Ահա
վիդեո թեմայով - ինձ դուր է գալիս
1918 մայիսի 21 - 30 –
Սարդարապատի ճ-մ"… այնտեղ է լոկ սխրանքը սկսվում,
Ուր վերջանում է ամեն մի հնար…"
Պարույր Սևակ
Գյումրում և շրջակայքում կենտրոնանացած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 40.000, այդ թվում բաշիբոզուկներ, մոտ 40 թնդանոթ), նախատեսելով գրավել ողջ Անդրկովկասը, բաժանվեց 4 զորասյան: Առաջին զորասյունը կազմող 5-րդ դիվիզիան (մոտ 10.000, մոտ 5 թնդանոթ) պետք է շարժվեր
Տաշիր-Թիֆլիս ուղղությամբ, 11-րդ հետևակային դիվիզիան (մոտ 10.000, մոտ 5 թնդանոթ) երկրորդ զորասյան կազմում խնդիր ստացավ արշավել
Տաշիր-Գանձակ երթուղով, երրորդ զորասյունը կազմող 36-րդ հետևակային դիվիզիան (6.000, մոտ 5 թնդանոթ) և մի քանի այլ օժանդակ զորամասեր (ընդհանուր` մոտ 4.000) առաջադրանք ստացան առաջխաղացում իրականացնել
Սարդարապատ-Երևան ուղղությամբ, իսկ չորրորդ զորասյունը կազմող 9-րդ հետևակային դիվիզիային (7.000, մոտ 5 թնդանոթ, մոտ 3.000 բաշիբոզուկ) հրամայվեց շարժվել
Ապարան-Երևան երթուղով: Միաժամանակ թշնամու 12-րդ դիվիզիայի առջև խնդիր դրվեց գետանցել
Արաքսը Արարատի մոտ և օժանդակել ռազմական գործողություններին: Հայաստանի արևելյան նահանգների բնակչության վրա կախվեց բնաջնջման իրական վտանգ, որին դիմագրավելու նպատակով Հայ Ազգային խորհուրդի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V-ի կոչով զորակոչվեցին զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ: Հայկական բանակը զբաղեցրեց ամուր պաշտպանական դիրքեր, որոնց ձախ թևը կազմում էին Սարդարապատի (10.000, մոտ 28 թնդանոթ), կենտրոնը` Ապարանի (5.000, մոտ 10 թնդանոթ), իսկ աջը` Ղարաքիլիսայի (6.000 զինվոր, 2 թնդանոթ) ռազմաճակատները:
I փուլ – Մայիսի 21-ին թշնամու երրորդ զորասյունը գրավեց
Սարդարապատը և սկսեց առաջանալ դեպի
Մասիս (Արարատ, Արագածոտն գավառի հարավ): Արդյունքում
Իգդիր-Սուրմարու բնագծում պաշտպանվող Դրաստամատ Կանայանի ջոկատը, հայտնվելով շրջապատման վտանգի մեջ, գետանցեց Արաքսը, քանդեց
Ղարաղալայի կամուրջը և ամուր պաշտպանական դիրքեր գրավեց գետի ձախ ափին`
Սուրմարու-Ջանֆիդա-Մարգարա բնագծում: II փուլ – Մայիսի 22-ին թշնամին մոտեցավ
Եղեգնուտին (Արարատ, Արագածոտն գավառի հարավ): Տեղեկանալով այդ մասին` Հայկական բանակի հրամանատար Դանիել-բեկ Փիրումյանը իրականացրեց ուժերի վերադասավորում: Սարդարապատի ռազմաճակատի կենտրոնում Դրաստամատ Կանայանի գլխավորած ուժերին միացան Վանի 1-ին և 2-րդ գնդերը, Մակուի հետևակային գումարտակը, 4 հեծյալ գնդերը (200), Ջհանգիր աղայի եզդիների հեծյալ գունդը (100) ու Սիլինի գլխավորած Սահմանապահ գումարտակը (400): Ռազմաճակատի աջում գործող 5-րդ հետևակային գնդին միացան 1-ին աշխարհազորային (1.000), Հատուկ, Իգդիրի, Երզնկայի և Պարտիզանական հետևակային (800) գնդերը, ինչպես նաև Զեյթունի հեծյալ գունդը ու հրետանային բրիգադը:
Նախիջևան-Շարուր-Էջմիածին բնագծում ձգված ռազմաճակատի ձախ թևը պաշտպանում էր Տիգրան Բաղդասարյանի գլխավորած 3-րդ հետևակային բրիգադը` կասեցնելով թշնամու 12-րդ դիվիզիայի առաջխաղացումը: Ապարանի ռազմաճակատում տեղաբաշխվեց Սեդրակ Ջալալյանի և Արսեն Տեր-Պողոսյանի գլխավորած Աշխարհազորային ջոկատը: Ղարաքիլիսայի ռազմաճակատի աջում դիրքեր գրավեցին Անդրանիկի գլխավորած կամավորները (2.700)` խնդիր ունենալով պաշտպանել
Գյառգառի լեռնանցքը (Գուգարք, Տաշիր գավառ): Նույն ռազմաճակատի ձախում տեղաբաշխվեցին Սամարցյանի զորամասը և կապիտան Տեր-Մովսիսյանի 4-րդ մարտկոցը, որոնք պաշտպանում էին
Գյադա-Մայմեխ բարձունք, իսկ կենտրոնում` գնդապետ Ղորղանյանի հեծելազորը ու Գարեգին Նժդեհի կամավորները` պաշտպանելով
Դարպաս-Ղշլաղ (Գուգարք, Նիգ գավառի հյուսիս-արևմուտք) բնագիծը:
III փուլ – Մայիսի 22-ի լուսաբացին Սարդարապատի ռազմաճակատի կենտրոնում հարձակման անցած Սահմանապահների գումարտակը, պարտության մատնելով քրդական հեծելազորին ու բաշիբոզուկներին, գրավեց
Արևիկը (Արարատ, Արագածոտն գավառի հարավ), իսկ թշնամու ձախին պարտության մատնած Հայկական բանակը մտավ
Վանք Խարաբա և Կոշ (Արարատ, Արագածոտն գավառ): Միաժամանակ երկու հրետանային մարտկոցների հուժկու կրակից հետո մարտի մեջ մտան նաև Դոլուխանյանի հեծյալ ջոկատը ու Պարտիզանական գունդը և պարտության մատնեցին 36-րդ դիվիզիայի առաջ մղված ուժերին` գրավելով
Զարթոնքը (Արարատ, Արագածոտն գավառի հարավ):
IV փուլ – Կեսօրին Սարդարապատի ռազմաճակատի աջում հրետանային հզոր հարվածից հետո գրոհի նետվեցին Մահապարտների Արցախյան 5-րդ (1.500) և Ս. Խաչատրյանի գումարտակները: Արդյունքում ծանր կորուստներ կրող թշնամին սկսեց նահանջել, որի ընթացքում
Եղեգնուտի մոտ շրջապատվեց և ամբողջովին ոչնչացվեց թշնամու մեկ վաշտ (500), իսկ դեպի
Սարդարապատ փախչող թշնամու զինվորները ընկան հայկական հրետանային ու գնդացրային հուժկու կրակի տակ և ծանր կորորստներ կրեցին: Զարգացնելով հաջողությունը` 19:00-ի մոտակայքում Մահապարտների գումարտակը և Պարտիզանական գունդը հարավից մտան
Սարդարապատ, որից հետո Հայկական հեծելազորը շարունակեց հետապնդել թշնամու մնացորդներին:
V փուլ – Մայիսի 22-ից 23-ը Ապարանի ռազմաճակատում գործող Օսմանյան սուլթանության բանակը, հաղթահարելով Աշխարհազորային ջոկատի համառ դիմադրությունը, գրավեց
Միրաքը և Նիգավանը: Տեղեկանալով այդ մասին` Հայկական բանակի հրամանատարությունը Սարդարապատի կայունացած ռազմաճակատից Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ
Ապարանի ռազմաճակատ ուղղեց Մարտիրոսի, Կուռոյի, Մակեդոնի և Զեմլյակի ֆիդայական, ինչպես նաև Կորոլկովի ու Զալինյանի կանոնավոր հեծելազորային ջոկատները և Սակելյարիի գումարտակի մի մասը, որի մյուս մասը ու Դոլուխանյանի գունդը տեղ հասան մայիսի 26-ին: Իր հերթին, ցանկանալով կրկին հայերից խլել նախաձեռնությունը, թշնամու հրամանատարությունը 5-րդ դիվիզիան հյուսիսից և 11-րդ դիվիզիան արևմուտքից ուղղեց Ղարաքիլիսայի ռազմաճակատի վրա: Միաժամանակ Ապարանի ռազմաճակատում գործող թշնամու 9-րդ դիվիզիան խնդիր ստացավ զարգացնել հաջողությունը և 36-րդ դիվիզիայի ճակատային հարվածների աջակցությամբ դուրս գալ Սարդարապատի ռազմաճակատում գործող Հայկական ուժերի թիկունք: