Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 25 сен 2018, 10:46

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 14 апр 2015, 00:59 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8857
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
И что предлагает САМ Лео??

Предлагал делать взвешенные шаги. ;)


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 14 апр 2015, 01:38 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 фев 2014, 03:47
Сообщений: 4757
Очков репутации: 9

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Воин джан, - кому предлагает?
Ахр, у армян не одна общая нога, чтобы вместе делать некий шаг левой или правой. И не один общий рот, чтобы вместе сказать одно слово.
Ну нельзя принимать на себя некую "вину" революционеров, если даже она повлекла за собой более жесткие репресии против армянского народа в целом.
В этом виновны не революционеры, а те, кто решил некую вину дашнакских революционеров перед ОИ (хотя, т.н. младотурки перед ОИ более виновны) навесить на весь армянский народ, - даже на детей, стариков, женщин, которым до этого никакого дела вообще небыло...

Лео явно комплексует под прессом вовсе не армянского происхождения миропонимания о некой якобы коллективной вине...

_________________
Мы все - Великая Армения!


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 14 апр 2015, 09:21 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24198
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Воин301 писал(а):
Lion писал(а):
И что предлагает САМ Лео??

Предлагал делать взвешенные шаги. ;)


Когда с тобой творят то, что турки творили с армянами в отрезке 1893-1923 годов, трудно делать взвешенные шаги.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 14 апр 2015, 12:18 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8857
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
Воин301 писал(а):
Lion писал(а):
И что предлагает САМ Лео??

Предлагал делать взвешенные шаги. ;)


Когда с тобой творят то, что турки творили с армянами в отрезке 1893-1923 годов, трудно делать взвешенные шаги.

Это не опровдание, взятие банка армян ничего хорошего не дало, как, собственно говоря, и незначительные по свои масштабам восстания и политически бессмысленная месть в Зап. Арм. против турков и курдо. Джохк давно осознал, что такие действия не имеют стратегического значения и действовать нужно слажено, но АРДФ и гайдукапеты долгое время не услышали его и следствием этого являются героические, но изматовшие армян битвы, которые привели к поражению Сасуна, Зуйтуна и других центров восстания, а так же к геноциду армянского народа.
Взятия банка является очередным недольновидным действием армян в следствии чего было убито много невинных людей.


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 14 апр 2015, 12:21 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8857
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ardzan писал(а):
Лео явно комплексует под прессом вовсе не армянского происхождения миропонимания о некой якобы коллективной вине...

Только коллективная война и борьба могла спасти армян и только это нас спасет.


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 14 апр 2015, 15:01 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24198
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Сложный вопрос - бороться или молча терпеть, на эту дилемму так и ответ не нашлось...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 14 апр 2015, 15:05 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8857
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
Сложный вопрос - бороться или молча терпеть, на эту дилемму так и ответ не нашлось...

Lion джан, я не ставил вопроса - бороться за свободу и справедливость или молчать? Нужно было бороться молча, тихо продвигая своё дело, без лишнего шума... ;)


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 15 апр 2015, 00:14 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8857
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации


1921թ. ապրիլի 2-ը 20-րդ դարի և ընդհանրապես հայոց պատմության տխուր օրերից է: Ոչ ոք կամ գրեթե ոչ ոք Հայաստանում և Սփյուռքում այդ օրը չի հիշում: 94 տարի առաջ այս օրը ռուսական (բոլշևիկյան) բանակի օգնությամբ Հեղկոմը վերադարձավ Երևան, և փետրվարյան ապստամբությունը ճնշվեց: Հայրենիքի փրկության կոմիտեն բոլոր կռվող ուժերի և գրեթե ողջ մտավորականության հետ` շուրջ 10 հազար մարդ ոտքով, ուժասպառ և հյուծված հասավ Զանգեզուր, այնտեղից` մի քանի ամիս անց Արաքսի վրայով անցան Պարսկաստանի տարածք:

Խորհրդային տարիներին նոյեմբերի 29-ը նշվում էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օր, թեև 1920-ի դեկտեմբերի 2-ին էր, որ անկախ Հայաստանում իշխանության ղեկին գտնվող ՀՅԴ-ն առանց կռվի ու կրակոցի՝ գիտակցելով, որ կռիվն ու կրակոցը միայն նորանոր ողբերգություններ կբերի Հայաստանի տառապյալ ժողովրդին, իշխանությունը հանձնեց Բաքվից Երևան հասած Հեղկոմի հայ բոլշևիկներին: Միակ պաշտոնական դեմքը դաշնակցական Արշակ Հովհաննիսյանն էր, որ դեմ էր իշխանությունը խաղաղ ճանապարհով հայ բոլշևիկներին հանձնելու ՀՅԴ որոշմանը և անգամ առաջարկում էր ձերբակալել Բորիս Լեգրանին:

Գուցե արդարացվա՞ծ է հենց ապրիլի 2-ը համարել Հայաստանի Առաջին Հանրապետության անկման օր: Գուցե արդարացվա՞ծ է Հայաստանի Հանրապետության կյանքը համարել գրեթե երեք տարի (1918-ի մայիսի 28-ից մինչև 1921-ի ապրիլի 2):

Ճիշտ է նաև, որ իշխանությունից ՀՅԴ-ի հեռացումը դեռ չէր նշանակում Հայաստանի Հանրապետության անկախության կորուստ: Երկու տարի` մինչև 1922թ. դեկտեմբեր, Խորհրդային Հայաստանը թեև ձևականորեն, բայց անկախ էր: 1920թ. մայիսին Ալեքսանդրապոլում իշխանությունը դաշնակցական կառավարությունից զենքի ուժով գրավելու անհաջող փորձ արել էին հայ բոլշևիկները: 1921թ. փետրվարին նրանց դեմ ապստամբեցին իշխանությունը մի քանի ամիս առաջ առանց կրակոցի հանձնած դաշնակցականները:

Պատճառը բոլշևիկների իրականացրած հալածանքներն ու բռնություններն էին զինվորականության, մտավորականության, հատկապես` դաշնակցական գործիչների նկատմամբ: Հայաստանի նախարարներից Աբրահամ Գյուլխանդանյանի վկայությամբ, բոլշևիկյան կառավարության առաջին գործը եղավ բանտերը նետել դաշնակցական նախարարներին, խորհրդարանի կարևոր անդամներին և այլ աչքի ընկնող գործիչներին, կազմալուծել հայկական բանակը. «Հրավիրելով բոլոր հայ սպաներին իբր թե ցուցակագրության համար` ամբողջ շենքը շրջապատեցին կարմիր զինվորներով, բանտարկեցին ավելի քան 1500 սպաներ, որոնց մեջ զորավարներ Նազարբեկյանին, Սիլիկյանին, Հախվերդյանին: Ապա ոտքով, ձյան վրա, ցուրտ ձմռանը առանց տաք հագուստի, բոլորին քշեցին Ռուսաստան: Նրանցից շատերը ցրտից մեռան: Եղան և ինքնասպանության դեպքեր: Հայությանն այսպես զինաթափ անելուց հետո բոլշևիկները սկսեցին թալանել քաղաքացիների ունեցվածքը` հագուստը, ուտելիքը, կահկարասին, դրամը: Այս բոլորից հետո սկսեցին գնդակահարությունները: Փետրվար ամսին ամեն գիշեր դահիճները մտնում էին բանտը և դուրս կանչելով մեկին կամ մյուսին, տանում էին գնդակահարում կամ կացնահարում: Բանտարկվածները, որոնք Հայաստանի մեծ մասամբ կարևոր գործիչներն էին, գիշեր ժամանակ սարսափով սպասում էին, թե ահա կգան ու կտանեն գնդակահարելու: Այս բոլոր սարսափները տեսնելով` Հայաստանի ամբողջ բնակչությունը, առանց սեռի ու տարիքի խտրության, ծառացավ բոլշևիկ ոճրագործների դեմ»:

Մյուս կողմից քեմալականներն էին թալանում Շիրակի սովահար գյուղերը, և հիասթափությունն ու զզվանքը թուրք-բոլշևիկներից կատարյալ էր: «Հայաստանի կոմիտեի հանձնարարությամբ ես մի քանի տեսակցություն ունեցա Հեղկոմի նախագահ Կասյանի և Արտակարգ հանձնաժողովի` Չեկայի (հայտնի է ռուսերեն անվան հապավումով` Չեկա) վարիչ Աթարբեկյանի հետ, որոնց ամեն կերպ աշխատում էի համոզել վերջ տալ այս կույր քաղաքականությանը»,- գրում է Վրացյանը, ով դեմ էր հեղափոխությանը, սակայն հակառակ այդ իրողությանը, գլխավորեց Հայրենիքի փրկության կոմիտեն:

Կարո Սասունին հավելում է. «Վրացյանը և մի քանի ուրիշ ընկերներ նախապես համաձայն չէին ապստամբության: Փետրվարի սկզբներին սկսած խելագար հալածանքները և գաղտնի գնդակահարությունները ստիպեցին նրանց կողմնակից դառնալ հեղափոխություն առաջացնելուն»:


Изображение


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 15 апр 2015, 00:14 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8857
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
1921թ. փետրվարի լույս 10-ի գիշերը Երևանում ձերբակալվում են 200-ից ավելի դաշնակցականներ, և այս դեպքը եղավ վերջին կաթիլը, որից հետո պայթում է ժողովրդական զայրույթը: Կոտայքի Զար գյուղում տեղի է ունենում խորհրդակցություն, որոշվում է հեղաշրջում իրականացնել: Ապստամբ ուժերի պետ է նշանակվում անկուսակցական սպա Կուռո Թարխանյանը, ով մի քանի ամիս առաջ Իգդիր-Մարգարա հատվածում մարտնչել էր թուրքական ուժերի դեմ:

Փետրվարի 18-ին ապստամբները գրավեցին Երևանը, Վրացյանի ղեկավարությամբ ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե, Հեղկոմը հեռացավ Ղամարլու-Վեդիի շրջան: Վրացյանի խոսքերով` «Փետրվարի 18-ին Երևանն այլևս զարդարված էր եռագույն դրոշներով: Հուզիչ էր ու ցնցիչ այն վայրկյանը, երբ ժողովրդական ցասման տակ խորտակվեցին բոլշևիկյան արյունոտ բանտի ու Չեկայի դռները և հազարավոր բանտարկյալներ դուրս եկան եռագույն դրոշներով պճնված փողոցը, ուր նրանց ողջունեց ՙՄեր հայրենիքը՚: Ավաղ, նրանց մեջ չկային Համազասպը, Բանվոր Սերգոն, հերոս գնդապետ Ղորղանյանը և ուրիշներ, որոնք մահացել էին բոլշևիկյան կացինների տակ»:

«Ճառերը շարունակվեցին, իսկ մենք անցանք կառավարության տուն: Նոր էինք ներս մտել, երբ իրար հետևից սկսեցին գալ շնորհավորելու օտար պետությունների ներկայացուցիչները և քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների պատգամավորությունները: Մասնավորապես, բուռն ուրախություն էր արտահայտում Անկարայի ներկայացուցիչ Բեհաէդդինը, որը շտապել էր առաջինը շնորհավորել և շատ վշտացած էր երևում, որ իրենից առաջ արդեն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհավորել էին»,- գրում է Վրացյանը:

Գյուլխանդանյանի խոսքերով, նոր կառավարությունը անհրաժեշտ համարեց հեռագրել արտասահման` Մոսկվա, Թեհրան, Անկարա և Թի‎ֆ‎լիս` հաղորդելով Հայաստանում հեղաշրջման մասին: «Այն ժամանակ, երբ Հայաստանում խորտակվեց բոլշևիկյան լուծը, Վրաստանի սահմանագլուխների վրա կռիվներ էին սկսվել, և բոլշևիկները սպառնում էին Թի‎ֆ‎լիսին: Փետրվարի 21-ին Վրաստանի արտգործնախարարը շնորհավորեց հեղաշրջումը և առաջարկեց զինվորական դաշինք կնքել բոլշևիկների դեմ: Սակայն դա ուշացած առաջարկ էր, որովհետև ընդամենը երեք օր անց Թի‎ֆ‎լիսն ընկավ բոլշևիկների ձեռքը: Վրաստանի բոլշևիկյան հեղկոմը մտնելով Վրաստան, երբեք չդիմեց այնպիսի բռնությունների, ինչպիսիք հայ բոլշևիկները գործադրեցին Հայաստանում: Վրաստանում իշխանության փոփոխությունը բուն ժողովրդի համար համարյա աննկատ անցավ: Ճիշտ է, տարիներ հետո, 1924-ին, բոլշևիկները Վրաստանում ևս բռնությունների դիմեցին, բայց դա արեցին, քանի որ վրաց ժողովուրդը ապստամբեց բոլշևիկյան լծի դեմ»:

Ղամարլուի ճակատի հրամանատար խմբապետ Սմբատն առաջիններից էր, որ ապստամբության ընթացքում առաջարկեց օգնություն խնդրել թուրքերից: Վրացյանի խոսքերով` «Այդ հարցը զբաղեցնում էր և ուրիշների մտքերը, նույնիսկ Քաջազնունու նման զգաստ մարդկանց` այնքան ատելություն կար դեպի Հեղկոմի իշխանությունն ու բոլշևիզմն առհասարակ»:

Փետրվարի 18-ից Քաջազնունին մասնակցեց Հայրենիքի փրկության կոմիտեի բոլոր աշխատանքներին: Այնպիսի պատասխանատու քայլեր, որպիսին էին բանակցությունները թուրքերի հետ կամ Չիչերինին տրված հեռագիրը, որով Ալեքսանդր Բեկզադյանը հայտարարվում էր լիազորությունից զուրկ Հայաստանի կողմից թուրք-բոլշևիկյան խորհրդաժողովին մասնակցելու, եղել են Քաջազնունու անմիջական մասնակցությամբ: Վերջին հեռագիրը ամբողջապես նրա գաղափարն է և կազմված է նրա ձեռքով: Նա ստանձնել էր և Անկարա գնալիք հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

1921թ. փետրվարին Քաջազնունին այսպես էր մտածում. «Բոլշևիզմի դեմ կռվելու և ընդհանրապես մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունենք հարևան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ, որ հակառակ է մեր և թուրքերի միջև բարյացակամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ և բարեկամական կացություն մեր հարևան Թուրքիայի հետ»:

Վրացյանի խոսքերով` Հայրենիքի փրկության կոմիտեն ձգտում էր «նոր հիմքերի վրա դնել հայ-թուրքական հարաբերությունները և փոխադարձ համաձայնությամբ, թեկուզ զիջումներով, լուծել սահմանային վեճը», քանի որ կյանքի փորձը ցույց էր տալիս, որ Հայաստանի անկախ գոյության համար «ամենից առաջ անհրաժեշտ է թուրքական բարյացակամությունը»: «Ապստամբությունից առաջ Երևանի թուրք հյուպատոսը վստահեցրել էր, որ Թուրքիան խիստ չեզոքություն կպահպանի: Նույնիսկ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի թուրքերին հրահանգել էր մնալ չեզոք և չկռվել հայերի դեմ: Երևանի թուրքերը բարեկամական տրամադրություն էին ցույց տալիս: Մենք վախենում էինք, որ թուրքերը կարող են որևէ պատրվակով մտնել Երևան: Մենք աշխատում էինք ամեն կերպ ցույց տալ մեր բարեկամությունը թուրքերին և նրանց ներշնչել հավատ դեպի մեզ: Նույնիսկ դիմեցինք թուրքերին` խնդրելով զինվորական օգնություն բոլշևիկների դեմ: Այդ նպատակով հատուկ սպա ուղարկեցինք Իգդիր` թուրքական հրամանատարության մոտ: Մենք գիտեինք, որ թուրքերը չեն օգնի, բայց դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը և ներշնչել վստահություն դեպի մեզ: Պետք է մեկ անգամ ընդմիշտ հասկանալ, որ անկախ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է»:

Խորհրդահայ պատմաբանները այլ կերպ են ներկայացնում: Երևանում քեմալականների ներկայացուցիչ Բեհաէդդինին հասցեագրած նամակում Վրացյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունից խնդրում է. «Առաջին` ռազմաճակատում գտնվող հայ գերիներին վերադարձնել Երևան, երկրորդ` որոշակի պայմանով հայկական բանակի համար տալ ռազմամթերք, երրորդ` հաղորդել, թե Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավո՞ր է համարում Հայաստանին զինվորական օժանդակություն հասցնել, եթե կարող է` ինչ չափով և եղանակով»:

Արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը Արևելյան ճակատի հրամանատար Կարաբեքիրին հղած նոտայում գրում է. «Կապիտան Բեհաէդդինը մի քանի անգամ մեկնել է ռազմաճակատ, քաջալերել Հայրենիքի փրկության կոմիտեի զորքերին, իսկ Երևանում ողջունել կոմիտեի իշխանությունը և նրանց խոստացել օգնություն»:

Կարո Սասունին գրում է, որ Հայրենիքի փրկության կոմիտեն ռադիոյով աշխարհին հայտնել է Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության մասին. «Մասնավոր մի ռադիո-հեռագիր ուղղվեց Լենինին, (որում) հույս էր հայտնվում, որ Ռուսաստանը պիտի դադարեցնի թշնամական գործողությունները և բարեկամական ձեռք մեկնի Հայաստանի աշխատավորությանը: Հայաստանի նոր կառավարությունը բարեկամական հարաբերության մեջ մնաց Թուրքիայի հետ: Մենք գիտակցում էինք թուրքական վտանգը և հնարավոր խոհեմությունը գործադրում` գոնե ժամանակավորապես Թուրքիան հանդարտ պահելու: Կոմիտեն իր մտքով անց չի կացրել Հայաստան կանչել թուրքական զորքեր, բացի նրանից ռազմամթերք խնդրելուց: Եթե ստանար, շատ լավ կլիներ: Թուրքիան, առանց խառնվելու մեր ներքին խնդիրներին, սպասում էր կռիվների ելքին»:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 15 апр 2015, 09:31 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24198
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Смутные были времена... :cry:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 15 апр 2015, 23:00 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8857
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Поэтому, когда говорим о нынешней Армении, как о плохом государстве, то лучше бы вспомнить Перв. Арм. Рес. и понять, что сколь то не было плохим, всё равно оккупант с нами обойдётся намного хуже.


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 15 апр 2015, 23:15 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24198
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Согласен.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 24 авг 2015, 14:41 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8857
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации


Դաշնակցական-հայդատական այս ավանտյուրան, ըստ էության, առաջին եղբայրասպան քաղաքացիական պատերազմն է հայոց պատմության մեջ։ Դա ոչ միայն ինքնաբուխ ժողովրդական ապստամբություն չէր սովետական նորահաստատ իշխանության դեմ, այլև ցեղասպան Թուրքիայի հետ կնքված խայտառակ գործարքի արդյունք։ Այդ շրջանում էր հենց, որ Մոսկվայում ընթանում էին Ռուս-թուրքական պայմանագրի բանակցությունները։ Այս ավանտյուրայի պատճառով հայկական կողմը չկարողացավ մասնակցել բանակցություններին, ինչով լավագույն պայմաններ ստեղծվեցին Թուրքիայի համար՝ առավելագույնն ստանալու մարտի 16-ին կնքված պայմանագրով։

ԼԵՈ, Անցյալից, Երևան, 2009, էջ 421-423

Բայց մինչ Թիֆլիսում նոր ժամանակի վաղ-վլվլուկներն էին ծավալվում, Հայաստանում բոլորված էր ազգամիջյան եղբայրասպան պատերազմը: Համառ կռիվներ էին տեղի ունենում Երևանի հյուսիսային կողմերում. միևնույն ժողովրդի երկու հատվածները, իրար դեմ լցված անսահման կատաղությամբ, պատրաստվում էին իրար ոչնչացնել: Կարմիր բանակի մասերը Վրաստանից ուղղվեցին դեպի այդ ընտանեկան պատերազմի դաշտը: Ի՞նչ էր կատարվում Երևանի մեջ՝ հաստատապես ոչ ոք չգիտեր: Թիֆլիսի հայկական շրջանակներում այն կարծիքն էր տիրում, թե Վրացյանն ու իր ընկերները չգիտեն, որ Վրաստանն արդեն գլխովին խորհրդայնացել է, որ մենշևիկները փախել են արտասահման, ուստի և շարունակում են կռվել՝ հույսերը դրած մենշևիկների օգնության վրա: Այդ պատճառով որոշվեց մի պատվիրակություն ուղարկել Երևան՝ հաստատ տեղեկություններ հաղորդելու և համոզելու համար, թե դիմադրությունն այլևս ապարդյուն է: Բայց պատվիրակության փոխարեն կարելի համարվեց ուղարկել միայն Հովհաննես Թումանյանին, որ և անհապաղ ճանապարհ ընկավ: Վերադարձավ նա բավական ուշ, Վրացյանի արկածախնդրության վերջ դրվելուց հետո, և մի օր Հայարտան դահլիճում հանգամանորեն և փաստալից մի զեկուցում արավ նրա անդամների առջև:

Բանից դուրս եկավ, որ փետրվարյան ապստամբությունը Դաշնակցության ինքնասպանության վերջին գործողությունն էր եղել: Դեռ նոր սարսափելի կերպով ջարդ ու փշուր եղած Քյազիմ Կարաբեքիր-փաշայից՝ դաշնակցական անխելք տղաները ձեռնարկել էին պատերազմելու արդեն Կարաբեքիրից շատ [ավելի] հզոր Ռուսաստանի դեմ: Կապովի գժի մի գործ: Հովհաննես Թումանյանին Վրացյանն ընդունել էր իբրև թշնամու և տնային բանտարկության էր ենթարկել՝ ասելով, թե նա վհատություն է մտցնում Հայաստանի փրկության կոմիտեի զորքերի մեջ: «Հայաստանի փրկության կոմիտե» ՝ այսպես էր իրեն հորջորջում Վրացյանի այս նոր կառավարությունը: Ինչպե՞ս էր նա ուզում փրկել Հայաստանը: Հովհաննես Թումանյանը բերել էր իր հետ Փրկության կոմիտեի օրգան «Անկախ Հայաստանի» մի քանի համարներ և երկար ընթերցումներ արավ նրանից: Ընթերցումներ, որոնք ապշեցուցիչ տպավորություն թողին լսողների վրա: Վատ թղթամոլի նման ամեն ինչ, նույնիսկ պատիվ տանուլ տված դաշնակցականները փոխանակ Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագրից հետո գետինը մտնելու և անհայտանալու՝ հույսները հիմա դրել էին Կարաբեքիրի վրա և ուզում էին նրա հետ միանալ ու նրա հետ միասին կռվել Ռուսաստանի դեմ: Ա՜յս եղանակով պիտի կատարվեր Հայաստանի ազատությունը: Դաշնակցությունը մեղայական էր կարդում Թուրքիայի առաջ, դատապարտում ու նզովում էր իր ամբողջ անցյալը, իր պապերին ու սրբերին, իր հազարավոր նահատակներին: «Մենք երեսուն տարի սխալված էինք՝ մեզ թշնամի համարելով օսմացիությունը,- գրում էր «Անկախ Հայաստանը»,- մինչդեռ մեր իսկական թշնամին ռուսն է եղել, որից ազատվելու համար մենք պիտի միանայինք թուրքերի հետ»:

Հիշողությանս մեջ չի մնացել այդ հոդվածների ամբողջ բովանդակությունը: Տալիս եմ հիմնական միտքը: Հիշում եմ՝ մենք չէինք հավատում մեր ականջներին, այնքան զզվելի էին այդ մեղայականների լպիրշ դարձվածքները, այնքան ստոր էր այդ քծնող գետնաքարշությունը: Երեսուն տարի ապրել իբրև հեղափոխական կուսակցություն և գալ հասնել այսքան նողկալի ցածության… Մարդու հավատը չէր գալիս, այնքան կոպիտ-շնական էր այս տեսարանը: Եվ ի՜նչ: Այս միայն լրագրական տեսություն չէր, այս մի թեորիա չմնաց, այլ, ինչպես իմացանք հետագա հաղորդագրություններից և տպված նամակներից, Վրացյանը այդպիսի մի ցնորամիտ առաջարկություն արել էր օսմանցիներին: Բայց Կարաբեքիրը Վրացյան չէր, նա լավ գիտեր իր երկրի շահերը: Դաշնակցական շեֆն էր, որ չէր կարողանում ըմբռնել, թե չկա այլևս մեկը, և չի կարող լինել մեկը, որ հավատ ընծայի իրեն և իր կուսակցությանը: Չէր ըմբռնում և այն մանավանդ, որ եթե Թուրքիան ազատվել էր վերջնական խորտակումից, այդ միայն շնորհիվ Խորհրդային Ռուսաստանի օգնության էր, օգնություն, որին կարոտ էր Թուրքիան և՛ այն ժամանակ, և՛ հետո էլ, երկար ժամանակով: Էլ ի՞նչը պիտի հարկադրեր, որ Թուրքիան հակառակ գնար իր այդ բարերարին: Դաշնակցության սե՞րը: Ո՜հ, բայց այստեղ այլևս ինչպես պահես ծիծաղդ, դառն հեգնական ծիծաղդ…

Թեև պատերազմն արդեն ամսից ավելի էր տիրում, բայց պարզ էր, որ Վրացյանի և ընկերների դրությունը հուսահատական էր, ուստի և հուսահատական էին նրանց ընդունած միջոցները: Ինչպես հուսահատական էր օսմանցիներին դիմելը, հուսահատական էին և ժողովրդին մոլորեցնելու, խաբելու ճիգերը: Այն ժամանակ, երբ Վրաստանում այլևս մի հատ դիմադրող մենշևիկ չէր մնացել, Երևանում հեռագրեր էին թխվում, թե մենշևիկները հաղթություններ են տանում, թե նրանց հետ բոլշևիկների դեմ կռվում են Անտանտի նավերը՝ ռմբակոծելով Սև ծովի ափերը: Միաժամանակ դժբախտ ժողովրդին հուսահատական վճռականություն հաղորդելու համար հավատացնում էին, թե ռուս զինվորներն իրենց հետ ունեն և կացիններ և այդ կացիններով կոտորում են ժողովրդին, թե Թիֆլիսում այս կերպով ջարդել են 15 հազար մարդ, և ամբողջ Բեհբուդյան փողոցն այլևս գոյություն չունի: Հովհաննես Թումանյանը պատմում էր, թե այս կացնի սարսափն այնքան մեծ է եղել, որ Աշտարակի կողմից մի քանի հարյուր ընտանիքներ փախել գնացել են, որ Արաքսն անցնեն և թուրքերի մոտ ապահովություն գտնեն....



ԼԵՒՈՆ ՉՈՐՄԻՍՅԱՆ, Կուսակցութիւնները, Երևան,1995, էջ 108-110

Դէպքերու ընթացքին մէջ տրամաբանութեան համար քիչ-շատ ընդունելի շարայարութիւն մը փնտռող միտք մը նոր հանելուկի մը առջեւ կը գտնէ ինքզինքը բացատրելու համար 1921 Փետր. 18-ի ապստամբութիւնը:Դէպքի անցուդարձերուն շուրջ քառասուն տարիներէ ի վեր կատարուած նկարագրութիւններէն եւ մեկնութիւններէն ճշմարտանման եղածները միայն աչքի առաջ ունենալով, պարզ կ’երեւի որ պատմական որեւէ ճշմարտութեան չի համապատասխաներ կարգ մը դաշնակցական գործիչներու այն յատարարութիւնը թէ ապստամբութիւնը ժողովրդական տարերային պոռթկում մըն էր նորահաստատ իշխանութեան սկզբնական օրերու խստութիւններուն եւ բռնութիւններուն դէմ: Այդ յատարարութիւնը կատարող դաշնակցականները թէեւ կ’ուզեն սովետական իրավակարգին դէմ ժողովրդական ատելութեան մը իբրեւ գործնական ապացոյցը ներկայացնել ապստամբութիւնը, բայց իրականին մէջ, ծանր յանցանք մը եւ սխալ մը ընդունելով ըմբոստացման արարքը, չեն ցանկար անոր մեղքը կուսակցութեան ուսերուն բեռցնել: Պարզ է նոյնպէս որ ապստամբութիւնը բանտարկուած դաշնակցականներու կենաքը վտանգէ փրկելու դիտումով կատարուած ահաբեկչական ձեռնարկի մը բնոյթն ալ չունէր: Այդ մասին ալ յաճախ կը խօսին ու կը գրեն դաշնակցականները, բայց քանի մը դաշնակցականներու անուններէն զատ մինչեւ այսօր ճիշդ թիւ մը զոհերու՝ երբեք չեն յիշատակած: Ընդհանուր, տարտամ, անորոշ բայց զանգուածային սպաննութիւններ կատարուած ըլլալու տպաւորութիւնը կը ձգեն իրենց յատյարարութիւններով, բայց որեւէ վիճակագրութիւն, անուանացանկ չեն հրատարակած:

Իրաւակարգի հիմնական փոփոխութիւն մը, ինչպէս էր հաստատումը սովետական վարչաձեւին, չէր կրնար տեղի ունենալ առանց յեղափոխական ցնցումի եւ անոր անխուսափելի հետեւանքը եղող դէպքերուն: Այժմ, պարզուած է որ նուազագոյն չափի եւ սահմանի մէջ մնացած են Հայաստանի մէջ նման դէպքերը, բաղդատմամբ տարբեր ժողովուրդներու եւ երկիրներու մէջ տեղի ունեցածներուն:

Այս խորհրդածութիւններուն վրայ պէտք է աւելացնել նաեւ հետեւեալը: Փետր. 18-ի ապստամբութիւնը կը սկսէր ճիշդ այն պահուն երբ Վրաստանի մէջ իրաւակարգի փոփոխման, այսինքն սովետական իրաւակարգի հաստատման գործողութիւնը տեղի կ’ունենար: Կարելի չէ պատահականութեան վերագրել այս զուգադիպութիւնը: Կամ այն է որ դաշնակցականները հասարակ մարդու քաղաքական հասկացողութիւն իսկ չունէին, խորհելով որ Ազրբէյճանի եւ Վրաստանի սովետացումէն յետոյ կարելի է պահել Հայաստանը սովետացումէ եւ կամ, ինչ որ աւելի հասկանալի է, կը խորհէին սովետական ուժերուն դէմ նոր ճակատ յարդարելով արգելք հանդիսանալ Վրաստանի սովետացման: Եթէ այս վերջին ենթադրութիւնն է ճիշդը, բանաւոր է հարց տալ թէ որո՞ւ թելադրութիւնով կամ նոյնիսկ հրահանգով կատարուեցաւ ապստամբութեան ձեռնարկը:

Օրին մէկը կը պարզուին անշուշտ պատմութեան համար ցարդ մութ մնացած այս բոլոր կէտերը, բայց երբ մարդ կը հարկադրուի նման հարցումներ ներկայացնելու, այդ հարկադրանքն իսկ իր մէջ կը բովանդակէ խոր տարակուսանք մը օրուան ղեկավարներուն ազգային շահերու պաշտպանութեան եւ հայրենասիրութեան գործնական ըմբռնումներուն մէջ ցոյց տուած հայրենասիրական ոգիին եւ պարկեշտութեան մասին: Արկածախնդրութիւնը վերջ գտաւ ամբողջապէս մէկուկէս ամիս յետոյ, այս անգամ իրական արիւնահեղութեամբ: Պարտուողները լքեցին հայրենիքը կնքելով իրենց մեկնումը բազմաթիւ յեղափոխական երիտասարդներու արիւնով եւ այդ կերպով փակելով վերադարձի բոլոր կարելիութիւնները:

Յեղափոխական արարք մը ըլլալէ շատ հեռու էր անշուշտ կատարուածը: Քինախնդրութեան, վրէժխնդրութեան, ատելութեան զգացումներէն թելադրուած վերջին հարուած մըն էր պարզապէս քաղաքական ազգակից հակառակորդներուն դէմ ուղղուած:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 24 авг 2015, 14:43 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24198
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Говорят Хорошему танцору... мешает - это так, якобы в Мосвке хотели проармянское что-то сделать, дашнаки помешали - так и хочется обзывать этих уродов демагогов, которые свои подлые дела списывают на "дашнаксукю авантюру"!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 24 авг 2015, 14:49 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8857
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
В Армении шла конкретная братоубийская война, трудно даже определить кто виновник, а кто нет, кто более виноват, а кто менее, все вместе виноваты. Но Лео во многом прав. ;)


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB