Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 21 фев 2018, 20:05

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу 1, 2, 3, 4, 5  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:19 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մ. Ի Հակոբյան
Հռոմեա-պարսկական աշխարհը և Հայաստանը
Մաս 1. 224-298 թթ.
(ռազմա-պատմական վերլուծություն)


224 թ-ի ապրիլի 27-ին Որմզդականի ճ-մ-ում Արտաշիր I-ի (220-240) գլխավորած Պարսից թագավորության ու նրա դաշնակիցների միացյալ բանակը գլխովին ջախջախեց Արտաբանես V-ի (213-224) գլխավորած Պարթևական թագավորության բանակին, ընդ որում Սասանյանների տոհմի առաջնորդ Արտաշիրը, որը անհաշտ և նույնիսկ տոհմական ատելություն էր տածում Արշակունիների նկատմամբ, ոչ միայն չբավարարվեց Արտաբանես V-ի մահով, այլև, ոտքերի տակ գցելով մարմնից կտրված վերջինիս գլուխը, անսպառ ատելությամբ սկսեց կոխկրտել այն։ Մերձավոր ու Միջին Արևելքի համար բացվում էր նոր մի ժամանակաշրջան՝ Արշակունիների դարաշրջանն ավարտվում էր ու սկսվում էր Սասանյանների դարաշրջանը։

Սասանյանների տոհմը, իհարկե, դեռևս ոչ այդ անվամբ, հնուց ի վեր իշխում էր Պարսկաստանի սիրտը համարվող Պարսք նահանգում, որը միաժամանակ հանդիսանում էր նաև պարսիկների առաջին տերության հիմնադիրների՝ Աքեմանյանների տոհմի, հայրենիքը։ Պարսքում հոգևոր իշխանություն համակարգում վարելով բարձր պաշտոններ՝ Սասանյանները տեղացի, ինչպես նաև այլ մարզերի պարսիկների մեջ ավանդականորեն վայելում էին մեծ հեղինակություն և ընկալվում էին որպես Աքեմենյանների հանգած հուրը մոխրակույտերի միջից կրկին բորբոքող հիմնական ուժը։ Սասանյանների բուն տոհմանունն առաջացել է Պարսքի Անահիտ աստվածուհու տաճարի քրմապետ Սասանի անունից, որն ամուսնացած էր Ստահրի արքունի տոհմի մի աղջկա հետ։ Այս ամուսնությունից ծնվել էր Պապակ անունով մի որդի, որին արդեն հաջողվեց այնպես անել, որ իր կրտսեր որդի Արտաշիրը՝ Սասանյանների մեծ տերության ապագա հիմնադիրը, ստանա բարձր մի զինվորական պաշտոն Դարբակերտ քաղաքում։ Չբավարարվելով սրանով, սակայն, հայր ու որդի շուտով ապստամբության դրոշ բարձրացրին տեղական իշխանավորների դեմ և ավելի մեծացրին իրենց իշխանությունը։ 208 թ-ին Պապակը մահացավ և նրան հաջորդեց ավագ որդին՝ Շապուհը, սակայն կարճ ժամանակ անց սա ևս, գտնվելով լարված հարաբերություններ մեջ փոքր եղբոր հետ, մահացավ, ընդ որում բավականին կասկածելի հանգամանքներում, որից հետո Սասանյանների տոհմի տոհմապետությունը, ինչպես նաև վերջինիս ռազմա-քաղաքական բոլոր ձեռքբերումներն անցան մինչ այդ ռազմական մեծ ուժի և հեղինակության հասած Արտաշիրին։ Հաջորդ տարիներին Արտաշիրն ավելի մեծացրեց իր իշխանությունը, ձեռքի տակ հավաքեց հարևան երկրները և, օգտվելով 220-ական թվականներին Պարթևական թագավորության ծայրահեղ քայքայվածության հասած վիճակից, ապստամբեց արդեն կենտրոնական իշխանության դեմ։

Պետք է ասել, սակայն, որ 220-ական թվականների սկզբի վիճակով «կենտրոնական իշխանություն» ասվածը Պարթևական թագավորության համար որոշակիորեն արդեն պայմանական մի հասկացություն էր։ Այսպես, մինչև անկման վերջին պահն էլ իրար կոկորդ կրծելը չդադարեցրած պարթևական Արշակունի գահակալները այդ ժամանակ պետությունում ստեղծել էին մի վիճակ, երբ մայրաքաղաքում և Միջագետքի մի շարք այլ վայրերում գահակալում էր ժամանակին միահեծան, իսկ այժմ սահմանափակն իշխանություն ունեցող Վաղարշ V-ը (207-213, 213-224՝ Միջագետքում, 224-228), իսկ պետության այլ՝ գավառական, շրջանների վրա էլ իշխանության էր հասել վերջինիս ապստամբած եղբայրը Արտաբանես V-ը։ Միաժամանակ, սակայն, գավառներում ևս Արշակունիների իշխանությունը որևէ կերպ ամուր չէր, քանզի ամեն մի մարզում կամ քաղաքում տեղական իշխանությունն ըստ էության պատկանում էր տեղական տիրակալներից որևէ մեկին և սրանք միայն մեծ պայմանականությամբ էին ենթակա Արտաբանես V-ին։ Այսպիսով, թեև Պարթևական թագավորության իրական արքան ըստ էության հենց Արտաբանես V-ն էր ու երկու եղբայրներից համեմատաբար տաղանդավոր այս գահակալն էր, որ ներկայացնում էր պետությունը արտաքին հարաբերություններում, բայց դե Միջագետքում թագավորող սեփական եղբոր պարագան իր հերթին այնուհանդերձ մեծապես ջլատում էր նրա ուժերը և թուլացնում հզորությունը։ Պարթևների այս երկփեղկվածությունը, սակայն, առժամանակ թվում էր, թե որևէ վտանգ իր մեջ չի պարունակում, քանի որ արտաքին ռազմա-քաղաքական կոնկրետ մարտահրավերներ 220-ական թվականների սկզբի պարագայում երկիրը կարծես դեռևս չուներ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:21 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Պարթևական թագավորության ավանդական հակառակորդ հանդիսացող Հռոմեական կայսրությունը երիտասարդ, սակայն մեծապես մանկամիտ Ալեքսանդր Սևերոսի (222-235) օրոք ապրում էր կայսերական դարաշրջանի ճգնաժամին նախորդող իր վերջին քիչ թե շատ հանդարտ տարիները, սակայն ապագա աղետի ահեղ ստվերն արդեն այն ժամանակ իսկ իրեն արդեն սկսում էր զգացնել տալ և աշխարհասասան այս տերությունը քննարկվող ժամանակաշրջանում ոչ մի կերպ չէր կարող սպառնալ պարթևներին։ Առժամանակ խաղաղ էր նաև երբեմնի ահեղ արևելյան սահմանը։ Բանն այն էր, որ 155 թ-ին Հեռավոր Արևելքում սաբիրների կողմից ծանր պարտության մատնված և նրանց կողմից հետապնդվող հոների հորդան անցավ Ջունգարյան դարպասներն ու շարժվեց դեպի արևմուտք։ Այստեղ, սակայն ստացվեց այնպես, որ այս փախստականները, որոնք պարտություն էին կրել և չէին կարողացել մնալ նույնիսկ իրենց հայրենի տափաստաններում, արդեն հյուսիս-արևելյան կասպյան տափաստաններում, շնորհիվ իրենց մեծաթվության և ավելի հզոր ռազմական համակարգի, կարողացան պարտության մատնել տեղական քոչվոր ցեղերին` բուլղարներին, բասիլներին և խազարներին։ Դեպի արևմուտք հոների տեղաշարժի մյուս արդյունքն էլ եղավ այն, որ աստիճանաբար թուլացավ, իսկ 220-ական թվականներին մասնատվեց ու քայքայման եզրին հայտնվեց նաև երբեմնի հզոր Քուշանական թագավորությունը, ինչն էլ անդորր հաստատեց Պարթևական թագավորության արևելյան սահմաններին։ Հյուսիսից Պարթևական թագավորությունը սահմանակից էր ազգակից Արշակունիների կողմից կառավարվող Մեծ Հայքի թագավորությանը, վերջինիս ազդեցության ոլորտում գտնվող Իբերայի և Աղվանքի թագավորությունները, ինչպես նաև, այս կամ այն չափով, Ալանական ու Բասիլական թագավորությունները։ Հայ Արշակունիներն ու նրանց ենթակա վրաց, ինչպես նաև աղվանցի Արշակունիները հռոմեական սպառնալիքի պայմաններում գործում էին իրենց պարթև ազգակիցների հետ համաձայնության պայմաններում, աջակցում էին Արտաբանես V-ին և այս կողմում ևս պարթևներն ավելի քան ապահով էին։ Ավելին, ռազմունակ Խոսրով I-ի ջանքերով հյուսիսում Մեծ Հայքի թագավորության գլխավորությամբ ստեղծվել էր Մեծ Հայքի, Իբերիայի, Աղվանքի, Ալանական ու Բասիլական թագավորությունների յուրօրինակ մի համադաշնություն, որը, այս կամ այն կերպ գերիշխելով այդ թվում նաև Նախակովկասյան տափաստաններում, իրենից լուրջ մի ուժ էր ներկայացնում։ Պարթևական թագավորության համար հեռանկարային առումով սրվում էր իրավիճակը թերևս միայն Մեծ տափաստանի կենտրոնական ու արևմտյան հատվածներում, սակայն այդ հանգամանքը ևս առայժմ էական վտանգ չէր սպառնում նրանց, այնպես որ, սեփական քայքայվածության մեջ հանդերձ, պարթևները առժամանակ կարող էին իրենց անվտանգ զգալ արտաքին մարտահրավերներից։ Պայթյունը, սակայն, լիովին անսպասելի կերպով եկավ ներսից։

Ընդհանրապես, հազարամյակների ընթացքում Իրանական լեռնաշխարհում պարսիկները կամ պարսկալեզու ժողովուրդները գտնվում են յուրօրինակ ռազմա-քաղաքական հարաբերությունների օրինաչափությունների ոլորտում, երբ պարսկալեզու ժողովուրդներից յուրաքանչյուրը ինչքան ավելի հյուսիս է տեղակայված և մոտ է Մեծ տափաստանին, այնքան ավելի քիչ է քաղաքակրթված, ավելի մարտունակ է և որպես կանոն վարում է ավելի քոչվոր ապրելակերպ։ Իր ժամանակին սկյութները ռազմա-քաղաքական հզորություն հաղորդեցին իրենցից դեպի ավելի հարավ տեղակայված մարերին, որոնք ստեղծեցին մի հզոր տերություն և ի վերջո զիջեցին այն իրենցից ավելի հարավ տեղակայված նստակյաց պարսիկներին։ Նույն կերպ նաև հակասելևկյան ալիք բարձրացրած պարսկական ժողովուրդների մեջ պայքարի դրոշ պարզեցին սակերի կողմից ուժեղացված պարթևները, որոնք Որմզդականի բախտորոշ ճակատամարտում գերիշխանությունը իրենց հերթին զիջեցին նստակյաց պարսիկներին։ Հիշատակված օրինաչափությունը Պարսկաստանի կյանքում նորություն չէր, դրա օրինակներ եղել են ու հետագայում էլի էին լինելու, իսկ վերջինիս բացատրությունը պետք է փնտրել թերևս այն հանգամանքում, որ, հենց որ քոչվոր կամ մարտունակ տարրը ռազմա-քաղաքական գլոբալ կամ կոնկրետ զարգացումների կամ էթնո-մշակութային մակարդակում կորցնում է կապը «քոչվոր աշխարհ»-ի հետ, կորցնում է նաև իր որակյալ հատկանիշները, իսկ այդ պարագայում նստակյաց տարրը, ի դեմս պարսիկների, որը քոչվորների կողմից անխուսափելիորեն նստակայցության անցնելու պայմաններում գենետիկորեն, մշակութային մակարդակում և մարդկային ռեսուրսի առումով մշտապես ուժեղանում էր, գլուխ էր բարձրացնում։ Այսպես եղավ նաև այս անգամ՝ պարթև Արշակունիների և պարսիկ Սասանյանների պարագայում։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:21 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
223 թ-ի վերջին, երբ պարթև Արշակունի եղբայրները քարացած էին իրենց մրցակցության մեջ, Պարսքում պայթեց երկար ժամանակ զսպվող դժգոհությունը, որից հետո ապստամբները, նորաստեղծ Սասանյան Պարսից թագավորության արքա հռչակելով Արտաշիր I-ին, անցան ակտիվ գործողությունների, իսկ անակնկալի եկած Արտաբանես V-ը նահանջեց։ Դրանից հետո այս թագավորությանը միացան նաև Ադիաբենեի և Քարակենեի թագավորությունները, որից հետո սրանք միացյալ ուժերով սեղմեցին այդպես էլ ուժերը հավաքել չհասցրած Արտաբանես V-ին։ Արդյունքում պարթև այս գահակալը, որը, ի տարբերություն իր նախորդներից շատ շատերի, կարողացել էր հաջողությամբ մրցակցել հռոմեացիների հետ, չդիմացավ սեփական երկրի ներսից եկած հարվածին և արդյունքում ընկավ Որմզդականի բախտորոշ ճակատամարտում։ Իրանական լեռնաշխարհի վրա բացվում էր նոր՝ Սասանյանների առավոտը։

Արտաբանես V-ի զոհվելը լայն արձագանք գտավ հարևան երկրներում, ընդ որում մինչ այդ գործնականում արդեն իսկ իր գոյությունը դադարեցրած պարթևական համադաշնությունը փաստորեն արդեն վերջնականապես դադարեցրեց իր գոյությունը։ Արշակունիների գահակարգում երկրորդ տեղն ունեին Մեծ Հայքի Արշակունիները, իսկ մանավանդ այն հանգամանքը հաշվի առնելով, որ, ի տարբերություն անկայունությամբ համակված և դեպի քայքայում ընթացող Պարթևական թագավորության, Խոսրով I Մեծին հաջողվել էր ոչ միայն ամբողջական պահել իր երկրի սահմանները, այլ նաև իր հովանու ներքո ստեղծել նաև դաշնակից ուժերի մի համադաշնություն, պարթև Արշակունիների և նրանց կողմնակիցների բոլոր հուսավառ հայացքներն ուղղվեցին դեպի հյուսիս։ Պետք է ասել, սակայն, որ, եթե շատերը հավատարիմ եղան պարթև Արշակունիներին և նահանջեցին Մեծ Հայքի ուղղությամբ, ապա շատ շատերն էլ հրաժարվեցին հետևել արդեն բավականին վարկաբեկված գահատոհմի գործին և իրենց հնազանդությունը հայտնեցին նորաստեղծ ու եռանդով լի Սասանյաններին։ Այսպես, պարթևական իշխող վերնախավը կազմող երեք ազդեցիկ տոհմերից երկուսը՝ Ասպարապետի ու Սուրենի Պահլավի տոհմը հավատարմության երդում տվեցին Սասանյաններին և արդյունքում Արշակունիների դատը շարունակեց պաշտպանել միայն Կարեն Պահլավ տոհմը։ Նույն կերպ վարվեցին, ի դեպ ասած, նաև Միհրանյանները և արդյունքում փաստորեն ստեղծվեց մի վիճակ, երբ սեփական նախկին հպատակներից պարթև Արշակունիների դատը պաշտպանելու ելավ նրանց հպատակ ազնվականության միայն համեմատականորեն ավելի փոքր մի մասը։

Այժմ կարելի է երկար խոսել պարթև բարձր և նույնիսկ Արշակունիների հետ հազար ու մեկ թելով կապված ազնվականության նման վերաբերմունքի մասին, սակայն կարևոր պատճառների թվում ամենից առաջ դեր խաղացին Արշակունիների մշտական գահակալական գզվռտոցները, որոնք մեծապես իջեցրել էին այս տոհմի վարկը, ինչպես նաև հատկապես այն հանգամանքը, որ իրանական այս գահատոհմը փաստորեն վերջին հաշվով տեղի տվեց առաջացող Հռոմեական կայսրությանը։ Արդյունքում փաստորեն արդեն 220-ական թվականների սկզբին Իրանական լեռնաշխարհում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ այդ տարածաշրջանի բնակիչները ըստ էության սկզբունքորեն դժգոհ էին իշխող գահատոհմից և հենց այդ հանգամանքն էլ վերջին հաշվով բերեց Արշակունիների անկմանը ու Պարթևական թագավորության վերացմանը։

Կանգնելով համաիրանական հավակնություններ ունեցող մի թագավորության գլուխ՝ Արտաշիր I-ը ամենից առաջ լուրջ ուշադրություն նվիրեց իր ռազմական մեքենան կարգավորելու հարցին։ Նախկինում՝ պարթև Արշակունիների օրոք, Պարթևական թագավորության բանակի հիմնական հարվածային ուժը կազմում էր հեծելազորը, որի մեջ առաջնային տեղ ուներ հատկապես ծանր զրահավոր հեծելազորը՝ մարտադաշտում հանդիսանալով այս բանակի գլխավոր հաղթաթուղթը։ Պարթևական հեծելազորի երկրորդ մասը ներկայացված էր մեծաքանակ թեթև հեծելազորով, որը սովորաբար հավաքվում էր Միջին Ասիայի սակա-քուշանական քոչվորների միջավայրից։ Պարթևական բանակի երկրորդ մասը կազմում էր հետևազորը, որը հիմնականում երկու տեսակի էր։ Առաջին խումբ պարթև հետևակայինները կազմվում էր հիմնականում Իրանական լեռնաշխարհի լեռնային շրջանների կիսավայրենի իրանալեզու ցեղերի կամ ժողովուրդների կողմից, որոնք, մի կողմից թեև մարտունակ էին, սակայն մյուս կողմից էլ կանոնավոր մարտ մղելու ի վիճակի չէին և անկարգապահ էին։ Հետևազորի մյուս մասը կազմված էր գյուղացիության ներկայացուցիչներից, որոնք ընդհանրապես շատ ցածր մարտական որակներ ունեին և, չնայած իրենց բավականին մեծաթվությանը, ոչ մի կերպ վճռական նշանակություն ձեռք չէին բերում։ Փաստորեն պարթևական հետևազորի ընդհանուր մարտական որակներն ու կարգապահությունը, հատկապես հռոմեական լեգեոնների հետ ընդհարվելիս, լիովին անբավարար էր և արդյունքում պարթևական բանակի հիմնական ուժը մարտադաշտում այնուհանդերձ կազմում էր հեծելազորը։ Միաժամանակ պետք է նշել նաև, որ պարթև հեծելազորի գլխավոր մասը կազմող ծանր զրահավոր հեծելազորը, ինչքան էլ հզոր մարտերում, այնուհանդերձ չէր կարող արդյունավետ գործել առանց թեթև հեծելազորի մարտավարական աջակցության, սակայն այս պարագայում ևս խնդիրներ էին առաջանում, քանի որ թեթև հեծելազորի ներկայությունը մարտադաշտում, հաշվի առնելով քոչվորների մշտական անկայուն և փոփոխական բնույթը, ռազմա-քաղաքական տարբեր իրավիճակներում պարթև գահակալների համար հաճախ դժվար էր լինում ապահովել։ Իրոք, հատկապես վերջին տասնամյակներում, Պարթևական թագավորությունում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ մարտադաշտում գործում էին ամենից առաջ ծանր զրահավոր հեծյալները, ինչպես նաև մեծաքանակ, սակայն մարտական ցածր որակ ունեցող հետևակայինները։ Արդյունքում ահա հենց այս վիճակն էլ փորձ կատարեց փոխել Արտաշիր I-ը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:22 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Սասանյան առաջին այս գահակալը, ամուր կերպով գիտակցելով, որ թեթև հեծելազորի տեսանկյունից Մեծ տափաստանի քոչվորների վրա հույս դնելն իրեն արդեն մեծապես չի արդարացնում, իսկ այդ պարագայում էլ ծանր զրահավոր հեծելազորը մարտավարական առումով կորցնում է իր հիմնական որակները, ստեղծեց նախկինի համեմատ ավելի թեթև, բայց նաև մեծաքանակ մի հեծելազոր, որը գտնվում էր յուրօրինակ միջին մի մակարդակում, ի համեմատ պարթևական տիպի ծանր զրահավոր հեծյալների և քոչվոր-տափաստանային տիպի թեթև հեծելազորների։ Արտաշիրի օգտին խաղաց նաև այն հանգամանքը, որ հենց քննարկվող ժամանակաշրջանում ողջ տարածաշրջանում սկիզբ առած սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջությունը աստիճանաբար առաջացրել էր հասարակական հարաբերությունների յուրօրինակ մի տեսակ, որը հետագայում բերելու էր ֆեոդալիզմ կոչվող սոցիալ-տնտեսական կացութաձևին։ Հիշատակված զարգացումների հաշվին ստացվեց այնպես, որ այն, ինչ չէին նկատել վերջին պարթև Արշակունիները, նկատեց Արտաշիր I-ը, որը, համահունչ ընթանալով իր ժամանակի պահանջներին, ստեղծեց միջին ու ավելի բազմաքանակ, իսկ, քանզի ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ, պարթևական ծանր զրահավոր հեծելազորի վերանալուց հետո արդեն այնուհանդերձ փաստորեն նաև նախկինի համեմատ ավելի թեթև, բայց ըստ էության ծանր տիպի ավելի մեծաքանակ մի հեծելազոր։ Իրոք, Արտաշիրի ձեռքի տակ էին հայտնվել մանր ու միջին դասի ազնվականների բավականին հոծ զանգվածներ, որոնցից էլ կազմվեց մեր կողմից հիշատակված հեծելազորը, որը զիջում էր պարթևականին, սակայն որը նաև, ինչպես ասվեց, պարթևական ծանր զրահավոր հեծելազորի բացակայության պայմաններում, ինքն էլ ըստ էության հանդիսանում էր ծանր հեծելազոր։ Ինչ վերաբերվում է հետևազորին, ապա այստեղ փոփոխություններ համեմատականորեն քիչ եղան, թեև, ի տարբերություն նույն պարթևների, սեփական բարձր հոգևոր ու քաղաքական հեղինակության հաշվին Արտաշիրը և նրա անմիջական հաջորդներից ոմանք կարող էին հույս ունենալ մինչ այդ պարթևներին որոշակի թեականթյամբ ծառայելու պատրաստ պարսիկ գյուղացիության, ինչպես նաև պարսկալեզու լեռնային վայրենի ցեղերի ավելի ոգևորված մասնակցության վրա։

Այսպես թե այնպես, սակայն Սասանյանները կենաց ու մահու պայքար էին հայտարարել Արշակունիներին և արդեն պարզ էր, որ հաջորդ հարվածը գալու է Պարթևական թագավորության հարևան Արշակունի տիրակալներին։ Առաջնորդվելով սկիզբ առնող վտանգ կանխելու մտայնությամբ, ինչպես նաև գուցե նաև ինչ որ տեղ հույս ունենալով վերականգնել իր ազգակիցների իշխանությունը Իրանական լեռնաշխարհում, Մեծ Հայքի թագավորության արքա Խոսրով I Մեծը պայքար սկսեց Սասանյանների դեմ։ Սկիզբ էր առնում և դրանից հետո մոտ երեք տասնամյակ շարունակվելու էր վճռական մի պատերազմ արիական աշխարհի ներսում, որը խոշոր հետևանքներ էր ունենալու և որը, սակայն, մինչև այժմ լավ ուսումնասիրված չէ։
225 թ-ը ծախսելով ուժերը կենտրոնացնելու վրա՝ 226 թ-ի գարնանը Խոսրով I Քաջի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների (մոտ 120.000), ինչպես նաև Իբերիայի, Ալանական, Բասիլական և Աղվանքի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 50.000, այդ թվում հոներ, խազարներ և լեզգիներ) ասպատակեց Ատրպատականը և Հյուսիսային Միջագետքը[1], որից հետո արագացված երթով մոտեցավ Տիզբոնին։ Հենց այս քաղաքի պատերի տակ էլ նույն թվականի ամռանը դաշնակից ուժերը ծանր պարտության մատնեցին Արտաշիր I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակին (մոտ 120.000), սակայն ի վերջո, չկարողանալով տիրել Արշակունիների նախկին մայրաքաղաքին, նահանջեցին։[2] Հայոց արքայի գլխավորած դաշնադրությունը վերստին հարվածեց Սասանյանների Ատրպատականին ու Միջագետքին 227,[3] 228[4] և 229[5] թվականներին, ընդ որում բոլոր դեպքերում էլ Խոսրով I-ի միացյալ բանակն այնուհանդերձ արդյունքում ստիպված էր լինում նահանջել։ Իհարկե, այս հարձակումների արդյունքում Սասանյանների և Արտաշիր I-ի վիճակն էլ մեծ հաշվով թեթև չէր, բայց այնուհանդերձ վճռական հաջողության չէին կարողանում հասնել նաև Արշակունիների օգտին գործող ուժերը, որոնք, դրան գումարած նաև, 228 թ-ին կորցրին նաև Միջագետքում քիչ թե շատ իշխանություն ունեցող Վաղարշ V-ին։

230 թ-ի գարնանը, փորձելով կանխել Հայոց արքայի հերթական տարեկան հարվածը, Արտաշիր I-ի գլխավորած Պարսից, Շարհատի գլխավորած Ադիաբենեի և Դոմիցիանի գլխավորած Քարակենեի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 45.000) անակնկալ հարված հասցրեց Հյուսիսային Միջագետքի ուղղությամբ, որից հետո հռոմեական բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) գրավեց Բզաբդե ամրոցը (Հայոց Միջագետք, Ծավդեք գավառ, Տիգրիսի աջ ափին),[6] իսկ Մեծ Հայքի թագավորության բանակից էլ՝ Արզնը[7]։ Սասանյանների հղացած հարվածը արևմտյան ուղղությամբ նրանց որևէ էական հաջողություն այնուհանդերձ չտվեց և արդյունքում հենց նույն 230 թվականին Հայոց արքան հերթական հարվածը հասցրեց Ատրպատականին ու Միջագետքին,[8] իսկ 231 թ-ին էլ ոչ միայն կրկնեց այն[9], այլև հասավ նրան, որ Արտաշիր I-ը իր բանակի մնացորդով նահանջեց մինչև Քուշանական թագավորության արևմտյան սահման։ Փաստորեն Հայկական Յոթերորդ գերիշխանության սահմանները հարավում հասան մինչև Կենտրոնական Միջագետք և Պարսքի հյուսիսային սահման։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:23 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Սասանյանների վառած պատերազմը ոտնահարել էր նաև հռոմեական շահերը ու այստեղ ևս չէին կարող աչքաթող անել նորեռանդ տիրակալին։ Արդյունքում թեև արդեն 23 տարեկան դարձած, սակայն այդպես էլ մանկական տարիքից ըստ էության դուրս չեկած Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը, բնականաբար իր մոտիկների դրդումով, պատրաստվեց հարված հասցնել Սասանյաններին, ընդ որում այս ճանապարհին աչքաթող չարվեց նաև դաշնակցությունը Խոսրով I Քաջի հետ։ Հակասասանյան ուժերը, պատրաստվելով ոչնչացնել Պարսքում հիմնավորված Արտաշիր I-ին, նախատեսել էին վերջինիս հարված հասցնել երկու հիմնական ուղղություններով։ Առաջին ուղղությունը, որը ըստ հռոմեական ռազմական տեսաբանների կոչված էր լինելու գլխավորը, իր մեջ ներառում էր հարված Մծբինից դեպի հարավ-արևելք՝ հռոմեական հիմնական, ինչպես նաև Մեծ Հայքի հարակից օժանդակ ուժերով։ Երկրորդ ուղղությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Հայոց արքայի դաշնակից համադաշնության բանակին և որում արդեն հռոմեական ուժերն էին ավելի փոքրաթիվ ու օժանդակ, ընդգրկում էր Հայաստանից հասցված հարվածը Թավրիզին, որից հետո կողմերը պետք է իրար գային Պարսքի հյուսիսում։ Թվում էր, թե ամեն ինչ լավ է մտածված, սակայն հիշատակված ծրագիրն այնուհանդերձ հաջողության չբերեց։

Անհաջողության պատճառներից գլխավորն ըստ երևույթին եղավ այն, որ Հռոմի կայսրը, ականջ կախելով ապագա պատերազմի վտանգներից որդուն զերծ պահելու մղումներով տրվող սեփական մոր խորհուրդներին, դանդաղ գործեց։ Այսպես, արդեն աշնան սկզբին Խոսրով I-ի գլխավորած ուժերը Վասպուրական-Թավրիզ-Գանձա երթուղով իջան Ատրպատական, սակայն ավելի արևմուտքից դեպի Միջագետք առաջացող հռոմեացիները ուշանում էին։ Արդյունքում Պարսից թագավորության բանակի (մոտ 30.000) պարտիզանական հարվածների, ինչպես նաև սկսված ձմեռային ցրտերի պայմաններում կրելով զգալի կորուստներ, Խոսրով I-ի գլխավորած ուժերը ի վերջո հետ քաշվեցին դեպի հյուսիս։[10] Ավելի լավ չէին ընթանում նաև Ալեքսանդր Սևերոսի գործերը։ Երիտասարդ այս կայսրը, փորձելով առաջանալ Մծբինից դեպի հարավ-արևելք, թեև 232 թ-ի նոյեմբերին Հատրայի ճ-մ-ում ծանր գնով, բայց այնուհանդերձ հաղթեց Պարսից թագավորության բանակներից գլխավորին (մոտ 70.000, ուղիղ 700 փիղ, 1.800 մարտակառք), սակայն, Պարսից թագավորության մեկ այլ բանակ շրջապատեց Եփրատ գետի հունով հարավ շարժվող հռոմեական լրացուցիչ զորասյանը (մոտ 30.000) ու, թեև ծանր կորուստներով, սակայն լիովին ոչնչացրեց այն, ինչի արդյունքում Ալեքսանդր Սևերոսի հիմնական ուժերը ստիպված եղան վերջին հաշվով նահանջել։[11] Փաստորեն հակասասանյան ուժերի գլխավորը կոչված այդ հարվածը, որին մասնակցեց նաև Հռոմեական հզոր կայսրությունը, ավարտվեց լիակատար անհաջողությամբ և Արտաշիր I-ը կարողացավ ոչ միայն պահել դիրքերը, այլև շարունակել սպառնալիք հանդիսանալ շրջակա երկրների համար։ Ալեքսանդր Սևերոսին Հռոմ տարան կարևոր ներքաղաքական զարգացումները, սակայն կրած անհաջողություններից հետո, ցանկանալով գոնե որևէ կերպ ուժեղացնել Պարսից թագավորության դեմ պայքարող տեղական հռոմեամետ ուժերը, նա հաջորդ տարի վերականգնեց Հայոց Միջագետքի թագավորությունը` նրա արքա հռչակելով Աբգար X-ին (233-253)։

233 թ-ին Սասանյանների դեմ պայքարում փաստորեն կրկին առաջամարտիկի դեր ստանձնած Խոսրով I Քաջը, հավաքելով իր բանակը և կենտրոնացնելով համադաշնության ուժերը, Վասպուրական-Թավրիզ-Գանձա-Կենտրոնական Ատրպատական երթուղով կրկին իջավ դեպի հարավ ու այս անգամ կարողացավ զգալի հաջողություն գրանցել՝ տիրելով Էկբատանին[12]։ Այնուհետև, ձգտելով վերջնականապես ճզմել Սասանյան տիրակալին, Հայոց արքան 234[13], 235[14], 236[15] և 237[16] թվականներին ծանր հարվածներ հասցրեց արդեն Պարսքին և Հարավային Միջագետքին, թեև վերջին հաշվով Սասանյաններին արմատախիլ անել այդպես էլ չկարողացավ։ Դրանից հետո մարտական գործողություններում սկիզբ առավ մի դադար, քանի որ մի կողմից Խոսրով I-ին էր պետք ուժերը կարգի բերել և հանգստանալ, մյուս կողմից էլ դաշնակցի Հռոմում էին սկիզբ առել վճռական իրադարձություններ։

Այդպես էլ ավարտին չհասցնելով արևելյան գործերը՝ Ալեքսանդր Սևերոս և իր մայրը պատերազմ էին սկսել գերմանացիների դեմ, սակայն, սանձազերծելով պատերազմ, երիտասարդ կայսրն ու նրա մայրը գործել էին խիստ անվճռականությամբ, ինչն էլ ի վերջո պայթեցրել էր նրանց դեմ բանակում վաղուց ի վեր առկա դժգոհությունը։ Արդյունքում 235 թ-ի մարտի 19-ին Ալեքսանդր Սևերոսն ու նրա մայրը ապստամբած զինվորների կողմից սպանվել էին, որից հետո ապստամբները կայսր էին հռչակել հասարակ ծագման տեր և զինվորներից սերող Մաքսիմինոս I Թրակիացուն (235-238)։ Հռոմեական կայսրությունում սկիզբ էր առնում նրա ամենամռայլ ժամանակաշրջաններից մեկը՝ այսպես կոչված «զինվորական կայսր»-ների խառն ու մեծ արյունով լի դարաշրջանը, որը վերջնականապես անցյալի գիրկն էր ուղարկելու ոչ միայն հռոմեական տերության հզորությունն ու փառքը, այլև հռոմեական ողջ ապրելակերպն ընդհանրապես և կայսրության ռազմական մեքենան՝ մասնավորապես, իսկ այս պայմաններում բարդանում էին նաև հայերի գործերը։ Մաքսիմինոսն ընդհանրապես, լինելով հսկայական բոյի և մեծագույն ուժի տեր, բայց որոշակիորեն արդեն տարիքն առած հզոր մի ռազմիկ, թերևս միայն իրեն հայտնի պատճառներով չէր սիրում հայերին, ընդ որում նրա վերաբերմունքը հայերի նկատմամբ չփոխեց նաև 237 թ-ի սեպտեմբերին Հռենոսի ճահճապատ անտառներում Հայկական օժանդակ զորաբանակի խիզախ մաքառումը[17], իսկ այդ պայմաններում Խոսրով I-ը որևէ կերպ չէր կարող հույս դնել հռոմեացիների աջակցության վրա։

Զինվորական առաջին կայսեր խստասիրտ դաժանությունն ու նրա պաշտոնյաների հսկայական չափերի հասնող ապօրինությունները ի վերջո հանգեցրին նրան, որ 238 թ-ի մայիսի 10-ին Մաքսիմինոս I Թրակիացին ու իր որդին զոհ գնացին լեգեոներների հղացած հերթական դավադրությանը, որից հետո շատ կարճ ժամկետով գահի վրա իրար հաջորդեցին փոքրասիական ծագում ունեցող հայր և որդի Գորդիանոս I-ը (238) Գորդիանոս II-ի (238) հետ միասին, սրանց դեմ դուրս եկած սենատի թեկնածուներ, միաժամանակ իշխած Բալբինը ու Պուպիենը (238), իսկ հետո էլ ի վերջո գահակալած Գորդիանոսների թոռ ու որդի, 13-ամյա Գորդիանոս III-ը (238-244)։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:24 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Քիչ թե շատ ամուր հաստատվելով հռոմեական գահին՝ երիտասարդ Գորդիանոսը կրկին առաջին պլան մղեց կայսրության սահմանների անվտանգության հարցը՝ ըստ էության շարունակելով մի պահ մոռացված Ալեքսանդր Սևերոսի որդեգրած ռազմա-քաղաքական գիծը։ Արդյունքում պարզ է, որ վաղ թե ուշ Գորդիանոս III-ը պետք է դուրս գար նաև աստիճանաբար ուշքի գալ փորձող Սասանյանների դեմ, որոնց մոտ, սակայն, ևս փոփոխություններ էին եղել։ Արդեն ծերացող Արտաշիր I-ը 239 թ-ին տիրել էր Հյուսիսային Միջագետքի ամենահարավում գտնվող հռոմեական Դուր-Եվրոպոս սահմանային քաղաքին, իսկ 240 թ-ին էլ՝ Հատրային։ Հենց այս վերջին քաղաքի երկարատև պաշարման ժամանակ էր, ահա, որ արդեն հիվանդ Արտաշիը թագադրել էր իր որդի Շապուհին, ընդ որում նախատեսվում էր, որ հզոր այս ռազմիկը և զորականը, որը մասնակցել էր վերջին տարիներին իր հոր իրականացրած բոլոր հիմնական ռազմա-քաղաքական ձեռնարկումներին, դրանցում աչքի էր ընկել գործնական խելքով, խիզախությամբ և անձնական մեծ քաջությամբ, Սասանյան առաջին արքայի մահից հետո պետք է հաջորդեր հորը։ 243 թ ապրիլին, հիմնադրած Սասանյանների նոր պետությունը, բայց մեծապես հենց Հայոց արքա Խոսրով I Քաջի ջանքերով այդպես էլ դիրքերն ամրապնդել չկարողացած ու սեփական ջանքերի պտուղները լիարժեք չվայելած, մահացավ Արտաշիր I-ը, որին էլ հաջորդեց նրա մինչ այդ գահակից որդի Շապուհը՝ Շապուհ I-ը (243-273)։ Այս ժամանակ արդեն ամենայն թափով ընթանում էին հռոմեական նախապատրաստությունները դեպի արևելք իրականացվող հերթական արշավանքի ուղղությամբ և Շապուհ I-ը ոչ մի պահ չկորցնելով ձեռնամուխ եղավ հոր մահից անմիջապես հետո վտանգի տակ հայտնված սեփական պետությունը պաշտպանելու գործին։

243 թ-ի աշնանը երիտասարդ Գորդիանոս III-ը, ինչպես մի ժամանակ իր դժբախտ նախորդ Ալեքսանդր Սևերոսն էր արել, սկիզբ դրեց մարտական գործողություններին Պարսից թագավորության դեմ։ Մինչ այդ Շապուհ I-ի արագընթաց ջոկատները, փորձելով կանխել թշնամու առաջխաղացումը կամ գոնե դժվարացնել այն, առաջացել էին Հյուսիսային Միջագետքի հյուսիս-արևմտյան սահմանների ուղղությամբ և երևացել էին նույնիսկ Անտիոքի շրջակայքում, սակայն այժմ Գորդիանոս III-ի գլխավորած հռոմեական (մոտ 150.000[18]), ինչպես նաև Մեծ Հայքի (մոտ 30.000) և Հայոց Միջագետքի (մոտ 5.000) թագավորությունների միացյալ բանակը, հետապնդելով Անտիոք-Խառան երթուղով արագորեն նահանջող Պարսից թագավորության բանակին (մոտ 100.000) ու առանց մարտերի մտնելով Խառան, Ռաշ-Այնի (Հյուսիսային Միջագետք, Խառանից մոտ 87 կմ արևելք) մոտ ի վերջո հասավ թշնամուն ու հաղթեցին նրան` առանց մարտերի մտնելով սկզբում Ռաշ-Այն, իսկ հետագայում նաև Դուր-Եվրոպոս։[19] Առաջիկա պատերազմում ձեռք էր բերվել լուրջ հաջողություն և դաշնակից ուժերը որոշեցին զարգացնել այն՝ առաջանալով Տիզբոնի ուղղությամբ։ Փաստորեն, ինչպես մինչ այդ բազմիցս եղել էր պարթևների պարագայում, ահեղ սպառնալիք կախվեց Կենտրոնական Միջագետքի ու Տիզբոնի վրա, ինչը ստիպեց Շապուհ I-ին ի մի բերել բոլոր առկա ուժերը և կենաց ու մահու մի մարտ տալ։

Դաշնակից ուժերը, վերսկսելով առաջխաղացումը դեպի հարավ-արևելք, 244 թ-ի փետրվարին մոտեցան Բեթ-Մաշկենե կոչվող վայրին, որտեղ էլ նույն թվականի փետրվարի 11-ին տեղի ունեցավ խոշոր մի ճակատամարտ։ Դժբախտաբար այս վճռական ընդհարման մանրամասները մեզ չեն հասել, սակայն առկա պատառիկներից թերս կարելի է վերականգնել մարտի որոշակի դրվագներ և, մասնավորապես, գալ հետևության, որ Սասանյանների գահակալը հակառակորդի դեմ է նետել իր ողջ հեծելազորը, որի վճռական հարվածն էլ հենց բերել է նրան, որ Գորդիանոս III-ը, ծանր վերք ստանալով ազդրին, տապալվել է նժույգից։ Բեթ-Մաշկենեյի արյունոտ ճակատամարտը վերջացավ առանց կողմերից որևէ մեկի համար վճռական հաջողության[20], սակայն դաշնակից ուժերի առաջխաղացումը վերջին հաշվով կասեցվեց, ինչին ոչ քիչ չնպաստեց նաև այն հանգամանքը, որ կայսրը ծանր վիճակում էր։ Առժամանակ բանակի հրամանատար հռչակվեց ծագումով հռոմեական Արաբիա պրովինցիայից սերող պրետորյանների պրեֆեկտ Ֆիլիպը, որից հետո արդեն փետրվարի կեսերին դաշնակից ուժերը որոշեցին նահանջել։ Հենց այդ ընթացքում էլ 244 թ-ի փետրվարի 25-ին Ֆիլիպի հրամանով ծանր վերքից տառապող Գորդիանոսը III-ը սպանվեց, իսկ բանակն էլ կայսր հռչակեց Ֆիլիպին՝ Ֆիլիպ I Արաբին (244-249)։ Նորահռչակ կայսրը ր իր իշխանության ամրապնդման հետ կապված մեծ խնդիրներ ուներ և ոչ մի կերպ չէր ուզում ռազմական գործողությունների հետագա շարունակում, որոնք ձեռք չէին տալիս նաև ծանր կորուստներ կրած Շապուհ I-ին։ Արդյունքում կողմերը քաշվեցին ելման դիրքեր և որևէ փոփոխություն տեղի չունեցավ։

Հռոմեական հերթական արշավանքը դեպի արևելք ավարտվեց առանց որևէ արդյունքի, բայց դրան գումարվեց նաև այն, որ Հռոմեական կայսրության գահին հենց այդ արշավանքից հետո բազմած կայսր Ֆիլիպը հետագայում ոչ մի ցանկություն չդրսևորեց գործել Սասանյանների դեմ, մանավանդ որ կայսրության ներքին դրությունն էլ ոչ մի կերպ կայուն համարվել չէր կարող։ Ստեղծված պայմաններում, փաստորեն, Շապուհ I-ի դեմ պայքարի ողջ բեռը շարունակում էր մնալ Հայոց արդեն ծերացող արքա Խոսրով I Քաջի ուսերին։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:24 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
249 թ-ին[21], երբ Ֆիլիպ I-ը սպանվեց և Հռոմեական կայսրությունը արդեն երկար ժամանակով սուզվեց գահակալական արյունոտ պայքարի մեջ, իսկ «զինվորական կայսր»-ներն էլ սկսեցին «փայլել» իրենց ողջ ուժով, Խոսրով I Քաջի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների (մոտ 120.000), ինչպես նաև Իբերիայի, Ալանական, Բասիլական և Աղվանքի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 50.000, այդ թվում հոներ, խազարներ և լեզգիներ) հերթական անգամ իջավ Միջագետք և Տիզբոնի ճ-մ-ում հաղթանակ տարավ Շապուհ I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակի (մոտ 130.000) նկատմամբ[22]։ Հաջորդ տարի՝ 250 թ-ին, փորձելով զարգացնել հաջողությունը, Հայոց արքան մի նոր հարված հասցրեց արդեն Ատրպատականի և Էկբատանի ուղղությամբ՝ այս անգամ նպատակ ունենալով միավորվել արևելքից Վասուդևա II-ի (մոտ 220 - ուղ. 250) գլխավորությամբ ի վերջո առաջխաղացող և կարծես թե Արշակունիների դատի պաշտպանության գործին լծված Քուշանական թագավորության բանակի (մոտ 80.000) հետ։ Արդյունքում, սակայն, ստացվեց այնպես, որ Շապուհ I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակն ինքը առաջինը հասավ Վասուդևայի բանակին և անակնկալ հարձակումով գլխովին ջախջախեց վերջինիս, ընդ որում մարտում զոհվեց նաև քուշանների արքան։ Ստեղծված պայմաններում, փաստորեն մնալով առանց հիմնական դաշնակից ուժերի, Հայոց արքան իր ուժերով հետ քաշվեց դեպի սեփական լեռներ[23], ընդ որում հատկանշական է, որ Շապուհ I-ը ևս, խուսափելով ընդհարումից, հեռացավ Պարսք։ Փաստորեն, թեև երկու կողմերն էլ մարտնչում էին ուժերի ծայրահեղ լարումի պայմաններում, բայց հաջողությունը առժամանակ մնաց հայերի կողմը և Հայկական Յոթերորդ գերիշխանության սահմանները արևելքում հասան մինչև Քուշանական թագավորության արևմտյան սահման։

251 թ-ը Շապուհ I-ի համար ամենևին էլ հեշտ տարի չէր։ Ընթանում էր նոր արքայի ինքնուրույն թագավորության արդեն 8-րդ տարին, սակայն վերջինիս ոչ մի կերպ չէր հաջողվում իր իշխանությունը ամրապնդել, այն ամբողջովին տարածել Իրանական լեռնաշխարհի վրա և պոկվել իր համառ հակառակորդից՝ Հայոց արքա Խոսրով I Մեծից։ Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ արդեն պարզ էր՝ ռազմական միջոցառումներով առաջիկա տարիներին ոչ մի լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Այս պայմաններում Շապուհ I-ը դիմեց քաղաքական սպանության հինավուրց և փորձված մեթոդին՝ որոշվեց սպանել Հայոց արքա Խոսրովին։

Հայոց արքայի դեմ նյութված դավադրության հանգամանքները բավականին հայտնի են՝ Սուրեն Պահլավյան տոհմին պատկանող Անակը, իբր ապստամբած լինելով Շապուհ I-ի դեմ, 251 թ-ի վերջին տեղափոխվեց Հայոց թագավորության տարածք և այստեղ լավ ընդունելության արժանացավ Սասայանների դեմ պայքարում դաշնակիցների աջակցության մեծ կարիք ունեցող Խոսրով I-ի կողմից։ Այնուհետև, արդեն 252 թ-ի ապրիլին, օգտվելով հարմար առիթից, Անակը, միայնակ մնալով Հայոց արքայի հետ, սրի հատու հարվածով ծանր վերք հասցեց նրան։ Դրանից հետո դեռևս կենդանի Խոսրով I-ի Քաջի հրամանով սպանվեց ինչպես Անակը, այնպես էլ կոտորվեցին նրա տոհմն ու ընտանիքի անդամները, բացառությամբ մանկահասակ որդի Գրիգորից[24], սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չերկարացրեց Հայոց հզոր այդ արքայի կյանքը, որը այս դեպքերից կարճ ժամանակ անց էլ մահացավ։ Այսպիսով Սասանյանների թագավորության դեմ գրեթե երեք տասնամյակ մղված Մեծ Հայքի թագավորության պայքարը, կարծես թե գտնվելով հաջողության փուլում, իր անակնկալ ավարտը ունեցավ, քանզի Խոսրով արքայի սպանությունից հետո Հայկական Յոթերորդ գերիշխանությունը ըստ էության վերջացավ և Մեծ Հայքի թագավորությունից անջատվեցին գերիշխանություն ընդունած բոլոր երկրները։ Մեծ Հայքի թագավորության կազմում մնացին Հայաստանի 14 նահանգ և Մինչեփրատյան Ծոփքը, իսկ Տրդատ արքայազնի մանկահասակության պայմաններում էլ թագավորության խնամակալ-արքա հռչակվեց Խոսրով I Քաջի եղբայր Խոսրովը` Խոսրով II-ը (252-253, 293-298` մի մասում)։ Հենց այս ժամանակ էր, ահա, որ երկիրը կանգնեց բարդ մարտահրավերների առջև։ Խոսրով I Քաջի սպանությունը վերջ դրեց Հայկական Յոթերորդ գերիշխանությանը, բայց այն քայքայեց նաև մինչ այդ Մեծ Հայքի թագավորության գլխավորությամբ գործող համադաշնությանը, որի սիրտն ու ոգին Հայոց հենց այս քաջարի տիրակալն էր։ Խոսրով II-ը, տարված գահակալական միանձյա իշխանության հասնելու ցնորքներով, ոչ մի կերպ չկարողացավ արժանի լինել իր եղբորը, մանավանդ որ հենց այդ ժամանակ Շապուհ I-ը անցել էր ակտիվ գործողությունների։

253 թ-ի ամռանը Պարսից թագավորության բանակը (մոտ 130.000) մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք։ Ստեղծված պայմաններում, փոխանակ միասնական դիմադրություն կազմակերպելու, Խոսրով II-ը ոչնչացրեց եղբոր` Խոսրով I Քաջի, ընտանիքի բոլոր անդամներին և, որպեսզի ամրապնդի իր դիրքերը, ընդունեց Պարսից թագավորության գերիշխանությունը։ Խոսրովի ընտանիքից փրկվեց միայն մանկահասակ արքայազն Տրդատը, որին նրա դայակ Արտավազդ Մանդակունին կարողացավ անցկացնել Հռոմ։ Նույն տարում, սակայն, սակայն, գահին բռնատիրելու պատճառով Խոսրով II-ի դեմ ողջ թագավորությունում առկա դժգոհության արդյունքում գահընկեց արվեց արդեն նաև ըստ էության Շապուհ I-ի խամաճիկի վերածված Խոսրով II-ը, որից հետո թագավորության խնամակալ-արքա հռչակվեց երկիր վերադարձած Արտավազդ Մանդակունին` Արտավազդ VI-ը (253-261)։[25] Միաժամանակ Սասանյան գահակալը վճռական գործեց նաև հայերի հյուսիսային հարևանի՝ Իբերիայի թագավորության, նկատմամբ, որի Արշակունյաց գահատոհմը, ի դեմս Ասպագուր I-ի (235-253) հեռացվեց գահից և թագավորության արքա հռչակվեց Շապուհ I-ի մանկահասակ որդի Միհրանը՝ Միհրան III Մեծը (253-330)։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:26 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Իր ցանկացած լավագույն ձևով կարգավորելով գործերը Մեծ Հայքում ու նրա հարակից երկրներում՝ Շապուհ I-ը ի վերջո ձեռնամուխ եղավ Հռոմեական կայսրությանը երկար սպասված պատասխան հարված հասցնելուն։ Արդյունքում 254 թ-ի ամռանը, օգտվելով «զինվորական կայսր»-ների առաջացրած լիակատար խառնաշփոթության արդյունքում հռոմեական իշխանության կաթվածահար վիճակից, Պարսից թագավորության բանակը (մոտ 100.000) Աբգար X-ի գլխավորած հռոմեական (մոտ 1.000) և Հայոց Միջագետքի թագավորության (մոտ 2.000) միացյալ բանակից գրավեց Մծբինը, ընդ որում Աբգար X-ը զոհվեց, Հայոց Միջագետքի թագավորությունը ոչնչացավ, իսկ Մծբինը, ինչպես նաև Ծավդեք և Արվաստան գավառները անցան Պարսից թագավորությանը։[26] Դրանից հետո, զարգացնելով հաջողությունը և ելնելով հռոմեական արևելյան բանակի դեմ, Մծբինից առաջխաղացած Պարսից թագավորության բանակը Բարբալիսոս բերդի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում հաղթեց հռոմեական բանակին (60.000[27]) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000)[28]։ Վերջ, փաստորեն վերջնականապես դուրս գալով Եփրատի ձախ ափ, Շապուհ I-ը կարողացավ վերացնել երկար տասնամյակներ Արշակունիների և Սասանյանների պետությունների գլխին կախված հյուսիսմիջագետքյան սեպը՝ իր ու հռոմեացիների տերության միջև սահման հաստատելով Եփրատ գետը և ապագայում պատրաստվելով նոր նվաճումների։

Պետք է ասել, սակայն, որ Սասանյանների հաջողությունների հիմքում ընկած հռոմեական կաթվածահար պետական համակարգի առկայությունը ոտքի էր հանել տարածաշրջանային նաև այլ ուժերի, որոնք փորձում էին իրենց ձևով և իրենց պատկերացրած տեսակով օգտվել հռոմեական խառնաշփոթից։ Խոսքը ամենից առաջ հենց այս ժամանակ Սև ծովի հյուսիսային ափերին հաստատված Օսթգոթերի հզոր թագավորության մասին է, որը, ծովային կոմունիկացիաների կիրառմամբ գործելով պատերազմական գործողությունների լայն թատերաբեմում, մշտական հարվածի տակ էին պահում հռոմեական սահմանները՝ սկսած Դանուբից ու Փոքր Ասիայից և վերջացրած Սև ծովի արևելյան ափերով։ Արդյունքում հռոմեական ռազմական մեքենան, որն առանց այդ էլ չէր կարողանում արդյունավետ պայքարել պարսկական վտանգի դեմ, հենց քննարկվող ժամանակաշրջանում ստացավ մի նոր և ոչ պակաս վտանգավոր ախոյանի՝ ի դեմս Օսթգոթական հզոր թագավորության։ Այս կապակցությամբ, ի դեպ ասած, հետաքրքիր է հաղորդումը հռոմեական բանակում ծառայող Սուքեսյան Հայի մասին, որը 255 թ-ի ամռանը Պիցունդայի ճ-մ-ում (Սև ծովի հյուսիս-արևելյան ափին), գլխավորելով հռոմեական բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000), հաղթեց և հետ շպրտեց Ղրիմից ծովով արշաված Օսթգոթական թագավորության բանակին (մոտ 15.000)։[29]

250-ական թվականների երկրորդ կեսին գոթերի ու նրանց դաշնակից ցեղերի հարձակումներն ավելի ուժեղացան և ստացան առավել համակարգված բնույթ։ 256 թ-ի աշնանը Ղրիմից ծովով արշաված Օսթգոթական թագավորության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Փոքր Ասիայի, ինչպես նաև Փոքր Հայքի ծովափնյա գավառները[30] և նահանջեց[31], իսկ արդեն 257 թ-ի ամռանը գրանցեց իր ամենամեծ հաջողություններից մեկը[32]՝ տիրելով Տրապիզոնին[33]։ Հենց այս ժամանակ էր, ի դեպ ասած, երբ քաղաքի բնակիչները հիմնականում գերի տարվեցին, վերջիններիս մեջ եղած քրիստոնյաներից գոթերը հետագայում աստիճանաբար ընդունեցին քրիստոնեությունը։

Իրար հաջորդած զինվորական կայսրների շարքից հետո ի վերջո 253 թ-ին Հռոմեական կայսրության կայսր հռչակվեց Վալերիանոս I-ը (253-260), որը, սակայն, իր իշխանության սկզբնական տարիներին հռենոսյան ու դանուբյան սահմաններում խեղդված լինելով գոթերի և եվրոպական այլ գերմանական ցեղերի հարուցած հոգսերի մեջ, կայսրության վիճակը կարողացավ հարաբերականորեն կայունացնել միայն 250-ական թվականների ամենավերջին՝ այդ ժամանակ էլ հենց պատրաստվելով վճռական հարձակման անցնել Շապուհ I-ի դեմ, որին, ի դեպ ասած, այդ ժամանակ որոշակիորեն դաշնակցում էր նաև Արտավազդ VI-ի գլխավորած Մեծ Հայքի թագավորությունը։

260 թ-ի գարնանը Վալերիանոս I-ը խոշոր ուժերով ժամանեց Ասորիք, որից հետո Շապուհ I-ի արագաշարջ ջոկատները, որոնք մինչ այդ անընդհատ ոտնատակ էին տալիս Հյուսիսային Ասորիքը, հետ մղվեցին Եփրատի ձախ ափ։ Դրանից հետո, ի մի բերելով բոլոր ուժերը, Վալերիանոսի գլխավորած հռոմեական բանակը (70.000[34]) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (6.000) նույն տարվա սեպտեմբերին Զևգմայի գետանցով անցան Եփրատը և սկսեցին շարժվել դեպի արևելք։ Իր հերթին Պարսից (մոտ 100.000) և Մեծ Հայքի (մոտ 60.000) թագավորությունների միացյալ բանակը, որն առժամանակ կարծես թե չէր երևում, կրկնօրինակելով Կրասոսին ջախջախած Սուրենի բանակի լավագույն մարտավարությունը, այս դեպքերից կարճ ժամանակ անց հակառակորդի համար լիովին անակնկալ հսկայական ու շարժունակ հեծյալ ուժերով սրընթաց առաջխաղացում իրականացրեց և Եդեսիայի մոտ շրջապատեց հռոմեական հսկայական բանակին։ Արդյունքում հակառակորդի մասնակի, սակայն բազմաթիվ գրոհներից, հզոր նետահարությունից, ինչպես նաև պարենի ու ջրի պակասից և բռնկված հիվանդություններից հռոմեացիները սկսեցին ծանր կորուստներ կրել, որից հետո, ստեղծված պայմաններում, չգտնելով այլ ելք, ի վերջո ողջ կազմով անձնատուր եղան։[35] Վալերիանոսը գերվեց, ինչը բացառիկ մի բան էր հռոմեական ողջ պատմության ընթացքում, փոխադրվեց Պարսից թագավորություն և այստեղ, բազում ստորացումներից հետո, հետագայում սպանվեց, սակայն դժբախտ այդ միապետի գլխին եկած ողբերգությունը թերևս խամրում էր այն բանի հանդեպ, ինչը պայթեց հռոմեական ողջ արևելքի գլխին։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:27 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գերված կայսրն իր հետ Եփրատն անցկացրել և արդյունքում փաստորեն կործանել էր կայսրության ոչ միայն արևելյան, այլև ըստ էության լավագույն ուժերը, իսկ այդ պարագայում Ասորիքն ու Փոքր Ասիան մնում էին լիովին անպաշտպան, ընդ որում կայսեր գերման հետ միաժամանակ գործնականում առանց դիմադրության կորսվել էին նաև Եդեսիան ու Խառանը։ Իր հերթին Շապուհ I-ը, ի վերջո ցանկանալով կյանքի կոչել Սասանյանների կողմից երկար տարիներ փայփայած երազանքը, դուրս մղել հռոմեացիներին արևելքից, տիրել Ասորիքին ու Փոքր Ասիային և վերականգնել Աքեմենյանների տերության երբեմնի սահմանները, չհապաղեց խոշոր ուժերով անցնել Եփրատի աջ ափ։ Միաժամանակ, սեփական դիրքերի աննախադեպ ամրացման պայմաններում իրեն զգալով բավականին ազատ նաև հարակից այլ երկրների պարագայում, նույն 261 թ-ի ամենավերջին Սասանյանների հզոր տիրակալը Մեծ Հայքի թագավորության գահից հեռացրեց Արտավազդ VI-ին, որը, չունենալով այլ ելք, կրկին ապաստանեց հռոմեական սահմաններում, որից հետո Մեծ Հայքի թագավորության արքա հռչակեց իր ավագ որդի Որմիզդին (261-273)։ Փաստորեն, ինչպես Իբերիայի թագավորության և Միհրան III Մեծի պարագայում եղավ, այս անգամ արդեն, ի դեմս նորանշանակ արքա և Քուշանական նախկին թագավորության տարածքների կառավարիչ Որմիզդի, Սասանյանների տերության ռազմա-քաղաքական հետաքրքրությունների ոլորտում սկսեց ուղղակիորեն գործել նաև Մեծ Հայքի թագավորությունը, իսկ այս հանգամանքը առավել ուժեղացրեց Շապուհ I-ի հարվածի ուժը։

Անշտապ կարգավորելով ուժերը՝ 261 թ-ի գարնանը Պարսից (մոտ 100.000) ու Մեծ Հայքի (մոտ 60.000) թագավորությունների միացյալ բանակը ացավ Եփրատը և հռոմեական բանակից (մոտ 6.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից[36] (մոտ 1.000) անակնկալ հարձակումով գրավեց Անտիոքը[37]։ Դրանից հետո դաշնակից ուժերը բաժանվեցին երկու մասին, որոնցից առաջինը, դաժանորեն ասպատակելով Ասորիքն ու Պաղեստինը, ձեռք բերեց հսկայական ավար[38]։ Ոչ պակաս հաջող գործեց, սակայն, նաև դաշնակից ուժերի երկրորդ մասը, որը, ասպատակելով առաջանալով Անտիոք-Կիլիկիա երթուղով, կարճ ժամանակ անց գրավեց Տարսոնը[39]՝ միաժամանակ ոտքի տակ տալով նաև Կապադովկիան ու դավաճանության շնորհիվ տիրելով մինչ այդ համառ դիմադրություն ցույց տված Կեսարիային, որից հետո, ծանրաբեռնված ավարով, սկսեց հետ քաշվել Կիլիկիայից և Ասորիքից։

Հռոմեական աղետը և կենտրոնական իշխանության լիակատար կաթվածահար վիճակը այլ ելք չէր թողնում տեղական ուժերին, քան գործելն էր, և այս պայմաններում ռազմա-քաղաքական թատերաբեմ իջավ Պալմիրայի կառավարիչ Օդենտոսը, որն արագորեն կարողացավ կարգավորել տեղական ուժերին և նախկին հողագործների, ինչպես նաև քոչվոր արաբ բեդվինների հաշվին ստեղծել բավականին մարտունակ զգալի ուժեր։ Արդյունքում արդեն 261 թ-ի ամռանը[40], երբ թշնամին, հարստացած խոշոր ավարով ու կարծես թե գտնվելով ապահովության մեջ նահանջում էր, Պալմիրայի կառավարիչ Օդենտոսի գլխավորած պալմիրա-հռոմեական բանակը (մոտ 90.000[41]) անակնկալ հարձակումով ծանր պարտության մատնեց Շապուհ I-ի ուժերին, ընդ որում ոչ միայն հետ խլեց տարվող ավարի զգալի մասը, այլև դրանից հետո առանց լուրջ մարտերի մտավ Եդեսիա, Խառան և Մծբին[42]։

Օդենտոսի անակնկալ հաջողությունը հիմնիվեր տապալեց ի վերջո անդրեփրատյան տարածքներին տիրելու Շապուհ I-ի հույսերը, ընդ որում արդեն հաջորդ տարում՝ 262 թ-ին, քանի որ սկիզբ առած գահակալական պայքարում աջակցել էր Հռոմի կայսր, Վալերիանոսի որդի ու Հռոմի հերթական կայսր Գալլիենոսին (260-268), Օդենտոսը հռչակվեց կրտսեր համակայսր և այդ կարգավիճակում տիրեց կայսրության փոքրասիական ու մերձավորարևելյան բոլոր տիրույթներին մինչև իր սպանվելը, որը տեղի ունեցավ 267 թ-ին։ Գալլիենոսը գլխովին խրված էր գահակալական պայքարի և դանուբյան ու հռենոսյան սահմաններում արտաքին թշնամիների դեմ մղվող պատերազմական գործողությունների մեջ, իսկ այս պարագայում արևելքի ողջ պաշտպանությունը մնում էր տաղանդավոր Օդենտոսի վրա, որը, հրաժարվելով ըստ էության վերացած և առայժմ վերստեղծման ամեն մի հնարավորություն բացառող հռոմեական ռազմական մեքենայից, իր բանակը կազմակերպեց լիովին նոր սկզբունքներով՝ շեշտը դնելով ամենից առաջ տեղական քոչվոր ուժերի՝ բեդվին արաբների վրա[43]։ Փաստորեն ստեղծվեց մի իրավիճակ, երբ վաղուց ի վեր հռոմեական տիպի բանակի դեմ պայքարելուն սովոր սասանյան ռազմական մեքենան պետք է ընդհարվեր նոր հակառակորդի հետ, ընդ որում կյանքը ցույց տվեց, որ տեղի ունեցած կտրուկ փոփոխությանը պարսկական ռազմական մեքենան ամենևին էլ պատրաստ չէր։ Բեդվին արաբները արագաշարժ էին ու դրանով չեզոքացնում էին Սասանյանների ռազմական մեքենայի հիմնական հաղթաթղթերից մեկը հանդիսացող արագությունը, գործում էին ձիերի և ուղտերի վրա, որոնք, ի համեմատ իրենց հակառակորդների ունեցած նույն կենդանիների, ավելի էին պատրաստ Ասորիքի ու Միջագետքի անապատային շրջաններում մարտեր մղելուն, նրանք հիանալի էին կողմնորոշվում տեղանքում և ավելի լավ էին տանում անապատային պայմանները, ինչն էլ հենց զարմանալի ճակատագիր ունեցող Օդենտոսի բանակին առժամանակ զգալի առավելություն ապահովեց՝ ստիպելով թվում է թե վաղուց ի վեր փայփայած իր երազանքների կատարման ամենաշեմին գտնվող Շապուհ I-ին այնուհանդերձ նահանջել։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:28 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
262 թ-ին Օդենտոսը վերջնականապես ամրացրեց ասորիքյան ու միջագետքյան սահմանը, 263 թ-ին կենտրոնացրեց ու կարգի բերեց իր ուժերը, իսկ 264 թ-ին էլ ծանր հարված հասցրեց Կենտրոնական Միջագետքին, ընդ որում, դատելով ըստ ամենայնի, տաղանդավոր այս զորավարը, լիովին օգտագործելով իր բեդվինների շարժունակությունը անապատում, հարձակումը իրականացրեց ասորիքյան անապատի միջով ու դրանով միանգամայն անակնկալի բերեց Շապուհ I-ին։ Հետագա իրադարձությունները նպատակահարմար է դիտարկել առանձին մեջբերման տեսքով։

264 – Տիզբոնի ճ-մ[44]

Պալմիրայի կառավարիչ, համակայսր Օդենտոսի գլխավորությամբ ասորիքյան անապատն անակնկալ անցած և Եփրատը գետանցած պալմիրա-հռոմեական բանակը (մոտ 90.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000) սկսեցին աննկատ մոտենալ Շապուհ I-ի գլխավորությամբ քաղաքում գտնվող Պարսից թագավորության բանակին (մոտ 10.000)։

I փուլ – Օդենտոսի բանակը անցավ հարձակման և պարտության ու փախուստի մատնեց թշնամու բանակին, որի մնացորդները պատսպարվեցին քաղաքում։
II փուլ – Հետապնդելով թշնամուն՝ Օդենտոսի բանակը ներխուժեց քաղաք, սակայն, չկարողանալով ամրանալ այնտեղ, ավարով հետ նահանջեց։
III փուլ – Օդենտոսի բանակը պաշարեց քաղաքը, սակայն իրականացված համառ գրոհները որևէ արդյունք չտվեցին։
IV փուլ – Պարսից թագավորության արևելքից սկսեցին քաղաքին մոտենալ խոշոր ուժեր, այդ թվում նաև Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններից (մոտ 100.000)։ Ստեղծված պայմաններում, այլևս անհնարին համարելով քաղաքի գրավումը, Օդենտոսի բանակը մարտերով նահանջեց։

Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 15.000, թշնամին` մոտ 15.000 զինվոր։

Այսպիսով Օդենտոսին, չնայած օպերատիվ անակնկալին, այնուհանդերձ չհաջողվեց գրավել Սասանյանների կեսմիլիոնանոց մայրաքաղաքը, թեև հարձակման հանդգնությունն իսկ վկայում էր այն մասին, որ Շապուհի գործերը այնքան էլ կայուն չեն, իսկ հռոմեացիների դեմ ձեռք բերված հաջողություններն էլ մեծապես պայմանավորված են եղել վերջիններիս մոտ տիրող խառնաշփոթով և վատ կառավարմամբ։ Իրոք, կյանքը ցույց տվեց, որ Հռոմեական կայսրության միայն արևելյան մասի դեմ կռվելն իսկ Շապուհ I-ի տերության համար բավականին դժվար մի բեռ էր։

267 թ-ին տաղանդավոր Օդենտոսը և իր որդին զոհ գնացին Օդենտոսի հորեղբորորդու կողմից հղացած դավադրությանը, ընդ որում Օդենտոսին հաջորդած նրա կին Զենոբիան (267-271), կնոջ իշխանության բացառիկ մի դեպք իր ժամանակի պատմության մեջ, որոշակի հիմքեր ունենալով սեփական ամուսնու սպանության մեջ Գալլիենոսի դրդումները կասկածելու, ինչպես նաև ցանկանալով վերջնականապես արևելքում հասնել անկախ իշխանության, փոխեց հակասասանյան քաղաքականության մինչ այդ վարվող գիծը և, սկսելով դաշնակցել Սասանյանների հետ, դուրս եկավ Հռոմի իշխանության դեմ։ Գալլիենոսը, սակայն, 268 թ-ի ամռան վերջին սպանվեց, այդպես էլ ոչ ցանկություն ու ոչ էլ հնարավորություն չունենալով միջոցներ ձեռնարկել պարսիկների կամ Զենոբիայի դեմ։ Արդյունքում միակ բանը, որ առանց այդ էլ մարդկային և պետական գործչի բարձր հատկանիշներ չունեցող այս կայսրը կարողացավ անել, դա ծանր հեծելազորային ստորաբաժանումներ ստեղծելն էր, որը հետագայում շատ էր պետք գալու նրա հետնորդներին՝ հատկապես արևելքում մղվող պատերազմներում։ Գալլիենոսից հետո Հռոմի գահին իրար հաջորդեցին երկու կայսրներ և ի վերջո 270 թ-ի ապրիլին կայսր հռչակվեց Ավրելիանոսը (270-275)։ Տաղանդավոր այս տիրակալը՝ մի քանի կտրուկ քայլերով ամրացնելով իր իշխանությունը գահի վրա, 271 թ-ին պատրաստվեց վերականգնել Հռոմեական կայսրության ամբողջությունը նաև արևելքում՝ պատերազմ սկսելով Զենոբիայի դեմ։ Զգալով իր վրա կախված վտանգը՝ Շապուհի հետ վերջնական համաձայնության հասավ նաև Զենոբիան, թեև օժանդակ ուժեր պարսից արքան այդպես էլ չկարողացավ կամ չհասցրեց ուղարկել։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:29 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
271 թ-ի գարնանը Ավրելիանոս կայսեր գլխավորած հռոմեական բանակը (մոտ 174.000[45]) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (6.000), իրենց կազմում ունենալով նաև կայսեր կողմից նոր զարգացում ստացած հեծելազորային զգալի ուժեր, դավաճանության շնորհիվ գրավեցին Տիանան (Հյուսիս-արևմտյան Կիլիկիա) պալմիրա-հռոմեական կայազորից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 200)[46], որից հետո մտան Հյուսիսային Ասորիք։ Հետագա վճռական երկու ճակատամարտերը անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով։

271 ամառ – Անտիոքի ճ-մ[47]

Ավրելիանոս կայսեր գլխավորած հռոմեական բանակը (մոտ 170.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.900) մոտեցան պալմիր-հռոմեական բանակին (մոտ 100.000)։ Կողմերը մարտակարգ ընդունեցին։

I փուլ – Հմուտ մանրևելով հյուծելով հակառակորդին` Ավրելիանոսի բանակը անցավ հակահարձակման և հետևակի ու հեծելազորի համակցված հարվածով ծանր պարտության մատնեց վերջինիս, որի մնացորդները պատսպարվեցին քաղաքում։
II փուլ – Հաջորդ օրը հաջողությունը զարգացրած Ավրելիանոսի բանակը առանց լուրջ մարտերի մտավ քաղաք։
III փուլ – Մի քանի օր անց, պատրաստվելով զարգացնել հաջողությունը ու շարժվել Հեմսի ուղղությամբ, Ավրելիանոսի բանակը Դափնեի մոտ հարձակվեց ամուր դիրքեր գրաված թշնամու բանակի վրա և վերջնական պարտության մատնեց վերջինիս։

Հայերը կորցրին մոտ 150, դաշնակիցը` մոտ 5.000, թշնամին` մոտ 30.000 զինվոր։

271 աշուն – Հեմսի ճ-մ[48]

Ավրելիանոս կայսեր գլխավորած հռոմեական բանակը (մոտ 160.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.500), ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 10.000) մոտեցան քաղաքի մոտ մարտակարգ ընդունած պալմիր-հռոմեական բանակին (70.000)։ Կողմերը մարտակարգ ընդունեցին։

I փուլ – Պալմիր-հռոմեական հեծելազորը կենտրոնում անցավ հուժկու հարձակման և հզոր հարվածով ճեղքեց Ավրելիանոսի բանակի առաջին շարքը` ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, սակայն միաժամանակ էլ նաև խախտելով սեփական դասավորվածությունը։
II փուլ – Օգտվելով ունեցած թվական գերակշռությունից` Ավրելիանոսի բանակի հեծելազորը թևերից շրջապատեց առաջ եկած հակառակորդին և համառ մարտից հետո ծանր պարտության մատնեց վերջինիս, որի մնացորդները պատսպարվեցին քաղաքում։

Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 10.000, թշնամին` մոտ 40.000 զինվոր։

Այսպիսով Ավրելիանոս կայսեր երկաթյա ձեռքով կառավարվող հռոմեական կարգի գցված ահեղ ռազմական մեքենայի դեմ տրված երկու բաց ճակատամարտերի արդյունքում Զենոբիան ըստ էության մնաց առանց բանակի, որ արդյունքում էլ նույն թվականի աշնանը առանց լուրջ դիմադրության ընկավ նաև Պալմիրան։ Զենոբիան, որ փորձ կատարեց շարժվել դեպի ասորիքյան անապատ և այնտեղ գոնե այդ պահին հանդիպել Շապուհ I-ի ուղարկած ուժերին, անհաջողության մատնվեց և գերվեց[49]։ Պալմիրա քաղաքի հետ ռազմունակ կայսրը սկզբում շատ մեղմ վարվեց, բայց հետո, երբ 272 թ-ի գարնանը այս քաղաքը ապստամբության դրոշ բարձրացրեց, Ավրելիանոսը կրկին վերադարձավ նրա պատերի տակ և, համառ մարտերով գրավելով այն, հիմնովին ավերեց[50]։ Փաստորեն Ավրելիանոսի ամուր ձեռքի տակ Հռոմեական կայսրությունը միավորվեց և վերգտավ իր հինավուրց հզորությունը, իսկ այդ պարագայում արդեն իր կյանքի յոթերորդ տասնամյակը մտնող Շապուհ I-ը ոչ միայն չէր կարող մտածել նոր հարձակման մասին, այլև պետք է ձեռնարկեր պաշտպանական զգալի միջոցառումներ։ Այսպես թե այնպես, սակայն, Ավրելիանոսը, որի տերությունն այդ պահին հարձակման վտանգի տակ էր հայտնվել հռենոսյան ու դանուբյան սահմաններում, զերծ մնաց պարսիկների դեմ նոր պատերազմ հրահրելուց ու վերադարձավ Բալկանյան թերակղզի։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:30 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
273 թ-ի ամենասկզբում Շապուհ I-ը մահացավ, որից հետո Սասանյանների տերության նոր արքա հռչակվեց Մեծ Հայքի թագավորության նախկին արքա Որմիզդը՝ Որմիզդ I-ը (273)՝ իր հերթին Մեծ Հայքի թագավորության արքա հռչակելով որդուն՝ Որմզդակին (273-276)։ 273 թ-ի ամենավերջում, սակայն, Որմիզդը կիսեց իր հոր ճակատագիրը, որից հետո գահն անցավ ամենայն հավանականությամբ սեփական եղբոր մահը կազմակերպած Վահրամ I-ին (273-276)։ Իր հերթին արդեն 274 թ-ին, տեղեկանալով ահեղ Շապուհի մահվան մասին և որոշելով սրան հաջորդած որդիների օրոք ի վերջո հաշիվ տեսնել Սասանյանների տերության հետ՝ Ավրելիանոսը, բոլոր կողմերից Փոքր Ասիայում հավաքելով բանակային խոշոր ուժեր, ինքը ևս իր շքախմբով աստիճանաբար շարժվեց արևելյան ուղղությամբ, սակայն աշնան հենց ամենասկզբին զոհ գնաց իր իսկ մտերիմների հղացած դավադրությանը։ Ռազմունակ կայսեր սպանվելը Հռոմեական կայսրությունում կրկին գահակալական ճգնաժամ առաջացրեց, ինչի պայմաններում պարսիկների դեմ նոր պատերազմի մասին խոսք գնալ որևէ կերպ չէր կարող։

Միաժամանակ պետք է նշել նաև, որ, ի տարբերություն առաջին երկու Սասանյանների ամուր կառավարման, քննարկվող ժամանակաշրջանում ամուր չէր նաև Սասանյանների գահին հայտնված չորրորդ գահակալի՝ Վահրամ I-ի դիրքերը, որին կարծես թե հետևում էր մահացած եղբոր ստվերը։ Ի տարբերություն իր հզոր պապի, ռազմունակ հոր և հավասարակշիռ եղբոր՝ Վահրամը, մի կողմ թողած պետական կառավարման հարցերը, իր հիմնական ժամանակը նվիրում էր խնջույքներին, պատերազմին ու բանակային խաղերին։ Միաժամանակ Վահրամը հետ քաշվեց նաև իր նախորդների օրոք գոյություն ունեցող կրոնական հանդուժողականության քաղաքականությունից՝ արդյունքում հրամայելով մահապատժի ենթարկել նաև մանիքեականության հիմնադիր համարվող ոչ անհայտ Մանիին, իսկ այս ամենը որոշակի խառնաշփոթ առաջացրեց երկրում։ Այս պայմաններում ոտքի ելան նաև Միհրան III Մեծն ու սեփական հոր սպանության մեջ հորեղբորը կասկածող Որմզդակը։ Արդյունքում Որմզդակ արքայի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 60.000) և Միհրան III Մեծի գլխավորած Իբերիայի (մոտ 60.000, որից ուղիղ 40.000 պարսիկ հեծյալ) թագավորությունների միացյալ բանակը, նպատակ ունենալով գահընկեց անել Վահրամ I-ին ու արքա հռչակել Միհրանին, մոտեցավ Մծբինին։ Տրամադրված լինելով վճռականորեն՝ եղբոր և եղբորորդու դեմ խոշոր ուժերով շարժվեց նաև Վահրամ I-ը, սակայն սկսված բանակցությունների արդյունքում ռազմական բախումից հնարավոր եղավ այնուհանդերձ զերծ մնալ, ընդ որում, թեև նոր փոփոխություններ սկզբուքնորեն չեղան, սակայն փոխարենը Միհրան III Մեծը Աղվանքում և Ատրպատականում ստացավ նոր տիրույթներ։[51]

Հյուսիսում ձեռք բերած հաջողության պտուղները, սակայն Վահրամ I-ը վայելել այդպես էլ չհասցրեց, քանի որ մայրաքաղաք վերադառնալուց կարճ ժամանակ անց մահացավ, որից հետո գահը զբաղեցրեց նրա երիտասարդ որդին՝ Վահրամ II-ը (276-293)։ Նոր արքան, ակնհայտորեն գահին հասած լինելով իր հորեղբայրների համաձայնությամբ, ստիպված եղավ անել մեկ էական զիջում, թեև այնքան էլ ոչ իր հաշվին՝ Որմզդակի փոխարեն Մեծ Հայքի թագավորության արքա հռչակելով իր հորեղբայր, մինչ այդ «Հնդկաստանի, Սակաստանի և Թուրանի արքա» Ներսեսին (276-287, 287-293` մի մասում), որը ինքն էլ հավակնում էր Սասանյանների գահին։ Փաստորեն Սասանյանների տերության հյուսիսային հատվածում շարունակում էր խիստ ազդեցիկ մնալ Շապուհ I-ի որդիների իշխանությունը, ինչը Տիզբոնում իշխող գահակալին զգալիորեն զրկում էր ամրության հիմքերից։

Քննարկվող ժամանակահատվածում խաղաղ չէր, սակայն, նաև հռոմեացիների մոտ։ Տաղանդավոր Ավրելիանոսը, նախատեսելով Սասանյանների տերությանը հարված հասցնել այդ թվում նաև Օսթգոթական թագավորության միջոցով և նախատեսելով, որ Կովկասյան լեռներից հարավ թափանցած գերմանական ռազմատենչ այդ ցեղերը ու նրանց դաշնակիցները, մինչ ինքը ուղղակի կհարձակվի Տիզբոնի վրա, առնվազն գոնե կկաշկանդեն Մեծ Հայքի, Իբերիայի և Աղվանքի թագավորություններին, մեծ խոստումներով ոտքի էր հանել Օսթգոթական թագավորությանը, սակայն այժմ, այն բանից հետո, երբ Ավրելիանոսը սպանվեց, իսկ արևելյան արշավանքն էլ չեղյալ համարվեց, հռոմեացիների չկայացած այդ դաշնակիցները իրենց մեծապես համարեցին խաբված ու թշնամական դիրք գրավեցին հաջորդ կայսր Տակիտոսի (275-276) նկատմամբ։ Հռոմի նորահռչակ այս կայսրը, իր պետության առաջ ծառացած բոլոր խնդիրների շարքում ամենակարևորը համարելով այնուհանդերձ արևելյան սահմանի անվտանգությունը, իր եղբայր Ֆլորիանոսի հետ 275 թ-ի ամենավերջում ժամանեց արևելք՝ թերևս ցանկանալով այդ թվում նաև և 276 թ-ի սկզբին օգտվել Սասանյանների տոհմում առաջացած վեճերից, և սաստել հյուսիսային վայրենիներին։ Սասանյանները, սակայն, ինչպես արդեն ասվեց, իրենց գործերը առանց բացահայտ ռազմական բախման կարգավորեցին, ընդ որում նրանք ոչ միայն Տակիտոսին գործելու հնարավորություն չտվեցին, այլև չխանգարեցին նաև Օսթգոթական թագավորության բանակին հարված հասցնել Փոքրի Ասիային։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:31 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
276 թ-ի հունիսին Տակիտոսը, չիմանալով թշնամիների հարվածի ուղղությունը և իր եղբայր Ֆլորիանոսին խոշոր ուժերով համենայն դեպս թողնելով Կիլիկիայում, ինքը Խոսրով I Քաջի երիտասարդ, սակայն արդեն մարտերում իր հսկայական ուժով ու մեծ խիզախությամբ աչքի ընկնող որդի Տրդատի հետ միասին գտնվում էր Տրապիզոնի մոտակայքում։ Հենց այդ ժամանակ էր, ահա, որ նա լուր ստացավ իրենից դեպի ավելի արևմուտք՝ ամենայն հավանականությամբ Սինոպի մոտակայքում, օսթգոթերի հասցրած ծովային հզոր հարվածի մասին, սակայն, մինչ կշարժվեր սրանց դեմ, մի նոր վտանգ ծագեց։ Միհրան III Մեծն ու Ներսեսը, կարգի գցած իրենց գործերը հարավում, շարժվեցին Տրապիզոնի ուղղությամբ և արդյունքում Պարսից (մոտ 40.000), Մեծ Հայքի (մոտ 40.000) և Իբերիայի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակը Խաղկտիքի լեռներում ծանր պարտության մատնեց[52] Տակիտոս կայսեր ու Տրդատ արքայազնի գլխավորած հռոմեական բանակին (մոտ 34.000[53]) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 6.000), ընդ որում սպանվողների թվում էր նաև հռոմեական դժբախտ կայսրը[54]։ Փաստորեն, ինչպես և 16 տարի առաջ, այս անգամ ևս արևելքում ընթացած պատերազմը հռոմեական կայսեր կյանք արժեցավ, ընդ որում կարծես թե վերադառնում էին 260-ական թվականների սկզբի աղետալի ժամանակները։ Այս անգամ, սակայն, ամեն ինչ բարեբախտաբար ավելի թեթև ընթացք ունեցավ։

Միհրանն ու Ներսեսը, որոնք ոչ մի կերպ չէին ցանկանում լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել Հռոմեական կայսրության դեմ ևայդ ծանր գործի մեջ ներքաշել նաև Սասանյանների տերությանը, բավարարված ձեռք գցած հսկայական ավարով, հետ քաշեցին ուժերը հռոմեական սահմաններից, իսկ ինչ վերաբերվում է օսթգոթերին ու նրանց դաշնակիցներին, ապա սրանք, խուսափելով նոր կայսր հռչակված Ֆլորիանոսի (276) ուժերից և իրենց հերթին գոհացած ավարով, նստեցին սեփական նավերը ու ծովով հեռացան։ Ֆլորիանոսը, որը կարծես թե ազատվել էր բոլոր թշնամիներից, այնուհանդերձ չխուսափեց իր համար նախապատրաստված ողբերգական ճակատագրից և զոհ գնաց ներքաղաքական հերթական ապստամբությանը[55], որից հետո Հռոմեական կայսրության կայսր հռչակվեց Ավրելիանս կայսեր բավականին նման, բայց ինչ որ տեղ գուցե ավելի կոպիտ ու վերջինիս տաղանդներից զուրկ Պռոբոսը (276-282)։

Պռոբոսը լի էր Ավրելիանոսի ծրագրերը կյանքի կոչելու վճռականությամբ, սակայն մինչ այդ նա պետք է անվտանգ դարձնել հռենոսյան ու դանուբյան սահմանները։ Այս հոգսերի վրա կայսրը ծախսեց առաջիկա երկու տարին և միայն 279 թ-ին էր, որ ի վիճակի եղավ աստիճանաբար ուժերը կենտրոնցնել արևելքում։ Այստեղ, սակայն, պարզվեց, որ տեղում ևս կան ներքին որոշակի հոգսեր ի դեմս ամենից առաջ վերջին տասնամյակների փաստացի անիշխանությունից հետո ավազակների մի իսկական բնի վերածված Իսավրիայի լեռնային շրջանի ու Կիլիկիայի արևմտյան հատվածի։ 279 թ-ի աշնանը Պռոբոս կայսեր ու Տրդատ արքայազնի գլխավորած հռոմեական բանակը (մոտ 120.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000) գրավեցին Կրեմնան (Անթալիայից 68 կմ հյուսիս) ինքնահռչակ կայսր Մարկիանոսի բանակից (մոտ 1.000), որից հետո, ասպատակելով Իսավրիան, վերացրին տեղում տիրող ապստամբական տրամադրությունները։[56]

280 թվականը ծախսելով արևելքում իր իշխանությունը ամրապնդելու վրա, իսկ 281 թ-ին էլ կենտրոնացնելով ուժերը՝ Պռոբոսը նախատեսել էր արդեն հաջորդ տարի ի վերջո կյանքի կոչել այնքան երկար սպասված արշավանքը Սասանյանների դեմ, մանավանդ որ նույն 280-ական թվականների սկզբին Վահրամ II-ի իշխանությունը ամենևին էլ ամուր համարվել չէր կարող՝ Սասանյան գահակալի հզոր հորեղբայրները գործնականում ինքնիշխան իշխում էին հյուսիսում, երկրի ներսում այս ու այնտեղ բռնկվում ու ճնշվում էին տեղական իշխանների ապստամբություները, լայն տարածում էր ստանում մանիքեականությունն ու փոթորկվում էին դրա դեմ ծավալվող հալածանքները, իսկ արևելքից էլ աստիճանաբար սկսվում էր արդեն այն հայտնի ճնշումը, որը զգալիորեն ուժեղանալու էր հաջորդ տասնայակներում և մյուս հարյուրամյակում՝ խոսքը հետագայում Ժողովուրդների մեծ գաղթ կոչված երևույթի մասին է։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:32 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Պռոբոսին, սակայն, այնուհանդերձ վիճակված չէր կյանքի կոչել արևելյան արշավանքը, քանզի 282 թ-ի հոկտեմբերի սկզբին ռազմունակ այս կայսրը զոհ գնաց հերթական դավադրությանը, որի գլխին կանգնած էր պրետորյանների պրեֆեկտ Կարոսը։ Ինչպես և սպասելի էր, Պռոբոսի մահից հետո կայսր հռչակվեց նույն Կարոսը (282-283), որը, չունենալով իր նախորդի ոչ ռազմական ունակությունները ու ոչ էլ հեղինակությունը, այնուհանդերձ որոշեց ի վերջո կյանքի կոչել պարսկական արշավանքը՝ հույս ունենալով ամենից առաջ օգտվել Պարսից թագավորության ներքաղաքական անկայուն վիճակից, ինչպես նաև այն հանգամանքի, որ Վահրամ II-ը խոշոր ռազմական ուժերով գտնվում էր իր տերության արևելքում՝ դիմագրավելով հոների աստիճանաբար ահագնացող ճնշմանը։ Ամրապնդելով սեփական դիրքերը գահի վրա և վայելելով ըստ էության Պռոբոսի իրականացրած ռազմական ձեռնարկների պտուղները՝ 283 թ-ի գարնան վերջին Կարոս կայսեր և Տրդատ արքայազնի գլխավորությամբ արշաված հռոմեական բանակը (մոտ 120.000[57]) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000), առաջանալով Մելիտե-Եդեսիա[58]-Նիկեփորիոն-Կիրկեսիոն-Դուր-Եվրոպոս-Սելևկիա երթուղով, նույն թվականի օգոստոսի սկզբին մոտեցան Սասանյանների մայրաքաղաք Տիզբոնին, որի մոտակայքում էլ անորոշ ելքով ընդհարվեցին Վահրամ II-ի գլխավորությամբ արևելքից վերադարձած Պարսից թագավորության բանակի (մոտ 120.000, մոտ 50 փիղ) հետ։[59] Հենց այս մարտերում էր, ի դեպ ասած, որ աչքի ընկավ Տրդատ արքայազնը, որը հետևակ նիզակամարտով պաշտպանեց վիրավորներին, ինչպես նաև ծանր վերք ստացավ կայսր Կարոսը։

Տիզբոնի ճակատամարտը անորոշ ելք ունեցավ ու կայսերական ուժերը դեռ չէին որոշել իրենց անելիքը, սակայն շուտով արդեն օգոստոսի սկզբին Կարոս կայսրը ստացած վերքերից մահացավ, որից հետո հռոմեական բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները, սկիզբ առած խառնաշփոթի պայմաններում, կայսր հռչակված հանգուցյալի որդի Նոմերիանոսի (283-284) ու Տրդատ արքայազնի գլխավորությամբ սկսեցին նահանջ իրականացնել Սելևկիա-Դուր-Եվրոպոս-Կիրկեսիոն-Նիկեփորիոն երթուղով։ Սասանյանները, սակայն, ամենևին էլ չէին ցանկանում հենց այդպես, ուղղակի թույլ տալ հեռանալ իրենց սահմանը ներխուժած թշնամիներին և արդյունքում 283 թ-ի սեպտեմբերին սպարապետ Կոռնակ Մամիկոնյանի գլխավորած Պարսից (մոտ 90.000, մոտ 40 փիղ), Մեծ Հայքի (մոտ 70.000) և Իբերիայի (մոտ 40.000) թագավորությունների միացյալ բանակը Խառանի ճ-մ-ում՝ Եդեսիայի ու Խառանի միջև, հասավ նահանջող հակառակորդին և ծանր պարտության մատնեց վերջինիս։ Այս անգամ ևս մարտում աչքի ընկավ Տրդատ արքայազնը, որը, այն բանից հետո, երբ հակառակորդի նետաձիգները Հայոց ապագա արքայի տակ սպանեցին ձիուն ու նա ձիու հետ միասին գետին տապալվեց, այնուհանդերձ իրեն չկորցնելով արագորեն ոտքի կանգնեց և, մարտնչելով արդեն հետևակ վիճակում, ցրեց թշնամու նետաձիգներին, իսկ հետո էլ հարձակվեց մարտական մի փղի վրա և փախուստի մատնեց վերջինիս ու նրա վրա գտնվող թշնամու ռազմիկներին։ Դրանից հետո, հետապնդելով հակառակորդին մինչև Եփրատի աջ ափ, Պարսից ու Մեծ Հայքի թագավորության միացյալ բանակը կոտորեց և գերեց հակառակորդի ռազմիկներին։ Այս պայմաններում հետապնդողներից պոկվելու նպատակով Տրդատ արքայազնը իր զենքերով և ողջ հանդերձանքով ստիպված եղավ վիրավոր ձիու սանձը բռնած լողալով անցնել Եփրատի աջ ափ։[60] Տրդատ արքայազնը, անկասկած, խիզախություն և անձնական մեծ քաջություն էր դրսևորել, սակայն այդ հանգամանքը ոչ մի կերպ չէր կարող փոխհատուցել արշավանքի ընդհանուր անհաջող ելքը, ինչպես նաև նահանջելիս Խառանի մոտակայքում՝ արդեն հռոմեական սահմաններում, կրած ծանր պարտությունը։

Կայսր Կարոսը թողել էր երկու որդիներ՝ բանակի կողմից կայսր հռչակված Նոմերիանոսին և կայսրության արևմուտքում իշխանության հավակնություններ դրսևորող Կարինոսին։ Արևելյան անհաջող արշավանքից հետո, սակայն, 284 թ-ի սեպտեմբերի 17-ին Նոմերիանոսը ինքը ևս զոհ գնաց դավադրությանը, որից հետո գահին բազմեց տաղանդավոր Դիոկղետիանոսը (284-305), ընդ որում վերջինս, լի վճռականությամբ, հենց զինվորների աչքի առաջ էլ մահով պատժեց Նոմերիանոսի կյանքի նկատմամբ ոտնձգություն իրականացրածներին։

Դիոկղետիանոսը, որը լայն մտահորիզոնի և մեծ արարքների ընդունակ, բայց նաև հակասական բնավորության գծերով լի մի զարմանալի մարդ էր, վճռականորեն շարունակեց գահակալական պայքարը ու 285 թ-ի հուլիսին Մեզիայում պարտության մատնեց նաև Կարինոսին, որին դրանից հետո սպանեցին հենց յուրայինները։ Միաժամանակ, օգտվելով այն բանից, որ ռազմունակ ուժերը Արևելքից տեղափոխվել են դեպի Բալկանյան թերակղզի, Սավրոմատ IV-ի գլխավորությամբ ծովով արշաված Բոսպորի, ինչպես նաև Օսթգոթական թագավորության միացյալ բանակը (մոտ 80.000, այդ թվում գոթեր և ալաններ) հենց նույն 285 թ-ի ամռանն էլ հարված հասցրեց Կապադովկիային ու Փոքր Հայքին[61], սակայն, այն բանից հետո, երբ Դիոկղետիանոսը վճռականորեն շարժվեց նորահայտ այս թշնամիների դեմ, սրանք, ինչպես և սպասելի էր, նստեցին իրենց նավերը և վերադարձան Ղրիմի թերակղզի։ Մի նոր հարձակում Սավրոմատ IV-ի ձեռնարկեց արդեն հաջորդ՝ 286 թվականին, սակայն ինչ որ տեղ Փոքր Հայքում 286 թ-ի գարնանը տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Դիոկղետիանոս կայսեր ու Տրդատ արքայազնի գլխավորած հռոմեական բանակը (մոտ 60.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000) ծանր պարտության մատնեցին հակառակորդին, ընդ որում մարտից առաջ Տրդատը, փոխարինելով Հռոմի կայսրին, մենամարտեց վերջինիս մարտահրավեր ուղարկած անպարտելի ու հզոր ռազմիկի համբավ ունեցող Սավրոմատի հետ և գերեց նրան[62]։ Դիկողետիանոսի և Տրդատի ձեռք բերած հաղթանակը խոշոր նշանակություն ունեցավ, քանի որ դրանից հետո հյուսիսից հարձակում Հռոմեական կայսրությանը պատկանող սևծովյան հարավային ափերի վրա այլևս չեղավ, ինչը կարևոր դեր ունեցավ հետագա գործողությունների հաջողության համար։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:34 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23187
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Նույն 286 թվականին էլ, երբ սաստվեց կայսրության սևծովյան հարևանը, կայսր Դիոկղետիանոսը պատրաստվեց հերթական հարվածը հասցնել Սասանյանների տերությանը, ընդ որում տաղանդավոր այս զորավարը, լիովին ըմբռնելով Կարոսի գործողությունների թույլ կողմերը, այս անգամ նախատեսեց, զերծ մնալով ուղղակի հարվածից, ամենից առաջ զրկել Վահրամ II-ին իր հորեղբայրների աջակցությունից՝ հետ գրավելով Մեծ Հայքի թագավորությունը և այնտեղ հաստատելով Խոսրով I Մեծի որդի Տրդատի իշխանությունը և այս թագավորությունը կրկին ընդգրկելով հռոմեական շահերի տիրույթ, մանավանդ, որ այդ պարագայում մեծապես կլուծվեր նաև արդեն Իբերիայի թագավորության դաշնակցության հարցը։

287 թ-ի գարնանը, ուժերը կենտրոնացնելով Անտիոքում ու կարծես թե պատրաստվելով կրկնել 283 թ-ի արշավանքի երթուղին, Տրդատ արքայազնի և սպարապետ Արտավազդ Մանդակունու գլխավորությամբ արշաված հռոմեական բանակը (մոտ 70.000, որից 50.000 հեծյալ), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000), ինչպես նաև հետագայում արշավողներին միացած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 40.000), անակնկալ փոխելով ուղղությունը և մտնելով Մեծ Հայքի թագավորության տարածք, առաջացան Անտիոք-Կոմագենե-Մելիտե-Եփրատի հունով Դաստարակ բերդ-Նիկոպոլիս-Սատաղ-Սինորա-Դերջան-Կարին-Բասեն-Բագրևանդ-Զարեհավան-Մասյացոտն-Արմավիր-Արտաշատ երթուղով՝ մանր մարտերում հաղթելով և երկրից դուրս մղելով այդ ամենին բացարձակապես անպատրաստ գտնված Մեծ Հայքի արքա Ներսեսի գլխավորած Պարսից թագավորության բանակին[63]։ Մեծ Հայքի թագավորության արքա հռչակված Տրդատ արքայազնի՝ Տրդատ II Մեծի (287-330), իշխանության տակ անցան Մեծ Հայքի բոլոր նահանգները, բացառությամբ Փայտակարանի, Պարսկահայքի, ինչպես նաև Վասպուրականի արևելքի, որտեղ շարունակեց թագավորել իր նախկին տիրույթների մեծ մասից զրկված Ներսեսը։ Տրդատ II Մեծի հաստատվելը մեծ Հայքի թագավորության գահին և Ներսեսի հեռացվելը անմիջապես բարդացրեց հարաբերությունները Իբերիայի թագավորության և Միհրան III Մեծի հետ, ընդ որում, եթե Վահրամ II-ը ինչ որ տեղ կարող էր թերևս մխիթարվել այն բանով, որ, չնայած ռազմա-քաղաքական դրության ընդհանուր վատթարացմանը, գոնե իր հզոր և ինքնիշխան հորեղբայրներից մեկն է թուլացել, ապա Միհրան III Մեծի պարագայում վերջինս հիանալի հասկացավ սեփական շահերի միանշանակ ոտնահարումը և սպառնալից դիրք գրավեց Մեծ Հայքի թագավորության ու Տրդատ արքայի դեմ։

288 թ-ի գարնանը Միհրան III Մեծի գլխավորած Իբերիայի (մոտ 50.000) և Պարսից (մոտ 70.000) թագավորությունների միացյալ բանակը ասպատակեց Գուգարքը ու նահանջեց[64], որին ի պատասխան էլ արդեն հաջորդ՝ 289 թ-ի գարնանը իր հերթին Իբերիայի հարավը ասպատակեց և նահանջեց նաև Տրդատ II Մեծի ու սպարապետ Արտավազդ Մանդակունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության (մոտ 60.000) և հռոմեական (մոտ 70.000) միացյալ բանակը[65]։ 290 թ-ի գարնանը Միհրան III Մեծը և Ներսեսը կրկնեցին հարվածն ու նահանջեցին[66], սակայն արդեն 291 թ-ի գարնանը Տրդատն ու հռոմեացիները իրենց հերթին պատասխան հարված հասցրին Իբերիայի հարավին ու հերթական անգամ սաստեցին հակառակորդին։[67]

Իբերիայի հետ մխացող պատերազմը թերևս կշարունակվեր նաև հաջորդ տարիներին, սակայն հենց այդ ժամանակ տեղի ունեցան նոր զարգացումներ, որոնք կարծես ինքստինքյան հանգցրին Տրդատի ու Միհրանի պայքարը։ 292 թ-ի գարնանը Վահրամ II-ը կնքեց իր մահկանացուն, որից հետո տեղական ուժերը գահ բարձրացրին նրա փոքրահասակ որդի Վահրամին՝ Վահրամ III-ին (293)։ Ներսեսը, սակայն, որ, մանավանդ Մեծ Հայքի թագավորության գահից էլ զրկված լինելու հանգամանքով պայմանավորված նեղված էր ու նաև չափազանց երկար էր սպասել Սասանյան գահին բազմելու սեփական հերթին, իր փոխարեն սեփական տիրույթների արքա հռչակեց մոռացությունից հանված Խոսրով II-ին, որից հետո առկա բոլոր ուժերով շարժվեց Վահրամ III-ի դեմ։ Ներսեսը գործում էր ամենայն վճռականությամբ և արդյունքում արդեն ամռան կեսերին Սասանյանների գահի հարցը լուծված էր հօգուտ նրա՝ Պարսից թագավորության արքա հռչակվեց Շապուհ I-ի որդի Ներսեսը (292-302), իսկ դժբախտ Վահրամ III-ն էլ սպանվեց։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу 1, 2, 3, 4, 5  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB