Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 17 окт 2017, 04:58

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 29 ]  На страницу Пред.  1, 2
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 07 фев 2015, 18:44 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արա Պապյանի մամուլի ասուլիսը «Նյութ» մամուլի ակումբում
Հայկական ուրբաթ 06.02.2015


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 11 фев 2015, 00:50 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 фев 2014, 03:47
Сообщений: 4566
Очков репутации: 8

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Спорить не счем.
Решение проблемы в Севре.

_________________
Мы все - Великая Армения!


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 11 фев 2015, 14:49 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Решение в армянах. ;)


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 14 фев 2015, 15:17 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ինչպես 1915-ին Ռուսաստանը ծախեց հայերին. Ցեղասպանության դասերը



Ականավոր հայ պատմաբան, մտավորական Լեոն (Առաքել Բաբախանյան) իր «Անցյալից» գրքում Հայոց ցեղասպանության հարցը քննում է տարբեր տեսանկյուններից՝ խոսելով ինչպես Թուրքիայի մեղքի, այնպես էլ հայկական կուսակցությունների քաղաքական տկարության ու բացթողումների, ինչպես նաև եվրոպական երկրների և Ռուսական կայսրության դերի մասին։ Լեոյի կողմից բերվող փաստաթղթերը և տրված գնահատականները բացահայտում են այն հրեշավոր դերը, որը խաղացել է ցարական Ռուսաստանը Հայոց ցեղասպանության հարցում։
«Անցյալից» գիրքը հրատարակվել է 2009 թվականին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի կողմից: Հայրապետյանը հրատակարությունը նվիրել է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին։
Օրվա ընթացքում Epress.am-ը գրքից հատվածներ է ներկայացնելու:
***********
Իմ գործը չէ այստեղ թեկուզ ամենահամառոտ կերպով ներկայացնել թուրքերի ձեռքով 1915-ին կատարված հայկական ջարդերն ու բռնի տեղահանությունները, որոնց զոհերի թիվը եվրոպական աղբյուրները հասցնում են, միջին թվով, մի միլիոնի։ Այս տեսակ մի ոճիր դեռ չէր կատարվել մարդ կոչված գազանի ձեռքով։ Միանգամից, մի քանի ամսվա ընթացքում, անհետացավ մի ամբողջ ժողովուրդ, որ տասնյակ դարերով ապրում էր իր հողի վրա։ Արյունով գրված հատորների մեջ կարող է ամփոփվել այս ոճիրը։ Շատ հատորներ գրվել են եվրոպացի «հայասերների» ձեռքով, շատերն էլ պիտի գրվեն…:
…Եվ նրանք ոչնչացան։ Որովհետև հավատացել էին։ Հավատացել էին անվերապահորեն, երեխայի պես, ինչպես միշտ տասնյակ տարիների ընթացքում։ Անտանտը, քանի կարելի էր և պետք էր խաբել հայերին, համարում էր նրանց իր դաշնակիցը։ Այսպես էին անվանում նրանց անգլիական, ֆրանսիական և ռուսական լրագրերը։ Այս բանին, դժբախտաբար, հավատացին հայերը։ Բայց ի՜նչ անամոթ խաբեբայություն… Պատերազմի ընթացքում նրանք իրար հետևից, հերթով ծախեցին իրենց այդ «դաշնակցին»։ Առաջին հերթում Նիկոլայի Ռուսաստանն էր», – Լեոյի գրքում ներկայացվում է Հայկական հարցի պատմությունը սկսած 19-րդ դարի 70-ական թվականներից: Ականավոր պատմաբանը միանգամայն այլ պատկեր է ներկայացնում, ոչ այն պատկերը, որը տարիների ընթացքում ամրագրում է պատմության պաշտոնական վարկածը:

…դեպքերը գահավիժորեն գնում էին կործանումից դեպի կործանում։ Հետզհետե բացվում էր, թե ինչ սոսկալի խաբեության զոհ էին դարձել հայերը՝ հավատալով ցարական կառավարությանը և իրենց վիճակը վստահելով նրան։ 1915-ի վաղ գարնանից Թուրքահայաստանում դաշնակցականները սկսում էին գործադրել Վորոնցով-Դաշկովի (Կովկասի փոխարքա – Epress.am) ծրագրի ամենադժոխային մասը՝ ապստամբությունները։ Սկիզբը դրվում էր Վանից։ Ապրիլի 14-ին Գևորգ կաթողիկոսը հեռագրում էր Վորոնցով-Դաշկովին, որ Թավրիզի առաջնորդից տեղեկություն է ստացվել, թե Թուրքիայում ապրիլի 10-ից սկսվել է հայերի համատարած ջարդ։ Տաս հազար հայեր զենք են վերցրել և մեծ եռանդով կռվում են քրդերի ու թուրքերի դեմ։ Խնդրում էր, որ փոխարքան փութացներ ռուս զորքի արշավանքը դեպի Վան։ Այս հեռագիրը պարզ ցույց է տալիս, որ վաղօրոք եղել է պայմանավորում՝ ապստամբություն և արշավանք Վանի վրա։
Վանի հայությունը գրեթե մի ամիս ապստամբական կռիվներ մղեց թուրք զորքերի դեմ, և այդքան ժամանակամիջոցում ռուսական արշավանքը գնաց-հասավ Վան։ Արշավող զորաբանակի առջևից գնում էր Արարատյան կոչված կամավորական գունդը, որ զինվորական մեծ պատիվներով ճանապարհ էր դրվել խմբապետ Վարդանի գլխավոր հրամանատարությամբ։ Այդ արդեն մի խոշոր զորական կազմակերպություն էր՝ 2 հազար մարդուց բաղկացած, եթե չեմ սխալվում։ Գունդն իր կազմով և հանդերձանքով ահագին տպավորություն էր թողել հայ ազգաբնակչության վրա Երևանից մինչև սահմանագլուխ՝ ոգևորություն տարածելով նույնիսկ հասարակ գյուղական շրջաններում։ Ոգևորությունը համահայկական դարձավ մանավանդ այն ժամանակ, երբ մայիսի 6-ին ռուսաց զորքը Արարատյան գնդի ուղեկցությամբ մտավ Վան։ Այս դեպքի պատճառած հրճվանքը Թիֆլիսում արտահայտվեց մի ցույցով, որ տեղի ունեցավ Վանքի եկեղեցում։ Ռուսների ձեռքով Վանի նահանգապետ էր նշանակվել դաշնակցական խմբապետ Արամը, որ վաղուց գործում էր այնտեղ, հերոսի հռչակ էր ստացել և կոչվում էր Արամ-փաշա։ Այս հանգամանքն ավելի ևս խանդավառ ոգևորության աղբյուր դարձավ հայերի համար, իբրև աոաջին օրինակ 5-6-րդ դարերից ի վեր և իբրև նմուշ, թե ապագա ինչ կազմակերպություն պիտի ստանա Թուրքահայաստանն ազատարար ցարի ձեռքից։
Սակայն, մինչ կատարվում էին այս հանդեսները՝ անարյուն հաղթական արշավանքները, ոգևորությունն ու ցնծությունները, կովկասյան բարձր հրամանատարության շրջանում խմբագրվում և օրինականացվում էր մի շատ նշանավոր պատմական վավերագիր, որը մերկացնում էր Հայոց հարցով խաղ բռնած ցարական կառավարության իսկական միտքը։ Ահա այն.
«Իսկականի վրա գրված է ՝ համաձայն եմ՝
Կոմս Վորոնցով-Դաշկով
Հրամանատար
Կովկասյան բանակի
5 ապրիլի 1915թ.
Թիվ 1482
Գործող բանակ։
Ներկայումս Կովկասյան բանակը, տեղական միջոցների սաստման և
ուրիշ տեղերից բերելու դժվարության պատճառով, ձիերի կերի պակասություն է զգում։ Առանձին դժվարություն այս բանի մեջ ընկնում է այն զորքերի վրա, որոնք գտնվում են Ալաշկերտի հովտում։ Այս զորքերին ձիերի կեր հասցնելը չափազանց թանկ է նստում և պահանջում է ունենալ և պահել մեծ քանակությամբ փոխադրական միջոցներ… Բոլորովին անհնար է այս նպատակով իրենց գործից կտրել զորքերին, ուստի անհրաժեշտ կհամարեի մասնավոր մարդկանցից կազմակերպել առանձին ընկերակցություններ (արտելներ), որոնց պարտավորությունը կլիներ շահագործել այն հողերը, որ թողել են քրդերն ու թուրքերը, և որոշ գնով ձիերի կեր տալ զորքերին: Հողերը շահագործելու համար հայերն իրենց փախստականներով մտադիր են գրավել քրդերի և թուքերի լքած հողերը: Այս մտադրությունը ես համարում եմ անընդունելի այն պատճառով, որ հայերի զավթած հողերը պատերազմից հետո դժվար կլինի ետ վերցնել կամ թե ապացուցել, որ զավթածն իրենց չի պատկանում, որի ապացույցն է հայերի զավթումը ռուս-թուրքական պատերազմից հետո։
Չափազանց ցանկալի համարելով բնակեցնել սահմանամերձ վայրերը ռուսական տարրով՝ ես կարծում եմ, որ կարելի է մտցնել կյանքի մեջ մի ուրիշ միջոց, որ ավելի է համապատասխանում ռուսական շահերին։
Ձերդ պայծառափայլությանը հաճելի եղավ հաստատել իմ զեկուցումն այն մասին, թե անհրաժեշտ է այժմ իսկ դեպի թուրքերի զբաղեցրած սահմանները դուրս քշել Ալաշկերտի, Դիադինի և Բայազետի հովիտների այն բոլոր քրդերին, որոնք այս կամ այն կերպ մեզ դիմադրություն են ցույց տվել, իսկ ապագայում, երբ հիշյալ հովիտները կմտնեն Ռուսական կայսրության սահմանների մեջ, բնակեցնել դրանք Կուբանից և Դոնից գաղթածներով և այս միջոցով կազմել սահմանամերձ կազակություն։
Ի նկատի առնելով վերոգրյալը, թվում է՝ անհրաժեշտ է այժմ իսկ կանչել Դոնից և Կուբանից բանվորական արտելներ՝ վերոհիշյալ հովիտների խոտը քաղելու և հավաքելու համար։ Այս արտելները, դեռ մինչև պատերազմի վերջը ծանոթանալով երկրին, կկատարեն գաղթողների ներկայացուցիչների դերը և կնախապատրաստեն գաղթականությանը, իսկ մեր զորքերի համար կպատրաստեն ձիերի կեր։
Եթե Ձերդ պայծառափայլությունն ընդունելի կհամարեք իմ ներկայացրած ծրագիրը, ցանկալի կլինի, որ բանվորների արտելները գային իրենց անասուններով և ձիերով, որպեսզի նրանց կերակրումը չընկներ առանց այդ էլ ոչ բազմաթիվ փոխադրական խմբերի վրա, իսկ ինքնապաշտպանության համար նրանց զենքեր բաժանվեին։
Իսկականը ստորագրել է հետևակազորի գեներալ Յուդենիչ։
Զեկուցագիր Նորին պայծառափայլության Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին»:
Պարզ է, անշուշտ, թե ինչ էր կատարում «հայոց թագավորը» (նկատի ունի Վորոնցով-Դաշկովին – Epress.am)։ Մի կողմից նա հայ ժողովրդին նետում էր ապստամբության հրդեհի մեջ՝ խոստանալով դրա փոխարեն ազատագրել նրա հայրենիքը, իսկ մյուս կողմից՝ պատրաստում էր այդ հայրենիքը Ռուսաստանին միացնելու և կազակներով բնակեցնելու համար։ Սևհարյուրակային գեներալ Յուդենիչը կարգադրում էր փախստական հայերին հող չտալ Ալաշկերտի շրջանում, սպասում էր Դոնից և Կուբանից եկող մեծ գաղթականությանը, որ պիտի բռներ Արևելյան Եփրրատի ավազանը և պիտի կոչվեր «Եփրատյան կազակություն»։Նրանց համար ընդարձակ հողաբաժիններ պատրաստելու համար պետք էր պակասեցնել հայերի թիվն իրենց իսկ հայրենիքում։ Այստեղից մի քայլ էր մնում մինչև Լոբանով-Ռոստովսկու կտակը՝ Հայաստանն առանց հայերի։ Եվ այս բանը դժվար չէր մի Յուդենիչի համար, քանի որ նրա ծրագրերի վրա ինքը՝ «հայոց թագավորը», ինքը՝ փոխարքա և բանակի գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը գրում էր իր սեփական ձեռքով՝ «Համաձայն եմ»։ Հայերին այդպես խաբելու և ոչնչացնելու ծրագիրն, անշուշտ, Նիկոլայ Բ-ն էր բերել Թիֆլիս, հայ ժողովրդի վաղեմի և արյունարբու թշնամին, որ նոր միայն հագել էր գառան մորթի։
Իմ այս ասածները ենթադրություններ չեն։ Հենց նույն այդ ժամանակներից, երբ Յուդենիչի հռչակավոր հղացումն էր թղթի վրա արձանագրվում՝ 1915թ. ապրիլից, ռուսական բանակի վերաբերմունքն այնքան է վատանում դեպի հայ ժողովուրդը, որ հայ կամավորական շարժման պարագլուխները՝ Գևորգ կաթողիկոսը և Ազգային բյուրոյի նախագահությունն այլևս ավելորդ են համարում լռել և իրենց գանգատներն են գրավոր ուղարկում «խորապես հարգված կոմս Իլարիոն Իվանովիչին», քանի որ այս հին աղվեսը Նիկոլայի գնալուց հետո փակել էր իր դռներն իր սիրելիների առջև՝ պատրվակ բռնելով իր հիվանդությունը։ Այսպես, հունիսի 4-ին գրած իր նամակում կաթողիկոսը դառնապես գանգատվում էր գեներալ Աբացիևի վրա, որն ուղղակի հալածում էր Մանազկերտի շրջանի հայերին։ Քաղում եմ` այդ նամակից հետևյալ կտորը.
«Համաձայն այն տեղեկությունների, որ ես ստացել եմ իմ տեղական ներկայացուցիչներից, Թուրքահայաստանի այս շրջանում ոչ միայն հայերին չի ցույց տրվում որևէ օգնություն կամ պաշտպանություն բռնություններից, այլև կատարյալ արհամարհանքի է մատնվում ամեն մի խնդիր քրիստոնյա ազգաբնակչության պաշտպանության մասին, մի բան, որ առիթ է տալիս քուրդ ցեղերի գլխավորներին և չերքեզներին շարունակել անպատիժ հարստահարություններ կատարել անպաշտպան քրիստոնյաների վրա…»։
…Թունավոր մթնոլորտը, կասկած չկա, ստեղծված–վերջացած էր: Ցարական զորքերի համար հայը ավտոնոմիստ էր, և եթե նրան մորթում էին, այդ բանին կարելի էր միայն հանդիսատես լինել և ոչ միայն չվրդովվել, այլև բարեկամություն անել կոտորող քրդերի հետ: Այսպես էր իրականությունը, որ անասելի սարսափներ էր պատրաստել հայ ժողովրդի համար»:


Еpress.am


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 03 май 2015, 16:56 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ՍԵՆՍԱՑԻԱ. Ադրբեջանցիները 35 տարի առաջ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը (լուսանկարներ)


Ադրբեջանը 35 տարի առաջ փաստացի (համենայն դեպս գոնե գիտական մակարդակով) ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին է վկայում 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) IV հատորի 84-րդ էջում տպագրված տեքստը, որում մասնավորապես ասվում է.

Изображение


«…Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակաշրջանում Օսմանյան կառավարությունն իշխանության տեղական մարմիններին հանձնարարական տվեց հայերին զանգվածային ոչնչացման` գենոցիդի (ցեղասպանության) ենթարկելու մասին:

Изображение


1915-16-ին ոչնչացվեց ավելի քան 1.5 մլն հայ. Ավելի քան 600 հազ. հայ քշվեց Միջագետքի անապատները, նրանց մեծ մասը մահացավ բանտային ճամբարներում: 300 հազ. Հայ ապաստան գտավ Ռուսաստանում: Իսկ փախստական հայերի մի մասն ապաստանեց Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում…»: Մեջբերման մեջ հստակորեն վկայվում է Հայոց ցեղասպանության իրողության, 1.5 մլն հայի ոչնչացման, հայերի հայրենազրկաման մասին, իսկ տեղի ունեցածը որակվում է որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Ստորև ներկայացնում ենք 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) IV հատորի 84-րդ էջում տպագրված տեքստի պատճենը և գրքի գլխավոր խմբագրակազմը:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 03 май 2015, 17:27 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Փիառ մասնագետը կանխատեսում է Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումների արդյունքը Ապրիլի 24-ին եւ դրան նախորդող եւ հաջորդող այս օրերին Հայաստանը հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, լուսաբանվեցին մեր երկրում կատարվող իրադարձությունները, պետական պաշտոնյաները, երկրի պատկան մարմինները հայտնվեցին արեւմտյան եւ ռուսական ամենահայտնի լրատվամիջոցներում: Ի՞նչ արդյունքներ արձանագրեցինք, եւ որո՞նք պետք է լինեն մեր ապագա քայլերը՝ մեր երկրի հեղինակության բարձրացմանը եւ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը հասնելու համար. «Առավոտն» այս մասին զրուցել է փիառ մասնագետ Հայկ Կիրակոսյանի հետ: Մեր զրուցակիցը կարծում է, որ այս ընթացքում մենք իրապես հասցրեցինք եւ կարողացանք աշխարհի գիտակից մի հատվածի ուշադրության կենտրոնում լինել, դառնալ մի շարք միջազգային եւ ազդեցիկ լրատվամիջոցների լուսաբանման թեման, բայց ինչպես բիզնեսում, այնպես էլ այստեղ պետք է հասկանանք՝ ի՞նչը ինչի՞ դիմաց ենք ստանում: «Գիտենք, որ Ցեղասպանության տարիներից ի վեր մեր բարերարները, հարուստները, պետական եւ հոգեւոր այրերը միլիոններ են ծախսում, որպեսզի արդյունք լինի, Հայ դատը ճանաչվի, իրավականորեն հարցը լուծվի, սակայն արդյունքում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ-ի մոտ 40 նահանգներ, հարյուրամյակից հետո միտումները նվազելու են: Այդ ոգեւորությունը մարելու եւ կոտրվելու է, որովհետեւ արդյունքները կարելի է հաշվել այսպես ՝ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչման չհասավ, «գենոցիդը» չընկալվեց աշխարհի մեծամասնության կողմից, թուրքը չընդունեց եւ ներողություն չասաց, այլ հոխորտաց մի քանի պետությունների կամ հոգեւորականների վրա, մատ թափ տվեց, իր տոնը կազմակերպեց ու անցավ առաջ: Մի արտահայտություն կա՝ «Քարավանը գնա, շունը հաչա», հիմա ինչքան էլ ցավալի կամ կոպիտ հնչի՝ քարավանն անցնում է, մենք հաչող շնի կարգավիճակում ենք»,- ասում է պարոն Կիրակոսյանը: Նշում է, որ ինչքան էլ ինքն անձամբ ուրախ է, որ Հայաստան այցելեցին հոլիվուդյան աստղեր, նշանավոր մարդիկ, Հռոմի պապը աշխարհի պատմության մեջ առաջին անգամ նման պատարագ մատուցեց, բայց չի մոռանում, որ պետք է մտահոգվել մեզ շարունակող սերնդի ապագայով, մեր տեսակի լինելիությամբ. «Այն միլիարդները որ հարյուր տարիների ընթացքում՝ լոբբիի վրա, սրան-նրան մեր կողմը քաշելու համար ծախսվել են, հոլովակներ, ֆիլմեր են պատրաստվել, արդյունք չտվեցին, գեթ մեկ Կոմիտաս այդ միլիոններով Հայաստանը «չաճեցրեց», եւ թեկուզ հենց երկրաշարժից հետո մինչեւ հիմա մենք, որ մեզ ցեղասպանված ժողովուրդ ենք համարում, ունենք Գյումրիում բազմաթիվ ընտանիքներ, այդ թվում՝ բազմազավակ, որ գիշերում են վագոններում՝ անձրեւի տակ: Այսինքն՝ նժարի վրա երկու բան է դրվում. մեկը, որ միլիարդներ են ծախսվում ինչ-որ թերհասների ինչ-որ բաներ համոզելու համար, իսկ մյուս նժարին դեռ ցեղասպանության հետքեր կան,- ասում է փիառ մասնագետը:- Աստված մի արասցե, որ հաջորդ հարյուր տարվա մեջ Ցեղասպանության ճանաչման համար հայ դատի պաշտպանները իրենց միլիոնները նորից ծախսեն CNN-ների, BBC-ների, լրատվամիջոցների, լոբբիի վրա, իսկ մեր երկրում շարունակվում է արտագաղթը, աղքատությունը: Դա կոնկրետ ցուցանիշ է, թե մենք ինչ ենք անում Ցեղասպանության ճանաչման համար: «Ուժն է ծնում իրավունք»,- ասել են մեր մեծերը. եթե մենք ուժեղ չենք, ապա մնալու ենք անցնող քարավանների վրա հաչող շան դերում: Տա Աստված, որ առաջիկա հարյուր տարիների ընթացքում մեր բոլոր բարեգործները, մեծահարուստները, տեղի եւ դրսի սրտացավ մարդիկ, հոգեւորականները «Հայ դատ» ասելով՝ հասկանան Հայաստանի հզորացումը: Աշխարհի պատմութան մեջ հայտնի չէ մի դեպք, որ թույլի իրավունքները պաշտպանվեն: Այս աշխարհում ուժը արդարություն վերականգնելու համար ամենակարեւոր միջոցն է»: Փիառ մասնագետը հիշատակում է հրեաներին, որոնք ճիշտ փիառի արդյունքում՝ սեփական ուժերը հզորացնելու հաշվին, կարողացան ստիպել Գերմանիային, որ ընդունի Հոլոքոստը: Հայկ Կիրակոսյանը կարծում է, որ Թուրքիան այս ընթացքում հարվածների տակից դուրս գալու մարտավորություն է մշակելու, եւ դա անելու է հազարումի ձեւերով: Կարծում է, որ այդ հակափիառին դիմագրավելու որեւէ ռազմավարություն Հայաստանում չեն մշակում: Այդ համոզմանն է, քանի որ նկատել է, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջացառումների 60 տոկոսը չէր վերահսկվում մեր կողմից. «Այն ամենը, ինչ եղավ Հայաստանում ու հայերի հետ Ցեղասպանության ճանաչման թեմայով, մոտավորապես 40 տոկոսով էր վերահսկվում այստեղի հայերի կողմից, մնացածը տարերային բնույթ էր կրում: Այսինքն՝ Քարդաշյանի Հայաստան գալը որեւէ ձեւով չվերահսկվող գործընթաց էր, եւ այդ ինֆորմացիոն ալիքները կառավարելի չէին, այսինքն՝ մենք չունեինք մշակած ծրագիր, թե ինչպես ենք վարվելու հայտնիների հետ Հայաստան գալու ժամանակ: Միակ բանը, որը ամբողջ ընթացքում վերահսկվեց, «անմոռուկի արշավն էր»,- ասում է պարոն Կիրակոսյանը, նշում, որ մյուս կողմից՝ անտեղի է Թուրքիայի «հակափիառ»-ին դիմագրավելը, քանի որ նրանք գումարներ են վատնելու այն պետություններին համոզելու վրա, որոնք ունեն արխիվներ եւ 1915 թվականի դեպքերին բոլորից լավ են տեղյակ: Պարոն Կիրակոսյանի հետ խոսեցինք նաեւ ռուսական Առաջին ալիքի հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզներին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին: Փիառ մասնագետը նկատեց՝ հարցազրույցը կազմակերպելը ճիշտ քայլ էր, նորից միտված էր Հայոց ցեղասպանության ճանաչումը բարձրացնելուն, դրանից թուրքերը հաստատ «կատաղել են»: Մասնագետը նշում է, որ չնայած հարցերը «չափած-ձեւած» էին, պատասխանները՝ զուսպ, այնուամայնիվ՝ չենք կարող ասել, որ ՀՀ նախագահի կողմից արվեցին հայտարարություններ, որոնք սուր էին եւ ազդեցիկ եւ կարող էին որեւէ լուրջ քննարկման առարկա դառնալ. «Փառք ու պատիվ Պոզներին, որ հայերին շատ ավելի լավ է ճանաչում, քան մենք՝ ինքներս: Իր բազմաթիվ անդրադարձներում ակնհայտ է իր ակնածանքը ու հարգանքը հայերի հանդեպ: Ամենասիմվոլիկ ազդանշանը, որ կար, Պոզների կրծքին ամրացված անմուռուկն էր. երբ ոչինչ չէին խոսել, ակնհայտ էր նաեւ Պոզների վերաբերմունքը մեր խնդրո առարկայի շուրջ, հետեւաբար նաեւ ՀՀ նախագահի հանդեպ»: Մենք փիառ մասնագետի ուշադրությունը հրավիրեցինք Սերժ Սարգյանի հարցազրույցի այն հատվածին, որտեղ նախագահը նշեց, որ Թուրքիայի այսօրվա իշխանութուններից մեր միակ պահանջն այս պահին՝ ճանաչումն է, իսկ հատուցման ձեւը կորոշվի հետո՝ բանակցութունների արդյունքում, միջազգային փաստաթղթերի միջոցով: «Ես մեր նախագահի աչքերում թեթեւ ժպիտ նկատեցի այդ պահին, թեկուզ տխուր թեմայից էր խոսում, ու ակնհայտ էր, որ հնարք էր օգտագործվում՝ հարցին ուղիղ չպատասխանելու, հարցը շրջանցելու համար: Բանն այն է, որ մեր նախագահը չի ընդունում, որ մենք պահանջում ենք ոչ միայն բարոյական իմաստով ճանաչում, այլ նաեւ պահանջում ենք ֆինանսական, տնտեսական, տարածքային եւ այլ փոխհատուցումներ, եւ այդտեղ լռելու կարիք չկար: Եւ հերթական անգամ՝ ինչպես ֆուտբոլային դիվանագիտության մեջ, այնպես էլ հիմա, մեր նախագահի որդեգրած այս քաղաքականությունը տանուլ ենք տալու: Անպայման պետք է օգտագործեր այդ պլատֆորմը եւ նշեր, որ մենք հիմա պահանջում ենք ճանաչել ու փոխհատուցել»: ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 01.05.2015 Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Բաժիններ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ Խորագրեր՝ ՀԱՅԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՓԻԱՌ ՄԱՍՆԱԳԵՏԸ Մեկնաբանություններ (1) Պատասխանել Գայանե Դավթյան says: Մայիս 3, 2015 at 12:17 Լիովին համաձայն եմ Հայկ Կիրակոսյանի կարծիքների հետ։ Այո, մենք չունենք և երբևէ չենք էլ ունեցել ճիշտ ու մշակված PR քաղաքականություն տվյալ հարցերի շուրջ, իսկ այդ առիթից հրաշալիորեն օգտվում է Թուրքիան․․․ Հ․Գ․ Հարգելի լրագրող, PR բառը հայերենով գոնե “ր”-ով գրեք, թեև անգլերեն տառերով հապավումը՝ “PR”-ը վաղուց գործածվում է նաև հայերեն տեքստերում, ինչն ավելի ճիշտ է․․․ Պատասխանել Պատասխանել Անուն (պարտադիր) Էլ-փոստ (չի հրապարակվի) (պարտադիր) Կայք էջ Հեղինակ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լրագրող Նման նյութեր «Թուրքիան հարվածների տակից դուրս գալու մարտավարություն է մշակելու»Քիմ Քարդաշյան. Հայաստանի գովա՞զդ, թե՞ հակագովազդՈւղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ազատ Արշակյան եւ Հայկ Կիրակոսյան«Դեմ առ դեմ». Ազատ Արշակյան եւ Հայկ Կիրակոսյան Հեղինակի այլ հոդվածները Թղթե գիրքը ձեռք է բերում բոլոր այն հատկանիշները, որոնք մինչ այժմ չուներ (Տեսանյութ)«Չէի մտածում, որ Գերմանիայի քաղաքականության մեջ ինչ-որ բան կփոխվեր»Արմեն Մարտիրոսյան. «Ցեղասպանության ճանաչման վերջնագծին ենք մոտենում» (Տեսանյութ)«17 000 դրամ թոշակ են տալիս, որից 1000 դրամը վերցնում են»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/02/567145/

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 03 май 2015, 17:46 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հայկական հարցի «տեղայնացումը». Էթյեն Մահչուփյանի հոդվածը


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արդեն նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է Թուրքիայում Հայկական հարցի քննարկման խնդրին։ Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Հայերի՝ մեծ հույսերով, իսկ թուրքերի՝ մեծ անհանգստությամբ սպասած Ապրիլի 24-ը բավական մեղմ մթնոլորտում անցավ։ Սակայն 100-ամյակի խորհրդանշական իմաստը ենթադրել էր տալիս, որ այն ավելի ծայրահեղական մթնոլորտում է անցնելու։

Թուրքիայի պաշտոնյաների կողմից Հռոմի Պապի, Վլադիմիր Պուտինի կամ Գերմանիայի նախագահ Գաուկի հասցեին հնչեցրած կոշտ պատասխանները թող չշփոթեցնեն ոչ մեկին։

Թուրքիայի՝ վերջին երկու տարիների ընթացքում հղած ցավակցական ուղերձները ռազմավարության մի մասն են, և դրա հիմքում երկխոսության կոչ կա։

Ինչպես երևում է՝ կառավարությունը ցանկանում է Հայկական հարցը վերածել հայերի, թուրքերի և քրդերի համար «երկխոսելու» մոդելի։

Նախատեսվում է, որ դրանով հայերի տեսակետն է ընդլայնվելու, միևնույն ժամանակ թուրք ժողովուրդն ավելի շատ բան է իմանալու, ազատվելու է անցյալի և ինքնության վերաբերյալ նախապաշարմունքներից և հոգեբանական մթնոլորտը հանդարտվելու է։

Սակայն քննարկման և կարգավորման օգուտը դրանով չի սահմանափակվելու։ Հայկական հարցի շուրջ խոսելը «Իթթիհաթ վե Թերաքքիի» ժամանակաշրջանն իր բոլոր կողմերով դարձյալ ուսումնասիրելու հնարավորություն է տալու։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն անհանգստացնում է այն, որ Հայկական հարցն աշխարհի օրակարգում է ու օգտագործվում է Թուրքիայի դեմ։

Սակայն բոլորովին էլ դեմ չէ, որ հարցը լինի Թուրքիայի օրակարգում և օգտագործվի իթթիհաթականների դեմ։

Նոր սահմանադրության պատրաստման ու «Նոր Թուրքիայի» ձևավորման այս շրջանում նման քննարկման ֆոնը իշխանության օգտին է լինելու...

ԱԶԿ-ն ցանկանում է հանրապետությունն ավելի բազմակարծիք ու օրինական հիմքի վրա դնել։ Հայկական հարցի «տեղայնացումը» այդ ճանապարհն ավելի կարագացնի»։


Изображение


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 03 май 2015, 18:58 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации


Անդրադառնալով այս տարվա հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը բացատրում է, թե ինչու ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակումը կարևոր գործոն է պատմական արդարությունը վերականգնելու գործում։ Նշելով, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում մասնագիտական բարձր մակարդակով զուգորդված են անցած դարասկզբի և արդի գործընթացները` բացահայտելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետևանքային բոլոր կապերը։»

Սույն թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հայաստանի Հանրապետության Նախագահը նաև նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Տարածաշրջանի քաղաքական զարգացումներին հետևող մարդիկ անկասկած նկատել են, որ հռչակագիրը հրապարակվել է ընդգծված հանդիսավորության պայմաններում: Ծիծեռնակաբերդի համալիրը զարդարված էր հայոց եռագույնով, առկա էր ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախումբը, հյուրեր էին եկել աշխարհի բոլոր ծայրերից: Այս ամենը բնականաբար պատահական չէր կազմակերպվել: Հռչակագրի մշակումն ու հրապարակումը վստահորեն կարելի է համարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներից ամենակարևորը: Ինչպես հաճախ նշում են Հայաստանի ամենաբարձր պաշտոններն զբաղեցնող գործիչները, փաստաթղթում ամրագրված է հայ ժողովրդի հավաքական կամքը և որում «վերահաստատվում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար» (1): Այն ուղղված է ապագային և, ըստ էության, այսուհետև հանդիսանալու է պատմական արդարության վերականգմանն ուղղված հայ ժողովրդի պայքարի հիմնական ուղեցույցը:

Սակայն մինչ համահայկական հռչակագրի բովանդակության քննությանն անցնելը, իհարկե, անհրաժեշտ է պատասխանել «տեխնիկական բնույթ» կրող մի քանի հարցերի: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է փաստաթղթի այսպես կոչված լեգիտիմության հարցին: Որքանո՞վ է այն արտահայտում համայն հայության դիրքորոշումը: Ահա այն հարցը, որը հիմնականում հնչեցվում է փաստաթղթի քննադատների կողմից: Ինչպես հայտնի է, հայ ժողովուրդի բացարձակ մեծամասնությունն ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Աշխարհասփյուռ հայության հետ աշխատանքները համակարգելու նպատակով 2008 թվականին ՀՀ Կառավարությունում ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: Անցած տարիների ընթացքում պետական այս գերատեսչության աշխատանքների շնորհիվ զգալիորեն ակտիվացել է Սփյուռքի համայնքների ու հայկական պետության կապը: Ստեղծվել են տեղեկատվության արագ փոխանակման խողովակներ, միասնական որոշումներ կայացնելու տեղական և համահայկական կառույցներ: Անցյալում կուտակած այդ փորձն էր, որ դրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հիմքում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծված այս հանձնաժողովում ներկայացված են Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական այրեր, հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներ (առաքելական, ավետարանական և կաթողիկե եկեղեցիների ներկայացուցիչներ), Հայաստանում և Սփյուռքում մեծ ազդեցություն ունեցող քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, մշակույթի, գիտության, տեղեկատվական ոլորտի գործիչներ, համահայկական նշանակություն ունեցող կառույցների ղեկավարներ: Այս ամենից զատ Հանձնաժողովին աջակցում են նաև հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի բազում երկրների համայնքներից: Մեկ խոսքով՝ ամեն ինչ արվել է, որպեսզի Հանձնաժողովը լիարժեք ներկայացանի աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը և այդ առումով խնդիրը իսկապես կարելի է լուծված համարել:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 03 май 2015, 18:59 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
«Տեխնիկակակն բնույթի» երկրորդ հարցը վերաբերվում Հռչակագրի կարևորությանն ու դրա քաղաքական նշանակությանը Հայաստանի և Սփյուռքի համար։ Որքան էլ տարօրինակ չթվա, բայց հայության ստվար հատվածներ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շատ ավելի մեծ սպասելիքներ ունեին, քան այն, ինչ ասյօր արվում է հայկական պետականության կողմից երկրի ներսում և դրսում։ Ընդ որում, պետք է նշել, որ այդ սպասելիքներն որոշակիորեն ձևավորված չէին։ Այսինքն ոչ ոք չէր կարող հստակ ասել, թե ինչպիսի ակնկալիքներ ուներ 100-րդ տարելիցի հետ կապված։ Թերևս միակ սպասելիքը Ապրիլի 24-ին Երևանում հնարավորինս շատ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պատվիրակություններ տեսնելն է` չնայած այս դեպքում էլ մարդկանց համար օդից կախված է մնում «հետո ի՞նչ» հարցի պատասխանը։ Հավանաբար այս է պատճառը, որ համահայկական հռչակագրի ընդունելությունը հասարակության զգալի մասին համար չհամարվեց խիստ կարևոր իրադարձություն։ Բոլորը սպասում էին ավելիին` առնվազն Թուրքիայի միջազգային խիստ դատապարտմանն ու պախարակմանը։ Հնարավոր է` նաև հատուցում ստանալուն։

Բայց սա, ինչպես ասացի, հասարակական սպասելիքներն ու հարցի ընկալումն էին։ Պետական, քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների համար Հայոց պահանջատիրության և Թուրքիայի ժխտողականության դեմ պայքարի հետագա ընթացքի համար հռչակագիրն ավելի քան կարևոր նշանակություն ունի։ Այն յուրօրինակ փաստաթուղթ է, որն իր մեջ ներառել է հայության քաղաքական ձևավորված պահանջներն ու դիրքորոշումը։ Եվ որ ամենակարևորն է, Հռչակագիրն իսկապես դարձել է համահայկական և ըստ էության, առանց որևէ վերապահումների ճանաչվել Հայաստանի և Սփյուռքի հետագա համատեղ գործունեության հիմնաքար։ Ուստի որքան էլ հասարակական սպասումներն այլ արդյունքների ուղղված լինեին, այնուամենայնիվ պետք է փաստել, որ հռչակագրի կարևորությունը դժվար է գերագնահատել ինչպես անցյալում տեղի ունեցած գործընթացների կարևորության, այնպես էլ ապագա քաղաքական զարգացումների տեսակետից։

Հռչակագրի հետ կապված գոյություն ունեն այլ հարցեր ևս, որոնք, կարծում եմ, դուրս են մնացել խնդրի քննարկումների բովանդակային շրջանակներից։ Օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ նման փաստաթղթով մենք չենք կարող «դուր գալ» քաղաքակիրթ աշխարհին։ Իսկ թե ինչու՞ Հայաստանը պիտի փորձեր դուր գա աշխարհին, պարոն Տեր-Պետրոսյանը չի մանրամասնում։Համահայկական հռչակագրի նրա առաջարկած տարբերակը որևէ աղերս չունի պատմական արդարությունը վերականգնելուն ուղղված հայ ժողովրդի դարավոր պայքարի մինչ օրս ձևավորված մեթոդներին ու մոտեցումներին։ Ավելին` ՀՀ առաջին նախագահի մոտեցումները հակասում են նաև պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգծին։ Թերևս այս է պատճառը, որ Հայաստանում և Սփյուռքում Տեր-Պետրոսյանի առաջարկները շատերն ընկալեցին որպես քաղաքական սադրանքի փոքր փորձ, որն ընդամենը կես օրվա կենսունակություն ուենցավ։ Ժամանակի խնայողության և իրական քննարկման նյութի բացակայության պատճառով հարգարժան ընթերցողին առաջարկում եմ չկենտրոնանալ երկրորդական թեմաների և կարևորություն չունեցող «տեխնիկական հարցերի» քննարկման վրա և անցնել փաստաթղթի բովանդակության ու քաղաքական նշանակության քննությանը։

Հռչակագրի տեքստի հպանցիկ ընթերցումն արդեն իսկ ցույց է տալիս, որ փաստաթուղթն իրավական հիմքի վրա դրված քաղաքական գնահատականների և պահանջների ամբողջություն է (2)։ Այն, ըստ էության, հիմնական չորս մասից բաղկացած փաստաթուղթ է, որի առաջին մասը շեշտում և ամրապնդում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը ուղղված հայ ժողովրդի պայքարի իրավական բազան։ ՀՀ անկախության մասին հռչակագրից և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա հղումներից զատ ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը հենվում է միջազգային իրավունքի մի շարք կարևոր` առանցքային նշանակություն ունեցող կետերի վրա։ Խոսքը վերաբերվում է ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևին, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին և մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներին և դրույթներին։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար անհրաժեշտ իրավական փաթեթը մշտապես եղել է Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների, փորձագետների և միջազգային իրավունքի մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այն մշտապես ամրապնդվել է լրացուցիչ փաստարկներով, օրինակներով ու մեկնաբանություններով` ժամանակի ընթացքում վերածվելով Թուրքիայի հակահայկական գործունեության հիմնական պատնեշներից մեկը։ Ուստի ամենևին պատահական չէ, որ շեշտելով հռչակագրի կարևորագույն կետերից մեկը` այն է, որ փաստաթուղթն արտահայտում է «հայ ժողովրդի միասնական կամքը», Պետական հանձնաժողովի ներկայացուցիչները միանգամից հենվում են միջազգային իրավունքի վերոնշյալ կետերին։ Այնուհետև հիշեցվում են մի քանի կարևոր փաստաթուղթ ևս, որոնք մի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ու հայկական պահանջատիրության պաշտպանման օրինակներ են, մյուս կողմից էլ` պատմական արդարությունը վերականգնելու կարևոր հիմքեր։ Այս է պատճառը, որ հռչակագրում առանձնապես արժևորվում է 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը և օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը։ Հռչակագրում հղվում են նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրին և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին` ընդգծելով այս փաստաթղթերի դերն ու նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի երկրորդ մասը մեկուկես միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչում է, երախտիքի խոսք այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք «քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն»։ Պետական հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում շնորհակալություն է հայտնվում նաև այն ազգերին, կառույցներին և անհատներին, ովքեր «հաճախ իրենց վտանգելով` մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջև կանգնած բազմաթիվ հայերի, ապահով և խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համար»:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 03 май 2015, 18:59 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում հայկական կողմը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն ժողովուրդներին ու պետություններին, որոնք դատապարտել են այդ սոսկալի իրողությունը` փորձելով նրանց օրինակը վարակիչ դարձնել նաև այլոց համար։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացված անցյալ դարասկզբի ոճիրը ճանաչած պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին ու համատեղ նախաձեռնություններին։ Պատահական չէ, որ այս մոտեցումը ամրագրվել է նաև համահայկական հռչակագրում։

Հրապարակված փաստաթղթի երրորդ մասը քաղաքական իրողությունների ամրագրումն ու հայոց պահանջատիրության հստակ ձևակերպումն է։ Այն դատապարտումների, կոչերի և քաղաքական ծրագրերի ամբողջական մի փաթեթ է, որն այսուհետև լինելու է միջազգային հարթակներում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համատեղ գործունեության հիմքը։

Ընդ որում, պետք է նշել, որ հռչակագրի այս հատվածը չի վերաբերվում միայն պատմական դեպքերի դատապարտմանը։ Այն նաև կարևոր է այսօրվա զարգացումների համար։ Այսպես, հռչակագրի 7-րդ կետը դատապարտում է «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»: Իսկ 6-րդ կետում խոսք է գնում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար տարվող աշխատանքների` մասնավորապես իրավական պահանջների թղթածրար ստեղծելու մասին։

Ընդհանրապես պետք է նշել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում մասնագիտական բարձր մակարդակով զուգորդված են անցած դարասկզբի և արդի գործընթացները` բացահայտելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետևանքային բոլոր կապերը։ Երևում է, որ տեքստի հեղինակներն ամեն ինչ արել են, որպեսզի հռչակագիրն ավելի ուղղված լինի դեպի ապագա, քան անցյալ։ Իսկ որպես անվտանգ ապագայի երաշխիք նրանք տեսնում են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը։

Կարևոր է նաև նշել, որ հռչակագրի այսպես կոչված քաղաքական մասը հիմնական շեշտադրումներ է անում ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վրա, այլ ընդհանրապես մարդկության դեմ իրականացվող նման հանցագործությունների հետագա կանխման անհրաժեշտության վրա։ Այսինքն` պատմական արդարության վերականգնման կարևորությունը դիտարկվում է որպես ապագայում նման ոճիրները բացառելու պարտադիր պայման։ Այս առումով հայոց պահանջատիրությունը բարձրացվում է մի նոր` միջազգային մակարդակ։ Մյուս կողմից էլ այն լուծում է նաև հենց հայ ժողովրդի կենսական ապահովության հարցը. յուրահատուկ պատնեշ Թուրքիայի ապագա` հնարավոր էքսպանսիոնիստական քաղաքականության դեմ։

Եվ վերջապես հռչակագրի չորրորդ` եզրափակիչ հատվածը կոչ է հայ ժողովրդի ապագա սերունդներին աննահանջ պայքարով ծառայել հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, ինչպես նաև համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման համար: Այսպիսով կամուրջ է նետվում անցյալի, ներկայի և ապագայի միջև` այսօրվա քաղաքական ծրագրերին հաղորդելով ստրատեգիական բնույթ։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի այսպիսի «մասնատումն», իհարկե, խիստ պայմանական է։ Փաստաթուղթն անհրաժեշտ է դիտարկել իր ամբողջականության մեջ։ Ինչպես արդեն նշել եմ հոդվածի սկզբում, այն յուրօրինակ ուղեցույց է հայության բոլոր հատվածների հետագա քաղաքական պայքարի համար։ Ընդ որում, այդ պայքարն ուղղված չէ Թուրքիային պատժելուն, ինչպես հաճախ պնդում են միջազգային քննադատները։ Պատմական արդարության վերականգմանն ուղղված պայքարի հիմքում, անկասկած, հայկական պետությունների ապագա անվտանգության ապահովումն է։ Ցավոք, այսօր նույնպես, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ նահատակներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են ապրել թուրք-ադրբեջանական մշտական վտանգի ու սպառնալիքների առկայության պայմաններում։ Հռչակագրի ուշադիր հետազոտողները հեշտությամբ նկատում են, որ հռչակագրի հիմնական ուղերձը հենց այդ վտանգը չեզոքացնելու անհրաժեշտությունն է։


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян: Мец ехерн...
СообщениеДобавлено: 03 май 2015, 19:00 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Պաշտոնական Երևանը լավ է հասկանում, թե քաղաքական ինչպիսի պոտենցիալ ունի հայկական հարցը Թուրքիային զսպելու գործում։ Այդ իրողությունը հասկանում են նաև նեոօսմանական հավակնություններ ցուցաբերող Անկարայում։ Դա է պատճառը, որ Թուրքիան տարիներ շարունակ փորձել է ձերբազատվել հայկական հարցից` չեզոքացնելով դրա ազդեցոթյունն այլ երկրների հետ հարաբերություններում և ընդհանրապես տարածաշրջանային զարգացումներում։ Մինչ օրս, սակայն, Թուրքիային դա չի հաջողվել։ Ձախողման պատճառները շատ են, բայց դրանցից հիմնականը հայկական Սփյուռքի գործունեությունն է, որը մինչ օրս հատվածային բնույթ է կրում։ Չնայած դրան սակայն, Թուրքիայում դեռևս տասը տարի առաջ էին սկսել խոսել «հայկական ցունամիի» մասին (3)։ Հիմա Թուրքիային զսպելուն ուղղված համահայկական պայքարը` ի դեմս հռչակագրի ունի միասնական հայեցակարգ։ Այս է պատճառը, որ հոդվածի սկզբում նշեցի, որ հռչակագրի ընդունումը Հայող Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր միջոցառումներից կարևորագույնն է։

Ըստ էության, հռչակագիրն արդեն իսկ վերածվել է հայկական պետությունների անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկը։ Սույն թվականի մարտի 3-ին «Եվրոպական ժողովրդական կուսակցության» Քաղաքական համաժողովը «Հայկական ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» խորագրով բանաձև է ընդունել (4): Մի քանի օր անց նման բանաձև է ընդունել նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը (5)։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս երկու փաստաթղթերն էլ հիմնված են համահայկական հռչակագրի վրա, ինչը նշնակաում է, որ այն արդեն կարևոր գործոն է պատմական արդարությունը վերականգնելու գործում։ Եվ դա ամենակարևոն է։

—————————————

1. Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում' http://www.president.am/hy/statements-and-messages/item/2015/03/18/President-Serzh-Sargsyan-speech-Media-forum-speech/

2. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր' http://www.mfa.am/hy/interviews/item/2015/01/29/pan_arm_dec_armgen/

3. Be ready for the Armenian tsunami' http://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=be-ready-for-the-armenian-tsunami-2005-01-04

4. ԵԺԿ-ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել' http://news.am/arm/news/255195.html

5. Եվրանեսթ ԽՎ-ն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև' http://www.aravot.am/2015/03/17/552023/


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян
СообщениеДобавлено: 05 сен 2015, 18:06 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հացպանեանը Կաթողիկոսին և այլոց մեղադրում է մասոնության մեջ


Օրեր առաջ տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտարարություն տարածեց այն մասին, որ «Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկած «Ինչո՞ւ Ցեղասպանություն» դասախոսությունների շարքից հերթականը, որ նախատեսված էր անցկացնել ուրբաթ օրը՝ օգոստոսի 21-ին, ժամը 19.00-ին, արգելել են: Առաջին հաղորդագրությանը հաջորդեց երկրորդը՝ «ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ, որտեղ վերջինս իր բարոյական պարտքը համարելով՝ հասարակությանը տեղեկացնում էր այն մասին, որ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հետ անձնական հեռախոսազրույցի ընթացքում խնդիրը հարթվել է և, որ իր դասախոսություններն այսուհետ ևս շարունակվելու են «Նարեկացի» Արվեստի Միությունում:

Սակայն մինչ այս հրապարակման պահը այդ հաղորդագրությունները օգտատիրոջ կողմից հեռացվեցին համացանցից, այնուհանդերձ պարոն Հացպանեանը նույն ֆեյսբուքյան կայքի միջոցով հրապարակեց խնդրո առարկա դարձած՝ հերթական դասախոսության ամբողջական տեսանյութը, որտեղ նա անդրադարձ է կատարում հայ մասոններին՝ հրապարակելով այս թեմային առնչվող մի շարք փաստեր, լուսանկարներ, դեմքեր և հայաստանյան տնտեսական-քաղաքական գործիչների անուններ:

«Հայ մասոններ» խորագիրը կրող դասախոսությունից հետո հանդիպել և զրուցել էինք Ս. Հացպանեանի հետ:

– Պարոն Հացպանեան, «Հայ մասոններ» խորագիրը կրող դասախոսությունը մեկնարկեցիք Ձեր ստացած սպառնալիք -հեռախոսազանգի մասին լուրով, որով Ձեզ հորդորել էին հրապարակային անդրադարձ չկատարել այդ թեմային: Ի՞նչ զանգի մասին էր խոսքը:

– Դա ընկերական «սպառնալիք» էր, ես այդ օրն էլ ասացի, որ զանգողը մտերիմ ընկերներիցս մեկն էր: Այդ դասախոսությանը ներկայանալուց առաջ նա զանգահարեց ինձ ու ասաց, որ ամեն դեպքում փոխեմ միտքս ու հանրային ուշադրությանը չներկայացնեմ այս նյութը, ասաց՝ «քեզ համար եմ ասում՝ մի խառնվի այս թեմաներին, հեռու պահի քեզ դրանցից»: Զգուշացնող հորդոր էր՝ պարզապես մեղվի փեթակին մատ չտալու, որովհետև մեղուն այս պարագային մեծ հավանականությամբ կարող է խայթել:

– Բայց Դուք, այնուամենայինիվ, որոշեցիք խոսել այդ մասին: Ո՞րն է Ձեր պատճառն՝ անդրադառնալու այս թեմային:

– Եթե նկատել եք՝ հայ մասոնների թեման առհասարակ չի արծարծվում, տաբու է: Շղարշ կա այս թեմայի վրա, և, Աստված գիտի՝ մեր շարքերում ովքե՞ր են մասոն, ի՞նչ է մասոնությունն ընդհանրապես: Ինձ անընդհատ, ամեն կողմից ասում են՝ գործ չունես, պետական բարձրաստիճան մարդիկ կան դրանց շարքերում, հայտնի բանկիրներ, քաղաքական հատվածում դրանց ներկայությունը լուրջ է, ուսումնադասախոսական կազմի մեջ են սողոսկել արդեն, և այլն: Սկզբում չէի հավատում, որ դրանք այդքան ընդարձակված գործունեություն են ծավալում Հայաստանում: Ես պատմություն եմ ուսումնասիրում և մեր պատմության ամենատաբու թեմաներն ինձ միշտ շատ են հետաքրքրել: Ես հասկացել եմ, որ այնտեղ, որտեղ մարդիկ լռում են՝ պետք է սկսել խոսել: 100 տարին ինձ թվում է դրա համար բավարար էր, մի ամբողջ դար է անցել Մեծ Եղեռնից ու հիմա մեր սերունդը պետք է հասկանա, թե ինչո՞ւ հայրենազուրկ դարձավ, ինչո՞ւ մեզ ցեղասպանեցին, ո՞վ կամ ովքե՞ր էին կանգնած այս ամբողջի հետևում, կամ ովքե՞ր նրանց նպաստեցին:

Անձամբ ինձ հետաքրքրում է՝ իմանալ իրական ճշմարտությունը: Ես հայրենիք կորցրած մարդ եմ և, ի վերջո, ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել: Տարիներ շարունակ մեզ դեմ են տվել պաշտոնական մի վարկած, ըստ որի՝ թուրքը մեր թշնամին է, նա է իրականացրել Հայոց Ցեղասպանությունը: Ուրեմն եկեք պարզենք, թե ո՞վ է այդ թուրքը, կամ թուրքի ո՞ր տեսակն է մեղավոր պատմական այդ չարիքի համար, որ իրագործել են մեր ազգի նկատմամբ:

– Այսինքն, Ձեր կարծիքով, թուրքերի մի քանի տեսակներ կան և Դուք դա արդեն բացահայտե՞լ եք Ձեզ համար:

– Անշուշտ, և դա ես շատ վաղուց եմ բացահայտել ինձ համար: Մասոնական պատմությունն ինձ համար նորություն է: Ես առաջին անգամ մասոնների մասին լսել եմ Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա Արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանից, երբ 1981թ. այցելեց Ֆրանսիա: Ես այդ ժամանակ ուսանող էի և սովորում էի Սորբոնի համալսարանում: Իր հետ հանդիպում կազմակերպվեց՝ բաց դասախոսություն, որի ընթացքում նա պատմեց, որ երիտթուրքերը, որոնց մասին մենք շատ անգամներ լսել ենք, ծագումով թուրքեր չեն: Մենք շոկի մեջ էինք: Կիրակոսյանը պատմեց, որ նրանք ծագումով հրեաներ են, և, ընդ որում, մասոն հրեաներ՝ Թալեաթը, Ջեմալը և այլք: Իրականում մեծ շոկ էր դա լսել և ոչ ավել, ոչ պակաս՝ այդ տարիների կարևորագույն պետական պաշտոնյայից, ընդ որում՝ Սովետական Միության պաշտոնյայի շուրթերից: Հետո ես կարդացի իր կողմից հեղինակած երկհատորյակը՝ «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» աշխատությունը: Հետո սկսեցի ուսումնասիրել և ճանաչել մասոններին հենց այնտեղ՝ Ֆրանսիայում:

Այսինքն՝ էդ տարիներից` 1982թ. ի վեր, ես այս թեման ուսումնասիրում եմ և հսկա արխիվ ունեմ նրանց մասին: Եթե դրանք իրոք մի օր հրատարակվեն, ապա դա ռումբ կլինի, որ կպայթի: Ինձ թվում է՝ հիմա հենց այդ ռումբը մեզ պետք է և պետք է նաև, որ այն պայթի: Չենք կարող այս մասին ընդմիշտ լռել, հնարավոր չէ: Մենք թուրքերին մեղադրում ենք, որ առերեսվեն իրենց պատմության մութ էջերին, ժամանակակից երիտասարդ սերնդին ասում ենք, որ իրենց պապերը ոճրագործ են եղել, թեև իրենք դրա համար պատասխանատու չեն կարող լինել, բայց գոնե պետք է իմանան ճշմարտությունը: Նրանք մեզանից ներողություն ունեն խնդրելու: Եվ այն, ինչ ես հիմա պահանջում եմ թուրքերից, պահանջում եմ նաև այն հայերից, ովքեր ֆրանկ- մասոնական օթյակներում լինելով հանդերձ, այսօր իրենց պապերի գործած ոճրի պատասխանատուները պետք է լինեն: Թող վեր կենա նրանցից մեկը, օրինակ, Մարսելում կամ Լոս Անջելեսում, Երևանում կամ Ռուսաստանում և այլն, ու թող ասի, որ իր մեծ պապը եղել է ֆրանկ- մասոնական օթյակներում ու երիտթուքերի հետ ինչ-որ առումներով մասնակից է եղել հայերի դեմ իրագործված եղեռնագործությանը, թող հայտարարի, որ ինքն ամաչում է դրանից և ներողություն է խնդրում:

– Դուք չգիտե՞ք, որ նման բան երբեք չի լինի:

– Ինչո՞ւ: Ինչո՞ւ այդքան կտրուկ: Եթե Հասան Ջեմալ անունով մի մարդ՝ Ջեմալ փաշայի թոռը գալիս է Հայաստան, այցելում է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ է դնում, ծնկի է գալիս ու ներողություն խնդրում, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել հայը:

– Դուք հիշյալ անձի այդ քայլերում անկեղծ ափսոսա՞նք եք տեսնում:

– Այո, շատ անկեղծ, և ես այդ անկեղծ ափսոսանքը ոչ միայն տեսել եմ, այլև կարդացել իր հրատարակած գրքում՝ «1915 թ. Ցեղասպանություն» վերնագրով: Այսօր 77. 000. 000-անոց Թուրքիայում՝ ազգայնամոլության բարձրակետին հասած մի երկրում նման քայլը սխրանք է, մարդուն հում-հում կուտեն:

– Կարծում եք՝ հիմա նրան այնտեղ հում-հումուտո՞ւմ են: Կարծեմ այդպես վարվեցին Հրանտ Դինքի հետ:

– Այո, նրան հենց հիմա ու այնտեղ հում-հում ուտում են: Եթե դուք իմանաք՝ ինչ վիճակ էր Թուրքիայում մինչև այդ գրքի լույսընծայումն ու դրանից հետո, ապա կհասկանաք, որ նրան, այո´, հալածում են այնտեղ: Նույնիսկ պետությունն իրեն առաջարկել է թիկնազոր վարձել, որովհետև կյանքը ռեալ վտանգի տակ է: Ինքն, իբրև լրագրող, համբավավոր լսարան ունի և նաև լրջորեն ընդգրկված է Թուրքիայի քաղաքական գործընթացներում՝ քրդական հարցի հետ կապված կամրջող դեր է ստանձնում:

– Բայց Թուրքիայի պետությունը պաշտոնական դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ:

– Որից կտրուկ տարբերվում է Հասան Ջեմալի դիրքորոշումը:

– Ներեցեք, այստեղ չեմ կիսում Ձեր կարծիքը, թե Հասան Ջեմալն իրականում տարբեր դիրքորոշում կարող է ունենալ՝ սեփական պետության շահերին դեմ գնացող…

– Քույրիկ ջան, Հրանտ Դինքին էլ էին առաջարկել ապահովել սեփական անձի անվտանգությունը, և դա նույնպես արել էր Թուրքիո պետությունը:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян
СообщениеДобавлено: 05 сен 2015, 18:07 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
– Հրանտ Դինքն ազգությամբ հայ էր, նրա իրական մղումները, գոնե ինձ, պարզ էին և դուրս, իմ պատկերացմամբ, կեղծ լինելուց: Լավ, վերադառնա՞նք մասոնության խնդրին:

– Վերադառնանք: Արդեն ասացի, որ այս թեման սկսել եմ ուսումնասիրել ուսանողական տարիներից՝ Փարիզում: Երբ ուսումնասիրում էի այդ մարդկանց գործողությունները (որովհետև գիտեի, անձամբ ճանաչում էի այնտեղի հայ մասոններից քանիսին) հասկանում էի, որ իրենք ինչ-որ սահմանափակ տեղերում էին «խաղում» միայն: Մի սահման կար, որից այն կողմ չէին անցնում՝ միտք չէին արտահայտում, առհասարակ չէին բացվում: Սրանց ինչ-որ վանդակի մեջ էին դրել՝ իմ ենթադրությամբ: Հասկացա, որ սրանք ինչ- որ ուժի կողմից ուղղորդված հրահանգներով գործող անձինք են:

Իրենք նույնպես ծագումով հայ էին, նույն ցավի կրող, քանի որ ցեղասպանության ենթարկված սերնդի հետնորդներ էին, բայց ի նպաստ հայության և այդ հարցի արդարացի լուծման փնտրտուքներում շատ կողքից դիրքորոշում ունեին, այսինքն՝ խրամատում չէին: Օրինակ, այնքան հնարավորություն, որքան ես ունեմ՝ անդրադառնալու այս հարցին, իրենք իմ հնարավորությունների հարյուրապատիկն ունեն՝ շրջապատ ու մեծ կապեր, ֆինանսական, տնտեսական, հասարակական լծակներ, միջպետական մակարդակի հարաբերություններ, որոնք զարմանալիորեն չեն օգտագործում ի նպաստ հայկական հարցի կամ առհասարակ հայկական խնդիրների վերհանմանն ու լուծմանը:

Այս ամենը տեսնելով՝ մի տեսակ վրդովվում էի, հոգիս ալեկոծվում էր, մինչև մեկն այնտեղ, տարիքավոր մի մարդ, անունը՝ Արթուր Բեյլերյան (ինքն էլ նախկին պոլսահայ էր, Փարիզի հայկական աղքատախնամում էր աշխատում) ինձ մի օր ասաց՝ տղա ջան, դու այդքան շատ մի ոգևորվիր, մեր աղքատախնամի նախագահն էլ 33 աստիճանի Մեծ Վարպետ բարձրաստիճան ֆրանկ- մասոն է, և, եթե դու հիմա վստահ ասում ես՝ եթե դրանց ունեցած հնարավորությունների մեկ տոկոսն ունենայի այսինչ-այնինչ բաները կանեի, ապա իմացած եղիր, որ դու ֆրանկ-մասոն լինելու և այդքանն ունենալու պարագայում առհասարակ իրավունք չէիր ունենա ավելորդ որևէ քայլ անելու, որ դեմ կլինի նրանց գաղափարախոսությանը:

Եվ սա ասում էր մի մարդ, ով քարտուղարն էր Փարիզի աղքատախնամի, իսկ իր անմիջական ղեկավարը՝ ֆրանկ-մասոն հայ էր, բայց ինքը՝ ոչ, աշխատում էր այնտեղ միայն կարիքից ելնելով: Նա ինձ, որպես ավագ ընկեր, հորդորում էր գործ չունենալ մասոնների հետ: Արթուր Բեյլերյանի խոսքերն եմ մեջբերում, ասաց ինձ՝ «Սարգիս, սա ամենավտանգավոր կառույցներից մեկն է և իրենք այնքան մեղավորություն ունեն հայկական ցեղասպանության մեջ, ինչքան որ երիտթուրքերը»:

Ես այս մասին մեկ էլ լսեցի Ջոն Կիրակոսյանից, ինչպես ասացի, ու ցնցված էի, չգիտեի՝ ի՞նչ անեի: Ո՞նց կարող էր հայը լիներ նույնքան մեղավոր, որքան դրանք են եղել: Ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞րն էր նրանց շահագրգռվածությունը, որ հայը դրանց մեղսակիցը դառնար՝ սեփական ազգի դեմ: Փաստորեն, ստացվում է, որ այս հարցերի պատասխանները գտնելու մղումով էր, որ այս ողջ տարիների ընթացքում կյանքս նվիրեցի հայ ֆրանկ-մասոնների գոյության ու գործունեության ուսումնասիրմանը: Այդ մարդկանց անունով ցուցակներ կան հրապարակած, ահավասիկ irates.am-ում պարոն Խաչատուր Դադայանի հոդվածը՝ «Հայ մասոններ» վերնագրով: Անուններ կան, որոնց կարողությունն ու հասարական դիրքը միայն ուսումնասիրելով՝ հստակ կհասկանայիք, որ նրանց միայն ցանկությունը բավարար կլիներ, որպեսզի ցեղասպանությունն առհասարակ չլիներ, որևէ հայ մարդ մի տեղից մյուսը քայլ չաներ անգամ: Ահա այդ մարդկանցից մի քանիսի անունները՝ Հովհաննես Կամարյան, օրինակ: Այս մարդը Մանթաշովի, Գյուլբենկյանի, Արամյանցի ունեցած հնարավորությունից 10-20 անգամ ավելին ուներ՝ հայտնի նավթարդյունաբերության ոլորտի մագնատ, միլիարդատեր էր: Ալեքսանդր Խատիսյանը, որ Հայաստանի Արտաքին գործոց նախարարն էր՝ ամենաբարձր աստիճանի ֆրանկ-մասոն, Ղորղանյան Գաբրիել, հայտնի զորավար՝ բանակ ուներ ձեռքի տակ, որ կարող էր տեղաշարժել:

Ես ուղղակի խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել, թե ո՞վ է եղել Հովհաննես Քամբերյանը Անգլիայում՝ միայն ասեմ, որ այս մարդը 1915թ. անգլիական կառավարությունում ներկայացրել է անգլիահայ համայնքի շահերը և «եռանդուն» մասնակցություն ունեցել Հայ Դատը պաշտպանելու և Հայոց Ցեղասպանության դատապարտման գործում… Ուսումնասիրելուց հետո միայն կհասկանաք, որ ֆրանկ- մասոնական կազմակերպության ամենաբարձրաստիճան ենթականերն այդ կառույցին անդամագրվելուց առաջ հատուկ երդմնակալության, այսպես ասած, ծես են անցնում, որտեղ հաստատում են, որ նույնիսկ իրենց հարազատ կինը, երեխան, քույրը կամ եղբայրը լինի, ազգը կամ ազգային շահերը լինեն, նրանց չպետք է պաշտպանեն, այլ միայն ֆրանկ-մասոնական շահերը: Հիմա հարց է ծագում՝ իսկ ո՞նց կարող էր ֆրանկ-մասոն թուրքն այս երդումը դրժել, իսկ հայը՝ ոչ:

– Այսի՞նքն, ե՞րբ կամ ինչպե՞ս է դրժել թուրքը մասոնական երդմնակալության օրենքը:

– Իսկ Թալեաթ Փաշան, Ջեմալն ու ողջ երիտթուրքական խավն ի՞նչ արեց: Բա ո՞ւր է՝ «եղբայր ենք մենք» մասոնական կարգախոսը, երբ նա նույն օթյակի անդամ, մասոն եղբայր Գրիգոր Զոհրաբին ուղարկեց մահվան: Երբ նրան այդ հարցը տվել են, և հարց տվողը Զոհրաբի կինն է եղել, նա նրան պատասխանել է՝ իմ պետության շահը դա է թելադրում, լա´վ եմ անում: Հայ մասոնության այս ելևէջներն ինչքան ուսումնասիրում եմ, այնքան ավելի զարմանալի իրականություն եմ բացահայտում, ինչքան բացահայտում եմ, այնքան սարսափում եմ, ինչքան սարսափում եմ, այնքան ուզում ես ասել՝ հե´յ STOP…

– Պարոն Հացպանեան, Ամերիկայի գրեթե բոլոր նախագահներն, ըստ վկայության, բարձրաստիճան մասոններ են եղել կարծեմ…

– Բայց եկեք նայենք՝ ինչ ազդեցություն է թողել նրանցից մեկը՝ Վուդրո Վիլսոնը հայկական հարցի լուծման գործընթացներում: Ի դեպ, ինքը ևս ամենաբարձրաստիճան մասոն էր, և իր անմիջական շրջապատը, ինչպես պատմական հավաստի աղբյուրներն են վկայում՝ հայեր են եղել, նույն օթյակի բարձրաստիճան Մեծ Վարպետ մասոն հանդիսացող հայտնի և ազդեցիկ հայեր: Հիմա հարց եմ տալիս՝ ո՞նց նրանք կարողացան կանխել Սևրի պայմանագրի իրականացումը, և նույն այդ մասոն հայերը ոչ մի քայլ չկարողացան ձեռնարկել՝ դրա դեմն առնելու համար: Սա հարց է, որը գոնե ինձ համար պատասխան պետք է ունենա: Կամ ես չեմ հասկանում, թե ի՞նչ է եղել՝ այսինքն տհաս եմ, կամ էլ շատ լավ հասկանում եմ եղելությունն ու լռում եմ, որովհետև ես գիտեմ իրականությունը, բայց վախենում եմ երևույթներն իրենց անուններով կոչելուց: Բարեբախտաբար, ես այդ տարբերակներից և որևէ մեկը չեմ, որովհետև ես գիտեմ ու բարձրաձայնում եմ:

– Ի՞նչ եք կարծում՝ նրանք, ովքեր այսօր այստեղ շարունակում են անդամակցել մասոնական օթյակներին, չգիտե՞ն այն ինֆորմացիան, որը Դուք գիտեք այս կառույցի մասին:

– Բոլորն էլ իմ այս ասածներն անգիր գիտեն, ուրեմն ինչո՞ւ են գնում, միանում այդ կառույցին, ինչպե՞ս կարելի է գնալ, կրիմինալ կառույցի անդամ դառնալ: Այս հարցի պատասխանը մեկն է՝ անձնական շահագրգռվածություն, եկամուտի աղբյուր, փառք, կարիերա և այլն: Անցյալ օրը ես իմ դասախոսության ընթացքում ասացի, հիմա էլ կկրկնեմ, թե ինչպես են մասոն դառնում: Մեր երկրում դա սրճարան չի, որ գնաս-ասես՝ ինձ երկու բաժակ սուրճ բերեք: Իրենք են գալիս քեզ գտնում, դու չես կարող նրանց վրա ելք ունենալ: Ասում են, որ երկար ժամանակ քեզ հետևել են, գիտեն, թե դու ով ես՝ հիմնականում խելացի, գիտակ, կիրթ, հասարակության մեջ սեր ու հարգանք վայելող մարդկանց են որսում:

Ասում են՝ արի´ միացիր մեզ, կարճ ժամանակ անց սևը սպիտակից կտարբերես, կդարձնենք քեզ այնպիսի մեկը, որ կարող է նաև թեկնածությունդ դնենք բարձրաստիճանան պաշտոններում հավակնորդ լինելու համար: Աում են՝ գնա մտածի: Ու դու գնում, մտածում ես…

Շատ դեպքերում մարդիկ խաբվում են՝ կարծելով , թե կարող են ընգրկվել սրանց շարքերն ու պահպանել հայեցի կեցվածքը, բայց դա երբեք լինելու բան չի, որովհետև վերահսկողությունն այդ մարդկանց նկատմամբ այնքան մեծ է, որ դու հետ քայլ անելու ոչ մի շանս չունես, իսկ երբ դա հասկանում ես, հասկանում ես նաև, որ՝ կամ պետք է ծառայես այդ կառույցի շահերին միայն, կամ կկորցնեն քեզ՝ իզ ու թոզով, և ոչ միայն քեզ՝ այլև ողջ գերդաստանիդ էլ հետը: Այստեղ մտնողները պետք է հստակ գիտակցեն, որ սա մի կառույց է, որտեղ կա մուտք, բայց ելք չկա: Ես շատ-շատերին գիտեմ, ովքեր միամիտ մտայնությամբ հասել են այնտեղ ու հիմա արդեն այսպես ասած՝ կորած մարդիկ են: Այստեղ մարդկանց խորտակում են, խորտակում՝ իբրև հայի, իբրև ազնիվ ու արժանապատիվ մարդու:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Геноцид армян
СообщениеДобавлено: 05 сен 2015, 18:07 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8818
Очков репутации: 1

Добавить очки репутацииУменьшить очки репутации
– Այսօրվա մասոնական շարքերը համալրել ցանկացող հայերի թիվը մե՞ծ է, Դուք այս մասին որևէ ինֆորմացիա ունե՞ք:

– Այո, մեծ է և գնալով նրանց թիվն ավելանում է: Իմ այս դասախոսության հիմնական դրդապատճառն էլ հենց այդ էր: Վերջերս ես տեղեկացա, որ ինձ բավական մոտ կանգնած մարդկանցից երեքն անդամակցել են այդ կառույցին՝ ֆրանկ-մասոն են դարձել: Երբ լսեցի այս լուրը, գնացի իրենց հետ հանդիպման: Նրանք այստեղից են՝ երևանցիներ են, դրանցից մեկն էլ հայտնի դեմք է, մնացյալ երկուսն էլ շուտով հայտնի կդառնան: Հետաքրքիրն այն է, որ այդ երեքից երկուսն այսօրվա հայկական իշխանություններին ընդդիմադիր կեցվածք դրսևորած գործիչներ են՝ ի դեպ: Հանդիպեցինք, ասացի ձեր մասին այսինչ բանն եմ լսել՝ ճի՞շտ է. խնդում են: Ասում եմ՝ ինչի՞ եք խնդում կամ ասեք հա´, կամ՝ չէ´, ասում են՝ հա´, ճիշտ ես լսել: Ասում եմ՝ իսկ դուք գիտեք ի՞նչ կառույցի եք անդամագրվել, ասում են՝ այո´ գիտեմ , ասում եմ՝ երևի դրդապատճառներն էլ սրանք են հա՞ (վերևում իմ նշավածները) ասում են՝ հա, էստեղ միայն դրանցով ես կկարողանում առաջ գնալ, ինչ-որ տեղ հասնել, ձայնս լսելի դարձնել, միջազգային կարիերա ունենալ, և այլն: Ասում եմ՝ դուք Հայաստանում ծնված-մեծացած, այս երկրում որոշակի սեր ու հարգանք վայելող մարդիկ եք ու նաև շատ լավ գիտեք, որ մասոնական կառույցում դուք ձեզանից բան չեք ներկայացնում, որ կարողանաք այնտեղ ինչ-որ բան փոխել, միանշանակ ձեզ են փոխելու, ուրեմն այսքանը գիտակցելով՝ ինչո՞ւ եք գնացել անդամակցել դրան, ասում են՝ շատ երկար ենք մտածել…

– Չե՞ք ասի՝ ովքե՞ր են իրենք:

– Ոչ, որովհետև նախ այստեղ անունները չեն կարևոր, երևույթն է շատ վտանգավոր և, բացի այդ, իրենց խնդրանքով ես չեմ կարող նրանց անունները հրապարակել: Մի բան, սակայն պարզ է, որ իրենք իրենց այդ քայլով՝ ի շահ հայության ոչինչ անել չեն կարող, դա պարզից էլ պարզ է:

– Հիմա շատ մասոններ բարձրաձայն հայտարարում են իրենց մասոնական պատկանելության մասին: Ի՞նչ է փոխվել նրանց մոտեցումներում, որովհետև նրանք հայտնի են իրենց մասին ինֆորմացիաների փակ բազա ունենալու սովորությամբ:

– Սրանից 15 տարի առաջ ֆրանկ-մասոնությունը որոշում կայացրեց, որ իրենք այլևս գաղտնի կազմակերպություն չեն լինելու՝ գործելու են բաց ու հայտնի: Օրինակ, հիմա՝ Մարսելում, եթե որևէ մեկն ուզում է ինֆորմացիա ունենալ նրանց մասին, կարող է շատ հանգիստ գնալ համապատասխան կառույց, որի շենքը հայտնի է բոլորին, մտնել, կարդալ, նայել, ուսումնասիրել, և այլն: Այնտեղ նույնիսկ հայտնի քաղաքական գործիչներն իրենց ինքնակենսագրական տվյալները հայտարարելիս ներառում են ինֆորմացիա այն մասին, որ իրենք հարում են մասոնական այս կամ այն օթյակին: Այդպես է նաև ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք այլ երկրներում:

– Ինչո՞վ է պայմանավորված բացահայտ լինելու որոշումը:

– Նրանք բացահայտ հայտարում են, որ արդեն այնքան մեծ ուժ են իրենցից ներկայացնում, որ կարող են հանգիստ բացահայտել իրենց պատկանելութունը և չվախենալ ոչնչից: Հայաստանում դեռ նախընտրում են փակ պահել այդ ինֆորմացիան: Հիմա ես քեզ հարցնում եմ՝ ինչո՞ւ մեր մամուլի էջերում որևէ ֆրանկ-մասոնի հետ հարցազրույց չկա՞: Չէ որ նրանց օթյակներից մի քանիսն այստեղ՝ ՀՀ Արդարադատության նախարարությունում նույնիսկ գրանցված կազմակերպություններ են: Միակ իրեն բացահայտած ֆրանկ-մասոնը Ռուբեն Գևորգյանց կոչված ռեժիսորն է (նկատի ունի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին,-Ն.Մ.), որ բարձրաձայն հայտարարում է իր պատկանելության մասին և դա, իրոք, այդպես է՝ նա այստեղ օթյակի պատասխանատու է: Ինքը հպարտանում է, որ մասոն է, հիմա սա գրեք խնդրում եմ՝ բա որ մարդ ապուշ չլինի՝ նման բնա կանի՞, Ձեզ եմ հարցնում:

– Ես չեմ կարող որակումներ տալ, կամ համաձայնել ու չհամաձայնել դրա հետ, բայց կասեմ՝ երկար ժամանակ չէի հավատում, որ Ռուբեն Գևորգյանցը մասոն է:

– Դուք համացանցում փնտրեք նրա անունը՝ մասոնների շարքերում և կհավատաք:

– Կարիք չկա, որովհետև ես նրա հետ անձամբ խոսել եմ այդ թեմայի շուրջ և նա իր հաստակ դիրքորոշումն ունի՝ ի՞նչ է նշանակում՝ լինել մասոն: Մեր զրույցի ժամանակ նա ասաց նաև, որ լոժային անդամագրվել է ԱՄՆ-ում: Պարոն Հացպանեան, Երևանում քանի՞ մասոնական օթյակ է գործում այս պահին:

– Ես գիտեմ երեքը՝ մեկը Ֆրանսիայի «Մեծ արևելք» օթյակի հայաստանյան մասնաճյուղն է, մյուսը՝ Վաշինգտոնում «Ազատ որմնադիրներ» անվանումով օթյակը, որ սրանից 50 տարի առաջ ընդհանուր լոժայից տարանջատեց իրեն, և երրորդ օթյակը՝ Անգլիայի հայաստանյան մասնաճյուղն է: Երկու օթյակներ ՀՀ Արդարադատության նախարարությունում տարբեր անունների տակ գրանցված են՝ իբրև հասարակական կազմակերպություններ. մեկը գործում է, բայց գրանցված չէ: Սրանք ցեցի նման մտել են հայաստանյան բարձրագույն կրթոջախներ և ներսից քանդում են ողջ համակարգը: Ամենաակտիվ գործունեություն այս պահին իրականացնում են Մանկավարժական համալսարանում, որտեղից այսպես ասած՝ մարդիկ են ներգրավվում իրենց շարքերը, ռուսերեն ասած՝ «вербовка» են անում:

Ի դեպ, Հայստանում այս պահի դրությամբ երկու «вербовка» անող կազմակերպություն կա՝ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը և ֆրանկ-մասոնները, ովքեր, ի դեպ միասին նաև աշխատել են: Պետք է ասեմ նաև, որ հիեարխիկ բուրգի կառուցվածքով պայմանավորված՝ սրանք իրար շատ նման են:

– Փաստորեն, ըստ Ձեր վարկածի, իրենք արդեն կարողացել են ներթափանցել կրթական ոլորտ: Իսկ միայն այսքանով սահմանապակվե՞լ են, թե՞ Դուք իրենց այս պահի գործունեության մասին այլ տեղեկություններ էլ ունեք:

– Ոչ միայն կրթական, այլև հոգևոր ոլորտ, որն ավելի վտանգավոր է առաջինից: Հիմա Հայաստանում սրանք աղանդավորի նման արշավ են սկսել Հայաստանյաց Սուրբ Եկեղեցու դեմ և հոգևոր դասին վերցնում են մասոնական օթյակներ: Մեր հոգևոր դասից՝ սարկավագներից սկսած, ձեռնադրված քահանաներով, մինչև բուրգի ամենաբարձր դիրքում գտնվող հոգևորականների շրջանում այնքան շատ ֆրանկ- մասոն կա, որ, կարելի է ասել, ամբողջ աշխարհում սփռված հայկական բոլոր թեմերում այդքան չկան: Հիմա պատկերացրեք, որ ինձ ու քեզ հովիվ կարգած հոգևորականը ֆրանկ- մասոն է և մենք էլ դրա հոտն ենք …

Օրինակ, Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, որ կա՝ մեր Վեհափառ կոչվածը, որին ես անձամբ շատ մոտիկից ճանաչում եմ, և ինքն, իրոք, Վեհափառ կոչված է, միայն էդպես պետք է նրան դիմել, որովհետև դա հոգևոր ոլորտի սրբապղծություն է՝ հարյուր տոկոսով վստահ ասում եմ, որ նա մասոն է:

– Ձայնագրիչը միացված է, պարոն Հացպանեան, այն ինֆորմացիան, որ ձայնագրվում է՝ նախատեսված է հրապարակման համար:

– Ես խնդիր չունեմ: Ես կարծում եմ, որ նա մասոն է: Այս հարցը ուրիշին պետք չէ տալ, այլ հենց իրեն: Պետք է հարցնել՝ Վեհափառ տեր, Դուք մասո՞ն եք: Ինքը կամ պետք է ասի այո´, կամ՝ ո´չ: Թեև դուք էլ, ես էլ գիտենք, որ նա չի ասի՝ այո…

– Բայց ինչպե՞ս եք պատկերացնում, որ մեր հոգևոր առաջնորդը հայտարարի այն մասին, որ ինքը մասոն է:

– Քիչ առաջ հենց այդ մասին էի ասում՝ դրսերում դա վաղուց լուծված հարց է: Մարդիկ այլևս չեն թաքցնում իրենց մասոն լինելու փաստը: Նրանք նույնիսկ շաբաթաթերթ ունեն, և պատկերացրու, որ դու գնում ես Ֆրանսիա և մասոնների պաշտոնական թերթը կրպակից առնում-կարդում ես: Բացում ես առաջին էջը և մանրամասնորեն գրված է, որ Մարսելի ֆրանկ-մասոնական այսինչ համաժողովի ընթացքում այսինչ հարցն են քննարկել, կամ այսինչ քաղաքապետն այսօր մասոնական այսինչ աստիճանը ստացավ, և այլն:

– Չեմ կարծում, որ մեզ մոտ նման բան կլինի:

– Ես գտնում եմ, որ ժամանակն է՝ թող բացահայտվեն, որ մարդիկ էլ տեսնեն ու տարբերեն, որ մեր հասարակության մեջ կա Հացպանեան և մասոնական տեսակը, և թող իրենք՝ մարդիկ որոշեն մեզնից ո՞վ է ավելի ազգանվեր գործունեություն ծավալում, ո՞վ է ավելի հայրենասեր և թող բոլոր հետևությունները ժողովուրդն ինքը անի: Այստեղ արդեն մենք որակումներ տալու խնդրից զերծ կմնանք:

– Կարծում եմ՝ Դա այստեղ ակտուալ հարց չէ:

– Խնդրեմ, Դուք Ձեր հարցի պատասխանը տվեցիք: Իրենք գիտեն, թե Հայաստանի հասարակությունն ի՞նչ կեցվածք ունի իրենց նկատմամբ ու դրան պատրաստ չեն: Ո՞վ չգիտի, որ բոլորն էլ թքելու են դրանց երեսներին: Իրենք պարզապես չեն ուզում թուքումուրի և դավաճանի պիտակով ման գան, այսքան բան:


Հ.Գ.
Հաշվի առնելով տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանի կողմից սույն հարցազրույցում (որի ձայնագրությունը պահպանվում է խմբագրությունում) հնչեցված մտահոգությունների և դրանց հետ կապված հայտնի պետական պաշտոնյա հանդիսացող մարդկանց, հոգևոր վերնախավի ներկայացուցիչների անունների հնչեղությունը, 168.am-ը՝ էթիկայի կանոններից ելնելով, հարկ համարեց զրուցել և զուգահեռ ներկայացնել նաև Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական տեսակետը՝ հնչեցված մեղադրանքների վերաբերյալ: 168.am-ը կապ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, ով այսպես մեկնաբանեց.

«Հայտնում եմ, որ անհեթեթություն ենք համարում այն մեղադրանքը, թե Ամենայն Հայոց կաթողիկոսը որևէ կերպ հարում է մասոնական շարժմանը: Նման մեղադրանքները չեն կարող մերկապարանոց լինել և հենվել միայն ասեկոսեների կամ ենթադրությունների վրա: Այսօրինակ լուրեր հայտարարողը պարտավոր է հրապարակայնորեն տարածած իր ինֆորմացիան ներկայացնել ծանրակշիռ փաստերով, հակառակ դեպքում այդ անձն, ով քաջ հայտնի է մեր եկեղեցու ուղղությամբ ցեխ արձակելու և այն պարբերաբար անվանարկելու իր վատ սովորությամբ, պատասխանատվության կենթարկվի՝ օրենքի ողջ խստությամբ: Ի տարբերություն Սարգիս Հացպանեանի հետապնդած անհայտ նպատակներին և գործունեությանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի ծավալած գործունեությունն ու դրա նպատակների շրջագիծը հստակ է և տեսանելի՝ ամենքի համար, այսպիսով բնավ հիմք չտալով նման զազրախոսությունների և մեղադրանքների համար»:


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 29 ]  На страницу Пред.  1, 2

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB