Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 62 из 113   [ Сообщений: 1694 ]
На страницу Пред.  1 ... 59, 60, 61, 62, 63, 64, 65 ... 113  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 16 мар 2020, 22:27 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Աժ քննարկումներում կարմիր թելի նման անցնում է բանկերի և վարկերի հարցը։ Այս կապակցությամբ լիովին պաշտպանում եմ վարչապետի և պետական, պաշտոնական քաղաքականությունը։

Իրոք, եթե մարդն օրինակ անբարեխիղճ է եղել և չի կատարել իր պարտավորությունները մինչ այս, արտակարգ դրությունն ի՞նչ կապ ունի նրան վարկային արձակուրդ տալու հետ։ Մյուս կողմից՝ բանկն ինքը տնտեսվարող սուբյեկտ է և պետությունն ինքը ոչ մի իրավական լծակ չունի ստիպել նրանց գործել որևէ կերպ։

Եվ վերջապես ոչինչ չի խանգարում բանկերին անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին և այս առումով Նիկոլը ճիշտ է՝ լավ հաճախորդին ոչ մի բանկ չի ուզի կորցնել։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 25 мар 2020, 03:01 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Ժողովուրդ ջան, սա տանկ չէ, БМП էլ չէ, ոչ էլ վախենալու մի գազան է։

Սա «ԶԴՄ»-է՝ «զրահապատ դիտարկող մեքենա»` հավասարժեք ռուսական «БРДМ»-ին: ԶԴՄ-ն, ինչպես զրահափոխակրիչը (БТР), զինված է 14,5 և 7, 62 միլիմետրանոց գնդացիրներով, սակայն, ի տարբերություն վերջինիս, զրահապատված է ավելի թեթև, փոխարենն ավելի շարժունակ է և նախատեսված է պարեկային ծառայության, հակառակորդի նկատմամբ դիտարկում իրականացնելու ու հետախուզական գործունեության համար:

Սա ըստ էության զրահապատ ամենագնաց է, պետք չէ իրավիճակը դրամատիկացնել, սա հավասարժեք է հայտնի խամմեռներին, որոնք առիթի դեպքում հանգիստ երևում են նույն ամերիկյան քաղաքներում, հանգիստ... էլի ;)

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 25 мар 2020, 14:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Varks.am-ը փակվեց, սակայն,

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վարկառուները իրանց ստանձնած պարտավորությունները պետք է կատարեն։

Եվս մեկ անգամ կրկնեմ՝ նստենք տանը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 08 апр 2020, 12:39 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հայաստանյան քաղաքական դաշտը չի կայանում...


Ըստ իս՝ մեր երկրի քաղաքական դաշտի ԳԼԽԱՎՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆ այն է, որ այն կառուցված է անձերի վրա։ Չկա գաղափարախոսություն, որն իր հերթին հիմնված կլինի քաղաքական կամ տնտեսական ինչ-ինչ պատկերացումների վրա, չկա՝ բացակայում է։ Կա ընդամենը քաղաքական առաջնորդ, որի շուրջ էլ, ելնելով ամենատարբեր մոտիվացիայից, հավաքվում են իր կողմնակիցները։ Արդյունքում օբյեկտիվորեն տեղի է ունենում նույն այդ առաջնորդի «սրբացում»՝ իր անսխալականության, «փրկիչ» լինելու հիմքով, դե իսկ առաջնորդն ինքն էլ, մարդն ի վերջո թույլ արարած է, ի վերջո ՍԿՍՈՒՄ Է ՀԱՎԱՏԱԼ իր «սուրբ փրկչական, անսխալ լինելու» առաքելությանը։ Արդյունքում առաջանում է մի երևույթ, որը քաղաքագիտության մեջ կոչվում է «վոժդիզմ»։ Եվ կարևոր չէ, խոսքը Կարեն Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, թե՞ Նիկոլ Փաշինյանի մասին է, կարևոր չէ՝ երևույթն առկա է։ Ավելին, այն առկա է նաև քաղաքական համակարգի ավելի ցածր աստիճանի անձանց պարագայում՝ լինի դա Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Ստեփան Դեմիճյան, Րաֆֆի Հովհաննիսյան և այլն։

«Վոժդը» սուրբ է և անսխալական, նա «լուսավոր մի փրկիչ է»՝ վերջինիս կողմնակիցները ԵԼՆՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ԱՅՍ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻՑ՝ փառաբանելով յուրայինին և նրան երկինք հասցնելով, իսկ կողքի «վոժդին» էլ ստորացնելով և խառնելով ցեխին։ Ասեմ, սակայն, որ սա զուտ ներհայաստանյան երևույթ չէ՝ սա ընդամենը միայն ասիական պարզ մի արտացոլում է՝ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԻ այն համատեքստում, երբ, ասիական տիպի քաղաքական համակարգերում ամեն ինչ հիմնված է լինում, առանց բացառության, անձի անձնական հատկանիշների վրա։ Տիպիկ օրինակները նայեք՝ Աթիլլա, Չինգիզ խան, Լենկ-Թեմուր, Շահ-Աբբաս, Նադիր շահ և այլն, և այլն, և այլն։ «Վոժդիզմի» բերող անձնական այս համակարգերում այս առաջնորդներից յուրաքանչյուրին ԿԵՆԱՑ ՈՒ ՄԱՀՈՒ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՊԵՏՔ ԷՐ սեփական «անսխալականության», «աստվածընտրյալ» լինելու գաղափարը, քանի որ նրանցից յուրաքանչյուրի իշխանությունը հիմնված էր զուտ միայն անձնական հեղինակության վրա, դե իսկ սխալվելն էլ, բնականաբար, ենթադրում է հեղինակության կորուստ, ինչն իր հերթին բերում էր իշխանության կորստի։ Արդյունքում «անսխալականության կանխավարկածը» դառնում է իշխանությունը պահելու կարևորագույն բաղադրատարր։ Ավելին, այն աճում, ՀԱՍՆՈՒՄ Է պետական ներքին քաղաքականության աստիճանի, մտնում է հասարակության մտածողության մեջ։ Հենց դրանով է, ի դեպ, բացատրվում ասիական այն ֆոնեմոնը, որը կենցաղում սեղմ կերպով արտահայտվում է հայերեն հայտնի. «ԸՆԿԵՐՈՋՍ ՍԽԱԼՆ ԻՄ ՃԻՇՏՆ Է» արտահայտության մեջ։

Սրան հակառակ՝ Եվրոպական համակարգերում, որտեղ հասարական-տնտեսական վաղուց արդեն ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ կացութաձև կա, քան ասիականում է, մարդիկ արդեն վեր են կանգնել սրանից, այնտեղ չկա «վոժդ», որն, առավել ևս՝ անսխալական է։ Թրամպին հանրապետականները կարող են նախընտրական փրայմերիզներում անխնա ոտնատակ տալ, նույնիսկ իր ընտրվելուց հետո էլ իրեն կարող են քննադատել, իսկ այժմ նույնը պատկերացրեք մեր երկրում՝ չի լինի, չկա նման բան, մեր երկրում «վոժդը» անսխալական է, նա «սուրբ է», աստվածընտրյալ է, հայտնվում է «օդից» և կոչված է «սուրբ առաքելության»՝ փրկել երկիրը։ Արդյունքում ստեղծվում էմոցիոնալ, բայց նաև քաղաքական անհրաժեշտությամբ թելադրվող է ԱՆՁԻ ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔԻ ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ, որը, գումարվելով մեզ բնորոշ տաքարույնությանը, բերում է կրքերի թեժացման՝ մեկը մյուսի վիրավորում են և տալիս ամենատարբեր գնահատականներ, որոնց մեջ «Լևոնի վկա», «Քոչի պիցցայակեր», «Սերժի ծախված» «Նիկոլի զոմբի» և այլ արտահայտություններն ամենամեղմերից են։

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՎԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ, որպեսզի աճենք, որպեսզի ոտքի հանենք մեր պետությունը, անձնակենտրոն այս «վոժդիզմը» ասիականություն է, այն մեզ ոչ մի տեղ չի տանելու, այն անցյալ է, մեզ պետք է ՀԱՄԱԿԱՐԳ, այդ թվում նաև քաղաքական կյանքում, մեզ պետք են այդ համակարգում գործող մարդիկ, որոնք ունակ են լսել քննադատությունը, քանզի հենց քննադատությունն է, որ... աճեցնում է մարդուն։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 08 апр 2020, 16:10 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Շարունակենք առավոտ բացված քննարկման հետաքրքիր թեման։ Տեսեք, ժողովուրդ, «վոժդիզմի» դասական արտահայտում «վոժդին» պաշտողի կողմից։

Изображение

Վստահ եմ, երե՞կ իրեն հարցնեին Ճաղարյանի մասին, փրփուրը բերանին կպաշտպաներ վերջինիս և քննադատողներին վիրավորելով կպնդեր, թե նա լավագույն մասնագետն ու ազնվագույն մարդն է։ Նույնը եղավ նաև Վանեցյանի պարագայում, նույնը, ցավոք, լինում էր ԽՍՀՄ-ում 1930-ական թվականներին, երբ երեկվա հերոսը մյուս օրը դառնում էր դավաճան՝ Կագանովիչ, Եժով, Բերիա և այլն, երբ սրանք մի օր պաշտվող հերոսներ էին՝ մյուս օրը «վոժդին» դավաճանած տականքներ։

Խնդիրը հետևյալում է՝ մարդկանց մի լայն հատված չի կարողանում կամ ուղղակի տարրական ալարում է... ՄՏԱԾԵԼ։ Նման մարդիկ որպես կանոն հեշտ ուղի են գտնում՝ գտնել մեկին, «պաշտել» նրան և նրա ճիշտն ու... չէ, այդ «կուռքը» սխալ չի ունենում, և ուրեմն՝ գտնել մեկին, «պաշտել» նրան ու այդ «պաշտված վոժդի» ճիշտը սեփական ճիշտ համարել։

Սա հոտային մտածելակերպն է, ժողովուրդ, սա անչափ վտանգավոր է մեր հասարակության և պետության համար, քանզի հոտային մտածելակերպով տարված անհանտների հանրույթին հեշտ է խաբել ու մանիպուլացնել՝ երեխայի նման, որին մի ստից բան ես տալիս՝ ձեռքում գտնվող ավելի թանկարժեք մեկ այլ իր հանգիստ վերցնելու համար։

Ուժեղ է այն հանրույթը, որտեղ մեծ է հենց ՄՏԱԾՈՂ մարդկանց քանակությունը։ Սովորենք... ՄՏԱԾԵԼ!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 09 апр 2020, 04:42 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Բոլոր ազգերը իրենց պատմության մեջ ունեցել են իրենց վոժդերին, որից հետո սկսել են առաջադիմել։հիշենք Կրոմվելին (Անգլիա), Բիսմարկ (գերմանիա)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 10 апр 2020, 12:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
եղբայր, վոժդիզմի ժամանակն անցել է, սա է հարցը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 10 апр 2020, 22:43 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Էն վանքում, հայոց ազգին պահապան,
Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.
Աղոթք էր անում իր հոգու համար,
Իր ազգի համար, աշխարհքի համար...

...Հայաստանի Առաքելական Եկեղեցին 30.000.000 դրամի պարենային օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի և մայրաքաղաքի կարիքավոր ընտանիքներին, իսկ հիվանդության բուժման համար փոխանցել է շուրջ 20 մլն դրամ։

Հայաստանի Առաքելական Եկեղեցին 1700 տարի եղել է իր ազգի զավակների հետ, ահա և այժմ... :)

...Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.
Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,
Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 15 апр 2020, 13:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Սկզբունքորեն դատապարտում եմ Ամենայն Հայոց կաթողիկոսին բացահայտ կամ թաքնված վիրավորելու, հեգնելու, ծաղրելու կամ ցանկացած կերպով նսեմացնելու ՑԱՆԿԱՑԱԾ գործողություն։

Խնդիրն այստեղ, ըստ իս, ազգային հարթության վրա է՝ Հայ առաքելական եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով էլ որ լինի վերջինս և ինչ գործողություն էլ որ անի, իր դիրքի իսկ բերումով ազգային խորհրդանիշ է՝ Ներսես Մեծ, Ավարայր, մշակույթ, դիվանագիտություն, Հայոց պետականության «պահեստային հարթակ», Խրիմյան Հայրիկ, և այլն, և այլն, և այլն...։

Ինչ էլ ասի կաթողիկոսը, ով էլ դրան ինչպես վերաբերվի, ցանկացած քաղաքական կամ անձնական նախասիրությունից ելնելով բացահայտ կամ թաքնված ցանկացած վիրավորանք, հեգնանք, ծաղր կամ կաթողիկոսի կոչման կամ անձի ցանկացած կերպով նսեմացում անձամբ ես ընկալում եմ նույն այդ գործողությունները՝ ուղղված հայի ինքնության դեմ։ Առավել ևս՝ չեմ ընդունում կաթողիկոսի նկատմամբ նման վերաբերմունք ինչ-ինչ քաղաքական նախասիրություններից ելնելով։

Վատ եմ վերաբերվում այս ամենին, հանգիստ թողեք հայ ժողովրդի խորհրդանիշները և հայի ինքնության տարրերը։

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 15 апр 2020, 23:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
«Իդեալական քաղաքականության» և «իրական քաղաքականության» մասին։

Խաչակրաց I արշավանքից հետո ուժերի հերթական այն դասավորությունը, որն առաջացավ Մերձավոր Արևելքում, իր հետ բերեց նաև շահերի բախման ու համընկման յուրօրինակ մի դրություն, որը, չնայած առանձին տարրերի առկայությանը, ըստ էության, առկա չէր մինչ այդ և առկա չէր լինելու նաև հետագա հարյուրամյակներում: Խնդիրը XII դարի Մերձավոր Արևելքի կոնկրետ ժամանակատարածային հարթությունում «իդեալական քաղաքականություն» և «իրական քաղաքականություն» հասկացությունների կիրառման նրբությունների մեջ էր, երբ, քրիստոնյա կամ մահմեդական պետական միավորները, իդեալում կոչված լինելով պայքար մղել կրոնական իրենց հակառակորդների դեմ, կենցաղային մակարդակում ընդդեմ յուրայինների հաճախ ոչ միայն դաշնակցում էին վերջիններիս հետ, այլև նույնիսկ դուրս էին գալիս կենտրոնական իշխանության դեմ՝ ըստ էության մեծապես դժվարացնելով իրենց հակառակորդ խմբավորմանը հարված հասցնելու վերջինիս գործողությունները: Այսպես, Դամասկոսի և Հալեպի էմիրությունները, իդեալում կոչված լինելով պայքարելու ամենից առաջ խաչակրաց իշխանությունների դեմ, միաժամանակ նաև զգուշանում էին ինչպես իրարից, այնպես էլ Ֆաթիմյանների խալիֆությունից և հատկապես Սելջուկյան սուլթանությունից: Որպես հետևանք այս ամենի՝ հիշատակված երկու պետական միավորները, իդեալում հռչակելով քրիստոնյաների դեմ համաիսլամական պայքարի գաղափարները, կենցաղային մակարդակում հաճախ ձգտում էին այն բանին, որ կենտրոնական իշխանությունն այս ոլորտում որևէ հաջողություն չունենա:

Սկզբունքորեն նույնն էր դրությունը, սակայն, նաև քրիստոնյաների մոտ, որոնք, իդեալում հռչակելով պայքարը խաչի հաղթարշավի համար, կենցաղային մակարդակում հանդիպում էին հայերի ու խաչակիրների մրցակցությանը, ասորիների և հույների թշնամանքին, իսկ առաջին երեք խմբերն էլ իրենց հերթին չէին ցանկանում Բյուզանդական կայսրության ուժեղացումը տեղում: Խնդիրներ կային նույնիսկ վերոհիշյալ առանձին խմբերի ներսում, երբ հայերի մոտ, օրինակ, մրցակցում էին Հեթումյաններն ու Ռուբինյանները, Եդեսիայի կոմսությունում և Անտիոքի դքսությունում ևս փոխադարձաբար առնվազն սառն էին վերաբերվում միմյանց, իսկ երկու այս պետական միավորներն էլ չէին ցանկանում իրենց վրա ունենալ Երուսաղեմի թագավորության չափից դուրս մեծ իշխանությունը:

Ասվածի ամենացայտուն օրինակը 1108 թվականի հոկտեմբերի Թլպաշար ամրոցի ճակատամարտն էր, երբ իրար դեմ դուրս եկան, ուշադիր, ՄԻ (ՆՈՒՅՆ) ԿՈՂՄԻՑ Անտիոքի դքսությունն ու Հալեպի էմիրությունը, իսկ ՄՅՈՒՍ (ՆՈՒՅՆ) ԿՈՂՄԻՑ էլ... Եդեսիայի կոմսությունն և Սելջուկյան սուլթանությունը :)

Իդեալական և իրական քաղաքականության շահերի այս բախումն էլ հենց որոշելու էր Մերձավոր Արևելքում քաղաքական գործընթացների ընդհանուր ուղղվածությունը մոտակա ավելի քան մեկ հարյուրամյակում, մինչև այն պահը, երբ կրկին ի հայտ կգար կենտրոնական արժանահիշատակ մի ուժ:

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 16 апр 2020, 14:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Այս օրերին շատ է քննարկվում պետական ծառայողների աշխատավարձների հարցը, ընդ որում իշխանության ներկայացուցիչները անընդհատ շեշտադրում են այն հանգամանքը, որ լավ ՈՐԱԿԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ԵՆ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐ։

Որպես 14 տարի պետական ծառայող եղած մի մարդ, սակայն, ասեմ, որ իրականում իրավիճակն ԱՅԴՔԱՆ ԷԼ ՊԱՐԶ ՉԷ։ Ավելին, որոշ դեպքերում, սահմանելով բարձր աշխատավարձ, կարող ես նույնիսկ հակառակ էֆեկտը ստանալ, երբ ոլորտը կլցվի անորակ աշխատողներով...

Բացատրությունը հետևյալում է՝ իրականում որակյալ աշխատողներ ունենալու և այն բանի համար, որ հենց նրանք պաշտոնական առաջընթաց ապրեն, պետք է ոչ այնքան աշխատվարձ, այլ, ամենից առաջ՝ ՈՐԱԿՅԱԼ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Դա իր հերթին ապահովվում է հետևյալ գործիքակազմով.

- որակյալ ատեստավորում,
- որակյալ վերապատրաստում,
- արդարացի պաշտոնական և դասային առաջխաղացում,
- կարիերայի հիմնավորված աճ,
- և այլն։

Սրան հակառակ, սակայն, ԵԹԵ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՉՈՒՆԵՍ, աշխատավարձ բարձրացնելը կբերի ուղիղ հակառակ էֆեկտի, քանի որ արդյունքում նույն «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքն ավելի կարմատավորվի և ավելի ուժեղ կգործի, քանի որ պայքարի առարկան՝ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ, մարդկանց ավելի կմոտիվացնի գործադրել իրենց կապերը։ Օրինակ - X ասենք վարչությունում սահմանելով բարձր աշխատավարձ, սակայն չսահմանելով վերևում նշած՝ խաղի արդար կանոններ, կառաջանա մի դրություն, երբ «ԹԻԿՈՒՆՔՈՎ, ԲԱՅՑ ԱՆՈՐԱԿ ՄԵԿԸ» ուղղակի հետ կամ նույնիսկ ԴՈՒՐՍ ԿՄՂԻ որակյալ մեկին՝ ինքն առաջ գնալու և բարձր աշխատավարձին տիրանալու համար։ Ստացա՞ր արդյունք, իհարկե ոչ։

Ավելին ասեմ, կարող է պարադոքսալ հնչել, բայց երբեմն նույնիսկ ցածր աշխատավարձը կարող է բերել... որակի, քանի որ, վերևում նկարագրված նույն սկզբունքով, «աղջիկ-կին-սիրած-ախպոր տղա-ընկեր» մասսան ՀԱՆԳԻՍՏ ԿԹՈՂՆԻ ՈԼՈՐՏԸ, մոտիվացված չի լինի պայքարելու դրա համար և, որպես հետևանք, այն բաժին կհասնի իրոք որակյալ, սակայն անթիկունք մեկին, ընդ որում ընդհանուր կանոն է՝ ինչքան մարդն անթիկունք է, այնքան որակյալ է, որովհետև, բնականաբար, ստիպված է աշխատել իր վրա։

Արդյունքում, փաստորեն, պետական-վարչական աշխատանքի փորձ չունեցող մեր իշխանավորներն այս «աշխատավարձային ՊԱՐԶԱՄԻՏ քաղաքականությամբ», ԹՈՒՔ ՈՒ ՄՈՒՐ ՈՒՏԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՑ, և նույնիսկ այդ գնով կարծես փորձելով մեծացնել պետական ապարատի արդյունավետությունը, ի վերջո որևէ արդյունք մեծ հաշվով այդպես էլ չեն ունենա, քանի որ ես չեմ տեսնում որակյալ կադրային քաղաքականությունն ապահովվելուն կոչված գործիքակազմի ստեղծումը, իսկ այդ պարագայում էլ, ինչպես վերևում նշեցի՝ առաջ կգնան թիկունքով անորակ զոռբաները։

Ցավում եմ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 16 апр 2020, 16:23 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Հա բայց ինչ-որ ձևով պետք է մոտիվացնել էդ որակյալ կադրերին։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 17 апр 2020, 20:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մոտիվացնում են ոչ միայն աշխատավրձով, եղբայր...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 19 апр 2020, 13:05 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Բոլորն էլ հազում են, ջուր են խմում, գլուխները քորում են...

Հարցն ամենևին էլ դրանում չէ, այլ նրանում է, որ... 2 տարի գործադիր իշխանության լծակներին լիակատար տիրապետելուց հետո, երբ, թվում է, թե, մարդու կողքին պետք է իր հավատարիմ թիմակիցները լինեն, նման պարզագույն արտահոսք է լինում...

Ասա քո հիննն, հարազատ լայվը թողել... ուղերձ էիր անում, տո ասա պետք է՞ր քեզ, այ վարչապետ ջան - լայվ մտնեիր էլի... հաաա - վսյոո, պըրծ։

Ի..., կպել էիք, թե ուղերձ հա ուղերձ, լայվը պաշտոնական չի հա պաշտոնական չի, ստացա՞ք։ Էն անեկդոտը դառավ, թե մարդամեկն էնքան խաչ չի հանում, վերջը մի օր խաչա հանում, տալիս հետն էլ աչքնա հանում...

Հմի էս մարդը լայվը լավ գիտեր, խի՞ էիք կպել, ՏԻՎԻ հա ուղիղ եթեր, պաշտոնական հա ուղերձ, ստացա՞ք...

Ի... արա լաաավ էլի...

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армения today: Насущные проблемы...
СообщениеДобавлено: 27 апр 2020, 20:10 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Изображение

Չեմ ընդունում, մի արեք նման բաներ՝ խոսքս հատկապես ուղղում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Խոսքը ՀՀ և Արցախի Հանրապետության ռազմական գործիչ, ԼՂՀ 2015-2018թթ. պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ (2014) Լևոն Մնացականյանի մասին է, ոչ թե ինչ որ հանցավոր կամ քրեական հեղինակության մասին է, որ այսպես եք գրում։ Եվ ամենևին էլ կապ չունի, իր մտերիմների շրջակայքում նա ունի՞ արդյոք նման մականուն, թե՞ չունի։ Ասեմ նաև, նույնիսկ եթե ունի էլ այդ մականունը և իր մարտական ընկերներն, ասենք մտերմիկ զրույցի ժամանակ, նարդու կամ շախմատի սեղանի շուրջ հանկարծ կարող են իրենց հին մարտընկերոջն այդպես կոչել, ապա լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀԱՍՏԱՏ ՉՈՒՆԵՆ այդ իրավունքը, ՉՈՒՆԵՆ այդ իրավունքը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտին, կադրային սպային, շտաբային և մարտական ուղի անցած մարդուն, իր ազգի համար այդքան բան արած զինվորականին այսպես կոչել։ Կրկնեմ՝ սա անհարգալից վերաբերմունք է Հայոց բանակի նկատմամբ, ինչն անձամբ ես ուղղակի ատում եմ։

Հայոց բանակը մեր կյանքն է, բառիս բուն իմաստով, այն մեր անվտանգության երաշխիքն է, այն մեր կենդանի մնալու գրավականն է, մեր շնչելու օդն է՝ ես, մեղմ ասած, չեմ սիրի այն մարդուն, ով կփորձի արհամարհել կամ նվաստացնել Հայոց բանակին։ Ու նաև ասեմ՝ ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը այն մարդն է, ՆԱԵՎ ՈՐԻ ՇՆՈՐՀԻՎ մենք հաղթեցինք 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, նա այն մարդն է, որին անձամբ ես նույն ապրիլյանի օրերին ներկայացնում էի իմ ռուսական լսարանին և մարդիկ հարգանքով ու պատկառանքով էին լցվում իր հանդեպ։

Մի արեք, ուղղակի մի արեք նման բան։ Գեներալ՝ պատիվ ունեմ, որպես հայ մարդ և ՀՀ քաղաքացի։

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 62 из 113   [ Сообщений: 1694 ]
На страницу Пред.  1 ... 59, 60, 61, 62, 63, 64, 65 ... 113  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB