Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 2   [ Сообщений: 24 ]
На страницу 1, 2  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 07 дек 2014, 14:41 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8982
Վահանանց պատերազմ


Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին։

Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին։ Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ։

Изображение



Իրադրությունը Վարդանանց պատերազմից հետո


450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց պատերազմից հետո պարսից արքունիքի մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում։ Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով։ Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում, որպեսզի հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը։ Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում։ Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում։ Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր Հայոց եկեղեցու և թե՛ հայ ժողովրդի համար։ Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում։

Նախարարական ավագանին խիստ դժգոհ էր, որ պարսիկները պաշտոնները տալիս էին ուրացողներին։ Հայաստանը կառավարող պարսիկ պաշտոնյաներն ամեն տեսակի ապօրինություններ էին գործում։ Հարկերը նորից ծանրացան։ ժողովրդի մեջ պարսկական լծի դեմ դժգոհությունը գնալով մեծանում էր:


Շիրակի ժողով


481 թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը։ Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ Գուգարքի բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպան Ատրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը։
Հայաստանից փախած մարզպան Ատրվշնասպը հավաքեց Ատրպատականում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի Այրարատ։ Պարսիկները շտապում էրն իր բնում ճզմել ապստամբությունը, արյան մեջ խեղդել հայերի նոր ելույթը և թույլ չտալ, որ ապստամբության կրակը տարածվի ամբողջ Հայաստանում։

Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց։ Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը։ Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7 000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ։ Պարսիկները մեծ զոհեր տվեցին, իսկ ճակատամարտում սպանվեց նաև պարսկական զորքի հրամանատար մարզպանը։ Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը։ Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում։ Վահան Մամիկոնյանի կոչով շարժմանը միացան Հարավային Հայաստանի՝ Մոկաց, Ռշտունյաց, Անձևացյաց նախարարները։ Անհրաժեշտ էր համախմբել ուժերը, որովհետև պարսիկները պատրաստվում էին 482 թվականի գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա:

Изображение



Ապստամբության ծավալումը


30 տարի առաջ Արտազ գավառում՝ տեղի էր ունեցել Ավարայրի ճակատամարտը։ Նույն դաշտում՝ Ներսեհապատ գյուղի մոտ, 482 թվականին տեղի է ունենում Ներսեհապատի ճակատամարտը։ Պարսկական բանակը Հայաստան էր ներխուժել հարավ-արևելքից։ Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ։


Ասպազեն Վահան Մամիկոնյանը
Ճակատամարտից առաջ քաջալերիչ խոսքով հայ զորականներին դիմեց Հովհաննես կաթողիկոսը։ Զորքի հրամանատարներին վերջին ցուցումները տվեց սպարապետը։ Մարտն սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով։ Հայոց բանակի աջ թևի զինվորները նահանջեցին։ Կենտրոնական զորագնդին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը։ Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում։ Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին։

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց։ Շուտով գույժ ստացվեց Վախթանգ Գորգասար թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը։ Նա խնդրում էր հայերի օգնությունը։ Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին։ Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայի դաշտում։ Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը։ Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան։

Հայ-վրացական բանակում միասնություն չկար։ Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը։ Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը։ Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը։ Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց։ Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը։ Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում։ Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին։ Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք։ Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին։ Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին։ Հայ շինականներն ամեն կերպ օգնում էին ապստամբներին՝ ձախողելով պարսկական զորքերի պլանները:


Նվարսակի հաշտությունը


Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484 թվականի ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից։ Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը։ Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների։
484 թվականի աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ։ Բանակցելու համար Հեր գավառիի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը։ Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները։ Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը։ Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ։ Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց։ Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները։ Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային։ Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին։ Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը։

485 թվականի Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ։ Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը։ Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին։ Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց։ Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին։ Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց։ Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց։ Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին:
Изображение



Հայ ազատագրական պատերազմների պատմական նշանակությունը


Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին։ Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ։ Հայերի պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները։ Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու պարսկական արքունիքի ձգտումները։ Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները։

Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը։ Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ։ 5-րդ դարի ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են։ Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 07 дек 2014, 14:42 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8982
Условия Нварсакского договора


«Одна из самых важных проблем — это то, что у нас есть наши родные и региональные правила. Отодвиньте камин с армянской земли. Позвольте христианам и священникам молиться в своих церквях. Вторая проблема — признавайте людей не силой власти, а силой правосудия. Извлекайте ценность из неоценимого, отличите благородное от неблагородного, любите мудрецов и возьмите советы, данные ими. И если Вы сделаете это, то Ваша власть станет намного гуманнее. Наше третье требование заключается в том, что мы желаем, чтоб Персидский царь видел все своими глазами, слушал своими ушами, говорил своим ртом, полагался на свой ум. Именно поэтому мы видим все его приказы и решения такими бесчувственными и беспочвенными. Это приведёт к беспорядкам в вашей стране, всё будет потерянно. Но когда царь будет стремиться увидеть своими глазами, услышать своими ушами, более честно говорить со своими гражданами, тогда граждане будут делать все возможное, чтобы построить свою страну. Ваше государство будет расти.»


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 07 дек 2014, 14:44 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8982
Изображение

Изображение


Վահանանց Պատերազմի Մարտավարությունը


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 07 дек 2014, 14:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24649
Откуда: Армения, Ереван
Հետաքրքիր է, որ այս ապսատմբության վերաբերյալ այնան վեճեր չկան, ինչքան Վարդանանց պատերազմի...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 07 дек 2014, 16:50 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8982
Նաև այս ապստամբությունը չի առժանացել պատշաճ գնահատականի, քանզի առայսօր լավ ուսումնասիրված չէ:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 07 дек 2014, 18:16 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24649
Откуда: Армения, Ереван
Այո, իրոք զարմանալի է: Ընդ որում հետքրքիր է, որ մոտիվцաիան նույնն է, ինչ 451-թ-ինը, նույնիսկ դավաճան էլ կար...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Вагана Мамиконяна...
СообщениеДобавлено: 07 дек 2014, 20:35 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8982
Երևի Սյունեցիները դեռ չէին մոռացել Մամիկոնյանների կողմից կրած ապտակը: Բացի այդ` ինձ թվում է, որ նրանք հաճախ վիճում էին Մամիկոնյանների հետ, քանզի իրենք սերելով Հայկից չէին իշխում Հայաստանին: Բայց ինձ ամենից շատ հետաքրքրեց այն, որ հայկական ջոկատների հրամանատարները ունեին երկուսից ավելի տեղակալներ, չնայած, որ հոդվածում ասվում է, թե դա Վահանի նորամուծությունն էր, սակայն իմ կարծիքով այդ ավանդույթը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից: Օրինակ` Ավարայրի ճակատամարտից առաջ սպարապետը նշանակելով գնդերի հրամանատարներ նրանց տալիս է մեկ և ավելի օգնականներ. «Եւ զգունդն երկրորդ տայր ի ձեռն Խորենայ Խորխոռունւոյ, եւ նիզակակից նմա զԸնծայինն եւ զՆերսեհ Քաջբերունի։»: Ավելի վաղ օրինակ դժվար թե կարելի է մեջբերել հայկական և միջազգային պատմությունից, սակայն սա խոսում է նրա մասին, որ բանակը ունեցել է լավ մշակված և կայուն կառուցվածք դեռ շատ ավելի վաղ ժամանակներից, այդ իսկ պատճառով հայկական բանակը ավելի քան մարտունակ և ճկուն էր, քան մնացած ազգերի բանակները, որը նրան հնարավորություն էր տալիս հեշտությամբ անջատվել գլխավոր ուժերից և վարել արդյունավետ մարտեր, հատկապես լեռներում, նաև նա ընձեռում էր ավելի մեծ արագություն և կազմակերպվածություն, որը անչափ կարևոր էր կանոնավոր նահանջի համար:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 08 дек 2014, 09:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24649
Откуда: Армения, Ереван
Միանշանակ համաձայն եմ, իհարկե չի կարող այնպես լինել, որ դա հենց Վահանի նորամուծությունը լինի, քանզի ամեն ինչ մի քիչ ավելի բարդ տեսք է ունեցել ավելի վաղ, որ մինչ այդ հայերը նման մի բան մտածած չլինեին...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 09:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24649
Откуда: Армения, Ереван
Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Հատոր 14" գրքից:

481 աշուն – Ակոռիի ճ-մ (Արարատ, Մասյացոտն գավառ)

Պերոզ I-ը, իր իշխանության սկզբնական տարիներին կայունացնելով Պարսից թագավորության ներքին ու արտաքին վիճակը, արդեն 480 թվականից Մարզպանական Հայաստանում և Իբերիայում վերսկսեց տնտեսական կեղեքման ու հարկադիր կրոնափոխության քաղաքականությունը: Սրան ի պատասխան Իբերիայի թագավորության արքա Վախթանգ I Գորգասալը սպանեց իր հավատուրաց բդեշխ Վազգենին և անցավ բացահայտ ապստամբության: Տեղեկանալով այդ մասին` հայ նախարարները ևս ապստամբեցին` իրենց առաջնորդ ընտրելով Վահան Մամիկոնյանին: Սակայն ստացվեց այնպես, որ մարզպան Ատրվշնասպին և իր օգնականներին հաջողվեց փախուստի դիմել ու հեռանալ Ատրպատական: Դրանից հետո, ցանկանալով անմիջապես խեղդել ապստամբությունը և թույլ չտալ նրա ծավալումը, Ատրվշնասպը Գդիհո Սյունու ու դավաճան մի քանի այլ նախարարների ուղեկցությամբ Ատրպատականի կայազորային բանակով (7.000, այդ թվում կատիշներ և կոպրեացիներ) Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Գողթն երթուղով կրկին մտավ Մարզպանական Հայաստան: Տեղեկանալով այդ մասին` Վասակ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (400 հեծյալ) շարժվեց թշնամուն ընդառաջ` նպատակ ունենալով Արաքսը գետանցելու պահին անակնկալ հարձակում կազմակերպել թշնամու վրա: Սակայն շուտով պարզվեց, որ վերջինս արդեն անցել է Արաքսը: Այս պայմաններում Հայկական բանակը ստիպված եղավ նահանջել: Ընդ որում վերջապահում գտնվող Վասակը, միայնակ մնալով թշնամու կողմից արդեն գրավված գյուղում, իր ուղեկիցներին հրամայեց աննկատ հեռանալ, իսկ ինքը իբր բանակցելու նպատակով մոտեցավ Ատրվշնասպին և, անհրաժեշտ տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի որակի ու քանակական կազմի մասին, հաջողությամբ կարողացավ հեռանալ: Հիմք ընդունելով առկա տեղեկատվությունը` Հայկական բանակի հրամանատարությունը որոշեց մանր մարտերով հակառակորդին քաշել Մասիսի հարավային լեռնոտ փեշերը և միայն այստեղ տալ գլխավոր մարտը:

I փուլ – Մանր մարտերով նահանջելով Արած-Ուրծաձոր երթուղով` Հայկական բանակը, չորս հավասար մասի բաժանելով առկա ուժերը, արդեն հիմնական մարտի համար մարտակարգ ընդունեց Ակոռի գյուղի մոտակայքի մի բարձրավանդակում: Հայկական բանակի աջը (100) գլխավորում էին Ատոմ Գնունին ու նրա եղբայր Առոստոմը, կենտրոնը (100)` Վասակ Մամիկոնյանը և Բաբկեն Սյունին, իսկ ձախը (100) գտնվում էր Գարջույլ Խորխոռունու հրամանատարության տակ: Միաժամանակ ձախի և կենտրոնի միջև գտնվող երկրորդ շարքում եղբայրներ Ներսեհ ու Հրահատ Կամսարականների գլխավորությամբ թողնվեց պահեստազոր (100): Պարսից թագավորության բանակի աջում տեղավորվեցին կատիշները, այն դեպքում, երբ կենտրոնում և ձախում մնացին բուն Պարսից թագավորության զորագնդերը:

II փուլ – Պարսից թագավորության բանակը ողջ ճակատով անցավ գրոհի: Ի պատասխան դրա թշնամուց ավելի բարձր տեղավորված Հայկական ծանր հեծելազորը անցավ հուժկու հակագրոհի և, օգտագործելով նաև բարձունքից արշավող ծանր հեծելազորի հարվածայինի հզոր թափը, ճզմեց թշնամու մարտակարգը` ծանր կորուստներ պատճառելով վերջինիս ու փախուստի մատնելով թշնամուն: Այդ ընթացքում Հրահատը հեծյալ նիզակամարտում սպանեց սեփական մարտակարգից առաջ անցած թշնամու մի հզոր ռազմիկի, իսկ կենտրոնում բռնկված ձեռնամարտում սպանվեց Ատրվշնասպը և զոհվեցին թշնամու բանակի մնացած առաջնորդները: Բռնկված ձեռնամարտում շատ հակառակորդներ սպանվեցին նաև Ատոմի ու Առոստոմի կողմից, սակայն Գդիհո Սյունին կարողացավ նրանցից խույս տալ և հեռանալ:

III փուլ – Այս վճռական պահին Հայկական բանակի ձախը ողջ կազմով անցավ թշնամու կողմը, և միանալով հարձակման անցած կատիշներին ու կոպրեացիներին, Հայկական հիմնական բանակի համար աննկատ տեղաշարժով անցավ վերջինիս թիկունք` փորձելով հասցնել անակնկալ թիկունքային հարված: Սակայն ստացվեց այնպես, որ թշնամու հարձակմանը ենթարկված մի քանի հայ ռազմիկներ կարողացան աղմուկ բարձրացնել և տեղեկացնել թշնամու մոտենալու մասին: Ուղարկված հետախույզներից ստանալով այդ լուրի հաստատումը` Ներսեհ և Հրահատ Կամսարականները մարտին գրեթե չմասնակցած իրենց պահեստազորը անմիջապես շարժեցին թշնամուն ընդառաջ և հզոր հարված հասցրեցին վերջինիս: Ընդ որում Ներսեհը, մարտի դաշտում հանդիպելով կատիշների հզոր առաջնորդին, հեծյալ նիզակամարտում սպանեց նրան, որից հետո ձեռնամարտում ոչնչացրեց նաև թշնամու բազում այլ ռազմիկների: Գրեթե անմիջապես էլ Կամսարականների պահեստազորին օգնության հասավ Հայկական հիմնական բանակը, որի արդյունքում Պարսից թագավորության բանակը վերջնականապես ջախջախվեց:

IV փուլ – Հայկական բանակը հետապնդեց փախուստի դիմած թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց նրան:

Հայերը կորցրին մոտ 100, թշնամին` մոտ 2.000 զինվոր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 15:51 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8982
Շատ լավ վերլուծություն և նկարագրություն: :) Ինձ ամենից ավելի հուզում է այն, որ հայերը տանելով այդքան փայլուն հաղթանակներ մնացին առանց պետականության և չկարողացան վերականգնել իրենց թագավորությունը: Ինչո՞ւ հայերը չկարողացան վերականգնել պետականությունը, երևի այն պատճառով, որ չէին կարողանում իրար հետ լեզու գտնել:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 16:07 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24649
Откуда: Армения, Ереван
Цитата:
Շատ լավ վերլուծություն և նկարագրություն:


Մերսի - Տարեգրքում այդպես է: Այ հիմա ես աշխատում եմ գրքի նորացված, խորապես մոդեռնիզացված տարբերակի վրա ու երբ այն ավարտեմ, չէ, այ դա իրոք գոոործ կլինի!

Цитата:
Ինձ ամենից ավելի հուզում է այն, որ հայերը տանելով այդքան փայլուն հաղթանակներ մնացին առանց պետականության և չկարողացան վերականգնել իրենց թագավորությունը: Ինչո՞ւ հայերը չկարողացան վերականգնել պետականությունը, երևի այն պատճառով, որ չէին կարողանում իրար հետ լեզու գտնել:


Տես այստեղ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 16:14 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8982
Սպասում եմ: :)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 16:20 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24649
Откуда: Армения, Ереван
Երևի մյուս տարվա վերջում կվերջացնեմ աշխատանքս, իսկ այ տպելու հարցը դեռևս անորոշ է... տեսնենք...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 16:22 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8982
Ուշ լինի՝ նուշ լինի; Աստված ողորմածա: :)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Վահանանց պատերազմ: О восстании Ваагна Мамиконяна...
СообщениеДобавлено: 09 дек 2014, 16:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24649
Откуда: Армения, Ереван
Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Հատոր 14" գրքից:

482 ապրիլի 30 – Ներսեհապատի ճ-մ (Վասպուրական, Արտազ գավառի արևմուտք)

Ցանկանալով խեղդել ապստամբությունը արյան մեջ` Պերոզ I-ը Մատյան գնդի հրամանատար Ատրներսեհի, վերջինիս օգնականներ Սուրեն Պահլավյանի, Վին-ի-Խոռյանի և Ատրվշնասպ-ի-Տապյանի գլխավորությամբ, ինչպես նաև դավաճան Գդիհո Սյունու ու Սյունյաց գնդի մի մասի (մոտ 1.000) ուղեկցությամբ ապստամբների դեմ շարժեց Պարսից թագավորության մի խոշոր բանակ (մոտ 60.000, այդ թվում կատիշներ): Թշնամին, անցնելով Թավրիզ-Գաբիթյան-Հեր-Զարավանդ-Թոռնավան երթուղով, մտավ Արտազ: Այս ընթացքում սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ և կաթողիկոս Հովհան I Մանդակունու հոգևոր առաջնորդությամբ Դվինում (Արարատ, Ոստան Հայոց գավառ) կենտրոնացած Հայկական բանակը (մոտ 50.000) շարժվեց դեպի հարավ ու մոտեցավ գյուղի մոտ ճամբարած թշնամուն: Հաջորդ օրը կողմերը մարտակարգ ընդունեցին:

Հայկական բանակի առաջին շարքը կազմված էր հետևակից, երկրորդը` հեծելազորից: Մարտակարգի ծայր աջում` աջ թևից աջ, Վահան Մամիկոնյանի տրամադրության տակ թողնվեց առանձնացված հեծյալ ջոկատ, որը կազմված էր նախարարական գնդերի ամենահզոր ռազմիկներից: Հայկական բանակի ձախը գլխավորում էին եղբայրներ Ներսեհ, Հրահատ և Վահան Կամսարականները, ինչպես նաև Վասակ ու Արտաշես Մամիկոնյանները, աջը` Բարսեղ Վահևունին, Բաբկեն Սյունին, Ատոմ Գնունին և Փապակ Պալունին: Միաժամանակ աջի և կենտրոնի միջև գտնվող երրորդ շարքում Վրեն Վանանդեցու և Պապ Արշակունու գլխավորությամբ թողնվեց պահեստազոր: Կենտրոնի ղեկավարումը հանձնվեց մարզպան Սահակ Բագրատունուն, իսկ ընդհանուր բանակինը` Վահան Մամիկոնյանին: Ըստ Հայկական բանակի նախապես հաստատված մարտական պատկերի սկզբում պետք է հարձակվեին Հայկական բանակի աջ թևը ու ծայր աջի ջոկատը` խնդիր ունենալով ջախջախել թշնամու ձախը և դուրս գալ նրա թիկունք:

I փուլ – Արեգակը ծագելուն պես հայոց սպարապետը և կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց բանակին` կոչ անելով հայերին տալ հայ ռազմիկին վայել մարտ: Սակայն գրեթե անմիջապես էլ Պարսից թագավորության բանակը, կանխելով Հայկական բանակի հարձակումը, ողջ ճակատով անցավ միաժամանակյա գրոհի: Ճակատի ողջ երկարությամբ բռնկվեց համառ մարտ, որը հատկապես կատաղի բնույթ ընդունեց կենտրոնում: Այստեղ, հանդիպելով իրար մարտադաշտում, սկզբում նիզակներով, իսկ հետո թրերով սկսեցին մենամարտել Սահակ Բագրատունին և Ատրներսեհը, որի արդյունքում Սահակը սպանեց իր հակառակորդին: Սակայն Հայկական բանակի թևերը սկսեցին նահանջել:

II փուլ – Օգտվելով նրանից, որ Հայկական նահանջած աջին հետապնդող թշնամու ձախը խորը խրվել է Հայկական մարտակարգի մեջ և անպաշտպան մնացել թևերից ու հատկապես իր ձախից` հայկական ծայրագույն աջը կողքից, իսկ երրորդ շարքի պահեստազորը` ճակատից, հզոր հարված հասցրեցին նրան: Արդյունքում թշնամին, չդիմանալով երկկողմ համակցված հարվածին, ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի:

III փուլ – Հայկական բանակի աջը և պահեստազորը, հետապնդելով թշնամու փախչող ձախին, կողքից հարվածեցին Պարսից թագավորության բանակի կենտրոնին, այն դեպքում, երբ Հայկական ծայրագույն աջը, շարունակելով թշնամու ձախի հետապնդումը, ծանր կորուստներ պատճառեց նրան, որից հետո հետ վերադարձավ ու թիկունքից հարվածեց թշնամու կենտրոնին: Այս ընթացքում Վահան Մամիկոնյանը, մարտադաշտում հանդիպելով քաջաբար մարտնչող Վին-ի-Խոռյանին, մենամարտում հաղթեց ու սպանեց սկզբում նրան, իսկ հետո` վերջինիս երկու թիկնապահներին և թշնամու բազում այլ ռազմիկների:

IV փուլ – Պարսից թագավորության բանակի կենտրոնը դիմեց փախուստի: Օգտվելով դրանից` հարձակման անցավ նաև Հայկական բանակի նահանջած ձախը, որից հետո թշնամու փախուստը դարձավ համընդհանուր: Այդ ընթացքում Ներսեհ Կամսարականը, մարտադաշտում հանդիպելով Ատրվշնասպ-ի-Տապյանին, մենամարտում սպանեց նրան, որից հետո սպանեց նաև թշնամու բազում այլ ռազմիկների:

V փուլ – Հայկական բանակը սկսեց հետապնդել և ոչնչացնել թշնամու մնացորդներին:

Հայերը կորցրին մոտ 12.000, թշնամին` մոտ 40.000 զինվոր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 2   [ Сообщений: 24 ]
На страницу 1, 2  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB