Ես շատ եմ պատմություն ուսումնասիրել, այդ թվում նաև քոչվորների պատմությունը, ու եկել եմ մի հետևության, որ իրենց մոտ ազգային ինքնագիտակցությունը որպես կանոն ցածր է և իրենց մոտ առաջին պլանի վրա է կենսակերպի ընդհանրությունը: Որպեսզի պարզ լինի, ըստ իս, օրինակ թյուրքը, մոնղոլն ու հնդեվորպացի սկյութը, տես, վերցնում եմ հատուկ տարբեր տիպեր, մեծ հաշվով Մեծ անապատում լայն իմաստով նույն կենսակերպն ունեին, ինչն էլ բերում էր վարվելաձևերի ընդհանրության, իսկ այդ պայմաններում զուտ գենետիկա, շեղաչք ես դու թե չէ, արդեն այնքան էլ էական չէ: Ընդ որում, նույն գենետիկայի պահով, այդ նուն խմբերն այնքան էին շփվում իրար հետ, իրար մոտ փախչում, իրար գերում ու խառնվում, որ գենետիկ առումով էլ էին աստիճանաբար մերվում: Մեկ այլ դիտարկում ևս՝ քոչվորների հոգեբանությամբ իրենք ամենից առաջ X տիրակալի կամ գահատոհմի հպատակներն էին, հետո նոր՝ քուշան, հեփթաղ, հիոնիտ և այլն, ընդ որում նրանցից շատերը, եթե հիմա լինեին, կզարմանային, եթե լսեին իրենց այդ անունները: Այսպիսով, մեծ հաշվով Մեծ անապատում մերված լինելով իրար հետ, սրանք ՞նոր անուն էին ստանում՞ այն բանից հետո, երբ իրենց տիրակալը փոխվում էր, ասենք, քուշան Արշակունիներին փոխարինում էր Հեփթաղն ու իր տոհմը:
Հարկ է նաև նշել, որ շրջապատի համար էլ էր քո անունը փոխվում ու դու, կարող էիր, ասենք, լինեիր քուշան, սակայն, քանի որ ինֆորմացիան հարևան նստակյաց ազգերին շատ քիչ ու հատվածաբար էր հասնում, երբ Մեծ Անապատի կենտրոնական հատվածում սկսեր իշխեր Հեփթաղի տոհմը, նրա բոլոր հպատակները, անկախ այն բանից, ով են, դառնում են... հեփթաղներ, ինչը, ինչպես ասվեց, առանձնապես դիմադրության չէր էլ հանդիպում:
_________________ Приходите в мой дом...
|