Lion случайно столкнулся с этой рубрикой,это не моя тема,но думаю может тебя заинтересует... ԿԱԶԱԿ ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Admin25.03.2014 ԿԱՐԵՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ 33 комментария ԿԱԶԱԿՆԵՐ
Ինչպես Ստրաբոնն ու նախկին պատմիչները, այնպես էլ 10-րդ դարի հայազգի բյուզանդական կայսր Կոնստանտին 7-րդ Ծիրանածինը, իրենց աշխատություններում նշել են՝ Կազակ, Ղազախ են կոչում Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանը, իսկ տեղի հայության համար օգտագործում են կա-ազակներ արտահայտությունը: Բյուզանդական բանակում (ինչպես նշեցինք վերևում) մեծ տեղ ունեին հայ ազատներից կազմված զորամիավորումները: 7-րդ դարի վերջերին և հատկապես 8-րդ դարի սկզբներին Բյուզանդիայի վիճակը խիստ ծանրացավ: Հարավում և արևելքում Բյուզանդիան ծանր կռիվներ էր մղում Արաբական խալիֆայության դեմ, իսկ հյուսիսում հարձակման էին անցել արևելյան սլավոնները, որոնք թափանցելով Բալկանյան թերակղզի հիմնում էին իրենց բնակավայրերը: Մինչ այդ Բյուզանդիայի բանակը հավաքվում էր տեղի բնակչությունից, որոնց մարզման համար պետությունը ստիպված էր լինում ծախսել մեծ նյութական միջոցներ և, որ ավելի կարևոր է՝ երկար տարիներ: Այս օրհասական վիճակում այլևս երկիրը չէր կարող մեծացնել իր բանակը, որն էլ ռազմական բարեփոխումներ իրականացնելու պատճառ դարձավ: Ձևավորվեց պրոֆեսիոնալ բանակ, որը՝ հավաքման, զինման և պահելու տեսակետից ավելի մոտ էր հին հայկական բանակի կառուցվածքին: Զինվորներին ծառայության դիմաց տրամադրվում էր որոշակի հողատարածք՝ ագարակ, որի եկամտով զինվորը ոչ միայն հոգում էր իր և ընտանիքի անդամների կարիքները, այլև իր համար ձեռք էր բերում ձի և հանդերձանք: Այդ հողը մնում էր նրա համար սեփականություն՝ մինչև ծառայության ավարտը: Այդ զինվորները՝ որպեսզի պահպանեին իրենց հողային սեփականությունը, իրենց որդիներին նախապատրաստում էին զինվորական ծառայության, որոնք հետագայում փոխարինում էին իրենց: Այդպես ձևավորվում էր պրոֆեսիոնալ ժառանգական զինվորական դասը:
kazak / ԿԱԶԱԿ ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԱԿ ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Զորքերը բաժանվում էին երկու մասի. Աոաջինները զինվորական ծառայություն էին իրականացնում երկրի ներսում և պարտավոր էին պաշտպանել խաղաղությունն ու ճանապարհների անվտանգությունը, իսկ երկրորդ խումբն իրականացնում էր երկրի սահմանների պաշտպանությունը: Բանակի հիմնական կորիզը կազմված էր հայերից, որոնք հաջողությամբ կարողացան կասեցնել արաբների մուտքը բյուզանդական կենտրոնական տարածքներ: Գրելով հայ նախարար Արծրունիների տան պատմությունը, Թովմա Արծրունին նկարագրում է հայ պրոֆեսիոնալ զինվորներին, որոնք իրենց զինվածությամբ և զենքի տեսակներով ցույց էին տալիս հայկական բանակի դարերով ձևավորված ավանդույթները: Նման լինելով արևմուտքի ասպետներին, նրանք մատնանշում են եվրոպական ասպետների կապը հայկական Լեռնաշխարհի հետ: Թ.Արծրունին արդարացիորեն նշում է. <Չնայած արաբներն էլ էին կարողանում որոշակի հարված հասցնել մեզ, սակայն մեր հարվածներն ավելի շատ էին և ծանր՝ նրանց համար>: Կոնստանտին Ծիրանածինը, խոսելով իր ժամանակ ձևավորված բյուզանդական բանակի մասին, տվել է նրա կառուցվածքը: Հաշվի առնելով աշխատության տրամաբանությունը, զորքերի բաժանումը և հայերի քանակական մեծությունը նրանց մեջ, տրված անուններն ուսումնասիրողները բացել են հայերեն լեզվով: Դրանում բավական մեծ գործ է կատարել Գելցերը: Այդ նյութին հայերից անդրադարձել են Ադոնցը և Բարտիկյանը: Սահմանապահ ընդհանուր զորքը կոչվում էր ակրիտասներ: Հաշվի առնելով, որ սահմանապահ զորքերի ամենափոքր խումբը կազմված էր տասնյակից, անունը բացվում է՝ որպես տասնյակներին կրող, տասնյակներին միավորող: Լեռներում և կիրճերում տեղադրված զորաջոկատներին կոչում էին տրապեզիտներ, որը Բատրիկյանը մեկնաբանում է որպես դարպասներ պահող: Ուշագրավ է այն, որ պարսկական բանակում այդպիսի ուժերին կոչում էին դրապեզներ և նորից բացատրում որպես դարպաս պահող զինվորներ: Կային հատուկ հետախուզական ջոկատներ, որոնց կոչում էին տասինակիաններ: Գելցերն այդ անունը ծագեցնում է հայերեն տասնյակ բառից, որի հետ համամիտ չէր Ադոնցը, նա անունը մեկնաբանում է հայերեն տեսնել բառից: Նրա բացատրությունն ավելի տրամաբանական է, որովհետև պահակակետային զինվորներին կոչում էին վիգլատներ, որը լատիներեն նորից նշանակում է տեսնողներ: Կարևոր է այն, որ ստրատեգիական կետերի և արքայական պալատի պահակակետի զինվորներին Կոնստանտինը կոչում է հայոց վիգլատներ և նշում, որ պահակակետերում ծառայում էին միայն և միայն հայերը: Մեր նշած զինվորականությունը պահպանում էր բուն Բյուզանդիայի տարածքը, բայց ինչպես նշեցինք, Բյուզանդիայի և ողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ուներ հարավային Կովկասը և ռազմական կարևորագույն նշանակություն ունեցող Գուգարքի բդեշխությունը, որն իր վրա էր վերցնում հյուսիսից եկող գլխավոր հարվածը: Երբ Աթիլան 5-րդ դարում հիմնեց հոների կայսրությունը և կարողացավ ծանր հարվածներ հասցնել Բյուզանդիային ու Հռոմին, ոչ մի փորձ չարեց՝ անցնել Կովկասյան լեռները և մտնել Պարսկաստան: Անգամ Աթիլան բարի-դրացիական կապեր հաստատեց վասակ Սյունեցու հետ, որն այդ ժամանակ հյուսիսային Կովկասի կառավարիչն էր: 451 թ., երբ Ավարայրի դաշտում կարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերը պարտվեցին և Պարսկաստանի հասկերտ երկրորդ շահը սկսեց բռնություններ գործադրել հայերի նկատմամբ, հյուսիսային Կովկասը պահպանող զորքերը թույլ տվեցին հոներին ակցնել մեր նշված Հոնյաց Դուռը և ավերել Պարսկաստանը: Պարսկական զորքերը չկարողացան դիմադրել նրանց: Բռնությունները դադարեցնելու, աքսորված հայ նախարարներին վերադարձնելու պայմանով էր, որ հայերը համաձայնվեցին և կարողացան կանգնեցնել ու հետ շպրտել հոներին: Դրանից հետո, երկար ժամանակ անսասան մնաց նշված անցումը: Այդ ամրությունների գիծը սկսվում էր Մերձկովկասյան լեռներից, բայց իջնելով հասնում էր մինչև Գուգսւրքի բդեշխության սահմանը: Կեենտրոնը համարվում էր Խաղխաղի շրջանն իր նույնանուն քաղաքով: Այն այժմ էլ կոչվում է Ղազախի շրջան: Հաշվի առնելով մեր նշած աղբյուրները, վստահորեն կարող ենք պնդել, որ Կազախի տարածքը և ղազախի բնակչություն, կազակներ անվանումը ոչ թե առանձին մարդաբանական տիպ է, այլ նշանակում է տարածաշրջանի պաշտպանական կառույցների գիծ և տեղում մշտական զինվորական ծառայություն իրականացնող մարդիկ: Այն, որ այդ ժամանակվա բյուզանդական բանակի կորիզը հիմնականում կազմված էր հայերից և հայերն էին իրականացնում բյուզանդական սահմանների բուն պաշտպանությունը, նշանակում է, որ հայերով բնակեցված բուն հայկական տարածքների ռազմականացված տարածքը պետք է կազմված լիներ տեղացի հայերից: Ինչպես հայ, այնպես էլ տարածաշրջանի և համաշխարհային պատմության համար կարևոր նշանակություն ունի այն, որ 1-ին դարից մինչև 10-րդ դարն ընկած ժամանակահատվածում կազակությունը, գուցե որոշ փոփոխություններով, բայց հիմնականում կազմված էր հայկական ծագման պրոֆեսիոնալ զինվորներից: Հավանաբար նույն շրջանում, կամ որոշակի ժամանակահատվածից հետո, կազակություն հասկացողությունը սկսում է տարածվել նաև Հյուսիսային Կովկասում և վերևում նշված այլ վայրերում, որոնք հիմնականում գտնվում են այժմյան Ռուսաստանի տարածքում: Նույն՝ կազակ անունով կոչելը կարող է նշանակել միայն, որ այդ տարածքներում հաստատված ռազմական իշխանություններում բավական զգալի է եղել հայերի ազդեցությունը և կարևոր նշանակություն են ունեցել Հայաստանի ու այդ տարածքների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և հատկապես ռազմական շփումները: Ռուսական ավանդազրույցներում, ինչպես նաև արաբ պատմիչների մոտ պահպանվել են տեղեկություններ ռոսների Արտանի մայրաքաղաքի մասին: Գերմանական զորքերը Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ վարձում էին՝ աշխարհի տարբեր վայրերում և Ռուսաստանի տարածքում հայտնաբերել արիական մշակույթի հետ կապված բնակավայրերը և նշված սրությունները: Դրա համար ստեղծվել էր հատուկ բաժին, որը կոչվում էր նախնիների ժառանգություն՝ Անաններբե: Հավանաբար նրանք ունեին ավելի ստույգ տեղեկություններ, քան ոուս ուսումնասիրողները, որովհետև հաստատակամորեն այդ քաղաքը փնտրում էին Ռյազանի մոտ: Նրանք նաև Սկանդինավյան թերակղզում փնտրում էին վիկինգների աոասպելական Ասգարտ քաղաքը: Իրականում, ըստ վիկինգների՝ սագաների Ասկերտ քաղաքը: Թե ինչ հաջողությունների են հասել նրանք, հայտնի չէ, և դա ընդհանրապես մեր նյութի քննարկումից դուրս է: Կարևորն այն է, որ այդ քաղաքների անունները բացատրվում են միայն հայերեն լեզվով: Հայերենում տուն բառն ունի շատ ավելի խոր իմաստ, քան պարզապես քարե կառույցը: Այն խորհրդանշում է նախնիների դարերով կուտակած հոգեղեն ուժը: Ըստ այդմ, հայերեն լեզվում պետությունների անունները կազմելիս օգտագործվում է աս-տան արտահայտությունը: Օրինակ’՝ Հայ -աս-տան, Վր-աս-տան, Ռուս-աս-տան, որը նշանակում է հայերի, վրացի-ների և ռուսների սրբազան տուն: Հետաքրքիր է, որ Ղազախս-տանի այժմյան մայարաքաղաքը, լինելով Հյուսիսային Ղազախտանի հնագույն բնակավայր, նույնպես կոչվում է աս-տանա: Հայերենում Աս-կերտն էլ նշանակում է՝ ասերի, սրբազանների կողմից կերտած ու հիմնած: Այսքանից հետո կարող ենք ասել, որ նշված կենտրոնները կազմել են մեկ ընդհանուր քաղաքական դաշտ և ներկայացնում են հայ-սկյութական պետականության մասը կազմող առանձին միավորների կենտրոնները: Պարսկաստանն արաբների արշավանքից հետո ընդունեց իսլամը, որի հետևանքով հազարամյա պարսկական արխիվներն ու պատմագրությունները ոչնչացվեցին: Այնպես, ինչպես ավելի վաղ՝ քրիստոնեության ընդունման հետևանքով, այդ բոլորը ոչնչացվել էր Հայաստանում:Մնացած ավանդույթների և պատմական հրաշքով փրկված պատառիկների հիման վրա Ֆիրդուսին գրեց իր հռչակավոր <Շահնամե>-ն: Այժմ պատմությամբ հետաքրքրվողները <Շահմանե>-ին վերաբերվում են որպես պատմության բավական կարևոր սկզբնաղբյուր: Չնայած դրան, <Շահնամե>-ի ուսումնասիրման մեջ կա մի մեծ թերություն. Դա վերաբերվում է Պարսկաստանի գլխավոր հակառակորդ ներկայացված Թուրանին: Պոեմում, նույնիսկ Բյուզանդիան, որն այժմ ներկայացվում է որպես Իրանի գլխավոր հակառակորդ, երկրորդական տեղ է գրավում: Հիմա ընդունված տեսակետ է, որ Թուրանը Միջին Ասիան է և մրցակցությունը ներկայացվում է՝ որպես Իրանի և Միջին Ասիայի միջև ընթացող հակամարտություն: Ներկայացրած ժամանակահատվածի դեպքերի պարզ ուսումնասիրությունը ժխտում է այդ տեսակետը: Սասանյան Պարսկաստանն արևելքում հասնում էր մինչև Հնդկաստանի կենտրոնական շրջանները և մեզ հայտնի է, որ Պարսկաստանին հակադրվող եղել է միայն քուշանների պետությունը, որը պոեմում ներկայացված է առանձին: Նշանակում է, որ այդպիսի հզոր ռազմական ուժ չէր կարող գտնվել պարսկական պետության կենտրոնական շրջաններում և անհրաժեշտ է լուրջ ուսումնասիյտւթյունների շնորհիվ պարզել, թե ինչ նկատի ուներ Ֆիրդուսին՝ խոսելով Թուրանի մասին:
|