Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 130 из 133   [ Сообщений: 1984 ]
На страницу Пред.  1 ... 127, 128, 129, 130, 131, 132, 133  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 15 апр 2019, 21:14 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Ապրիլի 3

Ապրիլի 3-ին՝ առավոտյան ժամը 07:05-ին Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սկսած առավոտյան ժամը 06:00-ից առաջնագծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը վերսկսել է ագրեսիվ ռազմական գործողությունները՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ:

Ավելի ուշ ՊԲ-ն հայտնում է, որ Արցախի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով մղվել են կատաղի մարտեր: Ի պատասխան լուսաբացին հակառակորդի ծավալած հրետանային խոշորամասշտաբ կրակին՝ ՊԲ ստորաբաժանումները անցել են զսպողական գործողությունների և Թալիշի ուղղությամբ հետ են խլել մարտավարական նշանակություն ունեցող կարևոր հենակետ, որը նախօրյակին գրավել էր ադրբեջանական կողմը:

Ժամը 13:55-ին ՊԲ-ն հայտնում է, որ առավել կատաղի մարտեր են ընթանում առաջնագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում։ Այս շրջանում ադրբեջանական զինուժը կորցնում է 3 միավոր տանկ: Ընդհանուր առմամբ երկօրյա մարտերում ադրբեջանական բանակը կորցրել էր 14 միավոր տանկ և ավելի քան 5 միավոր այլ զինտեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ): Հայկական կողմը կորցրել էր 1 միավոր տանկ:

Ադրբեջանական բանակը կրակում է նաև խաղաղ բնակավայրերի, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքի ուղղությամ՝ «Գրադ» ՀԿՌԿ-ով և 152 մմ հրետանիով: Ստորև լուսանկարներում՝ Մարտակերտի տները, դպրոցը և այլն (6 ապրիլի, 2016):

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 15 апр 2019, 21:17 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն տարածում է հաղորդագրություն իբրև թե միակողմանի կրակի դադարեցման մասին: Սակայն ավելի ուշ Արցախի ՊԲ-ն հայտարարում է, որ ադրբեջանական բանակը չի դադարեցրել կրակը և շարունակում է կրակել ԼՂ բնակավայրերին 152 մմ հրետանիով և «ԲՄ-21 Գրադ» ՀԿՌԿ-ով:

Ապրիլի 3-ին Hetq.am հայկական լրատվակայքը հրապարակեց Արցախի քաղաքացիական բնակչության հանդեպ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած ռազմական հանցագործություններն ապացուցող լուսանկարներ: Ապրիլի 2-ին ադրբեջանական ստորաբաժանումներին հաջողվել էր մուտք գործել գյուղ: Ադրբեջանցիները գնդակահարել էին Թալիշի մեծահասակ բնակիչներ Վալերի Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելլային, կտրել էին նրանց ականջները: Գնդակահարել էին նաև 1924 թվականին ծնված Մարիսա Խալափյանին:

Ապրիլի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ապրիլի 2-ի գիշերը Անվտանգության խորհրդի նիստին երկրի պաշտպանության նախարար, Զաքիր հասանովը հայտարարել է.

«Պարո՛ն նախագահ, ես կցանկանայի հայտնել, որ վերջին շրջանում հայկական զինված ուժերը սահմանամերձ շրջաններում շատացրել են սադրիչ գործողությունները, բնակչության դեմ օգտագործվում են խոշոր տրամաչափի զինատեսակներ և հրետանի (իրականում ամեն ինչ եղել է ճիշտ հակառակը — խմբ): Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ բնակչության շրջանում կորուստները շատացել են: Այդ պատճառով որոշվել է հայկական զինուժի սադրանքներից խուսափելու նպատակով հայկական զինված ուժերի ստորաբաժանումները և հրետանային կրակակետերը ենթարկել հրետակոծության և ստիպել նրանց մեր բնակատեղիներից նահանջել ավելի հեռու: Բացի այդ, գնահատելով հայկական զինված ուժերի սպասվող հարձակումը՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ հետախուզական խմբերը գործողություններ են իրականացրել պլանավորված երեք ուղղություններով»:

Ինչպես երևում է Զաքիր Հասանովի ելույթից, Ադրբեջանի զինված ուժերը հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումները սկսել են 3 ուղղությամբ, այնուհետև դա բացատրում են այնպես, որ «իբրև թե անհրաժեշտ էր գրոհով հետ շպրտել հայկական ստորաբաժումները՝ ադրբեջանցի բնակիչների անվտանգության համար»:

Մարտական գործողությունների սկսումից հետո Արցախ են մեկնում նաև կամավորականներ: Արցախի Հանրային հեռուստատեսությունը հրապարակում է տեսանյութ, որում նշվում է, որ մոտ 200 կամավոր հավաքվել է Ստեփանակերտում՝ Արցախի առաջնագիծ մեկնելու:

Վիդեո

Ուշ երեկոյան ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԹՍ-ով նկարած տեսանյութ, որում երևում են Արցախի Սեյսուլանի ուղղությամբ (հյուսիս-արևելք) հարձակմանը մասնակցած և այնտեղ էլ սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակները:

Վիդեո

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 15 апр 2019, 21:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Ապրիլի 4

Ապրիլի 4-ին Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է Պաշտպանության բանակի առաջնագծի և մոտակա հայկական բնակավայրերի հրետակոծումը: Առավել ինտենսիվ հրետակոծությունները սկսել են շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանը կիրառել է 152 մմ հրանոթներ, «Գրադ» և տանկեր: Ավելի ուշ ՊԲ-ն հայտնում է, որ ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3, իսկ հարավարևելյան ուղղությամբ 2 տանկ:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հայկական ստորաբաժանումների հետ մարտում զոհվել է ադրբեջանցի 3 զինծառայող: Այդ կերպ Ադրբեջանի ՊՆ-ն ապրիլի 1-4 հատվածում ընդունել է 15 կորուստ, սակայն արդեն պարզվել էր Ադրբեջանի ԶՈւ սպանված 17 զինծառայողի ինքնություն, իսկ արդեն հետո հայտնի դարձավ այդ ժամանակահատվածում զոհված առնվազն 10-15 զինծառայողի մասին:

Ապրիլի 4-ին իրավիճակը հեռախոսով քննարկում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

Կեսօրին ՊԲ-ն հայտնում է, որ 11:20-ի շրջակայքում հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինուժն առաջին անգամ կիրառվել է ՏՕՍ-1Ա ծանր հրանետ: Պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 3 հարվածային ԱԹՍ (հակառակորդի ևս 3 ԱԹՍ հայկական ուժերը ոչնչացրել էին նախորդ օրերն։ Այսպիսով, ընդհանուր ոչնչացվել է հակառակորդի 6 ԱԹՍ)։

Ավելի ուշ՝ երեկոյան, Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայկական պետական «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնում է, որ բացի ՏՕՍ-1Ա հրանետից, հակառակորդը առաջին անգամ կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ։

Վիդեո

Կեսօրից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունում է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին՝ Արցախի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու նպատակով: Նախագահն իր ելույթում մասնավորապես նշում է.

«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները:

… Հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ
»:

Վիդեո

Օրվա ընթացքում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հրավիրում և ՊՆ-ում ընդունում է Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդին, ում հետ պարզաբանում է Իրանի տարածքում ընկած հրթիռների հարցը: Կցորդը հերքում է միջադեպի պատճառով վիրավորների մասին լուրերը: Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնում է, որ նշված բնակավայրը արցախյան ուժերի թիկունքում է, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: Հանդիպման ընթացքում նշվում է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից:

Ապրիլի 3-4-ին ադրբեջանական ուժերն ակտիվ վերադասավորումներ են կատարում Արցախի կենտրոնական՝ Ակնայի (Աղդամ) ուղղության վրա, և վերջնական արդյունքում այստեղ են կենտրոնացնում հրետանային ու համազորային մեծ ուժեր, տանկային գումարտակ և այլ միջոցներ: Ենթադրվում է, որ Պաշտպանության բանակի թևերին հարվածներից հետո կենտրոնական ուղղությամբ այս կուտակումից հետո սկսվելու էր Ադրբեջանի բանակի հիմնական հարձակումը:

Ապրիլի 4-ի երեկոյան 18:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի ուժերը հրանոթներով ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով համազարկային կրակ են սկսում հակառակորդի կենտրոնացած ուժերի ուղղությամբ: Ոչնչացվում է նաև հակառակորդի հրետանային բրիգադի հրամանատարական կետը: Հայկական կողմի կրակի արդյունքում հակառակորդի մեծաթիվ ուժերը կորցնում են մարտունակությունը:

Ավելի ուշ Ադրբեջանը սպառնում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրեր, ինչին պատասխանում է ՊԲ մամուլի ծառայությունը. «Նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ»:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 16 апр 2019, 21:42 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Ապրիլի 5

Ապրիլի 5-ին Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ օր օրի մեծացնելով կիրառվող զինատեսակի տրամաչափը ապրիլի 4 լույս գիշեր 5-ին առաջնագծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինուժը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Հենց այս ժամանակ էլ հակառակորդը շարունակում էր վարել բնակավայրերի և հենակետների հրետանակոծություն՝ ակտիվորեն կիրառելով անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկն էլ ոչնչացվում է ՊԲ-ի զինծառայողների կողմից:

Միաժամանակ ապրիլի լույս 5-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանի զինուժը հրետակոծում է նաև Տավուշի հայկական դիրքերն ու որոշ բնակավայրեր: Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառում է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետներ:

Ավելի ուշ Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածում՝ հայտարարելով, որ հավատարիմ է մնում իր մարտավարությանը և երբեք չի կրակում բնակավայրերի ուղղությամբ: Մինչդեռ ադրբեջանական կողմը նախօրեին հրետանակոծել էր ոչ միայն Մարտակերտը և մոտակա գյուղերը, այլ նաև Մարտունի բնակավայրը: Պաշտպանության բանակը տարածում է նաև ապրիլի 4-ին և 5-ին խոցված ադրբեջանական երկու ԱԹՍ-ի տեսագրություն և լուսանկարներ (1, 2):

Վիդեո

Նույն օրը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2016-ի ապրիլի 4-ի գիշերը խոցվել է ընդհանուր առմամբ ՊԲ 5 տանկ, որոնցից երկուսը անձնակազմով, և 5 միավոր անվավոր տեխնիկա՝ բեռնված սպառազինությամբ:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը «ոչնչացվել է ևս 70 (հայ) զինծառայող, ամբողջովին շարքից հանված 20 միավոր զինտեխնիկա» (ՊԲ-ն չի հաստատել այս տեղեկությունը: Հետագայում հրապարակված նյութերը նույնպես չեն հաստատել ՊԲ այդքան մեծ կորուստները):

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վերջին 2 օրվա ընթացքում (ապրիլի 4-5) առաջնագծի ողջ երկայքով ծավալված մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Ադրբեջանի ԶՈւ ևս 16 զինծառայող (այսկերպ ընդունելով ընդհանուր առմամբ 31 զինծառայողի կորուստ): Սակայն, այդ օրը հաստատապես ստուգված կորուստների ցուցակում նշված էր արդեն 43 սպանվածի անուն:

Կեսօրից հետո նշվում է, որ Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Ավելի ուշ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հաստատում է, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել ապրիլի 5-ի 12:00-ից կրակի դադարեցման մասին:

Վիդեո

Իր համաձայնությունը այս թեմայով հայտնում է նաև Ադրբեջանի ՊՆ-ն: Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի՝ Մոսկվայում հանդիպման ժամանակ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 17 апр 2019, 19:16 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Ապրիլի 6

Ապրիլի 6-ի առավոտյան ՊԲ կայքը հայտնում է, որ գիշերը շփման գծում և ամբողջ Արցախում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ին ժամը 12:00-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Հրադադարի ռեժիմի պահպանման մասին հայտնում է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումները, խախտելով պայմանավորվածությունը, հրետանիով և ականանետներով կրակում են Ադրբեջանի Թափ-Գարագոյունլու գյուղի վրա, սակայն ՊԲ-ն հերքում է այդ տեղեկությունը: Ավելի ուշ ՊԲ-ն հայտնում է, որ ապրիլի 6-ին ժամը 18:30-ին շփման գծի հյուսիսարևելյան հատվածի (Թալիշ) դիրքերից մեկում հակառակորդի ականանետային կրակից զոհվել է 1974-ին ծնված ՊԲ պայմանագրային զինծառայող Արմեն Կառլենի Գասպարյանը:

Նույն օրը՝ ապրիլի 6-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և Պիեր Անդրյուին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվում են զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Համանախագահները ողջունում են կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը՝ նշելով, որ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը պետք է ավելի ինտենսիվ լինի և պետք է ավելի նշանակալից միջոցներ կիրառվեն խնդրի արագ կարգավորման համար:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, թե «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ»: Դրան ի պատասխան հաջորդ օրը ՊԲ կայքը հրապարակում է օրեր առաջ Թալիշի մարտերից հետո արված լուսանկարը, որում երևում են Թալիշում ադրբեջանցի հատուկջոկատայինների կողմից սպանված հայ խաղաղ բնակիչները:

Ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարարը հայտնում է, որ կրակը դադարեցնելու մասին ապրիլի 5-ին Մոսկվայում պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերը:

Ապրիլի 6-ի ուշ երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հերքում է տեղեկությունները, թե լարված է հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի հատվածում:

Արծրուն Հովհաննիսյանի ՖԲ էջից

ՀՀ ՊՆ կայքի տվյալներով ապրիլի 6-ին` ժամը 10:35-ից մինչև 23:00-ն, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կիրառելով խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 60 մմ ականանետներ, ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 17 апр 2019, 19:18 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Ապրիլի 7

Ապրիլի լույս 7-ի գիշերն ադրբեջանական կողմն, ըստ ՊԲ մամուլի հաղորդագրության, բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետների կիրառումից, ձեռնարկում է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

Կեսօրին ՀՀ ՊՆ կայքը հրապարակում է նախարարի խոսքը՝ ուղղված կամավորականներին, որում մասնավորապես նշվում է.

«Պաշտպանության բանակի հրամանատարությունը դիմել է ինձ, և իր երախտիքի խոսքերի հետ միասին ասել, որ այլևս համալրված են բոլոր ստորաբաժանումները, մնացածը թող իրենց պատրաստակամության արտահայտության հետ միասին զբաղվեն պատրաստությամբ և անհրաժեշտության դեպքում կմեկնեն Արցախ»:

https://www.facebook.com/shushanstepany ... 9417689885

Կեսօրից հետո ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետը տեղեկացնում է, որ հայկական ուժերը 121 վիրավոր ունեն, որոնցից հինգը՝ ծայրահեղ ծանր, 10-ը՝ ծանր, մյուսները միջին և բավարար ծանրության: Վերջինների 90 տոկոսը մոտ մեկ շաբաթ ապաքինումից հետո կվերադառնան իրենց ստորաբաժանումներ: ՀՀ ՊՆ խոսնակն էլ հայտնում է, որ ներկայում տարվում են անհետ կորածների որոնման աշխատանքներ:

Ապրիլի 7-ի երեկոյան ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հանդիպմանը ներկա է գտնվում նաև Անջեյ Կասպրշիկը: ՊԲ հրամանատարի հանդիպումը վերաբերում էր շփման գծի վերջին զարգացումներին և նպատակ ուներ ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև ռազմական հանցագործությունների անհերքելի ապացույցներ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 17 апр 2019, 19:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Ապրիլի 8

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը խախտում են հրադադարը՝ կրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (ավելի քան 2000 կրակոց), այնպես էլ 60 մմ ականանետ (2 ակրկ), ինչի արդյունքում զոհվում է ՊԲ 2 զինծառայող:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն էլ հայտնում է, որ հրաձգային զինատեսակներ, ականանետներով և նռնականետներով հակառակորդը կրակել է նաև ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ:

Ժամը 15:00-20:00-ը, ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Արցախում շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում իրականացվում են երկու կողմերի զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները՝ միաժամանակ ապահովելով կրակի դադարեցման ռեժիմ: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայության ղեկավարը: Գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ ներկայացուցիչները:

Հաջորդ օրը ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին հայկական և ադրբեջանական կողմերը սկսել են փնտրել զոհվածների մարմիններ, հայտաբերվել է ՊԲ 2 զինծառայողի մարմին: Ապրիլի 9-ին որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս ընթացքում կրակի դադարեցման ռեժիմը չի խախտվում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 18 апр 2019, 21:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Ապրիլի 10-11

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև իրականացվում է զոհված զինծառայողների մարմինների փոխանակում: Հայկական կողմին հանձնվում է 18 զինծառայողի մարմին: Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնվում է 13 դի: ՊԲ մամուլի վարչության պետը տեղեկացնում է.

«13 մարմին եղել է մեր տարածքում, սակայն առաջնագծին շատ մոտ կան հակառակորդի տասնյակից ավել դիակներ։ Հայկական կողմի համաձայնությամբ այդ տարածքում ադրբեջանցիներն իրենք կհավաքեն իրենց զոհերի մարմինները՝ դիտորդների ներկայությամբ»:

Ավելի ուշ՝ ապրիլի 11-ին, ՀՀ ՊՆ առաջին տեղակալը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին տեղեկացնում է, որ հայկական զինուժի՝ ադրբեջանական կողմում մնացած զինծառայողների մարմինները խոշտանգված են եղել: Հայկական զինուժի՝ ադրբեջանական կողմում մնացած վերջին զինծառայողի մարմինը հայկական կողմին է հանձնվում ապրիլի 20-ին:

Ապրիլի 14-18

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը մարտերից հետո առաջին անգամ արձանագրվում է հակառակորդի դիվերսիայի փորձ: ժամը 04:55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության դիրքապահները նկատում են հակառակորդի հատուկջոկատայինների ձեռնարկած գործողությունը և հետ շպրտում նրանց: Այս օրերին կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է, թեև որոշ ուղղություններում հակառակորդը կրակում է հրաձգային զինատեսակներով և ականանետներով: ՊԲ ստորաբաժանումները պատասխանում են միայն անհրաժեշտության դեպքում:

Դիվերսիայի ևս մեկ փորձ հակառակորդն իրականացնում է ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին ստիպում են նահանջել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 19 апр 2019, 20:37 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Ապրիլի 25-28

Ապրիլի ընթացքում ևս մեկ լարում լինում է ապրիլի 25-28 ժամանակահատվածում: Ապրիլի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինուժն Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ կրակում է հրաձգային զինատեսակներով, ականանետներով, նռնականետներով ու հակատանկային կառավարվող հրթիռներով:

Արդեն հաջորդ օրը՝ ապրիլի լույս 26-ի գիշերը, հակառակորդն Արցախի ուղղությամբ կրակում է նաև խոշոր փողային հրետանիով (հաուբիցներ) և «Գրադ» համակարգերով: Ընդ որում՝ հակառակորդը թիրախավորում է ոչ միայն հայկական դիրքերը, այլև Մարտակերտ և Մատաղիս բնակավայրերը: Մարտերը շարունակվում են նաև օրվա ընթացքում. Ադրբեջանական զինուժը կիրառում է 85, 100, 122 ու 152 մմ թնդանոթներ, ԲՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 («Օսա-ԱԿՄ») զենիթահրթիռային համալիր: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվում շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Ավելի ուշ Արցախն ականազերծող «Հալո Թրաստ» կազմակերպությունը ցուցադրում էադրբեջանական հրետակոծության հետևանքով Ներքին Հոռաթաղ և Մոխրաթաղ գյուղերի մոտ մնացած չպայթած զինամթերքի քարտեզը: Կազմակերպության տվյալներով՝ այս գոտում հատկապես շատ են կասետային ռումբերից մնացող Մ095 ականները: Արցախում չպայթած զինամթերքից և ականներից մաքրելու ենթակա տարածքներն Ապրիլյան մարտերից հետո ավելացել են 2,4 մլն քառ. մետրով (240 հեկտար):

Изображение

Ակտիվ հրետակոծությունը շարունակվում է նաև ապրիլի 27-ին և 28-ին: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրում է խաղաղ բնակավայրեր հրետակոծելու համար: Սակայն ապրիլի 28-ին ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ադրբեջանական հրետանու դիրքերի լուսանկարները, որոնք գտնվում են ադրբեջանական բնակավայրերի թիկունքում: Սրա արդյունքում ստացվում է, որ այդ բնակավայրերը ոչ միայն կարող են թիրախ լինել, այլև գտնվում են հայկական ու ադրբեջանական կրակակետերի միջև, ինչը երևում է ստորև հրապարակված լուսանկարում և քարտեզում:

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 19 апр 2019, 20:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Մայիսի 15-17

Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հաջորդ լարումն արձանագրվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Վիեննայում անցկացված քննարկումների օրերին:

Մինչ նախագահների մասնակցությամբ հանդիպումը՝ մայիսի 14-ին, հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահանում է պայմանագրային զինծառայող Վայոց ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում ՝ Նախիջևանի հետ սահմանին:

Արդեն նախագահների մասնակցությամբ հանդիպումից հետո՝ մայիսի լույս 17-ի գիշերը, ադրբեջանական կողմի կրակոցի պատճառով զոհվում է նաև ՊԲ զինծառայող՝ Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերում:

Հենց Վիեննայից վերադարձի ճանապարհին Հայաստանի նախագահը լրագրողներին ներկայացնում է մարտական գործողություններից հետո ստեղծված իրավիճակը և նշում, որ մարտերի հետևանքով հայկական կողմն ընդհանուր առմամբ կորցրել է 800 հեկտար տարածք:

Վիդեո

Հունիսի 9

Հունիսի 9-ին՝ վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ, Արցախի շփման գծում կրակոց չի արձանագրվում: Դրա նախորդ և հաջորդ օրերը նույնպես հարաբերականորեն հանգիստ են անցնում՝ հատուկենտ կրակոցներով:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 25 апр 2019, 10:08 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Մարդկային կորուստները

Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 74 զինծառայող և 17 կամավորական (ընդհանուր՝ 91 հոգի): Զոհված զինծառայողներն ադրբեջական բացահայտ ու լայնածավալ հարձակման ժամանակ չեն նահանջել դիրքերից ու մինչև իրենց կյանքի վերջին րոպեները պայքարել են թշնամու դեմ:

Նրանցից Ռոբերտ Աբաջյանը թշնամու կողմից շրջապատվելուց հետո նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ ոչնչացնելով նաև հարձակվող թշնամու մի քանի զինծառայողի: Անձնուրաց այս քայլի համար զինծառայողը հետմահու արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման:

Изображение
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան


Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին՝ այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոն պարզել է ապրիլ ամսվա ընթացքում սպանված առնվազն 99 ադրբեջանցի զինծառայողի ինքնություն: Նրանցից միայն 92-ը ոչնչացվել են ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում:

Անդրադառնալով երկու կողմերի կորուստներին՝ մայիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները նշել էին ընդհանուր առմամբ 350-ից ավելի զոհերի մասին, ներառյալ քաղաքացիական զոհերը։ Սակայն նրանք ավելացրել էին, որ «Ադրբեջանը հսկայական կորուստներ է ունեցել, այդ թվում՝ [հայկական կողմի հետ] համեմատական առումով»։ Եթե հաշվի ենք առնում, որ հայկական կողմը ապրիլին ունեցել է շուրջ 90 մարտական, ևս չորս քաղաքացիական կորուստ, ապա ադրբեջանական կողմի կորուստները գնահատվում են առնվազն 250–260 հոգի։

Զինտեխնիկայի կորուստները

ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ.
Ադրբեջան


24 տանկ
1 ՏՕՍ-1Ա հրանետ
1 ՀՄՄ (ԲՄՊ)
6 զրահապատ մեքենա
1 ինժեներական մեքենա
1 «Գրադ» ՀԿՌՀ
2 ուղղաթիռ
14 անօդաչու թռչող սարք

Հայաստան

14 տանկ (որից 6-ը նորոգվել ու վերադարձվել է շարք)
4 ՀՄՄ (ԲՄՊ)
1 «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայան

ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ.
Ադրբեջան

1 Մի-24 ուղղաթիռ
1 տանկ (պայթած ականի վրա)

Հայաստան

24 տանկ
12 զրահապատ մեքենա
5 անվավոր մեքենա
15 հրետանային կայան
2 ԱԹՍ

[Թարմացում 02.04.2018] Ի լրումն 2016-ի ապրիլյան կռիվներից մեզ հայտնի դարձած Ադրբեջանի ԶՈւ կորուստների 99 թվի՝ 2017-ին հայտնի է դարձել ապրիլյան մարտերում Ադրբեջանի ԶՈւ ևս երկու սպանված զինծառայողի մասին, որոնցից մեկը հատուկջոկատային:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 11 май 2019, 16:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Զրուցում ենք մայիսյան եռատոնի մասին, գնահատում ենք անցյալը, փորձում ենք հասկանալ ներկան և, ըստ հնարավորինս, կանխագուշակել ապագան...

Видео

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 01 июн 2019, 12:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Խոսում եմ մեր երկրի ներքին և արտաքին խնդիրների, ինչպես նաև առկա մարտահրավերների մասին 2019 թ-ի մայիսի վերջի վիճակով...

Видео

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 13 июн 2019, 22:58 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Ապրում ենք հրաբխային տարածաշրջանում, որտեղ ընթանում է երկրագնդի վրա ամենասուր տեսքը ստացած քաղաքակրթական բախումներից մեկը՝ քոչվոր և հազարամյակների մարդակեր ավանդույթներով դաստիարակված թուրքի տեսակը բախվում է նստակյաց, ստեղծագործ ու հումանիստական հայի տեսակի հետ, "Ազգերի պատիժ" բարբարոս Աթիլլայի սերունդը Դավիթ Անհաղթի, Մուշեղ Մամիկոնյանի և Նարեկացու սերունդների հետ: Ու թող ոմանք սա լավ հիշենք՝ եվրոգոմիկական կայֆերի տրվելով, էս ձեր համար Իսլանդիան կամ Դանիան չի, էս երկրագնդի վրա ընթացող ամենաթեժ կենաց ու մահու պայքարներից մեկնա…

Ու այսպես երկար է շարունակվելու, իսկ այս պայքարից էլ մենք չենք փախչի… եթե չկոտորվենք, եթե չլքենք մեր Հայրենիքը կամ… կամ՝ եթե չհաղթենք թուրքին:

Թող հողը թեթև լինի մեր զոհված զինվորի շիրիմին, իսկ իր հիշատակը մեր սրտերում՝ անմար: Ի՞նչ արած Հայի ճակատագիր է, եթե ուզում ես քո հողի վրա ապրել, ստիպված ես այն երբեմն ջրել քո լավագույն որդիների արյունով: Ափսոս, զինվոր, ի՞նչ կարող ես անել…

Մեզ պետք է ուժեղ պետություն ունենալ, այլ ելք ՉԿԱ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Арцахская война: Хроника неоконченного противостояния...
СообщениеДобавлено: 23 июл 2019, 20:35 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25759
Откуда: Армения, Ереван
Հզոր ես՝ Արծրուն, լավ էր ասված, և կեցցե պարոն Տոնոյանը, որ նման տրամադրություններ է ստեղծում նախարարությունում:

Այո, տեղին էր, բայց, որ ոչ պակաս կարևոր՝ համապատասխան պատերազմի կանոններին, քանի որ պասիվությամբ դեռևս ոչ-ոք և երբեք հաջողության չի հասել:

Մենք չենք ուզում պատերազմ, բայց, եթե մեզ պարտադրեցին, մենք ոչ միայն կվարենք այդ պատերազմը, այլև - կավարտենք այն՝ մեր ուզած ձևով և ժամանակում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 130 из 133   [ Сообщений: 1984 ]
На страницу Пред.  1 ... 127, 128, 129, 130, 131, 132, 133  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB