Վաղուց եմ նկատել, որ, ակնհայտորեն մեր ազգի “բարեկամների” կողմից այնպես է արվել, որ այսպես կոչված “Ուրարտուին” վերաբերող բոլոր տերմինները սեպագրերից թարգմանվել են այնպես, որ դրանք ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՀԵՌՈՒ ԼԻՆԵՆ ՀԱՅԵՐԵՆԻՑ:
Խնդիրը կայանում է նրանում, որ սեպագրերի մի շարք նշաններ ոչ միանշանակ տառային համարժեքներ ունեն և կարող են կարդացվել մեկից ավելի տարբերակներով: Օրինակ՝ “ու”-ն կարող է կարդացվել որպես “ա”, “ի”-ն՝ “ա”, “բ”-ն՝ “վ”, “է”-ն՝ “ե”, “ս”՝-ն՝ “ց”, “շ”, “ծ” կամ հակառակը, “տ”՝-ն՝ “դ” կամ “թ” կամ հակառակը և այլն: Արդյունքում, սակայն, մեր ազգի բարեկամները, ակնհայտորեն “պատահաբար”, այնպես են վերծանել արձանագրությունները, որ դրանց արդյունքը հնարավորինս հեռու լինի հայերենից:
Օրինակ, բնական հարց է ծագում, ինչո՞ւ հենց “ԲԻայնիլի”, այլ ոչ թե “Վան(իլի)”, ինչո՞ւ հենց “ԷրԷԲունի” այլ ոչ թե “Երևան”, ինչո՞ւ հենց “Էրմինիա” այլ ոչ թե “Արմեն” և այլն: Սա կարող էր լինել պատահականություն, եթե գոնե երբեմն հանդիպեին նաև հայերին մոտիկ տարբերակներ, սակայն, քանի որ բոլոր տարբերակներում արդյունքն այնպես է կառուցվել, որ այն միշտ հնարավորինս հեռու լինի հայերենից, միտումն ակնհայտ է՝ այնպես անել ամեն ինչ, որ իրավիճակը հեռու լինի հայերենից:
Արդյունքում, ելնելով այն կանխավարկածից, որ այստեղ կա միտում, ինքս այսպես կոչված “ուրարտական” տերմինները վաղուց արդեն սովոր եմ դիտարկել մի քանի տարբերակներով, կարծես լուծելիս լինեմ յուրօրինակ մի ռեբուս: Եվ այսպես, քննարկելով այսպես կոչված “ուրարտական” արքաների անունները, ես կազմեցի ընդհանուր նման մի ցանկ և հավանական եմ համարում, որ.
“Ռուսա”-ն դա հենց “Առուշա”-նն է – իրոք, անվան սկզբի “ա”-ն կա հենց իր անունը պարունակող ասորեստանյան այլ արձանագրություններում, սակայն մեր ազգի “բարեկաները” բնականաբար վերցրել են ոչ թե սա, այլ մյուս տարբերակը, որտեղ “ռ”-ի դիմացի ձայնավորը սովորաբար կորում է:
Իր հերթին, աստիճանաբար այն մտքին եմ գալիս, որ “Սարդուր”-ը դա “Ծատուր”-ն է, երբ առաջին “ր”-ն որոշ տարբերակներում չի հանդիպում, բայց կրկին, “ինչպես և հարկն է”, անունը հեռացվել է հայերենից:
Նույն կերպ մտածում եմ, որ “Իշպուինի”-ն դա “Ասպունի”-ի նման մի բառ է, որն իր հիմքում ունի “Ասպ” արմատը:
Առայժմ մտածում եմ “Լուտիպրի”-ի վրա, չբացառելով, որ “լ”-ն հնարավոր է որպես “ղ” կարդալ:
Այս առումով առայժմ չեմ որոշակիացրել նաև “Մենուա”-ն, երբ տարբերակ կա այն դիտարկել որպես “Միայնակ” կամ սկզբում “Ար”-ով:
Եվ վերջապես հարկ է նշել, որ դեռևս լուսահոգի Ռ. Իշխանյանն էր նշում, որ իրականում ոչ թե “Արգիշտի” է, այլ՝ “Արա”, երբ “գիշտը” նորխուռիական ածանց է, իսկ “ի”-ն՝ վերջավորություն:
_________________ Приходите в мой дом...
|