Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 11 из 101   [ Сообщений: 1512 ]
На страницу Пред.  1 ... 8, 9, 10, 11, 12, 13, 14 ... 101  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 19 май 2019, 18:48 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
А разве не понятно, что в Армении не было никакой революции и Никол ничем не отличается от Сержа, Кочаряна и ЛТП? Ты лучше на эти темы не парься, всё равно ничего изменить не удастся, лучше продолжать делать своё дело. Я вот совсем перестал следить за новостями, да и вообщем за происходящим в стране, они больше раздражают меня, чем дают полезную информацию.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 19 май 2019, 20:46 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Мне интересно кочврян может поставить свою кандидатуру на пост президента Арцаха?


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 20 май 2019, 11:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Воин301, если ты не занимаешься политикой, она займется тобой.

Virab - отдельный и очень сложный, политический и правовой вопрос.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 20 май 2019, 15:05 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Մեկնաբանություններ դեռևս կլինեն, իսկ այժմ ֆիքսենք հենց նոր բարձաձայնված օրակարգը դատական ոլորտում:

_____________________

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու օրակարգը

1. Հայաստանում գործող բոլոր դատավորները`առանց բացառության պետք է ենթարկվեն վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։

3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ պետք է հրաժարական տան, այդպիսով՝ կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին։

4.Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին մեր կատարած աշխատանքը։

5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա համապատասխան օրենսդրական աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։ Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին։ Եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև այդ լուծումների։ Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Սրանից զատ, արդեն ոչ դատական ոլորտում, բայց կապված սրա հետ, վարչապետը նաև կարևորեց 2016 թ-ի քառօրյայի բաց թողնված հարվածի, ինչպես նաև գողացված հաղթանակի մեղավորների վերհանման խնդիրը, որը ես ևս անչափ կարևորում եմ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 20 май 2019, 15:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Կարծիքս՝ սա անհրաժեշտ էր անել դեռ 1 տարի առաջ, ՀԵՆՑ ԱՅՍ օրերին: Սակայն ոչինչ, լավ է ուշ, քան երբեք: Սա դեկլարացիա էր, մանիֆեստ: Եթե գործը ճիշտ բռնվեց, լավ արդյունքներ կլինեն, եթե ոչ՝ չեն լինի: Խնդիրն արդեն մանրուքների մեջ է, դետալների, կախված է կոնկրետիկայից - զուտ մանիֆեստը լավն էր, մեկ տարով ուշացած, բայց տեղին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 20 май 2019, 18:38 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Точни грелес! Лав э уш кан ерпек


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 22 май 2019, 16:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Մի քանի խոսք համակարգային մոտեցման առումով՝ կադրային քաղաքականության տեսակետից:

Այո, նախկին իշխանությունների ժամանակ ևս կադրային լրջագույն խնդիր կար, սակայն նույն Սերժն համենայն դեպս այնքան զգուշություն ուներ, որ գոնե հանգուցային կետերում լավ կադրերի էր դնում: Այլ հարց է՝ ի՞նչ խնդիրներ պետք է նրանք իրականացնեին՝ ժողովրդի՞ համար, թե՞ իշխող կլանի համար, սակայն այդ կադրերը ցանկացած դեպքում լավն էին: Օրինակ, ինչպես էլ վերաբերվենք Գագիկ Խաչատրյանին, սակայն ես կարող եմ փաստել, որ նա հարկային ոլորտի և հատկապես հարկային վարչարարության առաջնակարգ մասնագետ էր, որն իր հերթին հիմնվում էր այնպիսի առաջնակարգ կադրերի վրա, ինչպիսիք էին իր տեղակալներ Արմեն Ալավերդյանը, Վիգեն Միրումյանը, Տիգրան Բարսեղյանը, Արթուր Օսիկյանը և այլոք:

Պետական համակարգը բուրգ է, որն իր հերթին կազմված է մինի բուրգերից: Տեսեք, Սերժը նշանակել էր Գագիկ Խաչատրյանին որպես պետական համակարգ կոչված մեծ բուրգի հարկային համակարգ ենթաբուրգի ղեկավար: Իր հերթին Գագիկ Խաչատրյանը նշանակել էր ասենք Արթուր Օսիկյանին, որը, կուռացիա անելով իրավաբանական ոլորտը, կառուցել էր սեփական ենթաբուրգը, որը, իր թերություններով հանդերձ, այնուհանդերձ անկասկած ուներ էֆեկտիվ տարրեր ի դեմս ունակ անձանց կողմից ղեկավարվող սեփական ենթաբուրգերի ընդհուպ մինչև վարչություններ և սրանց ենթաբուրգեր՝ բաժիններ: Խնդիրներ կային, կար ուռճացվածություն, կար ԽԾԲ սկզբունքով համակարգ սողոսկած անձանց զգալի քանակություն, սակայն, ստեղ էր գաղտնիքը, ամեն մի ենթաբուրգում կային նաև իրական մասնագետներ, որոնք ռեալ արդյունք էին ապահովում: Արդյունքում համակարգը ընդհանուր առմամբ գործում էր և արդյունք էր տալիս, թեև, կրկնեմ, այլ հարց է, որ այդ արդյունքը մեծ հաշվով ծառայում էր իշխող կլանին, այլ ոչ թե ժողովրդին, իսկ այլ խնդիրների պարագայում էլ կարող էր ավելի մեծ արդյունք ցույց տալ:

Հիմա այժմյան դրությունը - օրինակ, որը խնդրում եմ չանձնավորել, քանի որ այդ մարդուն ես չեմ ճանաչում: Պետական բուրգի ՀՀ կառավարության աշխատակազմ կոչվող ենթաբուրգի գլխին կանգնած է... նախկին դիջեյ Էդուարդ Աղաջանյանը - ու այս պայմաններում որևէ մեկը կարող է ինձ ապացուցե՞լ, որ դրանից հետո համակարգը նորմալ կգործի, իսկ իր նշանակած դիջեյոտ կամ փաբոտ կադրերն էլ իրենց սեփական ենթաբուրգերը այնքան արդյունավետ կկազմավորե՞ն, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ենթաբուրգը լա՞վ կաշխատի: Կներեք, բայց չեմ կարող հավատալ: Նույն խնդիրը կա նաև այլ կառույցներում, մի տեղ քիչ, օրինակ՝ ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանություն, մի տեղ՝ շատ, օրինակ, հարկային, մաքսային, քաղծառայության ոլորտ:

Ավելին, կա ևս մեկ խնդիր: Պետական համակարգի ՄԵՋՔԸ գլխավոր մասնագետներն են, ոնց որ բանակում՝ մայորները: Հենց իրենք ենք մեջքը, ոչ առաջատարներ ու կրտսերները, ոչ էլ բաժնի պետերն ու վարչության պետերը, քանի որ հենց գլխավոր մասնագետների մոտ է միատեղվել փորձը, թեկուզ հենց իրենց անցած ուղու հետ կապված, և, որպես կանոն, գիտելիքը: Հենց գլխավոր մասնագետն է բյուրեղացնում ինֆորմացիան, որը բաժնի պետը խմբագրում ու տալիս է վարչության պետի իսկ սա էլ՝ ավելի վերև, ըստ էության արդեն տեխնիկապես ձևավորելով այն, ինչ Նիկոլն ասում է մեզ: Եվ այսպես, եթե էդ բաժնի պետ-վարչության պետ օղակը հեռանա, պետական կառավարման արդյունավետությունը չի տուժի, քանի որ ըստ էության գործում են գլխավոր մասնագետները: Արդյունքում՝ հեռացրեք նախորդ ռեժիմի օգտին գործող բաժնի պետերին ու վարչության պետերին, գլխավոր մասնագետներից նշանակումներ արեք բաժնի պետ-վարչության պետ մակարդակում և այդ պարագայում իրենք կլինեն և արհեստավարժ, քանի որ մինչ այդ իրենց մեջքի վրա տարել են համակարգը, և, որ այս պայմաններում անչափ կարևոր է, իշխանություններին անձնապես ՆՎԻՐՎԱԾ, քանի որ իրենք լավ կիմանան, որ, եթե նորերը պռավալ գնացին, իրենք կզրկվեն իրենց պաշտոնից: Իրենք ատամներով կպաշտպանեն նորերին ամենից առաջ հենց իրենց համար, ոչ թե նախկին բաժնի պետ վարչության պետերի պես գրպաններում բռունցքները պահած կժպտան, բայց ամեն կերպ սաբոտաժ կանեն, որ նորերը պռավալի գնան ու իրենց հին տերերը գան:

Իսկ կադրերը, հարգելիներս, նման բացառիկ պայմաններում որոշում են ամեն ինչ, քանի որ էքստրեմալ վիճակներում, իսկ մենք հիմա հենց նման վիճակներում ենք, չկա համակարգ, իսկ երբ համակարգ չկա, գործում է անձը: Այդ պարագայում խիստ կարևորվում են անձնային և մասնագիտական որակները: Իսկ հիմա պատկերացրեք, որ Քոչարյանի կողքին է Ալումյանի տիպի առաջնակարգ իրավաբան ու ոչ մենակ, սա բացահայտ, ինչպես նաև այնտեղ են նախկին պաշտոնյաներից շատերը՝ գաղտնի: Սրանց դու հակադրում ես քո դիջեյոտ ու փաբիստ մասսային - ու դուք ինձ կկարողանաք համոզե՞լ, որ այս պայմաններում իրավաբանական նրբությունները քննարկելիս և ճիշտ, արդյունավետ վարքագիծ ընտրելիս այս մասան կկարողանա Նիկոլին ավելի ճիշտ խորհուրդ տա՞լ, քան ասենք Ալումյան, Թովմասյանն ու Գագիկ Հարությունյա՞նը:

Կներեք, բայց կրկին... ցավոք, չեմ հավատում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 22 май 2019, 17:29 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Հին ռեժիմի կադրերի հետ հարաբերության մասին...

Կանչում ես մոտդ "գործից հասկացող թալանչի, պորտաբույծ խամաճիկներից"... պետքական մեկին, դնում ես դեմը ԱԱԾ հավաքած պապկեն ու ասում.

- Ախպերս, հմի ընտրի, կամ - կամ: Կամ համագործակցում ես ինձ հետ մաքուր մակարդակում և քո գիտելիքներն ի սպաս ես դնում իմ ռեժիմին, կամ... քեզ հետ շատ սիրալիր խոսակցություն կունենա պարոն Վանեցյանը: Առաջին տարբերակում ես սկզբունքորեն ներում եմ քեզ և քեզ եմ թողնում թալանածիդ կեսը, մյուս կեսը վերադարձնում ես պետությանը և սկսում ես գիտելիքներդ ի սպաս դնել նույն պետության համար: Հակառակ դեպքում, կրկնեմ, հետդ կարող է սիրալիր խոսակցություն ունենալ նաև գլխավոր դատախազը՝ դա թողնում եմ քո ճաշակին:

Ու նաև ավելացնում ես.

- Էս պապկեն, ախպերս, որ կա, մոտս աշխատելու դեպքում չմտածե՞ս հանկարծ, թե վերանալույա: Ինքը մնալույա, իսկ տակերից նշանակված նախկին գլխավոր մասնագետ, այժմ բաժնի ու վարչության պետերն էլ քեզ ուշադիր կհետևեն: Խաղե՞ր տվեցիր, հետդ կզրուցի արդեն նաև անչափ հաճելի Վալերին... Օսիպյանը՝ արդեն առանց քո ընտրության:

Այս պայմաններում իմ ճանաչած կադրերից 10-ից 9-ը կհամաձայնի ու ազնվորեն կկատարի իր գործը՝ ուժեղ հսկողության տակ: Հետագայում, երբ համակարգը կկայունանա, ես արդեն իրոք մաքուր անցյալ ունեցող մարդկանց կնշանակեյի, էն պապկեն էլ կուղարկեի արխիվ, իսկ այդ պաշտոնյային՝ թոշակի:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 22 май 2019, 19:16 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Ереви тенц эл канен


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 22 май 2019, 19:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Կանե՞ն որ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 22 май 2019, 19:50 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Уриш дзев чка


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 10 июн 2019, 09:13 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝

Արձանագրենք մեկ բան՝ 1 տարվա ժամանակի կորստից հետո սա իշխանությունների համար առաջին լուրջ ահազանգն էր:

Կապանի դեպքը հասկացանք, նոր էին, անփորձ, բայց էս իսկականից սիգնալա - խելք ունեցողը կտեսնի, կհասկանա, հետևություններ կանի:

Չի կարելի գալ իշխանության ու մեկ ամբողջ տարի գործ չանել, միայն տեսարաններ ապահովել...

Ու մեկ էլ՝ մտքներովդ հանկարծ չանցնի ժողովրդին մեղադրել անշնորհակալության մեջ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 10 июн 2019, 20:49 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Это и есть демократия.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 25 июн 2019, 16:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Բանակում մի իմաստուն, մի քիչ տարիքով, հավեսի կապիտան ունեինք՝ Հովսեփյան ազգանունով, կարգին մարդ էր - էրնեկ կարդար էս գրածս...

Ահա ուրեմն, մի անգամ ես՝ սերժանտս, ինքը՝ կապիտանը, և շատ խոսուն, բայց ստեղ գրելու ոչ ենթակա մականունով մի 18-ամյա քյավառցի շարքային որոշեցինք էն թափանցիկ սկոտչով զորանոցի աթոռներից մեկը ամրացնել: Կանգնեցինք, ես աթոռը բռնեցի, կապիտանս սկոտչից մի կտոր հանեց, տվեց սկոտչը քյավառցուն, ՀԱՏՈՒԿ ընդգծեց՝ պոչը չկորցնես, որից հետո արդեն կտրած կտորով սկսեց ամրացնել աթոռի թուլացած մասը: Վերջացնելով գործը՝ Հովսեփյանս դարձավ քյավառցուն, թե՝ բեր մի հատ էլ կպցնենք, քյավառցիս, ոնց և սպասելի էր... սկոտչի ծերը կորցրել էր - պարզա, չէ՞, դրանից հետո պտի նորից սկոտչի ծերը գտնեինք... Կենցաղային իրավիճակ էր, բայց կյանքում չեմ մոռանա որոշակիորեն փիլիսոփայական մտածողություն ունեցող և իմ կողմից շատ հարգված Հովսեփյանի խոսքերը.

- Արա, վաղը կարողա իրար հետ կռիվ գնանք, եսիմ ինչ հանձնարարություն տամ քեզ, որից կյանքեր կախված կլինեն, ո՞նց ես քեզ վստահեմ, սկոտչի ծերը չկարացար ուշադիր լինեիր, որ... չկորեր:

Անցել է արդեն 15 տարի, բայց ես միշտ հիշում ես այս պատմությունը, որպես կյանքի հետաքրքիր մի դաս: Ու էսօր էլի հիշեցի, թե բա... ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության վերադարձի վերաբերյալ քվեարկելիս կնոպկեն շփոթել եմ...

Մամաաան գըմփա, արա - ասենք երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող արտաքին-քաղաքական հարց ու սենց..., բա հմի, ոնց կասեր Հովսեփյանս, մենք ո՞նց ձեզ կյանքեր վստահենք, հը?!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 25 июн 2019, 19:33 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Шат hнаравор а вор мтацвац в эт арвел. Иск шпотвеци ПРОСТО отмазка а. Асенк сессию в руснерин вор кароха миюс анкам сах шпотен кнопкек@


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 11 из 101   [ Сообщений: 1512 ]
На страницу Пред.  1 ... 8, 9, 10, 11, 12, 13, 14 ... 101  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB