Военно-исторический форум
http://milhistory.listbb.ru/

Армяне в Византии: Армяне и великая империя...2
http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=24&t=986
Страница 1 из 60

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:50 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XII ապստամբություն
(923)


Սատրապական Հայաստանի XI ապստամբությունը (923) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք և իրավիճակի որևէ փոփոխության չբերեց:

Հիմնական իրադարձություններ

923 – Բաբերդ ամրոցի գրավումը, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

923 թ-ին Ադրիանոս Հայի, Տաճատ Հայի և Խաղկտիքի բանակաթեմի զորավար Վարդ Հայի գլխավորած Հայկական բանակը (մոտ 4.000 զինվոր) գրավեց Բաբերդ ամրոցը բյուզանդական կայազորից (մոտ 500 զինվոր): Շուտով, սակայն, ապստամբների դեմ արշավեցին սխոլերի դոմեստիկ Հովհաննես-Գուրգենի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր), որի հետևանքով ապստամբների բանակը ցրվեց, իսկ ղեկավարները գերվեցին: Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը ճնշվեց և իրավիճակի որևէ փոփոխություն չեղավ:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:51 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XIII ապստամբություն
(976-979)


Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը (976-979) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը Բյուզանդական տիրապետության դեմ բռնկված ամենահզոր ապստամբություններից մեկն էր, որը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր X դարում Բյուզանդիայում խիստ ուժեղացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք, սակայն, չնայած դրան, հայկական տարրը Բյուզանդիայում շարունակեց պահպանել իր գերիշխող դիրքերը:

Հիմնական իրադարձություններ

976 գարուն – Խարբերդի գրավումը
976 գարուն – Տարոնի ճակատամարտ
976 գարուն – Կեսարիայի ճակատամարտ
976 ամառ – Լապարա դաշտի ճակատամարտ
976 ամառ – Ծամնդավ ամրոցի գրավումը
976 ամառ – Մանազկերտի գրավումը
976 ամառ – Մուշի գրավումը
977 – Օքսիլիթոս ամրոցի ճակատամարտ
977 աշուն – Ռագեաս դաշտի ճակատամարտ
977 աշուն – Տիգրանակերտի և Ամիդի գրավումը
977 աշուն – Լյուկիայի ծովամարտ
977 դեկտեմբեր - 978 հունվար – Նիկայի գրավումը
978 հունվար – Անտիոքի ճակատամարտ
978 գարուն – Աբիդոսի ծովացամաքամարտ
978 մարտի 24 – Ամորիոնի ճակատամարտ
978 ապրիլ – Գյոնեի ճակատամարտ
979 հունիսի 19 – Պանկալիայի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

X-րդ դարի երկրորդ կեսին վերջին հարյուրամյակներում Բյուզանդական կայսրություն հասարակական-քաղաքական և ռազմական կյանքում հայերի ունեցած առաջնային դերը հասավ իր կիզակետին: Բավական է նշել միայն, որ երկրում վաղուց արդեն կայսրեր էին հռչակվում անձիք, որոնք ունեին հայկական արմատներ և էականորեն առանձնանում էին հույներից: Կայսր Հովհաննես I Չմշիկից (969-976) հետո կայսր հռչակվեց մանկահասակ Վասիլ II-ը (976-1025), որը այդ ժամանակ թույլ էր և որևէ լուրջ հեղինակություն չէր վայելում: Ստեղծված պայմաններում, երբ կայսրեր Նիկեփոր II Փոկասի (963-969) և Հովհաննես I Չմշիկի օրոք համակայսր հռչակված Վասիլը չուներ որևէ իրական իշխանություն, ինչպես իր նախորդները, բյուզանդական գահի նկատմամբ հավակնություններ սկսեց դրսևորել Սկլերոսների հզոր տոհմի առաջնորդ Վարդը, որը հիմնվում էր թեմային-նահանգային ազնվականության և ամենից առաջ հայերի վրա: Այսպես, համաձայն Հովհաննես Սիկլիցեսի. “Առաջինը Սկլերոսին կայսր հռչակեցին հայերը”, իսկ հայկական տարրի մեծ դերի մասին ապստամբությունում այլ ուղղակի հաղորդումներից բացի վկայում է նաև այն հանգամանքը, որ ավելի շատ հույների վրա հենվող Վասիլ II-ի կողմնակիցները հատկապես անողոք էին վարվում գերի ընկած ապստամբների հետ և սպանում էին նրանց, եթե պարզվում էր, որ դրանք հայեր են: Ավելի միանշանակ և ուղղակի է արտահայտվում Անիի թագավորության պաշտոնական պատմագիր Ստեփանոս Տարոնացին, ըստ որի. “Վարդը իրեն միացրեց Հունաց թագավորության մեջ եղած Հայոց այրուձին ու մասնատեց Հունաց թագավորությունը”: Հետաքրքիր է, որ, դատելով ըստ ամենայնի, ապստամբության համար առիթ է հանդիսացել Բյուզանդական կայսրության հարձակումը Անիի թագավորության վրա:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:51 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

976 թ-ի գարնանը Անիի թագավորության բանակը (մոտ 50.000 զինվոր) Տարոնի ճակատամարտում հաղթեց Տարոն ներխուժած և ասպատակող բյուզանդական բանակին (մոտ 30.000 զինվոր), որից հետո էլ հենց սկիզբ առավ ապստամբությունը:

976 թ-ի գարնանը Վարդ Սկլերոսի, Տարոնի իշխաններ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների, Զափրանիկ Մոկացու, Սահակ Վարաժնունու ու Չորտվանել Բագրատունու գլխավորած ապստամբները (10.000 զինվոր) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) գրավեցին Խարբերդը կառավարական բանակից (մոտ 500 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր): Կարճ ժամանակ անց Վարդ Սկլերոսի գլխավորած ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) Կեսարիայի ճակատամարտում հաղթեցին Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայի գլխավորած կառավարական բանակին (մոտ 20.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000 զինվոր): Սրանից հետո ապստամբությունը խոշոր ծավալներ ընդունեց:

976 թ-ի ամռանը Վարդ Սկլերոսի և Սահակ Վարաժնունու գլխավորած ապստամբները (մոտ 15.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000 զինվոր) Լապարա դաշտի ճակատամարտում (Անդրեփրատյան Ծոփք, Ջահան գավառ զինվոր) թևանցեցին կառավարական բանակին (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000, այդ թվում Անտիոքի դուքս Միքայել Բուրցես Հայը) և երեկոյան անակնկալ թիկունքային հարձակումով պարտության մատնեցին համառորեն դիմադրող հակառակորդին: Միքայել Բուրցես Հայը միացավ ապստամբներին: Զարգացնելով հաջողությունը` 976 թ-ի ամռանը ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) գրավեցին Ծամնդավ ամրոցը կառավարական բանակից (մոտ 500 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր): Արդյունքում ողջ Սատրապական Հայաստանը, բացառությամբ առանձին ամրացված կետերի, հայտնվեց ապստամբների ձեռքում և մարտական գործողությունները տեղափոխվեցին արդեն դեպի Փոքր Ասիա և Ասորիք: Ընդ որում Վարդ Սկլերոսին հաջողվեց դաշինք կնքել նաև Մրվանյանների ու Համդանյանների էմիրությունների հետ, որոնք, թեև իրենց շահերն էին հետապնդում, բայց այնուհանդերձ, հարվածներ հասցնելով ապստամբների թիկունքում գտնվող առանձին ամրացված կետերում դեռևս դիմադրող բյուզանդական կառավարական բանակին, հեշտացնում էին ապստամբների գործը և հնարավորություն ընձեռում նրանց շարժվել դեպի արևմուտք: 976 թ-ի ամռանը Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 15.000 զինվոր) գրավեց Մանազկերտը բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500 զինվոր), որից հետո, օգտվելով հաջողությունից և հարվածելով արդեն ապստամբներին, գրավեց Մուշը Տարոնի իշխանության կայազորից (մոտ 500 զինվոր):

977 թ-ին կեսերին Ռոմանոս Տարոնացու և Միքայել Բուրցես Հայի գլխավորած ապստամբները (մոտ 2.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Օքսիլիթոս ամրոցի մոտակայքում (Ասորիք) հարձակվեցին Համդանյանների էմիրությունից հավաքված հարկերը Բյուզանդիա տանող քարավանի պահակախմբի (մոտ 10.000 զինվոր) վրա, սակայն ընկան թակարդը, պարտվեցին ու գրեթե ողջ կազմով գերվեցին: Գերի ընկած հայերը սպանվեցին: Չնայած վերջին այս անհաջողությանը` 977 թ-ի վերջերին ապստամբները ի վերջո ներխուժեցին Փոքր Ասիա:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:51 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

977 աշուն – Ռագեաս դաշտի ճակատամարտ

Վարդ Սկլերոսի ու նրա եղբայր Կոստանդինի, Կոստանդին Գավրասի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) մոտեցան կառավարական բանակին (մոտ 50.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000 զինվոր) ու մարտակարգ ընդունեցին: Ապստամբների բանակի կենտրոնը գլխավորում էր Վարդը, աջ թևը` Կոստանդինը, իսկ լիովին հայ ռազմիկներից կազմված ձախ թևը` Կոստանդին Գավրասը:
I փուլ – Ապստամբների բանակի թևերը անցան հարձակման և ջախջախեցին ու փախուստի մատնեցին հակառակորդ բանակի թևերին:
II փուլ – Ապստամբները փախուստի մատնեցին նաև կառավարական բանակի կենտրոնը:
III փուլ – Ապստամբները սկսեցին հետապնդել ու կոտորել թշնամու փախչող մնացորդներին: "Քաջաբար մարտնչում էին Հայոց զորքերը և սարսափահար անում հունական զորքին...",- այս կապակցությամբ հայտնում է Ստեփանոս Տարոնացին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 2.000, դաշնակիցը` մոտ 3.000, պարտվողներից հայերը՝ մոտ 300, դաշնակիցը` մոտ 15.000 զինվոր:

Չնայած նախորդ ճակատամարտում ձեռք բերած հաջողությանը` կառավարական ուժերի դիմադրությունն աճում էր: 977 թ-ի աշնանը կառավարական նավատորմը (մոտ 100 զինվոր) Լյուկիայի ծովամարտում հաղթեց Կիբիրեոտների ծովային բանակաթեմի զորավար Միքայել-Կուրտիկ Մամիկոնյանի գլխավորած ապստամբների նավատորմին (մոտ 100 զինվոր), ինչը զգալիորեն թուլացրեց ապստամբների առաջխաղացման ուժը: Այս պայմաններում 977 թ-ի դեկտեմբերին Վարդ Սկլերոսի, Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) պաշարեցին Նիկան և 978 թ-ի հունվարին ի վերջո սովի միջոցով գրավեցին այն կառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000 զինվոր): Հետաքրքիր է, որ ստեղծված անիշխանությունը չկարողացան հօգուտ իրենց օգտագործել նաև մահմեդականները, որոնց ներքին անհամաձայնությունները խանգարում էին գործին: Արդյունքում հենց 977 թ-ի աշնանը ժամանակներում մեծապես կառավարական բանակի կողմում գործելու հակված Համդանյանների էմիրությունը գրավեց Տիգրանակերտը և Ամիդը Մրվանյանների էմիրությունից...

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:52 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

978 հունվար – Անտիոքի ճակատամարտ

Մինչ այդ ապստամբների կողմում գտնվող Անտիոքի ավագանին ապստամբեց և անցավ կառավարական բանակի կողմը: Ի պատասխան դրա Սահակ Վարաժնունու գլխավորած ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) շարժվեցին քաղաքի ուղղությամբ:
I փուլ – Ապստամբները ասպատակեցին քաղաքի շրջակայքը և պաշարեցին այն:
II փուլ – Ապստամբները անցան գրոհի, սակայն այն ետ մղվեց: Ընդ որում չօգնեց նույնիսկ Անտիոքի դուքս Սամվել Հայի գլխավորած քաղաքի Հայ աշխարհազորի (մոտ 500 զինվոր) ապստամբությունը, որին քաղաքի կայազորը պարտության մատնեց և ցրեց:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 700, թշնամին` մոտ 500 զինվոր:

978 թ-ի գարնանը մարտական գործողությունները նոր թափ ստացան: Ընդ որում, զգալով, որ ապստամբների դեմ պայքարի արդյունավետությունը խիստ ցածր է, կառավարական կողմը բանտարկությունից ազատեց և սեփական բանակի հրամանատար նշանակեց Փոկասների հզոր տոհմի ներկայացուցիչ Վարդին: Հետաքրքիր է, որ Վարդ Փոկասը մինչ այդ ինքն էլ էր ապստամբել Վասիլ II-ի դեմ և հենց այդ պատճառով էր գտնվում բանտարկության մեջ, բայց կառավարական կողմը ստեղծված պայմաններում նրան բանտարկությունից ազատելն ու սեփական բանակի գլխավոր նշանակելը համարեց չարյաց փոքրագույնը, այնքան մեծ էր վախը Վարդ Սկլերոսի նկատմամբ:

Վարդ Փոկասի ի հայտ գալուց հետո հաջողությունը աստիճանաբար սկսեց թեքվել կառավարական բանակի կողմը: Այսպես, 978 թ-ի գարնանը Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակը (մոտ 30.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000 զինվոր) Աբիդոսի ծովացամաքամարտում հաղթեցին մինչ այդ Վարդ Սկլերոսի որդի Ռոմանոսի գլխավորությամբ քաղաք մտած ապստամբներին (մոտ 20.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000 զինվոր): Միաժամանակ հաղթանակ տարավ նաև կառավարական նավատորմը: Չնայած այս անհաջողությունը` 978 թ-ի մարտի 24-ին Վարդ Սկլերոսի, Կոստանդին Գավրասի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) Ամորիոնի ճակատամարտում հաղթեցին Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակին (մոտ 60.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000, այդ թվում կրկին կառավարական բանակի կողմն անցած, Անտիոքի դուքս Միքայել Բուրցես Հայը և Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայը): Ընդ որում Վարդ Փոկասը մարտադաշտում հեծյալ մենամարտ ունեցավ Կոստանդին Գավրասի հետ և գուրզի հզոր հարվածով սպանեց նրան:

Այս դեպքերից կարճ ժամանակ անց` 978 թ-ի ապրիլին, ապստամբներին հաջողվեց մեկ հաղթանակ էլ տանել Գյոնեի ճակատամարտ (Կապադովկիա)ում: Վարդ Սկլերոսի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) հաղթեցին Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակին (մոտ 60.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000, այդ թվում Անտիոքի դուքս Միքայել Բուրցեսը և Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայը), որին, սակայն, հաջողվեց կազմակերպված նահանջել:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ հաջորդ տարի

979 հունիսի 19 – Պանկալիայի ճակատամարտ (Կապադովկիա, Հալիս գետի ափին զինվոր)

Վարդ Սկլերոսի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 47.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 18.000 զինվոր) մոտեցան Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակին (մոտ 50.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 5.000 զինվոր):
I փուլ – Ապստամբները ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները անցան հարձակման և ստիպեցին կառավարական բանակին նահանջել: Այս ընթացքում Վարդ Փոկասը մարտադաշտում հանդիպեց և հեծյալ մենամարտ ունեցավ Վարդ Սկլերոսի հետ: Վերջինս թրի հարվածով վիրավորեց իր հակառակորդին, սակայն դրա փոխարեն Փոկասը գուրզի հզոր հարված հասցրեց Սկլերոսին և շշմեցրեց նրան: Չնայած դրան` կառավարական բանակի վիճակը շարունակեց ծանրանալ:
II փուլ – Մարտադաշտ հասավ Հովհան-Թոռնիկ Մամիկոնյանի ու իշխանաց-իշխան Ջոջիկի գլխավորած Արտանուջի թագավորության հեծյալ գունդը (12.000 զինվոր) և, թիկունքից հարվածելով Վարդ Սկլերոսի բանակին, խուճապի մատնեց նրան ու հարկադրեց փախուստի:
III փուլ – Ուժերը վերադասավորած կառավարական բանակը անցավ հակահարձակման և, Արտանուջի թագավորության հեծյալ գնդի օգնությամբ հասցնելով ճակատային ու թիկունքային համակցված հարվածներ, ծանր պարտության մատնեց հակառակորդին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցները` մոտ 13.000, պարտվողներից հայերը՝ մոտ 13.000, դաշնակիցները` մոտ 20.000 զինվոր:

Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը ճնշվեց: Վարդ Սկլերոսը, Կոստանդինը և Ռոմանոսը հեռացան Արաբական խալիֆություն, որտեղ բանտարկվեցին:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:52 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XIV ապստամբություն
(987-991)


Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը (987-991) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը Բյուզանդական տիրապետության դեմ բռնկված ամենահզոր ապստամբություններից մեկն էր, որը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր X դարում Բյուզանդիայում խիստ ուժեղացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք, սակայն, չնայած դրան, հայկական տարրը Բյուզանդիայում շարունակեց պահպանել իր գերիշխող դիրքերը:

Հիմնական իրադարձություններ

987 փետրվար – Մելիտեի գրավումը
987 աշուն – Անտիոքի միջնաբերդի գրավումը
988 գարուն – Խրիսոպոլսի ճակատամարտ
988 գարուն – Եփրատի ճակատամարտ
988 գարուն – 989 ապրիլի սկիզբ – Աբիդոսի պաշարումը
988 ամառ – Փոքր Հայքի ասպատակումը
989 ապրիլի 13 – Աբիդոսի ճակատամարտ
990 գարուն – Տարոնի ճակատամարտ
991 – Բագառիճի դաշտի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

987 թ-ի սկզբներին Արևելքի դոմեստիկ Վարդ Փոկասը, որը հաջողությամբ ավարտել էր Արաբա-Բյուզանդական X պատերազմը (981-985) և գտնվում էր փառքի գագաթնակետին, աստիճանաբար դուրս եկավ Վասիլ II-ի հպատակությունից և պատրաստվեց հռչակվել կայսր: Միաժամանակ վերջին պատերազմում անհաջողության մատնված պաշտոնական Բաղդադը, նպատակ ունենալով սրել Բյուզանդական կայսրության ներքաղաքական վիճակը, գերությունից ազատեց Վարդ Սկլերոսին, նրա եղբայր Կոստանդինին, որդի Ռոմանոսին ու գերության մեջ գտնվող այլ հայ նախկին ապստամբ ռազմիկների և, հանդերձավորելով նրանց ու անհրաժեշտ աջակցություն ցույց տալով, ուղղեց վերջիններիս դեպի բյուզանդական տարածք:

987 թ-ի փետրվարին Վարդ Սկլերոսի համալրված հեծելագունդը (մոտ 3.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000 զինվոր), ինչպես նաև Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 7.000 զինվոր) անակնկալ հարձակումով գրավեցին Մելիտեն բյուզանդական բանակից (մոտ 500 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 250 զինվոր): Վարդ Սկլերոսը սկսեց արագորեն մեծացնել իր բանակը և միաժամանակ բանակցել արդեն ապստամբած Վարդ Փոկասի հետ: Վերջինս, սակայն, գերեց Սկլերոսին և 987 թ-ի սեպտեմբերի 14-ին ինքը հռչակվեց կայսր: Սկզբնական շրջանում, սակայն, Վարդ Փոկասը այս կամ այն պատճառով ակտիվ չգործեց, դրանով իսկ թույլ տալով կառավարական բանակին հակաքայլերի դիմել:

987 թ-ի աշնանը կառավարական բանակը (մոտ 5.000, այդ թվում արաբներ) 4 օրում գրավեց Անտիոքի միջնաբերդը Վարդ Փոկասի որդի Լևոնի գլխավորած ապստամբներից (մոտ 700 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 400 զինվոր): Արդյունքում այս անգամ ևս, ինչպես նախորդ ապստամբության ժամանակ, ապստամբները զրկվեցին Ասորիքին տիրելու հնարավորությունից:

988 թ-ի գարնանը ապստամբները ի վերջո անցան ակտիվ գործողությունների և ներխուժեցին Փոքր Ասիա, սակայն Խրիսոպոլիսի ճակատամարտում (Քաղկեդոնի մոտ) կառավարական բանակը (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ռուսներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) անակնկալ հարձակումով հաղթեցին մագիստր Քողակիր Տլփինաս Հայի գլխավորած ապստամբներին (մոտ 25.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000 զինվոր): Քողակիրը գերվեց և սպանվեց, իսկ մայրաքաղաքի ուղղությամբ առաջանալու ապստամբների փորձը ձախողվեց: Գրեթե միաժամանակ Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի, ինչպես նաև Վարդ Փոկասի եղբորորդի Նիկեփոր Ծռվիզ Փոկասի գլխավորած Արտանուջի թագավորության և Տարոնի իշխանության միացյալ հեծելազորը (2.000 զինվոր) Եփրատի ճակատամարտում հաղթեց Գրիգոր Բագրատունու գլխավորությամբ Վարդ Փոկասի դեմ շարժվող բյուզանդական կառավարական բանակին (մոտ 5.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 50 զինվոր):

Ապահովելով թիկունքը` 988 թ-ի գարնանից մինչև 989 թ-ի ապրիլի սկիզբ Վարդ Փոկասի գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր) պաշարեցին Աբիդոսը (Կոստանդնուպոլսի մոտ) կառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր), բայց այդպես էլ չկարողացան գրավել այն: 988 թ-ի ամռանը Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի, ինչպես նաև Նիկեփոր Ծռվիզ Փոկասի գլխավորած Արտանուջի թագավորության և Տարոնի իշխանության միացյալ բանակը (մոտ 10.000 զինվոր) ասպատակեց Փոքր Հայքը:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:53 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

989 ապրիլի 13-ին Վասիլ II-ի գլխավորած կառավարական բանակը (մոտ 50.000 զինվոր, այդ թվում ռուսներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Աբիդոսի ճակատամարտում հաղթեցին Վարդ Փոկասի գլխավորած ապստամբներին (մոտ 45.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 15.000 զինվոր) և հետ շպրտեցին նրանց: Ընդ որում Վարդ Փոկասը մարտի ամենասկզբում դավադրաբար թունավորվեց և մահացավ: Վարդ Փոկասի սպանությունից հետո վերջինիս կինը ազատություն շնորհեց Վարդ Սկլերոսին, որը սկսեց գլխավորել ապստամբներին, սակայն որոշ ժամանակ անց Վասիլ II-ը բանակցություններ սկսեց վերջինիս հետ և ի վերջո կարողացավ համոզել դադարեցնել դիմադրությունը: Ստեղծված պայմաններում ապստամբությունը փաստորեն շարունակեց միայն Տարոնի իշխանությունը, այն դեպքում, երբ մինչ այդ ապստամբների կողմում գործող Արտանուջի թագավորության ուժերը ստիպված էին զբաղվել սկիզբ առած Ռավադյան III պատերազմով (990):

990 թ-ի գարնաը Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 10.000 զինվոր) Տարոնի ճակատամարտում հաղթեց առաջխաղացած բյուզանդական բանակին (մոտ 20.000 զինվոր), սակայն 991 թ-ին բյուզանդական բանակը (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ռուսներ) Բագառիճի դաշտի ճակատամարտում (Բարձր Հայք, Դերջան գավառ) վճռական հաղթանակ տարավ: Չորտվանելը զոհվեց: Տարոնի իշխանության տարածքի հիմնական մասը ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ, բայց Տարոնի իշխանությունը շարունակեց իր գոյությունը` առժամանակ սահմանափակվելով միայն Սասուն և Խութ գավառներով: Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը ճնշվեց, թեև Վասիլ II-ը ստիպված եղավ մահամերձ Վարդ Սկլերոսին, Նիկեփոր Ծռվիզ Փոկասին և նրանց կողմնակիցներին զիջել հողային հսկայական տարածքներ ու պաշտոններ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծանր հիվանդացած և արդեն կուրացած Վարդ Սկլերոսը մահացավ:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:53 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XV ապստամբություն
(1021-1022)


Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը (1021-1022) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը բյուզանդական տիրապետության դեմ բռնկված ամենահզոր ապստամբություններից մեկն էր, որը, թեև ամենից առաջ ստացել էր տարածքային վեճի բնույթ տարածաշրջանի պետությունների միջև, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր X-XI դարերում Բյուզանդիայում խիստ ուժեղացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք և նշանավորեց Բյուզանդական կայսրությունում հայկական տարրի թուլացման գործընթացի սկիզբը:

Հիմնական իրադարձություններ

1021 ամառ – Օլթիի գրավումը
1021 ամառ – Օկոմիի գրավումը
1021 ամառ – Անիի ճակատամարտ
1021 աշուն – Շղփա ամրոցի ճակատամարտ
1021 աշուն – Արդահանի գրավումը
1021 աշուն – Տայքի արևելքի և Գուգարքի արևմուտքի ասպատակումը
1022 գարուն – Բասենի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

1000 թ-ին Արտանուջի թագավորության արքա Դավիթ II Մեծը (961-1000) մահացավ, որից հետո ստիպողաբար արված նրա կտակի համաձայն վերջինիս թագավորության տարածքը անցավ Բյուզանդիային, իսկ տիտղոսը մնաց որդեգրին` “թագավոր Աբխազաց և Վրաց” Բագրատ I-ին (975-978` Քարթլիի կառավարիչ, 978-980` Քարթլիի կառավարիչ և Աբխազիայի արքա, 980 - մոտ 1005` Աբխազիայի արքա, մոտ 1005 - ուղ. 1014` Աբխազիայի և Քարթլիի արքա): Սրանով Արտանուջի թագավորությունը, ի դեմս արքայական տիտղոսի նոր կրողի, դե-յուրե միացավ Քարթլիի թագավորությանը, սակայն դե-ֆակտո կործանվեց, քանի որ նրա տարածքը անցավ Բյուզանդիային: Չնայած տեղի ունեցած փոփոխությանը` Քարթլիի թագավորությունը պահպանեց հավակնությունները Արտանուջի նախկին թագավորության տարածքների նկատմամբ: Ընդ որում այս հավակնությունները հիմնվում էին բյուզանդական իշխանություններից հիշատակված տարածքների հայ բնակչության խորը դժգոհության վրա:
1021 թ-ի ամռանը Գեորգի I-ի և Հրահատ-Ռատի Օրբելյանի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 40.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) գրավեցին Օլթին բյուզանդական կայազորից (մոտ 1.000 զինվոր), սակայն գրեթե միաժամանակ էլ կայսրության բանակը գրավեց Օկոմին ու հասավ Վանանդ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց Գեորգի I-ի և Հրահատ-Ռատի Օրբելյանի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 35.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 18.000 զինվոր) Անիի ճակատամարտում հաղթեցին բյուզանդական բանակին (մոտ 35.000 զինվոր), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 900 զինվոր), ինչպես նաև Անիի թագավորության Ոստանիկ բանակին (մոտ 5.000 զինվոր) և հետապնդեցին մինչև Անի:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:53 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

1021 աշուն – Շղփա ամրոցի ճ-մ (= Չլդր լճի ճ-մ) (Վանանդ, Չլդր լճի ափին)

Տեղեկանալով Վասիլ II-ի գլխավորությամբ Տայք մտած բյուզանդական բանակի (մոտ 100.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 5.000) առաջխաղացման մասին` Գեորգի I-ի, Հրահատ-Ռատի Օրբելյանի և նրա եղբայր Իվանեի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 50.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000) այրեցին Օլթին ու նահանջեցին դեպի հյուսիս-արևելք: Թշնամին հասավ Չլդր լճին և ճամբարեց նրա շրջակայքում:
I փուլ – Փորձելով անակնկալի բերել ճամբարած թշնամուն` Գեորգի I-ի և Հրահատ-Ռատի Օրբելյանի գլխավորած բանակը սկսեց արագ երթով մոտենալ նրան: Սակայն Վասիլ II-ը ժամանակին տեղեկացավ այդ մասին և մարտական պատրաստության բերեց իր բանակը: Արդյունքում հակառակորդը բյուզանդական բանակին մոտեցավ հոգնած վիճակում և, տեղեկանալով այն մասին, որ թշնամուն անակնկալի բերել չի հաջողվել, փորձեց արագ նահանջել:
II փուլ – Բյուզանդական բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները անցան հարձակման` առաջապահը կազմող ուժերով հասնելով Հրահատ-Ռատի Օրբելյանի ու նրա եղբայր Իվանեի գլխավորությամբ նահանջող հակառակորդի հիմնական բանակի վերջապահին: Մինչև օրվա վերջը շարունակված համառ մարտում համալրումներ ստացած բյուզանդական բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները ի վերջո հաղթանակ տարան: Սեփական ձիով ճահճում խրված Հրահատ-Ռատին և նրա զինակից Խուրսը զոհվեցին, իսկ Իվանեն գերվեց:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 5.000, պարտվողներից` հայերը` մոտ 3.000, դաշնակիցը` մոտ 3.000 զինվոր:

1021 թ-ի աշնանը Վասիլ II-ի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) գրավեցին Արդահանը Քարթլիի թագավորության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500), ասպատակեցին Տայքի արևելքը և Գուգարքի արևմուտքը, որից հետո արշավեցին Ջավախքը-Թռեղք-Տրապիզոն երթուղով: Ձմռանը կնքվեց զինադադար, ընդ որում այս դեպքերից ահաբեկված Անիի թագավորության արքա Հովհաննես-Սմբատը Տրապիզոնում ներկայացավ բյուզանդական կայսրին և հավաստեց վերջինիս իր հավատարմությունը: Գարնան բացվելուն պես մարտական գործողությունները վերսկսվեցին:

1022 գարուն – Բասենի ճ-մ

Գեորգի I-ի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 50.000, այդ թվում ծանարներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000) մոտեցան Բասենում տեղակայված բյուզանդական բանակին (մոտ 80.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000):
I փուլ – Հարձակման անցած Քարթլիի թագավորության բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները ստիպեցին հակառակորդին նահանջել:
II փուլ – Հակառակորդը մարտի մեջ մտցրեց նոր ուժեր և պարտության ու փախուստի մատնեց Գեորգի I-ի բանակին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 10.000, պարտվողներից` հայերը` մոտ 8.000, դաշնակիցները` մոտ 12.000 զինվոր:
Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը վերջացավ: Արդյունքում նախկին Արտանուջի թագավորության տարածքը վերջնականապես անցավ Բյուզանդիային, իսկ այս ամենից ահաբեկված Անիի արքա Հովհաննես-Սմբատ Թուլակամը Անին կտակեց Վասիլ II-ին:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:56 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XVI ապստամբություն
(1022)


Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը (1022) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր: Այն իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը և ապստամբությանը իրենց մասնակցությունը բերեցին նաև Անիի և Սեբաստիայի թագավորությունները:

Հիմնական իրադարձություններ

1022 ամառ – ներխուժում Կապադովկիա, ապստամբության ավարտ
1022 ամառ – ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

1022 թ-ի ամռանը հայերի նկատմամբ վարվող քաղաքականության կտրուկ խստացման պայմաններում Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը սկսած Նիկեփոր Ծռվիզ Փոկասի բանակը (մոտ 30.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000, այդ թվում Փերսը), ինչպես նաև Աշոտ V Քաջի գլխավորած Անիի (մոտ 20.000) և Դավիթ արքայորդու գլխավորած Սեբաստիայի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը ներխուժեց Կապադովկիա: Շուտով, սակայն, Նիկեփորը մահացավ, Փերսը գերվեց և սպանվեց, իսկ Անիի ու Սեբաստիայի բանակները հետ նահանջեցին: Արդյունքում Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը վերջացավ` որևէ փոփոխության չհանգեցնելով ստեղծված իրավիճակում:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:56 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XVII ապստամբություն
(1051)


Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը (1051) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր: Այն իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը:

Հիմնական իրադարձություններ

1051 – Մինչեփրատյան Ծոփքի արևմուտքի և Անգեղտուն գավառի ասպատակում
1051 – Արկնի ամրոցի գրավում, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

1051 թ-ին բռնկված Սատրապական Հայաստանի XVII ապստամբության պայմաններում բյուզանդական բանակը (մոտ 15.000 զինվոր) ասպատակեց Մինչեփրատյան Ծոփքի արևմուտքը և Անգեղտուն գավառը, ստիպելով ապստամբներին նահանջել: Նույն տարում էլ բյուզանդական բանակը (մոտ 15.000 զինվոր) պաշարեց ապստամբության կենտրոն հանդիսացող Արկնի ամրոցը (Աղձնիք, Անգեղտուն գավառ) Հարպիկ, Դավիթ, Լևոն և Կոստանդին եղբայրների գլխավորած Հայկական կայազորից (մոտ 1.000 զինվոր): Ամրոցը որոշ ժամանակ դիմադրեց, բայց հանձնվեց այն բանից հետո, երբ պաշարման երրորդ օրը ամրոցում գտնվող դավաճանները քնած ժամանակ սպանեցին պարսպի խոցելի մասում 3 օր պահակություն արած ու իրենց դրդումով ի վերջո քնի անցած Հարպիկին: Սատրապական Հայաստանի XVII ապստամբությունը ճնշվեց: Դավիթը, Լևոնը ու Կոստանդինը աքսորվեցին և ազատ արձակվեցին միայն 1056 թ-ին` հետ ստանալով Արկնի ամրոցը:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:57 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XVIII ապստամբություն
(1057)


Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը (1057) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր XI դարում Բյուզանդիայում աստիճանաբար թուլացող հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ, սակայն, չնայած դրան, հայկական տարրի թուլացումը Բյուզանդիայում, քանի որ ուներ ավելի խորքային պատճառներ, շարունակվեց:

Հիմնական իրադարձություններ

1057 հունիսի վերջ – Նիկայի գրավումը
1057 օգոստոսի վերջ – Հադեսի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

1057 հունիսի վերջին Կատակալոն Կեկավմեն Հայի գլխավորած ապստամբները (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ և ռուսներ) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր) առանց լուրջ մարտերի գրավեցին Նիկիան կառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր, այդ թվում Թեոփլիկատոս Մանիակ Հայը): Ապստամբությունը միանգամից մեծ ծավալներ ընդունեց:

1057 օգոստոսի վերջ – Հադեսի ճ-մ (Նիկիայի մոտ)

Իսահակ Կոմենոսի, Կատակալոն Կեկավմեն Հայի, Նիկեփոր Բոտինատ Հայի և Ռոմանոս Սկլերոսի գլխավորած ապստամբները (մոտ 40.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ և ռուսներ) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000 զինվոր) մոտեցան Միքայել Բուրցես Հայի գլխավորած կառավարական բանակին (մոտ 40.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000 զինվոր): Ապստամբների բանակի ձախ թևի հրամանատարությունը ստանձնեց Կատակալոնը, աջինը` Ռոմանոսը, իսկ կենտրոնի ղեկավարումն իր վրա վերցրեց Իսահակը:
I փուլ – Ապստամբները անցան հարձակման և հաղթեցին կառավարական բանակի աջին, բայց միաժամանակ էլ հակառակորդին հաջողվեց պարտության մատնել իրենց բանակի աջին ու գերել Ռոմանոսին:
II փուլ – Ապստամբներին հաջողվեց վերադասավորել ուժերը և վերջնական պարտության մատնել թշնամուն: Ընդ որում Նիկեփորը մարտադաշտում հանդիպեց ազգությամբ նորման Ռունդոլֆին ու թրամարտում կիսեց նրա վահանը, թեև ինքն էլ թրի մի հարված ստացավ սաղավարտին: Դրանից հետո Նիկեփորը իր զինակիցների օգնությամբ գերեց հակառակորդին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 3.000, պարտվողներից հայերը՝ մոտ 200, դաշնակիցը` մոտ 8.000 զինվոր: Արդյունքում Միքայել VI-ը հրաժարվեց գահից, կայսր հռչակվեց Իսահակ Կոմենոսը` Իսահակ I-ը և ապստամբությունը ավարտվեց:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:57 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XIX ապստամբություն
(1071)


Սատրապական Հայաստանի XIX ապստամբությունը (1071) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր XI դարի երկրորդ կեսում Բյուզանդիայում աստիճանաբար թուլացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անհաջողությամբ:

Հիմնական իրադարձություններ

1071 սեպտեմբերի սկիզբ – Ամասիայի ճակատամարտ
1071 սեպտեմբերի կես – Ադանայի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

Մանազկերտի ճակատամարտից հետո գերված Ռոմանոս IV-ի փոխարեն կայսր հռչակվեց Միքայել VII-ը: Շուտով, սակայն, Ռոմանոսը ազատվեց գերությունից և փորձեց հետ գրավել գահը: Ստեղծված պայմաններում 1071 սեպտեմբերի սկզբին կայսր Միքայելի բանակը (մոտ 10.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Ամասիայի ճակատամարտում (Կապադովկիայի հյուսիս) հաղթեցին գերությունից ազատված ու կայսրության գահին վերահստատվել փորձող Ռոմանոս IV-ի բանակին (մոտ 7.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000): Հետագա պայքարը շարունաելու նպատակով Ռոմանոսը հաստատվեց Կիլիկիայում:

1071 սեպտեմբերի կես – Ադանայի ճ-մ

I փուլ – Միքայել VII-ի բանակը (մոտ 8.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) հարվածեցին Անտիոքի դուքս Խաչատուրի և Ռոմանոս IV-ի բանակի (մոտ 5.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 2.000 զինվոր) ձախ թևին, որտեղ տեղակայված ֆրանկները դավաճանաբար անցան հակառակորդի կողմը և դիմեցին փախուստի:
II փուլ – Միքայել VII-ի բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները փախուստի մատնեցին նաև կենտրոնում գտնվող հակառակորդի հեծելազորին և հետևակին ու հաղթանակ տարան:
III փուլ – Միքայել VII-ի բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները առանց լուրջ մարտերի գրավեցին Ադանան:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 700, պարտվողներից հայերը՝ մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 2.000 զինվոր: Ռոմանոս IV-ը և Խաչատուրը գերվեցին: Սատրապական Հայաստանի XIX ապստամբությունը ճնշվեց: Ռոմանոսը կուրացվեց, աքսորվեց և կարճ ժամանակ անց մահացավ, իսկ Միքայել VII-ի իշխանությունը վերջնականապես ամրապնդվեց:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:57 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XX ապստամբություն
(1071)


Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը (1071) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ և արդյունքում Հայաստանի մի զգալի հատվածում հայ ժողովուրդը հասավ փաստացի ինքնիշխան վիճակի:

Հիմնական իրադարձություններ

1071 հոկտեմբեր – Մամեստիա, Անարզաբա, Տարսոն, Մարաշ, Քեսուն, Ռաբան, Մելիտե, Հռոմկլա քաղաքների ու ամրոցների գրավումը:

Ապստամբության ընթացքը

1071 հոկտեմբերին Փիլարտոս Վարաժնունու գլխավորած Հայկական բանակը (20.000) առանց լուրջ մարտերի տիրեց Մամեստիա, Անարզաբա, Տարսոն, Մարաշ, Քեսուն (վերջինը` Կիլիկիայի արևելք, Քեսուն գավառ), Ռաբան, Մելիտե, Հռոմկլա (վերջինը` Կիլիկիա, Պիրից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ ափին) քաղաքներին ու ամրոցներին: Ստեղծվեց Կիլիկիան, Անդրեփրատյան Ծոփքը, Մինչեփրատյան Ծոփքի Գավրեք, Անձիտ, Բալահովիտ և Հաշտեանք գավառները, Աղձնիքի Անգեղտուն գավառը, ինչպես նաև Հայոց Միջագետքի արևմուտքը ընդգրկող Փիլարտոս Վարաժնունու ռազմական պետությունը:

Автор:  Lion [ 02 апр 2012, 11:58 ]
Заголовок сообщения:  Re: Восстания средневековой Армении: Не терпящие иноземное иго

Սատրապական Հայաստանի XXI ապստամբություն
(1080-1081)


Սատրապական Հայաստանի XXI ապստամբությունը (1080-81) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ և արդյունքում Սատրապական Հայաստանում հայ ժողովուրդը հասավ փաստացի անկախ վիճակի:

Հիմնական իրադարձություններ

1080 նոյեմբեր – Նիկայի, Բյութանիայի և Փոքր Ասիայի մնացած քաղաքները գրավումը
1080 նոյեմբեր – Բարձրաբերդի, ինչպես նաև Կոպիտառ և Կոռոմզոլ ամրոցների գրավումը

Ապստամբության ընթացքը

1080 թ-ի նոյեմբերին Նիկեփոր-Մլեհ Հայի գլխավորած ապստամբները (մոտ 40.000 զինվոր, այդ թվում սելջուկներ) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000 զինվոր) առանց լուրջ մարտերի կառավարական բանակից գրավեցին Նիկան, Բյութանիան և Փոքր Ասիայի մնացած քաղաքները, որից հետո քաղաքներում տեղակայվեցին սելջուկյան կայազորեր: Միաժամանակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 10.000 զինվոր) բյուզանդական կայազորներից (ընդհանուր` մոտ 1.000 զինվոր) ազատագրեց Բարձրաբերդը (Կիլիկիա, Սիսից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք), ինչպես նաև Կոպիտառ (Կիլիկիա, Սիսից մոտ 20 կմ արևելք) և Կոռոմզոլ ամրոցները (Կիլիկիա, Սիսից մոտ 22 կմ հյուսիս): 1081 թ-ի փետրվարին Բյուզանդիայի կայսր հռչակվեց Ալեքսեյ Կոմենոսը` Ալեքսեյ I-ը: Այս պայմաններում վերջինիս քրոջ ամուսին Նիկեփոր-Մլեհը դադարեցրեց ապստամբությունը և հռչակվեց համակայսր: Սատրապական Հայաստանի XXI ապստամբությունը վերջացավ: Ստեղծվեց Ռուբինյանների ռազմական պետությունը, որը ընդգրկում էր Լեռնային Կիլիկիան:

Страница 1 из 60 Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
http://www.phpbb.com/