Зарегистрирован: 09 июл 2013, 14:19 Сообщений: 9575
|
Ո՞րն է ամենահին լեզուն, որով մարդը մտածել ու խոսել է, որով տեղեկատվություն է փոխանցել իր կյանքի ու մտածողության, գիտելիքների ու պատկերացումների մասին: Սա մի հարց է, որ կրոնական կարծրատիպերից զերծ մարդուն վաղուց է հետաքրքրում: Ընդունված գիտական տեսակետ է, որ մեր մոլորակում տարածված լեզուները բաժանվում են լեզվաընտանիքների ու լեզվաճյուղերի, միաժամանակ ստեղծվել են լեզվաբանության բազմաթիվ ուղղություններ, որոնք սկսել են փորփրել ու արևերես հանել այդ կապերի գաղտնիքները: Առաջ քաշվեց մի տեսություն, թե բոլոր լեզուները ճյուղավորվել են մեկ՝ տատ լեզվից (նոստրատիկ լեզու) և սերունդներ տալով՝ գոյացրել 6000-ից ավելի լեզուների ներկա վիճակը (չհաշված մեռած լեզուները): Եթե հավատանք աշտարակաշինության առասպելին, հենց այդ միակն էր, որը հանդուգն շինարարներին պատժելու համար Աստված անհասկանալի դարձրեց ու «խառնեցե լեզուները: 21-րդ դարասկզբին Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի գիտնականներ Ռասել Գրեյն ու Քվենտին Ատկինսոնը կիրառելով գենետիկական քննության եղանակը՝ ապացուցել են, որ հնդեվրոպական լեզվաընտանիքի ամենահին լեզուն 8700 տարի առաջ արդեն ինքնուրույն էր, և դա խեթերենն է: Սրան հաջորդում է թոխարերենը, ապա գալիս է հայերենի հերթը՝ 7300 տարվա ինքնուրույն ընթացքով: Անշուշտ սա մեզ պատիվ է բերում, եթե իհարկե անտեսենք, որ հայերենի տարիքը որոշելու համար ելակետ է ընդունվել 5-րդ դարում որպես գրական լեզու գործածված գրաբարը, իսկ նախորդ երկուսի համար՝ դրանից հազարամյակներ առաջ արձանագրված ու քարացած վիճակում մեզ հասած տարբերակները: (Ի դեպ որոշ գիտնականներ պնդում են, թե խեթերենը հենց հայերենն է, ու դա ապացուցելու համար բազմաթիվ հիմնավոր կռվաններ են բերում: Նրանցից երկուսի՝ խեթագետ Վարուժան Ներսիսյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Նազելի Մարգարյանի տեսակետներին կարող եք ծանոթանալ այստեղhttp://www.youtube.com/watch?v=5eBoJMj6naI,http://www.youtube.com/watch?v=qEAtR00-q_M ևhttp://www.youtube.com/watch…#!՞: Պաշտոնական գիտությունը, սակայն, ելնելով քաղաքական խաղերի գործիք լինելու իր դերից, պարզապես աչք է փակում բազմաթիվ ապացույցների վրա):
Այդուհանդերձ պարզվում է, որ մեր մոլորակի մյուս կողմում՝ Անդերում ծվարած Տիտիկակա լեռնային լճի ավազանում, Բոլիվյան սարահարթում, ապրում է մի եզակի ազգ՝ այմար անունով, որի լեզվի հնությունը գնահատվում է… 15 000 տարի: Զարմանալին միայն այս լեզվի հնությունը չէ: Հաշվիչ տեխնիկայի բոլիվիացի մասնագետ Իվան Գուսման դե Ռոխասը նկատել է՝ դա հորինված լեզու է, այսինքն այմարերենի լեզվական իրողությունները գիտակցվել և արհեստականորեն նախօրոք են սահմանվել: Այդ լեզվի շարահյուսությունն այնքան կայուն է, արտահայտած իմաստներն էլ՝ այնքան աներկբա, որ սովորական լեզվի պարագայում ուղղակի չի կարող գոյություն ունենալ: Դա նշանակում է, որ այմարերենը հնարավոր է դյուրությամբ փոխարկել համակարգչային քայլաշարի (ալգորիթմ), որի միջոցով սարքը արագ կթարգմանի տեքստը: Գուսմանն ապշեցուցիչ եզրակացության է եկել՝ այմարերենն ստեղծվել է նույն օրենքներով, որոնք այսօր օգտագործվում են համակարգիչների ծրագրային լեզվի պարագայում: Իսկ այմարերենի քայլաշարն օգտագործվում է որպես անցումային լեզու-կամուրջ՝ բնագիրը վեր է ածվում այմարերենի, ապա թարգմանվում այլ լեզուներով: Որոշ գիտնականների կարծիքով բոլիվիական Անդերում 8000 տարի առաջ ապրել է հնդկացիական մի ցեղ, որը խոսել է այսօր այմարերեն կոչվող լեզվով: Այդ լեզվի քերականությունն անհավատալիորեն բարդ է և դարերի ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել ու մեր օրերն է հասել կուսական վիճակում: Լեզվաբաններին ապշեցնում է այս լեզվի ևս մեկ հատկանիշ՝ անհնար է նրա կառուցվածքի մեջ նոր բառեր ու հասկացություններ ներմուծել: Հնում այմարների բնակության տարածագոտին ընդգրկել է Անդերի շրջանի զգալի մասը, այդ ցեղը մշակութային ծաղկում է ապրել 11-15-րդ դարերում, մինչև 15-րդ դարասկզբին ենթարկվել է ինկերին, իսկ 1542 թ. նվաճվել Իսպանիայի կողմից: Հարավամերիկյան Պերու, Չիլի և Բոլիվիա պետություններում այժմ բավական յուրօրինակ կենցաղով ապրում է այս եզակի լեզվով խոսող 1,7 մլն այմար: Նրանց մասին համացանցում հնարավոր է ամենատարբեր տեղեկություններ գտնել: Գուցե արժե դադարեցնել որոնումները և հայտարարել՝ Երկիր մոլորակի ամենահին լեզուն այմարերենն է, որի կրողներն ապրում են Արևմտյան կիսագնդում: Բայց չշտապենք: Բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանի հոդվածը՝ «Այմարերեն լեզվի հայկական գաղտնիքները» վերնագրով, առաջ է քաշում վարկած, թե այմարերենի բառապաշարի մի զգալի շերտ հայերենի հետ անժխտելի ձևաիմաստային առնչություն ունի: Գիտնականը (ի դեպ՝ հանրահայտ գիտնական Պարիս Հերունու դուստրը) պատմում է, որ դրանց հետքի վրա պատահականորեն է ընկել, երբ եղբոր խնդրանքով բառարանում ինչ-որ բառ է փնտրել: Նրա ուշադրությունը գրավել է այմարերեն «քալասասայաե» բառը, որը նշանակել է անշարժ (սյան նման, անսասան) կանգնած մեծ քարեր: Ճակատագրական այս խնդրանքը մեր առջև բացում է հիրավի զարմանալի զուգահեռների մի ամբողջ շարք: Սկզբում Մերի Սարգսյանն այմարերեն 600 բառերի թվում գտել է հայերենի հետ համեմատելի 57 բառ՝ շուրջ 10%-ը: Այնուհետև 3100 բառերի թվում ևս 60 բառ է գտել: Ահա մի քանի օրինակներ. jura-ջուր, kitaձկնկիթ, lallawa-հիանալի (լավ), nayra-աչք, նայվածք, pisi-կատու, puraka-փոր, siri-սեր: Հնագույն հիշատակություններում պատմվում է, որ այմարների երկիր նավով եկել են սպիտակամորթ մարդիկ՝ բարձրահասակ, մորուքավոր, կապուտաչյա, ովքեր իրենց երկրագործություն են սովորեցրել, մետաղաձուլություն, ճարտարապետություն, արմատավորել միակնությունը: Այմարերենում նախնի բառի հոմանիշն է haya (հիշենք Այա-Հայա աստվածանունը և հայերիս ինքնանվանումը): Այմարա ցեղանունն էլ կազմված է haya (նախնի) և mara (տարի, ժամանակ) բաղադրիչներից: Այմարերենում կա armjana բառը, որ մոռանալ է նշանակում: Իսկ Տիտիկակա լիճը այմարների լեզվով հնչում է Մամակոթա՝ մոր կաթ: Լեզվական ընդհանրություններից բացի՝ բացահայտվում են նաև այլ առնչություններ: Օրինակ՝ Աստված, որի ուսերից երկու գետ է բխում: (Արևելյան կիսագնդում բոլորը գիտեն՝ այս գետերը Տիգրիսն ու Եփրատն են, որոնց ակունքում Հայաստանն է, իսկ eutyun.org կայքից վերցված այս նկարում Էա-Հայա շումերական ծովաստվածը կանգնած է նաև երկգագաթ Մաշու լեռան վրա, որն անշուշտ Մասիսն է): Այնտեղ կան Արարատի նման լեռ և Մհերի դուռը հիշեցնող կառույց: Վիրակոչա անունն էլ, Մերի Սարգսյանի կարծիքով, կարող է ի վերուստ կոչված իմաստն ունենալ:
|
|