Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 27 май 2018, 14:52

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 95 ]  На страницу Пред.  1 ... 3, 4, 5, 6, 7  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:16 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 4
Վաղարշ I (114-144) և
Տիգրան VII Սոհեմոս (144-161, 164-186)


Տրայանոսի Արևելյան արշավանքից հետո արևելքում վերահաստատվեց մինչ այդ գոյություն ունեցող ուժերի հավասարակշռության վիճակը, իսկ Մեծ Հայքի թագավորության գահին էլ վերջնականապես հաստատվեց Սանատրուկի որդի Վաղարշ I-ը: Այս արքայի գահակալմամբ փաստորեն, ինչպես Պարթևական թագավորության պարագայում, վերջնականապես տեղի ունեցավ սերնդափոխությունը նաև Մեծ Հայքի թագավորության գահին հաստատված Արշակունիների գահատոհմում, ընդ որում այս անգամ ևս մեծապես դեր խաղաց հենց կանանցի գիծը: Իրոք, Մեծ Հայքի թագավորության գահին Վաղարշ I-ի հաստատումով փաստորեն ստեղծվեց մի վիճակ, երբ շարունակեց իշխել մորական կողմով Արշակունի, իսկ հորական կողմով առայժմ անհայտ, բայց միանշանակ բարձրատոհմիկ ծագում ունեցող Սանատրուկի սերունդը, որը թագավորության ղեկն իր ձեռքում էր պահելու արդեն մինչև վերջինիս անկումը: Այս առումով կարծում եմ, որ Մեծ Հայքի թագավորության գահին վերջնականապես ամրապնդված Երկրորդ սերնդի Արշակունիների տոհմի հիմնադիր պետք է համարել ոչ թե Տրդատ I-ին, այլ՝ Սանատրուկին: Կարելի է կարծել, որ թերևս հենց այս հանգամանք է հիմք տվել Մեծ Հայքի թագավորությունում Սանատրուկի կերպարի որոշակի փառաբանմանն ու ընդգծմանը, ինչի ապացույցն, այլ տեղեկությունների թվում, մենք տեսնում ենք նաև նրանում, որ այս արքայի դամբարանն ամենամեծն ու ամուրն է եղել[1]:

144 թ-ին Վաղարշ I-ի մահվանից հետո Մեծ Հայքի թագավորության գահին բազմեց Տիգրան VII Սոհեմոսը: Ընդունված է համարել, որ Տիգրան VII Սոհեմոսը Վաղարշ I-ի որդին չէր, այլ շառավիղն էր Հեմսի արքայատոհմի: Այս պնդումն իր հիմքում ունի ըստ էության միայն II դարի պատմիչ Յամբելիքոսի հաղորդումը, որը ավելորդ չեմ համարում ստորև մեջբերել ամբողջությամբ, ընդ որում այս խոսքերը մեզ են հասել ըստ IX դարի բյուզանդական գրականագետ Փոտի հավաքածուի. <Այս հեղինակը հայտնում է>,- գրում է Փոտը,- <որ ինքը, թեև բաբելոնացի է և գիտակ է մոգական գործի, բայց այնուհանդերձ նաև հելլենիստական լավ կրթություն ունի, ընդ որում նրա ծաղկուն տարիքը համըկնում է Սեհոմոսի ժամանակների հետ՝ Սոհեմոսի, որի Աքեմենյանների ու Արշակի որդին էր, ուներ արքայական նախնիներ, դարձավ Հռոմի սենատի անդամ և նույնիսկ կոնսուլ, իսկ հետո կրկին բազմեց Մեծ Հայքի գահին: Ահա հենց սա էր Յամբելիքոսի լավ ժամանակը, ինչպես նա ինքն է ասում: Նա ասում է, որ այդ ժամանակ հռոմեացիների վրա իշխում էր Անտոնիոսը, որը, այն բանից հետո, երբ իր գլխավոր զորավար, եղբայր ու յուրային Վերոսին ուղարկեց պարթևների դեմ պատերազմի, Յամբելիքոսն ինքը գուշակեց այդ պատերազմի և սկիզբը, և ավարտը, քանզի Վոլոգեսն իրոք փախավ Եփրատից ու Տիգրիսից անդին, իսկ պարթևական ավագանին դարձավ հռոմեացիներին ենթակա>: Այսպիսով խիստ անորոշ են հիմքերը, որոնք թույլ են տալիս ասելու, որ Տիգրան VII Սոհեմոսը հենց Հեմսի արքայական տան ներկայացուցիչն էր, քանզի առկա է ուղղակի մի սեղմ ու անորոշ հաղորդում <Սոհեմոս> անվան տեսքով: Դրան հակառակ, սակայն, նույն հեղինակի մոտ առկա են հստակ տեղեկություններ, որ այս գահակալն ուներ արքայական նախնիներ: Արդյունքում կարծում եմ, որ թերևս չկա և ոչ մի լուրջ հիմք մերժելու այն տեսակետը, որ Տիգրան VII Սոհեմոսը եղել է Վաղարշ I-ի որդին, ընդ որում <Սոհեմոս> մականունն էլ կարող է ունենալ ամենատարբեր բացատրություններ և կապ չունենալ <Հեմս> տեղանվան հետ: Այս առումով հատկանշական է, որ Տիգրան VII Սոհեմոսին Մեծ Հայքի թագավորության գահին հաջորդած նրա որդին ևս կրում էր <Վաղարշ> անունը՝ <պապի անունը փոխանցվում է թոռանը> հայերի մոտ ընդունված սկզբունքով[2]:

_________________________________
[1] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 4, գլուխ 24:
[2] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 65:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:18 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Տիգրան VII Սոհեմոսի օրոք էր, որ հերթական անգամ առաջին պլան եկավ իբերական խնդիրը:

Բանն այն է, որ Տիգրան VII Սոհեմոսը, գահ բարձրանալով Հռոմի աջակցությամբ, արդյունքում խզեց Մեծ Հայքի ու Պարթևական թագավորությունների ավանդական դաշինքն և սկսեց մեծապես դաշնակցել հենց իր հզորության գագաթնակետին գտնվող Հռոմեական կայսրության հետ: Իր հերթին Փարսման II Խիզախի (116-150) օրոք ռազմա-քաղաքական վերելք ապրող Իբերիայի թագավորությունն ինքն ևս ավելի ու ավելի էր հակվում Հռոմեական կայսրության օգնությամբ ինքնուրույն քաղաքականություն վարելուն և Պարթևական թագավորության ազդեցությունից դուրս գալուն: Այսպիսով ստեղծված իրավիճակում հռոմեամետ կողմնորոշում որդեգրած Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունները լրջորեն սահմանափակեցին Պարթևական թագավորության ազդեցությունը հյուսիսում և, որպես հետևանք, Պարթևական թագավորության քաղաքական ակտիվությունն ուղղվեց յուրօրինակ այս համադաշնության դեմ:

Արդյունքում 150 թ-ին Փարսման II Խիզախը զոհ գնաց դավադրությանը, նրա կին, որ Վաղարշ I-ի աղջիկ Գադանան իր փոքրահասակ որդու հետ միասին ապաստանեցին Մեծ Հայքի թագավորության տարածքում, իսկ Իբերիայի թագավորության գահին էլ հաստատվեց սպանվածի պապի պապի եղբոր թոռան թոռ Միհրդատ II-ը (150-155): Հայ-հռոմեական շահերի նման կոպիտ ոտնահարումը ստեղծված բացառիկ պայմաններում չէր կարող անպատասխան մնալ և արդյունքում 155 թ-ին գահի թեկնածու, Փարսման II Խիզախի որդի Գադամի գլխավորած Իբերիայի ու Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը մտավ Իբերիայի թագավորության տարածք, որտեղ Ռեխի ճ-մ-ում (Հյուսիս-արևելյան Իբերիա, Լիախվի գետի ափին) հաղթեց Միհրդատ II-ի գլխավորած Իբերիայի ու Պարթևական թագավորությունների միացյալ բանակին[1]: Միհրդատ II-ը զոհվեց, իսկ Գադամը (մոտ 155-158) հռչակվեց Իբերիայի թագավորության արքա:

Վերևում արդեն խոսվեց այս ժամանակաշրջանում տարածաշրջանում առկա ուժերի դասավորության մասին, իսկ այս դեպքում ըստ էության ստեղծվել էր մի վիճակ, երբ Միհրդատ II-ի գահ բարձրանալով Իբերիայում մի քանի տարով խիստ ուժեղացել էր Պարթևական թագավորության ազդեցությունը՝ ի վնաս Հռոմի և այդ ժամանակ նրա դաշնակից Մեծ Հայքի շահերի: Դրա փոխարեն այժմ, Միհրդատ II-ի գահընկեց լինելով և Գադամի գահ բարձրանալով, Իբերիայում կրկին ուժեղանում էին Հռոմի ու Մեծ Հայքի դիրքերը:

_________________________________
[1] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:20 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մեր կողմից ուսումնասիրվող ժամանակաշրջանի հետ կապված հաջորդ հարցը, որ անհրաժեշտ է քննարկել, վերաբերում է 161-165 թվականների պատերազմական գործողություններում հռոմեական բանակի թվաքանակի հարցին: Այս առումով թերևս վերլուծությունն արժե սկսել 161 թ-ի գարնանը տեղի ունեցած Եղեգի ամրոցի ճ-մ-ով, որի արդյունքում Փոքր Ասիայում գտնվող հռոմեական բանակը ըստ էության ոչնչացավ:

Վերոհիշյալ ճակատամարտում[1] հռոմեական բանակը կազմված էր հետևյալ լեգեոններից.

ա) 6 լեգեոններից.
1. IV Scythica[2],
2. IX Hispana[3],
3. XII Fulminata[4],
4. XV Apollinaris[5],
5. XVI Flavia[6],
6. XXII Dejotariana[7]:

բ) Կապադովկիա պրովինցիայից հավաքված մոտ 23.000 դաշնակից ռազմիկներից:

Վերոգրյալի կապակցությամբ ավելորդ չեմ համարում անել ևս մի քանի պարզաբանումներ, քանի որ սկզբնաղբյուրներում հիշատակված լեգեոնների մասին հստակ տեղեկատվություն չկա և մենք ավելի շատ հիմնվում ենք վերլուծության վրա ըստ երկրորդական հատկանիշների:

«Օգոստոսյան լեգեոն»-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում որևէ հիմք առ այն, որ հայ-պարթևական ներխուժման դեմն առնելու համար ուժերը կենտրոնացրած հռոմեական փոքրասիական բանակի լեգեոնները մարտադաշտ են ելել ոչ լրիվ կազմով, ուղղակի չկա, հատկապես եթե հաշվի առնենք, որ XII Fulminata-ն և XV Apollinaris-ը դեպի արևմուտք էին հետ քաշվել հենց Մեծ Հայքի թագավորության տարածքից: Իր հերթին, հարկ է նշել, որ IX Hispana-ն տեղակայված էր Կապադովկիայում, իսկ հռոմեական բանակի հրամանատար Սեվերիանոսն ինքը հենց այս պրովինցիայի կառավարիչն էր, այնպես որ այս լեգեոնի առկայությունը ևս գործնականում ապացուցված է: Մնացած լեգեոններից IV Scythica-ն և XVI Flavia-ն համապատասխանաբար տեղակայված էին Զևգմայի գետանցումի մոտ, ինչպես նաև Սամոսատում, ընդ որում սա ևս Հայաստան է, այս տարածքները ևս ենթակա էին հարվածի և գտնվում էին մարտական գործողությունների թատերաբեմում, այնպես որ այս երկու լեգեոնների մասնակցությունը մարտական գործողություններին ևս խիստ հավանական է կարծել: Ինչ վերաբերում է XXII Dejotariana-ին, ապա այս առումով հատկանշական է հենց այն փաստը, որ Սեվերիանոսն ինքը գալաթացի էր կամ, իր ժամանակի լեզվով ասած, արդեն հռոմեացած գալաթացի կամ գալլո-հռոմեացի, իսկ հիշատակված լեգեոնը, ստեղծված Գալաթիայի տետրարխ Դեյոթարոս I Գալաթացու (մ.թ.ա. 73-41), կողմից, ավանդականորեն համարվում էր հենց գալաթացիների լեգեոն:

Այսպիսով կարելի է պնդել, որ այս ճակատամարտում հռոմեական բանակը կազմում էր 66.000 ռազմիկ, որից մոտ 41.000 լեգեոներ և մոտ 25.000 դաշնակից:

_________________________________
[1] Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 71, գլուխ 1, 2; Լուկիանոս «Ալեքսանդր կամ կեղծ մարգարե», գլուխ 27; Լուկիանոս «Ինչպես գրել պատմություն», գլուխ 2, 14, 18, 21, 25, 26; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 15; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 64:
[2] 161 թ-ին տեղաբաշխված էր Զևգմայի գետանցումումում:
[3] 161 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում:
[4] 161 թ-ին տեղաբաշխված էր Վաղարշապատում:
[5] 161 թ-ին տեղաբաշխված էր Վաղարշապատում:
[6] 161 թ-ին տեղաբաշխված էր Սամոսատում:
[7] 161 թ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:22 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
162 թ-ի գարնանը, հարվածն ուղղելով արդեն Ասորիքին, հայ-պարթևական դաշինքը վերսկսեց ռազմական գործողությունները: Սրա արդյունքը եղավ Անտիոքի ճ-մ-ը[1], որը ևս ավարտվեց հռոմեական բանակի պարտությամբ: Սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված նաև այս ճակատամարտին մասնակցած հռոմեական բանակի թվաքանակը, որը կարելի է պարզել միայն առկա տվյալների վերլուծության արդյունքում:

Եղած տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է, որ այս ճակատամարտին մասնակցել են Հռոմի միայն այն լեգեոնները, որոնք այդ ժամանակ տեղաբաշխված էին Ասորիքում, իսկ 162 թ-ին Ասորիքում էին գտնվում հետևյալ լեգեոնները.

1. II Trajana[2],
2. III Cyrenaica[3],
3. III Gallica[4],
4. VI Ferrata[5],
5. X Fretensis[6]:

Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում Ասորիքում Հռոմն ուներ 5 լեգեոն, որոնց կազմում ընդգրկված էր 34.130 լեգեոներ: Կարելի է ենթադրել, որ այս պայմաններում Ասորիքի կառավարիչ Կոռնելիուսի տրամադրության տակ, տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 30.000 լեգեոներ: Իր հերթին Հռոմի հարավ-արևելյան պրովինցիաներից կարող էր հավաքվել նաև մոտ 20.000 դաշնակից ռազմիկ:

Այսպիսով կարելի է պնդել, որ այս ճակատամարտում հռոմեական բանակը կազմում էր 50.000 ռազմիկ, որից մոտ 30.000 լեգեոներ և մոտ 20.000 դաշնակից:

_________________________________
[1] Հուլիոս Կապիտոլիոս «Օգոստոսների կենսագրություններ», «Մարկոս Անտոնիոս փիլիսոփա», մաս 8:
[2] 162 թ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում:
[3] 162 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավ-արելքում:
[4] 162 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում:
[5] 162 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում:
[6] 162 թ-ին տեղաբաշխված էր Երուսաղեմում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:25 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
163 թ-ին, ցանկանալով կրկին իր կողմը թեքել հաջողությունը մղվող ռազմական գործողություններում, պաշտոնական Հռոմը, Արևելքում կուտակեց զգալի ուժեր:

Ըստ մեզ հասած տվյալների 163 թ-ին սկիզբ առած և մինչև 165 թ-ը շարունակված Արևելյան արշավանքին իրենց մասնակցությունն են բերել հետևյալ լեգեոնները.

1. I Minervia[1],
2. II Adiutrix[2],
3. II Italica[3],
4. II Trajana[4],
5. III Augusta[5],
6. III Cyrenaica[6],
7. III Gallica[7],
8. III Italica[8],
9. IV Flavia[9],
10. IV Scythica[10],
11. V Macedonica[11],
12. VI Ferrata[12],
13. X Fretensis[13],
14. X Gemina[14],
15. XII Fulminata[15],
16. XIV Gemina[16],
17. XV Apollinaris[17],
18. XVI Flavia[18],
19. XXII Primigenia[19],
20. XXX Ulpia[20]:

Այսպիսով քննարկվող արշավանքին մասնակցել են 20 լեգեոններ 136.520 լեգեոներ հաստիքային կազմով: Այս պայմաններում տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, գործող բանակում կարող էր ընդգրկված լինել մոտ 130.000 լեգեոներ: Իր հերթին Հռոմի արևելյան պրովինցիաներից կարող էր հավաքվել ևս մոտ 50.000 դաշնակից ռազմիկ:

Այսպիսով կարելի է պնդել, որ Մեծ Հայքի, իսկ հետո արդեն Պարթևական թագավորության տարածք ներխուժած հռոմեական բանակը կազմում էր մոտ 180.000 ռազմիկ, որից մոտ 130.000 լեգեոներ և մոտ 50.000 դաշնակից: Այս առումով ընդամենը միայն ավելացնենք, որ ուժերի այս հարաբերակցությունը ընդհանուր առմամբ պահպանվեց նաև հետագայում և, ընդհուպ մինչև III դարի վերջը, խոշոր Արևելյան արշավանքներում Հռոմեական կայսրությունը ներառում էր մոտավորապես այսքան ուժեր:

_________________________________
[1] 163 թ-ին տեղաբաշխված էր Ներքին Գերմանիայում:
[2] 163 թ-ին տեղաբաշխված էր Պանոնիայի հյուսիս-արևելքում:
[3] Ստեղծվեց 162 թ-ին և միանգամից ուղարկվեց արևելք:
[4] 163 թ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում:
[5] 163 թ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում:
[6] 163 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավ-արելքում:
[7] 163 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում:
[8] Ստեղծվեց 162 թ-ին և միանգամից ուղարկվեց արևելք:
[9] 163 թ-ին տեղաբաշխված էր Վերին Մեզիայում:
[10] 163 թ-ին տեղաբաշխված էր Զևգմայի գետանցում:
[11] 163 թ-ին տեղաբաշխված էր Դակիայում:
[12] 163 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում:
[13] 163 թ-ին տեղաբաշխված էր Երուսաղեմում:
[14] 163 թ-ին տեղաբաշխված էր Ներքին Գերմանիայում:
[15] 163 թ-ին տեղաբաշխված էր Մելիտեում:
[16] 163 թ-ին տեղաբաշխված էր Վերին Մեզիայում:
[17] 163 թ-ին տեղաբաշխված էր Սատաղում:
[18] 163 թ-ին տեղաբաշխված էր Սամոսատում:
[19] 163 թ-ին տեղաբաշխված էր Ներքին Մեզիայում:
[20] 163 թ-ին տեղաբաշխված էր Վերին Գերմանիայում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:30 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Եվ վերջապես քննարկվող ժամանակաշրջանի վերաբերյալ իմ դիտարկումներն ամփոփելիս ավելորդ չեմ գտնում անդրադառնալ նաև Մովսես Խորենացու կողմից հիշատակվող <Տիգրան Վերջին>-ի խնդրին: Այս կապակցությամբ Պատմահայրը հայտնում է. <Տիրանին հաջորդում է նրա եղբայր Տիգրան վերջինը, որ հայոց վրա թագավորեց պարսից Պերոզ թագավորի չորրորդ տարում: Նա երկար ապրեց, քառասուներկու տարի, բայց ոչ մի արիության գործ ցույց չտվեց, որ արժանի լիներ հիշատակելու, բայց մի հույն աղջկանից կալանավորվեց այն ժամանակ, երբ վախճանվեց հռոմեացիների Տիտոս երկրորդ թագավորը, որ կոչվեց Անտոնինոս Ավգուստոս, և պարսից Պերոզ թագավորն արշավեց հռոմեացիների իշխանության վրա, որի պատճառով և Պերոզ կոչումն ստացավ, որ նշանակում է հաղթող, որովհետև նա առաջ հունարեն լեզվով կոչվում էր Վաղեգեսոս, իսկ թե պարսկերեն ինչպես էին կոչում` չգիտեմ: Արդ` երբ Պերոզն Ասորիքի վրայով ասպատակում էր պաղեստինացիների կողմերը, նրա պատճառով և նրա հրամանով մեր Տիգրանն էլ ասպատակեց Միջերկրայքը, որտեղ և կալանավորվեց մի աղջկանից, որ իշխում էր այդ կողմերում, մինչև Ղուկիանոս կեսարը Աթենքում շինում էր մեհյանը: Սա Պերոզի մեռնելուց հետո մեծ զորքով Միջերկրայք գալով նվաճեց Հայաստանն և արձակեց Տիգրանին: Նա Տիգրանին կին տվեց իր ազգական Ռոփի կույսը, որին Տիգրանը Հայաստան դառնալիս արձակեց իր մոտից, իսկ նրանից ծնված չորս պատանիներին նախարարական ցեղի վերածեց, նրանց մոր Ռոփիի անունով Ռոփսյան կոչելով, որպեսզի Արշակունի չկոչվեն, իսկ նրանցից առաջինին այդ նախարարության նահապետ նշանակեց>[1]:

Վերոհիշյալ հաղորդումը, չնայած իր ուշագրավ բնույթին, մեծապես մնացել է ստվերում, քանզի կարծես թե ինքստինքյան ընդունվել է, որ այս դեպքում այս կամ այն կերպ, սակայն խոսքը կարող է վերաբերել Տիգրան II Մեծին: Կարծում եմ, սակայն, որ այստեղ կան ավելի ուշագրավ մանրամասներ, քան թվում է առաջին հայացքից:

Ամենից առաջ նշենք, որ իր աշխատանքի վերոհիշյալ հատվածով Մովսես Խորենացին, ի վերջո հրաժեշտ տալով այն մեծ ժամանակագրական սխալին, որը թույլ էր տվել իր երկի 2-րդ գրքում ու որի մասին մանրամասն խոսվեց վերևում, կրկին վերադառնում է ժամանակագրական ճիշտ և հիմնավոր ուղուն, որից այլևս չի շեղվում: Այսպիսով հիշատակվող հաղորդումն ինքնին հանդիսանում է կարծես մի ջրբաժան, որը սահմանափակում է Պատմահոր ժամանակագրական սխալմունքի հատվածն և որից հետո Մովսես Խորենացու հաղորդումները կրկին ժամանակագրական առումով կոռեկտ տեսք են ստանում: Հարկ է նաև ավելացնել, որ վերոհիշյալ հատվածը պարունակում է ինքնին բացառիկ տեղեկությունների մի անբողջություն Տիգրան VII Սոհեմոսի մասին, որի վերաբերյալ տվյալներն այնքան աղքատիկ են հունա-հռոմեական աղբյուրներում: Եվ վերջապես հատկանշական է, որ Պատմահայրը, թեև սեղմ և հայկական <պատուհանից>, բայց այնուհանդերձ մեզ է փոխանցում հայկական կողմից տեսակետը 161-165 թվականներին մղված մարտական գործողությունների վերաբերյալ, երբ միանգամից պարզ է դառնում և այն հանգամանքը, որ հռոմեական կողմը անհաջողություններ է կրել պատերազմի սկզբնական փուլում, և այն հանգամանքը, որ դրանից հետո հաջողությունն ի վերջո կրկին եղել է հռոմեական ուժերի կողմում, որոնց ներկայացուցիչն էր նաև Տիգրան VII Սոհեմոսը: Այս առումով հետաքրքիր է, որ, որպես պարթևական կամ պարսից արքա Պատմահայրը հիշատակում է <Պերոզ>-ին, ի դեմս որի հանդես է գալիս Պարթևական թագավորության արքա Վաղարշ III-ը (128-192), որը հայտնի էր իր <Պերոզ> մականունով, իսկ որպես Հռոմի տիրակալ՝ <Ղուկիանոս>-ին, որը ոչ այլ ոք է, քան Հռոմեական կայսրության համակայսր և Արևելքում մղվող ռազմական գործողությունների գլխավոր հրամանատար Լուցիոս Վերոսը: Ողջ վերոգրյալի կապակցությամբ Պատմահայրը թերևս սխալվել է միայն մեկ կետում՝ զարգացող իրադարձություններում Տիգրան VII Սոհեմոսը դաշնակից էր ոչ թե Պարթևական թագավորությանը, այլ՝ Հռոմեական կայսրությանը, և <Միջերկրայք>-ը ասպատակեց ոչ թե ի կատարումն դաշնակցության Պարթևական թագավորության արքայի, այլ՝ Հռոմի կայսեր:

Վերոգրյալի կապակցությամբ հետաքրքիր է, որ Տիգրան VII Սոհեմոսը, ըստ Պատմահոր, թագավորել է 42 տարի[2]: Արդյունքում, եթե ընդունենք մեր պատմագիտության մեջ համընդհանուր տարածում գտած այն տեսակետը, որը Տիգրան VII Սոհեմոսը բազմել է Մեծ Հայքի թագավորության գահին 144 թ-ին, ապա նրա իշխանության վերջին տարին կլինի 186 թ-ը[3]:

Այսպիսով ողջ վերոհիշյալ հատվածը հերթական անգամ ցույց է տալիս այն հանգամանքը, որ Մովսես Խորենացու երկի 2-րդ գիրքն այնուհանդերձ սերտորեն կապված է համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հետ, չի հակասում և լրացնում է դրանց:

_________________________________
[1] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 64:
[2] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 64:
[3] Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1971, էջ 781-781։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:54 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 5
Վաղարշ II (186-206)


Մեծ Հայքի թագավորության հերթական արքա Վաղարշ II-ի գահակալության շրջանի մասին տվյալները, թեև կցկտուր են, բայց ընդհանուր առմամբ լավ են ուսումնասիրված: Այս առումով կարծում եմ, սակայն, որ բաց է մնացել թերևս միայն հերթական այն հակամարտության լուսաբանումը, որը տարածաշրջանի առաջատար ուժերը ևս մեկ անգամ մղեցին Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու համար:

«Քարթլիս-Ցխովրեբա»-ում բերված և իմ կողմից նկատի ունեցվող դրվագը մեր պատմագիտությունն ուշադրությանը հերթական անգամ չի արժանացել ըստ երևույթին վրացական աղբյուրի հիմնական թերության` վերջինիս ժամանակագրական անորոշության, իսկ հաճախ էլ անախրոնիզմների պատճառով, սակայն այն, որ Իբերիայի արքա Համազասպ II-ը (161-189) սպանվել է այս ճակատամարտում, թույլ է տալիս քիչ թե շատ հստակորեն ասել նրա թվականը: Հետաքրքիր այս իրադարձությունն իր հերթին ցույց է տալիս տարածաշրջանում առկա ուժերի հերթական վերադասավորությունը: Բանն այն է, որ Հռոմի և Մեծ Հայքի աջակցությամբ գահ բարձրացած Գադամի թոռ Համազասպ II-ը, Իբերիայի թագավորության համար ապահովելով երկարատև խաղաղություն և հաղթանակ տանելով Ալանական թագավորության նկատմամբ, իր իշխանության վերջում հասել էր մեծ հզորության: Այս պայմաններում, ցանկանալով դուրս գալ Հռոմեական կայսրության ազդեցության ոլորտից, վերջինս սկսել էր մեծապես վարել պրոպարթևական քաղաքականություն:

Նկարագրված ժամանակաշրջանում Մեծ Հայքի թագավորության արքան էր սկզբում Տիգրան VII Սոհեմոսը, իսկ հետո էլ՝ վերջինիս հաջորդած նրա որդի[1] Վաղարշ II-ը, որը վարվող քաղաքական գծի առումով ևս հանդիսացավ հոր ժառանգորդը՝ շարունակելով վարել պրոհռոմեական քաղաքականություն: Հենց վերջին հանգամանքով էլ բացատրվում է արշավանքին հռոմեական բանակի մասնակցությունը, քանի որ Մեծ Հայքի արքան հռոմեամետ կողմնորոշում ուներ և բնականաբար կայսրությունը պետք է աջակցեր ռազմական օգնություն ցույց տալու մասին նրա խնդրանքին՝ դրանով իսկ հասնելով նրան, որ, Իբերիայի արքա հռչակելով Վաղարշ II-ի որդի Արևին` Ռևին (189-216), Իբերիան ենթարկի Մեծ Հայքի թագավորությանը, իսկ միջնորդավորված ձևով՝ նաև Հռոմին: Այս առումով հատկանշական է, որ Համազասպ II-ն ինքը ռազմական աջակցություն ստացավ Պարթևական թագավորության կողմից, սակայն արդյունքն այնուհանդերձ եղավ ոչ նրա օգտին[2]:

Համազասպ II-ի մահով և Իբերիայի թագավորության գահին Ռևի հաստատումով նույն գահատոհմի շրջանակնում տեղի է ունենում սերնդափոխությունը նաև Վրաց Արշակունիների արքայատոհմում, երբ Առաջին սերնդի Արշակունիներին հաջորդում է Երկրորդ սերունդը: Վրաց Արշակունիների Երկրորդ սերունդը Իբերիայի թագավորությունում իր իշխանությունը պահպանեց մինչև 253 թ-ը՝ այդ ընթացքում հանդիսանալով Մեծ Հայքի թագավորության հավատարիմ դաշնակիցը:

Հարկ է ավելացնել, որ սկզբնաղբյուրներում ընդհանրապես չի նշվում այս իրադարձություններին մասնակցած հռոմեական բանակի թվաքանակը, որը կարելի է պարզել միայն առկա տվյալների վերլուծության արդյունքում: Եղած տեղեկատվության վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ այս իրադարձությանը մասնակցել են Հռոմի միայն այն լեգեոնները, որոնք այդ ժամանակ իրենց հիմնական մասով տեղաբաշխված էին Մեծ Հայքի թագավորության տարածքում և կոչված էին ռազմական օժանդակություն ապահովել Վաղարշ II-ին, իսկ այդ լեգեոններն երկուսն էին.

1. XII Fulminata[3],
2. XV Apollinaris[4]:

Այսպիսով կարելի է պնդել, որ այս իրադարձություններում հռոմեական բանակը կազմում էր մոտ 13.000 ռազմիկ:

_________________________________
[1] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 65:
[2] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 57:
[3] II դարի երկրորդ կեսում տեղաբաշխված էր Վաղարշապատում:
[4] II դարի երկրորդ կեսում տեղաբաշխված էր Վաղարշապատում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:02 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 6
Խոսրով I Մեծ (206-253)


Համաշխարհային պատմության և վերջինիս հատկապես հին դարերին վերաբերվող ժամանակաշրջանի կապակցությամբ տարբեր իրադարձությունների լուսաբանմանը բաժին է հասել տարբեր ճակատագրեր: Այս առումով հետաքրքիր է, որ որոշ իրադարձություններ, իրենց իրական ընդգրկմամբ և ռազմա-քաղաքական հետևանքներով լինելով անհամեմատ ավելի մեծ, իրականում ավելի սահմանափակ արտացոլում են ստացել սկզբնաղբյուրներում, քան դրան ոչ այնքան արժանի իրադարձությունները: Համեմատության համար, օրինակ, հիշատակենք իրենց ընդգրկմամբ անհամեմատելի Քսենոֆոնի Բյուրաց նահանջը, ինչպես նաև Հռոմեական կայսրության 163-165 թվականների Արևելյան արշավանքը: Իրոք, եթե առաջինի պարագայում մենք գործ ունենք ըստ էության տեղական բնույթ ունեցող մի իրադարձության հետ, որը որևէ ռազմա-քաղաքական էական փոփոխության կամ պատմական հետևանքի չի բերել, ապա երկրորդի դեպքում տարածաշրջանային ռազմա-քաղաքական հիմնական երկու ախոյաններից մեկը ստացավ ծանր մի հարված, որը մեծապես կանխորոշեց հետագա Մերձավոր ու Միջին Արևելքում ուժերի հետագա դասավորվածությունը: Այս առումով հետաքրքիր է, սակայն, որ, եթե Քսենոֆոնի Բյուրաց նահանջի պատմությունը շարադրված է գրեթե օրերի կտրվածքով և անչափ մանրամասն, ապա Հռոմեական կայսրության 163-165 թվականների Արևելյան արշավանքի մասին մեզ է հասել անհամեմատ սուղ տեղեկատվություն, ընդ որում հաճախ նույնիսկ՝ պատահականության շնորհիվ:

Առկա որոշակիորեն անարդար իրադրության մեջ մեղքի իրենց բաժինն ունեն ամենից առաջ իհարկե սկզբնաղբյուրները, որոնք, ամենատարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, դրանք նկարագրում են տարբեր կերպ: Իր դերն ունի նաև վերևում մի քանի անգամ քննարկված <եվրոպակենտրոնություն>-ը, քանզի, ինչքան հեռու է իրադարձության ծավալումը Եվրոպայի տարածքից և ինչքան քիչ է այն ազդեցություն ունեցել Եվրոպայի վրա, այդքան էլ հատվածական է նաև նրա լուսաբանումը եվրոպական սկզբնաղբյուրներում ու այդքան էլ քիչ է ցանկությունը լուսաբանել դրանք: Այս ամենի մասին կարելի է երկար խոսել, սակայն իմ նպատակն այս պահին այդ չէ, այլ ես ընդամենը ցանկացա նկարագրել ընդհանուր իրավիճակը, մինչ խոսք կբացեմ նման անհարկի մոռացված երևույթներից մեկի մասին:

Խոսքը վերաբերում է III դարում գոյություն ունեցած Հայկական մի գերիշխանության մասին, երբ Մեծ Հայքի թագավորությունը վերջինիս ակնառու գահակալներից մեկը հանդիսացող Խոսրով I Մեծի օրոք մի վերջին անգամ ձեռք բերեց տերության մակարդակ, ընդ որում նույն այդ գերիշխանությունն ինչպես ստեղծվեց այս գահակալի ջանքերով, այնպես էլ անցավ պատմության գիրկը վերջինիս մահվան հետ միասին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:05 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մինչև առաջ անցնելը, սակայն, փորձենք հասկանալ, թե ով է եղել Մեծ Հայքի թագավորության արքան Վաղարշ II-ից հետո և երբ է կառավարել այս տիրակալը: Մովսես Խորենացին հայտնում է, որ Վաղարշ II-ի մահվանից հետո. <Թագավորությունն առնում է նրա Խոսրով որդին՝ պարսից Արտավան թագավորի երրորդ տարում>: Վաղարշ II-ի թագավորությունը տևել է 20 տարի, ընդ որում վերջինս, ըստ Խորենացու, մահացել է Պարթևական թագավորության արքա Արտավան V-ի (204-224) թագավորության 3-րդ տարում[1]: Ներկայումս, Արտավան V-ի թագավորության սկզբի ժամանակահատվածը, այսինքն այն ժամանակահատվածը, երբ նա սկսեց գահակալական պայքարը և արքա էր դեռևս մեծապես միայն ձևականորեն, վիճելի է, սական Մովսես Խորենացու հաղորդումները օգնում են պարզաբանել այդ հանգամանքը, քանի որ, եթե Վաղարշ II-ը մահացել է և նրա հաջորդը գահին է բազմել 206 թ-ին, ապա Արտավան V-ի գահակալման, գուցե ձևական, առաջին տարին կարող է լինել 204 թ-ը: Այս առումով հետաքրքիր է, որ, ըստ Պատմահոր, Խոսրով I Մեծը գահակալել է 48 տարի, իսկ այդ պարագայում, հաշվելով 206 թ-ը ներառյալ, ամեն ինչ ամենայն ճշգրտությամբ գտնում է իր տեղը՝ Հայոց այս մեծագույն արքան սպանվել է 253 թ-ին:

Հաջորդելով հորն և ծանր պարտության մատնելով Բասիլական և Ալանական թագավորություների միացյալ բանակին՝ Խոսրով I Մեծը, որը մինչ այդ իր գերիշխանության տակ ուներ նաև Իբերիայի թագավորությունն ի դեմս այստեղ իշխող իր եղբայր Ռևի, դաշնակցային պարտավորություններ պարտադրեց նաև Բասիլական ու Ալանական թագավորություներին՝ ըստ էության ստեղծելով հյուսիսային պետությունների հզոր մի համադաշնություն:

Գրականության մեջ ընդունված է կարծել, որ Խոսրով I Մեծը իշխել է մինչև 216 թ-ը, որից հետո Մեծ Հայքի թագավորության գահին բազմել է Տրդատ անունով նրա որդին, որին էլ սովորաբար կոչում են Տրդատ II: Իմ ուսումնասիրությունները, սակայն, չեն հաստատում այս հանգամանքը: Իրոք, վերջին հետևությունը հիմնված է ըստ էության միայն Դիոն Կասսիոսի մի քանի, ինչպես նաև Զոնորասի մեկ հաղորդման վրա և բացարձակապես անտեսում է բազմաթիվ ու մանրամասն այն տեղեկությունները, որոնք առկա են հայկական աղբյուրներում ի դեմս Մովսես Խորենացու և Դավիթ Հռոմեացու[2] երկերի, որոնցում հստակորեն խոսվում է Խոսրով I Մեծի գործունեության մասին մինչև 253 թ-ը:

Դիոն Կասսիոսը հայտնում է. <Արդ՝ Անտոնինոսը (Հռոմի կայսր Անտոնիոս Կարակալլան (211-217) – Մ.Հ.) խաբելով Օսրոենեի Ավգարոս թագավորին, համոզեց նրան իբրև բարեկամի գալ իր մոտ, որից հետո նրան ձերբակալելով կալանավորեց և այդպիսով Օսրոենեն, որը մնացել էր առանց թագավորի, հպատակեցրեց, իսկ Հայոց թագավորին, որը վեճի մեջ էր իր որդիների հետ, բարեկամական նամակներով նույնպես կանչեց, իբր նրանց հաշտեցնելու պատրվակով, բայց սրանց հետ ևս վարվեց այնպես, ինչպես Ավգարոսի հետ: Սակայն հայերը չհանդուրժեցին նրան, այլ դիմեցին զենքի, ու այլևս նրանցից ոչ ոք երբևիցե ոչ մի բանում նրան չէր հավատում, այնպես, որ նա գործով սովորեց, թե որքան վնասաբեր է կայսեր համար խաբեությամբ վերաբերվել բարեկամներին>[3], որից հետո ավելացնում է. <Այնուհանդերձ Հայոց թագավորի դեմ նրա մղած պատերազմը ևս, ինչպես ասել եմ, դադարեց, երբ Տիրիդատեսը ընդունեց Մակրինոսի կողմից իրեն ուղարկված թագը, ինչպես նաև մորը, որին Տարավտասը տասնմեկ ամիս պահել էր բանտում, ինչպես նաև ստացավ այն ողջ ավարը, որ տարված էր Հայաստանից և բոլոր այն երկրները, որ նրա հայրը ձեռք էր բերել Կապադովկիայում. Նա հույս ուներ նաև ստանալու այն փողը, որ ամեն տարի ուղարկում էին հռոմեացիները>[4]: Իր հերթին Զոնորասը, նկատի ունենալով արդեն 253 թ-ի վիճակը, հայտնում է. <Նորից սրա (Հռոմի կայսր Գալլոսի (251-253) – Մ.Հ.) ժամանակ սկսեցին պարսիկների խլրտումներն և նրանք նվաճեցին Հայաստանը: Այս երկրի Տրդատ թագավորը փախավ, իսկ նրա որդիները մեկնեցին Պարսից կողմերը>[5]:

Ահա այս հաղորդումների հիման վրա և կրկին չարաբաստիկ <եվրոպակենտրոնության> ազդեցության տակ է, որ որպես անառարկելի ճշմարտություն ընդունվել է այն հանգամանքը[6], որ Խոսրով I Մեծը մահացել է հռոմեական գերության մեջ և Մեծ Հայքի թագավորության գահին նրան հաջորդել է Տրդատ II անունով մի արքա[7]:

Դիոն Կասսիոսի հաղորդումը, սակայն, իրականում այնքան էլ միանշանակ չէ, իսկ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տեղեկատվությունն էլ ավելի է խորացնում ոչ միանշանակությունը: Ամենից առաջ նշենք, որ հռոմեական պատմիչի մոտ ոչ մի խոսք չկա այն մասին, որ Խոսրով I Մեծը մահացել է հռոմեական գերության մեջ և այդ հանգամանքը ենթադրվել է ըստ երևույթին միայն այն բանի ազդեցության տակ, որ հայերի հետ հաշտության եզրեր փնտրելիս հռոմի նոր կայսրը թագ է ուղարկում Հայոց արքայի որդի Տրդատին, ինչպես նաև գերությունից ազատում է վերջինիս մորը, այն դեպքում, երբ Խոսրով I Մեծի մասին ոչինչ չի հայտնվում: Այս առումով թերևս կարելի է ենթադրել, որ, այո, թեև Խոսրով I Մեծը խաբեությամբ գերվել է, սակայն հետագայում ազատ է արձակվել կամ փախել է գերությունից, իսկ <…Հայոց թագավորի դեմ… մղած պատերազմը> դադարել է հռոմեական կողմի զիջումների, ինչպես նաև այն բանի արդյունքում, որ հռոմեական կողմը փորձ է կատարել գահի հակակշիռ ստեղծել ի դեմս Տրդատ արքայազնի, երբ, կարծես ի հակդրություն հոր, թագ է ուղարկվում որդուն: Այս առումով <Հայոց թագավոր>-ն իրականում Խոսրով I Մեծն է, այլ ոչ թե նրա որդի Տրդատը, ընդ որում բացառված չէ նաև, որ հայերի կողմից առկա է եղել որոշակի երկակի խաղ՝ հայր ու որդի ցուցադրել են գժտություն, որպեսզի հռոմեական կողմը, հիմք ընդունելով այդ հանգամանքը, հույս դնի Տրդատ արքայազնի վրա և, արդեն վերջինիս սիրաշահելու համար, ազատ արձակի նրա մորը: Իրոք, Տրդատը հետագայում որևէ կերպ չի հիշատակվում որպես արքա և Մեծ Հայքի թագավորությունը շարունակում է կառավարել Խոսրով I Մեծը: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սրանից մի քանի տասնամյակ անց ծնված իր որդուն Խոսրով I Մեծը կրկին կոչում է <Տրդատ> անունով, կարելի է կարծել, որ հոր ու որդու հարաբերությունները երբեք էլ ճգնաժամ չեն ապրել, իսկ իր նորածին որդուն էլ <Տրդատ> անունը տալը նպատակ է հետապնդել վառ պահել մինչ այդ երևի թե մահացած և հորը մեծ վիշտ պատճառած տարիքով ավելի ավագ որդու հիշատակը: Եվ վերջապես չպետք է աչքաթող անել, որ <…Հայոց թագավորը… հույս ուներ նաև ստանալու այն փողը, որ ամեն տարի ուղարկում էին հռոմեացիները>՝ խոսքը Կովկասյան անցումները պահպանելու համար նախատեսված գումարի մասին է, որը ստանում էր հենց Խոսրով I Մեծի հայր Վաղարշ II-ը: Ինչ վերաբերում է Զոնորասի հաղորդմանը, ապա այստեղ նկատի է ունեցվում արդեն Խոսրով I Մեծի մյուս որդի Տրդատը՝ Մեծ Հայքի թագավորության առաջին քրիստոնյա միապետը, որի <որդիներ>-ի մասին հաղորդումն ամենայն հավանականությամվ ավելի շատ ունի <հետևորդներ> կամ <տոհմակիցներ> իմաստը: Այս առումով հատկանշական է, որ հաղորդումն ունի նաև ներքին տրամաբանական թերություն, քանզի, եթե <Տրդատ>-ը իրոք <փախել> էր, ըստ ասվածի ներքին տրամաբանության, խուսափելով պարսկական սպառնալիքից, ապա նրա <որդիներ>-ը չէին կարող ապաստանել նույն պարսիկների մոտ:

Այսպիսով կարծում եմ, որ ճիշտ չէ, մի կողմ թողած հայ պատմիչների հաղորդումները, զուտ հռոմեական երկու պատմիչների ոչ միանշանակ տեղեկության հիման վրա անել պնդում քաղաքական ասպարեզից 216 թ-ին Խոսրով I Մեծի հեռանալու մասին՝ այս արքան ոչ միայն շարունակել է իշխել, այլև հետագայում կյանքի է կոչել բազում փառահեղ գործեր: Ասվածն ամփոփելու համար վերջում կրկին ավելացնեմ, որ, ըստ Մովսես Խորենացու, Խոսրով I Մեծը թագավորել է 48 տարի, ինչը, հաշված 206 թ-ից, լիովին հիմնավորված է, քանզի հաստատապես ընդունվում է, որ, ով էլ որ նա լինի, Հայոց հերթական արքայի մահը թվագրվում է 253 թ-ով[8]:

_________________________________
[1] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 65:
[2] Ըստ Ա. Մուշեղյանի արժեքավոր հետազոտության (««Ագաթանգեղոսի պատմություն» ստեղծման հանգամանքները, գրության ժամանակն և հեղինակի հարցը», ՊԲՀ, 2012, N 1, էջ 196-222) «Ագաթանգեղոսի» հեղինակությամբ հայտնի աշխատանքը իրականում ի սկզբանե IV դարի սկզբում հուներեն հեղինակել է հայազգի ժամանակագիր Դավիթ Հռոմեացին, որից հետո 410-ական թվականներին այն հայերեն է թարգմանել Սահակ Պարթևը, ընդ որում իրականում «Ագաթանգեղոս»-ը ոչ թե աշխատության հեղինակի անունն է, այլ՝ աշխատանքի վերնագիրը, իսկ պատմության վերնագիրը ունի «Ավետաբեր Գրիգոր Լուսավորչի պատմությունը» տեսքը:
[3] Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 78, գլուխ 12:
[4] Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 79, գլուխ 27:
[5] Զոնորաս «Պատմություն», գիրք 13, գլուխ 21:
[6] Որպես մոտեցման տիպիկ օրինակ տես՝ Մանանդյան Հ. Հ. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հատոր 2, Երևան 1978, էջ 80, որտեղ բազմավաստակ հեղինակը գրում է. <Երրորդ դարի պատմական անցքերը ներքև մենք տալու ենք համաձայն հունա-հռոմեական աղբյուրների, որոնց օգնությամբ, ինչպես կտեսնենք, նաև որոշվում են Ագաթանգեղոսի վիպական ավանդության մեջ եղած իրական պատմական հիշողությունները>: Ինչո՞ւ են կիրառության մեջ դրվում միայն հունա-հռոմեական աղբյուրները, ինչո՞ւ ՙվիպական՚ և ի՞նչ կարիք կա մեր պատմության այս փառահեղ հատվածը նման անտեղի շռայլությամբ հռչակել անիրական, մնում է վճռականորեն անհասկանալի։
[7] Տես՝ Մանանդյան Հ. Հ. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հատոր 2, Երևան 1978, էջ 65; Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1984, էջ 27, 38 և այլն; Մելիք-Բախշյան Ս. Տ. «Հայ ժողովրդի պատմություն», Երևան 1975, էջ 187 և այլ։
[8] Տես՝ Մանանդյան Հ. Հ. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հատոր 2, Երևան 1978, էջ 88; Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1984, էջ 39 և այլ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:07 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
223 թ-ի վերջին, երբ պարթև Արշակունի եղբայրները քարացած էին իրենց մրցակցության մեջ, Պարսքում պայթեց երկար ժամանակ զսպվող դժգոհությունը, որից հետո ապստամբները, նորաստեղծ Սասանյան Պարսից թագավորության արքա հռչակելով Արտաշիր I-ին (220-243), անցան ակտիվ գործողությունների, իսկ անակնկալի եկած Պարթևական թագավորության հիմնական մասի արքա Արտավան V-ը նահանջեց։ Դրանից հետո Պարսից թագավորությանը միացան նաև Ադիաբենեի և Քարակենեի թագավորությունները, որից հետո սրանք միացյալ ուժերով սեղմեցին այդպես էլ ուժերը հավաքել չհասցրած Արտավան V-ին։ Արդյունքում պարթև այս գահակալը, որը, ի տարբերություն իր նախորդներից շատ շատերի, կարողացել էր հաջողությամբ մրցակցել հռոմեացիների հետ, չդիմացավ սեփական երկրի ներսից եկած հարվածին և ընկավ Որմզդականի բախտորոշ ճակատամարտում։ Իրանական լեռնաշխարհի վրա բացվում էր նոր՝ Սասանյանների, առավոտը։

Արտավան V-ի զոհվելը լայն արձագանք գտավ հարևան երկրներում, ընդ որում մինչ այդ գործնականում արդեն ձևական բնույթ ստացած պարթևական համադաշնությունը փաստորեն արդեն վերջնականապես դադարեցրեց իր գոյությունը։ Արշակունիների գահակարգում երկրորդ տեղն ունեին Մեծ Հայքի Արշակունիները, իսկ մանավանդ այն հանգամանքը հաշվի առնելով, որ, ի տարբերություն անկայունությամբ համակված և դեպի քայքայում ընթացող Պարթևական թագավորության, Խոսրով I Մեծին հաջողվել էր ոչ միայն ամբողջական պահել իր երկրի սահմանները, այլ նաև իր հովանու ներքո ստեղծել նաև դաշնակից ուժերի մի համադաշնություն, պարթև Արշակունիների և նրանց կողմնակիցների բոլոր հուսավառ հայացքներն ուղղվեցին դեպի հյուսիս։ Պետք է ասել, սակայն, որ, եթե շատերը հավատարիմ եղան պարթև Արշակունիներին և նահանջեցին Մեծ Հայքի ուղղությամբ, ապա շատ շատերն էլ հրաժարվեցին հետևել արդեն բավականին վարկաբեկված գահատոհմի գործին ու իրենց հնազանդությունը հայտնեցին նորաստեղծ ու եռանդով լի Սասանյանների իշխանությանը։ Այսպես, պարթևական իշխող վերնախավը կազմող երեք ազդեցիկ տոհմերից երկուսը՝ Ասպարապետի ու Սուրենի Պահլավի տոհմերը, հավատարմության երդում տվեցին Սասանյաններին և արդյունքում Արշակունիների դատը շարունակեց պաշտպանել միայն Կարեն Պահլավ տոհմը։ Նույն կերպ վարվեցին, ի դեպ ասած, նաև Միհրանյաններն և արդյունքում փաստորեն ստեղծվեց մի վիճակ, երբ սեփական նախկին հպատակներից պարթև Արշակունիների դատը պաշտպանելու ելավ նրանց ենթակա ազնվականության միայն համեմատականորեն ավելի փոքր մի մասը։

Սասանյանները կենաց ու մահու պայքար էին հայտարարել Արշակունիներին և արդեն պարզ էր, որ հաջորդ հարվածը գալու է Պարթևական թագավորության հարևան Արշակունի տիրակալներին։ Առաջնորդվելով սկիզբ առնող վտանգ կանխելու մտայնությամբ, ինչպես նաև գուցե ինչ որ տեղ նաև հույս ունենալով վերականգնել իր ազգակիցների իշխանությունը Իրանական լեռնաշխարհում՝ Մեծ Հայքի թագավորության արքա Խոսրով I Մեծը պայքար սկսեց Սասանյանների դեմ։ Սկիզբ էր առնում և դրանից հետո մոտ երեք տասնամյակ արիական աշխարհի ներսում շարունակվելու էր վճռական մի պատերազմ, որը խոշոր հետևանքներ էր ունենալու և որը, սակայն, մինչև այժմ լավ ուսումնասիրված չէ։

225 թ-ը ծախսելով ուժերը կենտրոնացնելու վրա՝ 226 թ-ի գարնանը Խոսրով I Քաջի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների, ինչպես նաև Իբերիայի, Ալանական, Բասիլական և Աղվանքի թագավորությունների միացյալ բանակը (այդ թվում հոներ, խազարներ և լեզգիներ) ասպատակեց Ատրպատականն ու Հյուսիսային Միջագետքը[1], որից հետո արագացված երթով մոտեցավ Տիզբոնին։ Հենց այս քաղաքի պատերի տակ էլ նույն թվականի ամռանը դաշնակից ուժերը ծանր պարտության մատնեցին Արտաշիր I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակին, սակայն ի վերջո, չկարողանալով տիրել Արշակունիների նախկին մայրաքաղաքին, նահանջեցին։[2] Հայոց արքայի գլխավորած դաշնադրությունը վերստին հարվածեց Սասանյանների Ատրպատականին ու Միջագետքին 227,[3] 228[4] և 229[5] թվականներին, ընդ որում բոլոր դեպքերում էլ Խոսրով I Մեծի միացյալ բանակն այնուհանդերձ արդյունքում ստիպված էր լինում նահանջել։ Իհարկե, այս հարձակումների արդյունքում Սասանյանների և Արտաշիր I-ի վիճակն էլ մեծ հաշվով թեթև չէր, բայց այնուհանդերձ վճռական հաջողության չէին կարողանում հասնել նաև Արշակունիների օգտին գործող ուժերը, որոնք, դրան գումարած նաև, 228 թ-ին կորցրին նաև Միջագետքում քիչ թե շատ իշխանություն ունեցող Պարթևական թագավորության վերջին ու մեծապես ձևականորեն իշխող արքա Վաղարշ V-ին (204-213, 213-224՝ Միջագետքում, 224-228)։

230 թ-ի գարնանը, փորձելով կանխել Հայոց արքայի հերթական տարեկան հարվածը, Արտաշիր I-ի գլխավորած Պարսից, Շարհատի գլխավորած Ադիաբենեի և Դոմիցիանի գլխավորած Քարակենեի թագավորությունների միացյալ բանակը անակնկալ հարված հասցրեց Հյուսիսային Միջագետքի ուղղությամբ, որից հետո հռոմեական բանակից ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից գրավեց Բզաբդե ամրոցը,[6] իսկ Մեծ Հայքի թագավորության բանակից էլ՝ Արզնը[7]։ Սասանյանների հղացած հարվածը արևմտյան ուղղությամբ նրանց որևէ էական հաջողություն այնուհանդերձ չտվեց և արդյունքում հենց նույն 230 թվականին Հայոց արքան հերթական հարվածը հասցրեց Ատրպատականին ու Միջագետքին,[8] իսկ 231 թ-ին էլ ոչ միայն կրկնեց այն[9], այլև հասավ նրան, որ Արտաշիր I-ը իր բանակի մնացորդով նահանջեց մինչև Քուշանական թագավորության արևմտյան սահման։ Փաստորեն Հայկական վերջին գերիշխանության սահմանները հարավում հասան մինչև Կենտրոնական Միջագետք և Պարսքի հյուսիսային սահման։

_________________________________
[1] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19։
[2] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
[3] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[4] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[5] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[6] Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն»։
[7] Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»:
[8] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[9] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն»։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:09 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Սասանյանների վառած պատերազմը ոտնահարել էր նաև հռոմեական շահերն ու այստեղ ևս չէին կարող աչքաթող անել նորեռանդ տիրակալին։ Արդյունքում թեև արդեն 23 տարեկան դարձած, սակայն այդպես էլ մանկական տարիքից ըստ էության դուրս չեկած Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը (222-235), բնականաբար իր մոտիկների դրդումներով, պատրաստվեց հարված հասցնել Սասանյաններին, ընդ որում այս ճանապարհին աչքաթող չարվեց նաև դաշնակցությունը Խոսրով I Քաջի հետ։ Հակասասանյան ուժերը, պատրաստվելով ոչնչացնել Պարսքում հիմնավորված Արտաշիր I-ին, նախատեսել էին վերջինիս հարված հասցնել երկու հիմնական ուղղություններով։ Առաջին ուղղությունը, որն ըստ հռոմեական ռազմական տեսաբանների կոչված էր լինելու գլխավորը, իր մեջ ներառում էր հարված Մծբինից դեպի հարավ-արևելք՝ հռոմեական հիմնական, ինչպես նաև Մեծ Հայքի հարակից օժանդակ ուժերով։ Երկրորդ ուղղությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Հայոց արքայի դաշնակից համադաշնության բանակին և որում արդեն հռոմեական ուժերն էին ավելի փոքրաթիվ ու օժանդակ, ընդգրկում էր Հայաստանից հասցված հարվածը Թավրիզի ուղղությամբ, որից հետո կողմերը պետք է իրար գային Պարսքի հյուսիսում։ Թվում էր, թե ամեն ինչ լավ է մտածված, սակայն հիշատակված ծրագիրն այնուհանդերձ հաջողության չբերեց։

Անհաջողության պատճառներից գլխավորն ըստ երևույթին եղավ այն, որ Հռոմի կայսրը, ականջ կախելով ապագա պատերազմի վտանգներից որդուն զերծ պահելու մղումներով տրվող սեփական մոր խորհուրդներին, դանդաղ գործեց։ Այսպես, արդեն աշնան սկզբին Խոսրով I-ի գլխավորած ուժերը Վասպուրական-Թավրիզ-Գանձա երթուղով իջան Ատրպատական, սակայն ավելի արևմուտքից դեպի Միջագետք առաջացող հռոմեացիները ուշանում էին։ Արդյունքում Պարսից թագավորության բանակի անկանոն հարվածների, ինչպես նաև սկսված ձմեռային ցրտերի պայմաններում կրելով զգալի կորուստներ, Հայոց արքայի գլխավորած ուժերը ի վերջո հետ քաշվեցին դեպի հյուսիս։[1] Ավելի լավ չէին ընթանում նաև Ալեքսանդր Սևերոսի գործերը։ Երիտասարդ այս կայսրը, փորձելով առաջանալ Մծբինից դեպի հարավ-արևելք, թեև 232 թ-ի նոյեմբերին Հատրայի ճ-մ-ում ծանր գնով, բայց այնուհանդերձ հաղթեց Պարսից թագավորության բանակներից գլխավորին, սակայն, Պարսից թագավորության մեկ այլ բանակ շրջապատեց Եփրատ գետի հունով հարավ շարժվող հռոմեական այս բանակի լրացուցիչ զորասյանը ու, թեև ծանր կորուստներով, սակայն լիովին ոչնչացրեց այն, ինչի արդյունքում Ալեքսանդր Սևերոսի հիմնական ուժերը ստիպված եղան վերջին հաշվով նահանջել։[2] Փաստորեն հակասասանյան ուժերի գլխավորը կոչված այդ հարվածը, որին մասնակցեց նաև Հռոմեական հզոր կայսրությունը, ավարտվեց լիակատար անհաջողությամբ և Արտաշիր I-ը կարողացավ ոչ միայն պահել դիրքերը, այլև շարունակել սպառնալիք հանդիսանալ շրջակա երկրների համար։ Ալեքսանդր Սևերոսին Հռոմ տարան կարևոր ներքաղաքական զարգացումները, սակայն կրած անհաջողություններից հետո, ցանկանալով գոնե որևէ կերպ ուժեղացնել Պարսից թագավորության դեմ պայքարող տեղական հռոմեամետ ուժերը, նա հաջորդ տարի վերականգնեց Հայոց Միջագետքի թագավորությունը` նրա արքա հռչակելով Աբգար X-ին (233-253)։

_________________________________
[1] Հերոդիանոս «Պատմություն», գիրք 7, մաս 4-6:
[2] Հերոդիանոս «Պատմություն», գիրք 7, մաս 5-6; Էլիոս Լամպրիդոս «Օգոստոսների կենսագրություններ, «Ալեքսանդր Սևերոս», մաս 50; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 22; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 24; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 18; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 8 գլուխ 23; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 61:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:12 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
233 թ-ին, Սասանյանների դեմ պայքարում փաստորեն կրկին առաջամարտիկի դեր ստանձնած Խոսրով I Քաջը, հավաքելով իր բանակն և կենտրոնացնելով համադաշնության ուժերը, Վասպուրական-Թավրիզ-Գանձա-Կենտրոնական Ատրպատական երթուղով կրկին իջավ դեպի հարավ ու այս անգամ արդեն կարողացավ զգալի հաջողություն գրանցել՝ տիրելով Էկբատանին[1]։ Այնուհետև, ձգտելով վերջնականապես ճզմել Սասանյան տիրակալին, Հայոց արքան 234[2], 235[3], 236[4] և 237[5] թվականներին ծանր հարվածներ հասցրեց արդեն Պարսքին և Հարավային Միջագետքին, թեև վերջին հաշվով Սասանյաններին արմատախիլ անել այդպես էլ չկարողացավ։ Դրանից հետո մարտական գործողություններում սկիզբ առավ մի դադար, քանի որ մի կողմից Հայոց արքային էր պետք ուժերը կարգի բերել և հանգստանալ, մյուս կողմից էլ դաշնակցի Հռոմում էին սկիզբ առել վճռական իրադարձություններ։

Այդպես էլ ավարտին չհասցնելով արևելյան գործերը՝ Ալեքսանդր Սևերոսն և իր մայրը պատերազմ էին սկսել գերմանացիների դեմ, սակայն, սանձազերծելով պատերազմ, երիտասարդ կայսրն ու նրա մայրը գործել էին խիստ անվճռականությամբ, ինչն էլ ի վերջո պայթեցրել էր բանակում նրանց դեմ վաղուց ի վեր առկա դժգոհությունը։ Արդյունքում 235 թ-ի մարտի 19-ին Ալեքսանդր Սևերոսն ու նրա մայրը ապստամբած զինվորների կողմից սպանվել էին, որից հետո ապստամբները կայսր էին հռչակել հասարակ ծագման տեր և զինվորներից սերող Մաքսիմինոս I Թրակիացուն (235-238)։ Հռոմեական կայսրությունում սկիզբ էր առնում նրա ամենամռայլ ժամանակաշրջաններից մեկը՝ այսպես կոչված «զինվորական կայսր»-ների խառն ու մեծ արյունով լի դարաշրջանը, որը վերջնականապես անցյալի գիրկն էր ուղարկելու ոչ միայն հռոմեական տերության հզորությունն ու փառքը, այլև հռոմեական ողջ ապրելակերպն ընդհանրապես և կայսրության ռազմական մեքենան՝ մասնավորապես, իսկ այս պայմաններում բարդանում էին նաև հայերի գործերը։ Մաքսիմինոսն ընդհանրապես, լինելով հսկայական բոյի և մեծագույն ուժի տեր, բայց որոշակիորեն արդեն տարիքն առած հզոր մի ռազմիկ, թերևս միայն իրեն հայտնի պատճառներով չէր սիրում հայերին, ընդ որում նրա վերաբերմունքը հայերի նկատմամբ չփոխեց նաև 237 թ-ի սեպտեմբերին Հռենոսի ճահճապատ անտառներում Հայկական օժանդակ զորաբանակի խիզախ մաքառումը[6], իսկ այդ պայմաններում Խոսրով I Մեծը որևէ կերպ չէր կարող հույս դնել հռոմեացիների աջակցության վրա։

Զինվորական առաջին կայսեր խստասիրտ դաժանությունն ու նրա պաշտոնյաների հսկայական չափերի հասնող ապօրինությունները ի վերջո հանգեցրին նրան, որ 238 թ-ի մայիսի 10-ին Մաքսիմինոս I Թրակիացին ու իր որդին զոհ գնացին լեգեոներների հղացած հերթական դավադրությանը, որից հետո շատ կարճ ժամկետով գահի վրա իրար հաջորդեցին փոքրասիական ծագում ունեցող հայր և որդի Գորդիանոս I-ը (238) Գորդիանոս II-ի (238) հետ միասին, սրանց դեմ դուրս եկած սենատի թեկնածուներ, միաժամանակ իշխած Բալբինն ու Պուպիենը (238), իսկ հետո էլ ի վերջո գահակալած Գորդիանոսների թոռ ու որդի, 13-ամյա Գորդիանոս III-ը (238-244)։

Քիչ թե շատ ամուր հաստատվելով հռոմեական գահին՝ երիտասարդ Գորդիանոսը կրկին առաջին պլան մղեց կայսրության սահմանների անվտանգության հարցը՝ ըստ էության շարունակելով մի պահ մոռացված Ալեքսանդր Սևերոսի որդեգրած ռազմա-քաղաքական գիծը։ Արդյունքում պարզ էր, որ վաղ թե ուշ Գորդիանոս III-ը պետք է դուրս գար նաև աստիճանաբար ուշքի գալ փորձող Սասանյանների դեմ, որոնց մոտ, սակայն, ևս փոփոխություններ էին եղել։ Արդեն ծերացող Արտաշիր I-ը 239 թ-ին տիրել էր Հյուսիսային Միջագետքի ամենահարավում գտնվող հռոմեական Դուր-Եվրոպոս սահմանային ամրացված քաղաքին, իսկ 240 թ-ին էլ՝ Հատրային։ Հենց այս վերջին քաղաքի երկարատև պաշարման ժամանակ էր, ահա, որ արդեն հիվանդ Արտաշիրը թագադրել էր իր որդի Շապուհին, ընդ որում նախատեսվում էր, որ հզոր այս ռազմիկն ու զորականը, որը մասնակցել էր վերջին տարիներին իր հոր իրականացրած բոլոր հիմնական ռազմա-քաղաքական ձեռնարկումներին, դրանցում աչքի էր ընկել գործնական խելքով, խիզախությամբ և անձնական մեծ քաջությամբ, Սասանյան առաջին արքայի մահից հետո պետք է հաջորդեր հորը։ 243 թ ապրիլին, հիմնադրած Սասանյանների նոր պետությունը, բայց մեծապես հենց Հայոց արքա Խոսրով I Քաջի ջանքերով այդպես էլ դիրքերն ամրապնդել չկարողացած ու սեփական ջանքերի պտուղները լիարժեք չվայելած, մահացավ Արտաշիր I-ը, որին էլ հաջորդեց նրա մինչ այդ գահակից որդի Շապուհը՝ Շապուհ I-ը (243-273)։ Այս ժամանակ արդեն ամենայն թափով ընթանում էին հռոմեական նախապատրաստությունները դեպի արևելք իրականացվող հերթական արշավանքի ուղղությամբ և Շապուհ I-ը ոչ մի պահ չկորցնելով ձեռնամուխ եղավ հոր մահից անմիջապես հետո վտանգի տակ հայտնված սեփական պետությունը պաշտպանելու գործին։

_________________________________
[1] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[2] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[3] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[4] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[5] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2:
[6] Հերոդիանոս «Հերոդիանա», գիրք 7, մաս 1, 2; Հուլիոս Կապիտոլիոս «Օգոստոսների կենսագրություններ, երկու Մաքսիմինոսներ», գլուխ 11, 12; Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, «Տիտոս», մաս 32; Էլիոս Լամպրիդոս «Օգոստոսների կենսագրություններ, «Ալեքսանդր Սևերոս»», մաս 61; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 19; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 1; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:13 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
243 թ-ի աշնանը երիտասարդ Գորդիանոս III-ը, ինչպես մի ժամանակ իր դժբախտ նախորդ Ալեքսանդր Սևերոսն էր արել, սկիզբ դրեց մարտական գործողություններին Պարսից թագավորության դեմ։ Մինչ այդ Շապուհ I-ի արագընթաց ջոկատները, փորձելով կանխել թշնամու առաջխաղացումը կամ գոնե դժվարացնել այն, առաջացել էին Հյուսիսային Միջագետքի հյուսիս-արևմտյան սահմանների ուղղությամբ և երևացել էին նույնիսկ Անտիոքի շրջակայքում, սակայն այժմ Գորդիանոս III-ի գլխավորած հռոմեական, ինչպես նաև Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը, հետապնդելով Անտիոք-Խառան երթուղով արագորեն նահանջող Պարսից թագավորության բանակին ու առանց մարտերի մտնելով Խառան, Ռաշ-Այնի (Հյուսիսային Միջագետք, Խառանից մոտ 87 կմ արևելք) մոտ ի վերջո հասավ թշնամուն ու հաղթեց նրան` հետագայում առանց մարտերի մտնելով սկզբում Ռաշ-Այն, իսկ հետո նաև՝ Դուր-Եվրոպոս։[1] Առաջիկա պատերազմում ձեռք էր բերվել լուրջ հաջողություն և դաշնակից ուժերը որոշեցին զարգացնել այն՝ առաջանալով Տիզբոնի ուղղությամբ։ Փաստորեն, ինչպես մինչ այդ բազմիցս եղել էր պարթևների պարագայում, ահեղ սպառնալիք կախվեց Կենտրոնական Միջագետքի ու Տիզբոնի վրա, ինչը ստիպեց Շապուհ I-ին ի մի բերել բոլոր առկա ուժերն և կենաց ու մահու մի մարտ տալ։

Դաշնակից ուժերը, վերսկսելով առաջխաղացումը դեպի հարավ-արևելք, 244 թ-ի փետրվարին մոտեցան Բեթ-Մաշկենե կոչվող վայրին, որտեղ էլ նույն թվականի փետրվարի 11-ին տեղի ունեցավ խոշոր մի ճակատամարտ։ Դժբախտաբար այս վճռական ընդհարման մանրամասները մեզ չեն հասել, սակայն առկա պատառիկներից թերևս կարելի է վերականգնել մարտի որոշակի դրվագներ և, մասնավորապես, գալ հետևության, որ Սասանյանների գահակալը հակառակորդի դեմ է նետել իր ողջ հեծելազորը, որի վճռական հարվածն էլ հենց բերել է նրան, որ Գորդիանոս III-ը, ծանր վերք ստանալով ազդրին, տապալվել է նժույգից։ Բեթ-Մաշկենեյի արյունոտ ճակատամարտը վերջացավ առանց կողմերից որևէ մեկի համար վճռական հաջողության[2], սակայն դաշնակից ուժերի առաջխաղացումը վերջին հաշվով կասեցվեց, ինչին ոչ քիչ չնպաստեց նաև այն հանգամանքը, որ կայսրը ծանր վիճակում էր։ Առժամանակ բանակի հրամանատար հռչակվեց ծագումով հռոմեական Արաբիա պրովինցիայից սերող պրետորյանների պրեֆեկտ Ֆիլիպը, որից հետո արդեն փետրվարի կեսերին դաշնակից ուժերը որոշեցին նահանջել։ Հենց այդ ընթացքում էլ 244 թ-ի փետրվարի 25-ին Ֆիլիպի հրամանով ծանր վերքից տառապող Գորդիանոսը III-ը սպանվեց, իսկ բանակն էլ կայսր հռչակեց իրեն՝ Ֆիլիպ I Արաբին (244-249)։ Նորահռչակ կայսրն իր իշխանության ամրապնդման հետ կապված մեծ խնդիրներ ուներ և ոչ մի կերպ չէր ուզում ռազմական գործողությունների հետագա շարունակում, որոնք ձեռք չէին տալիս նաև ծանր կորուստներ կրած Շապուհ I-ին։ Արդյունքում կողմերը քաշվեցին ելման դիրքեր և որևէ փոփոխություն տեղի չունեցավ։

Հռոմեական հերթական արշավանքը դեպի արևելք ավարտվեց առանց որևէ արդյունքի, բայց դրան գումարվեց նաև այն, որ Հռոմեական կայսրության գահին հենց այդ արշավանքից հետո բազմած կայսր Ֆիլիպը հետագայում ոչ մի ցանկություն չդրսևորեց գործել Սասանյանների դեմ, մանավանդ որ կայսրության ներքին դրությունն էլ ոչ մի կերպ կայուն համարվել չէր կարող։ Ստեղծված պայմաններում, փաստորեն, Շապուհ I-ի դեմ պայքարի ողջ բեռը շարունակում էր մնալ Հայոց արդեն ծերացող արքա Խոսրով I Քաջի ուսերին։

_________________________________
[1] Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 23, գլուխ 5; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 22:
[2] Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 18, գիրք 3, գլուխ 32; Հուլիոս Կապիտոլիոս «Օգոստոսների կենսագրություններ, Երեք Գորդիանոսներ», մաս 16, 17; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 27; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 19; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 2; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 23, գլուխ 5; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 22; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8; Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:14 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
249 թ-ին[1], երբ Ֆիլիպ I-ը սպանվեց և Հռոմեական կայսրությունը արդեն երկար ժամանակով սուզվեց գահակալական արյունոտ պայքարի հորձանուտում, իսկ «զինվորական կայսր»-ներն էլ սկսեցին «փայլել» իրենց ողջ ուժով, Խոսրով I Քաջի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների, ինչպես նաև Իբերիայի, Ալանական, Բասիլական և Աղվանքի թագավորությունների միացյալ բանակը (այդ թվում հոներ, խազարներ և լեզգիներ) հերթական անգամ իջավ Միջագետք ու Տիզբոնի ճ-մ-ում հաղթանակ տարավ Շապուհ I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակի նկատմամբ[2]։ Հաջորդ տարի՝ 250 թ-ին, փորձելով զարգացնել հաջողությունը, Հայոց արքան մի նոր հարված հասցրեց արդեն Ատրպատականի և Էկբատանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով միավորվել արևելքից Վասուդևա II-ի (մոտ 220 - ուղ. 250) գլխավորությամբ ի վերջո առաջխաղացող և կարծես թե Արշակունիների դատի պաշտպանության գործին լծված Քուշանական թագավորության բանակի հետ։ Արդյունքում, սակայն, ստացվեց այնպես, որ Շապուհ I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակն ինքն առաջինը հասավ Վասուդևայի բանակին և անակնկալ հարձակումով գլխովին ջախջախեց վերջինիս, ընդ որում մարտում զոհվեց նաև քուշանների արքան։ Ստեղծված պայմաններում, փաստորեն մնալով առանց հիմնական դաշնակից ուժերի, Հայոց արքան իր ուժերով հետ քաշվեց դեպի սեփական լեռներ[3], ընդ որում հատկանշական է, որ Շապուհ I-ը ևս, խուսափելով ընդհարումից, հեռացավ Պարսք։ Փաստորեն, թեև երկու կողմերն էլ մարտնչում էին ուժերի ծայրահեղ լարումի պայմաններում, բայց հաջողությունը առժամանակ մնաց հայերի կողմում և Հայկական գերիշխանության սահմանները արևելքում հասան մինչև Քուշանական թագավորության արևմտյան սահման։

251 թ-ը Շապուհ I-ի համար ամենևին էլ հեշտ տարի չէր։ Ընթանում էր նոր արքայի ինքնուրույն թագավորության արդեն ութերորդ տարին, սակայն վերջինիս ոչ մի կերպ չէր հաջողվում իր իշխանությունն ամրապնդել, այն ամբողջովին տարածել Իրանական լեռնաշխարհի վրա և պոկվել իր համառ հակառակորդից՝ Հայոց արքա Խոսրով I Մեծից։ Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ արդեն պարզ էր՝ ռազմական միջոցառումներով առաջիկա տարիներին ոչ մի լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Այս պայմաններում Շապուհ I-ը դիմեց քաղաքական սպանության հինավուրց և փորձված մեթոդին։

Հայոց արքայի դեմ նյութված դավադրության հանգամանքները բավականին հայտնի են՝ Սուրեն Պահլավյան տոհմին պատկանող Անակը, իբր ապստամբած լինելով Շապուհ I-ի դեմ, 252 թ-ի վերջին տեղափոխվեց Հայոց թագավորության տարածք և այստեղ լավ ընդունելության արժանացավ Սասայանների դեմ պայքարում դաշնակիցների աջակցության մեծ կարիք ունեցող Խոսրով I Մեծի կողմից։ Այնուհետև, արդեն 253 թ-ի ապրիլին, օգտվելով հարմար առիթից, Անակը, միայնակ մնալով Հայոց արքայի հետ, սրի հատու հարվածով ծանր վերք հասցեց նրան։ Դրանից հետո դեռևս կենդանի Խոսրով I-ի Քաջի հրամանով սպանվեց ինչպես Անակը, այնպես էլ կոտորվեցին նրա տոհմն ու ընտանիքի անդամները, բացառությամբ մանկահասակ որդի Գրիգորի[4], սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չերկարացրեց Հայոց հզոր այդ արքայի կյանքը, որը այս դեպքերից կարճ ժամանակ անց էլ մահացավ։ Այսպիսով Սասանյանների թագավորության դեմ գրեթե երեք տասնամյակ մղված պայքարը, կարծես թե գտնվելով հաջողության փուլում, իր անակնկալ ավարտը ունեցավ, քանզի Խոսրով արքայի սպանությունից հետո Հայկական վերջին գերիշխանությունը ըստ էության վերջացավ:

_________________________________
[1] Այս ճակատամարտի ժամանակը պարզել մեզ օգնում է Մովսես Խորենացու (Գիրք 2, գլուխ 72) այն հաղորդումը, որ այն տեղի է ունեցել Ֆիլիպ I Արաբ (244-249) կայսեր դեմ բռկված մեծ ապստամբության ժամանակ։ Այս դեպքում անհայտորեն նկատի է ունեցվում Մեզիայում տեղաբաշխված լեգեոնների ապստամբությունը, որոնց դեմ 249 թ-ին տրված Վերոնայի ճակատամարտում էլ Ֆիլիպը զոհվեց և կայսր հռչակվեց Դեկիոս I-ը (249-251:
[2] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 71, 72; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 46, 50; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»:
[3] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 72, 73; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 51; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Զոնորաս «Պատմություն», գիրք 13, գլուխ 19; Փարսադան Գորգիջանիձե «Հայոց դարձի պատմությունը»; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»:
[4] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 24-34); Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 74, 78; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 53-55; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Անանուն Եթովպացի «Պատմություն»; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 8; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:17 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 7
Տրդատ II Մեծ (287-330)


Խոսրով I Մեծի մահից և նրա տերության անկումից հետո Մեծ Հայքի թագավորությունից անջատվեցին գերիշխանություն ընդունած բոլոր երկրները։ Մեծ Հայքի թագավորության կազմում մնացին Հայաստանի 14 նահանգները և Մինչեփրատյան Ծոփքը, իսկ Տրդատ արքայազնի մանկահասակության պայմաններում էլ թագավորության խնամակալ-արքա հռչակվեց Խոսրով I Քաջի եղբայրը, որի անունը հայտնի չէ, սակայն, զուտ ենթադրական մակարդակով և հիմք ընդունելով որոշակի ակնարկներ, նրան կարելի է կոչել Խոսրով` Խոսրով II (253, 293-298)[1]: Վերջինս, սակայն, իշխեց չափազանց կարճ։

253 թ-ի ամռանը Պարսից թագավորության բանակը մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք։ Ստեղծված պայմաններում, փոխանակ միասնական դիմադրություն կազմակերպելու, Խոսրով II-ը ոչնչացրեց եղբոր` Խոսրով I Քաջի, ընտանիքի բոլոր անդամներին և, որպեսզի ամրապնդի իր դիրքերը, ընդունեց Պարսից թագավորության գերիշխանությունը։ Խոսրովի ընտանիքից փրկվեց միայն մանկահասակ արքայազն Տրդատը, որին նրա դայակ Արտավազդ Մանդակունին կարողացավ անցկացնել Հռոմ։ Նույն տարում, սակայն, գահին բռնատիրելու պատճառով Խոսրով II-ի դեմ ողջ թագավորությունում առկա դժգոհության արդյունքում գահընկեց արվեց արդեն նաև ըստ էության Շապուհ I-ի խամաճիկի վերածված այս արքան, որից հետո թագավորության խնամակալ-արքա հռչակվեց երկիր վերադարձած Արտավազդ Մանդակունին` Արտավազդ VI-ը (253-261)։[2]

Միաժամանակ Սասանյան գահակալը վճռական գործեց նաև հայերի հյուսիսային հարևանի՝ Իբերիայի թագավորության, նկատմամբ, որի Արշակունյաց գահատոհմը, ի դեմս Վարազ-Բակուր I-ի (250-253), հեռացվեց գահից և թագավորության արքա հռչակվեց Շապուհ I-ի եղբայր մանկահասակ եղբայր Միհրանը՝ Միհրան III Մեծը (253-335)[3]։

_________________________________
[1] Եղիշե «Վարդանի և Հայոց պատերազմի մասին», գլուխ 3:
[2] Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 35-37; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 54, 55; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Զոնորաս «Պատմություն», գիրք 13, գլուխ 21; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 5:
[3] Այս առումով հատկանշական է, որ վրաց պատմիչը («Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը») հայտնում է, որ Միհրանը որդին էր <Խոսրով Արտաշիր Սասանյանի>: Այս առումով կարծում եմ, որ կոնկրետ այս դեպքում <Խոսրով>-ը չունի հատուկ անունի իմաստ, մանավանդ որ քննարկվող ժամանակահատվածում նման անունով որևէ գահակալ Սասանյանների գահին չի եղել, և իրականում այն պետք է ընկալել իր ուղիղ իմաստով, որպես <բարեհամբավ> կամ <բարի լուր ավետող>: Այսպիսով, եթե խնդրին մոտենանք այս կերպ, ապա կստացվի, որ Միհրանը որդին էր բարի լուր ավետած Արտաշիրի, որին պարսկական ավանդույթն իհարկե կարող էր այս կերպ կոչել՝ նկատի ունենալով Սասանյանների տոհմի իշխանությունը հաստատած և առաջին գահակալը լինելու հանգամանքը: Ողջ վերոգրյալը հաստատվում է նաև քաղաքական դեպքերի տրամաբանությամբ, երբ քիչ հետո Մեծ Հայքի թագավորության գահին է հաստատվում արդեն Շապուհ I-ի որդի Որմիզդը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 95 ]  На страницу Пред.  1 ... 3, 4, 5, 6, 7  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB