Администратор |
|
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57 Сообщений: 46682 Откуда: Армения, Ереван
|
3. Մովսես Խորենացու, Եղիշեի և Փավստոս Բուզանդի երկերի պապատմականացման նկրտումները
Հայոց պատմագրության հիմքը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» անվսւոահելի աղբյուր հռչակելը, իսկ հեղինակին էլ «ստախոս» և «ինքնակոչ» անվանելն ունեն քաղաքական երկու այժմեական նպատակ.
ա) առանց Խորենացու տեղեկությունների մենք՝ հայերս, երբեք չենք գտնի մերօրյա ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգուցային հարցերի պատասխանները, օրինակ՝ թե արդյո՞ք հայերը հայոց բարձրավանդակի բնիկնե՞րն են, թե ո՞չ, ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել հայոց պետությունը, ի՞նչ հզորություն և. միջազգային կշիռ է այն ունեցել, ազգային ինքնագիտակցության ի՞նչ մակարդակ ենք մենք ունեցել հին ժամանակներում, ի՞նչ կառույց և ի՞նչպիսի ավանդույթներ է ունեցել հին հայկական բանակը և այլն:
բ) Մովսես Խորենացուն և նրա երկն այսպես վարկաբեկելն ու իբրև անվսւոահելի սկզբնաղբյուր ներկայացնելը մեխանիկորեն հարվածում է հայ հին և միջնադարյան ամբողջ պատմագրությանը, որի պատկերացումները հայոց պատմության մասին, ինչպես նաև, սկզբունքներն ու մոտեցումները պատմական նյութին, բնականաբար, ունեն Պատմահոր խորը և բարերար ազդեցության կնիքը: Դրանով իսկ փորձում են մեկ առ մեկ պատմականորեն անարժեք հռչակել հայ պատմագրության մյուս գլուխգործոցները ու նրանց պարունակած փաստական ահռելի նյութը:
...1950-ական թթ. անսպասելիորեն խորենացիագիտության ասպարեզ ցատկեց թուրքական գաղտնի ծառայությունը՝ ի դեմս իր գործակալ վերոհիշյալ Էսաթ Ուրասի: 1950 թ. Անկարայում լույս տեսավ վերջինիս հաստափոր «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» վերը նշված հանրահայտ զեղծարարությունը, որը Խորենացուն ընտրել էր որպես հատուկ հարձակմանն արժանի կարևոր թիրախ212: Անշուշտ, Ուրասը հայոց պատմությունը կեղծելու հանձնարարությունն ստացել էր ո՛չ նույն 1950 թ., այլ դրանից առնվազն մի քանի տարի առաջ, ամենայն հավանականությամբ՝ 1945 թ., երբ Խորհրդային Միությունը մարտի 19-ին չեղյալ հայտարարեց 1925թ. սեպտեմբերի 17-ի թուրք-սովետական պայմանագիրը, իսկ հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը կայացած Պոտսդամի կոնֆերանսում՝ Մոլոտովն արդեն պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացրեց Թուրքիային Կարսի և Արդահանի վերաբերյալ, դրանք հիմնավորելով հայ ժողովրդի և Հայկ. ԽՍՀ պատմական իրավունքներով: Հետաքրքիր է, որ այդ պահին ԱՄՆ նախագահ Հ. Տրումենը այդ հարցր համարում էր թուրք-խորհրդային երկկողմանի հարաբերությունների առարկա, դեմ լինելով որևէ լուծման, որին կհանգեին Թուրքիան և խորհրդային Միությունը: Սակայն, Թուրքիայի թիկունքին կանգնեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, իսկ 1947 թ. մարտին՝ ԱՄՆ-ում «Տրումենի դոկտրինայի» հռչակումով, ԱՄՆ-ն ևս ստանձնեց «կոմունիստական վտանգի» առջև կանգնած Թուրքիայի պաշտպանությունը:
Հասկանալի է, որ 1940-ական թթ. (ու այդուհետև՝ միշտ, քանզի ԽՍՀՄ-ը, հարմար առիթի դեպքում, կարող էր միշտ էլ վերարծարծել տարածքային նույն պահանջը ) Թուրքիայի համար շտապ անհրաժեշտություն էր առաջացել «ապացուցել», որ իր արևելյան մասում մնացած հայկական հողերը պատմականորեն երբեք Հայաստան չեն եղել:
Պատահականությու՞ն էր, ուրեմն, որ Սառը պատերազմի բորբոքման տարիներին Պատմահոր նկատմամբ թուրքական պրոպագանդայի մոտեցումները «գիտականորեն» զարգացվեցին ՆԱՏՕ-ի խմբավար երկրում՝ ԱՄՆ-ում, անմիջապես Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելուց (1952 թ.) հետո: ԱՄՆ-ում Խորենացու (իմա՝ հայ պատմագրության և հայոց պատմության) դեմ նոր խաչակրաց արշավանքի նախաձեռնողի դերում հանդես եկավ պրոֆեսոր Կիրիլ Թումանովը: Վերջինս, առանց որևէ նոր լուրջ փաստարկ ներկայացնելու, և որ ամենակարևորն է՝ ամբողջությամբ զանց առնելով վերջին տասնամյակներում հրապարակված արժեքավոր ուսումնասիրությունները, վերարծարծեց Մովսես Խորենացուն ու նրա «Հայոց պատմության»ը վերաբերող հին դրույթները:
Թոմսոնն սկսեց նրանից, որ Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանեց ո'չ՝ թե «Հայաստանի պատմություն» (History Of Armenia), այլ՝ առաջին անգամը լինելով , «Հայերի պատմություն» (History of the Armenians): Ասենք, որ արդի հայագիտությունը միակարծիք է, որ իրենց երկերը «Հայոց պատմություն» վերնագրելով, մեր ոսկեդարի պատմիչները նկատի են ունեցել Հայաստանի պետության և նրա մեջ ծաղկող հայկական քաղաքակրթության պատմությունը: Իսկ վերջերս Արտաշես Մաթևոսյանը, միանգամայն պատճառաբանված կերպով, ցույց տվեց, որ Խորենացու երկի խորագիրը եղել է ոչ թե սոսկ «Հայոց պատմություն», այլ «Պատմություն Հայոց Մեծաց», այն է՝ «Մեծ Հայաստանի պատմություն»
Այս առթիվ ուշագրավ է Թոմսոնի տված բացատրությունը.
Թեև ոմանք կնախընտրեն թարգմանել Հայաստանի պատմություն, սակայն դասական հայերենում "Հայաստան" աշխարհագրական եզրը ավելի հաճախ հաղորդվում է "Հայոց աշխարհ, երկիր" ձևով (ընդգծումն իմն է՝ Ա. Ա.)
Ինչպես դժվար չէ նկատելը, Թոմսոնը Հայաստանին հաղորդում է սոսկ աշխարհագրական իմաստ, դրանով իսկ մատնելով այն, որ ինքը Հայաստան եզրին մոտենում է թուրքական պատմագրության կիզակետի միջով, տակավին Ուրասի կողմից ձևակերպված գաղափարախոսական սահմանումների համաձայն: Մինչդեռ Հայաստան եզրը, նախ և առաջ, նշանակում էր հայկական էթնոսով բնակեցված և. դարեր շարունակ ազգային պետականություն վայելող տարածք, և ո՛չ թե լոկ աշխարհագրական հասկացություն, Աֆրիկայի կամ Հնդկաստանի պես մի եզր:
Մեկ պարբերությամբ շեղվենք Խորենացուց: Համոզվելով, որ իր կեղծիքները հակահարված չեն ստանում, Թոմսոնը լկտիացավ մինչև այն աստիճան, որ 1991 թ. իր Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» վերնագրի հետ վարվեց a la Բունիաթով. բուն խորագրից ջնջվեց Հայաստան բառը և գրքի կազմի ու տիտղոսաթերթի վրա, նաև՝ բոլոր էջերի վերևում գրեց. «.Ղազար Փարպեցու պատմությունը»: Եթե հիշենք, որ տխրահռչակ Զիյա Բունիաթովը ճիշտ նույն սկզբունքով Կիրակոս Գանձակեցու երկի վերնագրից Հայաստան անունը ջնջել և այն «Հայոց պատմությունից» վերածել էր սոսկ «Պատմության», ապա, կարծում եմ, ամեն ինչ պարզ է: Սակայն, այս հարցում Թոմսոնը փոքր-ինչ անհետևողական և անփույթ եղավ. առաջաբանում և 33-րդ էջում նա Ղազար Փարպեցու երկի վերնագիրը նշում է իբրև «Հայերի պատմություն», սակայն անցնելով Փարպեցու շարադրանքին, նույն էջում այդ երկի հեղինակային վերնագիրն անզգուշորեն ճիշտ թարգմանում է՝ «Հայաստանի պատմություն»:
Իր առաջաբան-«ուսումնասիրությունում» Թոմսոնը Մովսես Խորենացուն մեղադրում է բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ, ներառյալ՝ «խաբեությունների» (mystifications) և զանազան «պատմություններ հնարելու» (entirely Moses' own invention, Here also Moses invents a "history", դարձյալ՝ Moses invents a history, Again, he has given a personal, tendentious, and composite story), «դիտավորյալ աղբյուրներն աղավաղելու և դրվագներ հորինելու» (He willfully distorts his sources and invents episodes), «կեղծարարության» (fraud), «կատարյալ կեղծարարության» (complete fraud), «աղավաղումների» (Moses definitely distorts his reading of Josephus), «իր աղբյուրը կեղծելու» (has faked his source), «Հայկական անունների համար անհավատալի ստուգաբանություններ առաջարկելու» (interest in implausible etymologies for Armenian names), «կեղծիքով Հայաստանը համաշխարհային ասպարեզ մտցնելու» (false introduction of Armenia onto the world scene), «գոյություն չունեցած կերպար պատմության բեմի վրա ավելացնելու» (Moses has added a nonexistent character to the stage of history), «պատմությունը hայացնելու» նպատակ ունենալու (part of Moses'"Armenianizing" Of history), «Հայաստանի գերակայությունը ցուցադրելու համար տեքստային փոփոխություններ» կատարելու (The amendments to his story are all designed to show the preeminence Of Armenia), Շամբատ անունը հորինելու (the name Shambat he has invented), «կողմնակալության» (tendentiousness), «բացահայտ կողմնակալության» (patent tendentiousness), «տենդենցիոզ անախրոնիզմի» (tendentious anachronism), «Հայաստանը գովաբանել - փառաբանելու իր ծանոթ սովորությանը տրվելու ու այդ նպատակով ինֆորմացիան փոփոխության ենթարկելու» (he also indulged in his usual habit of adapting the information he found there ad maiorem gloriam Armeniae), «պատմական իրողությունների նկատմամբ քամահրական վերաբերմունք» ունենալու (Moses' cavalier attitude toward historical realities), «բացահայտ կեղծ հայտարարություն » (patently fraudulent claim), Եվսեբիոսի «Ժամանակագրությունից ծավալուն գողագրություն» (...the Chronicle was widely plagiarized by Moses) կատարելու, նույնիսկ՝ իր օգտագործած հեղինակներին միտումնավոր չհիշատակելու ու նաև նրանցից «իր փոխառությունները սեփական արտադրության լրացումներով զարդարելու» և բազմաթիվ այլ բաների մեջ:
Գիտական էթիկայի խախտումներ կատարելու մեղադրանքը միայն ի´նչ ասես արժե, ըստ Թոմսոնի՝ Պատմահայրը պետք է իր աղբյուրները հղեր այնպես, ինչպես րնդունված է մերօրյա պատմագիտության մեջ: Սակայն, Թոմսոնը «մոռանում» է, որ 5-րդ դարում այդ կարգի գիտական ապարատ չէին գործածում ո´չ հույները, ո´չ հռոմեացիները, ո՛չ ասորիները, ո´չ չինացիները, և ո´չ էլ սեփական պատմագրություն ստեղծած այլ ժողովուրդները: Անհեթեթ և մոլի հայատյացության հայտարար է՝ պահանջելը Խորենացուց հղումների կիրառման այն ձևը, որ Եվրոպայում արմատավորվեց միայն 20-րդ դարի սկզբին: Այսքանն ասելուց հետո, Թոմսոնը եզրակացնում է, որ Մովսես Խորենացին, «փաստորեն, լկտի և կեղծարար խաբեբա է» (in fact, Moses is an audacious, and mendacious, faker)249, «առաջին կարգի աճպարար:... Խիստ մեթոդաբանության մասին նրա հանդիսավոր հայտարարությունները նպատակ են ունեցել խաբել, շեղել քննադատական հայացքը և ապահովել իր սեփական տենդենցիոզ շարադրանքի ընդունելությունը»...
Վերևում խոսեցինք Խորենացուն անհավաստի աղբյուր հռչակելու երկու քաղաքական նպատակների մասին: Թոմսոնն ունեցել է (մեծ հավանականությամբ՝ նրան պատվիրվել է) ևս մեկ կարևոր խնդիր, փորձել ապացուցելու հայ ամենամեծ ազգային հեղինակություններից մեկի անազնիվ լինելը, անվանարկել ու սևացնել այդ հեղինակությանը ու այդպիսով իսկ՝ նսեմացնել հայերի ազգային ինքնասիրությունը, «խեղճացնել» հայերին, նրանց «տեղը դնել», որպեսզի հանկարծ շատ չոգևւորվեն իրենց փառահեղ պատմությամբ և Արևմուտքի դաշնակից Թուրքիայի շահերի դեմ «խելքից դուրս բաներ» չանեն, մի խոսքով՝ իրենք իրենց համար են մի խեղճ ու կրակ ազգ, ըստ այդմ էլ՝ շարժվեն, գործեն ու առաջնորդվեն (ցավոք, այսպիսի մտայնությունից դեռևս չեն ձերբազատվել շատ և շատ հայեր):
Սկզբում Խորենացու հասցեին արված վերոհիշյալ անվանարկությունները լուռ ու մունջ կուլ տվեցին սփյուռքահայ, հատկապես՝ անգլախոս մտավորականներն ու մեկենասները (չմոռանանք՝ Թոմսոնն այն ժամանակ էլ, հիմա էլ աշխատում և. վարձատրվում է սփյուռքահայերի´ գումարներով հաստատված ու գործող հայագիտական ամբիոններում): Նույն կերպ վարվեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիան, որը դեռ ավելին՝ Թոմսոնին երկիցս հրավիրեց Հայաստան՝ 1986 և 1998 թթ., իսկ բոլորովին վերջերս նույնիսկ ետնաբեմային զրույցներ հնչեցին Թոմսոնին ՀԳԱ արտասահմանյան անդամ դարձնելու մասին: Մինչդեռ ազգային առողջ նկարագիր ունեցող յուրաքանչյուր հայ մարդ ու, առավել ևս, հայ մտավորական չի կարող հանգիստ ու անխռով անցնել Պատմահորն ուղղված վերոբերյալ հայհոյաբանությունների կողքով:
Իր առաջաբանը եզրափակող պարբերության մեջ Թոմսոնը բացահայտում է նաև իր մտահոգությունների քաղաքական ենթատեքստը՝ պարզ խոսում է Պատմահոր երկի արդիական՝ չխամրող նշանակության մասին, ըստ Թոմսոնի՝ հայ սերունդներին Մովսես Խորենացու հաղորդածը «19-րդ դարում կարևորագույն նշանակություն ունեցավ հայկական ազգայնականության առաջացման գործում: Այժմ նույնպես՝ այն (իմա՝ «Հայոց պատմությունը»՝ Ա. Ա.) դեռևս հզոր ուժ է ազգային ինքնության շուրջը տարվող բանավեճերում»: Ահա´ թե ինչն է Թոմսոնին դրդել՝ ամեն կերպ ձգտելու ոչնչացնել Խորենացու հաղորդումների նկատմամբ որևէ հավատ, նախ՝ որպեսզի հայոց ինքնության այս իսկական աղբյուրն այլևս երբեք հայերին չծառայի այնտեղից դարձյալ ազգային ոգի ու հայրենասիրություն սովորել-ժողովելուն, ապա, երկրորդ որպեսզի աշխարհում ոչ ոք չկարողանա, Խորենացու «Հայոց Պատմության» վրա հենվելով, ճշտորեն քննելու, թե իրականում ի՞նչ էին Հայաստանն ու հայկական քաղաքակրթությունը և ո՞վ էր հայ ժողովուրդը հնագույն և հին ժամանակներում:
_________________ Приходите в мой дом...
|
|