Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 18 авг 2018, 19:38

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 19 ]  На страницу Пред.  1, 2
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:17 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24102
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
1071 թ-ի օգոստոսի առաջին կեսին մոտենալով Մանազկերտին՝ Ռոմանոսը հրամայեց ճամբար զարկել քաղաքի մոտ տարածվող լայնարձակ հարթավայրում, հիմնական մի ամրացված ճամբար կառուցել և այնտեղ տեղակայել գումակը ։ Դրանից հետո կայսրը, որևէ տեղեկություն չունենալով թշնամու մասին և իրեն զգալով լիակատար ապահովության մեջ, ինչպես նաև ցանկանալով ապահովել սեփական մեծաքանակ բանակի պարենավորումը, ցրեց վերջինիս ուժերի մի մասը։ Հիմնական բանակը թողնելով Մանազկերտի մոտ` Ռոմանոսը Հովսեփ Տարխանիատես Կատակալոնի գլխավորությամբ 30.000-անոց մի ջոկատ ուղարկեց Խլաթի ուղղությամբ , 10.000-անոց մի ջոկատ ուղղեց դեպի հյուսիս՝ Վրաստանի ուղղությամբ , իսկ ֆրանկներից և օղուզներից կազմված 2.000-անոց մի ջոկատ էլ կոմս Ռասսել Բեյլիի գլխավորությամբ ուղարկեց դեպի արևելք, ընդ որում այս ջոկատը մի քիչ ուշ համալրեց ևս 8.000, այդ թվում նաև ռուս ռազմիկներով ։ Հիշատակված ջոկատների առջև խնդիր դրվեց զբաղվել ավարառությամբ, քանի որ, չնայած սայլերի մասայական կիրառմանը և ձեռք բերած ռազմավարին, անսովորության աստիճանի մեծ և մեկ վայրում հավաքված բյուզանդական բանակը աստիճանաբար սկսեց պարենի սուր պակաս զգալ։

Այս կապակցությամբ պետք է ասել, սակայն, որ ամենայն հավանականությամբ միայն պարենի հիմնախնդիրը երևի չէր, որ կայսեր դրդեց մասնատել ուժերը։ Այսպես, թշնամու գտնվելու նույնիսկ մոտավոր վայրը հայտնի չէր և բացառված չէր, որ կայսրը ուժերը տարբեր կողմեր էր ուղարկելու ինչպես հետախուզության, այնպես էլ այլ ուղղություններով թշնամու առաջխաղացման դեմն առնելու համար ։ Իր դերը կարող էր ունենալ նաև այն, որ նույնիսկ բանակի ամենաբարձր հրամկազմում խուլ մի դժգոհություն էր թևածում Ռոմանոսի դեմ, իսկ ոմանք էլ ընդհանրապես արդեն սկսել էին ահաբեկվել ու, չհավատալով գործի հաջողությանը, փորձում էին այս կամ այն կերպ գլուխ պահել կամ իրենց գլուխը փրկել։ Ամենախոշոր ջոկատով այլ կողմ գնաց Հովսեփ Տարխանիատես Կատակալոնը, իսկ հենց նրան է, որ ականատես պատմիչ Միքայել Աթալիատեսը, ինչպես նաև Հովհաննես Սիկլիցեսի Շարունակողը, ուղղակիորեն մեղադրում են դավաճանության մեջ՝ Հովսեփն իր խոշոր ջոկատով ոչ միայն հետախուզություն չկատարեց կամ որևէ կերպ չառավ թշնամու առաջխաղացման դեմը, այլև, խախտելով իր կողմից ստացվող ուղղակի հրամանները, վարվեց լրիվ հակառակ կերպ և Հյուսիսային Միջագետքուվ ու Ասորիքով վերադարձավ կայսրության տարածքի խորքեր ։ Իրեն որևէ կերպ չդրսևորեց նաև Վրաստանի ուղղությամբ ուղարկված ջոկատը, դե իսկ Ռասսել Բեյլին էլ կարողացավ լուծել միայն շատ սահմանափակ խնդիրներ։

Բոլոր հեղինակները, սկսած հենց ժամանակակիցներից, քննադատում են բանակից խոշոր ուժեր առանձնացնելու կայսեր այս մարտավարությունը և այդ քննադատությունը մեծապես հիմնավոր է, քանզի իրոք բանակը զգալիորեն թուլացավ։ Մյուս կողմից, սակայն, ուժերի մասնատման արդյունքում բանակից հեռացան միայն մոտ 50.000 ռազմիկներ, իսկ այն պարագայում, երբ առկա էին 200.000 ռազմիկներ, դեռևս մնում էին 150.000 հոգի, որոնք ավելի լավ կառավարման պայմաններում ի վիճակի էին առնվազն լուրջ դիմադրություն ցույց տալ Ալփ-Արսլանին։ Այսինքն, քննադատելով հանդերձ Ռոմանոսի սխալ ռազմավարությունը ուժերի մասնատման և իրեն ըստ էության դավաճանած անձանց զգալի ռազմական ուժերով սեփական բանակից հեռացնելու հարցում, միաժամանակ պետք է փաստել, որ հետագա աղետի գործում այս հանգամանքը մյուս բացասական գործոնների շարքում հանդես եկավ որպես ընդամենը գործոններից միայն մեկը և վերջնական պարտության բերեց միայն մյուս բացասական գործոնների հետ միավորվելիս։

Մինչ Ռոմանոս IV Դիոգենեսը, շռայլելով միջոցները և ռեսուրսները, տեղավորվում էր Մանազկերտի մոտ տարածվող լայնարձակ հարթավայրում, Թավրիզում իր բանակը կենտրոնացրած Ալփ-Արսլանը, տեսնելով բոլոր անհրաժեշտ պատրաստությունները, աննկատ սկսեց առաջանալ Հերի ու Սալմաստի ուղղությամբ, իսկ հետո էլ Վանա լճի հյուսիս-արևելյան ափերով սկսեց մոտենալ Մանազկերտին (տես նկ. 12)։

Изображение
Նկար 12. Սելջուկյան բանակի 1071 թ-ի հուլիս-օգոստոսի արշավանքի երթուղին Թավրիզ-Հեր-Մանազկերտ (Тебриз-Хой-Mus Agri Yolu) հատվածում


_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:18 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24102
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Սելջուկյան սուլթանության բանակի թվաքանակի մասին հայտնող մահմեդական 3 պատմիչներն էլ այն սահմանում են որպես 15.000 ։ Իրականում, սակայն, կարելի է կարծել, որ «մահմեդական ոգեշնչմամբ» տոգորված հեղինակները ոչ պակաս, քան տասն անգամ փոքրացրել են իրենց սիրելի հերոսի բանակի թվաքանակը։ Այս պնդումը անուղղակիորեն հաստատվում է նրանով, որ մի կողմից Սելջուկյան սուլթանության ողջ ռազմական պոտենցիալը քննարկվող ժամանակահատվածում, ինչպես արդեն նշվեց, կազմում էր ոչ պակաս, քան 300.000 ռազմիկ, իսկ մյուս կողմից էլ` ճակատամարտի նախօրեին սուլթանության բանակը գտնվում էր ցրված վիճակում և հավանական է համարել, որ Ալփ-Արսլանը կարողացել է հավաքել իր բանակի միայն մոտավորապես կեսը, բայց ոչ երբեք հազիվ քսաներորդ մասը, մանավանդ որ հակառակորդին ավելի քան տասնապատկի զիջելու պայմաններում վերջինիս դեմ գնալն ու ընդհարում փնտրելն ինքնին հիմարության նման մի բան էր և Ալփ-Արսլանը, ինչքան էլ նրանք խանդավառ իսլամական գույներով ներկայացնեն իր կրոնակից պատմիչները, նման բան հաստատ երբեք չէր անի։ Այս առումով հատկանշական է, որ, համաձայն Սմբատ Սպարապետի, բանակի մեծագույն մասը այնուհանդերձ եղել է Ալփ-Ասլանի տրամադրության տակ, իսկ ըստ Մատթեոս Ուռհայեցու էլ, Ալփ-Ասլանը առաջ է շարժվել. «անթիվ բազմությամբ»։ Այս առումով կարելի է կարծել, որ իսլամական հեղինակները ամենայն հավանականությամբ խոսում են սուլթանի միայն գուլյամական կորպուսի մասին, ընդ որում, քանի որ նույն Մելիք-Շահի ժամանակ սուլթանության հիմնական բանակը կազմում էր 400.000 ռազմիկ, իսկ գուլյամական կորպուսը՝ 46.000 ռազմիկ , կոպիտ ասած ընդհանուր բանակի հետ 1/9.6 հարաբերակցությամբ, ապա կարելի է կարծել, որ քննարկվող պարագայում ևս, երբ առկա է 15.000-անոց գուլյամական կորպուս, սուլթանի ընդհանուր բանակը կազմել է առնվազն մոտ 150.000 ռազմիկ, եթե այս թվին գումարենք նաև դաշնակից Մրվանյանների, Շադդադյանների, Ուկայլյանների ու Նոմայրյանների էմիրությունների ուժերը ։ Այսպիսով կարելի է թերևս գալ հետևության, որ երկու բանակների միջև քանակական այնպիսի մի տարբերություն, որը նման մեծ թվերի պարագայում կարող էր սկզբունքային կամ էական լինել, չկար։

Քանի որ Մանազկերտը մինչ այդ գրավվել էր հակառակորդի կողմից, Ռոմանոս կայսրը, ուժերի տեղաբաշխումն ավարտելուց հետո, օգոստոսի 15-ի առավոտյան իր թիկնազորի ուղեկցությամբ մոտեցավ վերջինիս ամրություններին, ուսումնասիրեց դրանք և որոշեց այն հարմար վայրերը, որտեղ պետք է դրվեին պաշարողական մեքենաները ։ Միաժամանակ միջոցներ ձեռնարկվեցին նաև բանակի ընթացիկ պարենային ապահովում իրականացնելու ուղղությամբ և առաջին հերթին շեշտը դրվեց ռազմավարի վրա, երբ բանակ հասցվեցին մի քանի տասնյակ հազար մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, ինչն էլ առժամանակ լուծեց պարենի հարցը ։ Առժամանակ վճռական էր տրամադրված նաև Մանազկերտի կայազորը , սակայն այս վճռականությունը սասանվեց այն բանից հետո, երբ հայազգի հետևակայիններից կազմված ջոկատները մի կողմից գրոհեցին քաղաքի վրա և որոշակի հաջողություններ արձանագրեցին ։ Արդյունքում քաղաքի կայազորը արդեն երեկոյան գթություն հայցեց և պարտավորվեց դադարեցնել դիմադրությունը, եթե անձի ու գույքի ապահովություն ստանա։ Ռոմանոս IV-ը համաձայնեց այդ պահանջին, սակայն դրանից հետո քաղաք մտած քրիստոնյա ռազմիկները կոտորվեցին։ Տեղեկանալով կատարվածի մասին` քրիստոնյաների ողջ բանակը մոտեցավ պարսպին և դրանից ահաբեկված թշնամին, արդեն ավելի մեծ փրկագնի դիմաց, կրկին համաձայնեց դադարեցնել դիմադրությունը և հաջորդ օրը, ողջ կազմով դուրս գալով քաղաքից, չնայած որոշ զորավարների, այդ թվում նաև Միքայել Աթալիատեսի հորդորներին բաց չթողնել հանձնվողներին, հեռացավ դեպի արևելք ։ Արդեն իսկ ակնհայտ էր, որ Ռոմանոսը զոհ էր գնում ռազմական դոգմաներին, ընդ որում, այդպես էլ մինչև վերջ լավ չճանաչելով իր հակառակորդ ռազմիկների հոգեկերտվածքը, անում էր ընդգծված ազնիվ և ասպետական քայլեր, որոնք հակառակորդը բնականաբար չէր գնահատում, սակայն որոնք միաժամանակ նաև իր յուրայիններին որոշակիորեն տրամադրում էր իր անձի դեմ ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:19 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24102
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Անցավ ևս երկու օր, որի ընթացքում կայսերական հետախուզությունը այդպես էլ չկարողացավ որոշակի տեղեկություն ստանալ արևելքից մոտեցող և արդեն գրեթե իր կողքին գտնվող Ալփ-Արսլանի գլխավորած Սելջուկյան սուլթանության հսկայական բանակի մասին։ Փաստորեն ճակատամարտը դարձել էր արդեն անխուսափելի, իսկ հակառակորդն էլ գտնվում էր Ռոմանոսի բանակի հենց մոտակայքում, սակայն վերջինս այդ մասին դեռ ոչ մի կոնկրետ բան չգիտեր։ Ահա այս պայմաններում էլ բացվեց 1071 թ-ի օգոստոսի 18-ի լուսաբացը։

I փուլ – Օգոստոսի 18-ի կեսօրին դեռ վաղ առավոտվանից բանակից դեպի արևելք տարածվող հարթավայրերում ավարառությամբ զբաղվող կոմս Ռասսել Բեյլիի ջոկատը ի վերջո ուղղություն վերցրեց դեպի սեփական ճամբար, սակայն անակնկալ հարձակման ենթարկվեց թշնամու առաջապահի կողմից և պարտություն կրեց ։ Դրանից հետո Սելջուկյան սուլթանության բանակի առաջապահը անցավ հարձակման, սակայն շուտով սկսեց իրականացնել կեղծ նահանջ` ձգտելով իր հետևից տանել հակառակորդին և խառնել նրա մարտակագը։

II փուլ – Մարտի մեջ մտավ Արևմուտքի դոմեստիկոս Նիկեփոր Բրիեննոսի ղեկավարությամբ գործող բանակը և վերականգնեց հավասարակշռությունը ։

III փուլ – Կարինի դուքս Նիկեփոր Վասիլակի Հայի անձնական ղեկավարությամբ մարտի մեջ մտավ Հայկական բանակը` ի վերջո փախուստի մատնելով թշնամուն։ Օգտվելով նրանից, սակայն, որ Ռասսել Բեյլիի և Նիկեփոր Բրիեննոսի ուժերը չեն հետևում Նիկեփոր Վասիլակիի գլխավորած բանակին` թշնամին մարտի մեջ մտցրեց նոր ուժեր ու շրջապատեց Հայկական բանակին ։ Բռնկված համառ մարտում Խատապ Հայը զոհվեց, իսկ Նիկեփոր Վասիլակին` գերվեց ։

IV փուլ – Օրվա երկրորդ կեսին կայսր Ռոմանոսը ի վերջո մարտի մեջ մտցրեց իր հիմնական ուժերը և անցավ հարձակման, սակայն Ալփ-Արսլանը ևս խոշոր ուժեր նետեց մարտի ու, հետ մղելով հակառակորդին, շարունակեց նեղել շրջապատված Հայկական բանակին ։

V փուլ – Թշնամին կրկին անցավ հարձակման, բայց, շնորհիվ Հայկական բանակի կայունության, այն հետ մղվեց։

VI փուլ – Զարգացնելով հաջողությունը` բյուզանդական հիմնական բանակը թիկունքից հարված հասցրեց Հայկական բանակին շրջապատած թշնամուն։ Գրեթե միաժամանակ էլ շրջապատման օղակի ներսից գրոհի անցան նաև շրջապատվածները։ Համակցված հարվածների արդյունքում արդեն երեկոյան շրջապատումը հաջողությամբ ճեղքվեց և քրիստոնյաների ուժերը ապաստանեցին սեփական ճամբարում ։

VII փուլ – Օգոստոսի 18-ի լույս 19-ի ողջ գիշերվա ընթացքում Սելջուկյան սուլթանության բանակը խոշոր ուժերով անընդհատ մոտեցավ քրիստոնյաների ճամբարին և իրականացրեց հախուռն նետաձգություն։ Ի պատասխան դրա բյուզանդական բանակը և հատկապես նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները իրենք ևս աղեղների հարվածների տակ առան թշնամու շարքերը` ոչ միայն թույլ չտալով վերջինիս հասնել էական առավելության , այլև՝ պատճառելով զգալի կորուստներ, քանի որ, հասկանալի պատճառներով, ճամբարի ամրությունների վրայից գործող հետևակ նետաձիգների արդյունավետությունն անհամեմատ ավելի բարձր էր, քան հեծյալ վիճակում գործող հակառակորդի նետաձիգներինը։ Նույն գիշեր էլ, սակայն, Ալփ-Արսլանին հաջողվեց բանակցություններ սկսել օղուզների, պածինակների, ղփչախների և խազարներ առաջնորդների հետ ու համոզել նրանց իրենց ցեղակիցներով անցնել իր կողմը։ Թոռնիկ Գոդերձ Հայի ղեկավարության տակ գտնվող ղփչախները և խազարները հենց այդ գիշերն էլ միացան թշնամուն, իսկ օղուզներին ու պածինակներն էլ, չնայած Միքայել Աթալիատեսի ջանքերին, արտաքնապես մնացին հավատարիմ, սակայն պատրաստվեցին նույնը անել արդեն մարտի ժամանակ ։

VIII փուլ – Օգոստոսի 19-ի առավոտյան բյուզանդական բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները դուրս եկան ճամբարից և ամրությունների դիմաց մարտակարգ ընդունեցին։ Աջ թևի ղեկավարությունը ստանձնեց Թեոդորոս Ալիաթեսը, ձախինը` Նիկեփորի Բրիեննոսը, կենտրոնի և ողջ բանակի ղեկավարությունն իր վրա վերցրեց Ռոմանոսը IV-ը, իսկ պահեստազորը հանձնվեց կայսեր խորթ որդի Անդրոնիկոս Դուկասին։ Սելջուկյան սուլթանության բանակը ևս, մոտենալով հակառակորդին, մարտակարգ ընդունեց` առաջին շարքում տեղաբաշխելով թեթև, երկրորդ շարքում` ծանր հեծելազորը, իսկ հետևազորը թողնելով թիկունքում։ Միաժամանակ հնարավոր խաղաղության հարցով քրիստոնյաների ճամբար մի դեսպանություն եկավ, սակայն այն որևէ արդյունքի այդպես էլ չհասավ, քանի որ Ալփ-Արսլանը իրականում ձգտում էր ժամանակ շահել, իսկ Ռոմանոսն էլ, դեսպանության ժամանումը ընկալելով որպես հակառակորդի թուլության նշան, կուրացել էր Ալփ-Արսլանին վերջնական պարտության մատնելու մարմաջից։ Դեսպանության հեռանալուց որոշ ժամանակ անց Սելջուկյան սուլթանության բանակի ռազմիկները մոտեցան քրիստոնյաների բանակի առաջին շարքին և սկսեցին նետերի տարափ տեղալ հակառակորդի ծանր հեծյալների վրա։ Ի պատասխան դրա մարտի մեջ մտան Հայկական բանակի հետևակ նետաձիգները և, չեզոքացնելով հակառակորդի հեծյալ նետաձիգներին, հետ շպրտեցին նրանց ։ Ցանկանալով զարգացնել հաջողությունը` Ռոմանոսը հարձակման նետեց ծանր հեծյալներին, որոնք կարճ ժամանակամիջոցում պարտության մատնեցին հակառակորդի թեթև հեծյալներին։ Վերջիններս, սակայն, հեշտությամբ պոկվեցին ծանր հեծյալներից և սկսեցին հեռվից նետահարել` իրենց հերթին ստիպելով ծանր հեծյալներին նահանջել ։ Զգալով նման կերպ մարտ վարելու անհեռանկարությունը` Սելջուկյան սուլթանության բանակը առժամանակ նահանջեց, կենտրոնացրեց հիմնական ուժերը և վերջնականապես ընդունեց դուրս եկած մասով դեպի հակառակորդի մարտակարգի կենտրոնն ուղղված աղեղնաձև մարտակարգ ։ Ի պատասխան դրա` քրիստոնյաները իրենց հերթին ընդունեցին իրենց հարազատ խաչաձև մարտակարգը` առաջին շարքի կենտրոնում տեղավորելով հիմնականում Հայկական բանակը, նրա հետևի երկրորդ շարքում` օղուզներին և պածինակներին, իսկ վերջիններիս հետևում էլ, երրորդ շարքի կենտրոնում` պահեստազորը։ Մնացած ուժերը տեղաբաշխվեցին երկրորդ շարքի թևերում ։

IX փուլ – Կեսօրին Սելջուկյան սուլթանության բանակի կենտրոնը անցավ հարձակման, սակայն, շուտով սկսելով իրականացնել կեղծ նահանջ և իր հետևից տանելով հետապնդող հակառակորդին, խառնեց վերջինիս մարտակագը։ Կռահելով թշնամու մարտավարությունը` քրիստոնյաներն իրենց հերթին, սակայն, դադարեցրեցին հետապնդումը և, վերադառնալով ելման դիրքեր, վերականգնեցին մարտակարգը։ Այս կերպ ընթացող փոխադարձ գրոհներով մարտը շարունակվեց բավականին երկար և արդյունքում Սելջուկյան սուլթանության բանակը ի վերջո սկսեց աստիճանաբար նահանջել։

X փուլ – Օրվա երկրորդ կեսին բյուզանդական բանակի իրականացրած հերթական հակահարձակումներից մեկի ժամանակ Ռոմանոսը մարտի մեջ մտցրեց օղուզներին ու պածինակներին։ Վերջիններս, սակայն, անակնկալ կերպով անցան հակառակորդի կողմը և, միանալով թշնամուն, հարձակվեցին քրիստոնյաների բանակի վրա ։ Այս պայմաններում Հայկական բանակը արագորեն նահանջեց և, զբաղեցնելով դավաճանների կողմից լքված երկրորդ շարքի կենտրոնը, գրավեց ամուր պաշտպանական դիրքեր։ Թշնամու հերթական հարձակումը հետ մղվեց ։

XI փուլ – Երեկոյան կողմ Սելջուկյան սուլթանության բանակը, հիմնական ուժերը կենտրոնացնելով սեփական ձախում, անցավ հզոր գրոհի և փախուստի մատնեց ու մասամբ շրջապատեց հակառակորդի աջը ։ Այս վճռական պահին պահեստազորի հրամանատար Անդրոնիկոսը, կեղծ լուր տարածելով կայսեր մահվան մասին, պահեստազորի հիմնական ուժերով լքեց մարտի դաշտը և սկսեց փախուստի գործողությունը ։

XII փուլ – Հայկական բանակի թիկունքով արշաված բյուզանդական բանակի ձախ թևը փորձեց օգնության հասնել սեփական աջին, սակայն իր հտևից բերեց թշնամու աջ թևի ուժերին, որոնք, հետապնդելով հակառակորդին, անցան կենտրոնում մարտնչող Հայկական բանակի թիկունք ։ Այդ ընթացքում պահեստազորը, ինչպես նաև կայսերական բանակի հիմնական այլ ուժերը և հատկապես վարձկանները, թալանելով գումակը, վերջնականապես դիմեցին անկանոն ու խուճապահար փախուստի։

XIII փուլ – Հայկական բանակը, հայտնվելով ճակատից հարձակվող և թիկունք անցած թշնամու խոշոր ուժերի շրջապատման վտանգի մեջ, կարողացավ թևային զորաշարժով պոկվել թշնամուց ու հեռանալ մարտի դաշտից ։

XIV փուլ – Արդեն մութն ընկնելիս Սելջուկյան սուլթանության բանակը շրջապատեց հակառակորդի բանակի մնացորդին և մինչև ուշ գիշեր անխնա ոչնչացրեց կամ գերեց դեռևս դիմադրող քրիստոնյա ռազմիկներին։ Կայսր Ռոմանոս IV Դիոգենեսը, որը մինչ այդ իրավիճակը ինչ որ կերպ փրկելու համար իր թիկնազորով և յուրայիններով քաջաբար մարտի էր նետվել, անդուլ մարտնչելով բոլոր կողմերից առաջացող հակառակորդի ռազմիկների դեմ, ի վերջո մնաց լիովին մենակ, իսկ նրա նժույգն էլ ի վերջո տապալվեց կարկտի պես թափվող նետերի ու նիզակների հարվածներից։ Այս պայմաններում Ռոմանոսը, որի անձնական արիությունն ընդունում էին նույնիսկ հակառակորդները, այնուհանդերձ նույնիսկ հետևակ վիճակում էլ շարունակում էր համառորեն դիմադրել, սակայն ի վերջո նա մի ճարպիկ հարված ստացավ թևին, այլևս չկարողացավ գործադրել ծանր թուրը և ուժասպառ վիճակում գերի ընկավ ։ Մութը վերջնականապես պատեց շրջակայքը և արյունոտ նախորդ օրվան լիովին գերազանցած արյունոտ այս երկրորդ օրն էլ ճակատամարտի հետ միասին ավարտվեց, ընդ որում արդյունքները Արևելքի քրիստոնյաների համար ընդհանրապես և Բյուզանդական կայսրության համար մասնավորապես ավելի քան ողբերգական էին։

Ոչ մի աղբյուր կոնկրետ տեղեկություններ չի տալիս այս ճակատամարտում կողմերի կորուստների մասին, սակայն բոլոր աղբյուրներն էլ ըստ էության միակարծիք են, որ կայսրության արևելյան բանակը օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերվանից սկսած որպես կազմակերպված ուժ սկզբունքորեն արդեն դադարեց գոյություն ունենալ։ Ավելին, ըստ էության դադարել էր գոյություն ունենալ կայսրության փաստորեն ողջ բանակը և միայն մեկ տասնամյակ հետո էր, որ Ալեքսեյ I-ը հսկայական ջանքերի գնով դժվարությամբ վերստեղծելու էր այն, ընդ որում դա արդեն լինելու էր լիովին այլ տիպի մի բանակ։ Ամենաընդհանուր գնահատականներով կայսերական բանակը կորցրեց մոտ 70.000 ռազմիկ, իսկ հայերի կորուստները կարող են գնահատվել մոտ 15.000 ռազմիկի սահմաններում, ընդ որում գերվեցին Նիկեփոր Վասիլակի Հայը և պրոտովեստարիոս Վասիլ-Մլեհ Հայը, իսկ Խատապ Հայը զոհվեց ։ Ինչ վերաբերվում է Սելջուկյան սուլթանության բանակին, ապա վերջինիս կորուստները կարող են գնահատվել մոտ 30.000 ռազմիկի շրջանակներում ։ Բարձրաստիճան այլ անձանց թվում գերության մեջ հայտնվեց նաև հենց ինքը՝ Ռոմանոս IV Դիոգենեսը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:21 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24102
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վերջաբանի փոխարեն


Մանազկերտի ճակատամարտը անմիջական ռազմա-քաղաքական հետևանքներ չունեցավ։ Ռոմանոս IV Դիոգենեսը աննախադեպ խոշոր մի փրկագնի խոստումի դիմաց ի վերջո ազատվեց գերությունից, սակայն Կոնստանդնուպոլսում գահին վերատիրած Միքայել VII-ի դեմ մղվող գահակալական պայքարում արդեն 1072 թ-ի մարտին պարտություն կրեց, կուրացվեց և կարճ ժամանակ անց ստացած վերքերից մահացավ։ Կոնստանդնուպոլսի նախկին դժբախտ կայսրից առանձնապես երկար չապրեց նաև Մանազկերտի հերոս Ալփ-Արսլանը, որը սպանվեց 1072 թ-ի նոյեմբերին։

Մանազկերտի ողբերգական ճակատամարտի դերի և նշանակության գնահատման հարցում արտահայտվում են տրամագծորեն միմյանց հակասող տեղակետներ, որոնց էլ կփորձենք անդրադառնալ ստորև։

Մասնեգտների մի մասը, ամեն կերպ ձգտելով փոքրացնել մարտնչող ուժերի թվաքանակը, արդյունքում նվազեցնում է նաև ճակատամարտի ունեցած նշանակությունը։ Այս խումբ մասնագետները իրենց կարծիքը հիմնավորում են ամենից առաջ այն հանգամանքով, որ այս պարտությանը ոչ միայն անմիջապես, այլ նաև նույնիսկ մոտակա տարիների հեռանկարով էլ չբերեց սուլթանության բանակի մասայական ներխուժման դեպի Փոքր Ասիա, որը կայսրությունը վերջնականապես կորցրեց միայն 1070-ական թվականների ամենավերջին և 1080-ական թվականների սկզբին։ Միաժամանակ նշվում է նաև, որ մի կողմից կորուստները այնքան էլ մեծ չեն եղել, իսկ մյուս կողմից էլ, համապատասխան միջոցների և կամքի առկայության պարագայում, միշտ էլ հնարավոր էր դրանք համալրել։ Հարկ է նշել, որ այս խմբի բոլոր ներկայացուցիչներն էլ, սակայն, այս ամենով հանդերձ ընդունում են, որ ճակատամարտ արդյունքում ըստ էության վերջնականապես կորսվեց որակյալ ռազմիկների մշտական աղբյուր հանդիսացող Հայաստանը, իսկ Կապադովկիան ու Փոքր Ասիան էլ հայտնվեցին հարվածի տակ և այնտեղից ևս արդեն շատ դժվար էր ռազմիկներ հավաքագրել։ Մասնագետների մյուս մասը, դեմ դուրս գալով նախորդ կարծիքին, պնդում է, որ Մանազկերտի ճակատամարտը վերջնականապես վերացրեց բյուզանդական գերիշխանությունը Արևելքում ու հիմք հանդիսացավ կայսրության հետագա անկման համար, իսկ սելջուկյան ներխուժումներ, այս կամ այն կերպ, դեպի կայսրության տարածք եղան սկսած նույն 1073 թ-ից և դրանք, տարին տարու հետ աստիճանաբար ուժեղանալով, 1080 թ-ին վերջնականապես բերեցին կայսրության փոքրասիական տիրույթների հիմնական մասի կորստին։

Մանազկերտի ճակատամարտի իրական նշանակությունը, ըստ իս, կայանում էր նրանում, որ այս պարտության արդյունքում ըստ էության ոչ միայն կազմալուծվեց կայսրության գործնականում ողջ բանակը, այլև, որ ոչ պակաս կարևոր էր, դրանից հետո այլևս չկար և ոչ մի ուժ, որը միջոցներ կներդներ ու համապատասխան կամք կդրսևորեր նոր բանակի կազմակերպման համար։ Կոնստանդնուպոլսում իշխանությանը վերատիրեցին Դուկասները և Միքայել VII-ը, որոնց անճարակ խմբակցությունը այդպես էլ ոչ կամք ու ոչ էլ ցանկություն չդրսևորեց որևէ կերպ փոխել իրավիճակը։ Մանազկերտի պարտությանը հաջորդեցին առնվազն անպտուղ 10 տարիներ, որոնք լի էին կայսեր դեմ կայսրության տարբեր մասերում բռնկվող ապստամբություններով, Սելջուկյան սուլթանության ռազմա-քաղաքական, ինչպես նաև թյուրքական տարրի աստիճանական առաջխաղացմամբ, տնտեսական ու բարոյական անկմամբ։

Հարկ է նաև նշել մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք, որը կդժվարացներ նոր բանակի ստեղծումը նույնիսկ համապատասխան կամքի ու միջոցների առկայության պարագայում։ Բանն այն է, որ, թեև Ռոմանոսը IV Դիոգենեսը կենտրոնացրել էր 200.000-անոց մի բանակ, սակայն այս բանակի կազմում շատ էին տարացեղ վարձկանները, որոնք, բնականաբար, ճակատամարտին անմիջապես հաջորդող ժամանակաշրջանում ցրվեցին՝ թյուրքական արմատներ ունեցող վարձկանները միացան Սելջուկյան սուլթանության բանակին, իսկ քրիստոնյա վարձկաններն էլ կամ իրենց հիմնական մասով վերադարձան իրենց տեղերը, քանի որ նրանց վճարող արդեն չկար, կամ էլ, խոսքը սրանց ավելի փոքր մասի մասին է, իրենց մասնակցությունը բերեցին սկիզբ առնող գահակալական պայքարի քաոսին՝ պայարող ուժերից որևէ մեկի կողմում։ Այս առումով յուրօրինակ էր հատկապես կայսրության բանակում գտնվող հայերի վիճակը, որոնք, այն պայմաններում, երբ կայսրական իշխանությունը Արևելքում ըստ էության լիովին վերացել էր, արագորեն ինքնակազմակերպվեցին, տաղանդավոր Փիլարտոս Վարաժնունու և նրա հաջորդների օրոք ստեղծեցին իրենց ռազմական պետությունները և, մտնելով պետականաշինության մի նոր փուլ, ըստ էության իրենք ևս վերջնականապես կորան կայսրության համար։

Այսպիսով թերևս կարելի է ասել, որ, եթե նույնիսկ մի կողմ էլ թողնենք կայսերական բանակի կրած բավականին մեծաքանակ կորուստները, որոնք ինքնին ծանր էին ցանկացած բանակի համար, ոչ պակաս աղետաբեր հետևանք ունեցավ ամենից առաջ հենց այն հանգամանքը, որ ըստ էության վերջնականապես վերացան համենայն դեպս գոնե իր նախկին տեսքով կայսերական բանակը վերստեղծելու նյութատնտեսական ու քաղաքական գործնականում բոլոր նախադրյալները։ Վերջ, Արևելքը դղրդացնող բյուզանդական աշխարհակալ բանակը վերջնականապես անցավ պատմության գիրկը, իսկ այդ պարագայում Բյուզանդիային վիճակված էր ընդամենը միայն սահմանափակվել Կոնստանդնուպոլսով ու նրա շրջակայքով, ինչպես նաև, լավագույն դեպքում, բալկանյան որոշ տարածքներով։

«Դա մեծ Բյուզանդայի մահվան ժամն էր»,- տարիներ առաջ ասված այս խոսքերը թերևս առավելագույնն են բնորոշում Մանազկերտի 1071 թ-ի աղետն ու դրա հետևանքները, այո, մեծ Բյուզանդիան այլևս չկար, իսկ նրա փոխարեն հայտնվեց լավագույն դեպքում հազիվ միայն տարածաշրջանային նշանակություն ունեցող մի պետություն, որը իր նույնիսկ այդ նշանակությունից էր զրկվելու այս դեպքերից մոտ 130 տարի հետո։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 19 ]  На страницу Пред.  1, 2

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB