Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 17 окт 2017, 05:04

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:02 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
371 թ-ի սկզբին սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի կառավարական բանակը (մոտ 60.000) մտավ Պարսկահայք, Կորճայք, Աղձնիք և Ծոփք, որի արդյունքում այս նահանգներում ևս վերահաստատվեց արքայական իշխանությունը։[59] Փաստորեն Հայոց թագավորությունը վերականգնվում էր իր հին սահմաններում, վերստեղծվում էր հայոց հինավուրց միասնությունը և միասնականությունը, իսկ դրանք հենց այդ ժամանակ անչափ պետք էին հայերին, քանի որ, առժամանակ ազատված հոների վտանգից ու կատաղած այդքան ջանքերից հետո կրկին կորցրած Մեծ Հայքի թագավորության ըմբոստությունից, Շապուհ II-ը պատրաստվեց հասցնել վճռական ու կործանիչ լինելուն կոչված մի վերջին հարված։ Հետագա իրադարձությունները նպատակահարմար եմ գտնում դիտարկել առանձին մեջբերման տեսքով։

371 գարուն – Ձիրավի ճ-մ (Արարատ, Բագրևանդ գավառ, Նպատ լեռան հյուսիսային ստորոտում, Արածանիի գետահովտում)[60]

Ցանկանալով վերջնականապես գրավել Մեծ Հայքը` Շապուհ II-ը հսկայական մի բանակ (մոտ 200.000, 50 փիղ) շարժեց դեպի Հայոց թագավորություն։ Առաջխաղացումը շարունակած պարսից արքան ուժեղ պահեստազորով (30.000) մնաց Գանձայում, իսկ մնացած բանակը (մոտ 170.000) դավաճան Մեհրուժան Արծրունու գլխավորությամբ ուղարկեց առաջ։ Մեծ Հայք ներխուժած և Տրպատունք-Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ երթուղով ասպատակելով առաջ շարժված Պարսից թագավորության բանակին ճանապարհին միացան Ուռնայրի գլխավորած Մազքութական թագավորության (մոտ 20.000 հեծյալ) ու Շերգիրի գլխավորած Լեզգիական թագավորության (մոտ 10.000) բանակները, որից հետո թշնամին մտավ Բագրևանդ։ Տեղեկանալով այս մասին` Պապ թագավորի և սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (90.000) Ներսես I Մեծ կաթողիկոսի հոգևոր առաջնորդությամբ, որպես օժանդակություն ունենալով կոմս Տերենտոսի գլխավորած հռոմեական մի ջոկատ (մոտ 6.000), շարժվեց թշնամուն ընդառաջ ու Նպատ լեռան մոտ փակեց նրա ճանապարհը։ Հաջորդ օրը լուսաբացից առաջ կողմերը մարտակարգ ընդունեցին։

Պարսկական բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, իսկ երկրորդում` հեծելազորը, ընդ որում երկրորդ շարքի ձախում Պարսից թագավորության բանակի կազմում գտնվում էր մազքութական, իսկ կենտրոնում` լեզգիական հեծելազորը, այն դեպքում, երբ աջը ու պահեստազորը լիովին կազմված է Պարսից թագավորության բանակից։ Հայկական բանակի առաջին շարքում տեղավորվեց ծանր հետևակը, երկրորդ շարքի կենտրոնում` թեթև հետևակը, թևերում` թեթև հեծելազորը, իսկ երրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխվեց ծանր հեծելազորը, ընդ որում առաջին շարքի ձախում գտնվում էր հռոմեական ջոկատը, որը, սակայն, հրաման ունենալով ակտիվորեն չմասնակցել մարտին, մինչև մարտի վերջ ճշտորեն կատարեց այն։ Հայկական բանակի աջը և երրորդ շարքը ղեկավարում էր սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանը, ձախը` կոմս Տերենտոսը, կենտրոնը` Սպանդարատ Կամսարականը, իսկ երկրորդ շարքը` Սմբատ Բագրատունին։

I փուլ – Արևածագը անդրադարձավ Հայ ռազմիկների զրահների վրա և, լույսի վառ շողերով շփոթեցնելով թշնամուն, միաժամանակ նաև ոգևորեց հայերին։ Դրանից հետո հայկական երկրորդ շարքը շարժվեց առաջ և, օգտվելով համընթաց քամուց, նետերի հզոր հարվածի տակ առավ հակառակորդին։ Կորուստներ կրելով և ցանկանալով փոխել իրավիճակը` թշնամին անցավ գրոհի ու փորձեց հարվածել վերջինիս, սակայն հայկական երկրորդ շարքը, շարունակելով նետահարել, արագորեն նահանջեց առաջին շարքի վահանափակի հետևը, որը ճեղքել թշնամուն չհաջողվեց և վերջինս ստիպված նահանջեց։ Այսպես կրկնվեց բազում անգամներ։
II փուլ – Բավականին թուլացնելով թշնամուն` Հայկական ծանր հեծելազորը անցավ խոյընթաց հարձակման և, ջախջախիչ հարված հասցնելով թշնամուն հատկապես վերջինիս ձախում, փախուստի մատնեց նրա ողջ առաջին շարքը։
III փուլ – Չթուլացնելով հարվածի թափը` Հայկական ծանր հեծելազորը մխրճվեց թշնամու հեծելազորի մեջ և սկսեց անխնա ջարդել վերջինիս։ Այդ ընթացքում Սպանդարատ Կամսարականը մարտադաշտում հանդիպեց Շերգիրին և մենամարտում սպանեց նրան։ Իր հերթին Մուշեղը հանդիպեց Ուռնայրին ու, թեև մենամարտում վիրավորեց վերջինիս, սակայն, նիզակի կոթով հարվածներ հասցնելով իր հակառակորդի գլխին, ի վերջո ազատ արձակեց նրան, քանի որ իրեն բարոյական իրավունք չվերապահեց սպանել թագ կրող անձնավորությանը։
IV փուլ – Մարտի մեջ մտավ Հայկական ծանր հետևակը, որի արդյունքում թշնամին վերջնականապես ջախջախվեց։
V փուլ – Հայկական բանակը մինչև Մեծ Հայքի հարավ-արևելյան սահման ու Ատրպատական հետապնդեց և անխնա ոչնչացրեց թշնամուն մնացորդներին։ Այդ ընթացքում Սմբատ Բագրատունին գերեց Մեհրուժան Արծրունուն ու «պսակեց» նրան շիկացած երկաթով։ Վերջինս, սակայն, մահացած ձևանալով կարողացավ փրկվել։

Հայերը կորցրին մոտ 20.000, դաշնակիցը` մոտ 200, թշնամին` մոտ 50.000 զինվոր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:06 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
371 գարուն – Գանձայի ճ-մ[61]

Սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 70.000) , որպես օժանդակություն ունենալով կոմս Տերենտոսի գլխավորած հռոմեական մի ջոկատը (մոտ 5.500), հետապնդելով թշնամուն, մտավ Ատրպատական։ Ի պատասխան դրա Շապուհ II-ը, հավաքելով իր բանակի մնացորդները և դրանց միացնելով իր տրամադրության տակ եղած ուժերը, Պարսից թագավորության բանակով (մոտ 140.000) քաղաքի մոտ փակեց հակառակորդի ճանապարհը։ Հայկական բանակի առաջին շարքում տեղավորվեց ծանր հետևակը, երկրորդ շարքի կենտրոնում` թեթև հետևակը, թևերում` թեթև հեծելազորը, իսկ երրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղավորվեց ծանր հեծելազորը։ Պարսկական բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, իսկ երկրորդում` հեծելազորը։

I փուլ – Հայկական երկրորդ շարքը առաջ շարժվեց և նետերի հզոր հարվածի տակ առավ թշնամուն։ Ցանկանալով փոխել իրավիճակը` Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման, որին էլ ի պատասխան հայկական բանակի երկրորդ շարքը, չդադարեցնելով հարվածել թշնամուն, պատսպարվեց առաջին շարքի վահանափակի հետևում։ Չկարողանալով ճեղքել վահանափակը` Պարսից թագավորության բանակը նահանջեց։
II փուլ – Օգտվելով հակառակորդի շարքերում առաջացած խառնաշփոթից` Հայկական ծանր հեծելազորը անցավ վճռական հարձակման և խոյընթաց հարվածով գլխովին ջախջախեց ու ցրեց թշնամուն։

Հայերը կորցրին մոտ 6.000, դաշնակիցը` մոտ 300, թշնամին` 30.000 զինվոր։[62]

Շապուհի պարտությունը լիակատար էր, ավելի ամբողջական, քանի 344 թ-ին, և փաստորեն ոչ միայն նախորդ տարիներին թափված ջանքերը, այլև 369 թ-ի հաջողությունն էլ լիովին ի չիք դարձվեցին։ Արդյունքում կքնվեց զինադադար, որով տարածաշրջանում վերականգնվեց 337 թվականին երկու պետությունների միջև գոյություն ունեցած վիճակը։ Կրած ծանր կորուստներից և ավերներից հետո Մեծ Հայքի թագավորությանն այնուհանդերձ պահեց դիրքերը և Շապուհը, ինչպես 363 թ-ին էր, ստիպված էր գոհանալ հռոմեացիների դեմ ձեռք բերած միջագետքյան հաջողություններով, ընդ որում Պարսից տերության հյուսիս-արևելյան սահմաններում պահպանված տարտամ վիճակը ոչ մի կերպ չէր վերանում և 371 թ-ի նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին արյաց արքայի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 150.000), ինչպես նաև նրա կազմում գտնվող և Դրաստամատ Անգեղացու, ինչպես նաև Մանվել ու Կոմս Մամիկոնյանների կողմից գլխավորվող Հայ ռազմագերիներից կազմված օժանդակ հեծելագունդը (մոտ 5.000) ասպատակեցին Հիոնիտների թագավորության տարածքը և նահանջեցին[63]։

371 թ-ից սկսած Պապ թագավորը, լինելով իր հոր արժանի որդին իրականացրեց ներքաղաքական ու տնտեսական վճռական, սակայն հավասարակշռված մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում Հայոց թագավորությունը սկսեց աստիճանաբար ոտքի կագնել։ Ծերացող Շապուհ-II-ն իր հերթին, առժամանակ ձեռք քաշելով ռազմական գործողություններից և կարծես հիասթափված հայաստանյան ուղղությամբ իր թափած ջանքերի անարդյունավետությունից, փորձում էր սիրաշահել Պապին, չնայած որ շարունակում էր գերության մեջ պահել վերջինիս հորը։ Պարսիկների հետ հարաբերություններում ժխտողական վերաբերմունք չուներ նաև երիտասարդ Պապը, որը, մի կողմ դնելով անձնական հանգամանները, այնուհանդերձ հստակորեն գիտակցում էր, որ հարավային հզոր հարևանի հետ պետք է հնարավորինս լավ հարաբերություններ պահպանել, մինչև որ կգան ավելի լավ ժամանակներ։ Իրոք, Հոնական տերության ճնշումը իր բոլոր սահմաններում, բայց հատկապես դանուբյան սահմանում հսկայական չափերի էր հասել, հոներից ահաբեկված Օսթգոթական երբեմնի հզոր թագավորության փլատակները լքող մարտունակ գոթերը մեծ քանակությամբ շարժվում էին դեպի Դանուբից անդին գտնվող կայսերահպատակ տարածքներ, Վաղես II-ը ամբողջովին զբաղված էր բալկանյան սահմանում ծագող հոգսերով և պարսիկների դեմ հնարավոր կոնֆլիկտի պարագայում, նույնիսկ հաշվի չառնելով էլ կնքված հաշտության պայմանագիրը, ոչ մի կերպ հայերին օգնել ի վիճակի չէր լինելու։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:08 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Պապ թագավորի բարեփոխումները արագորեն իրենց արդյունքը տվեցին և երկիրը սկսեց ոտքի կանգնել, սակայն դժբախտաբար 374 թ-ին մեր այս խելացի արքան զոհ գնաց հռոմեացիների հղացած դավադրությանը։ Հռոմեացիները վաղուց էին խանդով հետևում ոչ միայն պարսիկների հետ սկիզբ դրած Պապի հարաբերություններին, այլև՝ սեփական երկիրը ոտքի հանելու երիտասարդ արքայի ջանքերին, իսկ հզոր Հայաստան երբեք և ոչ մեկին էլ աշխարհում, բացի իհարկե հայերից, պետք չի եղել։

Պապի սպանությունից հետո, օգտվելով այն բանից, որ Շապուհ II-ը ծանր պատերազմի մեջ է խրվել իր երկրի արևելքում նույն հիոնիտների դեմ, Վաղես II-ը որպես Հայոց գահի թեկնածու առաջ քաշեց Դակիական պատերազմի հերոս Վարազդատ Արշակունուն՝ մի իսկական ռազմիկի և օլիմպիական խաղերի գործող չեմպիոնի, որը նույնիսկ Հայաստան տեղափոխվելու ճանապարհին էլ առիթը բաց չթողեց ի ցույց դնելու իր արտասովոր ֆիզիկական ուժն ու խիզախությունը[64]։ Այսպիսով Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Պապի հորեղբոր որդի Վարազդատը (374-378), որը, սակայն դժբախտաբար, լինելով լավ ռազմիկ և մարզիկ, որպես քաղաքական ղեկավար, այն էլ այնպիսի բարդ երկրի, ինչպես Մեծ Հայքն էր, ոչ մի կերպ այդ դերի համար հարմար չեղավ։

Վարազդատը լավ չէր կողմնորոշվում 370-ական թվականների կեսերի նախարարական Հայաստանի բարդ ու խճճված հարաբերություններում, տեղի էր տալիս անարժան մարդկանց խորհուրդներին և, որ թերևս ամենից կարևորն էր, նա կիսատ թողեց կամ վերացրեց Պապ թագավորի իրականացրած բարեփոխումները։ Պապ թագավորի օրոք հսկայական հեղինակություն ունեին Մամիկոնյանները և նրանց տոհմապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանը, իսկ այդ հանգամանքը նախանձով էր լցնում նորանշանակ արքայի սիրտը։ Միաժամանակ Վարազդատին ըստ երևույթին խոցում էր նաև այն, որ, եթե Հռոմեական կայսրության սահմաններում ինքը հանրահայտ ու ընդունված մի չեմպիոն էր և բոլորը նրա այդ կարգավիճակի հետ հաշվի էին նստում, ապա Հայաստանում, այն էլ մարտերի բովով անցած Մուշեղի անթերի մարտական խիզախության ֆոնին, իր ձեռքբերումները որոշակիորեն խամրում էին։

370-ական թվականների կեսերին ավելի ու ավելի էր ուժեղանում վայրագ հոների ճնշումը իր ժամանակի ողջ քաղաքակիրթ աշխարհի վրա։ Շապուհ II-ը, մոռացած հայաստանյան հոգսերը, համառ պայքար էր մղում հոների արդեն վերջապահի դերը ստանձնած Հիոնիտների թագավորության դեմ իր տերության արևելքում, Վաղես II-ն էլ, որին հոները դեռևս չէին հասել, այնուհանդերձ ևս լիովին զգում էր վերջիններիս ահարկու հզորության արդյունքը ի դեմս խուճապահար կերպով Դանուբն անցնող ու կայսրության տարածք լցվող, երբեմնի հռոմեացիների սարսափ գոթերի, սակայն թույլ չէր հոների ճնշումը նաև Կովկասյան լեռնաշղթայի երկայնքով։

374 թ-ին Հոնական տերության հսկայական բանակը, փորձելով կրկնել 4 տարի առաջ ձեռք բերած հաջողությունը, Դերբենդի լեռնանցքից ներխուժեց Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներ, ոտնատակ տվեց Աղվանքը, Փայտակարանը, Ատրպատականը, Հյուսիսային Միջագետքը, Հայոց Միջագետքի արևելքը ու Աղձնիքի արևմուտքը և ձեռք բերած հսկայական ավարով հետ նահանջեց։[65] Հենց այս ընթացքում էր, որ Հոնական տերության բանակը (մոտ 100.000) Մեծ Հայքի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) գրավեց այդպես էլ լիովին չվերականգնված Տիգրանակերտը[66], իսկ պարսիկներից էլ պաշտպանական բոլոր հնարավորություններն ունեցող Բզաբդե ամրոցը[67], որից հետո, ավերելով դրանք, նույն երթուղով հետ նահանջեց։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:09 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
375 թ-ին հերթական անգամ Դերբենդի լեռնանցքից ներխուժում իրականացրած Հոնական տերության բանակը (մոտ 120.000) ասպատակեց Աղվանքը, Փայտակարանը, Ատրպատականը, Պարսկահայքը, Վասպուրականը, Մոկքը, Տարոնը, Մինչեփրատյան Ծոփքի արևմուտքը և Մելիտեի շրջակայքը, որից հետո կենտրոնացավ Բաղեշի մոտ։[68] Նախորդ տարում հոներն անպատիժ էին մնացել, սակայն այս անգամ Հայոց սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանը հոների համար մի տհաճ անակնկալ էր նախապատրաստել։ Հետագա իրադարձություններն առաջարկում եմ դիտարկել առանձին մեջբերման տեսքով։

375 – Ալկիքար ամրոցի ճ-մ (Կորճայք, Վերին Կորդուք գավառի հյուսիս)[69]

Սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Մեծ Հայքի (մոտ 90.000, որից 24.000 հեծյալ) և Վարազ-Բակուր II-ի գլխավորած Իբերիայի (մոտ 40.000) թագավորությունների միացյալ բանակը շարժվեց Բաղեշի մոտ կենտրոնացած Հոնական տերության բանակի (մոտ 120.000) դեմ։ Տեղեկանալով այդ մասին` թշնամու առաջնորդը իր բանակը բաժանեց 2 մասի։ Առաջին և առավել փոքրաքանակ մասը վերջինս տեղադրեց Ջերմաձոր գավառում, իսկ մյուսով նահանջեց դեպի հարավ, ընդ որում թշնամու բանակի առաջին մասը խնդիր ստացավ դարանից անակնկալ հարձակվել քրիստոնյաների բանակի վրա և, կորուստներ պատճառելով վերջինիս, արագորեն նահանջել դեպի հարավ` քաշելով մարտակարգը կորցրած հակառակորդին դեպի դաշտավայր ու գցելով թշնամու բանակի երկրորդ մասի հարվածների տակ։

I փուլ – Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը անակնկալ հարձակվեց Ջերմաձոր գավառում դարանած թշնամու վրա և գլխովին ջախջախեց նրան։
II փուլ – Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը, պահպանելով մարտակարգը, շարունակեց առաջխաղացումը դեպի հարավ-արևելք և, մոտենալով Ալկիքար ամրոցի մոտ մարտակարգ ընդունած թշնամու հիմնական ուժերին, ինքն էլ մարտակարգ ընդունեց։ Մարտից անմիջապես առաջ երկու բանակների մարտակարգերի միջնատարածքում հանդիպեցին Մուշեղը և Հոնական տերության բանակի առաջնորդը, որը վայելելով հզոր ու անպարտելի ռազմիկի համբավ, վիրավորական տոնով մարտահրավեր էր նետել Հայոց սպարապետին։ Տեսնելով իր սպիտակ նժույգով մոտեցող Մուշեղին` հոնը իր ձիով սրընթաց արշավեց վերջինիս ուղղությամբ` նախատեսելով հենց ընթացքից նիզակի հզոր հարված հասցնել Մամիկոնյան իշխանին։ Մուշեղը, սակայն, վահանի վրա ընդունելով հակառակորդի հարվածը, ծանր թրով հարվածեց վերջինիս ուսին և, վիրավորելով ու տապալելով հակառակորդին ձիուց, գերեց նրան։ Դրանից անմիջապես հետո Հայոց սպարապետը հարձակման տարավ իր տարած հաղթանակից ոգևորված քրիստոնյա ռազմիկներին և համառ մարտում ծանր պարտության մատնեց հակառակորդին։
III փուլ – Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը հետապնդեց թշնամուն մինչև Բզաբդե ամրոց և ծանր կորուստներ պատճառեց նրան։

Հայերը կորցրին մոտ 15.000, դաշնակիցը` մոտ 7.000, թշնամին` մոտ 60.000 զինվոր։[70

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:10 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսպիսով հոները մի իսկական ջախջախիչ պարտություն կրեցին, որ արդյունքում վերջ տրվեց Հոնական տերության արշավանքներին դեպի Կովկասյան լեռնաշղթայից հարավ։ Մուշեղ Մամիկոնյանը, սակայն, որ իր երկիրն ու ժողովրդին, դե ինչու չէ, նաև հարևան երկրներին ու ժողովուրդներին ազատել էր ինչպես պարսկական, այնպես էլ տափաստանային քոչվոր հոների ահեղ վտանգներից, այս իրադարձություններից հետո շատ չապրեց և անլուր նախանձից խեղդվող Վարազդատ արքայի հրամանով 376 թ-ին դավադրաբար սպանվեց։ Վարազդատին թվում էր, թե դրանից հետո իր իշխանությունը երկրում ավելի կամրանա և հայերն իրեն ավելի շատ կսիրեն, քան առաջ, բայց ցնորամիտ այդ գաղափարները բնականաբար ցրվեցին իրական կյանքի առաջին իսկ հարվածներից։

Հոների դեմ պայքարում, ի տարբերություն հայերի, այնքան էլ հաջող չէին ընթանում պարսիկների գործերը։ Իրոք, 376 թ-ին հիոնիտները և քուշանները Բահլի ճ-մ-ում ծանր պարտության մատնեցին Շապուհ II-ի գլխավորած Պարսից թագավորության խոշոր բանակին ու նրա կազմում գտնվող և Դրաստամատ Անգեղացու, ինչպես նաև Մանվել ու Կոմս Մամիկոնյանների կողմից գլխավորվող Հայ ռազմագերիներից կազմված օժանդակ հեծելագնդին։ Պարսից բանակի փախուստի ժամանակ, ի դեպ ասած, Դրաստամատը փրկեց Շապուհի կյանքը, որի համար էլ որպես պարգև իրավունք ստացավ տեսակցել Անհուշ բերդում բանտարկված Արշակ III-ի հետ, իսկ այս տեսակցությունը, ինչպես հայտնի է, ավարտվեց Արշակի և Դրաստամատի ինքնասպանությամբ։

Բահլի մոտ կրած պարտության արդյունքում Պարսից թագավորությունը բավականին երկար ժամանակով հրաժարվեց Հիոնիտների թագավորության նկատմամբ ոտնձգություններից, բայց այդ ճակատամարտի արդյունքներից ևս մեկն էլ մասնավորապես այն եղավ, որ Պարսից թագավորության բանակի կազմում գործող Հայկական հեծելագունդը, օգտվելով առաջացած խառնաշփոթից, վերադարձավ Հայրենիք[71]։ Հիշատակված հեծելագնդի կազմում էին Մուշեղ Մամիկոնյանի դավադիր սպանությունից մեծապես խոցված Մանվել և Կոմս Մամիկոնյան եղբայրները՝ Մամիկոնյանների հզոր տոհմի ներկայիս առաջնորդները։

377 թ-ին Մեծ Հայքի թագավորությունում ստեղծվեց խառն ու անկայուն մի վիճակ, քանի որ հայերը չէին ընդունում Վարազդատ արքայի իշխանությունը, իսկ Մանվել և Կոմս Մամիկոնյաններն էլ բռնել էին բացահայտ թշնամական մի դիրք։ Կողմերի միջև վճռական ընդհարումը տեղի ունեցավ հաջորդ տարի՝ մի իրադարձություն, որը անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով։

378 – Կարին գավառի ճ-մ[72]

Սեփական երկրում որևէ հեղինակության չհասած և միայն մենամարտերում, ձեռնամարտում, ըմբշամարտում, ֆիզիկական այլ վարժություններում ու նետաձգության մեջ անհաղթ ռազմիկի և մարզիկի համբավ վաստակած, ֆիզիկական հսկայական ուժի ու ճարպկության, սակայն սահմանափակ խելքի տեր Վարազդատ արքայի կառավարումը խորը դժգոհություն առաջացրեց Մեծ Հայքում, իսկ այն բանից հետո, երբ վերջինս, դրսևորելով ծայրահեղ ստորություն, Բատ Սահառնունու դրդումով հրամայեց դավադրաբար գերել և սպանել Մուշեղ Քաջ Մամիկոնյանին, երկրում նրա դեմ բռնկվեց իսկական ապստամբություն։

Այս պայմաններում Պարսից թագավորությունից վերադարձած և Մամիկոնյանների նահապետ հռչակված Մանվել Մամիկոնյանը Վարազդատից պահանջեց հեռանալ Մեծ Հայքից։ Անարդյունք տևած բանակցություններից հետո Մանվել Մամիկոնյանի գլխավորած Մամիկոնյան (3.000) և այլ նախարարական գնդերը (մոտ 7.000) շարժվեցին դեպի Կարին ու հաղթեցին Վարազդատ արքայի, սպարապետ Բատ Սահառնունու և Գարեգին Ռշտունու գլխավորությամբ իրենց ընդառաջ ելած կառավարական բանակին (մոտ 10.000)։ Ընդ որում ճակատամարտի ժամանակ տեղի ունեցած մենամարտում Վարազդատը, հույս չունենալով որևէ այլ կերպ վնասել ընտիր զրահավորված հսկայամարմին Մանվելին, նիզակի ուժեղ հարված հասցրեց վերջինիս դեմքին։ Ու թեև հակառակորդի նիզակի ծայրը խրվեց Մանվելի բերանի մեջ, սակայն Մամիկոնյաց իշխանը կարողացավ կտրել այն կոթից և սեփական այտի միջով դուրս քաշել։ Դրանից հետո Մանվելը, չնայած ծանր վերքին, ի վերջո փախուստի մատնեց իր հակառակորդին` հետապնդելով նրան որոշ տարածություն և նիզակի կոթով հարվածներ հասցնելով վերջինիս գլխին։ Այդ պահին Վարազդատի հետապնդմանը միացան նաև Մանվելի որդիները` Հմայակը և Արտաշեսը, սակայն երբ վերջիններս, հասնելով Վարազդատին, ցանկացան նիզակահար անել նրան, որդիներից արդեն բավականին հետ մնացած Մանվելը հետ կանչեց նրանց` արգելելով ձեռք բարձրացնել Մեծ Հայքի թագը կրող թեկուզ և անարժան մի անձնավորության վրա։ Դրան հակառակ Բատ Սահառնունի ու նրա որդին գերվեցին և սպանվեցին, իսկ մարտի դաշտում անօգնական ընկած Գարեգին Ռշտունուն սպանեց Դանուն Մամիկոնյանը։

Հաղթողները կորցրին մոտ 1.000, պարտվողները` մոտ 2.000 զինվոր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:11 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսպիսով Վարազդատ արքան ծանր պարտություն կրեց և ստիպված եղավ հեռանալ այդպես էլ իր կողմից չընկալված և իրեն ընկալել չցանկացող Մեծ Հայքի թագավորությունից։ Լինելով օտար դաստիարակության տեր և այդպես էլ չկարողանալով մերվել տեղական պայմաններին, դառնալով իրոք Հայոց մի արքա, Վարազդատը անփառունակ կերպով հեռացավ Հայրենիքից և օտարության մեջ էլ հետագայում կնքեց իր մահկանացուն։ Ինչ վերաբերվում է Մեծ Հայքին, ապա այստեղ Մանվել Մամիկոնյանը համիշխան արքաներ հռչակեց Պապ թագավորի մանկահասակ որդիներ Արշակին և Վաղարշակին` Արշակ IV-ին (378, 387-388` համիշխան, 378-387) ու շատ կարճ ու ձևական իշխած, վաղամեռիկ Վաղարշակ II-ին (378), որոնց խնամակալ դարձան իրենց մայրը` Զարմանդուխտը, և ինքը՝ սպարապետ Մանվել Մամիկոնյանը։

Ընթանում էր Շապուհի կառավարման 69-րդ տարին և անսովորության աստիճանի երկար իշխած այս արքան Մեծ Հայքի թագավորությունում տեղի ունեցած փոփոխությունների մեջ մի վերջին հնարավորությունը տեսավ հասնելու իր նպատակին՝ տիրելու Հայաստանին։ Արդյունքում նույն 378 թ-ին Պարսից թագավորությունից անորոշ լիազորություններով Մեծ Հայքի թագավորություն ժամանեց Սուրեն զորավարը, որը, սկզբում ներկայանալով որպես դիվանագիտական գործունեություն իրականացնող, վերջնական արդյունքում փորձեց ներսից պայթեցնել Հայոց թագավորությունը։ Մանվելն Մամիկոնյանը, սակայն, որն իր հերթին ուշադիր հետևում էր Սուրենի գործողություններին, ի մի բերեց Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 10.000) և անակնկալ հարձակումով ջախջախեց Սուրենի գլխավորած Պարսից թագավորության ճամբարած հեծելազորին (10.000)[73]։[74]

Սուրենի հետ միաժամանակ կամ նրանից մի քիչ ուշ հարձակման անցավ Գումանդ Շապուհի գլխավորած Պարսից թագավորության ևս մեկ բանակ (48.000), սակայն ուժերը համալրած Մանվել Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (20.000) ջախջախեց նաև սրան՝ սպանելով Գումանդին։[75] Այս դեպքերից անմիջապես հետո սպարապետ Մանվել Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (10.000 հեծյալ) հաղթեց նաև Վարազի գլխավորությամբ Մեծ Հայք ներխուժած Պարսից թագավորության երրորդ բանակին (18.000), սպանելով նաև Վարազին[76], իսկ հետո էլ Արտանդան դաշտի ճ-մ-ում գիշերային անակնկալ հարձակումով լիակատար պարտության մատնեց Մռկանի գլխավորությամբ Մեծ Հայք ներխուժած և ճամբարած Պարսից թագավորության վերջին բանակին (40.000)՝ սպանելով նաև Մռկանին։[77] Մանր հարձակումների 368 թ-ին կիրառված մարտավարությունը, որը Շապուհին հաջողություն չէր բերել այս դեպքերից 10 տարի անց, իրեն չարդարացրեց նաև 378 թ-ին, երբ Հայոց թագավորությունը այս անգամ ևս կարողացավ պահել դիրքերը։

378 թ-ին Մեծ Հայքի թագավորության տարածքում խոշոր իրադարձություններ տեղի ունեցան, սակայն իրական և արդեն համաշխարհային նշանակության մի իրադարձություն էլ տեղի ունեցավ Հայաստանի սահմաններից շատ հեռու՝ Բալկանյան թերակղզու հարավում և Կոնստանդնուպոլսից հյուսիս գտնվող Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ 375 թ-ին, անհաջողության մատնվելով Կովկասյան լեռներից հարավ թափանցելու իրենց փորձերում, հոներն իրենց հիմնական հարվածային ուժերը տեղափոխեցին արևմուտք և ուղղակի վերջնականապես ջնջեցին մինչ այդ Մերձսևծովյան տափաստաններում մի իսկական հեգեմոն հանդիսացող Օսթգոթական հզոր թագավորությունը։ Մերձսևծովյան տափաստաններում Օսթգոթերի վերջին արքան՝ հարյուրտասնամյա Գերմաներիխը (337-376)՝ գոթերի այդ մարտունակ արքան, որի օրոք Օսթգոթերի թագավորությունը հասել էր իր հզորության գագաթնակետին, մի քանի ճակատամարտերում հոներից համոզիչ պարտություն կրեց, որից հետո իր մեջ գոթական կարծես թե III դարի իսկական փառքը մարմնավորած այս հզոր ռազմիկ-արքան, որը, չնայած պատկառելի տարիքին, թշնամիների դեմ այնուհանդերձ մարտնչում էր երիտասարդական ավյունով, տանջվելով յուրայիններից ստացած ծանր վերքից, ի վերջո մահացավ, իսկ դրանից հետո գոթերի այլևս և ոչ մի կազմակեպրված դիմադրության մասին խոսք լինել չէր կարող։

Հոներից խուսափող գոթերը, որոնք ահա արդեն 10 տարի անվերջ հոսանքով անցնում էին Դանուբը և լցվում Վաղես II-ի տերության սահմանները, սկզբում տրամադրված բավականին խաղաղ ու հնազանդ, ի վերջո, սակայն, կայսերական պաշտոնյաների լկիտության աստիճանի հասած դաժան վերաբերմունքից գրգռված 376 թ-ին մեծ ապստամբություն բարձրացրին։ Գոթական զայրույթի հրով էր լցված ողջ Թրակիան ու Վաղեսին չէր մնում այլ բան, քան հավաքել իր բանակը և այն ուղարկել գերմանական ահեղ այդ վտանգի դեմ։ 376 և 377 թվականներին հաջողությունը կարծես թե կայսերական բանակի կողմում էր, սակայն 378 թ-ին օգոստոսի 9-ին Ադրիանապոլսի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում ոչ միայն կայսերական հիմնական բանակը բառացիորեն սրբվեց գոթերի ծանր հեծելազորի կողմից և ջախջախիչ պարտություն կրեց, այլև, շրջապատված գոթերի կողմից, անտառային մի հասարակ հյուղակում հրո բոցերի մեջ իր կյանքի վերջը գտավ նաև Վաղես II-ը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:12 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ադրիանապոլսի ջախջախումը ծանր նստեց 363 թ-ի աղետից հետո հազիվհազ գոնե մի կերպ ուշքի գալ փորձող հռոմեական ռազմական մեքենայի վրա, ընդ որում լեգեոնային ուսուցման և համալրման առանց այն էլ խաթարված համակարգի պայմաններում, երբ մարտում միանգամից ոչնչացան կայսերական հիմնական ուժերը և բանակի բարձր ու միջին հրամանատարական կազմի զգալի մասը, Վաղես II-ին հաջորդող կայսրներն այլևս և ոչ ուժ ու ոչ էլ հնարավորություն չունեցան վերականգնելու հռոմեական բանակը իր գոնե IV դարի տեսքով։ 378 թ-ի աղետը Հռոմեական կայսրության բանակի արևելյան, իսկ քիչ անց նաև արևմտյան մասի համար կարծես մի խոշոր ջրբաժան էր, որը վերջնականապես անցյալում թողեց հռոմեական դասական բանակը և հիմք դրեց մի նոր բանակի։

Վաղես II-ից հետո կայսրության արևելյան մասի ղեկավարումը մի քանի ամիս ստանձնեց արևմուտքում կառավարող կայսր Գրացիանոսը (375-383), որը թարմ ուժերով ժամանել էր արևելք, սակայն արդեն 379 թ-ի հունվարի 19-ին նա արևելքում իշխող կայսր հռչակեց Թեոդոսիոսին՝ Թեոդոսիոսին (379-395), որից հետո վերադարձավ արևմուտք։ Թեոդոսիոսի առաջ ըստ էության խնդիր դրվեց գործնականում զրոյից վերստեղծել կայսերական բանակը, ընդ որում փորձառու հրամանատարները հիմնականում զոհվել էին կամ հեռացել Գրացիանոսի հետ միասին, իսկ տեղում առկա ռազմիկների մեծամասնությունն էլ իրենցից ըստ էության ներկայացնում էին գերմանական այս կամ այն ցեղի ներկայացուցիչներ։ Միաժամանակ ուժեղացող հոսանքով շարունակվում էր նաև նույն այդ գերմանական տարրի հոսքը դեպի կայսրության տարածք, երբ գերմանական էթնո-մշակութային միջավայրը աստիճանաբար իր գրկում խեղդում ու վերացնում էր հունա-հռոմեական ամեն ինչ։ Արդյունքում Թեոդոսիոսը, սկզբում տարված բանակաշինության հրատապ հարցերով և այրվող Բալկաններով, իսկ հետո արդեն՝ արևմուտքում իշխող կայսերների դեմ մղվող գահակալական պայքարով կամ մրցակցությամբ, ոչ մի հնարավորություն չուներ խառնվել արևմուտքի գործերին։

Ի մեծ բարեբախտություն հռոմեացիների, սակայն, փայլուն չէին գործերը նաև Պարսից թագավորությունում։ 379 թ-ին Հայոց ութ թագավորներ և հռոմեական մեկուկես տասնյակից ավելի կայսրեր տեսած ու նրանց դեմ պայքարած Շապուհ II-ը իր թագավորության և կյանքի 70-րդ տարում մահացավ, որից հետո Պարսից տերության հզորությունը սասանվեց։ Ընդհանրապես ասած սեփական տերության հզորության սասանման հիմքերը դրել էր դեռ Շապուհ II-ը, որի երկարատև և հաճախ ոչ այնքան հաջող պատերազմները ուժասպառ էին անում երկիրը մարդկային և նյութական ռեսուրսների տեսակետից, ընդ որում հատկանշական է, որ, որպես սեփական 70-ամյա գահակալման պայքարի արդյունք, Շապուհը կարող էր պարծենալ թերևս միայն Հյուսիսային Միջագետքի հետ գրավումով՝ մնացած սահմաններում պահպանվել էր այս կամ այն տիպի հավասարակշռություն։ Շապուհին հաջորդեց նրա արդեն բավականին ծեր եղբայրը՝ Արտաշիր II-ը (379-383), որի կառավարման տարիներին երկիրը ուզում էր թերևս միայն մեկ բան՝ խաղաղություն։ Ինքը Արտաշիրը, կարելի է կարծել սեփական հեղինակության բարձրացման նպատակով, 10 տարով ազատեց երկիրը հարկերից, հալածեց քրիստոնյաներին և ի վերջո իր դեմ հանեց սեփական իշխաններին։

379 թ-ին, Շապուհի մահով պայմանավորված տեսնելով իր քաղաքական գծի լիակատար կործանումը, Մեծ Հայքի թագավորության վրա տիրելու մի վերջին և որոշակիորեն արդեն հուսահատ փորձ կատարեց արդեն Մերուժան Արծրունին։ Հետագա իրադարձությունները ներկայացվում են առանձին մեջբերման տեսքով։

379 – Ավան գյուղի ճ-մ (Բագրևանդ, Զարեհավանի մոտ)[78]

Մեհրուժան Արծրունու գլխավորած պարսկական բանակը (մոտ 50.000) Կորճայք-Վասպուրական երթուղով մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք և ճամբարեց։ Դրանից հետո, վերցնելով Պարսից թագավորության բանակի մի մասը (մոտ 5.000), Մեհրուժանը կտրվեց հիմնական բանակից և, հետախուզելու նպատակով շարժվելով առաջ, հասավ Կոգովիտ։ Բավարար տեղեկություններ հավաքելով հակառակորդի մասին` Մեհրուժանի բանակը սկսեց հետ վերադառնալ` մտնելով Բագրևանդ։ Տեղեկանալով Մեհրուժանի բանակի տեղաշարժի մասին` սպարապետ Մանվել Մամիկոնյանը Զարեհավանի մոտ տեղաբաշխված իր բանակով (մոտ 15.000) առաջ շարժվեց, շրջապատեց Մեհրուժանի բանակը և անցավ հարձակման։

Բռնկված մարտում Պարսից թագավորության բանակը սկսեց պարտություն կրել։ Մեհրուժանը, նմանակելով իր սպառազինությունը, սեփական ջոկատում ստեղծել էր իր նմանակներին։ Հայերը, ցանկանալով սպանել Մեհրուժանին, անընդհատ ոչնչացնում էին սրանց, սակայն միայն դրանից հետո պարզում, որ սպանվածը Մեհրուժանը չէ։ Ի վերջո Մանվելը ճանաչեց դավաճանին այն բանից, որ վերջինս ձի հեծնելուց ոտքերը չէր սեղմում նրա կողերին։ Տարբերակելով Մեհրուժանին իր նմանակներից` Մանվելը ասպանդակեց իր ձին և հարձակվեց վերջինիս վրա, սակայն ընդհարման արդյունքում երկու հակառակորդներն էլ ընկան ձիերից։ Եվ մինչև Մանվելը մարտի բովում կրկին կգտներ իր հակառակորդին` Մեհրուժանին հանդիպեց Բաբիկ Սյունին, որը հարձակվեց դավաճանի վրա, նիզակահարեց նրան և ի վերջո գլխատեց։ Իր հերթին տասնվեցամյա Արտավազդ Մամիկոնյանը, որին տարիքի պատճառով արգելվել էր մասնակցել մարտին և որը, սակայն, անտեսել էր այդ արգելքը, չափազանց հմուտ լինելով նետաձգության մեջ, ոչնչացրեց բազմաթիվ թշնամիների։ Ի վերջո մի պարսիկ, երեխայի տեղ ընդունելով պատանի Մամիկոնյանին և ցանկացավ գերել նրան, հարձակվեց Արտավազդի վրա, սակայն վերջինս այնպես նետահարեց իր հակառակորդին, որ նետը միջաթափանց ծակեց զրահապատված թշնամուն ու դուրս եկավ նրա թիկունքից։ Դրանից հետո, շարունակելով հետևակ նիզակամարտը, Արտավազդը ոչնչացրեց բազում թշնամիների։ Արդյունքում Հայկական բանակը լրիվ ոչնչացրեց թշնամու ջոկատը, սակայն այդ ընթացքում զոհվեցին Վաչե Մամիկոնյանը և Գարջույլ Խորխոռունին։

Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 5.000 զինվոր։ Թշնամու հիմնական բանակը, մնալով առանց առաջնորդի, արագորեն նահանջեց և հեռացավ Մեծ Հայքի սահմաններից։[79]

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:13 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Նույն այս ժամանակ իր դրությունը, որպես Հռոմեական կայսրության արևելյան մասի տիրակալ, քիչ թե շատ կայունացրել էր նաև Թեոդոսիոսը, որը, 382 թ-ին ի վերջո լեզու գտնելով գերմանական ցեղերի հետ, վերջնականապես հրաժարվել էր հռոմեական տիպի բանակ ունենալուց և այդուհետ իր բանակը սկսել էր կազմել գործնականում միայն գերմանական ցեղերի ու հատկապես գոթերի դաշակից կամ վարձկան ուժերից։ Այս հանգամանքը, որ նույն այդ ժամանակ իր տարածումը գտավ նաև կայսրության արևմտյան մասում, թեև հետագայում իր մեջ վերջնականապես խեղդելու էր հունա-հռոմեական ոգին, սակայն այժմ, գոնե մոտակա տեսլականում, որոշակի ուժ հաղորդեց մինչ այդ ծայրահեղ անկայուն վիճակում գտնվող Թեոդոսիոսին։
383 թ-ին պարսից ապստամբած իշխանները խաղաղ տրամադրված Արտաշիր II-ին հեռացրին գահից և գահ բարձրացրին Շապուհ II-ի որդի Շապուհ III-ին (383-388)։ Պարսից նոր արքան վերստին սահմանեց իր հոր օրոք գործող հարկերը, բայց միաժամանակ նաև, ձգտելով սիրաշահել սեփական հպատակներին, զերծ մնաց այլ տիպի կտրուկ քայլերից։ Միաժամանակ Շապուհ III-ը, իր արքա հռչակման փաստը հայտարարելու կապակցությամբ Թեոդոսիոսի մոտ ուղարկած հատուկ դեսպանախմբի միջոցով հիմնական խնդրի հետ միասին բանակցություններ սկսեց նաև Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Թեոդոսիոսը, որպես Հռոմեական կայսրության արևելյան մասի տիրակալ, այլ խանգարող հանգամանք չլինելու պարագայում մեծ հաշվով ավելի ուժեղ էր, սակայն իրականում լիովին տարված էր սեփական հոգսերով և ոչ մի կերպ ի վիճակի չէր խառնվել արևելքի հարցերին։ Դրան հակառակ Շապուհ III-ը, թեկուզ և կանգնած ոչ նախկինի հզորությունն ունեցող իր թագավորության գլխին և այլ հավասար պայմաններում զիջելով հռոմեացիներին, միաժամանակ նաև գտնվում էր ռազմական գործողությունների ապագա հնարավոր թատերաբեմին ավելի մոտ։ Բացի այդ խաղաղ մի վիճակ էր ստեղծել Պարսից թագավորության արևելյան սահմաններին, քանզի Հիոնիտների թագավորությունը, որը չէր նվաճվել Շապուհ II-ի կողմից, բայց վերջինիս անվերջ հարվածների, ինչպես նաև հոների հիմնական մասի դեպի արևմուտք անցնելու պատճառով ըստ էության կործանվել էր, և արդյունքում արյաց հերթական այս արքան ի վիճակի էր իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել արևմտյան ուղղությամբ։

Այս ամենի ֆոնին մխիթարական չէր վիճակը նաև Մեծ Հայքի թագավորությունում, որը, որևէ մի ուժեղ առաջնորդի առկայության պայմաններում ամենայն հավականությամբ ամեն դեպքում կկարողանար պահել դիրքերը նաև այս անգամ, բայց նման ուժեղ առաջնորդ դժբախտաբար չգտնվեց։ 385 թ-ին մահացավ հայրենանվեր Մանվել Մամիկոնյանը և երկրի կառավարումն ըստ էության մնաց Արշակ IV-ի խնամակալ մոր՝ Զարմանդուխտ թագուհու, վրա, որը, ինչպես ցույց տվեց կյանքը, միանգամից կորցրեց կառավարման սանձերը և երկիրը մատնվեց ինքնահոսի։ Քմհաճ և ինքնակամ հայ նախարարներին մեկ բռունցքում միավորելու համար նույնիսկ Մուշեղի կամ Մանվելի պես հզոր տղամարդկանցից, ինչպես նաև Արշակ III-ի ու Պապի տիպի իմաստուն ղեկավարներից էին հսկայական ջանքեր պահանջում, սակայն այժմ հիշատակված հզոր անհատականություններից և ոչ մեկը չկար, իսկ նոր անհատականություն այդպես էլ չգտնվեց։ Արդյունքում Մանվել Մամիկոնյանի մահից հեո երկրի ղեկը մնաց անօգնական մի կնոջ և մանկահասակ մի երեխայի վրա, որից հետո Մեծ Հայքի թագավորությունը սուզվեց քաոսում։

Շապուհ III-ի և Թեոդոսիոսի միջև տեղի ունեցած բանակցությունները ավարտվեցին 387 թվականին և դրանց արդյունքը եղավ այն, որ պաշտոնապես կնքվեց հաշտություն, երկու մեծ տերությունները պարտավորվեցին չպատերազմել և ավելի բարեհաճ քաղաքականություն վարել միմյանց նկատմամբ, իսկ Մեծ Հայքի թագավորությունն էլ ըստ էության բաժանվեց երկու անհավասար մասերի՝ երկրի մեկ հինգերորդ մասն անցավ Հռոմեական կայսրությանը, իսկ չորս հինգերորդ մասն էլ՝ Պարսից թագավորությանը: Արվաստանի, Ծավդեքի, Արձնի, Սանասունքի, Տուրուբերանի, Արարատի, Տայքի արևմուտքի, Փոքր Հայքի արևելքի և հյուսիս-արևելքի գծից արևելք ընկած տարածքները անցան Պարսից թագավորությանը, իսկ դրանցից արևմուտք ընկած տարածքները` Հռոմեական կայսրությանը[80]։[81]

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:14 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ստեղծված պայմաններում երկիմաստ դրության մեջ էին մնում ըստ էության արդեն ընդամենը միայն կողմնակի մի դիտորդի վերածված և իր մանկական հասակի պատճառով այդպես էլ իրավիճակի լրջությունը չգիտակցող Արշակ IV-ը և նրա մայր Զարմանդուխտը։ Վերջինս, վերջնականապես կորցնելով իր խնամակալությանը մնացած թագավորությունը, չկարողացավ հղանալ մեկ ավելի լավ գաղափար, քան որդու և արքունիքի հետ միասին հռոմեական տիրապետության տակ անցնող Մեծ Հայքի թագավորության մաս անցնելն էր։ Պետք է ասել, սակայն, որ Շապուհ III-ին ևս ձեռք էր տալիս հայերի այդ քայլը, քանզի գրեթե անմիջապես էլ վերջինս Մեծ Հայքի թագավորության պարսկական ազդեցության մասում գտնվող հատվածի արքա հռչակեց Խոսրով անունով մի Արշակունու՝ Խոսրով IV-ին (387-388` համիշխան, 388, 416), որը սկզբում լիովին գտնվում էր իր ազդեցության ներքո։ Սկզբնական պահերին հայ նախարարները, Խոսրով IV-ի գահակալելը ընկալելով որպես երկիրը ռազմակալելու պարսկական հերթական մի փորձ, գործնականում իրենց ողջ կազմով հետևեցին Արշակ IV-ին, բայց հետո պարզվեց, որ իրականում ստեղծվել է լրիվ նոր մի իրավիճակ։

Իրոք, արդեն հռոմեական սահմաններում պարզվեց, որ Թեոդոսիոսը ամենևին էլ դեմ չէ Շապուհ III-ի առաջխաղացմանը և երկու տիրակալների մեջ կա կնքված մի համաձայնություն։ Իր հերթին մանկահասակ ու թերևս նաև արդեն հիվանդ Արշակ IV-ը ոչ մի կերպ հույս չէր ներշնչում, թե կկարողանա կրկնել հոր քայլը և հետագայում հետ բերել կորցրածը, ընդ որում դա այն պարագայում, երբ նրա հետ հեռացած իշխաններից շատերը Մեծ Հայքի թագավորության պարսկական հատվածում թողել էին իրենց ունեցվածքը ու կալվածքները։ Եվ վերջապես իր դերը խաղաց նաև Շապուհ III-ի սիրալիր ուղերձը, ուղղված հեռացած նախարարներին, ինչպես նաև Խոսրով IV-ի կողմից կազմակերպված լավ ընդունելությունը վերադարձողներին։ Արդյունքում Արշակ IV-ի հետևից գնացած նախարարներն աստիճանաբար հետ վերադարձան և ընդունեցին Խոսրով IV-ի գերիշխանությունը, ընդ որում նրանցից ոմանք իրենց հետ փախցնելով բերեցին նաև վերջինիս գանձարանը[82]։ Իր հերթին դրանից առաջ պարսիկների գերիշխանության հետ համակերպված և Խոսրովին ծառայության անցած սպարապետ Սահակ Բագրատունին ոչ միայն ճնշեց Վանանդեցիների հակաարքունական խռովությունը, այլև օգնեց հայրենիք վերադարձող նախարարներին ազատվել Արշակ IV-ի օգտին գործող Սամվել Մամիկոնյանի հետապնդումից[83]։ Դրանից հետո հետ մղվեց նաև Արշակ IV-ի օգտին գործող ուժերի մի նոր հարձակում ևս[84]։

Մեծ Հայքի բաժանումով Գուգարքը բաժին էր հասել Պարսից թագավորության ազդեցության տակ գտնվող Իբերիայի թագավորությանը, սակայն նույն 387 թ-ին Գուգարքի արևմտյան հիմնական գավառներից մեկը կազմող Կղարրջքի բնակչությունը ապստամբեց և ընդունեց հռոմեական տիրապետությունը, իսկ կորցրածը հետ գրավելու նպատակով առաջխաղացած Վարազ-Բակուր II-ի գլխավորած Իբերիայի թագավորության բանակին էլ հռոմեական սահմանապահ բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները հետ շպրտեցին։

388 թվականին Շապուհ III-ը, որն այնուհանդերձ ժառանգել էր իր հոր հեռատեսությունը, համարելով, որ Խոսրով IV-ը արդեն չափից շատ է ուժեղանում, իսկ գուցե նաև սեփական լրատուներից տեղեկանալով, որ Արշակունի այս գահակալը նպատակ ունի ոտքի հանել Մեծ Հայքի թագավորությունը, հրամայեց ձերբակալել վերջինիս և տեղափոխել Տիզբոն։ Ճանապարհին Շավարշ Կամսարականի, Պարգև Ամատունու ու վերջինիս որդի Մանվելի գլխավորած Կամսարականների (մոտ 1.000) և Ամատունիների (700) միացյալ հեծելազորը հարձակվեց Խոսրով IV-ին, ինչպես նաև Գազավոն և Հրահատ Կամսարականներին ձերբակալած Պարսից թագավորության բանակի (մոտ 5.000) վրա ու փորձեց ազատել վերջիններիս, սակայն Խոսրով IV-ը շղթայված էր և նրան ազատել չհաջողվեց, իսկ բռնկված համառ մարտում Մանվելն ու Շավարշը զոհվեցին, Պարգևն էլ գերվեց և հետագայում սպանվեց։[85] Խոսրով IV-ը բանտարկվեց Անհուշ բերդում, իսկ Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց վերջինիս եղբայր Վռամշապուհը (388-416)։ Հենց նույն այդ տարում կամ գուցե մի քիչ ավելի ուշ մահացավ այդպես էլ փաստացի իշխել չհասցրած Արշակ IV-ը, որից հետո, վերջինիս ուղղակի հետնորդի բացակայության պայմաններում, Մեծ Հայքի թագավորության հռոմեական մասում որևէ արքա այլևս չթագավորեց։ Արդյունքում, զուտ իրավական տեսանկյունից, Մեծ Հայքի թագավորության միակ արքան մնաց Վռամշապուհը՝ լինելով քաղաքականապես արդեն շատ թույլ և տիրելով նախկինի համեմատ անհամեմատ փոքրածավալ մի թագավորության։ Այս պայմաններում Հայոց հերթական այս արքան առավելագույնը, որ կարողացավ անել, Հայոց գրերի գյուտի ստեղծման գործընթացին, ինչպես նաև մշակույթային կյանքի բուռն զարգացմանն աջակցել կարողանալն էր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 22:15 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Փաստորեն 387 թ-ի պայմանագրով Մեծ Հայքի թագավորության համար ընթացող հռոմեա-պարսկական մրցակցությունը, համենայն դեպս գոնե այս փուլում, ըստ էության գտավ իր վերջը։ Պետք է ասել, սակայն, որ բաժանումից այնուհանդերձ անհամեմատ ավելի շատ շահեց Պարսից թագավորությունը։

Եթե խնդիրը դիտարկենք պատմական տեսակետից, ապա պատմական Հայաստանը երկու գերտերությունների միջև բաժանվել էր հավասարապես, սակայն մյուս կողմից, եթե դիտարկենք միայն Մեծ Հայքի թագավորությունը, ապա նրա հիմնական մասն այնուհանդերձ անցավ Պարսից թագավորությանը։ Սրանից զատ տեղի ունեցան էլի որոշակի ռազմաքաղաքական փոփոխություններ։ Այսպես, ամենից առաջ երկարեց հռոմեա-պարսկական սահմանը, քանզի առաջ, եթե Պարսից թագավորությունը հռոմեական տերությանը հարված հասցնելիս ստիպված էր այդ անել բացառապես միայն Հյուսիսային Միջագետքի վրայով, իսկ հակառակ պարագայում էլ՝ հաղթահարել հայերի համառ դիմադրությունը ու նոր միայն հասնել հռոմեական տիրույթներին, ապա այժմ հռոմեա-պարսկական սահմանը ձգվեց գործնականում գրեթե մինչև Սև ծով և կարիք առաջացավ իրականացնել նաև կայսրության սահմանների պահպանությունը ողջ այդ տարածության երկայնքով։ Սրանից զատ դրվեց նաև Իբերիայի թագավորության հարցը, քանզի, եթե առաջ Պարսից թագավորությունը այստեղ իր ազդեցությունը կարողանում էր պահպանել միայն շատ մեծ ջանքերի արդյունքում, ապա այժմ, հռոմեական առանց այդ էլ թուլացած ազդեցության պայմաններում, Իբերիայի թագավորությունը հայտնվեց Մեծ Հայքի թագավորության տարածքից ուղիղ կերպով առաջացող Պարսից թագավորության հարմար հարվածի տակ և պարսից ազդեցությունը այս երկրում վերջնականապես ամրապնդվեց, իսկ այդ պայմաններում հռոմեացիներին միակ հույսը Վրաստանում մնում էր հենց այդ պատճառով էլ աստիճանաբար վերելք ապորղ, սակայն ամուր կերպով հռոմեացիներին ենթակա, Արևմտյան Վրաստանն ընդգրկող Լազական թագավորությունը։

Փոխարենը այս ամենին, որ հասկանալով կամ չհասկանալով կորցրեց Թեդոսիոսը, իր տերության արևելյան սահմաններին ձեռք բերած հարաբերական անդորրն էր, որը, սակայն, այպես թե այնպես լինելու էր, քանի որ Շապուհ III-ի տերությունը, այն էլ հայերի ակտիվ հակազդեցության և ներքաղաքական առաջացած բարդությունների պայմաններում, հազիվ թե կարողանար լուրջ սպառնալիք հանդիսանալ հռոմեական սահմանների համար նույնիսկ այն պարագայում, երբ Թեոդոսիոսը զբաղված լիներ բացառապես միայն արևմտյան հարցերով։

Մհեր Հակոբյան
13.11.2016 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 23:19 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ծանոթագրություններ

[1] Արշակավանի գրավման և Ոստանիկ ու նախարարական բանակների ընդհարման տեղն ու թվականը Փավստոս Բյուզանդը և Մովսես Խորենացին չեն տալիս։ Վերջինս տատանվում է 364-368 թվականների միջև։ Հաշվի առնելով, որ հայ-վրացական հարաբերությունների սրացումն ընկնում է 363 թ-ին, որոշակիորեն տրամաբանական է նաև կարծել, որ հենց այս ժամանակ է տեղի ունեցել Արշակավանի գրավումը, որի հետ կապված հիշատակվում է «Վրաց արքան»` Իբերիայի գահի հավակնորդ Սաուրմագը։
[2] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 13; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 27; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»։
[3] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 29, 31; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 64)
[4] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 11։
[5] Այս արշավանքը ևս լիովին անհիմն, առաջնորդվելով արդեն քննարկված փաստարկներով, հայտարարվել է ոչ իրական, ինչը, սակայն, կրկին ճիշտ չէ։
Ու թեև վերջինիս ժամանակի մասին Փավստոս Բյուզանդի մոտ որևէ կոնկրետ տվյալ չկա, սակայն այս անգամ ևս օգնության է գալիս «Համադրման մեթոդ»-ը, որով էլ առաջնորդվելիս, վերջինս իրադարձությունների շղթայում գտնում է իր ճշգրիտ տեղը։ Բանն այն է, որ Հռոմեական կայսրության արևելյան պրովինցիաները կառավարող համակայսր Վաղեսի (364-378) գահակալության հենց սկզբում` 364 թ-ի գարնանը, հենց նոր համակայսր հռչակված Վաղեսի դեմ Կոստանդնոպոլսում ու Փոքր Ասիայում բռնկվեց սկզբում մեծ չափերի հասած, սակայն 365 թ-ի սկզբին արագորեն հանգած ինքնահռչակ կայսր Պրոկոպիոսի ապստամբությունը։ Հետաքրքիր է, որ այս մասին վկայող մի աղոտ ակնարկ կարող է պարունակել Ամմիանոսի հաղորդումն այն մասին, որ Պրոկոպիոսը. «…անհանգստանում էր այն մարդկանց իր կողմը գրավելու համար, որոնք կարող էին օգտակար լինել մարտում, մարդիկ, որոնց մեծ քանակությամբ և խոշոր չափով գալն էր նա սպասում» (Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 26, գլուխ 8)։ Այս ֆոնի վրա հավանական է թվում, որ ճկուն դիվանագետի ընդունակություններ ունեցող Արշակ III-ը փորձել է մանևրել գահի երկու հավակնորդների միջև, նրանցից յուրաքանչյուրի հետ հաջողության դեպքում լավ հարաբերություն ունենալու համար։ Եվ այդ նպատակով վերջինս Վասակ Մամիկոնյանին ուղարկելով ասպատկելու Փոքր Ասիան, որպես օժանդակություն Պրոկոպիոսին, միաժամանակ էլ Ներսես I Մեծին ուղարկել է բանակցելու Վաղեսի հետ։
Ընդ որում վերջին հանգամանքի հետ կապված Փավստոս Բյուզանդը, հավատարիմ իր ոճին, առաջնային տեղ բանակցություններում հատկացնում է կրոնական թեմաներին (Գիրք 4, գլուխ 5), այն դեպքում երբ իրականում առաջնայինը ակնհայտորեն քաղաքական հարցերն էին, որոնց լուծումից էլ դժգոհ Վաղեսը, որին հավանաբար նաև տեղեկացրել էին Վասակ Մամիկոնյանի ջոկատի գործողությունների մասին, ազատությունից զրկում է կաթողիկոսին ու միայն հետագայում, հայերին շատ չգրգռելու համար, ազատ արձակում` հնարավոր է Պրոկոպիոսին աջակցելուց հրաժարվելու խոստման դիմաց։
Այնուհանդերձ պետք է նշել, որ առկա տեղեկատվության մեջ այնուհանդերձ երկու անճշտություն.
1. Փավստոս Բյուզանդը Վասակ Մամիկոնյանի ասպատակող բանակի թիվը նշում է որպես 260.000, ինչը ակնհայտ չափազանցություն է, քանի որ ըստ «Զորանամակ»-ի խնդրո առարկա ժամանակաշրջանում Մեծ Հայքի թագավորության բանակի ընդհանուր թիվը կազմել է 124.000` 84.000 նախարարական և 40.000 Ոստանիկ ռազմիկներ։ Ըստ իս տվյալ դեպքում կրկին պետք է առաջնորդվել «մեկ զրո պակասեցնել»-ու մեթոդով, որից հետո 26.000 թիվը շատ ճշգրիտ սկսում է համապատասխանել Մեծ Հայքի թագավորության այն ժամանակվա ռազմական պոտենցիալին, քանի որ բնականաբար այս արշավանքին պետք է մասնակցեր ոչ թե ողջ բանակը (որի ստվար մասը տեղաբաշխված էր երկրի հարավային և արևելյան սահմաններում), այլ նրա որոշ և մոբիլ մասը` հեծելազորի էլիտար ջոկատներից կազմված միավորումը,
2. կարելի է ենթադրել, որ այս կամ այն պատճառով Փավստոս Բյուզանդի երկի այս հատվածում տեղ գտած «ամ» բառում բաց է թողնվել բառավերջի «ս»-ն։ Դրա հետևանքով «ամ»-ը գրաբարից ժամանակակից հայերեն է թարգմանվել որպես «տարի» («… զվեց ամ» (Գիրք 4, գլուխ 11), այն դեպքում, երբ դա այս դեպքում այս կամ այն պատճառով աղավաղված կամ կիսատ գրված «ամս» («ամիս») բառն է, քանի որ 6 ամիսը ժամկետը ճշգրիտ համապատասխանում է և Պրոկոպիոսի ապստամբության տևողությանը, և այն հստակ տրամաբանությանը, որ ոչ Ներսես I Մեծը 6 տարի աքսորված կմնար, իսկ հայերը այդ ժամանակաշրջանում` առանց կաթողիկոս, և ոչ էլ` որ Մեծ Հայքի թագավորության բանակը 6 տարի կասպատակեր Փոքր Ասիան, մանավանդ որ վերջին հանգամանքը չի հաստատվում հռոմեական աղբյուրների կողմից տրվող տվյալ ժամանակաշրջանում կայսրությունում տիրող քաղաքական դեպքերի զարգացման նկարագրություններով։
Այսպիսով կրկին «Համադրման մեթոդ»-ի և տրամաբանական սխեմաների կիրառման շնորհիվ մեզ հաջողվեց պարզել Մեծ Հայքի թագավորության բանակի կողմից իրականացված, սակայն «վիպական» հռչակված մի կարևորագույն գործողություն։
[6] Այս ճակատամարտի թվականը տրվում է այն հիմնավորմամբ, որ Փավստոս Բյուզանդը (Գիրք 4, գլուխ 21) այն անմիջապես կապում է պարսկա-հռոմեական հաշտության` 363 թ-ի «Ամոթալի դաշնագրի» կնքման։ Այս պայմաններում 363 թ-ի մնացած մասը նոր ձեռք բերած տարածքներում ամրանալու վրա ծախսած լինելու և «8 տարի լուռ մնալու» դեպքում ստանում ենք 356 թ-ը։
[7] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 21։
[8] Այս և հետագա երկու ճակատամարտերի նկատմամբ եղած թերhավատ մոտեցումը հնարավորություն չի տվել վերլուծել դրանք ու նկարագրել պարսկական բանակների արշավանքի երթուղիները, մի բաց, որը ես փորձել եմ լրացնել։ Պետք է նշել նաև, որ Փավստոս Բյուզանդը, տեղադրելով այս ճակատամարտերը 363 թ-ի «Ամոթալի դաշնագրից» հետո, այնուհանդերձ որևէ կոնկրետ թվական չի նշում։ Սակայն ակնհայտ է, որ վերջիններս տեղի են ունեցել 366 թ-ին, քանի որ 364 թ-ին Մեծ Հայքի հեծելազորը 6 ամիս շարունակ իրականացրեց Փոքր Ասիայի ասպատակումը, ինչը դժվար թե տեղի ունենար պարսկական բանակի ներխուժման տարում, իսկ 365 թ-ի ռազմական բովանդակությունը կարող էր կազմել միայն Գանձակի ճակատամարտը։
[9] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 22։
[10] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 22։
[11] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 22։
[12] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 22։
[13] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 27, գլուխ 5; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 40։
[14] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 25։
[15] Մեզ է հասել տեղեկատվություն 23 ճակատամարտի մասին, բայց անկասկած է, որ ներխուժումն իրականացնող բանակային մասերը եղել են ավելի շատ և մենք գիտենք միայն այն դեպքերի մասին, երբ թշնամին անհաջողության է մատնվել։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 23:21 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
[16] Այս և հետագա միանման նկարագրված 22 ճակատամարտերը ավանդականորեն համարվել են վիպական, որպես կռվան ընդունելով այն, որ.
1. հնարավոր չէ մի քանի տարում տալ 23 ճակատամարտ և հաղթել,
2. Մեծ Հայքի թագավորության բանակը ինքն ի վիճակի չէր դա անել պարսկական բանակի նկատմամբ,
3. պարսկական բանակի վերաբերյալ բերվող թվերը չեն կարող այդքան հսկայական լինել։
Հիշատակվող երկրորդ և երրորդ փաստարկների սնանկությանը հանգամանալից անդրադարձել է Արմեն Այվազյանը ու նրա փաստարկների հետ ես լիովին համաձայն եմ։ Մասնավորապես երրորդ փաստարկի վերաբերյալ միանգամայն ճիշտ է «մեկ զրո պակասեցնել»-ու նրա առաջարկած մեթոդը (մանրամասն տես` Այվազյան Ա. Ա. «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» Երևան 1998)։
Ինչ վերաբերվում է առաջին փաստարկին, ապա իմ կարծիքով բոլոր ճակատամարտերն էլ իրականություն են եղել, ուղղակի պետք չէ դրանք ընկալել որպես ավանդականորեն ընդունվող մեծաթիվ բանակների միջև հարթ տարածությանում տեղի ունեցած խոշորամասշտաբ բախում։ Ուշադիր վերլուծությունը մեզ բերում է այն հետևությանը, որ պարսկական բանակը, ինչպես մի քանի անգամ փորձել էր անել մինչ այդ, օգտվելով իր թվական գերակշռությունից, բաժանվել է մանր մասերի և, միանգամից ներխուժելով Մեծ Հայքի տարածք տարբեր մասերից ու տարբեր ուղղություններով, փորձել է դրանով իսկ մասնատել Մեծ Հայքի թագավորության բանակն ու այդ կերպ հաղթահարել նրա դիմադրությունը։ Սակայն այդ մարտավարությունը վերջինիս հաջողություն չբերեց, քանի որ դրան ի պատասխան Հայկական բանակն ինքն էլ մասնատվեց մանր մասերի և, հաջողությամբ օգտագործելով արագ մանևրը, առանձին-առանձին ջախջախեց թշնամուն։
Այս ամենի հետ կապված, սակայն, ուզում եմ անել մի քանի դիտողություններ.
1. նախորդ և այս 23 ճակատամարտերը Փավստոս Բյուզանդի երկի թարգմանված տարբերակում, «ամս» բառը գրաբարից թարգմանելով որպես «տարի» («… զերեսուն և զչորս ամս ետուն» (Գիրք 4, գլուխ 50), տեղադրված են, ըստ թարգմանիչների տրամաբանության, «34 ամս»-ի, այսինքն` 34 տարվա ընթացքում։ Սակայն իմ կարծիքով «ամս»-ը, որը այստեղ այս կամ այն պատճառով աղավաղված «ամիս» բառն է, պետք է թարգմանել ոչ թե որպես «տարի», այլ` որպես «ամիս», իսկ այդ դեպքում արդեն այս ճակատամարտերի ժամկետները ստանում են լիովին իրական տեսք` տեղադրվելով 365-368 թվականներին` 34 ամսվա ընթացքում,
2. Փավստոս Բյուզանդի հաղորդումների ընդհանրացումից հնարավոր է դառնում մեծ ճշտությամբ պարզել, թե ինչ ուղղություններով են այս կամ այն հաջողությամբ ներխուժել պարսկական մանր բանակները։
Մասնավորապես առկա տեղեկատվության վերլուծությունից պարզ է դառնում, որ.
ա) Զինդկապետի և Բոյեկանի բանակները առաջին զորասյան կազմում փորձել են ներխուժել Ուրմիա լճի հյուսիս-արևելյան ափով ու պարտության են մատնվել համապատասխանաբար Տրպատունիքի և Թավրիզի ճակատամարտերում,
բ) Համբարակապետի, Վահրիճի և Մոգաց Անդերձապետի բանակները երկրորդ զորասյան կազմում ներխուժել են Պարսկահայքով ու պարտվել են համապատասխանաբար Սաղամաս գետի ճակատամարտում և Մաղխազյան դաշտի 2 առանձին ճակատամարտերում,
գ) Վինի, Գումանդի, Ալանոյզանի և Շապստանի բանակները երրորդ զորասյան կազմում առաջխաղացում են իրականացրել Կորճայքով (այս մասին մանրամասն` ստորև) ու պարտության են մատնվել հենց այդ նահանգում տեղի ունեցած 4 առանձին ճակատամարտերում,
դ) Հազարվուխտի, Մարուճանի և Վաչականի բանակները չորրորդ զորասյան կազմում Մեծ Հայք են մտել Աղձնիք-Տուրուբերան-Արարատ և Աղձնիք-Վասպուրական-Արարատ ուղղություններով ու պարտվել են համապատասխանաբար Աղձնիքի, Արարատյան դաշտի և Դարույնք ամրոցի ճակատամարտերում։
Մնացած պարսկական բանակների երթուղու և պարտության հնարավոր վայրերի մասին որևէ կոնկրետ կամ վերջնական եզրակացություն անելն առայժմ անհնար է թվում, քանի որ առկա տեղեկատվությունը չափազանց քիչ է։ Կարելի է միայն այս կամ այն հավանականությամբ ենթադրել, որ դրանք տեղի են ունեցել մատնանշված չորս ուղղություններից որևէ մեկում։
3. այս 23 ճակատամարտերում պետք է զարգացնել «մեկ զրո պակասեցնել»-ու մեթոդը, որը այն դեպքում, երբ բանակների թիվը հաշվվում է տասնյակ հազարներով, որպես կանոն ճիշտ է։ Սակայն երբեմն այն պետք է վերափոխել «երկու զրո պակասեցնել»-ու, իսկ որոշ դեպքերում նույնիսկ` «երեք զրո պակասեցնել»-ու մեթոդի։ Այս դեպքում, երբ մենք ուղղակի դեն ենք նետում պարսկական բանակի վերաբերյալ բերված թվերի վերջի «ավելորդ զրոները», 23 ճակատամարտերում պարսկական բոլոր բանակների միագումար թվաքանակը կազմում է 105.000 զինվոր` նորմալ և միանգամայն ընունելի մի թիվ այդ դարաշրջանի պարսկական բանակի համար,
4. գրեթե բոլոր ճակատամարտերում որպես Մեծ Հայքի թագավորության բանակի հրամանատար հիշատակված է սպարապետ Վասակ Մամիկոնյանը։ Սակայն ըստ իս այդ հաղորդումը ավելի շատ պետք է ընկալել ընդհանուր իմաստով` որպես բանակի ընդհանուր ղեկավարություն իրականացնող։ Ակնհայտորեն կոնկրետ մարտը շատ դեպքերում վարել են այլ անձիք, քանի որ այս դեպքում սպարապետն իրոք ի վիճակի չէր լինի անձամբ ներկա գտնվել երկրի տարբեր վայրերում գրեթե միաժամանակ ընթացող 23 ճակատամարտի։ Իր հերթին ճակատամարտերի մեծ մասի վերաբերյալ առկա է տեղեկատվություն, որ թշնամու կողմից ներկա է եղել Մեհրուժան Արծրունին, որին, ընդ որում` միշտ, հաջողվում է փախչել։ Սա ևս ըստ երևույթին պետք չէ բառացի հասկանալ, քանի որ այս դեպքում կրկին Մեհրուժանը ի վիճակի չէր լինի մասնակցել երկրի տարբեր վայրերում գրեթե միաժամանակ ընթացող մեկ տասնյակից ավելի ճակատամարտերի և այն էլ, պարսկական բանակների ջախջախումների պայմաններում, միշտ փրկվել։ Կարելի է ենթադրել, որ Փավստոս Բյուզանդը, իսկ գուցե նաև նրա կրկնակողները, բոլոր մարտերին Մեհրուժանին մասնակից են համարել, քանի որ վերջինս այդ ժամանակ մարտնչում էր թշնամու կողմում և ընդհանուր ուղղություն է տալիս պարսկական բանակներին,
5. Նկարագրված ճակատամարտերի մեծ մասում թշնամու առաջնորդները սպանվել են։ Իմ կարծիքով մեր պատմիչի հաղորդումը այս դեպքում արդեն կասկածի տեղիք չպիտի տա, քանի որ դա իրոք հնարավոր էր։
[17] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 39։
[18] Որպես այս ճակատամարտի վայր Փավստոս Բյուզանդը նշում է Ատրպատականը, սակայն, հաշվի առնելով պարսկական զորասյունների առաջխաղացման ուղիները և մասնավորապես առաջին զորասյան շարժման ուղղությունը, կարելի է ենթադրել, որ այս դեպքում խոսքը գնում է Ուրմիա լճի արևելյան ափն ընդգրկող Տրպատունիք (Ատրպատունիք) գավառի մասին, որն այն ժամանակ կամ արդեն ընկալվել է որպես «Ատրպատական» Աշխարհա-քաղաքական հասկացության մի մաս, կամ էլ, որն ավելի հավանական է, այս կամ այն պատճառով հետագա կրկնակողների կողմից «Ատրպատունիք» բառը շփոթվել է «Ատրպատական» բառի հետ։
[19] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 43։
[20] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 48։
[21] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 30։
[22] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 47։
[23] Վերլուծելով Փավստոս Բյուզանդի հայտնած տվյալները այս և հետագա 3 ճակատամարտերի տեղերի մասին` գալիս ենք եզրակացության, որ դրանք եղել են Կորճայքում։
Այս տեսակետի օգտին են խոսում հետևյալ փաստարկները.
1. քննարկվող ներխուժումները չէին կարող տեղի ունենալ Ուրմիա լճի արևելյան և արևմտյան ափերով կամ Աղձնիքով, քանի որ այդ ուղղություններով կատարվող ներխուժումների մասին մենք ունենք ուղղակի տվյալներ։
2. ողջ հայ-պարսկական ճակատով 4 զորասյուններով իրականացվող մանր բանակների ներխուժման մասին տվյալներ ունենալու պայմաններում, մենք տեղեկություններ ունենք ներխուժումների մասին, որոնք կատարվել են.
ա) Ուրմիա լճի արևելյան ափով,
բ) Ուրմիա լճի արևմտյան ափով,
գ) Աղձնիքով
Եվ սա այն դեպքում, երբ Կորճայքով, որպես հայ-պարսկական ճակատի լայն մի հատվածով, տեղի ունեցած ներխուժումների մասին մենք տեղեկություններ չունենք։
Այսպիսով բոլոր տրամաբանական հիմքերը կան Մեծ Հայքի հարավում տեղի ունեցած այս ճակատամարտերը բաժին հանել Կորճայքին` ողջ «ճակատային» ներխուժման համայնտպատկերը ամբողջացնելու համար։
[24] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 38։
[25] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 31։
[26] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 46։
[27] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 26։
[28] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 28։
[29] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 42։
[30] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 40։
[31] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 27։
[32] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 29։
[33] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 32։
[34] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 33։
[35] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 34։
[36] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 35։
[37] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 36։
[38] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 37։
[39] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 41։
[40] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 45։
[41] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 49։
[42] Պրոկոպիոս Կեսարացի «Պատերազմների մասին», գիրք 1, գլուխ 5)
[43] Այս իրադարձությունը վերլուծելիս ուշադրություն չի դարձվել այն հանգամանքի վրա, որ 11.000-անոց բանակ (Փավստոս Բյուզանդ, Գիրք 4, գլուխ 55) Արտագերսում գործնականում չէր կարող տեղավորվել։ Պետք է ենթադրել, որ Մեծ Հայքի թագավորության բանակը ամրոցին օգնության է հասել դրսից։
[44] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 27, գլուխ 12; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 35։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Римско-пресидский мир и Армения: Двое великих и... Армения
СообщениеДобавлено: 18 ноя 2016, 23:21 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
[45] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 55; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 35; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 25, գլուխ 7, գիրք 27, գլուխ 12; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 10; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»։
[46] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 55; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 35; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 27, գլուխ 12; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 16։
[47] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 1)
[48] Մովսես Կաղանկատվացու (Գիրք 2, գլուխ 1) և Ստեփանոս Օրբելյանի (գլուխ 9) կողմից բերված պատերազմի այս դրվագը, որի իսկությունը չի ընդունվում, իր մեջ «առասպելական» կամ «վիպական» որևէ տարը չի պարունակում։ Այս դեպքում իհարկե սխալ է նաև Անդովկ Սյունու արարքը բացատրել լոկ խոցված փառասիրությամբ։ Այստեղ ավելի բարդ հոգեբանական վիճակ է, որը հասկանալով մենք կպարզենք նաև այս իրադարձության թվականը։ Կարելի է լիովին հավանական համարել այն, որ Անդովկը Տիզբոնում հյուրընկալվել էր այն ժամանակ, երբ իր աղջիկ և Մեծ Հայքի թագուհի Փառանձեմը դեռ ողջ էր ու դիմադրում էր Արտագերսում և Սյունյաց իշխանը, ժամանելով Տիզբոն, ըստ երևույթին փորձել է դիվանագիտական ուղիներով փրկել իր աղջկան։ Այս ֆոնի վրա միանգաման հավանական պետք է համարել այն, որ թշնամու մայրաքաղաքի ավերումը Անդովկի միանգամայն տրամաբանական և սպասելի վրեժն էր իր աղջկա անարգալից մահվան համար, որից հետո բնականաբար ծերունի հոր համար արդեն վերանում էր ամեն մի արգելք. կարելի է ասել, որ դրանից հետո նա կորցնում է իր կյանքի իմաստը, ինչն էլ կարող էր հուսահատության հասած ու խիստ պատվախնդիր Սյունյաց նահապետին դրդել այս քայլին` հաշվի չառնելով նույնիսկ չարացած Շապուհի պատասխան հարվածի ողջ ծանրությունը։ Այսպիսով Տիզբոնի ասպատակման իմ բերած թիվը միանգամայն հավանական է թվում, իսկ այդ դեպքում իրոք որևէ հիմք չի մնում թերhավատորեն մոտենալու այս իրադարձությանը։
[49] Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 1; Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 9։
[50] Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 1; Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 9։
[51] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 1; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 36։
[52] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 2։
[53] Փավստոս Բյուզանդի մոտ նշվում է, որ Մուշեղը հնազանդեցրեց «Մարաց Աշխարհը», այսինքն Ատրպատականը, սակայն դա ըստ երևույթին պետք է հասկանալ այն իմաստով, որ նա պատժիչ արշավանք է իրականացրել Պարսից թագավորության հիմնական նահանգներից մեկում։
[54] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 8։
[55] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 13։
[56] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 12, 14։
[57] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 15։
[58] Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 1; Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 10։
[59] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 10, 11, 16-20։
[60] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 4; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 37; Մովսես Երեց «Պատմություն»; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 13; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 10; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 13; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 16; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 24; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 29, գլուխ 1; Թեոդորիտոս Կյուրոսացի «Եկեղեցական պատմություն», գիրք 2, գլուխ 32; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», Հավելված 5։
[61] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 5, 6։
[62] Այս ճակատամարտի վրա բավարար ուշադրություն չի դարձվել, իսկ երբեմն էլ այն համարվել է Ձիրավի ճակատամարտի գրչական կրկնությունը։ Սակայն ճակատամարտի հստակ տեղի նշումը մեզ թույլ է տալիս այն դիտարկել առանձին։ Այսպիսով, թեև Ձիրավի ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ, սակայն տվյալ փուլում այն չեղավ վերջինը։
[63] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 7։
[64] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 40։
[65] Մովսես Երեց «Պատմություն»։
[66 Մովսես Երեց «Պատմություն»; Անանուն Ասորի «Մար Սաբայի վարքաբանությունը»։
[67] Մովսես Երեց «Պատմություն»։
[68] Մովսես Երեց «Պատմություն»։
[69] Մովսես Երեց «Պատմություն»։
[70] Այս ճակատամարտը պատկանում է մոռացված ճակատամարտերի թվին։ Այս, ինչպես նաև նախորդ 2 տարիների հոների արշավանքների հետ կապված իրադարձությունների մասին խիստ ուշագրավ տեղեկություններ է հայտնում Մեսրոպ Երեցը, որի անտիպ աշխատանքում պահպանված տվյալները փոխանցում է Ղևոնդ Ալիշանը («Հայապատում»)։ Հետաքրքիր է, որ Արբելայի մոտ պահպանվել է մի ուշագրավ ժայռաքանդակ, որը ևս վկայում է այս ճակատամարտի մասին։ Ժայռաքանդակը, որը պատկանում է ասորի վարպետներին և պատկերում է իր ճերմակ ձիու վրա ճեմող Մուշեղին ու հոների գերված առաջնորդին, հանդիսանում է ասորիների յուրատեսակ երախտիքի տուրքը Հայոց սպարապետին, որի տարած փայլուն հաղթանակը այդ թվում նաև ասորիներին ազատեց հոների դաժան ասպատակություններից։
[71] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 7, 37; Պրոկոպիոս Կեսարացի «Պատերազմների մասին», գիրք 1, մաս 5։
[72] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 37; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 24; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն Քաղկեդոնացի ր «Հայոց պատմության համառոտագրություն»։
[73] Այս և հաջորդ 3 ճակատամարտերը ևս պետք է դիտարկել այն մեթոդով, որը առաջարկվեց վերևում հիշատակված 23 «միանման» ճակատամարտերի վերաբերյալ։
[74] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 37։
[75] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 39։
[76] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 40։
[77] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 41։
[78] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 41; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»։
[79] Այս ճակատամարտի թիվը տրվել է այն հիմնավորմամբ, որ սրանից հետո ըստ Փավստոս Բյուզանդի (Գիրք 5, գլուխ 42). «… եւ հետ այսորիկ ամս եւթն» պարսկական բանակն այլևս չի ներխուժում Մեծ Հայք։ Ըստ իս հիշատակված «ամս»-ի վերջի «ս»-ն այս դեպքում արդյունք է այս կամ այն աղավաղման և իրականում մենք գործ ունենք «ամ» («տարի») բառի, այսինքն` 7 տարվա հետ։ Համեմատաբար երկար տևած խաղաղ այս ժամանակաշրջանը, առաջնորդվելով «Համադրման մեթոդ»-ով, ակնհայտորեն արդյունքն էր ռազմատենչ Շապուհ II-ի (309-379) մահվան ու Պարսից թագավորությունում դրան հաջորդած խառնաշփոթի և գահակալական պայքարի, իսկ Մեհրուժան Արծրունին, իր հրվանավորի մահվանից հետո կորցնելով հաջողության հասնելու բոլոր հույսերը, ըստ երևույթին վերջին հուսահատ և իր համար ճակատագրական փորձն է կատարել հաստատվելու Մեծ Հայքի գահին, որն սակայն վերջացել է այս դավաճանի կործանումով։
Սրա հետ կապված սխալ է թվում այն տեսակետը, որ Մեհրուժանը սպանվել է 371 թ-ի Ձիրավի ճակատամարտի վերջում։ Ավանդական թերhավատ մոտեցումը Փավստոս Բյուզանդի երկի նկատմամբ բերել է նրան, որ չի ընդունվել Ձիրավի ճակատամարտին հաջորդող Մեհրուժան Արծրունու գործունեությունը և հետևաբար նաև այս ճակատամարտը։ Սակայն, ինչպես երևում է Մովսես Խորենացու երկի համապատասխան հատվածի (Գիրք 3, գլուխ 37) ուշադիր ուսումնասիրությունից, Սմբատ Բագրատունին իրականում միայն շիկացած շամփուրով «թագադրում» է Մեհրուժանին, որի մահվան մասին այլ ուղղակի տվյալ չկա և դա ենթադրաբար բխեցվել է հենց «թագադրման» այս փաստից։ Այս պայմաններում, որևէ հիմք չունենալով Փավստոս Բյուզանդի հաղորդումը Մեհրուժան Արծրունու գործողությունների մասին կասկածի տակ առնելու, կարելի է ենթադրել, որ վերջինիս այնուհանդերձ հաջողվել է այս կամ այն կերպ կենդանի մնալ «թագադրումից» հետո և շարունակել իր գործունեությունը։
[80] Մեծ Հայքի թագավորության 387 թվականի բաժանման կապակցությամբ պետք է նշել, որ սխալ է թվում շրջանառության մեջ գտնվող այն տեսակետը, թե այս բաժանումով Հայաստանի մեծ մասն իբր անցել է Պարսից թագավորությանը (տես օրինակ` ՀՍՀ հատոր 5, էջ 79)։ Ինչպես հստակորեն կարող է տեսնել Հայաստանի քարտեզի վրա հայացք գցող ցանկացած ոք, այն բաժանվել է լրիվ հավասար` Հայաստանի հավասար տարածքներ բաժին հանելով Հռոմին և Պարսից թագավորությանը։
Իսկ այս սխալ տեսակետը տարածում է գտել «Հայաստան» և «Մեծ Հայք» հասկացությունների նույնացումից, որը, ինչպես արդեն նշել ենք, արմատապես սխալ է։
[81] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 6, գլուխ 1; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 42, 43; Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 6, 7; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 13; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 16; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 34; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 68; Մարցելոս Կոմիտ «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Արսեն Սափարացի «Վրաց և Հայոց բաժանման մասին»։
[82] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 43, 44։
[83] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 45։
[84] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 46։
[85] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 50։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 73 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB