի կրկին համենայն դեպս գոնե ինձ համար, շատ վիճելի կետեր կային,
4. Ֆինանսական էլիտայի հետաքրքրությունը թեմայի նկատմամբ: Գիտաժողովը կազմվել էր բարերար Մսըրլյանների հովանավորությամբ և իրոք ուրախալի է, որ նման մարդիկ ոչ քիչ փող են ներդնում նման գործերի համար,
5. Արտասահմանյան գիտնականների մասնակցությունը: Անչափ կարևոր պահ է, քանի որ Հայկազունիների պատմականության թեման այս միջոցով դուրս է գալիս միջազգային մակարդակ,
6. Անկասկած կային նաև դրական այլ պահեր, բայց հիմնականում այսքանը:

Բացասական

1. Մասնակիցների ընտրության անհասկանալի չափանիշները, դրա անթույլատրելի խստությունը և, ինչպես ցույց տվեց կյանքը, չհիմնավորվածությունը: Գիտաժողովին մասնակցության հայտ էր ներկայացրել 57 գիտնական, բայց նրանցից թույլատրել էին մասնակցել միայն 27-ին: Հարց է ծագում` ինչու? Է թող խոսեին, արտահայտվեին մարդիկ, եթե արդեն դրան է հասել: Եթե մարդիկ հայտ են ներկայացրել, ուրեմն հաստատ ասելու բան ունեն, ինչու եք մերժում նրանց մասնակցությունը: Նույնիսկ կատակով այն միտքն առաջարկվեց, որ կարելի է ևս մեկ, զուգահեռ գիտաժողով անցկացնել, արդեն միայն "մերժվածների" մասնակցությամբ: Անհասկանալի էր նաև, թե ինչ չափանիշով է կատարվել մասնակիցների ընտրությունը: Ինչքան հաջողվեց շփվել կազամկերպիչների և նույնիսկ ընտրությունն իրականացրած խորհրդի անդամների հետ, բոլորն ասում էին, որ. "Մեզնից բան կախված չէր, մենք բոլորին կողմ էինք" - թե այդ դեպքում ինչու 30 հոգի չէին թույլատրվել մասնակցելու և ով է դրա մեղավորը, մնում անհասկանալի,
2. Ելույթների զգալի մասին թույլ մակարդակը: Տպավորություն կար, թե այդ 27 հոգու զգալի մասը ուղղակի զոռով է եկել մասնակցելու գիտաժողովին, քանի որ այլ կերպ չի կարելի բացատրել ասելիքի բացակայության այդքան ակնհայտ փաստը: Անուններ, իհարկե, չեմ տա, բայց դրանցից մի քանիսը կոնկրետ են: Ելույթ կար, որ ուղղակի չես հասկանում, թե ինչ կապ ունի դա Հայկազունիների հետ և ուղղակի ուզում ես այդ մասին հարցնել ելույթ ունեցողին: Մի շարք ելույթներ էլ նվիրված էին Խորենացու աշխատանքի այլ մասերին, որոնք կարծես ուղղակի զոռով, արհեստականորեն, քաշել, բերել և ուզեցել էին կպցնել Հայկազունիներին,
3. Մեր գիտնականների զգալի մասի մոտ հռետորական ձիրքի բացակայությունը: Ահագին մասը կպնում էին թղթերին ու սկսում էին գրեթե իրենք իրենց, մտմտալով, կարդալ իրենց գրածը - ոչ կրակ, ոչ ոգևորություն, ոչ լսարանին գրգռելու, նրան "քո հետ" պահելու տարրական իսկ փորձ: Մի շարք ելույթների ընթացքում մարդիկ ուղղակի ուզում էին դուրս փախչել դահլիճից: Ցավն այն է, որ այսքան ժամանակ մեր գիտնականները չեն հասկացել մի պարզ բան - խոսեք կարճ և հստակ, ելույթի ընթացքում մի կարդացեք ձեր 10 էջանոց հոդվածը աուդիտորիայի համար: Նույնիսկ այն պատրաստված մարդկանց մակարդակով էլ աուդիտորիան, որ այնտեղ կար, երբեմն ուղղակի կորցնում էր մտքի թելը, չէր հասկանում զեկուցողին: Դե իսկ սրանց էլ, բնականաբար, հեչ պետքը չէր - կարդում էին ու կարդում: Մեկ այլ թերություն, կապված հռետորական պահի հետ - լավ, դժվար է տանը, մենակ, ելույթը կարդալ ժամացույցի տակ և ստուգել, թե այն ինչքան է ձգվում? Ելույթի համար տվել էին 15 րոպե, իսկ ելույթ ունեցող անհատը իր դժգույն մտմտոցը շարունակում է, առանց դույզ իսկ մտահոգվելու ժամանակի մասին: Մեկին գրեթե զոռով ամբոինից իջեցիր, ճիշտ եմ ասում: Նախագահողը անընդհատ ասում էր, որ ժամանակը վերջացել է, սա կարդում էր ու կարդում, "հեսա, վերջին էջնա, վերջին տողնա" ու սենց ձգեց մի 10-15 րոպե: Չի կարելի, էլի, դա էթիկային համապատասխանող վարքագիծ չէ: Մեկին էլ, երբ ընդհատեցին, սենց, քաղաքավարի. "Ինչքան է ձեզ մնացել" ձևով, մի տեսակ սենց խնդրողի տեսքով նայեց նախագահողին, թե. "էս մի էջը մնաց կարդամ" ու... շարունակեց իր տաղտուկ և թեմայի հետ կապ չունեցող ելույթը: Մի խոսքով, հռետորներ չեն, էլի, եզակի բացառություններով,
4. Մասնակիցների պասիվությունը: Մասնակիցների մի զգալի մասը ներկա էր միայն իր ելույթին և դրա մոտակայքում գտնվող ելույթներին: Հա բայց չի կարելի, չէ, տենց, հո մենակ դու չես? Ես որ ես եմ, որին չէին թողել, մասնակցել, հազար ճշտով ու սխալով ինձ գցում էի դահլիճ, իսկ որոշ մարդիկ, որոնց հենց գործն էր ներկա լինել այդ գիտաժողովին, ներկա չէին,
5. Էլի մանր-մունր պահեր կային, բայց դե էդ մասին` եթե առիթ լինի:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Айказуни
СообщениеДобавлено: 07 июн 2012, 17:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Իսկ այժմ իմ պահով: Դե գիտեք, ինձ չթույլատրեցին մասնակցել գիտաժողովին, թեև գրեթե ում հետ խոսում էի, ով կապ ուներ այդ գործի հետ, բոլորը չքմեղանում էին, թե. "Ես բոլորին կողմ եմ եղել": Զգալի մասին չհավատացի, մի մասին` հավատացի: Մի խոսքով, չէին թողել, բայց դե ես հո չեմ կարա տենց բանը բաց թողնեմ: Հոդվածս, որ առանց այն էլ հոդվածի համար մի քիչ մեծ էր, 64 էջանոց գիրք սարքեցի, իմ լավ ընկերոջ տպարանում տպեցի ու, հայդա - ձիով քայլ, գիրքս տարա գիտաժողով ու քննարկումների, ինչպես նաև ընդմիջման ժամանակ զգալիորեն ներկայացրեցի այն: Ահագին մարդիկ հետաքրքրվեցին ու ահագին մարդու նվիրեցի, իսկ կազմակերպիչներն էլ, երբ սկսեցին գովել գիրքս, անձնական փոքրիկ վրեժիս զոհը դարձան: Երբ ասում էին լավն է, ապրես, բա էս ոնցա, բա էս ոնց ես հիմնավորել ու ստանում էին պատասխաններ, վերջում հարցնում էի. "Բա էս չարժեր, որ լսվեր գիտաժողովին"? Ու արդյունքը լինում էր շփոթված աչքփախցնոցին:

Բայց լավ լուրեր էլ կան - կազմակերպիչներից մեկը խոստացավ, չգիտեմ, թե նա ինչքանով իր խոսքի տերը կլինի, բայց դե - ուրեմն նա, ծանոթանալով գրքիս, խոստացավ, որ ամեն ինչ կանի գիտաժողովի նյութերի ժողովածի մեջ այն կամ գոնե նրա հիմնական թեզիսների ընդգրկումը: Տեսնենք, թե ինչքանով իրենց խոսքի տերը կլինեն: Մեկ այլ լավ լուր - պարզվեց, որ սա վերջը չէ և տարվա վերջին ևս նախատեսվում է նման մի գիտաժողովի անցկացումը: Տեսնենք, աստված տա լինի: Ու մի բան էլ - մեր հայտնի ակադեմիկոսներից մեկը, որին նվիրել էի գիրքս ու որը իմ կոնցեպտուալ հակառակորդների շարքում է, այսօր առավոտ զանգահարեց ինձ: Ճիշտն ասած չէի սպասում, բայց դե... մի խոսքով, գրեթե մեկժամյա խոակցության արդյունքն այն եղավ, որ գրքիս նկատմամբ չլսեցի որևէ մի լուրջ քննադատություն, քննադատություն, որը էականորեն կժխտեր կամ կոչնչացներ իմ գծագրած սխեմաները կամ դրանցից մեկը: Հիմնական փաստարկն էր. "Այդպես չի կարող պատահել, չի կարող պատահել, որովհետև այդպես չէ": Դիրքերը լրջորեն պահեցի և դա ինձ շատ է ուրախացնում:

Տեսնենք...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Айказуни: Забытый царский род...
СообщениеДобавлено: 16 июн 2012, 23:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Հայկազունիներ – Երևան, Հեղինակային հրատարակություն, 2012, Մհեր Հակոբյան, գիրքը հանձնվել է տպագրության 05.06.2012 թ-ին: Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պատկանում են Մհեր Հակոբյանին և ենթակա են պաշտպանության ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Նախաբան


Հայերն ապրել են Հայկական լեռնաշխարհում ի սկզբանե` մարդկության գիտակցական պատմության սկզբից: Արդեն առաջին շումերական աղբյուրները մանրամասն խոսում են ինչպես հայերի, այնպես էլ հայերի առաջին պետության` իր բնույթով աստվածապետական պետություն հանդիսացած Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, իսկ աքքադական և էբլայական աղբյուրների «Արմանում»-ն ու «Արմի»-ն լրացնում են այդ տեղեկությունները[1]: Նույնաբովանդակ տեղեկատվություն են փոխանցում նաև հայկական աղբյուրները` ի դեմս Մովսես Խորենացու և վերջինիս համար սկզբնաղբյուր հանդիսացած պատմիչների[2], ինչպես նաև բաբելոնյան, հունական, ասորական, պարսկական (պահլավական) և այլ աղբյուրների[3]: Այսպիսով հինարևելյան աղբյուրները, ինչպես նաև անտիկ և միջնադարյան պատմական ավանդույթը հայերին ավանդաբար համարել է ապրած Հայկական լեռնաշխարհում մարդկության արարումից անմիջապես հետո, ժամանակակից լեզվով ասած` մարդկության գիտակցական պատմության սկզբից:

Հայոց հնագույն պատմության նկատմամբ վերաբերմունքը սկսեց փոխվել XIX դարի սկիզբից և այս գործընթացը իր գագաթնակետին հասավ նույն դարի վերջին ու հատկապես XX դարի երկրորդ կեսին: 1802 թ-ին հայտնաբերվեց հին պարսկական սեպագիրը վերծանելու գաղտնիքը, իսկ հետագա տասնամյակներում էլ մի շարք մասնագետներ կարողացան կարդալ նաև ասորեստանական և բաբելոնական արձանագրությունները: Հենց այս ժամանակներում էր, որ Հայաստանի տարածքում ավելի ու ավելի մեծ չափերով սկսեցին հայտնաբերվել արձանագրություններ, որոնք սկզբում կարծես թե նման էին ասորեստանական արձանագրություններին: Հետագայում, սակայն, պարզվեց, որ գիտնականները գործ ունեն արձանագրությունների նոր մի տեսակի հետ, որը հենց այդ ժամանակ էլ անվանվեց ոչ այնքան հաջող, սակայն իր ժամանակի գիտական մակարդակի համար ընդունելի թվացող «ուրարտական» տերմինով: «Ուրարտական» արձանագրությունները վերծանելիս մասնագետները սկսեցին օգտվել ասորեստանական արձանագրությունների վերծանման ժամանակ կիրառվող մեթոդիկայից և արդյունքում, ոչ այնքան ճշգրիտ ու բառացի, այնուհանդերձ շուտով կարողացան կարդալ դրանց զգալի մասը: Ընդ որում մասնագետներին այդպես էլ չզարմացրեց այն, որ արձանագրությունները վերծանվում են որոշակիորեն արհեստական, ոչ խոսակցային լեզվով:

Արդյունքում առաջ քաշվեց որոշակիորեն քաղաքական ենթատեքստ ունեցող և 1960-ականների կեսերին հայերի արթնացող անկախականության շարժմանը հարվածելուն կոչված «Ուրարտական միֆ»-ը, որը դրանից հետո դեռ երկար էր շարունակելու իր գոյությունը և, ըստ էության լինելով փակուղային, հետագա տասնամյակներում ավելի ու ավելի էր դեպի փակուղի տանելու իրենց ընտրած ուղղության անհեռանկարությունը այդպես էլ չընդունած գիտնականներին: Սկսեցին ակտիվորեն շրջանառվել արհեստական ու փաստացի բովանդակազուրկ «Ուրարտու» և «ուրարտացիներ» տերմինները, որոնց արդյունքում առաջ քաշվեցին նաև համապատասխան տեսություններ չգիտես որտեղից հայտնված և ուր կորած «ուրարտացի»[4] էթնոսի մասին: Այս գործընթացի գագաթնակետը հանդիսացան ոչ անհայտ Ի. Մ. Դյակոնովի աշխատությունները[5]:

Միայն իրեն հատուկ դոգմատիկ համառությամբ, կրքոտությամբ, անառարկելիության տոն ստացած մոլեռանդությամբ և իր ընդդիմախոսներին գիտական ու գործնական շրջանակներից դուրս մղելու նպատակ հետապնդող անձնական[6] ու գործնական[7] հստակ հարձակումների արդյունքում 1960-1980-ական թվականների ընթացքում Ի. Մ. Դյակոնովը խորացավ փակուղային հանդիսացող այս ուղությունում ավելին, քան որևէ մեկը և խորացրեց փակուղային այս տեսությունը ավելին, քան որևէ մեկը արել էր և կաներ նրանից հետո: Արդյունքում արդեն XX դարի վերջին արտասահմանյան խորհրդային ու հետխորհրդային «ուրարտագիտություն»-ը հայտնվեց տեղապտույտի և գաղափարական հստակ ճգնաժամի մեջ: Ի. Մ. Դյակոնովը մահացավ 1999 թ-ին և նրանից հետո մեծապես հենց այս գիտնականի ջանքերով իր «փայլուն» վիճակը պահպանող տեսությունը սկսեց ռեգռես ապրել և փլուզվել: Պատահական չէ, որ Ի. Մ. Դյակոնովի մահվանից հետո արդեն ավելի քան տաս տարի անց էլ այս ոլորտում և անչափ շատ անպատասխան հարցեր պարունակող «դյակոնովյան» ուղղությունում այդպես էլ չի ասվել սկզբունքորեն որևէ նոր խոսք: Արտասահմանում «ուրարտագիտություն»-ը իջավ դյականովյան առաջին տարիների և մինչդյակոնովյան մակարդակին և շարունակում է մնալ այդ վիճակում առ այսօր[8]: Այսպիսով հայագիտությանը հասցվեց զգալի վնաս, քանի որ արդյունքում պարզվեց, որ մի քանի սերնդի գիտնականներ իրենց ջանքերն ու եռանդը ծախսել են ըստ էության փակուղային հանդիսացող մի տեսության վրա և, լավագույն դեպքում, գիտությանը չեն տվել որևէ օգուտ:

________________________________________
[1] Տես` Մովսիսյան Ա. Ե., «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)», Երևան 2005,:
[2] «Հայոց պատմություն»-ում Մովսես Խորենացին հայտնում է առնվազն 3 անձանց մասին, որոնք իրենից առաջ գրել են Հայոց պատմությունը: Սրանց շարքում նախ և առաջ պետք է նշել ոչ անհայտ Մար Աբաս Կատինային, որի մասին պատմիչը մանրամասն տվյալներ է հաղորդում աշխատության սկզբում և չի զլանում անդրադառնալ վերջինիս նաև աշխատության այլ մասերում: Մեր կարծիքով այս պատմիչը ապրել է մ.թ.ա. III դարի երկրորդ կեսին, սակայն այս հարցին մենք մանրամասն կանդրադառնանք մեկ այլ առիթով: Մյուսը պատմիչը Անի-Կեմախի քուրմ Օղյումպն է, որի հաղորդումները Խորենացին ևս խիստ բարձր է գնահատում (Գիրք 2, գլուխ 48): Եվ վերջապես պետք է նշել նաև Բարդածան Եդեսացու մասին, որն ապրել է II-III դարերում (Գիրք 2, գլուխ 66):
[3] Սրանց մասին Մովսես Խորենացին մանրամասն խոսում է իր աշխատության առաջին գլխում:
[4] «Էթնոս»-ի անվանումն իսկ խոսում է նրա արհեստականության մասին, քանի որ ակնհայտ է, որ այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե ժողովրդի անվան հետ, այլ մի տերմինի հետ, որը կարգավորում է անձի իրավական հարաբերությունները պետության հետ: Համեմատության համար տես «ռուս» և «ռուսաստանցի» տերմինների տարբերությունը:
[5] Ամենից առաջ` Дьяконов И. М “Предыстория армянского народа: (История Армянского нагорья с 1500 по 500 гг. до н. э.: Хурриты, лувийцы, протоармяне)”, Ереван, 1968. Մանրամասն տես այստեղ - http://www.gerginakkum.ru/bibliography/diakonov/.
[6] Իր հոդվածներում Դյակոնովը զերծ չի մնում գիտության հետ որևէ կապ չունեցող անձնական բնույթ կրող որակումներից: Մասնավորապես, հանկարծ պարզվում է, որ Կիֆիշինը գրում է. «անհեթեթություններ», իսկ Գ. Բ. Ջահուկյանը, Վ. Վ. Իվանովը և այլոք, որոնք հանդես են գալիս «Միգրացիոն տեսության» դեմ, ընդամենը հանդիսանում են. «մերձգիտական շրջանակներ»-ի ներկայացուցիչներ (Дьяконов И. М., Древняя Эбла (раскопки в Сирии), М., 1985, с. 336): Ընդ որում սա գրում է մի մարդ, որն իր հուշերում բացահայտորեն խոստովանում է, որ իր «Մարաստանի պատմություն»-ը գրել է պատվերով (տես` Дьяконов И. М., Книга воспоминаний, СПб 1995, с 731 (http://uni-persona.srcc.msu.ru/site/aut ... osl_gl.htm)):
[7] Գիտական մակարդակում Ի. Մ. Դյակոնովին հակադրվելու համար իրենց գիտական ու մասնագիտական կարիերայով հատուցեցին մասնավորապես Սանկտ-Պետերբուրգի համալսարանի դոցենտ Լև Ալեքսանդրի Լիպինը (1908-1970), որը կորցրեց հրատարակվելու հնարավորությունը 1966 թ-ին և որին Դյակոնովը իր հուշերում ուղղակիորեն մեղադրում է ՆԳԺԿ-ի գործակալ լինելու մեջ (տես` Дьяконов И. М. “Книга воспоминаний”, СПб; 1995, с 731 (http://uni-persona.srcc.msu.ru/site/aut ... osl_gl.htm)), ինչպես նաև Վիտալի Ալեքսանդրի Բելյավսկին, որը նույնիսկ բացահայտ չէր էլ վիճում Դյակոնովի հետ, բայց որը նույն այդ Դյակոնովի ջանքերով կորցրեց հրատարակվելու հնարավորությունը 1970 թ-ից և ավարտեց իր կարիերան ու կյանքը որպես գիշերային սովորական մի պահակ` այդպես էլ չպարզված հանգամանքներում: Դյակոնովի կողմից հալածված անձանց շարքում կարելի է մատնանշել նաև պատմական գիտությունների թեկնածու, Սանկտ-Պետերբուրգի համալսարանի ամբիոնի գիտական քարտուղար Ռոստիսլավ Անտոնի Գրիբովին, որին ի վերջո բարեբախտաբար հաջողվեց «պահել դիրքեր»-ը: Սեփական հուշերում Դյակոնովը որպես իր «անձնական թշնամիներ» է որակում եգիպտաբան և ասորաբան, ներկայումս Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Լեոնիդի Վասոևիչին, որի դոկտորականը 1960-ականներին ենթարկվեց Դյակոնովի կողմից ուղղորդվող ընդդիմախոսի անհիմն հարձակմանը, բայց որը կարողացավ ժխտել իր ընդդիմախոսների բոլոր հակաթեզերը և հաղթանակ տանել, ինչպես նաև Անատոլի Գեորգիի Կիֆիշինը, որը մի քանի տարի տևած հալածանքներից հետո 1970-ական թվականների սկզբից ի վերջո զրկվեց հրատարակվելու հնարավորությունից և ձեռք բերեց այդ իրավունքը միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Հատկանշական է, որ Կիֆիշինի հոդվածը ԽՍՀՄ արևելագիտության ինստիտուտի «Բանբեր»-ում տպագրելու համար Դյակոնովի ուղարկած «զայրալից նամակ»-ի արդյունքում սեփական պաշտոնով հատուցեց հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Լվովի Ուտչենկոն, իսկ Կիֆիշինին էլ հեռացրեցին ինստիտուտից: Մանրամասները տես այստեղ` Акимова Л. И., Гениальный Никто, Киев, 2001:
[8] Արևմտյան ու նախևառաջ ԱՄՆ հայագիտությունը ուներ և ունի իր խնդիրները, որոնք, բարեբախտաբար, ուղղակի ազդեցություն չեն ունեցել և ունենում հայաստանյան հայագիտության վրա: Այնուհանդերձ հարկ է ավելացնել, որ, գործելով հայտնի քաղաքական պատվերի շրջանակներում, ԱՄՆ հայագիտությունը հստակ խնդիր է դրել ամեն կերպ խունացնել Հայոց հնագույն պատմությունը (տես` Այվազյան Ա. Ա., Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն, Երևան, 1998):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 16 июн 2012, 23:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Սակայն հայագիտությանը հասցված վնասը դժբախտաբար միայն սրանով չսահմանափակվեց և հասցվեց ևս մեկ ու ծանր վնաս: «Ուրարտու»-ի և «ուրարտացիներ»-ի ի հայտ գալը անհրաժեշտություն առաջացրեց «տեղավորել» անառարկելիորեն գոյություն ունեցած այս պետությունը մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի հայոց այլ պետությունների հետ նույն ժամանակատարածային հարթությունում: Արդյունքում, համարվելով «հնարովի և վիպական», Հայոց հնագույն պատմության համակարգից տառացիորեն դուրս շպրտվեցին մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի բոլոր հաղորդումները հայոց այլ պետությունների վերաբերյալ: Պատահական չէ, որ 1960-1980-ական թվականներին լայն թափ ստացավ վերոհիշյալ տեղեկությունների ուսումնասիրությունը հենց «վիպական» մակարդակում[1]: Ի. Մ. Դյակոնովի հեղինակության և վարչահրամայական ճնշման ազդեցության տակ զարգացավ ու ամրապնդվեց որոշակիորեն քաղաքական աստառ ունեցող «Միգրացիոն տեսություն»-ը, որն ուղղակի ոչնչացրեց մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի բոլոր և նույնիսկ ամենաարժեքավոր տեղեկությունները հայոց այլ պետությունների վերաբերյալ. վերջ, անառարկելիորեն ընդունվեց, որ բոլոր այն տեղեկությունները, որոնք պատկանում են «մինչուրարտական» ժամանակի Հայոց պատմությանը, «հնարովի են և վիպական»:

Հատկանշական է, որ խորհրդահայ և ԽՍՀՄ գիտական միտքը զգայուն կերպով հետևում էր «Միգրացիոն տեսության» վայրիվերումներին: Այսպես, «Միգրացիոն տեսության» կողմնակիցները սկզբում պնդում էին, որ Հայկական լեռնաշխարհում հայերը հայտնվել են միայն մ.թ.ա. VII դարի վերջում` պատմության ասպարեզից դուրս մղելով «ուրատացիներ»-ին և «Ուրարտու»-ն: Հետագայում, սակայն, հաշվի առնելով «Միգրացիոն տեսության» հիմքերը կասկածելիորեն խարխլող «Ա(Ու)րմեն» պետության և «ա(ու)րմե»-ների մասին մ.թ.ա. XII դարին վերաբերվող սեպագրերի հաղորդումները[2], «Միգրացիոն տեսության» կողմնակիցները բարեհաճեցին մասնակի «համաներում» հայտարարել մի քանի հարյուրամյակով` Հայկական լեռնաշխարհում հայերի «հայտնվել»-ը տեղափոխելով մ.թ.ա. XII դար և ըստ էության համակերպվելով, բայց այդպես էլ վերջնականապես չընդունելով մ.թ.ա. XII-VII դարերին վերաբերվող մատենագիր-գրավոր տեղեկությունների հավաստիությունը:

Առաջ անցնելով և որոշակիորեն թեմայից շեղվելով ասենք, որ առանց այդ էլ խարխուլ ու հիմնազուրկ «Միգրացիոն տեսության»-ը նոր հարված հասցրեցին խեթական աղբյուրներից հայտնի դարձած և աստիճանաբար գիտական մեծ շրջանառություն ստացած հաղորդումները «Հայա(սա)»-ի վերաբերյալ[3], էբլայական սեպագրերից հայտնի հաղորդումները «հայ» էթնոսի և «Արմի» պետության մասին[4], ինչպես նաև շումերա-աքքադական աղբյուրների «Արատտա»-ն, «Հայ»-ը և «Արմանում»-ը[5]: Հարցին վերջնական պարզաբանում տալու համար ավելացնենք, որ ներկայումս Հայոց հնագույն պատմությունը Հայաստանում ազատվել է «Դյակոնովյան կապանքներ»-ից և «Միգրացիոն տեղապտույտ»-ից ու հաջողությամբ զարգանում է, այն դեպքում, երբ «Միգրացիոն տեսության» հետքերով գնացող Հայոց հնագույն պատմության մասնագետները արտասահմանում հայտնվել են խորը տեղապտույտի մեջ և, գիտակցելով հանդերձ սեփական ուղղության անհեռանկարությունը, սակայն գերի մնալով թղթին հանձնված հազարավոր էջերին ու ձեռք բերված գիտական կոչումներին, որպես կանոն ոչինչ ավելին չեն անում, քան ծայրահեղ և անտրամաբանականության աստիճանի հասնող կոնսերվատիզմի դիրքերից արդեն փլատակների կույտի վերածված «Միգրացիոն տեսության»-ը հերթական հարվածները հասցնող փաստերը կուրորեն ժխտելը, իսկ հայաստանյան մասնագետներին էլ «ազգայնամոլության» մեջ մեղադրելը[6]:

________________________________________
[1] Տես օրինակ Աբեղյան Մ., Երկեր, հատոր 1, Երևան, 1966, Գրիգորյան Գ., Հայ ժողովրդական վիպերգերը և պատմական երգային բանահյուսությունը, գիրք 1, Երևան, 1972 և այլն:
[2] Տես օրինակ` Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան, 1968 էջ 239, 293 և այլն:
[3] Տես մասնավորապես` Ադոնց Ն., Հայոց պատմությունը, Երևան, 1972, Խաչատրյան Վ. Ն., Հայաստանը մ.թ.ա. XV-VII դարերում, Երևան, 1998, Ավետիսյան Հ. Մ., Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի պետական կազմավորումների քաղաքական պատմությունը մ.թ.ա. XVII-IX դդ, Երևան, 2002, Քոսյան Ա. Վ., Հայկական լեռնաշխարհի տեղանունները (ըստ խեթական սեպագիր աղբյուրների), Երևան, 2004 և այլն:
[4] Տես մասնավորապես` Մովսիսյան Ա. Ե., Հայաստանը…, Երևան, 2005, "Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначальной структуры текста гимна Вахагну", ИФЖ, N 4, Ереван 1983, Ուլուբաբյան Բ. Ա., Զրուցարան, Երևան, 1991 և այլն:
[5] Տես մասնավորապես` Մովսիսյան Ա. Ե., Հայաստանը…, Ադոնց Ն., Հայոց պատմությունը, Երևան, 1972, Гамкрелидзе Т.В., Иванов В.В., Индоевропейский язык и индоевропейцы. Реконструкция и историко-типологический анализ праязыка и протокультуры, Тбилиси 1984 և այլն:
[6] Խնդրի մանրամասն քննարկումը տես այստեղ` Шнирельман В.А., Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье, Москва 2003.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 16 июн 2012, 23:31 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Գլուխ 1
Մոռացված մի արքայատոհմ


Հայոց հնագույն պատմությանը համակած «Դյակոնովյան» կամ «Միգրացիոն» ճգնաժամը, որի մասին մանրամասն խոսվեց վերևում, ամենաանարդարացի ու անհիմն, բայց միաժամանակ դժբախտաբար նաև ամենածանր հարվածներից մեկը հասցրեց Հայկազունիների տոհմի պատմությանը (այսուհետ նաև` ՀՏՊ): ՀՏՊ-ն սկզբունքորեն դուրս մղվեց գիտական ակադեմիական շրջանակներից և իր գոյությունը շարունակեց միայն եկեղեցական պատմության համատեքստում, ինչը, հասկանալի կերպով, ոչ միայն չհաղորդեց վերջինիս լուրջ հակազդման ներուժ, այլև զուտ պատմական տեսանկյունից առավել վարքաբեկեց նրան` կարծես ավելի հաստատելով վերջինիս «վիպականություն»-ը: Պատահական չէ, որ գործնականում հնարավոր չէ մատնանշել խորհրդային ժամանակաշրջանին վերաբերվող ՀՏՊ-ին նվիրված որևէ լուրջ պատմական աշխատություն, իսկ ՀՏՊ-ի ուսումնասիրման ամենալուրջ գիտական աշխատանքները շարունակում են մնալ Միքայել Չամչյանի «Հայոց Պատմություն»-ը[1], թերություններից ամենևին էլ ոչ զուրկ Ն. (Մ.) Էմինի հետազոտությունը[2], ինչպես նաև, որոշակի իմաստով, Ղևոնդ Ալիշանի աշխատանքը[3]: Ընդ որում, եթե վերջին աշխատանքները գրվել են 120-130 տարի առաջ և, մեղմ ասած, այժմ արդեն վաղուց չեն փայլում իրենց արդիականությամբ, ապա Միքայել Չամչյանի ավելի շուտ սկզբնաղբյուրային բնույթ ունեցող երկի տարիքը արդեն մոտենում է երրորդ հարյուրամյակին:

Անկախության ձեռքբերումից ու «Դյակոնովյան կապանքներ»-ից և «Միգրացիոն տեղապտույտ»-ից հաջողությամբ ազատվելուց հետո ՀՏՊ-ի ուսումնասիրման ուղղությամբ սկսեցին կատարվել որոշակի քայլեր, թեև թույլ տանք մեզ ասելու, որ նույնիսկ հիմա էլ, երբ մեր անկախ պետությունը արդեն տոնել է իր քսանամյակը, խնդիրը հեռու է բավարար լուծում ստացած լինելուց: ԽՍՀՄ վերջին և անկախության տարիներին տարբեր մասնագետներ այս կամ այն կերպ փորձում էին անդրադառնալ թեմային` առաջարկելով այս կամ այն լուծումը: Ընդ որում, եթե մի շարք մասնագետներ ընկնում էին կույր ծայրահեղության մեջ, իդեալականացնելով ու որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով մատենագիր-գրավոր աղբյուրների հայտնած տեղեկությունները[4], ապա մի շարք գիտնականներ էլ կանգնած էին ավելի չափավոր դիրքերի վրա:

Այսպես, գիտնականների մի խումբ առաջարկում էր Հայկազունիների տոհմում տեսնել հաղորդումներ «ուրարտական» արքայատոհմի մասին[5], սակայն ավելին, քան բավականին հիմնավորված կերպով Հայկ Նահապետի աստվածային կերպարի նույնացումը այսպես կոչված «Հալդի»-ի հետ, ինչպես նաև Հայկազունիների Արամի ու «ուրարտական» Արամի (այսպես կոչված «Արամեի») մեծապես արհեստական բնույթ ունեցող նույնացումը, նրանք այդպես էլ չկարողացան անել[6]: Մեկ այլ խումբ գիտնականներ, հրաժարվելով նախորդ ուղղությունից, փորձեցին Հայկազունիների մեջ տեսնել Միտանիի արքաներին[7]: Վերջին տեսությունը շրջանառվում է նաև այսօր ու, թեև վերջինիս կողմնակիցներից են իմ կողմից արժանիորեն մարդկային և գիտական մեծ հարգանքի արժանացած գիտնականներից ոմանք, սակայն թույլ կտանք մեզ չընդունել նաև այս տեսությունը:

«Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության վրա աշխատելու 15 տարվա ընթացքում տողերիս հեղինակը առիթ ունեցավ ուսումնասիրելու ՀՏՊ-ն և դրա վերաբերյալ ձևավորելու ուրույն և, թող թույլ տրվի ասել, մեր կարծիքով զգալիորեն հիմնավորված մի համակարգ: Ընդ որում առաջարկվող համակարգի հիմքում դրվում է մինչ այս «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատությունում լայն կիրառություն ստացած մեթոդը, որը կոչել ենք «Համադրման մեթոդ»[8]: ՀՏՊ-ն ուսումնասիրելիս ես առաջնորդվել եմ օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման մեթոդով, որի էությունը կայանում է հետևյալում. ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և, նախապատվությունը չտալով ոչ մեկին, անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալներն ու դրանց քննարկման և համաշխարհային պատմական իրադարձությունների հետ համադրման արդյունքում հասնել տրամաբանական ու հիմնավորված եզրահանգման: Օրինակ` ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ ու հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած սխալներ և այս դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները` բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված և համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ ու համաշխարհային հանրության աչքում արժեզրկել և ծիծաղելի դարձնել մեր պատմությունը: Դրա փոխարեն անհրաժեշտ է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառը և վերջինիս իրական տեղը հայոց պատմության մեջ` իր հերթին չընկնելով հակառակ ծայրահեղության մեջ` այդ ամենը համընդհանուր ժխտելով ու հեքիաթային կամ վիպական հռչակելով:

Այս ամենի հետ կապված անհրաժեշտ է անդրադառնալ նաև Միքայել Չամչյանի բերած Հայկազունիների արքայացանկին: Չամչյանը այն կազմելիս հիմք է ընդունել հիմնականում Մովսես Խորենացու, իսկ մասամբ էլ այլ (հնարավոր է` մեզ անհայտ[9]) պատմիչների տվյալները: Հենց այս պատճառով, ի դեպ, նրա բերած ցանկում, ի տարբերություն Խորենացու ցանկի, առկա են վերջինիս կողմից չհիշատակվող հինգ լրացուցիչ արքաներ` Շավարշ II-ը (մ.թ.ա. 1180-1137), Պերճ II-ը (մ.թ.ա. 1075-1035), Ամբակ II-ը (մ.թ.ա. 910-883), Փառնվազ I-ը (մ.թ.ա. 838-805) և Փառնակ II-ը (մ.թ.ա. 805-765):

Խնդիրը որոշակիորեն քննարկված է գրականության մեջ, սակայն բաց մնացած հարցերը դեռևս ավելի, քան շատ են: Սակայն թերհավատության տեղիք է տվել հատկապես այն հանգամանքը, որ Չամչյանը նշել է նաև այս արքաների կառավարման թվերը: Ստորև փորձ կարվի կապել Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի շարադրած արքայացանկերը, ինչպես նաև Միքայել Չամչյանի բերած արքաների գահակալության տարիները համընդհանուր պատմության իրադարձությունների հետ` այդ ճանապարհով հիմնավորելով ու հաստատելու դրանց իսկությունը:

Այս ամենի հետ կապված անհրաժեշտ է անդրադառնալ նաև մինչ այժմ մեծապես առեղծվածային բնույթ ունեցող և մեկնաբանության կարոտ Միքայել Չամչյանի բերած Հայկազունիների արքայացանկին ու հատկապես ժամանակացանկին: Արքայացանկն ու ժամանակացանկը առաջարկելիս վաստակաշատ մխիթարիստը հիմք է ընդունել հիմնականում Մովսես Խորենացու, իսկ մասամբ էլ այլ (հնարավոր է` մեզ անհայտ) պատմիչների տվյալները: Սակայն թերհավատության տեղիք է տվել հատկապես այն հանգամանքը, որ Չամչյանը նշել է նաև այս արքաների կառավարման թվերը: Ստորև, հիմք ընդունելով վերոշարադրյալը, փորձ կարվի կապել Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի շարադրած արքայացանկերը, ինչպես նաև Միքայել Չամչյանի բերած արքաների գահակալության տարիները համընդհանուր պատմության իրադարձությունների հետ` այդ ճանապարհով հիմնավորելով ու հաստատելու դրանց իսկությունը:

Իրականացնելով տարածաշրջանի մ.թ.ա. III-I հազարամյակների ողջ պատմության համակարգային վերլուծություն մեր կողմից ուսումնասիրվող թեմայի տեսանկյունից և արդյունքում ցույց տալով, որ ինչպես ՀՏՊ-ն, այնպես էլ Հայկազունիների տոհմի առանձին արքաների գործունեության ռազմա-քաղաքական բովանդակությունը հսկայական ճշգրտությամբ համընկնում է սեպագիր կամ այլ աղբյուներից հայտնի տարածաշրջանի ռազմա-քաղաքական պատմությանը` ստորև ցույց կտրվի, որ հայոց աղբյուրների ու ամենից առաջ Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունները ոչ միայն չեն հակասում օտարազգի կամ ոչ մատենագիր աղբյուներին, այլև խիստ ուշագրավ և արժեքավոր կերպով լրացնում են դրանց` մեծ ճշգրտությամբ գտնելով իրենց տեղը Մերձավոր Արևելքի մ.թ.ա. III-I հազարամյակների պատմության համատեքստում: Ընդ որում հատկապես կարևոր է շեշտել, որ վերևում նկարագրված գործընթացի արդյունքում իրենց տեղն ու հիմնավորումն են գտնում ոչ միայն հայոց, այլև Մերձավոր Արևելքի մ.թ.ա. III-I հազարամյակների պատմության բազմաթիվ այլ դրվագներ:
Ստորև փորձ կարվի լուսաբանել ՀՏՊ-ն` հիմք ընդունելավ մատնանշված փաստերը և իրականացնելով տարածաշրջանի իր ժամանակի ողջ պատմության համակարգային վերլուծություն:

________________________________________
[1] Չամչյան Մ., Հայոց պատմություն, Երևան, 1985:
[2] Эмин Н. О., Династический список Хайкидов в истории Моисея Хоренского, Москва 1884.
[3] Տես` Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոն հայոց, Վենետիկ 1895:
[4] Տես օրինակ` Айвазян С. М., История России: Армянский след, М., 1997, ինչպես նաև նույն հեղինակի այլ աշխատությունները:
[5] Տես օրինակ` Իշխանյան Ռ. Ա., Պատկերազարդ պատմություն հայոց» գիրք Ա, էջ 50, Երևան, 1990:
[6] Այս տեսակետի հիմնադիրներից մեկն էր ոչ անհայտ Լեման-Հաուպտը: Տեսակետի արտացոլման ամենաթարմ օրինակներից տես Անտոնյան Գ. Մ., Ադամից Հայկ ու մինչև Վահե, Երևան, 2010:
[7] Տես օրինակ Մովսիսյան Ա. Ե., Հայոց..., էջ 32:
[8] Տես` Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1, Երևան, 2007, էջ 11-12:
[9] Նույն կարծիքը արտահայտվել է նաև այստեղ` Մովսիսյան Ա. Ե., Հայոց..., էջ 32:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 16 июн 2012, 23:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Գլուխ 2
Հայկ Նահապետ (մ.թ.ա. 2492-2411[1])


…Երկարատև պատերազմները համայնքների միջև թուլացրեցին շումերական քաղաք-պետությունները: Արդյունքում, համաձայն «Նիպպուրյան արքայացանկ»-ի[2], գերագահությունն անցավ էլամական Ավանին: Մ.թ.ա. մոտ 2500 թ-ին մենք արդեն տեսնում ենք, որ շումերական արքայացանկ է «ներխուժել» Էլամի արքա Մեսլիմը, որը նստում էր Ավանում, սերում էր Դեր քաղաքից և «Նիպպուրյան արքայացանկ»-ում հանդես է գալիս որպես Քիշի լուգալ[3]: Իրականում, սակայն, բավականին հիմքեր կան ենթադրելու, որ վերջինիս իշխանության տակ են եղել ոչ միայն Էլամը և Քիշը: Այսպես, Լագաշում գտնվել է Մեսլիմի անձնական իրերից մեկը և հայտնաբերվել են մի շարք առարկաներ, որոնք մակագրվել են Մեսլիմի կողմից: Բացի սրանից, Մեսլիմը, որպես հաշտարար դատավոր, հանդես է եկել Լագաշի և Ումմայի միջև մղվող հողային վեճում այսպես կոչված «Գուեդենի տարածք»-ի վերաբերյալ, որի կապակցությամբ վիճաբանությունը (իսկ ավելի հավանական է պատերազմը) շարունակվում էր մի քանի տասնամյակ[4]:

Եվ այսպես, մենք ունենք մի տիրակալ, որի իշխանության տակ են գտնվում Էլամը, ինչպես նաև Լագաշը, Ումման, Ադաբը, Քիշը և սրանց հարակից տարածքները: Սա համապատասխանում է Հարավային և Կենտրոնական Միջագետքին: Ընդ որում, եթե Մեսլիմի գոյության հետքերը Հյուսիսային Միջագետքում դեռևս չեն գտնվել, ապա, հաշվի առնելով քաղաքական զարգացումների հավանական մոդելը, ամենևին էլ չի կարելի բացառել, որ Մեսլիմի առնվազն գոնե ձևական գերիշխանությունը չի ընդունել նաև Միջագետքի մնացած (հյուսիսային) մասը:

Այսինքն, իրականում մենք գործ ունենք Սարգոն Աքքադացուց (մ.թ.ա. 2316-2261) մոտ երկու հարյուրամյակ ավելի շուտ ապրած մի ուժեղ և լայնարձակ իշխանություն ունեցած, սակայն պատմության մեջ ոչ այնքան հայտնի արքայի հետ, որի գործունեությունն էլ հենց իրենից ներկայացրել է «դարաշրջանի մեխ»-ն ու իր արձագանքն է գտել պատումների «Բաբելոնյան աշտարակ» շարքում: Այս ամենի ֆոնին սխալված չենք լինի նաև, եթե պնդենք, որ, ի դեմս մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի «Բել»-ի[5], մենք գործ ունենք հենց Մեսլիմի հետ:

Հատկանշական է, որ Մեսլիմի, արևելքի իրապես առաջին այդ բռնակալի, «շումերական ազատության» առաջին խեղդողի և կենտրոնացված պետություն ստեղծելու այդ եռանդուն ջատագովի գործունեությունը, ինչպես նաև հենց նրա պետությունն իսկ այն աստիճան են տպավորել ժամանակակիցներին, որ դրա արձագանքները զգացվում են նաև հազարամյակներ անց: Այսպես, Մովսես Խորենացին մեզ է փոխանցում տեղեկատվություն, որը, կիրառելով Համադրման մեթոդը և դիտարկելով այն իր ժամանակի ժամանակա-տարածային կոնկրետ հարթությունում, ստանում է լրիվ որոշակի ռազմա-քաղաքական իմաստ. «Այս Հայկը, ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների և դյուցազունների վրա տիրապետելու (այս հաղորդման մեջ միջնորդավորված ձևով ասվում է այն մասին, որ հասկանալի պատճառներով շումերյան քաղաքների ջլատված վիճակում գտնվելու գործում շահագրգռված Արատտան ամեն կերպ խորչընդոտում էր վերջիններիս միավորմանը, թեկուզ և որևէ այլ, երրորդ երկրի հովանու ներքո – Մ. Հ.): Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնավորության դեմ այն ժամանակ, երբ մարդկային ազգը սփռվում տարածվում էր բոլոր երկրի լայնության վրա, բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժավորների միջև (նկատի են ունեցվում այն խորը սոցիալ-տնտեսական ու քաղաքական ցնցումները, որոնց մեջ էր հայտնվել Մերձավոր Արևելքը մ.թ.ա. XXVI-րդ դարի վերջում – Մ. Հ.): Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ, խելագարված, սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու (նկատի են ունեցվում երկարատև և հյուծիչ պատերազմները, որոնք բռնկվեցին շումերական քաղաք-պետությունների միջև մ.թ.ա. XXVI-րդ դարի վերջին – Մ.Հ.), և Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և բոլոր երկիրը գրավել: Որին Հայկը չկամենանալով հնազանդվել (ակնհայտորեն այստեղ ի դեմս Հայկի մենք գործ ունենք Արատտայի օժանդակ զորաբանակի հրամանատարի հետ, որը մ.թ.ա. XXVI-րդ դարի վերջին օգնում էր շումերներին Էլամի դեմ մղվող պատերազմում – Մ.Հ.), Արամանյակ որդին ծնելուց հետո, չվեց դեպի Արարադի երկիրը (նկատի է ունեցվում Արատտայի քրմապետությունը – Մ. Հ.), որը գտնվում էր հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, որ զորավոր մարդիկ էին, թվով մոտ երեք հարյուր հոգի, և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տանուտեղով: Գնում բնակվում է մի լեռան ստորոտում դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից (այս հետաքրքիր հաղորդումը, ի դեպ, վկայում է այն մասին, որ հայերը ամենևին էլ չեն «առաջացել» Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո, իսկ Հայկն էլ ընդամենը Արատտայի ներկայացուցիչն էր Միջագետքում – Մ. Հ.). Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով` այնտեղ կալվածում շինում է բնակության տուն և տալիս է ժառանգություն Կադմոսին, Արամանյակի որդուն (այստեղ ամեն ինչ չէ, որ պարզ է: Կարելի է կարծել, որ այս ժամանակ Արատտայում կամ անիշխանություն էր, կամ էլ Հայկը ապստամբություն էր բարձրացրել: Հաշվի առնելով հետագա դեպքերը կարելի է հավանական համարել, որ մենք այստեղ գործ ունենք առաջին տարբերակի` անիշխանության, հետ, որն ըստ երևույթին առաջացել էր հերթական Մեծ քրմի մահից հետո – Մ. Հ.): Սա արդարացնում է ասված անգիր հին զրույցները:

Իսկ ինքը, ասում է, իր մնացած մարդկանցով և տունուտեղով շարժվում է դեպի հյուսիսային արևմուտք և գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն թե այստեղ բնակվողները հայեր են Թորգոմի տան սերնդից: Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն: Այստեղ էլ պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայնանիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազունին: Այս էլ արդարացնում է ասված անգիր զրույցները (երկրորդ վկայությունն այն մասին, որ հայերը ամենևին էլ չեն «առաջացել» Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո, իսկ Հայկն էլ ընդամենը Արատտայի ներկայացուցիչն էր Միջագետքում – Մ. Հ.)
»[6]:

Այսպիսով պարզ է դառնում, որ միջագետքյան քաղաքների հենց այս երկարատև և ավերիչ պատերազմների արձագանքներն են, որ պահպանվել են Խորենացու մոտ («…այս ժամանակ ամեն մի մարդ, խելագարված, սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու») և դրան հաջորդած պատմության մեջ հայտնի միջագետքյան քաղաքների քիչ թե շատ կայուն առաջին միավորումն իրականացրած Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմի գործունեությունն է, որ Պատմահոր կողմից ընկալվել է որպես. «… և Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և բոլոր երկիրը գրավել»[7]: Ընդ որում այս սխեմայում լիովին տեղավորվում են և Հայկ Նահապետի գործողությունները, որը չհամակերպվեց այս ամենի հետ, և նոր արքայի «աշխարհանվաճ» նկրտումները, որը ցանկացավ հնազանդեցնել նաև Հայկին ու նվաճել նրա երկիրը: Այս ամենի ֆոնի վրա կարելի է ենթադրել, որ Արատտայի քրմապետությունը, որը, ելնելով սեփական շահերից, ամեն կերպ ձգտում էր պահպանել միջագետքյան քաղաքների մասնատվածությունը, օգնել է նրանց Էլամի դեմ պայքարում, իսկ Հայկն էլ եղել է հայկական օժանդակ զորաբանակի ղեկավարը: Ինչ վերաբերվում է Բաբելոն քաղաքին, որն արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է այս դեպքերից միայն մոտ 200 տարի հետո, այն էլ որպես երկրորդական մի քաղաք, ապա դա ամենայն հավանականությամբ կարելի է բացատրել նրանով, որ այն հիշատակված է Աստվածաշնչում և, բացի այդ, հետագա հազարամյակներում այն Միջագետքի ամենահայտնի քաղաքն էր ու պատմիչների կարծիքով ցանկացած միջագետքյան տիրակալ բնականաբար հենց այն պետք է ունենար որպես իր մայրաքաղաք:Այս ամենի ֆոնին, ի դեպ, արդեն ամենևին էլ զարմանալի չէ, որ «Բել»-ը Հայոց Նահապետի բանակի ուղղությամբ է շարժվում հենց «հետևակ բանակ»-ի մեծ բազմությամբ - ռազմական պատմության բնագավառում գոնե տարրական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կհաստատի, որ մ.թ.ա. XXVI–XXV հարյուրամյակների Մերձավոր Արևելքի առանց բացառության բոլոր բանակները չունեին հեծելազոր և որպես կանոն կազմված էին բացառապես միայն հետևակից[8]:

Մեսլիմ-բելի ու Հայկ Նահապետի գործունեության հետ կապված անհրաժեշտ է մի քանի խոսք ասել նաև մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ի Հայոց ձորի ճակատամարտի վերաբերյալ:

Այս ճակատամարտը ավանդորեն համարվել է վիպական և հեքիաթային, սակայն ուշադիր ուսումնասիրողը այստեղ ոչ մի «հեքիաթային» տարր չի գտնի, քանզի մարտական գործողությունները և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների նկարագրությունը նման ենթադրության որևէ հիմք չի թողնում: Ինչ վերաբերվում է այս ճակատամարտի թվականին, ապա տոմարագիտական հաշվարկներով վաղուց արդեն հիմնավորվել է նրա կոնկրետ տարին, ամիսը և օրը[9]: Իր հերթին, «հեքիաթային», այն էլ զգալի վերապահումներով, կարող են համարվել թերևս միայն հաղորդումները «երկնադեզ հսկաներ»-ի և «հավերժ քաջեր»-ի մասին: Սակայն անկհայտ է, որ «երկնադեզ հսկաներ» և «հավերժ քաջեր» ասելով Մովսես Խորենացին կամ այն աղբյուրը, որից օգտվել է նա, առաջին դեպքում ուղղակի ուզեցել են ընդգծել հակառակորդի բանակի ընտիր կազմը, նրանում հատկապես հաղթանդամ ռազմիկների մեծ քանակությունը, իսկ երկրորդում ըստ երևույթին նկատի է ունեցվում հետագա Աքեմենյանների և Սասանյանների Մատյան գնդի նման մի զորամասի մասնակցությունը, որի կազմը, ինչպես հայտնի է, անփոփոխ էր և այն անվանվում էր նաև «անմահների գունդ»: Ըստ երևույթին Մեսլիմ-բելի «երկնադեզ հսկաներ»-ից և «հավերժ քաջեր»-ից կազմված այս զորագունդը հանդիսացել է Սարգոն Աքքադացու 5.400-անոց վարձկան-մշտական զորաբանակի նախատիպը, որն էլ հետագայում ավելի զարգացած տեսքով ի դեմս «անմահների» «Մատյան գնդի» հանդիպում ենք Աքեմենյանների և Սասանյանների բանակներում:

________________________________________
[1] Այստեղ և հետագայում Հայկազունի արքաների իշխանության տարիները տրվում են ըստ Միքայել Չամչյանի կողմից շարադրված գահակալման փաստացի տարիների:
[2] «Ուրը հաղթվեց և գահը տեղափոխվեց Ավան (Էլամի մայրաքաղաքը – Մ.Հ.)» (Մովսիսյան Ա. Ե., Հայաստանը…, Երևան, 2005, էջ 107)
[3] Քննարկվող ժամանակաշրջանում` քաղաքի ավագանու կողմից ընտրվող կառավարիչ-զորավարի տիտղոսը:
[4] Дьяконов И. М. “История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации”, Москва 1983, с. 195, 198.
[5] «Բել» տերմինը նշանակում է ընդամենը կառավարիչ, քաղաքի տիրակալ: Այս ամենի ֆոնին խիստ հատկանշական է, որ Մեսլիմը եղել է Քիշի, ինչպես նաև մեծ հավանականությամբ, այլ միջագետքյան քաղաքների լուգալը: Իհարկե, տերմինն ունի ավելի ուշ-սեմիտական բովանդակություն, բայց ի դեմս այդ փաստի մենք գործ ունենք ընդամենը տերմինների աղավաղման և մատենագիր-գրավոր սկզբնաղբյուրներում դրանց աղավաղված արտացոլման հետ:
[6] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 10:
[7] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 10:
[8] Միջագետքյան քաղաք-պետությունների բանակներում քննարկվող ժամանակաշրջանում գոյություն ունեին նաև փոքրաթիվ և անդյուրաշարժ քառանիվ մարտակառքեր, սակայն հավանական է կարծել, որ հարվածի արագության ու անակնկալի հետ մեծ հույսեր կապող, ինչպես նաև լեռնային տեղանքում դժվար կիրառություն ունեցող «քառանիվներ»-ի կիրառումից մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ի Հայոց ձորի ճակատամարտում Մեսլիմ-Բելը զերծ է մնացել ի սկզբանե:
[9] Խնդիրը բավականին քննարկված է և նույնիսկ «Դյակոնովյան» «լավագույն» տարիներին այս հանգամանքը, ինչքան էլ տարօրինակ է «Միգրացիոն ամենաթողության» տեսակետից, չէր վիճարկվում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 16 июн 2012, 23:52 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Գլուխ 3
Արամանյակ (մ.թ.ա. 2026-1980)


Համաձայն Միքայել Չամչյանի, որը գահակալական իր ցանկը կազմելիս հիմք է ընդունել հիմնականում Մովսես Խորենացու, իսկ մասամբ էլ այլ պատմիչների տվյալները, Հայկազունիների գահացանկը սկսվում է մ.թ.ա. 2107 թ-ին: Այլ կարծիքի է Ղևոնդ Ալիշանը[1], որը, հիմք ընդունելով Հայկյան օրացույցի հետ կապված տոմարագիտական հաշվարկները[2], Հայկ Նահապետի իշխանության սկիզբ է համարում մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ը:

Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ Արամանյակը (մ.թ.ա. 2026-1980) իրականում չի եղել Հայկ Նահապետի որդին, այլ այդպիսի կարգավիճակ է ստացել հետագա պատմիչների պատկերացումներում այն բանի հետևանքով, որ Հայկ Նահապետից հետո մոտ 300 տարով Արատտայի քրմերին վերադարձած քաղաքական իշխանությունը կրկին, և այս անգամ արդեն ավելի քան մեկ ու կես հազարամյակով, վերադարձրել է Հայկազունիների տոհմին: Հարկ է նշել, որ կարող է տարակարծությունների տեղիք տալ Հայկ Նահապետի (մ.թ.ա. 2492-2411) իշխելու տարիների և մ.թ.ա. 2107 թ-ի (երբ ըստ Չամչյանի սկսվում է Հայկի գահակալությունը) անհամապատասխանությունը: Սակայն դա էլ, մեր կարծիքով, ունի իր բավարար բացատրությունը: Մ.թ.ա. 2107 թ-ը այս անգամ զարմանալիորեն համընկնում է հայկական Առաջին գերիշխանության («Կուտիական գերիշխանություն») ավարտի թվականի (մ.թ.ա. 2109/2108)[3] հետ, երբ որևէ կերպ նշված այդ հայտնի իրադարձությունը և Միջագետքից Հայկական բանակի վերադարձը Չամչյանը ընկալել է որպես Հայկ Նահապետի վերադարձ Բաբելոնից, ինչից մոտ մեկ տարի անց էլ, այսինքն մ.թ.ա. 2107 թ-ին սկիզբ է առնում վերջինիս գահակալությունը:

Կարելի է ենթադրել, և դա հաստատում են նաև Միջագետքյան աղբյուրները, որ Հայկից հետո այս կամ այն պատճառով Արատտան շարունակել են կառավարել քրմերը, Հայկազունիները պահպանել են բանակի ռազմական ղեկավարությունը, իսկ Արամանյակը իրականում ոչ թե անմիջապես Հայկի, այլ մ.թ.ա. 2108 թ-ին Ուրուկի ճակատամարտում Հայկական բանակը ղեկավարած ու ենթադրաբար Հայկից սերած Տիրիգանի որդի էր: Սակայն Արամանյակը Հայկի որդին է համարվել, քանի որ, հաջորդելով Ուրի III գահատոհմի արքա Շուլգիի (մ.թ.ա. 2093-2046) նամակում հիշատակված Սուբարտուի[4] տիրակալ Ապիլաշային (մ.թ.ա. 2108-2026)[5] ու լինելով Հայկի տոհմից և միավորելով արքայի ու գերագույն քրմի պաշտոնները` Արատտայում վերջնականապես հաստատել է Հայկազունիների իշխանությունը և այս ամենով «արժանի դարձել» պատմիչների մոտ կոչվելու «Հայկի որդի»[6]:

Եվ այսպես, Արամանյակը գործել է մ.թ.ա. 2026-1980 թվականներին: Կրկին կիրառության մեջ դնենք Համադրման մեթոդը և պարզենք, թե որն է հանդիսացել «Արամանյակի դարաշրջանի մեխ»-ը:

Ամորիացիներ (շումերերեն «մարտու», ամուրրու, թարգմանաբար` «Արևմուտքի մարդիկ») – Արաբական անապատից դուրս եկած և վայրագ կատաղությամբ Միջագետքն ու հարակից երկրները ավերող սեմիտական անկասելի այս հորդան էր, որը տոն էր տալիս և երկար ժամանակ էլ դեռ տոն էր տալու Մերձավոր Արևելքի ռազմա-քաղաքական կյանքին, սկսած արդեն մ.թ.ա. XXI-րդ դարի վերջերից:

Ուրի երրորդ գահատոհմի արքա Իբի-Սինայի (մ.թ.ա. 2028-2003) օրոք ամորիական հորդան կործանիչ հարված հասցրեց Ուրի երրորդ գահատոհմի թագավորությանը, իսկ մ.թ.ա. 2003 թ-ին ամորիացիները, դաշնակցած Էլամի բանակի ու Սուբարտուի հետ, գրավեցին Ուրը և հիմնովին ավերեցին այն: Դրանից հետո ամորիացիները հիմնեցին իրենց քաղաք-պետությունները (Բաբելոն, Մարի, Իսինա, Լարսա և այլն) և շարունակեցին իրենց նվաճողական-ավարառուական գործունեությունը` իսկական պատուհաս դառնալով Միջագետքի հարակից երկրների համար: Մ.թ.ա. XX-րդ դարում Իսինայի կառավարիչ Իշբի-Էրայի (մ.թ.ա. 2003-1985) օրոք ամորիացիները շարունակեցին նվաճողական-թալանչիական արշավանքները և բազմիցս ասպատակեցին Հայաստանի հարավային շրջանները[7]: Սրանք բավականին հայտնի փաստեր են:

Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ է հայտնում Արամանյակի քաղաքական գործունեության մասին Մովսես Խորենացին. «… Արամանյակը բոլոր բազմությունն առնելով չվում է դեպի հյուսիսային արևելք և գնում իջնում է մի խոր դաշտավայր, բարձրագագաթ լեռներով շրջապատված, որի միջով մի կարկաչահոս գետ էր անցնում արևմտյան կողմից, և դաշտը կարծես թեքված էր դեպի արևելք և երկարությամբ ձգվում էր արեգակի կողմը, իսկ լեռների ստորոտներում բխում էին բազմաթիվ ականակիտ աղբյուրներ, որոնք միանալով, գետեր կազմելով, հեզաբար հոսում էին նրանց սահմանների մոտ, լեռների ստորոտներով և դաշտի ափերով, որպես թե պատանիներ շրջեին երիտասարդուհիների մոտերը: Իսկ հարավային արեգակնաճեմ լեռը, սպիտակափառ գագաթով, ուղիղ բուսել էր երկրից` պինդ գոտևորված մարդու երեքօրյա ճանապարհի շրջապատով, ինչպես ասաց մերոնցից մեկը, և հետզհետե սրվում էր դեպի վեր, իսկապես մի ծերունի լեռ` երիտասարդացած լեռների մեջ: Արամանյակը այս խորը դաշտում բնակվելով` շենացնում է նրա մի մասը, դաշտի հյուսիսային կողմում և լեռան ստորոտը, նույն կողմում, լեռն իր անվան հարմարեցնելով կոչում է Արագած, իսկ կալվածը` ոտն Արագած»[8]:

Եվ այսպես, Հայոց արքան իր հպատակների հսկայական մի մասի հետ թողնում է սեփական թագավորության հարավային մասերը և շարժվում է դեպի հյուսիս: Ժամանակակից լեզվով ասած` արքան տեղափոխում է իր պետության կենտրոնը թագավորության հարավային մասից դեպի ավելի հյուսիս[9]: Իսկ ինչո՞ւ Արամանյակը այդպես վարվեց: Հիշեցնելով ամորիացիների ավերիչ արշավանքների և այն մասին, որ սրանց հաջողվել էր ջախջախել Ուրի III գահատոհմի հզոր պետությունը՝ հետևությունը թողնենք ընթերցողներին:

________________________________________
[1] Խնդիրը մանրամասն քննարկված է այստեղ` Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոն հայոց, Վենետիկ 1895:
[2] Հայկյան օրացույցում տարին կազմված էր 365 օրվանից, այն դեպքում, երբ իրական տիեզերական տարին դրան գումարում է նաև 6 ժամ: Արդյունքում ստացվում էր այնպես, որ յուրաքանչյուր 4 տարին մեկ Հայկյան օրացույցը «տիեզերական տարուց» առաջ էր ընկնում 1 օրով: Այն բանից հետո, երբ սա կրկնվում էր 365 անգամ, Հայկյան օրացույցը, կատարում է այսպես կոչված «Հայկյան շրջան»-ը` 1460 տարին մեկ «տիեզերական ժամանակից» առաջ ընկնելով արդեն մեկ ամբողջ տարի: 428 թ-ին վերջացել է Հայկյան հերթական շրջանը, որից առաջ եղել է ևս մեկը: Այսպիսով, 428 թ-ի օգոստոսի 11-ին վերջացած Հայկյան շրջանը սկսված է եղել մ.թ.ա. 1032 թ-ի օգոստոսի 11-ին, իսկ դրա նախորդ` մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին: Հատկանշական է, որ սա գործնականում (8 տարվա ճշտությամբ) համապատասխանում է միջնադարյան աստվածաբան-տոմարագետների կողմից հաշվարկված «Բաբելոնյան աղետ»-ի տարեթվին` մ.թ.ա. 2500 թ-ին:
[3] Տես` Дьяконов И. М., История...,, с. 265, 266., Մովսիսյան Ա. Ե., Հայաստանը…, Երևան, 2005, էջ 80-81:
[4] Մ.թ.ա. III-II հազարամյակներում Հայաստանի նկատմամբ կիրառվող տերմինների բազմազանությունը չպետք է շփոթություն առաջացնի, քանի որ դրանք կիրառվում էին տարբեր հարթություններում: Նմանատիպ օրինակներ պատմության մեջ բազմիցս են հանդիպում: Այսպես, ԽՍՀՄ-ը պաշտոնապես կոչվում էր «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն», պաշտոնապես-կրճատ` «ԽՍՀՄ», երկրի ներսում, կենցաղային մակարդակում` «Սովետ», միջազգային ոչ-պաշտոնական մակարդակում` «Ռուսաստան», արևմտյան հոգևոր-քաղաքական մակարդակում` «Չարիքի կայսրություն», միջազգային-քաղաքական մակարդակում` «Կոմունիստական կայսրություն», արևելյան աշխարհագրա-քաղաքական մակարդակում` «Սիբիրյան տերություն» և այլն: Սկզբունքորեն նույն կերպ է եղել նաև Հայաստանի ընկալումը մեր նշած ժամանակահատվածում ու տարածաշրջանում: Այսպես, Հայաստանը պաշտոնապես կոչվում էր «Արա(րա)տտա, իսկ հետագայում էլ «Հայք», պաշտոնապես-կրճատ` «Սու» «Հա» կամ «Ար», երկրի ներսում, կենցաղային մակարդակում` «Հայք», միջազգային ոչ-պաշտոնական մակարդակում` «Արմի» «Արմանում» կամ «Արմենիա», միջագետքյան հոգևոր-քաղաքական մակարդակում` «Սուբարտու», միջազգային-քաղաքական մակարդակում` «Անմահության և արդար օրենքների երկիր», միջագետքյան աշխարհագրա-քաղաքական մակարդակում` «Կուտիում» իսկ հետագայում էլ «Կարդու» և այլն:
[5] Մովսիսյան Ա. Ե., Հայաստանը…, Երևան, 2005, էջ 165:
[6] Այստեղ առիթն օգտագործելով կուզենայի նշել, որ Մովսես Խորենացու աշխատությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ունի բարդ ներքին կառուցվածք և այն, նրանում նկարագրված իրադարձությունները, պատմական դեպքերն ու փաստերը հասկանալու և դրանց ժամանակագրությունը հստակեցնելու համար պետք է վերջիններս դիտարկել սթափ ու կանխակալ կարծիքներից զերծ հայացքով` համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, բոլոր աղբյուրների հայտնած տեղեկությունները համակարգված ու քննադատաբար դիտարկելու, դրանք հաճախ սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով:
[7] Տես Էշնունայի արքա Նուր-ախումի (մ.թ.ա. մոտ XX դարի վերջ, XIX դարի սկիզբ) «Ժամանակագրական բանաձևերի ցուցակ»-ը`
http://cdli.ucla.edu/tools/yearnames/HTML/T30K1.htm.
[8] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 12:
[9] Նման մի երևույթի մենք ականատես ենք լինում նաև 1021 թ-ին, կապված Վասպուրականի թագավորության արքա Սենեքերիմ-Հովհաննեսի (1003-1021) ու իր հպատակների` սելջուկների արշավանքից խուսափելու և դեպի արևմուտք շարժվելու հետ (մանրամասն տես` Վարդանյան Վ. Մ., Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը, Երևան, 1969, էջ 196-216):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 16 июн 2012, 23:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Գլուխ 4
Արամայիս (մ.թ.ա. 1980-1940)


Մովսես Խորենացին հայտնում է, որ Արամայիսը հիմնեց Արմավիրը : Նա չի ճշտում, թե ինչ պատճառով Արամայիսը մայրաքաղաքը Հայկաշենից տեղափոխեց դեպի ավելի հյուսիս գտնվող իր նոր քաղաքը, սակայն համընդհանուր պատմության հետ համադրելիս ակնհայտ է դառնում, որ դրա պատճառը կրկին ամորիացիներն էին: Հարկ է հիշել, որ ամորիացիների արշավանքները տեղի էին ունենում Հայոց թագավորության հարավային նահանգների անմիջական հարևանությամբ ու լրջորեն սպառնում էին երկրի նախկին մայրաքաղաքին: Այսպիսով Արամայիսի գահակալության տարիների նրա հիմնական գործողությունը ևս լիովին համապատասխանում է այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը նշում է նրա գահակալության տարիները:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 16 июн 2012, 23:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Գլուխ 5
Ամասիա (մ.թ.ա. 1940-1908)


Ամասիայի գործունեությունը, որը բնակվեց Արմավիրում, կրկին շատ հատկանշական է: «Ամասիան մեծ սարն անվանեց Մասիս: Այդ ժամանակ հայտնվեցին ամազոնուհիները, այսինքն կանացի զորքը, որոնք Թորգոմի սերնդից էին: Թորգոմը նկատելով անհնազանդություն իր բանակում, սպանեց բոլոր տղամարդկանց և իր բանակը կազմեց միայն կանանցից: Նրանք իրենց գահը տեղափոխեցին Ալիոն և ասպատակելով ամայացրեցին երկիրը: 11 թագավորներ հավաքվեցին միասին և ոչնչացրին նրանց»,- Հայոց այս արքայի գործունեության մասին հայտնում է Մխիթար Այրիվանցին[1]: Հիմք ընդունելով Ամասիայի գահակալության տարիները և Համադրման մեթոդի կիրառմամբ դրանք դիտարկելով համընդհանուր պատմության ֆոնի վրա՝ ակնհայտ է դառնում, որ այս հաղորդման մեջ խոսքը կրկին վերաբերվում է ամորիացիներին, իսկ ավելի կոնկրետ, այստեղ արտահայտված են սեպագիր աղբյուրներից հայտնի հետևյալ իրադարձությունները:

Մ.թ.ա. 2003 թ-ին ամորիացիները կործանեցին Ուրի III գահատոհմի պետությունը և, հիմնավորվելով Միջագետքի քաղաքներում ու Իսինայի I գահատոհմի պետության գլխավորությամբ ստեղծելով ապակենտրոնացված և տարբեր քաղաքներից կազմված մի պետություն, շարունակեցին իրենց հարազատ գործը՝ ռազմարշավները: Մ.թ.ա. XX դարում ամորիացիները բազմիցս ներխուժեցին նաև Հայոց թագավորության տարածք: Սակայն Իսինայի I գահատոհմի քաղաք պետությունը, որը մոտ 70 տարի գերիշխանություն ուներ ամորիացիների այլ քաղաք-պետությունների նկատմամբ և գլխավորում էր նրանց, Լիպիտ-Իշտար (մ.թ.ա. 1934-1924) արքայի օրոք մ.թ.ա. մոտ 1930 թ-ին պարտություն կրեց ավելի շատ տեղական տարրի վրա հիմնված ու սրընթաց վերելք ապրող Լարսայի քաղաք-պետության արքա Գունգունումից (մ.թ.ա. 1934-1905) և արդյունքում կորցրեց ժառանգաբար Իսինայի արքաների պատկանող «Ուրի արքա» տիտղոսն ու իշխանությունը ողջ Հարավային Միջագետքի վրա: Ավելին, Լարսայի հաջորդ արքա, նախորդի որդի Աբիսարիխան (մ.թ.ա. 1905-1895) վերջնականապես պարտության մատնեց Իսինայի I գահատոհմի հերթական արքա Ուր-Նիպուրտային (մ.թ.ա. 1924-1895): Արդյունքում հետագա մի քանի տասնամյակներում Իսինան հիմնավորապես մղվեց երկրորդ պլան:

Ինչպես տեսնում ենք Մխիթար Այրիվանցու հաղորդումները լիովին հաստատվում են սեպագիր աղբյուրների հաղորդած տվյալներով, քանզի ակնհայտ է, որ Ամասիայի գլխավորած Հայոց թագավորությունը մասնակցել է վերը հիշատակված և ըստ երևույթին Լարսայի կողմից գլխավորվող 11 պետությունների (կամ քաղաք-պետությունների) դաշինքին, որն էլ ծանր հարված է հասցրել Իսինայի կողմից ուղղորդվող և շրջակա երկրների համար պատուհաս դարձած ամորիացիներին: Նշենք նաև, որ Աբիսարիխան ամենայն հավանականությամբ այդ դեպքերի ժամանակ կառավարում էր որպես իր հայր Գունգունումի գահակից և հենց դրանով է բացատրվում վերջինիս ու Ամասիայի ժամանակակիցությունը:

Մխիթար Այրիվանցու այս հաղորդումը, որն ավելի համառոտ հաստատում է նաև Վարդան Արևելցին[2], շատ ուշագրավ է և պետք չէ այն անուշադրության մատնել, զուտ նրանում հիշատակվող «ամազոնուհիներ»-ի պատճառով: Սեմիտական ծագում ունեցող ամորիացիները եղել են զարգացման մայրիշխանության փուլում և այն տեղեկությունը, որ ամորիացիներին ղեկավարում էին կամ նրանց մոտ առնվազն մեծ հեղինակություն ունեին կանայք, Մխիթար Այրիվանցին կամ այն աղբյուրը, որից նա օգտվել է, չեն կարողացել ընկալել այլ կերպ ու նրանց համարել են ամազոնուհիներ:

Այսպիսով Ամասիայի գահակալության տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ևս լիովին համապատասխանում են այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը տեղադրել է նրա գահակալության տարիները:

________________________________________
[1] Մխիթար Այրիվանցի «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն), ՍՊԲ 1869:
[2] Վարդան Արևելցի «Համընդհանուր պատմություն» (ռուսերեն), Մոսկվա 1861:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Գլուխ 6
Գեղամ (մ.թ.ա. 1908-1858) և
Հարմա (մ.թ.ա. 1858-1827)


Ամեն կերպ սեփական երկիրը և հատկապես Միջնաշխարհը շենացնող Ամասիայի որդի Գեղամի գործողությունները ևս ամբողջովին համապատասխանում են համաշխարհային պատմության իր ժամանակվա ոգուն, իսկ Չամչյանի կողմից բերված նրա գահակալության տարիները կրկին լիովին հիմնավորված են երևում ժամանակի իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա, քանզի ակնհայտ էր, որ պետք էր շենացնել ավերված երկիրն ու նախ և առաջ վերաշինել թշնամու նոր ասպատակություններից առավել զերծ տարածքները՝ Հայոց թագավորության համեմատաբար հյուսիս ընկած շրջանները: Նույնը կարելի է ասել նաև Գեղամի որդի և հաջորդ Հարմայի մասին, որին հայրը, ի դեպ, պատվիրում է ապրել Արմավիրում` շենացնելով հենց այն տարածքը, որն առավել ապահով էր հարավից սպառնացող թշնամու հարձակումներից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:04 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Գլուխ 7
Արամ I Մեծ (մ.թ.ա. 1827-1769)


Հայոց աշխարհակալ այս արքայի գործողությունները ևս լիովին համապատասխանում են համաշխարհային պատմությանը և այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը տեղադրել է նրան գահակալության տարիները: Պատմահայրը հայտնում է, որ Հարմային հաջորդել է վերջինիս որդին` Արամ I Մեծը (մ.թ.ա. 1827-1769)[1], որից հետո հաջորդ երկու գլուխներում Խորենացին մանրամասն կերպով անդրադառնում է իր կողմից մեծապես սիրված այս արքայի գործունեությանը:

Այսպես, Մովսես Խորենացին հայտնում է, որ գահ բարձրանալուց անմիջապես հետո Հայոց այս արքան ընդհարվել է «մարեր»-ի արքա «Նյուքար-Մադես»-ի հետ, հաղթել է նրան, մահապատժի է ենթարկել և ազատել է Հայոց թագավորության հարավ-արևելյան նահանգները վերջինիս ավերիչ ասպատակություններից[2]: Այս ճակատամարտն ու դրա հարակից իրադարձությունները ավանդականորեն համարվել են վիպական: Ու թեև ես առայժմ չունեմ այն հաստատող կողմնակի աղբյուրներ, ինչպես օրինակ Արամ I Մեծի տված հաջորդ երկու ճակատամարտերի պարագայում, սակայն վերևում արդեն տրված Հայկազունիների գահացանկի և Չամչյանի մատնանշած նրանց գահակալության տարիների, ինչպես նաև հաջորդ երկու ճակատամարտերի հիմնավորումը ինձ բերում են հետևության, որ Մովսես Խորենացին այս անգամ ևս չափազանց մոտ է ճշմարտությանը, ուղղակի աղբյուների ուսումնասիրման ներկայիս վիճակը հնարավորություն չի տալիս վերջնականապես հաստատել Պատմահոր ճշմարտացիությունը: Կարելի է միայն ենթադրել, չունենալով որևէ ուղղակի ապացույց, սակայն հաշվի առնելով աշխարհագրական գործոնը և Հայաստանի հարավ-արևելյան տարածաշրջանում այդ ժամանակ այս կամ այն չափող գերիշխող պետության հանգամանքը, որ դա եղել է Էլամի և (կամ) լուլլուբեյցիների բանակը: Հատկանշական է, որ Խորենացու երկի առաջին գլուխների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հետագայում առաջացած «Մարաստան» տերմինը Պատմահայրը կիրառում է իր առաջացման ժամանակից շուտ` նկատի ունենալով պատմական Ատրպատականի տարածքը:

Տեղեկատվությունը անչափ հետաքրքիր հետևություններով է լի, սակայն, հետագա իրադարձությունների պարագայում: Այսպես, շարունակելով պատումը, Պատմահայրը հայտնում է, որ հայրենանվեր Արամը բարդ դիվանագիտա-քաղաքական հարաբերությունների մեջ է մտնում Ասորեստանի արքայի հետ, որը կոչվում է «Նինոս»[3]: Հարավային հարևանի հետ բարդացած հարաբերությունները ի վերջո հանգեցնում են պատերազմի, որում Արամը հաղթանակ է տանում, ոչնչացնում է Հայոց թագավորության վրա հարձակված «Բարշամ»-ին և դրանից հետո Ասորեստանի տարածքը երկար տարիներ գցում է Հայոց թագավորության գերիշխանության տակ[4]: Կրկին կիրառության մեջ դնենք Համադրման մեթոդը և պարզենք, թե իրականում ո՞ր իրադարձություններն են իրենց արտացոլումը գտել Պատմահոր մոտ:

Նախ ակնհայտ է, որ տվյալ ժամանակահատվածում գործող Ասորեստանի արքան իրականում ամենևին էլ «Նինոս» անունը չէր կրում, քանզի մի կողմից, ըստ սեպագիր աղբյուրների, նման անունով արքա այդ ժամանակաշրջանում Ասորեստանում չի եղել, իսկ մյուս կողմից էլ պարզորեն երևում է այս անվան ծագումը Նինվե քաղաքի անունից: Այսինքն «Նինոս»-ը ոչ թե հատուկ անուն է, այլ դա, պատկերավոր ասած, Ասորեստանի մայրաքաղաք Նինվեում իշխող Ասորեստանի հերթական արքան է և դա նրա պատվանունն է[5]: Իսկ իրականում տվյալ ժամանակահատվածում Ասորեստանում իշխում էր Էրիշում II-ը (մ.թ.ա. 1818-1813)[6], որը, հաշվի առնելով այս անվան սկզբի «է»-ի «ա» ձևափոխվելու հակումը (օրինակ` էմիր-ամիր) և հետագայի ասորեստանյան արձանագրություններում գրեթե ամենուր հանդիպող «ա»-ի արտասանումը որպես «ու» (օրինակ` Արարատ - Ուրարատ, Արմե - Ուրմեն այլն), ակնհայտորեն Խորենացու հիշատակած «Բարշամ»-ն (Արշամ) է: Ընդ որում կարելի է ենթադրել, որ անվան սկզբի «Բ»-ն ավելացել է որպես մնացորդ «Բել» տիտղոսից: Կարելի է կարծել, որ անունը ի սկզբանե ունեցել է «Բել-Էրիշում» ձևը, սակայն արձանագրություններում արտացոլվել է միայն «Էրիշում»-ը: Հատկանշական է, որ Մարական թագավորության արքա Կիաքսարը (Ուվախշատրա) (մ.թ.ա. 625-585), որը հունական պատմական ավանդույթում անվանվում է «Արբակես», Մովսես Խորենացու մոտ անվանված է առայժմ անհայտ պատճառներով ավելացված, «ավելորդ» «Բ/Վ» տառով, որպես. «Վարբակես», ինչը, հաշվի առնելով այն հանգամանքը ուր հուներենում «Բ»-ն արտասանվում է որպես «Վ» և, ընդհանրապես, այս տառերի` միամյանց փոխարինելու փոխվելու հակումը, լիովին կարող է ունենալ նաև «Բարբակես» ձևը: Այսինքն ամենևին էլ չի կարելի բացառել, որ. «Բարշամ» անունը ի սկզբանե ունեցել է. «Արշամ», այսինքն. «Էրիշում» տեսքն ու այդ ձևով իր ամրագրումն է ստացել արձանգրություններում` մատենագիր կամ բանավոր խոսքում մնալով որպես. «Վ(Բ)արշամ»: Էրշում-Արշամ-Բ(Վ)արշամի մահից հետո իշխանությունը բռնազավթում է ծագումով ամորիացիներից սերող Շամշի-Ադադ I-ը (մ.թ.ա. 1813-1781):

Այսպիսով կարելի է թույլ տալ մեզ գալ հետևության, որ Հայաստանի հարավում Ասորեստանի հիմնական բանակի ջախջախվելու և Էրիշում II-ի (ըստ Խորենացու` Բարշամի) սպանվելուց հետո անխուսափելի էր Ասորեստանի նոր արքա Շամշի-Ադադ I-ի` Արամ I Մեծին ենթարկվելը և Ասորեստանի հարկատու դառնալն ու այստեղ Խորենացին չի նահանջել ճշմարտությունից:

Անչափ հետաքրքիր են նաև տեղեկությունները Արամի ու «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ի միջև մղված պատերազմի պարագայում: Պատմահայրը հայտնում է, որ նախորդ հակառակորդներին հաղթելուց հետո Արամ I Մեծը իր հիմնական ռազմական ուժերը տեղափոխում է թագավորության արևմուտք և երկարատև պայքարից հետո հաղթում ու քաղաքական ասպարեզից դուրս է մղում տարածաշրջանի իր հակառակորդներից ամենաուժեղին և վտանգավորին` «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ին[7]: Ո՞վ է այս խորհրդավոր անձնավորությունը` Մովսես Խորենացու հիշատակած և Արամ I Մեծի (մ.թ.ա. 1827-1769) ժամանակակից «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ն:

Պահպանված «Անիտայի գրվածքներ» խեթական արձանագրության մեջ պատմվում է, թե ինչպես Խեթական թագավորության առաջին արքաներից մեկը` Անիտան (մ.թ.ա. մոտ 1810-1790), իր գահակալության սկզբում հաջող արշավանքներով նվաճում է Փոքր Ասիան` Սև և Միջերկրական ծովերի միջև ընկած տարածքները[8]: Այս հանգամանքը լիովին համապատասխանում է Պատմահոր այն հաղորդմանը, թե «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ն. «… բռնացել գրավել էր տարածությունը երկու մեծ ծովերի միջև` այսինքն Պոնտոսի (Սև ծով – Մ.Հ.) և Օվկիանոսի (Միջերկրական ծով – Մ.Հ.)»[9]: Հետաքրքիր է, որ վերոհիշյալ արձանագրությունը լռության է մատնում Խեթական թագավորության արքայի գահակալության հետագա տարիների իրադարձությունները, որոնք հայտնի են կողմնակի աղբյուրներից: Իսկ դրանցից մասնավորապես պարզ է դառնում, որ Անիտայի թագավորության վերջից Խեթական թագավորությունը մոտ 160 տարով անկում է ապրում: Ինչպես տեսնում ենք, սա ևս լիովին համապատասխանում է Մովսես Խորենացու հիշատակած «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ի գործունեությանը, նրա պետությանը, դրա տարածքին և հատկապես վերջին: Այսպիսով այս ճակատամարտերը մեկ անգամ ևս հաստատում են Չամչյանի բերած թվերի մեծ ստույգությունը:

Արդյունքում Հայոց պատմության Պատմահոր հայտնած տեղեկությունները Համադրման մեթոդի օգնությամբ ուսումնասիրելիս հանկարծ պարզ է դառնում, որ, ի դեմս «Խորենացու» կամ Հայկազունիների Արամի, մենք գործ ունենք աշխարհակալ իսկական մի արքայի հետ, Հայոց պատմության ընթացքում աշխարհակալություն հիմնած մի տիրակալի հետ, որի գործունեության լիակատար պատկերը բացահայտվում է սեպագիր և գրավոր-մատենագիր աղբյուրների հայտնած տեղեկատվության համալիր վերլւոծությունից[10]:

________________________________________
[1] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 12:
[2] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 13:
[3] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 13:
[4] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 14:
[5] Իրավիճակը նման է պարթևական արքաների պարագային և նրանց կրած «Արշակ» տիտղոս-պատվանվանը:
[6] Գահակալման տևողությունը 6 տարի` իսկ գահակալման կոնկրետ տարիները ըստ - http://web.archive.org/web/200805112037 ... lers/0.htm
[7] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 14:
[8] Տես` Вестник древней истории, 1965 г., № 4, стр. 87-111 (http://annals.xlegio.ru/hetts/small/anitta.htm):
[9] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 14:
[10] «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1»-ում մեր կողմից փորձ է արվել վերականգնել Արամ I Մեծի գահակալության ժամանակագրությունը: (էջ 26-27) Մասնավորապես, հաշվի առնելով Պատմահոր հաղորդումներն այն մասին, որ Արամ I Մեծը «Նյուքար-Մադես»-ի դեմ գործել է. «…Նինոսի` ասորեստանցիներին և Նինվեին տիրելուց քիչ տարիներ առաջ» (Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 13) և իր գահ բարձրանալուց ոչ շատ հետո, այսինքն մ.թ.ա. 1818 թ-ից առաջ և մ.թ.ա. 1827 թ-ից ոչ շուտ, կարծում ենք, որ «Նյուքար-Մադես»-ի պարտությունը և մահապատիժը տեղի են ունեցել մ.թ.ա. մոտ 1826 թ-ին: Իր հերթին, Էրիշում II-ի գահակալության վերջը մեզ օգնում է Ասորեստանի բանակի պարտությունը թվագրել մ.թ.ա. 1813 թ-ով: Դժվարություն է հարուցում թերևս միայն Անիտայի պարագան, սակայն, հաշվի առնելով, որ Խեթական թագավորության հետ ընդհարումը տեղի է ունեցել նախորդ իրադարձություններից բավականին անց, այն կարելի է մոտավորապես տեղադրել մ.թ.ա. 1790 թ-ին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 35   [ Сообщений: 521 ]
На страницу 1, 2, 3, 4, 5 ... 35  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB