Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 13 дек 2017, 04:47

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:35 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Կայսր Դիոկղետիանոսը, առժամանակ գոհ լինելով արևելքում ընթացող զարգացումներից, բարեկամական մի դեսպանություն ուղարկեց Պարսից թագավորության նորընծա արքայի մոտ և շնորհավորեց վերջինիս՝ ըստ էության ճանաչելով Ներսեսի իրավունքները Սասանյանների գահի վրա։ Առժամանակ կարծես թե բարեկամաբար էր տրամադրված նաև Ներսեսը, որին մի կողմից պետք էր ամրանալ գահի վրա, իսկ մյուս կողմից էլ՝ վերացնել սեփական տերության արևելյան սահմաններին ավելի ու ավելի շատ ճնշում գործադրող հոների վտանգը։ Այս պայմաններում Տրդատ II Մեծի հետ հաշտվելուց զատ այլ բան անել չէր մնում նաև Միհրան III Մեծին, ընդ որում վերջինս հիանալի հասկանում էր, որ սեղմված է հայերի ու հռոմեացիների միջակայքում, հյուսիսիս անվերջ սպառնում է Բասիլական թագավորությունը, իսկ հեռավոր Տիզբոնում Սասանյանների գերագույն իշխանության հասած սեփական եղբայրն էլ հազիվ է թե այրվում իրեն օգնելու մարմաջից։

295 թ-ին, կարգավորելով գործերը սեփական թագավորության արևելյան սահմաններում և ստանալով որոշակի օժանդակ ուժեր հոներից, Ներսեսը խոշոր ուժեր տեղափոխեց իր տերության արևմտյան սահմաններ ու պատրաստվեց հարված հասցնել կարծես թե խաղաղորեն տրամադրված հռոմեացիներին ու հայերին։ Պատերազմը պայթեց 296 թ-ի աշնանը, երբ Պարսից թագավորության բանակը (մոտ 80.000, մոտ 30 փիղ) Խառանից հարավ-արևելք ձգվող հարթավայրում մի խոշոր հաղթանակ տարավ՝ հերթականությամբ պարտության մատնելով ուժերն աստիճանաբար մարտի մեջ մտցնող Գալերիոս համակայսեր գլխավորած հռոմեական բանակի (մոտ 35.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 6.000) սկզբում առաջապահին, հետո հիմնական բանակին, իսկ վերջում էլ` վերջապահին։[68] Գալերիանոսի բանակի մնացորդները շպրտվեցին Եփրատի աջ ափ, իսկ ողջ Հյուսիսային Միջագետքը ոտնատակ տված և այնտեղ իր իշխանությունը կարծես թե հաստատած Ներսեսն էլ հենց հաջորդ տարի պատրաստվեց լուծել արդեն նաև Մեծ Հայքի թագավորության հարցը։ Վճռական էր տրամադրված, սակայն, նաև Դիոկղետիանոսը, որը, Գալերիանոսին ինչպես հարկն է հանդիմանելուց հետո, համալրեց վերջինիս բանակը նոր ուժերով և, տեղյակ լինելով թշնամու հարվածի հիմնական ուղղության մասին, շարժեց դրանք Հայաստանի ուղղությամբ։ Հետագա իրադարձությունները նպատակահարմար է դիտարկել առանձին մեջբերման տեսքով։

297 գարուն – Ոսխայի ճ-մ (Արարատ, Բասեն գավառ, Կարինից մոտ 20 կմ արևելք)[69]

Մեծ Հայքի թագավորության գահին Տրդատ II Մեծի հաստատվելը խորը անհանգստություն առաջացրեց Պարսից թագավորությունում, որը, չկարողանալով իրավիճակը փոխել Իբերիայի և բասիլների ուժերով, դիմեց ավելի լուրջ միջոցների։ Արդյունքում Ներսես արքայի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 200.000, մոտ 50 փիղ) Տրպատունիք-Թավրիզ-Գաբիթյան-Մարանդ-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Արտաշատ-Մասյացոտն-Զարեհավան-Բագրևանդ երթուղով ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք և, ենթարկվելով Տրդատ II Մեծի ու սպարապետ Արտավազդ Մանդակունու գլխավորությամբ նահանջող Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 70.000) պարտիզանական հարվածներին, ճամբարեց Բասենում` Ոսխա գյուղի մոտակայքում։ Այս ընթացքում Գալերիոս համակայսեր գլխավորած հռոմեական բանակը (25.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000), արշավելով Սատաղ-Եկեղիք-Դերջան-Կարին երթուղով, Բասենում միացան Մեծ Հայքի թագավորության բանակին։ Մարտի նախորդ օրը Գալերիոսը, Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականը, ծպտվելով որպես կաղամբավաճառներ, անձամբ մտան թշնամու ճամբար ու հետախուզեցին այն։

Հաջորդ օրը լուսաբացին հռոմեական և Մեծ Հայքի թագավորության միացյալ բանակը անակնկալ հարձակվեց թշնամու ճամբարի վրա։ Ընդ որում Հայկական հետևակը հարված հասցրեց արևմուտքից, իսկ հեծելազորը` հարավից, այն դեպքում, երբ հռոմեական հետևակը հարվածեց արևմուտքից, իսկ հեծելազորը` հյուսիսից։ Անակնկալ համակցված հարվածի արդյունքում թշնամու բանակը, նույնիսկ չհասցնելով էլ մարտակարգ ընդունել, գլխովին ջախջախվեց։ Ներսեսը վիրավորվեց և հազիվ փրկվեց գերվելուց, իսկ հաջողություն զարգացրած դաշնակիցները առանց լուրջ մարտերի մտան Մծբին։

Հայերը կորցրին մոտ 6.000, դաշնակիցը` մոտ 6.000 զինվոր, թշնամին` մոտ 60.000 սպանված և վիրավոր, մոտ 40.000 գերի։ Գերվեց նաև պարսից արքայի ընտանիքը և կանանոցը։ Հաղթողների ձեռքն ընկավ նաև պարսից արքայի արքայական գանձարանը, ինչպես նաև Պարսից թագավորության բանակի սրբազան խորհրդանիշը` Դիրյաիշ-ի-Կավյանի դրոշը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:36 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այնպիսի պարտություն, ինչպիսին կրել էր Սասանյանների ռազմական մեքենան հենց նոր ավարտված ճակատամարտում, վերջինս մինչ այդ երբեք չէր կրել։ Ըստ էության առանց լուրջ դաշտային ընդհարման ընկել էին տասնյակ հազարավոր ռազմիկներ, կորսվել էր սրբազան դրոշը, գերության մեջ էին հայտնվել արյաց արքայի ընտանիքն ու հարեմը, ինչպես նաև հարյուրավոր բարձրաստիճան իշխաններ և զինվորականներ, դե իսկ Ներսես արքան ինքն էլ, տանջվելով ստացած վերքից, հազիվ էր փրկվել փախուստով։ Փաստորեն Պարսից թագավորության բանակը ոչ միայն ջախջախիչ պարտություն էր կրել, այլև կրել էր նաև իսկական խայտառակ մի պարտություն, որը կարծես ամոքում էր ողջ նախորդ տասնամյակներում հռոմեական ռազմական մեքենայի կրած անհաջողությունները և, ընդհակառակը, նսեմացնում Սասանյանների ձեռքբերումները։

Այս ճակատամարտից հետո Ներսես արքայի անկումնային տրամադրությունը, իսկ գուցե նաև պետության ռազմական մեքենայի քայքայումն այնքան խորը բնույթ էին ստացել, որ արդյունքում մեկ տարուց էլ քիչ տևած բանակցություններից հետո Ներսեսը, որպեսզի ազատի գերիներին, հետ բերի դրոշը և վերջացնի պատերազմը, համաձայնեց հռոմեա-հայկական կողմի համար ամենաձեռնտու ու իր պետության համար ամենևին էլ ոչ ձեռնտու պայմաններով հաշտություն կնքելուն։ Արդյունքում 298 թ-ի գարնանը կնքվեց Մծբինի հաշտության համաձայնագիրը, երբ կողմերը պարտավորվեցին դրանից հետո 40 տարի շարունակ խաղաղություն պահպանել, Մեծ Հայքը պահպանեց իր լիակատար անկախությունը ու վերականգնեց տարածքային ամբողջականությունը, Խոսրով II-ի իշխանությունը իր վերջը գտավ, նրա տիրույթները անցան Տրդատ II Մեծին, իսկ Հռոմեական կայսրությանն էլ անցավ ողջ Հյուսիսային Միջագետքը։ Փաստորեն նախորդ բուռն տասնամյակներից հետո տարածաշրջանում սկիզբ առան անդորրի և խաղաղության երկարատև տարիներ, որոնք էլ իրենց հետ բերելու էին մեծամեծ հետևանքներ։

Մհեր Հակոբյան
10.11.2016 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:56 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ծանոթագրություններ

[1] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19։
[2] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
[3] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[4] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[5] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[6] Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»); Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն»։
[7] Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»:
[8] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[9] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; (Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2); Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն»։
[10] Հերոդիանոս «Պատմություն», գիրք 7, մաս 4-6:
[11] Հերոդիանոս «Պատմություն», գիրք 7, մաս 5-6; Էլիոս Լամպրիդոս «Օգոստոսների կենսագրություններ, «Ալեքսանդր Սևերոս», մաս 50; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 22; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 24; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 18; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 8 գլուխ 23; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 22; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 61:
[12] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2: [13] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2: [14] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2: [15] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2: [16] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2: [17] Հերոդիանոս «Հերոդիանա», գիրք 7, մաս 1, 2; Հուլիոս Կապիտոլիոս «Օգոստոսների կենսագրություններ, երկու Մաքսիմինոսներ», գլուխ 11, 12; Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, «Տիտոս», մաս 32; Էլիոս Լամպրիդոս «Օգոստոսների կենսագրություններ, «Ալեքսանդր Սևերոս»», մաս 61; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 19; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 1; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»:
[18] Սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված Գորդիանոս III-ի բանակի թվաքանակը 243-244 թվականների Արևելյան արշավանքում։
Դա պարզելու համար հռոմեական լեգեոնները նպատակահարմար է դիտարկել 2 խմբում.
ա) լեգեոններ, որոնք ուղղակիորեն հիշատակվում են Գորդիանոս III-ի բանակի կազմում.
I Adiutrix-ը,
I Parthica-ն,
II Adiutrix-ը, III Italica-ն,
III Parthica-ն,
IV Flavia-ն, X Gemina-ն,
XIV Gemina-ն,
XV Apollinaris-ը։
բ) լեգեոններ, որոնք ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք այդ ժամանակ գտնվում էին արևելյան ու հարավ-արևելյան ուղղություններում և կարող էին հայտնվել Գորդիանոս III-ի բանակի կազմում.
II Trajana-ն (243 թ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում),
III Augusta (243 թ-ին տեղաբաշխված էր Արևմտյան Եգիպտոսում),
III Cyrenaica (243 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավ-արելքում),
III Gallica-ն (243 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
IV Scythica-ն (243 թ-ին տեղաբաշխված էր Զևգմայի գետանցում),
VI Ferrata-ն (243 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
X Fretensis-ը (243 թ-ին տեղաբաշխված էր Երուսաղեմում),
XII Fulminata-ն (243 թ-ին տեղաբաշխված էր Մելիտեում)։
Այսպիսով հաստատապես հայտնի է, որ Գորդիանոս III-ի տրամադրության տակ կար 9 լեգեոն, որոնց կազմում («Օգոստոսյան լեգեոն»-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում) ընդգրկված էր 61.434 լեգեոներ։ Սրանից զատ արևելյան ու հարավ-արևելյան ուղղություններում 243 թ-ին տեղաբաշխված էր ևս 8 լեգեոն` 54.608 լեգեոներ։
Այս պայմաններում կարելի է ենթադրել, որ տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 100.000 լեգեոներ։ Իր հերթին արևելյան պրովինցիաներից այս բանակին կարող էր միանալ ևս մոտ 50.000 դաշնակից ռազմիկ։
Այսպիսով կարելի է պնդել, որ Գորդիանոս III-ի բանակը կազմում էր 150.000 ռազմիկ, որից մոտ 100.000 լեգեոներ և 50.000 դաշնակից։
[19] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 23, գլուխ 5; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 22:
[20] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 18, գիրք 3, գլուխ 32; Հուլիոս Կապիտոլիոս «Օգոստոսների կենսագրություններ, Երեք Գորդիանոսներ», մաս 16, 17; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 27; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 19; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 2; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 23, գլուխ 5; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 22; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8; Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից:
[21] Այս ճակատամարտի ժամանակը պարզել մեզ օգնում է Մովսես Խորենացու (Գիրք 2, գլուխ 72) այն հաղորդումը, որ այն տեղի է ունեցել Ֆիլիպ I Արաբ (244-249) կայսեր դեմ բռկված մեծ ապստամբության ժամանակ։ Այս դեպքում անհայտորեն նկատի է ունեցվում Մեզիայում տեղաբաշխված լեգեոնների ապստամբությունը, որոնց դեմ 249 թ-ին տրված Վերոնայի ճակատամարտում էլ Ֆիլիպը զոհվեց և կայսր հռչակվեց Դեկիոս I-ը (249-251)։
[22] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 71, 72; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 46, 50; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»:
[23] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 72, 73; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 51; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Զոնորաս «Պատմություն», գիրք 13, գլուխ 19; Փարսադան Գորգիջանիձե «Հայոց դարձի պատմությունը»; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:57 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
[24] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 24-34); Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 74, 78; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 53-55; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Անանուն Եթովպացի «Պատմություն; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 8; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»:
[25] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 35-37; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 54, 55; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Զոնորաս «Պատմություն», անտիպ, գիրք 13, գլուխ 21; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 5:
[26] Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն»; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 39:
[27] Այս թիվը ըստ Քաաբ ի-Զարադուշտի արձանագրություն։ Հետաքրքիր կերպով այս թիվը հաստատվում է նաև առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում, քանզի ակնհայտ է, որ այս ճակատամարտին մասնակցել են Հռոմի միայն այն լեգեոնները, որոնք այդ ժամանակ տեղաբաշխված էին արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, իսկ 253 թ-ին այդ ուղղություններում էին գտնվում.
I Parthica-ն (253 թ-ին տեղաբաշխված էր Սինգարայում),
II Traiana-ն (253 թ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում),
III Augusta-ն (253 թ-ին տեղաբաշխված էր Արևմտյան Եգիպտոսում),
III Cyrenaica (253 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավ-արելքում),
III Gallica-ն (253 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
III Parthica-ն (253 թ-ին տեղաբաշխված էր Հայոց Միջագետքում),
IV Flavia-ն (253 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում),
IV Scythica-ն (253 թ-ին տեղաբաշխված էր Զևգմայի գետանցում),
VI Ferrata-ն (253 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
X Fretensis-ը (253 թ-ին տեղաբաշխված էր Երուսաղեմում),
XII Fulminata-ն (253 թ-ին տեղաբաշխված էր Մելիտեում),
XV Apollinaris-ը (253 թ-ին տեղաբաշխված էր Սատաղում)։
Այս պայմաններում կարելի է ենթադրել, որ, տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 50.000 լեգեոներ։ Իր հերթին արևելյան պրովինցիաներից այս բանակին կարող էր միանալ ևս մոտ 10.000 դաշնակից ռազմիկ։
Այսպիսով կարելի է պնդել, այս ճակատամարտում հռոմեական բանակը կազմում էր 60.000 ռազմիկ, որից մոտ 50.000 լեգեոներ և 10.000 դաշնակից։
[28] Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից:
[29] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 32:
[30] Հռոմեական պատմիչ Զոսիմայի մոտ հիշատակված այս իրադարձությունները սովետահայ պատմագիտությունը ընդհանրապես ուշադրության չի արժանացրել։
[31] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 32, 33:
[32] Զոսիմայի մոտ հիշատակված այս իրադարձությունները ևս լիովին անտեսված են մնացել սովետահայ պատմագիտության կողմից, հավանաբար մեծապես այն պատճառով, որ համաշխարհային և հայկական պատմագիտության մեջ Փոքր Հայքի ծովափնյա գավառները համառորեն համարվում են հունական տարածք ու կոչվում են «Պոնտոս», այն դեպքում, երբ վերջինս ընդամենը արհեստականորեն ստեղծված մի անվանում է, որը կապվում է այդ տարածքներին կարճատև տիրած և վաղուց իր գոյությունը դադարեցրած Պոնտոսի թագավորության հետ։ Այս մոտեցումը ոչ պատմական և ոչ էլ էթնիկ տեսանկյունից ճիշտ չէ ու մեծապես պայմանավորված է վերևում արդեն հիշատակված համաշխարհային պատմագիտության չարաբաստիկ «եվրոպակենտրոնությամբ», երբ եվրոպական պատմիչների և պատմաբանների հաճախ ազգայնտմոլական դիրքերից գրված աշխատությունները ընդունվում են որպես բացարձակ ճշմարտություն ու դրանց հիման վրա մեծապես թերագնահատվում են այլ ազգերը։
[33] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 33; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 8:
[34] Սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված այս ճակատամարտին մասնակցած հռոմեական բանակի թվաքանակը, որը կարելի է պարզել միայն առկա տվյալների վերլուծության արդյունքում։
Եղած տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է, որ այս ճակատամարտին մասնակցել են Հռոմի միայն այն լեգեոնները, որոնք այդ ժամանակ տեղաբաշխված էին Ասորիքում, իսկ 256 թ-ին այստեղ էին գտնվում.
I Armeniaca-ն (256 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում),
I Parthica-ն (256 թ-ին տեղաբաշխված էր Սինգարայում),
II Armeniaca-ն (256 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում),
III Cyrenaica (256 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավ-արելքում),
III Parthica-ն (256 թ-ին տեղաբաշխված էր Հայոց Միջագետքում),
IV Flavia-ն (256 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում),
IV Scythica-ն (256 թ-ին տեղաբաշխված էր Զևգմայի գետանցում),
VI Ferrata-ն (256 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
X Fretensis-ը (256 թ-ին տեղաբաշխված էր Երուսաղեմում)։
XII Fulminata-ն (256 թ-ին տեղաբաշխված էր Մելիտեում),
XV Apollinaris-ը (256 թ-ին տեղաբաշխված էր Սատաղում),
XVI Flavia-ն (256 թ-ին տեղաբաշխված էր Սամոսատում)։
Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում Ասորիքում Հռոմն ուներ 12 լեգեոն, որոնցից 10-ը լինելով լիարժեք, «Օգոստոսյան լեգեոն»-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում ընդգրկում էին մոտ 68.260 լեգեոներ, իսկ երկուսում` մոտ 1.000 ռազմիկ։ Այսպիսով կարելի է պնդել, որ այս ճակատամարտում հռոմեական բանակը կազմում էր մոտ 70.000 ռազմիկ։
[35] Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, Երկու Վալերիանոսներ», մաս 3; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 32; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 32; Պետրոս Պատրիկոս «Պատմություն», հատված 8; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 36, գիրք 3, գլուխ 32; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 22; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 7; Լակտացիոս «Հալածողների մահվան մասին», գլուխ 5, մաս 2; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 8; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 62; Օրուջ-բեկ Բայաթ «Պատմություն», գիրք 1, գլուխ 8; Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:59 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
[36] Սկսած մոտ 255 թ-ից Փոքր Հայքում և Անդրեփրատյան Ծոփքում Հռոմը կազմավորեց և տեղաբաշխեց 2 նոր լեգեոն` պսևդոկոմիտատեսներ I Armeniaca-ն և II Armeniaca-ն, որոնցից յուրաքանչյուրը ընդգրկում էր 3.000-ական լեգեոներ։ Այս լեգեոնները համալրվում էին բացառապես տեղական բնակչության հաշվին, բնականաբար ճնշող մեծամասնությամբ կազմված էին հայերից և մինչև 360-ական թվականները իրենց գործուն մասնակցությունն են բերել կայսրության կողմից արևելքում մղած բոլոր խոշոր ռազմական օպերացիաներին։
[37] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 18, գլուխ 6, գիրք 20, գլուխ 11, գիրք 23, գլուխ 5; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 27, գիրք 3, գլուխ 32; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 8; Յակուբի «Պատմություն»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8:
[38] Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 5, գիրք 6, գլուխ 8:
[39] Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 5, գիրք 6, գլուխ 8; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 5; Օրուջ-բեկ Բայաթ «Պատմություն», գիրք 1, գլուխ 8:
[40] Այս ճակատամարտի թվականի մասին Սեբեոսը հայտնում է իրար խիստ հակասող տեղեկություններ (մաս 2)։ Ըստ նրա այն եղել է Հռոմի Գալլիենոս կայսեր (259-268) և պարսկական Արտաշիր I-ի (226-241) որդի Շապուհ II-ի (309-379) օրոք, այն դեպքում երբ վերջինս Արտաշիրի որդին չէր, այլ` թոռան թոռը, և գահ էր բարձրացել Գալլիենոսի մահից մոտ 40 տարի հետո։ Կարելի է կարծել որ Սեբեոսը նկատի է ունեցել Շապուհ I-ին (240-273), որը իրոք Արտաշիրի որդին էր և Գալլիենոսի ժամանակակիցը։
[41] Իրեն Հռոմի արևելյան պրովինցիաների տիրակալ հռչակած Օդենտի տրամադրության տակ էին գտնվում Ասորիքում և Եգիպտոսում տեղակայված հռոմեական լեգեոնները, իսկ 260-270 թվականներին դրանք էին.
I Parthica-ն (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Սինգարայում),
II Traiana-ն (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում),
III Cyrenaica (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
III Gallica-ն (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավ-արևելքում),
III Parthica-ն (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Հայոց Միջագետքում),
IV Flavia-ն (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում),
IV Scythica-ն (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Զևգմայի գետանցում),
X Fretensis-ը (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Երուսաղեմում),
XII Fulminata-ն (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Մելիտեում),
XV Apollinaris-ը (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Սատաղում),
XVI Flavia-ն (260-270 թթ-ին տեղաբաշխված էր Սամոսատում)։
Իր հերթին Օդենտի և նրա հետնորդների իշխանության տակ գտնված պրովինցիաներից, ինչպես նաև Արաբական թերակղզու անապատներից կարող էր հավաքվել նաև մոտ 50.000 դաշնակից ռազմիկ։
Այսպիսով կարելի է պնդել, որ այս ժամանակաշրջանում Օդենտի և նրա հետնորդների բանակը կազմում էր 125.086 ռազմիկ, որից մոտ 75.086 լեգեոներ և մոտ 50.000 դաշնակից։
[42] Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, Երկու Վալերիանոսներ», մաս 4; Պետրոս Պատրիկոս «Պատմություն», հատված 10; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 22; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 10; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 39; Օրուջ-բեկ Բայաթ «Պատմություն», գիրք 1, գլուխ 8)։ Այս մասին հայտնում են նաև Զոնորասը և Սինկելլոսը։
[43] Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, 30 բռնատիրողներ», մաս 10, 15, 30; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 10; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 39:
[44] Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, 30 բռնատիրողներ», մաս 10, 15, 30; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 22; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 10; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 39:
[45] Ըստ մեզ հասած տվյալների 271 թվականին բուն հռոմեական բանակը կազմված էր 31 լեգեոնից, որոնցից յուրաքանչյուրի կազմում կար 6.826 և 2 լեգեոնից որոնցից յուրաքանչյուրի կազմում կար 3.000 ռազմիկ։ Այսինքն կարելի է հաստատված համարել, որ Հռոմի ողջ բանակը այս ժամանակաշրջանում կազմում էր 450.000 ռազմիկ (217.606 լեգեոներ և մոտավորապես այդքան էլ դաշնակից)։
Իր հերթին այս ժամանակաշրջանում հռոմեական բանակի զգալի մասը՝ 24 լեգեոն՝ 156.172 լեգեոներ, տեղաբաշխված էր հյուսիս-արևելյան (Դանուբի սահման), արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք) և հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, որ այս պայմաններում, տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 100.000 լեգեոներ։
Իր հերթին Հռոմի տվյալ պրովինցիաներից կարող էր հավաքվել նաև մոտ 80.000 դաշնակից ռազմիկ։
Այսպիսով կարելի է պնդել, որ Ավրելիանոսի հռոմեական բանակը կազմում էր 180.000 ռազմիկ, որից մոտ 100.000 լեգեոներ և մոտ 80.000 դաշնակից։
[46] Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 22-24; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 50:
[47] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 50-52; Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 25:
[48] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 52-53; Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 25; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 24:
[49] Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 26-28; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 54; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 35; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 13; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8:
[50] Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 31; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 59, 61:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 11 ноя 2016, 01:59 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
[51] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 62:
[52] Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Տակիտոս», մաս 13; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 36; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 23; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 63; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 16; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 18; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 5; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 9; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8)։
[53] Սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված այս ճակատամարտին մասնակցած հռոմեական բանակի թվաքանակը, որը կարելի է պարզել միայն առկա տվյալների վերլուծության արդյունքում։
Եղած տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է, որ այս ճակատամարտին մասնակցել են Հռոմի միայն այն լեգեոնները, որոնք այդ ժամանակ տեղաբաշխված էին Փոքր Հայքում և Անդրեփրատյան Ծոփքում, իսկ 275 թ-ին այստեղ էին գտնվում.
I Armeniaca-ն (275 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում),
II Armeniaca-ն (275 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում),
IV Flavia-ն (275 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում),
XII Fulminata-ն (275 թ-ին տեղաբաշխված էր Մելիտեում),
XV Apollinaris-ը (275 թ-ին տեղաբաշխված էր Սատաղում),
XVI Flavia-ն (275 թ-ին տեղաբաշխված էր Սամոսատում)։
Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում Ասորիքում Հռոմն ուներ 6 լեգեոն, որոնցից 4-ի կազմում («Օգոստոսյան լեգեոն»-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում) ընդգրկված էր 27.304 լեգեոներ, իսկ 2-ի կազմում (հաստիքային 3.000 թվաքանակի պայմաններում)` 6.000 լեգեոներ։
Այսպիսով կարելի է պնդել, որ այս ճակատամարտում հռոմեական բանակը կազմում էր 33.000 լեգեոներ, որից 6.000-ը դաշնակից հայեր։
[54] Այս ճակատամարտի վրա ուշադրություն չի դարձվել Մովսես Խորենացուն թերագնահատելու պատճառով, ինչը սխալ է։
Նախ նշենք, որ ըստ Պատմահոր այս ճակատամարտում սպանվել է կայսր Տակիտոսը, այսինքն կասկածից վեր է վերջինիս թվականը, իսկ այդ դեպքում այլևս որևէ հիմք չի մնում թերhավատորեն մոտենալ Խորենացու հաղորդմանը։
Բացի այդ հետաքրքիր է, որ հռոմեական աղբյուրները խիստ հակասական տեղեկություններ են տալիս Տակիտոսի մահվան հանգամանքների մասին։ Ըստ Ֆլավիոս Վոպիսկոսի («Տակիտոս») կայսրը կյանքից հեռացել է ծովափն ասպատակող գոթերի դեմ արշավանքի ժամանակ, ընդ որում ըստ հեղինակի նրան կամ լեգեոներներն են սպանել, կամ նա մահացել է հիվանդությունից։ Սակայն Զոսիման ուղղակիորեն նշում է, որ Տակիտոսը սպանվեց լեգեոներների կողմից, այն դեպքում, երբ ըստ Ավրելիանոս Վիկտորի և Եվտրոպիոսի վերջինս մահացել է տենդից Տիանայում կամ Տարսոնում, այն բանից հետո, երբ արշավի էր ելել Փոքր Ասիան ասպատակող գոթերի դեմ։
Այս ամենի ֆոնի վրա բավականին տրամաբանական է թվում Մովսես Խորենացու հաղորդումը, որը լրացնում է հռոմեական աղբյուրներին և որի լույսի տակ կարծես թե պարզ է դառնում, որ Տակիտոսը սպանվել է Պարսից թագավորության բանակի համար հաղթական հանդիսացած ճակատամարտի վերջում, ընդ որում սեփական լեգեոներների կողմից։
Կարելի է ենթադրել, որ հենց դրանից հետո է հաջողությունը զարգացրած Պարսից թագավորության բանակը գրավել Անդրեփրատյան Ծոփքը, որի գրավումը 276 թ-ին անկասկած ընդունվում է սովետահայ պատմագիտության կողմից (տես օրինակ` Մանանդյան Հ. Հ. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հ. 1-5, Երևան 1945-1957)։
[55] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 63; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 6; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 9; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8:
[56] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 69, 70; Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ,Պռոբոս», մաս 13; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 17; Եվնապիոս «Դեկսիպյան պատմության շարունակությունը», գիրք 1, հատված 3:
[57] Սկզբնաղբյուրներում չկան տվյալներ 282 թվականի Արևելյան արշավանքում հռոմեական բանակի թվաքանակի մասին։ Կարելի է ենթադրել միայն, որ այս անգամ հռոմեական բանակը եղել է մոտավորապես այնքան, ինչքան եղել է Ավրելիանոսի բանակը 271 թ-ի Արևելյան արշավանքում։
[58] Արշավանքի սկիզբը և ընթացքը Հայաստանով ընթանալու մասին հայտնում է Սիդոնիոս Ապոլինարիոսը («Բանաստեղծություններ», 23, 91-96)։
[59] Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Կարոս, Կարինոս և Նումերիանոս», մաս 8; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 38; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 38; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 18; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 24; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 24, գլուխ 5; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 3, գլուխ 23; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 79, 82; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 6; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 9; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8)։ Այս մասին հայտնում է նաև Հովհաննես Մալալան («Ժամանակագրություն» գիրք 12, գլուխ 34, ինչպես նաև Զոնորասը գիրք XII, գլուխ 30։
[60] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 79; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5; Անանիա Շիրակացի «Պատմություն»; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»:
[61] Կոնստանդին Ծիրանածին «Կայսրության կառավարման մասին», գլուխ 51:
[62] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», գլուխ 39-41, 44-46; Անանուն Եթովպացի «Պատմություն»; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 58; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
[63] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», գլուխ 47; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 82; Անանուն Եթովպացի «Պատմություն»; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 58, 63, 67; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 10; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 8; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; Անանուն «Հայոց թագավորների պատմությունը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 62; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1:
[64] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 63:
[65] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1:
[66] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»:
[67] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1:
[68] Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 39; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 25; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9, մաս 25.1; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 25; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5:
[69] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 21; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 39; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 25; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9, մաս 25.1; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 25; Պետրոս Պատրիկոս «Պատմություն», հատված 13; Լակտացիոս «Հալածողների մահվան մասին», գլուխ 9, մաս 5-7; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 17, գլուխ 5, գիրք 23, գլուխ 5; Լիբանիոս «Ճառեր, Գովեստի խոսք, ուղղված արքաներ Կոնստանցիոսին և Կոնստանդին», 63; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Յոշվա Ստիլիտ «Ժամանակագրություն», գլուխ 7)։ Այս մասին հայտնում է նաև Սինեսիոսը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 22:14 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մ. Ի Հակոբյան
Հռոմեա-պարսկական աշխարհը և Հայաստանը
Մաս 2. 298-344
(ռազմա-պատմական վերլուծություն)


301 թ-ին Տրդատ II Մեծը, իր ժամանակի համար զարմանալի հեռատեսությամբ ընկալելով քրիստոնեության, որպես կրոնի, դերն ու նշանակությունը նախորդ հարյուրամյակում սկիզբ առած և այժմ արդեն բուռն զարգացում ապրող հասարակական նոր հարաբերությունների համատեքստում, առաջինը պատմության մեջ իր թագավորության համար այն հռչակեց որպես պետական կրոն։ Նոր կրոնի հաստատումը, չնայած երկրում հանդիպեց որոշակի դիմադրության, բայց մեծ հաշվով անցավ առանց լուրջ ցնցումների։ Բանակային ուժերի կիրառման կարիք եղավ ըստ էության միայն Տարոնում, որտեղ զարգացող իարդարձություններին էլ ավելորդ չեմ համարում անդրադառնալ առանձին մեջբերմամբ։

301 – Կուառսի ճ-մ (Տուրուբերան, Տարոն)[1]

301 թ-ին Մեծ Հայքի թագավորությունը առաջինը աշխարհում քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Սակայն երկրի որոշ մասերում նոր կրոնի տարածումը հանդիպեց խորը դժգոհության, իսկ Տարոնում բանը հասավ զինված դիմադրության։ Նպատակ ունենալով ճնշել այն` Անգեղյաց իշխանի, Տիրոց Արծրունու, Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի և հետևակի հրամանատար Ապահունյաց իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության կառավարական բանակը (մոտ 8.000, որից 4.000-ը սրերով զինված հետևակային, 3.300 ծանր հեծյալ, մոտ 700 թեթև հեծյալ) Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ արշավանք սկսեց դեպի Տարոն։ Ի պատասխան դրա` Արձան քրմապետի ու նրա որդի Դեմետրեի գլխավորած քրմական բանակը (մոտ 8.000) պատրաստվեց դիմադրության։ Ընդ որում դիմադրությունն առավել լավ կազմակերպելու նպատակով Արձան քրմապետի ջոկատը (400) դիրքեր գրավեց Արձան լեռան վրա` միաժամանակ գյուղի մոտ գտնվող այգիներում թողնելով դարան և սպասելով Աշտիշատից եկող օգնությանը։
Այս ընթացքում տեղերում իրավիճակին տիրապետելու համար Անգեղյաց իշխանը հիմնական բանակը (մոտ 7.700, որից 3.000 ծանր և մոտ 700 թեթև հեծյալ) ուղարկեց Հարք ու շրջակա գավառներ, իսկ ինքը մնացած բանակով (300 հեծյալ) և Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի ու Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ մոտեցավ գյուղին և սկսեց բարձրանալ լեռն ի վեր։
I փուլ – Լեռն ի վեր բավականին բարձրացած կառավարական ջոկատը հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ։ Չկարողանալով ճշգրիտ որոշել հարձակվողների թիվը և այն համարելով շատ մեծ` Անգեղյաց իշխանը իր ջոկատին հրամայեց նահանջել, որից հետո ստեղծված իրավիճակի մասին սուրհանդակների միջոցով տեղեկացրեց հիմնական բանակին։
II փուլ – Անգեղյաց իշխանը Գրիգոր Լուսավորչին Մոկաց իշխանի ուղեկցությամբ ուղարկեց մոտակայքում գտնվող Ողական ամրոցը (Մշո դաշտի արևմուտք)։ Սակայն վերջիններս Կուառսի մոտից անցնելիս անակնկալ հարձակման ենթարկվեցին այգիներում տեղաբաշխված դարանի կողմից և ի վերջո միայն մեծ դժվարությամբ պատսպարվեցին ամրոցում, որը պաշարվեց քրմական բանակի կողմից։
III փուլ – Պաշարվածներին հաջողվեց ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել Անգեղյաց իշխանին։ Վերջինս Ապահունյաց իշխանի հետևազորը ուղարկեց Ողականում պաշարվածներին օգնության, սակայն այն միայն եռօրյա մարտերից հետո կարողացավ լիովին վերացնել ամրոցի պաշարումը։
IV փուլ – Առաջին ընդհարումից 2 օր անց Անգեղյաց իշխանը հետախուզության նպատակով հեծյալ մի ջոկատ ուղարկեց Արձան լեռն ի վեր։ Ու թեև վերջինիս հաջողվեց պարզել հակառակորդի թվաքանակը, սակայն այն անմիջապես էլ հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից և ստիպված եղավ նահանջել։
V փուլ – Տեղեկանալով սկսված մարտի մասին` Անգեղյաց իշխանը իր տրամադրության տակ մնացած հեծելագնդով յուրայիններին օգնելու նպատակով շարժվեց լեռն ի վեր ու հարձակվեց քրմական բանակի վրա։ Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Արձանը մարտակոչ ուղղեց Անգեղյաց իշխանին։ Հենց անմիջապես էլ տեղի ունեցած մենամարտում թեև Արձանին հաջողվեց նիզակի հարվածով ոտքից վիրավորել Անգեղյաց իշխանին, բայց վերջինս այնուհանդերձ հաղթանակ տարավ և գլխատեց իր հակառակորդին։
VI փուլ – Տեղ հասավ Աշտիշատից ժամանած քրմական բանակը (5.450) և հարձակվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի վրա։ Ստեղծված պայմաններում վերջինս ստիպված սկսեց նահանջել լեռն ի վար, սակայն այս անգամ էլ հարձակման ենթարկվեց Կուառսի այգիներում գտնվող դարանի կողմից։ Ընդ որում կառավարական բանակը սկսեց հատկապես ծանր կորուստներ կրել կիրճերի վերևից գլորվող հսկայական ժայռաբեկորներից։
VII փուլ – Հալածվելով թիկունքից, ճնշվելով թևերից հարձակման անցած հսկայական ուժերից ու ընկնելով ժայռաբեկորների հարվածների տակ` կառավարական բանակը հուսահատ հարձակումով ճեղքեց Արձանի մահից հետո նրա որդի Դեմետրեի կողմից ղեկավարվող քրմական բանակի շարքերը և, հետապնդվելով հակառակորդի կողմից, դժվարությամբ հասավ լեռան գագաթը` ընդհանուր հաշվով կորցնելով 220 հեծյալ։ Մութն ընկնելուն պես մարտն ընդհատվեց, ինչը հնարավորություն տվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի մնացորդներին պատսպարվել լեռան գագաթում և ծանր հեծելազորին ու Ապահունյաց իշխանին հետևազորին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին։ Տեղեկանալով Անգեղյաց իշխանի հեծելագնդի օրհասական վիճակի մասին` վերջիններս արագորեն շարժվեցին օգնության և լուսաբացին տեղ հասան։ Սակայն գիշերվա ընթացքում քրմական բանակը Տիրակատար քաղաքից և այլ վայրերից ինքն էլ ստացավ համալրում` 700 զինվոր ու մոտ 600 աշխարհազորային։
VIII փուլ – Առավոտյան կառավարական բանակը (7.080, որից 3.080 հեծյալ) հարձակվեց քրմական բանակի (6.946) վրա և բռնկված մարտում սկսեց հաղթանակ տանել։
IX փուլ – Այս վճռական պահին հզոր ռազմիկի համբավ ունեցող Հաշտենից իշխանը ու նրա գլխավորած ջոկատը (700 հեծյալ) անցան քրմերի կողմը և կողքից հարվածեցին կառավարական բանակին։ Մարտն ընդունեց խիստ համառ բնույթ, որի ընթացքում Անդովկ Սյունին, մարտադաշտում հանդիպելով քաջաբար մարտնչող ու իրեն մարտակոչ նետող Հաշտենից իշխանին, մենամարտեց վերջինիս հետ։ Մենամարտի ընթացքում մարտական մուրճով հզոր հարված հասցնելով հակառակորդի սաղավարտին ու հետապնդելով նրան սկզբում մինչև մոտակա բլուր, իսկ հետո` դեպի Իննակյան վանք, Սյունյաց իշխանը տապալեց վերջինիս ձիուց և ի վերջո գլխատեց։ Այս ընթացքում Տիրոց Արծրունին մարտադաշտում հանդիպեց Աշտիշատի Մեստակես քրմապետին, հետապնդեց վերջինիս մինչև մոտակա անտառի ծայրը, որտեղ էլ, թեև քրմապետին հաջողվեց խոցել իր հակառակորդի ազդրը, սակայն վերջինս ի վերջո գլխատեց քրմապետին։ Դրանից հետո Արծրունյաց իշխանը սկսեց հետապնդել Արջույի իշխանին և անակնկալ հարձակվեց իր թաքնված հակառակորդի վրա։ Արդյունքում վերջինս ընկավ ձիուց մի սուր ճյուղի վրա և զոհվեց։ Իր հերթին Դեմետրեն մենամարտում սպանեց Մոկաց իշխանի որդուն, որից հետո սկսեց մենամարտել Անգեղյաց իշխանի հետ։ Սակայն մենամարտի ընթացքում Տիրոց Արծրունին հարձակվեց Դեմետրեի վրա և սպանեց։ Ի վերջո արդեն առանց առաջնորդների մնացած քրմական բանակը դադարեցրեց դիմադրությունը։

Կառավարական բանակը կորցրեց մոտ 400, հակառակորդը` մոտ 638 զինվոր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 22:16 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Տրդատի կողմից քրիստոնեության ընդունում որպես պետական կրոն անակնկալ էր նաև Դիոկղետիանոսի համար, սակայն մի կողմից իրեն բնորոշ լայնախոհության պատճառով, իսկ մյուս կողմից էլ մեծ հաշվով դա Մեծ Հայքի ներքին գործը համարելուն հակված կայսրը հարաբերություններն այդպես էլ չսրեց, մանավանդ որ առաջին քրիստոնյա միապետը ամուր էր պահում հռոմեացիների հետ կնքած դաշինքը և հավատարիմ էր դրան։ Միաժամանակ տաղանդավոր կայսրը, կարծես թե կանխատեսելով ապագա փոթորկալից իրադարձությունները, մեծ թափով շարունակեց և ավարտին հասցրեց իր ռազմա-վարչական բարեփոխումները, որոնց թվում հատկապես պետք է առանձնացնել «Strata Diocletiana»-ն՝ Պաղեստինից մինչև Ամիդ ձգվող ամրությունների հզոր շղթան, ինչպես նաև դեռևս Գալլիենոսի կողմից ստեղծած և Ավրելիանիոսի ու Պռոբոսի զարգացրած ծանր հեծելազորային ստորաբաժանումների վերջնական կազմակերպումը։ Նորաստեղծ այս հեծելազորն, իհարկե, իր մարտական միջին հատկանիշներով դեռևս զիջում էր արևելքում գոյություն ունեցող գործնականում բոլոր հեծելազորներին, սակայն մյուս կողմից էլ այն առավելագույնս էր համապատասխանում արևելքում սպասվող ռազմական գործողություններին, ինչպես նաև այս ընթացքում արդեն մեծապես գերմանական տարրերով համալրված հռոմեական բանակի ոգուն։

298 թ-ին կնքված Մծբինի հաշտության պայմանագիրը ընդամենը հետաձգեց, բայց ոչ մի կերպ չվերացրեց այն խորը հակասությունները, որ կային երկարատև քաղաքական ցնցումներից հետո մեջքն արդեն ուղղած Հռոմեական կայսրության, ինչպես նաև Սասանյան Պարսից թագավորության միջև, ընդ որում, եթե հռոմեա-հայկական կողմը, մեծապես գոհ մնալով հաշտության պայմաններից, ձգտում էր հնարավորինս երկար պահպանել ստեղծված վիճակը, ապա պարտված ու ստորացված, սակայն չընկճված պարսկական կողմը այրվում էր ռևանշիստական գաղափարներից։ Այսպես, արդեն 305 թվականի աշնանը Պարսից թագավորության արքա Որմիզդ II-ը (302-309), որը փոխարինել էր կրած ծանր պարտությունից հետո այդպես էլ ուշքի չեկած իր հայր Ներսեսին, ձգտելով փոփոխել ստեղծված դրությունը և օգտվելով Դիոկղետիանսի կողմից գահը կամավոր լքելու հանգամանքից ու դրա հետ կապված որոշակի խառնաշփոթությունից, խոշոր մի բանակով ասպատակեց Հայոց Միջագետքն ու Հյուսիսային Ասորիքը և նահանջեց[2]՝ կարծես ցանկանալով ցույց տալ, որ պարսիկները ամեևին էլ չեն հաշտվել ստեղծված դրության հետ։ Ռևանշիստական գաղափարները, սակայն, հատկապես բուռն զարգացում ապրեցին Որմիզդ II-ի որդի և հաջորդ, Սասանյանների գահատոհմի ամենաակնառու գահակալներից մեկը հանդիսացող Շապուհ II Երկարակյացի (309-379) օրոք։

Շապուհի հայրը զոհ էր գնացել սեփական իշխանների հղացած դավադրությանը դեռ այն ժամանակ, երբ ապագա այս տիրակալը գտնվում էր մոր արգանդում, սակայն դա չխանգարեց նրան, որ Պարսից թագավորության ռազմա-քաղաքական ավագանու ազդեցիկ խմբավորումներից մեկը, այն բանից հետո, երբ իր ժամանակի բժշկական գիտելիքների կիրառմամբ պարզվեց, որ դեռևս չծնված մանկիկը արական սեռի է, գահից հեռացնելով ու սպանելով Պարսից հերթական արքա, Որմիզդ II-ի որդի Ատրներսեհին (309), կուրացնելով վերջինիս փոքր եղբորն ու մյուս եղբորն էլ ստիպելով հեռանալ հռոմեացիների մոտ, «արյաց արքա» հռչակի հենց դեռևս մոր արգանդում գտնվող քուշանուհու այդ որդուն, իսկ Շապուհ կոչված նորածնի լույս աշխարհ գալն էլ, որը տեղի ունեցավ այս դեպքից մի քանի ամիս հետո, արդարացրեց հիշատակված խմբավորման սպասելիքները։

Մինչ Շապուհ կոչված նորածինը կաներ իր կյանքի առաջին քայլերը կամ նույնիսկ խոսել կսովորեր, տարածաշրջանում սկսեցին զարգանալ նորանոր իրադարձություններ։ Խոսքն ամենից առաջ վերաբերվում է Հռոմեական կայսրությանը, քանզի իր ժամանակի ամենախելացի քաղաքական գործիչներից մեկը հանդիսացող Դիոկղետիանոսը, կյանքի կոչելով սեփական ռազմական ու վարչական խոշոր վերափոխումները, միաժամանակ արել էր նաև մեծապես զարմանալի մի քայլ, որով զգալիորեն արժեզրկել էր իր իսկ կյանքի գործը և մեծ խառնաշփոթ էր առաջացրել իր տերությունում՝ Դիոկղետիանոսը, հազիվ հավաքած Հռոմեական կայսրությունը մեկ գայիսոնի ներքո, գրեթե անմիջապես էլ նշանակել էր երեք նոր համակայսրներ, որպեսզի սրանք օգնեն իրեն կառավարել լայնարձակ տերությունը։ Առժամանակ համակարգը կարծես թե գործում էր անխափան, սակայն, այն բանից հետո, երբ հիվանդացած ու թուլացած Դիոկղետիանոսը, առաջնորդվելով միայն իրեն հայտնի մղումներով, 305 թվականի մայիսի 1-ին կամավոր հրաժարվեց այն գահից, որի համար շատերը մինչ այդ այդքան արյուն էին թափել, Հռոմեական կայսրությունում սկիզբ առավ գահակալական դաժան ներքաղաքական մի պայքար, երբ իշխանության տենչով բռնկված մեծաքանակ կեսարներն ու օգոստոսները փորձում էին հաստատել իրենց միահեծան իշխանությունը և դաժանորեն ոչնչացնում էին մեկը մյուսին։ Արդյունքում, «զինվորական կայսր»-ների «լավագույն» ավանդույթների ոգով, Հռոմեական կայսրությունը դրանից հետո ևս գրեթե երկու տասնամյակ կրկին սուզվեց գահակալական պայքարի քաոսի մեջ, իսկ այդ հանգամանքն էլ ոչ միայն կյանք արժեցավ այդպես էլ իր այդքան ձգտած հանգիստը վայելել չհասցրած Դիոկղետիանոսին, այլև հնարավորություն տվեց պարսիկներին ուղղել մեջքը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 22:18 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
312 թ-ին Հռոմեական կայսրությունում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կայսրության փոքրասիական տիրույթներում կառավարում էր Մաքսիմինոս Դազան (305-313), որն էլ հենց վարում էր կայսրության արևելյան գործերը։ Մաքսիմինոսը, սակայն, անձնական վատ հարաբերություններ ուներ Հայոց արքայի հետ, իսկ այն հանգամանքն էլ, որ Տրդատ II Մեծը ժամանակին պատկանելիս էր եղել Դիոկղետիանոս կայսեր շրջապատին, որոնց մեջ էր նաև այդ ժամանակ արդեն մահացած Գալերիանոս համակայսրը, ինչպես նաև այժմ Բալկանյան թերակղզում իշխող Դազայի հակառակորդ համակայսր Լիցինիոսը (308-324), ավելի էր սրում հարաբերությունները։

312 թ-ի ամռանը Մաքսիմինոս Դազան, պատրվակ բռնելով Փոքր Ասիայի արևմուտքում գործող ավազակախմբերի առկայությունը, Տրդատ II Մեծից պահանջեց օժանդակել իրեն վերջիններիս դեմ պայքարում։ Արդյունքում Սարգիս զորավարի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (40 հեծյալ), հասնելով դեպքի վայր, մանր մարտերում ոչնչացրեց իրոք իրենց բավականին ազատ զգացող տեղում գործող ավազակախմբերին (ընդհանուր` մոտ 1.000)` վերացնելով դրանց գործունեության արդյունքում ստեղծված պարենային ճգնաժամը[3]։ Հայերի փայլուն գործողությունները, սակայն միայն առաջացրին Մաքսիմինոսի զայրույթն ու նախանձը և արդյունքում վերջինս, հրավիրելով մի խնջույքի, նենգորեն ոչնչացրեց Հայկական օժանդակ հեծելագնդի անդամներին, որոնցից փրկվեց միայն մեծ դժվարությամբ Մեծ Հայքի թագավորություն վերադարձած Սարգիսը։ Փաստորեն Հռոմի համակայսրը կոպտորեն ու աննախադեպ ձևով խախտել էր հայ-հռոմեական դաշինքի պայմանները, սակայն, չբավարարվելով դրանով, Դազան ի մի բերեց իր բոլոր ուժերը և պատրաստվեց ներխուժել արդեն բուն Մեծ Հայքի թագավորության տարածք։

Ստեղծված պայմաններում այլ բան չէր մնում նաև հայերին անել, քան զենքի դիմելն էր, և ահա 312 թ-ի աշնանը[4] Տրդատ II Մեծի և սպարապետ Արտավազդ Մանդակունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000) Մեծ Հայքի թագավորության արևմտյան սահմաններում, հավանաբար Դերջանում, ծանր պարտության մատնեց Մաքսիմինոս Դազա համակայսեր գլխավորությամբ Սատաղից առաջխաղացած հռոմեական բանակին (մոտ 100.000[5])[6]։

Հայերի դեմ իրականացված հարձակումը վերջացել էր խայտառակ անհաջողությամբ, սակայն Մաքսիմինոս Դազան արդեն ոչ ուժ և ոչ էլ ժամանակ ուներ շարունակելու մարտական գործողությունները, քանզի արդեն 313 թ-ին վաղուց ի վեր թաքնված ատելությունը բացահայտ տեսք ընդունեց նաև Լիցինիոսի պարագայում և պատերազմ բռնկվեց արդեն նաև վերջինիս հետ։ Ստեղծված պայմաններում Տրդատ II Մեծին իր հերթին այլ բան չէր մնում անելու, քան աջակցել իր հին ընկեր և բարեկամ Լիցինիոսին։ Արդյունքում 313 թ-ի գարնանը և ամռանը Սարգիսի գլխավորությամբ արշաված Մեծ Հայքի թագավորության հեծելազորը (մոտ 30.000) ասպատակեց Կապադովկիան և Կիլիկիան[7]։ Դազան, որը ողջ հույսը դրել էր Լիցինիոսին հաղթելու և հետո նոր միայն Տրդատի վրա հարձակվելու վրա, իր 70.000-անոց բանակով ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներով (մոտ 6.000) 313 թ-ի մայիսի 1-ին Սերենսկյան դաշտի ճ-մ-ում (= Հելեսպոնտոսի ճ-մ) (Թրակիա, Բյուզանդիոնից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք) ծանր պարտություն կրեց Լիցինիոս համակայսեր բանակից (30.000)[8], որից հետո, կորցրած ամեն ինչ, ապաստանեց Կիլիկիայում։ Դրանից հետո, արդեն 313 թ-ի հունիսին, Կիլիկիա ներխուժած Լիցինիոս համակայսեր բանակը (մոտ 100.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000), ինչպես նաև Սարգիսի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 30.000) պաշարեցին Տարսոնը Մաքսիմինոս Դազա համակայսեր բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 1.000), ինչի արդյունքում Մաքսիմինոս Դազան սպանվեց, քաղաքի կայազորը հանձնվեց, իսկ Լիցինիոսը դարձավ Հռոմի արևելյան պրովինցիաների միանձնյա տիրակալ[9]՝ կիսելով իշխանությունը կայսրության արևմտյան մասում միանձնյա իշխող Կոնստանդին I Մեծի (306-337) հետ։ Մի պահ թվում էր, թե արդեն իսկ վաղուց երիտասարդությունը հետևում թողած Հայոց արքայի տիրույթների սահմաններում խաղաղություն է հաստատվել, սակայն շուտով պարզվեց, որ այդ հույսերին վիճակված չէ կյանքի կոչվել։

Այս ժամանակներում Իբերիայի թագավորության արքա Միհրան III Մեծը, որն ինքն էլ վաղուց արդեն երիտասարդ չէր ու բավականին ժամանակ էր արդեն, որ հաշտվել էր Մեծ Հայքի թագավորության արքա Տրդատ II Մեծի հետ, ստանալով վերջինիս աջակցությունը, երկար տարիներ էր, որ համառ ու փոփոխակի հաջողությամբ պայքար էր մղում հյուսիսից իր թագավորության վրա հարձակվող Բասիլական թագավորության դեմ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 22:20 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
313 թ-ի աշնանը[10], երբ դեռ նոր էին դադարել Դազայի հարուցած հուզումները ու բոլորը ձգտում էին խաղաղության, Գեդռեհոնի գլխավորած Բասիլական և Ալանական թագավորության միացյալ բանակը (մոտ 30.000, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ), Ալանաց դուռ լեռնանցքից ներխուժելով Իբերիայի թագավորության տարածք, Միհրան III Մեծի գլխավորությամբ նահանջող ուժերին հետապնդելով հասավ մինչև Գուգարք, որտեղ ապաստանել էր Իբերիայի արքան՝ փաստորեն սկիզբ դնելով Հյուսիսային II պատերազմին (313-315)[11]։ Այստեղ, սակայն, Ապահունյաց իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (30.000) հաղթեց ու հետ շպրտեց առաջխաղացած հակառակորդին, ընդ որում, հետապնդելով թշնամուն` Հայկական բանակը ազատեց գերիներին ու ավարի մի մասը։ Ստեղծված պայմաններում, վերականգնելով Միհրան III Մեծի իշխանությունը իր թագավորության վրա, միաժամանակ Տրդատ II Մեծը, հետագա ներխուժումները կանխելու նպատակով, Գուգարքում Աղձնիքի Դրաստմատ իշխանի գլխավորությամբ թողեց ուժեղ սահմանապահ զորախումբ[12]։

314 թ-ի գարնանը, Ալանաց դուռ լեռնանցքից Գեդռեհոնի գլխավորությամբ կրկին ներխուժեց Բասիլական և Ալանական թագավորության միացյալ բանակը (մոտ 30.000, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ), հերթական անգամ ստիպելով Միհրան III Մեծին նահանջել Մեծ Հայքի ուղղությամբ: Թշնամին, սակայն, այս ագամ արդեն կանգ չառավ և մտավ Հայոց թագավորության տարածք, ընդ որում, օգտվելով կաշառված և իր արքային դավաճանած Աղձնիքի Դրաստամատ իշխանի թողտվությունից, Գեդռեհոնի գլխավորած ուժերը հասան Տուրուբերանի Տարոն նահանգ[13]։ Հետագա իրադարձությունները, որոնք մանրամասն նկարագրված են Հովհան Մամիկոնյանի մոտ, անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով։

314 գարուն – Կուառս գյուղի ճ-մ[14]

Առաջ անցնելով Մեծ Հայքի սահմանապահ բանակից` Գեդռեհոնի գլխավորած Բասիլական և Ալանական թագավորության միացյալ բանակը (58.000, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ) սկսեցին մոտենալ Տարոնին` նպատակ ունենալով ազատել Ողական ամրոցում պահվող իրենց գերված հայրենակիցներին։ Կռահելով թշնամու շարժման ուղղությունը` Տրդատ II Մեծի, Անգեղյաց իշխանի, Անդովկ Սյունու, Սմբատ Բագրատունու և Գարջույլ Խորխոռունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (30.000, այդ թվում Մաղխազական գունդը) ևս մտավ Տարոն։ Այստեղ պարզվեց, որ Հայկական բանակի հրամանատարությունը իրոք չէր սխալվել, քանի որ կարճ ժամանակ անց Տարոն մտավ նաև թշնամու բանակը և, արդեն գիշերով մոտենալով գյուղին, պաշարեց այն, ընդ որում թշնամու հետևակը պաշարումն իրականացրեց արևմուտքից, իսկ հեծելազորը` հարավից։ Տեղեկանալով թշնամու մոտենալու մասին` հայ իշխանները առաջարկեցին գիշերային հարձակում կազմակերպել, սակայն Տրդատ II Մեծը հեռատեսորեն մերժեց այդ առաջարկը` նշելով, որ դա կարող է վտանգավոր լինել, քանի որ թշնամու իրական թիվը անհայտ է։ Նույն գիշերն էլ Սյունյաց գնդի ռազմիկները բռնեցին մի քանի գերիների, որոնցից էլ հայտնի դարձավ առաջիկա ճակատամարտում թշնամական բանակի թվական կազմը և մարտական գործողությունների նախատեսած պատկերը։ Հիմք ընդունելով առկա տեղեկատվությունը` Հայոց արքան կատարեց Մեծ Հայքի թագավորության բանակի տեղաբաշխում. I ջոկատը (6.000) տեղավորվեց դարանում` Արձան լեռան գագաթի այգիներում, II-ը (4.000)` գյուղի արևմուտքում, III-ը (4.000)` անցկացվեց թշնամու թիկունք և տեղաբաշխվեց գյուղից հարավ-արևելք գտնվող բարձունքներում, իսկ IV-ը (մոտ 1.000 պարսատիկավոր) տեղավորվեց գյուղի հարավում։ Միաժամանակ բոլոր ջոկատների հրամանատարներին խստորեն հրամայվեց չխաբվել թշնամու կեղծ նահանջներից` սկյութական մարտաձև կիրառելու փորձերից, և առանց հրամանի չմտնել մարտի մեջ։

Ըստ նախապես հաստատված մարտական պատկերի Տրդատ Մեծը մնացած ուժերով (մոտ 15.000) պետք է թշնամուն ցույց տար, թե փորձում է բարձրանալ Արձան լեռն ի վեր, իբր այնտեղ պաշտպանություն կազմակերպելու համար, սակայն իրականում դրանով պետք է թշնամուն իր հետևից քաշեր և գցեր նախապես պատրաստված դարանների` 4 առանձնացված ջոկատների, հարվածների տակ։

I փուլ – Առավոտյան Տրդատ Մեծի գլխավորած ուժերը շարժվեցին Արձան լեռն ի վեր։ Տեղեկանալով այդ մասին` Գեդռեհոնի հեծելազորը հարավից շարժվեց դեպի հյուսիս-արևելք։ Թշնամին փակեց Հայկական բանակի ճանապարհը, որի արդյունքում բռնկվեց և բավականին երկար շարունակվեց համառ մարտ։
II փուլ – Թշնամու հետևակը շարժվեց դեպի հարավ և այդ կողմից հարձակվեց գյուղի վրա։ Իր հերթին այս ուղղությամբ տեղավորված Հայկական IV ջոկատը հզոր հարված հասցրեց թշնամուն և նահանջեց դեպի գյուղի խորքերը` վերջինիս իր հետևից քաշելով դեպի նախապես պատրաստված դարանը։ Արդեն գյուղի խորքում IV ջոկատը հետ դարձավ և, գյուղի արևմուտքում տեղավորված II ջոկատի հետ միասին նախապես պատրաստված դիրքերից սկզբում խոշոր քարերով, իսկ հետո արդեն հեռահար զենքերով հզոր հարվածներ հասցրեց թշնամուն։ Արդյունքում թշնամին, կորցնելով 1.006 զինվոր, դիմեց անկանոն փախուստի ու ցրվեց։
III փուլ – Այս ընթացքում Արձան լեռան գագաթին տեղակայված Հայկական I ջոկատը թիկունքից հզոր հարված հասցրեց Տրդատ Մեծի ուժերին համառորեն դիմադրող թշնամու բանակին, որը, արդեն չդիմանալով երկկողմանի հարվածներին, դիմեց փախուստի դեպի գյուղի հարավային կողմը` հետապնդվելով Տրդատ Մեծի բանակի և I ջոկատի կողմից։
IV փուլ – Փախուստի դիմած թշնամին մոտեցավ գյուղից դեպի հարավ-արևմուտք գտնվող բարձունքներում տեղավորված III ջոկատի դիրքերին, որն էլ իր հերթին անմիջապես մտավ մարտի մեջ և ծանր հարված հասցրեց վերջինիս։
V փուլ – Բոլոր կողմերից հալածվելով և կորցնելով 1.700 զինվոր, որոնցից 806-ին ոչնչացրեցին պարսատիկավորները` Գեդռեհոնի բանակը դիմեց խուճապահար փախուստի։

Ընդհանուր հաշվով թշնամին կորցրեց 4.252, հայերը` մոտ 1.000 զինվոր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 22:23 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
314 գարուն – Մուշեղամարգ գյուղի ճ-մ (Մինչեփրատյան Ծոփք, Հաշտեանք գավառ)[15]

Նախորդ ճակատամարտում պարտություն կրած և փախուստի դիմած Բասիլական և Ալանական թագավորության միացյալ բանակը (53.748, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ) հասավ Հաշտեանք։ Այստեղ կարգի բերելով իր բանակը` Գեդռեհոնը կրկին մարտի կանչեց Մեծ Հայքի թագավորության բանակին, իսկ Տրդատ II Մեծին, ուղարկելով խիստ վիրավորական մի մարտակոչ, հրավիրեց մենամարտի։ Ի պատասխան դրա` Տրդատ II Մեծի, Անգեղյաց իշխանի, Անդովկ Սյունու, Սմբատ Բագրատունու և Գարջույլ Խորխոռունու կողմից գլխավորվող ու որոշակիորեն համալրված Մեծ Հայքի թագավորության բանակը (30.000, այդ թվում Մաղխազական գունդը) շարժվեց դեպի Հաշտեանք։ Հայկական բանակը մոտեցավ գյուղին և մարտակարգ ընդունեց` առաջին շարքում տեղավորելով հեծելազորը, իսկ երկրորդում` հետևակը։ Առաջին շարքի ձախը ղեկավարում էր Անգեղյաց իշխանը, աջը` Անդովկ Սյունին, իսկ կենտրոնը` Գարջույլ Խորխոռունին։ Երկրորդ շարքը, որը տեղավորված էր առաջին շարքի աջի և կենտրոնի հետևում, գտնվում էր Սմբատ Բագրատունու հրամանատարության տակ։ Ողջ բանակի ղեկավարումը իր վրա վերցրեց Տրդատ Մեծը։

Ճակատամարտից առաջ երկու բանակների մարտակարգերի միջնատարածքում հանդիպեցին Տրդատ Մեծը և Գեդռեհոնը, որը ինքն էլ համարվում էր հզոր ու անպարտելի մի ռազմիկ։ Մենամարտը սկսվեց մարտական մուրճերով և տևեց բավականին երկար` առավելություն չբերելով կողմերից ոչ մեկին։ Հետագայում, սակայն, Գեդռեհոնը աստիճանաբար սկսեց հոգնել և, նպատակ ունենալով փոխել իր համար վտանգավոր դարձած մենամարտի ընթացքը, հանկարծ կտրուկ պոկվեց Հայոց արքայից ու հեռվից նետեց օղապարանը` կաշկանդելով Տրդատի թևերը։ Դրանից հետո Գեդռեհոնը ձգեց օղապարանը` հույս ունենալով Հայոց արքան տապալել ձիուց։ Տրդատը, սակայն, ասպանդակեց իր ձիուն և, մոտենալով հակառակորդին ու թույլ չտալով վերջնականապես կաշկանդել իր թևերը, ձիու արագ թռիչքներով խճճեց հակառակորդին սեփական օղապարանի մեջ, որից հետո ծանր թրի հզոր հարվածով սպանեց նրան։

I փուլ – Հայկական առաջին շարքի հեծելազորը անցավ հարձակման, որի արդյունքում Հայկական ձախը աջից շրջանցեց թշնամու աջը և անցավ նրա թիկունք, իսկ կենտրոնը ու աջը, հարվածելով թշնամու կենտրոնին, ճեղքեցին այն և վերջնականապես շրջապատեցին թշնամու աջը։ Այս ընթացքում Անդովկ Սյունին մարտադաշտում հանդիպեց թշնամու աջի հրամանատարին։ Տեղի ունեցած մենամարտի սկզբում հակառակորդը ճարպիկ հարվածով սպանեց Անդովկի ձիուն, սակայն Սյունյաց իշխանը չկորցրեց իրեն և, արդեն գետին գլորվելիս, իր հերթին կարողացավ թրի հարված հասցնել հակառակորդի ձիու ոտքերին և շարքից հանել նրան։ Դրանից հետո հակառակորդները մարտը շարունակեցին արդեն հետևակ վիճակում, որից հետո Սյունյաց իշխանը ցատկեց իր թիկնապահի մատուցած ձիու վրա և ի վերջո գլխատեց իր հակառակորդին։
II փուլ – Մինչ տեղի էր ունենում այս ամենը` Հայկական բանակի երկրորդ շարքը հզոր հարձակում կազմակերպեց թշնամու ձախի վրա, որի արդյունքում ոչ միայն թույլ չտվեց վերջինիս օգնության հասնել սեփական կենտրոնին և աջին, այլև ի վերջո փախուստի մատնեց նաև նրան։
III փուլ – Թշնամու բանակը ծանր պարտություն կրեց և դիմեց խուճապահար փախուստի։ Հայկական բանակը հետապնդեց թշնամուն մինչև երեկո և ծանր կորուստներ պատճառեց նրան։

Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր։

314 գարուն – Ճապաղջուր գետի ճ-մ (Մինչեփրատյան Ծոփք, Հաշտեանք գավառ)[16]

Նախորդ ճակատամարտում պարտություն կրած Բասիլական և Ալանական թագավորության միացյալ բանակը (մոտ 43.000, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ) մութն ընկնելուն պես կարողացան պոկվել Հայկական բանակից, որից հետո Գեդռեհոնի զորավարներից մեկը կարգի բերեց այն ու հավաքեց Ճապաղջուրի ձախ ափին։ Ստացվեց այնպես, սակայն, որ Տրդատ II Մեծի, Անգեղյաց իշխանի, Անդովկ Սյունու, Սմբատ Բագրատունու և Գարջույլ Խորխոռունու գլխավորությամբ թշնամուն հետապնդող Հայկական բանակը (մոտ 28.000, այդ թվում Մաղխազական գունդը), իր արագ առաջխաղացման մեջ չնկատելով վերջինիս, առաջ անցավ թշնամուց ու գետանցեց Ճապաղջուրը։ Արդյունքում կորցնելով թշնամուն` Հայկական բանակը ուշ գիշերով բանակեց գետի աջ ափին` թշնամու բանակի հարևանությամբ։

I փուլ – Հետախույզներից իմանալով Հայկական բանակի տեղադրության մասին` թշնամին վաղ առավոտյան անցավ անակնկալ հարձակման: Արդյունքում հատկապես ծանր վիճակում հայտնվեց Անգեղյաց իշխանի ջոկատը, որին թշնամին շրջապատեց և սկսեց մեծապես նեղել։ Մարտում ծանր վերքեր ստացավ նաև Անգեղյաց իշխանը։
II փուլ – Առանձին տեղակայված ու այդ պատճառով էլ հարձակման չենթարկված Անդովկ Սյունու ջոկատը օգնության հասավ հիմնական բանակին և, հզոր հարված հասցնելով թշնամուն, ցրեց նրան` հնարավորություն տալով Հայկական բանակին լիովին սպառազինվել ու վերականգնել մարտական վիճակը։
III փուլ – Գետի ձախ ափ շպրտված թշնամին վերականգնեց մարտակարգը և կրկին անցավ հարձակման, ընդ որում վերջինս Գեդռեհոնի զորավարի անձնական ղեկավարությամբ հատկապես հզոր հարված հասցրեց մարտակարգ ընդունած Հայկական բանակի աջի առաջին շարքի հեծելազորին, որը գլխավորվում էր անձամբ Տրդատ արքայի կողմից, ու սկսեց պարտության մատնել նրան։
IV փուլ – Այս վճռական պահին մարտի մեջ մտավ Հայկական բանակի երկրորդ շարքի հետևակը, որից հետո արդեն Հայկական բանակի ողջ աջը Հայոց արքայի անձնական ղեկավարությամբ, անցավ հակահարձակման, գլխովին ջախջախեց թշնամու ձախը և փախուստի մատնեց նրան։ Այս ընթացքում Տրդատը մարտադաշտում հանդիպեց Գեդռեհոնի զորավարին և տեղի ունեցած մենամարտում սպանեց նրան։
V փուլ – Թշնամու բանակը ջախջախիչ պարտություն կրեց և դիմեց խուճապահար փախուստի։ Հայկական բանակը հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց նրան։

Հայերը կորցրին 1.080 զինվոր, ընդ որում ստացած վերքերից մահացավ նաև Անգեղյաց իշխանը, իսկ թշնամին` 15.942 զինվոր։ Փախուստի դիմած թշնամու բանակը բաժանվեց 2 մասի։ Առաջին մասը շարժվեց Կարինի, իսկ երկրորդը` Հարքի ուղղությամբ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 22:24 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մանավազյան իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 8.000), այն բանից հետո, երբ ջախջախված թշնամու մնացորդները հայտնվեցին Հարքում, թակարդը գցեց դրանց և, հարվածելով վեց կողմից, վերջնականապես ջախջախեց[17], իսկ Տրդատ II Մեծի, Անգեղյաց իշխանի, Անդովկ Սյունու, Սմբատ Բագրատունու և Գարջույլ Խորխոռունու գլխավորած Մեծ Հայքի (մոտ 40.000) և Միիհրան III Մեծի գլխավորած Իբերիայի (մոտ 20.000) թագավորությունների միացյալ բանակն էլ, առաջանալով Կարին-Տայք-Գուգարք-Իբերիա երթուղով, հալածեց այդ ուղղությամբ նահանջող թշնամու բանակի մնացորդներին[18]։

Հյուսիսականները ծանր և իրենց համար անսպասելի պարտություն էին կրել և լի էին կորցրածը հետ բերելու վճռականությամբ։ Արդյունքում, նախապատրաստելով վճռական հարված և ի մի բերելով ուժերը, նրանք պատրաստվեցին մահացու հարված հասցնել Մեծ Հայքի թագավորությանն արդեն հաջորդ տարի և նոր ուղղությունից։ Հետագա դեպքերը ևս հարմար է դիտարկել առանձին մեջբերման տեսքով։

315 գարուն – Գարգարացվոց դաշտի ճ-մ[19]

Դերբենդի լեռնանցքից արշաված Բասիլական և Ալանական թագավորության միացյալ բանակը (մոտ 100.000, այդ թվում խազարներ, հոներ, բուլղարներ, լեզգիներ, դուրձուկներ, դիդոներ, լփիններ, ճղբեր և կասպեր) մտավ Ուտիքի հարավ՝տեղակայվելով Կուրի ր Արաքսի միախառնման վայրից ոչ հեռու: Ի պատասխան դրա` Տրդատ II Մեծի, սպարապետ Արտավազդ Մանդակունու, Բագրատ Բագրատունու, Վահան Քաջ Ամատունու[20] և Մանաճիհր Ռշտունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000) արագորեն շարժվեց թշնամու դեմ։ Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին։

I փուլ – Անցնելով խոյընթաց հարձակման` Հայկական բանակը հարվածեց թշնամու կենտրոնին և խորը մխրճվեց նրա շարքերում։ Թշնամու բանակի թևերը, սակայն, սկսեցին սեղմել առաջ եկած հայկական կենտրոնին։ Բռնկված համառ մարտում ընկավ Հայոց սպարապետը և զոհվեցին այլ անվանի նախարարներ։
II փուլ – Այս վճռական պահին Տրդատ Մեծը, անձամբ գլխավորելով պահեստազորի հիմնական ուժերը, երկրորդ հարվածը հասցրեց թշնամուն։ Բռնկված ձեռնամարտում շատ հակառակորդներ ընկան Հայոց արքայի ձեռքով և չգտնվեց մեկը, որ կարողանար դիմադրել նրան։ Տեսնելով Տրդատի անհաղթահարելի ուժը և խիզախությունը` թշնամիների արքան գերադասեց հետևի կողմից մոտենալ վերջինիս։ Դրանից հետո նա նետեց օղապարանը, որը փաթաթվեց Հայոց արքային այն պահին, երբ նա ձեռքը բարձրացրել էր հերթական հարվածը հասցնելու համար։ Հույս չունենալով Տրդատին գցել թամբից իր ուժերով, հակառակորդը օղապարանի մյուս ծայրը ամրացրեց սեփական ձիու թամբին և շուռ տվեց ձիու գլուխը` նպատակ ունենալով Հայոց արքային տապալելու համար օգտագործել նաև սեփական նժույգի արշավային թափը։ Տրդատը, սակայն, ձախ ձեռքով բռնեց օղապարանը և, կտրուկ ու ուժեղ շարժումով հակառակորդին իր նժույգի հետ միասին քաշելով իր կողմը, ծանր թրի հարված հասցրեց, որով ոչ միայն կրծքավանդակից կիսեց թշնամուն, այլև թռցրեց նաև վերջինիս ձիու գլուխը։ Ի վերջո Հայկական բանակին հաջողվեց ջախջախել թշնամու մարտակարգի կենտրոնը և փախուստի հարկադրել նրան, որից հետո փախուստի դիմեցին նաև հակառակորդի բանակի թևերը։
III փուլ – Հայկական բանակը Ուտիք-Աղվանք-Դերբենդ երթուղով հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց նրան։

Հայերը կորցրին մոտ 25.000, թշնամին` մոտ 60.000 զինվոր։ Հյուսիսային II պատերազմը ավարտվեց։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 22:25 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այս անգամ հյուսիսականների կրած պարտությունն իրոք ոչ միայն ջախջախիչ էր, այլև վերջնական, ընդ որում, որպես հետևանք այս ամենի, Բասիլական և Ալանական թագավորությունները ընդունեցին Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը ու հրաժարվեցին Հայաստանի նկատմամբ վարվող ավարառուական քաղաքականությունից, վերջիններիցս, որպես երաշխիք կնքված հաշտությանը, վերցվեցին պատանդներ, իսկ Տրդատ Մեծն էլ ամուսնացավ ալանական արքայադուստր Աշխենի հետ։[21] Հիմա արդեն Մեծ Հայքի թագավորության սահմաններում իրոք որ հաստատվեց անդորր, ընդ որում Սլկունիների խնդիրն էլ, որոնք նախորդ իրադարձությունների ամենաթեժ պահին ապստամբել էին Հայոց արքայի դեմ, հաջողվեց լուծել խորամանկ Արտավազդ Մամիկոնյանին, որը, նույն 315 գարնանը խաբեությամբ գրավեց մինչ այդ անառիկ համարվող Ողականը, որի արդյունքում Սլկունիների տոհմը գրեթե բնաջնջվեց, Տարոնը անցավ Մամիկոնյաններին, իսկ Արտավազդ Մամիկոնյանն էլ դարձավ Մեծ Հայքի սպարապետ։[22]

Շապուհ II Երկարակյացի կյանքի առաջին տարիների մասին շատ քիչ բան է հայտնի, սակայն մի բան փաստ է, որ հենց այդ տարիներին, երբ նրա մասին հարևան տիրակալներից կարծես թե ոչ-ոք չէր էլ հիշում, ձևավորվեց մի բավականին խելացի ու կամային մեծ հատկանիշների տեր անհատականություն, որն այրվում էր փառասիրական տենչերից։ Լինելով արդեն իսկ մեծ փառքի հասած Սասանյանների տոհմի ներկայացուցիչ և իր իշխանության տակ ունենալով հզոր, բայց վերջին անհաջողությունից հետո որոշակիորեն հուսալքված մի տերություն՝ Շապուհը կյանքի գերնպատակը դարձրեց ոչ միայն Շապուհ I-ի փայլուն հաջողությունները վերստին իրականություն դարձնելը, այլև անելն ավելին և հասնել Սասանյանների ռազմա-քաղաքական մշտական երազանքի իրականացմանը՝ Աքեմենյանների տերության վերստեղծմանը իր հզորության ժամանակի սահմաններով։ Պատանի արքան ուներ բնավորության նաև այլ գծեր, որոնցից կարելի է առանձնացնել հաշվենկատությունը, խորամանկությունը և դաժանությունը, ընդ որում, միշտ ու բոլոր ժամանակներում էլ քաղաքական կյանքին բնորոշ այս հատկանիշների առկայության պարագայում բնավորության բոլոր այս գծերը, միահյուսվելով ամենատարբեր կոմբինացիաներում, բերում էին ամենատարբեր արդյունքների՝ ոչ միշտ հանդիսանալով միանշանակ դրական կամ բացասական երևույթներ նրա ու շրջապատի համար։ Միաժամանակ պետք է ընդգծել նաև, որ, ամենավաղ տարիքից իսկ, անհուն տենչով ձգտելով դեպի ռազմական գործն ու պատերազմները, Շապուհ II-ը մինչև իր կյանքի վերջ այդպես էլ չկարողացավ դրսևորել զորավարական քիչ թե շատ ակնառու մի տաղանդ, ընդ որում համառությունն ու մարդկային և նույնիսկ յուրայինների կյանքերի հետ համառորեն հաշվի չնստելու սովորությունը հաճախ էր ծանր հետևանքներ ունենում հենց իր իսկ՝ Պարսից թագավորության բանակի համար։ Շապուհը, ինչպես ասվեց, ժառանգություն էր ստացել մի լայնարձակ, սակայն որոշակիորեն խարխլված տերություն և իրերի հենց այդ վիճակն էլ նա ձեռնամուխ եղավ փոխելու այն բանից հետո, երբ մուտք գործեց իր կյանքի երկրորդ տասնամյակի կեսերը։ Այս նպատակով, ահա չափահասության հասած արքան ամենից առաջ ձեռնամուխ եղավ ռազմական բարեփոխմանը, որպեսզի ապագա իրադարձություններում ձեռքի տակ ունենա արդյունավետ ռազմական մի գործիք։

Հռոմեական բանակի դեմ նախկինում մղված մարտական գործողությունները համոզիչ կերպով ցույց էին տվել, որ Պարսից թագավորության բանակը ուներ մի շարք թերություններ։ Խոսքն ամենից առաջ վերաբերվում է հեծելազորին։ Այսպես, ինչպես ցույց տվեց կյանքը, հռոմեական երկաթյա լեգեոնների հետ ընդհարվելիս պարսիկներին, որպես հակառակորդի ծանր հետևակի շարքերի ճեղքման միջոց, ծայրահեղ կերպով չէր հերիքում ծանր հեծելազորը, որը պարթևական նույնիսկ լավագույն ավանդույթները մերժող Սասանյանների օրոք ակնհայտ անկում էր ապրել։ Իրոք, ժամանակին դեռևս նույնիսկ պարթևական ծանր զրահավոր հեծյալներն իրենք էին մեծ դժվարությամբ ընդհարվում հռոմեական կուռ լեգեոնների հետ, իսկ այժմ վիճակն ավելի էր վատացել։ Իհարկե, Արտաշիր I-ի ստեղծած հեծելազորն այնուհանդերձ կար, կային նաև ավելի ծանր զրահավորված առանձին հեծյալներ, քանզի համապատասխան նյութական միջոցների տիրապետող անձիք միշտ էլ ձգտում էին մարտում առավելագույնը պաշտպանված լինել, սակայն պարթևական ծանր զրահավոր հեծելազորի ու թեթև հեծելազորի մարտավարական համագործակցության լավագույն ավանդույթները գործնականում վերացել էին, իսկ առկա ծանր հեծյալներն էլ հեծելազորի ընդհանուր տեսակարար կշռում այնուհանդերձ շատ քիչ էին։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 22:26 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Իր ժամանակին դեռևս Արտաշիր I-ն էր փորձել որպես ծանր հետևազորի շարքերի ճեղքման միջոց գործարկել մարտադաշտերում վաղուց արդեն կիրառությունից դուրս մղված և գործնականում մոռացված մարտակառքերը[23], սակայն 230-ական թվականների սկզբին դրանց նույնիսկ հարյուրավոր մարտական միավորների կիրառությունը վերջնականապես ապացուցեց իր անարդյունավետությունը՝ մարտակառքերը անարդյունավետ էին դեռևս հունական ֆալանգի դեմ կիրառվելիս, իսկ հռոմեական լեգեոնի պարագայում՝ առավել ևս։ Միաժամանակ, սակայն, 230-ական թվականների երկրորդ կեսից սկսված այն ծանր ճգնաժամը, որ սկիզբ առավ Հռոմեական կայսրության սահմաններում, մի կողմից բացառեց հռոմեական մեծաքանակ բանակների կենտրոնացված կիրառությունը պարսկական ճակատում, մյուս կողմից էլ պարսիկների համար նույն այդ ճակատում ապահովեց քանակական զգալի գերակշռություն, ինչը որոշակիորեն մեղմեց Սասանյանների ռազմական մեքենայի հիշատակված թերությունը։ III դարի վերջին քառորդում, սակայն, երբ հռոմեական տերությունը սկսեց աստիճանաբար ուղղել մեջքը և կարգի գալ, արդյունքում նաև մարտադաշտ հանելով խոշոր բանակներ, Պարսից թագավորության բանակի հիշատակված թերությունը մեջտեղ եկավ իր առավել սրված տարբերակով։ Այսպիսով հենց հեծելազորային այս թերությունն էր, որ արմատապես վերացրեց Շապուհ II-ը։

Ինչպես հայտնում են սկզբնաղբյուրները[24], Շապուհ II-ը ըստ էության վերականգնեց Պարթևական թագավորության հեծելազորային լավագույն ավանդույթները՝ իհարկե, իր ժամանակին համապատասխան որոշակի շտկումներով։ Արդյունքում, ըստ էության իրականացնելով Սասանյանների բանակի առաջին լուրջ բարեփոխումը, Շապուհ II-ը նյութական հսկայական միջոցների կիրառմամբ ստեղծեց ծանր զրահավորված հեծելազորի հարվածային ստորաբաժանումներ, որոնք իրենց հերթին, ինչպես պարթևական ժամանակշրջանում, սերտորեն համագործակցում էին հաճախ արևելքից բերվող քոչվորներից կազմված հոնական տիպի թեթև հեծելազորի հետ։ Այս առումով հատկանշական է, որ, եթե պարթևական ծանր զրահավոր հեծելազորի կազմավորման սոցիալական հիմքը բարձր ազնվականների բավականին սակավաթիվ դասն էր, ապա այժմ Շապուհ II-ը, չխնայելով միջոցները, պետական գանձարանի հաշվին զինեց իր հեծելազորի հատուկ ընտրված առանձին ռազմիկների և փաստորեն հասավ մի իրավիճակի, երբ, ի տարբերություն պարթևների, այժմ ուներ ուղղակիորեն հենց արքայի ձեռքի տակ գտնվող և նրան ենթակա ծանր զրահավորված հեծյալների զգալի ուժեր։ Պարթև Արշակունիները չէին վճարում իրենց ծանր զրահավորված հեծելազորի համար, այն համալրելը բարձր դասի ազնվականության սոցիալական ու բարոյական պարտականությունն էր, իսկ այժմ, ահա, Շապուհ II-ը, վճարելով իր ծանր զրահավոր հեծյալների համար ու կարծես թե խոշոր վնասներ կրելով, փոխարենը ձեռք էր բերում նաև անառարկելի օգուտներ՝ ծանր զրահավորներն այժմ վարձու ռազմիկի կարգավիճակում էին, նրանց վճարում էր պետական գանձարանը և, եթե պարթևների պարագայում ծանր զրահավոր հեծյալների հավատարմությունը հաճախ կասկածելի էր, քանի որ այն կազմվում էր բարձր դասի ազնվականությունից, ապա այժմ ծանր զրահավորված հեծելազորը բացառիկ կերպով նվիրված դարձավ Շապուհ II-ին, իսկ վերջին հանգամանքն էլ ոչ միայն կտրուկ ամրացրեց արյաց արքայի դիրքերը երկրի ներսում, այլև ահարկու մի գործիք տվեց վերջինիս ձեռքը արտաքին հարաբերություններում։

Առկա տվյալները որոշակի հիմքեր են տալիս ասելու, որ գործունյա այս արքան վերակազմավորեց նաև հետևազորը՝ փորձ անելով ամենից առաջ ստեղծել ծանր հետևակի ստորաբաժանումներ[25]։ Իհարկե, պարթևների դեմ պայքարի ելած Սասանյանների բանակն ի սկզբանե ամենից առաջ հենց հետևազորի՝ գյուղացիությունից հավաքվող դեհկանների, բանակ էր, քանզի հակապարթևական ելույթը աջակցություն էր գտել ամենից առաջ հենց սոցիալական այս խավի կողմից, սակայն այժմ հետևազորի ստորաբաժանումները ստացան նոր զենքեր[26] և ավելի լավ զրահավորում, ավելի լավ նախապատրաստվելով նաև ամրությունների գրոհին ու դրանց պաշտպանությանը։ Եվ վերջապես, որպես ծանր հետևազորի դեմ պայքարի յուրօրինակ մի միջոց, ինչպես նաև միջոց, որը ի վիճակի էր քիչ թե շատ արդյունավետ պայքարել հեծելազորի ու թեթև հետևակի դեմ, այս արքայի օրոք ըստ էության ստեղծվեց և իր մեծ զարգացումն ապրեց նաև պարթևների օրոք մոռացված մարտական փղերի գունդը։ Հստակ ու ավելի լավ կարգավորում ստացավ նաև դեռևս Շապուհի նախորդների օրոք վերստեղծված Մատյան գունդը, որն իրականացնում էր ոչ միայն արքայի անձի պահպանություն, այլև մարտի վճռական պահերին կամ հատուկ գործողությունների ժամանակ իրենից ներկայացնում էր մի էլիտար հարվածային ստորաբաժանում։ Այսպիսով գրեթե երկու տասնամյակ շարունակվող բարեփոխումների արդյունքում Պարսից թագավորության բանակի մարտունակությունը զգալիորեն բարձրացավ, ընդ որում բանակը դարձավ ավելի բազմաֆունկցիոնալ ու հզոր, ինչպես նաև սկսեց առավել արդյունավետ կիրառել նոր զորատեսակներ, զինատեսակներ և վարձկան կամ դաշնակից ուժեր։ Նորակազմ բանակի հարվածային ուժը կազմում էին ծանր զրահավորված հեծյալների հզոր բյուրերը, որոնք արդեն զգալի սպառնալիք էին ներկայացնում նույնիսկ հռոմեական կամ հայկական ծանր հետևակի համար։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 13 ноя 2016, 22:27 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Քննակվող ժամանակաշրջանում հռոմեական բանակը իրենից արդեն ամենևին էլ չէր ներկայացնում կայսրության դասական ժամանակների բանակը՝ իր բնորոշ երկաթյա լեգեոններով։ Անցած լինելով «զինվորական կայսրներ»-ի մութ ու խառնակ ժամանակները և մեծապես արդեն համալրված լինելով Եվրոպայի գալլո-գերմանական ցեղերից ելած ռազմիկներով՝ այս բանակը կորցրել էր իր նախկին կազմակերպչական ու մարտավարական գրեթե բոլոր հատկանիշները։ Իհարկե, բանակն ինքնին դեռ լավն էր, իսկ քանակական գերակշռությունն ու ամրացված կետերի լայն շղթան էլ, որ ստեղծվել էր նախորդ կայսեր հոգատար ձեռքով, գումարած գալլո-գերմանական ցեղերին այդ ժամանակ այնուհանդերձ բնորոշ ընդհանուր եռանդին ու մարտական բարձր հատկանիշներին, ամեն դեպքում իրենցն ասում էին, սակայն փաստը մնում էր փաստ՝ դա արդեն Հռոմի դասական «լեգեոնային» բանակը չէր։ IV դարի հռոմեական բանակում մարտավարական միավորը կազմում էր մոտավորապես 1.000 ռազմիկից կազմված լեգեոնը, որը գործնականում ամեն ինչով զիջում էր իր հայտնի նախորդին։ Միակ առավելությունը, որ նախորդ համակարգի հետ համեմատած կար, դա թերևս ավելի որակյալ հեծելազորն էր[27], բայց դե այն էլ իր հերթին զիջում էր պարսկականին։

Այս ժամանակաշրջանում Մեծ Հայքի թագավորության բանակը կազմված էր մոտ 120.000 ռազմիկից, որոնցից մեկ ուղղությամբ հնարավոր էր կիրառել մոտ 100.000-ը։ Տրդատ II Մեծը, որն արդեն բավականին երկար ժամանակ էր, որ կանգնած էր երկրի գլուխ, կարողացել էր զարգացնել և բարձր որակներ ապահովել սեփական ռազմական մեքենային։ Հայկական բանակը ուժեղ էր ամենից առաջ հեծելազորով, առանձնահատուկ որակով էին փայլում հատկապես ծանր զրահավորված հեծելազորայինները, շապուհյան հեծյալների յուրօրինակ այդ նախատիպերը, սակայն այն ուներ նաև բավականին որակյալ հետևազոր՝ ակնհայտորեն ավելի լավը, քան պարսկականն էր։ Իբերիայի թագավորության բանակն իրենից ըստ էության ներկայացնում էր Հայկական բանակի ավելի փոքր մակարդակի պատճենը, հյուսիս-կովկասյան լեռնական տարի որոշակի առկայությամբ, իսկ ինչ վերաբերվում է Մազքութական թագավորության բանակին, ապա այն սակա-քուշանական տիպի բանակի մի յուրօրինակ տիպար էր՝ աղվանական, հյուսիս-կովկասյան և ալանական տարրերի խառնուրդով։

Հարկ է նշել, որ երիտասարդ արքայի փառասիրական մղումները կյանքի կոչելու համար կային կարծես թե նաև արտաքին բոլոր անհրաժեշտ նախապայմանները։ Այսպես, 320-ական թվականների առաջին կեսին Հռոմեական կայսրության սահմաններում մահացու մրցակցության մեջ էին մտել արդեն Կոնստանդին I Մեծն ու Լիցինիոսը, ընդ որում Արևելքում իշխող Լիցինիոսը, ռազմական տեսանկյունից զիջելով Կոնստանդինին և բոլոր ուժերը կենտրոնացնելով վերջինիս դեմ, ըստ էության աչքաթող էր արել իր, իսկ արդյունքում նաև կայսրության արևելյան սահմանները։ Վիճակն առայժմ համեմատականորեն խաղաղ էր նաև պարսից տերության արևելյան սահմաններում, որտեղ IV դարի սկզբներին հոների (հիոնիտների) կողմից ծանր պարտության էին մատնվել մասագետները։ Սակերի արքայական ցեղ հանդիսացող մասագետները III դարի կեսերին Քուշանական թագավորության վերջնական անկումից հետո մի քանի տասնամյակ իրենց տիրապետությունն էին հաստատել Կասպից ծովի արևելյան ափերին, բայց հետո ի վերջո նրանք ևս այնուհանդերձ ստիպված եղան հոների ճնշման տակ լքել հայրենի տափաստանները[28]։ Մասագետների կողմից լքված տարածքներում հաստատված հոները ստեղծեցին Հիոնիտների թագավորությունը, որն առայժմ, սակայն, լուրջ սպառնալիք չէր Շապուհի տերության համար։ Մեծ հաշվով Շապուհի օգտին էր նաև դրությունը տերության հյուսիսային սահմաններում։ Իրոք, շարժվելով դեպի հյուսիս, իսկ հետո՝ դեպի արևմուտք` մասագետների հորդան անցավ Վոլգան ու իր հերթին կործանեց թուլացած Բասիլական թագավորությունը` հիմնելով ակտիվ արտաքին ավարառուական քաղաքականություն վարող, Արշակունիների կողմից ղեկավարվող և Հյուսիս-արևելյան Կովկասն ու ողջ Աղվանքը ընդգրկող Մազքութական թագավորությունը։ Նորաստեղծ այս թագավորությունը, սկսած արդեն 330-ական թվականներից դաշնակցելով Պարսից թագավորության հետ և իրենից զգալի սպառնալիք ներկայացնելով Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների համար, մեծապես զսպում էր վերջիններիս հնարավորությունները Շապուհի տերության դեմ պայքարում։

298 թ-ի Մծբինի հաշտության պայմանագրով ըստ էության հռոմեական տիրապետության տակ էր հայտնվել ողջ Հյուսիսային Միջագետքը։ Արդյունքում ստեղծվել էր օպերատիվ մի իրավիճակ, երբ հռոմեական ռազմական մեքենան, որպես առաջնակետ ունենալով Հյուսիսային Միջագետքի ամենահարավային սահմանում գտնվող Սինգարա (ներկայիս Ս(Շ)ինջար) ամրացված ռազմականացված քաղաքը, իսկ թիկունքում էլ ունենալով «Strata Diocletiana»-ն, մահացու սպառնալիքի պես կախվել էր Կենտրոնական Միջագետքի, իսկ արդյունքում՝ ոչ միայն Պարսից թագավորության մայրաքաղաքի, այլև՝ այս երկրի ամենաբարեբեր շրջաններից մեկի վրա։ Առաջիկա տասնամյակներում մղվող հռոմեա-պարսկական պատերազմների ռազմավարական բովանդակությունը կազմելու էր ուժերի հենց այս դասավորումը, երբ պարսկական կողմը ամեն կերպ փորձ էր կատարելու դուրս մղել հռոմեական կողմին հիշատակված տարածքներից, իսկ վերջինս էլ, բնականաբար, ամեն կերպ խոչընդոտելու էր դրան։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB