Lion писал(а):
И все же позволю себя не согласится с версией о том, что предком Караманидом был армянин.
В этой связи посмотрите очень интересную
статью Հովհաննիսյան, Արամ Կիլիկիայի հայկական թագավորության և Կարամանյան պետության հարաբերությունների պատմությունից (XIII դարի երկրորդ կես). Volume 1, (2014), pp. 123-130. Вот отрывок из стати:
Վ. Գորդլևսկին կարծիք է հայտնում, որ կարամանների իշխանության հիմնադիրը եղել է իսլամ ընդունած մի հայ4: Վ. Գորդլևսկին ոչինչ չի ասում այն մասին, թե ով էր այդ հայը և ինչպես էր նա հասել այնտեղ: Պատմիչ Սմբատ Սպարապետը, ով անդրադարձել է նշյալ ժամանակաշրջանում Կարամանյան զորքերի արշավանքներին, չի նշում նրանց հիմնադրի հայ լինելու հանգամանքը5 : Վերը նշված խնդրի մասին մի փոքր ավել խոսում է Ջ. Համմերը, ըստ որի` Իկոնիայի սուլթանը` Ալա էդ-դինը, 1228 թ. գրավելով Էրմենեկը, այն հանձնում է իր զորավարներից մեկին, որն էլ բնակեցնում է այնտեղ թուրքմենական ցեղեր6 : Նրանց մեջ կար ՆուրՍուֆի անունով մի ածխագործ, որը, ըստ հեղինակի, հայ էր: Սա շատ անգամ Լարանդա էր գնում իր ածուխը վաճառելու և այս առևտրի շնորհիվ շատ հարստացել էր: Նա ուներ երկու որդի, որոնց Կարաման կոչեցին իրենց տոհմի անունով7 : Դժբախտաբար, հեղինակը չի մատնանշում այն աղբյուրը, որից օգտվել է: Այս անձնավորության հայ լինելու մասին է խոսում նաև մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանը. «Ոչ չգիտեմ յորոց պատմչաց տեղեկացեալ` ասէ ազգաւ Հայ լինել…»8 : Հետազոտող Ս. Տեր-Ներսիսյանը խոսում է կարամանների թուրքմենական հարստության հիմնադիր Կարաման Իբն-Նուրա-Սուֆիի (1256–1261 թթ.)9 մասին, սակայն նրա ազգային պատկանելիության մասին ոչինչ չի նշում: Կարամանյան պետության հիմնադրման և առաջնորդի մասին դիտարկումներ է անում նաև հայտնի արևելագետ Կ. Բոսվորտը, համաձայն որի` կարամանյանները ծագել են թուրքմենական Աֆշար ցեղից, իսկ Կարամանի հայրը եղել է հայտնի շեյխ10: Կարամանների թուրքմենական ցեղախմբին պատկանելու վերաբերյալ մեզ տեղեկություն է հայտնում նաև Հ. Մ. Հովհաննիսյանը իր հետազոտության մեջ11, սակայն սահմանափակվում է վերոնշյալով: В общем автор приходит к выводу, что четких сведении первоисточников о том, что предком Караманидов был армянин, нет. В литературе есть такая версия, но первоисточник пока не известен.