Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 9 из 9   [ Сообщений: 129 ]
На страницу Пред.  1 ... 5, 6, 7, 8, 9
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Айкидский календарь: Ей уже 4506 года
СообщениеДобавлено: 11 авг 2016, 20:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24617
Откуда: Армения, Ереван
Ընկերներից մեկը արդարացի հարց բարձրացրեց, թե տարբերությունն իրականում, ախր 6 ժամի չէ, այլ ավելի քիչ է, ավելի կոնկրետ՝ 5 ժամ, 48 րոպե 46 վայրկյան։ Դրա համար 4 տարին մեկ չի, որ, Հայկյան տոմարը առաջ է ընկնում, այլ մի քիչ այլ կերպ: Ես մտածեցի ու սենց մի մոդելավորում առաջարկեցի:

Ուրեմն սենց – սկզբնական ինֆորմացիա.

1. 428 թ-ի Նավասարդի 1-ը մեր տոմարով եղելէ օգոստոսի 11-ը,
2. 428-ից առաջ անցած է եղել երկու Հայկյան շրջան:

Հիմա – մի պահ ընթադրենք, թե մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ը զուտ օրացույցային առումով ճիշտ է, այդ օրը Հայկը սպանեց Բելին և երեկոյան, ոգևորված հաղթանակով, հիմնադրեց տոմարը և հաջորդ օրը ըստ նոր օրացույցի 0 տարվա Նավասարդի 2-ն էր: 6 ժամվա պահը ևս հիշեցնում եմ, սա կարևոր է՝ 4 տարին մեկ Հայկի հիմնադրած տոմարը տիեզերական, իսկ այն ժամանակվա մարդկանց համար ամենից առաջ՝ հողագործական, տարուց առաջ է ընկնում 1 օրով, սա էլ ենք ՀԻՇՈՒՄ: Եվ այսպես, մոդելավորում ենք, որ պարզ լինի պայմանական մի թվի վրա, օրինակ՝ Հայկը որոշել է, որ ամեն տարի Բելին սպանելու օրը պետք է տոնական խաղեր լինեն և հայերը սրբորեն հետևում են այդ ավանդույթին: Այս գործը Հայկը հանձնարարել է քրմերին և սրանք սրբորեն ր ճշգրտորեն հետևում են, որ կարգը հանկարծ չխախտվի: Գործի գլխին կանգնողին պայմանականորեն կոչում եմ Մեծ քուրմ:

Եվ այսպես, մ.թ.ա. 2491 թ-ի Նավասարդի 1-ից 30 օր առաջ, հետևելով 335 Արևածագի ու Արևամուտի, ինչպես նաև ճշտորեն նշումներ անելով Հայկի սահմանած ամսանունների և օրանունների իր ցուցակում, Մեծ քուրմը հանդիսավոր հայտարարում է մոտավորապես այսպես. <Բոլոր-բոլորին, այս հայտարարությունիցս հաշված 30 արևածագ հետո լինելու են Նավասարդյան խաղեր>: Խաղերն անում են, տոնում են ինչպես պետք է, հետո՝ ցրվում տներով:

Այդպես են վարվում նաև մ.թ.ա. 2490, 2489 և 2488 թվականներին: Ընդհանրապես ասած, քրմերը այն առաջին Մեծ քրմի նման են վարվոււմ դրանից հետո ևս դեռևս մոտ 400 տարի… մինչև հանկարծ հերթական Մեծ քրմերից մեկը մոտավորապես մ.թ.ա. 2000-ական թվականներին մի օր նկատում է, որ, ախր եթե իմ նախնիները Նավասարդը տոնում էին շոգ օգոստոսին, երբ բերքահավաքը դեռ չէր սկսվել, այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իմ հրամանով Նավասարդը տոնում եմ… աշնանային բերքահավաքից հետո: Այ քեեեեզզզ բաաան…??!!!

Մեծ քուրմը մի քանի օր, իսկ գուցե նույնիսկ մի քանի ամիս մտածում է այս տարօրինակ հանգամանքի վրա, մանրամասն ստուգում է բոլոր օրացույցային պահերը, արխիվից հանել է տալիս հին տարիների օրացույցները ու մնում է զարմացած՝ ախր ամեն ինչ ճիշտ է արվել, ոչ մի օր ավել չի հաշվարկվել, բայց այդ ոնց է համառորեն այնուհանդեձր այնպես ստացվում, որ իր սիրելի Աղեղնավոր Աստծո հիմնադրած օրացույցը համառորեն առաջ է անցնում հողագործական գրաֆիկից: Երկար խորհելուց հետո այս Մեծ քուրմը, ի մի բերելով բոլոր առկա գիտելիքները, իսկ գուցե նաև համապատասխան հարցում ուղարկելով Միջագետք կամ Եգիպտոս, պարզում է, որ, այ քեզ բաաաան, պարզվում է, որ իրականում մեկ տարվա կտրվածքով արեգակը ելնում ու մայր է մտնում ոչ թե հենց ուղիղ 365 անգամ, այլ՝ 365 անգամ, ինչպես նաև դրան գումարած օրվա քառորդ չափին մոտ մի ժամանակ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкидский календарь: Ей уже 4506 года
СообщениеДобавлено: 11 авг 2016, 21:02 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24617
Откуда: Армения, Ереван
իանալի արդյունք, ուրախանում է Մեծ քուրմը և գնում է զեկուցելու Հայկազունի հերթական արքային իր այդ կարևոր հայտնագործության մասին: Ինչ անել, նստած մտածում են երկրի առաջին դեմքերը, Մեծ քուրմը օրացույցին ձեռք տալը համարում է սրբապղծության պես մի բան, դե իսկ Հայկազունի հերթական արքան էլ, ընդհանրապես, նույնիսկ տեսականորեն չի ուզում թույլ տալ այն բանը, որ իր հեռավոր, փառահեղ ու արդեն աստվածացված նախնու օրացույցում մի որէև բան փոխվի: Ի վերջո քաղաքական համապատասխան կամքի դրսևորման արդյունքում մ.թ.ա. մոտավորապես 2000 թվականներին ընդունվում է քաղաքական մի որոշում՝ օրացույցին, ամսանուններին և օրանուններին ձեռք չենք տալիս, իսկ խնդիրն էլ լուծում ենք այսպես.

- Ով ասաց, որ Նավասարդը պետք է միշտ լինի ամռանը կամ բերքահավաքից առաջ?,- հարց է բարձրացնում արքան:

Մեծ քուրմը զարմացած նայում է արքայի դեմքին, իսկ սա զարգացնում է միտքը.

- Թող Նավասարդյան խաղերը լինեն տարվա տարբեր մասերում, մեկ օր առաջ անցնելով, իսկ այն բանից հետո, երբ Աղեղնավորն էլ գիտի թե երբ, Նավասարդյան խաղերը կրկին կհամընկնեն ամռանը, մի բան կմտածենք:

Մեծ քուրմը, որ մինչ այդ թերհավատորեն արքային էր նայում, արագորեն մի քանի հաշվարկներ է անում և, լրացնելով արքային, ասում է.

- Տեր արքա, հենց նոր հաշվեցի, եթե այն անպետք Բելին սատկեցնելուց հետո ստեղծված վիճակին ձեռք չտանք, ապա Նավասարդը նորից շոգերին՝ աշնան հենց բերանին, կընկնի մոտ մի 1000 տարի հետո:

- Վերջ, որոշում ենք, թող լինի այդպես, Նավասարդը ամեն տարի կընկնի այն օրը, երբ Մեծ քուրմը որոշած կլինի, որ անցել է 365 արևամուտ:

- Հիանալի է, տեր արքա,- կարծես մի ծանր բեռ ուսերից գցած հավանություն է տալիս Մեծ քուրմը,- այդ մեկ տարվա շրջապտույտն էլ մենք կկոչենք Հայկյան շրջան:

Մեծ քուրմը, թողեց արքայական պալատը կարևորագույն մի խնդրին լուծում տված մարդու թեթևությամբ, բայց նրա մտքով իսկ չէր անցել, որ, թեև խնդրին մեծ հաշվով ու սկզբունքային լուծում էր տրվել, սակայն մեկ փոքրիկ թերություն ամեն դեպքում մնացել էր: Դե ինչ ասես, այն ժամանակ Մեծ քուրմը ոչ ձեռքի տակ համապատասխան միջոցներ ուներ, ոչ էլ կարող էր այնքան ճշգրիտ հաշվարկներ աներ, որ իմանար՝ իրականում տարում տոմարը ոչ թե մեկ օրվա տարբերություն էր տալիս, այլ՝ մի քիչ քիչ: Դե ինչ ասես, Մեծ Քուրմը <րոպե>, առավել ևս <վայրկյան> կոչվող երևույթների մասին գաղափար չուներ, թեև, ի արդարացումն նրան, կարող ենք ասել, որ այն ժամանակ այդ ամենի մասին գաղափար չուներ աշխարհում և ոչ մի մարդ:

Եվ այսպես, Մեծ քուրմը գործի մեջ է դնում իր ու արքայի որոշումը և կրկին սկսում են հոսել տարիներ, որոնք հետո դառնում են տասնամյակներ ու հարյուրամյակներ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкидский календарь: Ей уже 4506 года
СообщениеДобавлено: 11 авг 2016, 21:02 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24617
Откуда: Армения, Ереван
Իսկ այժմ մոտենում ենք գլխավոր հարցին, ինչի համար այս ամենն ըստ էության գրվեց: Խնդիրը վայրկյաններով դիտարկելիս պարզվում է, որ Մեծ քուրմը իր հաշվարկներում սխալվել էր 674 վայրկյանի չափով՝ տիեզերական տարին Հայկյան տարուց տևում էր ոչ թե ուղիղ 6 ժամ, այսինքն՝21600 վայրկյան ավել, այլ դրանից 674 վայրկյան պակաս՝ 5 ժամ, 48 րոպե 46 վայրկյան կամ 20926 վայրկյան:

Վայրկյանների այս տարբերությունը, սակայն, երկար հազարամյակներ ոչ ոք ուղղակի չէր նկատում և, եթե տարվա կտրվածքով խնդիրը նկատվում էր եղանակների փոփոխության ու հողագործական աշխատանքների կտրվածքով, ապա օրվա մեջ 11 րոպե, 14 վայրկյանի պակաս լինելը ոչ ոք նույնիսկ տեսականորեն էլ չէր կարող նկատել: Արդյունքում ըստ Հայկական տոմարի օրը բաժանված էր 23 ժամի, այսինքն՝ մեր ժամի հետ համեմատած հայերի ժամը մի քիչ ավելի շատ րոպեներ ուներ իր մեջ, և ոչ ոք ուղղակի չէր կարող գլխի ընկնել, որ հետո՝ XX դարում, ամեն ինչ անչափ ճշգրտորեն կհաշվարկեն: Այսպիսով, եթե, ինչպես ասացինք, տարվա կտրվածքով ինչ որ բան կար, որի հետ կարելի էր օրերը համեմատել՝ եղանակը և հողագործական աշխատանքները, ապա օրվա կտրվածքով նման օրիենտիր չկար, ուղղակի եթե ժամացույց լիներ, կպարզվեր, որ 4 տարվա կտրվածքով օրերից մեկը գրեթե 44 րոպե պակաս է տևում, կամ, այլ հաշվարկով, 4 տարվա մեջ ամեն մի տարվա օրերից մեկը պակաս է մյուսներից մոտ 11 րոպե: Այն ժամանակ, սակայն ոչ ոք չէր կարող գլխի ընկնել այդ նրբությունը:

Վերադառնալով Ալիշանին ասեմ, որ պատահաբար թե, ոչ, բայց չի սխալվել նաև նա ու սխալ է զուտ մեխանիկորեն վայրկյանները հաշվել ու նրան սխալ հանել: Իրականում, ինչպես արդեն ասվեց, եթե տարվա կտրվածքով ինչ որ բան կար, որի հետ կարելի էր օրերը համեմատել՝ եղանակը և հողագործական աշխատանքները, ապա օրվա կտրվածքով նման օրիենտիր չկար, այսինքն՝ հին հայերը 4 տարվա մեջ քառորդ օրվա պահը հանգիստ նկատել ու այն հաշվի առնելով առաջ էին անցել, սակայն չէին նկատել և ուղղակի չէին էլ կարող նկատել, որ 4 տարվա կտրվածքով օրերից մեկը գրեթե 44 րոպե պակաս է տևում, կամ, այլ հաշվարկով, 4 տարվա մեջ ամեն մի տարվա օրերից մեկը պակաս է մյուսներից մոտ 11 րոպե կամ, այլ կերպ ասած, 365 օրերից մեջ է բաժանվում այն 11 րոպեն, 14 վայրկյանը, որ իրենք չէին նկատել: Արդյունքում Ալիշանը, ըստ երևույթին աշվի առնելով նաև սա, ավելի իրապես կյանքի մոտ է վարվել, քան վարվում ենք մենք՝ նստած համակարգիչների ու հաշվողական մեքենաների առաջ և մեխանիկորեն գումարելով իրար վայրկյանները:

Կրկնում եմ՝ ողջ խնդիրը նրանում է, որ 4 տարվա կտրվածքով օրվա շարժը նկատվել է ու դրա արդյունքում կառուցվել է Հայկյան շրջան կոչվող երևույթը, սակայն տարվա օրվա կտրվածքով այն, որ 4 տարվա կտրվածքով օրերից մեկը գրեթե 44 րոպե պակաս է տևում, կամ, այլ հաշվարկով, 4 տարվա մեջ ամեն մի տարվա օրերից մեկը պակաս է մյուսներից մոտ 11 րոպե կամ, այլ կերպ ասած, 365 օրերից մեջ է բաժանվում այն 11 րոպեն, 14 վայրկյանը, որի մասին խոսվեց չեն նկատել ու երևի չէին էլ կարող նկատել: Այս սխալը, սակայն, ինչպես ասացի, ըստ էության չեզոքացավ այն բանով, որ քննարկվող ժամանակաշրջանում չկար ճշգրիտ ժամացույց և պակաս (կամ ավել, նայած ոնց նայես) 11 րոպե, 14 վայրկայնը ուղղակի <դուրս էր գրվում>՝ օրերից մեկի կամ, որ ավելի հավականական է՝ 365 օրերի վրա - այսքան բան :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкидский календарь: Ей уже 4506 года
СообщениеДобавлено: 26 ноя 2016, 16:31 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24617
Откуда: Армения, Ереван
Австралийское издание известного научно-популярного географического журнала “National Geographic” составило список самых древних обсерватории мира. Там и наш Карахундж...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкидский календарь: Ей уже 4506 года
СообщениеДобавлено: 29 ноя 2016, 12:55 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24617
Откуда: Армения, Ереван


Научно-популярный географический журнал National Geographic включил мегалитический комплекс Караундж, который называют "армянским Стоунхенджем", в список древнейших обсерваторий мира, передает "Новости-Армения".
"Сириус и Орион сияют над освещенными лунными камнями таинственного Караунджа. Он состоит из сотен вертикальных камней, расположенных в произвольном порядке", - написало издание.

Караундж или Зорац карер (Могучие камни") находится в трех тысячах милях к востоку от португальского Кромлеха, поблизости от Сисиана на юге Армении и состоит из 223 вертикально стоящих больших камней, весом до 10 тонн.
На территории комплекса на площади в 25 гектаров по определенной системе расположены несколько огромных камней треугольной формы, в которых проделаны специальные отверстия для телескопа. Некоторые ученые-археологи относят создание Караунджа к концу третьего тысячелетия до нашей эры, однако другие эксперты считают, что комплекс намного древнее и основан в пятом тысячелетии.

В отношении этого загадочного сооружения из камней академик Парис Геруни в 90-е годы прошлого века выдвинул сенсационную гипотезу, назвав его самой древней астрономической обсерваторией из всех обнаруженных на то время.
Отмечается, что в топ-лист National Geographic вошли также мексиканский Каньон Чако, потургальский Кромлех, греческие Метеоры, кенийский национальный парк Сибилой, иранская крепость Аламут, австралийский национальный парк Улуру-Ката Тьюта, калифорнийская долина Оуэнс.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: 4500-ամյա տոմարի պատմության շուրջ
СообщениеДобавлено: 27 дек 2016, 15:52 
Аватара пользователя

Зарегистрирован: 27 дек 2016, 15:38
Сообщений: 2
http://www.hayary.org/wph/?p=703

«Աշխարհաստեղծ» գաղափարական հակամարտության մասին պատմում է՝

1)Եգիպտացիների «Սեթ և Խոր» ավանդապատումը:

2)Աքքադի «Գիլգամաշի » ավանդապատումը:

3)Շումերի «Նիբուրու և Տիամատ», «Էնլիլ և Էնկի» ավանդապատումները:

4)Հնդկակական ավանդապատումներում Կրիշնայի և Բրահմայի «Աշխարհաստեղծ» ավանդապատումները:

5)Ասորական «Ահուրի» ավանդապաումը:

6)Եվրոպական «Ասերի և Վաների» ավանդապատումը:

7) Հուրրի-հեթական «Աշխարհաստեղծ» աստվածների չորս սերունդների ավանդապատումները :


1)Ըստ Ալեքսանդրիայի տոմարի աշխարհի արարման սկիզբը 5493 թվականի մաիսի 25-ին է:

2)Ըստ եգիպտական ավանդապատումների՝ մ.թ.առաջ 2782 թվականին, աշխարհի արարման պահից անցել էր 482 տարի, այսինքն՝ ըստ եգիպտական արեգակնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3264 թվականին:

3)Ըստ աքքադական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համա պատասխանում է մ.թ. առաջ 4322 թվականին:

4)Ըստ հրեաների լուսնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3761 թվականին:

5)Ըստ ասորական ավանդապատումների՝«Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3500 թվականին:

Խուսափելու համար ավելորդ հարցադրումներից, այստեղ տանք որոշակի պարզաբանում ,ասորական տոմարը ունի երկու մոտեցում պատմական և մերօրյա:

Պատմական, ասելով հասկանում ենք դիցաբանական արարման սկիզբը, որը համապատասխանում է մ.թ.առաջ 3500 թվականին:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкидский календарь: Ей уже 4506 года
СообщениеДобавлено: 27 дек 2016, 18:13 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24617
Откуда: Армения, Ереван
Vanakan

Приветствую Вас на форуме, надеюсь форум станет приятным местом Вашего времепровождения.

На счет Вашего поста, понятно, и как это относится к Айкидскому календарю?

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкидский календарь: Ей уже 4506 года
СообщениеДобавлено: 28 дек 2016, 04:19 
Аватара пользователя

Зарегистрирован: 27 дек 2016, 15:38
Сообщений: 2
Սա թերի է և վաղուց հնացած


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкидский календарь: Ей уже 4506 года
СообщениеДобавлено: 28 дек 2016, 14:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24617
Откуда: Армения, Ереван
Այո, մենք պետք է նոր համակարգ ձևավորենք...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 9 из 9   [ Сообщений: 129 ]
На страницу Пред.  1 ... 5, 6, 7, 8, 9



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB