Изменить размер шрифта


Форум закрытНаписать комментарии Страница 4 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Խառանի ճակատամարտում կրած ծանր պարտությունը որոշակիորեն թուլացրեց հռոմեական բանակի դիրքերը Արևելքում, քանի որ սպանվել և գերեվարվել էին 30.000 ռազմիկներ: Չնայած այս ամենին, սակայն, Հռոմը, թեև որոշակիորեն ցրված վիճակում, Արևելքում դեռևս ուներ զգալի ուժեր: Միաժամանակ, Կրասոսի հետ արշավանքի ելած ուժերից այս կամ այն կերպ փրկվել էին ևս մոտ 13.000 ռազմիկներ, որոնց արագորեն կենտրոնացրեց և կազմակերպեց Կրասոսի ջախջախված բանակից հաջողությամբ հեռացած, տաղանդավոր հանրապետական Գայոս Կասսիոսը: Ստեղծված իրավիճակում հարվածի տակ էր հայտնվում Ասորիքը և այս պարագայում առաջնային խնդիր էր դառնում հռոմեական սահմանների պաշտպանությունը, թեև հռոմեացիների օգտին եղավ այն հանգամանքը, որ հարվածը որոշակիորեն հետաձգվեց: Օրոդես II-ը ոչ մի կերպ չէր կարողանում բավարար ուժեր հավաքել Ասորիքում խորանալու համար և այս պարագայում, երբ պարթևական կողմը ի վիճակի չեղավ հարված հասցնել նաև մ.թ.ա. 52 թ-ին, գործի անցավ Տիգրան II Մեծը:

Մ.թ.ա. 52 թ-ի իրադարձություններում, առանց խորանալու դեպքերի ներքին բովանդակության մեջ, սովորաբար նշում է արվում միայն պարթևական բանակի մասին, որի հարվածները, ըստ հունա-հռոմեական սկզբնաղբյուրների, Կասսիոսին հաջողվել է հետ մղել: Իրոք, հունա-հռոմեական սկզբնաղբյուրները խոսում են բացառապես միայն պարթևական բանակի մասին[1], սակայն այդ հաղորդումները միակը չեն, որ արտացոլում են հիշատակված իրադարձությունները, ու այս անգամ ևս դժբախտաբար աչքաթող են արվել Մովսես Խորենացու հաղորդումները, որոնք միանշանակորեն վկայում են այն մասին, որ հարված հասցնողը եղել է հենց հայկական, այլ ոչ թե պարթևական կողմը: Այսպիսով, մինչև Օրոդես II-ը կենտրոնացնում էր ուժերը, Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների բանակները, գործի դնելով տեղական միջոցները, փորձեցին ներխուժել Ասորիք: <Հռոմեացիք զայրանալով ուղարկում են Կասսիոսին անթիվ զորքերով: Սա գալով՝ դիմադրում է Հայոց զորքերին և թույլ չի տալիս Եփրատն անցնել և ասպատակել Ասորիքը>,- հայտնում է Մովսես Խորենացին՝ անելով իրադարձությունների լուսաբանման համար խիստ կարևոր ևս մեկ հավելում[2]:

Դժբախտաբար Մովսես Խորենացու հաղորդած այս տեղեկությունները, որպես Խառանի ճակատամարտին հաջորդած իրադարձությունների պարզաբանման կարևոր աղբյուր, որոնք, դրան գումարած էլ նաև, տեղեկացնում են նաև այն մասին, որ այդ տարի հռոմեական ռազմական մեքենան ընդհարվել է ոչ թե պարթևական, այլ Հայկական բանակի հետ, ուշադրության չեն արժանացել՝ կարելի է ենթադրել վերջիններիս ժամանակագրական անորոշության, Տիգրան II Մեծի հիշատակության, մեր և համաշխարհային պատմագիտության ավանդական <եվրոպակենտրոնության>, ինչպես նաև գլխավորապես այն պատճառով, որ հունա-հռոմեական աղբյուրները այս իրադարձությունների կապակցությամբ հիշատակում է միայն պարթևներին: Այս առումով կարծում եմ, սակայն, որ Խորենացու հաղորդումները կասկածի ենթարկելու և հունա-հռոմեական աղբյուրներին նրա նկատմամբ առաջնություն տալու որևէ լուրջ հիմք ըստ էության չկա, քանի որ այս ժամանակ արդեն գործում էր հայ-պարթևական դաշինքն և բնական է, որ Մեծ Հայքի թագավորության բանակը, երբ դաշնակիցը դժվարանալով հապաղում էր, պետք է ձեռնամուխ լիներ իր դաշնակցային պարտավորությունների իրականացմանը:

Կարծում եմ, որ պետք է հաշվի առնել նաև հայկական, ինչպես նաև պարթևական ռազմական մեքենաների առանձնահատկությունները: Իրոք, եթե պարթևական բանակը, մեծապես կազմված քոչվոր ժողովուրդներին բնորոշ սկզբունքներով, սովորաբար դժվար էր կենտրոնանում և դրա համար զգալի ժամանակ էր պետք, ապա հայկական բանակը, որպես տիպիկ նստակյաց պետության բանակ, նմանատիպ որևէ խնդիր չուներ: Իր դերն ունեցավ նաև այն հանգամանքը, որ Հայկական բանակն ավելի մոտ էր գտնվում մարտական գործողությունների ապագա թատերաբեմին, դե իսկ Հայոց Միջագետքի թագավորության բանակն էլ, ընդհանրապես, գտնվում էր գործնականում Ասորիքի դարպասների դիմաց, ընդ որում մշտապես ձեռքի տակ առկա տեղանքին հիանալի ծանոթ, մարտունակ և ոչ կանոնավոր մարտերում ու ասպատակություններում իրենց հիանալի դրսևորող արաբների զգալի ուժեր առկայությունն էլ միայն մեծացնում էր Հայոց թագավորությունների հարվածային հնարավորությունները:

Ավելորդ չեմ համարում նշել նաև հունա-հռոմեական հեղինակների մոտ միայն պարթևների մասին նշումի բացատրության մասին: Ամեն ինչ ըստ էության բացատրվում է նրանով, որ հռոմեացիների պատկերացմամբ իրենք պատերազմում էին հենց Պարթևական թագավորության դեմ, քանի որ Մեծ Հայքը հանդիսանում էր Հռոմի <դաշնակից և բարեկամ>-ն ու պարթևներին օգնում էր ըստ էության ներքին կարգով, իսկ պատերազմի դաշտում զգալ, որ հռոմեացիները կռվում են հայ և պարթև ռազմիկների դեմ, դեպքերին ոչ ականատես հեղինակներն անկարող էին: Այս առումով առավել հասկանալի լինելու համար առաջարկում եմ դիտարկել տիպիկ մի օրինակ: Հովսեփ Փլավիոսը, որպես մ.թ.ա. 41 թ-ի դեկտեմբերի Ապամեայի ճակատամարտում հայ-պարթևական բանակի հրամանատար. պարթևական Բակուր արքայազնի հետ միասին հիշատակում է նաև. <սատրապ Բարզափրանես>-ին[3], որպես, ինչպես կարծես ինքնին ենթադրվում է ենթատեքստից, Պարթևական թագավորության պաշտոնյա: Մովսես Խորենացու մոտ, սակայն, նույն <Բարզափրանես>-ը հիշատակվում է որպես Ռշտունյաց տոհմի նահապետ[4]: Այսպիսով, Պատմահոր տեղեկության բացակայության պայմաններում մեզ կարծես թե չէր մնա այլ բան, քան ենթադրել, որ Բարզափրանեսը իրոք եղել է Պարթևական թագավորության մի պաշտոնյա, սակայն Մովսես Խորենացու խիստ տեղին հաղորդումը, որը մեզ է հասցնում հայկական կողմի տեսակետը, ճշգրտում է իրավիճակը՝ Ասորիք պրովինցիա մտած բանակը ղեկավարվում էր ինչպես պարթևական Բակուր արքայազնի, այնպես էլ Բարզափրան Ռշտունու կողմից, ընդ որում նույն Խորենացու այլ հաղորդումները, կապված ասորիքյան իրադարձությունների հետ, հստակ հիմքեր են տալիս ասելու, որ Բակուրը գլխավորել է հայ-պարթևական բանակի պարթևական, իսկ Բարզափրանը՝ Հայոց մասը:

Այժմ եկեք նույն այս օրինակի վրա դիտարկենք հունա-հռոմեական պատմիչների մտածողության համակարգի առանձնահատկությունները: Իրոք, ինչպես ասվեց, այս խմբի հեղինակների պատկերացմամբ Հռոմը պատերազմում էր բացառապես միայն Պարթևական թագավորության դեմ, քանի որ Մեծ Հայքը հանդիսանում էր Հռոմի <դաշնակից և բարեկամ>-ն ու Արտաշատի 66 թ-ի պայմանագիրը դեռևս գործում էր: Իրավիճակը բարդանում էր նաև նրանում, որ, դատելով ըստ ամենայնի, Տիգրան II Մեծը, դրսևորելով դիվանագիտական որոշակի ճկունություն, պարթևներին օգնում էր ամենայն հավանականությամբ մեծապես ներքին կարգով, իսկ այս ամենի առկայության պարագայում նույնիսկ պատերազմի դաշտում էր դժվար լինելու զգալ, որ հռոմեացիները կռվում են հայ ու պարթև ռազմիկների, այլ ոչ թե միայն պարթևների դեմ, բայց չէ՞ որ մենք խոսում ենք դեպքերին ոչ ականատես պատմիչների փոխանցած տեղեկատվության մասին, որոնք արդեն գործնականում և ոչ մի հնարավորություն չունեին իմանալու հայերի մասին: Եվ այսպես, կարծում եմ ժամանակն է ամրագրել, որ, ի դեմս Խառանի ճակատամարտի տրամաբանական արդյունքը հանդիսացած մ.թ.ա. 52 թ-ի իրադարձությունների, մենք գործ ունենք իր ակտիվ ռազմա-քաղաքական միջոցառումները հետևողականորեն կյանքի կոչելը շարունակող Տիգրան II Մեծի հերթական ձեռնարկումներից ևս մեկի հետ, ընդ որում հենց այդ տարվա իրադարձություններն էին, որ սկիզբ հանդիսացան հետագա տարիներին Ասորիքի ուղղությամբ ռազմավարական նախաձեռնության տիրապետմանը, երբ հայ-պարթևական ուժերը մշտապես հանդիսանում էին նախահարձակ, իսկ հռոմեականը կողմը պաշտպանվողի դիրքում էր:

_________________________________
[1] Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 40, գլուխ 28; Հովսեփ Ֆլավիոս <Հրեական պատերազմի մասին>, գիրք 1, գլուխ 8; Եվտրոպիոս <Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր>, գիրք 6, գլուխ 18; Ռուֆուս Սեքստուս <Կեսարների պատմությունը>, գլուխ 17:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 18:
[3] Հովսեփ Ֆլավիոս <Հրեական պատերազմի մասին>, գիրք 1, գլուխ 13:
[4] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 19:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:28 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մ.թ.ա. 52-38 թվականներին Ասորիքում ծավալված մարտական գործողությունները առանձին ուսումնասիրության թեմա են, քանզի այդ տարիներին Հռոմում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի պայմաններում սկզբնաղբյուրների ուշադրությունը հիմնականում սևեռված էր մնում հենց այդ վճռական իրադարձությունների վրա, իսկ հեռավոր Ասորիք պրովինցիայի ճակատագիրն էլ, ընթացող կենաց ու մահու պայքարի պայմաններում, հանրապետության իշխող վերնախավին համեմատականորեն քիչ էր հետաքրքրում և այս մասին հիշում էին թերևս միայն իրենց հակառակորդների դեմ պայքարելիս: Միաժամանակ կարծում եմ, սակայն, որ հիշատակված դեպքերը, որպես Տիգրան II Մեծի գահակալության վերջին շրջանն արտացոլող փաստեր, կարիք ունեն առանձին լուսաբանման՝ որպես մեր այս մեծագույն արքայի իշխանության վերջին շրջանի կարևորագույն իրադարձություններ: Այս առումով կրկին անգամ, դեպքերի ժամանակագրական շարադրանքը հետաձգելով մեկ ուրիշ անգամի, ստորև առայժմ կսահմանափակվենք միայն մի քանի կոնկրետ դիտարկումներով:

Մ.թ.ա 52 թ-ի գարնանը Զևգմայի գետանցումի մոտ Կասսիոսին հաջողվեց պահել դիրքերը, սակայն հաջորդ տարի, երբ Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակին միացավ արդեն նա Պարթևական թագավորության բանակը, պրովինցիայի սահմանը պահելը դարձավ արդեն անհնար: Այս առումով ամենից առաջ անհրաժեշտ է անդրադառնալ պատմագիտական գրականության մեջ բացարձակապես ստվերում մնացած մի այնպիսի հարցի, ինչպիսին Կիլիկիայի բնակչության վերաբերմունք էր հայ-պարթևական առաջխաղացմանը:

Կիլիկիայի այն ապստամբությունները, որոնք ուղեկցում էին հայ-պարթևական առաջխաղացմանը, խորհրդահայ պատմագիտության կողմից ընդհանրապես ուշադրության չեն արժանացել, ինչի պատճառները միանգամից մի քանիսն են: Իր դերն ուներ ըստ երևույթին ամենից առաջ այն, որ Կիլիկիան ավանդականորեն չի ընկալվել որպես Հայաստանի մաս, բայց ոչ պակաս դեր է ունեցել նաև այն հանգամանքը, որ նկարագրվող իրադարձությունների համար հիմնական սկզբնաղբյուր հանդիսացող Ցիցերոնի գործերում նշում չկա կոնկրետ հայերի մասին, այլ խոսվում է ոչինչ չասող անուններով մարդկանց խմբերի մասին: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, սակայն, որ իրականում այդ անունները ոչ թե մարդկանց այդ խմբերի, այլ նրանց բնակության վայրերի անուններն էին, քանզի անտիկ հեղինակները (օրինակ` Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն և այլն) հաճախ էին նույն ժողովրդի տարբեր մասերին տարբեր անուններով կոչում ըստ նրանց բնակության վայրի և արդյունքում տպավորություն էր ստացվում, թե խոսքը տարբեր ցեղերի կամ ժողովուրդների մասին է: Այս դեպքում ևս խոսքը գնում է ոչ թե տարբեր ցեղերի կամ ժողովուրդների, այլ ուղղակի տարբեր գավառների կամ շրջանների բնակիչների մասին:

Ասվածը ավելի ակնառու ներկայացնելու համար պատկերացնենք (հաշվի առնելով իհարկե մեր տեղեկացված դարաշրջանի և Հին աշխարհի աշխարհագրական պատկերացումների, մեղմ ասած, աղոտության տարբերությունը) Արցախով, Գեղարքունիքով, Երևանով և Շիրակով ճանապարհորդող հարգարժան անգլիացուն, որին ամեն մի մարզում տեղի հայերը ներկայանում են ոչ թե որպես հայեր, ինչն ըստ տեղացիների պետք է որ ինքնին հասկանալի լինի, այլ <ղարաբաղցիներ>, <քյավառցիներ>, <երևանցիներ> և <լենինականցիներ>: Արդյունքում, բավարար պարզաբանումներ չստացած օտարերկրացին իր երկիր վերադառնալով և հուշեր գրելով, կնկարագրի ներկայիս Հայաստանի Հանրապետության բնակչությանը որպես տարբեր ցեղերի կամ ժողովուրդների մի ամբողջություն, իսկ մի քանի հազար տարի հետո նրա գրվածքը հիմք ընդունելու դեպքում ներկայիս Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքն օրինակ բնակեցված կլինի <լենինականցիներ> անվանումով տարօրինակ մի <ցեղով>: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Կիլիկիան հնագույն ժամանակներից ի վեր ուներ հոծ հայկական բնակչություն, իսկ Տիգրանյան դարաշրջանում էլ հայերի դերն այս երկրամասում ավելի էր ընդգծվել: Իհարկե, միամտություն կլիներ պնդել, թե սահմանային, իսկ հաճախ նույնիսկ ոչ միանշանակ հայկական իշխանություն ունեցող այս նահանգում միակ բնակիչները հայերն էին, սակայն այն, որ հայերն այստեղ ծանրակշիռ դեր ունեին, հատկապես մեր կողմում դիտարկվող ժամանակաշրջանում, կարծում եմ փաստ է:

Քննարկվող ժամանակահատվածում Կիլիկիան գտնվում էր ծովահենների իշխանության անկումից հետո ձևավորված տեղական մի թագավորության իշխանության տակ, որը ճիշտ եմ համարում կոչել Տարսոնի թագավորություն: Մ.թ.ա 65 թ-ին ստեղծված այս թագավորության գահակալների իշխանության տակ էր ողջ Կիլիկիան, ընդ որում Տարսոնի թագավորությունը, սկզբունքորեն գտնվելով Հռոմի ազդեցության և իշխանության ոլորտում, իրենից ըստ էության ներկայացնում էր մեկն այն բուֆերային ու կիսաանկախ թագավորություններից, որոնք Սելևկյանների և Պոնտոսի թագավորությունների, ինչպես նաև Տիգրանյան տերության անկումից հետո մանր ցանցով տարածված էին Փոքր Ասիայի արևելքից մինչև Եգիպտոս: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Տարսոնի թագավորության գահին բազմած էր թագավորության հիմնադիր արքա Տարկոնդիմոտոս I-ը (մ.թ.ա. 65-31), որը իրականացնում էր հռոմեա-հայ-պարթևական ուժերի միջև հավասարակշռություն պահպանելու բարդ մի քաղաքականություն: Եվ այսպես, մ.թ.ա. 51 թ-ի աշնան սկզբին, երբ Բակուր արքայազնի ընդհանուր հրամանատարությամբ գործող Պարթևական, ինչպես նաև սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ հեծելազորի մասերի բաժանված ջոկատները ասպատակեցին Ասորիքը[1] և մոտեցան Անտիոքին[2], ոտքի կանգնեց նաև Կիլիկիայի բնակչությունն ու սկսվեց Կիլիկիայի I ապստամբությունը (մ.թ.ա. 51-49): Այն բանից հետո, սակայն, երբ Անտիգոնիայի ճ-մ-ում հռոմեական բանակը դարանը գցեց ու անակնկալ հարվածով պարտության մատնեց հայ-պարթևական խոշոր մի բանակի, ընդ որում զոհվածների թվում էր նաև Վասակ Մամիկոնյանը[3], հաջողությունը երես թեքեց ապստամբներից նաև Կիլիկիայում: Նախորդ դեպքերից կարճ ժամանակ անց Եպիփանիայի ճ-մ-ում հռոմեական բանակը հետ մղեց ապստամբներին օգնելու նպատակով Կիլիկիա ներխուժել փորձող դաշնակիցների ևս մեկ բանակի[4], որից հետո նույն տարվա հոկտեմբերի 13-ին Ամանոսյան լեռներում տեղի ունեցած մեկ այլ ճակատամարտում Ցիցերոնի գլխավորած հռոմեական բանակը պարտության մատնեց արդեն Տարսոնի թագավորության բանակին` անհաջողությամբ ավարտված գիշերային գրոհից հետո հաջողության հասնելով արդեն լուսաբացին իրականացված գրոհի արդյունքում[5]: Մ.թ.ա. 51 թ-ի նոյեմբերի սկզբից դեկտեմբերի 17-ը ընկած ժամանակահատվածում նույն Ցիցերոնի գլխավորած հռոմեական բանակը համառ մարտերով գրավեց Ամանոսյան լեռներում գտնվող Տարկոնդիմոտոս I-ի այնպիսի ամրություններ, ինչպիսիք էինք մինչև վերջ դիմադրած Արանը, Սեպիորեն, Կոմմորիդուն և Պինդենիսը[6]: Ստեղծված պայմաններում առավելագույնը, որ մնաց անելու Տարսոնի արքային, դա մ.թ.ա. 51 թ-ի դեկտեմբերի վերջին ինչ որ տեղ Ամանոսյան լեռներում Մարկոս Բիբուլոսի գլխավորած հռոմեական մի զգալի ջոկատի ոչնչացումն էր[7]: Մ.թ.ա. 50 թ-ին Տարկոնդիմոտոս I-ը, ամրացած լեռներում և սկզբունքորեն խուսափելով ճիշտ ընդհարումից, շարունակեց մնալ ապստամբական դրության մեջ, իսկ արդեն մ.թ.ա. 49 թ-ին էլ կրկին ինչ որ տեղ Ամանոսյան լեռներում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց իր դեմ գործող Մետելլոս Սցիպիոնի գլխավորած հռոմեական բանակին[8]: Արդեն պարզ էր, սակայն, որ հայ-պարթևական ուժերի հետ քաշման պայմաններում Տարկոնդիմոտոս I-ին չի մնում այլ բան, քան հերթական անգամ կարգի գցել հարաբերություն Հռոմի հետ և վերստին ընդունել վերջինիս գերիշխանությունը: Այսպիսով Կիլիկիայի I ապստամբությունը վերջացավ առանց որևէ փաստական արդյունքի:

_________________________________
[1] Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.18>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, կոնսուլներին, ընկերներին, ժողովրդական տրիբուններին և սենատին 15.1; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Ապպիոս Կլավդիոս Պուլխարիոսին 3.8>; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր>, գլուխ 51; Հովսեփ Ֆլավիոս <Հրեական հնախոսություն>, գիրք 14, գլուխ 7; Հուստինոս <Ֆիլիպիկա>, գիրք 42, գլուխ 4; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 40, գլուխ 28:
[2] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորցիուս Կատոնին 15.4>; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 40, գլուխ 28, 29; Օրոսիոս <Պատմություն ընդդեմ հերետիկոսների> գիրք 6, գլուխ 13; Ռուֆուս Սեքստուս <Կեսարների պատմությունը>, գլուխ 17:
[3] Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 40, գլուխ 29; Վելլեյուս Պատերկուլոս <Հռոմեական պատմություն>, գիրք 2, գլուխ 46; Ֆրոնտին <Ստրատեգամներ>, գիրք 2, գլուխ 5, մաս 35; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մակրոս Ցելիոս Ռուֆոսին 2.10>; Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16>; Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.21>; Հուստինոս <Ֆիլիպիկա>, գիրք 42, գլուխ 4; Ավրելիանոս Վիկտոր <Հայտնի մարդկանց մասին>, գլուխ 83; Օրոսիոս <Պատմություն ընդդեմ հերետիկոսների> գիրք 6, գլուխ 13; Տիտոս Լիվիոս <Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած>, ցանկ; Ռուֆուս Սեքստուս <Կեսարների պատմությունը>, գլուխ 17:
[4] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորցիուս Կատոնին 15.4>:
[5] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորցիուս Կատոնին 15.4>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, կոնսուլներին, ընկերներին, ժողովրդական տրիբուններին և սենատին 15.1>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, կոնսուլներին, ընկերներին, ժողովրդական տրիբուններին և սենատին 15.2>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Ցելիոս Ռուֆոսին 2.10>; Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16>:
[6] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մակրոս Ցելիոս Ռուֆոսին 2.10>; Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորցիուս Կատոնին 15.4>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորսիուս Կատոնին 15.4>; Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Ցիցերոն>, գլուխ 36; Ավրելիանոս Վիկտոր <Հայտնի մարդկանց մասին>, գլուխ 79:
[7] Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16>; Հուլիոս Կեսար <Նոթեր, Քաղաքացիական պատերազմ> գիրք 3, գլուխ 31; Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Ցիցերոն>, գլուխ 36:
[8] Հուլիոս Կեսար <Նոթեր, Քաղաքացիական պատերազմ> գիրք 3, գլուխ 31:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մ.թ.ա. 48-44 թվականներին Հռոմում մինչ այդ էլ այս կամ այն կերպ մլմլացող քաղաքացիական պայքարն առավել թեժացավ և ստացավ բացահայտ պատերազմի բնույթ: Արդյունքում Արևելքում մեծ հեղինակության հասած Պոմպեոսը ռազմական բախման մեջ մտավ Հռոմեական Հանրապետության արևմտյան հատվածում իր հերթին մեծ հեղինակության հասած եռապետ Հուլիոս Կեսարի հետ: Մ.թ.ա. 48 թ-ին ծավալված վճռական իրադարձություններում, երբ Պոմպեոսը ի մի էր բերում այս կամ այն կերպ իրեն համակրող բոլոր ուժերը, վերջինիս աջակցություն ապահովեցին նաև արևելյան տիրակալները, այդ թվում Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Կոմագենեի և Տարսոնի թագավորությունները, ինչպես նաև Պարթևական, Պոնտոսի ու մի շարք այլ թագավորություններ և իշխանություններ[1]: Հիշատակված ուժերը մասնակցեցին մ.թ.ա. 48 թ-ի ապրիլի վերջից հուլիսի 11-ը ընթացած Դիրիխիայի ճ-մ-ին, դրան հաջորդած ընդհարումներին, ինչպես նաև քաղաքացիական պատերազմի այս փուլի գագաթնակետը հանդիսացած, մ.թ.ա. 48 օգոստոսի 9-ի Ֆարսալի ճ-մ-ին: Վերջին ճակատամարտը, ինչպես հայտնի է, ավարտվեց Պոմպեոսի և նրա կողմնակիցների ջախջախիչ պարտությամբ, որից հետո ուժեղացան ու մի քանի տարում վերջնականապես ամրապնդվեցին Հուլիոս Կեսարի դիրքերը: Պոմպեոսին աջակցելը հանդիսանում էր արևելյան տիրակալների գործնականում միասնական որոշումը, ընդ որում հասկանալի է, որ այդ որոշման ընդունման հարցում վճռական խոսքը պատկանել է Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների գահակալներին: Այս առումով ցանկանում եմ անել ևս մեկ ուշագրավ դիտարկում: Հայտնի է, որ հիշատակված իրադարձություններում Մեծ Հայքի թագավորության բանակը գլխավորել է, ըստ Ապպիանոսի խոսքերի. <Արտավազդ արքայի կուսակալ Մեգաբադեսը>, մի հաղորդում, որը զարմանալի կերպով անուշադրության է մատնվել: Այս առումով մինչև առաջ անցնելը ևս մեկ անգամ նշենք, որ, դատելով ըստ ամենայնի, արդեն այս ժամանակաշրջանում հոր հետ միասին գահակալական պարտականությունները կիսում էր նաև գահաժառանգ Արտավազդը, որի ակտիվ գործունեությունը սկսվել էր սրանից դեռևս առնվազն 5 տարի առաջ և շարունակվում էր նաև այժմ: Հետաքրքիր է, սակայն, նաև Մեգաբադեսի խնդիրը:

Այս անձնավորության մասին տեղեկացնում է Ապպիանոսը[2] և Ժամանակաշրջանին նվիրված պատմագիտական գրականության մեջ[3] սովորաբար ուղղակի փոխանցվում է վերջինիս անունը, որի մասին, եթե նրա անունը ընկալենք հենց այս կերպ, իրոք անհնար է որևէ նոր բան ավելացնելը: Նույն Ապպիանոսը, սակայն, մեկ այլ տեղում[4] տեղեկացնում է Տիգրան II Մեծի կողմից Ասորիքի հայկական կուսակալ նշանակված մեկ այլ անձնավորության մասին, որի անունը փոխանցում է <Մագադատես> աղավաղված ձևով: Այս առումով ամենից առաջ նշենք, որ մասնագիտական գրականության մեջ միասնական է կարծիքը, որ իրականում <Մագադատես>-ի փոխարեն պետք է լինի <Բագադատես> և, ի դեմս վերջինիս, մենք գործ ունենք Բագրատունիների տոհմի հերթական մի ներկայացուցչի հետ:

Արդյունքում թերևս միայն զարմանալ կարելի է, որ հիշատակված մասնագետներից և ոչ մեկը բավարար ուշադրություն չի դարձրել Ֆարսալի ճ-մ-ի կապակցությամբ հիշատակվող <կուսակալ Մեգաբադես>-ի ու նրա անվան վրա, քանզի, առաջնորդվելով նույն այն տրամաբանությամբ, որն առկա է <Մագադատես-Բագադատես-Բագրատ>-ի պարագայում, կարող ենք վստահությամբ պնդել, որ հիշատակվող անձնավորությունը իրականում Բագրատունյաց տոհմի հերթական ղեկավարն է, իսկ ավելի կոնկրետ` Բագրատի (մ.թ.ա. մոտ 95-50) որդի Անանիան (մ.թ.ա. մոտ 50-30): Անուղղակիորեն այս հանգամանքի օգտին է խոսում նաև այն փաստը, որ այնպիսի պատասխանատու գործի իրականացումը, ինչպիսին էր Պոմպեոսի մոտ Մեծ Հայքի թագավորության ներկայացումը և վերջինիս ռազմական ուժի ղեկավարումն էր, կարող էր հանձնարարվել թերևս միայն երկրի առաջատար պաշտոնյաներից մեկին, որն էլ հենց հանդիսանում էր այդ ժամանակաշրջանում Մեծ Հայքի թագավորությունում մեծ ազդեցություն ունեցող ու թագադիր ասպետի ժառանգական տիտղոսը կրող Բագրատունյաց իշխանը:

_________________________________
[1] Հուլիոս Կեսար <Նոթեր, Քաղաքացիական պատերազմ> գիրք 3, գլուխ 3, 4; Ֆլորիանոս <Համառոտագրություններ>, գիրք 4, գլուխ 2; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Քաղաքացիական պատերազմներ>, գիրք 2, գլուխ 71; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 41, գլուխ 55, 63 և այլն:
[2] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Քաղաքացիական պատերազմներ>, գիրք 2, գլուխ 71:
[3] Տես՝ Մանանդյան Հ. Հ. <Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության>, հատոր 1, Երևան 1977, էջ 157, 161 և այլն; Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1971, էջ 835; Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատոր 1, Երևան 2007, էջ 347, 352; Ադոնց Ն. <Տիգրան Մեծ>, Երևան 2010, էջ 38; Մանասերյան Ռ. Լ. <Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ>, Երևան 2007, էջ 79 և այլն։
[4] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր>, գլուխ 48, 49:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:32 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մ.թ.ա. 48 թ-ից հետո, ինչպես արդեն նշվեց, Հուլիոս Կեսարի իշխանությունն աստիճանաբար ամրապնդվեց ու թերևս ոչինչ չէր խանգարի տաղանդավոր այս առաջնորդին դառնալ Հռոմի առաջին կայսրը, եթե մ.թ.ա. 44 թ-ի մարտի 15-ին նա զոհ չգնար դավադրությանը: Կեսարին սպանելիս հանրապետական դավադիրները հույս ունեին պահպանել պետական կառավարման իրենց հարազատ ձևը, սակայն կյանքը ցույց տվեց, որ հասարակության լայն շերտերի շրջաններում նրանք բավարար աջակցություն չեն վայելում: Արդյունքը եղավ կրկին թեժացած քաղաքացիական պատերազմը: Իմ առջև դրված խնդիրների շրջանակից բնականաբար դուրս է Հռոմում մղվող քաղաքացիական պատերազմի հերթական այս փուլի ընթացքի շարադրումը ու դրա համար ես կբավարարվեմ միայն մի քանի դիտարկումներով:

Ինչպես արդեն ասվեց, հանրապետականները Հռոմեական Հանրապետության սահմաններում բավարար աջակցություն չստացան և այդ հանգամանքը իրեն զգացնել տվեց նաև Արևելքում: Այստեղ, օգտվելով հարմար առիթից, կրկին ոտքի կանգնեց Տարսոնի թագավորության աննկուն տիրակալ Տարկոնդիմոտոս I-ը՝ սկսելով Կիլիկիայի II ապստամբությունը (մ.թ.ա. 43): Աջակցելով Պուբլիոս Դոլոբելայի գլխավորությամբ հանրապետականների դեմ պայքար մղող ուժերին՝ մ.թ.ա. 43 թ-ի մարտին hռոմեական և Տարսոնի թագավորության միացյալ բանակը տիրեց Կիլիկիայի արևելքում գտնվող Աեգայի ամրություններին[1]: Դրանից հետո, զարգացնելով հաջողությունը, արդեն ապրիլ ամսին դաշնակիցները պաշարեցին Անտիոքը, սակայն, չկարողանալով գրավել այն հանրապետականներից, հետ քաշվեցին և առանց մարտերի մտան Լաոդիկեա, որից հետո Տարկոնդիմոտոս I-ը հիմնական ուժերով հետ հեռացավ իր թագավորություն և դաշնակիցները կորցրին ռազմավարական նախաձեռնությունը[2]:

Խնդիրը կայանում էր նրանում, որ, մինչ դաշնակիցները մարտնչում էին Հյուսիսային Ասորիքում, հանրապետական Լուցիոս Ցիմբերի գլխավորած մի զգալի մեծության բանակ մուտք էր գործել Դաշտային Կիլիկիա, որից հետո գլխավոր ուժերով սկսել էր առաջանալ դեպի Հյուսիսային Ասորիք, իսկ այդ պարագայում վարվել այլ կերպ, քան վարվել էր, Տարկոնդիմոտոս I-ի համար նշանակում էր կորցնել իր թագավորությունը: Մ.թ.ա. 43 թ-ի մայիսին Ադանայի ճ-մ-ում Տարսոնի թագավորության բանակը անակնկալ հարձակումով հաղթեց հանրապետականների մի բանակի, սակայն հետագայում ստիպված եղավ հետ քաշվել դեպի Լեռնային Կիլիկիա[3]: Այս ընթացքում հաջող չէին ընթանում նաև Դոլոբելայի գործերը, որը նույն մայիս ամսին տեղի ունեցած Արադոսի ճ-մ-ում ևս անհաջողության մատնվեց[4]:

Դատելով ըստ ամենայնի՝ Կիլիկիայի II ապստամբությունը նախաձեռնված չէր հայ-պարթևական ուժերի կողմից և, կարելի է ենթադրել, որ այս ապստամբությունը հանդիսանում էր ամենից առաջ հենց Տարկոնդիմոտոս I-ի ու Դոլոբելայի նախաձեռնության արդյունքը: Սրան հակառակ, հայ-պարթևական ուժերը, ավանդականորեն աջակցելով Պոմպեոսի կողմնակիցներին և հանրապետականներին, այս անգամ ևս իրենց աջակցությունը ցույց տվեցին վերջիններիս անունից իրենց դիմած Գայոս Կասսիոսին: Արդյունքում մ.թ.ա. 43 թ-ի հունիսին Լաոդիկեայի ճ-մ-ում Կասսիոսի գլխավորած հանրապետականները, ինչպես նաև Պարթևական, Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը հաղթեց Դոլոբելայի գլխավորությամբ Արադոսից նահանջող hռոմեական և Տարսոնի թագավորության միացյալ բանակին, որից հետո պաշարեց Լաոդիկեան[5]: Հիշատակված քաղաքի պաշարումը տևեց մոտ մեկ ամիս ու, թեև այս ընթացքում Ադանայի ճ-մ-ում Տարսոնի թագավորության բանակին հաջողվեց հաղթանակ տանել Ասորիքից առաջխաղացած Լուցիոս Ռուֆոսի գլխավորած հանրապետականների ևս մեկ բանակի նկատմամբ,[6] սակայն Կասսիոսը, առավելության հասնելով նաև ծովում, ի վերջո ստիպեց Լաոդիկեում պաշարված հակառակորդին դադարեցնել դիմադրությունը[7]: Դոլոբելան ինքնասպան եղավ, որից հետո Կասսիոսի բանակի հիմնական ուժերը շարժվեցին Կիլիկիա: Ստեղծված պայմաններում Տարկոնդիմոտոս I-ը խոշոր ռազմատուգանքի փոխարեն հաշտություն առաջարկեց և արդյունքում ֆինանսական ու այլ տիպի դժվարությունների առաջ կանգնած հանրապետականները համաձայնեցին դրան: Կիլիկիայի II ապստամբությունը վերջացավ, Տարկոնդիմոտոս I-ը ընդունեց հանրապետականների գերիշխանությունը և որևէ փոփոխություն ըստ էության այդպես էլ չեղավ:

Հռոմում թեժացող քաղաքացիական պատերազմի հերթական փուլն իր գագաթնակետին ու նաև ավարտին հասավ մ.թ.ա. 42 թ-ի հոկտեմբերի 3-ից 23-ն ընթացած Ֆիլիպպեի ճ-մ-ում, որտեղ հանրապետականները ծանր պարտություն կրեցին, իսկ նրանց առաջնորդներն էլ, այդ թվում նաև Արևելքում հիանալի հայտնի Կասսիոսը, հեռացան կյանքից: Խնդիր չունենալով մանրամասն լուսաբանել այս իրադարձությունները և դա թողնելով մի ուրիշ անգամի՝ հիշատակված ճակատամարտի հետ կապված ուղղակի հերթական անգամ ամրագրենք, որ այս անգամ ևս Արևելքի տիրակալները, բնականաբար կյանքի կոչելով հիմնականում Տիգրան II Մեծի և Օրոդես II-ի հղացած քաղաքական որոշումը, լայնորեն աջակցեցին հանրապետականներին[8]: Այս առումով հատկանշական են Ապպիանոսի ընդհանրացնող խոսքերը, թե. <Ժողովուրդներ Բրուտոսն ու Կասսիոսը իրենց ենթարկեցրել էին Մակեդոնիայից մինչև Եփրատ: Բոլոր նրանց, ում հետ որ մարտնչել էին, նրանք հակեցին իրենց հետ դաշինքի, այնպես որ ի վիճակի էին առանց անհանգստության օգտվել նրանց օգնությունից: Նրանք օգտվում էին արքաների ու գահակալների օժանդակությունից, ինչպես նաև պարթևների` չնայած որ սրանք թշնամի էին հռոմեացիներին>, ընդ որում հետաքրքիր է, որ այնուհանդերձ. <Վերջիններիս նրանք օգտագործում էին միայն ոչ կարևոր գործերի համար, իսկ առավել կարևոր գործողությունների մասնակցել թույլ չէին տալիս, որպեսզի բարբարոսական ու թշնամական այդ ցեղին հռոմեացիների մոտիկությանը չսովորեցնեն>:

_________________________________
[1] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Քաղաքացիական պատերազմներ>, գիրք 4, գլուխ 60; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 47, գլուխ 30:
[2] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Պուբլիոս Կոռնելիոս Լենտուլոս Սպինտերայից 12.14>; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 47, գլուխ 30:
[3] Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 47, գլուխ 31):
[4] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Գայոս Կասսիոս Պարմացուց 12.13>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, կոնսուլներին, պրետորներին, ժողովրդական տրիբուններին, սենատին հռոնմեական ժողովրդին և պլեբսին Պուբլիոս Կոռնելիոս Լենտուլոս Սպինտերայից 12.14>; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Քաղաքացիական պատերազմներ>, գիրք 4, գլուխ 60-62; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 47, գլուխ 30:
[5] Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 47, գլուխ 30; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Գայոս Կասսիոս Լոնգինոսին 12.5, 12.4>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Գայոս Կասսիոս Լոնգինոսից 12.12>:
[6] Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 47, գլուխ 31:
[7] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Գայոս Կասսիոս Պարմացուց 12.13>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Պուբլիոս Կոռնելիոս Լենտուլոս Սպինտերայից 12.14>; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Քաղաքացիական պատերազմներ>, գիրք 3, գլուխ 78, գիրք 4, գլուխ 59, 60, 62, 64; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 47, գլուխ 30; Տիտոս Լիվիոս <Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած>, ցանկ; Վելլեյուս Պատերկուլոս <Հռոմեական պատմություն>, գիրք 2, գլուխ 69; Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 16, գլուխ 2, մաս 9; Օրոսիոս <Պատմություն ընդդեմ հերետիկոսների> գիրք 6, գլուխ 18; Ավլոս Գելլիոս <Աթենական գիշերներ> գիրք 3, գլուխ 9; Սենեկա Ավագ <Կոչեր> գիրք 1, գլուխ 7; Հովսեփ Ֆլավիոս <Հրեական պատերազմի մասին>, գիրք 1, գլուխ 11:
[8] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Քաղաքացիական պատերազմներ>, գիրք 4, գլուխ 133; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 47, գլուխ 48 և այլն:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:42 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Ֆիլիպպեի ճակատամարտը Հռոմեական արդեն մահացող հանրապետության քաղաքական երկնակամարում փայլեցրեց Հռոմի ապագա առաջին կայսր Օգոստոսի, ինչպես նաև առժամանակ դեռևս վերջինիս զինակից Մարկոս Անտոնիոսի ցոլացող աստղերը, ընդ որում իշխանության բաժանման յուրօրինակ կանոնների համաձայն Արևելքը և ըստ էության հանրապետության ավելի քան մեկ երրորդը բաժին հասավ հենց Անտոնիոսին: Միաժամանակ, սակայն, հանրապետականներին վերջնական պարտության մատնելու և իր իշխանությանը հանձնված տարածքներում վերջնականապես ամրապնդվելու համար Անտոնիոսին դեռևս զգալի ժամանակ էր պետք, մանավանդ որ Արևելքն ընդհանուր առմամբ աջակցել ու այժմ էլ դեռևս աջակցում էր հանրապետականներին և այստեղ Անտոնիոսի հայտնվելուն առանձնապես ոգևորված չէ, որ սպասում էին: Արդյունքը եղավ դեպի Ասորիք հայ-պարթևական ուժերի հերթական մարտարշավը, որը, սկսվելով մ.թ.ա. 41 թ-ի վերջերից, շարունակվեց մ.թ.ա. 40 թ-ին և միայն մ.թ.ա. 39 թ-ին էր, որ Անտոնիոսը ի վերջո ի վիճակի եղավ գործուն միջոցներ ձեռնարկել: Հերթական անգամ, սակայն, խնդիր չունենալով շարադրել հետաքրքիր այս մարտարշավի մանրամասները, այստեղ ևս սահմանափակվենք միայն մի քանի հետաքրքիր դիտարկումներով՝ ևս մեկ անգամ անդրադառնալով մի պահ կարծես թե ստվերում մնացած Մովսես Խորենացուն:

<Այս բոլորից հետո Տիգրանը հիվանդ լինելով, աղաչում է պարսից Արտաշես թագավորին` իրենց մեջ սեր հաստատել, որ խզվել էր իր հոր հպարտության պատճառով, երբ նա պարսիկներից խլեց նախագահությունը: Եվ ահա ինքը, Տիգրանից երկրորդական գահն ընդունելով, ինչպես օրենքն էր, նախագահությունը վերադարձնում է նրան: Այս կերպով Արտաշեսին հաշտեցնելով` նրանից օգնական զորք է խնդրում>[1],- հայտնում է Պատմահայրը՝ ըստ էության մեզ փոխանցելով Տիգրան II Մեծի և Օրոդես II-ի միջև ձեռք բերված համաձայնության հիմքերը՝ հայոց արքան, առժամանակ, գուցե ինչ որ տեղ ձևականորեն, քանզի դեռևս Տիգրան II Մեծի հետնորդները կրում էին <արքայից-արքա> տիտղոսը, այնուհանդերձ պարտավորվում էր չշեշտադրել իր բարձր դիրքը, ինչին ի պատասխան էլ պարթևներն իրենք իրենց հերթին ապահովում էին համագործակցությունն մյուս կողմից: Փոխադարձ զիջումների այս արդյունքը եղավ, ինչպես արդեն ասացինք, մ.թ.ա. 53-38 թվականների այն ռազմական համագործակցությունը, որը հաստատվեց Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների միջև և իր կոնկրետ ռազմա-քաղաքական արտացոլումը գտավ դեպի Ասորիք ձեռնարկված արշավանքներում:

<Հերովդեսը (Հուդայի տետրարխության տետրարխ Հերովդես I Մեծը (մ.թ.ա. 37-1) – Մ.Հ.) Հռոմ անցնելով՝ Անտոնիոսի, Կեսարի և սինկլիտոսի առաջ պատմում է իր հավատարմությունը հռոմեացիներին, և, Անտոնիոսից Հրեաստանի թագավոր նշանակվելով, իրեն օգնական է վերցնում Վենտիդիոս սպարապետին հռոմեական զորքերով, որպեսզի Հայոց հետ պատերազմի և Անտիգոնոսին (Հուդայի տետրարխության տետրարխ Անտիգոնոսին (մ.թ.ա. 40-37) – Մ.Հ.) տապալի: Ասորիք հասնելով՝ նա փախուստի է մատնում Հայոց զորքերը և Սիղոնին թողնելով, որ հայերին դիմադրի Եփրատի մոտ ու Պակարոսին սպանելով` ինքը դառնում է Երուսաղեմ՝ Անտիգոնոսի դեմ: Բայց հայերը նորից օգնություն ստանալով պարսիկներից՝ դիմում են Սիղոնի վրա և հալածում են նրան, շպրտում Վենտիդիոսի մոտ` անչափ արյունահեղություններ անելով>[2],- շարունակում է պատումը Պատմահայրը՝ մեզ փոխանցելով դժբախտաբար ստվերում մնացած, սակայն Տիգրան II Մեծի ռազմա-քաղաքական գործունեության, ինչպես նաև Հայկական բանակի անցած փառահեղ ուղու դրվագներից ևս մեկը:

Իրոք, խնդիրը կայանում էր նրանում, որ Անտոնիոսը դեռևս անմիջականորեն ոտք չէր դրել Արևելք և որոշակի հոգսեր նրան հետ էին պահում, սակայն, այստեղ գործերը գոնե մի որևէ կերպ կարգի գցելու մտայնությամբ, նա իրենից առաջ ուղարկեց իր զորավար Պուբլիոս Բենդիդիոսին: Մ.թ.ա. 39 թ-ի ամռանը և աշնանը հռոմեական զորավարին հաջողվեց Անտոնիոսի ամուր իշխանությունը հաստատել Կիլիկիայում, սակայն Ասորիքի համար պայքարը հետաձգվեց մյուս տարվան: Մ.թ.ա. 38 թ-ի գարնանը սկիզբ առավ վճռական պայքարը մի կողմից Անտոնիոսի, ի դեմս նրա զորավար Բենդիդիոսի, իսկ մյուս կողմից էլ հանրապետականների, ինչպես նաև սրանց աջակցող հայ-պարթևական ուժերի միջև, ընդ որում պարթևական կողմից ղեկավարությունն իրականացնում էր արքայազն Բակուրը: Մ.թ.ա. 38 թ-ի մայիսի 6-ից 9-ը ընթացած Գինդարոս լեռան վճռական ճակատամարտում Բենդիդիոսին հաջողվեց ծանր պարտության մատնել պարթևական բանակին և նրա հետ գտնվող հայկական փոքրաթիվ ուժերին, ընդ որում Բակուրն ինքն ընկավ մարտում: Սրանք բավականին հայտնի, թեև քիչ քննարկված իրադարձություններ են, որոնց շարադրանքը ևս այս պահին չենք իրականացնի, այլ կխոսենք միայն դրանցում Հայկական բանակի ունեցած դերակատարության մասին:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 19:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 19:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:43 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Գինդարոս լեռան ճ-մ-ը ծանր հարված հասցրեց Արևելքում գործող Պարթևական թագավորության դաշտային բանակին, որը առժամանակ ուղղակի դադարեցրեց իր գոյությունը: Կշեռքի հաջողության նշանը, փաստորեն, զգալի կերպով թեքվեց դեպի Անտոնիոսի ու Հռոմեական Հանրապետության կողմը, իսկ այս պարագայում հիմնավորված և ինչ որ տեղ նաև տրամաբանական էր սպասել, որ Տիգրան II Մեծը կրկին գործի մեջ կդնի իր փայլուն ռազմական մեքենան: Եվ այսպես, պարտության մատնելով Բակուրին, Բենդիդիոսը շարժվեց դեպի Ասորիքի հարավ՝ իր տեղակալ Պուպեդիոս Սիլոնի գլխավորությամբ հյուսիսում թողնելով զգալի ուժեր:

Այս դեպքերին հաջորդած ճակատամարտը խորհրդահայ պատմագիտության կողմից, ինչպես և սպասելի էր, հայտարարվել է ոչ իրական: Համադրելով, սակայն, ճակատամարտը նախորդ իրադարձությունների հետ, հնարավորություն է ստացվում տեղադրել այն իրադարձությունների շղթայում, որտեղ վերջինս գտնում է իր ճշգրիտ տեղը: Վերևում արդեն մի անգամ ասվել է, որ համաշխարհային պատմագիտությանը հիմնականում խորթ են տարածաշրջանային մի շարք իրադարձությունների վերաբերյալ արժեքավոր տեղեկությունները հայտնող հայկական աղբյուրները կամ էլ վերջիններս, կրկին չարաբաստիկ <եվրոպակենտրոնության> պատճառով, առնվազն խիստ թերագնահատվել են և չեն օգտագործվել իրադարձությունները լուսաբանելիս: Կոնկրետ այս օրինակի վրա պարզորոշ երևում է, թե ինչպես Մովսես Խորենացուն անտեսելը բերել է իրադարձությունների ամբողջական պատկերի կորստի:

Այս կապակցությամբ հատկանշական է, որ Դիոն Կասսիոսը՝ հռոմեական կողմից հիմնական սկզբանղբյուրը Գինդարոս լեռան ճ-մ-ին անմիջապես հաջորդող իրադարձությունների վերաբերյալ, հռոմեական բանակի որևէ անհաջողության մասին չի հայտնում, սակայն վերջինիս երկում այնուհանդերձ առկա են որոշակի տողատակեր[1]: Այսպես, Դիոն Կասսիոսը հայտնում է, որ, չնայած պարթևների դեմ ձեռք բերած մեծ հաջողությանը, Անտոնիոսն այնուհանդերձ չափազանց դժգոհ մնաց Բենդիդիոսից ու վերջինս պաշտոնազրկվեց՝ դրանից հետո այլևս երբեք չզբաղեցնելով որևէ զինվորական պաշտոն: Դիոն Կասսիոսը այս հանգամանքը բացատրում է Անտոնիոսի ռազմա-քաղաքական խանդով, այն ենթատեքստով, որ վերջինս չէր ցանկանում Բենդիդիոսի փառքի հետագա մեծացումը, սակայն կարելի է ենթադրել, որ որոշակիորեն, իսկ գուցե նաև հիմնականում իր դերն է ունեցել այն հանգամանքը, որ Բենդիդիոսի ենթակա Սիլոնը, այսինքն փաստացի՝ Բենդիդիոսը, ծանր պարտություն էր կրել Գինդարոս լեռան ճ-մ-ին անմիջապես հաջորդող ժամանակաշրջանում և Գինդարոս լեռան ճ-մ-ում ձեռք բերված հաջողությունը մեծապես արժեզրկվել էր: Արդյունքում կարելի է լիովին հիմնավորված գալ հետևության, որ մ.թ.ա. 38 թ-ի հունիսի 6-9-ի Գինդարոս լեռան ճակատամարտում պարթևների կրած խոշոր պարտությունից հետո Մեծ Հայքի թագավորության բանակն իր հիմնական ուժերով միջամտել է իրադարձություններին և, ինչ որ տեղ Զևգմայի գետանցումի մոտակայքում ծանր պարտության մատնելով հռոմեական բանակին ու փոխելով պատերազմի ընթացքը, կայունացրել է իրավիճակը: Այսպիսով կարծում եմ, որ ժամանակն է իր արժանի տեղում դնել Տիգրան II Մեծի գահակալության նաև ամենավերջին այս իրադարձությունը, երբ Մեծ Հայքի թագավորությունը, ժամանակին իր մասնակցությունը բերելով զարգացող իրադարձություններին, կրկին վերականգնեց ռազմա-քաղաքական հավասարակշռությունը Արևելքում: Իսկ այժմ ժամանակն է ի վերջո անդրադառնալ Տիգրան Մեծի մահվան թվականի խնդրին, թեև այս մասին վերևում որոշակիորեն արդեն խոսվեց:

_________________________________
[1] Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 49, գլուխ 20, 21:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:47 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Ավանդականորեն ընդունված է կարծել, որ Տիգրան II Մեծը մահացել է մ.թ.ա. 55 թ-ին, ընդ որում, ուղղակի տվյալների բացակայության պայմաններում, այս մասին հետևությունն արվել է բացառապես միայն այն բանի ազդեցության տակ, որ, համաձայն Ցիցերոնի ճառերից մեկի[1], մ.թ.ա. 56 թ-ին Տիգրան II Մեծը դեռ կենդանի էր, իսկ մ.թ.ա. 54 թ-ին էլ, երբ Հռոմի եռապետ Կրասոսը ժամանեց Արևելք, նրա հետ բանակցություններ էր վարում արդեն Տիգրան II Մեծի որդի Արտավազդը: Ահա հենց սրա հիման վրա էլ արվել է հետևություն, որ Տիգրան II Մեծը մահացած պետք է լիներ մ.թ.ա. 55 թ-ին: Ողջ այս սխեման, սակայն, հիմք ունի ըստ էության միայն հունա-հռոմեական աղբյուրների անորոշ տվյալներն և, ինչն է ցավալին, լիովին անտեսում է այն հաղորդումները, որոնք առկա են Մովսես Խորենացու մոտ: Իսկ Հայոց Պատմահայրն ուղղակիորեն հայտնում է, որ, Տիգրան II Մեծը կենդանի էր դեռ մ.թ.ա. 40-ական թվականներին և մահացել է միայն դեպի Արշամաշատ Հռոմի եռապետ Անտոնիոս արշավանքից քիչ առաջ, այսինքն՝ մ.թ.ա. 38 թ-ին[2]:

Վերևում արդեն խոսվեց այն մասին, որ խիստ հավանական է համարել այն հանգամանքը, որ մ.թ.ա. 116 թ-ի իրադարձությունների ժամանակ ապագա արքա Տիգրան 6-7 տարեկան մի երեխա էր, ընդ որում արվեց պնդում, որ Հայոց այս գահակալը պետք է որ ծնված լինի մ.թ.ա. 123 թ-ին: Այս առումով նշենք, որ հետաքրքիր կերպով այս սխեման իր հաստատումն է գտնում նաև Տիգրան II Մեծի մահվան թվականի հետ կապված, քանի որ, համաձայն Լուկիանոսի[3], երբ մեր այս մեծագույն արքան մահացավ, նա 85 տարեկան էր: Ինչպես արդեն ասվեց, դեպի Արշամաշատ Անտոնիոս արշավանքը թվագրվում է մ.թ.ա. 38 թ-ով, իսկ դրան էլ նախորդել էր 85-ամյա Տիգրանի մահը, այսինքն ակնհայտ է, որ Տիգրան II Մեծը պետք է ծնված լիներ մ.թ.ա. 123 թ-ին: Այսպիսով կարելի է կատարել մի պնդում, որ Տիգրան II Մեծը ծնվել է մ.թ.ա. 123 թ-ին, իսկ վախճանվել՝ մ.թ.ա. 38 թ-ին՝ 85 տարեկան հասակում:

_________________________________
[1] Ցիցերոն <Ի պաշտպանություն Պուբլիոս Սեստիոսի>:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 22:
[3] Լուկիանոս <Երկարակյացների մասին>, գլուխ 15:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:51 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Գլուխ 2
Արտավազդ III (մ.թ.ա. 38-31)


Տիգրան II Մեծի մահը մի կողմից, իսկ մյուս կողմից էլ Անտոնիոսի՝ որոշակի կայունություն ձեռք բերած հանրապետության զգալի ուժերով Արևելք ժամանելը վճռականորեն փոխեց տեղի ռազմա-քաղաքական պատկերը: Տիգրան II Մեծին հաջորդեց նրա որդի Արտավազդը, բայց փոփոխություններ եղան նաև Պարթևական թագավորությունում, քանզի իր սիրելի որդի Բակուրի զոհվելուց հետո Օրոդես II-ը հրաժարվել էր գահից և Պարթևական թագավորության արքա էր հռչակվել Հրահատ IV-ը (մ.թ.ա. 36-30, 29-26, 25-2): Արդյունքում միանգամից բարդացան Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների հարաբերությունները, ինչն ուներ իր որոշակի պատճառները:

Խնդիրն ամենից առաջ կայանում էր նրանում, որ քաղաքական ասպարեզից հեռացել էին նախկին հավատարիմ դաշնակիցներ Տիգրանն ու Օրոդեսը: Իր դերը խաղաց նաև այն հանգամանքը, որ, ցանկանալով խուսափել հզոր Անտոնիոսի հետ ընդհարումից, Արտավազդ III-ը հեռացավ Հռոմի հետ առճակատման ուղուց և կրկին փաստացի ստանձնեց դաշնակցային պարտավորություններ վերջինիս նկատմամբ: Եվ վերջապես կարող էր իր դերն ունենալ նաև այն հանգամանքը, որ Հրահատ IV-ը իշխանությունը ստանձնելուն պես ոչ միայն ոչնչացրեց գահի բոլոր հնարավոր թեկնածուներին և պարթևական ավագանուց շատ շատերին, այլև՝ ի վերջո սպանել տվեց նաև իր հորը` Օրոդեսին, մի արարք, որը բնականաբար խիստ բացասաբար անդրադարձավ Արտավազդ III-ի և Հրահատ IV-ի հարաբերությունների վրա:

Արտավազդ III-ի և հռոմեացիների հարաբերությունների վերականգնումից հետո Անտոնիոսի զորավարներից Կանիդիոս Կրասոսը, մ.թ.ա. 37 թ-ին, ինչպես մի ժամանակ այդ արել էր Պոմպեոսը, անցնելով Մեծ Հայքի թագավորության տարածքով, հռոմեացիներին ենթարկեցրեց սկզբում Իբերիայի[1], իսկ հետո՝ Աղվանքի թագավորությունները[2]: Արդյունքում Պարթևական և Ատրպատականի թագավորությունները փաստորեն զրկվեցին միանգամից երեք կարևոր դաշնակիցներից:

_________________________________
[1] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Անտոնիոս>, գլուխ 33; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 49, գլուխ 24; Դավիթ Բագրատունի <Վրաստանի պատմությունը>, գլուխ 48:
[2] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Անտոնիոս>, գլուխ 33; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 49, գլուխ 24; Դավիթ Բագրատունի <Վրաստանի պատմությունը>, գլուխ 48:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Ժամանելով Արևելք՝ Անտոնիոսն անմիջապես էլ ձեռնամուխ եղավ իր Արևելյան արշավանքի նախապատրաստությանը, որը կյանքի կոչվեց մ.թ.ա. 36 թ-ի երկրորդ կեսին: Բնականաբար խնդիր չդնելով մանրամասն արտացոլել Անտոնիոսի Արևելյան արշավանքի հետ կապված հարցերը՝ ստորև անդրադարձ կկատարվի բացառապես միայն հռոմեական բանակի թվաքանակի խնդրին:

Անտոնիոսի բանակի թվաքանակի մասին ամենահամապարփակ տվյալները հայտնում է Պլուտարքոսը[1], ըստ որի այն ունի հետևյալ կազմը.

- 60.000 լեգեոներներ,
- 23.000[2] ռազմիկներ Մեծ Հայքի թագավորությունից,
- 10.000 իսպանական և գալլական հեծյալներ,
- 30.000 այլ դաշնակից ռազմիկներ:

Այսպիսով, ըստ Պլուտարքոսի, Անտոնիոսի միացյալ բանակը կազմում էր 129.000 ռազմիկ:

Արժեքավոր են նաև Տիտոս Լիվիոսի տեղեկությունները, քանզի, ըստ նրա աշխատանքի մեզ հասած մասում պարունակվող տվյալների, խոսքը գնում է 18 լեգեոնների (108.000 լեգեոներ) և 60.000 հեծյալների մասին[3], որից մոտ 5.500-ն ըստ երևույթին բաժին է հասնում լեգեոներներին, իսկ մնացած մասը` դաշնակից և օժանդակ ուժերին: Այսպիսով, ըստ նկարագրվող դեպքերին ավելի մոտ կանգնած Տիտոս Լիվիոսի, Անտոնիոսի միացյալ բանակը կազմել է168.000 ռազմիկ:

Ինչ վերաբերում է այլ հեղինակների բերած թվերին, որոնք, որպես կանոն, խոսում են միայն լեգեոներների մասին, ապա ըստ.

- Ֆլորիանոսի առկա էին 16 լեգեոններ (96.000 լեգեոներ)[4],
- Ավրելիանոս Վիկտորը խոսում է 15 լեգեոնի մասին (90.000 լեգեոներ)[5],
- Վելլեյուս Պատերկուլոսն էլ հիշատակում է 13 լեգեոն (78.000 լեգեոներ)[6]:

Քննարկելով Անտոնիոսի բանակի թվաքանակի հարցն՝ ամենից առաջ պետք է հաշվի առնել, որ, ինչպես և գրեթե միշտ, <իրենց քանակով մեծապես գերազանցող բարբարոսներին փոքրաթիվ ուժերով հաղթող հռոմեական քաղաքակիրթ, քաջարի և հմուտ զորավարի ու զինվորի> կերպարն ամեն կերպ փառաբանել փորձող հռոմեական հեղինակները, ցանկանալով կոծկել հռոմեական զենքի պարտության չափերն ու դրա խայտառակ բնույթը, հակված են հայտնել որոշակիորեն փոքրացված տվյալներ և նրանց տեղեկությունները կարելի է լավագույն դեպքում հավաստի համարել միայն դաշնակից ուժերի թվաքանակի տեսանկյունից: Պետք է հաշվի առնել նաև այն, որ որպես կանոն բոլոր հեղինակները նկատի ունեն միայն բուն լեգեոներական ուժերը` աչքաթող անելով դաշնակիցներին, որոնք զգալի թիվ էին կազմում: Իրականում, և դա ակամա խոստովանում են գրեթե բոլոր հեղինակները, Անտոնիոսի բանակն անսովորության աստիճանի մեծ էր: Վերոհիշյալ խնդրի նրբություններըը մանրամասն քննարկվեց վերևում, կապված Լուկոլլոսի Արևելյան արշավանքի հետ, այս առումով կրկնվելը թերևս իմաստ չունի և ես ընդամենը կառաջարկեի, մինչև առաջ անցնելը, ևս մեկ անգամ ծանոթանալ Լուկոլլոսի արշավանքի կապակցությամբ շարադված իմ փաստարկներին:

Առաջ անցնելով ավելացնենք, որ ակնհայտ է, որ Արևելյան արշավանքի հետ հսկայական հույսեր կապող Անտոնիոսին, որն այդ ժամանակ իր տիրապետության մնացած ուղղություններում վայելում էր լիակատար խաղաղություն և ի վիճակի էր սեփական բանակի մեծագույն մասը հանել արշավանքի, ոչինչ չպետք է խանգարեր տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո արշավանքի դուրս գալ այդ պահին իր տրամադրության տակ գտնվող բանակի մեծագույն մասով, քանի որ հակառակորդին մահացու հարված հասցնելու համար վերջինս պետք է առավելագույնս մեծ ուժեր հաներ նրա դեմ: Այս պայմաններում անմտություն է պնդել, որ Պարթևական թագավորության տարածքում կենաց ու մահու պայքարի պատրաստվող Անտոնիոսը, որին ժառանգություն էին հասել Հուլիոս Կեսարի բոլոր ռազմավարական մտահաղացումներն և որը մեծապես առաջնորդվում էր հենց դրանցով, խորը թիկունքում կթողներ ըստ էության անգործության մատնված սեփական հսկայական ուժեր:

Ըստ մեզ հասած տվյալների, մ.թ.ա. 50-30 թվականներին հռոմեական բանակն ուներ 75 լեգեոն, որոնց կազմում (<Մարիուսյան լեգեոն>-ի հաստիքային թվաքանակի պայմաններում) ընդգրկված էին մոտ 450.000 լեգեոներներ, ինչպես նաև բավականին մեծ թվով դաշնակիցներ, և ընդհանուր հաշվով այն կազմում էր մոտ 600.000 ռազմիկ: Իր հերթին, կրկին ըստ մեզ հասած տվյալների, մ.թ.ա. 42-31 թվականներին Անտոնիոսի տրամադրության տակ կար մոտ 30 լեգեոն` 180.000 լեգեոներների կազմով: Ու թեև այս պայմաններում անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար բնականաբար կարող էին հատկացվել ավելի քիչ ուժեր, սակայն փոխարենն Անտոնիոսի բանակում էին հաշվվում Հռոմի <դաշնակից և բարեկամ>-ների ուժերը, որոնք, այս անգամ արդեն հիմք ընդունելով Պլուտարքոսի հաղորդումները, կազմում էին 40.000 ռազմիկ: Բացի այդ պետք է հաշվի առնել նաև Արտավազդ III-ի տրամադրած Մեծ Հայքի թագավորության բանակը` 23.000 ռազմիկ:

Այսպիսով կարելի բավականին մեծ ճշգրտությամբ պնդել, որ Պարթևական թագավորության տարածք ներխուժած Անտոնիոսի միացյալ բանակը կազմում էր առնվազն 200.000 ռազմիկ, որից մոտ 137.000-ը լեգեոներներ, իսկ 23.000 ու 40.000 ռազմիկ էլ տրամադրել էին համապատասխանաբար հայերն և մնացած դաշնակիցները:

Իսկ այժմ Մեծ Հայքի թագավորության բանակի թվաքանակի մասին մի քիչ մանրամասն: Ըստ Պլուտարքոսի[7] Անտոնիոսին միացած Արտավազդ III-ն իր հետ բերել էր 13.000 ռազմիկ` 6.000 հեծյալ և 7.000 հետևակ: Ավելի ուշ, սակայն, նույն հեղինակը հայտնում է, որ Անտոնիոսի բանակից հեռացած Հայոց արքան իր հետ տարել էր արդեն 16.000 ծանր հեծյալ[8]: Արդյունքում հենց այս հաղորդումն է հիմք տալիս ասելու, որ արդեն Ատրպատականում Անտոնիոսի բանակում կար 23.000-անոց Հայկական բանակ և հեծյալների նախնական թվին ավելացվել էր ևս 10.000-ը:

_________________________________
[1] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Անտոնիոս>, գլուխ 37:
[2] Այս մասին մանրամասն քիչ հետո:
[3] Տիտոս Լիվիոս <Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած>, ցանկ:
[4] Ֆլորիանոս <Համառոտագրություններ>, գիրք 4, գլուխ 10:
[5] Ավրելիանոս Վիկտոր <Հայտնի մարդկանց մասին>, գլուխ 85:
[6] Վելլեյուս Պատերկուլոս <Հռոմեական պատմություն>, գիրք 2, գլուխ 82:
[7] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Անտոնիոս>, գլուխ 37:
[8] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Անտոնիոս>, գլուխ 50:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:55 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Անտոնիոսի Արևելյան արշավանքի հետ կապված հարկ եմ համարում անդրադառնալ նաև հռոմեական բանակի կորուստների խնդրին, որոնց մասին հայտնի են մի շարք տվյալներ: Այսպես, ամենամանրամասն տեղեկությունները կրկին պատկանում են Պլուտարքոսին, ըստ որի Փրաասպայից նահանջած և դժվարությամբ Արաքսն անցած Անտոնիոսն այդ պահին արդեն իսկ կորցրել էր իր հետ գտնվող բանակի 24.000 ռազմիկների[1], այն դեպքում, երբ մինչ այդ 2 լեգեոն կամ 12.000 ռազմիկներ էլ զոհվել էին Ստատիանիոսի հետ միասին, երբ ոչնչացվել էին հռոմեացիների գումակային ուժերը[2]: Իր հերթին, նահանջը Հայաստանի տարածքով շարունակող Անտոնիոսն ի վերջո կորցրեց ևս 8.000 ռազմիկ[3], այնպես որ, ըստ այս հեղինակի, հռոմեական բանակի կորուստները կազմել են 44.000 ռազմիկ:

Ինչ վերաբերում է այլ հեղինակների, որոնք այս անգամ ևս որպես կանոն ակնհայտորեն խոսում են միայն լեգեոներների մասին, ապա.

- ըստ Ֆլորիանոսի առկա 16 լեգեոններից Արաքսն անցնելուց հետո մնացել էր միայն դրանց մեկ երրորդը[4], այսինքն կորուստները կազմում էին տաս ու կես լեգեոն կամ 63.000 ռազմիկ,
- Ավրելիանոս Վիկտորը հայտնում է, որ 15 լեգեոններից մնացել էր միայն երրորդ մասը[5], այսինքն կորուստները կազմում էին տաս լեգեոն կամ 60.000 ռազմիկ,
- Վելլեյուս Պատերկուլոսն էլ տեղեկացնում է, որ 13 լեգեոններից մնացել էր միայն քառորդ մասը[6], այսինքն կորուստները կազմում էին մոտ 10 լեգեոն կամ մոտ 60.000 ռազմիկ:
Առանձնահատուկ տեղ են գրավում Տիտոս Լիվիոսի տեղեկությունները, որը, ըստ նրա աշխատանքի մեզ հասած մասում պարունակվող տվյալների, առանձին խոսում է 2 լեգեոնների (12.000) մասին, որից հետո արդեն բանակի ընդհանուր թվում բոլոր տեսակի կորուստները գնահատում է 308.000-ի սահմաններում[7]:

Քննարկելով Անտոնիոսի բանակի կորուստների հարցը` կրկին ամենից առաջ պետք է հաշվի առնել, որ <իրենց քանակով մեծապես գերազանցող բարբարոսներին փոքրաթիվ ուժերով հաղթող հռոմեական քաղաքակիրթ, քաջարի և հմուտ զորավարի ու զինվորի> կերպարն ամեն կերպ փառաբանել փորձող հռոմեական հեղինակները, ցանկանալով կոծկել հռոմեական զենքի պարտության չափերն ու դրա խայտառակ բնույթը, հակված են հայտնել որոշակիորեն փոքրացված տվյալներ, ընդ որում նրանց տեղեկությունները որպես կանոն վերաբերում են միայն լեգեոներներին: Ինչ վերաբերում է Տիտոս Լիվիոսի տեղեկություններին, ապա դրանք ակնհայտորեն վերաբերում են Անտոնիոսի տրամադրության տակ ընդհանրապես առկա բոլոր ուժերի թվաքանակին, այդ թվում հաշված նաև դաշնակիցներին, այլ ոչ թե կոնկրետ արշավանքում նրա բանակի թվաքանակին, այնպես որ այս հաղորդումը մեզ համար օգտակար է միայն ընդհանուր տեսակետից:

Եվ վերջապես, կոնկրետ Անտոնիոսի պարագայում, պետք է հաշվի առնել, որ հունա-հռոմեական հեղինակները տեղեկատվությունը փոխանցում են մոտիվացիոն որոշակի դուալիզիմի պայմաններում, ինչի հետևանքով հայտնվում են ճշմարտությանն ավելի մոտ թվեր, քան, ասենք, Լուկոլլոսի պարագայում: Բանը կայանում է նրանում, որ Մարկոս Անտոնիոսն իրենից ներկայացնում էր Հռոմում մղվող քաղաքացիական պատերազմում պարտություն կրած մի գործիչ, ընդ որում որպես կանոն բոլոր հեղինակներն էլ ստեղծագործել են այն ժամանակ, երբ դեռևս ուժեղ էր Հռոմի առաջին կայսր Օգոստոսի հեղինակությունը և, արդյունքում, Անտոնիոսին չէին խնայում ու նրա անհաջողությունների մասին որոշակիորեն չէին քաշվում խոսել: Սրա հետ միաժամանակ էլ, սակայն, այնուհանդերձ խոսքը վերաբերում էր հռոմեական պետությանն ու բանակին, որին գովերգել, թեկուզ և ստահոդ տեղեկությունների մակարդակով, բոլորը սովոր էին ու դա նույնիսկ բարձրացված էր քաղաքական անհրաժեշտության մակարդակի: Արդյունքում, լիովին հասկանալի մոտիվացոն այս առանձնահատկությունների համադրմամբ, Անտոնիոսի Արևելյան արշավանքի պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ, եթե այնուհանդերձ չի էլ հայտնվում տեղեկատվություն անհաջողության ողջ ծավալի մասին, ապա ամեն դեպքում մեզ են փոխանցվում ճշմարտությանն ավելի մոտ թվեր, ի համեմատ, այլ դեպքերի, ինչպես ասենք օրինակ՝ Լուկոլլոսի Արևելյան արշավանքի պարագայում:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը կարելի է գալ հետևության, որ Արևելյան արշավանքում Անտոնիոսի բանակը որպես շարքից դուրս եկած կորցրել է մոտ 80.000 ռազմիկ, որից մոտ 60.000-ը բաժին է հասնում լեգեոներներին, իսկ 20.000-ը` դաշնակից ուժերին:

_________________________________
[1] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Անտոնիոս>, գլուխ 50:
[2] Վելլեյուս Պատերկուլոս <Հռոմեական պատմություն>, գիրք 2, գլուխ 82:
[3] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Անտոնիոս>, գլուխ 51:
[4] Ֆլորիանոս <Համառոտագրություններ>, գիրք 4, գլուխ 10:
[5] Ավրելիանոս Վիկտոր <Հայտնի մարդկանց մասին>, գլուխ 85:
[6] Վելլեյուս Պատերկուլոս <Հռոմեական պատմություն>, գիրք 2, գլուխ 82:
[7] Տիտոս Լիվիոս <Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած>, ցանկ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Անտոնիոսի Արևելյան արշավանքի ձախողումից հետո սրվեցին մի կողմից Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների, իսկ մյուս կողմից էլ՝ Պարթևական և Ատրպատականի թագավորությունների հարաբերությունները, ընդ որում Աղվանքի թագավորությունն էլ հանդիսանում յուրօրինակ չեզոք ու բուֆերային մի խաղացող, որն, այնուհանդերձ, ավելի շատ հակվում էր պարթևա-ատրպատականական դաշնակցության օգտին:

Քննարկվող ժամանակաշրջանում Իբերիայի թագավորության գահին բազմած էին միանգամից երկու արքաներ՝ Իբերիայի թագավորության արքա Արշակ I Հայի թոռ Բարտոմ I-ը (մ.թ.ա. մոտ 60-35) և վերջինիս աղջկա ամուսին ու գահակից արքա Քարտամ I-ը (մ.թ.ա. 38-35), այսինքն երկրում իշխում էր Մեծ Հայքի Արշակունիների կրտսեր ճյուղը հանդիսացող Վրաց Արշակունիների ճյուղը: Այս պայմաններում Հրահատ IV-ի, ինչպես նաև Անտոնիոսի Արևելյան արշավանքի կապակցությամբ Հայոց արքա Արտավազդ III-ի հետ հատկապես թշնամական հարաբերություններ ունեցող Ատրպատականի թագավորության արքա Արտավազդ II-ի (մ.թ.ա. մոտ 50 - ուղ. 30) արտաքին քաղաքականությունն ուղղվեց Մեծ Հայքի թագավորության դեմ, իսկ ավելի կոնկրետ` խնդիր ստացավ դուրս բերել Իբերիայի թագավորությունը Մեծ Հայքի թագավորության ազդեցության ոլորտից՝ ենթարկեցնելով այն պարթևա-ատրպատականական ազդեցությանը: Արդյունքում, ինչպես մի ժամանակ էր, երբ Տիգրան II Մեծին հաջողվեց Իբերիայի թագավորության գահից հեռացնել Պարթևական թագավորության ազդեցությանը ենթարկված Փառնավազյանների տոհմի ներկայացուցիչ Փառանջոմին և երկրում հաստատել Արշակունիների կրտսեր ճյուղի իշխանությունը, այնպես էլ այժմ՝ եկավ պատասխան քայլի հերթը՝ պարթևա-ատրպատականական դաշնակցությունը խնդիր ստացավ վերականգնել ազդեցությունը Իբերիայի թագավորության վրա՝ գահից հեռացնելով Վրաց Արշակունիներին ու քաղաքական իշխանությունը կրկին վերադարձնելով Փառնավազյաններին:

Մեր պատմագիտության կողմից ուշադրության չարժանացած այս դրվագը փաստորեն ցույց է տալիս Իբերիայի թագավորությունն իրենց ազդեցություն տակ ունենալու համար Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների միջև մղվող պայքարի հերթական դրվագներից մեկը, երբ Մեծ Հայքի գահակալը ձգտում էր Իբերիայի թագավորության գահի վրա պահել Տիգրան II Մեծի որդի Արշակ I Հայի սերնդին, ի դեմս վերջինիս թոռ Բարտոմ I-ի և սրա փեսա ու գահակից Քարտամ I-ի, այն դեպքում, երբ Պարթևական թագավորությունն ու վերջինիս ազդեցության ոլորտում գտնվող Ատրպատականի թագավորությունն էլ ցանկանում էին երկրի ղեկին տեսնել իրենց թեկնածուին` մինչև Արշակ I Հայը Իբերիայում իշխած Փառնվազյանների տոհմի հետնորդ, Միհրան I-ի որդի Փառանջոմի թոռ և հասկանալի պատճառներով Արշակ I Հային ու նրա սերնդին ատող Միհրանին: Մ.թ.ա. 36 թ-ի վերջին Պարթևական թագավորության բանակը ներխուժեց Իբերիայի թագավորության տարածք և այստեղի տիրակալները, չունենալով այլ ելք, հետ քաշվեցին լեռներն ու ամրությունները՝ ընտրելով ոչ կանոնավոր պայքարի մարտավարությունը: Արդյունքում հակառակորդը նահաջնեց, հաջորդ տարի, սակայն, պատրաստվելով նոր հարվածի:

Հետագա ոչ այնքան հայտնի իրադարձությունները անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով:

35 – Դեբետ գետի ճ-մ (Ուտիք, Ծոբոփոր գավառ)[1]

Իբերիայի գահակից արքաներ Բարտոմ I-ի և վերջինիս փեսա Քարտամ I-ի գլխավորած Իբերիայի (մոտ 20.000) և Մեծ Հայքի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը շարժվեց Պարթևական թագավորության բանակով (մոտ 40.000) Իբերիա արշավող գահի թեկնածու Միհրանի դեմ ու ճամբարեց Դեբետ գետի հյուսիսային ափին: Իր հերթին թշնամին, Կուր գետի ձախ ափով շարժվելով դեպի հյուսիս, Հունարակերտ քաղաքի (Գուգարք, Ձորափոր գավառ) մոտ անցավ Կուրի աջ ափ և, շարունակելով առաջխաղանալ դեպի հյուսիս արդեն Կուրի աջ ափով, ճամբարեց Դեբետ գետի հարավային ափին:
I փուլ – Հակառակորդ բանակները իրար դեմ կանգնեցին մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում երկու կողմերի ռազմիկների միջև տեղի ունեցան բազում մենամարտեր, որոնցում աչքի ընկավ այդպես էլ իր տասներեք մենամարտերում որևէ հակառակորդի կողմից պարտության չմատնված Միհրանը:
II փուլ – Իբերայի և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը մարտակարգ ընդունեց և անցավ հարձակման, սակայն բռնկված խիստ համառ մարտում ծանր պարտություն կրեց, իսկ Բարտոմը ու Քարտամը զոհվեցին:

Հայերը կորցրին մոտ 6.000, դաշնակիցը` մոտ 11.000, թշնամին` մոտ 7.000 զինվոր: Զարգացնելով հաջողությունը՝ Միհրանի գլխավորած Իբերիայի թագավորության բանակը Մեծ Հայքի թագավորության կայազորից գրավեց Շամշուլդե ամրոցը (Գուգարք, Տաշիր գավառի հյուսիս) և, գերելով Քարտամ I-ի այրուն, նահանջեց: Իբերիայի արքա հռչակվեց Քարտամ I-ի այրու հետ ամուսնացած Միհրանը` Միհրան II-ը (մ.թ.ա. 35 - մոտ 20):

Այսպիսով հյուսիսային ուղղությամբ Արտավազդ III-ը խոշոր մի անհաջողություն կրեց, ընդ որում վիճակը բարդանում էր նաև նրանով, որ հենց այս ժամանակ էր, որ Մեծ Հայքի թագավորության գլխին կախվել էր հռոմեական ներխուժման ահեղ վտանգը, քանզի լիակատար անհաջողությամբ ավարտված իր Արևելյան արշավանքից հետո սեփական սասանված հեղինակությունը փրկելու և հարուստ ավար ձեռք բերելու մտայնությամբ տարված Անտոնիոսը արդեն եռանդուն պատրաստությունների մեջ էր՝ մտնելու Մեծ Հայքի թագավորության տարածք: Այսպես թե այնպես, սակայն հյուսիսային խնդիրը լուծելու համար Արտավազդ III-ին չէին մնում արդեն ոչ ժամանակ ու ոչ էլ միջոցներ, քանզի արդեն մ.թ.ա. 34 թ-ին հաջորդեցին այն հայտնի իրադարձությունները, որոնք բերեցին հռոմեական հսկայական բանակի ներխուժմանը Մեծ Հայքի թագավորության տարածք, Հայոց արքայի գերեվարությանը և մահվանը գերության մեջ: Իբերիայի թագավորության վրա ազդեցության համար մղվող պայքարը փոխանցվեց Արտավազդ III-ի սերունդներին ու հետևաբար այս հարցին ևս ես անդրադարձ կկատարեմ արդեն հետագայում:

_________________________________
[1] <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>; Դավիթ Բագրատունի <Վրաստանի պատմությունը>, գլուխ 44; Վախուշտի Բագրատունի <Քարթլիի պատմությունը>:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:58 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Արտավազդ III-ի գահակալման շրջանի հետ կապված վերջին հարցը, որին կցանկանայի թեկուզ և hամառոտ անդրադառնալ, վերաբերում է Հռոմում հերթական անգամ ակտիվ ռազմական ընդհարումների տեսք ստացած քաղաքացիական պատերազմի հետ կապված իրադարձություններին, որի գագաթնակետն ու ավարտը հանդիսացավ մ.թ.ա. 31 թ-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած Ակցիումի ծովամարտը (Հյուսիս-արևմտյան Հունաստան): Այս անգամ ևս, բնականաբար, որևէ խնդիր չհետապնդելով շարադրել իրադարձությունների ողջ պատկերը, ուղղակի ևս մեկ ու վերջին անգամ ամրագրենք, որ Հռոմում մղվող քաղաքացիական պատերազմի երրորդ և վճռական այդ արարին հերթական անգամ իրենց մասնակցությունը բերեցին հայկական պետական միավորները ու, եթե այս անգամ հասկանալի պատճառներով չի խոսվում Մեծ Հայքի թագավորության կամ Հայոց արքայի ուղարկած ուժերի մասին, ապա միանշանակ է, որ այս իրադարձություններին Անտոնիոսի գլխավորած հռոմեական բանակի կազմում իրենց մասնակցությունն են բերել Կոմագենեի թագավորության համիշխան արքա Միհրդատ III-ի (մ.թ.ա. 34-29) գլխավորած Կոմագենեի, Տարկոնդիմոտոս I-ի գլխավորած Տարսոնի, ինչպես նաև անձնական ունիայով Պոնտոսի թագավորությանը միացած, Պոլեմոն Պոնտացու (մ.թ.ա. 37-8) հպատակ Փոքր Հայքի թագավորությունների բանակները, ընդ որում ակտիվ գործողությունների հասկանալի պատճառով մասնակցել են թերևս միայն Տարսոնի թագավորության ուժերը՝ ի դեմս մարտունակ նավատորմի[1]: Այսպիսով կարելի է ամրագրել, որ մ.թ.ա. I դարի երկրորդ կեսում Հռոմում մղվող քաղաքացիական պատերազմի երեք վճռական ճակատամարտերին էլ իրենց մասնակցությունն են բերել հայերն ու հայկական պետական միավորները, մի հանգամանք, որը գրականության մեջ այնքան էլ ուշադրության չի արժանացել:

_________________________________
[1] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Անտոնիոս>, գլուխ 60-68:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 23:02 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Գլուխ 3
Արտաշես II (մ.թ.ա. 31-20),
Տիգրան III (մ.թ.ա. 20-6) և
Աբգար IV Սև (մ.թ.ա. 26-4)


Արտավազդ III-ին հաջորդեց վերջինիս որդի Արտաշեսը՝ Արտաշես II-ը: Մեծ Հայքի նոր այս գահակալի օրոք հայ-պարթևական հարաբերությունները, չնայած իբերական կնճռոտ խնդրին, կրկին բարելավվեցին, երբ մի կողմից, իհարկե, սեփական շահերի համատեքստում, Հրահատ IV-ը աջակցեց Արտաշես II-ին գրավելու հայրենի գահն ու վրեժ լուծելու հռոմեացիներից, իսկ մյուս կողմից էլ` խիստ սրվեցին Հրահատ IV-ի ու Անտոնիոսի կողմն անցած Ատրպատականի թագավորության արքա Արտավազդ II-ի հարաբերությունները: Իր դերը խաղաց նաև այն, որ Հրահատ IV-ի թագավորությունն աստիճանաբար սկսել էր զգալիորեն սասանվել ներքին գահակալական ցնցումներից: Իրավիճակը հստակ պատկերացնելու համար նշենք, որ քննարկվող ժամանակահատվածում Հրահատ IV-ը երկու անգամ փաստացի զրկվեց գահից և այն զիջեց Տրդատ II-ին (մ.թ.ա. 30-29, 26-25), թեև վերջինս գահին ամրանալ այդպես էլ ի վիճակի չեղավ: Արևելյան թագավորությունների հարևանությամբ իր հզորության կիզակետում փայլում էր ահեղ Հռոմը և այդ հանգամանքը ապակայունացնում էր ներքաղաքական դրությունը տեղի նույնիսկ այնպիսի առաջատար խաղացողների մոտ, ինչպիսիք Մեծ Հայքի և Պարթևական թագավորություններն էին:

Արտաշես II-ի գահակալման շրջանի հիմնական դրվագները, չնայած սկզբնաղբյուրների կցկտուրությանը, լայնորեն հայտնի են ու ես դրանց կանդրադառնամ մեկ այլ առիթով: Միաժամանակ, սակայն, կարծում եմ, որ այնուհանդերձ առկա է մի ուշագրավ հարց, որը, կապված մեր այս մարտունակ գահակալի թագավորության շրջանի հետ, բավարար ուշադրության չի արժանացել: Խոսքը վերաբերում է Հայոց Միջագետքի թագավորությանը: Վերևում արդեն մանրամասն խոսվեց Հայոց Միջագետքի թագավորության և նրա արքայատոհմի հայկական էության մասին և այս առումով կարծում եմ, որ ժամանակն է անել ևս մի քանի արժեքավոր դիտարկումներ:

Մովսես Խորենացին հայտնում է. <Արշեզի կյանքի վերջին տարում, որ նրա թագավորության քսանմեկերորդ տարին էր, հայոց զորքերը ժողովվելով` նրա հրամանով իրենց վրա թագավորեցրին Արջամին կամ Արշամին, որ Արտաշեսի որդին էր, Տիգրանի եղբայրը, Աբգարի հայրը: Ասորիներից ոմանք այս Արշամին կոչեցին Մանովա, ինչպես շատերը սովորություն ունեն երկու անուն կրել>[1]: Այսպիսով, ըստ Պատմահոր, Աբգար IV Սևը[2] Արտաշեսի որդին էր և Տիգրանի եղբայրը: Այս առումով առաջին հայացքից թվում է, թե նկատի են ունցվում Արտաշես I-ն ու Տիգրան II Մեծը, սակայն ժամանակագրական սահմանները չեն խոսում դրա օգտին և, եթե Մովսես Խորենացին իրոք նկատի ունին նրանց, ապա նա սխալվել է: Դրան հակառակ, եթե ընդունենք, որ Աբգար IV Սևը Արտաշես II-ի որդին և Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան III-ի եղբոր տղան է, ամեն ինչ մեծ հաշվով գտնում է իր տեղը: Այս առումով կարծում եմ, որ վերջին հաշվով նույնիսկ կարևոր էլ չէ, թե Պատմահա՞յրն է սխալվել, սկզբնապես իր ձեռքի տակ առկա տեղեկատվությունը վերագրելով Արտաշես I-ին և Տիգրան II Մեծին, թե՞ նա իրոք նկատի է ունեցել Արտաշես II-ին ու Տիգրան III-ին և նրան են հետագայում սխալ հասկացել, սա, ինչպես ասացի, իմ կարծիքով այնքան էլ էական չէ:

Փոխարենը, սակայն, կարծում եմ, խիստ կարևոր է այն հանգամանքը, որ, եթե մենք Արտաշես I-ի և Տիգրան II Մեծի փոխարեն քննարկվող դեպքում տեղադրում ենք Արտաշես II-ին ու Տիգրան III-ին, ապա ամեն ինչ մեծ հաշվով գտնում է իր տեղը և ժամանակագրական առումով միանգամից ստանում է պատշաճ տեսք: Վերջին պարագայում պարզվում է, որ Աբգար IV Սևը, իր հայր Արտաշես II-ի կողմից հաստատվելով Հայոց Միջագետքի թագավորության գահին Պարթևական թագավորությունում Հրահատ IV-ի և Տրդատ II-ի միջև մղվող գահակալական պայքարի ամենավերջում՝ մ.թ.ա. 24 թ-ին, դրանով իսկ Հայոց Միջագետքի թագավորությունն ամուր թելերով կապեց Մեծ Հայքի թագավորությանը, ընդ որում խնդիրը, բացի ռազմա-քաղաքական հարթությունից, գտնվում էր նաև իրավաբանական մակարդակի վրա:

Իրոք, Հայոց Միջագետքի թագավորության գահին Աբգար IV Սևի հայտնվելով փաստորեն ստեղծվում էր մի իրավիճակ, երբ այստեղ սկսում էր կառավարել Մեծ Հայքի Արշակունիների կրտսեր ճյուղերից մեկը, ընդ որում կարծես թե կառուցվում էր պահեստային մի հարթակ, որտեղից հնարավոր էր դառնալու հարմար պահի այս կամ այն ազդեցությունն ունենալ Մեծ Հայքի թագավորության վրա՝ այստեղ տեղի ունեցող անբարենպաստ քաղաքական զարգացումների պարագայում: Իր հերթին, Հայոց Միջագետքի թագավորության տիրակալները հնարավորություն էին ստանեմ առիթի դեպքում իրավաբանորեն լիովին հիմնավորված կերպով հավակնել Մեծ Հայքի թագավորության գահին:

Այս առումով խիստ ուշագրավ տեղեկություններ կան Պատմահոր երկի տողատակերում, որոնք մինչ այժմ ուշադրության չեն արժանացել և այդ մասին մենք կխոսենք ստորև: Ասվածի վերաբերյալ կարծում եմ, որ ամենից առաջ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք ունի այն հարցը, թե երբ է իշխել Աբգար IV Սևը:

Մովսես Խորենացին հայտնում է, որ Աբգար IV Սևի գահ բարձրանալու տարում. <…Արշեզը վախճանվեց, պարսից թագավորությունը թողնելով իր Արշավիր որդուն, որ շատ փոքրահասակ տղա էր, և չկար մեկը, որ Արշամին օգներ հռոմեացիներին դիմադրելու համար, ուստի Արշամը նրանց հետ խաղաղության հաշտություն է կնքում` Հերովդեսի միջոցով նրանց հարկ տալով Միջագետքից և Կեսարիայի կողմերից: Այս եղավ սկիզբը Հայոց մասնակի հարկատու դառնալուն հռոմեացիներին>[3]: Քննարկվող դեպքում մեզ դժվար թե հաջողվի պարզել, թե ում նկատի ունի Պատմահայրը ի դեմս <Արշեզ>-ի, թեև, այսպես թե այնպես, պարզ է, որ այս ժամանակ Պարթևական թագավորությունում իշխանության գլուխ գտնվող Հրահատ IV-ին դա չի կարող վերաբերել: Այս հաղորդումը, սակայն, մեզ օգնում է մեկ այլ առումով, քանզի, եթե <Արշեզ>-ին հաջորդեց <Արշավիր>-ը, ապա Աբգար V Մեծը, ըստ Պատմահոր խոսքերի, թագավորեց. <Պարսից Արշավիր թագավորի քսաներորդ տարում>: Ստացվում է, որ Աբգար IV Սևը թագավորել է 20 տարի, իսկ մահացել և գահը փոխանցել է որդուն էլ մ.թ.ա. 4 թ-ին՝ սա արդեն հիմնավորված մի թվական է և դրա մասին լրացուցիչ կխոսվի ստորև: Եվ այսպես, կարելի է թերևս պնդել, որ Աբգար IV Սևը, լինելով Արտաշես II-ի որդին և Տիգրան III-ի եղբոր տղան, թագավորել է մ.թ.ա. 24-4 թվականներին, այսինքն հոր կողմից հաստատվել է Հայոց Միջագետքի թագավորության գահին Արտաշես II-ի իշխանության վերջին շրջանում:

Մովսես Խորենացին, պատմելով Աբգար IV Սևի կողմից հալածանքների ենթարկվող Ենանոս Բագրատունու մասին, իմիջայլոց հայտնում է նաև, որ, ի վերջո հանգիստ թողնելով Ենանոսին, Հայոց Միջագետքի թագավորության արքան այնուհանդերձ. <….լիովին չի վստահանում նրան, այլ ուղարկում է Հայաստան, երկիրը նրան վստահելով, միայն թե Միջագետքից նրան հեռացնի>[4]: Մինչև առաջ անցնելը կրկին փորձենք պարզել, թե ե՞րբ կարող էր տեղի ունենալ այս իրադարձությունը: Այս առումով թերևս սխալված չենք լինի, եթե ենթադրենք, որ, մի կողմից այնուհանդերձ չհամաձակվելով հաշիվ տեսնել այնպիսի մի ազդեցիկ նախարարի ու նրա տոհմի հետ, ինչպիսիք Ենանոսն ու Բագրատունիներն էին, իսկ մյուս կողմից էլ ամեն դեպքում ստիպված լինելով գոնե մի որևէ բան անել, Աբգար IV Սևը Ենանոս Բագրատունուն Հայոց Միջագետքի թագավորությունից հեռացնում է և ուղարկում Մեծ Հայքի թագավորություն՝ կարելի է կարծել այն հույսով, որ իր հայր Արտաշես II-ին ավելի լավ կհաջողվի հնազանդության բերել կամակոր թագադիր ասպետին:

Մ.թ.ա. 20 թ-ին Արտաշես II-ը զոհ գնաց դավադրությանը[5], որից հետո հռոմեացիները իշխանությունը հանձնեցին վերջինիս եղբայր Տիգրանին՝ Տիգրան III-ին (մ.թ.ա. 20-8): Փաստորեն, ի հակադրություն նախկինի, այժմ Մեծ Հայքի թագավորությունում, համենայն դեպս գոնե սկզբնական տարիներին, հաստատվեց հռոմեամետ մի իշխանություն, իսկ այս պարագայում պարզ էր, որ Աբգար IV Սևի դիրքերը որոշակիորեն թուլանում էին և վերջինս առիթի դեպքում չէր կարող հույս ունենալ Մեծ Հայքի թագավորության աջակցության վրա:

Ասվածի ապացույցը մենք անմիջապես էլ գտնում ենք Պատմահոր խոսքերում, որը հայտնում է, որ. <Սրանից հետո խռովություն ծագեց Հրեաստանի Հերովդես թագավորի և մեր Արշամ թագավորի միջև>, ընդ որում Հուդայի թագավորության արքա ամեն կերպ վայելում էր հռոմեացիների աջակցությունը և, չնայած այն բանին, որ. <Արշամը հանձն չառնելով` զորք է ժողովում Հերովդեսին դիմադրելու, և պադգամավորներ Հռոմ ուղարկելով խնդրում է կայսրից որ իրեն Հերովդեսի իշխանությանը չենթարկի>, Հռոմի տիրակալը. <ոչ միայն Արշամին չի ազատում Հերովդեսի իշխանությունից, այլև ամբողջ Ասորիքը նրան է հանձնում>, որից հետո. <Արշամն ամեն բանով հպատակվում է Հերովդեսին>[6]: Այսպիսով, գնալով հսկայական զիջումների և ըստ էության ընդունելով հռոմեամետ կողմնորոշում՝ Մեծ Հայքի թագավորության աջակցությունից զրկված Աբգար IV Սևին միայն մեծ դժվարություններով է հաջողվում պահել իշխանությունը Հայոց Միջագետքի թագավորությունում:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 24:
[2] <Արշամ> նշանակում է սև:
[3] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 24:
[4] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 24:
[5] Վելլեյուս Պատերկուլոս <Հռոմեական պատմություն>, գիրք 2, գլուխ 94; Սվետոնիոս <Տասներկու կեսարների կյանքը, Տիբերիոս>, մաս 11; Տակիտոս <Տարեգրություններ>, գիրք 2, գլուխ 3; Օգոստոս կայսեր կտակից, մաս 25-32; Հովսեփ Ֆլավիոս <Հրեական հնախոսություն>, գիրք 15, գլուխ 4; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 54, գլուխ 9; Միքայել Ասորի <Ժամանակագրություն>, գիրք 10, գլուխ 10; Բար-Հեբրեոս <Աշխարհիկ պատմություն>, գիրք 8:
[6] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 24:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մաս III
Գլուխ 1
Տիգրան IV (մ.թ.ա. 6-5, 2 - մ.թ. 1),
Աբգար V Մեծ (մ.թ.ա. 4 - մ.թ. 50) և
Վաղանցիկ արքաներ (մ.թ.ա. 5 - մ.թ. 50)


Իր եղբորորդի Աբգար IV Սևին բավականին սառը վերաբերող Տիգրան III-ի մահից հետո Մեծ Հայքի թագավորության արքա է հռչակվում Տիգրան III-ի որդի և Աբգար IV Սևի հորղեբորորդի Տիգրան IV-ը, որից հետո հռոմեական ազդեցությունը ինչպես Մեծ Հայքի, այնպես էլ Հայոց Միջագետքի թագավորության տարածքներում հերթական անգամ հայտնվեց թուլացման վտանգի տակ: Ստեղծված պայմաններում Հռոմի կայսր Օգոստոսը (մ.թ.ա. 27 - մ.թ. 14) կարողացավ հասնել նրան, որ Տիգրան IV-ը թողնի մեծ Հայքի թագավորության գահը՝ վերջինիս փոխարեն Մեծ Հայքի թագավորության արքա հռչակելով Արտավազդ IV-ին (5-2), որը, ուղղակի տվյալների բացակայության պայմաններում, ենթադրաբար, զուտ անունը հաշվի առնելով, Տիգրան III-ի որդին էր:

Արտավազդ IV-ը առաջինն էր դրանից հետո ավելի քան կես դար Մեծ Հայքի թագավորության գահը զբաղեցրած տիրակալներից, որոնց նկատմամբ ես հիմնավորված եմ համարում կիրառել <վաղանցիկ> տերմինը: Հանդիսանալով Մեծ Հայքի թագավորության այս կամ այն հարևանի կողմից նշանակված դրածո, օտար լինելով հայերին և Հայաստանին ու երկրում չունենալով քիչ թե շատ ամուր մի հենարան՝ այս արքաները որպես կանոն կառավարում էին համեմատաբար կարճ մի ժամանակահատվածում՝ այդ ընթացքում ոչ միայն չունենալով որևէ իրական քաղաքական կշիռ, այլ նաև՝ սեփական իշխանության ամրություն ու ապահովություն: Սա բավականին քննարկված մի թեմա է և, զուտ միայն <վաղանցիկ> տերմինը առաջարկելու համար ես այս հարցին առանձին չէի անդրադառնա, սակայն կա մի էական հանգամանք, որը ինձ ստիպում է այնուհանդերձ քննարկման առարկա դարձնել Վաղանցիկ արքաների դարաշրջանը: Խնդիրը կրկին անգամ վերաբերում է Հայոց Միջագետքի թագավորությանը:

Վերևում արդեն նշվեց, որ, սկսած Աբգար IV Սևից, Հայոց Միջագետքի ու Մեծ Հայքի թագավորությունների հարաբերություններում ստեղծվում էր մի իրավիճակ, երբ Հայոց Միջագետքի թագավորությունը սկսում էր իրենից կարծես մի պահեստային հարթակ ներկայացնել, որտեղից հնարավոր էր դառնում ղեկավարել պայքարը Մեծ Հայքի թագավորության գահի համար կամ ազդեցություն ունենալ Մեծ Հայքի թագավորության վրա՝ այստեղ տեղի ունեցող անբարենպաստ քաղաքական զարգացումների պարագայում, ընդ որում Հայոց Միջագետքի թագավորության տիրակալները իրավաբանորեն ավելի հիմնավոր իրավունքներ ունեին Մեծ Հայքի թագավորության գահին հավակնելու համար, քան գործնականում բոլոր Վաղանցիկ արքաները:

Գրականության մեջ երբեք չի քննարկվել այն հարցը, թե որտեղ ապաստանեց Տիգրան IV-ը մ.թ.ա. 5 թ-ից հետո մինչև մ.թ.ա. 2 թ-ը, այսինքն այն ժամանակահատվածում, երբ նա զրկվել էր գահից ու Մեծ Հայքի թագավորության գահին հաստատվել էր Արտավազդ IV-ը: Այս առումով կարծում եմ, որ ժամանակն է փորձ կատարելու լրացնել վերոհիշյալ բացը և, ընդհանրացնելով ողջ վերոգրյալը, անել պնդում, որ մ.թ.ա. 5-2 թվականներին Տիգրան IV-ն ու իր կողմնակիցները գտնվում էին Հայոց Միջագետքի թագավորությունում, որտեղ նրանց ընդունեց և ամեն կերպ աջակցություն ապահովեց սկզբում Աբգար IV Սևը, իսկ հետո՝ վերջինիս որդին ու Հայոց Միջագետքի ամենաականավոր արքան հանդիսացած Աբգար V Մեծը:

Աբգար V Մեծը ծավալել է քաղաքական ու մշակութային հսկայական և բեղուն գործունեություն, լայն դիվանագիտական կապեր է ունեցել հարևան պետությունների հետ ու հաճախ միջամտել է նրանց ներքին գործերին: Նա այնքան հզորություն և ազդեցություն ուներ, որ երբեմն ի վիճակի էր նույնիսկ կարգավորել Պարթևական թագավորության գահի հավակնորդների միջև առաջացած միջգահակալական վեճերը[1], սակայն այս հայրենանվեր արքայի գործունեության իրոք զարդը հանդիսացել է այն, որ I դարի այն ժամանակահատվածներում, երբ Մեծ Հայքի թագավորության գահի վրա բռնությամբ բազմած է օտար արքա, փաստացի հենց վերջինիս գլխավորած Հայոց Միջագետքի թագավորությունն էր, որ, զարգացնելով Աբգար IV Սևի թողած քաղաքական ավանդույթները, դառնում էր ազատագրական պայքարի կենտրոն և Մեծ Հայքի թագավորությանը նեցուկ: Այս առումով սխալված չենք լինի, եթե ասենք, որ նման ժամանակահատվածներում Աբգար V Մեծը դառնում էր նաև Մեծ Հայքի թագավորության փաստացի արքա ու Հայոց թագավոր՝ կենտրոնացնելով և ուղղություն տալով Հայրենիքի ազատության համար պայքարող ուժերին:

_________________________________
[1] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 28:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մ.թ.ա. 4 թ-ին, իմանալով, որ Մեծ Հայքի թագավորության գահի և Արտավազդ IV-ի դեմ հանդես եկող ուժերը կենտրոնացել են Հայոց Միջագետքի թագավորության տարածքում, Արևելքում ուղղակի մարտական գործողություններ մղելուց մշտապես խուսափող կայսր Օգոստոսը ոտքի հանեց Հուդայի տետրարխությանն ու նրա բանակին, սակայն նույն թվականի գարնանն էլ Հայոց Միջագետքում տեղի ունեցած Բուգնանի ճ-մ-ում Աբգար V Մեծի գլխավորած Հայոց Միջագետքի թագավորության բանակը գլխովին ջախջախեց Հռոմի դրդմամբ Հայոց Միջագետք ներխուժած Հուդայի տետրարխության բանակին:[1] Հռոմեական քաղաքական մեքենայի կրած անհաջողությունից հետո հերթական անգամ ոտքի կանգնեց նաև Կիլիկիան:

Գործունյան և ռազմունակ Տարկոնդիմոտոս I-ի մահից հետո Տարսոնի թագավորությունը զգալիորեն թուլացել էր, ընդ որում Լեռնային Կիլիկիան Տարսոնի արքան կորցրել էր դեռևս մ.թ.ա. 39 թ-ին, երբ Բենդիդիոսը գրավեց այն ու այլևս չվերադարձրեց նախկին տիրոջը: Դրանից հետո Լեռնային Կիլիկիան անձնական ունիայի սկզբունքով մշտապես փոխանցվում էր հարևան գահակալներից որևէ մեկին, թեև այն, թե ինչքան էր վերջիններիս իրական իշխանության չափը Անտիտավրոսյան լեռներում, մեծապես վիճելի է: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ ասվածը մ.թ.ա. 31 թ-ից հետո մեծապես վերաբերում է միայն Լեռնային Կիլիկիայի արևմտյան մասին, այն դեպքում, երբ Լեռնային Կիլիկիայի Կենտրոնական և Արևեյան մասերում ստեղծվեց տեղական մի թագավորություն, որի կենտրոնը Մարաշն էր: Մարաշի թագավորության հիմնադիր արքան էր Հրանտ I-ը (մ.թ.ա. 31 - մ.թ. 11), որը, իշխելով բավականին երկար, ամեն կերպ պայքար էր մղում իր անկախության համար և առիթի դեպքում աջակցում էր իրենից ավելի արևելք տարածվող Հայոց Միջագետքի թագավորության գահակալներին: Ինչ վերաբերում է արդեն միայն Դաշտային Կիլիկիան ընդգրկող Տարսոնի թագավորությանը, ապա Տարկոնդիմոտոս I-ից հետո նրան հաջորդեց որդին՝ Տարկոնդիմոտոս II-ը (մ.թ.ա. 31-30), մ.թ.ա. 30-20 թվականների միջատարածքում Դաշտային Կիլիկիան ուներ մոտավորապես պրովինցիայի կարգավիճակ, իսկ մ.թ.ա. 20 թ-ից սկսած էլ թագավորության վերականգնված գահին բազմեց Տարկոնդիմոտոս I-ի մյուս որդին՝ Տարկոնդիմոտոս III-ը (մ.թ.ա. 20 - մ.թ. 17): Վերջինս, ի տարբերություն Մարաշի ըմբոստ տիրակալի և իր հանգուցյալ հոր, սակայն, ավելի հնազանդ քաղաքականություն էր վարում հռոմեական իշխանության նկատմամբ:

Եվ այսպես, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 4 թ-ին հռոմեական քաղաքականությունը Արևելքում մի բավականին էական անհաջողություն կրեց, ոտքի կանգնեց նաև Մարաշի թագավորությունը՝ սկսելով Կիլիկիայի III ապստամբությունը (մ.թ.ա. 4-3): Խնդիրը, սակայն, կայանում էր նրանում, որ ինչպես Հայոց Միջագետքի, այնպես էլ Մարաշի թագավորությունները վճռականորեն և ոչ մի հնարավորություն չունեին դուրս գալու իրենց թագավորությունների անկրկնելի բնակլիմայական պայմաններից և մեծացնել սեփական ելույթի շրջանակը, իսկ այդ պարագայում ռազմավարական ողջ նախաձեռնությունը լիովին մնում էր հռոմեական կողմում: Արդյունքում մ.թ.ա. 3 թ-ին Մարաշի թագավորության տարածք մտած հռոմեական բանակը գրավեց Գոմոնադյան ամրությունները (Լեռնայի Կիլիկիայի արևելք) Մարաշի թագավորության բանակից[2], որից հետո Հրանտ I-ին չմնաց այլ բան, քան հաշտության գնալ: Կիլիկիայի III ապստամբությունը վերջացավ առանց որևէ փոփոխություն բերելու:

Մարաշի թագավորությանը շարքից հանելուց հետո հերթը անխուսափելիորեն պետք է հասներ Հայոց Միջագետքի թագավորությանը, սակայն Աբգար V Մեծն և նրա հորեղբորորդի Տիգրան IV-ը, օգտվելով Հռոմի կայսեր գործողությունների որոշակի դանդաղ բնույթից, պատասխան քայլեր ձեռնարկեցին՝ հարված հասցնելով Մեծ Հայքի թագավորության ուղղությամբ: Արդյունքում մ.թ.ա. 2 թ-ին Աբգար V Մեծի և Տիգրան IV-ի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը, մտնելով Մեծ Հայքի թագավորության տարածք, ոչնչացրեց ու երկրից հալածեց հռոմեական բանակին, ինչի արդյունքում Արտավազդ IV-ը գահընկեց արվեց և Տիգրան IV-ը կրկին հռչակվեց Մեծ Հայքի թագավորության արքա ու արքայից արքա[3]: Դրանից հետո, երբ հակահռոմեական ուժերի դիրքերը զգալիորեն ուժեղացան, Հռոմի կայսրը գերադասեց փոխզիջումների տարբերակը՝ Աբգար V Մեծն և Տիգրան IV-ը չէին վարում բացահայտ հակահռոմեական քաղաքականություն, իսկ Հռոմն էլ հաշտվում էր ստեղծված իրավիճակի հետ:

Առկա ծանր պայմաններում ձեռք բերված արդյունքը հայկական կողմի համար իրոք որ կարող էր բավարար թվալ, քանզի իր թագավորության վերջին շրջանում Հռոմեական կայսրության հետ բացահայտ ընդհարումից խուսափում էր նույնիսկ Պարթևական թագավորության արքա Հրահատ IV-ը, իսկ այն բանից հետո, երբ մ.թ.ա. 2 թ-ին հոր սպանությունից հետո թագավորության գահին Հրահատ IV-ի փոխարեն հաստատվեց ընդհանրապես կայսրության շահերի հլու կամակատարը հանդիսացող Հրահատ V-ը (մ.թ.ա. 2 - մ.թ. 4), Պարթևական թագավորության որևէ աջակցության կամ վերջինիս հետ հակահռոմեական որևէ համակարգված գործողության մասին խոսք գնալ սկզբունքորեն իսկ չէր կարող: Այս պայմաններում ուժերի փխրուն այն հավասարակշռությունը, որը ստեղծվեց, թերևս առավելագույնն էր, որին կարող էին հավակնել հայերը:

_________________________________
[1] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 26; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 6; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5:
[2] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 3, գլուխ 48:
[3] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 4:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Форум закрытНаписать комментарии Страница 4 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB