Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 3   [ Сообщений: 45 ]
На страницу 1, 2, 3  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 30 ноя 2016, 15:07 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Ողջույն :)

Այսուհետ այս թեմայում ես կտեղադրեմ հիմնականում հարկային գծով իրավաբանական նյութեր, մտքեր, իսկ երբեմն նաև խոհեր: Հույս ունեմ, որ թեման կդառնա մի հարթակ, որտեղ մենք հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն կստանանք իրավաբանության ու հատկապես հարկային իրավունքի բնագավառում:

Գնացինք…

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.3. հոդվածը պատասխանատվություն է սահմանում հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին չվճարելու համար, ընդ որում, կապված գործի հանգամանքներից, տուգանքը կարող է կազմել 10.000-ից 20.000 դրամ:

Սույն իրավախախտման ՕԲՅԵԿՏԸ պարզ է՝ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին մուծելու հետ կապված հասարակական հարաբերությունները:

Զանցանքի ՍՈՒԲՅԵԿՏԸ այն անձն է, որը օրենքով պարտականություն է կրում վճարել հարկը և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարը: Գործնականում խոսքը ֆիզիկական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ մասին է, իսկ կազմակերպության դեպքում էլ որպես զանցանքի սուբյեկտ հանդես են գալիս կամ կազմակերպության տնօրենը, կամ ըստ էության ղեկավարություն իրականացնող այլ սուբյեկտը, կամ էլ հաշվապահը: Այս առումով հարկային մարմնի դերը բավականին կարևորվում է, քանզի անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում իրականացնել վարչական իրավախախատմնա գործի ըստ էության քննություն, որպեսզի պարզվի, թե իրականում ով էր կրում համապատասխան գործողություն իրականացնելու պարտականությունը և ում մեղքով այն չի իրականացվել:

ՕԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԻՑ զանցանքը ըստ էության կատարվում է անգործությամբ՝ անձը չի իրականացնում համապատասխան գործողություններ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին համապատասխան հաշվեհամարին մուտք անելու ուղղությամբ, այսինքն ըստ էության դրսևորվում է անգործություն:

Զանցանքի ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԸ կարող է դրսևորվել և դիտավորությամբ, և անզգուշությամբ:

Արարքի համար ՊԱՏԻԺԸ, ինչպես արդեն նշվեց, տուգանքն է 10-ից 20.000 դրամի չափով: Այս առումով հարկ է նշել, որ օրենսդիրը դիտավորյալ է տարբերակված մոտեցում դրել՝ 10-ից 20 հազար դրամ որպես պատիժ, քանզի ակնհայտորեն նկատի է ունեցվում այն հանգամանքը, որ, օրինակ անզգուշությամբ զանցանքը կատարած անձը պետք է տուգանվի ներքին սահմանագծի, իսկ դիտավորությամբ և (կամ) արարքը ոչ առաջին անգամ կատարող անձը՝ վերին սահմանագծի մոտ: Դժբախտաբար վարչական իրավախախտումների հետ կապված պրակտիկայի ուսումնասիրությունը մեզ բերում է հետևության, որ հատկապես վերջին ժամանակներս հարկային մարմինը գործնականում առանց բացառության կիրառում է միայն պատժի վերին սահմանը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 30 ноя 2016, 23:18 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Հարկային նոր օրենսգիրք

Հոդված 69. Հաշվետու ժամանակաշրջանը
1.ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

ԱԱՀ-ի մասին ներկա օրենք՝

Հոդված 32. Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:
Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Փաստորեն նոր օրենսգրքով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման կարգը՝ եռամսյակայնից այն դառնում է ամսական…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 07 дек 2016, 15:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Կենսական շահերի կենտրոն՝ հարկայինի պատկերացումները և իրականությունը:

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, որից հետո էլ <կենսական շահերի կենտրոն> հասկացությունը բնորոշում է որպես այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

Կարծում եմ, որ այստեղ գործնականում կարող են բազում խնդիրներ առաջանալ, քանի որ անձը կարող է ունենալ բազում տներ կամ բնակարաններ, որտեղ կբնակվի նրա ընտանիքը, ինչպես նաև ունենալ բազում տեսակի գույք, որը կգտնվի ամենատարբեր վայրերում: Միաժամանակ անձը կարող է նաև պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնել ինչպես տարբեր վայրերում, այնպես էլ ընդհանրապես, <վայրերից դուրս>, օրինակ՝ վիրտուալ տարածքում: Սրա վրա ծանրացա, որովհետև նույն կարգավորումը կա նոր Հարկային օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ կետի <1> ենթակետում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 12 дек 2016, 20:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Հարկերի մասին ՀՀ օրենքի հոդված 23՝ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

Այս իրավախախտման ՕԲՅԵԿՏԸ պետության ֆիսկալային իրավունքններն են՝ կապված հարկային հարաբերությունների և բյուջեի ձևավորման հետ:

ՕԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԻՑ իրավախախտումը դրսևորվում է իրավանորմի երրորդ մասում ամրագրված ձևով՝
- ժամանակին հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված) չմուծելը,
- հարկերի կանխավճարային մուծումների գումարները ժամանակին չմուծելը,
- ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով գումարները ժամանակին չմուծելը:
Կոպիտ ասած՝ օրենսդիրը սահմանում է հարկային պարտավորութուն հասկացությունը, որը տրված է Հարկերի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում:
Տվյալ դեպքում փաստորեն դրսևորվում է իրավաբանական անգործություն՝ անձը կարող է փաստորեն լավ էլ ակտիվ լինել, բայց բուն պարտավորությունը կատարելու առումով դրսևորել անգործություն՝ չի մուծում:
Այս իրավախախտման սուբյեկտը այն անձն է, որի վրա դրված է պարտականությունը՝ վճարել հարկերը: Խնդիրը որպես կանոն պարզ է, բայց լինում են նաև բարդ դեպքեր՝ պետք է պարզել մեղքի հարցը՝ ով էր պարտավոր հարկեր մուծել անմիջականորեն և ով չի կատարել այդ պարտավորությունը: Օրինակ, եթե պարտականությունը դրված է հարկային գործակալի վրա, պատասխանատվության սուբյեկտ պետք է հանդես գա հենց նա, այլ ոչ թե եկամուտ ստացողը:

ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԻՑ արարքը կատարվում է և դիտավորությամբ, և անզգուշությամբ՝ իրենց տարբերակներով (ուղղակի դիտավորություն, անուղղակի դիտավորություն, հանցավոր անփությություն, հանցավոր ինքնավստահություն):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 22 дек 2016, 15:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Հետաքրքիր փոփոխություններ ճանապարհային վճարի առումով...

Հարկային նոր օրենսգրքով ճանապարհային վճարի առումով վճարողների համար փաստորեն նախատեսվել են ավելի բարենպաստ պայմաններ, քան գործող օրենսդրությունն է: Մինչև առաջ անցնելը նշենք նաև, որ, եթե գործող օրենսդրությամբ օգտագործվում է <Ճանապարհային վճար> հասկացությունը, իսկ վճարն էլ կարող է հարկ համարվել միայն որոշակի թեականությամբ, ապա նոր օրենսգրքով ուղղակի նախատեսված է նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ:

Եվ այսպես, ըստ գործող օրենսդրության (<Ճանապարհային վճարի մասին> ՀՀ օրենքի 4-րդ հոդված) ճանապարհային վճարի տեսակներն են`
ա) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը.
բ) այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
գ) մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
դ) ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը.
ե) Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար:

Իր հերթին, ըստ Հարկային օրենսգրքի 186-րդ հոդվածի՝
1. Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.
3) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելը:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, նոր օրենսդրական ձևակերպմամբ նախկինի համեմատ նեղացվել է հարկման օբյեկտը՝ այժմ ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են համարվում միայն Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) և գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը, ինչպես նաև գովազդը, այն դեպքում, երբ նախկինում հարկման օբյեկտը ավելի լայն էր:
Ըստ էության հարկմնա օբյեկտի սահմաններից դուրս են մնում.
- այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար (սրա մեջ ըստ էության ընդգրված է նաև հին օրենսդրության <ծանրաքաշ>-ը) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը,
- մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը:

Ընդհանրացնելով ասածը փաստենք, որ, ի տարբերություն նախորդի, այժմ ճանապարհային հարկով հարկման օբյեկտն ըստ էության ԿԵՆՏՐՈՆԱՑԵԼ է միայն հայաստանյան և օտարերկյա բեռնատարների վրա, փաստորեն մի կողմ թողնելով այլ պետություններում գրանցված ոչ բեռնատար տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև, անկախ գրանցման վայրից, մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհային գովազդի հետ կապված հարաբերություններն ըստ էության չեն փոփոխվել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 09 янв 2017, 02:11 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Մի քիչ թեմայից դուրս մի հայտարարություն էլ անեմ: Իմ գրասենյակը այս տարվանից սկսած սկսում է զբաղվել նաև ՃՈ ակտերը բողոքարկելով, ընդ որում, ուշադրություն դարձրեք, անվճար հիմունքներով՝ եթե գրասենյակը վերցրեց գործը, դիմողը ոչ մի գումար չի մուծում ոչ այդ պահին, ոչ էլ գործը հաղթելու պարագայում: Ամենավատը, որ այդ պարագայում կարող է լինել, դա այն է, որ մենք կպարտվենք ու վարորդն ի վերջո ստիպված կլինի մուծել գումարը, բայց համաձայնեք, որ բավականին լուրջ շանսեր կան չմուծելու, իսկ մուծելու, այսինքն անհաջողության, պարագայում էլ մուծումը կլինի մի կես-մեկ տարի հետո:

Միաժամանակ հատուկ ուզում եմ ընդգծել - մենք ոչ բոլոր ակտերն ենք վերցնում և ամենևին էլ պարտավորված չենք բոլոր ակտերը, ով մեզ դիմի, վերցնել, սա ասում եմ, որ հանկարծ նեղանալ չլինի՝ վերցնում ենք միայն այն ակտերը, որոնք հարմար ենք գտնում:

Եթե տեսաք այս հայտարարությունը և հետաքրքրեց, անձնական նամակ գրեք ինձ կամ, ուղղակի, Ձեր տուգանքի PIN կոդը գրեք այստեղ կամ էլ վերջին տարբերակ, ֆեյսբուքով գտեք ինձ - mher.hakobyan.777:

Սենց հետամանորյա նվերներ ու զեղչեր մեր հասարակությանը Lion Legal Concern-ի կողմից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 24 янв 2017, 14:31 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Հարկային օրենսգրքով Գույքահարկին փոխարինվում են անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը: Հարկային օրենսգրքի 6-րդ հոդված։

Այսինքն, ըստ էության, մի հարկատեսակը կիսվում է երկուսի: Ինձ թվում է, այսպես ավելի ճիշտ է...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 19 фев 2017, 18:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Հարգելի բարեկամներ: Վերջին շաբաթում իմ կողմից ղեկավարվող փաստաբանական խումբն իրականացնում էր <Ավելացված արժեքի հարկի մասին> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի <բ> ենթակետի վերլուծությունը և այսօր մենք ամփոփեցինք մեր աշխատանքի արդյունքները: Խոսքը, կարճ ասած, վերաբերվում է այն հանրահայտ դրույթին, երբ մեկ տարվա ընթացքում երկու և ավել անգամ մեքենա կամ օրենքով նախատեսված այլ գույքի օտարման պարագայում մարդկանց առաջադրում են հարկային պարտավորություններ: Ինքներդ էլ եք հասկանում, խնդիրը շոշափում է շատ լայն մարդկանց շահեր և մենք ուղղակի չէինք կարող չարձագանքել:

Արդյունքում, ամփոփ վերլուծության են ենթարկվել ոչ մի օրենսդրական նորմերը, այլև` դատական ձևավորված պրակտիկան:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ես լիազորված եմ հայտարարել, որ պատրաստ ենք ԱՆՎՃԱՐ հիմունքներով քննարկել մարդկանց մոտ ծագած բոլոր խնդիրները, կապված ԱԱՀ օրենքի այս չարաբաստիկ դրույթի հետ, որից հետո արդեն, եթե մեզ դիմողը ցանկություն ունենա, մենք կզբաղվենք այդ հարցով՝ շուկայականից էժան գներով:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 08 май 2017, 11:55 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
2017 թ-ի մայիսի 2-ին հաղթանակ տարանք չգրանցված աշխատողների վերաբերյալ մի գործով, ահա վճիռը ՎԴ0417/05/17: Գործը վարող դատավորը մեր երիտասարդ, սակայն արդեն փորձառու և անկախ մտածողություն ունեցող դատավորներից մեկն էր՝ Կարեն Ավետիսյանը:

Կազմակերպությանն առաջադրվել էր մոտ 3.5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն չգրանցված աշխատողներ ունենալու համար, սակայն ոչ միայն բուն այդ պահանջն էր անհիմն ու որևէ իրավական սահմանում չտեղավորվող, այլև՝ այդ ամենն արվել էր անփույթ և իրավական կոպիտ սխալներով: Ինքս, երբ հայցադիմումն էի գրում, ինչքան էլ փորձում է կարճ գրել, այնուհանդերձ այնքան թերություններ տեսա, որ փոքր շրիֆտով ու սեղմված գրելու դեպքում էլ հայցադիմումը կազմեց 28 էջ: Ամեն դեպքում ուրախ եմ, որովհետև մեր ջանքերն իրենց արդյունքը տվեցին, կազմակերպությունն ազատվեց անհիմն պարտավորություններից, իսկ պետական մարմինն էլ, վստահ, եմ դրանից հետո ավելի ուշադիր կաշխատի: Սա մեզ բոլորիս էր օգուտ:

Վճռին և գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով -

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809900180

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 24 окт 2021, 20:46 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван


Նոյեմբերի մեկից դատարան դիմելը կթանկանա․ ուժի մեջ են մտնում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունները, որով բազմապատիկ անգամներ ավելանում է դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքը, ինչպես նաև պետական տուրքի դաշտ են բերվում մի շարք գործեր, որոնք նախկինում ազատված էին այդ վճարներից։

Օրինակ, վճարովի կայանատեղին առնչվող տուգանքները դատական կարգով բողոքարկելու համար վարորդն այսուհետ ստիպված կլինի տուգանքի չափով գումար ծախսել․ 4000 դրամ պետական տուրք և հազար դրամ դատարան դիմելու այլ ծախսեր։

«Անկասկած է, որ այս փոփոխությունն ավելի կդժվարացնի քաղաքացիների դատական պաշտպանության իրավունքի իրականացումը։ Սա, ըստ էության, մեկ քայլ նահանջ է պետության կողմից քաղաքացիների դատական պաշտպանության իրավունքի ապահովման գործում»,- ասում է փաստաբան Մհեր Հակոբյանը՝ հավելելով, որ սա տրամաբանական շարունակությունն է 2020թ․ հունվարից ուժի մեջ մտած փոփոխությունների, որով ՃՈ գործերով բողոքարկումների համար սահմանվեց պետական տուրք։

Հակոբյանը նշում է, որ օրենսդրական փոփոխությունը հատկապես ազդելու է վարորդների շահերի պաշտպանության վրա։ «Պետությունը ստեղծում է բիզնես ռիսկ, մի յուրօրինակ իրավիճակ, երբ մարդը 5 հազարանոց տուգանքը բողոքարկելու համար նույնքան ծախս կանի և պարտվելու դեպքում ընդհանուր 10 հազար դրամի վնաս կկրի կամ էլ կհամակերպվի և կմուծի այդ հինգ հազար դրամը»,- ասում է նա։

Փաստաբանը շեշտում է՝ պետական տուրքի կիրառմամբ ստեղծվում է մի իրավիճակ, երբ փոքրաչափ տուգանքները բողոքարկելը այլևս նպատակահարմար չի լինի։

«Հաշվի առնելով մեր պետական մարմինների գործելաոճը, որին ծանոթ եմ երկար տասնամյակներ, վստահ կարող եմ պնդել, որ այս տեսքով պետական տուրքը կիրառվելուց հետո, երբ բողոքարկումը կբարդանա, նաև պետական մարմինների կողմից կիրառվող արգելակներն ինչ-որ առումով կհանվեն, և իրենք կսկսեն ավելի համարձակ և ավելի լայնածավալ կիրառել տուգանքը»,- ասում է նա։

Հակոբյանը շեշտում է՝ պետական մարմինը հարյուր տոկոսով պետք է վստահ լինի օրինախախտման վերաբերյալ, նոր միայն տուգանք կիրառի։ Հայաստանյան պրակտիկայում, սակայն, մինչ այս տուգանք կիրառելու սանդղակը մոտ 80 տոկոս վստահությունն է եղել։ «Հիմա, երբ բողոքարկումը կբարդանա, այդ ֆիլտրն ավելի կիջնի, այսինքն առավել վիճահարույց իրավիճակներում տուգանքի որոշում կկայացնեն, որովհետև մարդն, ըստ էության, ելք չունի, քան այդ 5 հազար դրամ տուգանքը մուծելը»,- ասում է նա։

Հակոբյանն ասում է՝ պրենսդրական փոփոխությունը նախաձեռնելիս հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ այսպիսով դատարանները կբեռնաթափվեն։ Փաստաբանն ընդունում է՝ վարչական դատարանի գործերի առյուծի բաժինը կայանատեղիների, այն է՝ կարմիր գծերի տուգանքների բողոքարկումներին է ընկնում։

«Դատարանները բեռնաթափելու ձգտումը դրական է։ Բայց բացասական է, որ դա արվում է ոչ թե տուգանքների գործընթացը բարեփոխելով, առկա խնդիրները կարգավորելով, այլ արհեստական խոչընդոտներ ստեղծելով, որ քաղաքացիները չկարողանան դիմել դատարան»,- ասում է նա։

Փաստաբանը օրենսդրական փոփոխությունը պատկերավոր այսպես է ներկայացնում․ «Ստացվում է՝ երեխաները բակում վիճում են, մենք ոչ թե հարթում ենք վեճը, այլ ասում ենք՝ չգաս ծնողի մոտ։ Արդյունքում ծնողը հանգիստ իր համար սուրճ է խմում, իսկ վեճը մնում է չլուծված»։

Նրա համոզմամբ՝ պետությունը դատարանների ծանրաբեռնվածության խնդրին սխալ կողմով է լուծում տալիս․ «Չէ՞ որ մեր գերնպատակը դատարանները թեթևացնելը չէ, դրա հաշվին քաղաքացու դատական կարգով պաշտպանության իրավունքը չպետք է տուժի»։

Փաստաբանն ասում է՝ 2020-ից, երբ ՃՈ տուգանքների դատական կարգով բողոքարկման համար սկսեցին տուրքեր կիրառել, էլի նույն պատկերը ստացվեց․ վարորդների մեծամասնությունը «ձեռքը թափ տալով» մուծում է տուգանքը և անցնում առաջ։

