Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 21 окт 2018, 20:11

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 23:08 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այս առումով հետաքրքիր է, որ, եթե առաջ Մեծ Հայքի թագավորությունը Պարսից թագավորության հետ Հյուսիսային Միջագետքում ուներ սահմանի մի լայն հատված, ապա այժմ, կապված հռոմեական տիրապետության առաջխաղացման հետ, փոքրացել էր հայ-պարսկական սահմանի երկարությունը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական սահմանը հասել էր գրեթե ներկայիս Մոսուլի մոտակայքը, և արդյունքում ապահով էր դարձել Միջագետքի կողմից Հայկական լեռնաշխարհ մուտք գործելու հիմնական ճանապարհը՝ Բաղեշի մոտ գտնվող Ձորա Պահակ կիրճը։ Ինչ վերաբերվում է սահմանի մնացած հատվածին, ապա այն մինչև Ուրմիա լիճ հիմնականում կազմված էր Կորճայքի բարձր լեռներից, որոնց առկայությունը հեշտացնում էր պաշտպանությունը, իսկ հարձակումը, համապատասխանաբար, դժվարացնում։ Փաստորեն բուն Մեծ Հայքի թագավորության դեմ խոշոր ուժերով հարձակման անցնելու համար Պարսից թագավորությանը մնում էր միայն Ուրմիա լճի արևելյան ափով ձգվող Գանձա-Թավրիզ-Հեր ճանապարհը, բայց այդ պարագայում էլ, երբ խոշոր ուժերը կշեղվեին այդ ուղղությամբ՝ հեռու ռազմական գործողությունների միջագետքյան թատերաբեմից, վտանգ կար, որ հռոմեական կամ հայ-հռոմեական ուժերը Հյուսիսայի Միջագետքից կիջնեն ուղիղ Տիզբոնի մոտակայքն ու ոտնատակ կտան Կենտրոնական կամ նույնիսկ Հարավային Միջագետքը՝ ստիպելով ի վերջո հետ քաշել Հայկական լեռներում խրված ուժերը Ուրմիա լճից ավելի հյուսիս ընկած տարածքներից։

Ընդհանրացնելով վերը շարադրվածը փաստենք, որ, ինչպես ակնհայտ էր շապուհյան բոլոր տեսաբաններին, քրիստոնյաների դեմ հաջող պայքար մղելու համար ամենից առաջ պետք էր վերացվեր հռոմեացիներին պատկանող Հյուսիսային Միջագետքի սեպաձև հատվածը, որից հետո միայն արդեն հնարավորություն կստեղծվեր ավելի ապահով պայմաններում շարունակական կերպով հետ մղել հռոմեացիներին և հարձակում գործել Մեծ Հայքի թագավորության վրա։ Ռազմավարական հենց այս պատկերն էր, որ ընդհուպ մինչև 363 թ-ի «Ամոթալի հաշտություն»-ը, պայմանավորելու էր կողմերի գործողությունները։

324 թ-ի օգոստոսին, երբ Կոնստանդին I Մեծի ու Լիցինիոսի միջև մղվող պայքարը հասավ իր գագաթնակետին[29] և Լիցինիոսը բոլոր առկա ուժերը կենտրոնացրել էր իր ախոյանի դեմ, Շապուհ II-ը առաջին անգամ փորձարկեց իր նորակազմ բանակը՝ հարձակվելով հռոմեական տիրույթների վրա։ Պարսից թագավորության բանակը, մի կողմ թողնելով ամրացված Սինգարան, հարվածն ուղղեց ուղիղ Ամիդ քաղաքի վրա, որն այդ ժամանակ դեռևս չուներ այն հզոր պարիսպները, որոնցով պետք է այդքան հայտնի դառնար հետագայում։ Թշնամին գրավեց քաղաքը[30], սակայն Ամիդից Տիգրանակերտ տանող ճանապարհին գտնվող Նարարա կոչվող վայրում տեղի ունեցած ճակատամարտում անհաջողության մատնվեց և նահանջեց[31]։ Միաժամանակ նաև հենց այս ժամանակ հայտնի դարձավ, որ Նիկոմեդիայի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում հենց նույն այդ ժամանակ պարտություն է կրել ու քաղաքական ասպարեզից ըստ էության հեռացել է նաև Լիցինիոսը, մի հանգամանք, որը ստիպեց մեկ գայիսոնի տակ վերամիավորվող Հռոմեական կայսրության հետ ընդհարումից խուսափելու ձգտող Շապուհին կտրուկ նահանջել՝ թողնելով նաև Ամիդը։

Նահանջի համար, սակայն, կար նաև մեկ այլ և ոչ պակաս կարևոր պատճառ։ Զգալի ուժեր կուտակելով հյուսիս-արևմուտքում, Շապուհն ըստ էության անպաշտպան էր թողել իր տերության հյուսիսային սահմանները, ինչից էլ օգտվելով Տրդատ II Մեծի, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի, Բագրատ Բագրատունու, Վահան Քաջ Ամատունու և Մանաճիհր Ռշտունու ընդհանուր ղեկավարությամբ Թավրիզ-Գանձա-Կենտրոնական Ատրպատական երթուղով արշաված Մեծ Հայքի թագավորության (մոտ 70.000), հռոմեական (մոտ 20.000), ինչպես նաև Իբերիայի, Ալանական, Բասիլական և Մազքութական թագավորությունների միացյալ բանակը (մոտ 50.000), ինչպես Խոսրով I Քաջի լավագույն ժամանակներում, սրընթաց երթով իջավ մինչև Էկբատան։ Ատրպատականի սիրտը համարվող այս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտը Պարսից թագավորության բանակին խոշոր մի պարտություն արժանացավ[32], սակայն Հայոց արքան ևս իր հերթին, հաշվի առնելով, որ Շապուհը հետ է քաշվել Հյուսիսային Միջագետքից և խոշոր ուժերով ուղղվում է իր կողմը, թողեց Էկբատանի շրջափակումը ու հետ քաշվեց դեպի սեփական լեռներ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 23:10 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ուժերի առաջին այս փորձարկումը, որն, ի դեպ ասած, Շապուհին որևէ առավելություն չտվեց և նույնիսկ մեկ ու բավականին խոշոր էլ մի պարտություն արժեցավ, պարսից ռազմավար տեսաբաններին հուշեց ապագայում այլևս նույն սխալը չկրկնել։ Արդյունքում ապագա ռազմական գործողություններում, երբ Շապուհը փորձում էր այս կամ այն ուժգնությամբ հարված հասցնել հռոմեացիներին Հյուսիսային Միջագետքում, վերջինս մշտապես ստիպված էր լինում զգալի ուժեր թողնել նաև Ատրպատականում՝ Մեծ Հայքի թագավորության դեմ, կամ գոնե որևէ այլ կերպ զսպել վերջինիս, ինչի հետևանքով էլ հռոմեացիների դրությունը որոշակիորեն թեթևանում էր։

337 թ-ի գարնանը իր կյանքի երրորդ տասնամյակին վերջին մոտեցող Շապուհը նախատեսել էր անցնել վճռական գործողությունների։ Մծբինի 40-ամյա հաշտության ժամկետը, հաշված 297 թ-ից, արդեն սպառվում էր, Կոնստանդին I Մեծն ավելի ու ավելի շուտ էր հիվանդանում, իսկ իր անհաղթ հզորությամբ ողջ Մերձավոր Արևելքը դղրդացնող Մեծ Հայքի անչափ վճռականորեն տրամադրված Տրդատ արքան էլ այլևս չկար՝ Հայոց գահին վերջինիս փոխարինել էր նրա որդին՝ Խոսրով III Կոտակը (330-338), որը, ընդհանուր առմամբ վատ մարդ ու տիրակալ չլինելով հանդերձ, չուներ իր հոր ոչ հզորությունը, ոչ ուժն ու վճռականությունը և ոչ էլ անձնական հմայքը։ Իրոք, արդեն 330 թ-ին Փայտակարանում բռնկվեց պարսիկների կողմից ուղղորդվող և Մազքութական թագավորության արքա հռչակված Սանատրուկ Արշակունու (մոտ 331-332) հակաարքունական խռովությունը, որը ճնշվեց Բագրատ Բագրատունու, հռոմեական Անտիոքոս զորավարի և Միհրան III Մեծի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 30.000) և Իբերիայի (մոտ 20.000) թագավորությունների, ինչպես նաև հռոմեական (մոտ 10.000) միացյալ բանակի արշավանքի արդյունքում[33]։ Սանատրուկն իրեն աջակցող Մազքութական թագավորության բանակի հետ միասին դուրս մղվեց Պարսից թագավորության տարածք, սակայն, հատկապես Մազքութական թագավորության օրստօրե ուժեղացող ագրեսիվ մղումների պայմաններում, Մեծ Հայքի թագավորության արևելյան սահմաններին խաղաղությունը երկար ժամանակով խախտվեց։ Հենց նույն տարիներին էր նաև, որ երկրի ներսում բռնկվեց Մանավազյանների ու Որդունիների միջտոհմային պատերազմը, որը քիչ արյուն չէր, որ արժեցավ՝ լրջորեն խաթարելով Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական կայունությունը[34]։

324 թ-ի դասերը Շապուհն ու նրա շրջապատը լավ էին յուրացրել, երբ պարսից զենքի ողջ հնարավոր հաջողությունն ըստ էության ի դերև ելավ այն բանից հետո, երբ Մեծ Հայքից դաշույնի պես հատու հարված հասցվեց Ատրպատականին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Շապուհի դիվանագետները Մեծ Հայքը չեզոքացնելու նպատակով լայն դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Մազքութական Արշակունիների հետ[35], իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի որոշ տարածքների հաշվին գրգռեցին սրանց ագահության տենչերն ու մազքութների նոր արքա Սանեսանին (մոտ 332 - ուղ. 336) էլ խոստացան Մեծ Հայքի գահը, մազքութները վերջնականապես անցան պարսիկների կողմը։ Շապուհը, դատելով ըստ ամենայնի, նախատեսել էր «մազքութական հաղթաթուղթ»-ը խաղի մեջ մտցնել միայն մեծ պատերազմի պարագայում, սակայն Սանեսանի անզսպությունը խառնեց արյաց արքայի ծրագրերը և 335 թ-ի աշնանը սկիզբ առավ Հյուսիսային III պատերազմը (335-336)՝ յուրօրինակ մի նախերգանք հանդիսանալով հաջորդ տասնամյակներում ողջ Առաջավոր Ասիան ցնցելուն կոչված պատերազմական գործողություններին։

Եվ այսպես 335 թ-ի աշնանը Սանեսանի գլխավորությամբ առաջխաղացած Մազքութական թագավորության բանակը (մոտ 120.000, այդ թվում մազքութներ, ալաններ, հոներ, փոխեր, թավասպարներ, հեճմատակներ, իժմախներ, գետեր, գղվարներ, գուգարներ, շչբեր, ճղբեր, բաղասիճներ և եգերսվաններ) Ուտիքի հյուսիսում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց Մեծ Հայքի Հյուսիսային զորավարության հրամանատար, Գուգարքի բդեշխ Միհրան Քաջբերունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության Հյուսիսային զորավարության բանակին (մոտ 25.000) և ցրեց այն, ընդ որում Միհրանն ընկավ մարտում[36]։ Դրանից հետո թշնամու մասերի բաժանված բանակի ծանր հարվածին ենթարկվեցին Ուտիքը, Արցախը, Գուգարքը, Սյունիքը, Փայտակարանը, Արարատը, Վասպուրականը ու Պարսկահայքը, որից հետո թշնամին, հավաքելով ավարն ու ցրված ուժերը, բանակեց Վաղարշապատ քաղաքում ու նրա շրջակայքում։[37] Մեծ Հայքի արքա Խոսրով III Կոտակը ստիպված եղավ արքունիքով ամրանալ Դարույնք ամրոցում (Արարատ, Կոգովիտ գավառ, Սիսի հարավ-արևելյան լանջին), իսկ թշնամին էլ գրավեց Ցոր բերդը (Արցախ, Պածկանք գավառի արևմուտք)[38]։

336 թ-ի գարնանը Մեծ Հայքի սպարապետ Վաչե Մամիկոնյանը, որը մինչ այդ գտնվում էր Հռոմեական կայսրությունում, վերադարձավ երկիր և ի մի բերեց ուժերը։ Հետագա իրադարձությունները դիտարկենք առանձին մեջբերման տեսքով։

336 գարուն – Օշականի ճ-մ (Արարատ, Արագածոտն գավառ)[39]

Մեծ Հայքի սպարապետ Վաչե Մամիկոնյանը, Արևմտյան զորավարության հրամանատար Բագրատ Բագրատունին, Հարավային զորավարության հրամանատար Մեհենդակ Ռշտունին, որին օգնում էր Գարեգին Ռշտունին, Արևելյան զորավարության հրամանատար Վահան Քաջ Ամատունին, Վարազ Կամինականը և այլ իշխաններ կենտրոնացրեցին Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000), որից հետո այն շարժեցին Օշականի ու Վաղարշապատի շրջակայքում Սանեսանի գլխավորությամբ ճամբարած Մազքութական թագավորության բանակի (մոտ 100.000, այդ թվում մազքութներ, ալաններ, հոներ, փոխեր, թավասպարներ, հեճմատակներ, իժմախներ, գետեր, գղվարներ, գուգարներ, շչբեր, ճղբեր, բաղասիճներ և եգերսվաններ) դեմ։

I փուլ – Հայկական բանակը աննկատ մոտեցավ Ցլի գլուխ լեռան մոտ ճամբարած թշնամու հեծելազորին և լուսաբացին անակնկալ գրոհով գլխովին ջախջախեց այն` ազատելով մեծաթիվ գերիների։
II փուլ – Զարգացնելով հաջողությունը` Հայկական բանակը անակնկալ գրոհով ներխուժեց Վաղարշապատ, ուր հետևակի հիմնական ուժերով (մոտ 40.000) բանակել էր Սանեսանը։ Չկարողանալով կազմակերպված դիմադրություն ցույց տալ` թշնամին գլխովին ջախջախվեց, իսկ Սանեսանը սպանվեց։
III փուլ – Հետապնդելով թշնամու բանակի մնացորդներին` Հայկական բանակը հասավ նրան Օշականի մոտ գտնվող մի քարքարոտ վայրում։ Թույլ չտալով թշնամուն մարտակարգ ընդունել և սկսել իր համար սովորական նետաձգությունը` Հայկական բանակը ծանր հեծելազորի և նրան կրկնած ծանր հետևակի ճակատային, ինչպես նաև թեթև հետևակի թևային համակցված հուժկու հարվածներով գլխովին ջախջախեց վերջինիս։ Այդ ընթացքում Վահան Ամատունին մարտադաշտում հանդիպեց քաջաբար ու խիզախորեն մարտնչող թշնամու հսկայամարմին հրամանատարին, որը այնպես վարպետորեն էր զրահավորված, որ ոչ մի հարված նրան չէր վնասում։ Վահանը, սակայն, արշավեց վերջինիս ուղղությամբ և, հզոր հարվածով միջանցիկ նիզակահարելով, սպանեց նրան։
IV փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու մինչև Աղվանքի արևելք և ծանր կորուստներ պատճառեց։

Հայերը կորցրին 10.000, թշնամին` մոտ 80.000 զինվոր։ Հյուսիսային III պատերազմը ավարտվեց։ Արդյունքում Ալանական և Մազքութական թագավորությունները կտրուկ թուլացան ու ստիպված եղան հրաժարվել Հայաստանի նկատմամբ վարվող ավարառուական քաղաքականությունից։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 23:12 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Փաստորեն Մազքութական թագավորության ուժերով Մեծ Հայքի թագավորության շարքից հանելու գործողությունը ոչ միայն Շապուհին որևէ հաջողություն չբերեց, այլև ստեղծվեց մի իրավիճակ, երբ Մազքութական թագավորության հզորությունն անվերադարձ կոտրվեց ու վերջինս այլևս և ոչ մի հնարավորություն չունեցավ լուրջ սպառնալիք ներկայացնել Հայոց թագավորության արևելյան սահմաններին։ Արդյունքում խախտվեց ռազմավարական այն դասավորությունը, որ շապուհյան տեսաբանները նախատեսել էին դեռ 324 թ-ից սկսած՝ նոր պայմաններում, ինչպես ասվեց, Պարսից թագավորությունը ստիպված էր Ատրպատականում հայերի դեմ մշտապես խոշոր ուժեր պահել, ինչը թուլացնում էր հարվածի թափը գլխավոր՝ Հյուսիսային Միջագետքի, ուղղությամբ։

336 թ-ի աշնանը գործեց Հայոց թագավորության դեմ նախատեսված խաղաթղթերից ևս մեկը՝ ապստամբեց Աղձնիքի Բակուր բդեշխը։ Խոսրով III-ը, սակայն, այս անգամ գործեց ամենայն վճռականությամբ՝ 336 թ-ի աշնանը Մանաճիհր Ռշտունու, Վաղինակ Սյունու, Ջոն Կորդվացու, Մարի Անգեղացու, Ներսես Շահունեցու, Դատ Հաշտենցու և Մանակ Բասենցու գլխավորած Մեծ Հայքի թագավորության կառավարական (մոտ 50.000), ինչպես նաև հռոմեական (մոտ 5.000) միացյալ բանակը Մծբինի մոտ հաղթեց Բակուրի գլխավորած Հայկական (մոտ 10.000) և Պարսից թագավորության (մոտ 40.000) միացյալ բանակին[40]։ Բակուրը սպանվեց, նրա տոհմը գրեթե բնաջնջվեց, Աղձնիքի բդեշխ նշանակվեց Վաղինակ Սյունին, իսկ Ծավդեք և Արվաստան գավառները, ինչպես նաև Մծբին քաղաքն առժամանակ միավորվեցին Մեծ Հայքի թագավորությանը։
Փաստորեն ինչպես հյուսիսում, այնպես էլ հյուսիս-արևմուտքում արյաց արքայի ձեռնարկած անուղղակի գործողությունները, որոնք ուղղված էին ապագա մեծ պատերազմում Մեծ Հայքի թագավորությունը շարքից հանելուն կամ գոնե առնվազն վերջինիս լրջորեն թուլացնելուն, որևէ հաջողության չհասան։ Անհամբեր Շապուհը, սակայն, որը վառվում էր իր նորակազմ բանակն ու ուժերը քրիստոնյաների հետ հնարավորինս շուտ չափելու տենչից, դրանից հետո այլևս չհամբերեց։ Սկիզբ առավ մեծ պատերազմը, որը շարունակվելու էր բավականին երկար։

337 թ-ի վաղ գարնանը Շապուհը մի դեսպանախումբ ուղարկեց Կոնստանդին I Մեծի մոտ՝ նրանից պահանջելով տարածքային որոշակի զիջումներ, ընդ որում պաշտոնական Տիզբոնում հաշվի էին առել, որ առաջին քրիստոնյա կայսրն այսպես թե այնպես չի զիջի, իսկ այդ պարագայում իրենք պատերազմ սկսելու հարմար առիթ կունենան։ Շապուհի թիմը, սակայն, կարծես թե իրոք լավ չէր հաշվարկել ռազմատենչ կայսեր վճռականությունը, քանզի Կոնստանդին I Մեծը, որն արդեն մեկ ու կես տասնամյակ իր գայիսոնի տակ ուներ Հռոմեական միավորված կայսրությունը և սահմանային մանր մարտերից զատ որևէ այլ մեծ պատերազմ վաղուց չէր տեսել, այժմ լի էր նոր պատերազմը վարելու վճռականությամբ։ Կայսրը վճռական տեսքով ու զգալի ուժերով ժամանեց Արևելք և այստեղ շարունակեց համալրել իր բանակը, ինչը բավականին ահաբեկեց պարսիկներին։ Թվում էր, թե նոր պատերազմը հնարավոր կլինի կանխել, քանի որ Կոնստանդինի վճռականությունից ահաբեկված պարսիկները դադարեցրին ագրեսիվ գործողությունները, դե իսկ կայսրն ինքն էլ դժվար թե առաջինը հարձակվեր, սակայն տարածաշրջանին այնուհանդերձ վիճակված էր ճաշակել պատերազմի դառը բաժակը՝ 337 թ-ի մայիսի 22-ին Կոնստանդին I Մեծը Նիկոմեդիայում հանկարծամահ եղավ։ Կայսեր մահը, որը Հռոմեական կայսրությունում միանգամից գահակալական ճգնաժամ առաջացրեց, կրկին մեծ հուսերով վառեց Շապուհ II-ին, որի լարած ռազմական մեքենան վերջնականապես գործեց՝ պատերազմը դարձավ անխուսափելի։

337 թ-ի հունիսին Գանձա-Տրպատունիք-Գաբիթյան երթուղով Մեծ Հայքի թագավորության տարածք ներխուժած Պարսից թագավորության բանակը (մոտ 50.000, մոտ 10 փիղ) Դատաբե Բզնունու դավաճանության պատճառով անակնկալ հարձակմամբ հաղթեց նույն Բզնունյաց նախարարի գլխավորած Մեծ Հայքի թագավորության հարավային զորավարության աշխարհազորին (մոտ 20.000)։ Հայերը կորցրին մոտ 4.000 զինվոր[41], իսկ թշնամու կորուստներն անհամեմատ քիչ էին։[42] Դրանից հետո, փորձելով զարգացնել հաջողությունը, թշնամու բանակը Վասպուրականի հյուսիսով սկսեց առաջանալ դեպի Վանա լճի հյուսիս արևելյան ափեր։ Այս ընթացքում, սակայն, սպարապետ Վաչե Մամիկոնյանի և Վահան Քաջ Ամատունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (30.000) ելավ թշնամու դեմ և արդեն հուլիսին Առեստի ճ-մ-ում (Վասպուրական, Առբերանի գավառ, Վանա լճի հյուսիս-արևելյան ափ) գլխովին ջախջախեց Թոռնավան-Բաղիովիտ-Առբերանի երթուղով առաջխաղացում իրականացրած Պարսից թագավորության բանակին (մոտ 48.000, 10 փիղ)[43]։ Որպես մարտավար վերցվեցին փղեր, Դատաբեն գերվեց և քարկոծվեց, նրա տոհմը բնաջնջվեց, իսկ տիրույթները անցան Հայ առաքելական եկեղեցուն։

Մեծ Հայքի թագավորության դեմ իրականացված հարձակման հետ միաժամանակ Շապուհը հարձակման անցավ նաև Հյուսիսային Միջագետքի ուղղությամբ, սակայն 337 թ-ի օգոստոսին տեղի ունեցած Սիսարայի ճ-մ-ում (Սինգարայի մոտ) Պարսից թագավորության բանակը ոչ մի հաջողության չհասավ և հետ քաշվեց[44]։ Հաջողություն չբերեց նաև մեկ ամիս անց ավելի հյուսիսային ուղղությամբ հասցված հարվածը, երբ 337 թ-ի հոկտեմբերին տեղի ունեցած Կոնստանդինեի ճ-մ-ում (Մծբինից 85 կմ արևմուտք) հռոմեական բանակին (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 200) կրկին հաջողվեց ստիպել Պարսից թագավորության բանակին (մոտ 20.000) նահանջել։[45] Փաստորեն իր իսկ սանձազերծած պատերազմը դրա առաջին տարում ռազմատենչ արյաց արքային որևէ հաջողություն չտվեց և Շապուհը, ի մի բերելով ուժերը, պատրաստվեց նոր ուժերով հարձակվել արդեն նոր՝ 338 թ-ին։ Այս կապակցությամբ պետք է նշել, սակայն, որ, եթե Կոնստանդին I Մեծի մահվամբ պայմանավորված կայսրությունում մի պահ առաջացել էին գահակալական խլրտումներ, ապա արդեն 337 թ-ի երկրորդ կեսին Հռոմեական կայսրության արևելյան մասում իշխող Կոնստանցիոս II-ին հաջողվել էր կարգի գցել գործերը, կիսել կայսրությունը իր եղբայրներ Կոնստանդին II-ի (337-340) և Կոնստանդի (337-350) հետ, որից հետո արդեն նա ժամանել էր պատերազմական գործողությունների արևելյան թատերաբեմ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 23:13 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
338 թ-ի գարնանը Սիկգարայի ճ-մ-ում (Սինգարայի մոտ) հռոմեական բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 200) անորոշ ելքով ընդհարվեցին Պարսից թագավորության առաջխաղացած հերթական բանակի (մոտ 20.000) հետ և հետ մղեցին վերջինիս։[46] Այս անգամ, սակայն, Շապուհը կարծես թե որոշել էր չբավարարվել միայն հակառակորդի ուժերը շոշափելով, ինչպես անցած տարի էր, այլ գրավել հռոմեական պաշտպանական համակարգի կարևորագույն կետերից մեկը հանդիսացող Մծբինը՝ Սասանյանների համար ատելի այդ քաղաքը, որտեղ կնքվել էր 298 թ-ի հաշտության համաձայնագիրը։ Արդյունքում, առկա ուժերը բաժանելով մի քանի կորպուսների, 338 թ-ի մարտի սկզբին Շապուհ II-ի գլխավորած Պարսից թագավորության բանակներից մեկը (մոտ 40.000) պաշարեց Մծբինը հռոմեական (մոտ 1.000) և Մեծ Հայքի թագավորության (մոտ 1.000) միացյալ բանակից։ Քրիստոնյաները, սակայն, դիմանում էին ամենայն համառությամբ և ահա մայիսի սկզբին, այն բանից հետո, երբ միջատների մի մեծ պարս հարձակվեց Շապուհի բանակի ձիերի ու փղերի վրա և ըստ էության շարքից հանեց դրանք, արյաց հպարտ արքան ստիպված եղավ նահանջի հրաման տալ։[47] Հաջող չգործեցին նաև Պարսից թագավորության բանակի մյուս մասերը, որոնցից մեկը (մոտ 30.000), փորձելով այնուհանդերձ գոնե մի որևէ հաջողության հասնել, առաջացավ Մծբինից մի փոքր դեպի արևմուտք, սակայն հենց նույն 338 թ-ի մայիսի սկզբին Կոնստանդինեի ճ-մ-ում ընդհարվեց հռոմեական բանակի (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 200) հետ և, ինչպես նախորդ անգամները, չնայած մարտի անորոշ ելքին, ստիպված եղավ հետ քաշվել։[48] Գլխավոր անհաջողությունը, սակայն, որ բաժին հասավ Շապուհ II-ին և որն էլ մեծ հաշվով ստիպեց վերջինիս թողնել Մծբինն ու նահանջել, պատուհասեց վերջինիս Աղձնիքի լեռներում։ Օղակելով Մծբինը և բանակային մանր ուժերով կաշկանդելով հռոմեացիներին Հյուսիսային Միջագետքում՝ Շապուհ II-ը հենց նույն ժամանակ էլ մի խոշոր բանակ ուղարկեց Աղձնիքի ուղղությամբ։ Արդյունքում նույն 338 թ-ի մայիսի սկզբներին Աղձնիքի լեռներում, կոնկրետ վայրը դժբախտաբար անհնար է նշել աղբյուրների սղության պատճառով, տեղի ունեցավ մի խոշոր և արյունահեղ ճակատամարտ, որի արդյունքում սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 80.000) համառ ու դաժան մարտում հետ շպրտեց Պարսից թագավորության առաջխաղացած բանակին (մոտ 100.000, 15 փիղ)։ Ըստ իմ գնահատականի այս ճակատամարտում հայերը ընդհանուր շարքից դուրս եկած կորցրին մոտ 30.000 զինվոր, որոնց թվում զոհվեցին սպարապետը և շատ այլ անվանի նախարարներ, իսկ թշնամին` մոտ 50.000 զինվոր։[49] Հենց այս ճակատամարտից հետո էր, ի դեպ, երբ պարզվեց, որ Մամիկոնյան տոհմից կենդանի է մնացել միայն Վաչեի որդի Արտավազդը, որը ճանաչվեց Մեծ Հայքի թագավորության սպարապետ, ընդ որում, մինչև վերջինիս իր պարտականությունները լիարժեք կատարելուն ունակ դառնալը, Մեծ Հայքի թագավորության բանակի առաջնորդ-զորավարներ և երիտասարդ սպարապետի խնամակալներ ճանաչվեցին Վաչե Մամիկոնյանի փեսաները` Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականը։[50] Աղձնիքում տեղի ունեցած ահեղ մարտերի ժամանակ Խոսրով III Կոտակն արդեն իսկ գտնվում էր մահամերձ վիճակում և թշնամու պարտությունն ու ընդհանուր նահանջը ոչ միայն Մեծ Հայքի թագավորության տարածքից, այլև՝ Հյուսիսային Միջագետքից, ոչ մի կերպ չերկարացրին փոքրամարմին մեր այս արքայի կյանքը, որը մահացավ հենց նույն 338 թ-ի ամռանը։

Մեծ Հայքի գահի թափուր մնալը ծանր ներքաղաքական վիճակ առաջացրեց երկրում, ընդ որում վատը նաև այն էր, որ արդեն չկար նաև հայրենանվեր Վաչե Մամիկոնյանը։ Ստեղծված ներքաղաքական խառնաշփոթը կարող էր աստիճանաբար վերածվել նաև արդեն արտաքին քաղաքական բարդությունների, բայց բարեբախտաբար այդ ժամանակ երկրի ղեկին հայտնվեցին արդեն որոշակիորեն տարիքն առած, սակայն հին եռանդի տեր, հայրենանվեր Անդովկ Սյունին, ինչպես նաև ոչ պակաս հայրենանվեր Արշավիր Կամսարականը։ Հիշատակված երկու գործիչներին հաջողվեց ոչ միայն մի ամուր բռունցքի մեջ հավաքել ֆեոդալական մասնատվածության վտանգի ենթակա երկիրը, այլև ամուր կապեր հաստատել Կոնստանցիոս II-ի հետ և Հայոց գահին հաստատել մահացած արքայի որդի Տիրանին՝ Տիրան II-ին (338-345)։ Կոնստանցիոսն ինքն էլ մեծապես մտահոգված էր արևելյան հարցով, իսկ Հայաստանը կորցնելն էլ նա արդեն ոչ մի կերպ չէր ուզում։ Այս առումով վատը թերևս միայն այն էր, որ հենց այս ժամանակ, ի ապահովումն հռոմեական աջակցության, Մեծ Հայքի թագավորությունը ստիպված հռոմեացիներին զիջեց Հայոց Միջագետք նահանգի Ծավդեք և Արվաստան գավառները, ինչպես նաև Մծբինը, կարելի է կարծել, հռոմեացիների փափուկ ճնշման և այդ տարածքների պաշտպանությունը հետագայում ավելի լավ ապահովելու մտայնությամբ։ Այսպիսով քրիստոնյաների միահամուռ կամքով Մեծ Հայքի թագավորության գահին բազմեց Տիրան II-ը, որն ավելի նման էր իր ռազմաշունչ պապին, քան իր հայրը, իսկ Շապուհ II-ը, որը մեծ հույսեր ուներ տիրել Հայաստանին, ըստ էության մնաց խաղից դուրս։

Խոցված իր անհաջողություններից՝ 338 թ-ի երկրորդ կեսին արքաեղբայր Ներսեսի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 80.000, 15 փիղ), ամենայն հավանականությամբ Աղձնիքի կողմից, կրկին ներխուժեց Մեծ Հայքի թագավորության սահմաններ, սակայն հենց անմիջապես էլ Մռուղնի դաշտում տեղի ունեցած ծանր և արյունահեղ մի նոր ճակատամարտում Անդովկ Սյունու ու Արշավիր Կամսարականի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 70.000) պարտության մատնեց և հետ շպրտեց թշնամուն։ Մեծ Հայքի գահին վերջնականապես հաստատվեց Տիրան II-ը, իսկ Շապուհի նկրտումները, համենայն դեպս իրենց գոնե այս փուլում, գտան իրենց վերջը առանց որևէ արդյունքի։[51]

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 23:14 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Տիրանի գահ բարձրանալը ռազմական գործողություններում որոշակի դադար առաջացրեց, ինչը հռոմեացիները օգտագործեցին առաջին հերթին սեփական ամրաշինական կառույցները վերանորոգելու և ամրացնելու ուղղությամբ։ Հենց այս ժամանակ էր, որ կառուցվեցին Ամիդի հռչակավոր պարիսպները, որոնք գրավելը հետագայում պարսիկներին այդքան արյուն էր արժենալու։ Խաղաղությունն առայժմ պահպանվում էր և առաջիկա տարիներին թերևս միայն 342 թ-ով հիշատակվող մեկ ընդհարումն էր Հյուսիսային կամ Հայոց Միջագետքի տարածքում, որ տեղի ունեցավ պատերազմող կողմերի միջև, ընդ որում այս անգամ ևս իր սպասելի արդյունքով՝ պարսիկները հետ շպրտվեցին[52]։ Ամենայն հավանականությամբ նաև հենց այս ժամանակին են վերաբերվում հայ-պարսկական հարաբերությունների որոշակի ջերմացման մասին տեղեկությունները, երբ Շապուհը, առժամանակ հրաժարված լինելով բիրտ ուժի կիրառումից, սկսել էր սիրաշահել Տիրան II-ին, երկու պետությունների միջև հարաբերությունները որոշակիորեն կարգավորվել էին և բանը հասել էր նույնիսկ նրան, որ Մեծ Հայքի (մոտ 60.000) և Պարսից (մոտ 60.000) թագավորությունների միացյալ բանակը, պարտության մատնելով Մազքութական թագավորության բանակին (մոտ 80.000), դուրս էր մղել վերջինիս Աղվանքի տարածքից։[53] Իրոք, թուլացած մազքութները, որոնք դրան գումարած էլ նաև անհանգստացնում էին Պարսից թագավորության հյուսիսային սահմանները[54], Շապուհին այլևս պետք չէին և նա փորձ կատարեց արդեն հենց վերջիններիս հաշվին բավարարել հայերին։ Պետք է ասել, սակայն, որ Մազքութական թագավորության դեմ ձեռք բերված այս հաջողությունը հեռանկարային առումով մեծ արդյունք չունեցավ, քանի որ կողմերը ի վիճակի չէին իրենց ամուր տիրապետությունը հաստատել Աղվանքում և հետագա տարիներին Աղվանքի տարածքը կրկին ընկավ առաջխաղացած մազքութների տիրապետության տակ։ Այսպիսով միակ իրական արդյունքը ըստ երևույթին այն էր, որ մազքութները սկսեցին իրենց ավելի հանգիստ պահել Մեծ Հայքի, ինչպես նաև Պարսից թագավորության նկատմամբ։

343 թ-ը ծախսելով դիրքերը վերջնականապես ամրապնդելու վրա, 344 թ-ին սկզբներին Շապուհը Հյուսիսային Միջագետքում ձեռնամուխ եղավ նոր ռազմական գործողությունների, ընդ որում հենց այս ժամանակ էր, որ, չարաշահելով Տիրանի վստահությունը և օգտվելով կենտրոնատենչ այս արքայի դեմ իր իսկ թագավորությունում առաջացած դժգոհություններից, արյաց արքային հաջողվեց ձերբակալել բանակցությունների ժամանած Տիրանին ու կուրացնել նրան։ Այսպիսով, առժամանակ կարծես թե չեզոքացնելով հայերին, 344 թ-ի մարտին Շապուհ II-ի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 80.000) հերթական անգամ պաշարեց Մծբինը հռոմեական բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 1.000)։ Հայոց հինավուրց այս քաղաքի պաշարումը, ինչպես և նախորդ անգամ, ձգվեց մինչև մայիսի վերջերը, սակայն կրկին պարսիկներին որևէ հաջողություն չտվեց[55], ընդ որում այս անգամ արդեն Կոնստանցիոս II-ն ինքը, լի վճռականությամբ սաստել ագրեսիվ հարևանին ու կարգի գցել իր երկրի սահմանային գործերը, խոշոր ուժերով ելավ պարսիկների դեմ։

Հարկ է նշել, որ, կանխատեսելով հռոմեական խոշոր բանակի առաջխաղացումը, Մծբինի պաշարման հետ միաժամանակ Շապուհը ոչ միայն խոշոր ուժեր էր կուտակել Հյուսիսային Միջագետքում, այլև առաջ էր շարժել իր արագաշարժ ուժերի ջոկատներից մեկը, որը կարողացել էր գրավել Զևգմայի գետանցը։ Պարսից արքան ակնհայտորեն հույս ուներ հենց Եփրատի ափին, օգտագործելով գետը որպես բնական ամրություն և ամրանալով Զևգմայում, եթե ոչ կանգնեցնել, ապա գոնե դանդաղեցնել հռոմեական բանակի առաջխաղացումը, որպեսզի Հյուսիսային Միջագետքում գործի ավելի ազատ ու հնարավորինս երկար ժամանակ։ Հայերը, սակայն, խորապես խոցված Տիրանին բաժին հասած ճակատագրով, նույն Անդովկ Սյունու ու Արշավիր Կամսարականի գլխավորությամբ առաջացան դեպի Զևգմայի գետանց և թիկունքային հարվածով ջարդեցին այն հսկող Պարսից թագավորության բանակին՝ օգնելով հռոմեական բանակին գետանցել Եփրատը։[56] Արդյունքում Կոնստանցիոս II-ն իր հետ բերված խոշոր ուժերով անցավ Եփրատը, որից հետո միացավ Անդովկ Սյունու և Արշավիր Կամսարականի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի հիմնական ուժերին (մոտ 60.000)։ Հետագա իրադարձությունները դիտարկենք առանձին մեջբերման տեսքով։

344 հունիս – Սինգարայի ճ-մ (քաղաքից մոտ 100 կմ արևելք, Տիգրիս գետի ափերին)[57]

Կոնստանցիոս II-ի, Անդովկ Սյունու և Արշավիր Կամսարականի գլխավորած հռոմեական բանակը (մոտ 140.000[58]) նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (6.000), ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության (մոտ 60.000) միացյալ բանակը, ազատելով Մծբինը պաշարումից և հետապնդելով հակառակորդին, շարժվեց դեպի հարավ ու առաջապահ ուժերով ճամբարեց Սինգարայից մոտ 80 կմ արևելք, ընդ որում իրեն ոչ մի կերպ ապահովության մեջ չհամարող Շապուհը շտապեց անցնել Տիգրիսի ձախ ափ։ Հետագայում, սակայն, մինչ քրիստոնյաները առաջ կքաշեին բոլոր ուժերը, Շապուհ II-ի գլխավորությամբ արևելքից ժամանած նոր ուժերով համալրված և ուժերը կենտրոնացրած Պարսից թագավորության բանակը (մոտ 200.000) կրկին առաջացավ և սկսեց մոտնալ Տիգրիսի ձախ ափին։։ Իրենց հերթին քրիստոնյաները նախատեսել էին թույլ տալ թշնամուն անարգել գետանցել Տիգրիսը` նախատեսելով մեկ ու վճռական մարտում պարտության մատնել թշնամու ողջ բանակին։ Պարսից թագավորության բանակը, մոտենալով Տիգրիսի ձախ ափին ու, չհանդիպելով որևէ դիմադրության, արագորեն երեք կամուրջ կառուցեց և մի քանի օրվա ընթացքում գետանցեց այն։ Դրանից հետո թշնամին ճամբարեց գետի աջ ափին` ամրացնելով ճամբարը պարսպով։ Կարգի բերելով բանակը` Շապուհ II-ը մարտակագ ընդունեց` թեթև հետևակայիններին տեղաբաշխելով թևերի բարձունքներում ու ճամբարի պարսպի վրա, ծանր հետևակին ու ծանր հեծելազորին` պարսպի դիմաց, իսկ նրանցից առաջ էլ` թեթև հեծելազորին։ Տեղեկանալով թշնամու պատրաստությունների մասին` քրիստոնյաները մարտակարգ ընդունեցին և սկսեցին դանդաղ շարժվել թշնամուն ընդառաջ` դեպի արևելք։ Պարսից բանակի հրամանատարությունը որոշեց մանր մարտերով հակառակորդին քաշել դեպի ճամբար և միայն այստեղ տալ գլխավոր մարտը` գցելով թշնամուն նետաձիգների թևային ու ծանր հեծելազորի ճակատային համակցված հարվածի տակ։
I փուլ – 10։00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թեթև հեծելազորը մոտեցավ քրիստոնյաների առաջխաղացող բանակին և կանգ առավ` մարտակագ ընդունելով և սպասելով թշնամու հարձակմանը։ Իր հերթին, զգալով, որ թշնամին չի առաջանում, ինչպես նաև կարծելով, թե թշնամու ողջ բանակն այդքանն է, քրիստոնյաների բանակի ռազմիկները, չենթարկվելով հրամանին, անցան հարձակման և հարվածեցին հակառակորդին։ Վերջինս, մանր մարտերով նահանջելով դեպի արևելք, արդեն օրվա վերջին հասցրեց հակառակորդին սեփական ճամբարի մատույցներին։
II փուլ – 17։00-ի մոտակայքում, հասնելով հակառակորդի ճամբարին և տեսնելով վերջինիս մարտակարգը, քրիստոնյաների բանակն այնուհանդերձ չդադարեցրեց հարձակման թափը ու համառ հանդիպակաց մարտի բռնվեց հակառակորդի հետ` ի վերջո պարտության և փախուստի մատնելով վերջինիս։
III փուլ – 19։00-ի մոտակայքում քրիստոնյաները սկսեցին թշնամու ամրացված ճամբարի գրոհը և ի վերջո գրավեցին այն։ Մինչև ուշ երեկո ճամբարում համառ մարտ ընթացավ, որում քրիստոնյաները ի վերջո հաղթանակ տարան, իսկ պարսից գահաժառանգն ու իր շքախումբի անդամները գերի ընկան և սպանվեցին։ Սկիզբ առավ թշնամու ճամբարի թալանը, որի արդյունքում քրիստոնյաների բանակը կորցրեց մարտակարգը և կառավարումը։
IV փուլ – 21։00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի հեծյալ և հետևակ նետաձիգները իրենց կողմից աննկատ մոտեցան ճամբարին և զգալի ժամանակ սեփական նախկին վրանների ուղղությամբ իրականացրին մասշտաբային անխնա գորգային նետահարում։ Միաժամանակ թշնամու բանակի հարվածային խմբերը ներխուժեցին ճամբար և գիշերային խավարում ծանր կորուստներ պատճառեցին քրիստոնյաներին։
V փուլ – 24։00-ի մոտակայքում քրիստոնյաները մարտի մեջ մտցրին վերջապահը և միայն ծանր մարտից հետո կարողացան հետ մղել թշնամուն գետի մյուս ափ և վերջ դնել մարտին։

Հայերը կորցրին մոտ 10.000, դաշնակիցը` մոտ 40.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 23:15 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Սինգարայի արյունահեղ ճակատամարտը՝ Շապուհ II-ի կողմից երկար տարիներ տենչված այդ ընդհարումը, որին վերջինս սպասում էր այդքան ժամանակ և որին էլ ըստ էության պատրաստվում էր իր անցած գիտակցական կյանքի գրեթե ողջ ընթացքում, ավարտվեց նրա ծանր պարտությամբ, ընդ որում դա ոչ միայն վերջնական ջախջախումից հազիվ փրկված մի ծանր պարտություն էր, այլև ըստ էության նաև մինչ այդ փայփայած հույսերի կորուստ էր՝ վերջ, կյանքը ցույց տվեց, որ Պարսից թագավորության նույնիսկ վերակազմակերպված բանակն իսկ մեծ թվերի առկայության պարագայում ի վիճակի չէ բաց դաշտում ընթացած ուղիղ մարտում առավելության հասնել Հռոմեական կայսրության և Մեծ Հայքի թագավորության միացյալ ուժերի դեմ, ընդ որում բոլորի համար էլ ակնհայտ էր, որ վերջնական պարտությունից արյաց արքային փրկեց միայն քրիստոնյաների անկարգապահությունը, որոնք զինվորական կարգապահության կոպիտ խախտման հետևանքով ճակատամարտի հատկապես վերջինի փուլերում ծանր կորուստներ կրեցին և մեծապես արժեզրկեցին սեփական հաղթանակը։ Այսպես թե այնպես, սակայն Սինգարայի 344 թ-ի ճակատամարտում Պարսից թագավորության ուժերը լուրջ հարված ստացան և, համենայն դեպս գոնե մոտակա տարիներին, դրանք ի վիճակի չէին անցնել ագրեսիվ լուրջ գործողությունների։ Եվ վերջապես նշենք, որ փայփայած հույսերից և իր իսկ կողմից հղացած ռազմա-քաղաքական դասավորության ողջ ցանկալի պատկերի փլուզումից զատ այս ճակատամարտը Շապուհի գլխին պայթեց նաև անձնական մի մեծ ողբերգության տեսքով, քանզի, նույնիսկ եթե մի կողմ թողնենք էլ այն, որ բուն ճակատամարտի ընթացքում Շապուհը, որպես զորավար ու զինվոր, խուճապի մատնվեց ու դիմեց ամոթահար փախուստի դեռ այն ժամանակ, երբ դրա հիմքերը կարծես թե չկային, այսինքն, հիշատակված ճակատամարտը նաև արյաց արքայի անձնական մեծ խայտառակությունն էր, ընդ որում դրան շատերն էին ականատես եղել, այսպիսով, եթե նույնիսկ մի կողմ էլ թողնենք արյաց արքայի անձնական մեծ խայտառակությունը, ապա ճակատամարտը գոռոզ Շապուհին հասցրեց ևս մեկ ու ավելի խորը հոգեկան վերք, քանզի քրիստոնյաները, չիմանալով, թե ում են գերի վերցնում, բռնել էին արյաց արքայի նահանջն ապահովող ուժերը ղեկավարող նրա սիրելի որդի ու հետնորդ Ներսեսին և, ամենայն հավանականությամբ գրգռվելով վերջինիս հանդուգն վարքագծից, մտրակահար անելով տանջել էին արյաց արքայազնին, իսկ վերջում էլ մորթել էին։

Այս ամենի արդյունքում Շապուհ II-ը, թեպետ և ատամները սեղմած, ստիպված եղավ կնքել զինադադար՝ գոնե առժամանակ հրաժարվելով հետագա ագրեսիվ գործողություններից։ Ինչ վերաբերվում է Մեծ Հայքին, ապա Հայոց թագավորության արքա դարձավ Արշակ III-ը (344-368)[59]՝ Տիրան II-ի որդին և վերջինիս ողջ քաղաքականության առավել եռանդուն ու խելամիտ այդ շարունակողը։

Մհեր Հակոբյան
11.11.2016 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 23:17 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ծանոթագրություններ

[1] Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
[2] Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»։
[3] Անանուն Եթովպացի «Պատմություն»:
[4] Այս ճակատամարտի թվականի մասին Եվսեբիոս Կեսարացին ոչինչ չի ասում, սակայն վերջինս տրվել է այն հիմնավորմամբ, որ հենց 312 թ-ին Հռոմի արևելյան պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Մաքսիմինոս Դազան հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ։ Կարելի է կարծել, որ արդեն իսկ չարացած լինելով քրիստոնյաների, հետևաբար նաև Մեծ Հայքի թագավորության վրա, վերջինս մարտական գործողություններ է սկսել Մեծ Հայքի դեմ Սարգսի գլխավորած հեծելագնդի հետ կապված էպիզոդից, ինչպես նաև այն բանից հետո, երբ Տրդատ II Մեծը մերժել է նրա պահանջը ռազմական օգնություն ցույց տալ իրեն Հռոմի կենտրոնական պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Տրդատ II Մեծի երբեմնի ընկեր ու բարեկամ Լիկինոսի դեմ մղվող պայքարում։ Հայտնի է, որ 311 թ-ին Մաքսիմինոս Դազայի և Լիկինոսի միջև բանը ընդհարման չհասավ ու նրանք համաձայնության եկան ազդեցության ոլորտների բաժանման հարցում։ Այս ամենի ֆոնի վրա կարելի է կարծել, որ հենց դրանից հետո է Դազան մարտական գործողություններ սկսել Մեծ Հայքի դեմ։ Պետք է նշել նաև, որ հռոմեական բանակի երթուղին կոնկրետ հայտնի չէ, սակայն ես առաջնորդվում եմ այն ենթադրությամբ, որ հռոմեական բանակը սովորաբար այդ երթուղով էր մտնում Մեծ Հայք։
[5] Գրականության մեջ միանշանակ կարծիք չկա 300-337 թվականներին հռոմեական լեգեոնների քանակի մասին։ Սակայն առկա տվյալների վերլուծության արդյունքում կարելի է մոտավորապես ասել, որ քննարկվող ժամանակաշրջանում Հռոմն ուներ.
1. 41 լեգեոն։ Սրանցից 30-ը նախկինում գոյություն ունեցած, իսկ 11-ը` նոր կազմավորված լեգեոններն էին։ Այս լեգեոնները կազմված էին 7.000 լեգեոներներից, որոնցից զգալի թիվ էին կազմում հեծյալները, ունեին «կոմիտատես»-ի կարգավիճակ և հանդիսանում էին բանակի հիմքն ու նրա հիմնական հարվածային ուժը։
2. 24 լեգեոն։ Սրանք նոր էին կազմավորվել, մեծապես համալրվում էին պրովինցիաների դաշնակից ռազմիկներից, ունեին «պսևդոկոմիտատես»-ի կարգավիճակ և կազմված էին 3.000 լեգեոներներից` իրենց կազմում գրեթե չունենալով հեծյալներ։ Նրանց հիմնական խնդիրն էր կայսրության սահմանների պաշտպանությունը և մինչև հիմնական ուժերի տեղ հասնելը թշնամու առաջխաղացման կասեցումը։
Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում հռոմեական բանակն ուներ 359.000 լեգեոներ։ Սակայն, հաշվի առնելով այն, որ այս ժամանակաշրջանում Հռոմեական կայսրությունը, հետևաբար նաև բանակը, բաժանված էր 3 կայսրների միջև, կարելի է ասել, որ նրանցից յուրաքանչյուրի տրամադրության տակ կար մոտ 120.000 լեգեոներ։
Այս պայմաններում կարելի է ենթադրել, որ տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն Մեծ Հայք ներխուժած Մաքսիմինոս Դազայի բանակը կարող էր կազմել մոտ 100.000 լեգեոներ։
[6] Եվսեբիոս Կեսարացի «Եկեղեցական պատմություն», գիրք 9, գլուխ 8:
[7] Անանուն Եթովպացի «Պատմություն»:
[8] Լակտացիոս «Հալածողների մահվան մասին», գլուխ 45, գլուխ 46, մաս 1, 8-12, գլուխ 47; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 41; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 2; Սեբեոս «Պատմություն», գլուխ 46:
[9] Լակտացիոս «Հալածողների մահվան մասին», գլուխ 49; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 41; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրների կյանքից և բարքերից», գլուխ 40; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 28; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 2; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 10 գլուխ 4; Անանուն Եթովպացի «Պատմություն»; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 59; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 19:
[10] Այս ճակատամարտի թվականը պարզվում է Հովհան Մամիկոնյանի (Գիրք 1, գլուխ 4) այն հաղորդման շնորհիվ, ըստ որի. «հենց այդ ժամանակ» Տրդատ II Մեծին լուր հասավ, որ Կոնստանդին I Մեծը մկրտվել է որպես քրիստոնյա։ Հայտնի է, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել 313 թ-ին։
[11] Հյուսիսային II պատերազմը ավանդականորեն համարվել է վիպական և ուսումնասիրության չի ենթարկվել, ինչը սխալ է։ Հովհան Մամիկոնյանի կողմից տրվող այս պատերազմի ճակատամարտերի նկարագությունը դրանք առասպել ընդունելու իրոք որևէ հիմք չի թողնում, քանի որ նկարագրությունները իրենց բնույթով նման են մեր պատմիչների կողմից նկարագրված այն բազում ճակատամարտերին, որոնք երբևէ առասպելական լինելու կասկած չեն առաջացրել։ Իր հերթին այս իրադարձությունները, որոնց թիվը հնարավոր է ասել խիստ որոշակիությամբ (այս մասին մանրամասն` ստորև) իրենց ճշգրիտ տեղն են գտնում նաև տարածաշրջանային իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա դիտարկելիս։
Ըստ «Քարթլիս Ցխովրեբա»-ի (Լեոնտիոս Մրովելի) Իբերիայի արքա Միհրան III-ը (253-330) III դարի վերջին և IV դարի սկզբին համառ և փոփոխակի հաջողությամբ պայքար էր մղում հյուսիսից կատարվող ներխուժումների դեմ։ Վրացական աղբյուրը ուղղակիորեն չի խոսում Իբերիայի արքայի որևէ խոշոր պարտության մասին, սակայն, ըստ Հովհան Մամիկոնյանի ուղղակի վկայության, Միհրան III-ը նահանջել է դեպի Մեծ Հայքի թագավորության տարածք և օգնություն է խնդրել Տրդատ II Մեծից, ինչը վկայում է նրա կրած անհաջողության մասին։ Իր հերթին Իբերիայի արքայի այս արարքի հետևանքը եղավ այն, որ, հետապնդելով վերջինիս, հյուսիսականները հարձակվեցին Մեծ Հայքի թագավորության վրա` սկսելով Հյուսիսային II պատերազմը։
[12] Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
[13] Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
[14] Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
[15] Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
[16] Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
[17] Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
[18] Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 23:18 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
[19] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 84, 85; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 12; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 67, 68; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 18; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 62; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1:
[20] Այստեղ, որոշակիորեն թեմայից շեղվելով, կուզենայի մասնագետների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ կարծես թե սխալ է սկսած Խորենացու առաջին կրկնակողներից և նրա աշխատությունից առաջինը օգտված պատմիչներից մինչ այսօր գրականության մեջ տարածված այն տեսակետը, թե Ամատունիները ծագումով հրեաներ են (գիրք 2, գլուխ 57) ու եկել են Հայաստան մ.թ.ա. II դարի առաջին կեսում։ Առավել հավանական է թվում այն տեսակետը, որ Ամատունիները սերել են Միտանիի թագավորությունում իշխած և Հայկազունիների կրտսերը ճյուղը հանդիսացող Հայկազուտներից։
[21] Գրականության մեջ այս ճակատամարտը գրեթե միշտ նույնացվում է 314 թ-ի Մուշեղամարգ գյուղի ճակատամարտի հետ։ Սակայն սրանք տարբեր ճակատամարտեր են իրենց ողջ ընթացքով` չխոսելով արդեն այն մասին, որ այս 2 ճակատամարտերը տեղի են ունեցել Մեծ Հայքի տարբեր և իրարից խիստ հեռու ընկած մասերում։ Շփոթմունքի և նույնացման պատճառը ըստ երևույթին եղել է երկու արքաների մենամարտի և օղապարանի էպիզոդը։ Սակայն, ինչպես տեսնում ենք Մովսես Խորենացու և Հովհան Մամիկոնյանի նկարագրությունների ուշադիր վերլուծությունից, էականորեն տարբերվում են և մենամարտի (բացառությամբ օղապարանի էպիզոդի), և ճակատամարտի ընթացքն ու հատկապես արդյունքը։ Այսպես, 314 թ-ի Մուշեղամարգ գյուղի ճակատամարտում մենամարտը եղել ճակատամարտից առաջ, այն կրել է համառ բնույթ, թեև թշնամիների արքան կրկին կիրառել է օղապարան, իսկ 315 թ-ի Գարգարացվոց դաշտի ճակատամարտում մենամարտը տեղի է ունեցել ճակատամարտի ընթացքում, հակառակորդը անակնկալ հետևի կողմից է հարձակվել Հայոց արքայի վրա և սպանվել է Տրդատի միակ հարվածով։ Իր հերթին Մուշեղամարգ գյուղի ճակատամարտը չբերեց պատերազմի ավարտի, իսկ Գարգարացվոց դաշտի ճակատամարտի արդյունքում պատերազմը ավարտվեց։
[22] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 84; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 18; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»:
[23] Էլիոս Լամպրիդոս «Օգոստոսների կենսագրություններ, «Ալեքսանդր Սևերոս», մաս 50։
[24] Լիբանիոս «Ճառեր, Գովեստի խոսք, ուղղված արքաներ Կոնստանցիոսին և Կոնստանդին», 69-70։
[25] Լիբանիոս «Ճառեր, Գովեստի խոսք, ուղղված արքաներ Կոնստանցիոսին և Կոնստանդին», 69-70։
[26] Լիբանիոս «Ճառեր, Գովեստի խոսք, ուղղված արքաներ Կոնստանցիոսին և Կոնստանդին», 103։
[27] Լիբանիոս «Ճառեր, Հուլիանոսի մահախոսականը», 206)
[28] Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 18, 22
[29] Անանուն Վալեսիացի «Ընտրյալ պատմություն», մաս 1, գլուխ 5; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրների կյանքից և բարքերից», գլուխ 41; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 2; Սոզոմենոս «Եկեղեցական պատմություն», գիրք 1, գլուխ 7; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 28; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 88; Սեբեոս «Պատմություն», գլուխ 46; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 59; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 19։ Պայքարի մակարդակը պատկերացնելու համար նշենք, որ 324 թ-ի օգոստոսին տեղի ունեցած Նիկոմեդիայի ճ-մ-ին, ըստ առկա տվյալների, Լիցինիոսը ներգրավել էր 130.000 ռազմիկ, որից կորցրեց 25.000-ին։ Կոնստանդին I Մեծի ուժերն ավելի մեծ էին։
[30] Լիբանիոս «Ճառեր, Գովեստի խոսք, ուղղված արքաներ Կոնստանցիոսին և Կոնստանդին», 66-74; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»։
[31] Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 27, մաս 2։
[32] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 87; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 12; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 68; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Փարսադան Գորգիջանիձե «Հայոց դարձի պատմությունը»։
[33] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 4, 6; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 12; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 10; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 20; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»։
[34] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 4։
[35] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 9։
[36] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 9
[37] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 7; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 9; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1։
[38] Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 14։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 23:27 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
[39] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 7; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 9; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 12; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 22։
[40] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 9; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 4, 7; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 20; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 24; Հովհաննես Մալալա «Ժամանակագրություն» գիրք 13, գլուխ 3։
[41] Ըստ Փավստոս Բյուզանդի Մեծ Հայքի թագավորության բանակը կորցրել է 40.000 ռազմիկ (Գիրք 3, գլուխ 8), որը, ինչպես և հետագա օրինակների գերակշիռ մասում, ակնհայտ չափազանցություն է, քանի որ այդ քանակությամբ կորուստը ակնհայտորեն ծանր հետևանքներ կունենար Մեծ Հայքի համար, ինչը, սակայն, չի երևում հետագա իրադրձությունների ընթացքից։ Իրականում պետք է առաջնորդվել «մեկ զրո պակասեցնել»-ու մեթոդով, որի մասին, ոչ այս անվանմամբ ու առանց առանձի հիմնավորման, առաջին անգամ, զուտ որպես կարծիք, բարձրաձայնել է Արմեն Այվազյանը (մանրամասն տես` Այվազյան Ա. Ա. «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» Երևան 1998)։ Դրանից հետո Մեծ Հայքի թագավորության բանակի կրած կորուստի թիվը միանգամից դառնում է չափազանց իրական։
«Մեկ զրո պակասեցնել»-ու մեթոդի կիրառության անհրաժեշտությունը որպես կանոն առաջանում է հայ միջնադարյան գրականության միայն այն հուշարձանների նկատմամբ, որոնք գրվել են Մաշտոցյան գրերի գյուտից առաջ։ Այս հարցը իր ժամանակին ինձ զբաղեցրեց բավականին երկար, ընդ որում, եթե ես զգում էի, որ խնդիրը մեծապես վերաբերվում է միայն հիշատակված երեք պատմիչներին և նրանց որևէ ընդհանրության ունենալուն, ապա, գիտակցելով հանդերձ, որ գործ ունենք IV դարի պատմիչների հետ, ես ոչ մի կերպ չէի կարողանում գտնել այս հանելուկը բացահայտելուն կոչված պակասող օղակը։ Արմեն Այվազյանի կողմից առաջին անգամ բարձրաձայնտծ խնդրի հիմնավորումը երկար տարիներ փնտրելուց հետո ի վերջո մի անգամ այնպես ստացվեց, որ ես որոշեցի այն քննարկել իմ ընկեր Արտակ Մովսիսյանի հետ։ Ես ներկայացրեցի վերջինիս հիմնախնդիրը, պատմեցի նրա առաջացման պատմությունը և, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ խնդիրը մեծապես վերաբերվում է միայն հիշատակված երեք պատմիչների, այսինքն մինչմաշտոցյան գրականության նմուշներին, խնդրեցի ընկերոջս որևէ կերպ բացատրել այն։ Եվ ահա ստացվեց այնպես, որ Արտակ Մովսիսյանը անակնկալ հայտնագործություն արեց և հուշեց խնդրի իրական լուծումը, այսինքն ներկայացրեց այն պակասող օղակը, որը թույլ չէր տալիս հիշատակված շղթային ստանալ վերջնական ու ավարտուն տեսք։
Բանը նրանում է, որ հիշատակված երեք երկերը, որոնք գրվել են Մաշտոցյան գրերի գյուտից առաջ, ի սկզբանե գրված են եղել հուներեն։ Այս պայմաններում բնական է ենթադրել, որ թվական տվյալները ևս արտացոլվել են հունական այբուբենի թվային համակարգի միջոցով, իսկ հունական այբուբենի թվային համակարգը, ինչպես իրավացիորեն նշվեց Արտակի կողմից, չի տալիս հնարավորություն արտահայտել «999» թվից բարձր թիվ, իսկ «1.000» թիվը արտահայտելու համար այն արդեն կիրառում է հետագայում գրաբարյան տեքստերից հայտնի «բյուր»-ի առարկայական նշանը։ Խնդիրն այն է սակայն, որ, ի տարբերություն հունական այբուբենի ու նրա թվային համակարգի, հայերենի այբուբենն ու նրա թվային համակարգը հնարավորություն են տալիս արտահայտել թվերը մինչև «9.999» թիվը` «բյուր» տերմինը ու նրա առարկայական նշանը կիրառելով միայն «10.000» և ավելի բարձր թվերի նկատմամբ։
Արդյունքում, ըստ Արտակ Մովսիսյանի առաջարկած և ինձ հիմնավոր թվացող լուծման, իրավիճակը ունեցել է հետևյալ տեսքը. ի սկզբանե հուներեն գրած և հունական այբուբենի թվային համակարգը կիրառած պատմիչները, նպատակ ունենալով արտացոլել «1.000» ու նրանից բարձր թվականները, կիրառել են «բյուր»-ը կամ նրա առարկայական նշանը, որին արդեն հետագայում հանդիպած թարգմանիչները, թյուրիմացաբար, համաձայն մաշտոցյան այբուբենի թվային համակարգի, տվել են «10.000»-ի, այսինքն հայերենի «բյուր»-ի կամ նրա առարկայական նշանի իմաստը։ Արդյունքում ստացվել է այնպես, որ ի սկզբանե հուներեն գրած մեր մի շարք պատմիչների երկերում թվական տվյալների տեսակետից ստղծվել է. «մեկ զրո ավել»-ի վիճակ։
Այսպիսով կարծում ենք, որ ի սկզբանե հուներեն գրած մեր մի շարք պատմիչների երկերը ու դրանցում հայտնվող թվական տվյալները վերծանելիս պետք է առաջնորդվել Արմեն Այվազյանի կողմից ի սկզբանե առաջարկված և Արտակ Մովսիսյանի ու իմ միացյալ ջանքերով հիմնավորված «մեկ զրո պակասեցնելու» մեթոդով, որից հետո թվական տվյալների հիմնական մասը ստանում է լիովին իրական տեսք։
[42] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 8։
[43] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 8։
[44] Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», մաս 27։
[45] Լիբանիոս «Ճառեր, Գովեստի խոսք, ուղղված արքաներ Կոնստանցիոսին և Կոնստանդին», 75-76; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», մաս 27։
[46] Լիբանիոս «Ճառեր, Գովեստի խոսք, ուղղված արքաներ Կոնստանցիոսին և Կոնստանդին», 77-78; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», մաս 27:
[47] Թեոդորիտոս Կյուրոսացի «Եկեղեցական պատմություն», գիրք 2, գլուխ 30; Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 7, գլուխ 3; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 20, գլուխ 7; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 27, մաս 2; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Լևոն Սարկավագ «Պատմություն», գիրք 10, մաս 1; Օրուջ-բեկ Բայաթ «Պատմություն», գիրք 1, գլուխ 8։
[48] Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», մաս 27։
[49] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 11; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 22։
[50] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 11։
[51] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 10։
[52] Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»։
[53] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 12; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 13; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1:
[54] Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 13։
[55] Թեոդորիտոս Կյուրոսացի «Եկեղեցական պատմություն», գիրք 2, գլուխ 30; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 25, գլուխ 1, գլուխ 27, մաս 2; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը»։
[56] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 12:
[57] Լիբանիոս «Ճառեր, Գովեստի խոսք, ուղղված արքաներ Կոնստանցիոսին և Կոնստանդին», 99-120); Լիբանիոս «Ճառեր, Հուլիանոսի մահախոսականը», 207; Հուլիանոս «Կոնստանցիոսին, 58-68; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 18, գլուխ 5; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 10, գլուխ 10; Օրոսիոս «Պատմություն» գիրք 7, գլուխ 29; Սոկրատես Սխոլաստիկոս «Եկեղեցական պատմություն», գիրք 2, գլուխ 25, մաս 5; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», մաս 27; Հովհաննես Մալալա «Ժամանակագրություն» գիրք 13, գլուխ 17; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն; Զոնորաս՝ XIII. 5. 33; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 12; Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 11, գիրք 4, գլուխ 1; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»։
[58] Գրականության մեջ միանշանակ կարծիք չկա 337-428 թվականներին հռոմեական լեգեոնների քանակի մասին։ Սակայն առկա տվյալների վերլուծության արդյունքում կարելի է մոտավորապես ասել, որ քննարկվող ժամանակաշրջանում Հռոմը շարունակում էր ունենալ 41 կոմիտատես և 24 պսևդոկոմիտատես լեգեոններ, որոնց կազմում, վերջիններիս համապատասխանաբար 7.000 և 3.000 հաստիքային թվաքանակի պայմաններում, ընդգրկված էր 359.000 լեգեոններ։ Ընդ որում քննարկվող ժամանակաշրջանում հռոմեական բանակի կեսը տեղաբաշխված էր արևելյան ուղղությամբ և գտնվում էր Կոստանցիոս II համակայսեր տրամադրության տակ։
Այս պայմաններում կարելի է ենթադրել, որ տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, արևելքում անմիջականորեն մարտական գործողություններ մղող հռոմեական բանակը կարող էր կազմել մոտ 140.000 լեգեոներ։
[59] Ավանդականորեն ընդունված է Մեծ Հայքի արքա Տիրան II-ի (338-345) որդի Արշակին (345-368) կոչել Արշակ II։ Սակայն այստեղ ակնհայտորեն հաշվի չի առնեցվում Մեծ Հայքի տաղանդավոր արքա, Վաղարշակ I-ի (մ.թ.ա. 247-225) որդի Արշակ I-ը (մ.թ.ա. 225-212)։ Հաշվի առնելով վերջինիս, ինչպես նաև Մեծ Հայքի արքա, Արտավան III-ի (12-35, 36-38) ավագ որդի և թագաժառանգ Արշակ II Պարթևին (34-35), ես լիովին հիմնավորված Հայոց այս ամենանվիրական արքաներից մեկին կոչում եմ Արշակ III։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 15 ноя 2016, 00:17 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 19 апр 2013, 00:59
Сообщений: 10162
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ну, а теперь с русским переводом.

_________________
Я не сумасшедший, просто ум у меня не такой, как у вас
Диоген Синопский
Всё тайное рано или поздно становится явным
Сократ
Христианство терпимо по отношению к другим религиям, но оно должно быть бескомпромиссно христианским (арийским)
Д.Коннер


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 15 ноя 2016, 00:33 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ох трудно, не могу :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 15 ноя 2016, 23:46 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մ. Ի Հակոբյան
Հռոմեա-պարսկական աշխարհը և Հայաստանը
Մաս 3. 344-363 թթ.
(ռազմա-պատմական վերլուծություն)


Սինգարայի վճռորոշ ճակատամարտին հաջորդող մի քանի տարին անցան համեմատականորեն խաղաղ։ Այս ընթացքում Կոնստանցիոս II-ը զբաղված էր չափից ավելի հզորացած իր եղբայր Կոնստանդին որևէ կերպ դիմագրավելու հոգսերով, Շապուհը մինչ այդ ստացած վերքերն էր լիզում, իսկ Մեծ Հայքի թագավորության գահին ամրացած Արշակ III-ն էլ սկիզբ էր դրել հետագայում իրեն այնդքան հայտնի դարձրած իր հայտնի բարեփոխումներին՝ փորձ կատարելով ուժեղացնել սեփական երկիրը, նոր որակ հաղորդել վերջինիս և նախապատրաստել այն ապագա ցնցումներին։ Իրոք, կյանքը ցույց տվեց, որ իրավիճակը շուտով կրկին լարվելու է։

348 թ-ին, հերթական անգամ սկիզբ դնելով մարտական գործողությունների, Պարսից թագավորության բանակը (մոտ 20.000) անցավ սահմանը և փորձեց գրավել սահմանային ատելի Սինգարա քաղաքը, սակայն դրանից մոտ 20 կմ արևմուտք գտնվող Հիլելա կոչվող վայրում քաղաքից աննկատ առաջխաղացած հռոմեական բանակը (մոտ 6.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20) գիշերային անակնկալ հարձակումով հաղթեցին թշնամուն։[1] Հաջորդ տարի, սակայն, պարսիկներին այնուհանդերձ հաջողվեց տիրել Սինգարային,[2] որից հետո, փորձելով զարգացնել հաջողությունը, 350 թ-ի մարտին, ինչպես մինչ այդ արել էր երկու անգամ, Շապուհ II-ի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 120.000, մոտ 20 փիղ) պաշարեց Մծբինը։ Այս անգամ քաղաքին տիրելու համար արյաց արքան մի խորամանկ հնարք էր մտածել՝ պարսիկները կարողացան քաղաքի մոտով հոսող Ջախջախ գետի հունը կենտրոնացնելով փլել պարսպի մի մասը, բայց այդ հանգամանքը այսպես թե այնպես նրանց այնուհանդերձ որևէ օգուտ չտվեց, քանզի քաղաքի քրիստոնյաները պարիսպը արագ վերականգնեցին[3]։ Համոզվելով սեփական ջանքերի անօգուտ լինելու մեջ և, որ գուցե ավելի կարևոր էր, տեղեկանալով հենց այդ ժամանակ Հիոնիտների թագավորության կողմից սեփական տերության արևելյան սահմանները ոտնատակ տալու մասին, մայիս ամսին գոռոզ Շապուհը արդեն երրորդ անգամ ստիպված եղավ քաղաքի գրոհի ժամանակ որոշակիորեն տրորված իր բանակով նահանջել Մծբինից և շարժվել դեպի արևելք։

Հիոնիտները, որոնք, ինչպես արդեն նշվել է, վտարել էին մասագետներին հայրենի տափաստաններից ու գրավել էին նրանց տեղը, առժամանակ ոչ միայն չէին սպառնում Պարսից թագավորությանը, այլև, չեզոքացնելով մասագետներին, խաղաղություն էին հաստատել Շապուհի տերության արևելյան սահմաններին։ Իհարկե, մասագետները հետագայում հայտնվեցին Սասանյանների տերության հյուսիսում՝ Կովկասյան լեռնաշղթայից հարավ ու հյուսիս, սակայն մի կողմից սրանք այստեղ հիմնականում արդեն հանդես եկան որպես Շապուհի դաշնակիցներ, իսկ մյուս կողմից էլ 340-ական թվականների սկզբից լրջորեն թուլացան։ 350-ական թվականների հենց սկզբին, սակայն, իրավիճակը լրջորեն սրվեց ոչ միայն մասնավորապես Պարսից թագավորության արևելյան սահմաններին, այլև՝ ողջ Մեծ տափաստանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ընդհանրապես։

Ինչպես արդեն նշվել է, 155 թ-ին Հեռավոր Արևելքում սաբիրների կողմից ծանր պարտության մատնված և նրանց կողմից հետապնդվող հոների հորդան անցավ Ջունգարյան դարպասներն ու շարժվեց դեպի արևմուտք։ Դրանից հետո, հաստատվելով Միջին Ասիայում և աստիճանաբար ուժեղանալով, արդեն 340-ական թվականների վերջին և 350-ական թվականների սկզբին հոները բռնեցին նվաճումների ուղին, ընդ որում հիմնական հարվածն ուղղված էր դեպի արևմուտք։ Հիոնիտները, որոնք մինչ այդ հաղթել ու վտարել էին մասագետներին և իրենցից ներկայացնում էին ըստ էության հոների առաջապահը, առժամանակ, համենայն դեպս գոնե Պարսից թագավորության պարագայում, իրենց հանգիստ էին պահում։ Սկզբունքորեն նույն կերպ էլ վարվում էին նաև առանձին ցեղերով կամ ջոկատներով Վոլգան անցած ու Նախակովկասյան տափաստաններ թափանցած հոները, սակայն 340-ական թվականների վերջին և 350-ական թվականների սկզբին իրավիճակը, ինչպես արդեն ասվեց, կտրուկ փոխվեց։ Այսպիսով Պարսից թագավորության արևելքում կտրուկ բարդացած իրավիճակը, որը որոշակիորեն թեթևացրեց քրիստոնյաների դրությունը Մերձավոր արևելքում, հոների հենց հիշատակված շարժի հետևանքն էր։

351 թ-ը պարսից արքան ծախսեց իր տերության արևելյան սահմաններին առաջացած սպառնալից դրությունը վերացնելու վրա, ընդ որում, դատելով ըստ ամենայնի, 352 թ-ին դրությունն այստեղ ավելի էր լարվել և Շապուհը արևելքում էր կուտակել իր տերության գործնականում գրեթե բոլոր ուժերը, ինչից էլ օգտվելով Կոնստանցիոս II-ը, որին 351 թ-ին հաջողվել էր կրկին միանձնյա իշխանության տակ միավորել Հռոմեական կայսրությունը, կարողացավ 352 թ-ին հետ գրավել Սինգարան[4]։ Հաջորդ տարի, սակայն, դատելով արևմուտքում Պարսից թագավորության դրսևորած ակտիվությունից, Շապուհի արևելյան գործերը աստիճանաբար սկսեցին կարգի ընկնել, ինչը նորից սպառնալից դրություն առաջացրեց քրիստոնյաների համար՝ ըստ էության սկիզբ դնելով մի նոր պատերազմաշրջանի։ Շապուհին, դատելով ըստ ամենայնի, հաջողվել էր եթե ոչ նվաճել Հիոնիտների թագավորությունը, ապա սկզբի համար գոնե դաշնակցային լուրջ պարտավորություններ պարտադրել հոների այդ պետությանը, իսկ այդ պարագայում, երբ Պարսից թագավորության բանակը համալրվում էր խիստ մարտունակ հոների մեծ քանակությամբ, կրկին աճում էին արյաց արքայի նվաճողական նկրտումները և վտանգներ էին առաջանում քրիստոնյաների համար։

353 թ-ին մասերի բաժանված Պարսից թագավորության բանակը (մոտ 80.000) ասպատակեց Հայոց Միջագետքն ու Հյուսիսային Ասորիքը և նահանջեց[5], որից հետո, 354 թ-ին ըստ երևույթին վերջնականապես պայմանավորվելով հոների հետ, 355 թ-ին կրկին մասերի բաժանված Պարսից թագավորության բանակը (մոտ 80.000) ասպատակեց Հայոց Միջագետքը ու արդեն նաև Կորճայքը և նահանջեց։[6] Շապուհն ակնհայտորեն փորձարկում էր ուժերը և վճռական հարվածի համար հող էր նախապատրաստում, իսկ այդ պարագայում խորամանկ այս արքան ոչ մի կերպ աչքաթող անել չէր կարող Մեծ Հայքի թագավորության և Արշակ III-ի դիրքորոշումը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 15 ноя 2016, 23:50 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ընդհանրապես ասած Արշակ III-ը, որ գահ էր բարձրացել հռոմեացիների աջակցությամբ և պարսից սպառնալիքի պարագայում, ամենասկզբում հասկանալի հռոմեական կողմնորոշում ուներ, բայց հետո, երբ պարսիկների դիրքերը որոշակիորեն թուլացել էին, իսկ մեկ գայիսոնի տակ միավորված հսկայական կայսրության գլուխ կանգնած Կոնստանցիոս II-ն էլ սկսել էր չափից դուրս մեծացնել պահանջները, ինչ որ տեղ սպառնալիք դառնալով նույնիսկ Մեծ Հայքի թագավորության համար, Հայոց ինքնատիպ այս արքան ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով նույն 350-ական թվականների առաջին կեսին իր հերթին բարելավեց հարաբերություններն արդեն Շապուհի հետ, որին, իմիջայլոց ասած, հենց դա էլ պետք էր։ Արդյունքում Հյուսիսային Միջագետքի դեմ իրականացված հետախուզական հարվածների հետ միաժամանակ արյաց արքան բանակցություններ սկսեց Հայոց արքայի հետ, որի արդյունքը եղավ այն, որ, երբ 356 թ-ի ամռան Պարսից թագավորության արքան պատրաստվեց հերթական անգամ պաշարել Մծբինը, Արշակ III-ի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (40.000) քաղաքի պատերի տակ հասավ արյաց բանակից ավելի շուտ։

Հայերի մտադրությունները մեծապես դեռևս անհայտ էին և, խուլ կասկածներով համակված հռոմեացի զորավարները համենայն դեպս մարտական պատրաստության բերեցին իրենց առկա ուժերն ու ճամբար զարկեցին քաղաքի մոտակայքում։ Հենց այստեղ էր, սակայն, որ հայերը անակնկալ հարված հասցրին հռոմեացիներին՝ ջախջախելով ու փախուստի մատնելով նրանց բանակը[7]՝ հետագայում հաղթական մարտադաշտում դիմավորելով գուցե դիտավորյալ, իսկ գուցե ինչ որ տեղ պատահաբար ուշացած Շապուհին և նրա բանակին[8]։ Տեղի էր ունեցել զարմանալի, իսկ ինչ որ տեղ նույնիսկ աննախադեպ մի բան՝ Հայկական բանակը ոչ միայն պարտության էր մատնել իր ավանդական դաշնակցին, այլև Հայոց պետության ղեկավարներն էին փորձում կապ հաստատել երեկվա թշնամու հետ։ Արշակի հղացած ճկուն քայլը, սակայն, մեծ հաշվով այդպես էլ մնաց միայն որպես ընդամենը միայն մի քայլ, քանի որ, թեև քիթը տրորված հռոմեացիները առժամանակ փորձեցին նկատելու չտալ տեղի ունեցածը, իսկ Շապուհն էլ դրանից հետո ևս մի քանի տարի զերծ մնաց ուղղակիորեն Մեծ Հայքի թագավորության վրա հարձակվելուց, սակայն հայ-պարսկական դաշնադրություն կամ գոնե տեղային խաղաղություն կնքել այնուհանդերձ չհաջողվեց։

357 թ-ին Շապուհ II-ը դնում էր իր արևելյան պատերազմի վերջին ակորդները և հռոմեացիները, իրենց չափազանցված պատկերացումներով փորձելով օգտվել Շապուհի համար առաջացած ծանր դրությունից, հաշտության առաջարկ արեցին, սակայն մի կողմից առաջարկը արյաց արքային հասավ չափազանց ուշ, իսկ մյուս կողմից էլ խորամանկ Շապուհը վերջնական պատասխանն այնքան ձգձգեց, մինչև որ վերջնականապես իրեն ենթարկեցրեց հիոնիտներին։ Սկսած արդեն 358 թ-ից մարտունակ հոները արդեն իրենց ողջ կազմով մի քանի տարով լրջորեն լծվեցին պարսից ռազմական մեքենային, իսկ այդ հանգամանքը, ինչպես արդեն նշվեց, էականորեն բարձրացրեց Շապուհի հարվածի թափը։ Այս պարագայում պարզ էր, որ աստիճանաբար կրկին գահակալական պայքարի մեջ խրվող և անվճռականությամբ համակվող Կոնստանցիոս II-ի հետ Շապուհը խաղաղություն հաստատելու ոչ ցանկություն ուներ, ոչ էլ նպատակ։

359 թ-ին վիճակված էր ամենածանրը լինել արևելքի քրիստոնյաների համար և ամենահաջողը՝ Շապուհի մղած երկարատև պատերազմում։ Իսկ ամեն ինչ սկսվեց Ամիդի պաշարումով ու գրավումով, ընդ որում այս իրադարձությունները հարմար եմ գտնում դիտարկել առանձին մեջբերման տեսքով։

359 հուլիսի 24 - հոկտեմբերի 6 – Ամիդի գրավումը[9]

Շապուհ II-ի գլխավորությամբ Տիգրիսի հունով առաջխաղացած Պարսից թագավորության բանակը (100.000, այդ թվում հիոնիտներ, քուշաններ, մազքութներ, ինչպես նաև մոտ 50 փիղ) մոտեցավ քաղաքին, որտեղ հռոմեական բանակը (մոտ 7.000[10] ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) անցան պաշտպանության։
I փուլ – Հուլիսի 24-ին Պարսից թագավորության բանակի առաջապահը (20.000) մոտեցավ քաղաքին և հաղթեց հռոմեական հեծյալ մի ջոկատի (700)։
II փուլ – Թշնամու հիմնական բանակը մոտեցավ և պաշարեց քաղաքը, որից հետո Շապուհ II-ը առաջարկեց քաղաքի պաշտպաններին հանձնվել, սակայն ընկավ նետահարության տակ, իսկ հաջորդ օրը շարունակված բանակցությունների ժամանակ հռոմեացիներից մեկը բալլիստից նետահարեց ու սպանեց արդեն հիոնիտների արքա Գրումբատի որդուն։ Դրանից հետո Շապուհը հրամայեց չխնայել ոչ-ոքի և ոչինչ։ Հաջորդ 2 օրվա ընթացքում Պարսից թագավորության բանակը հիմնովին ասպատակեց քաղաքի շրջակայքը։
III փուլ – Մյուս օրը Պարսից թագավորության բանակը զբաղեցրեց հարձակման համար նախատեսված ելման դիրքերը։ Արևելքից պետք է հարձակվեին հիոնիտները, հյուսիսից` մազքութները, արևմուտքից, քուշանները, որոնց կողմում էին տեղավորված նաև մարտական փղերը, իսկ հարավից` Պարսից թագավորության բանակի մնացած մասերը։ Քաղաքի գրոհը սկսվեց վաղ առավոտից, սակայն արդեն ուշ գիշերով համառ մարտերից և պաշտպանվողների համարձակ արտագրոհներից հետո թշնամին նահանջեց։ Դրանից հետո թշնամին առժամանակ դադարեցրեց գրոհները և անցավ կանոնավոր պաշարման` քաղաքը շրջապատելով պաշարողական կառույցներով ու պատրաստելով հսկայական պաշարողական աշտարակներ։
IV փուլ – Սեպտեմբերի 20-ին Պարսից թագավորության բանակը վերսկսեց քաղաքի գրոհը։ Սակայն մինչև ուշ գիշեր շարունակված մարտի արդյունքում վերջինս կրկին շպրտվեց ելման դիրքեր, որից հետո 10 օր դադարեցրեց գրոհները։
V փուլ – Դավաճանի միջոցով տեղեկանալով դեպի քաղաքի հարավային աշտարակներ տանող գաղտնուղու մասին` Շապուհը սեպտեմբերի 30-ի գիշերը Մատյան գնդի 70 նետաձիգներ մտցրեց այնտեղ, որոնք լուսաբացին հիմնական բանակի հետ միաժամանակ անցան հարձակման։ Ի պատասխան դրա` պաշտպանվողները, 5 բալիստ տեղավորելով գրավված աշտարակի ուղղությամբ, ոչնչացրեցին այնտեղ գտնվող թշնամու ռազմիկներին, որից հետո ողջ օրը տևած մարտում հետ մղեցին նաև թշնամու հիմնական բանակի գրոհը։ Հաջորդ օրերը թշնամին ծախսեց Զինթա ամրոցի գրավման ու վերջինիս շրջակայքի ասպատակման վրա։
VI փուլ – Հոկտեմբերի 1-ի գիշեր հռոմեացիները արտագրոհ կատարեցին և ներխուժեցին թշնամու ճամբար` կորցնելով 400 զինվոր, սակայն իրենց հերթին ծանր կորուստներ պատճառելով թշնամուն ու մարտերով նահանջելով։ Դրանից հետո կնքվեց եռօրյա զինադադար։
VII փուլ – Հոկտեմբերի 4-ին Շապուհի բանակը, կիրառելով պաշարողական աշտարակներ և նրանց վրա տեղավորված բալլիստներ, վերսկսեց քաղաքի գրոհը, սակայն ողջ օրը տևած համառ մարտերից հետո կրկին ստիպված եղավ նահանջել ելման դիրքեր։
VIII փուլ – Հոկտեմբերի 5-ին թշնամին կրկին անցավ գրոհի, սակայն մինչև երեկո տևած համառ մարտում պաշտպանվողներին հաջողվեց բաբաններից քարեր ու դյուրավառ նյութերով լցված կավե անոթներ նետելով վնասել պաշարողական աշտարակները, վախեցնել փղերին և ծանր կորուստներ պատճառելով հետ շպրտել թշնամուն։
IX փուլ – Հոկտեմբերի 6-ին Պարսից թագավորության բանակին ի վերջո հաջողվեց քաղաքի հարավային կողմում փլել պարսպի մի մասը, որից հետո, այդ ուղղությամբ անցնելով գրոհի ողջ ուժերով, գրավել քաղաքը։

Հայերը կորցրին մոտ 2.000, դաշնակիցը` մոտ 3.000, թշնամին` 30.000 զինվոր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 15 ноя 2016, 23:52 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ամիդի գրավումը բավականին թանկ արժեցավ արյաց արքային, ընդ որում ոչ մի քանի հազար կազմող քրիստոնյաների կայազորի ոչնչացումը ու ոչ էլ ավերված քաղաքի գրավումը երևի թե չարժեր առանց այդ էլ իր ահեղ հռոմեական հակառակորդի դեմ պայքարում մարդկային ուժի մեծ պակաս զգացող Շապուհի կողմից 30.000 սեփական ռազմիկ կորցնելուն, ռազմիկներ, որոնց իր սկզբնական անհաջողություններից խոցված արյաց արյաց արքան մարտի էր ուղարկում արդեն առանց խնայելու։ Իհարկե, նույնիսկ եթե ընդունենք այն հանգամանքը, որ կորուստների ընդհանուր թվակազմում զգալի թիվ են կազմել նաև դաշնակիցները, ապա նույնիսկ այդ պարագայում էլ մեկ նմանատիպ քաղաքի գրավման համար տրված կորուստները չափից դուրս շատ էին և իրականում սա մեծապես ընդամենը Պյուրոսյան մի հաղթանակ էր։ Այսպես թե այնպես, սակայն, բայց այնուհանդերձ, թեկուզ և թանկ գնով, ձեռք էր բերվել մի ոչ փոքր հաջողություն և այժմ արդեն պետք էր գոնե նրա պտուղները վայելել։

Հենց Ամիդի դիմաց, բայց արդեն Մեծ Հայքի թագավորության տարածքում, գտնվում էր Ամիդից ոչ պակաս ամրացված Տիգրանակերտը։ Շարժվելով այս քաղաքի դեմ, որտեղ ամրացած Մեծ Հայքի թագավորության ուժերին գլխավորում էր աննկուն Անդովկ Սյունին, 359 թ-ի հոկտեմբերի 10-ին Շապուհ II-ի գլխավորությամբ առաջխաղացած Պարսից թագավորության բանակը պաշարեց այն, սակայն, չնայած նույնիսկ գերված լեգեոներների կողմից հռոմեական լավագույն պաշարողական տեխնիկայի կիրառմանն էլ, ոչ մի հաջողության չհասավ։[11] Հասկանալով, որ վտանգի է ենթարկվում Մեծ Հայքի թագավորության տարածքում կործանել իր առանց այդ էլ ծանր կորուստներ կրած բանակը, Տիգրանակերտի անհաջող պաշարումից հետո Շապուհը կրկին իջավ դեպի հարավ, նույն 359 թ-ի նոյեմբերին պաշարեց և երկօրյա համառ գրոհից հետո ի վերջո պարսպի մի մասը փլելու շնորհիվ հռոմեացիներից գրավեց Բզաբդե ամրոցը[12], իսկ հետո էլ տիրեց ատելի Սինգարային[13]։ Հյուսիսային Միջագետքում ընկել էին հռոմեացիների բոլոր ամրացված կետերը ու թերևս միայն Պիրն էր, նույն Ապամեան, որ, գտնվելով Զևգմայի գետանցի հակառակ կողմում, կարողացավ դիմանալ հակառակորդի հարվածին և արդյունքում թույլ չտալ թշնամուն ներխուժել արդեն Ասորիք։[14]

Տիգրանակերտի հաջող պաշտպանությունը փակել էր Պարսից թագավորության մուտքը դեպի Մեծ Հայքի թագավորության կենտրոնական շրջաններ, բայց դժբախտաբար հենց Պիրի անհաջող պաշարումից վերադառնալիս էր, որ Շապուհն ի վերջո ստացված երկար սպասված լուրը՝ հզոր նախարարությունների առաջնորդներ Վահան Մամիկոնյանն ու Մերուժան Արծրունին դավաճանել են իրենց ազգին և երկրին, ելել են սեփական արքայի դեմ ու այժմ հայցում են իր օժանդակությունը։ Առիթն ավելի քան հարմար էր և նույն 359 թ-ի ամենավերջին դավաճաններ Մեհրուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ Վասպուրականով առաջխաղացած Պարսից թագավորության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Արարատ նահանգը, թեև արդյունքում, խուսափելով սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ առաջխաղացող Մեծ Հայքի թագավորության բանակից (10.000 հեծյալ), հապճեպ նահանջեց դեպի Թավրիզ` կորցնելով ձեռք բերված ավարը և գերիներին[15]։ Ռազմական մեծ իրադարձություններով հագեցված 359 թ-ը ավարտվեց և Շապուհն այս անգամ, չնայած հաջողությունն էլ իր վրա ամեն դեպքում էժան չէր նստել, թերևս կարող էր գոհ լինել։ Ընկել էին Հյուսիսային Միջագետքում գտնվող հռոմեացիների հիմնական ամրացված կետերը, դե իսկ Մեծ Հայքի թագավորության պարագայում էլ երկիրը լրջորեն երկփեղկվել էր ու թուլացել, ընդ որում նորադարձ կրոնավորներին բնորոշ մոլեռանդությամբ գործող Վահան Մամիկոնյանի ու Մերուժան Արծրունու պարագան էլ նոր հույսեր էր ներշնչում։

Վերջին տասնամյակում ձեռք բերած հաջողություններից իր հզորության մեջ քարացած Կոնստանցիոս II-ը, որ անակնկալ ու ծանր հարված էր ստացել արևելքում, պատասխան հարվածի համար աստիճանաբար ի մի էր բերում դժվար հավաքվող ուժերը և Շապուհը լավ էր հասկանում, որ ժամանակն ամենևին էլ իր օգտին չէ, որ գործում է։ Հյուսիսային Միջագետքում այլևս հռոմեացիներ չկային և, գործելով այդ հարմար ցատկահարթակից, արյաց արքան նոր բացվող տարում նախատեսել էր ծանր հարված հասցնել իր մյուս հակառակորդին՝ Մեծ Հայքի թագավորությանը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 15 ноя 2016, 23:54 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
360 թ-ի ամռան սկզբին, արշավելով, Բզաբդե-Արզն երթուղով, Շապուհ II-ի գլխավորությամբ ու դավաճաններ Մեհրուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ուղեկցությամբ առաջխաղացած Պարսից թագավորության բանակը (մոտ 150.000, այդ թվում գերված լեգեոներներ, մոտ 50 փիղ), լեգեոներների կողմից գործարկվող իր ժամանակի պաշարողական ողջ տեխնիկայի կիրառմամբ կրկին գրոհեց Տիգրանակերտը և այս անգամ արդեն, պարսպի մի մասը փլելու միջոցով, համառ մարտերից հետո գրավեց հինավուրց հայկական այդ քաղաքը Անդովկ Սյունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակից։[16] Դրանից հետո, շարժվելով դեպի Տիգրիսի վերին հոսանքները, Մեհրուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ գործող թշնամական բանակը պաշարեց Անգեղ ամրոցը (Աղձնիք, Անգեղտուն գավառ, Տիգրիսի վերին հոսանքում), սակայն չկարողացավ գրավել այն։[17] Թշնամին, իրեն միացած հայազգի դավաճանների հետ միասին, գործում էր ամենայն հապճեպությամբ և արդյունքում, առաջանալով Դարանաղի-Եկեղիք-Դերջան-Կարին-Բասեն-Բագրևանդ-Մասյացոտն երթուղով, ոտնատակ տալով երկիրը և ձեռք գցելով մեծ ավար, ճամբարեց Արագածոտն գավառում։ Թշնամին ձեռք էր բերել հսկայական ավար ու գերիներ, բայց ինչը որ առավել անպատվաբեր էր երկրի համար, բացել էր Դարանաղի գավառում գտնվող Հայ Արշակունիների տոհմական գերեզմանները և այժմ պատրաստվում էր Մեծ Հայքի Արշակունի արքաների մասունքները տեղափոխել Պարսկաստան։ Երկրի համար ստեղծված այս աղետալի դրության մեջ սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (60.000) գիշերային անակնկալ հարձակում գործեց ճամբարած թշնամու վրա, հաղթանակ տարավ Պերճ Զեյթունցյանի դիպուկ բնորոշմամբ «պատվի այդ յուրօրինակ ճակատամարտում» և հետ խլեց թշնամու կողմից խլված ամեն ինչ։ Հայոց արքաների մասունքները իրենց վերջնական հանգիստ գտան Արագածի լանջերին գտնվող Աղձք գյուղի մոտ գտնվող տոհմական դամբարանում, իսկ թշնամու մնացորդներն էլ դուրս շպրտվեցին երկրից[18]։ Իրենց տիրույթներում առժամանակ ապաստանեցին նաև դավաճան հայ իշխանները, սակայն հետագան ցույց տվեց, որ այստեղ ամրանալ նրանք ոչ մի կերպ չէին կարողանալու։

360 թ-ի աշնանը, ի վերջո ի մի բերելով իր հսկայական բանակը, Կոնստանցիոս II-ը որոշեց վճռական գործողությունների անցնել արևելքում։ Ընդհանրապես ասած, հաջող մարտական գործողությունների համար ընտրված ժամանակահատվածը այնքան էլ հարմար չէր, բայց կայսրը մի կողմից ուզում էր գոնե այդ տարի մի որևէ բան արած լինել, իսկ մյուս կողմից էլ՝ հիմքեր նախապատրաստել ապագա գործողությունների համար։ Արդյունքը եղավ Բզաբդե ամրոցի համար մղված մարտերը, որին պետք է անդրադառնալ առանձին։

360 նոյեմբեր – Բզաբդե ամրոցի պաշարումը[19]

Սեբաստիա-Մելիտե-Սամոսատ-Եդեսիա-Ամիդ երթուղով Կոնստանցիոս II-ի գլխավորությամբ արշաված հռոմեական բանակը (մոտ 150.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (6.000), ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 20.000) մոտեցան ամրոցին և սկսեցին նրա պաշարումը Պարսից թագավորության բանակից (մոտ 2.000)։
I փուլ – Դաշնակից ուժերը անցան գրոհի, սակայն ողջ օրը տևած մարտում թշնամին այն հետ մղեց։
II փուլ – Հաջորդ օրը պատրաստվելով նոր գրոհի` պաշարման երրորդ օրը դաշնակից ուժերը կրկին անցան գրոհի, որը այս անգամ ևս համառ մարտում հետ մղվեց։
III փուլ – Դաշնակից ուժերը 10 օրվա ընթացքում պատրաստեցին և ամրոցին մոտեցրեցին հսկայական մի խոյ ու պաշարողական աշտարակներ, իսկ պարսպի դիմաց կառուցեցին վերջինիս բարձրության պաշարողական պարիսպ։ Դրանից հետո քրիստոնյաների բանակը կրկին անցավ գրոհի։ Գրոհողներին հաջողվեց խոյը մոտեցնել պարսպին, սակայն, ի պատասխան դրա, թշնամին պարսպից նետած ցանցերով կաշկանդեց վերջինիս գործունեությունը, որից անմիջապես հետո արտագրոհ կազմակերպեց ու փորձեց այրել պաշարողական տեխնիկան։ Պաշարվածների այս արտագրոհը հետ մղվեց, սակայն դրան անմիջապես հաջորդեց նորը, որի արդյունքում համառ մարտերից հետո թշնամուն ի վերջո հաջողվեց այրել պաշարողական տեխնիկան, իսկ վրա հասած գիշերը ընդհատեց մարտը։
IV փուլ – Հաջորդ օրը քրիստոնյաները կրկին անցան գրոհի` միաժամանակ պաշարողական պարսպի վրա տեղավորելով բալիստներ և դրանցով մեծ վնաս պատճառելով ամրոցի պարիսպների վրա գտնվող թշնամուն։ Զգալով վիճակի վտանգավորությունը` թշնամին հզոր արտագրոհ կազմակերպեց և բռնկված համառ մարտում կարողացավ ամբողջովին այրել պաշարողական պարիսպը ու նրա վրա գտնվող բալիստները։

Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 6.000, թշնամին` 1.000 զինվոր։ Արդյունքում քրիստոնյաների բանակը, ցանկանալով խուսափել վերահաս ձմեռվանից, ստիպված եղավ նահանջել՝ հռոմեական բանակը հեռացավ Անտիոք, իսկ Մեծ Հայքի թագավորության բանակը վերադարձավ Հայրենիք։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB