Իմ խորին համոզմամբ Արցախի հարցը բանակցություններով չի լուծվի, համենայն դեպս՝ եթե կողմերը մնան էս տեսքով, ինչ կան: Ոչ Սերժն էր հող տվող, ոչ Քոչարյանը, ոչ էլ Նիկոլը կտա: Պռոբկի պես կթռնեն աթոռից, համ ստեղ, համ ընդեղ, ոչ մեկը տենց իշխանության ամրություն չունի ու չի կարա ունենա, որ վերջնական զիջումների գնա:
Ասում են՝ բա էդ դեպքում ինչի՞ են ընկերանում, վերելակում խոսում, հետո էլ՝ 1.5 ժամ զրուցում: Ախր հարգելիներս, դա սովորական դիվանագիտական խունջիկ-մունջիկի պես մի բան է, ոչ ավել և ոչ պակաս:
Մյուս կողմից նայենք՝ նույն Սերժը ժամից ավելի չի շփվե՞լ Իլհամի հետ: Էն աշնանային ռոմանտիկ նկարը մոռացել ե՞ք: Էն որ մենք զինվոր էինք կորցնում սահմանում, իրենք ռոմանտիկ զրուցում էին: Ձևա, եղելա, կա, կլինի...
Մի հատ անեգտոտ կա սրա վրով, որ հա ուզում եմ գրել, բայց պուբլիչնի գրելու բան չի: Իմաստն ասեմ... մոտավորապես: Մի խոսքով, ոնց որ նախկինները սենց պուպոուււշշշ աղջիկներ էին, տղերքի... էն լավ տեղերը հեչ չէին տեսել, հիմա, հենց էս նորերն են եկել, ընենց մի զարմանքից կլորացված աչքերով են նայում էդ լավ տեղերի վրա, ոնց որ իրենք մինչ էդ 40 տարի բարեկիրթ օրիորդների դպրոցում են սովորել: Չի կարելի այդպես, արդար չի:
Հմի Սերժը կանգել, ասել է, թե Աղդամը մեր հայրենիքը չի, կանգել կազանյան փաստաթղթերն է ստորագրել, որտեղ տարածք հանձնելու պահ կա, պաշտոնապես ԵՐԲԵՔ չի ժխտել, որ, այո, բանակցությունների հաջող արդյունքում մենք մի բան պիտի զիջենք..., իսկ էս ֆոնին ոմանք կույս օրիորդների պես իրենց հերթին կանգնել, վայ էլ ո՞նց կլնի, զարմանքից կլորացած աչքերով նայում են Նիկոլի 1.5 ժամանոց հանդիպման վրա, փորձում եք լուն ուխտ սարքել, ընդ որում, այլևս բան չունենալով ասելու, Նիկոլի նստած դիրքն են քննարկում: Սիրուն չի, էլի... կասեր դասականը:
_________________ Приходите в мой дом...
|