1514 թ-ի աշնանը Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 60.000, մոտ 100 թնդանոթ) Զուլքադարյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 200) գրավեց Մարաշը ու Թիլ Համտուն ամրոցը: Մեկ տարի ծախսելով գրաված տարածքներում ամրանալու վրա` 1516 թ-ին Սելիմը վերսկսեց հարձակումը:
1516 թ-ի գարնանը Կոկիսոնի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության (մոտ 30.000, մոտ 50 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը հաղթեց Զուլքադարյանների էմիրության բանակին (մոտ 20.000): Զուլքադարյանների էմիրությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Օսմանյան սուլթանությանը: Օրակարգ էր մտնում պատերազմը Մամլուքյան սուլթանության դեմ, որը այս անգամ կոչված էր լինելու վերջինը…
1516 թ-ի գարնանը Օսմանյան սուլթանության (մոտ 40.000, մոտ 50 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) առանց լուրջ մարտերի գրավեց Այնթապ, Գաստոն, Սարվանդիքար, Հռոմկլա, Հռոսոս և Պաղրաս ամրոցները: Սա արդեն իրական պատերազմի սկիզբն էր և այլ ելքից զրկված Կանսուխը հավաքեց իր տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու շարժվեց Հյուսիսային Ասորիք մտած Օսմանյան սուլթանության բանակի դեմ...
1516 օգոստոսի 24 – Մաջ-Դաբիկի ճ-մ (Հալեպից մոտ 70 կմ հյուսիս-արևելք)
Օսմանյան սուլթանության (մոտ 80.000, մոտ 300 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը մոտեցավ Մամլուքյան սուլթանության բանակին (60.000, որից 30.000 հեծյալ): Կողմերը մարտակարգ ընդունեցին: Օսմանյան սուլթանության և Զեյթունի իշխանության միացյալ բանակը, դաշտային ամրություններով ամրապնդելով սեփական դիրքերը, պատրաստվեց վարել պաշտպանողական մարտ` հրետանին տեղավորելով մարտակարգի առաջին գծում: I փուլ – Օրվա առաջին կեսին Մամլուքյան սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման և մի քանի ժամ շարունակ հզոր հարվածներ հասցրեց թշնամուն: Արդյունքում, սակայն, Մամլուքյան սուլթանության բանակը, հատկապես ծանր կորուստներ կրելով հակառակորդի հրետանու և արկեբուզավորների կրակից, օրվա երկրորդ կեսին շպրտվեց ելման դիրքեր: II փուլ – Օրվա երկրորդ կեսին Օսմանյան սուլթանության ու Զեյթունի իշխանության միացյալ բանակը անցավ հզոր հակահարձակման և ծանր պարտության մատնեց թշնամուն: III փուլ – Օսմանյան սուլթանության ու Զեյթունի իշխանության միացյալ բանակը հետապնդեց Մամլուքյան սուլթանության բանակին և ծանր կորուստներ պատճառեց նրան: Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 8.000, թշնամին` մոտ 40.000 զինվոր, որոնց թվում զոհվեցին նաև Կանսուխ ալ-Գուրին ու նրա վեց որդիները: Օսմանյան սուլթանության ու Զեյթունի իշխանության միացյալ բանակը շարունակեց առաջխաղացումը դեպի հարավ և մի քանի ամսից գրավեց ողջ Ասոիրքը:
_________________ Приходите в мой дом...
|