Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 1   [ Сообщений: 2 ]
Автор Сообщение
 Заголовок сообщения: Война и... жизнь: По армянский...
СообщениеДобавлено: 29 янв 2017, 23:15 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24733
Откуда: Армения, Ереван
Չէէ, ախպեր, էն չի...

Նայում եմ Արցախյան հերոսամարտի մասին հերթական ֆիլմն ու ինձ չի լքում արհեստականության մի ինչ որ զգացում՝ չի համոզում, չի համոզում, էլի... լեննականցին լեննականցու ակցենտի անհաջող նմանակումա անում, սցենարն արհեստականա, կցկտուր, չես ջոգում ով ովա, սաղ խառնվում են իրար սիրելով ու չսիրելով, կռիվները արհեստական են, Շուշին չկա...

Ու էլի սենց բաներ՝ պարտադիրա, որ Արցախյան հերոսամարտին նվիրված բոլոր ֆիլմերում հերոսները մեռնեն? Չեմ հասկանում, ինչ հիվանդագին մի մոտեցում է, մենք ուզում ենք երջանիկ, հաղթական վերադարձած տղերքի մասին ֆիլմեր նայել, ոչ թե հերոսական ու... լացկան... և դժբախտ վերջով: Հա, զոհվել են, ընկել են ընտիրները, բան չունեմ ասելու, բայց ֆիլմը կոչված է մասսա տանել լավն ու բարին, պայծառն ու հերոսականը, օրինակ ծառայել - արդեն արցախյանի մասին երկրորդ ֆիլմն է, որ հերոսը մահանում է, հա, որ տասնյակ ֆիլմեր ունենայինք երջանիկ ավարտով ու մի երկուս սենց՝ բան չէի ասի, բայց սենց՝ երկու ֆիլմ ու երկուսում էլ հերոսը մահանում է... որ ինչ?

Ու մեկ էլ, ոստիկանների տեղը լինեի, կնեղանայի - հա, հասկացանք, Վանո, բան, բայց չի կարելի, չէ, արդեն երկրորդ ֆիլմում թիկունքում գտնվող ոստիկաններին տենց բացասական ներկայացնել...

Մեկ էլ ես մի բան չեմ հասկանում՝ ինչու են արդեն երկրորդ ֆիլմում արցախյանին մեկնող գլխավոր հերոսները... փախած՝ մեկը ոստիկանից, մյուսը կյանքից, մեկը անհաջող ու երևի թե հանցագործ, մյուսը՝ կոմպլեքսների գերի - հա, լավ, Դուշման Վարդանը կամ Պետոն տենց են եղել, Ասկոլկեն տենցա եղել, տո կարգին, էս տղերքի մասին ֆիլմ հանեք ու... հերիքա լացեք, հերիիքա, մենք հաղթել ենք!

Որպեսզի չստացվի, որ ֆիլմը լրիվ անհաջող էր, առանձնացնեմ հայի մասին ասված խոսքը, ընտիր էր - քեզ ամեն օր ասել են, որ դու հայ ես...? Մարդ փշաքաղվում է...

Օֆֆֆ, եսիմ է, տեսնես մի օր արցախյանի մասին մի կարգին, լիամետրաժ ֆիլմ կնայեմ? Թե չե նման ֆիլմերը, ոնց որ, անվստահ իրենց հաջողությանը, զուտ հերոսներին սպանելով են ձգտում հանդիսատեսից էմոցիա պոկել ու ֆիլմին դրական կարծիք ապահովել...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Война и... жизнь: По армянский...
СообщениеДобавлено: 30 май 2017, 23:32 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24733
Откуда: Армения, Ереван
Վերջերս հաջողվեց նայել Կյանք ու կռիվ 2-ը…

Ժամանակին գրել էի Կյանք ու կռիվ 1-ի մասին և այժմ էլ շարունակում եմ մնալ նույն կարծիքին՝ կեղծ զգացմունքականության վրա հիմնված մի ֆիլմ, որը Արցախյան մեր ազատամարտը ներկայացնում է սենտիմենտալ, իբր թե խորը, բայց իրականում դատարկ տեսքով:

Եվ ահա եկավ երկրորդ ֆիլմի ժամանակը: Ճիշտն ասած ի սկզբանե տրամադրված էի խիստ թերհավատ և չէի կարծում, որ ֆիլմը դուրս կգա: Նայեցի ավելի շուտ… նայելու համար, բայց…: Ֆիլմի ավարտից հետո նույնիսկ սկսեցի կասկածել, թե արդյոք նույն մարդիկ են հեղինակները? Պարզվեց որ, այո, նույն մարդիկ են: Հաճելիորեն հիացած եմ, ընդ որում կարող եմ ասել, որ վերջին տարիներին սա իմ նայած հայկական լավագույն ֆիլմերից մեկն էր… Զարմանալի է, ինչպես կարելի էր ստեղծել այն մեկը՝ առաջին անհաջողը, ու դրանից հետո նման որակական թռիչք ապահովել?!
Նոր այս ֆիլմը միանգամից գերեց մի քանի պահերով: Նախ՝ դերասանական խաղը, որն իմ կարծիքով բարձունքի վրա էր գործնականում բոլորի պարագայում: Ի տարբերություն նախորդի և իր մեծապես արհեստական գլխավոր հերոսի, նոր այս ֆիլմի բոլոր գլխավոր պերսոնաժներն էլ իրենց տեղում էին՝ և Օլիգարխը, որն այնուհանդերձ ազնիվ է և որոշակի ներքին պայքար ունի, որն այնուհանդերձ հաղթահարում է, և այն Էմո երիտասարդ աղջիկը, որը հետո լրիվ այլ, ավելի պարզ ու հմայիչ կերպարանք է ստանում, և սպեցնազի հրամանատարը ու իր համր կինը, մի խոսքով՝ լավն էին, իրոք: Ուժեղ էր նաև սցենարը՝ կուռ, ամբողջական, առանց տրամաբանական բացերի ու ավելորդությունների:

Ֆիլմը, բավականին հազվադեպ մեր կինոարտադրության ներկայիս օրինակների համար, դիպչում է այնպիսի նուրբ թեմաների, ինչպիսիք են սոցիալական արդարությունն ու անարդարությունը, սերը առ Հայրենիք և ընտանիք, ինքնազոհությունը, ընկերություն և այլն: Վեր են բարձրացվում իրոք արդիական թեմաներ, ընդ որում այս ամենն արվում է առանց ավելորդ պաթետիզմի, առանց ավելորդ խոսքերի ու ռեժիսորական հնարքների, դե իսկ որոշ պարագաներում էլ նույնիսկ ես ինչ որ պահի հուզվեցի…: Ընդհանուր առմամբ, իհարկե, մեր կինեմատոգրաֆի ուժի սահմաններում, լավ էին դրված նաև մարտական սցենաները, ընդ որում հաճելիորեն զարմացրեց այն, որ մենք տեսանք 2016 թ-ի ապրիլյան պատերազմը կամ նրա որոշ դրվագներ՝ մենք ապրել ենք այդ օրերը և ֆիլմը հիանալի փոխանցեց այդ օրերի ոգին:

Այսքանից հետո մի քանի խոսք գոնե ասեմ թերությունների մասին, թեև դրանք մեծ հաշվով էական չէին, բայց դե – նախ, ամենից առաջ, ֆիլմի ամենավերջը, որն ինձ արդեն այն է ստիպում էր զայրանալ: Ինձ մի պահ թվաց, թե, շարունակելով առաջին ֆիլմի իրոք հիմար տրադիցիան, գլխավոր հերոսներից մեկին պետք է սպանեն: Բարեբախտաբար այդպես չեղավ, ընդ որում դրանից հետո հերոսուհին նույնիսկ խոսելու ունակություն ձեռք բերեց, այսինքն՝ դրական ելքն այսպես թե այնպես կար: Հետո՝ հիանալի էր, իհարկե, որ 2016 թ-ի Թալիշի դեպքերը ֆիլմում արտացոլված էին, իրոք սա կարծես մի ձոն էր մեր սպեցնազի հերոսական տղերքին, որ այդ ժամանակ Թալիշում իրենց առյուծի նման պահեցին, ընդ որում շատ էպիզոդներ իրոք հենց այնպես էին նկարված, ինչպես եղել է իրականում (ամենագնացը բնակչությանը տալը և հեռացնելը և այլն), բայց…: Այն էպիզոդը, որտեղ ադրբեջանցիները փորձում են հայերեն խոսել, ըստ ինձ հասած տեղեկությունների, մի քիչ այլ տեսք է ունեցել, ընդ որում՝ ավելի խիզախ: Ասում են, որ այդ ժամանակ մերոնք զենքերը պահած են եղել հայերեն խոսելով մոտեցող ադրբեջանցիների վրա, որոնք ամեն կերպ փորձել են համոզել, որ հայ են, բայց ի վերջո նրանցից մեկը ինչ որ ադրբեջանական խոսք է ասել ու դրանից հետո մերոնք դրանց փռել են: Մի խոսքով, երևի թե իրոք մանրուք է, բայց դե կուզենայի դա էլ այդպես նկարվեր, թեև այսպես էլ վատ չէ:

Ընդհանուր առմամբ՝ ապրեն ֆլիմը ստեղծողները ու նրանց ես ցանկանում եմ – մոռանալ առաջին ֆիլմն ու, մի կողմ թողած այդ խայտառակությունը, երկրորդ ֆիլմի նման գործեր էլի ստեղծել…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 1   [ Сообщений: 2 ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB