Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 3 из 26   [ Сообщений: 377 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6 ... 26  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 21 мар 2012, 23:11 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
1299 դեկտեմբերի սկզբին Իլխանության բանակը (մոտ 50.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, Էլիկում ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) ու վերջինիս աջակցող Տաճարականների և Հիվանդախնամների օրդենները (ընդհանուր` մոտ 1.000) գրավեցին Մարաշը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Զարգացնելով հաջողությունը` կոալիցիոն ուժերը շուտով գրավեցին նաև Հալեպը:

Ի պատասխան այս ամենի Մամլուքյան սուլթանությունը ի մի բերեց ձեռքի տակ եղած բոլոր ռազմական ուժերը և շարժվեց հյուսիս-արևելքից առաջխաղացող հակառակորդի բանակի դեմ:

1299 դեկտեմբերի 12 – Վադի ալ-Խազանդարի ճ-մ (= Սալմիայի ճ-մ) (Հեմսի մոտ)

Իլխան Մահմուդ Ղազանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Իլխանության բանակը (մոտ 130.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, Էլիկում ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (10.000, որից 4.000 հեծյալ) ու վերջինիս աջակցող Տաճարականների և Հիվանդախնամների օրդենները (ընդհանուր` մոտ 850) սկսեցին առաջխաղացումը դեպի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000) դեկտեմբերի 11-ի երեկոյան զբաղեցրեց դաշտային ամրություններով պաշտպանված ամուր դիրքեր` պատրաստվելով վարել պաշտպանողական մարտ:
Դեկտեմբերի 12-ի լուսաբացին հակառակորդին մասին ստույգ տեղեկություններ չունեցող Մահմուդ Ղազանի ծավալվող և մարտակարգ ընդունող բանակը արևելքից սկսեց թևանցել հակառակորդի պաշտպանական դիրքերը: Ընդ որում թշնամու բանակի դիրքերին առավել մոտ գտնվող աջ թևում և կենտրոնում սկսեցին արշավել հնգական թումաններ (100.000 ռազմիկ), 1 թուման (10.000 ռազմիկ) թողնվեց վերջապահում, իսկ Հայ ռազմիկները սկսեցին առաջխաղացում իրականացնել ձախ թևում : Թշնամու բանակի աջ թևից ավելի աջ գտնվող հարթավայրում դասավորության մեծ խորություն ունեցող Իլխանության բանակի աջի ծավալումը Մամլուքյան սուլթանության բանակի ղեկավարությանը գցեց թյուրիմացության մեջ: Կարծելով, թե գործ ունի հակառակորդի ողջ բանակի հետ և ցանկանալով օգտագործել սեփական կարծեցյալ թվական գերակշռությունը` թշնամու հրամանատարությունը որոշեց անակնկալ հարված հասցնել հակառակորդին:
I փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը, թևանցման համար առաջ ուղարկելով մի ուժեղ ջոկատ (5.000), սեփական ծանր հեծելազորի և հետևակի մնացած ողջ ուժով հուժկու հարված հասցրեց Մահմուդ Ղազանի բանակի աջ թևին: Բռնկվեց համառ և խիստ արյունահեղ մարտ: Արդյունքում 3 թուման գրեթե ողջ կազմով ոչնչացան, իսկ մնացած 2-ը, կրելով ծանր կորուստներ, սկսեցին փախչել սեփական կենտրոնի ուղղությամբ:
II փուլ – Հաջողությունը զարգացրած Մամլուքյան սուլթանության բանակը, խորանալով հակառակորդի մարտակարգի մեջ, հզոր հարված հասցրեց վերջինիս կենտրոնին: Արդյունքում Մահմուդ Ղազանի բանակի կենտրոնը ևս սկսեց պարտություն կրել ու աստիճանաբար նահանջել:
III փուլ – Օրվա երկրորդ կեսին մարտի մեջ մտան Հայկական բանակը, ինչպես նաև քրիստոնյա օրդենները և հարվածեցին Մամլուքյան սուլթանության բանակին: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում հայերին ու խաչակիրներին հաջողվեց ձեռնամարտում կասեցնել թշնամու ռազմիկներին, իսկ նահանջը դադարեցրած Իլխանության բանակի ռազմիկները աղեղների հուժկու հարվածի տակ առան վերջիններիս:
IV փուլ – Մահմուդ Ղազանի բանակը թևանցած թշնամու ջոկատը փորձեց թիկունքային հարված հասցնել հակառակորդի կենտրոնին, սակայն ժամանակին մարտի մեջ մտած վերջապահ թումանը կանգնեցրեց թշնամուն և, ծանր կորուստներ պատճառելով վերջինիս, ետ շպրտեց:
V փուլ – Երեկոյան ուժերը վերադասավորած Մահմուդ Ղազանի բանակը ողջ կազմով անցավ վճռական հարձակման և, շրջապատելով անզիջում կերպով մարտնչող Մամլուքյան սուլթանության բանակին, ծանր պարտության մատնեց վերջինիս:
VI փուլ – Մահմուդ Ղազանի բանակը հետապնդեց հակառակորդին և ծանր կորուստներ պատճառեց նրան:
Հայերը կորցրին մոտ 4.000, դաշնակիցը` մոտ 55.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 21 мар 2012, 23:11 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Զարգացնելով նախորդ ճակատամարտում, թեև ծանր գնով, բայց այնուհանդերձ ձեռք բերած հաջողությունը` արդեն նույն տարվա դեկտեմբերի վերջին կոալիցիոն բանակը առանց լուրջ մարտերի գրավեց Հեմսը, Համման և Դամասկոսը: Ընդ որում Մահմուդ Ղազանի բանակում հատկապես եռանդով էր մարտնչում Կիլիկիայի թագավորության բանակը, որը, զարգացնելով հաջողություն առավելագույնս, 1300 հունվարի 9-ին սապատակեց Ջեբել-ալ-Սելահան ու նրա շրջակայքը (Դամասկոսից մոտ 55 կմ հարավ): Սակայն Հայկական բանակը ի վերջո ստիպված եղավ նահանջել` խուսափելով մամլուքների առաջխաղացող խոշոր ուժերից:

Իսկ վտանգը իրոք որ իրական էր, քանի որ, ի մի բերելով առկա բոլոր ուժերը, Մամլուքյան սուլթանությունը մարտի դաշտ էր իջեցրել մի խոշոր բանակ...

1300 փետրվարի 12 - 16 – Ջեբել-ալ-Սալահայի ճ-մ

Իլխան Մահմուդ Ղազանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Իլխանության բանակը (150.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, Էլիկում ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 20.000) ու վերջինիս աջակցող Տաճարականների և Հիվանդախնամների օրդենները (ընդհանուր` մոտ 800) վերսկսեցին առաջխաղացումը դեպի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 120.000) շարժվեց թշնամուն ընդառաջ և փետրվարի 11-ին, պատրաստվելով վարել պաշտպանողական մարտ, գրավեց երկու բլրակների միջև ընկած տարածքում դաշտային ամրություններով պաշտպանված ամուր դիրքեր: Միաժամանակ, նպատակ ունենալով քողարկել քանակական տարբերությունը, Մամլուքյան սուլթանության բանակի ղեկավարությունը, 50.000 ուղտերի վրա տեղավորելով փայլուն զարդարանքներով և զրահներով պատված խրտվիլակներ, դրանք տեղաբաշխեց սեփական բանակի մարտակարգի առաջին շարքում: Նույն օրն էլ Մահմուդ Ղազանի բանակը իր հերթին մոտեցավ թշնամուն և իրականացրեց ուժերի տեղաբաշխում: Աջի երկրորդ շարքում տեղավորվեց Կիլիկիայի թագավորության բանակը, ձախի երկրորդ շարքում տեղաբաշխվեցին Իլխանության բանակի Հայ ռազմիկները, իսկ կենտրոնի երկրորդ շարքը և ողջ բանակի առաջին շարքը զբաղեցրեց Իլխանության բանակը: Փետրվարի 12-ի լուսաբացին կողմերը մարտակարգ ընդունեցին: Ընդ որում Իլխանության բանակի ռազմիկները, հույս դնելով թվական գերակշռության վրա, մարտի ներկայացան զինված միայն նետ ու աղեղներով` ծրագրելով ընդամենը միայն այս զինատեսակի կիրառմամբ փախուստի մատնել թշնամուն:
I փուլ – Մահմուդ Ղազանի բանակի կենտրոնը մոտեցավ հակառակորդին և սկսեց հուժկու նետահարություն: Հիմնական հարվածը, սակայն, իրենց վրա ընդունեցին ուղտերի վրա տեղավորված խրտվիլակները: Իրենց հերթին խրտվիլակների միջև ծպտված, ինչպես նաև Մամլուքյան սուլթանության բանակի երկրորդ շարքում տեղակայված հակառակորդի ռազմիկները սկսեցին պատասխան նետաձգություն: Արդյունքում երկու կողմերն էլ, կրելով որոշակի կորուստներ, չհասան որևէ առավելության:
II փուլ – 12:00-ի մոտակայքում Մամլուքյան սուլթանության բանակի գերազանց զինված ու պատրաստված մի ջոկատ (6.000) դուրս եկավ սեփական պաշտպանական շրջանից և հուժկու հարձակում գործեց Իլխանության բանակի առաջին շարքի վրա: Ի պատասխան դրա Մահմուդ Ղազանի հրամանով Հայ ռազմիկները Հեթում II-ի ու սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի անձնական ղեկավարությամբ անցան հակահարձակման և, ջախջախելով թշնամուն, կրկին զբաղեցրեցին ելման դիրքերը: Հայերը կորցրին մոտ 1.000 , թշնամին` 5.500 ռազմիկ:
III փուլ – 14:00-ի մոտակայքում Մամլուքյան սուլթանության բանակը հիմնական ուժերով հզոր հարձակման անցավ սեփական թևերից առաջ անցած և հակառակորդի դիրքերին բավականին մոտեցած Իլխանության բանակի վրա: Արագորեն կտրելով երկու բանակների միջև ընկած տարածությունը` Մամլուքյան սուլթանության բանակը ընդհուպ մոտեցավ Իլխանության բանակին և միանգամից անցավ ձեռնամարտի: Բռնկվեց արյունահեղ մարտ, որի գրեթե հենց սկզբում էլ, ձեռնամարտի համար չունենալով պատշաճ զինվածություն, Իլխանության բանակի ռազմիկները ծանր կորուստներ կրելով դիմեցին փախուստի: Ընդ որում, քանի որ տևական մարտից հոգնած Մահմուդ Ղազանը արդեն մի քանի ժամ հանգստանում էր սեփական վրանում, նրա բանակի մյուս մասերը, չունենալով անհրաժեշտ հրամաններ, չիրականացրեցին որևէ շարժ և որևէ կերպ օգնության չհասան ծանր կորուստներ կրող սեփական կենտրոնին: Ի վերջո ստեղծված իրավիճակի մասին Մահմուդ Ղազանին տեղեկացրեց սրարշավ վերջինիս վրան հասած Հեթում II-ը:
IV փուլ – Հաջողությունը զարգացնող Մամլուքյան սուլթանության բանակը, հետապնդելով հակառակորդի փախչող կենտրոնին, աստիճանաբար խորացավ թշնամու մարտակարգի մեջ: Ի վերջո Մահմուդ Ղազանը դուրս եկավ վրանից և, կարգի բերելով սեփական ուժերը ու մոտենալով թշնամուն, անձամբ սկսեց նետահարել կենտրոնում խորացող թշնամու ռազմիկներին` մահվան սպառնալիքով հրամայելով նույնը անել նաև իր ողջ բանակին: Միաժամանակ կենտրոնում առաջ եկած Մամլուքյան սուլթանության բանակին թևային հզոր հարվածներ հասցրեցին նաև Հայ ռազմիկները: Արդյունքում Մամլուքյան սուլթանության բանակը ծանր կորուստներ կրեց և միայն մի քանի ժամ անց մեծ դժվարությամբ վերադարձավ ելման դիրքեր:
V փուլ – 18:00-ի մոտակայքում մարտակարգը վերականգնած Իլխանության բանակի առաջին շարքը կրկին մոտեցավ հակառակորդին և աղեղների հարվածների տակ առավ վերջնիս: Ի պատասխան դրա հակառակորդի ռազմիկները վերսկսեցին պատասխան նետաձգությունը: Աղեղնամարտը, որևէ առավելության չտալով կողմերից որևէ մեկին և որոշակի կորուստներ պատճառելով նրանցից յուրաքանչյուրին, շարունակվեց մինչև մայրամուտ:
VI փուլ – 21:00-ի մոտակայքում Մահմուդ Ղազանի հրամանով Հայ ռազմիկները անցան հզոր հարձակման և, հաղթահարելով հակառակորդի համառ դիմադրությունը, վերջնական պարտության ու փախուստի մատնեցին վերջինիս:
VII փուլ – Մահմուդ Ղազանի բանակը մինչև ուշ գիշեր հետապնդեց հակառակորդին և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս:
VIII փուլ – Փետրվարի 13-ի վաղ առավոտյան ուժերը վերադասավորած Մահմուդ Ղազանի բանակը շարունակեց հետապնդել թշնամու մնացորդներին: Ընդ որում հատկապես աչքի ընկավ Հայոց արքայի ու սպարապետի անձնական ղեկավարության տակ գտնվող Հայոց այրուձին, որը, 11 օրվա ճանապարհը անցնելով 4 օրում և ոչնչացնելով հակառակորդի ռազմիկներին, փետրվարի 16-ին հասավ Տոլի (Կահիրեի մոտ):
IX փուլ – Զգուշանալով մոլորվել ավազուտներում կամ էլ ընկնել հակառակորդի գերակշիռ ուժերի պատրաստած դարանը` Հայոց այրուձին վերադարձավ Պաղեստին: Սակայն մինչև վերադարձը Հեթում II-ը, ի նշան այդ վայրում լինելու, ծանր թրի հզոր հարվածներով խորը ակոսներ թողեց մոտակա դղյակի դարպասի և վերջինիս մոտ գտնվող արմավենու վրա:
Հայերը կորցրին մոտ 8.000, դաշնակիցը` մոտ 35.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 21 мар 2012, 23:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Չնայած երկու խոշոր ճակատամարտերում ձեռք բերած հաջողությանը` Ասորիքի հարավում տեղակայված կոալիցիոն ուժերի վիճակը ևս թեթև չէր, քանի որ հաղթանակները ձեռք էին բերվել մեծ արյան գնով: Բացի այդ որոշակորեն վատացել էր նաև Մահմուդ Ղազանի առողջությունը, ինչը ստիպել էր վերջինիս թողնել գործող բանակը Խութլու շահի և էմիր Չոբանի ղեկավարության տակ ու վերադառնալ Մարաղա: Այս պայմաններում Ասորիքի հարավում գտնվող կոալիցիոն բանակը ստիպված էր դադարեցնել առաջխաղացումը, իսկ նրա ղեկավարների առջև խնդիր էր դրվել ամրանալ գրաված բնագծերում: Այս ամենը, սակայն, բերեց նրան, որ կոալիցիոն բանակը կորցրեց նախաձեռնությունը, ինչն էլ հնարավորություն տվեց Մամլուքյան սուլթանությանը ուժերի ծայրահեղ լարման հաշվին մարտադաշտ հանել ևս մեկ բանակ ու կրկին ձեռնոց նետել Մահմուդ Ղազանի բանակին:

1300 աշուն – Ջեբել-ալ-Սալահայի ճ-մ

Խութլու շահի ընդհանուր ղեկավարությամբ գործող Իլխանության բանակը (90.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Կուրտ Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, Բուրթել ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (18.400, որից 14.000 հետևակային, 400 սակրավոր, 4.000 հեծյալ) ու վերջինիս աջակցող Տաճարականների և Հիվանդախնամների օրդենները (ընդհանուր` մոտ 900) վերսկսեցին առաջխաղացումը դեպի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000) շարժվեց թշնամուն ընդառաջ: Կողմերը մոտեցան իրար և ճամբարեցին, ընդ որում Մամլուքյան սուլթանին հաջողվեց կաշառեց Խութլու շահին, որի հետևանքով վերջինս, չնայած Հեթում II-ի համառ պնդումներին, 3 օր զերծ մնաց մարտական գործողություններից: Արդյունքում Խութլու շահի բանակը կորցրեց զգոնությունը:
I փուլ – Չորրորդ օրը առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը անցավ անակնկալ հարձակման, որի արդյունքում խուճապի մատնված Իլխանության բանակը առանց լուրջ դիմադրության սկսեց փախչել դեպի արևելք: Այս պայմաններում Հայկական բանակը, պահպանելով մարտակարգը և ետ մղելով թշնամու գրոհները, սկսեց մարտերով նահանջել դեպի հյուսիս` ի վերջո ապաստանելով Կիլիկիայի թագավորության տարածքում:
II փուլ – Մամլուքյան սուլթանի հրամանով Եփրատի, նրա աջ վտակների, ինչպես նաև Ասորիքի հարավում գտնվող ջրամբարների պատերը փլուզելու միջոցով ստեղծվեց արհեստական, սակայն հզոր մի ջրհեղեղ, որի հետևանքով Իլխանության բանակի փախչող ռազմիկների մեծ մասը խեղդվեց:
Հայերը կորցրին մոտ 17.000, դաշնակիցը` մոտ 80.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 21 мар 2012, 23:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ջեբել-ալ-Սալահայի ճակատամարտում կրած պարտությունը ծանր մի հարված էր Իլխանությանը, որը ոչ միայն ոչնչի հավասարեցրեց նախորդ ճակատամարտերում այդքան ծանր գնով ձեռք բերված վերջինիս հաջողությունները, այլև գործնականում խաչ դրեց Մամլուքյան սուլթանությունը գրավելու Մահմուդ Ղազանի ծրագրերի վրա: Արդեն ակնհայտ էր, որ Իլխանությունը դուրս էր եկել ընդդեմ այնպիսի մի պետության, որին ըստ էության հաջողվել էր կասեցնել մինչ այդ ամենահաղթ ու անհաղթ համարվող մոնղոլական ռազմական մեքենան…

