Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 21 окт 2018, 20:32

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 65 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:10 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 8
Արա I Գեղեցիկ (մ.թ.ա. 1769-1743)


Հայոց հնագույն պատմությունը աղբանոց նետած մասնագետների թեթև ձեռքով «վիպական» հռչակված հերթական արքա Արա I Գեղեցիկի գործողությունները ևս լիովին համապատասխանում են համաշխարհային պատմությանը և այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը տեղադրել է նրա գահակալության տարիները: Իրոք, երբ Համադրման մեթոդը կիրառելով շարունակում ենք դիտարկել ՀՏՊ-ն ընդհանրապես և Արա I Գեղեցիկի գահակալության ռազմա-քաղաքական պատմությունը մասնավորապես, պարզ է դառնում, որ այստեղ ևս ամեն ինչ ավելի քան իրական է:

Արամ I Մեծի մահվանից հետո նրա տերությունը դադարեց գոյություն ունենալ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Համուրապպին (մ.թ.ա. 1792-1750), որը արդյունավետ բարենորոգումներով մինչ այդ սկիզբ էր դրել Բաբելոնի աննախադեպ վերելքին և սկսել էր վիճարկել Հայոց թագավորության գերիշխանությունը Մերձավոր Արևելքում, իր գահակալության 30-րդ տարում (մ.թ.ա. 1762 թվական). «… հզոր աստվածների ուժով ճզմեց Էլամի բանակին, որը եկել էր Մարաշխայից, ինչպես նաև Սուբարտուին, կուտիներին, Էշնունային և Մալգումին, որոնք բարձրացել էին մեծ ուժով, ջարդեց մեկ արշավանքի ընթացքում»: Հայոց թագավորությունը ծանր պարտություն կրեց: Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, որ արդեն գրեթե տաս տարի էր, որ չկար Մեծն Արամը, իսկ նրա որդի Արան դեռևս երեխա էր: Արդյունքում Հայոց աշխարհակալությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ հաջողությունը զարգացրած Համուրապպին. «…ամրապնդեց Շումերի և Աքքադի հիմքերը»[1]:

Մ.թ.ա. 1761 թ-ին Բաբելոնի գերիշխանության տակ գտնվող Մարիի արքա Զիմիր-Լիմը (մ.թ.ա. 1780-1758), իր բանակում ունենալով բաբելոնյան 3.000-անոց մի օժանդակ զորաբանակ, ասպատակեց Հայաստանի հարավային շրջանները, թեև ի վերջո ստիպված եղավ նահանջել[2]: Մ.թ.ա. 1760 թ-ին արդեն բուն Բաբելոնի բանակին հաջողվեց գրավել հայերին դաշնակից Մանկիսում քաղաքը: Արդյունքում հայերը ստիպված եղան նահանջել դեպի լեռները, իսկ Էլամն ու Մալգումն էլ իրենց հերթին փակվեցին սեփական սահմաններում: Հակաբաբելոնյան դաշնակից ուժերը փորձեցին վերսկսել հարձակումը մ.թ.ա. 1757 թ-ին, սակայն Տուրուկայի ճակատամարտում (Հյուսիսային Միջագետք) կրկին պարտություն կրեցին: Արդյունքում Բաբելոնի գերիշխանությունը Մերձավոր Արևելքում ավելի ամրապնդվեց: Սակայն Համուրապպին գոհ չմնաց նաև սրանից և նպատակ դրեց վերջնականապես ծնկի բերել հայերին: Ընդ որում, որպեսզի չհամարվի հենց նոր կնքած խաղաղությունը խախտած անձ, այս անգամ Բաբելոնի արքան մարտական գործողություններ սկսեց իր վասալի` Ասորեստանի միջոցով:

Արդեն Արամ I Մեծի թագավորության վերջին տարիներին Ասորեստանի արքա Շամշի-Ադադ I-ը (մ.թ.ա. 1813-1781) իրեն բավականին ազատ էր զգում: Ու թեև իր նախորդի սարսափելի ջախջախումը այդպես էլ չմոռացած Ասորեստանի այս արքան իրեն չափազանց զգույշ էր պահում, այնուհանդերձ դա չէր խանգարում վերջինիս բուռն գործունեություն ծավալել:

Մի քանի հաջող արշավանքներով Շամշի-Ադադ I-ին հաջողվեց զավթել մի շարք քաղաքներ Տիգրիսի միջին հովտում, իսկ հետո գրավել նաև Ասսուրը: Բայց սրանով փառասեր այս տիրակալը չբավարարվեց: Վերջինիս հաջողվեց իր պետությանը միացնել նաև Մարիի քաղաք-պետությունը, իր տիրապետությունը հաստատել Բալիհ[3] և Խաբուր գետերի հովիտներում, ինչպես նաև գրավել Կատնա երկրամասը հարավային Ասորիքում: Սեփական արձանագրություններում Ասորեստանի այս արքան հպարտանում է, որ իրեն հաջողվել է հարկատու դարձնել Ասորեստանից հյուսիս-արևելք գտնվող Տուրկիշի արքաներին, ինչպես նաև հուշակոթող թողնել Լավանա երկրում` «Մեծ ծովի ափին»[4]: Ընդ որում հատկանշական է, որ իր թագավորության վերջին տարիներին կախումը Հայոց թագավորությունից Ասորեստանի համար գործնականում դարձել էր արդեն ձևական: Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ Շամշի-Ադադ I-ը իրեն հռչակեց ոչ թե «իշշիակկում» (կառավարիչ), այլ «շարկիշշատի», որը թարգմանաբար նշանակում է. «Բազմաթիվների արքա»: Եվ վերջապես հենց Շամշի-Ադադ I-ն էր, որ սերտ հարաբերություններ հաստատեց վերելքի ուղին բռնած Բաբելոնի հետ, որի սեմիտական բնույթը վերջինիս բնականաբար ավելի հարազատ էր, քան արիական Հայաստանը[5]:

Շամշի-Ադադ I-ի մահից հետո իրադրությունը Միջագետքում ավելի արմատական փոփոխությունների ենթարկվեց: Հաջողակ այս արքայի որդին և հաջորդ Իշմե-Դագան I-ը (մ.թ.ա. 1781-1756) իրեն դրսևորեց որպես թույլ մի տիրակալ և հաստատուն կերպով սկսեց զիջել ավելի ու ավելի ուժեղացող Բաբելոնին: Ընդ որում այս արքան ստիպված էր ոչ միայն ծանր ու անհեռանկար պատերազմ մղել Ներքին Զաբ և Դիալա գետի հովիտներում բնակվող լեռնականների դեմ, այլև` մշտապես դիմագրավել պալատական խարդավանքներին: Իրավիճակը բարդացնում էր հատկապես իշխանատենչ և ամենազոր կնոջ` Շամիրամի (Շամմուրամաթի), առկայությունը: Այս ամենը ի վերջո հանգեցրեց նրան, որ Իշմե-Դագան I-ը ստիպված եղավ ընդունել Բաբելոնի ուղղակի գերիշխանությունը և մարտական գործողությունների մեջ ներքաշվել հենց նոր ծանր պարտություն կրած Հայոց թագավորության դեմ:

Հետագա իրադարձությունների մասին մեզ տեղեկություններ է փոխանցում Դիոդորոս Սիկիլիացին. «Այնուհետև նա (ըստ հեղինակի` Նինոսը – Մ.Հ.) մեծ զորքով ներխուժեց Արմենիա և մի շարք քաղաքներ ավերելուց հետո կոտորեց տեղի բնակչությանը: Ուստի և նրանց թագավոր Բարզանեսը, տեսնելով, որ ինքը ի վիճակի չէ նրա դեմ կռվելու, առատ նվերներով դիմեց նրան և ասաց, որ ինքը կկատարի նրա բոլոր հրամանները»: Դրանից հետո «Նինոս»-ը Բարզանեսին «… վերաբերվեց մեծահոգաբար և համաձայնվեց, որ նա տիրի Արմենիային… զորք ուղարկի և միջոցներ իր բանակի համար»[6]: Այսպիսով մ.թ.ա. 1756 թ-ին ինչ-որ տեղ Մեծ Զաբ գետի հովտում տեղի ունեցավ ճակատամարտ, որում փոքրահասակ արքայի խնամակալի գլխավորած Հայկական բանակը անհաջողության մատնվեց[7]: Հայոց թագավորությունը ստիպված եղավ առժամանակ ընդունել Ասորեստանի, իսկ միջնորդավորված ձևով նաև Բաբելոնի գերիշխանությունը:

Սակայն Ասորեստանի վիճակն էլ փայլուն չէր: Ճիշտ է, Համուրապպիի մահվանից հետո Բաբելոնը սկսեց զիջել դիրքերը, սակայն Ասորեստանը ևս բռնել էր անկման ուղին: Մութ-Ասկուրը (մ.թ.ա. 1756-1740), որը հաջորդել էր հորը, ըստ էության կառավարում էր ձևականորեն և ողջ փաստական իշխանությունը գտնվում էր նրա իշխանատենչ մոր` Շամիրամի, ձեռքին: Հենց վերջինիս նախաձեռնությամբ էր, որ մ.թ.ա. 1743 թ-ին Ասորեստանի բանակը կրկին ներխուժեց Հայաստան: Հերթական այս հարձակման համենայն դեպս գոնե ձևական պատճառը լայնորեն հայտնի է` Ասորեստանի թագուհու տենչանքը Հայոց արքայի նկատմամբ: Արա լեռան ստորոտում տեղի ունեցած արյունոտ ճակատամարտում հայերին հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը, թեև Հայոց արքան ընկավ մարտում[8]: Հայկական բանակը, որը նահանջել էր, սկսեց արագորեն համալրումներ ստանալ, ինչն էլ ստիպեց թշնամուն ի վերջո հեռանալ Հայաստանից:

Իսկ այժմ մի փոքր ժամակագրություն: Համաձայն «մասսորետյան տրադիցիա»-ով կազմված ու այժմ էլ Իսրայելում գործածության մեջ գտնվող Հրեական պաշտոնական օրացույցի հիման վրա վերականգնված «Աստվածաշնչյան ժամանակագրության»` Աբրահամը ծնվել է «աշխարհի արարում»-ից (մ.թ.ա. 3760 թ.) հետո 1948 թ-ին, ինչը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի մ.թ.ա. 1812 թ-ին: Համաձայն Եվսեբիոս Կեսարացու կողմից վերականգնված ժամանակագրության` Շամիրամը Աբրահամի ժամանակակիցն էր, այսինքն ծնվել էր մ.թ.ա. XIX դարի վերջում կամ XVIII դարի սկզբում: Իր հերթին, համաձայն Դիոդորոս Սիկիլացու[9], Շամիրամի ամուսինը` հերթական «Նինոս»-ը, պայքարել է իր թագավորության արևելքում գտնվող լեռնականների դեմ, ինչը հաստատվում է սեպագրերից հայտնի այն տեղեկությունով, որ Իշմե-Դագան I-ը ծանր պատերազմներ է մղել Ներքին Զաբ և Դիալա գետերի հովիտներում: Հաշվի առնելով այս հանգամանքը` լիովին տրամաբանական է կարծել, որ որպես Շամիրամի ամուսին հանդես եկող հերթական «Նինոս»-ը իրականում հենց Իշմե-Դագան I-ն է:

Մովսես Խորենացին հայտնում է, որ. «Արան (Արա I Գեղեցիկը (մ.թ.ա. 1769-1743 – Մ. Հ.) Նինոսի վախճանվելուց քիչ տարիներ առաջ խնամակալ դարձավ իր հայրենիքին»: Վերևում արդեն ցույց տրվեց, որ այստեղ հանդիպող «Նինոս»-ը իրականում Իշմե-Դագան I-ն է, որը մահացել է մ.թ.ա. 1756 թ-ին: Արա I Գեղեցիկը արքա է հռչակվել մ.թ.ա. 1769 թ-ին և ակնհայտ է, որ Խորենացին ու Չամչյանը այստեղ ևս չեն սխալվել: Ավելին, աղբյուրները հայտնում են, որ Շամիրամը իշխել է 42 տարի[10]: Ինչպես արդեն ասվեց, Իշմե-Դագան I-ը մահացել է մ.թ.ա. 1756 թ-ին, որից հետո էլ հենց պետք է հաշվել «շամիրամյան» 42 տարին: Այսպիսով ակնհայտ է, որ մ.թ.ա. XIX դարի վերջում կամ XVIII դարի սկզբում ծնված, մ.թ.ա. 1780-1770-ական թվականներին Իշմե-Դագան I-ի հետ ամուսնացած և մ.թ.ա. 1756 թ-ից հետո էլ 42 տարի իշխած Շամիրամը, որը մահացել է մ.թ.ա. 1714 թ-ին, լիովին կարող էր լինել Արա I Գեղեցիկի և նրա որդի Արա II Կարդոսի ժամանակակիցն ու մարտական գործողություններ ձեռնարկել հայերի դեմ սկզբում մ.թ.ա. 1743 թ-ին, իսկ հետո էլ իր բանակով մասնակցել մ.թ.ա. 1725 թ-ին տեղի ունեցած մարտերին: Այսինքն Շամիրամի քաղաքական գործունեության ավարտը կարելի է թվագրել մ.թ.ա. 1725 թ-ով[11], նրա մահը` մ.թ.ա. 1714 թ-ով, իսկ քաղաքացիական պատերազմի տարիների Ասորեստանի վերջին արքայի գահակալումը ավարտվում է մ.թ.ա. մոտավորապես 1700 թվականով[12]:

Հայերի դեմ մղված ծանր պատերազմից հետո Ասորեստանը արագ տեմպերով սկսեց թուլանալ, իսկ այն բանից հետո, երբ մ.թ.ա. 1740 թ-ին Մութ-Ասկուրը զոհ գնաց ակնհայտորեն իր մոր կողմից հղացած պալատական դավադրությանը[13], Ասորեստանում սկիզբ առավ ու երկար տասնամյակներ շարունակվեց քաղաքացիական իսկական մի պատերազմ: Կյանքը ցույց տվեց, որ Հին աշխարհի ամենագեղեցիկ և իշխանատենչ կանանցից մեկը այդպես էլ չկարողացավ դրսևորել իրեն քաղաքական ասպարեզում: Մութ-Ասկուրի մահվանից հետո Ասորեստանի տարբեր մասերում տարբեր ժամանակներում իրենց արքա հռչակեցին Ռիմուշը, Ասինումը, Պուզուր-Սինը, Ասսուր-դուգալը, Ասսուր-ապլա-ադինը, Նասիր-Սինը, Սին-Նամիրը, Իպկի-Իշուրը, Ադադ-Ցալուլը և Ադասին[14]:

________________________________________
[1] Տես` Дьяконов И. М., История...,, с 362: Արձանագրության բուն տեքստը տես այստեղ` http://ru.wikipedia.org/wiki/Хаммурапи.
[2] Արձանագրության բուն տեքստը տես այստեղ` http://ru.wikipedia.org/wiki/Хаммурапи.
[3] Կարելի է կարծել, որ մի շարք հեղինակների մոտ այս գետի անունը շփոթվել է հետագա «Բահլ» քաղաքի անվան հետ, որի արդյունքում էլ կարծիք է ստեղծվել, թե Շամիրամը մարտնչել է Բահլում կամ նրա մոտակայքում, ինչը իրոք որ անհավանական է:
[4] Նկատի է ունեցվում ներկայիս Լիբանանի տարածքը:
[5] Дьяконов И. М., История...,, с. 362:
[6] Դիոդորոս Սիկիլացի, Գիրք 2, մաս 1:
[7] Ըստ «Նինոսի վիպերգ»-ի` Кузнецова Т.И., Роман о Нине и другие папирусные отрывки греческого романа, М., 1969. с. 107-131. http://www.philology.ru/literature3/kuznetsova-69.htm
[8] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 15:
[9] Դիոդորոս Սիկիլացի, Գիրք 2:
[10] Դիոդորոս Սիկիլացի, Գիրք 2, գլուխ 20, մաս 1-2, Орозий. История против язычников II 3, 1:
[11] Դատելով Խորենացու հաղորդումներից` Գիրք 1, գլուխ 17:
[12] Տես` http://web.archive.org/web/200805112037 ... lers/0.htm
[13] Դատելով Խորենացու հաղորդումներից` այս արքան զոհ է գնացել սեփական մոր հղացած դավադրությանը (Գիրք 1, գլուխ 17):
[14] Ցանկը ըստ - http://web.archive.org/web/200805112037 ... lers/0.htm

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:15 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 9
Արա II Կարդոս (մ.թ.ա. 1743-1725)


Արա I Գեղեցիկի որդու գործողությունները և նրա գահակալման ռազմա-քաղաքական իրադարձությունները ևս մեծ ճշգրտությամբ համապատասխանում են Մերձավոր Արևելքի իր ժամանակի պատմությանը:

Այս արքայի մասին տեղեկությունները ցրված են Մովսես Խորենացու երկի մի քանի գլուխներում: Այսպես. «Արայի (Արա I Գեղեցիկի (մ.թ.ա. 1769-1743 – Մ. Հ.) մասին այսքանը բավական է կարճառոտ հիշատակել: Նա տարիներ ապրելով ծնավ Կարդոսին (Արա II Կարդոսին (մ.թ.ա. 1743-1725) – Մ. Հ.)»[1], «Արայան Արա (Արա II Կարդոս (մ.թ.ա. 1743-1725) – Մ. Հ.). սա մեր Արայի (Արա I Գեղեցիկի (մ.թ.ա. 1769-1743 – Մ. Հ.) որդին է, որին Շամիրամը Արա կոչեց և մեր աշխարհի վերակացության գործը նրան հավատաց»[2], «Իսկ Շամիրամը դեռ իր կենդանության ժամանակ Արայի (Արա I Գեղեցիկի (մ.թ.ա. 1769-1743 – Մ. Հ.) որդուն, որ ծնած էր նրա սիրելի կնոջից` Նվարդից և տասներկու տարեկան երեխա էր մնացել Արայի մահվան ժամանակ, դեպի Արա Գեղեցիկը տածած գորովի պատճառով` նրա անունով կոչում է Արա և նշանակում է մեր աշխարհի վերակացու, մտերմաբար նրա վստահացած լինելով. և ասում են, թե նա Շամիրամի դեմ պատերազմում մեռավ»[3],- հայտնում է Մովսես Խորենացին:

…Շամիրամի արկածախնդրության տապալումից, կրած կորուստներից և հատկապես իրենց սիրելի արքայի զոհվելուց հետո հայերը լցված էին վրերժխնդրությամբ: Ընդ որում հասկանալի էր, որ իրական մեղավորը ոչ այնքան Ասորեստանն էր, թեև վերջինիս մեղքի բաժինն էլ էր հսկայական, այլ` Բաբելոնը: Արդյունքում զոհված արքայի որդին` Հայոց թագավորության նոր արքա հռչակված Արա II Կարդոսը, մարտական գործողություններ սկսեց հենց Բաբելոնի դեմ[4]:

Սկիզբ առան իրադարձություններ, որոնք համաշխարհային պատմական տրադիացիայում ավանդաբար կապվում են սեմիտական տարբերակում «կաս(շ)ու» անվանվող մարդկային խմբի հետ[5]: Ավանդաբար ընդունված է կիրառել անվան հենց այս տարբերակը, թեև առավել ճշգրիտ է կիրառել «Կարդու» անվանումը, ինչպես մարդկային այս խումբը ինքն է անվանել իրեն[6]: Ստորև կարճության, ինչպես նաև կանխակալ վերաբերմունքի մեջ չմեղադրվելու համար, առժամանակ կկիրառենք «Կարդու» տերմինը նաև մենք` համառոտ կերպով դիտարկելով Բաբելոնի և «Կարդու»-ների ռազմա-քաղաքական հարաբերությունների պատմությունը:

«Կարդու»-ների մասին առաջին հիշատակությունը պատկանում է մ.թ.ա. 1742 թ-ին, երբ Գանդաշի կողմից ղեկավարվող «Կարդու»-ների բանակը ծանր հարված հասցրեց Հյուսիս-արևմտյան Միջագետքին: Բաբելոնի բանակը թողեց հիշատակված տարածքները, իսկ «Կարդու»-ները Հյուսիս-արևմտյան Միջագետքում և Հյուսիս-արևելյան Ասորիքում հիմնադրեցին մի իշխանություն, որը կոչվեց Կարդունիասի իշխանություն[7]: Մ.թ.ա. 1741 թ-ին «Կարդու»-ները հարվածեցին արդեն Միջագետքի կենտրոնական հատվածին, ասպատակեցին Նիպպուրի շրջակայքը և նահանջեցին[8]: Մ.թ.ա. 1740 թ-ին Գանդաշը գործում էր արդեն Բաբելոնի շրջակայքում, սակայն այս անգամ Բաբելոնի արքա Սամսու-իլունային (մ.թ.ա. 1750-1712) հաջողվեց պարտության մատնել և հետ մղել վերջինիս դեպի հյուսիս[9]:

Մ.թ.ա. 1730 թ-ին հարձակման անցավ արդեն Բաբելոնի բանակը և ասպատակեց Կարդունիասի իշխանության ազդեցության ոլորտում գտնվող Էշնունայի շրջակայքը[10]: Զարգացնելով հաջողությունը` մ.թ.ա. 1727 թ-ին Բաբելոնի բանակը ասպատակեց Հայաստանի հարավային սահմանները, սակայն ստիպված եղավ նահանջել[11]: Հայաստանի ուղղությամբ նոր և առավել վճռական հարձակում Սամսու-իլունան, դաշնակցած Շամիրամի հետ, ձեռնարկեց մ.թ.ա. 1725 թ-ին: Թշնամական բանակը մտավ Կորճայքի տարածք, սակայն Կորդուքի ճակատամարտում երեսնամյա Արա II Կարդոսի գլխավորած Հայոց թագավորության բանակին հաջողվեց հետ շպրտել թշնամուն: Դժբախտաբար այս անգամ ևս, ինչպես և իր հայրը, Հայոց արքան ընկավ մարտի դաշտում[12]: Սակայն Բաբելոնն էլ էր լուրջ կորուստներ կրել և ամենաշատը, որ կարողացավ անել Սամսու-իլունան, դա մ.թ.ա. 1722 թ-ին Հայաստանի հարավային սահմանները մի վերջին անգամ ասպատակելն ու նահանջելն էր[13]:

________________________________________
[1] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 15:
[2] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 19:
[3] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 20:
[4] «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1»-ում այս իրադարձությունը անվանված է Հայ-բաբելոնյան II պատերազմ (մ.թ.ա. 1742-1711) (էջ 28):
[5] Ստորև կհիմնավորվի, որ մենք պատահականորեն չէ, որ զերծ ենք մնում «ցեղ» կամ «ցեղային միություն» տերմինների կիրառումից:
[6] Տես օրինակ Մովսիսյան Ա. Ե., Հայոց..., էջ 20:
[7] Дьяконов И. М., История...,, с. 386.
[8] Дьяконов И. М., История..., с. 386.
[9] Дьяконов И. М., История..., с. 387, Սամսու-իլունայի գահակալման 9-րդ տարին բնութագրվում է, որպես. «Տարի, երբ Սամսու-իլունա արքան հաղթեց կասսուների բանակի ողջ հզորությանը»:
[10] Дьяконов И. М., История...,, с. 388.
[11] Дьяконов И. М., История...,, с. 388.
[12] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 20:
[13] Дьяконов И. М., История...,, с. 388.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:20 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 10
Անուշավան Սոսանվեր (մ.թ.ա. 1725-1662)


Արա II Կարդոսի որդի և հաջորդ Անուշավան Սոսանվերի օրոք «Կարդու»-ների և Բաբելոնի հակամարտությունը շարունակվեց: Ընդ որում շուտով պարզվեց, որ Բաբելոնը այս կամ այն չափով հաջող պատերազմում էր մեծապես միայն Սամսու-իլունայի շնորհիվ, որի մահվանից հետո նրա թողած թագավորությունը անկում ապրեց: Մ.թ.ա. 1711 թ-ին «Կարդու»-ները և Էլամի թագավորության բանակը լայնամասշտաբ հարձակման անցան Կենտրոնական ու Հարավային Միջագետքի ուղղությամբ և վերջակետ դրեցին Բաբելոնի տարածաշրջանային կարգավիճակին[1]: Այսուհետ, չնայած նրան, որ Բաբելոնում արքայական իշխանությունը պահպանվեց, որևէ տարածաշրջանային դերի մասին վերջինս արդեն խոսել անգամ չէր կարող: Դրանից հետո Բաբելոնի արքաների իշխանությունը տարածվում էր առավելագույնը միայն Բաբելոն քաղաքի ու հարակից տարածքների վրա: Առաջ անցնելով ավելացնենք, որ հենց այս ժամանակներից Բաբելոնի պետությունը սկսեց դանդաղորեն մահանալ և իր վերջը գտավ 1595 թ-ին, երբ վերջնականապես ընկավ Կարդունիասի իշխանության գերիշխանության տակ: Հատկանշական է, որ առաջինը իրեն Բաբելոնի արքա հայտարարած Կարդունիասի հերթական իշխան Ագում II Գթության սուրը (Գագրիմե` mAg-gu-um) (մ.թ.ա. 1571-1549) ընդունեց և իր հաջորդներին փոխանցեց մի տիտղոս, որում ընդգծվում էր վերջինիս անբեկանելի կապը Հայաստանի հետ. «Կասսուի[2] և Աքքադի արքա, լայնարձակ Բաբելոն երկրի արքա, Տուպրաշի հաղթահարող, Ալմայի և Պադնայի արքա, Կուտիների արքա»: Արքայական այս տիտղոսը ցույց է տալիս, որ Կուտիումը, որը վաղուց արդեն հիմնավոր կերպով տեղադրվում է Հայաստանի հարավում` Կորճայքի ու Պարսկահայքի, ինչպես նաև Վասպուրականի հարավային գավառների տարածքում, ընդգրվել է Կարդունիասի իշխանության տարածքում, ինչը լրացուցիչ անգամ ցույց է տալիս իշխանության անառարկելի կապը Հայաստանի հետ[3]:

Եվ այսպես, մ.թ.ա. XVIII-րդ դարի կեսերից Բաբելոնի վրա է հարձակվում մարդկային մի խումբ, որը.
ա) որպես արշավանքի մեկնակետ ունեցել է Հայկական լեռնաշխարհը[4],
բ) ունի ընդգծված հնդեվրոպականություն[5],
գ) հենց այդ ժամանակներում ունի գործող մի արքա, որին կոչում էին «Կարդոս», ինչը, շարադրված փաստերի համակարգային վերլուծության ֆոնի վրա, բերում է մեծապես հիմնավորված մի հետևության, որ Բաբելոնի դեմ մարտական գործողություններ մղող բանակի ռազմիկները անվանվել են ըստ իրենց արքայի երկրորդ անվան[6] (կամ մականվան),
դ) ինքն իրեն անվանում էր «Կարդու», իսկ իր ստեղծած իշխանությունը` «Կարդունիասի իշխանություն»: Այս կապակցությամբ չափազանց տեղին է Արտակ Մովսիսյանի դիտարկումը. «Անջատելով վերջավորությունները` կստանանք մաքուր տեղանունը` Քարդու, որը Հայաստանի հնագույն անվանումներից է: Այդ անվամբ է Հայաստանը հանդես գալիս նաև Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգմանություններում»[7]: Թույլ տանք մեզ ավելացնել միայն, որ ամենայն հավանականությամբ մի կողմից Հայաստանի հարավային նահանգը` Կորճայքը (Կարդուքը), իր անվանում ստացել է հենց այն պատճառով, որ այստեղ տեղի ունեցած ճակատամարտում է իր հոր ողբերգական ճակատագիրը կիսել Հայոց հերթական արքան, մյուս կողմից էլ` որպես Միջագետքին առավել մոտիկ երկրամաս, Հայաստանը նախևառաջ հենց որպես Կարդուք են ընկալել միջագետքյան հարավային հարևանները` ասորիները մասնավորապես և սեմիտները ընդհանրապես:

Հատկանշական է, սակայն, որ այսպես կոչված «Կարդուների արշավանք»-ը, իր ռազմա-քաղաքական հսկայական հետևանքներով հանդերձ, այնուհանդերձ մնում է երկրորդ և նույնիսկ երրորդ դերերի վրա` ի համամետ Անուշավան Սոսանվերի գահակալման ժամանակ տեղի ունեցած երկու այլ խոշոր իրադարձությունների: Իրոք, Սամսի-իլուայի թագավորության վերջին շրջանում «Կարդու»-ների դեմ ծանր ընթացք ստացած պատերազմի արդյունքում Բաբելոնն արդեն իսկ դեպի անկում էր գնում և որպես տարածաշրջանային գերտության նրա կործանումը առժամանակ հետաձգեց թերևս միայն Արա II Կարդոսի զոհվելը: Այսինքն, չթերագնահատելով հանդերձ Անուշավանի գործունեությունը, կարող ենք այնուամենայնիվ փաստել, որ Հայոց այս արքայի ներդրումը Բաբելոնի անկման հարցում ավելի շատ կայանում է նրանում, որ նա կարողացավ հաջողությամբ ավարտին հասցնել հոր սկսած գործը և քաղաքական ասպարեզից վերջնականապես դուրս մղել արդեն իսկ մահացու վիրավորված հսկային:

Իսկ որո՞նք էին այնումենայնիվ այն երկու իրադարձությունները, որոնք ստիպեցին մեզ Բաբելոնի նման գերտերության ոչնչացմանը Անուշավան Սոսանվերի քաղաքական կենսագրության մեջ հատկացնել երկրորդական և նույնիսկ երրորդական դեր:

«Հաքսոսներ»-ի[8] արշավանք ու Եգիպտոսի նվաճում, ինչպես նաև «Արիական արշավանքներ»: Այս մասին շատ է գրվել, այդ թվում նաև տողերիս հեղինակի կողմից[9], և կարծում ենք, որ հսկայական քաղաքական և էթնոմշակութային նշանակություն և հետևանքներ ունեցած հենց այս իրադարձություններն են հանդիսանում Անուշավան Սոսանվերի քաղաքական գործունեության զարդերը: Քննարկվող թեմայի առումով նպատակահարմար չգտնելով մանրամասն անդրադառնալ ինքնին առանձին քննարկման արժանի այս հարցերին, ավելացնենք միայն, որ, համաձայն մեր ուսումնասիրությունների, իրականում, ի դեմս այս արշավանքների մասնակիցների, մենք գործ ունենք «Կարդու»-ների քաղաքական ժառանգորդների հետ, որոնք մ.թ.ա. 1710 թ-ին նվաճեցին Եգիպտոսը, իսկ մ.թ.ա. մոտ 1700 թվականին էլ իրականացրեցին «Արիական արշավանքներ»-ը դեպի արևելք:

Այս առումով պետք է անդրադառնալ նաև հարցի մեկ և գործնականում չքննարկված այլ կողմին: Առաջին հայացքից թերևս զարմանք կարող է հարուցել այն հանգամանքը, որ, թեև Անուշավան Սոսանվերի օրոք Հայոց թագավորությունը, ի դեմս իր իսկ ստեղծած Արիական տերության, հասավ աննախադեպ մեծության և քաղաքական գերակայության[10], սակայն նույն այդ արքան Պատմահոր կողմից ստանում է ոչ միայն համեստ, այլև նույնիսկ որոշակիորեն բացասական գնահատական[11]:

Կարծում ենք, որ այս առեղծվածի բացատրության հիմքում ընկած է Մովսես Խորենացու անմնացորդ հայրենասիրությունն ու հայրենանվերությունը: Բանն այն է, որ, թեև «Հաքսոսներ»-ի ու «Արիական արշավանքներ»-ի արդյունքում գործնականում ողջ Մերձավոր ու Միջին Արևելքը ընկավ Հայոց թագավորության գերիշխանության տակ, սակայն Հայաստանը և նույն այդ Հայոց թագավորությունը հեռանկարային առումով հսկայական կորուստներ կրեցին: Արիական տերության միասնությունը պահպանելու նպատակով վերջինիս տարբեր մասերում տեղավորված Հայկական բանակները կատարում էին բնակչության անվտանգության պահպանման, սահմանապահ և խաղաղապահ գործառույթներ: Սակայն արդյունքում պարզվեց, որ Հայաստանը աստիճանաբար զրկվում էր իր առողջ, ստեղծարար և երիտասարդ ուժից, քանի որ այլ տարածքներում տեղակայված բանակների ռազմիկները հիմնականում մերվում էին տեղական բնակչության հետ ու հետագայում, թեև շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ կորցնում իրենց ազգային դիմագիծը: Արդյունքում այդ տարածքի բնակչությունը գենետիկորեն ու մշակութային տեսանկյունից ուժեղանում էր և զարգանում, իսկ Հայաստանը մարդկային ստեղծագործական առողջ ռեսուրսի կորստի պատճառով թուլանում էր:

Այսպիսով ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը, ըստ էության զոհելով իրեն, մարդկության համար ապահովեց նրա ամենամեծ առաջընթացներից մեկը: Գերիշխանության ոլորտում անմիջականորեն ընդգրկված, ինչպես նաև հարակից երկրներ ծանոթացան առաջավոր գիտական նվաճումներին (հեծելազոր, երկաթե ճաղավոր անիվ և մարտակառք, աստղագիտություն, երկաթագործություն, արվեստի, ամրոցաշինության ու ընդհանրապես շինարարության յուրահատուկ ձևեր և այլն), ինչպես նաև ստացան հսկայական գենետիկ պոտենցիալ, որից զրկվեց Հայաստանը: Այս կապակցությամբ խիստ տեղին են Լ. Գումիլևի այլ առիթով ասված խոսքերը, որ. «Նրանց... կործանեցին ոչ թե պարտությունները, այլ հաղթանակները»: Հայաստանից դուրս տեղակայված ռազմիկները անխուսափելիորեն հարաբերվում, իսկ հաճախ էլ ընտանիք էին կազմում տեղաբնիկ կանանց հետ և ունենում երեխաներ: Իսկ փոքր երեխաների դաստիարակությամբ որպես կանոն զբաղվում են հենց կանայք և բնականաբար ծնված երեխաները գենետիկորեն արդեն իսկ լինելով կիսահայ, մշակութային տեսանկյունից գրեթե լիովին ենթարկվում էին տեղական մշակույթի ազդեցությանը: Արշավանքի ելած Հայ ռազմիկների հետագա սերունդները մի քանի տասնամյակում արդեն իսկ դադարում էին իրենց հայ զգալ: Նրանց մոտ աստիճանաբար սկսում էր բացակայել Հայաստանի, որպես Հայրենիքի, հասկացությունը և նրանք արդեն առաջնորդվում էին իրենց տարածաշրջանի շահերով: Օտարացման այս անխուսափելի գործընթացի տրամաբանական արդյունքում ստեղծված պետությունը, ներքնապես չունենալով ամուր լինելու սոցիալ-տնտեսական հիմք, դատապարտված էր փլուզման հենց իր իսկ ներքին զարգացումների արդյունքում, որն էլ տեղի ունեցավ[12]:

Այսպիսով Անուշավան Սոսանվերը, որը տարածքային ընդգրկման տեսանկյունից աննախադեպ կերպով լայնացրեց Հայոց թագավորության (Արիական տերության) սահմանները, վաղանցիկ քաղաքական այդ հաջողության արդյունքում ըստ էության լուրջ վնաս հասցրեց Հայոց թագավորության ժողովրդագրական, հետևապես նաև ռազմական հզորությանը: Պատահական չէ, որ ոչ լրիվ դար ու կես իր գոյությունը շարունակած Արիական տերության փլուզումից հետո Հայոց թագավորությունը ոչ միայն ինքը կտրուկ թուլացավ, այլև տրոհվեց առանձին և գործնականում անկախ Հինգ թագավորությունների` Արմենի, Հայա(սա), Միտանի, Արարատ և Կիլիկիա[13]:

Հենց այս ամենն է, որ իրապես խորաթափանց մեր Պատմահորը ստիպել է այդքան սառը վերաբերմունք դրսևորել Անուշավան Սոսանվերի ու նրա նվաճումների նկատմամբ:

________________________________________
[1] Дьяконов И. М., История..., с. 389. Բաբելոնի հերթական արքա Աբու-էշուն (մ.թ.ա. 1712-1684) բաբելոնյան սեպագրերին հատուկ ոճով հայտնում է «կասսուներ»-ի դեմ ձեռք բերված հաջողության մասին, սակայն ընդհանուր քաղաքական իրավիճակի վերլուծությունը ստեղծում է լրիվ հակառակ պատկեր:
[2] Дьяконов И. М., История..., с. 419-420. Բանաձևը գրվել է բաբելոնական սեպագրով և «Կասսու» տերմինի կիրառումը պայմանավորված է հենց դրանով:
[3] Մանրամասն տես` Մովսիսյան Ա. Ե., Բարեպաշտ արքաների աշխարհակալություն: Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ, Երևան, 1997, Մովսիսյան Ա. Ե., Հայաստանը…, Երևան, 2005):
[4] Տես օրինակ Մովսիսյան Ա. Ե., Հայոց..., էջ 18-19:
[5] Տես օրինակ Մովսիսյան Ա. Ե., Հայոց..., էջ 19:
[6] Նմանատիպ բազում օրինակներ կարելի է հանդիպել հետագայում: Մասնավորապես, XVII դարի սկզբին Աբբաս I Մեծի (1587-1629) կողմնակիցներին կոչում էին «շահսուվարներ», Նապոլեոնի կողմնակիցները կոչվում էին «բոնապարտիստներ», իսկ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում գերմանական զավթիչներին ընդունված էր անվանել նաև «հիտլերականներ»:
[7] Մովսիսյան Ա. Ե., Հայոց..., էջ 20:
[8] «Հաքսոս» անվանումը այստեղ օգտագործվում է պայմանականորեն, ընդամենը խառնաշփոթից խուսափելու համար:
[9] Տես «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1», էջ 29-30:
[10] Արիական տերությունը, նախորդելով Աքեմենյանների տերությանը և գործնականում հավասար լինելով վերջինիս չափերի տեսակետից, իր ժամանակի համար աննախադեպ մի երևույթ էր:
[11] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 20:
[12] Չնայած դրան, սակայն, երկար հարյուրամյակներ, իսկ հաճախ էլ մինչ այսօր, երկրագնդի մի մեծ մասի բնակչությունը, թեկուզ և արմատներով, գտվում է մեկ ընդհանուր մշակութային, գենետիկ և հոգևոր տարածքում:
[13] Այս դարաշրջանի ռազմական բովանդակությունը մանրամասն ներկայացված է «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 2»-ում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:39 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 11
Պարետից մինչև Հորո (մ.թ.ա. 1662-1194)


Պարետից մինչև Հորո ներառյալ, ի տարբերություն նախկինների, Հայկազունի արքաների մասին տեղեկատվությունը բավականին սուղ է: Կարելի է կարծել, որ մ.թ.ա. XVII դարի կեսերից սկսված և մ.թ.ա. XVI դարի կեսերին ավարտին հասած միասնական պետության անկումից հետո Հայկազունիները Հայաստանում իրական իշխանություն այլևս չեն ունեցել: Վերջիններիս իշխանությունը ամենայն հավանականությամբ կրել է խորհդանշական բնույթ[1], իսկ առաջին դերերում են եղել Միտանին և Հայա(սա)ն: Արքաների այս շարքում առանձին անդրադառնալ արժե թերևս միայն Հայկակ I-ին (մ.թ.ա. 1381-1363), որը, համաձայն Խորենացու. «… ապրել է Բելոքոսի ժամանակ և մի անմիտ խռովություն հարուցանելով նրա մեջ մեռել է»[2]: Կարելի է կարծել, որ այս դեպքում Պատմահայրը, նկատի ունենալով Խեթական թագավորության արքա Սուպիլուլիումա I-ին (մ.թ.ա. 1380-1326), որի դեմ պատերազմում էլ ըստ երևույթին զոհվել է Արմենիի արքան, չի ունեցել ամբողջական տեղեկատվություն, չի իմացել Խեթական թագավորության գոյության մասին և Արմենիի արքայի հակառակորդին սխալմամբ կապել է Ասորեստանի հետ: Հատկանշական է, սակայն, որ մեր կողմից ուսումնասիրվող թեմայի տեսանկյունից առաջին հայացքից «անարդյունավետ» արքաների այս շարքը իրականում մեզ է տրամադրում իր իրականության ամենածանրակշիռ ապացույցներից մեկը:

Սկսած Մովսես Խորենացուց, կազմվել են ժամանակագրական աղյուսակներ, որոնք ցույց են տալիս Հայկազունիների տոհմի Հայոց արքաների և հրեա առաջնորդների միմյանց ժամանակակից լինելու փաստը: Խորենացուց զատ այս հարցին անդրադարձել են նաև մի շարք միջնադարյան հայ պատմիչներ ևս և, եթե հաշվի չառնենք Խորենացուն, ապա ամենալավ աղյուսակը մեր կարծիքով կազմվել է Մխիթար Այրիվանցու կողմից:

Մխիթար Այրիվանցին նախկին բոլոր աղբյուրների, այդ թվում նաև Մովսես Խորենացու հայտնած տվյալների ընդհանրացման հիման վրա կազմել է Հայկազունիների Հայաստանի և հարակից երկրների զուգահեռ պատմությունը, մի աշխատանք, որը թեև շատ ուշագրավ կողմեր ունի, սակայն դեռևս արժանիորեն չի գնահատվել: Այսպես, Այրիվանցին խոսելով Մովսեսի ու իր ժողովրդի Եգիպտոսից հեռանալու և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների մասին, ասում է (աննշան կրճատումներով). «… ծնեցին Հուդային (Հուդա[3] (մ.թ.ա. մոտ 1600-1590) – Մ.Հ.): Այդ ժամանակ ապրեց Հայկազունի Պարետը (Պարետ (մ.թ.ա. 1662-1612) – Մ.Հ.): Հետո Փառեսը (Հուդայի որդի Փառեսը (մ.թ.ա. մոտ 1590-1531) – Մ.Հ.) իշխեց հիսունինը տարի և ունեցավ Եզրոնին (Եզրոն (մ.թ.ա. մոտ 1531-1460) – Մ.Հ.): Այդ ժամանակ Հայաստանում էր Զավանը (Զավան (մ.թ.ա. 1568-1531) – Մ.Հ.): Մովսեսից (Մովսես (մ.թ.ա. մոտ 1460-1410) – Մ.Հ.) հետո քսանյոթ տարի (նկատի է ունեցվում, որ իշխել է Մովսեսի վերջին տարիներին – Մ.Հ.) թագավորեց Հիսուսը (Մովսեսի աշակերտ և հետնորդ Հիսուս Նավեինը (մ.թ.ա. մոտ 1410-1400) – Մ.Հ.): Հետո Գոթոնիելը (Քանանի դատավոր (առաջնորդ) Գոթոնիելը (մ.թ.ա. մոտ 1400-1360) – Մ.Հ.) դատեց քառասուն տարի: Այս ժամանակ Հայաստանում իշխում էին Հավանակը (Հավանակ (մ.թ.ա. 1433-1403) – Մ.Հ.), Վաշտակը (Վաշտակ (մ.թ.ա. 1403-1381) – Մ.Հ.), Հայկակը (Հայկակ I (մ.թ.ա. 1381-1363) – Մ.Հ.), Ամբակը (Ամբակ I (մ.թ.ա. 1363-1349) – Մ.Հ.) և Առնակը (Առնակ (մ.թ.ա. 1349-1332) – Մ.Հ.): Իշխեցին Աովթը (Քանանի դատավոր Աովթ (մ.թ.ա. մոտ 1360-1320) – Մ.Հ.) և Սեմեգարը (Քանանի դատավոր Սեմեգար (մ.թ.ա. մոտ 1320-1280) – Մ.Հ.): Դեբորան ու Բարակը (Քանանի դատավոր Բարակ, իսկ փաստացի գուշակ Դեբորա (մ.թ.ա. մոտ 1280-1240) – Մ.Հ.) իշխեցին քառասուն տարի, Գեդեոնը (Քանանի դատավոր Գեդեոն (մ.թ.ա. մոտ 1240-1200) – Մ.Հ.)` 40 տարի, Աբիմելեքը (Քանանի դատավոր Աբիմելեք (մ.թ.ա. մոտ 1200-1197) – Մ.Հ.)` 3 տարի, Թովղան (Քանանի դատավոր Թովղա (մ.թ.ա. մոտ 1197-1174) – Մ.Հ.)` 23 տարի, Յայիրը (Քանանի դատավոր Յայիր (մ.թ.ա. մոտ 1174-1152) – Մ.Հ.)` 22 տարի: Այս ժամանակ Հայաստանում էին Շավարշը (Շավարշ I (մ.թ.ա. 1332-1326) – Մ.Հ.), Նորայրը (Նորայր (մ.թ.ա. 1326-1302) – Մ.Հ.), Վստամը (Վստամ (մ.թ.ա. 1302-1289) – Մ.Հ.), Կարը (Կար (մ.թ.ա. 1289-1285) – Մ.Հ.) և Հորակը (Հորակ (մ.թ.ա. 1285-1267) – Մ.Հ.): Յեփթան (Քանանի դատավոր Յեփթա (մ.թ.ա. մոտ 1152-1146) – Մ.Հ.) իշխեց 6 տարի, Աբեսան (Քանանի դատավոր Աբեսա (մ.թ.ա. մոտ 1146-1139) – Մ.Հ.)` 7 տարի, Ելոնը (Քանանի դատավոր Ելոն (մ.թ.ա. մոտ 1139-1129) – Մ.Հ.)` 10 տարի, Աբտոնը (Քանանի դատավոր Աբտոն (մ.թ.ա. մոտ 1129-1121) – Մ.Հ.)` 8 տարի, որից հետո իշխեց քաջ Սամփսոնը (Քանանի դատավոր Սամփսոն (մ.թ.ա. մոտ 1121-1115) – Մ.Հ.): Հայաստանում այդ ժամանակ իշխեցին Հրանտը (Հրանտ I (մ.թ.ա. 1267-1242) – Մ.Հ.), Էնզակը (Էնզակ (մ.թ.ա. 1242-1227) – Մ.Հ.), Գլակը (Գլակ (մ.թ.ա. 1227-1197) – Մ.Հ.), Հորոն (Հորո (մ.թ.ա. 1197-1194) – Մ.Հ.) և Զարմայրը (Զարմայր (մ.թ.ա. 1194-1180) – Մ.Հ.)»[4]:

Այսպիսով Հայոց արքաների և հրեա առաջնորդների` միմյանց ժամանակակից լինելու փաստը ըստ Մխիթար Այրիվանցու և Հայոց արքաների գահակալության տարիները ըստ Չամչյանի ու հրեա առաջնորդների գահակալության տարիները ըստ համաշխարհային աղբյուրների մեկ սխեմայում ունեն հետևյալ տեսքը.

Изображение


Ինչպես տեսնում ենք Մխիթար Այրիվանցու կողմից բերված այս ժամանակաշրջանի Հայկազունի արքաների գահակալության ու կյանքի տարիները, ինչպես նաև Միքայել Չամչյանի կողմից նշված կոնկրետ թվականները ևս համընկնում են Հրեա նահապետների կյանքի և գործունեության տարիների հետ, այնքանով իհարկե, ինչքանով որ նման ժամանակագրական զուգահեռ ցանկերը կարող են ընդհանրապես տեսականորեն համընկնել:

________________________________________
[1] Նմանատիպ իրավիճակի մենք հանդիպում ենք 640-751 թվականներին, ի դեմս Մերովինգների գահատոհմի «Ալարկոտ արքաներ»-ի:
[2] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 19:
[3] Այստեղ և հետագայում ավետարանական անունները և տեղանունները տրվում են ըստ Ավետարանի հայերեն թարգմանության:
[4] Մխիթար Այրիվանցի «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն), ՍՊԲ 1869:
[5] Համաձայն «մասսորետյան տրադիցիա»-ով կազմված ու այժմ էլ Իսրայելում գործածության մեջ գտնվող Հրեական պաշտոնական օրացույցի հիման վրա վերականգնված «Աստվածաշնչյան ժամանակագրության»` Աբրահամը Խանանեա է տեղափոխվել «աշխարհի արարում»-ից (մ.թ.ա. 3760 թ.) հետո 2023 թ-ին, ինչը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի մ.թ.ա. 1737 թ-ին: Իհարկե, հրեական առաջին նահապետների կերպարներում բավականին շատ են վիպական տարրերը և մասնավորապես տրամաբանական ու մարդկային որևէ իրական սահմաններում չեն տեղավորվում Աբրահամի, Իսահակի և այլոց կյանքի ու իշխանության տևողությունները (175-180 տարի), սակայն ակնհայտ է, որ ցանկացած դեպքում մենք այստեղ գործ ունենք լեգենդների քողով պատված պատմական հստակ փաստերի հետ: Եվ այսպես, հրեական նահապետների իշխանության սկզբի տարեթիվը մ.թ.ա. 1737 թ-ը ընդունելուց հետո հնարավորություն է առաջանում վերականգնել նաև Աբրահամի ու նրան հաջորդած նահապետների իշխանության մոտավոր տարիները` կյանքի և իշխանության անհավանական տևողությունների ու տարիների փոխարեն առաջարկելով առավելագույն (70-100 տարի) ժամանակաշրջան:
[6] Համաձայն Հրեական պաշտոնական օրացույցի` Իսահակի զոհաբերության փորձը տեղի է ունեցել «աշխարհի արարում»-ից հետո 2085 թ-ին, ինչը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի մ.թ.ա. 1675 թ-ին: Այդ թվականին Իսահակը 37 տարեկան էր, իսկ Աբրահամը, ըստ Հին կտակարանի, վաղուց արդեն անցել էր 100 տարեկանը: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարելի է ենթադրել, որ Իսահակը հաջորդել է Աբրահամին զոհաբերության փորձից շատ քիչ ժամանակ անց:
[7] Համաձայն Հրեական պաշտոնական օրացույցի`Հակոբը ծնվել է «աշխարհի արարում»-ից հետո 2108 թ-ին, ինչը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի մ.թ.ա. 1652 թ-ին: Իսահակը ծնվել է մ.թ.ա. 1712 թ-ին, այսինքն, ընդունելով նրա կյանքի ողջամիտ տևողությունը, տրամաբանական է կարծել, որ Հակոբը հաջորդել է հորը մ.թ.ա. 1620-ական թվականներին:
[8] Համաձայն Հին կտակարանի` Հակոբը ծնվել է Իսահակի ու Ռեբեկայի ընտանիքում 20-ամյա ամլությունից հետո: Այսինքն, եթե ընդունենք, որ Իսահակը ունեցել է Հակոբին մոտ 45 տարեկանում, հաշվի առնելով, որ Իսահակը ծնվել է մ.թ.ա. 1712 թ-ին, ստացվում է, որ Հակոբը ծնվել է մ.թ.ա. 1670-ական թվականներին: Ընդունելով նրա կյանքի ողջամիտ տևողությունը, տրամաբանական է կարծել, որ Հուդան հաջորդել է հորը մ.թ.ա. 1600-ական թվականներին` արդեն ծեր տարիքում:
[9] Համաձայն Հին Կտակարանի` հրեաների «ելք»-ը Եգիպտոսից տեղի է ունեցել Երուսաղեմում գտնվող Սողոմոնի տաճարի կառուցումից 480 տարի առաջ: Սողոմոնի տաճարի կառուցումը ավարտվել է մ.թ.ա. 965 թ-ին, այսինք «Ելք»-ը տեղի է ունեցել մ.թ.ա. 1445 թվականին: Հաշվի առնելով այս հանգամանքը կարելի է ենթադրել, որ 120 տարի ապրած Մովսեսը, սկսելով ղեկավարել հրեաներին բավականին հասուն տարիքում, կառավարել է մոտավորապես մ.թ.ա. 1460-1410 թվականներին: Հարկ է նշել նաև, որ մ.թ.ա. 1445 թ-ը հաստատվում է նաև հինեգիպտական ժամանակագրությամբ, համաձայն որի մ.թ.ա. XV դարի առաջին կեսում Եգիպտոսում իշխում էր Պաղեստինում և Ասորիքում լայն նվաճողական քաղաքականություն վարող Թութմոս III-ը (մ.թ.ա. 1503-1450): Կարելի է ենթադրել, որ Պաղեստինում և Ասորիքում հենց այս փարավոնի իրականացրած նվաճումներն են հրեաների մոտ սրել հակաեգիպտական տրամադրությունները: Հատկանշական է, որ Թութմոս III-ի փոքրահասակության շրջանում մինչև մ.թ.ա. 1485 թ-ը Եգիպտոսի փաստացի կառավարումը իրականացնում էր վերջինիս քույր Խեթշեպսուտը, որը լիովին կարող էր լինել այն արքայադուստրը, որը, համաձայն Հին կատակարանի, փրկել է զամբյուղի մեջ դրված ու գետի ալիքներին հանձնված Մովսեսի կյանքը:
[10] Ներառյալ և ներքև` տվյալները վերցված են այստեղից - http://web.archive.org/web/200805112037 ... lers/0.htm

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:45 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 12
Զարմայր (մ.թ.ա. 1194-1180)


Ամենազարմանալի համընկնումներից մեկը, որ գոյություն ունի Չամչյանի գահացանկի և տարածաշրջանի այսպես կոչված «համընդհանուր ընդունված» պատմության հետ, դա Չամչյանի նշած Զարմայրի գահակալության տարիներն են: Պատմահայրը ուղղակիորեն նշում է, որ Զարմայրը, մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել է այդ պատերազմի ժամանակ: «Զարմայր. սա Տևտամոսից[1] օգնական ուղարկվեց Պրիամոսին եթովպական զորքի հետ և մեռավ հելենացոց քաջերից»[2],- հայտնում է Պատմահայրը և ավելացնում. «… և մեր Զարմայրը, որ ասորեստանցինրին հպատակ էր, քիչ մարդով եթովպական զորքի հետ օգնական է եղել Պրիամոսին և այնտեղ հելենացոց քաջերից վիրավորվելով մեռնում է, բայց կկամենայի թե Աքիլլեսից և ոչ թե մի ուրիշ քաջից»[3]:

Տրոյական պատերազմն ու Տրոյայի կործանումը, որը մոտավորապես տեղադրվում է մ.թ.ա. XII դարում, ներկայումս մասնագետների մեծամասնությունը, վերադառնալով ավանդական տեսակետին, ավելի կոնկրետացնում է համապատասխանաբար մ.թ.ա. 1190-1180 և մ.թ.ա. 1180 թվականներին[4]: Այս տեսակետի ամենածանրակշիռ հիմնավորումներից մեկն այն է, որ Խեթական թագավորության վերջին արքա Սուպիլուլիումա II-ը, որը գահ է բարձրացել մ.թ.ա. 1190 թ-ին, գրեթե հետք չի թողել իր մասին և նրանից հետո Խեթական թագավորությունը տառացիորեն ջնջվել է պատմության թատերաբեմից: Այս հանգամանքը ներկայումս բացատրվում է մ.թ.ա. 1190 թ-ից Բալկանյան թերակղզուց ներխուժումներ սկսած այսպես կոչված «Ծովի ժողովուրդներ»-ի (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) մասայական ու չտեսնված ավերիչ արշավանքով, որոնք, ըստ Եգիպտոսի փարավոն Ռամզես III-ի (մ.թ.ա. 1184-1153) «Անալներ»-ի, կործանեցին Խեթական թագավորությունը և հենց նույն ժամանակ էլ 10 տարվա պաշարումից հետո գրավեցին Տրոյան: Այսպիսով Զարմայրի զոհվելու տարին ևս ճշգրիտ կերպով համընկնում է այն թվականի հետ, երբ ընկել է Տրոյան: Հետաքրքիր է նաև, որ ըստ Մխիթար Այրիվանցու Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբ ընկավ Տրոյան, իսկ. «Հռոմեացիների վրա թագավորեց Էնեյոսը (Էնեյոս (մ.թ.ա. 1179-1176) – Մ.Հ.)»[5]:

Սակայն հետազոտողների համար իրենից միշտ էլ իրենից որոշակի հանելուկ է ներկայացրել Մովսես Խորենացու հաղորդումն այն մասին, որ Արմենիի արքա Զարմայրը մարտնչել է Տրոյայի պատերի տակ... ղեկավարելով այդ թվում նաև եթովպիացիներից կազմված բանակը[6]: Այն որ Տրոյայի պաշտպանությանը մասնակցել են «արիմներ»-ը[7] Կիլիկիայից, փաստ է[8], այն մասին, որ Զարմայրի հետ եղել են նաև Հայ ռազմիկներ - ուղղակիորեն տեղեկացնում է Խորենացին, բայց... այնուհանդերձ, ի՞նչ եթովպիացիներ: Բանն այն է, որ եթե խոսքը գոնե եգիպտացիների մասին լիներ, էլի կարելի էր որոշակի վերապահումներով համաձայնել, բայց չէ՞ որ Եթովպիան Եգիպտոսից էլ հեռու է և այն երբեք էլ չի մասնակցել Եգիպտոսից հյուսիս գտնվող այլ երկրների գործերին: Կարելի է նույնիսկ փաստել, որ, կոպիտ ասած, Եթովպիան գործ ուներ միայն Եգիպտոսի հետ, իսկ Եգիպտոսից զատ էլ ոչ-ոք այլևս մեծ հաշվով չգիտեր Եթովպիայի մասին: Ակնհայտ է, որ այստեղ պետք է լինի որևէ այլ բացատրություն: Թույլ տանք մեզ կարծել, որ ստորև շարադրվածը գործնականում բացահայտում է «եթովպական առեղծված»-ը` լույս սփռելով մեր պատմության ամենաանբացատրելի հանելուկներից մեկի վրա:

Համաձայն Ա. Ի. Իվանչիկի, Տրոյական պատերազմի ժամանակ հիշատակվող «եթովպացիներ»-ը իրականում որևէ կապ չունեն Եգիպտոսից հարավ բնակվող եթովպացիների հետ, իսկ Իլիականում էլ չեն հիշատակվում որպես սևամորթներ[9]: Ավելին, ոչ միայն «եթովպ» բառն է հին հուներենում ունեցել «թխամաշկ» իմաստը, այլև «եթովպացի» հասկացությունը մինչև VI դարը ընդհանրապես չի ունեցել «սևամորթ» իմաստը և նրա տակ երբեք էլ նկատի չեն ունեցել բուն Եթովպիայի բնակիչներին: Օրինակ, Հիսիոդիոսի մոտ «եթովպացիներ»-ը առանձնացված են «սևամորթներից»[10]: Միայն VI դարից հետո է այդ բառը աստիճանաբար ձեռք բերել «ներկայիս եթովպացի» կամ «սևամորթ» իմաստը:

Հատկանշական է, սակայն, որ երբ նյութը ուսումնասիրում ենք ավելի խորությամբ, ի հայտ են գալիս նորանոր և ավելի հետաքրքիր մանրամասներ:

Այսպես, հին հույները համոզված էին, որ «եթողվպացիներ»-ը բնակվում էին ոչ թե հարավում, այլ արևելքում: Օրինակ, Հերոդոտոսը, հստակորեն տարբերակելով հարավում գտնվող «եթովպացիներ»-ից, հայտնում է արևելքում բնակվող «եթովպացիներ»-ի մասին: Իրենց հերթին Փոքր Ասիայում հաստատված փռյուգացիները բավականին երկար ժամանակ ցույց էին տալիս այն ճանապարհը, որով «եթովպացիներ»-ի բանակը շարժվել է Տրոյային օգնության, ինչը ևս ուղղակիորեն վկայում է այն մասին, որ վերջինս, անցնելով Փոքր Ասիայով որպես միջանկյալ մի երկրով, Տրոյային է մոտեցել արևելքից: Ավելին, հունական պատմական ավանդույթում Տրոյական պատերազմի ժամանակ հիշատակվող և այդ պատերազմում էլ զոհված «եթովպացիներ»-ի առաջնորդը, որը ստացել է «Մեմնոն» անունը, բնութագրվում է որպես շատ գեղեցիկ մի տղամարդ, որին, համաձայն Դիոդորոս Սիկիլացու, Ասորեստանի արքա «Տևտամոս»-ը ուղարկում է օգնության Տրոյային 10.000 «եթովպացիներ»-ից («թխամաշկեր»-ից) և 10.000 էլ ազգությունը չհստակեցված ռազմիկներից, ինչպես նաև 200 մարտակառքերից կազմված մի բավականին ազդու բանակով[11]: Նախորդ հեղինակից զատ այս մասին, թեև ավելի համառոտ, հայտնում է նաև Պլատոնը[12]: Մեմնոնը Տրոյայի պատերի տակ քաջաբար մարտնչում է, բայց ի վերջո ընկնում է թեսալացիների պատրաստած դարանը և զոհվում: Այլ հեղինակներ այս պատմության վերջը փոխանցում են մի քիչ այլ կերպ և հայտնում են, որ Մեմնոնը սպանում է հունական դյուցազուն Անտիլոքին, բայց ինքը զոհվում է ոչ թե դարանում, այլ Աքիլլեսի հետ մենամարտում: Այս կարծիքին է օրինակ Կվինտուս Զմյուռնացին, որի հեղինակած մի պոեմի համաձայն Մեմնոնը սպանել է 3 աքայացու, բայց զոհվել է Աքիլլեսի դեմ մարտում[13]:

Մեմնոնի մահից հետո Զևսը, տեսնելով Մեմնոնի մայր Հաոս[14] աստվածուհու թափած անմխիթար արցունքերը իր զոհված որդու համար (հին հույները հավատում էին, որ վաղորդյան ցողը հենց այս աստվածուհու արցունքներն էին), վերակենդանացնում է Մեմնոնին և դարձնում նրան անմահ: Ընդ որում հետաքրքիր է, որ հենց միայն թեկուզ իր անվամբ սեփական հայականությունը մատնող Հաոս աստվածուհին Տիտանյանների ցեղից էր, որոնցից էր նաև մեր Հայկը: Այսինքն ստացվում է, որ Մեմնոնի առնվազն մայրը հայ էր: Բայց ոչ հայ չէին նաև Մեմնոնի հնարավոր հայերը: Այսպես, և Մեմնոնի «պաշտոնական» հոր` «արիմներ»-ի առաջնորդ Տիֆոնի, և Հաոսի երկար տարիների սիրեկան, մեր Հայկ Աղեղնաձիգին[15] նույնացող Օրիոնի[16] առկայությունը ցանկացած դեպքում վկայում են, որ Մեմնոնի հայրը ևս եղել է հայ:

Ընդ որում հատկանշական է, որ «Մեմնոն»-ը իրականում անուն չէ, այլ ընդամենը մի բառ է, որը թարգմանաբար նշանակում է. «Արևելքի տիրակալ»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արիական տերության գոյության շրջանում ողջ Մերձավոր և Միջին Արևելքը փաստացի գտնվում էր Հայկազունիների տիրապետության տակ, որոնք էլ ըստ երևույթին ավանդաբար պահպանել էին երբեմնի իրական քաղաքական նշանակություն ունեցած իրենց տիտղոսը, «Մեմնոն» անունը, որով Արմենիի տիրակալ և Հայկազունիների իրավահաջորդ Զարմայրը հայտնի է դարձել հույներին, ավելի քան բացատրելի է:

Եվ այսպես.
• «եթովպացի» տերմինը մինչև VI դարը իրականում հավասար էր «թխամաշկ» հասկացությանը,
• «Մեմնոն»-ը հատուկ անուն չէ և թարգամանաբր նշանակում է. «Արևելքի տիրակալ»,
• Զարմայրը գլխավորել է «թխամաշկեր»-ի բանակը,
• «թխամաշկեր»-ի առաջնորդը Հաոս աստվածուհու, այսինքն` հայուհու որդի էր,
• «թխամաշկեր»-ի առաջնորդի հայրության հնարավոր երկու թեկնածուներն էլ անխզելի կապ ունեին հայերի հետ,
• Հայկը հայերի գլխավոր աստվածն էր,
• Տիֆոնը «արիմներ»-ի առաջնորդն էր,
• Մեմնոնի «պաշտոնական» հայրը Տիֆոնն էր,
• «թխամաշկեր»-ի առաջնորդը շատ գեղեցիկ էր,
• հայերն ունեցել են ընդգծված գեղեցկության տեր արքա, որն աստվածացվել է,
• «թխամաշկեր»-ի առաջնորդը զոհվում է Տրոյայի պատերի տակ` Աքիլլեսի դեմ մենամարտում կամ թեսալացիների պատրաստած դարանում,
• Զարմայրը, ըստ ենթադրություն-ցանկության, զոհվել է Աքիլլեսի դեմ մենամարտում,
• «թխամաշկեր»-ի առաջնորդը վերակենդանանում է,
• հայերն ունեն մահացող և վերակենդանացող, ընդգծված գեղեցկության տեր աստված,
• «թխամաշկեր»-ի առաջնորդը իր բանակը Տրոյա է տարել Փոքր Ասիայով, սակայն, թեև Տրոյա է ժամանել արևելքից, բայց նա չի եկել Փռյուգիայից կամ Կապադովկիայից,
• Մեմնոնը մասնակցել է Տրոյայի պաշտպանությանը, ընդ որում այդ դերը ստանձնել է Ասորեստանի արքա «Տևտամոս»-ի հանձնարարությամբ,
• Զարմայրը մասնակցել է Տրոյայի պաշտպանությանը, ընդ որում այդ դերը ստանձնել է Ասորեստանի արքա «Տևտամոս»-ի հանձնարարությամբ:

Հաշվի առնելով այս ամենը, կարելի է գալ համարձակ հետևության, որ փաստորեն ոչ միայն Խորենացին է հայտնում Զարմայրի մասին, այլ նաև Տրոյական պատերազմին Արմենիի արքայի մասնակցության մասին հարուստ տեղեկություններ են տալիս նաև հունական աղբյուրները[17]: Պարզ է դառնում, որ Զարմայրը ևս, որը հաշվի առնելով «Ծովի ժողովուրդներ»-ի արշավանքի աննախադեպ չափերը, իր և ասորեստանցիների ուժերով օգնում էր Տրոյային, նպատակ ունենալով արգելակել ներխուժողների հնարավոր հետագա արշավանքը դեպի Հայաստան և Ասորեստան, զոհվել է հենց ճշգրիտ այն տարում, երբ ընկել է Տրոյան:

Այսպիսով Զարմայրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը ևս բոլոր ծանրակշիռ հիմքերը տալիս է ասելու, որ Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի կողմից փոխանցվող տվյալները չափազանց մոտ են ճշմարտությանը:

________________________________________
[1] Բացառված չէ, որ ի դեմս «Տևտամոս»-ի մենք գործ ունենք Ասորեստանի հերթական արքա Նինուրտա-ապիլ-էկուլայի (մ.թ.ա. 1192-1180) հետ: Իրոք, եթե Մարական թագավորության արքա Ուվախշատրայի անունը հույները մեզ են փոխանցում անճանաչելիության աստիճան աղավաղված տեսքով («Կիաքսար»), իսկ հայկական պատմական ավանդույթն էլ այս արքային գիտի որպես «(Վ)Արբակես, ապա ինչու հանկարծ ակնհայտորեն «խոսող անուն» ունեցող Նինուրտա-ապիլ-էկուլան չի կարող դառնալ «Տևտամոս»: Հարկ է ավելացնել նաև, որ մ.թ.ա. XII դարի սկզբում Բաբելոնի ու Եգիպտոսի անկման ֆոնին Ասորեստանը Մերձավոր Արևելքում լրջագույն պայքար էր մղում գերիշխանության համար և մեծապես շահագրգռված էր «Ծովի ժողովուրդներ»-ի դեմ պայքարով:
[2] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 19:
[3] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 32:
[4] Ինչպես հայտնվում է ԱՄՆ գիտությունների ակադեմիայի պաշտոնական կայքէջում, Նյու-Յորքի Ռոկֆելերյան համալսարանի դասախոս Մարչելո Մանյասկոն և «Լա-Պլատա» աստղադիտարանի աշխատակից Կոնստանտինո Բայկոուզիսը կարողացել են հաշվարկել Ոդիսևսի վերադարձի տարեթիվը Իթաքա և եկել են եզրակացության, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 1178 թվականին (տես` http://grani.ru/Society/Science/m.138086.html): Այսպիսով պարզ է դառնում, որ Տրոյան ընկել է մ.թ.ա. 1180 թ-ին, իսկ Ոդիսևսի «Ոդիսական»-ը տեղի է ունեցել լիովին ողջամիտ ժամկետում` երկու տարում:
[5] Մխիթար Այրիվանցի «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն), ՍՊԲ 1869:
[6] Համարձակություն ենք վերցնում մեզ վրա պնդել, որ սույն առեղծվածի բացատրությունը առաջինն իրականացնում ենք հենց մենք:
[7] Մասնագետները գրեթե միակարծիք են, որ արիմները բնակվելիս են եղել Կիլիկիայում (տես` http://www.antiquitas.ru/arimy-arimi/): Արիմներին առաջինը հայերի հետ ուղղակիորեն կապեց Ի. Մարկվարտը: Կարծում ենք, որ «Արիմ» անվանումը ուղղակիորեն կապված է «Արմեն» անվանման հետ: Այսպես, «Արմա(ե)ն» տերմինը բառացիորեն նշանակում է «արիական մարդ»: "mаn" բառը առաջացել է պրոտո-գերմանական (արիական) *mannaz կամ *manwaz («մարդ») բառից, որը «մարդ» բառի ամենահին կիրառություններից մեկն է և հանդիպում է հնդեվրոպական լեգենդար «Manu» կերպարի տեսքով: Տերմինը կարելի է համեմատել օրինակ սանսկրիկտյան բառապաշարի կամ չեխական "mu" («մարդ, «տղամարդ») տերմինի հետ: Ավելացնենք, որ հին հայերենում եղել է տղամարդու «Մանվազ» անունը, որը և ամենայն հավանականությամբ հանդիսանում է պրոտո-գերմանական (արիական) *mannaz կամ *manwaz («մարդ») հիմքը: Այստեղ ավելորդ չէ հիշել նաև Մովսես Խորենացու կողմից հիշատակվող «Մանվազին, որը Հայկ Նահապետի սերնդից էր» (Գիրք 1, գլուխ 12):
[8] Տես` Իլիական, Բեոտիա, երգ II, տողեր 780-784:
[9] Иванчик А. И., Накануне колонизации. Северное Причерноморье и степные кочевники VIII-VII вв. до н. э. в античной литературной традиции, М.,-Берлин 2005, с. 23-25:
[10] Гесиод, Перечень женщин, фр.150 М.-У.
[11] Դիոդորոս Սիկիլացի, Գիրք 2, մաս 22:
[12] Платон, Сочинения в четырех томах, СПб, 2005, с. 167 (http://www.plato.spbu.ru/TEXTS/PLATO/new/Platon3_2.pdf).
[13] Квинт Смирнский. После Гомера II 666-679.
[14] Այս աստվածուհու անունը բխեցվում է նախահնդեվրոպական h-aus-os արմատից:
[15] Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека, Л. 1972, I 4, 4
[16] Կարծում ենք, որ անունը ի սկզբանե ունեցել է «Արիան» ձևը և նշանակել է արիների (հայերի) գլխավոր աստծուն` Հայկ Աղեղնաձիգին:
[17] Հատկանշական է, որ այս իրադարձություններում Հոմերոսը հայերին հիշատակում է ոչ թե որպես աքայացիների դաշնակիցներ, ինչը բնական կլիներ սպասել տխրահռչակ «Միգրացիոն տեսության» հիմնավորված լինելու դեպքում, այլ` որպես Տրոյայի պաշտպաններ ու Բալկանյան թերակղզուց ներխուժած աքայացիների հակառակորդներ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:48 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 13
Շավարշ II-ից մինչև Ամբակ II (մ.թ.ա. 1180-883)


Շավարշ II-ից մինչև Ամբակ II Հայկազունի արքաների մասին շատ բան հայտնի չէ: Հայկազունիների իշխանությունը Հայաստանում շարունակում էր կրել խորհդանշական բնույթ, իսկ առաջին դերերում, որպես հետնորդ քաղաքական ասպարեզից հեռացած Միտանիի և Հայա(սա)յի թագավորությունների, աստիճանաբար հայտնվում էր Արարատյան թագավորությունը: Այնուհանդերձ կարծում ենք, որ այստեղ ևս կարիք կա մի շարք պարզաբանումների:

Մխիթար Այրիվանցին, խոսելով Պերճի մասին[1], հայտնում է, որ նա ապրեց Իսրայել-Հուդայի թագավորության արքա Դավթի օրոք: Սակայն Միխիթար Այրիվանցու աշխատության այդ մասի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ նա, ի դեպ հիմնվելով Մովսես Խորենացու վրա, վերոհիշյալ Պերճի անվան տակ նույնացրել է երկու տարբեր անձնավորությունների` Պերճ I-ին (մ.թ.ա. 1137-1102) և նրա թոռ Պերճ II-ին (մ.թ.ա. 1075-1035): Ընդ որում հենց այս պատճառով էլ զգալով, որ այս «միացյալ Պերճ»-ը ինչ-որ «չափազանց շատ է ապրել»[2], Այրիվանցին նրան կոչել է Երկարակյաց: Սակայն իրականությունը թվում է այլ է, քանզի ըստ Չամչյանի նախ Զարմայրից հետո թագավորել է Շավարշ II-ը, իսկ հետո` գոյություն են ունեցել «Պերճ» անունով երկու արքաներ` պապ և թոռ: Ակնհայտ է, որ խոսքը այստեղ վերաբերվում է Պերճ II-ին (մ.թ.ա. 1075-1035), որը թեև մի քանի տասնամյակ շուտ է թագավորել, քան Իսրայել-Հուդայի թագավորության արքա Դավիթը (մ.թ.ա. մոտ 1012-972), սակայն այս անգամ մեր հեղինակի խոսքերը պետք է հասկանալ այն իմաստով, որ նա նկատի ունի ժամանակակիցություն ոչ թե ըստ գահակալման տարիների, այլ ըստ երկու անձնավորությունների ապրած ժամանակի: Բանն այն է, որ մեր Պերճ II-ի թագավորության վերջին տարիները գրեթե համընկնում են դեռևս արքա չդարձած Դավթի կյանքի սկզբնական տարիների հետ (Դավիթը արքա դարձավ 20 տարեկանում` այսինքն ծնվել էր մ.թ.ա. մոտ 1032 թ-ին) և այստեղ «օրոք» խոսքը կրկին, իհարկե որոշակի վերապահումով, նկատի ունենալով ավելի շուտ «դարաշրջանային համընկնում»-ը, տեղին է:

Ասորեստանի արքա Թուկուլտի-Նինուրտա II-ը (մ.թ.ա. 890-884), մ.թ.ա. 885 թ-ին Տիգրիսի գետահովիտ-Ծոփքի սահման երթուղով իրականացնելով հերթական արշավանքը, մ.թ.ա. 885 թ-ի Ամիդի ճակատամարտում ընդհարվում է մի բանակի հետ, որի առաջնորդի անունը իր թողած արձանագրություններում նշում է որպես Ամբելա: Նույն Ամբելայի մասին հայտնում է նաև Ասորեստանի հաջորդ արքա Ասսուրնաձիրպալ II-ը (մ.թ.ա. 884-860) Նեմրութ-Կալախում գտնված տաճարի ավերակների վրա թողած արձանագրության երկրորդ սյունակում` ճանաչելով նրան «Զաման»-ի (գուցե «Արմանի»-ի) արքա: Այս Ամբելան ևս կրկին զարմանալի ճշգրտությամբ համընկնում և անկասկած նույնանում է Արմենիում այդ ժամանակ ըստ Չամչյանի (Խորենացին նրան չի հիշատակում) իշխող Ամբակ II-ի հետ (մ.թ.ա. 910-883):

________________________________________
[1] Մխիթար Այրիվանցի «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն), ՍՊԲ 1869:
[2] Խորենացին, ինչպես նաև Այրիվանցին չեն նշում Շավարշ II-ին (մ.թ.ա. 1180-1137) և նրանց մոտ «միացյալ Պերճը» անմիջապես հաջորդում է Զարմայրին (մ.թ.ա. 1194-1180), իսկ իրեն էլ, ըստ Խորենացու, հաջորդում է Արբունը (մ.թ.ա. 1102-1075):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:50 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 14
Կախպակից մինչև Փառնակ II (մ.թ.ա. 883-765)


Մ.թ.ա. IX դարում Արարատյան թագավորությունը, շնորհիվ տաղանդաշատ Արամ II-ի[1] (մ.թ.ա. 883-840) վարած եռանդուն քաղաքականության, այնքան ամրապնդվեց, որ մի քանի տասնամյակ հետո նրա հաջորդները իրենց գերագահության տակ միավորեցին նաև Արմենիի թագավորությունն ու ստեղծեցին արդեն գրեթե ողջ Հայաստանն ընդգրկող հզոր և միացյալ մի թագավորություն, հայոց մի պետություն, որին հավասար, մասշտաբների տեսակետից, դեռևս չէր եղել Հայաստանում Արիական տերության ու Հայոց թագավորության փլուզումից հետո, և որը հաջորդ հարյուրամյակում պետք է ստեղծեր Հայկական Չորրորդ գերիշխանությունը: Արարատյան թագավորության կազմում Արմենիի միավորվելուց հետո Հայաստանում գերագահությունն արդեն նաև դե-յուրե անցավ Արարատյան գահակալներին, թեև Արմենիում շարունակում էին կառավարել Հայկազունիները: Վերջիններս, չհամակերպվելով այս փաստի հետ, հաճախ էին ընդվզում Արարատյան տիրակալների դեմ (մ.թ.ա. 771, 761, 751, 673, 656 թթ.):

Այսպիսով, այն բանից հետո, երբ լայնածավալ նվաճումներ սկսած և եռանդուն քաղաքականություն վարող Արարատյան թագավորության հզոր արքա Սարդուր II-ը (մ.թ.ա. 765-735) իր գահ բարձրանալուց անմիջապես հետո, օգտվելով Փառնակ II-ի մահից, վերջնականապես իր գերագահությունը հաստատեց նաև Արմենիում և այն մտցրեց Արարատյան թագավորության կազմի մեջ, պետք է դադարած համարել Արմենիի Հայկազունիների արքայացանկի հիշատակումը, ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, թե տոհմը վերացել է (ուղղակի այն դադարել է արքայական տիտղոս կրել), և այն պետք է կրկին վերսկսած համարել մ.թ.ա. 673 թ-ից, երբ, չնայած Արարատյան թագավորության և Ասորեստանի արշավանքին, Արմենին Հսկայի (մ.թ.ա. 673-664) օրոք ձեռք բերեց անկախություն` վերջնականապես դուրս գալով Արարատյան թագավորության կազմից մ.թ.ա. 656 թ-ին: Այս թվականից սկսած տեղում իշխող Հայկազունիները կրկին սկսեցին կրել արքայական տիտղոսներ:

Վերը նշված հանգամանքը, կարծում ենք, մեզ օգնում է լուսաբանել Հայոց հնագույն պատմության ամենամեծ հանելուկներից ևս մեկն ու պատասխանել այն հարցին, թե այդ ինչպե՞ս հանկարծ ստացվեց, որ Արարատյան թագավորության փայլուն ժամանակաշրջանը և նրա հզոր արքաները Մովսես Խորենացու երկում նույնիսկ ակնարկված էլ չեն: Այս կապակցությամբ կարծում ենք, որ խնդիրը դրված է քաղաքական հարթության վրա, որն էլ իր արտացոլումն է գտել պատմական երկերում:

Մ.թ.ա. IX դարում, երբ Արարատյան գահակալները սկսեցին հավակնել գերիշխանության համահայաստանյան մակարդակով, վերջիններս լուրջ հակասությունների մեջ մտան Արմենիում ժառանգաբար իշխել շարունակող Հայկազունիների հետ: Ճիշտ է, ինչպես արդեն ասվեց, մ.թ.ա. XVII դարի կեսերից սկսած Հայկազունիների գերագահությունը Հայաստանում մեծապես ձևական բնույթ էր կրում, բայց այնուհանդերձ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն պահպանվում էր և Արմենիի Հայկազունիները, ի տարբերություն նույն Մերովինգների, չէին համակերպվել իրավիճակի հետ ու միայն հարմար առիթի էին սպասում իր միասնականությունը կորցրած Հայոց թագավորությունը իրենց ղեկավարությամբ կրկին միավորելու համար: Սակայն սկզբում տեղի ունեցավ հակառակը և համահայաստանյան գերիշխանության ձգտող Արարատյան թագավորության գահակալները մ.թ.ա. 765 թ-ին ոչ միայն գործնականում հենց իրենք միավորեցին Հայաստանը, այլև` իրենց ուղղակի գերիշխանությունը տարածեցին նաև Արմենիի վրա: Արդեն ասվել է, թե ինչ աստիճան անհանդուրժող էին տրամադրությունները Արմենիում Արարատյան գահակալների նկատմամբ և պատահական չէ, որ այս թագավորությունը Արարատյան թագավորության կենտրոնական իշխանության դեմ ամենահամառ պայքար մղած թագավորությունների կամ իշխանությունների շարքում էր:

Իրավիճակը փոխվեց մ.թ.ա. VII դարի երկրորդ կեսին, երբ Արմենիի գահակալները, օգտվելով Արարատյան թագավորության գահակալների քաղաքական թուլությունից, ի վերջո կարողացան դե-ֆակտո վերականգնել իրենց գերագահությունը Հայաստանում, իսկ մ.թ.ա. 612 թ-ին էլ հասան այդ իրավունքի միջազգային ճանաչմանը[2]: Ակնհայտ է, սակայն, որ նույնիսկ դրանից հետո էլ Հայկազունիները չէին կարող թույլ տալ իրենց մոռանալ երկար դարեր տևած տոհմական թշնամությունը, մանավանդ որ քաղաքական տեսակետից ևս դա չէր կարող ճիշտ համարվել: Արդյունքում Արարատյան թագավորության գերագահության տարիները և նույնիսկ գահակալների հիշատակը ենթարկվեցին գիտակցական մոռացության, ինչն էլ իր արտացոլումը գտավ կրկին ամբողջովին Հայկազունիների հսկողության տակ վերադարձած պաշտոնական (մեհյանական) պատմագրությունում: Ընդ որում Արարատյան գահակալների և Արարատյան դարաշրջանի նկատմամբ ատելությունը Հայկազունիների մոտ ակնհայտորեն այնքան ուժեղ էր, որ վերջիններս խուսափեցին հենց նոր ավարտված դարաշրջանին նույնիսկ բացասական պատմական արտացոլում տալուց:

Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ հայոց գրավոր-մատենագիր պատմագրությունը հաջողությամբ «մոռացավ» սեփական պատմության կարևորագույն դարաշրջաններից մեկը[3]:

________________________________________
[1] Հայոց թագավորության նույն անունը կրող արքաներին տարբերակող հերթական համարների հարցը գրականության մեջ դեռևս միանշանակ լուծում չի ստացել: Տարբեր մասնագետներ առաջարկվում են տարբեր համակարգեր: Ընդ որում յուրաքանչյուր համակարգ, հիմք ընդունելով Հայոց թագավորության սկզբնավորման իր ժամանակը, սեփական ցուցակի մեջ մտցնում կամ հանում է որևէ մի արքայի: Տողերիս հեղինակը հիմք է ընդունել արքայի դե-ֆակտո համահայկական նշանակությունն ունենալը և ոչ միայն «դե-յուրե» այլ նաև ավելի շատ դե-ֆակտո «Հայոց թագավոր» լինելու հանգամանքը: Հարցին մոտենալով այս տեսանկյունից և հաշվի առնելով Արամ I Մեծի առկայությունը, կարծում ենք որ լիովին արդարացի ու հիմնավորված է համահայկական հերթական այս պետության արքա «Արամե»-ին կոչել Արամ II:
[2] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 21:
[3] Հարկ է ավելացնել, որ այստեղ մենք գործ չունենք ինչ-որ մի ինքնին բացառիկ երևույթի հետ: Լրիվ նույն կերպ Սասանյանների պաշտոնական պատմագրությունը իր ժամանակին հաջողությամբ «մոռացավ» հետաքեմենյան հսկայական դարաշրջանը ու հատկապես Պարթևական երկարատև թագավորության գոյության փաստը (մ.թ.ա. 331 - մ.թ. 226 թվականներ):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 00:55 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 15
Հսկայից մինչև Հրաչյա (մ.թ.ա. 673-590)


Մ.թ.ա. 656 թ-ին Հայկազունիները վերջնականապես անջատվեցին Արարատյան թագավորությունից, իսկ մ.թ.ա. 612 թ-ին էլ հասան նրան, որ Հայաստանի նկատմամբ դե-ֆակտո արդեն կես դար իրենց պատկանող գերագահությունը ստացավ նաև միջազգային կամ դե-յուրե ճանաչում: Արդյունքում Արմենին, դառնալով Արարատյան թագավորության քաղաքական հետնորդը, կրկին իր տիրապետության տակ միավորեց Հայաստանի մեծագույն մասը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ոչ ուշ, քան երկու տասնամյակ անց միջազգային հարաբերություններում «Արարատ կամ Արարատյան թագավորություն» հասկացությանը փոխարինում է «Արմենի(ա) կամ Արմենիայի թագավորություն» հասկացությունը[1]: Այս կապակցությամբ պետք է կրկին անդրադառնալ Միքայել Չամչյանի բերած Հայկազունիների արքայացանկին:

Ուշադիր ուսումնասիրությունը այս անգամ մեզ բերում է հետևության, որ այստեղ Չամչյանը առաջին անգամ որոշակիորեն սխալվել է: Մասնավորապես, Հսկան և նրա որդի Պարույր Հսկայորդին Միքայել Չամչյանի մոտ տեղավորված են մ.թ.ա. 765-700 թ-երին, որից հետո առաջ են բերված նաև Արմենիի հաջորդ գահակալների կառավարման տարիները: Սակայն անառարկելի է, որ Պարույր Հսկայորդին (մ.թ.ա. 656-612)[2] ըստ Մովսես Խորենացու մասնակցել է Նինվեի գրավմանը, ինչը տեղի է ունեցել մ.թ.ա. 612 թ-ին[3]:

Չամչյանի մասամբ սխալվելը իմ կարծիքով բացատրվում է նրանով, որ վաստակաշատ մխիթարիստին հայտնի չի եղել վերևում արդեն իսկ քննարկված պատճառներով Արարատյան թագավորության «մոռացված» լինելու հանգամանքը և նրա թվացել է, թե Հայկազունիները գերագահության իրավունքով շարունակել են իշխել Հայաստանում անընդհատ: Սակայն Չամչյանը կամ այն աղբյուրը, որից նա օգտվել է, հաշվի չեն առել, որ նախ Հայկազունիները քննարկվող ժամանակաշրջանում դե-ֆակտո իշխել են Հայաստանի միայն մի մասում (Արմենիում), և հետո` որ նրանց արքայական իշխանությունը, ինչպես արդեն ասվեց, Փառնակ II-ի (մ.թ.ա. 805-765) մահից հետո վերացել է 92 տարով:
Այսպիսով, հաշվի առնելով Հայկազունիների կողմից համահայաստանյան գերիշխանության դե-յուրե կորստի ժամանակաշրջանը, հիմք ընդունելով Արմենիի կողմից կրկին անկախության նվաճման տարեթիվն ու հաշվելով Հայկազունի հերթական արքաների իշխելու թվականները ըստ Չամչյանի փոխանցած փաստացի տարիների` պարզվում է, որ ամեն ինչ կրկին իր տեղն է գտնում համաշխարհային-պատմական իրադարձությունների ֆոնին:

Եվ այսպես, Հայկազունիների գահացանկը հիշյալ ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Հսկա (մ.թ.ա. 673-664)
2. Անդարի զորավար (մ.թ.ա.664-656)
3. Պարույր Հսկայորդի Հսկայի որդի (մ.թ.ա. 656-612)
4. Հրաչյա որդի (մ.թ.ա. 612-590)

Համաձայն Մովսես Խորենացու` Պարույր Հսկայորդին մասնակցել է Նինվեի գրավմանը, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 612 թ-ին: Ընդ որում ըստ Պատմահոր այս արքան ժամանակակիցն է եղել Մարական թագավորության արքա Կիաքսարին , ինչպես նաև Բաբելոնի արքա Նաբոպալասարին (մ.թ.ա. 626-605): Այսպիսով Պարույր Հսկայորդու գահակալման տարիները կրկին լիովին համապատասխանում են Ասորեստանի անկման հետ կապված իրադարձություններին: Հատկանշական է, որ նույն իրավիճակն է նաև Արմենիի հաջորդ արքայի` Հրաչյայի, պարագայում, որը ժամանակակիցն է Բաբելոնի արքա Նաբուգոդոնասորին (մ.թ.ա. 605-556) [4]:

________________________________________
[1] Աստվածաշունչ, Երեմիա, գլուխ 51, մաս 27: Ինչպես և նախորդ օրինակում, նույն տերմինը, որպես փոխարինող «Արարատ» տերմինին, հանդիպում է նաև Բեհիստունյան արձանագրությունում:
[2] Մ.թ.ա. 664-656 թվականներին Արմենին մի վերջին անգամ ենթարկվեց Արարատյան թագավորությանը և այստեղ իշխեց Անդարի զորավարը:
[3] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 21:
[4] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 22:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 01:00 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 16
Փառնվազ II-ից մինչև Վահե (մ.թ.ա. 590-331)


Դատելով ըստ ամենայնի` Փառնվազ II-ից մինչև Հայկակ II-ը ներառյալ Արմենիում 21 տարով (մ.թ.ա. 590-569) հաստատվել է խառն ու անկայուն վիճակ, երբ երկրի տարբեր մասերում միաժամանակ իշխել են մի քանի արքաներ: Անուղղակի կերպով այս հետևությունը կարող են հաստատել օրինակ Քսենոֆոնի տեղեկությունները, ըստ որի Երվանդ I Սակավակյացի (մ.թ.ա. 569 - մոտ 552, 565 - մոտ 552` ձևականորեն[1]) իշխանությունը հիմնականում տարածվում էր միայն Հայոց թագավորության հարավային շրջանների վրա[2]: Կարծում ենք, որ Փառնվազ II-ը (մ.թ.ա. 590-569` մի մասում), Պաճույճը (մ.թ.ա. 590-577` մի մասում), Կոռնակը (մ.թ.ա. 590-535` մի մասում), Փավոսը (մ.թ.ա. 590-582` մի մասում) և Հայկակ II-ը (մ.թ.ա. 590-554` մի մասում) այս կամ այն պատճառով գահակալել են միմյանց զուգահեռ կամ էլ առնվազն գոնե ձևականորեն հավակնել են Հայոց թագավորության գահին: Իհարկե, ընդունում ենք, որ այս ամենը, հիմք ունենալով ընդամենը միայն Քսենոֆոնի մի քանի ակնարկները, մեծապես մնում է ենթադրության մակարդակին, սակայն այլ բավարար բացատրություն առայժմ չկա, քանի որ հաստատ են և Հրաչյայի (մ.թ.ա. 612-590) գահակալության ավարտի, և Երվանդ I Սակավակյացի գահակալության սկզբի տարիները:

Երվանդ I Սակավակյացի և Տիգրան I-ի (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522) գահակալման տարիները ևս լիովին համապատասխանում են այլ աղբյուրներից հայտնի իր ժամանակի քաղաքական իրադարձությունների պատկերին: Մասնավորապես, Քսենոֆոնի կողմից «Կյուրոպեդիա»-ում հայտնվող տվյալները իրենց լիակատար հաստատումն են ստանում և Մովսես Խորենացու կողմից հայտնված տեղեկություններով, և Միքայել Չամչյանի կողմից նշվող գահակալման տարիներով: Խնդիրը բավականին քննարկված է ու երևի թե այստեղ կարիք էլ չկա այն ենթարկել առանձնահատուկ վերլուծության[3]: Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ թերևս միայն «Երվանդունիների հիմնխանդրին»:

Ընդունված է կարծել, որ մ.թ.ա. VI դարի կեսերից սկսած Հայոց թագավորությունում իշխանության է եկել մի տոհմ, որն անվանել է «Երվանդունիներ» անունով: Այս պնդումը, սակայն, իր հիմքում ունի թերւս միայն հայտնի հաղորդումը Երվանդ I Սակավակյացի տիրապետության մասին և հիմնված է այս արքայի զուտ անվան վրա: Սակայն միայն այս հանգամանքը հիմք ընդունելով հետևություններ անել անձի տոհմական պատկանելիության մասին սխալ է: Օրինակ, Ֆրանսիայում տիրել են «Լյուդովիկոս» («Լուի») անունով 18 արքաներ, որոնք, սակայն, պատկանել են արքայական չորս տարբեր գահատոհմերի: Այսինքն զուտ «Երվանդ» անունով արքայի առկայության պարագայում խոսել գահատոհմի փոփոխության մասին կարծում ենք հիմնավոր չէ և այս պարագայում Խորենացու տեղեկությունները այն մասին, որ Հայոց թագավորությունում շարունակել են իշխել Հայկազունիները, կրկին արժանահավատ են:

Կարելի է կարծել, որ, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 521 թ-ին Արմենիի թագավորությունը բաժանվեց երեք մասի և Հայկազունիների գլխավորած Մեծ Հայքի թագավորությունից զատ առաջացան նաև արդեն որպես սատրապություններ հանդես եկող Փոքր Հայքն ու Կիլիկիան, իսկ Մեծ Հայքի թագավորությունն էլ Մարաստանի ու Պարսից թագավորությունների հետ միասին կազմեց Աքեմենյանների տերության հենասյունները ներկայացնող Արիական եռադաշինքը[4], Փոքր Հայքում շարունակեցին իշխել այն անձիք, որոնք իրականում եղել են սատրապներ և հաճախ սխալմամբ համարվել են իշխած ողջ Հայաստանում (Հիդարնես I (մ.թ.ա. 519 - մոտ 500), Հիդարնես II (մ.թ.ա. մոտ 500-460), Հիդարնես III (մ.թ.ա. մոտ 460-430), Արտաշիր (մ.թ.ա. մոտ 430 - ուղ. 404), Երվանդ (մ.թ.ա. 404-360), Դարեհ Կոդոմանոս (մ.թ.ա. 360-337), Միթրդատ (մ.թ.ա. 337-331, մ.թ.ա. 331 - մոտ 325` Փոքր Հայքի արքա)), իսկ Մեծ Հայքում իշխանությունը շարունակեց պատկանել Հայկազունիներին:

Վերջում ավելացնենք միայն, որ իրենց լիովին հիմնավորված տեղերում են նաև և որպես Վիշապաքաղ հայտնի Հայոց արքա Վահագնը (մ.թ.ա. 522-493), և վերջին Հայկազունի արքա Վահեն (մ.թ.ա. 351-331): Վահագն արքան հայտնի է ամենից առաջ որպես ռազմի և քաջության աստվածացված մի կերպար, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, հաշվի առնելով, որ հենց այս արքայի օրոք ընթացավ Բեհիստունյան արձանագրությունում իր արտացոլումը գտած Հայ-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 521-520): Այս պատերազմի հիմնական իրադարձությունները գրականության մեջ լայնորեն քննարկված են այդ թվում նաև տողերիս հեղինակի կողմից[5] և այստեղ կարիք չկա դրանց նորից անդրադառնալու: Ավելացնենք միայն, որ ժամանակակիցների վրա հսկայական տպավորություն թողած հենց այս իրադարձությունները հիմք հանդիսացան քաջարի այս արքայի աստվածացման համար, ընդ որում աստվածացման` հենց «ռազմական ուղղվածությամբ»:

Ինչ վերաբերվում Վահեին, որի գահակալման ժամկետը, ըստ Միքայել Չամչյանի, վերջանում է մ.թ.ա. 331 թ-ին, ապա ամեն ինչ կրկին իր ճշգրիտ հաստատումն է ստանում և վերջնականապես հաստատում է և Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի արտահայտած դիրքորոշումների հիմնավորվածությունը. հենց մ.թ.ա. 331 թ-ին էր, որ, համաձան Մովսես Խորենացու, Վահե արքան ընկավ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ տրված ճակատամարտերից մեկում[6], որից հետո Հայկազունիների տոհմը սպառվեց և Մեծ Հայքի արքա հռչակվեց Գավգամելայի ճակատամարտում աչքի ընկած Երվանդը` Երվանդ II-ը (մ.թ.ա. 331 - մոտ 323)` Երվանդունիների արքայական գահատոհմի իրական հիմնադիրը[7]

________________________________________
[1] Հաշվի առնելով մ.թ.ա. 565 թ-ով թվագրվող Կյուրոսի արշավանքը դեպի Հայաստան և այդ ընթացքում Տիգրանի ակտիվ դերակատարությունը` կարելի է ենթադրել, որ հոր թագավորության վերջին տարիներին Տիգրանը եղել է նրա գահակիցը:
[2] Քսենոֆոն «Կյուրոպեդիա, Երևան, 2000, գիրք 3:
[3] Քսենոֆոն «Կյուրոպեդիա, Երևան, 2000:
[4] Մանրամասն տես` Օհանյան Մ. Ս., Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքը և Հայաստանը, Երևան, 2003:
[5] Տես` Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 4, Երևան, 2007, էջ 20-21:
[6] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 31: Այս կապակցությամբ արտահայտվել են տարբեր կարծիքներ և մասնավորապես մատնանշվել է Իսոսի ճակատամարտը, որոնք, սակայն, քննարկվող թեմայի տեսանկյունից էական չեն: Մեր կարծիքով Հայկազունի վերջին արքան զոհվել է մ.թ.ա. 331 թ-ի հոկտեմբերի 1-ի Գավգամելայի ճակատամարտում:
[7] Գահատոհմը զբաղեցրել է Մեծ Հայքի թագավորության գահը մ.թ.ա. 331 - մոտ 247 և 212-201 թվականներին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 01:01 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վերջաբանի փոխարեն


Սույն գրքում փորձ արվեց վերականգնել Հայկազունիների ակնառու տոհմի պատմությունը և, կիրառելով մեր կողմից առաջարկված Համադրման մեթոդը, ցույց տալ վերջինիս իրական տեղն ու դերը տարածաշրջանի պատմության համայնապատկերում: Աշխատանքում ցույց տրվեց, որ, որոշակի ճշգրտումներով, իրական-պատմական են ոչ միայն Հայկազունի արքաները, այլև իրականությանը համապատասխանում են նաև Միքայել Չամչյանի կողմից մատնանշված` նրանց գահակալության տարիները:

Հոդվածը փոքրիկ մի փորձ է վերականգնելու Հայոց հնագուն պատմության կարևորագույն դրվագներից մեկը, ինչպես նաև ցույց տալու Հայկազունիների փառահեղ տոհմի իրական տեղն ու դերը Հայոց հնագույն պատմության համայնապատկերում:

Մհեր Հակոբյան
Երևան
05.05.2012 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 17 июн 2012, 22:14 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Երվանդունիներ=Հայկազունիներ ????

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 18 июн 2012, 22:14 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ален джан, в чем состоит Ваше удивление?

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 19 июн 2012, 16:39 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
Ален джан, в чем состоит Ваше удивление?

Վահե Հայկազունին վերջին թագավորն եր, նա չուներ զավակներ,ինչպես Երվանդունիները սերվեցին նրանից՞

{Երվանդ (մ.թ.ա. 404-360)}????

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 19 июн 2012, 18:15 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24370
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այդ Երվանդը արքա չէ, նա սատրապ էր: Երվանդունիները շատ մեծ հավանականությա խնամիական կապե ունեին Հայկազունիների հետ, այդքան բան...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айказуни: Забитый царский род...
СообщениеДобавлено: 24 июн 2012, 14:39 
Не в сети

Зарегистрирован: 14 апр 2012, 16:09
Сообщений: 319
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Լիօն ջան, իսկ ոնց է վերաբերվում գիտական միտքը քո այս գրքին?


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 65 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB