Ի դեպ ասեմ, ես շատ բան չեմ ասում, որ փոխեն - մի քանի ֆրազներ, մի քանի оборот-ներ, էդ հերիք է: Օրինակ, նոր ընկերոջս հետ էի խոսում, հիշեցրի "Սպարտակ" սերիալը: Ով նայել է կհաստատի, որ նույնիսկ վերջին ճակատամարտը, որտեղ Սպարտակը, այսինքն գլխավոր հերոսը պարտվում և սպանվում է, ներկայացված է գրեթե որպես... ոչ-ոքի: Իսկ այստեղ մենք հաղթել ենք, ուղղակի պետք է ասել այդ մասին: Ասենք օրինակ, սցենարի մեջ, ինչ-որ տեղ ճ-մ-ից առաջ կարելի է մի փոքրիկ երկխոսություն գցել Վարդանի ու իր զորավարի կամ հետախույզի հետ, որտեղ նա կասի ասենք սենց մի բան. "
Միայն մեր նախարարական գնդերի ռազմիկները 66.000 են, ընդհանուրը մենք 100.000 զինվոր ունենք: Բարդ է լինելու, Ատոմ, պարսիկները մեզ վրա են գալիս ավելի, քան 200.000-անոց զորքով ու դրանց թվում հիմնական մասը պրոֆիներ են" - ընդամենը, այս ոճի...
Կուզենայի նաև, որ ցրվեր հետևյալ մյուս միֆերը -
1.
Հայկական բանակը կազմել է 66.000 - իրականում դա բացառապես միայն նախարարական բանակի թիվն է, իսկ քաղաքային և գյուղական ազատ աշխարհազորը, ինչպես նաև եկեղեցու կալվածքների ռազմիկները այստեղ չեն հաշվարկվում,
2.
Հայերը կորցրել են 1.036 զինվոր - իրականում դա միայն նախարարական տոհմերի տված կորուստների թիվն է,
3.
Պարսիկները կորցրել են 3.544 զինվոր - իրականում դա պարսիկների կողմում հանդես եկած հայերի թիվն է,
4.
Մենք պարտվել են այդ ճ-մ-ում - իրականում հաղթել ենք, քանի որ պարսիկները մեզնից 3 անգամ շատ կորուստ կրեցին, իսկ հետո էլ հրաժարվեցին իրենց պահանջներից,
5.
Մամիկոնյանները չինական ծագում ունեն - իրականում նրանք Տայքից կամ Գուգարքի հյուսիսiց էին,
6. Եվ նման մի քանի մանր պահեր,
Որոնք սցենարային լուրջ ուղղումներ, վստահ եմ, չեն պահանջի