1300 թվականի աշնանը ձեռք բերած հաջողությունը մամլուքները օգտագործեցին լիովին և հետ վերցրեցին ողջ Ասորիքը: Ասորիքի կառավարիչ նորից հռչակվեց Քիթ-Բուղան, որի միջոցով “Բահրիներ”-ի առաջնորդ Սալարը կրկին ուզում էր ամրապնդել իր դիրքերը: Սակայն այս ծրագրերին վիճակված չէր իրականանալ, քանի որ իր նշանակումից կարճ ժամանակ անց Քիթ-Բուղան, այդքան վտանգներից ճարպկորեն խույս տված երբեմնի հասարակ ռազմիկը ու սուլթանը, ի վերջո զոհ գնաց Բեյբարսի հղացած վերջին և ամենահաջող դավադրությանը:

Արդյունքում, արդեն 1300 թվականի վերջին, Մամլուքյան սուլթանությունում ստեղծվեց իրար հավասարակշռող 3 թևերից կառուցված եռապետության նման մի բան` ի դեմս “Բուրջիներ”-ի և նրանց առաջնորդ Բեյբարսի, “Բահրիներ”-ի ու նրանց առաջնորդ Սալարի, ինչպես նաև այս բոլորին դժվարությամբ հավասարակշռող երիտասարդ սուլթան ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի: Ընդ որում ծանր պատերազմի արդյունքում ստացվեց այնպես, որ “Եռապետներից” և ոչ մեկը արդեն բավարար ուժ չուներ, որ տապալեր մյուսներին ու հասներ բացարձակ իշխանության, ինչի արդյունքում փխրուն հավասարակշռության այս վիճակը շարունակվեց բավականին երկար:

Արդյունքում Մամլուքյան սուլթանությունում ստեղծվեց մի վիճակ, երբ ներքին երկարատև ու արյունահեղ տարաձայնություններին բավականին երկար ժամանակով վերջ տրվեց և, վատ թե լավ, սակայն սուլթանությունը կարողացավ հանդես գալ որպես մեկ միասնություն ու վերադառնալ ակտիվ արտաքին քաղաքականությանը: Իսկ դա նշանակում էր ամենից առաջ մի բան` հարձակում Կիլիկիայի թագավորության վրա

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 21 мар 2012, 23:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
1301 թվականը ծախսելով կազմակերպչական աշխատանքների վրա` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) 1302 թ-ի հունիսի սկզբներին ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք և հասավ Հայոց թագավորության մայրաքաղաքին: Սակայն մամլուքներին այս անգամ ևս վիճակված չէր անպատիժ հեռանալ հայոց հողից: 1302 հունիսի 30-ին Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 40.000) Սիսի ճ-մ-ում հաղթեց թշնամու բանակին, որի մնացորդները դժվարությամբ պատսպարվեցին սեփական երկրում:

Պատերազմական գործողությունները ավելի թափ առան հաջորդ տարում: 1303 թ-ի օգոստոսին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 15.000) պաշարեց Թիլ Համտուն ամրոցը Կիլիկիայի թագավորության կայազորից (մոտ 1.000), որը, ունենալով թշնամուն դիմադրելու բոլոր հնարավորությունները, առանց մարտի հանձնվեց: Ու թեև ամրոցի կայազորը ցուցադրեց մեր պատմության մեջ այնքան հազվադեպ հանդիպող փոքրհոգության օրինակներից մեկը, սակայն արդեն իսկ պարզ էր, որ պատերազմի հետագա ճակատագիրը լուծվելու է այլ վայրում: Թիլ-Համտուն ամրոցի անկումից արդեն կարճ ժամանակ անց տարածաշրջանի երկու գերտերությունները` Իլխանությունը և Մամլուքյան սուլթանությունը, մի վերջին ճիգ գործադրելով կենտրոնացրեցին իրենց ուժերը` վերջնական հաջողության հասնելու համար:

1303 աշուն – Մարջ-աս-Սուֆֆայի ճ-մ

Իլխանության բանակը (50.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 8.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Կուրտ Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, ամիրսպասալար Բուրթել ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) սկսեցին առաջխաղացումը դեպի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000) շարժվեց թշնամուն ընդառաջ: Կողմերը մոտեցան իրար և օրվա երկրորդ կեսին մարտակարգ ընդունեցին: Հայկական բանակը տեղավորվեց միացյալ բանակի ձախում` կենտրոնը և աջը թողնելով Իլխանության բանակին:
I փուլ – Հայկական բանակը անցավ հարձակման և, համառ մարտում հաղթելով թշնամուն, փախուստի մատնեց վերջինիս աջ թևը:
II փուլ – Փորձելով զարգացնել հաջողությունը` Իլխանության բանակի կենտրոնը ևս անցավ հարձակման ու փախուստի մատնեց հակառակորդին: Շուտով, սակայն, վրա հասած գիշերը ընդհատեց մարտը: Այս պայմաններում սեփական աջից բավականին հեռացած միացյալ բանակի կենտրոնը ու ձախը, չցանկանալով գիշերային խավարում վերադառնալ ելման դիրքեր և զգուշանալով թշնամու հարձակումից, ամուր պաշտպանական դիրքեր գրավեցին` սպասելով լուսաբացին:
II փուլ – Հաջորդ օրը վաղ առավոտյան, չհամաձայնեցնելով սեփական գործողությունները Հայկական բանակի հետ, Իլխանության բանակի կենտրոնը անցավ հարձակման, սակայն գրեթե միանգամից էլ խառնեց սեփական մարտակարգը: Ծանր կորուստներ կրելով հակառակորդի հարվածներից` Իլխանության բանակի կենտրոնը կեսօրին նահանջեց ելման դիրքեր:
III փուլ – Իլխանության բանակի կենտրոնի մնացորդը, ինչպես նաև Հայկական բանակը, ետ մղելով թշնամու գրոհները, սկսեցին մարտերով նահանջել դեպի հյուսիս:
IV փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը հարձակման անցավ նաև սեփական ձախում և, պարտության մատնելով, փախուստի հարկադրեց Իլխանության բանակի աջին:
V փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը սկսեց հետապնդել հակառակորդի նահանջող ռազմիկներին, որոնց միայն օրվա վերջում մեծ դժվարությամբ հաջողվեց կտրվել հակառակորդից:
Հայերը կորցրին մոտ 7.000, դաշնակիցը` մոտ 30.000, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 21 мар 2012, 23:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Մարջ-աս-Սուֆֆայի ճակատամարտը վերջնականապես ոչնչացրեց Մամլուքյան սուլթանությունը նվաճելու Իլխանության հնարավորությունները: Սա իրոք որ վերջն էր, վերջն էր ահեղ ու մեծ արյամբ լցված մի ողջ դարաշրջանի: Դրանից հետո Իլխանությունը արդեն գործնականում մոռացավ արևմտյան հոգսերը ու կենտրոնացավ իր ներքին խնդիրների վրա: Ընդ որում իրավիճակը ավելի բարդացավ նրանով, որ 1304թ-ի մայիսի 17-ին մահացավ մեծ գործերի ու բարձր նպատակների հակված Մահմուդ Ղազանը, իլխանության այդ “վերջին մոնղոլը”, որի ծրագրերին, սակայն, այդպես էլ վիճակված չէր չիրականանալ: Վերջինիս մահից հետո Իլխանության գահին բազմեց հանգուցյալի եղբայրը` Մուհամմեդ Խուդաբանդա Ուլջայթուն (1304-1317): Այս նոր իլխանը չուներ իր եղբոր ոչ խոհեմությունը, ոչ էլ խելքն ու մեծ նպատակների ձգտելու հակումները, սակայն դրա փոխարեն ֆանատիկ մի մահմեդական էր ու նեղմիտ բռնակալ: Ու հենց առաջին գործը, որին ձեռնամուխ եղավ վերջինս, Իլխանության հայ ու վրացի հպատակներին հալածելն էր: Իսկ քանի որ, ինչպես արդեն ասացինք, Իլխանության բանակում քրիստոնյա ռազմիկները խիստ կարևոր դերակատարություն ունեին, նոր իլխանի որդեգրած այս քաղաքականությունը շատ արագ կործանարար հետևանքներ ունեցավ պետության ողջ բանակի վրա` աղետալի կերպով իջեցնելով վերջինիս մարտունակությունը: Այս պայմաններում մամլուքների հետ նոր խոշոր ընդհարման մասին խոսք իսկ գնալ չէր կարող…

Բայց Մուհամմեդ Խուդաբանդա Ուլջայթուի այս մոտեցումը ևս մեկ բացասական հետևանք ունեցավ. խաթարվեց դաշինքը Կիլիկիայի թագավորության հետ, ինչի արդյունքում տարածաշրջանում ստեղծվեց քաղաքական լրիվ նոր մի դասավորություն:

Նույն 1304 թ-ի ամռանը, օգտվելով հոգուտ իրենց դասավորված քաղաքական զարգացումներից, Մամլուքյան սուլթանությունը ավելի մեծ եռանդով վերսկսեց ռազմական գործողությունները հզոր թշնամու դեմ գործնականում արդեն մենակ մնացած Կիլիկիայի թագավորության դեմ: Սակայն այս անգամ էլ մամլուքների ուզածով չէր լինելու, իսկ հայոց քաջերի ուժն էլ դեռ էլի բազում անգամներ պետք է ստիպեր մահմեդական այս գիշատիչներին ճաշակելու պարտության դառը պտուղները: 1304 հուլիսի 17-ին Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 5.000) Այասի ճ-մ-ում հաղթեց ծովից ներխուժած Մամլուքյան սուլթանության բանակին (7.000 հեծյալ) և գլխովին ոչնչացրեց այն:

Ծովից հարձակումների պրակտիկան համարելով անօգուտ` հաջորդ տարի Մամլուքյան սուլթանության բանակը ձեռնամուխ եղավ հարձակման արդեն ցամաքից` երկրի արևելքից: Սակայն այստեղ ևս հաջողությունը հայերին կողմում էր: 1305 թ-ին Պլատանա կիրճի ճ-մ-ում սպարապետ Օշին Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 4.000) դարանը գցեց և գլխովին ջախջախեց Մամլուքյան սուլթանության հերթական բանակին (8.000 հեծյալ):

Թշնամու անմիջական ռազմական ոտնձգությունները ետ մղվեցին, բայց…: Բայց ամեն ինչ չէր, որ այդքան պարզ էր: Ու երբ հայոց իշխանները վերադարձան մարտի դաշտից ու հավաքվեցին իրենց արքայի մոտ, ցերեկվա պես պարզ կանգնեցին մի հստակ իրողության առջև` Հեթում II-ի քաղաքական գիծը, անշեղ դաշինքը մոնղոլների հետ, արդեն ոչ միայն անօգուտ էր, այլ նույնիսկ վնասակար: Մոնղոլներից այլևս օգուտ չկար, իսկ հետագա դաշնակցությունն էլ միայն կբերեր Մամլուքյան սուլթանության հետ անվերջ ու ծանր մի պատերազմի: Եվ այս պայմաններում հայոց մեծամեծերն ու անձամբ Հայոց արքան հանգեցին մի իմաստուն որոշման, որը բավականին երկար ժամանակ զերծ պահեց երկիրը հետագա ծանր պատերազմից…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 21 мар 2012, 23:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
1305 թ-ին Հեթում II-ը հրաժարվեց գահից: Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Թորոսի մանկահասակ որդի, տասնվեցամյա Լևոնը` Լևոն III-ը (1305-1307): Հեթումը դարձավ թագավորահայր: Սրանով հայերը հասան նրան, որ զրկեցին Մամլուքյան սուլթանությանը Կիլիկիայի թագավորության հետ պատերազմելու նույնիսկ ձևական առիթից, քանի որ մամլուքների համար այնքան ատելի գահակալը այժմ արդեն երկրի գլխին չէր: Քայլն իրոք որ խոհեմ էր, թեև մեր պատմության մեջ այն մնացել է այդպես էչ չգնահատված: Սակայն մամլուքների զսպման գործում մեծ էր նաև Հայկական բանակի դերը: Հենց հաջորդ տարի` 1306 թ-ին, Մամլուքյան սուլթանության հերթական բանակը (մոտ 10.000) հարձակվեց Հայոց թագավորության վրա, սակայն սպարապետ Օշին Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 4.000) և Իլխանության (մոտ 4.000) միացյալ բանակը Պլատանա կիրճի ճ-մ-ում հաղթեց վերջինիս: Այս ճակատամարտում մի վերջին անգամ Իլխանությունը օգնեց Կիլիկիայի թագավորությանը, թեև նույնիսկ այստեղ էլ վերջինս իր սեփական շահերն էր հետապնդում. այդ ժամանակահատվածում արդեն ողջ թափով ընթանում էին հաշտության բանակցությունները և իր այս քայլով Իլխանությունը ուզում էր լրացուցիչ ճնշում գործադրել մամլուքների վրա:

Այսպես թե այնպես, սակայն հենց նույն 1306 թ-ին էլ կնքվեց հաշտություն և Մոնղոլա-Մամլուքյան III, ինչպես նաև Հայ-Մամլուքաղարամանյան I պատերազմները ավարտվեցին: Արդյունքում Կիլիկիայի արևելքը ընկավ Կիլիկիայի թագավորության տիրապետության տակ, իսկ տարածաշրջանի մյուս երկու գերտերությունների մեջ վերականգնվեց ստատուս-քովն: Սակայն այս պատերազմի ադյունքում լրջագույն կորուստներ կրած Մամլուքյան սուլթանության ռազմա-քաղաքական վերելքին վերջ տրվեց, իսկ ոչ պակաս կորուստներ կրած Իլխանությունն էլ իր հերթին բռնեց թուլացման և քայքայման ուղին...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Արյունահեղ ու ծանր պատերազմներն ավարտվեցին և թվում էր, թե տարածաշրջանում պետք է տիրի գոնե հարաբերական խաղաղություն, մանավանդ որ Մամլուքյան սուլթանությունում աստիճանաբար նորից սրվում էր գահակալական պայքարը "եռապետներ"-ի մեջ, իսկ Իլխանությունն էլ սկսում էր քայքայվել: Բայց անձամբ հայերի համար կարծես թե դրական այս զարգացումները սկսվեցին մի ծանր ողբերգությամբ, որի անմիջական մեղավորները ֆանատիկ ու նեղմիտ Մուհամմեդ Խուդաբանդա Ուլջայթուն, մամլուքների քինախնդրությունն ու մեկ էլ գուցե... հայոց արքայի թիկնապահների անփութություն էր:

1307 թ-ի նոյեմբերի կեսերին Մամլուքյան սուլթանի կողմից կաշառված Կիլիկիայի թագավորության տարածքում տեղակայված Իլխանության բանակի (400) հրամանատար Փիլ-Արղունը դավադրություն կազմեց` ծրագրելով գլխատել Հայոց թագավորությունը: Դավադրությունը կյանքի կոչելու նպատակով Իլխանության զորավարը խորհրդակցելու պատրվակով Անարզաբա հրավիրեց թագավորահայր Հեթումին, մանկահասակ արքա Լևոն III-ին, սպարապետ Օշին Հեթումյանին, Կոստանդին Հեթումյանին և 40 այլ մեծամեծների: Վերջիններս, նոյեմբերի 17-ի երեկոյան մոտենալով Անարզաբային, ճամբարեցին նրա մոտակայքում:

1307 նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Իլխանության բանակը Փիլ-Արղունի անձնական ղեկավարությամբ անակնկալ հարձակվեց ճամբարած հայերի վրա և դաժան ձեռնամարտում բոլորին կոտորեց: Թշնամին չխնայեց նաև պատանի արքա Լևոն III-ին: Համաձայն մահմեդական պատմիչների` Լևոնը փորձեց պատսպարվել կանանց վրաններում, սակայն մոնղոները սառնասրտորեն հանեցին նրան այնտեղից և հենց տեղում էլ մորթեցին...

Հայոց պետությունը ծանր ու վիրավորական մի հարված ստացավ, որի կարող էր հավասարվել թերևս միայն Պապ արքայի սպանությանը հեռավոր 374 թ-ին: Ընդ որում քաղաքական առումով հատկապես ծանր էր այն, որ կյանքից հեռացավ նաև Հեթումը, իր թերություններով հանդերձ տաղանդավոր այդ արքան, որի փոփոխական ու բուռն կյանքը նույնքան էլ բուռն վախճան ունեցավ...

Սակայն տեղի ունեցած ողբերգությունը խորապես գնահատելու համար դեռևս ժամանակ էր պետք, իսկ առայժմ, տեղեկանալով կատարվածի մասին, Հեթում թագավորահոր եղբայրներ Օշինի ու Ալինախի գլխավորած Ոստանիկ բանակը հենց նույն նոյեմբերի 18-ի օրվա երկրորդ կեսին էլսրընթաց երթով մոտեցավ քաղաքին և ոչնչացրեց քաղաքում տեղակայված Իլխանության ողջ բանակը:
Փիլ-Արղունը դիմեց փախուստի և փորձեց պատսպարվել Իլխանության տարածքում, սակայն Կիլիկիայի թագավորության նոր արքա հռչակված Օշինի (1307-1320) պահանջով իլխան Մուհամմեդ Խուդաբանդան կարճ ժամանակ անց ձերբակալեց Փիլ-Արղունին և տանջամահ արեց: Իր այս քայլով իլխանը փորձեց ցույց տալ իր անմեղությունը և գոնե ձևականորեն պահպանել Կիլիկիայի հետ կնքած դաշինքը, թեև Փիլ-Արղունի կրած տանջանքներն ու մահը ոչ հայոց մեծամեծերին կյանքի կոչեցին, ոչ էլ իրականում ամրապնդեցին հայերի ու մոնղոլների համագործակցությունը...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ինչպես արդեն ասվեց, Հեթումի և Լևոն III-ի դավադրական սպանությունից հետո Կիլիկիայի արքա հռչակվեց եղբայրներից հինգերորդը` Օշինը (1307-1320), սակայն այստեղ էլ առանց անհարթությունների չանցավ: 1308 թ-ի գարնանը Բյուզանդիայից ժամանած Սմբատ արքաեղբոր փոքրիկ բանակը մտավ Կիլիկիայի թագավորության տարածք, սակայն, որևէ աջակցություն չգտնելով երկրում և խուսափելով Օշին արքայի գլխավորությամբ իր դեմ շարժված Ոստանիկ բանակից, կրկին նահանջեց Բյուզանդիա: Դրանից հետո Սմբատը այլևս երբեք Կիլիկիա չվերադարձավ և երկիրը երկար ժամանակով զերծ մնաց գահակալական պայքարից:

Իր հերթին, սակայն, պատերազմի հաջող ավարտը զարմանալի ձևով ծանրացրեց Մամլուքյան սուլթանության ներքին վիճակը, որտեղ "Բուրջիներ"-ը ու Բեյբարսը շատ էին ամրապնդել իրենց դիրքերը: Սակայն միաժամանակ էլ հենց բուն սուլթանությունում վերջիններիս դեմ առաջ էր եկել լուրջ դժգոհություն: Բանն այն է, որ "Բուրջիներ"-ը, օգտագործելով պատերազմի առիթը, վերջին տարիներին անցել էին բացահայտ թալանի ու ամենադաժան ձևով կեղեքում էին երկրի բնակչությանը կոպիտ շորթման տեսք ստացած իրենց "հարկային" քաղաքականությամբ: Ու եթե պատերազմի ժամանակ բնակչությունը վերջիններիս դեռևս ինչ-որ տեղ հանդուրժում էր, քանի որ երկյուղում էր մոնղոլների հետ հնարավոր դաշինք կնքելու ու սուլթանությունը թշնամուն հանձնելու "Բահրիներ"-ի հնարավոր մտադրությունից, ապա այժմ այդ վտանգը արդեն չկար: Հատկանշական է, սակայն, որ վախը, իսկ ինչ-որ տեղ նաև հարգանքը “Բուրջիներ”-ի նկատմամբ այնքան մեծ էր, որ տեղական բնակչությունը նույնիսկ չէր էլ մտածում ապստամբելու մասին: Բայց ի վերջո հենց իրենց իսկ վարքագծով “Բուրջիներ”-ը իրավիճակը հասցրեցին խզման:

1309 թ-ի վերջերին “Բուրջիներ”-ի կորպուսին պատկանող փոխսուլթան Բեկ-Թեմուրը և էմիր Բեհտասը “Բուրջիներ”-ի առաջնորդ Բեյբարսի դրդումով դավադրություն կազմեցին` նպատակ ունենալով սպանել երիտասարդ սուլթանին, ձևականորեն սուլթան հռչակել հանգուցյալ Խալիլի որդի Մուսային ու հասնել միահեծան իշխանության: Ընդ որում, հաշվի առնելով իր նախորդների տխուր փորձը, այս անգամ Բեյբարսը առերևույթ ձգտում էր հնարավորինս հեռու մնալ դավադրությունից: Սակայն բուն դավադրությունը անհաջող ավարտ ունեցավ, դավադիրները ձերբակալվեցին և 1310 թ-ի սկզբներին Բեհտասն ու Մուսան մահապատժի ենթարկվեցին: Այսպիսով անուղղակի ձևով միահեծան իշխանության հասնելու Բեյբարսի փորձը տապալվեց, ինչը խիստ բացասաբար ազդեց “Բուրջիներ”-ի հեղինակության վրա ու ավելի սրեց իրավիճակը: Ընդ որում ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը սկզբում փորձեց ձերբակալել նաև Բեյբարսին, սակայն հաջողության չհասավ ու դրանով վտանգի տակ դրեց սեփական դիրքերը: Հետաքրքիր է, սակայն, որ այս իրավիճակում նա գործեց չափազանց ճկուն: Ցույց տալով, թե իբր ինքը արդեն որևէ հավակնություն չունի` վերջինս հենց նույն 1310 թ-ի սկզբին էլ Բեյբարսին նշանակեց փոխսուլթան և, դրանով իսկ բթացնելով “Բուրջիներ”-ի զգոնությունը, Մեքքա ուխտի դիմելու պատրվակով իր մտերիմների հետ դիմեց փախուստի Ասորիքի ուղղությամբ: Այստեղ, ամրանալով Կրակ ամրոցում, ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը հայտարարեց գահից հրաժարվելու մասին: Ասորիքը անցավ Կրակում հաստատված տիրակալի տիրապետոթյան տակ, իսկ Եգիպտոսում փաստացի մենակ մնացած ու դե-ֆակտո առաջին դեմքի կարգավիճակ ստացած Բեյբարսին այլ բան չէր մնաում, քան ընդունել այդ կարգավիճակը նաև դե-յուրե: Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց Բեյբարսը` ալ-Մուսաֆար Ռուկ-էդ-Դին Բեյբարս ալ-Ջկրմիշը (1310-1311):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Պետք է նշել, սակայն, որ, որպես ուլթան, Բեյբարսը այդպես էլ չկարողացավ ամրապնդել իր դիրքերը: Ծայրահեղ թշվառության հասած բնակչությունը թափառում էր Կահիրեի փողոցներում և բողոքում իշխանություններից: Սալարը` "Բահրիներ"-ի առաջնորդը, որը սկզբում աջակցել էր Բեյբարսին ու նշանակվել փոխսուլթան, վերջինիս գահ բարձրանալուց հետո կրկին ըմբոստ դիրք գրավեց: Ի վերջո 1311 թ-ի սկզբներին բանը հասավ Կահիրեի բնակչության բացահայտ ըմբոստությանը: Բեյբարսը փորձեց երկխոսության մեջ մտնել զայրացած ամբոխի հետ, բայց ընկավ քարերի տարափի տակ ու դիմեց փախուստի: Գրեթե անմիջապես էլ ելույթ ունեցան "Բահրիներ"-ը, որի արդյունքում Բեյբարսը վերջնականապես գահազրկվեց ու ձերբակալվեց:

Ստեղծված պայմաններում Սալարն ու "Բահրիներ"-ը դիմեցին ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդին, որը վերադարձավ Ասորիքից և կրկին ստանձնեց սուլթանության ղեկավարումը: Արդեն գարնանը Բեյբարսը մահապատժի ենթարկվեց, իսկ "Բուրջիներ"-ը ենթարկվեցին լրջագույն հալածանքների: Արդյունքում "Բուրջիներ"-ը լրջորեն թուլացան, իսկ նրանց կորպուսը երկար ժամանակով կորցրեց իր դերն ու նշանակությունը: Բայց չշահեցին նաև "Բահրիներ"-ը: Սալարը, որը հույս ուներ գոնե այժմ հասնել իրական իշխանության, արդեն նույն տարվա գարնանն էլ ձերբակալվեց ու մահապատժի ենթարկվեց: Գոնե մասամբ "Բահրիներ"-ի դժգոհությունը մեղմելու համար սուլթանը փոխսուլթան նշանակեց բանտից ազատված Բեկ-Թեմուրին, բայց շուտով նրան էլ ձերբակալեց ու մահապատժի ենթարկեց:

Արդյունքում արդեն 1311 թ-ի գարնանը Մամլուքյան սուլթանությունում վիճակը խաղաղվեց. "Բուրջիներ"-ը արդեն որևէ կշիռ չունեին, իսկ "Բահրիներ"-ն էլ այնքան էին թուլացել, որ այլևս որևէ լուրջ հավակնություններ չէին կարող ունենալ: Գրեթե 3 տասնամյակ մամլուքները զրկվեցին որևէ լուրջ քաղաքական նշանակությունից, իսկ ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը մինչև իր կյանքի վերջ արդեն որևէ գահակալական խնդիր այլևս չունեցավ: Եվ ընդհանրապես, Եգիպտոսում հաստատված ներքաղաքական կայունությունը հետագա տարիներին բերեց սուլթանության ուժեղացմանը և ծաղկմանը:

Հետաքրքիր է, սակայն, որ սկզբում` սկզբնական տարիներին, այդ ամենը չզգացվեց և ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը շարունակվում էր ընկալվել որպես թույլ մի տիրակալ, որի գահազրկումը կարող է տեղի ունենալ ամեն մի պահ: Ավելին, թվում էր, թե գահակալական խլրտումները դեռ երկար են շարունակվելու: Այսպես, արդեն 1312 թ-ի օգոստոսին ստեղծված իրավիճակից դժգոհ "Բահրիներ"-ը, ի դեմս Դամասկոսի և ողջ Հարավային Ասորիքի կառավարիչ Կարա-Սունկուրի և Տրիպոլիի ու ողջ Հյուսիսային Ասորիքի կառավարիչ Ակուշ Աֆրամի ապստամբեցին և դիմեցին Իլխանության օգնությանը:

Օգտագործելով հարմար առիթը` 1312 դեկտեմբերի 15-ին Իլխանության (150.000), Օշին արքայի և սպարապետ Ալինախ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 30.000) միացյալ բանակը, ինչպես նաև աթաբեկ Սարգիս Զաքարյանի գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 30.000) բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, իշխանաց-իշխան Կուրտ Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, ամիրսպասալար Բուրթել ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը) ասպատակեցին Ասորիքը, բայց արդեն 1313 հունվարի 26-ին նահանջեցին ելման դիրքեր, իսկ բուն իրադարձությունը այդպես էլ լուրջ հետևանքներ չունեցավ: Ապստամբները ապաստանեցին Իլխանությունում, երկու պետությունների միջև պահպանվեց հավասարակշռությունը, իսկ ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի դիրքերը վերջնականապես ամրապնդվեցին ու ներքաղաքական անդորրության հասած և անհրաժեշտ բարեփոխումների ենթարկված սուլթանությունը բռնեց զարգացման ուղին:

Բայց դա հայերի համար նշանակում էր ընդամենը մեկ բան` վաղ թե ուշ սկիզբ էին առնելու նորանոր ու ծանր պատերազմներ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Օշինի թագավորության առաջին տարիները անցան խաղաղ, թեև ընդհանաւոր ռազմաքաղաքական իրավիճակը ավելի ու ավելի սկսում էր դասավորվել ընդդեմ հայերի: Ներքաղաքական ծանր պայքարից ազատված մամլուքյան սուլթանությունը բռնել էր վերելքի ուղին, իսկ Իլխանությունը, սուլթանությանը իրապես հավասարակշռելու ի վիճակի միակ ուժը, գնալով թուլանում ու քայքայվում էր: Ընդ որում իրավիճակը չէր կարող շտկել նաև հայ-մոնղոլական դաշինքը, քանի որ դե-ֆակտո չգործող այդ դաշինքը շուտով դադարեց գործել նաև դե-յուրե: Սկզբնաղբյուրներում ուղղակի նշումներ չկան այն մասին, թե հայ-մոնղոլական վերջնական խզման պատճառը որն է եղել, սակայն ընդհանուր-քաղաքական իրավիճակի վերլուծությունը կարծես թե հնարավորություն է տալիս վեր հանել խղման իրական պատճառը:

1313 թ-ին անակնկալ ու վտանգավոր կերպով բարդացավ իրավիճակը Իլխանության արևելյան սահմաններին: Իլխանությունից ավելի արևելք գտնվող Չաղաթայական ուլուսը, պատճառ բռնելով չնչին մի առիթ, ձեռնամուխ եղավ մարտական գործողությունների և արդեն 1314 թ-ի հունվարին ծանր պարտության մատնեց Իլխանության արևելյան բանակին: Տեղեկանալով կատարվածի մասին` Մուհամմեդ Խուդաբանդան ի մի հավաքեց իր պետության բոլոր ուժերը և արդեն նույն տարվա փետրվարի վերջին ստիպեց հակաակորդին նահանջել ելման դիրքեր: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է կարծել, որ ճակատագրական նշանակություն ունեցող հենց այս պատերազմն է պատճառ դարձել վերջնական խզման համար: Կարելի է ենթադրել, որ Մուհամմեդ Խուդաբանդան պահանջել է Կիլիկիայի թագավորությունից բանակային ուժերով աջակցել Միջին Ասիայում ընթացող ռազմական գործողություններին, իսկ Հայոց արքան էլ մերժել է: Այնուհանդերձ սա մնում է ենթադրության մակարդակին, իսկ փաստն այն է, որ…

1314 թ-ի գարնանը քինախնդիր իլխանի հրամանով Իլխանության բանակը (մոտ 10.000) հարձակվեց Կիլիկիայի թագավորության վրա, սակայն սպարապետ Հեթում Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) հաղթեց թշնամու բանակին: Այս իրադարձություններից խիստ կատաղած իլխանը անկասկած կշարունակեր պատերազմը հայերի դեմ, բայց իր իսկ անհեռատեսությունը շուռ եկավ իր դեմ:

1315 թ-ին անակնկալ դեպի հյուսիս արշաված Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 30.000) գրավեց Մելիտեն ու Տարանդան (վերջինը` Անդրեփրատյան Ծոփք, Արիարաթիա գավառ, Մելիտեից մոտ 80 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ վտակ Կավկավի առաջին աջ վտակի ափին) քաղաքների Հայկական աշխարհազորերից (ընդհանուր` մոտ 2.000) և ավերեց: Այս պայմաններում բանակային հիմնական ուժերը երկրի արևելքում` Չաղաթայական ուլուսի դեմ, պահելուն հարկադրված իլխանը որևէ պատասխան քայլի ուղղակի ի վիճակի չէր: Հայոց Միջագետքի արևմուտքը և Անդրեփրատյան Ծոփքը ընկան Մամլուքյան սուլթանության տիրապետության տակ, իսկ Իլխանությունը արդեն ոչ միայն չէր կարող մտածել Հայոց թագավորության դեմ պատերազմի մասին, այլև ստիպված էր միջոցներ ձեռնարկել իր արևմտյան սահմանների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ:

Սեփական պետության գլխին նորանոր ամպեր կուտակած իլխանը այդպես էլ չկարողացավ լուծել առաջացած խնդիրները և 1317 թ-ի հենց սկզբի օրերին մահացավ: Նրան, որոշակի անհարթությունենրից հետո, հաջորդեց 11-ամյա որդին` Աբու-Սաիդը (1317-1335): Փաստորեն ստացվեց այնպես, որ նոր իլխանը դեռևս չէր կարող կառավարել երկիրը և կարիք ուներ խնամակալության: Արդյունքում իլխանի խնամակալ դարձավ էմիր Չոբանը` միջին խելքի, կարողությունների ու կազմակերպչական ընդունակությունների, սակայն մոնղոլական ավանդույթներին մոլեռանդ կերպով նվիրված այդ էմիրը: Թվում էր, թե վերադարձը դեպի “մոնղոլության” պետք է որ դրական անդրադառնար հայ-մոնղոլական հետագա հարաբերությունների վրա, սակայն զարմանալի ձևով տեղի ունեցավ հակառակը…

1317 թ-ին Իլխանության փաստացի ղեկավար էմիր Չոբանը իր որդի Թիմուրտաշին նշանակեց Իլխանության փոքրասիական մասի կառավարիչ: Սակայն, ի տարբերություն հորը, Թիմուրտաշը ոչ միայն չուներ “մոնղոլական ոգի”, այլև հանդիսանում է մոլեռանդ մահմեդական: Իր հերթին, ունենալով փառատենչ ու արկածախնդիր բնավորություն, իլխանության փոքրասիական մասի կառավարիչը հենց սկզբից սկսեց անկախ քաղաքականություն վարել` ձգտելով անջատվել Իլխանությունից և ստեղծել իր սեփական պետությունը: Այս գործում Թիմուրտաշի բնական դաշնակիցը կարող էր լինել միայն Մամլուքյան սուլթանությունը, ինչն էլ, գումարվելով նրան, որ Թիմուրտաշը մահմեդական էր, արագ արդյունք տվեց: Ավելին, ձգտելով հաջող պատերազմով ամրապնդել իր հեղինակությունը և ձեռք գցել ավար` Թիմուրտաշը առաջիկայում հասունացող պատերազմում հանդես եկավ որպես մամլուքների եռանդուն դաշնակից:

Այս հանգամանքը չափազանց ծանրացրեց հայերի վիճակը, որոնք առաջիկայում սպասվող պատերազմում թշնամական գերակշիռ ուժերի դեմ ստիպված էին մարտնչել արդեն երկու ճակատով: Իսկ պատերազմի վտանգը իրոք որ օր-օրի դառնում էր իրական, քանի որ ներքին խաղաղության հասած Մամլուքյան սուլթանությունը նպատակ էր դրել վերջնականապես ծնկի բերել Հայոց թագավորությանը…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Հայ-Մամլուքաղարամանաթեմուրտաշյան
պատերազմ
(1318-1322)


1318 թ-ին հայերի դեմ մարտական գործողությունների ձեռնամուխ եղավ Թիմուրտաշի վասալը` Ղարամանյանների էմիրությունը, որի բանակը (մոտ 30.000) անակնկալ կերպով խորացավ դեպի Հայոց թագավորության տարածքի խորքերը: Սակայն Կիլիկիայի թագավորության սպարապետ Հեթում Հեթումյանի և նրա եղբայր Օշինի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) Տարսոնի ճ-մ-ում ծանր պարտությա մատնեց թշնամուն և հետ շպրտեց:

Տեսնելով իր դաշնակցի կրած անհաջողությունը` 1319 թ-ին մարտական գործողություններ սկսեց արդեն Մամլուքյան սուլթանությունը, սակայն հաջողությունը այս անգամ էլ հայերի կողմում էր: 1319 թ-ին Օշին արքայի, ինչպես նաև սպարապետ Հեթում և Օշին Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 50.000) Կոռիկոսի ճ-մ-ում հաղթեց Մամլուքյան սուլթանության ու Ղարամանյանների էմիրության միացյալ բանակին (մոտ 60.000) և կրկին անառիկ պահեց երկրի սահմանները: Սակայն հետագայում պարզվեց, որ սա միայն նախաբանն էր և արդեն մյուս տարի թշնամին ձեռնամուխ եղավ նոր և ավելի հսկայածավալ հարձակման: Նման հարձակում Հայոց թագավորությունը չէր տեսել սկսած դեռևս հիշարժան 1266 թ-ից…

1320 թ-ի մայիսի սկզբներին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000, որից 20.000 հեծյալ) արևելքից ներխուժեց Հայոց թագավորության տարածք և ուղղություն վերցրեց դեպի հյուսիս, իսկ հետո էլ` դեպի հյուսիս-արևմուտք: Գերակշիռ ուժերի դեմ մղելով պարտիզանական մարտեր` Հայկական բանակը սկսեց նահանջել` ի վերջո դիրքեր գրավելով Ջահան գետի ափին: 1320 թ-ի մայիսի 30-ին սպարապետ Հեթում ու Օշին Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) Ջահան գետի ճ-մ-ում համառ մարտում դիմադրեց թշնմամուն և, կորուստներ պատճառելով վերջինիս, նահանջեց ու ամրացավ Սիսի մոտակայքում: Այս մարտերում հատկապես ծանր կորուստ կրեց մամլուքների էլիտար կորպուսը, միայն որի կորուստները կազմեցին 1.000 հեծյալ:

Գետանցում կատարելով և շարունակելով առաջխաղացումը քաղաքամայր Սիսի ուղղությամբ` թշնամու բանակը մի քանի օրից մոտեցավ Հայոց մայրաքաղաքի պարիսպներին:

1320 հունիսի 1 - հունիսի 7 – Սիսի պաշտպանություն

Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) պաշարեց Հայոց թագավորության մայրաքաղաքը Օշին արքայի, ինչպես նաև սպարապետ Հեթում և Օշին Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 2.000):
I փուլ – Թշնամին անցավ գրոհի, սակայն համառ մարտերից հետո վերջինիս բոլոր գրոհները հետ մղվեցին: Դրանից հետո, օգտագործելով պաշարողական տեխնիկան, թշնամին կարողացավ քանդել քաղաքի պարսպի մի մասը:
II փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը անցավ հուժկու գրոհի պարսպի քանդված հատվածի ուղղությամբ, սակայն Հայկական բանակը ետ մղեց վերջինիս բոլոր գրոհները:

Կրած անհաջողությունները ու կորուստները ստիպեցին թշնամուն թողնել Հայոց մայրաքաղաքի պաշարումը և նահանջել: Սակայն մամլուքյան գիշատիչներին նույնիսկ դրանից հետո էլ վիճակված չէր անպատիժ հեռանալ Հայոց հողից:

1320 հունիսի 9-ին Օշին արքայի, ինչպես նաև սպարապետ Հեթում ու Օշին Հեթումյանների գլխավորությամբ նահանջող թշնամուն հետապնդող Կիլիկիայի թագավորության բանակը (20.000 հեծյալ) հասավ Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 43.000) և Ջահան գետի ճ-մ-ում պարտության մատնեց վերջինիս: Թշնամին ծանր կորուստներ կրեց, ընդ որում այս անգամ ևս մամլուքների էլիտար կորպուսը անձամբ “հատուցեց” 1.000 հեծյալով:

Պատերազմը սրանով չվերջացավ, սակայն նրա շարունակությունը տեսնել Օշին արքային արդեն վիճակված չէր: Իր իշխանության սկզբնական տարիներին եվրոպական պետությունների հետ անհույս բանակցություններ վարած, կաթոլիկներին հովանավորած, այս հողի վրա “ունիթորներ”-ին աջակցած ու “հակաունիթորներ”-ի նկատմաբ բռնություններ գործադրած այս արքան, որը, իր կյանքի միայն վերջին տարիներին զգալով վարած քաղաքականության ողջ անհուսալիությունը, փոխել այն ու քաջարի կերպով մարտնչեց իր երկրի համար, 1320 թ-ի հուլիսի 20-ին կնքեց իր մահկանացուն...

Օշինի հաջորդեց որդին, տասնամյա Լևոնը` Լևոն IV-ը (1320-1342), որին հետագա սերունդենրը կկոչեն Մեղսագործ: Ընդ որում, հաշվի առնելով, որ իր որդին դեռևս չի կարող կառավարել երկիրը, այն էլ ստեղծված բարդ իրավիճակում, մահամերձ արքան ընդունեց իմաստուն մի որոշում` որպես խնամակալներ իր որդու համար նշանակելով գործունյա ու բանիմաց չորս անձանց: Ստեղծվեց յուրօրինակ խնամակալական մի խորհուրդ, որի անդամները էին իր արքայի ու քրոջ ամուսնու հետ գրեթե միաժամանակ էլ կյանքից հեռացած հայրենանվեր Հեթում սպարապետի փոքր եղբայրներ Օշին և Կոստանդին Հեթումյանները, ինչպես նաև Նղրի տերեր Բալդուին Հեթումյանը և նրա եղբայր Հեթումը:

Եղբայրներ Օշին և Կոստանդին Հեթումյանները, Կոռիկոսի տերերը, վերջին տարիներին իրենց մեծ եղբոր հետ միասին մեծ քաջությամբ մարտնչել էին Հայոց թագավորության համար և լիովին արժանի էին ստանձնած բարձր դերին: Բացի այդ եղբայրները մանուկ արքայի հարազատ քեռիներն էին, ինչը առավել ևս էր կարևորում նրանց դերը և ստեղծում էր լրացուցիչ երաշխիք, որ նրանք հնարավորինս լավ կպաշտպանեն իրենց հանգուցյալ քրոջ որդու շահեը: Արդեն 1320 թ-ի հուլիսի վերջին Օշինը ստանձնեց նաև թագավորության պայլի պաշտոնը և դարձավ խնամակալական խորհրդի փաստացի ղեկավար, իսկ Կոստանդինը սկսեց վարել մարաջախտի պաշտոնը:

Արժանի թեկնածուներ էին նաև եղբայրներ Բալդուին և Հեթում Հեթումյանները, որոնք վերջին իրադարձություններում ևս աչքի էին ընկել իրենց ծառայություններով և, ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո, կանգնած էին հայրենանվերների դիրքերում: Բալդուինը նշանակվեց իշխանաց-իշխան ու սպարապետ, իսկ Հեթումը` ջամբռլայն:

Այսպիսով, շնորհիվ մահվանից հենց անմիջապես առաջ ընդունած իմաստուն որոշման` Օշին արքան հասավ նրան, որ իր մահից ու իր փոքրիկ որդու թագադրումից հետո Հայոց թագավորությունը չմնած անտերունչ:

Իսկ պատերազմը, որը ավելի էր սաստկանալու հաջորդ տարիներին, նորանոր փորձություններ էր մատուցելու Հայոց թագավորությանը…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
1320 թ-ի աշնանը սկսվեց թշնամու նոր հարձակումը, ընդ որում` միանգամից երկու ճակատով: Բայց այս անգամ էլ տարածաշրջանի հզոր ուժերի միջև սեղմված հայերը քաջաբար ընդունեցին մարտը: Արդյունքում պայլ Օշին Հեթումյանի ու նրա եղբայր, մարաջախտ Կոստանդինի, ինչպես նաև սպարապետ Բալդուին Հեթումյանի ու նրա եղբայր, ջամբռլայն-ասպետ Հեթումի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 30.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության (մոտ 40.000), Ղարամանյանների էմիրության (մոտ 20.000), ինչպես նաև Իլխանության Փոքր Ասիական մասի կառավարիչ Թեմուրտաշի (30.000) միացյալ բանակը չկարողացավ գրավել Սիսը, Տարսոնը ու Ադանան Կիլիկիայի թագավորության կայազորներից (ընդհանուր` մոտ 3.000): Ողջ աշուն Հայոց հողը հեղեղված էր մահմեդական գիշատիչների ոհմակներով, որոնց դեմ հուսահատ քաջությամբ մարտնչող հայերը հիմնականում ապավինել էին լեռներին ու ամրություններին: Աշնան վերջերին Մամլուքյան սուլթանության բանակին հաջողվեց գրավել Մամեստիան, ինչպես նաև պարտության մատնել հայերին Այասի ճ-մ-ում:

Բարեբախտաբար լեռներում և ամրություններում ամրացած Հայկական բանակի դեմ հետագա պատերազմը լեռնային մարտերի անսովոր թշնամու համար կապված էր հսկայական դժվարությունների հետ, իսկ սկսվոզ ձմեռն էլ ընդհանրապես դարձրեց այն անհեռանկար: Արդյունքում, հավաքելով ցրված ուժերը, Մամլուքյան սուլթանության, Ղարամանյանների էմիրության և Թեմուրտաշի միացյալ բանակը հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից: Բայց պատերազմը ամենևին էլ դեռ ավարտված չէր…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
1321 թ-ի նոյեմբերին Մամլուքյան սուլթանության (մոտ 50.000), Ղարամանյանների էմիրության (մոտ 20.000), ինչպես նաև Թեմուրտաշի (30.000) միացյալ բանակը կրկին մտավ Կիլիկիայի թագավորության տարածք:

Բայց այս անգամ հայերը մի քանի անակնկալներ էին պատրաստել թշնամու համար: 1321 նոյեմբերին սպարապետ Բալդուին Հեթումյանի ու նրա եղբայր, ջամբռլայն-ասպետ Հեթումի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (200) Պլատանայի կիրճում դարանը գցեց Մամլուքյան սուլթանության բանակին (18.000) և ծանր պարտության մատնեց: Թշնամին կորցրեց 6.000 սպանված և 50 գերի:

Հաջողությունը հայերի կողմում էր նաև մյուս ճակատում: Նույն 1321 թ-ի նոյեմբերին Կիլիկիայի հյուսիս-արևմուտքում գտնվող կիրճերից մեկում պայլ Օշին ու գունդստաբլ Կոստանդին Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) շրջապատեց Թեմուրտաշի բանակին (մոտ 25.000) և ծանր կորուստներ պատճառեց նրան: Չցանկանալով, սակայն, սրել հարաբերությունները Իլխանության հետ ու վնասել ամենակարող էմիր Չոբանի որդուն, հայերը բաց թողեցին Թեմուրտաշին ու նրա բանակի մնացորդներին: Այսպիսով 1321 թ-ը ակնհայտորեն հայերի օգտին էր, բայց հաջորդ տարի մարտական գործողությունները շարունակվեցին նոր թափով...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:42 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
1322 թ-ի ապրիլին Մամլուքյան սուլթանության (մոտ 80.000, որից 40.000 հեծյալ), Ղարամանյանների էմիրության (մոտ 20.000), ինչպես նաև Թեմուրտաշի (մոտ 30.000) միացյալ բանակը կրկին ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք: Թշնամու հսկայական ուժերի մեջ սեղմված հայերը մտածել իսկ չէին կարող բաց ճակատամարտի մասին և միակը, որ նրանց մնում էր անել, ամրություններին ու պարտիզանական մարտերին ապավինելն էր: "Կիլիկիան ժանիքներով ծվատում են չորս գազաններ. առյուծը` թաթարները, որոնց Հայոց արքան մեծ տուրք է տալիս, ընծառյուծը` եգիպտական սուլթանը, որն ամեն օր ավերում է երկիրը և սպանում քրիստոնյաներին, գայլը` Կոնայի թուրքերը, որոնք ամեն օր ավերում են թագավորությունը ու տնտեսությունը և օձը` մեծ ծովի ավազակները, այսինքն վենետիկցիներն ու ջենովացիները, որոնք ամեն օր կոտրատում են Հայաստանի քրիստոնյաների ոսկորները",- այսպես է բնորոշում Կիլիկիայի թագավորությունում տիրող վիճակը քննարկվող ժամանակաշրջանում ապրած վենետկիցի ժամանակագիր Սանտուն` դիպուկ բառերով նկարագրելով Կիլիկիայի թագավորության ռազմա-քաղաքական վիճակը ծանր վիճակը...

Թշնամին հերթական անգամ հեղեղեց Հայոց թագավորության տարածքը, բայց այս անգամ վերջինս նաև այլ նպատակ ուներ: Վաճառաշահ Այասը Ալեքսանդրիայի լրջագույն մրցակիցն էր արևելեամիջերկրածովյան առևտրում և այս անգամ մամլուքները նաև նպատակ էին դրել շարքից հանել իրենց նավահանգստի մրցակցին…

1322 ապրիլի 23 - մայիսի 9 – Այասի գրավումը

Կաշկանդելով հայերի հիմնական ուժերին դաշնակիցների միջոցով` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000, որից 40.000 հեծյալ) պաշարեց քաղաքը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000):
I փուլ – Ապրիլի վերջին թշնամին կատապուլտների օգնությամբ փլեց ծովային ամրոցի պարիսպները և կոտրեց դարպասը: Դրանից հետո Մամլուքյան սուլթանության բանակի ռազմիկները նավերով մոտեցան ծովային ամրոցին և համառ մարտով գրավեցին այն:
II փուլ – Մայիսի սկզբին, վերադասավորելով ուժերը, թշնամին մի քանի հուժկու գրոհներ իրականացրեց արդեն քաղաքի ուղղությամբ, որոնք, սակայն Հայկական բանակը ետ մղեց:
III փուլ – Մայիսի 8-ին Կիպրոսի թագավորության նավատորմը (9 նավ) մոտեցավ քաղաքին: Ստեղծված պայմաններում հետագա դիմադրությունը համարելով անհեռանկար` քաղաքի բնակչության մի մասը և կայազորը այրեցին քաղաքը ու դաշնակից նավատորմի օգնությամբով հեռացան Կիպրոս:
Հայերը կորցրին մոտ 400, թշնամին` մոտ 3.000 զինվոր:

Կիլիկիան ողողված էր թշնամու հորդաներով, բայց, չնայած դրան, Հայկական բանակը, իր քաջարի առաջնորդների ղեկավարությամբ, շարունակում էր խելագար խիզախությամբ պայքարել այդ հեղեղի դեմ… 1322 թ-ի ապրիլին Պլատանա կիրճի ճ-մ-ում սպարապետ Բալդուին ու ջամբռլայն-ասպետ Հեթում Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (600) դարանը գցեց Մամլուքյան սուլթանության հերթական բանակին (6.000) և լիովին ոչնչացրեց…

…Այասը գրավվել էր ու ավերվել էր և թշնամին ըստ էության հասել էր իր նպատակին: Դրա համար էլ ավարով ծանրաբեռնված հակառակորդի բանակները աստիճանաբար բռնեցին նահանջի ուղին: Այդ ընթացքում, սակայն, Ղարամանյաններ էմիրության բանակին (մոտ 15.000) հաջողվեց գրավել Մոլևոն ամրոցը, իսկ արդեն մայիսին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) գրավեց Ադանան ու Ամուտա Թիլ ամրոցը և ավերեց դրանք: Թշնամին հեռանում էր, բայց իր խիզախությամբ գրեթե խելագարությամբ հասնող մի վերջին ընդհարում էլ տեղի ունեցավ նույն տարվա հունիսին…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 3 из 26   [ Сообщений: 377 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6 ... 26  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 13


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB