Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 15 авг 2018, 20:30

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 29 ]  На страницу 1, 2  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 29 ноя 2014, 18:28 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации

21/11/2014 23:31
Հեղինակ:
Արթուր Արմին


Վերջերս Ֆեյսբուքով անծանոթ մի կին (Լաուրա Հայրապետյան) ինձ, ուղարկելով Լոուրենս Արաբացու հետ Լինքոլն Սթիվենսի հայտնի հարցազրույցը, խնդրեց հայտնել իմ կարծիքը (հարցազրույցը գրի է առնվել 1919թ. Փարիզի Խաղաղության կոնֆերանսի ժամանակ, և առաջին անգամ հրատարակվել է 1931թ. «Աութլուք ընդ ինդիփենդենթ» ամսագրում): Հավանաբար քսան տարի առաջ կարդացած նյութը մեխանիկորեն փորձեցի արագ աչքի անցկացնել, և կանգ առա հետևյալ տողերի վրա:
«Հայերի լիակատար կոտորածը,- պատճառաբանեց,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն»: Ու բացատրեց, որ թեպետ իրենց կայսրությունը դիմացավ որոշ այդպիսի ցնցումների և պետք է, անշուշտ, դիմանա ուրիշ ցնցումների էլ, բայց չափից ավելին՝ հենց այս ժամանակ, կարող է սասանել կայսրությունը: Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները` պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլեր, համաճարակներ և այլն, հետևանք են այն իրողության, որ երկրագունդը թեև ամբողջություն է, բայց չի կառավարվում որպես ամբողջություն: Բրիտանիան մի օր պիտի վերջ տա այս անիշխանությանը»:
A perfect massacre of the Armenians, he reasoned, might make a scandal, if the British did it, and, he explained, though the Empire had withstood some such shocks and must, of course, withstand others, too many more just now might jar it. And the Empire should not be jarred, unnecessarily, just now. The British Empire is the beginning of world government. All our great troubles—wars, revolutions, strikes, plagues, etc. — all came from the fact that the earth as a whole was not governed as a whole. The British will end this.)
«... երկրագունդը թեև ամբողջություն է, բայց չի կառավարվում որպես ամբողջություն: Բրիտանիան մի օր պիտի վերջ տա այս անիշխանությանը»: Մտածեցի կարծես այս տողերը այսօրվա համաշխարհային կառավարման համակարգի, գլոբալիզացիայի մասին լինեն: Հաջորդ միտքն այն էր, որ 1919 թ.-ին միջին սպայական դասին պատկանող հետախույզը չէր կարող նման մտքեր արտահայտել, և այն էլ 95 տարի առաջ: Լուորենս Արաբացին առնվազն պետք է լիներ Բրիտանական կայսրապետությունը ղեկավարող գաղտնի էլիտայի անդամ կամ այդ էլիտային հարակից անձ: Եվ ամենակարևորը՝ Լոուրենս Արաբացու՝ հայերին բնաջնջելու գաղափարը, երբ նա խոսում է համաշխարհային կառավարության մասին, չէր կարող լինել անհատական կամ անհատի մոտեցում: Մի բան, որ մինչև այժմ քննության չի առնվել:
«Հայերը,- ասաց նա,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսակետից»: „The Armenians, he said, are the most intelligent, the most perfectly selected, the most highly developed race in the world— from the civilized point of view.”
«Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: “The Armenians, he said, “must not have Armenia, not the back lands”. (Տես աղբյուրը՝ http://armenians-1915.blogspot.com/2008 ... rview.html
«Հրեաները,- ասաց նա` շունչ քաշելով,- հրեաներն իրենք այնպես են վերաբերում հայերին, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաներին…»: “The Jews themselves feel about Armenians the way the anti-Semitic Europeans feel about the Jews”.
Եվ ուրեմն կա երկու հարց՝
ա. Ո՞վ է իրականում Լոուրենս Արաբացին,
բ.- Եթե նա Բրիտանական կայսրապետության հավաքական շահերից է խոսում, ապա կայսրապետության համար ինչո՞ւ էին հայերն այդքան վտանգավոր համարվում:
Եվ ահա արխիվները ցույց տվեցին:
- Ավելին՝ Թոմաս Էդուարդ Լոուրենսն արժանացել է Բրիտանական Թագավորության ամենամեծ՝ «Բրիտանական կայսերության բարձրագուն Ասպետության հրամանատար» կոչմանը, և հրապարակային հրաժարվել է Գեորգ V թագավորից ընդունել այդ պարգևը:
- Լ. Արաբացու «Ճշմարտության յոթ սյուները» գիրքը խմբագրում է Բեռանարդ Շոուն:
- 1921թվականին Լոուրենս Արաբացին և Ուինսթոն Չերչիլը դառնում են մտերիմ ընկերներ: Ուինսթոն Չերչիլը, որը 1911թվից Բրիտանիայի առաջին Ադմիրալն էր, իսկ - 1921 թվականին Բրիտանական Կայսրության գաղութների գլխավոր քարտուղար-գնդապետն էր, Լոուրենս Արաբացուն ընդունում է իր մոտ աշխատանքի որպես գլխավոր խորհրդական: Ո՞վ էր իրականում Լուրենս Արաբացին:
Բանից պարզվում է, որ Լոուրենս Արաբացին՝ բրիտանական բարոնի և աղախին Սառա Ջանների ապորինի զավակն է: Լոուրենս արաբացու հայրը եղել է՝ Սըր Թոմաս Ռոբերթ Թայ Չափմանը, Բրիտանական Թագավորւոթյան Չափմանների վերջին յոթերորդ Բարոնետը, որի մայրը եղել է գնդապետ Արթուր Վանսիթարթը՝ երկրորդ Բարոնետ: (Sir Thomas Robert Tighe Chapman, 7th Baronet (6 November 1846 – 8 April 1919) was an Anglo-Irish landowner, the last of the Chapman baronets of Killua Castle in Ireland. Born in 1846, the second of the three sons of William Chapman (1811–1889) and his wife Louisa, daughter of Colonel Arthur Vansittart (1775–1829), of Shottesbrook, and the grandson of Sir Thomas Chapman, 2nd Baronet).


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армяне в Османском султанате: Чужие... в своем доме
СообщениеДобавлено: 29 ноя 2014, 18:29 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մեր քննությունը պարզեց, որ Բարոնական բարձրագույն տիտղոսակիր ազնվականներից շատերը եղել են և կան որպես բարձրագույն մասոններ: Եվ որպես կանոն՝ Շոտլանդական լոժայի մեծ վարպետի օծման ծիսակարգը լինում է հենց յոթերորդ բարոնետների կողմից: Օրինակ, Յորքի Դյուկին լոժայի մեծ վարպետ առաջադրել է յոթերորդ Բարոնետը, որը մեկ տարի անց դարձավ Բրիտանական Թագավորության թագավորը՝ Գեորգ 6-րդը:
The Duke of York (centre), later George VI, after his affiliation in a Scottish Lodge George VI (Albert Frederick Arthur George; 14 December 1895 – 6 February 1952) was King of the United Kingdom and the Dominions of the British Commonwealth from 11 December 1936 until his death. http://www.mqmagazine.co.uk/issue-15/p-28.php (Նկ. 1)
Ավելին՝ մասոնների «Անգլիական Միացյալ Մեծ Լոժան», որն իր մեջ է ներառում թե՛ Իռլանդական մեծ լոժան, թե՛ Շոտլանդական մեծ լոժան, հաստատվել է դեռևս 1813 թվականից, և աշխարհում ունի մոտ ութ միլիոն անդամներ:
Եվ այսպիսով, Լոուրենս Արաբացու մոտեցումները, իսպառ վերացնել հայերին որպես ամենահին և կատարյալ սելեկցիա-ազգ, կիսախելագար ցնդածի կամ անհատի մտորումներ չեն եղել, այլ 20-րդ դարասկզբում Բրիտանական կայսրության ամենավերին ղեկավարող գաղտնի շրջանակների ծրագրային ռազմավարություն, որը մեծամասամբ իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:

*** ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Քսաներորդ դարի Առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիան ուներ իր աշխարհաքաղաքական ծրագիրը, և մեծ պատերազմի հրահրողներից մեկն էր: Մեծ Բրիտանիայի ռազմավարական նպատակներն էին՝ լուծարել Օսմանյան, Ռուսական և Ավստրո-Հունգարական կայսրապետությունները, որպեսզի դառնա միանձնյա գերիշխող ուժ աշխարհում: Բրիտանական կայսրությունն իր առջև ծրագիր էր դրել ոչնչացնել Օսմանյան և Ռուսական կայսրությունները՝ հենվելով այդ երկրների հրեական տարրի վրա (հրեա էին թե՛ բոլշիկները, թե՛ երիտթուրքերը): Արդյունքում, Օսմանյան և Ռուսական երկու կայսրություններում էլ եղան հրեական հեղափոխություններ՝ 1908-1917թթ: Բրիտանական կայսրությունը Օսմանյան և Ռուսական կայսրությունների նկատմաբ կարողացավ հաղթանակ տանել միմիայն այդ երկրների հրեաների միջոցով: Եվ այստեղ հայոց մեծ եղեռնի կազմակերպման հարցում անհրաժեշտ է անել բացահայտում: Աշխարհի ամբողջ արտաքին առևտրի ծավալը մինչ առաջին համաշխարհային աշխարհամարտը գտնվում էր Օսմանյան կայսրության մեջ ապրող, ինչպես նաև Հնդկաստանում ու Պարսկաստանում ապրող հայկական ընտանիքների և ընկերությունների ձեռքում, որը Բրիտանական կայսրությանը ձեռք չէր տալիս (Տես՝ Bedros Der Marossian, "The Armenian Commercial Houses and Merchant Networks In The 19th Century Ottoman Empiere" http://digitalcommons.unl.edu/cgi/viewc ... toryfacpub Encyclopedia of the Ottoman Empire, p.375; Sushil Chaudhury, Keram Kevonian, “Armenians in Asian Trade in the Early Modern Era”): (Նկ. 2)
Համաշխարհային դրամաշրջանառությունը, հատկապես արևելք-արևմուտք առևտրի հսկայական ծավալների ուղղվածության վեկտորը, որից օգտվում էր Օսմանյան կայսրությունը՝ պետք էր փոխել: Եվ ահա այստեղ Բրիտանական պատվիրատուի և սիոնիստ-կազմակերպողի շահերը համատեղվեցին, իսկ թուրքերն այն կատարեցին:
Երիտթուրքերը հետևանք էին 19-րդ դարում սկիզբ առած բրիտանական մի ծրագրի, որը ազգային ազատագրական շարժումներ սկսելու ճանապարհով բրիտանական կայսրութեան հակառակորդ կայսրութիւնների հիմքերը քայքայելու համար առաջ էր քաշել Լորդ Պալմերսթոնը: Բրիտանիայի ներգրավածությունը 20-րդ դարի երիտթուրքական շարժման մեջ ուղղակի էր ու զանգվածային: Բրիտանացի Սըր Ուինդամ Դիդզը կամավոր ծառայության մտավ Օսմանյան ոստիկանությունում, որը ղեկավարում էին եվրոպական սպաները: 1910թ.-ին նա դարձավ երիտթուրքերի կառավարության ղեկավար դեմքերից մէկը՝ աշխատելով Ներքին Գործերի նախարարությունում, որը hետագայում ղեկավարեց Թալեաթը:
Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպան սըր. Դ. Լոութըրի ուղարկած 29.05.1910թ.-ի զեկուցագիրը (Մեծ Բրիտանիայի Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի, թիվ F.0800/193A) փաստաթուղթն առաջին անգամ լույս է տեսել Լոնդոնում հրատակավող (Journal of Middle Eastern Studies) ամսագրի 1971թ. թիվ 1 համարում՝ իբրև հավելված: Նույն համարում հրապարակված Է. Կեդուրիեի «Երիտթուրքերը, մասոնները և հրեաները» հոդվածը: Դրանում նշված է, որ սալոնիկյան (երիտթուրքական) շարժման աղբյուրը հերաներն են: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին ուղարկած իր զեկուցագրում սըր Դ. Լոութըրը Թալեաթին և Ջավիդ Բեյին ներկայացրել է որպես «Իթթիհադվե Թերաքքը» կոմիտեի գաղտնի ուժերի պաշտոնական ներկայացուցիչներ և մասոնության գագաթնակետերը Թուրքիայում:
Միություն և առաջադիմություն կոմիտէն առաջ քաշեց պանթուրքականության և պանիսլամականության գաղափարները: Պանթուրքականությունը քարոզում էր Ասիայի և Ռուսաստանի թուրքալեզու բնակչության միավորում: Այդ գաղափարը զարգացրել է հունգարացի թուրք սիոնիստ Արմինիուս Վեմբերին, որը սուլթանի խորհրդականն էր՝ միաժամանակ լինելով Փալմերսթոնի և բրիտանական արտաքին գործոց նախարարութեան (British Foreign Office) գաղտնի գործակալը: Պանիսլամությունը, որը ըստ էութեան ենթադրում էր հակամարտութիւն Ռուսաստանի հետ, անգլիական գործակալ Ուիլֆրեդ Բլանթի մտայղացումն էր, որը սկսեց գործել 1870-ականներին: Բլանթը իսլամը դիտարկում էր որպէս Ռուսաստանը վերացնելու միջոց: Հետագայում, հրեա Քեմալ Աթաթուրքի ղեկավարությունը բրիտանական կայսրության օգնությամբ կկայանա որպես Թուրքական պետություն, որտեղ մինչև այժմ կառավարող էլիտան սիոնա-մասոնական կազմակերպության անդամներ են:
Եվ այսպիսով, Հայոց ցեղասպանության պատվիրատուն եղել է՝ Բրիտանական կայսրապետությունը, կազմակերպիչը՝ հրեական սիոնիզմը, իսկ վայրագ կատարողը՝ թուրք բնակչությունը:
Այսօր՝ 99 տարի անց, պատմությունը, իր շրջապտույտը կատարելով, կարծես կրկնում է ինքն իրեն՝ անգլո-հրեական գլոբալիզմը աշխարհը կանգնեցրել է Երրորրդ համաշխարհային պատերազմի երզագծին:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 21:35 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Իրականում այն, որ "մենք չենք կռվել և ոչխարի պես մորթվել ենք", դրսից ու հիմնականում սովետահայ մշակութային միջավայրի կողմից մեզ պարտադրված և խորը ազգային-հոգեբանական կոմպլեքս ծնեցնելու ուղղված ու դրանից բխող "հայերին կոտրելու և մեծ եղբորը հնազանդ պահելու" հեռահար նպատակներ ունեցող և մեր ազգի համար խիստ վտանգավոր ու վնասակար թեզ է: Իրականում ինքնապաշտպանության օրինակները շատ են, անչափ շատ, այնքան շատ, որ նույնիսկ մարդկանց մեծ մասը չի էլ ենթադրում, ընդ որում, եթե հայտնի օրինակները շատերը գիտեն` Վան, Մուսա-լեռ, Շապին-Գարահիսար և այլն, ապա դժբախտաբար շատ ու շատ օրինակներ հայտնի են միայն շատ նեղ մասնագետների:

Հավատացեք, ուսումնասիրել եմ թեման և գիտեմ - ինքնապաշտպանությունը եղել է ամենատարբեր մակարդակներով ու ձևերով` քաղաքներում, ամբողջական թաղամասերում, մեծ տների խմբերում, առանձին տներում, առանձին ջրաղացներում, գյուղերում, լեռներում, անտառներում, անապատներում, թուրքական բանակում, գաղթի ճանապարհին, անհատական վրիժառուների գործողությունների ձևով և այլն, և այլն, և այլն…

Ես բավականին շատ եմ տանջվել այս հարցի վրա, սակայն այժմ Մեծ Եղեռնը հիշատակելիս ինձ անհուն վշտից ու ցավից զատ նաև մեծ հպարտություն է պարունակում, հպարտություն առ բոլոր այն անանուն քաջերը, որոնք ընկան հանուն իրենց էրգրի, հանուն հարազատների ու մոտիկների, քաջեր, որոնք ընկան, որ ուրիշները ապրեն, քաջեր, որոնք այդպես էլ չընկան ու փրկվեցին – բարեկամներ, եկեք միասնաբար պայքարենք այս թյուր մտածողության դեմ!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 22:29 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ամբողջ Արևմտյան Հայաստանում ապրում էր շուրջ 3 մլն հայ, որը լիովին բավարար էր ինքնապաշտպանություն կազմակերպելու համար, էլ չեմ ասում պետականության վերականգնման մասին: Ասել, թե հայերը աղքատ էին և զենքի փող չունեին՝ նույնպես կլինի սխալ, բայց քթի ծակ չունեին, որ զենք առնեին ու իրենց հայրենիքը ինքնուրույն պաշտպանեին, այլ ոչ թէ ոչխարի նման իրենց տանող հովվի հետևից, այսինքն ռսների, հեռանային, իսկ ով էլ կանգնեց զենքը ձեռքին. դատապարտված էր պարտության, որովհետև մենակ էր մնացել: Իրականությունը այս է, իսկ հերոսներ անշուշտ եղել էին, բայց ավելի լավ էր պետականությունը պահեին, այլ ոչ թե Սողոմոն Թեհլերյաններ ծնեին, քանզի նրանց կարիքը չէր զգացվի, եթե ջարդի չենթարկվեին սեփական կարճամտության պատճառով: Եվ ու՞ր էր այդ ժամանակ մեր եկեղեցին, որը հիշեց իր հայ լինելու մասին, երբ որ դանակը հասավ իր ոսկորին, իսկ հիմա աղաղաղում է իր ''հայրենապահության'' և ''ազգապահության'' մասին, չնայած նրան, որ եթե կարիք լիներ տոպ-3 մեղավորների ցանկ կազմելու՝ եկեղեցուն կդնեինք 1 համարի տակ: Նույն եկեղեցին շատ լավ էլ քծնվում էր ԽՍՀՄ-ի կառավարության ժամանակ ինչ-որ ԽՍՀՄ-ասիրական կոչերով 2 Համաշխարհայինի ժամանակ, բա ու՞ր էր, երբ որ իր սեփական հոտն էին մորթում:........ :(

Իսկ Ձեր ասածի հետ լիովին համաձայն եմ:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 23:43 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ի դեպ ասած, երբ ինքնապաշտպանական մարտերի ստատիստիկան նայում ես, գյուղական ինքնապաշտպանությունը ակզմակերպելու տեսակետից տերտերները լավ էլ ակտիվ են եղել...

Դե իսկ Խրիմյան Հայրիկին էլ ուղղակի մոռանալ պետք չէ, ուղղակի 1893-1923 թվականների ուժերը շատ անհավասար էին...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 10 дек 2014, 15:09 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Խոսքը անհատների մասին չէ, այլ համակարգի: ;)

Իսկ Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում ուժերը հավասա՞ր էին, որ հայերը հաղթեցին թուրքերին: Չէ, ուղղակի կոչ չկար հայրենիքի համար նահատակվելու, կոչ էր պետք, որը եղավ, երբ որ դանակը եկեղեցու ոսկորին հասավ:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 10 дек 2014, 15:37 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ես այլ կարծիքի եմ, բայց չեմ վիճի...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 10 дек 2014, 15:42 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վիճելու կարիք չկա: :)


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 07 фев 2015, 18:38 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации


Կովկասը պայմանականորեն կարելի է բաժանել երկու հատվածի՝ Հարավային Կովկաս և Հյուսիսային Կովկաս: Մինչ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունը Հարավային Կովկասի տարածքը գտնվում էր Ռուսաստանի կայսրության Կովկասի փոխարքայության (Кавказское наместничество) կազմում և վարչականորեն բաժանված էր 5 նահանգի (губерния), 2 մարզի (область) և 2 օկրուգի (округ): Դրանք էին՝ Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի, Թիֆլիսի և Քութայիսի նահանգները, Կարսի և Բաթումի մարզերը, ինչպես նաև Զաքաթալայի և Սուխումի օկրուգները: 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից և ժամանակավոր կառավարության ստեղծումից հետո՝ մարտի 9-ին (բոլոր ամսաթվերը տրված են հին տոմարով) Հարավային Կովկասի կառավարման համար Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Особый Закавказский Комитет), որը պատմության մեջ առավել հայտնի է Օզակոմ (Озаком) անունով: 1917թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած բոլշևիկյան հեղաշրջումից հետո Հարավային Կովկասը չընդունեց բոլշևիկյան իշխանությունը և նոյեմբերի 15-ին որպես տարածաշրջանի կառավարող մարմին ձևավորվեց կոալիցիոն կառավարություն՝ Անդրկովկասի կոմիսարիատը (Закавказский комиссариат), իր օրենսդիր մարմնով՝ Անդրկովկասյան սեյմով (Закавказский сейм): Թեև այդ ընթացքում Հարավային Կովկասը դեռևս շարունակում էր մնալ որպես մեկ միասնական վարչատարածքային մարմին, այնուհանդերձ նրա ներսում առկա էին էական հակասություններ, որոնք տանում էին Հարավային Կովկասի տրոհմանը: Հարավային Կովկասի հիմնական բնակիչները՝ հայերը, վրացիները և Կովկասի թաթարները ունեին տարբեր, հաճախ հակադիր շահեր: Ուստի, երբ 1918թ. փետրվարին թուրքական բանակը, խախտելով 1917թ. դեկտեմբերին կնքած զինադադարը, անցավ հարձակման, հայերն ըստ էության մնացին այն միակ ուժը, որը պատրաստ էր կռվել: Օգտվելով քանակական և որակական առավելությունից՝ Օսմանյան բանակին հաջողվեց վերանվաճել Արևմտյան Հայաստանը և 1918թ. սկզբին դուրս գալ Ռուսաստանի կայսրության նախապատերազմյան սահմանագծին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Անդրկովկասյան Սեյմը ստիպված գնաց բանակցությունների, որոնք կայացան Տրապիզոնում՝ 1918թ. մարտ-ապրիլին: Տրապիզոնի բանակցություններում թուրքերն առաջ էին քաշում հիմնականում երկու պահանջ՝ - տարածքային. Թուրքիային պիտի անցնեին ոչ միայն Օսմանյան կայսրությունում ռուսների կողմից ազատագրած Արևմտյան Հայաստանի հողերը, այլև 1878թ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին միացած Կարսը, Բաթումը և Արդահանը: - քաղաքական. Անդրկովկասյան սեյմը պիտի ճանաչեր 1918թ. մարտի 3-ին ստորագրած Բրեստ-Լիտովսկի բոլշևիկաթուրքական հաշտության պայմանագիրը, ինչպես նաև Անդրկովկասն իրեն պիտի անկախ հռչակեր: Սեյմը հարկադրված ընդունեց թուրքերի պարտադրանքը և ապրիլի 9-ին որոշում ընդունեց Հարավային Կովկասը Ռուսաստանից անկախ հռչակելու և Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (Закавказская демократическая федеративная республика) ստեղծելու մասին: Սակայն անգամ սա չկասեցրեց թուրքերի հարձակումը, թուրքերը շարունակեցին հարձակումը և ապրիլի 1-ին գրավեցին Բաթումը, ապաև ապրիլի 12-ին հայերը, անսալով Սեյմի ղեկավարության հրահանգներին, հանձնեցին Կարսը: 1918թ. մայիսին Բաթումում ընթացան նոր բանակցություններ, որտեղ թուրքերն ի լրումն արդեն պահանջածի առաջ քաշեցին նոր պահանջներ՝ զիջել Երևանի նահանգի զգալի մասը և Թիֆլիսի նահանգի Ախալցխեի ու Ախալքալաքի ուեզդները (ենթաշրջանները), ինչպես նաև վերահսկողություն Հարավային Կովկասի երկաթուղու նկատմամբ: Վերոնշյալի պատճառով հակասությունները ներսում սրվեցին: Վրաստանը դիմեց Գերմանիայի հովանավորությանը, որոնք մայիսի 25-ին մտան Վրաստան: Իսկ Ադրբեջանը դիմեց Թուրքիային, որի զորքերը նախ փորձեցին Հայաստանի վրայով անցնել Բաքու, սակայն հայկական զորքերի դիմադրությունը հարկադրեց թուրքերին շրջանցել Հայաստանը և միայն 1918թ. սեպտեմբերին նրանց հաջողվեց մտնել Բաքու: Հակասությունների սրման հետևանքով Հարավային Կովկասում հռչակվեց 3 անկախ պետություն: Նախ, մայիսի 26-ին իրեն անկախ հռչակեց Վրաստանը, ապա 2 օր անց՝ մայիսի 28-ին, իրենց անկախությունը հռչակեցին Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները: Այսպիսով 1918թ. կեսերին Հարավային Կովկասը բաժանված էր 3 նորաստեղծ պետությունների միջև, որոնց սահմաններն անորոշ էին, իսկ տարածքային հավակնությունները հաճախ բախվում էին: Վիճակն այդպես մնաց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. հոկտեմբեր-նոյեմբերը: 1919թ. հունվարից Փարիզում իր աշխատանքներն սկսեց Խաղաղության վեհաժողովը, որին էլ վերապահված էր որոշելու Հարավային Կովկասի նորաստեղծ երկրների սահմանները: Բացի Փարիզի Խաղաղության վեհաժողովի գործընթացից, Հարավային Կովկասում զուգահեռ գործընթաց էր տեղի ունենում թուրք քեմալականների և ռուս բոլշևիկների միջև: Առաջին աշխարհամարտի ավարտին նախորդող ժամանակահատվածում և հաջորդող տարիներին կնքվեցին մի շարք պայմանագրեր, որոնք այս կամ այն չափով վերաբերում էին Հարավային Կովկասի միջպետական սահմաններին, մասնավորապես, հայ-թուրքական սահմանին: Համառոտակի անդրադառնանք դրանց: Դրա համար նախ տեսնենք՝ ի՞նչ բան է միջազգային պայմանագիրն ըստ միջազգային իրավունքի: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»:[1] Սա ամրագրված է Պայմանագրային իրավունքի վերաբերյալ 1969թ. Վիեննայի կոնվենցիայի մեջ: Կոնվենցիայի հոդված 2 {1} {ա}-ն պայմանագիրը բնորոշում է որպես «պետությունների միջև գրավոր կերպով կնքված և միջազգային իրավունքի վրա խարսխված միջազգային համաձայնություն»: Այսինքն, պայմանագրի օրինականության համար վճռորոշ է միջազգային իրավունքին համապատասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչը: Այս տեսանկյունից էլ ժամանակագրական կարգով անդրադառնանք հայ-թուրքական սահմանին վերաբերող պայմանագրերից յուրաքանչյուրին և որոշենք դրանց կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 07 фев 2015, 18:40 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
1. Ժամանակագրական առումով առաջինը Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն է և նրա հավելվածը՝ կնքված 1918թ. մարտի 3-ին, այսինքն՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: 1917թ. հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք 1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում: Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը: Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով բոլշևիկները պարտավորվեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրավված Արևմտյան Հայաստանի տարածքները (կամ «Արևելյան Անատոլիայի նահանգները», ինչպես գրված է պայմանագրում), այլև 1878թ.-ից Ռուսական կայսրության մաս հանդիսացող Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը:Համառոտակի քննության առնենք Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից: Սույն պայմանագիրն անօրինական է ու անվավեր, ըստ այդմ որևէ իրավական հետևանք չունի հայ-թուրքական սահմանի համար, 2 պատճառով. ա) Բոլշևիկները 1918թ.-ին չէին հանդիսանում Ռուսաստանի օրինավոր և ճանաչված իշխանությունները, հետևաբար՝ իրավասու չէին միջազգային հարաբերությունների մեջ մտնել, առավել ևս պայմանագիր կնքել Ռուսաստանի անունից (այս հիմնադրույթին ավելի հանգամանալից կանդրադառնանք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը քննելիս),բ) Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել իրենց իսկ կնքողների կողմից (1918թ. սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի, իսկ 1918թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ Թուրքիայի կողմից (Մուդրոսի զինանդադարի 11-րդ հոդվածով):
2. Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրը Սևրի պայմանագիրն է՝ կնքված 1920թ. օգոստոսի 10-ին:Սևրի պայմանագիրն օրինական է, քանի որ կնքող բոլոր կողմերն իրենց երկրների օրինական և ճանաչված իշխանություններն էին: Պայմանագրի շուրջ, ըստ սահմանված կարգի, ընթացել են երկարատև բանակցություններ և Օսմանյան կայսրության անունից պայմանագիրը ստորագրել է լիազոր պատվիրակությունը: Սևրի պայմանագիրը չի արժանացել լիակատար վավերացման (հետևաբար մնում է ոչ կատարյալ՝ unperfected), սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել (հետևաբար մնում է օրինական, բայց ուժի մեջ չմտած՝ valid but not in force): Սխալ է այն տարածված պատկերացումն՝ իբր Սևրի պայմանագիրն է որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: Այդպես չէ՛: Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածով կողմերը համաձայնվել են Հայաստանի և Թուրքիայի սահմանը իրավարար վճռով որոշելու խնդրանքով դիմել ԱՄՆ նախագահին և այդ վճիռն ընդունել անմիջապես: Նույն պայմանագրի 90-րդ հոդվածով Թուրքիան վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ամրագրելով. «սկսած իրավարար որոշման օրից Թուրքիան հրաժարվում է [Հայաստանին] փոխանցվելիք տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից»:ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ իրավարար վճիռը ստորագրել և հաստատել է ԱՄՆ պետական կնիքով 1920թ. նոյեմբերի 22-ին: Այսինքն, 1920թ. նոյեմբերի 22-ից Իրավարար վճիռը մտել է ուժի մեջ: Այդ օրվանից նախկինում Օսմանյան կայսրության մաս կազմող Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների նկատմամբ (ընդհանուր առմամբ 103.599քկմ) չեղյալ են հայտարարվել թուրքական իրավունքներն ու տիտղոսը և de jure ճանաչվել են Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու տիտղոսը: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին, որպես հայոց իրավունքների ամենազորեղ կռվանի, ավելի հանգամանալից կանդրադառնանք ստորև:
3. Ժամանակագրական առումով հաջորդը Ալեքսանդրապոլի պայմանագիրն է՝ կնքված 1920թ. դեկտեմբերի 3-ին:Սա սովետահայ պատմագրության ամենասիրելի թեմաներից մեկն էր, քանի որ հնարավորություն էր տալիս ուրիշներին մեղադրել դավաճանության մեջ, իսկ բոլշևիկներին ներկայացնել որպես ազգի փրկիչներ: Մեր խնդիրը չէ պատմական քննարկումներ կատարել: Մեր նպատակն է քննել Ալեքսանդրապոլի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից: Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է ու անվավեր, նախ այն պատճառով, որ կնքող կողմերից և ոչ մեկը չի ունեցել դրա իրավասությունը: Պայմանագիրը հայկական կողմից կնքողներն արդեն իշխանություն չէին, իսկ Թուրքիայի կողմից կնքողները դեռևս իշխանություն չէին: Երկու կողմերն էլ գործել են ultra vires, այսինքն՝ գերազանցել են իրենց իրավասությունները:[2] Հանրահայտ փաստ է, որ ՀՀ վերջին օրինական կառավարության կողմից իշխանության հանձնումը տեղի է ունեցել 1920թ. դեկտեմբերի 2-ին՝ «ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև» կնքված համաձայանագրով:[3] Այս մասին տեղյակ էր նաև Քյազիմ Կարաբեքիրը, երբ դեկտեմբերի 3-ին (2-ի լույս 3-ի գիշերը) ստորագրում էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը:[4] Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է նաև այն պատճառով, որ ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացահայտ սպառնալիքով:[5]


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 07 фев 2015, 18:40 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
4. Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրը Մոսկվայի պայմանագիրն է՝ կնքված 1921թ. մարտի 16-ին:Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «ՌՍՖՍՀ կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջև: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 16.03.1921թ. դրությամբ:ա) Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (ՌՍՖՍՀ) կարգավիճակը 1921թ.-ին.Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար դրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924թ. փետրվարի 1-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով:[6] Մինչև 1924թ.-ը տեղի ունեցած «ճանաչումները» չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից:[7] Օրինակ, 1920թ.-ին սովետական կառավարությունը ճանաչեց Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չընդունվեց Դաշնակից ուժերի կողմից այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէ:[8,9] Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ-ն ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923թ.) ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայտն այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ:[10] Նմանատիպ վճիռ նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) դատական գործում (1921թ.):[11]Վերոհիշյալ և տասնյակ այլ դատական վճիռներ ու կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնակյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել:[12] բ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին.Ըստ էության, սովետական իշխանության և կառավարության մասին վերոգրյալն ամբողջովին վերաբերում է, այսպես կոչված, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականներն իրենք որևէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կոչվող կառույցի «կառավարության» անունից: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն (NGO) էր, որի մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նախկին պաշտոնյաներ միավորող կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, սակայն դրանցից և ոչ մեկն իրավունք չունի միջպետական պայմանագիր կնքելու երկրի անունից: Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչև 1922թ. նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էին վերապահված միջազգային հարաբերությունների մեջ մտնելու լիազորությունները, միայն սուլթանը կարող էր լիազորել որևէ անձի՝ գործելու երկրի անունից:[13]Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որ է երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը: Քեմալը 1921թ.-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից:Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի ևս մի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար:[14]
5. Հայ-թուրքական սահմանին վերաբերող հաջորդ պայմանագիրը Կարսի պայմանագիրն է՝ կնքված 1921թ. հոկտեմբերի 13-ին:Միանշանակ է, որ Կարսի պայմանագիրն անօրինական է և անվավեր, քանի որ պայմանագիրը կնքած կողմերից և ոչ մեկը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերին վերաբերող հատվածում քեմալականների մասին արդեն խոսվեց: Անդրադառնանք ՀՍՍՀ կարգավիճակին, որն էլ հանդիսացել է քեմալականների հետ պայմանագիրը կնքած կողմերից մեկը: Անվիճելի է, որ Սովետական Հայաստանը երբեք չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Այն երբեք ճանաչված չի եղել միջազգային իրավունքի որևէ այլ սուբյեկտի կողմից, երբեք չի ունեցել այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: Պարզ ասած՝ այն երբեք չի ունեցել դեսպանություններ և ՀՍՍՀ անունից երբևէ ոչ մի դեսպան չի հավատարմագրվել: Իսկ «այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը» (capacity to enter into relations with the other states) հանդիսանում է պետականության 4 չափորոշիչներից մեկը, որն ամրագրված է Մոնտեվիդեոյի պետությունների իրավունքների և պարտականությունների մասին 1933թ. (Convention on Rights and Duties of States, Montevideo, 1933) կոնվենցիայի առաջին հոդվածի 4-րդ կետում: ԽՍՀՄ կազմում պարզապես եղել է «ՀՍՍՀ» վարչատարածքային միավորը:
6. Ժամանակագրական առումով մեր շրջանակից դուրս է Լոզանի պայմանագիրը՝ կնքված 1923թ. հուլիսի 24-ին: Սակայն հաշվի առնելով հարցի կարևորությունը հարկ ենք համարում անդրադառնալ Լոզանի պայմանագրին ևս:Նախ մի շատ տարածված մոլորության մասին: Լոզանի պայմանագրի կնքումով Սևրի պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել: Որևէ պայմանագիր կամ միջազգային պարտավորություն նոր պայմանագիր կնքելու պարագայում ինքնըստինքյան չեղյալ չի լինում: Պայմանագիրը չեղյալ է դառնում ոչ այլ կերպ, քան չեղյալ հայտարարումով: Ընդ որում, պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել միմիայն նախորդ պայմանագրի մաս հանդիսացող բոլոր, կրկնում եմ՝ բոլոր, կողմերի համաձայնությամբ՝ դրա մասին հստակ հայտարարումով և այդ իրողության ամրագրումով հաջորդ պայմանագրի մեջ: Լոզանի պայմանագիրը չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը: Լոզանի պայմանագրի մեջ ընդհանրապես որևէ հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին: Այո՛, ըստ միջազգային իրավունքի, պայմանագիրը կնքած երկրներն իրավասու են հաջորդ պայմանագրով վերատեսության ենթարկել նախորդ պայմանագրի դրույթները: Սակայն փոփոխված կամ նորամուտ դրույթներն իրավական ուժ ունեն միայն նոր պայմանագիրը ստորագրած երկրների համար, իսկ մնացածների համար շարունակում են ուժի մեջ մնալ նախորդ պայմանագրի դրույթները: Սա հստակորեն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 39, 40 և 41-րդ հոդվածներում: Սևրի պայմանագիրը ստորագրել է 18 երկիր, իսկ Լոզանի պայմանագիրը՝ ընդամենը 7-ը: Այսինքն, Լոզանին չմասնակցած երկրների համար իրավական է Սևրի պայմանագիրը, իսկ Լոզանի պայմանագիրը ստորագրած երկրների համար իրավական են Սևրի պայմանագրի այն դրույթները, որոնք չեն փոփոխվել Լոզանի պայմանագրում: Ավելին, Լոզանը ոչ միայն չեղյալ չի հայտարարել հայոց իրավունքները, այլև 16-րդ հոդվածով վերահաստատել է դրանք: Այսպես, Լոզանի պայմանագիրն անդրադառնում է թուրք-բուլղարական, թուրք-հունական և թուրք-սիրիական սահմաններին, ըստ այդմ՝ հստակեցնում Թուրքիային պատկանող տարածքները միայն երկրի այդ հատվածներում: Իսկ քանի որ Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը հայտարարում է, որ Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքներից, որոնց վրա Լոզանի պայմանագրով չի ճանաչվել Թուրքիայի ինքնիշխանությունը, իսկ Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքների վրա Լոզանի պայմանագիրը չի ճանաչել թուրքական ինքնիշխանությունը, հետևաբար Թուրքիան մեկ անգամ ևս հաստատել է վիլսոնյան Հայաստանից իր հրաժարումը:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 07 фев 2015, 18:40 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հիմա ամփոփենք մեր քննության արդյունքները և անդրադառնանք բազմիցս հիշատակված և իմ համոզմամբ խիստ կարևոր մի փաստաթղթի՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերյալ:
Սակայն, մինչ այդ հստակեցում: Ճիշտ է, որ Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան ընդունվել է 1969թ.-ին և հետադարձ ուժ չունի, ինչպես հայտարարված է կոնվենցիայի 4-րդ հոդվածում, այնուամենայնիվ հստակ է, որ բոլոր այն չափորոշիչային հիմնադրույթները, որոնցով քննության առանք վերոնշյալ պայմանագրերը, միջազգային իրավունքում առկա են եղել և գործել են դարեր ի վեր, այսինքն, լատիներեն ասած, եղել են jus cogens, այն է՝ բոլորի համար պարտադիր ու անբեկանելի: Դրանք պարզապես վերամրագրվել են Վիեննայի կոնվենցիայի մեջ: Եւ ինչպես հաստատում է նույն կոնվենցիայի 53-րդ հոդվածը, պայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին ոտնահարվել է միջազգային իրավունքում ճանաչում գտած որևէ անբեկանելի հիմնադրույթ, այսինքն՝ որևէ jus cogens:Հետևաբար, վերը քննության առած 6 պայմանագրերից 4-ն անվավեր են, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կնքվել է միանգամից մի քանի jus cogens-ների ոտնահարմամբ:Անօրինական ու անվավեր պայմանագրերն են.- Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը,- Ալեքսանդրապոլի պայմանագիրը,- Մոսկվայի պայմանագիրը և- Կարսի պայմանագիրը:Սևրի պայմանագիրն օրինական է և վավեր, սակայն այն ուժի մեջ չի մտել, քանի որ լիովին չի վավերացվել:Իսկ վավերական ու օրինական Լոզանի պայմանագիրը, ինչպես ասվեց, Հայաստանին վերաբերում է անուղղակիորեն:
Հիմա, ինչպես նշեցի, Հայ դատի հիմնասյունը և հաջողության գրավականը հանդիսացող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (Arbitral Award) մասին:Նախ մի փոքր պատմական ակնարկ: 1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով. ա) ստանձնել Հայաստանի մանդատը,բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:[15]Նույն խնդրանքը 89-րդ հոդվածի տեսքով ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրների անունից հղվեց ԱՄՆ նախագահին: ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, ՊՆ-ն և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ), մանրազնին ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը: Վուդրո Վիլսոնն Իրավարար վճիռը ստորագրեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ՝ դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920թ.:
Իրավարար վճռի բովանդակությունը.Ըստ Իրավարար վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103.599քկմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները:
Իրավարար վճռի ներկա կարգավիճակը.Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար:[16] Այն չունի ժամանակային սահմանափակում, և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից:[17] Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում:[18] Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ:[19] Կողմերից մեկի մերժումը՝ ի կատար ածելու իրավարարությունը, չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրների կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 07 фев 2015, 18:41 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Առանձին, համառոտակի ուզում եմ անդրադառնալ հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմաններին: Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ միջազգային հանրության հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանների վերաբերյալ քաղաքական կամքի վերջին օրինական դրսևորումը եղել է Փարիզի վեհաժողովում (1919-1920թթ.): Դրանից հետո ինչ տեղի է ունեցել տարածաշրջանում, ըստ միջազգային իրավունքի, անօրինական է (unlawful) և չի կարող ստեղծել իրավական հետևանքներ, քանզի Հարավային Կովկասի 3 անկախ երկրներն էլ նախ բռնազավթվել են (occupied), ապաև բռնակցվել են (annexed) Սովետական Միություն անունով հանդես եկող Ռուսաստանին:[20]Այսպես, Փարիզի վեհաժողովն իր՝ «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկների և զեկույցի» մեջ (24 փետրվարի, 1920թ.) (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, 24 February 1920),[21] որը ստորագրել են Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, հայտարարում է.«Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ:Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները:»Հույժ կարևոր է, որ նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, 22 November 1920) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ (Full Report, Annex I, No 2), որը վկայում է, որ Միացյալ Նահանգները ճանաչել են նշյալ փաստաթղթի իրավական էությունն ու օրինականությունը:[22]Նշյալ դրույթները ներառվել են նաև Սևրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մեջ, որը ստորագրել է 18 երկիր: Պայմանագրի 92-րդ հոդվածն ամրագրում է. «Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի, միջև սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչև 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը[23] չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաև սահմանանշումը:»[24]Առնվազն տարօրինակ է, որ այսօր փորձ է արվում ներպետական և կուսակցական որոշումներին, որոնք առավելագույնը կարող են միակողմ օրենսդրական փաստաթղթի (unilateral legal act) կարգավիճակ ունենալ, գերակա կարգավիճակ տալ միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Այսպիսով, հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկայիս ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, իսկ հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus:[25]
Այսօր հայ ժողովրդի ազգային գոյությունը թևակոխել է նոր փուլ: Մենք վերանվաճել ենք մեր պետականությունը, նորից դարձել ենք պետություն ունեցող ազգերի ընտրյալ ընտանիքի լիիրավ անդամ: Մենք իրավացիորեն հպարտանում ենք մեր ազգային պետականությամբ, սակայն, ցավոք սրտի, դեռևս թերի ենք օգտագործում այդ պետականության ընձեռած հնարավորությունները: Հայաստանի Հանրապետության համար եկել է լուրջ որոշումներ ընդունելու և առավել լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակը:
Հղումներ և ծանոթագրություն



1. Manual of Terminology of Public International Law (by Paenson I.), UN, NY, 1983, p. 38.
2. Wildhaber L. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 150.
3. Վրացեան Ս. Հայաստանի Հանրապետութիւն. Թեհրան, 1982, էջ 501-2:
4. Այն, որ պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 3-ին վկայված է նաև Աթաթուրքի կողմից (Ataturk. A Speech delivered by Mustafa Kemal Ataturk 1927. Istanbul, 1963, p. 418).
5. Vienna Convention on the Law of Treaties, 1969. UNO, NY, Article 52.
6. Toynbee A.J. Survey of International Affairs 1924. London, 1926, p. 491.
7. Moore J.B. Digest of International Law. Washington, 1906, vol. I, p. 73.
8. Մինչև 1924թ. փետրվարի 1-ը տեղի ունեցած, այսպես կոչված, ճանաչումները չեն ստեղծում որևէ իրավական հետևանք, քանի որ դրանք չճանաչված երկների կամ իշխանությունների կողմից էին. Էստոնիա 02.02.1920; Լիտվա 30.06.1920; Լատվիա 11.08.1920; Lեհաստան 12.10.1920; Ֆինլանդիա 14.10.1920; Պարսկաստան 26.02.1921; Աֆղանստան 28.02. 1921; Թուրքիա 16.03.1921; Մոնղոլիա 05.11.1921 (Schuman F.L. American Policy toward Russia since 1917: A Study of Diplomatic History, International Law and Public Opinion. London, 1928, p. 351).
9. Papers Relating to the Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 462. (The Secretary of States (Colby) to the Ambassador in Great Britain (Davis), August 2, 1920, p. 461-3).
10. Hudson M.O. Annual Digest of Public International Law. Cambridge, 1931-1932, Case No. 28, p. 114; Chen T.-C. The International Law of Recognition. London, 1951, p. 137.
11. Chen T.-C. Ibid, p. 137; Hudson M. Annual Digest... 1919-22, Case No. 30.
12. Chen T.-C. Ibid, p. 138.
13. O’Connell D.P. State Succession in Municipal Law and International Law. Cambridge, 1967, v. I, p. 211.
14. Jankovic B.M. Public International Law. NY, 1984, p. 302.
15. The Treaties of Peace, 1919-1923. NY, 1924, vol. I, p. xxxii.
16. A Dictionary of Arbitration and its Terms (ed. K. Seide), NY, 1970, p. 32.
17. Wildhaber L. Ibid, p. 98.
18. Manual... Ibid, p. 693-4.
19. A Dictionary... Ibid, p. 27.
20. Report [Pursuant to H.Res. 346 & H.Res. 438]. Communist Takeover & Occupation of Armenia, 83rd Congress 2nd Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, 31 Dec 1954, p. 14.
21. United States National Archives. Records of the Department of State Relating to Political Relations between Armenia and other States, 1910-1929, 760J.6715/60-760J.90C/7.
22. Հիշատակելի է, որ ԱՄՆ երբեք չի ճանաչել Վրաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների անկախությունը, ի տարբերություն Հայաստանի առաջին Հանրապետության անկախության, որը ճանաչել է 1920թ. ապրիլի 23-ին: Սա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նշյալ 2 պետությունները, նկրտումներ ունենալով հայաբնակ տարածքների նկատմամբ, ոտնահարում էին Վիլսոնի հռչակած ինքնորոշման սկզբունքը (Papers Relating to Foreign Relations of the United States, 1920, v. III, Washington, 1936. p. 778; Lauterpacht H. Recognition in International Law. Cambridge, 1947, p. 11):
23. Նկատի ունի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որն ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին:
24. Treaty of Peace with Turkey, Signed at Sevres, August 10, 1920. London, Printed and Published by His Majesty’s Stationery Office, 1920, p. 26.
25. Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, Glossary.


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 07 фев 2015, 18:41 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը


Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը: Այս մասին հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ ներկայացնելով, թե ինչ մակարդակով է Մեծ Բրիտանիան ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին:
Դեսպանի խոսքով` Բրիտանիայի վարչապետը, ստանալով ՀՀ նախագահի հրավերը՝ մասնակցելու ապրիլի 24-ին տեղի ունենալիք Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին, մերժել է՝ նշելով, որ ցավում է, բայց չի կարող ներկա գտնվել, չնայած որ գիտի այդ տարելիցի կարևորության մասին: Լիչը հավելեց, որ միայն տեղյակ է՝ ինչ-որ եկեղեցական է ուղարկվելու Հայաստան, բայց կոնկրետ ով՝ չգիտի:
«Եթե ես ստանամ հրավեր, ապա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կմասնակցեմ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին»,- ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն ապրիլի 24-ին արդեն պլաններ ունի և պետք է մասնակցի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Բայց այս կոնտեքստում նաև չպետք է մոռանանք Անգլիայի դերակատարությունը 1915-ին Հայոց Ցեղասպանության իրագործման և երիտթուրքերի թիկունքում կանգնելու հարցում, և այդ դիտանկյունից կանխատեսելի էր Բրիտանիայի վարչապետի մերժումը՝ ապրիլի 24-ին այցելել Հայաստան, քանզի որպես այդ ոճրագործության մասնակից` Անգլիան պետք է որ շարունակեր իր ժխտողականության «փառահեղ» ուղին:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 07 фев 2015, 18:43 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8839
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Սևրի պայմանագիր. «Պատմության ընթացքը բերելու է Թուրքիայի տրոհման, եթե մենք պատրաստ լինենք, ինչ-որ մի բան կարող ենք ստանալ, եթե ոչ`եղածն էլ կկորցնենք». Արա Պապյան


Օգոստոսի 10-ը Սևրի չիրականացած պայմանգրի կնքման օրն է: 1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի մոտակայքի Սևր քաղաքում հաշտության պայմանագիր ստորագրվեց Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18թթ առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ) միջև: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Համաձայն այդ պայմանագրի 89-րդ և 90-րդ հոդվածների` Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները` Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Սևրի հաշտության պայմանագիրը իրականություն դարձնելու հնարավորության և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռների մասին խոսեցինք պատմաբան, դիվանագետ, իրավաբան Արա Պապյանի հետ:

-Պարոն Պապյան, Հայաստանի խորհրդայնացման, Քեմալական Թուրքիայի վարած քաղաքականության և այլ պատճառներով Սևրի պայմանագիրն իրականություն չդարձավ: Այսօր Հայաստանի անկախ հանարպետությունը որևէ շանս ու՞նի պայմանագրի մեզ հետաքրքրող կետերին կենդանություն տալու համար, թե դա պիտի մնա պատմության չիրականացված էջ:

-Մենք, բնականաբար, ունենք դրա հնարավորությունը, որովհետև բուն իրավունքները ածանցվում են ոչ թե Սևրի պայմանագրից, այլ Սևրի պայմանագրին առնչվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից: Սևրը 2-րդ անգամ հայցադիմումով դիմեց Միացյալ Նահանգների նախագահին , որ վերջինս, իր իրավավար վճռով, որոշի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: Դա Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածն է: 2-րդ անգամ եմ ասում, որովհետև առաջին անգամ նման դիմում եղել է Փարիզի վեհաժողովի կողմից, 1920 թվականի ապրիլի 26-ին, Սան Ռեմոյի պայմանգրից հետո: Փաստորեն, Հայաստանի Հանարպետության դե յուրե սահմանը իր մեջ ընդգրկում է նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Տրապիզոնի և Էրզրումի նահանգները: Իսկ դրանք հիմա օկուպացված են Թուրքիայի կողմից: Թուրքերը նվաճեցին հյուսիսային Կիպրոսը, բայց այն չդադարեց կիպրական լինելուց, այդպես էլ թուրքերը նվաճեցին Հայաստանի Հանրապետության տարածքը, բայց այն չի դադարել հայկական լինելուց: Ուզում եմ շեշտել, որ մենք խոսում ենք ոչ թե պատմական Հայաստանի, այլ Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքների մասին:

-Այդ դեպքում, 20 տարուց ավել է մենք ունենք անկախ հանրապետություն, ինչո՞վ է պայմանավորված մեր լռությունը այդ հարցի շուրջ:

-Պայմանավորված է անկախության հենց սկզբից գոյություն ունեցող մի մոլորությամբ. Մենք մեզ համարեցինք Սովետական Հայաստանի իրավահաջորդը: Այդպես չէր կարող լինել, որովհետև Հայաստանի Սովետական Հանրապետությունը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ, այն, պարզապես, եղել է ԽՍՀՄ վարչատարածքային միավոր և իրավահաջորդություն չէր կարող ունենալ: Սա սկզբունքորեն փիլիսոփայական սխալ էր, որը շատ վատ անդրադարձ ունեցավ նաև Արցախի խնդրի վրա: Մենք պայքարը տարանք միայն ինքնորոշման սկզբունքի հիմքով: Այսինքն` ի սկզբանե ընդունեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, և հիմա հայ ժողովուրդը ինքնորոշվելով, պիտի առանձնանա: Բնավ այդպես չէ: Բացի այդ, մեր քաղաքական, անգամ պատմական, ակադեմիական շրջանակները, շատ վատ են տեղեկացված Սևրի պայմանագրի, առավել ևս` իրավարար վճռի մասին: Հիշենք, որ 70 և ավել տարի սովետական պրոպագանդան կեղծ դրույթներ էր ներշնչում ժողովրդին, դաստիրակում էր, թե Սևրի պայմանագիրը ընդամենը թղթի կտոր է: Իսկ ինչու՞ Կարսի պայմանագիրը, որ ստորագրվել էր 2 ապստամբական շարժումների կողմից, իրավական փաստաթուղթ է, իսկ Սևրի պայմանգիրը` ոչ: Ճիշտ է ` Սևրի պայմանագիրը չվավերացվեց, բայց 89-րդ և 90-րդ հոդվածները, որ վերաբերվում են մեր տարածքային ամբողջականությանը, ուզում եմ շեշտել, որ կախում չունեն վավերացումից: Այնտեղ հստակ գրված է, որ դրանք ուժի մեջ են մտնում իրավարար վճռի կայացման օրից: Հիմա մեր խնդիրն է հնարավորինս իրազեկել մեր քաղաքացիներին իրենց իրավունքների մասին, որպեսզի մարդիկ ճնշում բանեցնեն իշխանությունների վրա, որ նրանք հետևողական լինեն այդ հարցում:

-Ի՞նչ եք կարծում, մեր նման փոքր պետությանը երբևէ կհաջողվի՞ իրականացնել այդ ամենը, թե՞ սա հեքիաթների բաժնից է:

-Իհակե, կհաջողվի, որովհետև նույն հաջողությամբ կարող էինք մտածել` արդյոք հնարավո՞ր է, որ մեզ նման փոքր պետությունը անկախանա: Հիշենք, որ մեր հանրապետությունը շատ ավելի փոքր էր և թույլ, քան Սովետական Միությունը, որն էլ ավելի հզոր էր, քան այսօրվա Թուրքիան: Թուրքիան ինքը բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիր է: Կա պատմության ընթացք, պատմության ընթացքը բերելու է Թուրքիայի տրոհման: Հետևաբար, եթե մենք պատրաստ լինենք, ինչ-որ մի բան կարող ենք ստանալ, եթե ոչ` ոչինչ էլ չենք ստանա, դեռ եղածն էլ կկորցնենք:

Հեղինակ` Սառա Գալստյան


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 29 ]  На страницу 1, 2  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB