Администратор |
|
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57 Сообщений: 46682 Откуда: Армения, Ереван
|
777sergey777, если осилите армянский, смотрите это- Մեր մեհենագրությունը սկսվում է ժայռապատկերներից, հնագույն գաղափարանշաններից: Այստեղ մի լուրջ խնդիր ունենք: Վաղ բրոնզե դարից` Ք.ա. XXXV-XXIV դարերից, ունենք 1000-ից ավելի հնագիտական նյութեր, որոնց վրա այս նշանները պահպանվել են: Բայց դրանք վերծանված չեն, ուստի չենք կարող ասել` դրանք արդեն հնչյունային գի՞ր են, թե՞ դեռևս զուտ գաղափարանշանային համակարգ:
Ք.ա. XXIV-IX դարերը գծային գրերի փուլն են: Այս շրջանից ունենք 300-ից ավելի արձանագրություն, որոնք ևս վերծանված չեն: Այնուհետև, ունենք Վանի թագավորության մեհենագրությունը, որը բաղկացած է մոտ 300 նշանից, գրվել է աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս շրջանից մեզ հասած հնագիտական իրերի թիվը մոտ 1800 է:
Վանի թագավորությունից հետո բավականին քիչ նյութ է մեզ հասել: Խնդիրն այն է, որ մեհենագրերը գրվել են շատ փափուկ գրանյութի վրա, որը չի պահպանվել: Արտաշատի պեղումների ժամանակ, օրինակ, ավելի քան 8000 կնքադրոշմ է գտնվել, և ոչ մի փաթեթ: Այսպիսով, մինչև 301 թ. գիր ունեցել ենք, որն արգելվելուց հետո վերածվել է մոգական նշանների` հմայագրերի: Մատենադարանում մեծ թվով հմայական բնագրեր են պահպանվում:
Ունենք չվերծանված մի սեպագիր համակարգ ևս՝ հայտնի երեք արձանագրություններով, ինչպիսիք աշխարհի որևէ այլ տեղից հայտնի չեն:
Մեհենագրերի գաղտնի գործածության օրինակ են նաև «Նշանագիրք իմաստնոց» ցանկերը: Երբ հեթանոսության վերադարձի վտանգը չկար, XII-XIII դարերից դրանք սկսեցին օգտագործվել որպես համառոտագրության նշաններ:
- Իսկ գրային համակարգերից որո՞նք են կիրառվել միայն Հայկական լեռնաշխարհում:
- Մեհենագրերը, գծային գրերը, բրոնզեդարյան նշանագրերը և դեռևս չվերծանված սեպագիր համակարգը միայն Հայկական լեռնաշխարհում են օգտագործվել: Դրան զուգահեռ Ք.ա. XV դարից մինչև Մեսրոպ Մաշտոցը ևս 7 գրային համակարգ ենք ներմուծել և օգտագործել: Դրանցից երեքը եղել են բառավանկային համակարգեր` խեթա-լուվիական հիերոգլիֆիկ համակարգը, ասուրաբաբելական սեպագիրը, Վանի թագավորության սեպագիրը, որը կարելի է համարել կես ներմուծված, կես տեղական, քանի որ ասորեստանյան սեպագիրը ներմուծեցին և էական բարեփոխման ենթարկեցին. մոտ 600 նշանից 180-ը վերցրեցին և կատարելագործեցին:
Մյուս չորսը այբուբեններ են եղել՝ հունականը, արամեականը, ասորականը և միջին պարսկական կամ պահլավականը:
_________________ Приходите в мой дом...
|
|