Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 6   [ Сообщений: 88 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 19 дек 2018, 20:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24803
Откуда: Армения, Ереван
Цитата:
считающегося главным виновником большого количества жертв во время апрельской войны в зоне карабахского конфликта в 2016 году.


А кто так считает? Может поподробнее, имя, явки, фамилии?

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 19 дек 2018, 20:35 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 225
Я тоже помню что тогда ещё разговоры пошли что разведка неоднократно предупредил


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 19 дек 2018, 21:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24803
Откуда: Армения, Ереван
Дается мне, на него просто свалили грехи начгенштаба и еще выше, а теперь поднимают вопль против Никола...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 06 янв 2019, 17:13 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9037
ԴԱՐՁՅԱԼ ՋԱՐԴԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ.
ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՈՂՋ-ԱՌՈՂՋ ԵՆ

Այսպիսով, Արցախյան խնդրի շուրջ տարվող բանակցություններն ընթանում են Մադրիդյան սկզունքների նույն մեռելածին մոտեցումների շրջանակում։ ՀՀ նոր իշխանությունները դարձյալ, ինչպես և նախորդ երեք նախագահների օրոք, Արցախի կարգավիճակը համարում են անվտանգության գլխավոր երաշխիք, իսկ հողն ու տարածքը՝ զիջումների ենթակա։

Ահավասիկ մեկ հատված 2018 թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցից.

«Մադրիդյան սկզբունքները հենվում են երեք սկզբունքների վրա, եւ այդ սկզբունքների վրա հիմնվում է բանակցային գործընթացը։ Իսկ այդ երեք սկզբունքների մեջ մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի մեկ հարց...՝ ստատուս եւ անվտանգություն։
...Ղարաբաղի էկզիստենցիալ անվտանգությունը մեր գերակա հարցն է։ Իսկ դրանից բխում է ստատուսը։ Ստատուսը երաշխիք է, որ անդրադառնում է անվտանգությանը» (https://news.am/arm/news/488989.html

...

Փաստորեն, ինչպես հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ իր քաղաքականության մեջ, այնպես էլ Արցախյան հիմնախնդրի շուրջը տարվող բանակացություններում Փաշինյանի կառավարությունը հավատարիմ է մնացել «մերժվածների» ուղեգծին՝ մեզ կանգնեցնելով նույն ջարդած տաշտակի առջև....


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 06 янв 2019, 17:19 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9037
А что тут удивительного? Пашиняну сколько бы не хотелось он всё равно не может идти против глобальшиков. Короче, от Пашиняна нужно требовать то, что он может, решить карабахский конфликт он точно не может, добиться компенсации или признания геноцида со стороны Турции он так же не может. Нужно понимать, что возможности Никола зависят от наших возможностей, чем сильнее мы внутри - тем сильнее он во внешней политике.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 06 янв 2019, 20:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24803
Откуда: Армения, Ереван
Решение одно - быть сильным. Будем сильным, вопрос решится.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 06 янв 2019, 22:12 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9037
Честно говоря, постоянная критика со стороны Армена начинает вызывать подозрение.

P.S.
Говорил и буду говорить: правитель Армении в её нынешнем виде максимум может быть пешкой с хорошей позицией. Как кому-то в голову лезет требовать от пешки урегулировать конфликт континентального характера?


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 06 янв 2019, 23:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24803
Откуда: Армения, Ереван
Армен это кто, извините :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 07 янв 2019, 15:37 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9037
Айвазян Армен.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 18 янв 2019, 22:50 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9037
ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ
ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



Ապրիլ-մայիսյան ժողովրդական հեղափոխության սկզբում հռչակված ամենակարևոր դրույթներից մեկը՝ մեծ հայրենադարձության կազմակերպումը, այսօր ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն զինակիցներից մեկը պաշտոնապես հայտարարեց փուչ ու չեղյալ։

2018 թ. մայիսին և հունիսին Նիկոլ Փաշինյանը քանիցս վառ ճառեր կարդաց «մեծ հայրենադարձություն» կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, մայիսի 9-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանն ասել էր. «Մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենաառաջնայինը» (https://news.am/arm/news/450429.html…):

2018 թ. հունիսի 7-ին էլ ՀՀ ԱԺ-ում Ն. Փաշինյանի ելույթում հնչել էին այսպիսի խոսքեր. «Ազգային գաղափարախոսության կարևորագույն բաղադրիչը ես համարում եմ հետևյալը. նախ, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ամեն քաղաքացի, ամեն ընտանիք ինքն իր մեջ, իր երեխայի գիտակցության մեջ պետք է սերմանի, որ դուք երբեք որևէ պայմաններով չպետք է լքեք Հայաստանը։ Իսկ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների ընտանեկան գաղափարը պետք է լինի հետևյալը. եթե ոչ ես, ապա առնվազն իմ զավակները, եթե ոչ իմ զավակները, ապա իմ թոռները, եթե ոչ իմ թոռները, ապա իմ ծոռները պետք է վերադառնան Հայաստան և հաստատվեն ու ապրեն Հայաստանում։ Եվ դա պետք է լինի այն կարևորագույն ազգային նպատակը, որ նրանք ունեն իրենց առաջ»։

Անձամբ ես ջերմորեն ողջունեցի Փաշինյանի այս ելույթները, նկատելով նաև դրանցում ակնհայտ փոխառություններ իմ տարիներ շարունակ հնչեցրած թեզերից (տե՛ս Դիմատետրում 2018 թ. մայիսի 9-ի և հունիսի 8-ի իմ գրառումները)։

ՀԵՏՈ... մեր փողոցները լցվեցին ասիական երկրներից ժամանած ներգաղթյալներով։

ՀԵՏՈ... փակվեց Սփյուռքի նախարարությունը՝ միակ պետական հիմնարկը, որը, արմատական վերափոխման ենթարկվելուց (նաև անվանափոխվելուց հետո՝ «Հայրենադարձության նախարարություն»), կարող էր ստանձնել հայ ներգաղթողների ընդունման և «կլանման» (աբսորբցիայի) աշխատանքները։

ՎԵՐՋԱՊԵՍ այսօր ՀՀ նախկին (ու վերջին) Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով արդեն ՀՀ ԱԺ պատգամավոր է ու կարևոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածու, բացահայտ հայտարարեց, որ «այսօր խոսել մեծ հայրենադարձության անցկացման մասին ակտուալ չէ։ Որովհետև դրա կազմակերպման համար Հայաստանը պետք է պատրաստ լինի տնտեսապես։ ...Օբյեկտիվ իրականությունն այնպիսին է, որ այսօր գոյություն ունեցող խնդիրները թույլ չեն տալիս խոսել մեծ հայրենադարձության սկզբնավորման մասին» ։
(ելույթի հայերեն բնագիրը չգտա, ուստի այս հատվածները թարգմանել եմ ռուսերեն հրապարակումից. «Говорить сегодня об осуществлении большой репатриации неактуально. Потому что для ее организации Армения должна быть готова к этому в плане своей экономики. ... Объективная реальность такова, что существующие сегодня проблемы не позволяют говорить о старте большой репатриации» http://www.golosarmenii.am/…/mxitar-ajrapetyan-bolshaya--re…)։

Պարզվում է, որ հազարավոր հնդիկներ, ֆիլիպինցիներ, բանգլադեշցիներ և այլ օտարազգիներ, չտիրապետելով հայոց լեզվին ու չիմանալով մեր երկրի նիստուկացը, կարող են զանգվածաբար գալ Հայաստան, այստեղ շատ արագ աշխատանք գտնել ու նաև բազմաթիվ մանր ու միջին բիզնեսներ բացել (ռեստորաններ, վարսավիրանոցներ և այլն), իսկ ահա մեր պանդխտացած հայրենակիցներին Հայաստանը տնտեսապես դեռ պատրաստ չէ ընդունել։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն վարչության պետն էլ իր վերջին հարցազրույցում գեթ մեկ անգամ չարտասանեց «հայրենադարձություն» բառը, փոխարենը՝ շատ երկար խոսեց Հայաստանի դռներն այլազգի ներգաղթողների առջև բաց պահելու անհրաժեշտության մասին (տե՛ս 10-րդ րոպեից սկսած՝ https://www.youtube.com/watch… ու նաև Դիմատետրում ս.թ. հունվարի 14-ի գրառումս)։

Սա ի՞նչ է, եթե ոչ կատարյալ քաղաքական աճպարարություն և հակահեղափոխության հաղթարշավ, որոնց հեղինակը նույն ինքը «հեղափոխության առաջնորդ» ներկա վարչապետն է ու նվիրյալ փաշինյանականները։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 18 янв 2019, 22:51 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9037
Что скажешь Lion джан?


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 18 янв 2019, 23:17 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9037
ՊԵՏՔ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ․ ՈՒՂԵՐՁ


Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներ, ողջունում և շնորհավորում ենք ձեզ ժողովրդական վստահության հանձնագիր (ման­դատ) ստանալու առիթով։
Դուք բոլորդ, հիմնականում, նախկին վարչաօլիգարխիկ կառավարման համա­կարգը մերժող ժողովրդի կամքի արտահայտության շնորհիվ եք դարձել ժողովրդական պատգամավորներ։

Վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական կացութաձևում «Իշխա­նություն»՝ նշանակում է երկրի հիմնական հարստության աղբյուրների սեփականա­տիրություն։ Եվ ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, թե ինչպես է ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ սահմանման խախտումով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի սեփա­կանությունն օտարվել ու դարձել օտար երկրների և տեղական մասնավոր ընկերու­թյունների սեփականություն։

Հատկապես ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող միավորների հակաիրավական օտարումով մասնավորեցումն ու դրանց մենա­շընորհային կարգավիճակ տալը, երբ մեր երկիրը պատերազմական իրավիճակում է, աններելի հանցագործ ոտնձգություն էր մեր երկրի պետականության և ժողովրդի կյանքի անվտանգության նկատմամբ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ համակարգն է ծնում թե՛ տոտալիտարիզմ, թե՛ այդ համակարգում առանցքային անձեր։

Եվ ուրեմն, առանց ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ դրույթին համապատասխան սեփականու­թյան իրավունքի կիրառության, և առանց ՀՀ քաղաքացիներին պատկանող երկրի հիմ­նական հարստության աղբյուրների արդարացի վերաբախշման, հնարավոր չէ նախ­կին վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մեջ կոսմետիկ փոփոխու­թյուններով ունենալ ժողովրդավարական պետություն։

Եվ քանի որ այսօրվա ՀՀ Ազ­գային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից սատարած «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը ենթադրում էր ոչ թե մեկ անձի պարզունակ մերժում, այլ վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մերժում, ապա մենք՝ «Համա­հայկական Ազգային Համաձայնություն» (ՀԱՀ) շարժման նախաձեռնող խմբի անդամ­ներս, առաջարկում ենք ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրակար­գում առաջին հերթին քննել հետևյալ կարևորագույն հիմնարար խնդիրները․

Ա) Տնտեսաքաղաքական գնահատական տալ նախկին երեք ՀՀ նախագահների
ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) գործընթացներին և հանդես գալ՝

1) Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականության հակաիրավական օտար­ման դատապարտմամբ ու քրեական պատասխանատվության պահանջով,

2) Հայաստանի Հանրապետության յոթ և ավելի միլիարդ դոլարի չափով պարտքի ծախ­սումների մանրամասններն ի լույս հանելով,

3) ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող բիզնես միավորների նկատմամբ արտոնյալ մենաշնորհային կարգավիճակի արգելման նախագծով։

Բ) Փոխել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անիրավական դրույթն ու սահմանադրորեն ՀՀ ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության իրավունքը, քանի որ ՀՀ Անկախության Հռչակագրով (7-րդ կետ) հաստատված է՝

«7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակու­թային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:

Այս դրույթը վերահաստատված է 2015թ․-ին ՀՀ Սահմանադրության նախաբանում, սակայն նույն սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է՝ «Ընդեր­քը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են», ինչը ակնհայ­տորեն հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին ու ՀՀ Սահմանադրության նախա­բանում ամրագրված «հայոց պետականության հիմնարար սկզբունքներին»: Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը չի եղել ՀՀ Սահմանադրության նախագծում, որը ներկայացված է եղել ժողո­վըրդի քննարկմանը, այլ անօրինական կերպով ընդգրկվել է ՀՀ Սահմանադրության տեքստում անմիջապես հանրաքվեից առաջ։

Ժողովրդավարական պետության հիմնական, առանցքային և ուղղակի խնդիրն է ժողովրդի սեփականության պաշտպանությունը արտաքին ու ներքին ոտնձգություն­ներից: Սակայն 2015թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրությամբ հաստատագրվել է տրա­մագծորեն հակառակը՝ բնական ռեսուրսների նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքը վերագրվել է պետությանը: Այսպիսով, տեղի է ունեցել ժողովրդի սեփակա­նության յուրացում և այդ հանցագործությունն ամրագրվել է պետության բարձրագույն
օրենքով, որից ավելի հակաիրավական ակտ անհնար է պատկերացնել: Այդ հակաիրա­վական դրույթը պետք է անհապաղ փոխել ու սահմանադրորեն ժողովրդին վերա­դարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության բնական իրավունքը:

ՀՀ Ազգային Ժողովի hարգելի պատգամավորներ,
Վերոնշյալ երկու հիմնարար խնդիրների նկատմամբ ձեր դրական դիրքորո­շումը, որն առանցքային է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքի և սեփա­կանության իրավունքի առումով, կլինի նախկին վարչաօլիգարխիկ համակարգի իրա­կան մերժում, և հայ ժողովրդի հավաքական ցանկությունը՝ հին համակարգի նկատ­մամբ հեղափոխությունը, իսկապես կմտնի իրագործման փուլ, որի համար դուք ստա­ցել եք ժողովրդի վստահությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի հանձնագիրը (մանդատը)։

Արթուր Արմին Բաբայան
(Մշակութաբան, հրապարակախոս)

Ստեփան Սահակյան
(Ֆիզիկամաթեմատիկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

Արամ Գաբրիելյան
(Բնապահպան, ֆիզիկամաթեմատիկական
գիտությունների թեկնածու)

Հրաչիկ Հակոբջանյան
(Բանասիրական գիտությունների
թեկնածու, դոցենտ)

Խաչատուր Խաչատրյան
(Գյուղատնտես)

Կարինե Հակոբյան
(Հասարակագետ, մշակութաբան)

Գևորգ Յազիչյան
(Պատմական գիտությունների թեկնածու)

Անի Կաղինյան
(Տնտեսագետ)

Վահե Անթանեսյան
(Պատմաբան)

Բարսեղ Թումանյան
(Օպերային երգիչ,
ՀՀ ժողովրդական արտիստ)

Սամվել Կարապետյան
(Մշակութաբան)

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՀ) շարժման նպատակը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իր անօտարելի իրավունքների պահանջատերը դարձնելով և տնտեսաքաղաքական համակարգային փոփոխություններ կատարելով, Հայաստանի Հանրապետությունը ազգային ժողովրդավարական պետություն դարձնելն է։

Ըստ ՀԱՀ հիմնարար սկզբունքի՝ Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է։ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» շարժման գործունեությունը դառնալու է քաղաքական, հասարակական և մշակութային օրինական պայքար՝ Հայաստանի Հանրապետության և համայն հայության շահերի, իրավունքների, ծրագրային խնդիրների իրագործման և կայացման համար։

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» նախաձեռնությանը կարող են միանալ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող այն անհատները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք կիսում են ՀԱՀ նախաձեռնության հիմնադրույթների էությունը (տես «Համակարգային Ժողովրդավարություն»)։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Бархатная революция...: А что дальше?
СообщениеДобавлено: 19 янв 2019, 12:18 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24803
Откуда: Армения, Ереван
Воин301 писал(а):
Что скажешь Lion джан?


Скажу так - у Никола большие проблемы с командой.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 6   [ Сообщений: 88 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB