Ըստ ՊՆ մոտ կանգնած մեր աղբյուրների՝ վերջին իրադարձությունների հետ կապված Հայկական բանակի պատժիչ գործողություններն իրականում ունեցել են մի քիչ այլ՝ ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությունից տարբերվող, տեսք…
Ասում են, որ մերոնք այս անգամ ոչ թե հերթական անգամ է, որ հաջողությամբ հետ են շպրտել մեր դիրքերին մոտենալ փորձող թշնամու դիվերսանտներին, ինչպես եղել էր մինչ այդ ու ասենք՝ այս տարվա փետրվար ամսին, այլ արել են լրիվ այլ բան: Մեր առյուծ տղերքը անցել են թշնամու թիկունք, փրթել են թշնամու թիկունքային պահակախմբերից մեկին, որից հետո, շարունակելով ներթափանցումը, ռազմավարով հետ են վերադարձել: Այս առումով նաև պատահական չէր, որ մեր ՊՆ-ն հրապարակեց ռազմավար վերցրած ինքնաձիգներից մեկի համարը: Մեզ համար դա կարող է բան չնշանակել, սակայն թշնամու հրամանատարությունը, երբ կստուգի, թե այդ ինքնաձիգը ՈՐ զորամասից է ռազմավար վերցվել, կհասկանա, թե մերոնք ՈՒՐ են կարողացել ներթափանցել:
Ու նաև ևս մեկ մանր, բայց բնորոշ դետալ – իրենց գործողությունների ժամանակ մեր առյուծները հայտնվել են մի տարածքում, որտեղից Զաքիր Հասանովը հեռու է եղել ընդամենը մոտ 8 կմ…: Ասում են, որ Զաքիրի համար սա լուրջ ահաբեկման պատճառ է դարձել, իսկ մերոնք էլ կարծես հասկացրել են՝ մյուս անգամ, Զաքիր, հնարավոր է նաև քեզ ձեռք գցենք…
Դե, պարզ է, պաշտոնապես մերոնք սա չեն կարող այս տեսքով հայտնել, սակայն մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ ամեն ինչ հենց այն տեսքն է ունեցել, ինչ որ ասվեց