«Այսպիսով հասարակության իրավական մթնոլորտն ավելի վատթարացնում ենք․ ունենում ենք մի հասարակություն, որտեղ մարդիկ ներքուստ համոզված են, որ չկա դատական պաշտպանության իրավունք, չկա ոտնահարված շահերի պաշտպանության իրավունք, այս միտումն է ավելի խորանում։ Դատարանը դառնում է ավելի անհասանելի քաղաքացու համար»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների հասանելիությունը ֆինանսական առումով ներկայում էլ է խնդրահարույց, ապագայում՝ տուրքերի դրույքաչափերի փոփոխությունից հետո առավել ևս․ երբ պետական մարմինը բողոքարկում է առաջին ատյանի վճիռը և վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանում հաղթում է, անգամ ներկայիս դրույքաչափերով քաղաքացին խոշոր ծախսերի առջև է կանգնում։

Հարցին՝ արդյոք վարորդների բողոքը մեծամասամբ հիմնավոր է, ինչպիսին է դատական գործերի ելքերի վիճակագրությունը, Հակոբյանն ասում է, որ, օրինակ, կարմիր գծերի հարցում 10 բողոքից 6-7-ը դատարանը լուծում է քաղաքացու օգտին։ Բայց, այդուհանդերձ, չկա միասնական դատական պրակտիկա, որը նոյեմբերի մեկից հետո քաղաքացուն հնարավորություն կտա հասկանալ՝ արժե արդոք ժամանակ և գումար ծախսել ու դատարան դիմել, թե հաղթանակի շանսերը փոքր են և ավելի լավ է տուգանքը մուծի։

«Անկախ այն բանից՝ տուգանքը հիմնավոր է, թե ոչ, կա դատական պրակտիկայի խնդիրը։ Մենք ունենք մոտ 20 դատավոր վարչական դատարանում։ Բոլոր դատավորների մոտեցումները շատ տարբեր են, միասնական դատական պրակտիկա չունենք։ Մենք չունենք իրավիճակ, երբ մարդը կարող է դիմել իրավաբանին, նա էլ ուսումնասիրի և ասի՝ այս գործով կպարտվենք, այս մյուս գործով՝ կշահենք։ Նույն երևույթի վերաբերյալ 20 դատավորից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը»,- ասում է նա։

«Անորոշ իրավական վիճակ է, միայն կարմիր գծերի հետ կապված 10 վիճելի մոտեցում կա։Մինչդեռ կան նաև գործի օբյեկտիվ հանգամանքներ, օրինակ՝ մի դատավորը համարում է, որ կարմիր գիծը մաշված է և չի կարող պարտավորություններ առաջացնել քաղաքացու համար, մյուսը համարում է, որ մաշված չէ։ Մարդու ընկալման հարց է։ Էլի կանխատեսելի չէ իրավիճակը»,- ասում է Հակոբյանը՝ նշելով, որ քաղաքացին այս ամենի մասին իրազեկվելուց հետո մեծամասամբ նախընտրում է իր փոքր տուգանքը մուծել։

Հակոբյանը վստահ է՝ նոյեմբերի մեկից հետո դատարան մուտքագրվող գործերի թիվը կտրուկ կնվազի, ինչն էլ կբերի դատարանների ծանրաբեռնվածության անկման։ Այլ հարց է, թե ինչի հաշվին դա տեղի կունենա և ինչ հետևանքների կհանգեցնի։

«Ունենք այն, ինչ ունենք»,- ասում է նա։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 28 окт 2021, 21:04 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Ահա և վերջ, ասաց ծեր ձին՝ տեսնելով առաջին ավտոմեքենան...

Վերջ, վերջացավ կարմիր գծի տուգանքի անտուրք բողոքարկման ժամանակաշրջանը: Վաղվանից սկսած՝ դատարան մուտք արած կարմիր գծի ամեն մի հայցադիմումի համար պետք է մուծվի 4.000 դրամ պետական տուրք...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 31 окт 2021, 11:59 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван


Ուզո՞ւմ եք բողոքարկել «կարմիր գծերի» տուգանքը: Այդ դեպքում դատարան հայցադիմում ներկայացնելիս նոյեմբերի 1-ից պետք է վճարեք 4000 դրամ պետտուրք: Նախկինում պետտուրք չէր գանձվում: Իրավաբան Մհեր Հակոբյանը նշում է՝ այս փոփոխությունը կատարած օրենսդիր մարմինն ասում է, որ սա արել է որոշակի նպատակներով:

«Ըստ նրանց պարզաբանման, առաջին հերթին սա արվեց դատարանները բեռնաթափելու համար: Եթե դիտարկենք այս և նախորդ տարվա վիճակագրությունը, ապա երևում է, որ վարչական դատարան մուտք արվող գործերի 70 տոկոսն այս գործերն են: Այս տարվա ընթացքում մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածը վարչական դատարան մուտք է արվել մոտավորապես 11 500 գործ, որից մոտ 8000-ը վերաբերում է այս գործերին:

Մնացած 30 տոկոսից 15-ը ոստիկանության ակտերն են, 15-ը՝ այլ: Երկրորդ նպատակը, որի մասին, բնականաբար, չի հայտարարվում, բայց այն կա, պետական բյուջեն լցնելն է: Այսինքն, իրենք բարդացնում են քաղաքացու բողոքարկումը, որպեսզի նա ուղղակի տարեկան 12000 դրամ վճարում կատարի: Հիմա ի՞նչն է այս ամենում անարդար: Նախկինում ոստիկանության վարչական իրավախախտման գործերն ազատված էին պետտուրքից: Պարզ ասած՝ տուգանքների գծով վարչական ակտերն ազատված էին պետտուրքից: Երբ սկսեց գործել բալային համակարգը, վերացրեցին այդ բացառությունը: 2020 թ.-ի հունվարի 1-ից ոստիկանության տուգանքները բողոքարկելու համար արդեն իսկ գործում է 4000 դրամ պետտուրքը:

«Կարմիր գծերի» տուգանքի բողոքարկման դեպքում պետտուրք շարունակում էին չգանձել: Բայց 2021 թ.-ի ապրիլի 29-ին ընդունվեց օրենք, որն ասում է՝ դրա հրապարակումից վեց ամիս անց դատարան դիմելու դեպքում պետք է պետտուրք վճարել նաև քաղաքապետարանի «կարմիր գծերի գործով»: Ստացվում է, որ հիմա գրեթե բոլոր հարցերով դատարան դիմելիս պետք է պետտուրք վճարել: Աբսուրդը հետևյալն է՝ քաղաքացին պետք է 4000 դրամ պետտուրք վճարի, ուղարկի նամակներ, թուղթ տպի և այլն, 1000 դրամի սահմաններում էլ այդտեղ գումար կծախսի, ներառյալ նաև իրավաբանին վճարվող գումարը: Ինքս նման գործերի դեպքում գումար չեմ վերցնում, դա իմ սկզբունքն է, բայց բոլորը նույն կերպ չեն վարվում:

Ստացվում է, որ քաղաքացին տուգանքը բողոքարկելու համար ծախսելու է, ասենք, 10000 դրամ, ընդ որում՝ ոչ ոք չի կարող կանխատեսել՝ նա կհաղթի՞ բողոքարկման դեպքում, թե՞ ոչ: Դա կախված է գործի հանգամանքներից, օրենքի կիրառման նրբություններից, դատավորի կողմից օրենքի կիրառման նրբություններից, դատավորի մոտեցումներից
»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ արդյունքում վարորդը կա՛մ հաղթում է, կա՛մ պարտվում: «Պարտվելու դեպքում այս բոլոր վճարումները «կորան», դեռ մի բան էլ վարորդը պետք է տուգանքը վճարի: Հաղթելու դեպքում վարորդը պետք է պետությունից հետ ստանա իր վճարած չորս հազար դրամը, և այստեղ կսկսվի ամենահետաքրքիրը: Մեկ օրինակ՝ ցանկացած պահի, եթե ցանկանամ պետտուրք վճարել, դա կանեմ վայրկյանների ընթացքում, իսկ եթե քաղաքացին ցանկանա վերադարձնել իր վճարած գումարը, դա կարող է ամիսներ տևել, արդյունքում՝ ժամանակի կորուստ, քայքայված նյարդեր, հավել յալ գումարի ծախսում և այլն»,-նշում է մեր զրուցակիցը՝ նկարագրելով, թե այս ընթացքում քաղաքացի-վարորդն ուր է դիմելու, ինչ է անելու, երբ կարող է մերժում ստանալ և այլն, և այլն:

Մեկ բառով ասած՝ սա նման է վատ երազի կամ սարսափ ֆիլմի: Իսկ իրականում հենց սրա պատճառով է պետական ապարատը ծանրաբեռնվում:

«Արդյունքում քաղաքացին ուղղակի կվճարի տարեկան 12 հազար դրամը, որովհետև եթե նա տարվա մեջ մի քանի տուգանք ունեցավ, ստացվում է, որ նույն գումարն է վճարելու: Բայց այստեղ այլ հարց է առաջ գալիս՝ չէ՞ որ մարդն ունի դատական պաշտպանվածության իրավունք, իսկ ի՞նչ է պետությունն անում այս փոփոխությամբ: Պետությունը պետք է լսի իր քաղաքացուն, մինչդեռ օրենքի այս փոփոխությամբ հակառակն է արվում: Տուժում է քաղաքացին, որի դատական պաշտպանության իրավունքը ոտնահարվեց»,-եզրափակում է Մհեր Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 23 дек 2021, 12:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ՁԵՌՔՈՎ» ՄԱԿԱՐԳՐՄԱՆ հետ, որով, ըստ իրեն, խաթարվում է դատավորների միջև գործերի բաշխման օբյետիվությունը, իսկ արդյունքում էլ վտանգվում է գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու իրավունքը: Այս կապակցությամբ արտահայտվում է դժգոհություններ այն համատքեստում, թե ՄԻՊ-ն, իբր, «մինչև վերջ նախկիններին է պաշտպանում»: Նման կերպ դժգոհողներին ասեմ - հարգելիներս, դատական անկախությունը նախկին և ներկա ՉՈՒՆԻ, դա նաև ՁԵՐ համար է, եթե մի օր դատարանների հետ խնդիրներ ունենաք: Գործադիրից կախված դատարանը վատ բան է:

Այս պահին այն ձեզ՝ դժգոհողներիդ, ըստ երևույթին, ձեռք է տալիս, որովհետև հարվածում է ձեր կողմից չսիրված մարդկանց, բայց նման մսաղացը, հարգելիներս, ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆՈՒՄ և այն մի օր էլ ձեզ կհասնի: Հիշեք հայտնի պատմությունը 1930-ական թվականների նացիստական Գերմանիայից - երբ եկան և տարան իմ հարևանին, որը սոցիալիստ էր, ինձ համար մեկ էր և ես ձայն չհանեցի, ես սոցիալիստ չէի, երբ եկան և տարան իմ հարևան հրեային, ես նույնիսկ ուրախացա, քանի որ հրեաներին չէի սիրում, ես էլ հրեա չէի, իսկ հետո, երբ եկան իմ հետևից... ոչ ոք ու ոչինչ ինձ չպաշտպանեց: Տխուր, բայց շատ տիպիկ պատմություն է:

ՄԻՊ-ը ճիշտ բան է անում, նա այն բոլորիս, մեր երկրի համար է անում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 05 фев 2022, 17:11 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Կարծիքս դատավորների, դատական իշխանության և գործադիրի հարաբերությունների մասին...

Վիդեո

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Юриспруденция от Мгера Акопяна
СообщениеДобавлено: 07 фев 2022, 13:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Չի կարելի դատավորներին հալածել, քանի որ դա իրականում հալածանք է ազատ քաղաքացու նկատմամբ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 3   [ Сообщений: 45 ]
На страницу 1, 2, 3  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB