Սատրապական Հայաստանի XIV ապստամբություն
(987-991)
Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը (987-991) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը Բյուզանդական տիրապետության դեմ բռնկված ամենահզոր ապստամբություններից մեկն էր, որը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց
ավելի խորքային արմատներով արտահայտում էր X դարում Բյուզանդիայում խիստ ուժեղացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք, սակայն, չնայած դրան, հայկական տարրը Բյուզանդիայում շարունակեց պահպանել իր գերիշխող դիրքերը:
Հիմնական իրադարձություններ987 փետրվար – Մելիտեի գրավումը
987 աշուն – Անտիոքի միջնաբերդի գրավումը
988 գարուն – Խրիսոպոլսի ճակատամարտ
988 գարուն – Եփրատի ճակատամարտ
988 գարուն – 989 ապրիլի սկիզբ – Աբիդոսի պաշարումը
988 ամառ – Փոքր Հայքի ասպատակումը
989 ապրիլի 13 – Աբիդոսի ճակատամարտ
990 գարուն – Տարոնի ճակատամարտ
991 – Բագառիճի դաշտի ճակատամարտ, ապստամբության ավարտ
Ապստամբության ընթացքը987 թ-ի սկզբներին Արևելքի դոմեստիկ Վարդ Փոկասը, որը հաջողությամբ ավարտել էր
Արաբա-Բյուզանդական X պատերազմը (981-985) և գտնվում էր փառքի գագաթնակետին, աստիճանաբար դուրս եկավ Վասիլ II-ի հպատակությունից և պատրաստվեց հռչակվել կայսր: Միաժամանակ վերջին պատերազմում անհաջողության մատնված պաշտոնական Բաղդադը, նպատակ ունենալով սրել Բյուզանդական կայսրության ներքաղաքական վիճակը, գերությունից ազատեց Վարդ Սկլերոսին, նրա եղբայր Կոստանդինին, որդի Ռոմանոսին ու գերության մեջ գտնվող այլ հայ նախկին ապստամբ ռազմիկների և, հանդերձավորելով նրանց ու անհրաժեշտ աջակցություն ցույց տալով, ուղղեց վերջիններիս դեպի բյուզանդական տարածք:
987 թ-ի փետրվարին Վարդ Սկլերոսի համալրված հեծելագունդը (մոտ 3.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000 զինվոր), ինչպես նաև Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 7.000 զինվոր) անակնկալ հարձակումով գրավեցին
Մելիտեն բյուզանդական բանակից (մոտ 500 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 250 զինվոր): Վարդ Սկլերոսը սկսեց արագորեն մեծացնել իր բանակը և միաժամանակ բանակցել արդեն ապստամբած Վարդ Փոկասի հետ: Վերջինս, սակայն, գերեց Սկլերոսին և 987 թ-ի սեպտեմբերի 14-ին ինքը
հռչակվեց կայսր: Սկզբնական շրջանում, սակայն, Վարդ Փոկասը այս կամ այն պատճառով ակտիվ չգործեց, դրանով իսկ թույլ տալով կառավարական բանակին հակաքայլերի դիմել:
987 թ-ի աշնանը կառավարական բանակը (մոտ 5.000, այդ թվում արաբներ) 4 օրում գրավեց
Անտիոքի միջնաբերդը Վարդ Փոկասի որդի Լևոնի գլխավորած ապստամբներից (մոտ 700 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 400 զինվոր): Արդյունքում այս անգամ ևս, ինչպես նախորդ ապստամբության ժամանակ, ապստամբները զրկվեցին Ասորիքին տիրելու հնարավորությունից:
988 թ-ի գարնանը ապստամբները ի վերջո անցան ակտիվ գործողությունների և ներխուժեցին Փոքր Ասիա, սակայն
Խրիսոպոլիսի ճակատամարտում (Քաղկեդոնի մոտ) կառավարական բանակը (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ռուսներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) անակնկալ հարձակումով հաղթեցին մագիստր Քողակիր Տլփինաս Հայի գլխավորած ապստամբներին (մոտ 25.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000 զինվոր): Քողակիրը գերվեց և սպանվեց, իսկ մայրաքաղաքի ուղղությամբ առաջանալու ապստամբների փորձը ձախողվեց: Գրեթե միաժամանակ Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի, ինչպես նաև Վարդ Փոկասի եղբորորդի Նիկեփոր Ծռվիզ Փոկասի գլխավորած Արտանուջի թագավորության և Տարոնի իշխանության միացյալ հեծելազորը (2.000 զինվոր)
Եփրատի ճակատամարտում հաղթեց Գրիգոր Բագրատունու գլխավորությամբ Վարդ Փոկասի դեմ շարժվող բյուզանդական կառավարական բանակին (մոտ 5.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 50 զինվոր):
Ապահովելով թիկունքը` 988 թ-ի գարնանից մինչև 989 թ-ի ապրիլի սկիզբ Վարդ Փոկասի գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր) պաշարեցին
Աբիդոսը (Կոստանդնուպոլսի մոտ) կառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր), բայց այդպես էլ չկարողացան գրավել այն: 988 թ-ի ամռանը Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի, ինչպես նաև Նիկեփոր Ծռվիզ Փոկասի գլխավորած Արտանուջի թագավորության և Տարոնի իշխանության միացյալ բանակը (մոտ 10.000 զինվոր) ասպատակեց
Փոքր Հայքը: