Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 13 дек 2017, 04:48

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 9 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 30 ноя 2016, 15:07 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ողջույն :)

Այսուհետ այս թեմայում ես կտեղադրեմ հիմնականում հարկային գծով իրավաբանական նյութեր, մտքեր, իսկ երբեմն նաև խոհեր: Հույս ունեմ, որ թեման կդառնա մի հարթակ, որտեղ մենք հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն կստանանք իրավաբանության ու հատկապես հարկային իրավունքի բնագավառում:

Գնացինք…

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.3. հոդվածը պատասխանատվություն է սահմանում հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին չվճարելու համար, ընդ որում, կապված գործի հանգամանքներից, տուգանքը կարող է կազմել 10.000-ից 20.000 դրամ:

Սույն իրավախախտման ՕԲՅԵԿՏԸ պարզ է՝ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին մուծելու հետ կապված հասարակական հարաբերությունները:

Զանցանքի ՍՈՒԲՅԵԿՏԸ այն անձն է, որը օրենքով պարտականություն է կրում վճարել հարկը և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարը: Գործնականում խոսքը ֆիզիկական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ մասին է, իսկ կազմակերպության դեպքում էլ որպես զանցանքի սուբյեկտ հանդես են գալիս կամ կազմակերպության տնօրենը, կամ ըստ էության ղեկավարություն իրականացնող այլ սուբյեկտը, կամ էլ հաշվապահը: Այս առումով հարկային մարմնի դերը բավականին կարևորվում է, քանզի անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում իրականացնել վարչական իրավախախատմնա գործի ըստ էության քննություն, որպեսզի պարզվի, թե իրականում ով էր կրում համապատասխան գործողություն իրականացնելու պարտականությունը և ում մեղքով այն չի իրականացվել:

ՕԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԻՑ զանցանքը ըստ էության կատարվում է անգործությամբ՝ անձը չի իրականացնում համապատասխան գործողություններ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին համապատասխան հաշվեհամարին մուտք անելու ուղղությամբ, այսինքն ըստ էության դրսևորվում է անգործություն:

Զանցանքի ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԸ կարող է դրսևորվել և դիտավորությամբ, և անզգուշությամբ:

Արարքի համար ՊԱՏԻԺԸ, ինչպես արդեն նշվեց, տուգանքն է 10-ից 20.000 դրամի չափով: Այս առումով հարկ է նշել, որ օրենսդիրը դիտավորյալ է տարբերակված մոտեցում դրել՝ 10-ից 20 հազար դրամ որպես պատիժ, քանզի ակնհայտորեն նկատի է ունեցվում այն հանգամանքը, որ, օրինակ անզգուշությամբ զանցանքը կատարած անձը պետք է տուգանվի ներքին սահմանագծի, իսկ դիտավորությամբ և (կամ) արարքը ոչ առաջին անգամ կատարող անձը՝ վերին սահմանագծի մոտ: Դժբախտաբար վարչական իրավախախտումների հետ կապված պրակտիկայի ուսումնասիրությունը մեզ բերում է հետևության, որ հատկապես վերջին ժամանակներս հարկային մարմինը գործնականում առանց բացառության կիրառում է միայն պատժի վերին սահմանը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 30 ноя 2016, 23:18 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հարկային նոր օրենսգիրք

Հոդված 69. Հաշվետու ժամանակաշրջանը
1.ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

ԱԱՀ-ի մասին ներկա օրենք՝

Հոդված 32. Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:
Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Փաստորեն նոր օրենսգրքով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման կարգը՝ եռամսյակայնից այն դառնում է ամսական…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 07 дек 2016, 15:56 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Կենսական շահերի կենտրոն՝ հարկայինի պատկերացումները և իրականությունը:

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, որից հետո էլ <կենսական շահերի կենտրոն> հասկացությունը բնորոշում է որպես այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

Կարծում եմ, որ այստեղ գործնականում կարող են բազում խնդիրներ առաջանալ, քանի որ անձը կարող է ունենալ բազում տներ կամ բնակարաններ, որտեղ կբնակվի նրա ընտանիքը, ինչպես նաև ունենալ բազում տեսակի գույք, որը կգտնվի ամենատարբեր վայրերում: Միաժամանակ անձը կարող է նաև պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնել ինչպես տարբեր վայրերում, այնպես էլ ընդհանրապես, <վայրերից դուրս>, օրինակ՝ վիրտուալ տարածքում: Սրա վրա ծանրացա, որովհետև նույն կարգավորումը կա նոր Հարկային օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ կետի <1> ենթակետում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 12 дек 2016, 20:21 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հարկերի մասին ՀՀ օրենքի հոդված 23՝ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

Այս իրավախախտման ՕԲՅԵԿՏԸ պետության ֆիսկալային իրավունքններն են՝ կապված հարկային հարաբերությունների և բյուջեի ձևավորման հետ:

ՕԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԻՑ իրավախախտումը դրսևորվում է իրավանորմի երրորդ մասում ամրագրված ձևով՝
- ժամանակին հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված) չմուծելը,
- հարկերի կանխավճարային մուծումների գումարները ժամանակին չմուծելը,
- ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով գումարները ժամանակին չմուծելը:
Կոպիտ ասած՝ օրենսդիրը սահմանում է հարկային պարտավորութուն հասկացությունը, որը տրված է Հարկերի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում:
Տվյալ դեպքում փաստորեն դրսևորվում է իրավաբանական անգործություն՝ անձը կարող է փաստորեն լավ էլ ակտիվ լինել, բայց բուն պարտավորությունը կատարելու առումով դրսևորել անգործություն՝ չի մուծում:
Այս իրավախախտման սուբյեկտը այն անձն է, որի վրա դրված է պարտականությունը՝ վճարել հարկերը: Խնդիրը որպես կանոն պարզ է, բայց լինում են նաև բարդ դեպքեր՝ պետք է պարզել մեղքի հարցը՝ ով էր պարտավոր հարկեր մուծել անմիջականորեն և ով չի կատարել այդ պարտավորությունը: Օրինակ, եթե պարտականությունը դրված է հարկային գործակալի վրա, պատասխանատվության սուբյեկտ պետք է հանդես գա հենց նա, այլ ոչ թե եկամուտ ստացողը:

ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԻՑ արարքը կատարվում է և դիտավորությամբ, և անզգուշությամբ՝ իրենց տարբերակներով (ուղղակի դիտավորություն, անուղղակի դիտավորություն, հանցավոր անփությություն, հանցավոր ինքնավստահություն):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 22 дек 2016, 15:22 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հետաքրքիր փոփոխություններ ճանապարհային վճարի առումով...

Հարկային նոր օրենսգրքով ճանապարհային վճարի առումով վճարողների համար փաստորեն նախատեսվել են ավելի բարենպաստ պայմաններ, քան գործող օրենսդրությունն է: Մինչև առաջ անցնելը նշենք նաև, որ, եթե գործող օրենսդրությամբ օգտագործվում է <Ճանապարհային վճար> հասկացությունը, իսկ վճարն էլ կարող է հարկ համարվել միայն որոշակի թեականությամբ, ապա նոր օրենսգրքով ուղղակի նախատեսված է նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ:

Եվ այսպես, ըստ գործող օրենսդրության (<Ճանապարհային վճարի մասին> ՀՀ օրենքի 4-րդ հոդված) ճանապարհային վճարի տեսակներն են`
ա) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը.
բ) այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
գ) մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
դ) ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը.
ե) Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար:

Իր հերթին, ըստ Հարկային օրենսգրքի 186-րդ հոդվածի՝
1. Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.
3) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելը:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, նոր օրենսդրական ձևակերպմամբ նախկինի համեմատ նեղացվել է հարկման օբյեկտը՝ այժմ ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են համարվում միայն Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) և գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը, ինչպես նաև գովազդը, այն դեպքում, երբ նախկինում հարկման օբյեկտը ավելի լայն էր:
Ըստ էության հարկմնա օբյեկտի սահմաններից դուրս են մնում.
- այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար (սրա մեջ ըստ էության ընդգրված է նաև հին օրենսդրության <ծանրաքաշ>-ը) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը,
- մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը:

Ընդհանրացնելով ասածը փաստենք, որ, ի տարբերություն նախորդի, այժմ ճանապարհային հարկով հարկման օբյեկտն ըստ էության ԿԵՆՏՐՈՆԱՑԵԼ է միայն հայաստանյան և օտարերկյա բեռնատարների վրա, փաստորեն մի կողմ թողնելով այլ պետություններում գրանցված ոչ բեռնատար տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև, անկախ գրանցման վայրից, մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհային գովազդի հետ կապված հարաբերություններն ըստ էության չեն փոփոխվել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 09 янв 2017, 02:11 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մի քիչ թեմայից դուրս մի հայտարարություն էլ անեմ: Իմ գրասենյակը այս տարվանից սկսած սկսում է զբաղվել նաև ՃՈ ակտերը բողոքարկելով, ընդ որում, ուշադրություն դարձրեք, անվճար հիմունքներով՝ եթե գրասենյակը վերցրեց գործը, դիմողը ոչ մի գումար չի մուծում ոչ այդ պահին, ոչ էլ գործը հաղթելու պարագայում: Ամենավատը, որ այդ պարագայում կարող է լինել, դա այն է, որ մենք կպարտվենք ու վարորդն ի վերջո ստիպված կլինի մուծել գումարը, բայց համաձայնեք, որ բավականին լուրջ շանսեր կան չմուծելու, իսկ մուծելու, այսինքն անհաջողության, պարագայում էլ մուծումը կլինի մի կես-մեկ տարի հետո:

Միաժամանակ հատուկ ուզում եմ ընդգծել - մենք ոչ բոլոր ակտերն ենք վերցնում և ամենևին էլ պարտավորված չենք բոլոր ակտերը, ով մեզ դիմի, վերցնել, սա ասում եմ, որ հանկարծ նեղանալ չլինի՝ վերցնում ենք միայն այն ակտերը, որոնք հարմար ենք գտնում:

Եթե տեսաք այս հայտարարությունը և հետաքրքրեց, անձնական նամակ գրեք ինձ կամ, ուղղակի, Ձեր տուգանքի PIN կոդը գրեք այստեղ կամ էլ վերջին տարբերակ, ֆեյսբուքով գտեք ինձ - mher.hakobyan.777:

Սենց հետամանորյա նվերներ ու զեղչեր մեր հասարակությանը Lion Legal Concern-ի կողմից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 24 янв 2017, 14:31 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հարկային օրենսգրքով Գույքահարկին փոխարինվում են անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը: Հարկային օրենսգրքի 6-րդ հոդված։

Այսինքն, ըստ էության, մի հարկատեսակը կիսվում է երկուսի: Ինձ թվում է, այսպես ավելի ճիշտ է...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 19 фев 2017, 18:41 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հարգելի բարեկամներ: Վերջին շաբաթում իմ կողմից ղեկավարվող փաստաբանական խումբն իրականացնում էր <Ավելացված արժեքի հարկի մասին> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի <բ> ենթակետի վերլուծությունը և այսօր մենք ամփոփեցինք մեր աշխատանքի արդյունքները: Խոսքը, կարճ ասած, վերաբերվում է այն հանրահայտ դրույթին, երբ մեկ տարվա ընթացքում երկու և ավել անգամ մեքենա կամ օրենքով նախատեսված այլ գույքի օտարման պարագայում մարդկանց առաջադրում են հարկային պարտավորություններ: Ինքներդ էլ եք հասկանում, խնդիրը շոշափում է շատ լայն մարդկանց շահեր և մենք ուղղակի չէինք կարող չարձագանքել:

Արդյունքում, ամփոփ վերլուծության են ենթարկվել ոչ մի օրենսդրական նորմերը, այլև` դատական ձևավորված պրակտիկան:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ես լիազորված եմ հայտարարել, որ պատրաստ ենք ԱՆՎՃԱՐ հիմունքներով քննարկել մարդկանց մոտ ծագած բոլոր խնդիրները, կապված ԱԱՀ օրենքի այս չարաբաստիկ դրույթի հետ, որից հետո արդեն, եթե մեզ դիմողը ցանկություն ունենա, մենք կզբաղվենք այդ հարցով՝ շուկայականից էժան գներով:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 08 май 2017, 11:55 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
2017 թ-ի մայիսի 2-ին հաղթանակ տարանք չգրանցված աշխատողների վերաբերյալ մի գործով, ահա վճիռը ՎԴ0417/05/17: Գործը վարող դատավորը մեր երիտասարդ, սակայն արդեն փորձառու և անկախ մտածողություն ունեցող դատավորներից մեկն էր՝ Կարեն Ավետիսյանը:

Կազմակերպությանն առաջադրվել էր մոտ 3.5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն չգրանցված աշխատողներ ունենալու համար, սակայն ոչ միայն բուն այդ պահանջն էր անհիմն ու որևէ իրավական սահմանում չտեղավորվող, այլև՝ այդ ամենն արվել էր անփույթ և իրավական կոպիտ սխալներով: Ինքս, երբ հայցադիմումն էի գրում, ինչքան էլ փորձում է կարճ գրել, այնուհանդերձ այնքան թերություններ տեսա, որ փոքր շրիֆտով ու սեղմված գրելու դեպքում էլ հայցադիմումը կազմեց 28 էջ: Ամեն դեպքում ուրախ եմ, որովհետև մեր ջանքերն իրենց արդյունքը տվեցին, կազմակերպությունն ազատվեց անհիմն պարտավորություններից, իսկ պետական մարմինն էլ, վստահ, եմ դրանից հետո ավելի ուշադիր կաշխատի: Սա մեզ բոլորիս էր օգուտ:

Վճռին և գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով -

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809900180

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 9 ] 

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB