«Այս Հայկը, վերցնելով իր որդի Արամանյակին, որը ծնվել էր Բաբելոնում, ինչպես նաև 300 հոգու իր մոտիկներից, ախքով և ունեցվածքով չվեց դեպի Արարադյան լեռները…: Իսկ Բելը (Էլամի և Միջագետքի արքա Մեսլիմը – Մ.Հ.) տիրեց բոլորին և Բաբոլոնից կոչ արեց հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժեց: Այդ ժամանակ Բելը խրոխտանալով եկավ Հայկի վրա և Հայկը, հարվածելով նետով, սպանեց նրան» (Ներսես Պալիենց «Հայոց իշխանների ու թագավորնեի պատմություն»):
«Նեբրովթը (Էլամի և Միջագետքի արքա Մեսլիմը – Մ.Հ.), որ Բելն էր, լսելով այս ամենը, Բաբ անունով իր որդուն ուղարկեց Հայկի մոտ ասելով. «Դու միայն հնազանդություն հայտնի և նստիր քո տանը ինչպես ուզում ես»: Ականջ չկախեց, սակայն, քաջագանգուրն այս կորին, այլ մեծ անարգանքով հետ դարձրեց առաքվածներին: Այդ ժամանակ Բելը մռնչաց իբրև մի չար գազան, ժողովեց իրեն բոլոր հնազանդվողներին և ավազի նման մեծ բազմությամբ եկավ հասավ Արարադյան երկրիը` Կադմոսի բնակության վայրը: Այդ ժամանակ սա փախավ Հայկի մոտ, սակայն իրենից առաջ մարդ ուղարկեց, որը հայտնեց. «Գիտցիր, որ Բելը եկել հասել է հավերժ քաջերով ու երկնադեզ հասակով մրցող հսկաներով»: Այդ ժամանակ Հայկը շտապ հավաքեց իր որդիներին, ու թոռներին և, կարճ հորդոր կարդալով նրանց, ելավ հասավ մի ձորադաշտ, ուր Բելն էր ամրացել իր հսկանելով հանդերձ` իրենց աղեղներով, սուսերներով ու տեգ-նիզակներով: Այդ ժամանակ Հայկ ու իր որդիները իրենց ուժերը երեք գնդերի բաժանեցին և ահա խայտակնը պինդ քաշեց իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը դիպցրեց Նեբրովթի կրծքի երկաթագամ տախտակինա: Նետն անցավ այն, թիկունքից դուրս եկավ, մսադեզ հսկան գետին տապալվեց ու ցրվեց, իսկնրա զորքերն էլ փախուստիդ իմեցին: Այդ տեղը դրանից հետո կոչվեց Հայոց ձոր» (Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»):
«Այս Հայկը հառնեց Բելի (Էլամի և Միջագետքի արքա Մեսլիմի – Մ.Հ.) դեմ, վերցրեց իր որդիներից Արամանյակի և 300 հոգանոց իր ցեղով չվեց ու եկավ հասավ Արարադյան երկիրը: Միապետության հասած Բելը տարբեր մարդկանց միջոցով կոչ արեց Հայկին վերադառնալ Բաբելոն, սակայն սա չհամաձայնեց: Այդ ժամանակ Բելը խրոխտանալով եկավ նրա վրա, սակայն այս ուշիմ և խոհեմ հսկան` քաջագանգուր ու խայտակն, շտապեց հավաքել իր զորքը, հասավ մի ծովակի, որի ջուրն աղի է և որը մանր ձուկ ունի, որտեղից էլ առաջ անցնելով, հասավ մի դաշտաձև լեռ: Այստեղ նա տեսավ Բելի ամբոխի բազմությունը: Հայկը Բելի դեմ դուրս եկավ ընտիր մարդկանցով ու կորովի քաջերով, այնպես որ, երբ հսկաներն իրար եկան, երկրի վրա մեծ աղմուկ բարձրացավ, քանզի հսկաներն էին իրար սպանում: Եվ ահա երկու կողմից էլ ոչ քիչ հաղթանդամ մարդիկ ընկան ու կործանվեցին, այնպես որ տիտանյան արքային տարակուսանք պատեց, նա զարհուրեց և ուզեց բարձրանալ դեպի այն բլուրը, որից իջել էր: Այս իմացավ աղեղնավորը, որն առաջ նետվեց, հասավ Բել արքային, քաշեց իր լայնալիճ աղեղն ու երեքթևանի նետը դիպցրեց Բելի կրծքի տախտախներին: Նետը դուրս եկավ թիկունքից և ահա ճոխացած տիտանյան գետին ընկավ ու հոգին փչեց: Բելի ամբոխը, տեսնելով այսպիսի ահագին քաջություն, փախավ» (Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»):
«Այնժամ զայրացավ Նեբրոթը (Էլամի և Միջագետքի արքա Մեսլիմը – Մ.Հ.), ժողովեց իր հսկաներին և բոլոր նրանց, ում հպատակվում էին նրա զորքերը, և ելավ Թարգամոսյանների դեմ, իսկ Հաոսը կանչեց յոթ հսկաներին և Թարգամոսյանների բոլոր տոհմականներին: Եվ օգնություն ցույց տվեցին նաև արևմտյան այլ և այլ կողմեր, ժողովեց այս բոլորին Հաոսը ու կանգնեց Մաս իսի ստորոտում: Եվ երբ մոտեցավ Նեբրոթը Ադարբագան երկրին, կանգ առավ այնտեղ, ուղարկեց 60 հսկաների և նրանց հետ հզոր զորք՝ Թարգամոսյաններին կարգի կոչելու համար, իսկ երբ Նեբրոթի զորքը մոտեցավ, այնժամ Հաոսի եղբայրները՝ այն յոթ հսկաները, դիմավորեցին նրանց հզոր զորքով, իսկ Հաոսը հզորագույն զորքով կանգնեց հետևում՝ թիկունքում: Նրանց միջև տեղի ունեցավ կատաղի ճակատամարտ, որը նմանվեց օդի սաստկությանը, քանզի նրանց ոտքերի փոշին՝ թանձր ամպի, նրանց զրահի փայլատակումը՝ երկնքի կայծակի, նրանց գոչյունները՝ որոտման ձայնի, նրանց նետերի բազմությունը և քարերի արձակումը, խիտ կարկուտի, և նրանց հեղումն արյան՝ կարկուտների հեղեղների էր նման: Ճակատամարտը նրանց միջև սաստկացավ, և երկուստեք անթիվ կոտորվեցին, իսկ Հաոսը կանգնած էր հսկաների թիկունքում, քաջալերում էր և մխիթարում ահարկու ձայնով, որ նման էր կայծակի ճայթյունին: Այնժամ հաղթեցին Թարգամոսյանները և կոտորեցին Նեբրոթի այն հսկաներին ու նրանց զորքին: Ապա Թարգամոսյան այս յոթ հսկաները՝ Քարթլոսը, Բարդոսը, Մովականը, Հերոսը, Լեկանը, Կովկասանը, Էգրոսը, սրանք ողջ մնացին, առանց վիրավորվելու, և հաղթանակած փառաբանում էին աստծուն, իսկ երբ լսեց Նեբրոթը, բարկացավ և շարժվեց նրանց դեմ իր ողջ ուժով, բայց Հաոսը չուներ Նեբրոթի զորքերի չափ զորք ու դրա համար էլ նա ամրացավ նա Մաս իսի քերծեում: Նեբրոթը մոտեցավ ցածի կողմից, և նա ոտից մինչև գլուխ զինված էր երկաթով ու պղնձով: Եվ բարձրացավ մի սարի վրա, որպեսզի խոսի Հաոսի հետ,ու պահանջում էր վերստին հպատակվել իրեն՝ գալ իր մոտ կամովին, բայց Հաոսը դիմեց իր հսկաներին. «Ամրացրեք իմ թիկունքի կողմը, որ Նեբրոթին ընդառաջ գնամ»: Եվ գնաց ու դեմ հանդիման մոտեցավ Նեբրոթին, արձակեց նետը ու զարկեց Նեբրոթի կրծքին, իսկ նետը, պղնձյա տախտակն անցնելով, դուրս եկավ թիկունքից: Այնժամ վայր ընկավ Նեբրոթը և նրա բանակը փախուստի դիմեց» («Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»):
«Հաոսը, տեսնելով իրեն ենթակա ժողովրդի բազմացումը, իր վրայից թոթափեց բաբելոնական արքայի լուծն ու այլևս չէր ցանկանում նրան հարկ վճարել: Նեբրովթը (Էլամի և Միջագետքի արքա Մեսլիմը – Մ.Հ.), լսելով այդ մասին, որոշեց վրեժխնդիր լինել իրեն արհամարհելու համար և զորքով մոտեցավ Հաոսի ու նրա եղբայրների տիրույթներին, որպեսզի նվաճի այն ժամանակ դեռևս թորգոմյաններ կոչվող այդ ժողովրդին: Թորգոմյանները, որպեսզի խուսափեն աղետից, որը կարող էր նրանց գլխին բերել Նեբրովթը, հյուսիսից իրենց օգնական զորք բերեցին և, ամրանալով լեռնածերպերում, ջարդեցին իրենց վրա հարձակված ադրբագանցիներին` գերի վերցնելով 60 հոգի բաբելոնական զորքի ղեկավարներից …: Նեբրովթը, լսելով իր զորքերի ջարդի մասին, անձամբ մոտեցավ թորգոմյանների ճամբարին: Հաոսը, սակայն, հնարավորություն չտեսնելով դիմադարձել Նեբրովթի ուժերին, սկսեց ամրանալ լեռների միջև: Այդ ժամանակ Նեբրովթը, որը առաջ էր մղվում իր ու թորգոմյանների համար օգտակար լինելու ցանկությամբ, ճամբարը զարկեց այն վայրի դիմաց, որտեղ զարկված էր Հաոսի ճամբարը, իսկ այնուհետև բարձրացավ մի բարձր լեռան վրա, որպեսզի խոսի Հաոսի հետ ու հնազանդեցնի նրան առանց իր հպատակների արյունը թափելու: Հաոսը, իր այդ սարսափելի հակառակորդին տեսնելով իրենից այդքան մոտ հեռավորության վրա, ուժեղագույն լարումով աղեղից արձակեց նետը և սպանեց Նեբրովթին: Ասորական պատմության հեղինակները, սակայն, պնդում են, որ Նեբրովթի մահվան պատճառ է հանդիսացել քթի մեջ սողոսկած մի ինչ-որ միջատ: Պատմիչ Աբուլ-Ֆիրաջը իր հերթին փոխանցում է, որ Նեբրովթը ճզմվեց բաբելոնական աշտարակի տակ մնալով, իսկ մեկ այլ ասորական պատմիչի խոսքերով էլ Հաոսը մարտնչել է Նինոս Ավագի հայր Բելի հետ ու սպանել է սրան, այլ ոչ թե Նեբրովթին: Այս չնախատեսված դիպածով բաբելոնացիները սարսափի մատնվեցին և, թողնելով իրենց ճամբարը, ցրվեցին տարբեր վայրեր, որպեսզի, զրկված իրենց առաջնորդին, վերադառնան սեփական երկիր» (Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 9, 10):
«Հայկը Բաբելոնի թագավորության արքաների գլխավոր Դեվալքին ծառայելուց ձանձրանալով` հավաքեց իր հպատակներին, գնաց գեպի հյուսիսային կողմը և Արարատ անունով լեռան վրա բնակություն հաստատեց: Այնտեղ երևացին շենքեր և կոչվեց Նախջվան, որ նշանակում է սկզբնական բնակավայր: Հետո այդ անունը արաբականանալով, կոչվեց Նախիջևան: Նեմրուդներից մեկը (Էլամի և Միջագետքի արքա Մեսլիմը – Մ.Հ.) նրանց վրա զորք ուղարկեց, բայց ոչինչ չկարողացավ անել: Մինչև անգամ ասում են, որ Նեմրուդը նրանց վրա գնաց անձամբ: Հայկը մի նետով նրան խփեց և սպանեց» (Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»):
_________________ Приходите в мой дом...
|