Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 27 из 44   [ Сообщений: 660 ]
На страницу Пред.  1 ... 24, 25, 26, 27, 28, 29, 30 ... 44  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 01 окт 2019, 20:04 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Раз уж так, тогда "Манук". :) Кстати говоря, помню я об этом в какой-то книге читал, или так предлагали версию "Манаваз", это более интереная версия.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 02 окт 2019, 22:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Я тоже встречал вариант с Манавазом, но мне более нравится версия с Миайнаком...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 18 фев 2020, 22:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 20 фев 2020, 10:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Բարի լույս :) Հերթական անգամ հետ գնանք և հիշենք ևս մեկ պատմական «Կրեսսի», որ մեր նախնիները կազմակերպեցին Հայաստան ներխուժած հերթական նվաճողներից մեկի դեմ։ Եվ այսպես...

... Մ.թ.ա. 857 թվականի հունիսին Արամ II Մեծի գլխավորած Արմենիի և Արարատյան թագավորությունների միացյալ բանակը (մոտ 50.000) Արծկեի ճ-մ-ում (Տուրուբերան նահանգ, Բզնունիք գավառ, Վանա լճի հյուսիս ափին գտնվող հրվանդանի վրա) համառ մարտում ընդհարվեց Սալմանասար III-ի գլխավորությամբ Տիգրիսի գետահովիտ-Մինչեփրատյան Ծոփք-Եփրատի հուն-Բարձր Հայք-Տայք-Արարատի արևմուտք-Տուրուբերան երթուղով ասպատակելով արշաված Ասորեստանի թագավորության բանակի (մոտ 100.000) հետ և կանոնավոր նահանջեց դեպի արևելք:

857 հուլիս – Սիփան լեռան ճ-մ (Տուրուբերան նահանգ, Բզնունիք գավառ, Վանա լճի հյուսիսային ափից մոտ 10 կմ հյուսիս)

«...Մենք բռնությունից խույս էինք տալիս`
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնակոխ հետապնդողին դիտապաստ անում
Եվ դրանով անուն ստանում`
Կոչելով մեզ Հայկ...
»

Պարույր Սևակ



Սալմանասար III-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 90.000) մոտեցավ լեռան լանջերին բնական ամրություններով հարուստ մի վայրում Արամ II Մեծի գլխավորությամբ ամուր պաշտպանական դիրքեր գրաված Արմենիի և Արարատյան թագավորությունների միացյալ բանակին (մոտ 40.000), որը իր պաշտպանական դիրքերը շրջապատել էր 2 շարք հողաթմբերով ու ցցապարիսպներով: Հայկական բանակի առաջին շարքում դիրքեր գրավեց թեթև, իսկ երկրորդ շարքում` ծանր հետևակը: Հեծելազորը զբաղեցրեց երրորդ շարքը:

I փուլ – Ասորեստանի թագավորության բանակը անցավ հարձակման և ծանր կորուստներով հաղթահարեց Հայկական բանակի առաջին շարքի դիմադրությունը, որը նահանջեց ու ամրացավ երկրորդ շարքում:
II փուլ – Ասորեստանի թագավորության բանակը հարձակման անցավ Հայկական բանակի երկրորդ շարքի ուղղությամբ, սակայն, ծանր կորուստներ կրելով, հետ շպրտվեց:
III փուլ – Հայկական բանակը անցավ հակահարձակման և, շեշտակի հարվածով պարտության մատնելով թշնամու բանակին, շպրտեց վերջինիս ելման դիրքեր: Այնուհետև, սակայն, խուսափելով մարտի բռնվել բաց տարածությունում, Հայկական բանակը նահանջեց և կրկին ապաստանեց ամրացված դիրքերում:
IV փուլ – Մինչև օրվա վերջ Ասորեստանի թագավորության բանակը մի քանի գրոհներ ևս ձեռնարկեց, սակայն որևէ արդյունքի չհասավ:

Հայերը կորցրին 3.400, թշնամին մոտ 20.000 զինվոր: Ասորեստանի թագավորության բանակը, ենթարկվելով Հայկական բանակի անկանոն հարվածներին, Վասպուրական-Կորճայք երթուղով հեռացավ Արարատյան թագավորության սահմաններից` գրավված պահելով Հայոց Միջագետքը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 21 фев 2020, 16:50 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Урарту при Сардури 2 (745 год д.н.э.)

Изображение

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 22 фев 2020, 14:27 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
На западе и Юго-Востоке мне кажется приувелечена


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 22 фев 2020, 19:04 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Для 774-750 годов д.н.э., нет...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 26 фев 2020, 17:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ասորեստանը մեր կյանքը շատ պղտորեց, բայց իր վերջին ժամին նրա գերեզմանի վրա այլոց թվում հենց նաև... հայերն էին կանգնած :)

612 մայիս - հուլիսի վերջ – Նինվեի գրավումը

Նաբոպալասար արքայի գլխավորած Բաբելոնի, Կիաքսար արքայի գլխավորած Մարական, Կյուրոս I-ի գլխավորած Պարսքի (մոտ 120.000) և Պարույր Հսկայորդու գլխավորած Արմենիի (մոտ 50.000) թագավորությունների միացյալ բանակը, ուժերը կենտրոնացնելով Կորճայքում, մայիսին շարժվեց Նինվեի ուղղությամբ, ընդ որում Կիաքսարին ենթակա սկյութները (մոտ 60.000), որոնք դեռևս տեղ չէին հասել, պետք է ժամանեին ուղիղ մարտադաշտ: Տեղեկանալով թշնամական բանակի առաջխաղացման մասին` Սինսարիսկուն արքայի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 80.000) քաղաքի մոտ ամուր պաշտպանական դիրքեր գրավեց: Կողմերը պատրաստվեցին մարտի:

I փուլ – Առավոտյան դաշնակիցների բանակը հարձակում գործեց թշնամու բանակի վրա, սակայն հետ մղվեց ելման դիրքեր:
II փուլ – Կեսօրին դաշնակիցների բանակը կրկնեց հարձակումը, սակայն այս անգամ ևս որևէ հաջողության չհասավ:
III փուլ – Օրվա երկրորդ կեսին դաշնակիցների բանակը հերթական հարձակումը գործեց թշնամու բանակի վրա, սակայն կրկին հետ շպրտեց ելման դիրքեր:
IV փուլ – Ասորեստանի թագավորության բանակը անցավ հակահարձակման և գրավեց դաշնակից ուժերի ճամբարը:
V փուլ – Երեկոյան տեղ հասան սկյութները, ինչից հետո դաշնակիցների բանակը գիշերային հարձակում կազմակերպեց հաղթական օրվա ավարտից հետո անհոգության տրած, զգուշությունը կորցրած և կերուխում սկած Ասորեստանի թագավորության բանակի վրա՝ ծանր պարտության մատնելով վերջինիս: Արդյունքում թշնամու ջախջախված բանակի մի մասը մեծ դժվարությամբ ապաստանեց քաղաքում, իսկ Ասուրուբալիտ զորավարի գլխավորած մյուս և ավելի մեծաթիվ մասն էլ նահանջեց դեպի հյուսիս-արևմուտք:
VI փուլ – Հաջորդ օրը Ասորեստանի թագավորության բանակը արտագրոհ կազմակերպեց քաղաքի պաշարումը սկսած դաշնակիցների բանակի առաջապահի վրա, սակայն որևէ արդյունքի չհասավ և հետ մղվեց ելման դիրքեր:
VII փուլ – Մյուս օրը Ասորեստանի թագավորության բանակ մեկ այլ կողմից արտագրոհ իրականացրեց, բայց այն ևս հետ մղվեց:
VIII փուլ – Մայիսից մինչև հունիս դաշնակիցների բանակը մի շարք գրոհներ ձեռնարկեց, որին թշնամու բանակը պատասխանեց համառ պաշտպանությամբ, ինչպես նաև բազում համակցված հակագրոհներով ինչպես քաղաքի ներսում գտնվող ուժերի, այնպես էլ քաղաքը պաշարողների թիկունքում գործող Ասուրուբալիտ զորավարի բանակի ուժերի միջոցով:
IX փուլ – Հուլիսին, հյուսիս-արևելյան կողմում քանդելով պարսպի մի հատվածը, դաշնակիցների բանակը համառ մարտերով ներխուժեց քաղաք և ի վերջո գրավեց այն: Հենց այդ ժամանակ էլ սեփական այրվող պալատի բոցերում զոհվեց նաև Սինսարիսկունը:

Հայերը կորցրին մոտ 7.000, դաշնակիցները` մոտ 30.000, թշնամին` մոտ 60.000 զինվոր:

Քաղաքը հիմնովին ավերվեց, նրա բնակչությունը սպանվեց կամ գերեվարվեց, իսկ իրեն արքա հռչակած Ասուրուբալիտի` Ասուրուբալիտ II-ի, բանակը նահանջեց դեպի հյուսիս-արևմուտք: Արդյունքում գրավելով Խառանը, սակայն չկարողանալով տիրել քաղաքի միջնաբերդին, ինչպես նաև տիրելով Կարքեմիշին, Սսուրուբալիտ II-ը ամրացավ Հյուսիսային Միջագետքում՝ ստանալով Եգիպտական թագավորության օժանդակությունը: Ինչ վերաբերում է բուն Ասորեստանի թագավորությանը, ապա նրա տարածքի հարավային և կենտրոնական մասն անցավ Բաբելոնի, իսկ հյուսիսայինը` Մարական թագավորությանը: Միաժամանակ հարկ է նշել, որ հենց Նինվեի ավերակների վրա էլ Մարաստանի և Բաբելոնի թագավորությունների արքաները Արմենիի թագավորության արքա Պարույր Հսկայորդուն ճանաչեցին որպես ողջ Հայաստանի արքա` ըստ էության արդեն նաև միջազգայնորեն ամրագրելով արդեն մոտ քառորդ դար փաստացի գոյություն ունեցող գերագահության իրավունքի անցումը Արարատյան թագավորությունից Արմենիի թագավորությանը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: От Аратти до Арарата: Земля бессмертных богов
СообщениеДобавлено: 10 апр 2020, 14:15 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Изображение
Южные ворота крепости Эребуни

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 04 июн 2020, 13:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Цитата:
Ուրարտուի թագավորների անուններն էլ են հնդեվրոպական, բայց լեզուն չի պատկանում էդ ընտանիքին, թե՞ Դուք այլ կարծիքի եք:)


Այո, այլ կարծիքի եմ: Դա դեռ մեծապես հարց է, որ «Ուրարտուի» լեզուն հնդեվրոպական չէ: Նախ նշենք, որ այդ «լեզվի» մասին մենք գիտենք ընդամենը մի ինչ որ 700 բառի հիմքով, որոնք որոշակիորեն արհեստական տեսք ունեն և հարյուրամյակների ընթացքում չեն փոխվել: Սա նշանակում է, որ դա խոսակցական լեզու չէ, այլ ուղղակի ինֆորմացիան ամրագրելու միջոց է: Հետո, նույնիսկ այդ 700 բառով հայտնի լեզուն մասնագետները համարում են «նորխուռիական» լեզվաընտանիքին պատկանող, իսկ խ/հուրիները հնդեվրոպացիներ էին: Այս լեզվի ոչ հնդեվորապակն լինելու մասին թեզը առաջ քաշվեց ստալինյան դարաշրջանում, սկսեցին խոսել դրա՝ կովկասյան լեզվաընտանիքին պատկանելու մասին, սակայն Ստալինին հաճույք պատճառելուն ուղղված այս թեզը հետագայում ժխտվեց: Ամրագրենք նաև, որ «Ուրարտուի» պանթեոնը հնդեվրոպական է:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 23 июн 2020, 10:29 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Մ.թ.ա. 786 թվականին, դրած Արարատյան թագավորության հզորացման հիմքը, կյանքից հեռացավ Արարատյան թագավորության արքա Մենուան (մ.թ.ա. 810-786) և նրան հաջորդեց որդին՝ Արա III Մեծը (մ.թ.ա. 786-766): Արարատյան թագավորության նոր տիրակալը հոր իսկական շարունակությունն էր այդ թվում նաև քաղաքական առումով, սակայն նա աչքի էր ընկնում հորից ավելի մեծ եռանդով, ինչպես նաև ավելի մեծ ռազմական ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, թեև ցավոք, դատելով ըստ ամենայնի, Արա III Մեծը առողջական զգալի խնդիրներ ուներ: Այսպես թե այնպես, սակայն տաղանդավոր ռազմաքաղաքական այս գործչին էլ հենց արդյունքում վիճակված էր լինելու ի վերջո ոչ միայն կրկին ԻՐԱՐ ԲԵՐԵԼ վերջին հազարամյակում ցրված Հայոց պետականության բեկորները, այլև հասնել Հայոց հերթական գերիշխանությանը տարածաշրջանում: Քիչ ավել, քան մեկ տասնամյակում կարգի գցելով գործերը Հայաստանում՝ մ.թ.ա. 770-ական թվականների կեսերին Արա III Մեծը վճռական պայքարի մեջ մտավ Ասորեստանի թագավորության դեմ՝ խնդիր դնելով ամենից առաջ ՇՐՋԱՓԱԿԵԼ վերջինիս արևելքից ու արևմուտքից՝ կտրելով պաշտոնական Նինվեի առևտրական կապերը հարևանների հետ և իր իշխանությունը հաստատելով օգտաշատ առևտրական ճանապարհների վրա:

Մ.թ.ա. 774 թ-ի ամռանը Արա III Մեծի (մ.թ.ա. 786-766) գլխավորած Արարատյան թագավորության բանակը (մոտ 100.000) Զիմրիի ճ-մ-ում (Նինվեից 25 կմ հյուսիս) ողջ օրը տևած համառ մարտում լուրջ առավելության հասավ Սամսիլա տուրտանի գլխավորությամբ բարձունքներում ամուր պաշտպանական դիրքեր գրաված Ասորեստանի թագավորության բանակի (մոտ 70.000) նկատմամբ: Դրանից հետո հաջորդ օրը կողմերը պատրաստվեցին շարունակել մարտը և արդեն ուղղակի սպառնալիք էր կախված Նինվեի վրա, սակայն նույն այս ժամանակ Հայոց արքան, տեղեկանալով սեփական թագավորության հյուսիսային նահանգներում բռնկված ապստամբության մասին, ՆԱՀԱՆՋԻ ՀՐԱՄԱՆ ՏՎԵՑ: Հայաստանի հյուսիսային տարածքներում բռնկված ապստամբությունը, որը ծանր հարված հասցրեց համահայկական շահերին, խանգարեց Արա III Մեծին ավարտին հասցնել Ասորեստանի թագավորության տապալման գործընթաց, սակայն, այսպես թե այնպես, բայց արդյունքում Հայաստանի 18 նահանգներն իր մեջ ընդգրկած Արարատյան թագավորության գերիշխանության ոլորտում հայտնվեցին գրեթե բոլոր հարևան պետությունները: Ստեղծվեց ՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որը տևեց 31 տարի:

Արարատյան թագավորության պայքարի հերթական փուլը պաշտոնական Նինվեի դեմ վիճակված էր լինելու շարունակել արդեն Արա III Մեծի որդի Արթուր II-ին (մ.թ.ա. 766-734): Արթուր II-ը հոր արժանի զավակը հանդիսացավ և շարունակեց վերջինիս քաղաքականությունը՝ առավել մեծացնելով Արարատյան թագավորության հզորությունը: Սրա հետ միաժամանակ նաև հարկ է նշել նաև, որ Արթուր II-ին, թերևս, որոշակիորեն չէր հերիքում հոր խորաթափանցությունը և արդյունքում վերջինիս ՉԿԱՐՈՂԱՑԱՎ հայտնաբերել ու լիարժեք կերպով չեզոքացնել ժամանակի հետ միասին իր տերության դեմ հառնող նոր մարտահրավերները:

Այսպես թե այնպես, սակայն, կարգի գցելով գործերը իր տերության արևելյան շրջաններում, մ.թ.ա. 752 թվականի վիճակով Արթուր II-ն արդեն լրջորեն ամրացրել էր Հայոց թագավորության դիրքերը արևմուտքում, որտեղ Հայկական Չորրորդ գերիշխանության սահմանը հասցվեց մինչև Դամասկոսի թագավորության հյուսիսային սահման: Կարգի գցելով գործերը հարավ-արևմուտքում և խնդիր դնելով շրջափակել Ասորեստանի թագավորությանը նաև հարավ-արևելքից, մ.թ.ա. 751 թվականին Արթուր II-ի գլխավորած Արարատյան թագավորության բանակը (355.611, որից 3.600 հեծյալ, ինչպես նաև 92 մարտակառք) Մարաստանի իշխանության բանակից (մոտ 10.000) գրավեց Մարաստանի 3 ամրոց և 23 բերդ: Մարաստանը միացվեց Արարատյան թագավորությանը, որի արդյունքում Հայկական Չորրորդ գերիշխանության սահմանը հարավ-արևելքում հասցվեց մինչև Իրանական լեռնաշխարհի հարավ-արևմուտք: Այսպիսով՝ պաշտոնական Վանի հետևողական քաղաքականության արդյունքում Միջագետքում գործող Ասորեստանի թագավորությունը վերջնականապես ԹԵՎԱՆՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ԱՐԵՎԵԼՔԻՑ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ: Շուտով, սակայն, փոփոխություններ եղան նաև Նինվեում, որտեղ գահը զբաղեցրեց Թիգլաթպալասար III-ը (մ.թ.ա. 746-727): Վերջինս մի եռանդուն, ինչպես նաև ռազմական, վարչական և կազմակերպչական հսկայական ունակությունների տեր անձնավորություն էր: Հայոց տերությունը կանգնեց մեծ մի մարտահրավերի առջև:

Իր թագավորության առաջին տարիներին ամրանալով հարավում և արևելքում՝ Թիգլաթպալասար III-ը խնդիր դրեց ՎԵՐԱՑՆԵԼ ռազմաքաղաքական նաև այն արգելքը, որը Արարատյան թագավորության նույն գահակալները հետևողական ջանքերով Ասորեստանի թագավորության համար կառուցել էին արդեն նաև արևմուտքում՝ ի դեմս Ասորիքի իշխանությունների հակաասորեստանյան դաշինքի, որի գլխին կանգնած էր պաշտոնական Վանը: Այս առումով հարկ է նշել, որ, եթե Արթուր II-ը բաց թողեց Թիգլաթպալասար III-ի գահակալումը և Արարատյան թագավորության համար հաջորդ տարիներին դրան հաջորդած բացասական զարգացումները, ապա այժմ, երբ Ասորեստանի ռազմաշունչ արքան պատրաստվեց հարված հասցնել արդեն արևմտյան ուղղությամբ, Վանում որոշում ընդունեցին աջակցել յուրայիններին և պահպանել դիրքերը գոնե Ասորիքում:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

742 – Արպադի ճ-մ (Հյուսիսային Ասորիք, Հալեպից մոտ 20 կմ հյուսիս)

Թիգլաթպալասար III-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 120.000) հարձակվեց Արարատյան թագավորության գերիշխանության տակ գտնվող Արպադի իշխանության վրա և պաշարեց նրա մայրաքաղաքը: Տեղեկանալով այս մասին՝ Արթուր II-ի գլխավորած Արարատյան թագավորության (մոտ 100.000) և Ասորիքի դաշնակից իշխանությունների (մոտ 50.000) միացյալ բանակը շարժվեց Արպադի իշխանությանն օգնության ու մոտեցավ հակառակորդի բանակին:
I փուլ – Վաղ առավոտից մինչև ուշ երեկո տևած համառ և անզիջում մարտի արդյունքում Արարատյան թագավորության և դաշնակիցների միացյալ բանակը ծանր պարտություն կրեց:
II փուլ – Հայկական բանակը, պահպանելով մարտակարգը, նահանջեց և, Եփրատի գետանցի մոտ անցնելով գետի ձախ ափ, պոկվեց թշնամու բանակից:
Հայերը կորցրին մոտ 50.000, դաշնակիցը` մոտ 25.000, թշնամին` մոտ 40.000 զինվոր:

Հենց նոր ավարտված ճակատամարտը ծանր հետևանքներ ունեցավ Արթուր II-ի տերության համար, որն, ըստ էության, զրկվեց իր այդ կարգավիճակից, իսկ Հայկական Չորրորդ գերիշխանությունն էլ ՎԵՐՋԱՑԱՎ: Արդյունքում Արարատյան թագավորությունից անջատվեցին գերիշխանություն ընդունած բոլոր երկրները, ինչպես նաև Կիլիկիայի մասնատված իշխանությունները: Այս առումով հատկանշական է, սակայն, որ, չնայած ձեռք բերած խոշոր հաջողությանը, հարված հասցնել բուն Արարատյան թագավորության տարածքին Ասորեստանի ռազմաշունչ տիրակալը առժամանակ ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑ՝ փոխարենը գերադասելով ավարտին հասցնել գործերն արևմուտքում:

Առջևում էին Արարատյան և Ասորեստանի թագավորությունների պայքարի նոր տասնամյակներ…

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 11 авг 2020, 10:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Չկա «ուրարտ» կամ «ուրարտացի» ազգ, ուղղակի չի եղել: Ավելին, չկա նաև «Ուրարտու» պետություն՝ այդպես Արարատյան կամ Բիայնիլիի թագավորությունը կոչել են Ասորեստանում, ինչպես չկա «Էրմենիստան» պետություն՝ կա Հայաստան: Ինքնին «Ուրարտու» տերմինն իսկ կոռեկտ չէ, կոռեկտ է Արարատյան կամ Բիայնիլիի թագավորություն ձևը: Սա առնվազն: Ինչ վերաբերում է լեզվին, ապա այսպես կոչված «ուրարտերենից» մեզ հայտնի են մոտ 700 բառեր, որոնք 300 տարում ոչ մի կերպ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ: Սա անհնար բան է: Օրինակ, տեսեք, թե ինչպես է մեր ներկայիս լեզուն փոխվել համեմատած, ասենք, Դավիթ-բեկի ժամանակների հետ: Սա իր հերթին վկայում է, որ սեպագրերից հայտնի «ուրարտերենով» իրականում չեն խոսել այդ թագավորությունում՝ կրկնեմ, և լեզուն է անչափ աղքատ խոսելու համար, և այն չի փոփոխվել, ինչը լեզվի գործնական կիրառման պարագայում չէր կարող լինել: Ըստ երևույթին սեպագրերից հայտնի «ուրարտերենն» ուղղակի պետական մակարդակով օգտագործվել է տեղեկատվություն փոխանցելու համար, ինչպես օրինակ արամեերենը Մեծ Հայքի թագավորությունում մ.թ.ա. II դարում՝ պատկերացնո՞ւմ եք, մենք մ.թ.ա. II դարի Մեծ Հայքի թագավորության մասին մենք այլ բան չիմանայինք և, միայն մի քանի արամեական աձանագրությունների հիման վրա, այն արամեական պետություն հռչակեինք: Եվ վերջապես պարզ մի տրամաբանություն՝ մի կողմում արդեն առաջին շումերական աղբյուրները մանրամասն խոսում են ինչպես հայերի, այնպես էլ հայերի առաջին պետության` իր բնույթով աստվածապետական պետություն հանդիսացած Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, իսկ աքքադական և էբլայական աղբյուրների «Արմանում»-ն ու «Արմի»-ն էլ լրացնում են այդ տեղեկությունները։ Նույնաբովանդակ տեղեկատվություն են փոխանցում նաև հայկական աղբյուրները` ի դեմս Մովսես Խորենացու և վերջինիս համար սկզբնաղբյուր հանդիսացած պատմիչների, ինչպես նաև բաբելոնյան, հունական, ասորական, պարսկական (պահլավական) և այլ աղբյուրների:

Այսպիսով՝ հինարևելյան աղբյուրները, ինչպես նաև անտիկ և միջնադարյան պատմական ավանդույթը հայերին ավանդաբար համարել է ապրած Հայկական լեռնաշխարհում մարդկության արարումից անմիջապես հետո, ժամանակակից լեզվով ասած` մարդկության գիտակցական պատմության սկզբից։ Ու այս ամենի ֆոնին ակնարկներ չգիտես որտեղից հայտնված «ուրարտ» կամ «ուրարտացի» ազգի մասին, որը ընդհատում է հայերի ներկայությունը Հայկական լեռնաշխարհում, հետո ինքը կորում է և հայերը շարունակում են հիշատակվել: Ինձ համար հետևությունը հստակ է, բայց թող ամեն մարդ ինքն իր կարծիքը կազմի...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 11 авг 2020, 23:21 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Համաձայն եմ, բայց մենակ մեկ վերապահումով՝ ասելիս "Ուրարտու" պետք է նշվի, որ դա Հայաստանի ասորական անվանումն է, ոչ թե այն ժամանկվա հայերի("ուրարտների") կողմից տրված անվանումը, ինչպես "Արմենիա"-ն նշվում է, որպես օտարների կողմից հայերին("արմենների") տրված անվանումն է։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 12 авг 2020, 23:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Այո, այո - ինչպես ներկայիս Հայաստանը թուրքրը կոչում են «Էրմենիստան»:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 30 авг 2020, 14:42 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
...Մ.թ.ա. 714 թ-ի իրադարձությունները Արարատյան թագավորության համար ԱՆՉԱՓ ԾԱՆՐ ԷԻՆ, սակայն դրանք ԷԺԱՆ ԳԻՆ ՉԱՐԺԵՑԱՆ ՆԱԵՎ Ասորեստանի թագավորության ռազմական մեքենային: Իր պարծենկոտ արձանագրություններում Սարգոն II-ը (մ.թ.ա. 722-705), հավատարիմ մնալով Ասորեստանի արքաներին ընդհանրապես բնորոշ ծանոթ պարծենկոտ ոճին, այս կապակցությամբ փորձում է այնպիսի մի տպավորություն ստեղծել, թե Արարատյան թագավորությունը նա ուղղակի ոչնչացրել է: Այս առումով հատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ դրանից հետո ՈՐԵՎԷ ՆՈՐ ԱՐՇԱՎԱՆՔ Հայոց թագավորության կենտրոնական հատվածների ուղղությամբ Ասորեստանի թագավորությունն այդպես էլ ՉՁԵՌՆԱՐԿԵՑ, ինչն ամենևին էլ չի խոսում այն բանի օգտին, որ Սարգոն II-ի խոսքերը մոտ են իրականությանը: Իր հերթին, ստախոսության մեկ այլ օրինակ էլ Սարգոն II-ի նույն արձանագրությունները տալիս են այս դեպքերի հետ կապված մասնավոր մեկ այլ օրինակում, երբ, կարծես թե ամփոփելով իր հաջողությունները, դրանք հայտնում են կրած ծանր վշտից Առուշան I-ի (մ.թ.ա. 734-713) գործած ինքնասպանության մասին, սակայն հետագայում, մոռանալով այս մասին, մ.թ.ա. արդեն 713 թվականի դեպքերի կապակցությամբ նույն այդ արձանագրությունները կրկին հիշատակում են Առուշան I-ին: Այս կապակցությամբ թերևս պետք է ավելացնել, որ, այո, թեև Առուշան I-ը ինքնասպան չեղավ և մ.թ.ա. 714 թվականին նույնիսկ չմահացավ էլ, սակայն մ.թ.ա. 713 թվականին նա իրոք կնքեց իր մահկանացուն, ինչից հետո Արարատյան թագավորության գահին վերջինիս հաջորդեց նրա որդի Արա IV-ը (մ.թ.ա. 713-685), որը ուժեղ մի անձնավորություն էր և հզոր տիրակալ՝ արժանի լինելով իր անմիջական նախնիներին: Հենց Արա IV-ին ուսերին էլ ընկավ հարավային հարևանի հետ հակամարտության հետագա շարունակումը:

Մ.թ.ա. 713 թվականին Սարգոն II-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 80.000) ասպատակեց Անդրեփրատյան Ծոփքը և նահանջեց: Դրանից հետո, մ.թ.ա. արդեն 712 թվականին Սարգոն II-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 100.000) Գուրգումի իշխանության իշխան Թարխունիայի գլխավորած Գուրգումի իշխանության բանակից (մոտ 3.000) գրավեց Մարաշը ( = Մարքասու) (Կիլիկիայի արևելք, Մարաշ գավառ, Ջահան գետի ձախ ափին): Գուրգումի իշխանությունը ոչնչացավ: Մ.թ.ա. 711 թվականին Սարգոն II-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 80.000) կրկին ասպատակեց Անդրեփրատյան Ծոփքը և նահանջեց: Իր հերթին, մ.թ.ա. 710 թվականին Սարգոն II-ի ռազմական մեքենան Կոմագենեի իշխան Մութթալուի գլխավորած Կոմագենեի իշխանության բանակից գրավեց Կումուխան (Անդրեփրատյան Ծոփք, Կոմագենե գավառ, Եփրատի աջ ափին) և 62 բերդ (Կոմագենե գավառ):

Արդյունքում պարզվեց, որ, չկարողանալով հաշիվ տեսնել Արարատյան թագավորության հետ ուղղակի ռազմական հարվածով, Սարգոն II-ը, ըստ էության, փորձում է վերջինիս նկատմամբ կյանքի կոչել արևելքից և արևմուտքից նրան ԹևԱՆՑԵԼՈՒ ՈՒ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՒ մոտավորապես նույն այն ռազմավարությունը, որ սրանից տասնամյակներ առաջ նույն Ասորեստանի թագավորության նկատմամբ բավականին հաջող կիրառել էին հայերը: Այս հանգամանքը, սակայն, ստիպեց գործել արդեն նաև Արա IV-ին, որը ՀԶՈՐ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ: Արդյունքում մ.թ.ա. 708 թվականից մինչև մ.թ.ա. 706 թվական Կոմագենեի իշխան Մութթալուի ընդհանուր հրամանատարությամբ գործող մասերի բաժանված Արարատյան թագավորության բանակը (ընդհանուր` մոտ 30.000 ռազմիկ) ասպատակեց Հյուսիսային Ասորիքը ու Կիլիկիայի արևելքը՝ ընդհանուր արդյունքում ոչնչացնելով թշնամական 300 կայազոր: Այսպիսով՝ Արարատյան թագավորությունը մեկուսացնելու Սարգոն II-ի քաղաքականությունը ոչ միայն անհաջողության մատնվեց, այլև վերջինիս ռազմական մեքենայի համար այն զգալի կորուստներ արժեցավ:

Հաշվի առնելով վերջին տարիների անհաջող զարգացումները՝ Սարգոն II-ը, իրար բերելով սեփական ռազմական մեքենայի բոլոր մասերը և որպես նշանակետ կրկին ունենալով Արարատյան թագավորությունից արևմուտք ձգվող տարածքները, ՎԵՐՋԻՆՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆԸ ԼԻՆԵԼՈՒՆ ԿՈՉՎԱԾ հզոր մի արշավանք ձեռնարկեց Կիլիկիայի ուղղությամբ: Մ.թ.ա. 705 թվականին, սակայն, ինչ որ տեղ Լեռնային Կիլիկիայում տեղի ունեցած վճռական ճակատամարտում Արա IV-ի գլխավորած Արարատյան թագավորության բանակը (մոտ 70.000) ՋԱԽՋԱԽԵՑ Սարգոն II-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակին (մոտ 120.000), ընդ որում մարտում սպանվեց նաև Ասորեստանի ռազմաշունչ արքան: Այս առումով հարկ է նշել, որ սա ՄՈՌԱՑՎԱԾ և խորհրդային պատմագիտության կողմից համարյա ուշադրության չարժանացած ճակատամարտերից մեկն է, որը էականորեն փոխում է Ասորեստանի և Արարատյան թագավորությունների միջև մղվող հակամարտության արդյունքի վերաբերյալ պատկերացումները ու նրան տալիս է նոր մի բովանդակություն: Իրոք, Լեռնային Կիլիկիայում տեղի ունեցած այս ճակատամարտով էլ հենց, որտեղ սպանվեց Սարգոն II-ը, ըստ էության, իրենց վերջը գտան Ասորեստանի թագավորության գրեթե հազարամյա հավակնությունները Հայաստանի նկատմամբ, իսկ Արարատյան թագավորությունն էլ ի վերջո խաղաղ զարգացման հնարավորություն ստացավ:

«16-րդ տարում Շարուքենը Տավալ գնաց»,- հայտնում է «Բաբելոնյան ժամանակագրություն»-ը, իսկ «Էպոնիմների ցանկ»-ն էլ լակոնիկ ավելացնում է. «Էշպիացի կուլմիացու պատճառով... արքան (Ասորեստանի թագավորության արքա Սարգոն II-ը – Մ.Հ.) սպանվեց, Ասորեստանի արքայի ճամբարը...»:

Ահա այսպես, չկամորեն և կրճատ՝ Հայոց այս մեծ հաջողության մասին: Այդպես է, ոչ ոք ՉԻ ՍԻՐՈՒՄ ԽՈՍԵԼ սեփական անհաջողության մասին...Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 27 из 44   [ Сообщений: 660 ]
На страницу Пред.  1 ... 24, 25, 26, 27, 28, 29, 30 ... 44  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB