Իսկ այժմ մոտենում ենք գլխավոր հարցին, ինչի համար այս ամենն ըստ էության գրվեց: Խնդիրը վայրկյաններով դիտարկելիս պարզվում է, որ Մեծ քուրմը իր հաշվարկներում սխալվել էր 674 վայրկյանի չափով՝ տիեզերական տարին Հայկյան տարուց տևում էր ոչ թե ուղիղ 6 ժամ, այսինքն՝ 21600 վայրկյան ավել, այլ դրանից 674 վայրկյան պակաս՝ 5 ժամ, 48 րոպե 46 վայրկյան կամ 20926 վայրկյան:
Վայրկյանների այս տարբերությունը, սակայն, երկար հազարամյակներ ոչ ոք ուղղակի չէր նկատում և, եթե տարվա կտրվածքով խնդիրը նկատվում էր եղանակների փոփոխության ու հողագործական աշխատանքների կտրվածքով, ապա օրվա մեջ 11 րոպե, 14 վայրկյանի պակաս լինելը ոչ ոք նույնիսկ տեսականորեն էլ չէր կարող նկատել: Արդյունքում ըստ Հայկական տոմարի օրը բաժանված էր 23 ժամի, այսինքն՝ մեր ժամի հետ համեմատած հայերի ժամը մի քիչ ավելի շատ րոպեներ ուներ իր մեջ, և ոչ ոք ուղղակի չէր կարող գլխի ընկնել, որ հետո՝ XX դարում, ամեն ինչ անչափ ճշգրտորեն կհաշվարկեն: Այսպիսով, եթե, ինչպես ասացինք, տարվա կտրվածքով ինչ որ բան կար, որի հետ կարելի էր օրերը համեմատել՝ եղանակը և հողագործական աշխատանքները, ապա օրվա կտրվածքով նման օրիենտիր չկար, ուղղակի եթե ժամացույց լիներ, կպարզվեր, որ 4 տարվա կտրվածքով օրերից մեկը գրեթե 44 րոպե պակաս է տևում, կամ, այլ հաշվարկով, 4 տարվա մեջ ամեն մի տարվա օրերից մեկը պակաս է մյուսներից մոտ 11 րոպե: Այն ժամանակ, սակայն ոչ ոք չէր կարող գլխի ընկնել այդ նրբությունը:
Վերադառնալով Ալիշանին ասեմ, որ պատահաբար թե, ոչ, բայց չի սխալվել նաև նա ու սխալ է զուտ մեխանիկորեն վայրկյանները հաշվել ու նրան սխալ հանել: Իրականում, ինչպես արդեն ասվեց, եթե տարվա կտրվածքով ինչ որ բան կար, որի հետ կարելի էր օրերը համեմատել՝ եղանակը և հողագործական աշխատանքները, ապա օրվա կտրվածքով նման օրիենտիր չկար, այսինքն՝ հին հայերը 4 տարվա մեջ քառորդ օրվա պահը հանգիստ նկատել ու այն հաշվի առնելով առաջ էին անցել, սակայն չէին նկատել և ուղղակի չէին էլ կարող նկատել, որ 4 տարվա կտրվածքով օրերից մեկը գրեթե 44 րոպե պակաս է տևում, կամ, այլ հաշվարկով, 4 տարվա մեջ ամեն մի տարվա օրերից մեկը պակաս է մյուսներից մոտ 11 րոպե կամ, այլ կերպ ասած, 365 օրերից մեջ է բաժանվում այն 11 րոպեն, 14 վայրկյանը, որ իրենք չէին նկատել: Արդյունքում Ալիշանը, ըստ երևույթին հաշվի առնելով նաև սա, ավելի իրապես կյանքի մոտ է վարվել, քան վարվում ենք մենք՝ նստած համակարգիչների ու հաշվողական մեքենաների առաջ և մեխանիկորեն գումարելով իրար վայրկյանները:
Կրկնում եմ՝ ողջ խնդիրը նրանում է, որ 4 տարվա կտրվածքով օրվա շարժը նկատվել է ու դրա արդյունքում կառուցվել է Հայկյան շրջան կոչվող երևույթը, սակայն տարվա օրվա կտրվածքով այն, որ 4 տարվա կտրվածքով օրերից մեկը գրեթե 44 րոպե պակաս է տևում, կամ, այլ հաշվարկով, 4 տարվա մեջ ամեն մի տարվա օրերից մեկը պակաս է մյուսներից մոտ 11 րոպե կամ, այլ կերպ ասած, 365 օրերից մեջ է բաժանվում այն 11 րոպեն, 14 վայրկյանը, որի մասին խոսվեց չեն նկատել ու երևի չէին էլ կարող նկատել: Այս սխալը, սակայն, ինչպես ասացի, ըստ էության չեզոքացավ այն բանով, որ քննարկվող ժամանակաշրջանում չկար ճշգրիտ ժամացույց և պակաս (կամ ավել, նայած ոնց նայես) 11 րոպե, 14 վայրկայնը ուղղակի <դուրս էր գրվում>՝ օրերից մեկի կամ, որ ավելի հավականական է՝ 365 օրերի վրա - այսքան բան