Военно-исторический форум
http://milhistory.listbb.ru/

Освещение истории Армении американскими арменоведами
http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=27&t=1344
Страница 2 из 6

Автор:  Lion [ 26 май 2012, 20:36 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

Մշակույթի հայորդի մեծանուն գործիչներին ոչ-հայ հռչակելու մոլուցքը հայտնի է մեզ ադրբեջանական վայ-պատմաբանների ստեղծագոծություններից: Նրանց համաձայն, օրինակ, հայ չէին Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Մովսես Դասխուրանցին ( Կաղանկատվացին ) և ուրիշներ: Բայց քչերին է հայտնի, որ հայկական մշակույթը թալանելու և հայազերծելու միտումն առկա է նաև Արևմուտքում: Այսպես՝ մինչդեռ արդի հայագիտությունը Դավիթ Անհաղթին համարում է 5-րդ դարի երկրորդ կեսի կամ 6-րդ դարի սկզբի հեղինակ, պրոֆ. Ռ. Թոմսոնի կարծիքով՝ այդ մեծ հայ փիլիսոփան հաստատ ապրել է 6-րդ դարի երկրորդ կեսին և.... գուցե բոլորովին էլ հայ չի եղել.

Ջեյմս Ռասսելի աշակերտ Սերջիո լա Պորտան, հայագիտության մեջ տակավին նոր թոթովել սկսող մի պատանի, իր մի գրախոսության մեջ մեծ ոգևորությամբ ցիտում է Թոմսոնի ինչպես այս անհիմն միտքը, այնպես էլ Խորենացու հասցեին արած անվանարկությունները: Այս երևույթը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես են ԱՄՆ-ում «մարզում» հայագիտական երիտասարդ կադրերին՝ ի սկզբանե նրանց մղում են թոմսոնյան «անգերազանցելի» ուսումնասիրությունների գիրկը, հետն էլ՝ անվստահություն ներարկում հայաստանյան հայագիտության նվաճումների հանդեպ:

Հաջորդ զոհը 13-րդ դարի հայ մեծ մանրանկարիչ Թորոս Ռոսլինն է, որին, հիմք ընդունելով նրա Ռոսլին մականունը, փորձում են հռչակել այլազգի: Բարեբախտաբար՝ Ռոսլինին ապահայացնելու փորձերը մանրամասն կերպով մեկնաբանված են ու ջախջախիչ քննադատության ենթարկված Իրինա Դրամփյանի չափազանց կարևոր հոդվածում Առաջինը Ռոսլինին խառնամուսնության պտուղ դարձնելու փորձ են արել անգլիացի Դաուսեթն ու սփյուռքահայ արվեստագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանը: Արևմտյան մյուս հետազոտողներն անմիջապես հետևել են նրանց: Ֆրանսուհի հետազոտող Նիկոլ Թյերրին Ռոսլինին վերագրել է գերմանական, ավստրիացի Բուշհաուզեն ամուսինները՝ ֆրանսիական, իսկ ամերիկուհի Էվանսը՝ «արևմտյան» ծագում Խեղճ Թորոս Ռոսլին... Զարմանալի է, որ Ռոսլին մականվան և ռուսերեն рослый (իմա՝ բարձրահասակ) բառի նմանությունը հիմք ընդունելով, նրան դեռևս ռուս չեն հռչակել. բացառված չէ նաև, որ այս զավեշտը նման «գյուտի» հիմք դառնա: Ռոսլինի ծագման «հարցերը լուծելուց» հետո, անցնում են նրա արվեստի վրա արևմտյան «խորագույն ազդեցությանը» (profound influence) վերաբերող ծանոթ երգին։ Ի. Դրամփյանի հոդվածը կարդացողը կապշի, թե ինչ անհեթեթության են հասնում հայ արվեստի ձաղկման այս «գիտական» փորձերը:

Հայկական մշակույթի դեմ կազմակերպված գրոհն անշուշտ պետք է տարածվեր նաև հին և միջնադարյան Հայաստանի կրթական համակարգի վրա: Վերն արդեն խոսել ենք Ռ. Սյունիի համապատասխան կեղծիքների մասին: Սակայն Սյունին միայնակ չէ: Պիդըր Քաուին, օրինակ, չի ուզում ընդունել, որ հայերը միջնադարում ունեցել են բարձրագույն կրթության օջախներ՝ միջնադարյան համալսարաններ: Հայաստանցի գիտնական Գ. Մուրադյանի մի ուշագրավ աշխատության մասին իր խիստ վերամբարձ ոճով գրված գրախոսության մեջ (որտեղ նա, ի դեպ, դարձյալ ժխտում է հայկական աղբյուրի ինքնուրույնությունը), Քաուին դնում է Հայկական համալսարանները չակերտների մեջ և դրանք բնորոշում իբրև «վանական ակադեմիաներ»:

Պարզվում է, որ շուրջ հինգ տասնամյակ (առնվազն 1291 թվականից մինչև 1340-ական թթ.) գոյատևած Գլաձորի համալսարանը, որն ունեցել է ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում, ավարտաճառերի պաշտպանություն, ուսումնառության 7-8 տարվա տևողություն և տվել է շուրջ 350 շրջանավարտ, ըստ Քաուիի՝ ընդամենը «վանական դպրոց» է և «միջնադարյան համալսարան» կոչվելու իրավունք չունի: Իսկ ահա նույն ժամանակների եվրոպական միջնադարյան նմանատիպ կրթօջախները «համալսարան» կոչվելու իրավունք ունեն, թեև նրանք նույնպես առաջացել և սկզբնապես գոյատևել են վանական միջավայրում, նրանցում դասավանդվել են նույն առարկաները, և, ըստ Բրիտաննիկա հանրագիտարանի՝ «ուսումնառության ամենակարևոր մասը բարձրագույն գիտելիքի՝ աստվածաբանության ուսումնասիրությունն էր»

Автор:  Lion [ 26 май 2012, 20:37 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

1997 թ. ամերիկյան «հայագիտությունը» կատարեց հայոց պատմության իր մեկնություններն ամրապնդելու և տարածելու չափազանց նշանակալից մի նոր քայլ: Երկու հատորով հրատարակվեց իր նախադեպը չունեցող կոլեկտիվ մի աշխատություն՝ «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը» (The Armenian People from Ancient to Modern times. Vols. 1-2. Edited by Richard Hovannisian. New York, St. Martin's Press, 1997, 890 pp.); Ռիչարդ ՀովՀաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած այս աշխատությունը նախատեսված է ինչպես ԱՄՆ համալսարանների հայագիտական ամբիոններում և հայկական դպրոցներում դասավանդվելու, այնպես էլ լայն հասարակության (նախ և առաջ՝ սփյուռքահայության) համար: Հեղինակների թվում են՝ մեզ ծանոթ Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասսելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին (որ գրել է երկու գլուխ), Ն. Գարսոյանը (որ գրել է միանգամից վեց գլուխ): Այս հատորներում հարձակումը հայոց պատմության վրա կազմակերպված է բազմաթիվ ուղղություններով: Համառոտ բերենք մի քանի օրինակ (ստորև բոլոր ընդգծումներն իմն են՝ Ա. Ա.).

1) Հայկական լեռնաշխարհը ներառվել է Անատոլիայի մեջ: Օրինակ՝ Ջեյմս Ռասսելը գրում է հին շրջանի մասին՝ «Հայերը...գաղթեցին արևելյան Անատոլիա» (Vol. 1, p. 22:
"the Armenians... migrated to eastern Anatolia"); Նինա Գարսոյանը, դարձյալ խոսելով հին շրջանի մասին, իր գրած գլխի ամենաառաջին բառերով հստակեցնում է այս դրույթը. «Անատոլիայում ու, մասնավորապես, հայկական լեռնաշխարհում տիրող քաղաքական իրավիճակը...» (Vol. 1, p. 37: "The political situation prevailing in Anatolia and particularly on the Armenian highlands...");
Հ) Հայերը բազմիցս ու միանշանակ կերպով հայտարարվում են եկվոր ժողովուրդ, որոնք բնակություն են հաստատել ուրիշների հողերի վրա (Ռասսել). «հայերը փոխ առան անունը մեծ հեթիթ ազգի, որի հողերի վրա նրանք անցան հարավարևելյան Եվրոպայից դեպի արևելք իրենց գաղթերի ժամանակ» (Vol. 1, p. 22: "the Armenians adopted the name of the great Hittite nation over whose lands they passed in their eastward migrations from southeastern Europe.")։ Եվ դարձյալ՝ «Եթե հայերն ապրած լինեին Անատոլիայում այնքան երկար, որքան Խուրացի-Ուրարտացիները, ապա նրանք հավանաբար կունենային այդ մրգերի համար բնիկ, հնդեվրոպական բառեր: Ավելի հավանական է, որ նրանք բնակվել են և սովորել են այդ մրգերի անունները ավելի հին նստակյաց բնակչությունից, որը մշակում էր դրանք» (Vol. 1, p. 23: "Had the Armenians been living in Anatolia as long as the Hurro-Urartians, probably they would have had native, Indo-European words for these fruits. More likely, they settled and learned the names of these fruites from the older, settled population who cultivated them"); Ուրարտերենը հայտարարվում է «Հայկական լեռնաշխարհի բնիկ լեզու» (Vol. 1, p. 26: "The indigenous languages of the Armenian plateau, such as Urartian, probably survived well into the Hellenistic age...").' Ինչպես դժվար չէ նկատել, այս եզրակացությունների համար Ռասսելի համար միակ կռվան են եղել որևէ կերպ չհիմնավորված իր իսկ ենթադրությունները:
Բնականաբար, հայերի ծագումնաբանության այս մոդելում «մոռացության» է մատնվել մ.թ.ա. 16-11 դարերում գոյատևած Հայասայի թագավորությունը: Անվանացանկում Հայասան առհասարակ նշված չէ, իսկ Ռասսելն այն իմիջիայլոց հիշում է ոչ թե որպես հին հայկական պետական կազմավորում, մի փաստ, որը կարող է տակնուվրա անել հայերի եկվորության իր սուտ թեզը, այլ որպես «շրջան հյուսիսային Հայաստանում» (Vol. 1, p. 26: "the region Hayasa, in northern Armenia");
3) Իհարկե, Թոմսոնը չի զլանում մի անգամ ևս Մովսես Խորենացուն և Եղիշեին վերաբերող իր կեղծիքները հաստատելուց, երկուսին էլ հանելով իրենց ապրած 5-րդ դարից (Vol. 1,pp. 209, 212-218);
4) Վերն արդեն խոսել ենք Անի Ադամյան- Բուռնությանի՝ Կիլիկյան Հայաստանում հայերի մեծամասնություն չկազմելու կեղծ թեզի մասին (տե՛ս էջ 211-212):
5) Հայաստանի պատմական ժողովրդագրության կեղծումը շարունակում է Ջորջ Բուռնությանը, գրելով թե Արևելյան Հայաստանում հայերը մեծամասնություն են կազմել առավելագույնը մինչև 17-րդ դար ու շահ Աբբասի իրականացրած բռնագաղթից հետո այլևս փոքրամասնություն են եղել և 19-րդ դարի դրությամբ կազմել բնակչության ընդամենը 20 տոկոսը (Vol. 2, p. 96); Բուռնությանի ավելի վաղ արած նույնատիպ հայտարարությունների մասին վերն արդեն խոսել ենք, տե՛ս էջ 209-211:
6) Ըստ Հրայր Դեքմեջյանի՝ հայկական աոաջին տպագիր գիրքը լույս է տեսել... 1660 թ. Հոլանդիայում (Vol. 2, p. 432); Իրականում, ինչպես գիտի յուրաքանչյուր դպրոցական՝ հայերեն առաջին գիրքը տպել է Հակոբ Մեղապարտը 1512 թ. Վենետիկում: Իսկ 1660 թ. հայերեն լեզվով լույս են տեսել մեզ հայտնի 46-րդ, 47-րդ և 48-րդ գրքերը, ընդ որում երկուսը՝

Հայերը կոչված են կոլոնիստներ (Ռասսել). «...Անատոլիական քաղաքակրթությունները, և´ հեթիթները, և´ խուրացի- ուրարտացիները, որոնց սկզբում հանդիպեցին նախահայկական կոլոնիստները...» (Vol. 1, p. 23: "the Anatolian civilizations, both Hittite and Hurro-Urartian, with which the proto-Armenian colonists first came into contact.")։ Հայկական լեռնաշխարհում հայերին կոլոնիստ անվանելը մեծ բավականություն կպարգևի թուրքերին, քանի որ բացի իր վերաբնակիչ, գաղութաբնակ նշանակությունից, այդ բառն ունի նաև բացասական հայտնի երանգներ:

7) Ինչպես ասել ենք, այս երկհատորյակի բովանդակությանն իր մեծ «լուման» է բերել նաև Ռ. Սյունին (գրել է երկու գլուխ՝ Vol. 2, pp. 109-137, 347-387): Ստորև մեջբերում ենք այդ հատվածներում հայ ժողովրդի մասին հայտնված մտքերից մի քանիսը: Գլուխներից մեկը, որ վերաբերում է 19-րդ դարի զարգացումներին, կոչվում է... «Ազգային գիտակցության ձևավորումը» (Vol. 2, p. 116: "The Formation of National Awareness"), այս վերնագրով իսկ Սյունին փորձում է ասել, թե մինչև 19-րդ դար հայերը դեռ չէին հասել ազգային ինքնագիտակցության մակարդակի, այլ՝ ընդամենը եղել են «դարեր շարունակ եկեղեցով շաղկապված կրոնական խարխուլ համայնք» (p. 116: "...they would remain, as in centuries past, a loose religious community held together by their church"), «բաժանված և տարաբնույթ ժողովուրդ» (p. 120: "a divided and diverse people"), «ամենից առաջ կրոնական համայնք, որի վրա իշխում էր եկեղեցին» (p. 120: "a primarily religious community dominated by the church").- Ըստ Սյունիի՝ «չկար մի հստակ տարածք, որտեղ ապրում էր հայերի մեծամասնությունը» (p. 120: "the absence of a fixed territory where most Armenians lived"), ասել կուզի՝ չկար Հայաստան երկիր: Թերևս այսքանով էլ բավարարվենք, քանի որ այս ու այսպիսի դրույթների քննադատությունը վերն արդեն մանրամասն շարադրել ենք:

Այս երկհատորյակն արդեն իսկ դարձել է ԱՄՆ-ում հայագետ նոր կադրերի պատրաստման հիմնական դասագիրք: Դժվար է պատկերացնել, թե այսուհետև որևէ երիտասարդ գիտնական կհամարձակվի ԱՄՆ-ում պաշտպանության ներկայացնել դոկտորական մի թեզ, որտեղ նա, ասենք, կգրի, թե Խորենացին ու Եղիշեն հինգերորդ դարի հեղինակներ են ու ըստ այդմ էլ կօգտագործի նրանց երկերի պարունակած պատմական անգնահատելի նյութը։ Եթե նույնիսկ գտնվի մի այդպիսի խիզախ և սկզբունքային երիտասարդ, ապա նրան անմիջապես կորակեն «նեղմիտ ազգայնական», և թեզի պաշտպանությունը կտապալեն:

Սակայն ավելի վտանգավոր է այն, որ «ամենաբարձր մակարդակով» գրված այս դասագիրքը ԱՄՆ-ում դաստիարակելու է նաև ամերիկահայ աճող սերնդին՝ մի մեծ ու նոր վիհ բացելով հայաստանցիների և սփյուռքահայերի միջև: Այս նոր քայքայիչ գործողության պատասխանատվությունը պետք է հավասարապես բաժանեն և՛ այդ երկհատորյակի նշված հեղինակներն ու խմբագիրը, և՛ Հայաստանի Ազգային Ակադեմիան, որ օտարերկրյա կեղծարար հայագետների նկատմամբ իր կրավորական, երբեմն էլ՝ անգետ ու անհիմն մեծարումների դիրքորոշումով արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանի և հայ ազգի շահերին:

Автор:  Lion [ 26 май 2012, 20:38 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

Մենք պարտավոր ենք ի վերջո գիտակցել, որ գործ ունենք ո՛չ թե առանձին՝ Թոմսոնի և Սյունիի կարգի «հայագետների» հետ, այլ ԱՄՆ- ում (մասամբ նաև.՝ ամբողջ Արևմուտքում) հաստատագրված (ինստիտուտիզացված) կեղծ-հայագիտական մի ամբողջ դպրոցի հետ: Փաստորեն, «հայագիտության» այս դպրոցը կյանքի է կոչվել արևմտյան որոշակի ուժերի կողմից՝ սպասարկելու համար հզոր և վաղուց ի վեր գործող թուրքամետ քարոզչությանը: Վերջին երեսնամյակի ընթացքում, կեղծարարական եռանդուն աշխատանքների շնորհիվ, կառուցվել է այդ քարոզչությանը հարմարեցված բավական տարածուն «ակադեմիական» մի հիմք, որի վրա հենվելով էլ քաղաքական պատվեր կատարող արևմտյան «մեկնաբանները» ձևավորում են համապատասխան հասարակական մթնոլորտ։ Այս կեղծարարության մյուս լուրջ հետևանքն էլ ո´չ հայախոս և վաղուց հայերեն չկարդացող սփյուռքահայ զանգվածների ստացած աղճատված պատկերացումներն են հայոց պատմության և մշակույթի մասին: Իր ժողովրդի պատմությանն անիրազեկ սփյուռքահայը՝ սյունիների և. թոմսոնների գրքերին վստահելով, այնտեղից ստանալու է հակահայկական պրոպագանդայի այնպիսի հզոր դոզա, որ այլևս դժվար թե ցանկանա որևէ ձևով իր ուժերը ծառայեցնելու Հայաստանի և հայ ազգի շահերին:

Ամփոփիչ մի դիտարկում ևս. մեր շարադրանքի գրեթե բոլոր հերոսները գրեթե առանց բացառության արևմտյան համալսարանական ամբիոնավար «պրոֆեսորներ» են, որոնք որպես կանոն նաև հայկական հին ու նոր գրական մշակույթը պահպանող, խնամող և ուսումնասիրող կենտրոններից հեռու են «տեղադրված». հին կամ նոր հայերենի նրանց իմացությունս բավական մակերեսային է՝ որևէ մեկր Հայերենի որևէ տարբերակով բանավոր կամ գրավոր վարժ արտահայտվել չի կարողանում, վկա՝ արտասահմանում կայացող «հայագիտական» բոլոր գիտաժողովների աշխատանքային լեզուն կարող է լինել ցանկացած մի բան, բայց ո՛չ երբե՛ք՝ հայերենը, իսկ Հայաստանում կայացող ժողովներին մեր հերոսներից որևէ մեկը հայերեն զեկուցելու փորձ դեռևս չի արել։ Նրանցից որևէ մեկը տասնյակ հազարավոր հայերեն ձեռագրերի հարյուրավոր տպագիր ցուցակների, առավել ևս՝ բուն ձեռագրերի ուսումնասիրմամբ որևէ աշխատություն չի հեղինակել ել չի էլ կարող427: Նրանց գիտական արտադրանքն էլ շատ մեծ չափով Հայաստանում կամ սփյուռքում ստեղծված՝ հայագիտական հայերե´ն գրականության արդյունքների անգլերենացումն է, սակայն՝ մի կարևոր նորարարությամբ, լեզվափոխումից հետո, հերթը գալիս է մեր «կարկառուն հայագետների» «բուն աշխատանքի»՝ ամերիկյան սոցիալական գիտությունների օրվա ճաշակին համապատասխանող մի ինչ-որ ինքնանպատակ մոդայիկ բան ասելուն։ Այս ամենի ընդհանուր արդյունքն է՝ հայկական քաղաքակրթության ու մշակույթի և նրանց հին ու նոր կրողների (ներառյալ՝ իրենց բանաքաղությունների աղբյուրների հեղինակների) նսեմացնելը, «գավառական» որակելը և այդ ամենին իրենց «վերևներից» նայելը։ Շա~տ գեղեցիկ ու բարոյական է։

Մի վերջին պարզաբանում. մեզ ամենևին չպետք է շփոթեցնի այն հանգամանքը, որ արծարծված կեղծարարներից շատերն ծագումով հայ են. ավելին՝ այս երևույթը չպետք է վերագրենք մեր չունեցած–չեղած ինչ-որ ազգային հատկանիշի։ Պարզապես՝ օտար ափերում ծնված-սնված-ապրող այդ մարդկանց ուծացումն ավարտվել է (ընդ որում՝ հայերենի նրանց իմացության չափն այլևս դեր չունի)։ Սակայն, պետք է արձանագրենք, որ հայոց պատմության խեղաթյուրման ծրագրավորված գործողություններն առավել արդյունավետորեն իրականացնում են հենց ա´յդ անձինք։ Իսկ սա արդեն ունի իր հանրահայտ՝ դարավոր ճշմարտություն-մեկնությունը. ցաննորադարձ հավատափոխները (neophytos կամ new converts) միշտ ավելի հետևողական, անձնվեր ու անողոք են լինում, որովհետև նրանք պարտավոր են միշտ շրջապատին ապացուցելու, որ իրենք այդ շրջապատի մյուս անհատներից պակաս ուղղափառ չեն. այսինքն՝ սրանք են, որ միշտ հարկադրված են «պապից ավելի կաթոլիկ» լինելու: Սա նաև այն դեպքերից է, երր Հայաստանի և հայ ազգի շահերի դեմ ձեռնարկվող քայքայիչ գործողություններում սփյուռքի ուծացած ներկայացուցիչներն օգտագործվում են իբրև օտար ուժերի կամակատար կատարածուներ: Չմոռանանք նաև, որ այստեսակ «սփյուռքահայերը» հաջողությամբ մոլորեցնում են սփյուռքի հայրենասեր ուժերին ևս, մասնավորապես՝ նրանք փայլուն են իրականացրել բոլոր առումներով բավական բարդ մի գործողություն. ԱՄՆ-ում կեղծ-հայագիտական ամբիոններ են հիմնեք և նրանցում հայավնաս աշխատանք կատարել... հայկական համայնքից հայթայթած խոշոր գումարներով, հայության իսկ տրամադրած դրամական միջոցներով: Մինչդեռ այդ գումարների մեկ տասներորդն էլ բավական կլիներ հայաստանյան հայագիտությունը ներկա ծանր պայմաններից դուրս բերելու համար:


Ահա սա է Ամերիկահայ հայագիտական պատմական դպրոցի իրական դեմքն ու բարոյական նկարագիրը - ծանոթացեք և... "հիացեք":(

Автор:  Vagr [ 26 май 2012, 23:39 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

Դե լավ, Լիօն ջան, սրանք իրոք որ արդեն անտանելի են: Բայց հիմա ԱՄՆ-ում ժողովուրդը արդեն արթնանում է, ափսոս, որ նա կարող է ուրիշ ծայրահեղության մեջ ընկնել...

Автор:  тамазсс [ 28 май 2012, 17:44 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

как вы это читаете ?для не приученного взгляда одна сплошная стена

Автор:  Lion [ 28 май 2012, 19:22 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

тамазсс джан, это армянский уголок и здесь пишем по армянский...

Автор:  тамазсс [ 28 май 2012, 19:39 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

да и хорошо ,я просто так, отметить :)

Автор:  Lion [ 28 май 2012, 19:43 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

Нууу... так всегда, когда язык не знаешь - примерно так же и чувствую себя я, когда попадаю в грузиноязычние форумы :)

Автор:  тамазсс [ 28 май 2012, 19:46 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

понимаю :D :D

Автор:  Lion [ 27 май 2013, 21:57 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

Տեսեք այս սողունի, Ջեյմս Ռասսել կոչվածն է -

http://video.yandex.ru/users/haykakanu/ ... ncrnd=545#

Автор:  Воин301 [ 23 авг 2014, 01:48 ]
Заголовок сообщения:  Re: Армения today: Насущные проблемы...



Արթուր Արմին, հայագետ, հոդվածների և գրքերի հեղինակ, Լոս Անջելեսի «Spurk-Diaspora» հասարակական-մշակութային կազմակերպության նախագահ

-Պարոն Արմին, արդեն երկար տարիներ հայագիտության ոլորտում ակտիվ բանավեճեր են ընթանում, որոնք հաճախ դուրս են գալիս էթիկայի սահմաններից և գիտական բանավեճից վերածվում վիճաբանության: Ո՞րն է բանավեճի թեման և ո՞վքեր են բանավեճում ներգրավված կողմերը:

– Պատմության ներկայացումը քաղաքականացված է եղել դեռևս հին ժամանակներից (Հին Հռոմ, Բյուզանդիա և այլն), և այն այսօր էլ մնում է քաղաքականացված: Հատկապես դրա ճիշտ ներկայացումը մատաղ սերնդի համար կարևոր է: Ըստ իս, սփյուրքում դրա ազդեցության կարևորությունը մեծ է: Գոյություն ունի ԱՄՆ հայագիտական ամբիոնների կողմից հայոց պատմության և մշակույթի ներկայացում, և կոռեկտ, գիտական խղճմտանքով ներկայացվածը, որն ըստ առաջինների` իբր ազգայանականության ու ծայրահեղականության արտահայտություն է: Իսկ ըստ վերջինների՝ առաջինները կեղծարարներ են: Ահա և ձեզ հակադրության պատճառը:

Բերեմ օրինակներ: Միտումնավոր անգրագիտություն է, որը քաղաքական պատվեր է, երբ Ջեյմս Ռասսելը ԲՈՒՀԱԿԱՆ դասագրքում գրում է, որ նախահայերը ոչնչացրեցին ուրարտական պետությունն ու կուլտուրան: Նման նույնիսկ ոչ գիտական վարկածի համար՝ գոյություն չունի որևէ գիտական փաստ: Ըստ Ռասսելի՝ Էրեբունին հիմնադրել է Արգիշտի երկրորդը: Ռասսելը չի տարբերակում հաթթերին ու հիթիթներին, չի տարբերում՝ ուրարտական գաղափարագիրն ու սեպագիրը և այլն, և այլն... Ի միջիայլոց այս ամենը փաստ է, իր իսկ գրքերի ու հոդվածների մեջ է հրատարակված:

«The Armenian People From Ancient To Modern Times» բուհական երկհատորյակում ամենատարրական առտառոց անգրագիտություններն անցնում են հարյուրից: Օրինակ` Պիթր Քաուիի զավեշտալի ճամարտակումները, թե իբր հայկական միջնադարյան պոեզիան թուրքական թաքսիմների և հունական հնգաոտքերի ազդեցությամբ կրկնություններ են: Կամ, նույն դասագրքի արաջին հրատարակության մեջ գրված է, թե իբր հայ առաջին տպագիր գիրքը հրատարակվել է 1660 թվին, Հոլանդիայում, ինչ-որ էջմիածնական անանունի կողմից, այլ ոչ թե 1512 թվին, Վենետիկում, Հակոբ Մեղապարտի կողմից: Կամ, Բերկլիի համալսարանում ուրարտագիտության դոկորատուրան պաշտպանած, պրոֆեսոր Ալինա Այվազյանը Ըրվայնի համալսարանում իր դասախոսությունը վերնագրել էր՝ «Նոր պեղումներ Ուրարտուի մայրաքաղաք Էրեբունիից»: Կա' վիդոն՝ նրա խուճապահար լինելու փաստը, երբ դահլիճից նրան ձեռք են առնում: Ասեմ ավելին, երբ Ռիչարդ Հովհաննսիյանը լսարանում հայտարաում է, որ հայերը պարսիկներից են առաջացել և քրիստոնեությունն ընդունելով է, որ ավելի են հեռացել, ապա հայ ուսանողի ողջ ներքին աշխարհը ընդվզում է ապրում: Եվ 2009 թվականին, ԱՄՆ-ում «Ամերիկահայ ուսանողությունն ընդեմ հայոց պատմության կեղծարարների» շարժման պատճառը հենց դա էր:

Փորձելով արդարանալ, ԱՄՆ-ի հայագիտական ամբիոնների ասոցացիայի ղեկավար Ռ. Հովհաննիսյանը բազմիցս է փորձել չքմեղանալ, թե իբր գիտնականն ազատ է իր կարծիքներում և ինչ ուզում է կարող է գրել: Գիտեք ի՞նչ. այդ քաղաքական պատվեր կատարող կեղծարարները թող գնան ու հոդված գրեն իրենց ամսագրերում կամ մենագրության ֆորմատով, բայց ոչ թե ամերիկահայ ուսանողի համար նախատեսված բուհական դասագրքերում: Բուհական դասագրքի համար գոյություն ունի մշակված համակարգ և մոտեցում՝ այս կամ այն հարցում համառոտ ներկայացնել գոյություն ունեցող բոլոր հիմնական ուղղությունները, այլ ոչ թե միայն մեկը՝ դյակոնովյան ինքն իրեն մերժած «քյալագյոզությունը» ու այն էլ կիսատ տարբերակով: Բոլշևիկ Դյակոնովի տեսության կիսատ տարբերակը բուհական դասագրքում «զարգացնելու» փոխարեն, թող նաև ներկայացնեին անգլո-ամերիկյան առաջավոր մեծահամբավ գիտնակաների տեսությունները /Joseph Greenberg, Colin Renfrew, Russell D. Gray, Quentin D., Atkinson, Merritt Ruhlen, David Marshall Lang և այլն /:

-Եթե ավելի առարկայական մոտենանք հարցին, ապա որքանով տեղյակ ենք, վեճի հիմնական առարկան հայերի բնիկ կամ եկվոր լինելու տեսակետներն են և վեճը հասնում է ուրարտական շրջանին: Ձեր նշած կողմերը տարբեր կերպ են մոտենում այդ խնդրին: Որոշների կարծիքով հայերը ուրատացիների անմիջական հետևորդներն են, իսկ ըստ նրանց հակառակորդների հայերի նախնիները կործանել են Ուրարտուն և բնակվել այս տարածքներում: Եթե նման տեսակետների պատճառները ոչ թե զուտ գիտական են, այլ քաղաքական, ապա արդյո՞ք պետք է ենթադրել, որ վերջին տեսակետի կողմնակիցները կասկածի տակ են դնում այսօրվա հայերի այս տարածքների բնակվելու պատմական իրավունքները և դրա տակ ինչ-որ քաղաքական պատվեր գոյություն ունի:

-Ձեր հարցի մեջ կան մի քանի հարցեր: Պատասխանեմ հաջորդաբար:
Նախ, սեպագրերից մեզ հասած տեքստերում կան մոտավորապես 350 բառ, այսպես կոչված «ուրարտերեն» լեզվից: Այդ բառապաշարի 70%-ը հայերեն են` բնիկ բառեր են, և ասեմ, որ ստուգաբանված հենց հայտնի լեզվաբանների կողմից (Ջահուկյան, Ղափանցյանց, Աճառյան, Վիլհեմ և այլն): Երկրորդ, որևէ լեզվի քերականությունը դարերի ընթացքում ենթարկվում է փոփոխության, բայց բառարմատները և դերանունները երբեք չեն փոխվում: Սա ոչ թե իմ մոտեցումն է, այլ ընդունված միջազգային, ակադեմիական գիտականորեն հաստատված օրինաչափություն:

«Ուրարտերենի» դերանուններն են՝ ասի, ատի, անի և այլն, ինչպես արևմտահայերենի բարբառներում ՝ ասիկա, անիկա, ատիկա: Ուղղակի հին հետազոտողները ուրարտերենի քերականությանը չէին անդրադարձել, նաև՝ տոկոս, քանակ, մաթեմատիկա չէին օգտագործել: Կարդացեք Սարգիս Այվազյանի «Ուրարտերեն քերականություն» գիրքը, որը հրատարակված է հայերեն և անգլերեն լեզուներով: Մյուս հանգամանքը՝ «ուրարտական» ժամանակների դամբարաններից հանված բարձրաստիճան մարդկանց ոսկորների ԴՆԹ-ն ցուցում է նրանց ոչ սեմիտ, այլ հնդևրոպացի լինելը: Հաջորդը կարևորագույն հանգամանքը՝ ուրարտական պանթեոնը տիպիկ հնդևրոպական հավատամքային պանթեոն է: Եվս երկու կարևոր նկատառում.

ա. ուրարտական սեպագրերը կարդացվել են ասորական հնչյունաբանությամբ, որը սխալ է,

բ. մեզանից երեք հազար տարի առաջվա, և այն էլ հնարավոր տարբերակով՝ Կորդունքի բառբառի հիմքով սեպագիրը, անշուշտ լեզվի տարբեր՝ ավելի վաղ վիճակ է: Այսքանը համառոտ, գիտական մասով:

Հիմա անցնենք բնիկության հետ կապված քաղաքական խնդիրներին: Նոր բան ասած չեմ լինի, եթե կրկնեմ հայտնի իրողությունը, որ Թուրքիան «օդում ճանկելով» հայերի իբր ոչ բնիկության և Ուրարտուն իբրև ոչ հայկական լինելու տեսությունները, սկսեց քաղաքականացնել այն, փորձելով կասկածի տակ դնել այսօրվա հայերի այս տարածքների վրա բնակվելու պատմական իրավունքները: Թուրքական՝ «Հայերը ոչնչացրել են հնագույն ուրարտական քաղքակրթությունը և այս տարածքների բնիկները չեն» քարոզչության վրա տարեկան ծախսում է միլիոնավոր դոլարներ:

Ավելին, Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը 1950-ականներին, ինչպես նաև ՍՍՀՄ-ի ու Արևմուտքի սառը պատերազմի ժամանակների քարոզչական հակամարտության իրողությունը, նպաստեցին, որ այս հարցն ավելի քաղաքականացվի: ԱՄՆ-ի և արևմտյան համալսարանների հայագիտությունը հստակ դիրքորոշում վերցրեց, որը ևս քաղաքական էր: Դրա մասին բացահայտ գրում է Բրիտանացի հայտնի պատմաբան Քրիստոֆեր Ջ. Ուոքերը (Christopher J. Walker) իր “Armenia: The Survival of a Nation” գրքում: Փաստորեն, ԱՄՆ-ի հայագիտական ամբիոնները պետդեպարտամենտի դիրեկտիվներով է «զարգացնում» հայագիտությունը: Եվ ինչպես հաղորդում է Քրիստոֆեր Ուոքերը՝ այդ ոչ գիտական, և ոչ հայանպաստ քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր:

Մեր երեխաներն այստեղ այդ կեղծարարների դասագրքերից ավելի են սկսում ազդվել ու օտարանալ իրենց արմատներից: Օրինակ, երբ հայ ուսանողը կարդում է Ռոնալդ Գ. Սյունու գրածը, թե իբր՝ Արցախը եղել է Աղվանքի տարածք ու երբեք պատմական Հայաստան պետության կազմում չի եղել,- նմանատիպ զեղծարարություններ, ապա ինչպե՞ս եք կարծում այս ամենը նրա վրա ինչպե՞ս կազդի: Եվ ամենազավեշտալին այն է, որ նույնը՝ նո'ւյն տերմիններով ու ձևակերպումներով բարբառել ու բարբառում է թուրքական քարոզչությունը: Նրանք՝ թուրքերը, «Հայկական Լերնաշխարհ» եզրի փոխարեն գիտական շրջանառության մեջ մտցրեցին Eastern Anatolia տերմինը, իսկ ԱՄՆ-ի հայագիտական ամբիոներից դուրս եկած գրքերը կրկնում են դա, նրանք կեղծում են հայոց պատմությունը, նո'ւյն ճեպապատճեն տեսնում ենք սյունիների, ռասսելների, քաուինների և այլոց գրքերում: Ավելացնեմ նաև, որ այս հայագետների մեծ մասը անգրագետ է. հայագիտության դոկտոր լինելով հանդերձ, նրանցից ոչ մեկը չի կարող արևմտահայերենով կամ արևելահայերենով մեկ էջանոց շարադրություն գրել, և ուսանողության հետ դասընթացները տարվում են անգլերենով: Վերջացնելով ասեմ, որ ոմանց համար այս դանդաղ գործող ռումբը կարող է թվալ անէական, քանի-որ այն թվացյալ անտեսանելի է՝ տանկ ու ռմբակոծիչ ինքնաթիռ չէ, սակայն իրականում այս հարցն ազգային անվտանգության խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը: Իսկ իրական ազգային գերխնդիրներով զբաղվող պետություն մենք չունենք:

Եվ ևս մեկ նկատարում: Սովետական կայսրապետության ժամանակներում՝ այո՛ գիտությունը և արվեստը անկախ չէին, սակայն եթե որևէ մեկին թվում է, թե Արևմուտքում գիտությունը, արվեստը կամ սեփական մոտեցումն արտահայտելը ունի իրական քաղաքական ազատություն, ապա սխալվում է: Ուրեմն նա կամ չի ապրել այդ ազատության մեջ կամ խորքային շփումներ չի ունեցել և չգիտի համակարգը: Միայն մեկ օրինակ, ազգային Սի-Բի-Էս հեռուստատեսության պատվերով, լեգենդար բժիշկ-մահի՝ Ջաք Գևորգյանի մասին փաստավավերագրական մեր ֆիլմը (որի կառուցվածքային սցենարի հեղինակն եմ և համապրոդյուսերը) ունեցավ այնքան շատ քաղաքական կանխարգելումներ, որ միայն յոթ տարի հետո ցուցադրվեց, և սա այն դեպքում, երբ ֆիլմն ուներ այնպիսի հզոր սատարողներ, ինչպիսիք էին՝ Մայք Վալլասը, Բարբրա Ուոլթերսը, Լարրի Քինգը, Ջեֆրի Ֆայգերը և այլն: Ամերիկյան հեռուստատեսային «ալեհեր ասպետը» - լեգենդար լրագրող Մայք Վալլասը, Ջաք Գևորգյանի մասին միայն մեկ հոդվածի՝ իր կարծիքն արտահայտելու համար, քիչ էր մնում թռչեր իր պաշտոնից:

Автор:  Воин301 [ 23 авг 2014, 01:49 ]
Заголовок сообщения:  Re: Армения today: Насущные проблемы...

-Պատմագիտությունը և առհասարակ գիտությունը միշտ ունեցել է քաղաքական բաղադրիչ և քաղաքական նպատակներ՝ հատկապես հասարակական գիտությունները: Սակայն բնիկ կամ ոչ բնիկ լինելը կարծես թե ժամանակակից աշխարհում այնքան էլ որոշիչ չէ: Օրինակ`Կոսովոյում ալբանացիները բնիկ չեն և ընդամենը մի քանի տասնամյակ առաջ նրանք Կոսովոյում փոքրամասնություն են եղել, սակայն Արևմտյան երկրները ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, կամ նույն քաղաքական անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, այն դեպքում, երբ աբխազներն այդ տարածքում բնիկ ժողովուրդ են, իսկ Հարավային Օսիայում օսերը համեմատաբար վերջերս են հայտնվել: Այսինքն, երբ քաղաքական կամ աշխարքաղաքական շահեր կան, բնիկ կամ ոչ բնիկ լինելը առանձնապես նշանակություն չունի: Ո՞րն է ԱՄՆ կամ որևէ այլ ուժի շահը հայերին 3-4000 տարվա կտրվածքում եկվոր հայտարարելը, առավել ևս, որ ցանկացած ժողովուրդ տարբեր էթնոսների միաձուլման արդյունք է: Օրինակ, վերջերս թուրքերի գեների ԴՆԹ–ի անալիզը ցույց է տվել, որ նրանց ընդամենը 3% ունի թյուրքական կամ մոնղոլական ծագում:

– Խնդիրը՝ միջազգային իրավական չէ: Մի մոռացեք, որ քաղաքական քարոզչությունը նույնպես միջազգային իրավունքի դաշտից չէ, այլ պատերազմական և ագրեսիայի դաշտից է: Այն կարող է փլուզել քո հավաքականությունը, ստեղծել հուսալքություն, բարոյալքել և այլն: Ավելացնեմ նաև, որ յուրաքանչյուր ազգային հավաքականության գոյատևման հիմքը՝ իր պատմամշակութային արժեքներն են, որը ստեղծում է ազգային հավաքականության բարոյահոգևոր ընդհանրական նկարագիրը: Բնությունը չի աշխատում համահարթեցման մեխանիզմով, այլ՝ տեսակների բազմազանությամբ ստեղծված սիմֆոնիա է, որտեղ յուրաքանչյուր տեսակ իր գույնն է բերում ընդհանրական համամարդկային համայնապատկերում: Յուրաքանչյուր ազգային հավաքականություն ունի իր ներքին հավաքական հավատամքն ու հիշողությունը՝ ինչպես անհատը: Լվացեք կամ վերացրեք մարդու հիշողությունը և նա կդառնա իր անձնականությունը կորցրած շլմորած ռոբոտ: Խարխլեք ազգի հավաքական հավատամքն ու հիշողությունը ու նա հավաքական միավորից կդառնա անգույն խսիր՝ քամու բերանին:

Եթե եվրոպական երիտասարդ ազգերն ունեն իրե՛նց հինգ հարյուր տարվա կամ հազար տարվա հավաքական զգայականը՝ պատմամշակութային հիշողությունը, որը նրանց գոյության առանցքն է, ապա հայերիս համար դա՝ մեր բնիկությունն է, մեր հազարամյակների պատմությունն ու մշակույթն է, հայ էթնոսի բնօրրան` Հայկական Լեռնաշխարհն է, Եղեռնն է, հայրենազրկումն է, Արցախյան պատմական արդարության հաղթանակն է... Ահա սա է հավաքական ՈԳԻՆ, նրա հավաքական հավատամքը: Եթե դուք սկսեք հայ անհատների մեջ փլուզել այդ հավատամքը, հոգին, ապա մարմինը դառնում է կենդանի դիակ, ուրեմն դուք հաղթել եք: Եվ սա էլ է պատերազմի ձև ու գործածվում է:

Անդրադառնամ ձեր հաջորդ հարցին: Ոչ՛, կան նաև հին ազգեր, որոնք տարբեր էթնոսների խառնումից չեն առաջացել: Եվ ամենակարևորը՝ բնության մեջ աշխատում է հակառակ էֆեկտը՝ էպիգենետիկ ընդհանրական հիշողությունը: Կարդացեք Ստենֆորդ համալսարանի էմիրատուս մեծագույն գիտնական Լուջի Քավալի Սֆորզայի /Luigi Luca Cavalli-Sforza/ The History and Geography of Human Genes աշխատությունը: Եվ ոչ միայն նրան: Նրա գլխավորությամբ հարյուրավոր լավագույն գենետիկ ինժիներների խմբերը վերջին 25-30 տարիների ընթացքում պարզեցին, որ կա փաստացի հստակ կապ՝ ազգության ընդհանրական գենի, լեզվի ու մշակույթի միջև (Cavalli-Sforza, L.L. 2000. Genes, Peoples, and Languages. North Point Press, New York. ISBN 0-86547-529-6 Cavalli Sforza, L. L, Il caso e la necessità – Ragioni e limiti della diversità genetica, 2007, Di Renzo Editore, Roma Stone, Linda; Lurquin, Paul F.; Cavalli-Sforza, L. Luca (2007). Genes, Culture, and Human Evolution: A Synthesis).

-Կան տարբեր կարծիքներ այն մասին, թե որքանով է այսօրվա հայի ինքնության վրա ազդում «ուրարտական պատմական հիշողությունը», սակայն մոտեցեք ցանկացած միջին հայի և հարցրեք առնվազն այսօրվա Հայաստանի տարածքի վերջին հազար տարվա պատմությունից, կհամոզվեք, որ տեղեկացվածությունը գրեթե զրոյական մակարդակի է: Դասագրքերում շատ կցկտուր տեղություններ են տրվում` առանց ժամանակագրական կապի, իսկ Հայաստանի «քաղաքական պատմության» մասին խոսք անգամ չի գնում: Ո՞րն է դրա պատճառը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք մեր ոչ շատ հեռու անցյալից ամաչում ենք և ցանկանում այն ջնջել սերունդների հիշողությունից, որովհետև հերոսական էջերն այնտեղ քիչ են: Սակայն դրա հետ կարելի էր հաշտվել, եթե դրա հետևանքով եկող սերունդները չզրկվեին պատմության անհաջողություններից դասեր քաղելու հնարավորությունից: Երբեմն անհաջողություններն ավելի ուսանելի են լինում:

-Իրական ազգային գերխնդիրներով զբաղվող պետություն մենք չունե'նք: Անտերություն է: Հայաստանի Հանրապետությունում այսօր մենք ունենք վերջին 20 տարիների ընթացքում ձևավորված քաղաքա-ֆինաննսա-օլիգարխիկ ռեժիմ` «թայֆա», որն այսօր ստեղծել է կեղծ ազգայնականություն, և այդ կեղծը ընդհանրապես որևէ կապ չունի ո՛չ նժդեհականության հետ, ո՛չ էլ ազգային որևէ բանի հետ: Իշխանական էլիտայի ներկայացուցիչների համար կա միայն իրենց անձնական շահը՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» վարքագծի դե ֆակտո իրագործմամբ ու արդյունքով: Եվ երբ հեղհեղուկ իշխանություններն իրենց իսկ շահի համար այս կամ այն կայսրապետության կամակատարն են, ապա հայաստանյան գիտական մշակներից շատերն այսօրվա պետության դե ֆակտո չգոյության պատճառով կամ սնվում են Ռուսական ֆոնդերով կամ անդրօվկիանոսյան գրանտներով:

Այո՛, լիովին ճիշտ եք, սերունդների հիշողությունը էական է: Երբ չկա սերունդների հավաքական պատմամշակութային և բարոյահոգևոր արժեքների փոխանցում, երբ կտրվում է կապը ու սերնդափոխության ընթացքում չկա փոխանցման ու արդիականացման համակարգ, ապա ազգային հավաքականությունն ի վերջո կանգնում է լինել-չլինելու առջև: Այսօր մենք կորցնելու ենք մեր երկիրը շատ մոտ ապագայում, որովհետև հասել ենք դրա ռեալ հնարավորության սահամանգծին:

Автор:  Lion [ 23 авг 2014, 09:31 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

Ճիշտ բաներ է ասում հեղինակը, ինքս էլ եմ այդ կարծիքին և, ընդհանրապես, ես ևս շատ եմ նյարդացել ու նյարդանում այդ ամենի պատճառով...

Автор:  Воин301 [ 23 авг 2014, 12:21 ]
Заголовок сообщения:  Re: Освещение истории Армении американскими арменоведами

Լիովին համամիտ եմ:

Автор:  Воин301 [ 21 окт 2015, 01:59 ]
Заголовок сообщения:  Освещение истории Армении американскими арменоведами

Младосюнийцы в Арцахе


В газете «Собеседник Армении» (№ 24 от 24 июня 2011 г.) было опубликовано интервью с доктором политологии Арменом Айвазяном. Несколько дней спустя журналист еженедельной газеты «Анках» Ани ГАСПАРЯН написала статью «Младосюнийцы в Арцахе: в летнюю обществоведческую школу приглашены армянские лекторы – приверженцы антинациональной идеологии», которая является своего рода откликом на наше интервью. Представляем данную публикацию полностью.

27 июня в Арцахе стартовала летняя обществоведческая школа «Арцах», инициированная общественной организацией «Американцы для Арцаха» при поддержке Всеобщего армянского благотворительного союза (ВАБС).

По задумке организаторов, около 30-и принятых в летнюю школу участников из Армении и Арцаха в течение двух недель прослушают лекции приглашенных из Армении и из-за рубежа преподавателей по общественным наукам, в частности, по методологии политологии, а также по преодолению конфликтов, эффективной коммуникации, а также по истории искусства и ряду других предметов.

«Для чтения лекций из Армении и диаспоры приглашены ведущие обществоведы и политические аналитики: Эмиль Даниелян, Лилит Саргсян, Майя Бархударян, Амазасп Даниелян, Аршак Балаян – из Армении, Грег Автандилян, Роберт Налбандов и Размик Паносян из диаспоры»,- сообщается в пресс-релизе организаторов этого мероприятия.

Это важное и полезное на первый взгляд сообщение еще в мае месяце вызвало большое воодушевление у многочисленных армянских СМИ.

Однако 24 июня, за три дня до начала занятий в летней школе, в газете «Собеседник Армении» вышло интервью с доктором политологических наук Арменом Айвазяном («Учить архахцев будут те, кто называет их… сепаратистами»), в котором он подверг жесткой критике эту инициативу, на фактах представив антинациональные, антиармянские принципы, идеи и деятельность приглашенных лекторов.

Как указывает в своем интервью Армен Айвазян, прибывший в Арцах из США преподаватель Размик Паносян назвал Арцахское национально-освободительное движение сепаратистским. Но это не единственное антиармянское высказывание Паносяна: как сообщает Айвазян, в изданной в 2006 г. Колумбийским университетом своей книге «Армяне: от царей и церковников до торговцев и комиссаров» Паносян очерняет созданную в последние годы армянскую историографическую школу и считает ее националистической. В частности, националистами и ревизионистами называет он авторов, подтверждающих автохтонность армян – игнорируя и обходя все данные и исследования об исконности обитания армян на этой земле.

«Крайним националистом» называет Паносян и бывшего премьер-министра РА Андраника Маргаряна, а также некоторых старых членов Республиканской партии, подвергая их остракизму за приверженность нждэевским идеям родоверия.

Чудом спасшихся во время геноцида и рассеянных по всему миру представителей армянства он клеймит «радикалами», «обосновывая» это тем, что в 1970-1980-х годах они симпатизировали АСАЛА и другим тайным армянским организациям, при этом безальтернативно называя армянских мстителей «террористами», которые выдвигали «националистические требования» (Паносян высказывает свое несогласие с теми, кто называет их азатамартиками – борцами за свободу.)

Ничтоже сумняшеся нападает Паносян и на армянские царские династии, сомневаясь в том, что Ервандиды были армянами или что Аршакиды владели армянским – спекулируя в первом случае на обычных для древних элит смешанных династических браках, а в другом случае – на парфянском происхождении Аршакидов.

Паносян повторяет и защищает идеи еще одного «арменоведа» — Роберта Томсона – о том, что «Хоренаци писал в середине VIII века, а не в V веке», а также приводит оскорбительное замечание Томсона в адрес Отца армянской истории: «Мовсес наглый и лживый фальсификатор, а его произведение – недостоверный источник». Что же касается национально-освободительной борьбы армян, то, согласно Паносяну, возглавляемое Давид-беком Сюникское восстание вовсе не было национально-освободительной борьбой – таковым его называют… «историки-националисты». А война Варданидов была чисто религиозной войной – без каких-либо освободительных целей.

Говоря о Западной Армении, Паносян ставит в кавычки выражение «утраченные земли», а Джавахк он называет на грузинский лад – Джавахети, характеризуя наши национальные чувства и политические подходы относительно этой территории как «националистические».

Как отмечает Айвазян, свои утверждения Паносян никак не подтверждает, делая взамен этого нелепые заявления, решающие исключительно пропагандистскую задачу – принизить армян, их прошлое и настоящее, историю и культуру. «Таких, как Паносян, я называю младосюнийцами. Как и печально известный фальсификатор Рональд Сюни, он не провел ни одного серьезного научного изыскания – вся его книга всего лишь пересказ всех тех ложных утверждений, которые в свое время высказали Нина Гарсоян, Роберт Томсон, Джордж Рассел, Рональд Сюни, другие представители американской «школы арменоведения»,- говорит Айвазян.

Добавим также, что для участников летней школы лекцию на тему «Медиа и общество» будет читать и журналист из Армении Эмиль Даниелян. Он регулярно отказывается использовать имеющий правовую весомость термин «геноцид», предпочитая выражение «массовые убийства и депортации 1915 года», часто встречающийся в англоязычных публикациях, выражающих турецкую позицию отрицания геноцида. Отметим также, что в 2009 г. Центр стратегических исследований «Арарат» опубликовал перевод одной из статей этого журналиста и резко осудил ее за то, что автор вновь заменил термин «геноцид» выражением «массовые убийства». Призыв Центра публично отказаться от употребления формулировки «массовые убийства» журналист оставил без ответа.

Но самое смешное – если не самое печальное – во всем этом то, что Паносян, называя Арцахское национально-освободительное движение «националистическим», добавляет, что оно, «став фокусом националистических требований, пришло целиком заменить террористическое движение диаспоры». «Фактически это то же самое, что утверждают Баку и Анкара: героическая Арцахская борьба была ничем иным как неким националистическим и террористическим движением армян»,- комментирует Айвазян, недоумевая по тому поводу, что даже в Арцахе, на армянском пограничье, не осознают, кого готовы принять с распростертыми объятиями и кому доверить образование и воспитание армянской молодежи. «Чему будут учить армянских студентов младосюнийцы – лжеистории, самоуничижению, безволию, пораженчеству?..» – вопрошает он.

Проректор Арцахского государственного университета, депутат парламента НКР, историк Ваграм Балаян сообщил нам, что о летней школе узнал из интервью А. Айвазяна газете «Собеседник Армении». Что же касается вышеупомянутых лиц, приглашенных читать лекции, то он высказался о них так: «Это хулиганство!..» Министр образования и науки НКР Владик Хачатрян сначала сказал, что всего лишь проинформирован о том, что намечается такое мероприятие, после чего добавил, что он не вправе препятствовать деятельности официально зарегистрированной, получившей законное разрешение общественной организации. А через некоторое время министр лично позвонил в редакцию газеты «Анках» и сообщил, что он отказался удовлетворить просьбу ректора университета предоставить летней школе помещения Арцахского госуниверситета. «С самого же начала во всем этом было что-то подозрительное,- сказал министр.— Если армянский журналист отказывается использовать слово «геноцид», то это уже ненормально».

Министр сообщил также, что летняя школа будет работать в частном университете «Месроп Маштоц», а они будут контролировать процесс.

Добавим, что представителем общественной организации «Американцы для Арцаха» является сотрудник Министерства иностранных дел НКР Карен Костандян, обратившийся с приветственной речью к участникам летней школы.

Фактически Размик Паносян находится в довольно серьезных деловых отношениях с молодыми армянскими учеными и должностными лицами. Интересно было бы знать, знакомы ли те, кто сотрудничает с Паносяном, о его взглядах и идеях?

Отметим также, что организаторы обществоведческой летней школы «Арцах» в случае успеха нынешней инициативы собираются сделать это мероприятие ежегодным…

“Собеседник Армении”

Страница 2 из 6 Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
http://www.phpbb.com/