Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 20   [ Сообщений: 289 ]
На страницу Пред.  1 ... 3, 4, 5, 6, 7, 8, 9 ... 20  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: От Аратти до Арарата: Земля бессмертных богов
СообщениеДобавлено: 07 ноя 2014, 23:02 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Цитата:
Ну, это не новость.
Само название страны - "Страна священных законов" предполагает верховенство Закона - Ард/Арт. Но вовсе не автократии, а тем более тоталитарного режима.
:mrgreen:

Именно! Армяне никогда не смирились с тоталитарным режимом.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: От Аратти до Арарата: Земля бессмертных богов
СообщениеДобавлено: 08 ноя 2014, 00:35 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Цитата:
(15) Սիմիրիա մեծ լեռնագագաթը ցցված էր տեգի ծայրի նման և բարձրացնում էր գլուխը լեռների և աստվածների տիրուհու բնակարանի վրա

Где же эта гора, которая возвышается над горами и домом повелителей богов?
Цитата:
Ռապպա և Արատտա գետերը () անցա:

Обратите внимание на топоним реки, это же одно из множеств доказательств того, что Аратта и есть Армения. Как мы видим река находится северо-восточнее Манны, т.к. Саргон оттуда направляется на юго-запад Манны.
Цитата:
(280)Արմարիալիից մեկնեցի, Ուիզուկու նոճիների լեռը, որը և հարուստ էր մարմարով, հաղթահարեցի, Այադու♣ երկրին ես մոտեցա:

Лугальбанда и птица Анзуд — Лугальбанда подружился с птицей Анзуд и просит её помочь ему найти армию, от которой он отстал. Когда армия Энмеркара встречает отпор, Лугальбанда вызывается вернуться в Урук, чтобы попросить о помощи богиню Инанну. Он переходит через горы, проходит по равнине, затем через Аншан и достигает Урука, где получает помощь от Инанны. Та советует Энмеркару вывезти принадлежащие Аратте «металлические изделия и кузнецов, каменные изделия и каменщиков», и все «плавильни Аратты будут его». Затем город описывается, как обладающий зубчатыми стенами из зелёного лазурита и кирпичей, выполненных из «касситерита, добытого в горах, где растёт кипарис».(из вики)
Как видим город Аратта находится по близости гор, на которых растит кипарис, из армянского текста видно, что на походе в Армению Саргон преодолевает эти горы, на которых растит кипарис и достигает стране Айдун, которая по-моему искажённая форма имени Аратта. Ай-дун=Ай-тун(с переходом "д" на "т")=Ар(с переходом "й" на "р")-тун=Ар(а)т-т(ун)=Аратта. :)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: От Аратти до Арарата: Земля бессмертных богов
СообщениеДобавлено: 01 дек 2014, 23:53 
Аватара пользователя

Зарегистрирован: 19 апр 2013, 00:59
Сообщений: 11245
Изображение
Сафронов В.А., Николаева Н.А. История Древнего Востока в Ветхом Завете. М.: Русская панорама, 2003. С. 230.

_________________
Я не сумасшедший, просто ум у меня не такой, как у вас
Диоген Синопский
Всё тайное рано или поздно становится явным
Сократ
Христианство терпимо по отношению к другим религиям, но оно должно быть бескомпромиссно христианским (арийским)
Д.Коннер


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: От Аратти до Арарата: Земля бессмертных богов
СообщениеДобавлено: 02 дек 2014, 09:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Спасибо за примечательную карту :)

Сафронов В.А., Николаева Н.А. за армянскую версию локализации Аратты!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: "Урарту": Кому был выгоден этот блеф?
СообщениеДобавлено: 04 янв 2015, 14:04 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575


«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում հայոց պատմության մի հսկայական շրջանի աղավաղմանը նվիրված մի հոդված, որում կփորձենք պարզաբանել, թե ինչո՞ւ Վանի Արարատյան թագավորությունը կտրեցին հայ արմատներից, ովքե՞ր էին «Ուրարտու» կոչվող հիմնադիրները, այն օտարացնողները, ե՞րբ և ինչո՞ւ կեղծվեց հայոց պատմությունը, որտեղի՞ց ծնվեց «Ուրարտու» տերմինը և ըստ այդմ՝ «ուրարտագիտություն» կոչվող հեքիաթը: Ձեզ կներկայացնենք մեծ հայագետ, պատմաբան Սուրեն Այվազյանի աշխատությունից մի հատված:
«Մովսես Խորենացին շարադրել է Հայաստանի գոյության ավելի քան 3000-ամյա պատմությունը: Աշխատության առաջին մասում նա նկարագել է Հայկազյան հարստության (դինաստիայի) 59 ներկայացուցիչների կյանքն ու գործունեությունը՝ օգտագործելով ժամանակի գիտության կուտակած և իր տրամադրության տակ եղած ամբողջ նյութը:
Մեզ համար այնքան էլ կարևոր չէ, թե Հայկազյան հարստության այս կամ այն ներկայացուցչի կյանքն ու գործունեությունը որչափով է համապատասխանում պատմական իրականությանը (իհարկե, հետաքրքրությունն այդ առթիվ նույնպես քիչ չէ): Կարևորը մ.թ.ա. II հազարամյակում հայկական պետության գորյության փաստն է. դա է Խորենացու աշխատության առաջին մասի էությունը, այստեղ է հետազոտական աշխատանքի ծանրության կենտրոնը:
Բայց ահա, հնադարյան ժամանակաշրջանի հայ պատմագրության պարզ երկնքում հանկարծ որոտացին ամպերը, այն էլ բոլորովին ոչ այնտեղից, որտեղից կարելի էր սպասել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ այնտեղից, որտեղից կարելի էր սպասել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բոլորովին անհայտ գերմանացի Գ. Գրոտեֆենդը (1802թ. ) չլինելով մասնագետ լեզվաբան, կարողացավ վերծանել հին պարսկական սեպագիր արձանագրությունները, իսկ հետո Հ. Ռոուլինսոնը, Է. Հինքսը, Ժ. Օպպերտը և այլք վերծանեցին սեպագիր մյուս համակարգերը (XIX դարի երկրորդ կես, XX դարի սկիզբ): Գիտության համար դա հեղափոխական ժամանակաշրջան էր: Հին Արևելքի պատմության մեջ, կարելի է ասել, ամեն ինչ խառնվեց: Ուղղակի և փոխաբերական իմաստով գետնի տակից երևան եկան պետություններ, հարություն առան մոռացված թագավորներ ու ժողովուրդներ. Այդ ամենն ուղեկցում էին մեծ թափ առած հնագիտական պեղումներին:
Հենց այդ ժամանակ՝ XIX դարում, Հայաստանի տարածքում հայտնաբերվեցին առաջին հայացքից ասորեստանյան արձանագրություններ: Դրանց ընթերցումը, կարծես թե, ոչ մի դժվարություն չէր հարուցում, քանի որ ասուրական սեպագրերն արդեն վերծանված էին: Հայկական սեպագրերն սկսեցին կարդալ ճիշտ այնպես, ինչպես կարդում էին ասուրականը՝ սեպագիր բոլոր նշաններին տալով այն իմաստը, որ ունեին ասուրական սեպագրերը: Արդյունքն այն եղավ, որ լույս աշխարհ եկավ նոր գիտություն՝ «ուրարտագիտություն», հայտնվեց նոր լեզու՝ «ուրարտերենը»:
Մինչդեռ հենց այդ ժամանակ անհրաժեշտ էր պարզել, թե Հայաստանի բնիկները սեպագիր այդ գրություններն ինչպե՞ս են օգտագործել, սեպագիր կոդեքսի այս կամ այն նշանն ինչպե՞ս էր արտասանվել, ասուրական սեպագրերը ինչպիսի՞ յուրօրինակ փոփոխություններ էին կրել Հայաստանումն: հետազոտողները զարմանալիորեն շրջանցել են այս հարցերը: Այստեղ հանդիպում ենք այն հազվադեպ, թերևս եզակի երևույթին, երբ պրոբլեմի հեշտ լուծման ճանապարհի նախընտրումը քողարկում է ակնհայտ փաստը, որից կառչելով կարելի էր դուրս քաշել ճշմարտության ամբողջ շղթան:
Սեպագրերն աղավաղված կարդալու հետևանքով ի հայտ եկավ նոր լեզու, որը կոչվեց «ուրարտերեն». ասպարեզ եկավ նոր պետությունն, որն անվանեցին «Ուրարտական», տերմին, որը հանդիպում է միայն ասուրական սեպագրերում՝ որպես Հայկական լեռնաշխարհի պետության անվանում:
Այս տվյալների ճնշման տակ, բնականաբար, փլվեց Մովսես Խորենացու ամբողջ տեսությունը՝ նույն տարածքում հայկական պետության գոյության մասին: Առաջ քաշվեց մի տեսություն, որի համաձայն հայ ժողովուրդը կազմավորվել և աճել է «ուրարտական» ցեղերի խառնուրդից՝ մ.թ.ա. VI դարում, ուրարտական պետության անկումից հետո: Սկսվեց Մովսես Խորենացու աշխատության առաջին մասում շարադրված փաստերի անվերապահորեն մերժման փուլը, Հին Հայաստանի պատմությունն ամբողջությամբ վերագրվեց ժողովրդի երևակայությանը, Խորենացու նկարագրած անձինք, լավագույն դեպքում, հայտարարվեցին դիցաբանական հերոսներ, որոնք գոյություն են ունեցել, իբր, միայն ավանդույթյուններում և առասպելներում, բայց ոչ երբեք՝ իրականության մեջ:
Խորենացու «Հայոց Պատմության» առաջին մասն այսպիսով, կորցրեց իր պատմական նշանակությունը, իսկ հաղորդված տեղեկությունները դիտվեցին որպես զութ գրական արժեքներ:
Անհրաժեշտ է նշել, որ գիտնականները «Ուրարտու» անվան տարրալուծմամբ սկսեցին զբաղվել այն ժամանակ, երբ արհեստականորեն բարձացված այդ շինության մեջ ի հայտ եկան առաջին՝ բավականին ակնհայտ ճեղքվածքները: «Ուրատուի» գլխին փոթորիկ ավետող կայծակները փայլատակեցին այն ժամանակ, երբ չեխ մեծ լեզվաբան ու պատմաբան Բեդրժիխ Հրոզնին (XX դարի սկիզբ) վերծանեց հեթիթական կամ խեթական սեպագրերը և կարդաց նրանց մայրաքաղաք Խաթթուշայի արքունական հարուստ արխիվները: Այնտեղ միանգամայն պարզ ու որոշակի պատմվում էր նաև Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող պետության՝ Հայասայի մասին:
Այս հայտնագործությանը սկզբում առանձնապես նշանակություն չտվեցին: Հետագայում, սակայն, փաստերի ճնշման տակ, սկսեցին ելք որոնել ստեղծված իրադրությունից, անհրաժեշտ էր «Ուրարտուն» և Հայասան նույն տարածքի վրա տեղավորել և այն էլ այնպես, որ նրանք համատեղ «գոյություն ունենային և իրար չխանգարեին». միաժամանակ հնարավոր լիներ հետագայում Հայք-Հայասան հայտարարել Ուրարտուի հաջորդը, նրա անկման պատճառը: Գիտնականների միջև (Է. Ֆոռեր, Ա. Խաչատրյան, Ն. Ադոնց, Գ. Ղափանցյան, Հ. Մանանդյան և ուրիշներ) սկսվեց կատարյալ մրցում նորահայտ Հայասա պետությունը տեղորոշելու կապակցությամբ: Մերթ, ըստ խեթական սեպագրերի Հայասան պետք էր տեղորոշել Բարձր Հայքում, մեկ էլ հանկարծ, համաձայն այդ նույն աղբյուրի՝ Հայասան հայտվում էր Վանի շրջանում, այսինքն՝ «Ուրարտուի» կենտրոնում, և այդ դեպքում անհրաժեշտ էր ընդունել, «Ուրարտուին» տեղ չմնաց: Եղել են և կան ուսումնասիրողներ էլ, որոնք Հայասան «դուրս են հանում» Հայաստանից:
Սակայն մինչև «ուրարտական» տեսությունը համակողմ ճգնաժամին կհասնի, անհրաժեշտ է քննադատորեն վերանայել այն գիտնականների պատկերացումները, որոնց աշխատություններն ապահովեցին «Ուրարտուի» մասին գիտության վերընթացը և միաժամանակ նախապատրաստեցին նրա անկումը:
Նախ և առաջ հարկավոր է պարզել «Հայք-Հայասա-Նաիրի-Ուրարտու-Արմենիա» տերմինների պատմական նշանակությունը, համառոտակի շոշափել խնդրի էությունը և ցույց տալ, թե ինչպես, ի հակադրություն գոյություն ունեցող տեսության, փաստերը տանում են դեպի պատմական ճշմարտություն:
Հայերի հայ էթնիկական տերմինը առկա է երկրի անվան մեջ՝ Հայք-Հայասան: Այդ տերմինն առկա է նաև մեկ այլ Հայասա անվանման մեջ, որով խեթերն անվանակոչել են հայերի երկիրը (խեթերենում «ասա» ածանցը նույնն է, ինչ հայերենում «ք» և «ստան» ածանցները): Հայասա անվանումը բավականաչափ մոտ է հայերենի Հայաստան անվանմանը և եթե հաշվի առնենք, որ այն հիշվում է մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսի խեթական արձանագրություններում, ապա պարզ կդառնա, որ ծայրահեղ դեպքում այդ դարաշրջանից սկսած կարելի է հաստատապես խոսել հայկական պետության՝ որպես առանձնահատուկ էթնիկ-մշակութային աշխարհի գոյության մասին:
Բայց հայագետները շարունակում էին Հայասան այս ու այն կողմ տեղաշարժել՝ Ուրարտուին զրկելով հայկական լինելու իրավունքից: Հայասայի տեղադրության մասին շատ մանրամասն չենք ներկայացնում՝ անցնելով բուն թեմային:
Հետազոտողների առջև կանգնել էր լեզվաբանական սխալը, որն էլ հնարավորություն չէր տալիս խոստովանելու, որ «ուրարտերենը» հին հայերենն է, կամ էլ ուրարտացիները նույն հայերն են:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 04 янв 2015, 14:04 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Նման պարագայում, ինչպես, միշտ մտքի տառապանքները հանգեցնում են փոխզիջման: «Ուրարտական» տեսությունը փրկելու համար նրա ջատագովներին հարկավոր էր որոշ փաստեր մեկնաբանել այլ կերպ, «բարենպաստ» ժամանակներին: Ականավոր լեզվաբան և պատմաբան Գրիգոր Ղափանցյանը, ով եղավ «Հայասան հայերի բնօրրանն է» բանաձևի ստեղծողը, «Ուրարտուն» փրկելու համար, Հայասան տեղադրեց Բարձր և Փոքր Հայքի սահմաններում՝ դառնալով մ.թ.ա. VIII-VII դարերում «Ուրարտուի» լայնարձակ տարածություններում հայերի փոխակերպման տեսության հեղինակ (ի դեպ, Արիպսան նա տեղավորել էր Կարինի մոտ գտնվող ճահճուտներում, բայց ըստ Ֆոռերի Արիպսան նույն Վանա լիճն էր): Թվում էր, թե ամեն ինչ ընկավ իր տեղը: «Ուրարտական» տեսությունն անկումից բարեհաջող ազատվեց: Սակայն իրականում նրան ճգնաժամից դուրս բերելն ու կյանքի կոչելն արդեն բացարձակապես անհնար էր: Ճգնաժամային երևույթներն «Ուրարտուն» ցնցեցին նաև բոլորովին այլ կողմից՝ հենց իր «Ուրարտու» անվան տարրալուծման ժամանակ: «Ուրարտու» անվանումը ասուրական է, կապված ասուրական սեպագրերի, ասուրական աշխարհըմբռնման հետ և ուրարտական սեպագրերում չի հանդիպում: Ավելին, ասորեստանցիների համար «Ուրարտուն» միակ տերմինը չէ՝ Հայկական լեռնաշխարհում տվյալ պետությունն անվանելու համար:
Մ.թ.ա. XIII դարում, երբ խեթական պետությունը կործանվեց, անհետացան նաև խեթական աղբյուրները, որոնք տեղեկություն էին տալիս Հայաստանի մասին: Այդ ժամանակ հզորանում է Ասորեստանը, և ի հայտ են գալիս նոր, զութ ասուրական անվանումներ: Մ.թ.ա. II հազարամյակի վերջին ասուրական աղբյուրներում երևան է գալիս նաև «Նաիրի» տերմինը՝ որպես Ասորեստանից դեպի հյուսիս՝ Վանա և Կապուտան (Ուրմիա) լճերի շրջանում ընկած լայնարձակ տարածքի ընդհանուր անվանում: Մի շարք հետազոտողներ գտնում են, որ «Նաիրի» անվանումը որոշակիորեն նման է «գետ» հասկացությունն արտահայտող սեմական բառերին: Ամենայն հավանականությամբ, «Նաիրին» ասուրերեն նշանակել է «գետերի երկիր», եթե հաշվի առնենք, որ նշված տարածքում են սկիզբ առնում Հայկական լեռնաշխարհի հիմնական ջրային զարկերակները՝ Տիգրիսը, Եփրատը, Կուրը, Արաքսը:
Իրենք՝ ասորեստանցիները, այդ ժամանակ դեռևս որոշակի պատկերացում չունեին «Նաիրի» երկրի սահմանների մասին: Նրանց համար «Նաիրին» հյուսիսն էր, ընդհանրապես մի տարածք, որի կենտրոնում գտնվում էր «Նաիրի» երկրի «ծովը» (Վանա լիճը): «Նաիրին» զութ ասուրական անվանում է: «Նաիրի» թագավորության զորեղացմանը և նրա քաղաքական կառուցվածքին ավելի լայնորեն ծանոթանալուն զուգընթաց, ասորեստանցիները «Նաիրին» սկսեցին անվանել հոմանիշ «Ուրարտու» տերմինով. Դա արդեն Արարատ (կամ Այրարատ) աշխարհագրական տեղանունն էր և նախկին վերացական «Նաիրի» («գետերի երկիր») անվան հետ համեմատած ավելի ճիշտ էր արտահայտում երկրի տեղադրությունը: Նրանք բոլոր հիմքերն ունեին այդպես վարվելու, քանի որ հայկական պետությունը մի շարք հին աղբյուրներում (մասնավորապես Աստվածաշնչում) պարզապես Արարատյան թագավորություն էր կոչվում: Հայկական աշխարհագրական անունների ցանկում Արարատ (Այրարատ) անվանումն իր ուրույն տեղն ունի, հայկական բառագանձում նույնպես: Մենք ասում ենք Մասիս և Սիս: Հին հայկական արձանագրություններում մենք հանդիպում ենք զարմանահրաշ գեղեցիկ անվանման, որն ասես մարմնավորում է Հայաստանի անկախությունը և Արարատի՝ այդ անկախության խորհրդանիշ լինելը: Արարատ անվանումը հայկական է, ծագել է Այրարատ գավառի անունից: Արարատի ասուրական ձևը «Ուրարտուն» է, իսկ բաբելոնականը՝ «Ուրաշտուն»:
Անհրաժեշտ է նշել, որ ասուրական սեպագրության մեջ բառասկզբի «ու»-ն կարող է կարդացվել նաև «ա» (հետազոտողներն այս մասին էլ պարզ պատկերացում չունեն), ահա թե ինչու միևնույն տերմինը կարող է երկու տարբերակով գրվել: Ասուրական սեպագրերում հանդիպում են նույնանման տերմինների գրության երկու տարբերակներ, օրինակ, պետությունը կոչվել է և «Ուրաշտու», և «Արաշտու», երկիրը՝ «Ուրմե» և «Արմե», քաղաքը՝ «Ուրմեայտե» և «Արմաիդ» և այլն: Հետևաբար, երբ մենք ասում ենք Ուրարտու, չպետք է մոռանանք, որ դա, ըստ էության, «Արարտուն» է, այսինքն՝ Արարատը: Բայց սա չի նշանակում, թե Արարատ լեռան և Այրարատ երկրամասի անունները ծագել են «Ուրարտու» անվանումից, որը ասորեստանցիներն օգտագործել են երկու կամ երեք դար: Ընդհակառակը, իբրև տերմին, իբրև այդ տարածքի անվանում, ասուրական «Ուրարտուն» կամ «Արարտուն», ինչպես նաև բաբելական «Ուրաշտուն» կամ «Արաշտուն» ծագել են հայկական տեղական աշխարհագրական Արարատ անվանումից: Այսպիսով, ասուրական սեպագրերի «Ուրարատու» («Արարատու») տերմինը ծագումնաբանորեն ասորական չէ: «Ուրարտուն» տեղական աշխարհագրական անվանում է (բայց ոչ երբեք էթնիկական), որը հաջորդել է «Նաիրի» նույնանիշ տերմինին:
Անցնենք առաջ: «Նաիրի-Ուրարտու» («Արարտու») կոչվող երկիրը հետագայում ավելի մոտիկից ճանաչելու արդյունքը եղավ այն, որ ելնելով տեղական էթնիկական անվանումից, ասորեստանցիներն էլ սկսեցին երկիրն անվանել այնպես, ինչպես անվանում էին բնիկները («Հայք»), այնպես, ինչպես անվանել էին խեթերը («Հայաս»), սակայն մի փոքր աղավաղված (ասուրացված) ձևով՝ «Ուայայիս»:
Վերհիշենք, որ ասորեստանցիների բառասկզբի «ու»-ն կարող էին արտասանել նաև «ա», և պարզ կդառնա, որ մեր առջև հայկական «Հայք» տերմինի ասուրական ձևն է՝ հար և նման խեթական «Հայասա» ձևին: Ավելին, մ.թ.ա. VII դարում արդեն ասորեստանցիներն այդ, այսպես կոչված, «Նաիրի-ուրարտական» թագավորներին անվանում էին «Հայա» (կամ «Յասա») թագավորներ, այսինքն՝ «հայկական թագավորներ»: Թվում է, թե անհնար է քարի վրա ավելի որոշակի փորագրել իրադրության էությունը: «Ուրարտուն»՝ «Ուայայիսն» է (Հայայիս), Հայասան:
Հնացած տեսություններով չկաշկանդված հետազոտողի համար միանգամայն պարզ է, որ «Ուրարտուն» պատմագիտական և լեզվաբանական սխալների արդյունք է: Սովորույթը սակայն, օժտված է տևական հզորագույն ուժով և դժվար է նրանից հրաժարվել, թեկուզ ակնհայտ փաստերի առկայության դեպքում: Ահա թե ինչու անհրաժեշտ էր բացահայտել լեզվաբանական բնույթի սխալը, որպեսզի «ուրարտական» տեսությունը վերջնականապես կորցներ բոլոր հիմքերը: Սակայն , նախ անհրաժեշտ էր ցույց տալ, որ «Արմենիա» տերմինի (ինչպես նաև «Հայասա-Նաիրի-Ուրարտու» տերմինների) տարրալուծումը դարձյալ խարխլում է արհեստականորեն բարձրացված այդ շենքի՝ «Ուրարտուի» հիմքերը:
Արմենիա (Արմնիա) անվանումը ևս կապված է ասուրկան, և ապա Մարապարսկական աշխարհըմբռնման հետ: Մարաստանից և Պարսկաստանից այն անցել է Հունաստան, ապա Եվրոպա: Ըստ Բ. Պիոտրովսկու, Գ. Մելիքիշվիլու և ուրիշների, այդ տերմինը ծագում է «Ուրարտուի» հարավ-արևմտյան մասում ընկած «Արմե» երկրի անունից: Մեր կարծիքով «Արմնիա» տերմինը կապված է Վանա լճից արևելք ընկած «Արամալե» («Արմարիլի») եկրամասի անվան հետ և նշանակում է «Արամի տեղ»՝ մի անվանում, որն առաջացել է Մովսես Խորենացու հիշած՝ մ.թ.ա. II հազարամյակների սկզբների Արամ Նահապետի անունից: Մարաստանին և Պարսկաստանին համեմատաբար մոտ գտնվող Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում ընկած «Արմալեան» («Արամի երկիր» կամ «Արամի տեղը») և դեպի արևմուտք ընկած ամբողջ ընդարձակ տարածքը պարսիկներն անվանեցին «Արմնիա»: Մարերի և պարսիկների պատկերացմամբ դա ընդհանրապես «Արամի երկիրն» էր և նրան կից պետական գոյացությունների երկրները, որոնք բնակեցված էին նույնալեզու ցեղակիցներով:
Այն, որ հին պարսկական Արմնիա (=Արամանիա) անվանումը միանգամայն նույնանիշ է ասուրա-բաբելական Արմանի=Արամանի, ապա Նաիրի=Ուրարտու=Ուրաշտու տերմիններին, անվիճելիորեն վկայում են Դարեհի բիհիսթունի և Նախշ ի Ռուսթեմի արձանագրությունները. այստեղ բաբելական տեքստում երկիրն անվանվում է բաբելացիների գործածած տերմինով՝ «Ուրաշտու», պարսկական տեքստում՝ պարսիկների գործածած տերմինով՝ «Արմնիա»: Ճիշտ այնպես, ինչպես այժմ Հայաստանը ռուսերեն կամ այլ լեզուներով անվանում են «Արմենիա», վրացերեն՝ «Սոմխեթի», հայերեն՝ «Հայաստան» և իհարկե, երեք տերմինները հոմանիշ են: Այսպիսով, պարզվում է, որ Մովսես Խորենացու հիշատակած Հայքը, ասուրական Արմանի=Արամանին, խեթական Հայասան, ավելի ուշ՝ ասուրաբաբելական Նաիրի=Ուրարտու=Ուրաշտուն, պարսիկների «Արմնիան» նույնն են, որը և պահանջում էր ապացուցել:
Սակայն «Ուրարտուի» թագազրկման ճանապարհին ընկած է լեզվաբանական սխալը. Սեպագրերի ոչ ճիշտ ընթերցումը հանգեցրել է միանգամայն անստույգ հնչյունաբանությամբ, քերականական կառուցվածքով և բառակազմով մի լեզվի՝ «ուրարտերենի» ի հայտ գալուն, թեպետ լեզվաբանները գլուխ են ջարդում որոշելու, թե նորահայտ այս լեզուն, որ լեզվախմբին է պատկանում, և շարունակում են «հաջողությամբ կարդալ» նոր արձանագրություններ: Եվ, իրոք, դժվար է հավատալ, որ հայերը Հայաստանում չխոսեին կամ չգրեին հայերեն: Ուրարտագետներին ուղղակի ձեռնտու էր հետևեցնել, որ անհավանական են «Ուրարտուն» և «Հայաստանը» իրար նմանեցնող պատմական բոլոր նախադրյալները և ընդհակառակը, ճիշտ է «ուրարտական» տեսությունը, ըստ որի, այդ պետությունը համարվում է ոչ հայկական և այլն: Ահա թե ինչու անհրաժեշտ է գտնել լեզվաբանական այդ սխալն ուղղելու միջոցը: Փորձել վերականգնել սեպագիր նշանների անեղծ, ճշմարտացի նշանակությունը, այսինքն՝ պարզաբանել, թե հայերն ինչպես են փոխել ասուրական սեպագիր կոդեքսը՝ հայերենը նրանով արտահայտելու համար: Հարկավոր էր գտնել «ուրարտերեն» սեպագրերը հայերեն կարդալու բանալին, այնպես, որ բառային կազմը հայերեն լիներ, բայց տեքստի իմաստը նույնը մնար (չէ որ տեքստերը ստուգված են բիլինգվաներով՝ երկլեզվյան արձանագրություններով):
Բնական է, որ այս դեպքում չի կարող կամայականություն լինել: Եթե «ուրարտերեն» հնչյունաբանությունն ու բառապաշարը արհեստականորեն հարմարեցվեն հայերենին, ապա այդ կհանգեցնի տեքստի բովանդակության կամայական փոփոխության և, ընդհակառակը, եթե նույնիսկ մի տեքստի բովանդակությունն արհեստականորեն փոփոխված կամ հարմարեցված լինի բիլինգվաների տեքստին, ապա այն ընդհանրապես անհնար կդարձնի բառերի ընթերցումը:
Սեպագրերը ճիշտ վերծանելու և ընթերցելու հիմքում հարկավոր է դնել հուսալի չափանիշ: Այդպիսի չափանիշ հանդիսացավ հնչյունաբանության համապատասխան սկզբունքը՝ համաձայն որի այսպես ասված «ուրարտերեն» լեզվի շատ բառեր նույնացվում է հայերենին՝ օրինակ՝ Arzibini-Արծվին, kiri-կեռ, luabi-լավ և այլն: Ըստ այդմ՝ ուրարտերեն լեզվի արմատների կազմը լիովին նույնացված է հայերենին և ապացուցված է, որ առանձին «ուրարտական» լեզու, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել»:
Հ.Գ. Եթե Ուրարտուն, ինչպես վերևում նշվեց, համարժեք է Նաիրիին-Արմենիային-Ուրաշտուին-Արարատին-Արմնիային, և ուրարտերեն լեզուն նույն հայերենն է, ապա «Ուրարտու» կոչվող այդ պետությունը գոյություն չի ունեցել, իսկ տերմինը օտարածին է՝ ունենալով հետին մտքեր: Այնպես որ հայոց պատմության թելը կտրողներն ավելի լավ է ընդունեն, որ Վանի Արարատյան Թագավորությունը հայկական թագավորություն է, ինչն անհերքելի է:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: "Урарту": Кому был выгоден этот блеф?
СообщениеДобавлено: 04 янв 2015, 15:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Շատ հետաքրքիր հոդված է և, ի տարբերության Սուրենի շատ հոդվածների, իրոք "չափած ձևած" ու "տեղը տեղին": Ավելացնեմ, որ այս հոդվածն իր զգալի ազդեցությունն է թողել "Հայկազունիներ, մոռացված մի արքայատոհմ" գրքում արտահայտված տեսության ձևավորման վրա :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: "Урарту": Кому был выгоден этот блеф?
СообщениеДобавлено: 04 янв 2015, 15:54 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Համամիտ եմ: Կարծոմ եմ, որ հոդվածը չնայած տալիս է մի շարք հարցերի պատասխանը, բայց այնուհանդերձ մնում են բազմաթիվ հարցեր, որոնց հնարավոր չէ պատասխանել մեկ հոդվածով, նույնիսկ մեկ գրքով, այդ իսկ պատճառով առաջ քաշված տեսությունները և կարծիքները կարիք ունեն ավելի խոր հետազոտության և հետագա զարգացման: ;)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: "Урарту": Кому был выгоден этот блеф?
СообщениеДобавлено: 04 янв 2015, 16:10 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Դե հա, Սուրենն ընդհանուր գործընթացն է նկարագրել...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 12 апр 2015, 00:20 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575


Նախկինում անհայտ հանգույն ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել Գամիրքի ( Կապադովկիա) Նևշեհիր նահանգում:
Նոր շինությունների համար նախատեսվող հողային աշխատանքների ընթացքում հետազոտողները հայտնաբերել են մասսայական ստորգետնյա քարանձավների շղթա, սրահներ, պալատներ սփռված 3.5 մղոնի կամ 7կմ վրա:
Իրականում այս ստորգետնյա քարանձավային ցանցը Գամիրքում միակը չէ:
Գամիրքը (հետագայում կոչեցին Կապադովկիա), որտեղ տեղակայված է Նևշեհիրը, հայտնի է իր պատմական և հնագիտական մեծ արժեքներով:
Հայտնաբերված ստորգետնյա համալիրի վերին հարկերը դեռևս 2013 թվին են հայտնաբերվել, բայց տարածքն ամբողջությամբ միայն 2014 թվին է հայտնաբերվել:
Հաշվարկված է, որ նոր հայտնաբերված համալիրը, որը քարանձավային ցանց է սենյակներով և թունելներով և իր մեջ ունի թաքնված տաճարներ, եկեղեցիներ և բազմաթիվ այլ գտածոներ, ավելի քան 5000 տարվա պատմություն ունեն, և միգուցե այս ստորգետնյա քաղաքը աշխարհում ամենամեծն է:
Ամեն դեպքում Նևշեհիրում հայտնաբերված այս ստորգետնյա քաղաքը ամենամեծն է այդ տարածքում եղած ստորգետնյա քաղաքներից և գյուղերից: Այն նույնիսկ իր չափսերով գերազանցում է Գամիրքում հայտնաբերված 18 հարկանի ստորգետնյա քաղաքին, որն ուներ մոտավոր 20.000 բնակիչ: Նևշեհիրի քաղաքապետն ասում է, որ տարածքի մյուս ստորգետնյա քաղաքները խոհանոցի չափ էին այս նոր հայտնաբերվածի հետ համեմատած:
Չնայած որ դեռևս շատ քիչ բան է հայտնի այս ստորգետնյա քաղաքի մասին, մասնագետները կարծում են, որ քաղաքը ծառայել է գյուղատնտեսական ապրանքների պահուստավորման և փոխադրման համար:
«Մենք կարծում ենք, որ մարդիկ, ովքեր ներգրավված էին գյուղատնտեսության մեջ, օգտագործում էին թունելները գյուղատնտեսական ապրանքները քաղաք տանելու համար: Մենք նաև հաշվարկել ենք, որ թունելներից մեկն անցել է Նևշեհիրի ստորոտով և հասել է մի ինչ որ հեռավոր աղբյուրի,- ասել է թուրք մասնագետը՝ հավելելով,- Մենք դեռ շատ բան ունենք հայտնաբերելու այս հնագույն ստորգետնյա քաղաքի մասին, և հետագա պեղումները և հնագիտական հետազոտությունը այս տարածքում ավելի մեծ լույս կսփռի այս բացառիկ հայտնագոծության վրա»:
Նշենք, որ Գամիրքը բուն հայկական տարածք է: Ըստ Մ. Խորենացու՝ հին Գամիրքի (Կապադովկիա) թագավորները Մեծ Հայքի Արամ Աշխարհակալի արքայատոհմից էին: Իսկ ըստ Աստվածաշնչի՝ Գոմերը Հաբեթի որդին էր, Թորգոմի հայրը: Նրա անունով կոչվեցին Գամիրքը, ինչպես նաև կիմերացիները կամ կիմերները: Ի դեպ, Կապադովկիայի կենտրոնը Արգեոս լեռն է (3916 մ), որի շրջակայքում, ըստ Հոմերոսի «Իլիական» երկի՝ հնագույն ժամանակներից ապրում էին հայերի նախնիները՝ արիմները:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 12 апр 2015, 00:25 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575


1959թ. աշնանը վերծանեցինք հայկական սեպագիրը, որը հետագայում (1963թ.) հրատարակվեց ձեռագրի իրավունքով:
Սեպագրի և ապա Մեծամորում հայտնաբերված գաղափարագրի վերծանումը մեզ հնարավորություն ընձեռեց որոշակի պատկերացում կազմելու Հայաստանում նախամեսրոպյան գրի զարգացման ուղիների մասին:
Հայկական սեպագրի վերծանման հիմքում դրել ենք հնչյունաբանական համապատասխանությունների սկզբունքը: Դա նշանակում է՝ առանձին հնչյուններն ու նրանց կապակցությունները համեմատության մեջ են դրվել սեպագիր նշանների ձևերի հետ:
Այստեղ հնարավոր է երկու ուղի. կարելի է ընդունել, որ «ուրարտերենը» հայերեն չէ (ինչպես և ընդունում են «Ուրարտու» տեսության կողմնակիցները) և «ուրարտերեն» բառերը համեմատել հին հայերեն բառերի հետ: Եթե այդ դեպքում ի հայտ գան բառերի համապատասխանություններ, ապա կարելի կլինի խոսել փոխառության մասին՝ «ուրարտերենից» բառերը հայերենին անցնելու մասին: Նման բառերն ընդունված է անվանել հայերենի «ուրարտիզմներ»: Գր. Ղափանցյանը, վերլուծելով տարբեր հետազոտողների աշխատությունները, հաշվում էր 32 այդպիսի «ուրարտիզմներ»:
Ելնելով վերոհիշյալից՝ կարելի է կատարել «ուրարտերենի» և հին հայերենի բառակազմերի հնչյունաբանական առադրություններ, և եթե համընկնումները բավարար են, ապա գիտությունը կստանա նոր թվով «ուրարտիզմներ»: Սա չափազանց հետաքրքիր խնդիր է, եթե նկատի ունենանք, որ հայերեն բազմահազար բառերի մեջ 1959թ. (երբ ձեռնամուխ եղանք սեպագրի վերծանմանը) «ուրարտիզմների» թիվը սոսկ երեք տասնյակ էր:
Այս ուղին կարող է բացասել «ուրարտերենի» գոյությունը միայն այն դեպքում, եթե պարզվի, որ «ուրարտիզմների» թիվը շատ մեծ է, այսինքն՝ հասնում է մի քանի հարյուրի և կազմում է «ուրարտերենի» մեզ հայտնի բառապաշարի 60-80 տոկոսը: Լեզվաբանության տեսությունը չի ընդունում նման զանգվածային փոխառություններ: Սովորաբար մի լեզվից փոխառությունների քանակը չի անցնում 5-15 տոկոսից, իսկ եթե ավելին է, հարկ է լինում խոսել երկու լեզուների ազգացության և այլնի մասին:
Վերոհիշյալ ուղին բավականին դյուրին է, բայց մենք այն չէինք կարող ընդունել հետևյալ նկատառումներով: Բանն այն է, որ գիտությունը դեռևս չի կարողացել ճշտորեն ասել. հնչյունաբանորեն ճի՞շտ են կարդացվում «ուրարտերեն» բառերը, թե՞ ոչ:
Մենք ուշադրություն դարձրինք լեզվաբանների հետևյալ խոստովանությանը. «Առայժմ… մենք ի վիճակի չենք պարզելու «ուրարտական» նշանների իսկական արտասանությունը և ստիպված ենք դրանց տալ նույն հնչյունային նշանակությունները, որպիսիք նրանք ունեին ասուրերենում»,- ասել է Գ. Մելիքիշվիլին:
Հասկանալի է, որ ոչ մի իմաստ չուներ հնչյունաբանորեն նախապես աղավաղված «ուրարտաբանական» բառակազմը համեմատել հայերենի հետ. չէ՞ որ միայն պատահականությունը կարող էր բառային նմանությունների հանգեցնել, և սրանից հետո հարկ կա՞ զարմանալու, որ այդքան քիչ են «ուրարիզմներ» փնտրել հայերենում, երբ համեմատության օբյեկտը՝ «ուրարտական» բառակազմը, հնչյունաբանորեն աղավաղված է:
Եվ եթե այդպես է, մտածում էինք մենք, ուրեմն պետք է խոստովանել, որ հայերը (կամ «ուրարտացիները», ինչպես նրանց անվանում էին ասուրները), ասուրներից փոխառելով սեպագրերը, որոշ չափով փոխել են այն՝ հարմարեցնելով սեփական լեզվին՝ իրենց լեզվին առանձնահատուկ հնչյուններն արտահայտելու համար: Ճիշտ այնպես, ինչպես ռուսական այբուբենը վերցրած ժողովուրդները, ելնելով իրենց լեզվի առանձնահատկություններից՝ համապատասխան փոփոխությունների են ենթարկել այն:
Այսպիսով, մեր աչքի առաջ հստակ ուրվագծվեց հիմնահարցի անճիշտ ընկալումը: Կարդալով «ուրարտական» բառերը՝ գիտնականներն ակնհայտորեն դրանք արտասանում են սխալ, աղավաղված ձևով: Հայտնի չէ, թե՞ ոչ. սա առաջինը: Եվ երկրորդ՝ «ուրարտական» սեպագիրը գիտնականները կարդում են այնպես, ինչպես այն կկարդային ասուրները՝ ելնելով իրենց սեփական սեպագիր կոդեքսից: Իսկ թե ինչ փոփոխություններ են մտցրել սեպագրի մեջ իրենք՝ «ուրարտացիները» (հայերը), դա գիտությանը հայտնի չէ:
Բայց, այնուամենայնիվ, հնարավո՞ր է որոշել, թե ասորեստանյան սեպագիրը փոխառնելիս, հայերը («ուրարտացիները») ո՞ր նշաններն են փոփոխության ենթարկել և որոնք՝ ոչ: Կամ՝ նման փոփոխություններն ի հայտ բերելու հուսալի ուղիներ կա՞ն արդյոք: Պարզվում է՝ այո՛, կան:
Չէ՞ որ պահպանվել են այնպիսի անվանումներ, որոնց միջոցով անշուշտ կարելի է դատել փոխառման ժամանակ սեպագիր նշանների փոփոխությունների մասին: Մենք ընտրեցինք մի քանի այնպիսի նշանների անվանումներ, որոնց համապատասխանությունները կասկած չէին հարուցում: Դրանցից առաջինը «Բիայնա» անվանումն էր, որը համապատասխանում է հայկական «Վանին»:
Սեպագրություններից մեկում այդ տերմինը գրված է այսպես
KUR bi-a-na [-]
KUR-ը տեղանքի անվան դետերմինատիվն է, ուղղանկյուն փակագծերում՝ քերականական վերջավորությունը:
Հայերենում այս տերմինը հնչում է «Վան», հետևաբար.
1) Bi-վ
2) A-ա
3) Na-ն
Այսպես, ուրեմն, մենք արդեն ունենք հայկական սեպագիր կոդեքսի երեք նշանների ճշգրիտ իմաստները: Ասորեստանյան սեպագրերում «bi» նշանը հայերը վերափոխել են «վ»-ի, «a»-ն փոփոխության չի ենթարկվել, իսկ «na» նշանն արտասանվել է որպես «ն», այսինքն՝ ստացել է այբբենական հնչեղություն:
Վերցնենք հաջորդ տերմինը՝ «Արծբինի», որն անառարկելիորեն նման է հայկական «Արծիվ» բառին:
Վերլուծենք այն.
ar-si-bi-ni
ար-ծ(ի)-վ(ի)-ն(ի)
4) ar=ար
5) si= ծ(ի)
6) =1) bi= վ(ի)
7) ni=ն(ի)
Մեր տրամադրության տակ արդեն ունենք վեց կամ յոթ անվիճելի համապատասխանություններ: Այժմ, օգտվելով հայտնիներից, կարող ենք վերականգնել մյուս սեպագիր նշանների իմաստները:
Վերցնենք «արշե» բառը, որը նշանակում է «պատանյակ»: Այն գրվում է այսպես.
ar-še
Առաջինը մեզ արդեն հայտնի է. 4) ar=ար: Še նշանի իմաստը հայտնի չէ, բայց կարելի է կարծել, որ այն խիստ փոփոխության չի ենթարկված: Եվ, իսկապես, հայերենում կա «արս» բառը, որը հին հայկական «այր» բառի սեռական հոլովն է (համեմատենք՝ Արս+են=Արսեն):
Հետևաբար կարելի է որոշ հավանականությամբ ասել, որ še=ս (ե): Այժմ տեսնենք, ճի՞շտ է արդյոք մեր ենթադրությունը, կա՞ն այլ բառեր ևս:
Še-ri («առանձին» - հին թարգմանություն)
ս(ե)-ռ(ի)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Араратское царство: Великий противник Ассирии
СообщениеДобавлено: 12 апр 2015, 00:25 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Հին հայերենում սեռ(ի) նշանակում է «գլխովին», «լիովին»: Եթե վերոհիշյալ բառը մենք տեղադրենք կոնտեքստում, ապա հին ընթերցման՝… «Այն, ինչ զինվորները հափշտակեցին, նրանք տարան առանձին» փոխարեն կստանանք նոր, ավելի ճշտորոշ ընթերցում՝
…Այն, ինչ հափշտակեցին, նրանք տարան լիովին»:
Այժմ մենք կարող ենք գրել մի համապատասխանություն ևս.
8) še-ս(ե):
Ահա մոտավորապես այսպես, քայլ առ քայլ բացահայտելով այն փոփոխությունները, որ կրել էր ասորեստանյան սեպագիր կոդեքսը հայերի մոտ, մենք նշանների թիվը հասցրինք 97-ի, այսինքն՝ արդեն կարելի է համոզված ասել, թե ասուրներից փոխառնված 97 սեպագիր նշաններն ինչպիսի հնչեղություն ունեին հայերի հետ:
Վերծանման բանալին գտնված էր: Այնուհետև սկսվեց աշխատանքի երկրորդ փուլը: Եթե, իսկապես, մեր գտած նշանների արժեքները ճիշտ են, դատում էինք մենք, ապա դրանք, տեղադրելով բոլոր հայտնի բառերի մեջ, մենք պետք է որ ստանայինք ինչ-որ նոր բառեր, որոնք հնչեղությամբ պետք է տարբեր լինեին, իսկ իմաստով՝ նույնը: Այլ կերպ ասած, ընթերցելիս պետք է ստանայինք հայերեն արմատները, իսկ տեքստը մնար անփոփոխ. Չէ՞ որ տեքստերը ստուգված էին երկլեզվյան գրություններով (բիլինգվաներով):
Միաժամանակ յուրաքանչյուր վերծանված բառ ստուգում էր սեպագիր նշանների նոր ընթերցման բանալու ճիշտ լինելը: Եթե մենք սխալվեինք թեկուզ մեկ նշանում, ապա այն, մի քանի անգամ կրկնելով տարբեր բառերում, կհանգեցներ արմատների, ուրեմն և, տեքստի աղավաղման:
Նշանների մեր գտած արժեքները տեղադրելով սեպագիր տեքստերի մեջ՝ մենք ստացանք հայերեն արմատներով 550 բառ, անուն և աշխարհագրական անվանումներ (բոլոր հայտնի բառերի 85 տոկոսը): Նոր գտնված բառերն իրենց իմաստով կամ կրկնում էին հներին, կամ ճշտում էին դրանք, որը վերծանման ճիշտ լինելու լավագույն ապացույցն էր:
Ստորև լուսաբանման համար կապակցված տեքստի մի հատված է բերվում, այսպես կոչված, Խոռխոռյան տարեգրությունից (Վանի մոտ գտնվող Խոռխոռունիք տանող ճանապարհին խոյացող ժայռի սեպագիր արձանագրությունից):
Հարկավոր է նկատի ունենալ, որ վերոհիշյալ տեքստում եղած հայերեն արմատները հազար տարուց ավելի հին են մեզ հայտնի մեսրոպյան գրություններում եղածներից: Այդ արմատները գրաբարից առավել հին են, ավելի շուտ դա արխայիկ գրաբար է, ուստի դրանք հանդիպում են կամ բարբառներում, կամ քիչ թե շատ աղավաղված ձևով՝ սակավ օգտագործվող բառերում:
Ահա Խոռխոռյան տարեգրության սկիզբը մեր ընթերցմամբ.
«Արգիստը աղե… սայթայեցի, ամրոցը հարեցի, այս ի… ավանը ատայեցի, պատառները ամաստայեցի, 3270 տարսա, ալք ցասքայեցի, ալք շենքերի ագայեցի»:
Նույն տեքստը ժամանակակից հայերենով (մեր ընթերցմամբ).
«Արգիստը ասում է… Ես ետ շպրտեցի, ամրոցին ես հարվածեցի, այս երկիրը ես կերա (ավերեցի), քաղաքները կործաներցի, 3270 չափահաս մարդ (գերեվարեցի), այլոց սպանեցի, այլոց էլ կենդանի առևանգեցի»:
Նույն տեքստը հին թարգմանությամբ.
«Արգիշտին ասում է… Ես ետ շպրտեցի. Ամրոցը ես նվաճեցի, տեղում (՞)…երկիրը ավերեցի, քաղաքները հրդեհեցի, 3270 մարդ (գերեվարեցի), ոմանց սպանեցի, ոմանց էլ կենդանի առևանգեցի»:
Իսկ այժմ, օգտվելով Ստ. Մալխասյանցի «Հայոց լեզվի բացատրական բառարանից» և Հ. Աճառյանի «Հայերենի արմատական բառարանից», որոշենք այդ բարեի նշանակությունները.
1) Արգիստ արմատն է «արգի» - արեգ-արև (համեմատենք «Գալուստ» հայկական անվան հետ):
2) աղե- պահպանվել է որպես «աղ+աղ+ակ», որը հնում կարող էր նշանակել «ասել», «խոսել»:
3) սայթա [յեցի] = սայթաք [ել]- «շպրտել», «խոտորել»:
4) հար [եցի] = հար [ել]- «ուժեղ հարվածել»:
5) ատա [յեցի]= համեմատենք ուտ[ել]- ուն- «կերա»:
6) պատառ [ներ]= պատ + առ = պատառնուլ- «պարսպապատված», այսինքն՝ «քաղաք»:
7) ամաստա [յեցի]= ամ (ա)+ աստալ- «կործանել»:
8) տարսա = տարս- «տարեց մարդ», «չափահաս մարդ»:
9) այլք= «այլ», «ուրիշ»:
10) ցասքա [յեցի]= ցասք- «ցասումն»:
11) շենհերի = շեն+հերի- «կենդանի»:
12) ագա [յեցի]= ագահել- «հափշտակել», «առևանգել»:
Ինչպես տեսնում ենք, բերված հատվածի բոլոր 12 բառերն էլ հայերեն արմատներ ունեն:
Ահա և Երևանի «ծննդյան վկայականը» մեր թարգմանությամ, վերցված դարձյալ Խոռխոռյան տարեգրությունից (2-րդ սյունակ, 32-37 տողեր).
«Հայկին բարշեն, Արգիստը Մինայի (որդին) աղե. Քաղաք Երվունին շենքաստավի Վանա երկրին ուժաշեն, ղուլան երկրները նայահայեցի. Քորանը քոլքինեցի այնու, առի շենիթառի իստին: Հզոր առնաշեն ցաթավի իստին, 6600 գանաշեն այրձգավի իստին Հաթե (և) Ծոփան երկրներից»:
Նույն տեքստը ժամանակակից հայերենով (մեր ընթերցմամբ).
«Հրամանատու Հայկ աստծուն ասում է Արգիստը՝ Մինայի որդին, քաղաք Երվունին ես կառուցեցի հզորագույն Վան երկրի (համար), սարսափի մատնեցի թշնամյաց երկրները, նրանց հողը ամայացրի, չթողեցի շինություն այնտեղ, մեծամեծ սխրագործություններ կատարեցի այնտեղ, 6600 ռազմիկ բնակեցրի այնտեղ՝ Հաթե և Ծոփան երկրներից»:
Հին թարգմանությունը.
«Խալդի աստծո հրամանով Արգիշտին՝ Մենուայի որդին, ասում է. Քաղաք Իրպունին ես կառուցեցի հանուն Բիայնիլի երկրի հզորության (և) թշնամական երկիրը հնազանդեցնելու (՞) համար: Հողն այնտեղ ամայի էր (՞), (և) այնտեղ ոչինչ (մինչ այդ) չէր կառուցված: Մեծամեծ գործեր ես այնտեղ կատարեցի. 6 (՞) հազար, 600 ռազմիկներ բնակեցրի այնտեղ՝ Հաթե՞ (և) Ծուպանի երկրներից»:
Հայկական սեպագրերի վերծանումը ցույց տվեց, որ հայերենից զատ, հայերենից տարբերվող «ուրարտական» լեզու գոյություն չունի, որ հայկական սեպագիր լեզուն հենց սեպագիր շրջանի՝ Հնագույն Հայաստանի լեզուն է:

Ապագա հետազոտողներին հարկ կլինի հետևել լեզվի քերականական կառուցվածքի զարգացման ավելի քան հազարամյա ուղուն, որն ընդգրկում է մեր թվարկությունից առաջ VII դարից մինչև մեր թվարկության V դարը: Այդ տեսակետից խիստ արժեքավոր նյութ են հայկական բարբառները, քանի որ հենց նրանք են պահպանում լեզվում երբեմնի իշխող հազվադեպ նմուշները»:
Պատրաստեց՝ Լիլիթ Մխիթարյանը


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: "Урарту": Кому был выгоден этот блеф?
СообщениеДобавлено: 12 апр 2015, 21:41 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Хорошая статья, видно, что наши добились больших удач. Через 5 лет мы полностью обоснуем свою гипотезу, а через 10-20 исправим эту фальшивую историю.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: "Урарту": Кому был выгоден этот блеф?
СообщениеДобавлено: 12 апр 2015, 22:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Այո, համաձայն եմ :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: "Урарту": Кому был выгоден этот блеф?
СообщениеДобавлено: 14 апр 2015, 00:58 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
20 տարի էլ անկախ հանրապետություն ու բոլորին կուլ կտանք: :)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 20   [ Сообщений: 289 ]
На страницу Пред.  1 ... 3, 4, 5, 6, 7, 8, 9 ... 20  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB