Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 5   [ Сообщений: 75 ]
На страницу 1, 2, 3, 4, 5  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 13 ноя 2018, 21:38 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028


«350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռա» (Նիկոլ Փաշինյան, 9 նոյեմբերի 2018 թ.)։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այս մերկապարանոց հայտարարություններն ստիպում են անել մի քանի կարևոր եզրակացություն.
1. Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի սոցիալ-քաղաքական իրականությանն ու իրավիճակին։ Նրա ներկայացրած թվերը, «փաստերն» ու փաստարկներն սուտ են ու կեղծ։
2. Հեղափոխության օրերին հայ ժողովրդին նրա սիրո ու հարգանքի բազմակի խոստովանություններն սուտ էին ու կեղծ։
3. Փաշինյանը հարազատ զավակն է հայ քաղաքական ապազգային ու հակաժողովրդական այն վերնախավի, որը հետխորհրդային շրջանում ձևավորել ու իշանության են բերել օտար ուժերը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։
4. Հայ ժողովրդի մասին Փաշինյանի պատմական ու քաղաքական անճարակ պատկերացումները նույնանում են ՀՀ նախորդ առաջին դեմքերի դավանած սնանկ գաղափարախոսությանը։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Տիգրան Սարգսյանի, Գալուստ Սահակյանի հավատարիմ աշակերտն է ու գաղափարական հետնորդը։
5. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԹԻՄԸ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԵՐԻՏԹԵՎԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՆ։
6. ՀԱՅՈՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՆԳԱՓՈԽՎԱԾ Է, ՋԱԽՋԱԽՎԱԾ ՈՒ ՏԱՊԱԼՎԱԾ։
7. ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է։

ՈՐՈՇ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ (հանրության պահանջով)

Դիմատետրի ընկերներիցս ոմանք խնդրեցին, ոմանք էլ վրդովված պահանջեցին, որ առավել մանրամասն փաստարկեմ երեկվա քննադատական գրառումս, որում անդրադարձել էի Աստանայում նոյեմբերի 9-ին Ն. Փաշինյանի արած հայտարարություններին։ Ուստի փոքր-ինչ մանրամասնեմ երեկվա կետերս, թեև իրազեկվածների համար առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։

Նախ, վերընթերցենք Փաշինյանի խոսքը և իմ գրառումը. «350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռա» (Նիկոլ Փաշինյան, 9 նոյեմբերի 2018 թ.)։

ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է

«350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռա» (Նիկոլ Փաշինյան, 9 նոյեմբերի 2018 թ.)։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այս մերկապարանոց հայտարարություններն ստիպում են անել մի քանի կարևոր եզրակացություն.

1. Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի սոցիալ-քաղաքական իրականությանն ու իրավիճակին։ Նրա ներկայացրած թվերը, «փաստերն» ու փաստարկներն սուտ են ու կեղծ։

2. Հեղափոխության օրերին հայ ժողովրդին նրա սիրո ու հարգանքի բազմակի խոստովանություններն սուտ էին ու կեղծ։

3. Փաշինյանը հարազատ զավակն է հայ քաղաքական ապազգային ու հակաժողովրդական այն վերնախավի, որը հետխորհրդային շրջանում ձևավորել ու իշանության են բերել օտար ուժերը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։

4. Հայ ժողովրդի մասին Փաշինյանի պատմական ու քաղաքական անճարակ պատկերացումները նույնանում են ՀՀ նախորդ առաջին դեմքերի դավանած սնանկ գաղափարախոսությանը։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Տիգրան Սարգսյանի, Գալուստ Սահակյանի հավատարիմ աշակերտն է ու գաղափարական հետնորդը։

5. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԹԻՄԸ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԵՐԻՏԹԵՎԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՆ։

6. ՀԱՅՈՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՆԳԱՓՈԽՎԱԾ Է, ՋԱԽՋԱԽՎԱԾ ՈՒ ՏԱՊԱԼՎԱԾ։

7. ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է։

Իսկ այժմ այս կետերը հիմնավորող մի շարք փաստարկներ։

ՓԱՍՏԱՐԿ ԱՌԱՋԻՆ։ Փաշինյանը Հայաստանում բնակվող հայ աշխատունակ բնակչութան մեծամասնությանը հանիրավի ձրիակեր ու պորտաբույծ է համարում։ Բայց չէ՞ որ դա նույն հայ ժողովրդն է, որին նա անվանում էր «Հայաստանի հպարտ քաղաքացիներ» ու որն էլ մեկ մարդու պես ոտքի կանգնելով իրականացրեց ապրիլյան հեղափոխությունը։ Հետևություն. ժողովրդի հասցեին հրապարակում հաճոյախոսություններ արտասանելիս Փաշինյանը պարզապես կեղծում էր։ Իրականում, նա հայ ժողովրդի ու նրա պատմության մասին բոլորովին այլ պատկերացումներ ունի (տե՛ս նաև ստորև)։

ՓԱՍՏԱՐԿ ԵՐԿՐՈՐԴ։ Փաշինյանի բերած թվերը սուտ են ու կեղծ։ Հայաստանում աշխատողների ու հարկ վճարողների թիվը շուրջ կես միլիոն է, դեռ չհաշված գյուղատնտեսությունը։ Այս կապակցությամբ բերեմ նաև Ավետիք Չալաբյանի Դիմատետրից քաղված մի ընդարձակ մասնագիտական գնահատական.

«Ի՞նչ 800 000 մարդու մասին էր խոսքը՝ ենթադրություն եմ անում, որ բյուջեից միջոցներ ստացողների։ Դրանցից մոտ 450 000 թոշակառուներ են, ուստի իրենցից իմաստ չունի պահանջել, որ աշխատեն։ Մոտ 250 000 մարդ էլ տարբեր կատեգորիաների բյուջեից վարձատրվող պետական հատվածի աշխատողներ են՝ ուսուցիչներ, բժիշկներ, զինծառայողներ, ոստիկաններ, քաղծառայողներ, և իրենցից էլ իմաստ չունի պահանջել, որ ավելի լավ աշխատեն, իրենց աշխատաժամանակը պետությունը պետք է կարողանա ավելի լավ օգտագործել, դա հենց վարչապետի գործն է, բայց քանի որ ինքը այդ գործը մինչև վերջ չի պատկերացնում, սկսում է մունաթ գալ սեփական աշխատողների վրա։ Մնում է մոտ 120-130 000 աշխատունակ նպաստառուներ, որոնք պետությունից ստանում են կոպեկներ Փարոսով և այլ ծրագրերով, և որոնք կամ թաքնված աշխատում են գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում, կամ էլ գնում են խոպան աշխատանքի՝ իրականում այդ մարդիկ թերզբաղված են, սակայն նույնիսկ նրանց մեծ մասը տարբեր ձևերով փորձում է աշխատել և իրենց հոգսը հոգալ։ Իրականում, խնդրո առարկա 800 000 միայն շատ փոքր մասն է, որ ունի աշխատելու կարողություն, սակայն չունի աշխատելու ցանկություն»։

Առհասարակ որևէ վարչապետի թույլատրելի չէ այդչափ սխալվել իր երկրի ազգաբնակչության թվաքանակի հարցում։ Սա նշանակում է, որ նա, ինչպես և գրել եմ, չի տիրապետում հանրապետությունում տիրող սոցիալ-քաղաքական ու նաև ժողովրդագրական իրականությանն ու իրավիճակին։ Փաշինյանն իրավունք չունի հանիրավի պախարակել ու վիրավորել հարյուր հազարավոր հայ մարդկանց։ Փաստորեն, վիրավորանքը հասցվել է ամբողջ հայ ժողովրդին, որովհետև 800,000 աշխատունակները, իրենց ընտանիքի չաշխատունակ անդամների հետ միասին, կազմում են, ինչպես դժվար չէ պատկերացնել, շատ ավելի մեծ թիվ՝ առնվազն 2 միլիոն մարդ։

Հասկանալի է, որ վերջին դժնդակ երեսնամյակում ձևավորվել է ծայրահեղ չքավոր խավ և դրան զուգահեռ «աղքատության մշակույթ»։ Բայց մեղավորն այդ տարաբախտները չեն, այլ նրանց այդ վիճակին հասցրած տնտեսական ու սոցիալ-քաղաքական անարդար հարաբերություններն ու ապաշնորհ, հղփացած քաղաքական իշխանությունը։ Փոխանակ այդ անարդարությունը մատնանշելու, այն հաղթահարելու միտված ծրագրեր մշակելու և չքավորներին «հատակից» կամաց-կամաց բարձրացնելու՝ Փաշինյանն իր անհիմն քննադատությունն անմիջապես ուղղեց ճնշված և դառնացած զանգվածների դեմ։

ՓԱՍՏԱՐԿ ԵՐՐՈՐԴ։ Ժողովրդի թշվառությունը նրա իբր աշխատել չցանկանալով բացատրելը բխում է վայրի կապիտալիզմի գաղափարախոսությունից, որին, փաստորեն, դավանում է նաև Փաշինյանը, ու որն էլ հասցրել է մեր պետությունն ու երկիրը այս ողորմելի վիճակին։ Որպես «ժողովրդի վարչապետ» Փաշինյանը, նախևառաջ, պետք է անհանգստանար ու խոսեր զանգվածների համար ստեղծված ծանրագույն աշխատանքային պայմանների մասին։ Այն մասին, որ նրանց աշխատանքային իրավունքները համատարած ու կոպտորեն խախտվում են գործատուների կողմից։ Այն մասին, որ ծանր աշխատանքի դիմաց մարդիկ կոպեկներ են վճարվում։ Լուծված չեն աշխատավորների առողջապահական, հանգստի, ձմեռը տաք լինելու, որակյալ սննդի ու կենսական նշանակության բազմաթիվ այլ տարրական հարցեր։ 8-ժամյա աշխատանքային օրը տասնյակ հազարավոր մարդկանց համար մնացել է հեքիաթային հուշ։ Որպես «ժողովրդի վարչապետ» Փաշինյանն այս ծայրից պետք է սկսեր, այլ ոչ թե գլխիվայր շրջեր իրականությունն ու մեղքը բարդեր աշխատել չցանկացողների վրա։

ՓԱՍՏԱՐԿ ՉՈՐՐՈՐԴ։ Նախկին ռեժիմն ու քաղաքական-կուսակցական վերնախավն էլ էին նույն բանն ասում, թե իբր ժողովուրդն է ամեն վատ բանում մեղավոր, իսկ իրենք շատ լավն են։ Դիտեք, օրինակ, այս տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=E4Wvb6DIhbI
Սա էլ ցույց է տալիս, որ Փաշինյանի խորքային վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ պարուրված է նույն ցինիզմով և արհամարհանքով։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 13 ноя 2018, 21:41 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028
ՓԱՍՏԱՐԿ ՀԻՆԳԵՐՈՐԴ։ Ծանո՞թ եք արդյոք Փաշինյանի հայոց պատմության մասին պատկերացումներին ու մտքերին, որո՞նք ես «անճարակ» եմ որակել։ Ըստ Փաշինյան Նիկոլի, մենք ունեցել ենք «խայտառակ և ստորացուցիչ անցյալ»՝ առանց հերոսության։ Ցանկացողները կարող են ընբոշխնել նրա մտքի հակագիտական ու ապապատմական առկայծումները «Մոռանալ «հերոսական անցյալը» հետևյալ հոդվածում («Հայկական ժամանակ», 9 դեկտեմբերի 2005 թ., http://www.shame.am/news/view/66571.html… կամ http://golosarmenii.am/…/tak-chto-nam-delat-s-armyanskoj-is…)։

Այստեղ առաջարկում եմ ընդամենը մեկ մեջբերում. «...ի՞նչ են մեզ կտակել այդ նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո։ Ոչինչ, ավելի քան ոչինչ։ Որովհետև «ոչինչը» այն է, երբ պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ թե ինչ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության այնպիսի պաշար են թողել, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, ծայրահեղ դժվար»

Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում։ Կրկնում եմ, որ այսպիսի պատկերացումները հայոց պատմության մասին անճարակ են (մեղմ ասած)։

ՓԱՍՏԱՐԿ ՎԵՑԵՐՈՐԴ։ Փաշինյանը խախտեց ամենակարևոր խոստումներից մեկը, որ տրված էր հեղափոխության օրերին ու որը նաև ընդունված էր նրա գլխավորած կառավարության ծրագրում (որն, ի դեպ, օրենք է)՝ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ որպեսզի ընտրություններն «իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական» լինեն։ Դեկտեմբերի 9-ին հին ԸՕ-ով արտահերթ ընտրություններ կազմակերպելը նշանակում է, որ Փաշինյանն ԱԺ է ուզում մտցնել նաև ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին՝ առաջինին որպես ձևական ընդդիմություն, իսկ երկրորդին՝ իբրև իշխանության կցորդ։ Հին ԸՕ-ի շնորհիվ միայն այս ուժերը կարող են հայտնվել ԱԺ-ում։ Փաշինյանը խախտեց նաև Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու իր տված խոստումը։ Իբրև հետևանք առաջիկայում մենք ունենալու ենք մի հերթական խորհրդարան, որը բացարձակապես զուրկ է լինելու հեղինակությունից, որովհետև նրանում ներկայացվելիք կուսակցությունները բոլորն էլ «ֆեյք» են լինելու ու գրեթե զրոյական վարկանիշ ունենալու։ Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծելու երկրի անվտանգության ու հետագա զարգացման համար։ Իշխանական ամբողջ բուրգը հենված է լինելու մեկ մարդու՝ Փաշինյանի վրա, ինչը հղի է հույժ անցանկալի հետևանքներով։ Վատ ու վատթար հավանականություններն այսօրվանից չհաշվարկելը պետական մտածողության սուր պակասի մասին է խոսում։

ՓԱՍՏԱՐԿ ՅՈԹԵՐՈՐԴ։ Փաշինյանը չկազմալուծեց հին քաղաքական համակարգը։ ՀՀԿ-ին և մյուսներին թույլ է տրվել անցնել ռեզերվ ու սպասել իրենց հերթական օրվան, երբ նորից փոխատեղության կարիք կառաջանա։ Նույնն արեց Քոչարյանը ՀՀՇ-ի հետ։ Քանի՞ նախկին կոռուպցիոներ պաշտոնյա է հիմա բանտում, քանի՞սն են կանգնել դատարանի առջև։ Արդարադատությունը հների դեմ չի գործում։ Եվ արդեն պարզից էլ պարզ է՝ չի էլ գործելու։

ՓԱՍՏԱՐԿ ՈՒԹԵՐՈՐԴ։ Իրականում, անհրաժեշտ է ամբողջությամբ հրաժարվել կեղծիքով ընդունված այսօրվա գործող Սահմանադրությունից ու, ինչպես բազմիցս փաստարկել եմ, վերադառնալ հնին կամ ընդունել նորը։ Հայաստանի համար իբրև խորհրդարանական հանրապետություն գոյատևելը կործանարար է, որովհետև խորհրդարանական հանրապետության հիմքը կուսակցություններն են, իսկ կայացած, իսկապես գաղափարական ու հեղինակություն վայելող կուսակցություններ այսօր, ցավոք, մենք չունենք։ Նույնիսկ անկախ այդ հանգամանքից մեզ պես կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիրը պետք է ընտրի միմիայն նախագահական կամ կիսանախագահական մոդելը։ Շատերը երևի տեղյակ չեն, որ այս պահին սերժական սահմանադրությամբ ապրող մեր երկիրը չունի նույնիսկ գլխավոր հրամանատար, որը կնշանակվի միայն պատերազմն սկսվելուն պես, երբ ամեն մի վայրկյանը թանկ է լինելու։ Փաշինյանը բացարձակապես այս հարցերի մասին չի մտահոգվում։

Փաշինյանի վարած կադրային, անվտանգության ու արտաքին քաղաքականության սխալներն առանձին թեմա են, որին այլ առիթներով քանիցս անդրադարձել եմ։

Այսօր այսքանը...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 13 ноя 2018, 21:41 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028
Ի՞նչ դաս կարող ենք քաղել մեր պատմությունից։ Երբեմն ես հասկանում եմ այն պատմաբաններին, որոնք մեր խայտառակ և ստորացուցիչ անցյալը հերոսությամբ լցված են ցույց տալիս։ Նրանք կարծում են, թե իրական պատմությունը կարող է մեզ կոտրել, ստորացնել։ Բայց կեղծարարությունն էլ ավելի մեծ ավերածություններ է բերում և թույլ չի տալիս, որպեսզի մենք կանգ առնենք և բեկենք մեր հազարամյա նվաստացումը։ Եվ ուրեմն, ի՞նչ դաս մենք կարող ենք քաղել մեր պատմությունից։ Եկեք մոռանանք այն, եկեք իսկապես ամեն ինչ սկսենք զրոյից, ասես Տերը հենց նոր է ստեղծել մեզ և մենք անցյալում ոչինչ չենք ունեցել։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հեշտ կլինի շնչելը։ Եկեք պատկերացնենք, թե Մեսրոպ Մաշտոցը հենց նոր է ստեղծել մեր տառերը, որ Նարեկացին ապրում է մեր կողքին, գուցե նաև Մխիթար Գոշը, Դավիթ Անհաղթը և էլի մի քանի հարազատներ, և ուրիշ ոչինչ։ Մնացածին թողնենք անցյալում, թող նրանք կոտորեն, դավաճանեն մեկը մյուսին, աքսորվեն, ցեղասպանվեն և նվաստանան ինչքան ուզում են։ Եվ այս դեպքում մենք, գուցե, կարողանանք իսկապես դասեր քաղել մեր պատմությունից, որովհետև այն արդեն մեր պատմությունը չի լինի
- Նիկոլ Փաշինյան, 2005թ


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 13 ноя 2018, 21:43 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028


Ամենատարածված կոչը՝ ուղղված հայ ժողովրդին քաղաքական և գիտական ամբիոններից, վերաբերում է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությանը։

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՍԱԿԱՅՆ, ՎՃՌԱԿԱՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԼՍԵԼ ԻՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ, և այդ մասին վկայում է այն, որ պատմությունից դասեր քաղելու հորդորներն ավելի ու ավելի տարածված են դառնում։ Պատճառը, գուցե, այն է, որ պատմությունից սովորել հորդորող մտավորականը հաջորդ պահին սկսում է հորինել լեգենդ հայ ժողովրդի հերոսական անցյալի մասին, գովերգել և փառաբանել մեր նախնիներին։ Ընդհանրապես, մի բան է օբյեկտիվորեն գնահատել նախնիներին և միանգամայն այլ բան՝ գովերգել նրանց։



Եկեք վերջ տանք մեր նախնիներին գովերգելուց և ինքներս մեզ մի շատ պրագմատիկ հարց տանք. իսկ ի՞նչ են մեզ կտակել այդ նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո։ Ոչինչ, ավելի քան ոչինչ։ Որովհետև «ոչինչը» այն է, երբ պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ թե ինչ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության այնպիսի պաշար են թողել, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, ծայրահեղ դժվար։



Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որպեսզի մենք այսօր ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրենք։ Մեր նախնիները չեն հոգացել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդորեն հոգ են տանում կենդանիները։ Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովերգում են մեր նախնիներին, քանի որ դրանով լոկ մերժում են հաջորդ սերնդի՝ արժանապատիվ և ուժեղ հայրենիք ունենալու իրավունքը, մեզ՝ ապրողներիս, օժտում են գալիք սերնդին ոչինչ չկտակելու իրավունքով։ Փառաբանելով մեր նախնիներին՝ նրանք ընդամենը նոր թափ են հաղորդում այն արատավոր գործընթացին, որում մենք գտնվում ենք արդեն ավելի քան երկու հազար տարի՝ սկսած այն ժամանակվանից, երբ Տիգրանը, որը Մեծ էր անվանվել, թագը դրեց Հռոմի կուսակալի ոտքերի տակ և որին դավաճանել է սեփական որդին այն պարզ պատճառով, որ չի ստացել պարզ դաստիարակություն՝ ժամանակակից հայ չինովնիկների լկտի լակոտների նման։



ԵՍ ՆԶՈՎՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ այն բանի համար, որ նրանք հնարավորություն տվեցին իրանցի գավառական գիտնականին, որպեսզի նա, շրջելով Սպահան քաղաքի փողոցներով, մեզ բացատրի, որ շահ Աբասը Ջուղայից այստեղ է քշել հայերին և նրանց այստեղ քաղաք կառուցելու կոչ արել։ Ի՞նչ դաս կարող ենք մենք քաղել այս պատմությունից։ Ինչ-որ մեկին այս պատմությունը հպարտություն է ներշնչում. «Ուրեմն, հայերը շինարարներ էին»,- ասում են նրանք։ Եվ ոչ ոք չի նկատում, որ այդ շինարարներին նախրի նման տեղից տեղ էին քշել և նրանց մի մասը մնացել էր ճանապարհին՝ իրանական տափաստանները վերածելով «հայկական սրբավայրերի»։



Ի՞նչ դաս կարող ենք քաղել մեր պատմությունից։ Երբեմն ես հասկանում եմ այն պատմաբաններին, որոնք մեր խայտառակ և ստորացուցիչ անցյալը հերոսությամբ լցված են ցույց տալիս։ Նրանք կարծում են, թե իրական պատմությունը կարող է մեզ կոտրել, ստորացնել։ Բայց կեղծարարությունն էլ ավելի մեծ ավերածություններ է բերում և թույլ չի տալիս, որպեսզի մենք կանգ առնենք և բեկենք մեր հազարամյա նվաստացումը։ Եվ ուրեմն, ի՞նչ դաս մենք կարող ենք քաղել մեր պատմությունից։ Եկեք մոռանանք այն, եկեք իսկապես ամեն ինչ սկսենք զրոյից, ասես Տերը հենց նոր է ստեղծել մեզ և մենք անցյալում ոչինչ չենք ունեցել։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հեշտ կլինի շնչելը։ Եկեք պատկերացնենք, թե Մեսրոպ Մաշտոցը հենց նոր է ստեղծել մեր տառերը, որ Նարեկացին ապրում է մեր կողքին, գուցե նաև Մխիթար Գոշը, Դավիթ Անհաղթը և էլի մի քանի հարազատներ, և ուրիշ ոչինչ։ Մնացածին թողնենք անցյալում, թող նրանք կոտորեն, դավաճանեն մեկը մյուսին, աքսորվեն, ցեղասպանվեն և նվաստանան ինչքան ուզում են։ Եվ այս դեպքում մենք, գուցե, կարողանանք իսկապես դասեր քաղել մեր պատմությունից, որովհետև այն արդեն մեր պատմությունը չի լինի» (թարգմ. ռուսերենից)։

- Նիկոլ Փաշինյան, 2005թ.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 13 ноя 2018, 22:10 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028
Lion, Вы эту статью Никола читали?


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 13 ноя 2018, 22:14 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028
Анализ Армена Айвазана во многом правильный и тут хочется только высказать своё сожаление, что до сих пор никто из армянских интеллектуалов не сделал анализ бархатной революции выше геополитического уровня.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 13 ноя 2018, 22:39 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 7990
Сделай короткий перевод статьи на русский.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 13 ноя 2018, 22:47 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028
Я пока что относился/отношусь с сомнительным доверием к полит. деятельностью Пашиняна, нельзя всё просматривать именно с положительной или отрицательной точки зрения, нам нужны объективные оценки.
У меня есть несколько причин относиться с доверием к Пашиняну, но все эти причины временные и сомнительные, а моё отношение к Пашиняну не зависит от этих причин. Скажу так, пока что на все эти эти ошибки Пашиняна я "закрываю глаза", думаю, что он скорее нечаянно соскользнул нежели сделал запланированный шаг. Да, Пашинян за это время успел сделать немало ошибок, но на это, пока что, у нас нету достаточных аргументов, чтобы обвинить его в чём-то серьёзном. Я так же не буду отрицать, что Пашинян не является ставленником США или ..., нет не России, но так или иначе я надеюсь, что в этой игре он сыграет насколько возможно про армянски. Нужно понимать одну простую и очень очевидную вещь: кто бы не был: Пашинян, Макрон, Эрдоган, Рохани или кто-то другой, все они фигуры шахматного стола под названием Земля, они не могут играть собственную партию, где всем управляют они, они вынуждены играть под чужими правилами, потому что никто из них не является ни королём и ни ферзём, а какой фигурой они будут зависит от того, насколько хорошо они сыграют свою игры, и вот исходя из всего сказанного нельзя ожидать от Пашиняна каких-то умопомрачительных результатов, в этой игре от него малое зависит, но даже маленькие правильные шаги могу возродить наше государство и нашу нацию. Я надеюсь, что он не станет печкой, а будет большой фигурой и он сможет максимально хорошо сыграть свою игру.
Что нужно делать? Нужно продолжать хорошо делать своё дело, продолжать усовершенствоваться и усовершенствовать окружающих и пока что продолжать поддерживать Пашиняна, т.к. если он лишиться нашей поддержки, то он станет очередной печкой, а если у него будет поддержка, то он, при желании, сможет продвигать насколько возможно собственную и проармянскую политику.

Я понимаю таких людей, как Айвазян, но считаю, что они так говорят не нарочно, просто они не хотят в очередной раз оказаться обманутым и пытаются это донести и другим. Как бы то ни было, они должны понять, что Пашинян не в состоянии изменить планы глобального предиктора или тех, кто его назначил, он всего лишь в состоянии силами объединённого армянства предотвратить придвигающий катаклизм и проводить максимально возможную проармянскую политику.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 13 ноя 2018, 22:53 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028
777sergey777 писал(а):
Сделай короткий перевод статьи на русский.

Перевод статьи Пашиняна в ссылках есть, а перевести Айвазяна просто не считаю нужным, поскольку русскоязычному сообществу не следует всё знать, а сам пишу на русском, потому что армянская клавиатура не работает.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 14 ноя 2018, 00:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24733
Откуда: Армения, Ереван
Воин301 писал(а):
Lion, Вы эту статью Никола читали?


Читал. И не только эту статью. Я живу в этой стране и Никол, как политик, как бы вырос у нас на глазах. Скажу кратко - люди меняются, в том числе и Никол и тот либеральный радикализм, который был у него раньше, я сейчас не замечаю.

В любом случае, Никол сделал самое ценное, вернул власть народу. Далее, если он не исполнит наши надежды, мы просто позиберем другого. Раньше такого не было.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 14 ноя 2018, 00:21 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 7990
А зачем народу власть????Народу нужна жрать и веселиться,а для этого нужна работа с зарплатою не менее минимум 500$ по ценам региона.
Народу нужна равноправный закон.Короче нужна жизнь ,как во Франции и Голландии.Там всем приятно жить и буржуям и пролетариям.((


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 14 ноя 2018, 00:34 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 7990
И главное хватит обманывать народ говоря о независимой политике Армении на мировой арене.Пашинян будет такой же пешкою в этой игре ,что и Серж.Иначе ,закончит как Каддафи или Саддам Хусейн и т.д.
Главное ,чтобы он улучшал жизнь людей.Это миллиардные инвестиции и достойные работы и зарплаты.
И всё и ничего более невозможного.
Нельзя требовать от правителя лилипутного государства,чтобы он не был пешкой в руках сильных.
Мышка в руках кошки или ягнёнок в руках волка.
Правда есть в Африке животное с высоты собаки питбуля и своими зубами устрашает львов и прочих и укус кобры его не убивает.Имя этому зверьку мёдаед)))
На всём воля духов-богов.
Кому то страх внушат,а кому то бесстрашие)))


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 14 ноя 2018, 10:19 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028
Lion писал(а):
Воин301 писал(а):
Lion, Вы эту статью Никола читали?


Читал. И не только эту статью. Я живу в этой стране и Никол, как политик, как бы вырос у нас на глазах. Скажу кратко - люди меняются, в том числе и Никол и тот либеральный радикализм, который был у него раньше, я сейчас не замечаю.

В любом случае, Никол сделал самое ценное, вернул власть народу. Далее, если он не исполнит наши надежды, мы просто позиберем другого. Раньше такого не было.

Не могу не согласиться.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 14 ноя 2018, 10:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24733
Откуда: Армения, Ереван
Кстати, если отбросить либеральный радикализм, которого сейчас у Никола нет, в любом случае из этой стати перед нами встает патриот своей Родины...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция... нас снова обманули
СообщениеДобавлено: 14 ноя 2018, 10:50 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9028
Даже не смотря на это, прошло почти 15 лет и за такое время люди неузнаваемо меняются.
Раз уж заговорили на эту тему, то не могу не скинуть ссылку на недавнюю, по сравнению с этой статьёй, беседу.
https://www.youtube.com/watch?v=OErZDlD6wFw

Интервью полностью не смотрел, но в одной части Пашинян говорит, что Арцах должен быть возвращён любой ценой и даже, если это невозможно, всё равно мы должны вернуть Арцах. Мелочь, но по этим мелочам многое могут означать, Никол никогда не говорит Карабах, он всегда говорит "Арцах", а если случайно скажет "Карабах", потом обязательно подправит на "Арцах", мне это очень нравится.
Ещё одно дополнение, Армен Айвазян в своей статье говорит, что Пашиняну следовало бы обратить внимание на плохие условие рабочих(низкая заплата и всё такое), с этим можно согласиться, но так же нужно оценить работы Никола по созданию условий для бизнеса, человек максимально снижает налоги, а местами и убирает их, поднимает пенсию, снижает цены и проценты на кредиты и ещё много-много чего. Короче говоря он сделал большую работу за это время по восстановлению "позвоночника" страны, но почему это критикующие не замечают или, что ещё хуже, обходят стороной. Те кто обходят стороной, они точно не любят свою родину, а что её хуже, работают на спецслужбы.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 5   [ Сообщений: 75 ]
На страницу 1, 2, 3, 4, 5  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB