Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 20 окт 2018, 00:28

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 4 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: Майский триумф: Сардарапат, Баш-Апаран и Каракилиса...
СообщениеДобавлено: 19 май 2014, 10:14 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24361
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ահա վիդեո թեմայով - ինձ դուր է գալիս :)

1918 մայիսի 21 - 30 – Սարդարապատի ճ-մ

"… այնտեղ է լոկ սխրանքը սկսվում,
Ուր վերջանում է ամեն մի հնար…"

Պարույր Սևակ


Գյումրում և շրջակայքում կենտրոնանացած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 40.000, այդ թվում բաշիբոզուկներ, մոտ 40 թնդանոթ), նախատեսելով գրավել ողջ Անդրկովկասը, բաժանվեց 4 զորասյան: Առաջին զորասյունը կազմող 5-րդ դիվիզիան (մոտ 10.000, մոտ 5 թնդանոթ) պետք է շարժվեր Տաշիր-Թիֆլիս ուղղությամբ, 11-րդ հետևակային դիվիզիան (մոտ 10.000, մոտ 5 թնդանոթ) երկրորդ զորասյան կազմում խնդիր ստացավ արշավել Տաշիր-Գանձակ երթուղով, երրորդ զորասյունը կազմող 36-րդ հետևակային դիվիզիան (6.000, մոտ 5 թնդանոթ) և մի քանի այլ օժանդակ զորամասեր (ընդհանուր` մոտ 4.000) առաջադրանք ստացան առաջխաղացում իրականացնել Սարդարապատ-Երևան ուղղությամբ, իսկ չորրորդ զորասյունը կազմող 9-րդ հետևակային դիվիզիային (7.000, մոտ 5 թնդանոթ, մոտ 3.000 բաշիբոզուկ) հրամայվեց շարժվել Ապարան-Երևան երթուղով: Միաժամանակ թշնամու 12-րդ դիվիզիայի առջև խնդիր դրվեց գետանցել Արաքսը Արարատի մոտ և օժանդակել ռազմական գործողություններին: Հայաստանի արևելյան նահանգների բնակչության վրա կախվեց բնաջնջման իրական վտանգ, որին դիմագրավելու նպատակով Հայ Ազգային խորհուրդի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V-ի կոչով զորակոչվեցին զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ: Հայկական բանակը զբաղեցրեց ամուր պաշտպանական դիրքեր, որոնց ձախ թևը կազմում էին Սարդարապատի (10.000, մոտ 28 թնդանոթ), կենտրոնը` Ապարանի (5.000, մոտ 10 թնդանոթ), իսկ աջը` Ղարաքիլիսայի (6.000 զինվոր, 2 թնդանոթ) ռազմաճակատները:

I փուլ – Մայիսի 21-ին թշնամու երրորդ զորասյունը գրավեց Սարդարապատը և սկսեց առաջանալ դեպի Մասիս (Արարատ, Արագածոտն գավառի հարավ): Արդյունքում Իգդիր-Սուրմարու բնագծում պաշտպանվող Դրաստամատ Կանայանի ջոկատը, հայտնվելով շրջապատման վտանգի մեջ, գետանցեց Արաքսը, քանդեց Ղարաղալայի կամուրջը և ամուր պաշտպանական դիրքեր գրավեց գետի ձախ ափին` Սուրմարու-Ջանֆիդա-Մարգարա բնագծում:

II փուլ – Մայիսի 22-ին թշնամին մոտեցավ Եղեգնուտին (Արարատ, Արագածոտն գավառի հարավ): Տեղեկանալով այդ մասին` Հայկական բանակի հրամանատար Դանիել-բեկ Փիրումյանը իրականացրեց ուժերի վերադասավորում: Սարդարապատի ռազմաճակատի կենտրոնում Դրաստամատ Կանայանի գլխավորած ուժերին միացան Վանի 1-ին և 2-րդ գնդերը, Մակուի հետևակային գումարտակը, 4 հեծյալ գնդերը (200), Ջհանգիր աղայի եզդիների հեծյալ գունդը (100) ու Սիլինի գլխավորած Սահմանապահ գումարտակը (400): Ռազմաճակատի աջում գործող 5-րդ հետևակային գնդին միացան 1-ին աշխարհազորային (1.000), Հատուկ, Իգդիրի, Երզնկայի և Պարտիզանական հետևակային (800) գնդերը, ինչպես նաև Զեյթունի հեծյալ գունդը ու հրետանային բրիգադը: Նախիջևան-Շարուր-Էջմիածին բնագծում ձգված ռազմաճակատի ձախ թևը պաշտպանում էր Տիգրան Բաղդասարյանի գլխավորած 3-րդ հետևակային բրիգադը` կասեցնելով թշնամու 12-րդ դիվիզիայի առաջխաղացումը: Ապարանի ռազմաճակատում տեղաբաշխվեց Սեդրակ Ջալալյանի և Արսեն Տեր-Պողոսյանի գլխավորած Աշխարհազորային ջոկատը: Ղարաքիլիսայի ռազմաճակատի աջում դիրքեր գրավեցին Անդրանիկի գլխավորած կամավորները (2.700)` խնդիր ունենալով պաշտպանել Գյառգառի լեռնանցքը (Գուգարք, Տաշիր գավառ): Նույն ռազմաճակատի ձախում տեղաբաշխվեցին Սամարցյանի զորամասը և կապիտան Տեր-Մովսիսյանի 4-րդ մարտկոցը, որոնք պաշտպանում էին Գյադա-Մայմեխ բարձունք, իսկ կենտրոնում` գնդապետ Ղորղանյանի հեծելազորը ու Գարեգին Նժդեհի կամավորները` պաշտպանելով Դարպաս-Ղշլաղ (Գուգարք, Նիգ գավառի հյուսիս-արևմուտք) բնագիծը:

III փուլ – Մայիսի 22-ի լուսաբացին Սարդարապատի ռազմաճակատի կենտրոնում հարձակման անցած Սահմանապահների գումարտակը, պարտության մատնելով քրդական հեծելազորին ու բաշիբոզուկներին, գրավեց Արևիկը (Արարատ, Արագածոտն գավառի հարավ), իսկ թշնամու ձախին պարտության մատնած Հայկական բանակը մտավ Վանք Խարաբա և Կոշ (Արարատ, Արագածոտն գավառ): Միաժամանակ երկու հրետանային մարտկոցների հուժկու կրակից հետո մարտի մեջ մտան նաև Դոլուխանյանի հեծյալ ջոկատը ու Պարտիզանական գունդը և պարտության մատնեցին 36-րդ դիվիզիայի առաջ մղված ուժերին` գրավելով Զարթոնքը (Արարատ, Արագածոտն գավառի հարավ):

IV փուլ – Կեսօրին Սարդարապատի ռազմաճակատի աջում հրետանային հզոր հարվածից հետո գրոհի նետվեցին Մահապարտների Արցախյան 5-րդ (1.500) և Ս. Խաչատրյանի գումարտակները: Արդյունքում ծանր կորուստներ կրող թշնամին սկսեց նահանջել, որի ընթացքում Եղեգնուտի մոտ շրջապատվեց և ամբողջովին ոչնչացվեց թշնամու մեկ վաշտ (500), իսկ դեպի Սարդարապատ փախչող թշնամու զինվորները ընկան հայկական հրետանային ու գնդացրային հուժկու կրակի տակ և ծանր կորորստներ կրեցին: Զարգացնելով հաջողությունը` 19:00-ի մոտակայքում Մահապարտների գումարտակը և Պարտիզանական գունդը հարավից մտան Սարդարապատ, որից հետո Հայկական հեծելազորը շարունակեց հետապնդել թշնամու մնացորդներին:

V փուլ – Մայիսի 22-ից 23-ը Ապարանի ռազմաճակատում գործող Օսմանյան սուլթանության բանակը, հաղթահարելով Աշխարհազորային ջոկատի համառ դիմադրությունը, գրավեց Միրաքը և Նիգավանը: Տեղեկանալով այդ մասին` Հայկական բանակի հրամանատարությունը Սարդարապատի կայունացած ռազմաճակատից Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ Ապարանի ռազմաճակատ ուղղեց Մարտիրոսի, Կուռոյի, Մակեդոնի և Զեմլյակի ֆիդայական, ինչպես նաև Կորոլկովի ու Զալինյանի կանոնավոր հեծելազորային ջոկատները և Սակելյարիի գումարտակի մի մասը, որի մյուս մասը ու Դոլուխանյանի գունդը տեղ հասան մայիսի 26-ին: Իր հերթին, ցանկանալով կրկին հայերից խլել նախաձեռնությունը, թշնամու հրամանատարությունը 5-րդ դիվիզիան հյուսիսից և 11-րդ դիվիզիան արևմուտքից ուղղեց Ղարաքիլիսայի ռազմաճակատի վրա: Միաժամանակ Ապարանի ռազմաճակատում գործող թշնամու 9-րդ դիվիզիան խնդիր ստացավ զարգացնել հաջողությունը և 36-րդ դիվիզիայի ճակատային հարվածների աջակցությամբ դուրս գալ Սարդարապատի ռազմաճակատում գործող Հայկական ուժերի թիկունք:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Майский триумф: Сардарапат, Баш-Апаран и Каракилиса...
СообщениеДобавлено: 19 май 2014, 10:14 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24361
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
VI փուլ – Մայիսի 23-ին թշնամին հարձակման անցավ Սարդարապատի և Ղարաքիլիսայի ռազմաճակատներում, սակայն հայկական հրետանային ու գնդացրային հզոր կրակի հետևանքով ծանր կորուստներով շպրտվեց ելման դիրքեր: Արդյունքում Սարդարապատի ռազմաճակատում Հայկական բանակը զբաղեցրեց Ղարաբյուքանդ լեռ-Արուճ բնագիծը:

VII փուլ – Մայիսի 25-ին Սարդարապատի ռազմաճակատում Հայկական բանակը անցավ գրոհի, սակայն հեծելազորի պակասի, ինչպես նաև թշնամու կողմից գերմանական նոր տիպի գնդացիրներ կիրառելու պատճառով ետ մղվեց ելման դիրքեր: Այս ընթացքում Ապարանի ռազմաճակատում Հայկական բանակին կատաղի պաշտպանական մարտերում հաջողվեց կասցնել թշնամու առաջխաղացումը, իսկ Ղարաքիլիսայի ռազմաճակատի ձախում հրետանու աջակցությամբ հարձակման անցած Հայկական հեծելազորը ազատագրեց Արջուտը (Արարատ, Նիգ գավառի հյուսիս-արևմուտք):

VIII փուլ – Մայիսի 26-ին մարտական գործողությունները հատկապես անզիջում տեսք ստացան Ապարանի ռազմաճակատում, որտեղ մի քանի անգամ ձեռքից-ձեռք անցավ Ապարանը: Այս ընթացքում Ղարաքիլիսայի ռազմաճակատի ձախում թշնամին, ծանր կորուստներով գրավելով Գյադա-Մայմեխ բարձունքը ու Շիմ-Թախոյի լեռնանցքով մոտենալով Սարալին, օրվա վերջում այնուհանդերձ գլխովի ջախջախվեց և շպրտվեց ելման դիրքեր: Միաժամանակ Հայկական բանակը հեծելազորային հզոր հարվածներով ծանր կորուստ պատճառեց թշնամուն նաև նույն ռազմաճակատի կենտրոնում:

IX փուլ – Մայիսի 27-ի առավոտյան Սարդարապատի ռազմաճակատի կենտրոնում Մահապարտների և Սահմանապահների գումարտակները, Հովսեփի գլխավորած հեծյալ ֆիդայիները, ինչպես նաև Պարտիզանական ու Աշխարհազորային գնդերը հրետանային հուժկու կրակի աջակցությամբ ճակատային հարված հասցրեցին թշնամուն: Միաժամանակ ռազմաճակատի աջ թևից թշնամու ձախին շրջանցիկ կողային հարված հասցրեցին Կարո Ղասաբյանի գլխավորած Մակվի և Երզնկայի հեծյալ գումարտակները (700), իսկ թշնամուն թիկունքում Պանդուխտի գլխավորությամբ գործող Մշո հեծյալ հետախուզահարվածային ջոկատը (200, այդ թվում մորս հորական պապ Հովսեփ Գրիգորյանը) վերջինիս հասցրեց թիկունքային հարված: Արդյունքում ճակատային ու թիկունքային համակցված հարվածների ենթարկված թշնամու բանակը ծանր կորուստներ կրելով դիմեց խուճապահար փախուստի: Զարգացնելով հաջողությունը` Մշո հեծյալ հետախուզահարվածային ջոկատը գրավեց Ներքին Ղալան և Աշնակը, ռազմաճակատի կենտրոնում գործող Հայկական ուժերը մտան Մախտուկ, իսկ ձախում զբաղեցրեցին Արաքս ու Մաստարա կիսակայարանները: Նույն օրը, սակայն, Ապարանի ռազմաճակատում աջին Ախտայի թաթարաբնակ գյուղերի աշխարհազորի հասցրած հարվածի, ինչպես նաև թվական գերակշռության արդյունքում, թշնամին ի վերջո ծանր կորուստներով գրավեց Ապարանը և դիրքավորվեց նրա հարավային բարձունքներում: Այս ընթացքում կատաղի մարտեր ընթացան նաև Ղարաքիլիսայի ռազմաճակատում:

X փուլ – Մայիսի 28-ին Սարդարապատի ռազմաճակատում հաջողությունը զարգացրած Հայկական բանակի աջ թևը, հետապնդելով թշնամու մնացորդներին, մտավ Ներքին Թալին ու Մաստարա, իսկ Մշո հեծյալ հետախուզահարվածային ջոկատը գրավեց Սառնաղբյուրը և Լեռնակերտը` մոտենալով Գյումրու մատույցներին: Միաժամանակ նույն ռազմաճակատի կենտրոնում Հայկական բանակը գրավեց Արագած կայարանը և կանգ առավ Ղարաղուլա կիսակայարանի մոտակայքում, իսկ ձախում Արաքս ու Ախուրյան գետերի ձախ ափով դեպի հյուսիս շարժված Հայկական ձախի ուժերը միացան կենտրոնին: Չնայած այս թևում ձեռք բերած հաջողություններին, սակայն, բացառիկ ծանր իրավիճակ էր ստեղծվել Ապարանի ռազմաճակատում, որտեղ դիրքային առավելություն ձեռք բերած թշնամին ռազմաճակատի թևերում գտնվող բարձունքներում սկսեց կուտակել մեծ ուժեր: Իրավիճակը փրկելու համար Դրաստամատ Կանայանի հրամանով ստեղծվեց Հատուկ հարվածային ջոկատ (700), որի մեջ ընդգրկվեց նաև Ջհանգիր աղայի գլխավորած եզդիների հեծյալ գունդը: Նույն օրն էլ Հատուկ հարվածային ջոկատը հուժկու հարված հասցրեց թշնամու կենտրոնին` ստիպելով վերջինիս թևերում տեղավորված ամուր դիրքերից լրացուցիչ ուժեր տեղափոխել դեպի կենտրոն: Օրվա երկրորդ կեսին Դրաստամատ Կանայանը մարտի մեջ մտցրեց նոր ուժեր, որի արդյունքում Հայկական բանակը ճեղքեց թշնամու դասավորությունը: Օսմանյան սուլթանության բանակի կենտրոնը դիմեց խուճապահար փախուստի, որը տեսնելով, փախուստի դիմեցին նաև վերջինիս թևերը: Հայկական բանակը սկսեց հետապնդել թշնամուն և կորուստներ պատճառել վերջինիս: Միայն օրվա վերջում, մարտի մեջ մտցնելով պահեստազորը, թշնամին փորձեց ամրանալ Նիգավանում և Միրաքում: Նույն օրվա վերջում էլ Ղարաքիլիսայի ռազմաճակատում գործող Օսմանյան սուլթանության բանակին բազմաթիվ գրոհներից հետո ի վերջո հաջողվեց ծանր կորուստներով մտնել Ղարաքիլիսա միայն այն բանից հետո, երբ ռազմաճակատի ձախ թևում Հայկական բանակի զինամթերքի սպառվելու պատճառով վերջինս կանոնավոր նահանջեց Դսեղ-Դիլիջան բնագիծ: Ստեղծված պայմաններում, պաշտպանելով շրջակա բնակչությանը և գաղթականներին, մարտերով Դսեղ նահանջեց նաև Անդրանիկի գլխավորած Հայկական աջը: Չնայած այս ամենին, սակայն, ծանր կորուստներ կրած Օսմանյան սուլթանության բանակը Ղարաքիլիսայի ռազմաճակատում այլևս ի վիճակի չեղավ շարունակել առաջխաղացումը, մանավանդ որ շուտով նրա ձախ թևին սկսեց սպառնալ Ապարանի ռազմաճակատում հաջողությունը զարգացրած Հայկական բանակը:

XI փուլ – Մայիսի 29-ից 30-ը Ապարանի ռազմաճակատում հարձակումը շարունակած Հայկական բանակը գրավեց Միրաքը և Նիգավանը` ամրանալով Ծաղկահովիտ-Ղոնդավան-Մելիքգյուղ բնագծում:

Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր: Հունիսի 4-ին Օսմանյան սուլթանության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը ու Երևանի ուղղությամբ մղվող ռազմական գործողությունները դադարեցին: Արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքը սահմանափակվեց 12.000 քառակուսի կիլոմետրով, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո այն ընդարձակվեց` կազմելով 60.000 քառակուսի կիլոմետր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Майский триумф: Сардарапат, Баш-Апаран и Каракилиса...
СообщениеДобавлено: 22 май 2014, 10:17 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24361
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ռուսական կայսրության տարածքում սկիզբ առած հեղափոխության պայմաններում, ինչպես հայտնի է, Սև ծովից մինչև միջագետքյան անապատներ ձգվող Կովկասյան ճակատը փլուզվեց և ռուսական զինվորները սկսեցին խմբերով հեռանալ ճակատից: Այս պայմաններում տեղում մնացած հայկական ուժերն ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէին պահել ճակատը և արդյունքում պատահականորեն չեղավ, որ առանց լուրջ դիմադրության հանդիպելու առաջխաղացած թուրքական բանակը արդեն մայիսի առաջին կեսին մտավ ռուսական տիրապետության տակ գտնվող Հայաստան:

Արաքսի ձախ ափին, հիմնականում Գյումրում և շրջակայքում կենտրոնանացած թուրքական բանակում հաշվվում էր 40-ից 50.000 ռազմիկ, ընդ որում այս թվի մեջ հաստիքային ուժերին հետ միասին ներկայացված էին նաև արտահաստիքային ուժերը, ի դեմս տարաբնույթ բաշիբոզուկների, որոնց ռազմական հոզորությունը ևս պետք չէր թերագնահատել: Նախատեսելով գրավել Անդրկովկասը և դուրս գալ Կովկասյան լեռնաշղթա ու Կասպից ծով` թուրքական հրամանատարությունը ստեղծեց 5 դիվիզիաներից կազմված հարվածային մի զորախումբ, ինչպես արդեն ասվեց, 40-ից 50.000 ռազմիկի կազմով:

Թուրքական Առաջին զորասյունը կազմող 5-րդ դիվիզիան պետք է շարժվեր Տաշիր-Ախլքալաք ուղղությամբ` խնդիր ունենալով դուրս գալ Թիֆլիս: Հակառակորդի երկրորդ զորասյունը, որը կազմված էր 11-րդ դիվիզիան ուժերից, խնդիր ստացավ առաջխաղացում իրականացնել Տաշիր-Գանձակ ուղղությամբ` օպերատիվ խնդիր ունենալով դուրս գալ Կուր գետի ափերը նրա ստորին հոսանքում: Թուրքական բանակի երրորդ զորասյունը կազմող 9-րդ հետևակային դիվիզիային հրամայվեց շարժվել Ապարան-Երևան երթուղով, իսկ չորրորդ զորասյունը կազմող 36-րդ հետևակային, ընտրյալ "Գելիբոլու" դիվիզիան, որն ուժեղացված էր մի շարք օժանդակ ստորաբաժանումներով առաջադրանք ստացան առաջխաղացում իրականացնել Սարդարապատ-Երևան ուղղությամբ: Վերջին երկու զորասյուններին աջակցելու համար առանձնացվել էր Մասիսի փեշերից գործող թուրքական 12-րդ դիվիզիան, որը խնդիր ուներ, գետանցելով Արաքսը Արարատի մոտ, ամեն կերպ օժանդակել ռազմական գործողություններին: Պատմական Հայաստանի արևելյան նահանգների բնակչության վրա կախվեց բնաջնջման իրական վտանգ...

Սակայն Մայիսյան այդ ճակատագրական օրերին հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր առաջնորդները իրենց արժանի բարձունքի վրա եղան, իսկ հասարակ մարդիկ էլ արժանի եղան այն բանին, որ ապրեն արարչի կողմից իրենց համար հատկացված այս հողակտորի վրա: Թշնամուն դիմագրավելու նպատակով Հայ Ազգային խորհուրդի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V-ի կոչով զորակոչվեցին զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ: Վճռական էր տրամադրված հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսը, հայոց այդ վեհափառը, որը զորքի ու ժողովրդի հետ Գեղարքունիքի և Սյունիքի բարձունքները նահանջելու ու մի կերպ գոյատևելու առաջարկին միանգամայն վճռական պատասխան տվեց: Մայր տաճարի զանգերը սկսեցին ղողանջել, զանգահարությունը տարածվեց նաև այլ տաճարներում, իսկ նրա հետ էլ նաև կաթողիկոսի խոսքը. "Ես կնահատակվեմ իմ Մայր տաճարի շեմին, եթե իմ ժողովուրդ այդպես գտնի, թույլ տա, որ թուրքը հասնի Էջմիածին": Այս ամենը անչափ ոգևորիչ ազդեցություն ունեցավ Հայ ժողովրդի բոլոր խավերի վրա, մանավանդ որ ցանկացածի համար էլ պարզ էր, որ դրված էր լինել-չլինելու հարցը:

Հայկական բանակը, իր կազմում ընդգրկելով մինչև 20.000 ռազմիկ, զբաղեցրեց ամուր պաշտպանական դիրքեր և բաղկացած էին հիմնականում երեք խոշոր խմբերից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Майский триумф: Сардарапат, Баш-Апаран и Каракилиса...
СообщениеДобавлено: 22 май 2014, 10:17 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24361
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հայկական բանակի հիմնական մասը կազմված էր տեղական ժողովրդական աշխարհազորից, որոնց մեջ աչքի էին ընկնում հատկապես անզիջում կերպով տրամադրված Արցախի Մահապարտների 5-րդ գունդը և Հատուկ գունդը: Նախորդ խմբին քանակապես որոշակիորեն զիջելով, բայց աչքի ընկնելով բացառիկ մարտունակությամբ, մյուս խումբ էին կազմում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներում կազմակերպված և անվերջ մարտական գործողություններում խիստ թրծված կիսականոնավոր զորամասերը և առանձին ֆիդայական հարվածային խմբերը: Սրանց մեջ հատկապես աչքի էր ընկնում Անդրանիկի զորախումբը, որը իրեն հերոսաբար դրսևորեց ռազմաճակատի հյուսիսային, Ղարաքիլիսայի հատվածում մղվող մարտերում: Եվ վերջապես երրորդ խումբը կազմված էր ռուսական նախկին բանակի հայազգի կադրային զինվորականներից: Հայկական ուժերը զբաղեցրեցին որոշակիորեն կորաձև, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվող ու ամենավերջում կորացող մի ճակատ, որը ձգվում էր Սարդարաբադ, Ապարան, Վանաձոր և Ախլքալաք բնագծով...

Մայիսյան հերոսամարտերի, հերոսական այդ օրերի արդյունքում թուրքական հարվածային զորախումբը, որպես մարտական միավոր, զգալի ժամանակով դադարեց գոյություն ունենալ` ընդհանուր առմամբ կորցնելով մինչև 20.000 ռազմիկ` սպանված, վիրավորված, գերված կամ էլ այլ պատճառով շարքից դուրս եկած: Շնորհիվ այս հաղթանակի Հայ ժողովրդի զգալի հատվածը ապրելու հնարավորություն ունեցավ, փրկվեցին նաև տասնյակ հազարավոր գաղթականներ և վերջապես այս հաղթանակն էր, որ երկար տարիների բացակայությունից հետո թույլ էր տալու հայ ժողովրդին վերստեղծել իր անկախ պետականությունը…

…Թուրքական բանակի այդ հարձակմանը հայերի վրա վիճակված չէր լինելու ոչ առաջինը և ոչ էլ վերջինը: Հայերի պայքարը թուրքական բիրտ ուժի և տիրապետության դեմ դարերի խորքից էր գալիս, իսկ առջևում արդեն սկսում էին ցոլալ նոր մարտական հրացոլքեր` 1918 թ-ի Բաքվի պաշտպանությունը, պայքարը Զանգեզուրի ու Արցախի համար և արդեն մեր օրերի Արցախյան հերոսամարտերը: Բայց դա արդեն… ուրիշ պատմություն է…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 4 ] 

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB