1997 թ. ամերիկյան «հայագիտությունը» կատարեց հայոց պատմության իր մեկնություններն ամրապնդելու և տարածելու չափազանց նշանակալից մի նոր քայլ: Երկու հատորով հրատարակվեց իր նախադեպը չունեցող կոլեկտիվ մի աշխատություն՝ «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը» (The Armenian People from Ancient to Modern times. Vols. 1-2. Edited by Richard Hovannisian. New York, St. Martin's Press, 1997, 890 pp.); Ռիչարդ ՀովՀաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած այս աշխատությունը նախատեսված է ինչպես ԱՄՆ համալսարանների հայագիտական ամբիոններում և հայկական դպրոցներում դասավանդվելու, այնպես էլ լայն հասարակության (նախ և առաջ՝ սփյուռքահայության) համար: Հեղինակների թվում են՝ մեզ ծանոթ Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասսելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին (որ գրել է երկու գլուխ), Ն. Գարսոյանը (որ գրել է միանգամից վեց գլուխ): Այս հատորներում հարձակումը հայոց պատմության վրա կազմակերպված է բազմաթիվ ուղղություններով: Համառոտ բերենք մի քանի օրինակ (ստորև բոլոր ընդգծումներն իմն են՝ Ա. Ա.).
1) Հայկական լեռնաշխարհը ներառվել է Անատոլիայի մեջ: Օրինակ՝ Ջեյմս Ռասսելը գրում է հին շրջանի մասին՝ «Հայերը...գաղթեցին արևելյան Անատոլիա» (Vol. 1, p. 22: "the Armenians... migrated to eastern Anatolia"); Նինա Գարսոյանը, դարձյալ խոսելով հին շրջանի մասին, իր գրած գլխի ամենաառաջին բառերով հստակեցնում է այս դրույթը. «Անատոլիայում ու, մասնավորապես, հայկական լեռնաշխարհում տիրող քաղաքական իրավիճակը...» (Vol. 1, p. 37: "The political situation prevailing in Anatolia and particularly on the Armenian highlands..."); Հ) Հայերը բազմիցս ու միանշանակ կերպով հայտարարվում են եկվոր ժողովուրդ, որոնք բնակություն են հաստատել ուրիշների հողերի վրա (Ռասսել). «հայերը փոխ առան անունը մեծ հեթիթ ազգի, որի հողերի վրա նրանք անցան հարավարևելյան Եվրոպայից դեպի արևելք իրենց գաղթերի ժամանակ» (Vol. 1, p. 22: "the Armenians adopted the name of the great Hittite nation over whose lands they passed in their eastward migrations from southeastern Europe.")։ Եվ դարձյալ՝ «Եթե հայերն ապրած լինեին Անատոլիայում այնքան երկար, որքան Խուրացի-Ուրարտացիները, ապա նրանք հավանաբար կունենային այդ մրգերի համար բնիկ, հնդեվրոպական բառեր: Ավելի հավանական է, որ նրանք բնակվել են և սովորել են այդ մրգերի անունները ավելի հին նստակյաց բնակչությունից, որը մշակում էր դրանք» (Vol. 1, p. 23: "Had the Armenians been living in Anatolia as long as the Hurro-Urartians, probably they would have had native, Indo-European words for these fruits. More likely, they settled and learned the names of these fruites from the older, settled population who cultivated them"); Ուրարտերենը հայտարարվում է «Հայկական լեռնաշխարհի բնիկ լեզու» (Vol. 1, p. 26: "The indigenous languages of the Armenian plateau, such as Urartian, probably survived well into the Hellenistic age...").' Ինչպես դժվար չէ նկատել, այս եզրակացությունների համար Ռասսելի համար միակ կռվան են եղել որևէ կերպ չհիմնավորված իր իսկ ենթադրությունները: Բնականաբար, հայերի ծագումնաբանության այս մոդելում «մոռացության» է մատնվել մ.թ.ա. 16-11 դարերում գոյատևած Հայասայի թագավորությունը: Անվանացանկում Հայասան առհասարակ նշված չէ, իսկ Ռասսելն այն իմիջիայլոց հիշում է ոչ թե որպես հին հայկական պետական կազմավորում, մի փաստ, որը կարող է տակնուվրա անել հայերի եկվորության իր սուտ թեզը, այլ որպես «շրջան հյուսիսային Հայաստանում» (Vol. 1, p. 26: "the region Hayasa, in northern Armenia"); 3) Իհարկե, Թոմսոնը չի զլանում մի անգամ ևս Մովսես Խորենացուն և Եղիշեին վերաբերող իր կեղծիքները հաստատելուց, երկուսին էլ հանելով իրենց ապրած 5-րդ դարից (Vol. 1,pp. 209, 212-218); 4) Վերն արդեն խոսել ենք Անի Ադամյան- Բուռնությանի՝ Կիլիկյան Հայաստանում հայերի մեծամասնություն չկազմելու կեղծ թեզի մասին (տե՛ս էջ 211-212): 5) Հայաստանի պատմական ժողովրդագրության կեղծումը շարունակում է Ջորջ Բուռնությանը, գրելով թե Արևելյան Հայաստանում հայերը մեծամասնություն են կազմել առավելագույնը մինչև 17-րդ դար ու շահ Աբբասի իրականացրած բռնագաղթից հետո այլևս փոքրամասնություն են եղել և 19-րդ դարի դրությամբ կազմել բնակչության ընդամենը 20 տոկոսը (Vol. 2, p. 96); Բուռնությանի ավելի վաղ արած նույնատիպ հայտարարությունների մասին վերն արդեն խոսել ենք, տե՛ս էջ 209-211: 6) Ըստ Հրայր Դեքմեջյանի՝ հայկական աոաջին տպագիր գիրքը լույս է տեսել... 1660 թ. Հոլանդիայում (Vol. 2, p. 432); Իրականում, ինչպես գիտի յուրաքանչյուր դպրոցական՝ հայերեն առաջին գիրքը տպել է Հակոբ Մեղապարտը 1512 թ. Վենետիկում: Իսկ 1660 թ. հայերեն լեզվով լույս են տեսել մեզ հայտնի 46-րդ, 47-րդ և 48-րդ գրքերը, ընդ որում երկուսը՝
Հայերը կոչված են կոլոնիստներ (Ռասսել). «...Անատոլիական քաղաքակրթությունները, և´ հեթիթները, և´ խուրացի- ուրարտացիները, որոնց սկզբում հանդիպեցին նախահայկական կոլոնիստները...» (Vol. 1, p. 23: "the Anatolian civilizations, both Hittite and Hurro-Urartian, with which the proto-Armenian colonists first came into contact.")։ Հայկական լեռնաշխարհում հայերին կոլոնիստ անվանելը մեծ բավականություն կպարգևի թուրքերին, քանի որ բացի իր վերաբնակիչ, գաղութաբնակ նշանակությունից, այդ բառն ունի նաև բացասական հայտնի երանգներ:
7) Ինչպես ասել ենք, այս երկհատորյակի բովանդակությանն իր մեծ «լուման» է բերել նաև Ռ. Սյունին (գրել է երկու գլուխ՝ Vol. 2, pp. 109-137, 347-387): Ստորև մեջբերում ենք այդ հատվածներում հայ ժողովրդի մասին հայտնված մտքերից մի քանիսը: Գլուխներից մեկը, որ վերաբերում է 19-րդ դարի զարգացումներին, կոչվում է... «Ազգային գիտակցության ձևավորումը» (Vol. 2, p. 116: "The Formation of National Awareness"), այս վերնագրով իսկ Սյունին փորձում է ասել, թե մինչև 19-րդ դար հայերը դեռ չէին հասել ազգային ինքնագիտակցության մակարդակի, այլ՝ ընդամենը եղել են «դարեր շարունակ եկեղեցով շաղկապված կրոնական խարխուլ համայնք» (p. 116: "...they would remain, as in centuries past, a loose religious community held together by their church"), «բաժանված և տարաբնույթ ժողովուրդ» (p. 120: "a divided and diverse people"), «ամենից առաջ կրոնական համայնք, որի վրա իշխում էր եկեղեցին» (p. 120: "a primarily religious community dominated by the church").- Ըստ Սյունիի՝ «չկար մի հստակ տարածք, որտեղ ապրում էր հայերի մեծամասնությունը» (p. 120: "the absence of a fixed territory where most Armenians lived"), ասել կուզի՝ չկար Հայաստան երկիր: Թերևս այսքանով էլ բավարարվենք, քանի որ այս ու այսպիսի դրույթների քննադատությունը վերն արդեն մանրամասն շարադրել ենք:
Այս երկհատորյակն արդեն իսկ դարձել է ԱՄՆ-ում հայագետ նոր կադրերի պատրաստման հիմնական դասագիրք: Դժվար է պատկերացնել, թե այսուհետև որևէ երիտասարդ գիտնական կհամարձակվի ԱՄՆ-ում պաշտպանության ներկայացնել դոկտորական մի թեզ, որտեղ նա, ասենք, կգրի, թե Խորենացին ու Եղիշեն հինգերորդ դարի հեղինակներ են ու ըստ այդմ էլ կօգտագործի նրանց երկերի պարունակած պատմական անգնահատելի նյութը։ Եթե նույնիսկ գտնվի մի այդպիսի խիզախ և սկզբունքային երիտասարդ, ապա նրան անմիջապես կորակեն «նեղմիտ ազգայնական», և թեզի պաշտպանությունը կտապալեն:
Սակայն ավելի վտանգավոր է այն, որ «ամենաբարձր մակարդակով» գրված այս դասագիրքը ԱՄՆ-ում դաստիարակելու է նաև ամերիկահայ աճող սերնդին՝ մի մեծ ու նոր վիհ բացելով հայաստանցիների և սփյուռքահայերի միջև: Այս նոր քայքայիչ գործողության պատասխանատվությունը պետք է հավասարապես բաժանեն և՛ այդ երկհատորյակի նշված հեղինակներն ու խմբագիրը, և՛ Հայաստանի Ազգային Ակադեմիան, որ օտարերկրյա կեղծարար հայագետների նկատմամբ իր կրավորական, երբեմն էլ՝ անգետ ու անհիմն մեծարումների դիրքորոշումով արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանի և հայ ազգի շահերին:
_________________ Приходите в мой дом...
|