Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 4 из 4   [ Сообщений: 47 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Меликства Хамсы: Хранители армянской государственности...
СообщениеДобавлено: 01 сен 2019, 22:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25766
Откуда: Армения, Ереван
...1261 թ-ին Խաչենի թագավորության անկումից հետո Արցախի և Ուտիքի, իսկ մասնակիորեն նաև Սյունիքի տարածքում շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Առանշահիկների արքայատոհմի հետնորդները հանդիսացող ու սեփական իշխանությունների սահմաններում ներփակված տեղական իշխանական տոհմերը, որոնք, օգտվելով տեղանքի լեռնային և դժվար հասանելի բնույթից, մանավանդ կենտրոնական իշխանության թուլացման պայմաններում հասնում էին կիսաանկախ, իսկ երբեմն նաև փաստացի՝ անկախ դրության: Մենք արդեն տեսանք, որ, սկսած նույն 1261 թ-ից, հազվադեպ էր լինում, երբ կենտրոնական իշխանությունը ամրության բավարար աստիճան էր ունենում, իսկ որպես կանոն էլ նույն այդ կենտրոնական իշխանությունը լինում էր թույլ կամ, այսպես ասենք, վերջինս համենայն դեպս այնքան ուժ չէր ունենում, որ եռանդ ու միջոցներ ծախսեր լեռնային հիշատակված իշխանություններին հարված հասցնելու համար: Արդյունքում որպես կանոն ստեղծվում էր մի դրություն, երբ կենտրոնական իշխանության կրողները ձգտում էին ընդամենը միայն այս կամ այն կերպ կարգավորել հարաբերությունները Արցախի, Ուտիքի և Սյունիքի իշխանավորների հետ՝ բավարարվելով սրանց կողմից ներկայացվող հնազանդության երաշխիքներով:

Արդեն Ղարա-Ղոյունլուների էմիրության էմիր Ջահան-Շահը (1437-1467) հատուկ հրովարտակով ճանաչեց վերոհիշյալ նահանգների իշխանավորների իրավունքները ու թերևս կարելի է ամրագրել, որ Խամսայի մելիքությունը իր դասական տեսքով սկիզբ առավն հենց այս ժամանակ: Այնուհանդերձ Խամսայի մելիքությանը կանոնավոր ընթացքի մեջ դրեց և նրան վերջնական տեսք հաղորդեց հենց Աբբաս I Մեծը (1588-1629), որն իր հերթին հատուկ հրովարտակով հաստատեց հայ մելիքների իրավունքները, ինչպես նաև նրանց իրավասության ու իշխանության սահմանները:

ՙՄելիք՚-ն իր ծագումով արաբական մի բառ է, որը ամենաընդհանուր իմաստով նշանակում է ՙիշխան՚ կամ ՙտիրակալ՚: Հենց այս իմաստով էր, որ բառն անցավ պարսկերենին, իսկ հետո էլ իր արտացոլումը գտավ Հայաստանի արևելյան շրջաններում: Իր հերթին ՙԽամսա՚ նշանակում է հնգյակ, այնպես որ ՙԽամսայի մելիքություն՚ արտահայտությունը ըստ էության թարգմանվում է որպես ՙՀինգի իշխանություն՚: Իրոք, հիմնական և առաջատար մելիքությունները հենց հինգն էին որ կային, ի դեմս Արցախ նահանգն ընդգրկող ու հյուսիսից հարավ տարածվող Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունների, որտեղ իշխում էին, համապատասխանաբար, Մելիք-Բեգլարյանների, Մելիք-Իսրայելյանների, Հասան-Ջալալյաններ, Մելիք-Շահնազարյանների և Մելիք-Եգանյանների մելիքական տները: Կային նաև այլ և ավելի մանր մելիքություններ, այդ թվում նաև Սյունիքի, Ուտիքի և հարակից այլ տարածքներում, սակայն սրանք բոլորն ըստ էության գործում էին Խամսայի մելիքության գործողությունների հետագծում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Меликства Хамсы: Хранители армянской государственности...
СообщениеДобавлено: 01 сен 2019, 22:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25766
Откуда: Армения, Ереван
Մելիքը, ամենաընդհանուր իմաստով ենթակա կենտրոնական իշխանությանը, սեփական տիրույթներում ըստ էության անսահմանափակ իրավունքներով օժտված մի տիրակալ էր, որն առաջնորդվում էր Հայոց իրավական կանոնագրքերով և սովորութային իրավունքի նորմերով: Միաժամանակ, սակայն, անհրաժեշտ է անպայման նշել, որ մելիքը որևէ կերպ չէր կարող մի ինքնասեր կամ ինքնակամ բռնակալ լինել, քանի որ նրա իշխանության ամրության գրեթե առաջնային հիմքը հենց ԲԱՐՈՅԱԿԱՆՆ էր, երբ նա պետք է կառավարումն իրականացներ հայերի միջավայրում ընդունված բարոյական նորմերի և արդարության ընդհանուր ընկալումների սահմաններում: Եվ բացատրությունը կրկին ռազմա-քաղաքական էր, քանի որ մելիքը, ռազմական առումով զիջելով կենտրոնական իշխանությանը, սակայն քաղաքական առումով չբացառելով հնարավորությունը առիթի դեպքում ընդհարվել վերջինիս հետ, այդ պարագայում ուժերի գոնե հնարավորինս մոտ հարաբերակցություն ունենալու համար զինում էր զենք կրելու ընդունակ իր բոլոր տղամարդկանց:

Այսինքն՝ մելիքը չէր կարող լինել, օրինակ վախկոտի մեկը, համասեռամոլ, դավաճան, բռնաբարող և այլն: Սա ես ինչո՞ւ եմ կարևորում - երբ որոշ "գերժամանակակիցներ" այսօր խոսում են "հնացած նախապաշարմունքների" մասին, հաշվի չեն առնում, որ Հայոց սովորութային իրավունքը հիմնված էր ամենից առաջ հենց արդարության և բարձր բարոյականության վրա, ընդ որում սա բարձրանում էր նույնիսկ պետականաշինական մակարդակի - կրկնեմ, մելիքի իշխանության հիմքը ամենից առաջ բարոյական հիմնավորվածությունն էր, ազնվությունը ու գործելը հայերի մոտ ընդունված արդարության և վարքագծի համընդհանուր ընդունված կանոնների սահմաններում: Այս առումով թերևս իրոք զարմանալի չէ, որ ժողովրդի հիշողությունը մեզ է հասցրել ընդամենը թվում է թե վերջերս՝ XVIII դարում, ապրած մելիքների փայլուն, ինչ որ տեղ նույնիսկ իդեալական կերպարներ՝ մելիքը մեկն էր, որ իր ժողովրդի համար բարոյական փարոս էր և մեր մելիքներից շատերը հիանալի համապատասխանում էին այս բնորոշմանը:

««Ես թողեցի ոչ Հայաստանս եսիր տալու», - կարդում ենք Եսայի Մելիք-Եգանյանի գերեզմանաքարին: Սրբազան խոստովանանքի և հպարտ ինքնագնահատականի այս կանչն է զարդարում ճակատն այն հերոսապատումի, որ գրեցին հայ մելիքներն ու նրանց անվեհեր զինվորությունը իրենց դառն և դժվարին դարում»

Բագրատ Ուլուբաբյան

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 4 из 4   [ Сообщений: 47 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB