Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 27 май 2018, 14:45

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 15 ноя 2016, 23:55 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Կոնստանցիոս II-ը իրոք նախատեսել էր վճռական գործողությունների անցնել 361 թ-ին, սակայն մի շատ կարևոր հանգամանք խանգարեց նրան։ Բանն այն է, որ կայսեր եղբորորդին՝ մշտական կասկածների ու թաքնված, բայց խիստ հալածանքների ենթարկվող Հուլիանոսը՝ հեթանոսական ռազմիկի դաստիարակություն ստացած այդ երիտասարդ ազնվականը, որը կայուն ժխտողական մոտեցում ուներ քրիստոնեության նկատմամբ, չնայած կայսեր աննկատ, սակայն համառ դիմադրությանը, որն ամեն կերպ խոչընդոտում էր եղբորորդու հաջողություններին և կասկածանքով ու նախանձով էր վերաբերվում դրանց, վերջին տարիներին բավականին հաջող մարտեր էր վարում հռենոսյան սահմանագծում առաջխաղանալ փորձող գերմանական ցեղերի դեմ՝ արդյունքում բանակի և ռազմիկների շարքերում հասնելով մեծ հեղինակության։ Եվ ահա Կոնստանցիոս II-ը, որը մի կողմից անսքող նախանձով ու մրցակցության զգացումով էր հետևում Հուլիանոսին, իսկ մյուս կողմից էլ փորձառու և մարտերում կոփված ռազմիկների մեծ կարիք ուներ, 361 թ-ի սկզբին Հուլիանոսից պահանջեց իրեն ուղարկել վերջինիս տրամադրության տակ առկա ուժերի զգալի մասը։ Հուլիանոսի ռազմիկները, սակայն, որոնք մի կողմից տրամադրված էին կայսեր դեմ և անձնական շփումներում ավելի հասանելի ու հմայիչ Հուլիանոսի օգտին, իսկ մյուս կողմից էլ ինքնին առանձնապես չէին այրվում պարսկական ճակատում կռվելու ցանկությունից, ապստամբեցին և կայսր հռչակեցին Հուլիանոսին։

361 թ-ի գարնանը սկիզբ առան բանակցություններ, որոնց անհաջող ավարտի պայմաններում էլ Հուլիանոսն արագորեն առաջացավ և ըստ էության իր տիրապետությունը հաստատեց Բալկանյան թերակղզու հյուսիսում՝ փաստորեն իրենով անելով Հռոմեական կայսրության ողջ արևմտյան հատվածը։ Ստեղծված պայմաններում կայսրը նույնիսկ մտածել իսկ չէր կարող Շապուհի դեմ իրականացվելիք որևէ լուրջ գործողության մասին, ընդ որում մինչև վերջին պահն էլ տատանվելով սեփական եղբորորդու դեմ արշավելու կամ տեղում մնալու ընտրության միջև, նույն 361 թ-ի նոյեմբերի 5-ին էլ Կիլիկիայում գտնվող Կոնստանցիոս II-ը անակնկալ ջերմաստիճանի ուժեղ բարձրացում ունեցավ և կնքեց իր մահկանացուն։ Ոչ լրիվ, քան մեկ ամիս հետո՝ 361 թ-ի դեկտեմբերի 11-ին, արդեն կայսեր կարգավիճակի հասած Հուլիանոսը (361-363) ոտք դրեց Կոնստանդնուպոլիս և հաստատվեց կայսերական գահին որպես տերության միակ և բացարձակ տիրակալ։ Անսպասելի ընթացք ունեցած 361 թ-ը ստիպել էր Շապուհին հանգիստ մնալ, իսկ ինչ վերաբերվում է Մեծ Հայքի թագավորությանը, ապա մեկ տարին մեծ հաշվով բավական եղավ, որ Արշակ III-ը կարողանար երկրում ճնշել ապստամբական տրամադրությունները և, որ ոչ պակաս կարևոր էր, դեպի Պարսկաստան դուրս մղեր Վահան Մամիկոնյանին և Մերուժան Արծրունուն։ Առջևում էին վճռական իրադարձություններ և այս պարագայում երկրի միասնությունն ապահովելը կենսական անհրաժեշտություն էր։

362 թ-ին, հարազատ մանր պատերազմով հակառակորդի ուժերը ստուգելու իր մարտավարությանը, մասերի բաժանված Պարսից թագավորության բանակը (մոտ 80.000) ասպատակեց Հայոց Միջագետքը և նույնիսկ Հյուսիսային Ասորիքի որոշ շրջաններ ու նահանջեց։[20] Հռոմի նոր կայսր Հուլիանոսը, որ հետագայում հայտնի էր դառնալու Ուրացող մակավամբ, բազմափորձ Շապուհի համար իրենից առայժմ ակնհայտորեն մի իսկական գաղտնիք էր ներկայացնում և արյաց արքան առայժմ չէր պատկերացնում, թե ինչ կերպ պետք է գործել ապագայում։ Կյանքը ցույց տվեց, սակայն, որ, ինչ-ինչ, բայց հենց վճռականությունը, նույնիսկ չափից դուրս և կտրուկության աստիճանի հասնող վճռականությունն էր, որ նոր կայսեր չէր պակասում։

Հուլիանոսն իրենից ներկայացնում էր Հռոմեական դասական կայսրության ժամանակների մի իսկական վերապրուկ, որը, իր համար նախատեսված ժամանակներից ծնված լինելով մեկ կամ նույնիսկ երկու հարյուրամյակ ուշ, քաղաքական մի իսկական անախրոնիզմ էր։ Այս մարդը, եթե ապրելիս լիներ I կամ գոնե II դարի Հռոմում և ձեռք բերեր քաղաքական բարձրագույն իշխանություն, բոլոր հնարավորություններ կունենար հայտնի դառնալ որպես մի հզոր տիրակալ՝ գուցե իր հերթին նույնիսկ փառքի մի նոր դափնի էլ ավելացնելով հռոմեական հինավուրց փառքին։ Այժմ, սակայն, դրսում նույնիսկ III չէ, այլ արդեն հսկայական փոփոխությունների սկիզբ հանդիսացած IV դարն էր, ամենուր լայնամղոն քայլերով հաստատվում էր քրիստոնեությունը, քանդվում էին սոցիալ-տնտեսական հին ինստիտուտներն ու երևույթները և դրանց փոխարինում էին նորերը, իսկ այդ ամենն էլ իր հետ բերելու էր լրիվ նոր իրողություններ ու լրիվ նոր մի աշխարհ։ Ահա այս ամենն էր, որ Հուլիանոսը համառորեն նկատել չէր ուզում։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 15 ноя 2016, 23:56 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Երեսնամյա կայսրը, տարված հռոմեական հինավուրց փառքի մասին գոնե ոչ թե պատմական, այլ իդեալիստական ու գեղարվեստական հովերով, այրվելով մի նոր Ալեքսանդր Մակեդոնացի կամ գոնե Տրոյանոս դառնալու հույսով և այս ճանապարհին համառորեն չցանկանալով ուշադրություն դարձնել ոչ մեկի ու ոչ մի բանի վրա՝ հարուցում էր նույնիսկ իր բարեմիտ տրամադրված յուրայինների աննկատ տարակուսանքը։ Բացարձակապետության և հռոմեական իշխանության բացառիկության հովերով տարված, երկարատև ճնշումներից հետո գահին հասած, ինչպես նաև զինվորական փառքի ճաճանչներից որոշակիորեն կուրացած Հուլիանոսը բացարձակ իշխանության տեր դառնալուց հետո հենց անմիջապես էլ հրամայեց վերացնել քրիստոնեությունը ու վերականգնել հռոմեական հին հավատքը։ Այս հանգամանքը մի իսկական խառնաշփոթ առաջացրեց երկրում, որին գումարվեց նաև այն, որ հռոմեական աշխարհի վերջին այդ հեթանոս կայսրը լայն հալածանքներ սկսեց նաև նախորդ կայսեր կողմնակիցների նկատմամբ։ Արդյունքը եղավ մի իսկական ներքաղաքական խառնաշփոթ, որի վրա, սակայն, դույզ իսկ ուշադրություն չդարձնելով, հռոմեական լավագույն ու հինավուրց ավանդույթներին նմանակելու անդուլ եռանդով համակված Հուլիանոսը ձեռնամուխ եղավ Պարսից թագավորության դեմ իրականացվելիք մի հսկայական արշավանքի իրականացման ծրագրի մշակմանն ու նախապատրաստմանը։

Ամեն ինչ արվում էր ըստ հինավուրց, թեկուզ և արդեն մեծապես ժամանակավրեպ սովորույթներին համապատասխան, կայսրը ամեն ինչ կարծես թե ճիշտ էր անում, թեև ճիշտ՝ կտրված կյանքից ու իդեալում, ընդ որում հատկանշական է, որ այս ճանապարհին Հուլիանոսը չմոռացավ նաև հռոմեական հանրահայտ գոռոզության մասին։

Մեծ Հայքի թագավորության դիրքորոշումը արևելքում պատերազմ վարելիս հռոմեական նույնիսկ ամենահզոր կայսրների ու զորավարների համար էլ միշտ կարևոր էր և հազվադեպն էր սրանցից, թերևս կարելի է մատնանշել միայն Տրայանոսին, որ հայկական գործոնը հաշվի չէր առնում։ Տրայանոսը գործում էր հռոմեական հզորության գագաթնակետին, բայց հայկական գործոնը հաշվի չառնելը ըստ էության ի չիք դարձրեց նույնիսկ այս գերհսկայի ծրագրերը, իսկ ահա Հուլիանոսի պարագայում, երբ արդեն ոչ Հռոմեական կայսրության երկաթյա լեգեոնները կային ու ոչ էլ Պարսից թագավորությունն էր Պարթևական թագավորությունը, նորահայտ այս Ալեքսանդրը մոռացավ այդ ամենի մասին։ Ավելին, նույնիսկ չցանկանալով իրեն նեղություն իսկ տալ և դիվանագիտական քաղաքավարության գոնե տարրական կանոնները պահպանելով շփվել Արշակ III-ի հետ, Հուլիանոսը, մի կողմ թողած ամեն մի ձևականություն, կայսրության հզորության գագաթին գտնվող դասական հռոմեացուն բնորոշ կոպիտ տոնով, որով կարելի էր հրաման տալ ասենք լեգեոնի մի սովորական հարյուրապետի, թեև խելոք մարդիկ նույնիսկ այդ պարագայում էլ իրենց զուսպ էին պահում և չէին կոպտում միջին օղակի այդ կարևոր հրամանատարներին, ահա ուրեմն, Հուլիանոսը, մի կողմ թողած ամեն մի ձևականություն, մի աննախադեպ կոպիտ տոնով նամակ ուղարկեց հռոմեացիների հավատարիմ դաշնակից և Մեծ Հայքի թագավորության արքա Արշակ III-ին՝ կարճառոտ արտահայտություններով նկարագրելով Պարսից թագավորության դեմ ապագայում մղվելիք ռազմական գործողությունների ընդհանուր պատկերը, ընթացքում սպառնալով Արշակին և ցույց տալով վերջինիս տեղը ընդհանուր գործողությունների համայնապատկերում որպես իր շարքային մի զորավարի։ Այս ամենն ավելին էր, քան կոպտություն ու իրավիճակի սխալ գնահատում և, վերափոխելով հատնի խոսքը, կարելի է ասել՝ սա ուղղակի սխալ էր, քաղաքական խոշոր մի սխալ, որը շատ թանկ էր նստելու ոչ միայն հենց անձամբ քաղաքական բացարձակ իշխանությունից կուրացած Հուլիանոսի, այլև ամբողջ հռոմեական կայսրության ու քրիստոնեական ողջ աշխարհի վրա։

Պարսից թագավորության դեմ նախապատրաստվող մարտական գործողությունների ապագա ծրագիրը, որը Հուլիանոսն ու նրա կողմնակիցները կազմեցին 362 թ-ին, իր մեջ ներառում էր դեպի Կենտրոնական ու Հարավային Միջագետք իրականացված արշավանքների ընթացքում նախորդ հարյուրամյակներում հռոմեական ռազմական մտքի կուտակած լավագույն գաղափարները և արտաքինից իրոք որ անխոցելի էր։ Նախատեսվում էր, հավաքելով հնարավորինս մեծաքանակ ուժեր, Եփրատի ափերով անշտապ և աստիճանաբար, վերացնելով հակառակորդի ամրացված կետերը և ուղեկցվելով պարենամթերքն ու ռազմական հանդերձանքը Եփրատ գետով դեպի ներքև տեղափոխող գետային նավատորմիկի կողմից, իջնել մինչև Տիզբոն և գրավել թշնամու մայրաքաղաքը, ընդ որում վերջին պարագան, ինչպես ենթադրում էին ակնհայտորեն II դարի հռոմեական բանակի պարթևական արշավանքների ազդեցության տակ գտնվող Հուլիանոսի տեսաբանները, որևէ դժվարություն իրենից ըստ էության չպետք է որ ներկայացներ։ Հռոմեական տեսաբանները, սակայն, աչքաթող էին անում մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում մասնավորապես նաև 283 թ-ի Կարոս կայսեր անհաջող արշավանքի տխուր փորձը, ինչպես նաև մոռանում էին, այս մասին մեկ անգամ չէ, որ ասվեց, որ ոչ իրենց ձեռքի տակ եղած բանակն է իրենից ներկայացնում II դարի հռոմեական լավագույն ռազմական մեքենան ու ոչ էլ իրենց հակառակորդն է Պարթևական թագավորությունը՝ այժմ հռոմեական արդեն բավականին խաթարված ռազմական մեքենային վիճակվելու էր ընդհարվել ռազմատենչ Շապուհ II-ի ձեռքով ստեղծված ու իր մեջ նաև մարտաչունչ միջինասիական քոչվորների ջոկատներ ընդգրկած ուժերի հետ, որոնք, դրան նաև գումարած, գործելու էին՝ հիմք ունենալով պարթևների դառը փորձից իմաստնացած Սասանյանների հոգատար ձեռքերով ստեղծված Տիզբոնի ամրությունների հզորագույն համակարգը։ Եվ վերջում ավելացնենք, որ, նույնիսկ եթե մի կողմ թողնենք նաև հայերի պարագան, Հուլիանոսի կազմած ռազմական ծրագիրը մեկ թերություն ևս ուներ, որի մասին ոչ-ոք չմտածեց։ Ամենալավ ռազմական ծրագիրն էլ ունի մի վատ սովորություն՝ ինչ որ պահի ինչ որ պատճառով հանկարծ չգործել, իսկ այդ պարագայում, ինչպես պարզվեց հետագայում, Հուլիանոսն ու նրա կողմնակիցները ոչ մի պահեստային ծրագիր չունեին, նրանք ուղղակի չէին մտածել այն մասին, թե ինչպես պետք է վարվել այն պարագայում, եթե հանկարծ մի որևէ պատճառով չհաջողվի գրավել Տիզբոնը և կարիք լինի հետ քաշվել։ Գործելով լավագույն ռազմիկի, բայց ոչ զորավարի նման, Հուլիանոսն ուղղակի բացառում էր անհաջողության հնարավորությունը, ինչն իր հերթին ողջ ապագա ռազմագործողության վրա ամենածանր մի ազդեցություն ունեցավ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 16 ноя 2016, 00:00 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսպես թե այնպես, սակայն գործողությունների գլխավոր ծրագիրը կազմվեց ու հաստատվեց անձամբ կայսեր կողմից, իսկ դրանում հայերին ու Արշակ III-ին էլ հատկացվեց բավականին համեստ մի դեր՝ Տիգրիս գետի հունով Եգիպտոսի նախկին դուքս Սեբաստիանոսի գլխավորած հռոմեական 30.000-անոց կորպուսի հետ միասին իջնել դեպի հարավ և հնարավորինս աջակցել կայսեր հրամանի տակ գտնվող հիմնական զորասյանը։

Եվ այսպես ի մի բերվեցին հսկայական ուժեր և 363 թ-ի վաղ գարնանը Հուլիանոսը ձեռնամուխ եղավ իր հսկայածավալ ծրագրերի կյանքի կոչմանը։ Հետագա իրադարձությունները հարմար եմ գտնում նկարագրել երկու մեջբերումների միջոցով։

363 մարտի 5 - հունիսի 15 – Եփրատի ճ-մ[21]

Դուրս գալով Անտիոքից մարտի 5-ին` Հուլիանոս կայսեր գլխավորությամբ արշաված հռոմեական բանակը (մոտ 200.000[22], այդ թվում գալլեր, գոթեր և բատտավներ, ինչպես նաև 1.150 նավակ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000) Գասանյանների թագավորության բանակի ուղեկցությամբ (մոտ 5.000) առաջացան Հիերոպոլիս (վերջինը` Զևգմայից մոտ 40 կմ հարավ) -Զևգմա-Բատնա-Խառան երթուղով ու մարտի 27-ին հասան Նիկեփորիոն, որից հետո, շարունակելով առաջխաղացումը Կիրկեսիոն-Դուր-Եվրոպոս ուղղությամբ, նրանք Եփրատ գետով առաջխաղացող նավատորմիկի ուղեկցությամբ ներխուժեցին Պարսից թագավորության տարածք, ընդ որում կայսեր հրամանով Խաբուր գետի վրա գցված բոլոր կամուրջներն այրվեցին, որպեսզի ռազմիկներն առավել վճռական գործեն և մտածել իսկ չհամարձակվեն եկած ճանապարհով վերադառնալու մասին։

I փուլ – Ապրիլի 14-ին մանր հարձակումների ենթարկվող հռոմեական բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները ստիպեցի հանձնվել Անահտա ամրոցը (Միջագետք, Դուր-Եվրոպոսից մոտ 80 կմ հարավ-արևելք, Եփրատի կղզու վրա), իսկ ապրիլի 17-ին էլ, շրջափակելով և մի կողմ թողնելով Թիլութա (Միջագետք, Անահտայից մոտ 40 կմ հարավ-արևելք, Եփրատի կղզու վրա) և Ախալխալա (Միջագետք, Թիլութայի մոտ, Եփրատի կղզու վրա) ամրոցները, շարունակեցին առաջխաղացումը դեպի հարավ և մի քանի օրից Դիակիրա քաղաքի (Միջագետք, Թիլութայից մոտ 30 կմ հարավ-արևելք) մոտակայքում հետ շպրտեցին թշնամու բանակին։ Այս ընթացքում հռոմեական լրացուցիչ զորասյունը (30.000), ինչպես նաև Զորա Ռշտունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 60.000[23] ) ասպատակեցին Հյուսիսային Միջագետքը, սակայն չկարողացան ապահովել հետագա առաջխաղացումը դեպի հարավ։

II փուլ – Ապրիլի վերջին հռոմեական բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները շրջապատեցին և մի քանի օրվա ընթացքում ստիպեցին հանձնվել Պերոզ-Շապուհի (Միջագետք, Դիակիրայից մոտ 100 կմ հարավ-արևելք) կայազորին (2.500), իսկ արդեն մայիսի սկզբին մի քանի օրվա համառ մարտերից հետո գրավեցին Մայզամալխան (Միջագետք, Տիզբոնից մոտ 20 կմ հյուսիս-արևմուտք) և ուժերը կենտրոնացրին Սելևկիա քաղաքի մոտակայքում` ողջ այդ ընթացքում մանր մարտեր մղելով անկանոն ու փոքրաթիվ ուժերով անակնկալ հարձակումներ գործող թշամու ուժերի դեմ։ Մայիսի առաջին կեսին, վերակառուցելով Եփրատն ու Տիգրիսն իրար կապող հինավուրց ջրանցքը և այն դարձնելով նավարկելի, Հուլիանոսի բանակը, Եփրատից Տիգրիս անցկացնելով նավատորմիկը, աստիճանաբար շարունակեց առաջխաղացումը դեպի հարավ և մայիսի երկրորդ կեսին մոտեցավ արդեն Տիզբոնին։
III փուլ – Մայիսի վերջին ուժերը կենտրոնացրած Պարսից և Լախմյանների թագավորության միացյալ բանակը (մոտ 150.000) մոտեցավ Տիգրիսի արևեյան ափին, սակայն առաջապահ ուժերի ընդհարումից և այն բանից հետո, երբ Հուլիանոսի բանակը կտրուկ հակահարձակումով հետ շպրտեց թշնամուն և անցավ գետի մյուս ափ, այնուհանդերձ նահանջեց` կորցնելով 2.500 զինվոր։
IV փուլ – Մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբ Հուլիանոսի բանակը շրջափակեց Տիզբոնը, սակայն այդպես էլ որևէ էական արդյունքի չհասավ։

Հայերը կորցրին մոտ 200, դաշնակիցը` մոտ 15.000, թշնամին` մոտ 5.000 զինվոր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 16 ноя 2016, 00:01 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
363 հունիսի 17 - հուլիսի 1 – Տիգրիսի ճ-մ[24]

Կայսր Հուլիանոսը, զգալով, որ Տիզբոնի պաշարումը որևէ հեռանկար չունի, հրահանգեց, բացառությամբ գետանցի համար նախատեսված 12 նավերի, այրել ողջ նավատորմիկը, իսկ բանակն էլ նրանից հրաման ստացավ արշավանքի ելնել դեպի արևելք` առաջանալով դեպի թշնամու տարածքի խորքերը։ Ի պատասխան դրա, սակայն, Շապուհ II-ը հրամայեց այրել արևելյան Միջագետքի ողջ բուսականությունը, որի հետևանքով Հուլիանոսի բանակը շատ շուտով սկսեց պարենի և անասնակերի սուր պակաս զգալ։ Չբավարարվելով դրանով` պարսից արքան բացեց նաև գետարգելները ու հեղեղեց թշնամական բանակի գործողության ողջ տարածքը, իսկ այդ ամենին էլ գումարվեց մոծակների և այլ զեռունների հարձակումը։ Արդյունքում ծանր վիճակում հայտնված Հուլիանոսը հրամայեց հռոմեական բանակին (մոտ 150.000, այդ թվում գալլեր, գոթեր, բատտավներ և արաբներ, 12 նավակ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 5.000) Տիգրիսի ձախ ափով նահանջել դեպի հյուսիս։ Տեղեկանալով այդ մասին` Պարսից և Լախմյանների թագավորության միացյալ բանակը (մոտ 150.000) սկսեց հետապնդել հակառակորդին։

I փուլ – Հունիսի 17-ի առավոտյան Պարսից թագավորության բանակը հարձակում գործեց երթային ճամբարից դուրս գալ պատրաստվող հակառակորդի վրա, սակայն համառ մարտից հետո հետ շպրտվեց ելման դիրքեր։ Օրվա երկրորդ կեսին գումակի վրա հարձակվել փորձեց Լախմյանների թագավորության բանակը, սակայն կարճատև ընդհարումից հետո այն ևս հետ մղվեց։ Շարունակելով առաջխաղացումը և աստիճանաբար պարենի որոշակի պակաս զգալով` Հուլիանոսի բանակը հասավ Գուկումբրա (Տիզբոնից մոտ 40 կմ հյուսիս, Տիգրիսի ձախ ափին) և ռազմիկների ուժերը վերականգնելու, ինչպես նաև հետ մնացած ուժերը հավաքելու նպատակով երկու օր մնաց այդ քաղաքում ու վերջինիս շրջակայքում։
II փուլ – Հունիսի 20-ին Պարսից թագավորության բանակը անակնկալ հարձակվեց Գուկումբրայից հեռացող Հուլիանոսի բանակի վերջապահի վրա, որոշակի կորուստներ պատճառեց վերջինիս և հետ մղվեց միայն այն բանից հետո, երբ տեղ հասան լրացուցիչ ուժեր։ Նույն օրվա վերջում էլ Հուլիանոսի բանակը ճամբարեց Մարանգայում (Տիզբոնից մոտ 55 կմ հյուսիս, Տիգրիսի ձախ ափին)` արդեն իսկ զգալով պարենամթերքի զգալի պակաս։
III փուլ – Հունիսի 21-ի լուսաբացին Պարսից թագավորության բանակը անցավ հուժկու հարձակման, սակայն դրա արդյունքում ողջ օրը տևած համառ ու արյունահեղ մարտը հաջողություն չբերեց կողմերից և ոչ մեկին։ Նույն օրն էլ կնքվեց եռօրյա զինադադար, որի ընթացքում Հուլիանոսի բանակը շարունակեց նահանջել։
IV փուլ – Հունիսի 26-ին արևելքից մոտեցած Պարսից թագավորության բանակը հզոր հարված հասցրեց դեռևս երթի մեջ գտնվող և ձգված հակառակորդի երթային շարասյան սկզբում վերջապահին, հետո` առաջապահին, իսկ ամենավերջում էլ` կենտրոնին։ Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում, թեև արդեն երեկոյան կողմ թշնամու հարձակումը ի վերջո հետ մղվեց, սակայն առանց զրահի մարտի նետված Հուլիանոսը հենց այդ ժամանակ էլ մահացու վերք ստացավ թշնամու նիզակի կամ տեգի, իսկ ըստ որոշ աղբյուրների գուցե նույնիսկ նետի պատահական մի հարվածից[25] և նույն օրը գիշերն էլ սեփական վրանում կնքեց իր մահկանացուն։
V փուլ – Հունիսի 27-ին արդեն իսկ ուժեղ սովի մատնված հռոմեական բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները կայսր ընտրեցին Հովիանոսին և շարունակեցին նահանջը։ Միաժամանակ, սակայն, Հուլիանոսի մահվան մասին տեղեկացած Շապուհը հարձակման նետեց իր հիմնական ուժերը։ Սկիզբ առավ համառ մարտ, որն ընդհատվեց միայն մութն ընկնելուն պես, ընդ որում Հովիանոսի բանակը, շարունակելով առաջխաղացումը նաև գիշերը, միայն հուլիսի 28-ի լուսաբացին ճամբար զարկեց Սամառայի մոտակայքում (Տիզբոնից մոտ 160 կմ հյուսիս, Տիգրիսի ձախ ափին)։ Կարճ ժամանակ անց, սակայն, թշնամու բանակը շրջապատեց հարակից բլուրները ու սկսեց նետերի հարվածներ հասցնել, իսկ որոշ ժամանակ անց էլ վերջինիս հեծելազորը անցավ հզոր հարձակման և, ճեղքելով ներս խուժելով գետնին մեջ ցցված նիզակներով փակված ճամբարի մուտքից ու ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին, սակայն ինքն էլ ծանր կորուստեր կրելով, ի վերջո հետ շպրտվեց։ Դրանից հետո Հովիանոսի բանակը կրկին գիշերային երթ իրականացրեց և հունիսի 29-ի առավոտյան ճամբարեց Խարխայում (Տիզբոնից մոտ 180 կմ հյուսիս, Տիգրիսի ձախ ափին)։ Կարճատև հանգստից հետո վերսկսելով երթը և հետ մնցած ուժերը հավաքելու նպատակով դանդաղեցված ընթացքով առաջանալով ընդամենը 6 կմ, լուսաբացին կրկին որոշակիորեն ուժերը կենտրոնացրած Հովիանոսի բանակը ճամբարեց Դուրայում (Տիզբոնից մոտ 190 կմ հյուսիս, Տիգրիսի ձախ ափին)։
VI փուլ – Հուլիսի 1-ին Լախմյանների և վերջինիս միացած Գասանյանների թագավորության միացյալ բանակը հարձակում գործեց իրենց հյուծված նժույգների հետ միասին ոտքով առաջացող Հովիանոսի բանակի ծանր հեծեյալների վրա, որոնց վերջնական կործանումից փրկեց միայն այն, որ տեղ հասավ թեթև հեծելազորը։ Արդյունքում, սակայն, Հովիանոսի բանակը չկարողացավ շարունակել առաջխաղացումը, իսկ նույն օրը տեղ հասած Պարսից թագավորության բանակի հիմնական ուժերն էլ ավելի ծանրացրին իրավիճակը։
VII փուլ – Հուլիսի 2-ից 5-ը Հովիանոսի բանակը մի շարք փորձեր կատարեց վերսկսել առաջխաղացումը դեպի հյուսիս, սակայն յուրաքանչյուր անգամ հետ շպրտվեց ելման դիրքեր։ Հուլիսի 6-ին Տիգրիսի աջ ափն անցավ բատտավացի ռազմիկների մի ջոկատ (500) և, ոչնչացնելով թշնամու պահակետերը, հաջող գետանցման համար որոշակի պայմաններ ապահովեց, սակայն կամուրջ կառուցելու հաջորդ երկու օրերին իրականացված փորձերը որևէ հաջողություն չբերեցին, իսկ այդ ընթացքում ահագնացող սովն էլ արդեն ահռելի չափեր ընդունեց։ Ստեղծված պայմաններում Շապուհ II-ը հուլիսի 9-ին մի դեսպանություն ուղարկեց թշնամու ճամբար և, որպես փրկագին, հաշտության ծանր պայմաններ առաջարկեց։ Սկսվեցին բանակցություններ, որոնք տևեցին մինչև հուլիսի 13-ը, ընդ որում այս ընթացքում ավելի ու ավելի ահագնացող սովը Հովիանոսի բանակին վերջնականապես զրկեց մարտունակությունից։ Այս պայմաններում վերջնական հաշտություն կնքվեց, որից հետո միայն արդեն Հովիանոսի բանակի մնացորդները, այնուհանդերձ ենթարկվելով Լախմյանների և Գասանյանների թագավորությունների միացյալ բանակի մանր հարձակումներին, ի վերջո անցնելով Տիգրիսը և հսկայական չափեր ընդունած սովի պայմաններում գտնվելով անչափ ծանր վիճակում, ամսվա վերջում անցան Հատրայի մոտով ու մեծ դժվարությամբ պատսպարվեցին Մծբինում։

Հայերը կորցրին մոտ 4.500, դաշնակիցը` մոտ 80.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր։ Ըստ հաշտության պայմանների Պարսից թագավորության բանակը թույլ էր տալիս թշնամուն անցնել Տիգրիսը և հեռանալ, սակայն դրա փոխարեն Հռոմեական կայսրությունը Պարսից թագավորությանն էր զիջում Ծավդեք և Արվաստան գավառները, մինչ այդ չգրավված Մծբին ու գրավված Սինգարա քաղաքները, ինչպես նաև Կաստրա-Մավրորում ամրոցը (Մծբինի մոտ)։ Բացի այդ վերջինս պարտավորվում էր նաև հետագայում որևէ կերպ չօժանդակել մինչ այդ իր դաշնակիցը հանդիսցած Մեծ Հայքի թագավորությանը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 16 ноя 2016, 00:02 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Կայսր Հովիանոսի (363-364) կողմից կնքված հաշտությունը, եթե նույնիսկ մի կողմ թողնենք դրա խայտառակ բնույթը, ինքին ծանր մի հարված էր ոչ միայն Հռոմեական կայսրության, այլև մյուս քրիստոնյաների և հատկապես հայերի համար։ Արդեն ասվեց, թե Հյուսիսային Միջագետքի դեպի արևելք առաջացող սեպաձև հատվածն ինչ կարևոր նշանակություն ուներ Հայոց թագավորության համար, որի սահմանը Պարսից թագավորության հետ այժմ ավելի երկարեց և հարվածի համար բաց մնաց Աղձնիքի համեմատականորեն ավելի խոցելի հատվածն ու Ձորա Պահակ կիրճը, բայց դրանից զատ կնքված պայմանագիրը խիստ ծանր հետևանք ունեցավ նաև արևելքում Հռոմեական կայսրության ընդհանուր դիրքերի համար՝ և ռազմավարական, և օպերատիվ մակարդակում։

Այսպես, ռազմավարական մակարդակում այդուհետ հարվածի տակ էր հայտնվում Հռոմեական կայսրության կարևորագույն դաշնակից Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր կարող բացասաբար չանդրադառնալ կայսրության ընդհանուր ռազմական դրության վրա։ Իր հերթին, օպերատիվ մակարդակում, տիրելով Մծբինին և ըստ էության վերջնականապես վերացնելով «Strata Diocletiana»-ի Հյուսիսային Միջագետքի հատվածը, այդուհետ պարսիկների համար, հիմք ունենալով հռոմեական նախկին ամրությունները, ավելի հեշտ էր լինելու հարված հասցնել Հայոց Միջագետքին և Հյուսիսային Ասորիքին, իսկ հռոմեական կողմին էլ, ընդհակառակը, ավելի դժվար էր լինելու պայքարել պարսիկների դեմ։ Իրոք, դրանից հետո արդեն երկար ժամանակով Պարսից թագավորությունն ու Արևելքը հիմնականում միայն առաջ էին շարժվելու, իսկ քրիստոնյաներն էլ՝ հետ էին քաշվելու։

Հուլիանոս Ուրացողի ողբերգական անհաջողությունն ու կնքված հաշտությունը ևս մեկ կարևոր, արդեն քաղաքական և նույնիսկ գաղափարական հետևանք ունեցավ, քանզի այն հանգամանքը, որ հռոմեացիները, կարծես թե ամեն ինչ այդքան ճիշտ անելով ու գործելով այն աստիճան ռազմունակ կայսեր հրամանի ներքո, ինչպիսին Հուլիանոսն էր, այնուհանդերձ պարտվեցին, իր ժամանակի ռազմա-քաղաքական մտքից վերջնականապես ու անվերադարձ դուրս մղեց Պարսից թագավորության դեմ որևէ խոշոր արշավանք իրականացնելու կամ, ավելին, Տիզբոնին հարված հասցնելու գաղափարը՝ չհաշված դեռ այն, որ հետագա կայսրները, Հռոմեական կայսրության թափ առնող քայքայման պայմաններում, դրա հնարավորությունը տարին տարու վրա ավելի ու ավելի քիչ էին ունենում։

Մհեր Հակոբյան
12.11.2016 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 16 ноя 2016, 00:05 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ծանոթագրություններ

[1] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 18, գլուխ 9; Հիերոնիոմոս 2363; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», մաս 27; Կոնստանդնոպոլսյան կոնսուլների մասին; Հակոբ Եդեսացի «Ժամանակագրություն»; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 19։
[2] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 2, գիրք 3, գլուխ 36; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 19, գլուխ 2։
[3] Թեոդորիտոս Կյուրոսացի «Եկեղեցական պատմություն», գիրք 2, գլուխ 30; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն; Հուլիանոս, «Ճառեր», մաս 10, 11; Լիբանիոս «Ճառեր, Հուլիանոսի մահախոսականը», 207; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 27, մաս 2; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 20, գլուխ 7; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 7, գլուխ 3։
[4] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 20, գլուխ 6։
[5] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 14, գլուխ 13, գիրք 15, գլուխ 13։
[6] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 15, մաս 13։
[7] Այս ճակատամարտը չի ընդունվում սովետահայ պատմագիտության կողմից, իբր հաշվի առնելով մի կողմից Մեծ Հայքի թագավորության և Հռոմի ռազմական հզորությունների տարբերությունը, մյուս կողմից էլ` Փավստոս Բյուզանդի կողմից վերջնիս կոնկրետ ժամանակ չնշելը։ Սակայն ըստ իս սրանք միանգամայն անհիմ փաստարկներ են, քանի որ.
1. Մեծ Հայքի թագավորության բանակը ուներ որակական գերակշռություն, խիստ կոփված էր մարտերում և ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո, շատ անգամ էր հաղթել հռոմեական բանակին։ Եվ եթե այս ժամանակաշրջանում հոներից պարտված ու նահանջող գոթերն ի վիճակի էին Ադրիանապոլսի 378 թ օգոստոսի 9-ի ճակատամարտում պարտության մատնել ու գլխովին ջախջախել հռոմեական բանակը, ապա բնական հարց է ծագում, թե ինչու նույն բանը ի վիճակի չէր անել այդ ժամանակաշրջանի գոթական բանակին իր շատ հատկանիշներով գերազանցող Մեծ Հայքի թագավորության բանակը։
2. եթե ի սկզբանե չորդեգրվեր թերհավատ և ժխտողական մոտեցում այս ճակատամարտի նկատմամբ, ապա հեշտ կլիներ պարզել նաև վերջինիս թվականը։ Այսպես, ըստ Փավստոս Բյուզանդի (Գիրք 4, գլուխ 21). «Հայոց Արշակ թագավորի Պարսից Շապուհ թագավորից փախչել գնալուց հետո Պարսից թագավորը 8 տարի լուռ էր մնում…» և միայն «Ամոթալի դաշնագրի» կնքումից հետո է, որ. «… Պարսից Շապուհ թագավորը կազմեց իր զորքերը և պատերազմով եկավ Հայոց Արշակ թագավորի վրա»։ Հայտնի է, որ «Ամոթալի դաշնագիր»-ը կնքվել է 363 թ-ի ամռանը, իսկ այս պայմաններում` 363 թ-ի մնացած մասը նոր ձեռք բերած տարածքներում ամրանալու վրա ծախսած լինելու և «8 տարի լուռ մնալու» դեպքում ստանում ենք 356 թ-ը։
3. Կարելի է գրեթե վստահությամբ պնդել, որ այս իրադարձությունները ժխտվում են, քանի որ այդ մասին լռում է Ամմիանոսը։ Արդեն ասվել է, որ սովետահայ պատմագիտության անընդունելի մեթոդական թերություններից մեկն էլ այն էր, որ սովորաբար առանց բացառության դեն էին նետվում կամ էլ խիստ քննադատության և բացասական վերաբերմունքի էին արժանանում հայ զենքի հաջողությունների մասին վկայող բոլոր այն փաստերը, որոնք չէին հաստատվում օտարերկրյա աղբյուրների կողմից և չէին տեղավորվում համաշխարհային պատմության կողմից գրված ու սովորական դարձած սխեմաներում։ Սա նման դեպքերից մեկն է։
Սակայն հատկանշական է, որ այս իրադարձությունների մասին մշուշոտ ու աննկատ մնացած ակնարկ նաև Ամմիանոսի մոտ, որը չի նկատվել ի սկզբանե որդեգրված թերhավատ և բացասական մոտեցման պատճառով, սակայն որը, համադրելով Փավստոս Բյուզանդի տեղեկությունների հետ, հնարավորություն է տալիս վերականգնել իրադարձությունների իրական պատկերը։ Այսպես, ըստ Ամմիանոսի (գիրք 16, գլուխ 9) հենց նույն 356 թ-ին. «… արևելքում պարսիկները գերեցին մարդկանց ավելի շուտ ավազակային հարձակումների, քան ճիշտ մարտերի միջոցով, ինչպես լինում էր առաջ», իսկ այս հաղորդումը, հաշվի առնելով այն, որ հռոմեական հեղինակները հռոմեական զենքի անհաջողությունները նկարագրելու մեջ սովորաբար դրսևորում էին անսահման ժլատություն, իրոք շատ բան է ասում։ Ավելին, հռոմեական հեղինակի տեղեկությունները բավարար են նաև պարզելու, թե տարվա որ մասում է տեղի ունեցել այս ճակատամարտը, քանի որ ըստ վերջինիս այս ճակատամարտին անմիջապես հաջորդող ձմեռը Շապուհ II-ը (309-379) անցկացրեց Պարսից թագավորության արևելքում, հետևաբար նա կարող էր այստեղ քննարկվող իրադարձությանը ներկա լինել միայն դրան նախորդող ամռանը։
Այսպիսով ըստ էության իրոք որևէ իրական հիմք չկա կասկածի տակ առնելու այս ճակատամարտի իսկությունը և նրանում Հայկական բանակի տարած փայլուն հաղթանակը։
Միաժամանակ, սակայն, պետք է նշել, որ Փավստոս Բյուզանդի փոխանցած տեղեկություններում նաև անճշտություն։ Վերջինս Մեծ Հայքի թագավորության բանակի թիվը նշում է որպես 400.000 (Գիրք 4, գլուխ 20)։ Ըստ իս այս դեպքում ևս պետք է առաջնորդվել «մեկ զրո պակասեցնել»-ու մեթոդով, որից հետո Հայկական բանակի թիվը միանգամից դառնում է չափազանց իրական, քանի որ ըստ Փավստոս Բյուզանդի (գիրք 4. գլուխ 20). «… Նա (Վասակ Մամիկոնյանը – Մ.Հ.) սպառազինվեց և սահմանված ժամին բոլոր իր պատերազմական բանակով` Այրարատյան բանակով, հարձակվեց հունաց բանակի վրա»։ Ինչպես տեսնում ենք, այստեղ գործել է «Այրարատյան», այսինքն միայն Ոստանիկ բանակը, առանց նախարարական զորագնդերի, իսկ Ոստանիկ բանակը այդ ժամանակաշրջանում, հիմք ընդունելով «Զորանամակ»-ը, ունեցել է իմ բերած թիվը ճշգրտորեն հաստատող թվաքանակ` 40.000 զինվոր։
Այսպիսով «Համադրման մեթոդ»-ի և տրամաբանական սխեմաների կիրառման շնորհիվ մեզ հաջողվեց պարզել Հայկական բանակի շահած կարևորագույն, սակայն «վիպական» հռչակված ևս մի ճակատամարտ։
[8] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 19, գլուխ 9)
[9] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 18, գլուխ 4, 6-10, գիրք 19, գլուխ 1-9; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», մաս 27։
[10] Ըստ Ամմիանոսի (գիրք 18, գլուխ 9) քաղաքի պաշտպանությանը մասնակցել են 7 հռոմեական լեգեոններ, որոնցից 1-ը` պսևդոկոմիտատես V Parthica-ն, ի սկզբանե կազմել է քաղաքի կայազորը, իսկ մնացած 6-ը` կոմիտատեսներ X Fretensis-ը և XIII Gemina-ն, 2-ական այլ կոմիտատեսներ ու պսևդոկոմիտատեսներ, պատսպարվել են այնտեղ` նահանջելով առաջխաղացող պարսկական բանակից։
Այս հաշվարկով առաջնորդվելով, սակայն, ստացվում է, որ քաղաքում կար միայն 37.000 լեգեոներ, չհաշված դեռ «տեղի բնակիչներից կազմված զգալի մեծության հեծյալ ջոկատ»-ը, ինչպես նաև կոմիտատների առանձնացված հեծյալ ջոկատները (գիրք 18, գլուխ 9)։ Այսպիսով, եթե առաջնորդվենք Ամմիանոսի տվյալներով, ապա կստացվի, որ քաղաքում կար մոտ 40.000 ռազմիկ, ինչը իրական չէ, մանավանդ այն հաղորդման ֆոնին, որ պաշարման պահին քաղաքում ընդհանուր առմամբ կար միայն 20.000 հոգի։
Կարելի է ենթադրել, որ քաղաքում իրոք կային հռոմեական հեղինակի թվարկած զորամասերը, սակայն վերջիններիս իրական, այսինքն այդ պահին քաղաքում առկա, թվաքանակը շատ մեծ չափով զիջում էր իրենց հաստիքային թվաքանակին։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 16 ноя 2016, 00:06 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
[11] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 26։
[12] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 20, գլուխ 7 ՛Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»։
[13] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 20, գլուխ 6։
[14] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 20, գլուխ 7։
[15] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 23։
[16] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 24;Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 28։
[17] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 24։
[18] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 24;Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 27։
[19] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 20, գլուխ 11; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 3, գլուխ 3, 36; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 10 գլուխ 15)։
[20] Թեոդորիտոս Կյուրոսացի «Եկեղեցական պատմություն», գիրք 2, գլուխ 31։
[21] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 23, գլուխ 2-3, 5, գիրք 24, գլուխ 1-6; Լիբանիոս «Ճառեր, Հուլիանոսի մահախոսականը», 212-255; Հուլիանոս «Նամակներ, Նամակ Սոֆիստ և քվեստոր Լիբանիոսին, 49»; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 3, գլուխ 13-25; Սոզոմենոս «Եկեղեցական պատմություն», գիրք 6, գլուխ 1; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 28; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 10 գլուխ 16; Եվնապիոս «Պատմություն», հատված 22-24; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 13, 15; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 10; Դիոնիս Տել-Մահրացի «Տարեգրություն», մաս 2; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8։
[22] Սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված Հուլիանոսի բանակի թվաքանակը 363 թվականի Արևելյան արշավանքում։ Ընդամենը հայտնի է, որ այս արշավանքին հաստատ մասնակցել են I Armeniaca-ն, ինչպես նաև, առանց որևէ կոնկրետացման` Հռոմեական կայսրության հյուսիս և հյուսիս-արևելյան սահմաններում տեղաբաշխված լեգեոնները։
Ինչպես արդեն նշվեց, քննարկվող ժամանակաշրջանում հռոմեական բանակն ուներ 359.000 լեգեոններ, որոնցից 130.000 լեգեոներ տեղաբաշխված էր արևելյան ուղղությամբ։
Հաշվի առնելով այս, ինչպես նաև հյուսիս և հյուսիս-արևելյան սահմաններում տեղաբաշխված լեգեոնների մասնակցության հանգամանքը, կարելի է ենթադրել, որ տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, 363 թ-ի Արևելյան արշավանքում հռոմեական բանակը կարող էր կազմել մոտ 200.000 լեգեոներ։
[23] Այս իրադարձություններում Հայկական բանակի գործողությունների մասին հայտնում է Մովսես Խորենացին (Գիրք 3, գլուխ 15), սակայն սխալմամբ Հռոմի կայսր Հուլիանոսին ժամանակակից է համարում Մեծ Հայքի Տիրան II արքային։ Կարելի է կարծել, որ իրականում դեպքը տեղի է ունեցել Հուլիանոսին ժամանակակից Մեծ Հայքի արքա Արշակ III-ի օրոք։, ընդ որում ըստ իս այն կապվում է հռոմեական 363 թ-ի Արևելյան արշավանքի հետ, որին օժանդակելու համար էլ Մեծ Հայքի թագավորության բանակը իրականացրել է այս գործողությունը։
[24] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 25, գլուխ 1-3, 5-8; Լիբանիոս «Ճառեր, Հուլիանոսի համար վրիժառության մասին», 6-9; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 3, գլուխ 26-31, 33-36; Սոզոմենոս «Եկեղեցական պատմություն», գիրք 6, գլուխ 1, 3; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 31; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 28; Թեոդորիտոս Կյուրոսացի «Եկեղեցական պատմություն», գիրք 2, գլուխ 25, գիրք 4, գլուխ 1; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 10 գլուխ 16, 17; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրների կյանքից և բարքերից», գլուխ 43; Լիբանիոս «Ճառեր, Կյանքի կամ սեփական բախտի մասին», 133-134; Յոշվա Ստիլիտ «Ժամանակագրություն», գլուխ 7; Անանուն Եդեսացի «Տարեգրություն»; Դիոնիս Տել-Մահրացի «Տարեգրություն», մաս 2; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 7, գլուխ 6; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 10; Անանուն «Հայոց թագավորների պատմությունը»; Քարթլիս-Ցխովրեբա», Ջիվանշիր Ջիվանշիրյան «Վախթանգ Գորգասալի կյանքը»։
[25] Սա, ի դեպ, հռոմեական քարոզչամեքենայի պաշտոնական վարկածն էր, իսկ իրականում մինչև վերջ էլ չժխտվեց մյուս վարկածը, ըստ որի Հուլիանոսը մահացու վիրավորվել է յուրայինների կողմից թիկունքից հասցված նետի հարվածից։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 21:48 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մ. Ի Հակոբյան
Հռոմեա-պարսկական աշխարհը և Հայաստանը
Մաս 4. 363-395 թթ.
(ռազմա-պատմական վերլուծություն)


Ժամանակակիցների կողմից իրոք որ արժանիորեն «ամոթալի» կոչված այդ հաշտության արդյունքում արևելքում Հռոմեական կայսրության ըստ էության միակ և, հատկապես շահերի ընդհանրությունը հաշվի առնելով, հավատարիմ դաշնակից Արշակ III-ն ու նրա թագավորությունը հզոր Պարսից թագավորության դեմ մնում էին լիովին մեն մենակ, քանզի հռոմեացիները պարտավորվել էին որևէ կերպ չօգնել կամ չաջակցել Արշակին։ Արդյունքում Շապուհ II-ը, որը հասել էր թվում էր թե անհասանելիին, ի մի բերեց բոլոր ուժերը և պատրաստվեց վերջնականապես լուծել Մեծ Հայքի թագավորության հարցերը։ Սկիզբ էին առնում կատաղի մարտական գործողություններ մեծապես արդեն հենց հայերի դեմ և դրանց վիճակված էր լինելու բավականին երկարատև, ծանր ու դաժան։

Արդեն 363 թ-ի աշնանը[1] Արշակ III-ի կենտրոնաձիգ քաղաքականության դեմ կտրուկ կերպով հանդես եկող Հայոց նախարարները, ակնհայտորեն օգտվելով այն բանից, որ Հայոց արքան առկա ուժերը կենտրոնացրել էր երկրի հարավային սահմաններում և գործելով Շապուհ II-ի գաղտնի դրդումներով, գրավեցին Փոքր Մասիսի հարավային լանջերին՝ Կոգովտի գավառում, գտնվող արքայական Արշակավանը՝ հիմնովին ավերելով այն ու կոտորելով բնակչությանը։[2] Արշակավանը կառուցելով և թույլ տալով այնտեղ բնակվել այդ թվում նաև իրենց տերերից դժգոհ ծառաներին՝ Արշակ արքան ըստ էության բացառիկ մի քայլ էր անում՝ փորձելով երկրի ներսում ստեղծել իրեն նվիրված և հենց թեկուզ իրենց դասակարգային շահերից ելնելով իսկ արքայական իշխանության համար պայքարի պատրաստ մարդկանց մի դասակարգ։ Նախարարական ցասումը, որ պայթեց Արշակավանի գլխին, կենտրոնախույս ուժերի հենց պատասխան հարվածն էր, որը ցաք ու ցրիվ արեց կենտրոնական իշխանության հենարանը լինելուն ուղղված առաջին այդ բջիջը։ Այլ, ավելի հանգիստ պայմաններում, Արշակ III-ի ծրագրերը գուցե և կյանքի կոչվեին, բայց այժմ, երբ երկրի գլխին կախված էր պարսկական ահեղ վտանգը և արքայական ողջ ուժերն ուղղված էին թագավորության սահմանները պաշտպանելուն, արքայամետ ուժերը, ենթարկվելով երկրի նախարարների վրեժխնդիր հարվածին, ծանր պարտություն կրեցին։

Արշակավանի ավերումն ըստ էության բացահայտ մի ելույթ էր արքայական իշխանության դեմ, այն իսկական մի մարտահրավեր էր, որը կենտրոնական իշխանությունը ոչ մի կերպ չէր կարող աչքաթող անել։ Միաժամանակ, հայաստանյան իրադարձությունների հետ կարծես թե համահունչ, սրվեց իրավիճակը նաև Հայոց թագավորության հյուսիսային սահմանին, երբ Շապուհ II-ի կողմն անցած Իբերիայի թագավորությունը սկսեց գործել Հայոց թագավորության դեմ։ 363 թ-ի աշնանը, Արշակավանի անկումից քիչ անց, Իբերիայի թագավորության արքա Բակուր II-ի գլխավորությամբ առաջխաղացած Իբերիայի (մոտ 30.000) և Պարսից թագավորության (մոտ 20.000) միացյալ բանակը, ինչպես նաև Ներսես Կամսարականի գլխավորությամբ գործող ապստամբած հայ նախարարների գնդերը (մոտ 25.000) իջան դեպի հարավ և հաղթեցին Միհրան III Մեծի թոռ Արևի և Տրդատ II աղջկա որդի Սաուրմագի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 30.000) ու Իբերիայի իր հերթին ապստամբած իշխանների (մոտ 25.000) միացյալ բանակին[3]։ Արշակ III-ը անհաջողության էր մատնվել, բայց հեշտ չէր նաև ապստամբների դրությունը և արդյունքում ի վերջո կնքվեց հաշտություն, թեև հետագայում Արշակ III-ը գրեթե բնաջնջեց Կամսարականների տոհմը, իսկ հաջորդ տարիներին էլ Գուգարքն աստիճանաբար հայտնվեց Իբերիայի թագավորության գերիշխանության ներքո։ Աստիճանաբար Իբերիայի թագավորությունը միացավ նաև ըստ էության պարսիկների կողմը հակված նաև Մազքութական թագավորությանը՝ Մեծ Հայքի թագավորության շուրջն օղակը աստիճանաբար սեղմվում էր։

364 թ-ի փետրվարի 17-ին, չկառավարելով նույնիսկ մեկ տարի էլ, Անկարայի մոտակայքում հանկարծամահ եղավ Հովիանոսը։ Դրանից հետո Հռոմեական կայսրության կայսր հռչակվեց Վալենտինիանոս I (364-375), որը դրանից կարճ ժամանակ անց, իր վրա վերցնելով կայսրության արևմտյան հատվածի կառավարումը, արևելքում կայսր հռչակեց եղբորը՝ Վաղես II-ին (374-378)։ Հայերը փաստորեն շփվելու էին ամենից առաջ հենց այս համակայսեր հետ և վերջինիս հետ հարաբերություններ հաստատելու համար էլ հենց 364 թ-ի գարնան վերջին Հայոց կաթողիկոս Ներսես I Մեծը ներկայացավ Վաղեսին։ Այժմ դժվար է ասել, թե ինչը հարուցեց արիոսական դավանանքին հետևող կայսեր դժգոհությունը, չնայած ակնարկներն ամենից առաջ արվում են հենց կրոնական հարթության վրա, բայց արդյունքում Վաղեսը հրամայեց ձերբակալել Ներսեսին, որից հետո խիստ թշնամական դիրքորոշում որդեգրեց Հայոց թագավորության նկատմամբ։ Վաղեսը մասնակցել էր Հուլիանոսի արշավանքին և գուցե բացասական դեր խաղաց ամենից առաջ հենց այդ հանգամանքը, քանզի հռոմեական որոշ շրջանակներ տեղի ունեցած աղետում հակված էին ամենից առաջ մեղադրել հենց հայերին ու Արշակ III-ին, բայց մյուս կողմից էլ իրոք չի կարելի բացառել նաև կրոնական մոտիվը՝ Հուլիանոսն այնպիսի մի կրոնական խառնաշփոթ էր առաջացրել, որ արդեն Վաղեսի կառավարման առաջին իսկ ամիսներին մեջտեղ եկած ամենատարբեր կրոնական ուղղությունները սկսել էին լրջորեն ազդել կայսրության ամբողջության վրա, իսկ այդ պարագայում քրիստոնեության հարցում ավանդականորեն սեփական կարծիքն ունեցող հայերի ու նրանց հոգևոր առաջնորդի հայտնվելը Վաղեսի պալատում իրոք կարող էր հունից հանել որոշակիորեն բռնկուն և անհեռատես այդ կայսեր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 21:50 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ներսեսի անակնկալ ձերբակալումը սրեց հայ-հռոմեական հարաբերությունները, ընդ որում ոտնահարված էր նաև Հայոց թագավորության պատիվը, և ահա Արշակ III-ը, չնայած գրեթե բոլոր սահմաններում ստեղծված բարդ իրավիճակին, այնուհանդերձ որոշեց գործել։ Արդյունքում 364 հուլիս - դեկտեմբեր ամիսներին սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության հեծելազորը (26.000) ասպատակելով արշավեց Սեբաստիա-Կեսարիա-Անկյուրա (վերջինը` Սեբաստիայից մոտ 316 կմ արևմուտք) -Կեսարիա-Սեբաստիա երթուղով[4], ընդ որում հռոմեական բանակի ընդհանուր քայքայվածության, ինչպես նաև հենց քննարկվող ժամանակահատվածում հիշատակված տարածքներում սկիզբ առած Պրոկոպիոսի ապստամբության պայմաններում ոչ միայն որևէ մեկը առանձնապես ցանկություն չուներ ընդհարվել հայոց երկաթյա հեծյալների հետ, այլև դրա հնարավորությունն էլ ըստ էության չկար[5]։ Արդյունքում տարվա վերջին Վաղեսը հետ կանգնեց իր անմիտ քաղաքականությունից, Ներսեսն ազատ արձակվեց ու վերադարձավ Հայաստան, մյուս տարի Պրոկոպիոսի ապստամբությունն աստիճանաբար անկում ապրեց և հայ-հռոմեական հարաբերություններն աստիճանաբար հունի մեջ մտան։ Շապուհ II-ը սպառնում էր անխտիր բոլոր քրիստոնյաներին, իսկ իրականացված վերջին զիջումներից հետո էլ, երբ խախտվել էր կայսրության պաշտպանական շրջանի հյուսիսային ողջ հատվածը և ամեն պահի կարող էր հարված հասցվել Ասորիքին, հռոմեացիներին պետք չէր հայերի հետ սրել հարաբերությունները։ Հեշտ չէր, նաև, սակայն, հայերի վիճակը, քանզի Հայոց թագավորությունն ըստ էության մեն միայնակ էր մնացել Պարսից թագավորության դեմ, որի ռազմական հնարավորություններն առնվազն երեք անգամ գերազանցում էին Մեծ Հայքի թագավորության ռազմական հնարավորություններին։

Շապուհ II-ը, փորձելով առավել հարմար պայմաններում հաշիվ տեսնել Մեծ Հայքի թագավորության հետ և նախատեսելով հարված հասցնել 365 թ-ին, սկսեց բանակային ուժեր կուտակել Ուրմիա լճից հարավ գտնվող Գանձա քաղաքի շրջակայքում։ Սպարապետ Վասակ Մամիկոնյանը, սակայն, տեղեկանալով թշնամու նախապատրաստությունների մասին, կանխարգելիչ հարված հասցրեց վերջինիս բանակատեղիին, որի հետևանքով ծանր պարտություն կրած Շապուհի բոլոր նախապատրաստությունները ի դերև ելան, իսկ 365 թ-ին էլ որևէ նոր հարված հասցնելու մասին արդեն խոսք գնալ որևէ կերպ չէր կարող[6]։[7] Սեղմելով ատամները և պատրաստվելով նոր հարձակման՝ Շապուհ II-ը պատրաստվեց վճռական հարված հասցնել հայերին արդեն 366 թվականին, ընդ որում այս անգամ հարվածը պետք է հասցվեր միանգամից մի քանի ուղղություններով։

366 թ-ին, գործի դնելով բանակային միանգամից երեք խմբավորումներ, Շապուհ II-ը իր հիմնական ուժերով մտավ Հայոց թագավորության տարածք։ Պարսից թագավորության բանակը (մոտ 150.000, 30 փիղ), անցնելով Գանձա-Տրպատունք-Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան երթուղով և ցանկանալով օգտագործել թվական գերակշռությունը, բաժանվեց երեք մասի։ Դրանից հետո թշնամական առաջին բանակը (մոտ 50.000, 15 փիղ), արշավելով Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Մասյացոտն-Արագածոտն երթուղով ու հասավ Շիրակ, սակայն Արարատ նահանգի Վանանդ գավառում գտնվող Երևելու ճ-մ-ում սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի առաջին մասը (մոտ 30.000) ջախջախեց Հազարվուխտի գլխավորած Պարսից թագավորության այս բանակին, ընդ որում Հազարվուխտը սպանվեց[8]։[9] Հաջորդ ճակատամարտը թշնամու երկրորդ բանակի (մոտ 50.000, 10 փիղ) դեմ տեղի ունեցավ արդեն իսկ հայտնի Առեստի մոտ, որտեղ Բագոս զորավարի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի երկրորդ մասը (մոտ 30.000) հաղթեց Թոռնավան-Բաղիովիտ-Առբերան երթուղով Անդիկանի գլխավորությամբ առաջխաղացում իրականացրած Պարսից թագավորության երկրորդ բանակին, ընդ որում Անդիկանը ևս սպանվեց, թեև այս անգամ թշնամու փղերի ջոկատի դեմ պայքարելիս քաջաբար զոհվեց նաև Բագոսը։[10] Եվ վերջապես երրորդ ճակատամարտը տեղի ունեցավ կրկին ոչ անհայտ Ոսխա գյուղի մոտ, որտեղ արդեն Հայոց արքա Արշակ III-ի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի երրորդ մասը (մոտ 30.000) գիշերային հարձակումով ջախջախեց Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Բագրևանդ-Բասեն երթուղով Շապուհ II-ի գլխավորությամբ առաջխաղացում իրականացրած և ճամբարած Պարսից թագավորության երրորդ բանակին (մոտ 50.000, 10 փիղ), ընդ որում պարսից արքան փրկվեց միայն մեծ դժվարությամբ։[11] Հայերը փայլուն հաղթանակ տարան երեք հիմնական ճակատամարտերում և խայտառակ պարտության մատնելով հետ շպրտեցին թշնամուն, որից հետո, զարգացնելով հաջողությունը, Արշակ III-ի ու սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ միավորված ու հաջողությունը զարգացրած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Ատրպատականի հյուսիսը և նահանջեց։[12]

Հայաստանում ծավալվող ահեղ իրադարձություններին հռոմեացիները մասնակցություն չէին բերել, քանի որ Վաղես կայսրը, իր հետ ունենալով նաև որոշ քանակի հայ ռազմիկներ, քննարկվող ժամանակահատվածում խրվել էր Դակիայում գոեթրի դեմ մղվող մարտերի մեջ, որոնց ընթացքում, ի դեպ ասած, առաջին անգամ հայտնի դարձավ Մեծ Հայքի ապագա արքա, Արշակ III-ի եղբայր Տրդատի որդի Վարազդատի հաղթական անունը[13]։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 21:51 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
367 թ-ին Շապուհը նախատեսել էր Հայաստանին հարված հասցնել Թավրիզի կողմից, սակայն հայերը այս անգամ ևս կանխեցին թշնամուն՝ սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (20.000), ինչպես նաև ալանները (մոտ 5.000) ու հոները (մոտ 5.000) հաղթեցին Շապուհ II-ի գլխավորությամբ Մեծ Հայք ներխուժել պատրաստվող Պարսից թագավորության բանակին (մոտ 30.000) և, զարգացնելով հաջողությունը ու ասպատակելով Ատրպատականը, հետ դարձան։[14]

«Ամոթալի հաշտության» կնքումից հետո անցել էր արդեն 4 տարի, սակայն մինչ այդ թվում էր թե որսի հեշտ պատառ հանդիսացող Մեծ Հայքի թագավորությունը Շապուհ II-ի նկրտումներին ոչ մի կերպ տեղի չէր տալիս։ Ավելին, քաղաքական ղեկավարի բարձր ունակություններ դրսևորող Արշակ III-ը, զորավարական մի մեծ տաղանդ դրսևորող նրա սպարապետ Վասակ Մամիկոնյանը, ինչպես նաև աննկուն խիզախություն դրսևորող ողջ հայ ժողովուրդը, չնայած ուժերի ծայրահեղ լարման հաշվին, բայց այնուհանդերձ ոչ միայն դիմացել էին թշնամու հարվածներին, այլև մի քանի անգամ էլ խոշոր պարտության էին մատնել հակառակորդին՝ ծանր հակահարված հասցնելով Պարսից թագավորության կարևորագույն մասերից մեկը համարվող Ատրպատականին։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Շապուհ II-ն ու նրա ռազմական տեսաբանները որոշեցին 368 թվականին հայերի դեմ կռվել լիովին այլ կերպ։ Իրոք, ակնհայտորեն երկար քննարկումներից հետո թշնամու ղեկավար կազմը եկել էր մի հետևության, որ հայերը հաջող են դիմադրում, իսկ իրենք էլ մատնվում են անհաջողության այն պատճառով, որ պարսկական կողմը հասցնում է որպես կանոն մեկ միասնական ու միակ գլխավոր մի հարված, իսկ այդ պարագայում հայերը կարողնում են կենտրոնացնել ուժերը և կազմակերպչական միջոցները ավելի հաջող, քան իրենք՝ դրանով իսկ չեզոքացնելով Շապուհի գովերգված բանակների թվական և, ինչպես իրենց էր թվում, նաև որակական գերակշռությունը։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ահա, որոշվեց 368 թ-ին վարվել այլ կերպ՝ բանակը բաժանել մոտ 25 մանր մասերի և, հույսը դնելով միջին օղակի հրամանատարների վարպետության, ինչպես նաև այն բանի վրա, որ հայերը չեն կարողանա այդ մակարդակում հաջող դիմադրություն կազմակերպել պարսիկներին, տարբեր ուղղություններով, բայց գործնականում միաժամանակ, ներխուժել Մեծ Հայքի թագավորության տարածք՝ ծնկի բերելով հայերին։ Թվում էր, թե ամեն ինչ լավ է հաշվարկված, սակայն այդ հաշվարկներից դուրս էր մնացել թերևս միայն ամենակարևոր հանգամանքը՝ շապուհյան ռազմական տեսաբանները հաշվի չէին առել Վասակ Մամիկոնյանի գործոնը ու թերագնահատել էին այդ փառահեղ զորավարի ռազմական ու կազմակերպչական ունակությունները։ Իրոք, Մամիկոնյան տաղանդավոր սպարապետը, արագորեն կռահելով թշնամու մտադրությունները, ինքը ևս մասերի բաժանեց Հայկական բանակը և համապատասխան մակարդակում դիմադրություն կազմակերպեց թշնամու մանր ջոկատներին մանր պատերազմի միջոցով, իսկ միջին օղակի հայ հրամանատարներն էլ ապացուցեցին, որ ամենևին էլ չեն զիջում արյաց արքայի գովերգված զորավարներին։

368 թ-ին Մեծ Հայքի թագավորությունում ծավալվող ռազմական իրադարձությունների մանրամասները մեզ առանձնապես չեն հասել, իսկ հաճախ էլ դժվար է նույնիսկ նշել կոնկրետ ճակատամարտի վայրը։ Մյուս կողմից, սակայն, առկա տեղեկությունները իրենց սեղմությամբ հանդերձ բավականին հստակ են, իսկ երբեմն էլ հայտնի է նույնիսկ պարսից այս կամ այն բանակի հրամանատարի անունը և նրա հետագա ճակատագիրը։ Այսպիսով 368 թ-ի գարնանը Թավրիզից մինչև Տիգրանակերտ ձգվող հայ-պարսկական լայնարձակ սահմանի ողջ երկայնքով մեկ հարվածի համար նախատեսված Պարսից թագավորության 100.000-անոց բանակը, բաժանվելով մոտ 25 մասի[15], համակցված ու միաժամանակյա հարձակման անցավ հայերի դեմ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 21:54 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հետագա իրադարձությունները պարզ պատկերացնելու համար դրանք դիտարկենք սեղմ մեկ սխեմայի միջոցով։

• 368 գարուն – Թավրիզի ճ-մ[16]։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 3.000) ջախջախեց Բոյեկանի գլխավորած Պարսից թագավորության բանակին (4.000)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 3.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Բոյեկանը։[17]
• 368 գարուն – Տրպատունքի ճ-մ[18] (գավառի հյուսիս)։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 5.000) գիշերային հարձակումով ջախջախեց Թավրիզ-Տրպատունիքի հյուսիս երթուղով Զինդկապետի գլխավորությամբ ներխուժած և դաշտային ամրություններում ճամբարած Պարսից թագավորության բանակին (9.000)։ Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 7.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Զինդկապետը։[19]
• 368 գարուն – Սաղամաս գետի ճ-մ (Պարսկահայք, Առնա գավառ)։ Մեծ Հայքի թագավորության բանակը (1.000), դարանելով մի քանի վայրերում, գիշերային հարձակումով ջախջախեց Համբարակապետի գլխավորությամբ Պարսկահայքով առաջխաղացած և ճամբարած Պարսից թագավորության բանակին (9.000)։ Հայերը կորցրին մոտ 400, թշնամին` մոտ 7.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Համբարակապետը։[20]
• 368 գարուն – Մաղխազյան դաշտի ճ-մ (Հեր գավառ, Հեր քաղաքի մոտ)։ Մեծ Հայքի թագավորության բանակը (4.000) ջախջախեց Վահրիճի գլխավորությամբ Պարսկահայքով առաջխաղացած Պարսից թագավորության բանակին (4.000)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 3.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Վահրիճը։[21]
• 368 գարուն – Մաղխազյան դաշտի ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 1.000) ջախջախեց Մոգաց Անդերձապետի գլխավորությամբ Պարսկահայքով առաջխաղած Պարսից թագավորության բանակին (1.800)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 1.500 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Մոգաց Անդերձապետը։[22]
• 368 գարուն – Կորճայքի ճ-մ[23]։ Թշնամու առաջխաղացման մասին նախօրոք տեղեկացված Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 2.000) ջախջախեց Ալանոյզան Պահլավի գլխավորած Պարսից թագավորության բանակին (մոտ 5.000)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 3.000 զինվոր։[24]
• 368 գարուն – Կորճայքի ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 5.000) ջախջախեց Հայկական սահմանապահ բանակի անփութության պատճառով Գումանդ Շապուհի գլխավորությամբ երկրի խորք ներխուժած Պարսից թագավորության հիմնական բանակին (9.000), որից հետո ոչնչացրեց նաև թշնամու ցրված ասպատակներին։ Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 7.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Գումանդ Շապուհը։[25]
• 368 գարուն – Կորճայքի ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 3.000) ջախջախեց Շապստանի գլխավորած Պարսից թագավորության բանակին (5.000)։ Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Շապստանը։[26]
• 368 գարուն – Կորճայքի ճ-մ։ Արշակ III-ի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 2.000) ջախջախեց Վինի գլխավորությամբ Մեծ Հայքի սահմանային տարածքները ասպատակող Պարսից թագավորության բանակին (4.000)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 3.000 զինվոր։[27]
• 368 գարուն – Աղձնիքի ճ-մ (նահանգի հարավային սահմանում)։ Մեծ Հայքի թագավորության բանակը (1.100) ջախջախեց Հազարվուխտի գլխավորած Պարսից թագավորության բանակին (8.000)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 4.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Հազարվուխտը։[28]

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 21:57 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
• 368 գարուն – Արարատյան դաշտի ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 4.000) ջախջախեց Աղձնիք-Տուրուբերան երթուղով Մարուճանի գլխավորությամբ առաջխաղացած Պարսից թագավորության բանակին (6.000)։ Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 4.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Մարուճանը։[29]
• 368 գարուն – Դարույնք ամրոցի ճ-մ (Արարատ, Կոգովիտ գավառ)։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 1.000) ջախջախեց Աղձնիք-Վասպուրական երթուղով Վաչականի գլխավորությամբ առաջխաղացած Պարսից թագավորության բանակին (1.800)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 1.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Վաչականը։[30]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (1.200) ջախջախեց Անդիկանի գլխավորած Պարսից թագավորության բանակին (4.000)։ Հայերը կորցրին մոտ 300, թշնամին` մոտ 1.500 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Անդիկանը։[31]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 5.000) հաղթեց Դմավունդ Վսեմականի գլխավորած Պարսից թագավորության բանակին (9.000)։ Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին 6.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Դմավունդ Վսեմականը։[32]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (7.000) հաղթեց Դեհկանի գլխավորած Պարսից թագավորության բանակին (40.000)։ Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին 10.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Դեհկանը։[33]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (3.000) ջախջախեց Սուրեն Պահլավի գլխավորած Պարսից թագավորության բանակին (մոտ 5.000, 5 փիղ)։ Հայերը կորցրին մոտ 800, թշնամին` մոտ 4.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Սուրեն Պահլավը, ինչպես նաև բոլոր փղերը։[34]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 3.000) պարտության մատնեց Ապական Վսեմականի գլխավորած Պարսից թագավորության բանակին (մոտ 5.000)։ Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 4.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Ապական Վսեմականը։[35]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 3.000) հաղթեց Զիկի գլխավորած Պարսից թագավորության բանակին (մոտ 4.000)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 2.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Զիկը։[36]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության հետևակ բանակը (1.000) գիշերային հարձակումով ջախջախեց Սուրենի գլխավորած Պարսից թագավորության ճամբարած բանակին (6.000)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 5.000 զինվոր, որոնց թվում գերվեց ու սպանվեց նաև Սուրենը։[37]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 5.000) հաղթեց Հրեվշողմի գլխավորած Պարսից թագավորության բանակին (9.000)։ Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 6.000 զինվոր։[38]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 3.000) ջախջախեց Մշկանի գլխավորած Պարսից թագավորության բանակին (3.500)։ Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Մշկանը։[39]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 3.000) պարտության մատնեց Սակաստան Անդերձապետի գլխավորած Պարսից թագավորության բանակին (4.000)։ Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 2.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Սակաստան Անդերձապետը։[40]
• 368 գարուն – Ճ-մ։ Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 1.000) ջախջախեց Մռկանի գլխավորած Պարսից թագավորության բանակին (4.000)։ Հայերը կորցրին մոտ 300, թշնամին` մոտ 2.000 զինվոր, որոնց թվում սպանվեց նաև Մռկանը։[41]

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 21:59 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ինչպես տեսնում ենք, Շապուհի ձեռնարկած «մանր հարձակումներ»-ի մարտավարությունը ևս, որ կիրառության մեջ դրվեց 368 թ-ի գարնանը, ռազմատենչ այս արքային որևէ ռազմական հաջողություն չբերեց։ Միաժամանակ, սակայն, դիմադրության կազմակերպումը հեշտ չտրվեց նաև հայերին, մանավանդ որ ներքաղաքական երկպառակտությունները ոչ միայն չէին վերանում, այլև, ընդհակառակը, գնալով խորանում էին։ Անհաջողության մատնվելով հարվածի գործնականում բոլոր ուղղություններով՝ 368 թ-ի ամռանը Շապուհ II-ը մի պատգամավորություն ուղարկեց Արշակ III-ի և Վասակ Մամիկոնյանի մոտ՝ առաջարկելով վերջիններիս բանակցությունների համար ժամանել Տիզբոն։ Արդյունքում Հայոց արքան ու սպարապետը, մի կողմից այլևս հնարավոր չհամարելով հետագա հաջող դիմադրությունը, իսկ մյուս կողմից էլ որոշակիորեն սխալվելով և կուլ տալով «սրբազան երդումների» տեսքով ուղարկված անվտանգության երաշխիքների խայծը, ընդունեցին թշնամու առաջարկը և մեկնեցին Տիզբոն։ Սա քաղաքական մի կոպիտ սխալ էր իր լիովին սպասելի հետևանքներով՝ Շապուհ II-ի հրամանով Արշակ III-ը ձերբակալվեց ու բանտարկվեց Անհուշ բերդում, իսկ Վասակ Մամիկոնյանն էլ դաժան մահապատժի ենթարկվեց։

368 թ-ի երկրորդ կեսին Մեծ Հայքի թագավորությունն ըստ էության գլխատված էր։ Չկային իմաստուն արքան և ռազմաշունչ սպարապետը, բացակայում էին երկրի ուժերը մեկ հիմնական բռունցքի մեջ միավորելու ի վիճակի ուժերը, իսկ առանձին նախարարներն էլ, փակված սեփական տիրույթներում, հոգում էին առավելագույնը դրանց, ինչպես նաև իրենց յուրայինների անվտանգության մասին։ Սկիզբ առան մղձավանջային ժամանակներ, որոնք շատ թանկ էին նստելու Հայոց թագավորության վրա, ընդ որում Շապուհի լիովին սպասելի վերջնական հարվածը մի պահ հապաղեցրեց միայն այն հագնամանքը, որ խլրտումներ էին սկսվել հոների մոտ և 368 թ-ի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին Շապուհ II-ի ընդհանուր ղեկավարությամբ գործող Պարսից թագավորության բանակը (մոտ 140.000), ինչպես նաև դավաճաններ Մեհրուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի գլխավորած Արծրունյաց ու Մամիկոնյաց գնդերը (մոտ 500) ասպատակեցին Հիոնիտների թագավորության տարածքը և նահանջեցին։[42] Հոները հերթական անգամ հնազանդության բերվեցին, որից հետո արյաց արքան, չցանկանալով այլևս կորցնել և ոչ մի ակնթարթ, 368 թ-ի դեկտեմբերին իր բանակը մտցրեց Հայոց թագավորության տարածք։

Թշնամու հիմնական հարվածն ուղղված էր Արտագերս ամրոցին (Արարատ, Արշարունիք գավառ), որտեղ տեղակայված էին Հայոց արքայի արքունիքը, ընտանիքն ու գանձարանը։ Թշնամին, սակայն, հերթական անգամ անհաջողության մատնվեց, քանզի Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 11.000) գիշերային անակնկալ հարձակումով ջախջախեց ամրոցը պաշարած Պարսից թագավորության բանակին (մոտ 15.000)[43]։[44] Հայերը հաջողության էին հասել, բայց պարզ էր, որ ապագայում նրանք ստիպված էին լինելու գործ ունենալ թշնամու ավելի խոշոր ուժերի հետ։ Արշակ III-ի գերվելուց հետո նրա կին Փառանձեմը, Անդովկ Սյունու այդ արժանի դուստրը, Հայոց թագավոր դարձրեց 15-ամյա Պապին (368-374) և սկսեց երկիրը տենդորեն նախապատրաստել հաջորդ տարի սպասվող փոթորիկներին։ 368 և 369 թվականին Վաղես II-ը շարունակում էր խրված մնալ Դակիայում մղվող հարատև ռազմական գործողությունների մեջ, իսկ այդ ընթացքում Հայաստանում տեղի ունեցան հիրավի ողբերգական իրադարձություններ։

369 գարնանը դավաճաններ Մեհրուժան Արծրունու ու Վահան Մամիկոնյանի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 150.000) մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք և, օգտվելով այն բանից, որ կենտրոնացված դիմադրության չհանդիպեց, պաշարեց ու գրավելով ավերեց Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը, Վանը և Նախիջևանը՝ տանելով հսկայական քանակի ավար և վերցնելով մեծ քանակի գերիներ։[45] Հուսահատորեն համառ դիմադրություն ցույց տված այլ ամրություններից պետք է մատնանշել ամենից առաջ Արտագերս ամրոցը, որը Զիկի և Կարենի գլխավորած Պարսից թագավորության բանակին (մոտ 40.000) Փառանձեմ թագուհու գլխավորությամբ համառորեն դիմադրեց մինչև տարվա ամենավերջին օրերը և գրավվեց միայն այն բանից հետո, երբ բռնկված համաճարակը ոչնչացրեց բոլոր Հայ ռազմիկներին։[46] Հայոց թագուհի Փառանձեմը գերվեց, տեղափոխվեց Տիզբոն և այնտեղ տանջամահ արվեց, իսկ երիտասարդ Պապը, որ բարեբախտաբար կարողացել էր ժամանակին հեռանալ ամրոցից, շարժվեց դեպի հյուսիս և պատսպարվեց հռոմեական սահմանի մոտակայքում կամ գուցե հենց բուն հռոմեական տարածքում։ Հաջող դիմադրեց և արդյունքում այդպես էլ չգրավվեց նաև Դարույնք ամրոցը[47], սակայն հաջող դիմադրության այս եզակի օրինակը ամենևին էլ չէր կարող փոխել ընդհանուր անմխիթար պատկերը։ Ողբերգական իրավիճակը չփոխեց նաև ավելի շուտ անձնական վրիժառության ակտի բնույթ ունեցող Տիզբոնյան օպերացիան, երբ 369 թ-ի դեկտեմբերին, օգտվելով այն բանից, որ Շապուհ II-ը իր հիմնական ուժերով հերթական անգամ մարտնչում էր իր պետության արևելյան սահմաններում, Փառանձեմ թագուհու հայր, ծերունազարդ, սակայն երիտասարդական ավյունով գործող Անդովկ Սյունու գլխավորությամբ քաղաքում գտնվող Սյունյաց գունդը (1.700) անակնկալ կերպով ասպատակեց քաղաքը, որից հետո ավերեց արքայական պալատներն ու պետական պահեստարաններն և նահանջեց Սյունիք[48]։[49]

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:00 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Պարտված Հայաստանից ստացված Տիզբոնյան ապտակը ծանր վիրավորանք էր համարվել ինքնասեր Շապուհի համար և արդյունքում 370 թ-ի գարնանը Պարսից թագավորության մի խոշոր բանակ ներխուժեց արդեն բուն Սյունիք։ Հետագա իրադարձությունները զարգացան Սյունիքի Ձորք գավառում գտնվող Բողաբերդի մոտ, որին պետք է անդրադառնալ առանձին մեջբերմամբ։

370 գարուն – Բաղաբերդի ճ-մ (Սյունիք, Ձորք գավառ)[50]

Սյունիք ներխուժած Պարսից թագավորության բանակը (մոտ 30.000) պաշարեց բերդը Անդովկ Սյունու գլխավորած Սյունյաց գնդից (մոտ 1.000)։

I փուլ – Հայկական բանակը հետ մղեց թշնամու բոլոր գրոհները։
II փուլ – Կենտրոնացնելով ուժերը` թշնամին նորից անցավ գրոհի, սակայն Հայկական բանակը, օգտագործելով նախապես պատրաստված խոշոր քարեր, կրկին հետ շպրտեց թշնամուն։
III փուլ – Չկարողանալով ուղղակի գրոհով գրավել բերդը` թշնամին անցավ կանոնավոր և երկարատև պաշարման։
IV փուլ – Զգալով, որ երկար դիմադրելն անհնար է` Հայկական բանակը ճեղքեց պաշարման օղակը և հեռացավ։

Հայերը կորցրին մոտ 300, թշնամին` մոտ 2.000 զինվոր։

Շապուհը ոտնատակ տվեց Սյունիքը, սակայն նույն այդ ժամանակ արդեն Մեծ Հայքի թագավորության արևմուտքում ծավալվում էին լուրջ իրադարձություններ։ Վաղես II-ը, ի վերջո աչք բացելով Դակիայում մղվող ռազմական գործողություններից, հանկարծ կանգ առավ ու գիտակցեց այն իրողությունը, որ, եթե առաջ ճեղքվել էր միջագետքի պաշտպանական շրջանը, ապա այժմ, անցնելով Մեծ Հայքի թագավորության տարածքով, թշնամու գնդերը կախվում են արդեն բուն կայսրության տարածքների վրա Եփրատի վերին հոսանքում, ընդ որում այս հատվածում կայսրությունը ոչ մի լուրջ պաշտպանական կառույց չուներ։ Անհրաժեշտ էր որևէ կերպ շտկել իրավիճակը և, քանի որ ամրությունների կառուցումը արագ իրականացնել ոչ մի կերպ հնարավոր չէր, իսկ բանակային ուժերն էլ կաշկանդված էին դանուբյան ճակատում օրստօրե ուժեղացող գոթական ճնշմանը դիմագրավելով, Վաղես II-ը, որոշակիորեն խախտելով «Ամոթալի հաշտության» պայմանները, ռազմական օժանդակություն ցույց տվեց իր սահմանների մոտ ապաստանած Պապ թագավորին՝ ձգտելով վերջինիս միջոցով հետ գրավել Մեծ Հայքի թագավորությունը և որևէ կերպ շտկել իրավիճակը։

Հարկ է նշել, որ ժամանակն ավելի քան հարմար էր ընտրված։ Մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակը բավարար եղավ, որ հայ նախարարները, որոնք, դժգոհ լինելով Արշակ III-ի վարած հարատև կենտրոնաձիգ քաղաքականությունից, աստիճանաբար լքել էին վերջինիս ու դրանով պայմանավորել Հայոց ազգանվեր այս արքայի պայքարի վերջնական անհաջողությունն ու գերվելը, ահա ուրեմն, մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակը բավարար եղավ, որ հայ նախարարները հասկանային ու գիտակեցին պարսից նոր իշխանության իրական «հաճույքները»։ Մինչև սեփական որդու կողմից սպանվելը երկրում Մերուժան Արծրունու հետ միասին տնօրինություն էին անում Վահան Մամիկոնյանը, իսկ Վահանի սպանվելուց հետո էլ միանձնյա իշխանությունն անցավ Մերուժանին, բայց դա քիչ բան փոխեց։ Պարսիկները իրենց պահում էին ինչպես մի իսկական նվաճված երկրում, ամենուր մելոգնում էր թալանն ու ավերը, հսկայական չափերի էին հասել ավարառությունները, սպանությունները, կրոնական ու ազգային հալածանքները, ընդ որում դրանցից զերծ չէին մնում ոչ հասարակ ժողովուրդն ու ոչ էլ ազնվականները։ Եթե իր հաղթանակից արբեցած Շապուհի ոհմակը գրավված, սակայն չհնազանդեցված Մեծ Հայքի թագավորության տարածքում իրեն գոնե մի քիչ համեստ պահեր, իսկ արյաց արքան էլ ձգտեր նորանվաճ այս թագավորությունն արագորեն ընդգրկել Սասանյան տերության վարչա-իրավական համակարգում, ապա հնարավոր է ամեն ինչ այլ տեսք ունենար, սակայն այժմ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ պարսիկներից դժգոհ էին գործնականում բոլորը և ամեն ինչ լրիվ այլ տեսք ունեցավ։ Շապուհը չէր կարող անվերջ Հայաստանում պահել իր խոշոր հարվածային բանակը և արդեն 370 թվականի սկզբներին այստեղ էին միայն կայազորային ուժեր, իսկ ստեղծված պայմաններում հերիք էր միայն այն, որ Պապ թագավորը Մուշեղ Քաջ Մամիկոնյանի, իր անձնական պահակազորի ու հռոմեական մի փոքրիկ ջոկատի ուղեկցությամբ արևմուտքից մտնի Հայոց թագավորության տարածք, քանզի այդ պարագայում բոլորը միանգամից հավաքվեցին նրա շուրջը։ Մերուժան Արծրունին սկսեց տենդագին միջոցառումներ գործադրել պարսից իշխանությունը երկրում պահպանելու ուղղությամբ, սակայն որևէ հաջողության չհասավ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:01 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
370 թ-ի գարնանը սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (10.000) Դարանաղի գավառում ընթացած մարտերում ջախջախեց Զիկի և Կարենի գլխավորած Պարսից թագավորության բանակին (մոտ 25.000), ընդ որում սպանվեցին նաև Զիկն ու Կարենը[51], որից հետո Դարույնք ամրոցը ազատվեց պաշարումից, իսկ Պարսից թագավորության բանակի մնացորդներն էլ արագորեն թողեցին Մեծ Հայքի թագավորության տարածքը։ Շարժվելով դեպի միջնաշխարհ և արագորեն համալրելով ուժերը՝ սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (40.000) Թավրիզի մոտակայքում հարձակվեց Շապուհ II-ի գլխավորությամբ Մեծ Հայք ներխուժել պատրաստվող Պարսից թագավորության ճամբարած բանակի (մոտ 70.000, 10 փիղ) վրա և գլխովին ջախջախեց վերջինիս[52]։ Շապուհը հազիվ փրկվեց գերությունից, ընդ որում գերված մեծաթիվ պարսիկ ազնվականները և իշխանները, որպես վրեժ Վասակ Մամիկոնյանի մահվան ու Արշակ III-ի գերության համար, հայոց սպարապետի հրամանով մաշկազերծ արվեցին։ Դրան հակառակ, սակայն, Շապուհ II-ի գերված կանանոցը Մուշեղը անվնաս վերադարձրեց Տիզբոն։

Ձեռք բերած կարևոր հաղթանակից հետո Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 60.000) ասպատակեց Ատրպատականը[53] և նահանջեց[54], ընդ որում հենց այդ ժամանակ արքայական բանակը մտավ Փայտակարան ու Արցախ՝ այստեղ վերականգնելով արքայական իշխանության գերակայությունը։[55] Անմիջապես էլ հետևեց ընդհարումը Մազքութական թագավորության հետ, որը մինչ այդ, օգտվելով հայերի մոտ առկա խառը վիճակից, տիրել էր Ուտիքին և այժմ ոչ մի կերպ չէր ցանկանում վերադարձնել ապօրինի կերպով իր կողմից ձեռք գցածը։ Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղը, սակայն, այն մարդը չէր, որ թույլ տար իր հայրենիք նկատմամբ նման մի ոտնձգության անպատիժ մնալը։ Արդյունքում Հայոց սպարապետը արագորեն գործի մեջ դրեց իր նորակազմ ռազմական մեքենան, ջարդ ու փշուր արեց մազքութներին, հետ շպրտեց նրանց Կուրի ձախ ափ և վերականգնեց Հայոց թագավորության սահմանների ամբողջությունը արևելքում։[56] Նույն կերպ եղավ նաև հյուսիսում՝ Իբերիայի և Գուգարքի պարագայում, երբ նախորդ դեպքերից կարճ ժամանակ անց սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 50.000) հաղթեց նահանգը գրաված Իբերիայի թագավորության բանակին (մոտ 30.000) և վերամիավորեց այն Մեծ Հայքի թագավորությանը։[57]

Հայերը կատաղի կերպով էին պայքարում իրենց թագավորության համար, սակայն նրանց օգտին եղավ նաև մեկ այլ հանգամանք։ Բանն այն էր, որ վերևում արդեն իսկ հիշատակված հոների շարժը դեպի արևմուտք հենց նույն 370 թ-ին հասել էր իր բարձրակետին։ Իրոք, հենց այս ժամանակ էր, որ հոների քոչվոր կոնֆեդերացիան նորից մտավ շարժման մեջ և, շարժվելով դեպի արևմուտք ու արդեն հիմնական ուժերով անցնելով Վոլգան, 370 թ-ին վերջնականապես ջախջախեց Հյուսիսային III պատերազմից հետո խիստ թուլացած Մազքութական ու Ալանական թագավորություններին` արդյունքում ստեղծելով և գլխավորելով հսկայական, տարացեղ ու արտաքին ավարառուական քաղաքականություն վարող հզոր քոչվոր մի կոնֆեդերացիա, այն դեպքում, երբ Ալանական թագավորությունը սահմանափակվեց Թերեք գետից հարավ գտնվող Կովկասյան լեռներով, իսկ Մազքութական թագավորությունը` Դերբենդից հարավ գտնվող Աղվանքի տարածքով։ Փաստորեն հենց մեր կողմից դիտակրվող ժամանակներում Նախակովկասյան տափաստաններում հայտնվել էր մի ահասարսուռ ուժ, որ էլ նույն 370 թ-ին Դերբենդի կողմից ներխուժեց Աղվանք ու Ատրպատական։ Հոնական վտանգը իրոք ահարկու էր և Շապուհը, մոռացած Հայաստանի մասին, Պարսից թագավորության բանակով (մոտ 170.000), ինչպես նաև նրա կազմում գտնվող և Դրաստամատ Անգեղացու կողմից գլխավորվող Հայ ռազմագերիներից կազմված օժանդակ հեծելագնդով (մոտ 5.000) շարժվեց Հոնական տերության բանակի (մոտ 150.000) դեմ։ Հոները սկսեցին մանր մարտերով նահանջել և, ի դեպ ասած, հենց այս ժամանակ էր, որ մարտերից մեկից առաջ Շապուհ II-ին փոխարինած, արդեն հանգուցյալ Անդովկ Սյունու որդի Բաբիկը, իր հորն իրոք արժանի այդ որդին, մենամարտելով պարսից արքային մարտահրավեր ուղարկած ու անպարտելի և հզոր ռազմիկի համբավ ունեցող թշնամու առաջնորդի հետ սկզբում նիզակամարտում, հետո թրամարտում և ի վերջո տապարամարտում, հաղթեց ու գլխատեց վերջինիս, ընդ որում, որպես պարգև այս հաղթանակի` Պարսից թագավորության բանակը դուրս եկավ Սյունիքից, իսկ Բաբիկը ճանաչվեց հայրենական կալվածքների տեր։[58]

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB