Изменить размер шрифта


Форум закрытНаписать комментарии Страница 3 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:29 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Այսպիսով, ընդհանրացնելով ողջ վերոգրյալը, մենք կարող ենք հանգել հետևության, որ իրականում Պատմահոր ողջ այս հաղորդումը վերաբերում է մ.թ.ա II դարի երկրորդ քառորդին, սակայն այն ժամանակահատվածին, երբ Արտաշես I-ը դեռ ողջ էր, իսկ արքայազն Արտավազդն էլ արդեն բավականին հասուն այր էր: Այսինքն իրադարձությունը կարող է տեղի ունեցած լինել մ.թ.ա. մոտ 165 թ-ից սկսած, երբ Արտավազդ արքայազնը գոնե 18 տարեկան կլիներ, մինչև մ.թ.ա. 160 թ-ն ընկած ժամանակահատվածում, երբ մահացավ Արտաշես I-ը՝ մի ժամանակահատվածում, երբ Մեծ Հայքը պատերազմում էր Սելևկյանների թագավորության դեմ: Ժամանակագրական սահմաններն ավելի փոքրացնել մեզ օգնում է այն հանգամանքը, որ Սելևկյանների թագավորության արքա, հաջորդելով Մեծ Հայքի թագավորության դեմ համառ, թեև վերջին հաշվով ոչ այնքան հաջող պայքար մղած Անտիոք IV Եպիֆանեսին (մ.թ.ա. 175-163)[1], մ.թ.ա. 162 թվականից հռչակվեց Դեմետրիոս I Սոտերը: Արդյունքում կարելի է գալ հիմնավորված հետևության, որ անկասկած հենց վերջինս է Խորենացու հիշատակած «մի ոմն Դոմետ»-ը:

Ավելին, հայտնի է, որ Մեծ Հայքի թագավորությունն օժանդակ ռազմաջոկատով օգնել էր Սելևկյան նորահռչակ արքայի դեմ Բաբելոնի սատրապ Տիմարքոսի ապստամբությանը[2] և բնականաբար Դեմետրիոս I Սոտերը, հատկապես կապված նաև այս հանգամանքի հետ, անկասկած պետք է անհաշտ թշնամական մտադրություններ ունենար Մեծ Հայքի նկատմամբ` մանավանդ, եթե հաշվի առնենք նաև արդեն իսկ ընթացող պատերազմն երկու թագավորությունների միջև: Այսպիսով ժամանակագրական սահմաններն ավելի են փոքրանում` հանգելով մ.թ.ա. 162-160 թվականներին:

Շարունակելով վերլուծությունն ամրագրենք, որ հենց նոր արքա դարձած Դեմետրիոս I Սոտերն անմիջապես՝ մ.թ.ա. 161 թ-ին, պատերազմ սկսեց Կապադովկիայի թագավորության դեմ և ապաստան տվեց օրինական արքա Արիարաթես V-ի (մ.թ.ա. 161, 157-130) դեմ ապստամբած վերջինիս եղբայր Օլոֆերնին, որից հետո, ներխուժելով Կապադովկիա և տապալելով այդ երկրի արքային, նոր արքա հռչակեց վերջինիս արդեն հիշատակված եղբայր Օլոֆերնին (մ.թ.ա. 161-157)[3]: Սրա համար Սելևկյան գահակալին պետք էր ամենամոտավոր հաշվարկներով ողջ մ.թ.ա. 161 թվականը: Եվ ահա միայն դրանից հետո, կենտրոնացնելով բոլոր ուժերը, ամրապնդվելով Կապադովկիայում և մեծացնելով իր ազդեցությունը ողջ Փոքր Ասիայում, Սելևկյանների թագավորությունն ի վիճակի կլիներ նմանատիպ պատերազմ սկսել Մեծ Հայքի թագավորության դեմ, մի բան, որը կարող էր տեղի ունենալ արդեն մ.թ.ա. 160 թ-ին՝ Արտաշես I-ի մահվան տարում, բայց դեռևս վերջինիս կենդանության օրոք: Հետաքրքիր կերպով այս սխեման հաստատում է նաև այն, որ թշնամին, ըստ Խորենացու, ներխուժումն իրականացրել է ոչ թե հարավից, ինչպես օրինակ մ.թ.ա. 165 թ-ին, այլ արևմուտքից` Կապադովկիայի մայրաքաղաք Կեսարիայից՝ անկասկած որպես օժանդակություն ունենալով դրածո արքա Օլոֆերնի բանակը, ինչպես նաև աջակցակություն Փոքր Ասիայի այլ հելլենական պետություններից:

Եվ այսպես Մովսես Խորենացին, տեղեկություն ունենալով «մի ոմն Դոմետ»-ի մասին և հավատարիմ մնալով իր կառուցած ժամանակագրական սխալ սխեմային, որտեղ Երվանդ III-ին, Արտաշես I-ին և հետագաներին վերաբերվող տվյալները տեղավորված են մոտավորապես I դարի վերջում և II դարի սկզբում, անխուսափելի սխալմամբ այս «մի ոմն Դոմետ»-ին էլ նույնացրել է Հռոմի կայսեր Դոմիցիանի հետ, որից հետո, շարունակելով կուռ տրամաբանական հետևողականությամբ, սակայն՝ ի սկզբանե սխալ, գրել է հռոմեական բանակի մասին, քանի որ, եթե խոսքը Հռոմի կայսեր Դոմիցիանի մասին է, բնականաբար կռվող զորքն էլ պետք է Հռոմի բանակը լինի:

Վերևում արդեն մանրամասն ասվեց, որ Արտաշես I-ը, Երվանդ III-ն և նրանց անմիջական ժամանակակիցներն ու հաջորդները գործել են ոչ թե I դարի վերջում և II դարի սկզբում, այլ մ.թ.ա. 212-160 թվականների միջատարածքում, իսկ այդ դեպքում «մի ոմն Դոմետ»-ն անխուսափելի և հիմնավոր կերպով սկսում է համապատասխանել իր իրական տիրոջը` Արտաշես I-ի թագավորության վերջին տարիներին Սելևկյանների թագավորության արքա դարձած Դեմետրիոս I Սոտերին: Այսպիսով, հաշվի չառնելով հռոմեացիների ու իբր կայսեր Դոմիցիանի մասին հաղորդումները, որոնք Մովսես Խորենացին ընկալել է որպես հռոմեացիների կայսեր և հետևաբար հռոմեացիների մասին հիշատակում, սակայն որոնք իրականում նկատի են ունեցել Սելևկյանների թագավորության արքա Դեմետրիոս I Սոտերին, կարելի է ասել, որ մենք գործ ունենք իրականում տեղի ունեցած իրադարձության հետ: Իր հերթին, ինչ վերաբերում է այս իրադարձությունների նկարագությունը, ապա այն ճակատամարտն առասպել ընդունելու իրոք որևէ հիմք չի թողնում, քանզի նկարագրությունն իր բնույթով նման է մեր պատմիչների կողմից նկարագրված այն բազում ճակատամարտերին, որոնք երբևէ առասպելական լինելու կասկած չեն առաջացրել:
Վերջում ավելացնենք, որ Բասենի ճակատամարտի տրամաբանական արդյունքը հանդիսացավ նաև Հայկական բանակի վրեժխնդիր արշավանքը դեպի Փոքր Ասիա[4], Պատմահոր կողմից արտացոլված և Առաջին, և Երկրորդ Արտաշեսների գործունեության նկարագրություններում, ինչը բնականաբար ևս չի ընդունվել, սակայն ինչը, վերևում արված վերլուծության ֆոնին, ևս որևէ կերպ <վիպական> չի կարող համարվել: Այս առումով ուղղակի պետք է նշել, որ տրամաբանական է և այն, որ Մեծ Հայքի թագավորությանը մահացու հարված հասցնելու համար Սելևկյանների թագավորությունը պետք է կենտրոնացներ փոքրասիական ողջ հելլենական և հակահայկական ռեսուրսը, և այն, որ դրանից հետո Հայկական պետությունները պետք է վրեժխնդիր լինեին հակառակորդին վերջիններիս տարածքների պատասխան ասպատակումով, ինչն էլ արտացոլված է Մովսես Խորենացու մոտ:

_________________________________
[1] Հիերոնիոմոս <Պատմություն> գիրք 5, 6; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր>, գլուխ 45, 66; Դիոդորոս Սիկիլիացի <Պատմական գրադարան>, գիրք 31, գլուխ 17a; Հովսեփ Ֆլավիոս <Հրեական հնախոսություն>, գիրք 12, գլուխ 7; Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 11, գլուխ 11, մաս 3:
[2] Դիոդորոս Սիկիլիացի <Պատմական գրադարան>, գիրք 31, գլուխ 27a; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր>, գլուխ 47:
[3] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր>, գլուխ 47; Հուստինոս <Ֆիլիպիկա>, գիրք 35, գլուխ 1:
[4] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 12, 54:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:31 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Գլուխ 8
Արտավազդ II (մ.թ.ա. 160-116) և
Տիրան I (մ.թ.ա. 116-95)


Արտաշես I-ից հետո Մեծ Հայքի թագավորության գահն անցավ նրա ավագ որդի Արտավազդին՝ Արտավազդ II-ին: Այս գահակալի իշխանության շրջանը բավականին հանգիստ էր և աղքատ ռազմա-քաղաքական էական իրադարձություններով: Միաժամանակ, արդեն Արտավազդ II-ի գահակալության ամենավերջում սրվեցին հարաբերությունները Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների միջև, ընդ որում բանն ի վերջո հասավ բացահայտ ընդհարման[1]: Իրոք, Հայոց այս գահակալի թագավորման ամենավերջին տարում Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների բանակները ընդհարում ունեցան, թեև այս իրադարձության և մանրամասները, և վերջնական արդյունքը մեծապես անորոշ են: Որոշակի է, թերևս, միայն մեկ բան՝ արդյունքում կնքվեց հաշտություն, ի կատարումն որի պայմանների էլ Արտավազդ II-ի հաջորդած հաջորդ արքա, նրա եղբայր Տիրան I-ի յոթնամյա որդի Տիգրանը պատանդ տրվեց Պարթև Արշակունիներին: Այս առումով կարծում եմ, որ հիշատակված իրադարձությունները կարիք ունեն լրացուցիչ լուսաբանման:

Ամենից առաջ հետաքրքիր է տարածաշրջանային քաղաքականության ու հայ-պարթևական հարաբերությունների վրա ազդած և նախորդ ուսումնասիրողների կողմից չքննարկված այն հարցը, թե ի՞նչը հանգեցրեց նախորդ հարյուրամյակում այդքան սերտ համագործակցության մեջ գտնվող ու տոհմակից արքայատոհմերի կողմից կառավարվող երկու թագավորությունների հարաբերությունների ոչ միայն վատթարացմանը, այլև՝ նրանց բախմանը:

Հայ և Պարթև Արշակունիների հարաբերություններն առաջին հարվածը ստացան դեռ այն փաստով, որ Արտաշես I-ը, արքայական գահին հասնելով Պարթևական թագավորության աջակցությամբ, այնուհանդերձ, թեկուզ և վերջինիս լուռ համաձայնությամբ, իր իշխանության առաջին 11 տարիներին ընդունեց Սելևկյանների թագավորության գերիշխանությունը: Իր դերն ունեցավ նաև այն հանգամանքը, որ, դառնալով այնպիսի լայնարձակ և հզոր թագավորության արքա, ինչպիսին Մեծ Հայքն է, ու իր ազդեցության տակ ունենալով ողջ Հայաստանը, Հայ Արշակունիները, ինչքան էլ մեծ տեղ տային ազգակցական կապերին, այնուհանդերձ որևէ հիմք չպիտի տեսնեին ընդունելու Պարթևական թագավորության առաջնայնությունը: Նրանք պետք է ձգտեին ոչ միայն պահպանել իրենց պետության ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը, այլ նաև՝ նրա շահերը, որոնք հաճախ կարող էին և չհամընկնել Պարթևական թագավորության շահերի հետ: Իր հերթին մ.թ.ա. II դարի երկրորդ կեսում Սելևկյանների թագավորության ավելի ու ավելի թուլացման պայմաններում մի կողմից սպառնալիքը Մեծ Հայքի թագավորության համար հարավից արդեն մեծապես կորցնում էր իրականության գծերը, իսկ մյուս կողմից էլ՝ Մեծ Հայքի թագավորությունը սկսել էր աստիճանաբար դառնալ Պարթևական թագավորության մրցակիցը Մերձավոր և Միջին Արևելքում:

Այս ամենին գումարվեց նաև մեկ այլ հանգամանք: Բանն այն է, որ Արշակ I Քաջից հետո գահն անցավ ոչ թե վերջինիս անմիջական սերունդներին, այլ՝ Պարթևական թագավորության հիմնադիր արքայի եղբայր Տրդատ I-ին ու նրա սերունդներին, որին ի պատասխան Արշակ I Քաջի սերունդը սկսեց ոչ բացահայտ, սակայն անզիջում կերպով պայքար մղել իր գահակալական իրավունքների վերականգնման համար, մի պայքար, որն իր գագաթնակետին հասավ հենց մ.թ.ա. II դարի վերջում[2]:

Ահա հենց այս ամենով է բացատրվում Հայ և Պարթև Արշակունիների հարաբերությունների ավելի վատթարացումը, քանի որ եթե սկզբում Վաղարշակ I-ը բարոյապես, իսկ հետագայում որոշ չափով նաև քաղաքականապես, ընդունում էր եղբայրների մեջ ավագն ու առաջնորդը համարվող Արշակ I Քաջի առաջնայնությունը, ապա այժմ արդեն ոչ մի հիմք չկար ընդունելու Տրդատ I-ի սերունդների առաջնայնությունը, քանի որ Տրդատ I-ն երբեք էլ առաջնայնություն չէր ունեցել Վաղարշակ I-ի նկատմամբ: Կարելի է ենթադրել, որ հարաբերությունների արդեն իսկ խիստ վատթարացման այս ֆոնի վրա բանը հասել է բացահայտ բախման այն բանից հետո, երբ Հայ Արշակունիները որևէ կերպ օժանդակել են գահի համար պայքար մղող Արշակ I Քաջի հետնորդներից որևէ մեկին:

Ինչ վերաբերում է Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների բանակների միջև տեղի ունեցած ընդհարման թվականին, որը մոտավոր է, ապա այդ մասին մանրամասն կխոսվի մի քիչ հետո:

_________________________________
[1] Հուստինոս <Ֆիլիպիկա>, գիրք 42, գլուխ 2; Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 16, գլուխ 1, մաս 19:
[2] Пилипко В.Н. Нисийские документы и некоторые проблемы генеалогии Аршакидов // Центральная Азия. Источники, история, культура. М., 2003, стр. 123-125.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 26 дек 2017, 23:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մաս II
Գլուխ 1
Տիգրան II Մեծ (մ.թ.ա. 95-38)


Տիգրան II Մեծի գահակալման շրջանն ուսումնասիրողների և ուսումնասիրությունների պակաս չի ունեցել: Խնդրին անդրադարձել են ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի մասնագետները, ընդ որում ուսումնասիրությունները շարունակում են լույս աշխարհ գալ արդեն 150 տարուց էլ ավել: Հայոց մեծագույն այս տիրակալի թագավորության շատ ու շատ իրադարձություններ հիանալի կերպով լուսաբանված են, բայց դրանով իսկ հանդերձ կան իրադարձություններ, որոնք դեռևս կարիք ունեն լուսաբանման[1]:

Այս առումով կարծում եմ, որ ամենից առաջ անհրաժեշտ է քննարկել Տիգրան II Մեծի ծննդյան թվականը:
Խնդիրը կայանում է նրանում, որ, քանի որ Տիգրան II Մեծի մասին տեղեկությունները հիմնականում հայտնվում են հունա-հռոմեական աղբյուրներում, իսկ նրանց ուշադրության կենտրոնում էլ մեր արքան հայտնվում է արդեն բավականին հասուն տարիքում, վերջինիս կյանքի սկզբնական տարիների և հատկապես ծննդյան թվականի մասին հստակ տեղեկություններ չկան: Այս առումով արվել են տարբեր ենթադրություններ, թեև ի վերջո մասնագետների մեծ մասը կանգ է առել մ.թ.ա. 140 թ-ի վրա[2] և այդ տեսակետն է նաև, որ այժմ ըստ էության գտնվում է շրջանառության մեջ[3]: Կարծում եմ, սակայն, որ որոշակի հիմքեր կան այս կարծիքի վերանայման համար:

Տիգրան II Մեծի ծննդյան թվականի մասին առկա են երկու քիչ թե շատ հստակ տեղեկություններ, ինչպես նաև մի քանի ակնարկներ: Այսպես, համաձայն Հուստինոսի. <Արտավանին հաջորդեց նրա որդին` Միհրդատը, որն իր գործերի համար կոչվեց Մեծ…: Սա… վերջը կռվեց արմենների թագավոր Արտավազդի հետ>[4]: Այսպիսով առկա է հաղորդում պարթևական Միհրդատ անունով մի արքայի մասին, որիը կռվել է Արտավազդ անունով Հայոց արքայի՝ Արտավազդ II-ի, հետ: Խնդիրը, սակայն, բարդանում է նրանով, որ քննարկվող ժամանակաշրջանում առկա են <Միհրդատ> անունով պարթևական միանգամից երկու արքաներ, որոնց նախնիները կրել են <Արտավան> անունը, ընդ որում խնդիրն եռակի է բարդանում այն բանի պատճառով, որ երկու <Միհրդատներ>-ն էլ իրենց ողջ գործունեության արդյունքում կարող են հավակնել <Մեծ> տիտղոսին: Այսպիսով խոսքը վերաբերում է Պարթևական թագավորության արքաներ Արտավան I-ին (մ.թ.ա. 211-191) և Արտավան II-ին (մ.թ.ա. 128-123), ինչպես նաև Միհրդատ I-ին (մ.թ.ա. 171-138) ու Միհրդատ II-ին (մ.թ.ա. 123-87) և ահա մասնագետների մեծ մասը հակված է այն բանի օգտին, որ ողջ այս հատվածում խոսքը վերաբերում է Արտավան I-ին ու Միհրդատ I-ին, իսկ հաղորդումն էլ կարող է արտահայտել մ.թ.ա. 140 թ-ի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունները: Սա, սակայն, կարծում ենք, որ թյուրիմացության արդյունք է, քանզի Արտավան I-ն ամենևին էլ Միհրդատ I-ի հայրը չէր, այլ նրա պապն էր: Իրոք, Միհրդատ I-ի հայրը Պարթևական թագավորության արքա Հրահապատն (մ.թ.ա. 191-176) էր, իսկ Միհրդատ I-ն ինքն էլ հաջորդել էր եղբորը՝ Հրահատ I-ին (մ.թ.ա. 176-171): Կա, սակայն, նաև մեկ այլ հանգամանք:

Ստրաբոնը հայտնում է. <Պարթևները, տիրեցին մարացիների և բաբելոնացիների երկրներին, բայց ոչ Արմենիային: Թեև հարձակումներ հաճախ տեղի ունեցան, սակայն երկիրն ուժով չնվաճվեց: Ընդհակառակը, Տիգրանը զորեղ կերպով դիմադրեց ու հաղթեց նրանց, ինչպես մենք ասացինք Արմենիայի մասում>[5]՝ <Տիգրան> անվան տակ նկատի ունենալով Տիրան I-ին՝ Տիգրան II Մեծի հորը: Մասնագիտական գրականության մեջ փաստորեն տիրում է այն կարծիքը, որ Հուստինոսի և Ստրաբոնի այս հաղորդումներն ըստ էության վերաբերում են միևնույն իրադարձությանը, սակայն, ինչպես ակնհայտ է դրանց ուշադիր վերլուծությունից, այստեղ խոսք կարող է գնալ տարբեր իրադարձությունների մասին: Իրոք, հենց միայն այն, որ Հուստինոսի մոտ հիշատակվում է Արտավազդ II-ը, իսկ Ստրաբոնի մոտ՝ Տիրան I-ը, արդեն իսկ հերիք է այս հետևության համար, չհաշված դեռ այն հանգամանքը, որ հիշատակված հաղորդումները տարբեր են նաև ոճական տեսանկյունից: Միաժամանակ, սակայն, երկու հաղորդումների համակցված դիտարկումը մեզ հիմք է տալիս անելու մեկ այլ հետևություն ևս, որի հաստատումը տեսնելու ենք նաև հետագայում:

Եվ այսպես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հուստինոսի մոտ հիշատակվում է Արտավազդ II-ը, իսկ Ստրաբոնի մոտ՝ Տիրան I-ը, կարելի է գալ հետևության, որ իրադարձություները վերաբերում են մ.թ.ա. 116 թ-ին՝ Հուստինոսի հաղորդումը տարվա այն ժամանակահատվածին, երբ դեռ կենդանի էր և իշխում էր Արտավազդ II-ը, իսկ Ստրաբոնի հաղորդումն էլ նկատի ունի տարվա այն ժամանակահատվածը, երբ Մեծ Հայքի գահին արդեն բազմել էր Տիրան I-ը: Այս պարագայում այլ տարի, քան մ.թ.ա. 116 թ-ն է, առաջարկվել ուղղակի սկզբունքորեն չի կարող: Եվ վերջապես, ինչպես նշվեց վերևում, հենց այս ժամանակ էր, որ Պարթևական թագավորությունում իշխում էր Արտավան II-ի որդի Միհրդատ II Մեծը, ընդ որում, սա ևս կարևոր է, ինչպես նշվեց, Միհրդատ I-ն ամենևին էլ Արտավան I-ի որդին չէր, այն դեպքում, երբ Միհրդատ II Մեծն Արտավան II-ի որդին էր: Ողջ վերոգրյալը կարող է հաստատվել ևս երկու անուղղակի ապացույցներով:

Հայտնի էր, որ Տիգրան II Մեծն ամուսնացած էր Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորի (մ.թ.ա. 120-63) աղջկա հետ, ընդ որում Միհրդատն ինքը ծնվել էր մ.թ.ա. 132 թ-ին: Մ.թ.ա. 140 թ-ի պարագայում կստացվի, որ Տիգրանը 8 տարով մեծ էր Միհրդատից, սակայն երկու այս գահակալների հարաբերության ողջ ընթացքը վկայում է այն բանի օգտին, որ տարիքով ավագ էր հենց պոնտացի տիրակալը: Իր հերթին, հայտնի է, որ մ.թ.ա. 68 թ-ի Արածանիի ճակատամարտի օրերին Տիգրան II Մեծն անձամբ էր մարտի տանում իր հեծելազորը[6], իսկ դա ամեն դեպքում ավելի հավանական է կարծել 55-ամյա տղամարդու համար, եթե ընդունենք, որ Հայոց գահակալը ծնվել էր մ.թ.ա. 123 թ-ին, այլ ոչ թե 72-ամյայի՝ մ.թ.ա. 140 թ-ի պարագայում:

Հայ-պարթևական այս հակամարտության ժամանակ, ինչպես հայտնի է, Տիգրան II Մեծը դեռ երեխա էր, այսինքն կարելի է գալ հետևության, որ մենք գործ ունենք 6-7 տարեկան մի մանուկի հետ: Այնուհանդերձ վերևում պնդում կատարվեց հենց մ.թ.ա. 123 թ-ի կապակցությամբ: Ինչո՞ւ հենց այդ թվականը, այս հարցին մասնակիորեն պատասխան տրվեց, իսկ վերջնական պատասխանն էլ կտրվի քիչ ուշ՝ կապված Տիգրան II Մեծի մահվան թվականի հետ:

_________________________________
[1] Թեմային նվիրված հայազգի ուսումնասիրողների գործերից մասնավորապես տես՝ Մանանդյան Հ. Հ. <Տիգրան երկրորդն և Հռոմը>, Երևան 1972; Ադոնց Ն. <Տիգրան Մեծ>, Երևան 2010; Հակոբյան Հ. Պ. <Տիգրան Մեծ>, Երևան 2005; Մանասերյան Ռ. Լ. <Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ>, Երևան 2007; Մովսիսյան Ա. Ե. <Տիգրան Մեծ>, Երևան 2010 և այլն:
[2] Մասնավորապես տես՝ Ադոնց Ն. <Տիգրան Մեծ>, Երևան 2010, էջ 35; Մանասերյան Ռ. Լ. <Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ>, Երևան 2007 էջ 30 և այլն:
[3] Տես օրինակ՝ Դեմոյան Հ. <Հայոց պատերազմներն և ռազմարվեստը Տիգրան Մեծի օրոք>, Երևան 2013, էջ 6 և այլն:
[4] Հուստինոս <Ֆիլիպիկա>, գիրք 42, գլուխ 2:
[5] Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 16, գլուխ 1, մաս 19:
[6] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ>, գլուխ 87:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 26 дек 2017, 23:53 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հաջորդ խնդիրը, որ անհրաժեշտ է քննարկել, կապված է այն հարցի հետ, թե ի՞նչ կերպ Իբերիայի և Աղվանքի թագավորություններն ընկան Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ: Մինչխորհրդային ժամանակաշրջանում, երբ եվրոպակենտրոնության դիրքերից սկսվեց ուսումնասիրվել Տիգրան II Մեծի գահակալության շրջանը, հիշատակված հարցերը որոշակիորեն շրջանցվեցին, քանի որ հունա-հռոմեական աղբյուրներն այս մասին ըստ էության լռում են և ակնարկներից այն կողմ չեն անցնում, իսկ այլ աղբյուրների էլ եվրոպակենտրոն մասնագետներն ըստ էության ծանոթ չէին: Իրավիճակը չփոխվեց նաև խորհրդային տարիներին, քանի որ այս անգամ էլ արդեն ընդունված չէր խոսել <եղբայրական ժողովուրդների> բարեկամության որոշակիորեն արհեստական թեզին դեմ դուրս եկող հանգամանքների մասին, իսկ քննարկվող դեպքում հենց այդ վիճակն էր՝ հայերն առավելության էին հասնում վրացիների և աղվանների նկատմամբ, ընդ որում վերջիններս, իհարկե անհիմն, ընկալվում էին որպես ադրբեջանցիների նախնիներ: Այս առումով կարծում եմ, որ իրավիճակը պարզաբանման կարիք ունի:

Վրաց Պատմահայր Լեոնտիոս Մրովելին հայտնում է. <Փառանջոմը (Իբերիայի թագավորության արքա Փառանջոմը (մ.թ.ա.160-95) – Մ.Հ.) սիրեց պարսից կրոնն և կրակապաշտությունը, Պարսկաստանից կանչեց կրակի սպասավորներին ու մոգերին, նրանց հաստատեց Մծխեթում և այն վայրում, որն այժմ կոչվում է Մողվթա, որտեղ էլ սկսեց բացահայտորեն պաշտել կուռքերին: Հենց այս պատճառով էլ նրան ատեցին Քարթլիի բնիկները: Ապա Վրաց իշխանների մեծամասնությունը դավադրություն կազմեց և նրանք դեսպան ուղարկեցին Հայոց թագավորի մոտ` ասելով. <Մեր թագավորն ուրացավ հայրական կրոնն ու չի պաշտում Վրաց պահապան աստվածներին: Նա ընդունեց հայրենի կրոնն ու մոռացավ մայրենին, արդ նա արժանի չի այլևս մեզ թագավոր լինելու: Տուր մեզ քո որդի Արշակին, որի կինը մեր Փառնավազյան թագավորների սերնդից կլինի, և հասցրու քո զորքը, որպեսզի քշենք նոր կրոն ընդունող Փառանջոմին ու մեզ թագավոր լինի քո որդի Արշակը, իսկ թագուհի` նրա կինը, մեր թագավորների զավակը>: Ապա Հայոց թագավորը հավանեց այս մտադրությունը: Նա հետ ուղարկեց վրաց դեսպանին պատասխանով, ուր ասվում էր. <Եթե իրոք անարատ սրտով կցանկանք ձեզ թագավոր իմ որդուն, ապա դուք` իշխաններդ, տվեք ինձ պատանդ, ես իմ որդուն կտամ ձեզ թագավոր և ամենուրեք լիուլի կդարձնեմ ձեզ>: Ապա Վրաց իշխանների մեծ մասը, տալով պատանդներ, հայտարարեցին, որ ուրանում են Փառանջոմին, որից հետո Հայոց թագավորն իր ողջ զորքով դիմեց Քարթլի: Փառանջոմն իր հերթին օգնության կանչեց պարսիկներին և ուժեղ պարսկական զորք մտցրեց Քարթլի: Նա իր շուրջը հավաքեց նաև վրացիներին, որոնք հավատարիմ էին մնացել նրան, իսկ ուրացած վրաց իշխաններն ընդառաջ գնացին Հայոց թագավորին Տաշիրում, որտեղ ժողովվել էին շատ հայեր ու վրացիներ: Փառանջոմն ևս դիմեց այնտեղ` Տաշիր: Նրանց միջև սաստիկ պատերազմ տեղի ունեցավ և երկու կողմերից էլ անհամար մարդիկ կոտորվեցին: Ի վերջո Փառանջոմը հաղթվեց հայերի ու վրացիների կողմից և սպանվեց, նա սպանվեց, իսկ նրա զորքը կոտորվեց: Փառանջոմի որդի Միհրանը (Իբերիայի թագավորության ապագա արքա Միհրան II-ը – Մ.Հ.), որը մեկ տարեկան երեխա էր, վերցվեց իր դայակի կողմից, որը տարավ նրան Պարսկաստան, իսկ Հայոց թագավորը վրացիներին զիջեց իր որդուն>[1]: Հիմնական հաղորդումը սա է, որին ըստ էության կրկնելով էլ քննարկվող իրադարձությունների մասին հայտնում են ավելի ուշ, գրեթե նոր շրջանի վրացական ևս երկու պատմիչներ: Այսպես, ըստ Դավիթ Բագրատունու. <Միհրան արքայի (Իբերիայի թագավորության արքա Միհրան I-ի – Մ.Հ.) մահից հետո Իբերիայում թագավորեց նրա որդի Փառանջոմը (Իբերիայի թագավորության արքա Փառանջոմը – Մ.Հ.): Այս արքայի առանձնահատկությունն էր հակումը դեպի պարսկական սովորությունները, իսկ դա բերեց նրան, որ նա սկսեց արգելել պաշտել կուռքերին և առաջարկել, որ իբերները դիմեն կրակը պաշտելուն: Հինավուրց սովորությունների նկատմամբ դրսևորած արհամարհանքն և հին ու երկարաժամկետ սովորույթների վերացումն Իբերիայում ժողովրդական հուզումների պատճառ հանդիսացան, որի արդյունքում Փառանջոմը վտարվեց այն երկրից, որին նա տիրում էր ժառանգական իրավունքով: Անիշխանություն կործանարար հետևանքների կանխման հետևանքով իբերները խնդրեցին Հայոց արքա Արտաշեսին, որ թույլ տա իր որդի և Իբերիայի արքա Միհրանի փեսա Արշակին (Իբերիայի թագավորության ապագա արքա Արշակ I Հային – Մ.Հ.) ընդունել արքայական իշխանությունն իբերիայի նկատմամբ: Ժողովրդի ցանկությունը կատարվեց, Արշակն ընդունեց գահն և իր ջանքերը սկսեց ուղղել դեպի սեփական հպատակների բարեկեցությանը: Փառանջոմը, սակայն, հուսահատության գիրկն ընկնելով, դիմեց պարսիկներին և նրանցից զորք խնդրեց որպես օգնություն, որպեսզի ճնշի իբերների դիմադրությունը: Եվ ահա նա օտար զորքերով մտավ Իբերիա: Ժողովուրդը, սակայն, վշտացած նրա վարքագծով, մազաչափ իսկ չտատանվեց իր մտադրություններում և ահա Փառանջոմը Լոռու մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտվեց ու սպանվեց: Սրա հետևանքով այսպես կոչված Փառնավազյանների սերունդն ընդհատվեց>[2]: Իր հերթին, ըստ Վախուշտի Բագրատունու. <Հայոց թագավորի որդի Արշակ Արշակունուն (Իբերիայի թագավորության արքա Արշակ I Հային – Մ.Հ.) բերեցին ու ողջ Վրաստանի թագավոր նստեցրին>[3]:

Եվ այսպես, մ.թ.ա. մոտ 95 թ-ին Մեծ Հայքի թագավորության բանակը, ընդառաջ գնալով իբերական իշխանների խնդրանքին, որոնք, գահընկեց անելով Փառանջոմ արքային, Հայոց արքայից խնդրել էին իբերական արքայադստեր հետ ամուսնացած նրա որդի Արշակին կարգել իրենց թագավոր, շարժվեց դեպի հյուսիս և Տաշիրի ճ-մ-ում համառ մարտում ջախջախեց Փառանջոմ արքայի գլխավորած Իբերիայի ու Պարթևական թագավորությունների միացյալ բանակին: Փառանջոմը սպանվեց, Իբերիայի թագավորության արքա հռչակվեց Արշակը` Արշակ I Հայը (մ.թ.ա. 93-81), և Իբերիան ընկավ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ: Փաստորեն Իբերիայի թագավորության գահին տեղի ունեցավ արքայական տոհմի փոփոխություն՝ մինչ այդ իշխած և պրոպարթևական դիրքորոշում ունեցող Փառնավազյանների տոհմին հաջորդեց Մեծ Հայքի Արշակունիների տոհմի մի ճյուղը, որին ճիշտ է կոչել Վրաց Արշակունիներ: Սրանով սկիզբ դրվեց հայ-պարթևական մրցակցության հերթական ճակատի բացմանը, որի առաջին արարը, ի դեմս Իբերիայի թագավորության նկատմամբ գերիշխանության հաստատման, եղավ հայերի օգտին:

Իսկ այժմ անենք մի քանի դիտարկումներ: Ամենից առաջ նշենք, որ Լեոնտիոս Մրովելին որպես ճակատամարտի վայր նշում է Տաշիրը, Վախուշտին Բագրատունին լռում է, իսկ Դավիթ Բագրատունին ավելի է կոնկրետացնում` Լոռիի մոտակայքում: Իր հերթին Դավիթ Բագրատունին Իբերիայի արքա Արշակ I Հային ճանաչում է որպես Արտաշես I-ի որդի, սակայն դա սխալ է և այս առումով հատկանշական է, որ Մրովելին, որպես սկզբնական տեղեկատվության կրող, չի կոնկրետացնում Հայոց արքայի անունը: Իրականում, հաշվի առնելով, որ Իբերիայում Արշակ I Հայի թագավորության ժամանակ Մեծ Հայքի արքան էր Տիգրան II Մեծը, կարելի է վստահորեն ասել, որ Արշակը հենց վերջինիս որդին էր: Խնդիրն, իհարկե, զուտ ենթադրական մակարդակի վրա է, սակայն մի բան փաստ է, որ Արշակ I Հայ սկզբունքորեն չէր կարող լինել Արտաշես I-ի որդի, իսկ այլ պարագայում, հաշվի առնելով համընդհանուր ճանաչում ստացած այն փաստը, որ Իբերիայի թագավորությունը Տիգրան II Մեծ գահակալման հենց սկզբում ընկնում է Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ, չի մնում այլ թեկնածու, քան հենց ինքը՝ Տիգրան II Մեծը: Վերջում ուղղակի սեղմ կերպով ամրագրենք, որ, քանի որ վրացական աղբյուրները պահպանվել են, Իբերիայի թագավորության պարագան պարզաբանելը մեծ հաշվով հաջողվում է, սակայն այն հարցը, թե Աղվանքի թագավորությո՞ւնն ինչպես է ընկել Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ, մանրամասների մակարդակով հայտնի չէ:

_________________________________
[1] <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>:
[2] Դավիթ Բագրատունի <Վրաստանի պատմությունը>, գլուխ 41:
[3] Վախուշտի Բագրատունի <Քարթլիի պատմությունը>:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 26 дек 2017, 23:55 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մյուս հարցը, որն անհրաժեշտ եմ համարում քննարկել, վերաբերում է Լուցիոս Լուկոլլոսի գլխավորությամբ Մեծ Հայքի թագավորության տարածք ներխուժած հռոմեական բանակի թվաքանակին, ընդ որում միանգամից նշենք, որ սույն հարցը մինչև այժմ էլ բավարար լուսաբանում չի ստացել: Խնդրի ուսումնասիրությունն անհրաժեշտ է իրականացնել հարցի պարզաբանմանն ուղղված կարծիքների ժամանակագրական դասավորվածության սկզբունքով: Այս առումով ամենից առաջ քննարկենք սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունները, ընդ որում դրանք պետք է դիտարկել երկու մակարդակում՝ հռոմեական բանակի թվաքանակը Մեծ Հայքի թագավորության տարածք մուտք գործելիս, ինչպես նաև հռոմեական բանակի թվաքանակը Տիգրանակերտի ճ-մ-ից անմիջապես առաջ:

Մեծ Հայքի թագավորության տարածք մուտք գործելիս հռոմեական բանակի թվաքանակի մասին առկա են հետևյալ հաղորդումները.

Պլուտարքոս. <Լուկոլլոսը նախկին պատերազմն ավարտված համարեց և Սոռնատիոսին թողնելով 6.000-անոց զորամասով Պոնտական մարզը պահպանելու, ինքը 12.000 հետևակով և 3.000-ից էլ պակաս հեծյալներով մեկնեց հաջորդ պատերազմը մղելու>[1],

Ապպիանոս. <Զոհեր մատուցելուց հետը Լուկոլլոսը երկու ընտիր լեգեոններով և 500 հեծյալներով արշավեց Տիգրանի վրա>[2],

Իր հերթին, Տիգրանակերտի ճ-մ-ից առաջ հռոմեական բանակի թվաքանակի մասին առկա են հետևյալ հաղորդումները.

Պլուտարքոս. <Լուկոլլոսը հայտարարեց, թե երկու կողմերն էլ, առանձին վերցրած, իրավացի չեն, բայց, միասին վերցրած, լավ խորհուրդ են տալիս, և նա զորքը բաժանեց երկու մասի: Մուրենային 6.000 հետևակով նա թողեց պաշարումը շարունակելու, իսկ ինքը վերցրեց իր հետ 24 կոհորտա, որը կազմում էր ոչ ավելի քան մեկ բյուր ծանրազեն հետևակ, ինչպես նաև ողջ հեծելազորն և շուրջ 1.000 պարսատիկավոր և աղեղնավոր, և նրանց հետ շարժվեց թշնամու դեմ>[3],

Ֆրոնտին. <Մեծ Հայաստանում՝ Տիգրանակերտի մոտ, Տիգրանի ու Միհրդատի դեմ ինքը Լուկոլլոսն ուներ ոչ ավելի քան 15.000 զինվոր, իսկ թշնամին ուներ անթիվ բազմություն>[4]:

Եվտրոպիոս. <… իսկ իրեն էլ` արքային, որը Լուկոլլոսի դեմ էր ելել 7.500 հետևազորով և 100.000 նետաձիգներով, վերջինս, ունենալով միայն 18.000 ռազմիկ, այնպես ջախջախեց, որ հայերի մեծ մասը զոհվեց>[5]:

Ընդհանրացնելով վերոգրյալը կարծես թե կարող ենք փաստել, որ, համաձայն մեզ հասած սկզբանղբյուրների, Մեծ Հայքի թագավորության տարածք մտած Լուկոլլոսի բանակը թվաքանակը տատանվում էր 15-22.000 ռազմիկի մոտակայքում: Թվերի պարզագույն գումարման վրա հիմնված այս կարծիքն առաջարկվել էր դեռ նախանցած դարում, սակայն այն հետագայում իրավացիորեն վերանայվեց:

Այս կապակցությամբ ես ինքս, ըստ էության չցանկանալով հեծանիվ հայտնագործել, ստորև կմեջբերեմ Հ. Մանանդյանի իրավացի դիտարկումներն և դրանից հետո նոր միայն, հիմք ընդունելով շարադրվածը, կշարունակեմ դատողություններիս տրամաբանական սխեման: Համաձայն Հ. Մանանդյանի. <Հռոմեական զորքի թվի նկատմամբ գրեթե բոլոր պատմագետները համամիտ են և, հենվելով Պլուտարքոսի և Փրոնտինուսի վերոհիշյալ վկայությունների վրա՝ Տիգրանակերտի կռվին մասնակցողների ընդհանուր թիվն ենթադրում են 14.000-15.000: Սակայն Ռեյնաքն և Էքհարդն իրավացի կերպով մատնացույց են արել, որ Պլուտարքոսի վկայություններն իրար չեն բռնում։ Տիգրանակերտի ճակատամարտի առթիվ Պլուտարքոսի մոտ տրված են, ինչպես տեսանք, հետևյալ թվերը՝ 6.000 զորք Մուրենայի, իսկ Լուկուլլոսի հետ՝ 10.000 ծանրազեն, 3.000 հեծելազոր և 1.000 պարսավոր ու աղեղնավոր, ուրեմն՝ ընդամենը 20.000 զորք։ Իսկ Հայաստան արշավող հռոմեական ամբողջ զորքի քանակը նրա մոտ նշանակված է՝ 12.000 հետևակ և 3.000 հեծելազոր, ընդամենը՝ 15.000։ Էքհարդի կարծիքով, այս վերջին թվի մեջ չեն հիշատակված Մուրենայի 6.000 զորքն և 1.000 թեթևազենները։ Այս ուղղումն անելուց հետո Հայաստան արշավող հռոմեական զորքի թիվը ստացվում է նրա մոտ ոչ թե 15.000, այլ՝ 22.000։ Եթե ընդունելու լինենք Էքհարդի ուղղումը հավանական, ինձ թվում է, այնուամենայնիվ դժվար է համաձայնել, որ Լուկուլլոսը հնարավոր էր համարել փոքրաթիվ այդ ուժերով ռազմական մեծ արշավանք սկսել ընդդեմ Տիգրան Բ-ի, որին, ինչպես նա շատ լավ գիտեր, միանալու էր նաև Միհրդատը։ Պատմաբանները, ինչպես շատ ճիշտ նկատել է Աստուրյանը, աչքաթող են արել, որ հռոմեական աղբյուրները մատնանշել են միմիայն հռոմեական զորքերի թիվը, բայց չեն հիշատակել Հռոմի դաշնակիցների փոքրասիական զորքերը։ Իսկ որ այդ օգնական զորքերը գործուն մասնակցություն էին ունեցել Հայկական կռիվներին՝ այդ երևում է հենց իրենց իսկ հռոմեական կամ նաև այլ աղբյուրներից։ Ստրաբոնի ուշագրավ մի վկայությունից դժվար չէ, օրինակ, կռահել, որ Լուկուլլոսը, հավանորեն, օգնական զորքեր էր ստացել Կապադովկիայի Արիոբարզան թագավորից, որին ռազմական այդ գործակցության համար նա տվել էր իբրև վարձատրություն Ծոփաց երկրում գտնվող նշանավոր Տոմիսա բերդը։ Մենք կտեսնենք ներքև, որ Տիգրանակերտի ճակատամարտին մասնակցել էին թրակացի և գալատացի թեթևազեն հեծելագնդերը, որոնք, հավանորեն, նույնպես օժանդակ զորքեր էին և չէին համարվում բաղադրիչ մասեր հռոմեական վերոհիշյալ զորքի։ Բացի այդ, Սալլուստիուսի մոտ ևս իբրև օգնական զորքեր հիշատակված են բյութանացիները, որոնք 68 թվի աշնանը հռոմեական մյուս զորամասերից առաջ հասել էին Արածանիի գետափին: Ուրեմն, ինչպես տեսնում ենք, փոքրասիական օգնական ու դաշնակից զորքերի մասնակցությունը հայկական կռիվներին միանգամայն անժխտելի է։ Օգնական այդ զորքերը, որոնցից որոշակի հիշատակված են գալատացիները, թրակացիներն և բյութանացիները՝ կազմում էին, ըստ երևույթին, Լուկուլլոսի զորաբանակի նշանակալի մասը։ Ուստի և մենք սխալված չենք լինի, եթե Լուկուլլոսի ամբողջ զորքի թիվն ընդունենք Տիգրանակերտի ճակատամարտում ոչ թե 15.000 կամ 22.000, ինչպես այդ ենթադրվում է պատմագիտական երկերում, այլ անհամեմատ ավելի>[6]:

_________________________________
[1] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Լուկոլլոս>, գլուխ 24:
[2] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ>, գլուխ 84:
[3] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Լուկոլլոս>, գլուխ 26:
[4] Ֆրոնտին <Ստրատեգամներ>, գիրք 2, գլուխ 1, մաս 14, գիրք 3, գլուխ 2, մաս 4:
[5] Եվտրոպիոս <Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր>, գիրք 6, գլուխ 9:
[6] Մանանդյան Հ. Հ. <Տիգրան երկրորդն և Հռոմը>, Երևան 1972, էջ 135-136։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 26 дек 2017, 23:58 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Եվ այսպես, արված է մի հանգամանալից և հիմնավոր վերլուծություն, որին, մինչև առաջ անցնելը, ըստ էության կարելի է միանալ: Վաստակաշատ գիտնականը, ըստ էության կարդալով տողատակերը, հունա-հռոմեական աղբյուրների կողմնակալ և ոչ օբյեկտիվ տեղեկատվության ընդհանրացման արդյունքում, քննարկելով նաև մինչ այդ արտահայտված կարծիքները, հանգում է այն հետևությանը, որ մենք բոլորս սխալված չենք լինի, եթե. <Լուկուլլոսի ամբողջ զորքի թիվն ընդունենք Տիգրանակերտի ճակատամարտում ոչ թե 15.000 կամ 22.000, ինչպես այդ ենթադրվում է պատմագիտական երկերում, այլ անհամեմատ ավելի>: Այս պարագայում, հիմք ընդունելով, որ. <Պատմաբանները, ինչպես շատ ճիշտ նկատել է Աստուրյանը, աչքաթող են արել, որ հռոմեական աղբյուրները մատնանշել են միմիայն հռոմեական զորքերի թիվը, բայց չեն հիշատակել Հռոմի դաշնակիցների փոքրասիական զորքերը>, այդ <անհամեմատ ավելի>-ն կարող էր կազմել. <Լուկուլլոսի զորաբանակի նշանակալի մասը>, ըստ իս՝ Լուկոլլոսի բանակի ըստ էության կեսը:

Այսպիսով Հ. Մանանդյանն արել է հիմնավոր մի եզրահանգում առ այն, որ Մեծ Հայքի թագավորության տարածք մտած հռոմեական բանակը կազմել էր ոչ թե 15-22.000 ռազմիկ, այլ <անհամեմատ ավելի>, ընդ որում, դատելով ըստ ամենայնի, հեղինակը նկատի ունի մի թիվ մոտ 50.000 ռազմիկի շրջանակներում: Սկզբնաղբյուրների տեղեկությունները իրավացի կերպով վերանայող այս կարծքին ըստ էության ընդունվել է խորհրդահայ պատմագիտության կողմից[1] և գործածության մեջ է նաև այժմ[2]: Եվ այսպես, 50.000 թիվը, որպես Մեծ Հայքի թագավորության տարածք ներխուժած հռոմեական բանակի մոտավոր թիվ, առաջարկված դեռևս խորհրդային ժամանակներում, ըստ էության շրջանառության մեջ է նաև այսօր:

Ես, սակայն, առաջարկում եմ լիովին այլ մի թիվ, որը մի կողմից հիմնված է քննարկվող ժամանակաշրջանում հռոմեական բանակի ընդհանուր թվաքանակի վրա, իսկ մյուս կողմից էլ՝ այն հաստատվում է ռազմական գործողությունների մեզ հայտնի ընդհանուր պատկերի կողմից: Եկեք միասին կառուցենք փաստերի հայտնի շղթան և ստուգենք դատողությունների տրամաբանական հիմնավորվածությունը:

Ամենից առաջ ակնհայտ է, որ Մեծ Հայքի թագավորության դեմ պատերազմը հաղթական ավարտին հասցնելու համար արևելքի զորավար նշանակված և արտակարգ լիազորություններով օժտված Լուկոլլոսը, համաձայն բոլոր ռազմական կանոնների, պետք է իր տրամադրության տակ ունենար այնպիսի մի բանակ, որը, հենց միայն թվաքանակի տեսանկյունից, մի կողմից առավելագույնս ապահովեր դրված ռազմական խնդիրների արդյունավետ իրականացումը <թափած ջանք-առկա արդյունք> տեսանկյունից, իսկ մյուս կողմից էլ՝ վտանգի տակ չդներ Հռոմեական Հանրապետության անվտանգությունն ու շահերը պետության այլ հատվածներում:

Ըստ պատմիչների և ռազմական պատմագետների Հռոմը քննարկվող դարաշրջանում Արևելքում ուներ մոտ 200.000 զինվոր` բուն հռոմեացի և դաշնակից: Այսպես, ըստ Պ. Կոնտամինի և Պ. Կոնոլիի, հռոնեական բանակն ըստ տարբեր տեղեկությունների ուներ 400.000-ից 600.000 զինվոր[3]: Իր հերթին, ըստ Ե. Ռազինի, հռոմեական բանակի ընդհանուր թիվը մ.թ.ա. մոտ 100-65 թվականներին հասնում էր 300.000-350.000 մարդու[4]: Այս թվերը մենք կկարողանանք ավելի կոնկրետացնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մ.թ.ա. մոտ 100-65 թվականներին բուն հռոմեական բանակը կազմված էր 40 լեգեոնից, որոնցից յուրաքանչյուրի կազմում (<Մարիուսյան լեգեոն>-ի հաստիքային թվաքանակի պայմաններում) կար մոտ 6.000 ռազմիկ: Այսինքն կարելի է հաստատված համարել, որ Հռոմի ողջ բանակն այս ժամանակաշրջանում կազմում էր մոտ 400.000 ռազմիկ (240.000 լեգեոներ և մոտ 160.000 դաշնակից): Հիշենք այս թիվն և շարունակենք դատողությունները: Ըստ Ա. Այվազյանի <...Իտալիայից դուրս տեղավորված էր 300.000 զինվոր, որի միայն կեսը` արևելյան ուղղությամբ>[5], իսկ ըստ Ե. Ռազինի, հռոմեական բանակի ուժերի ուղիղ կեսը տեղաբաշխված էր հյուսիս-արևելյան (Դանուբի սահման), արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք) և հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ[6]: Սա փաստորեն հռոմեական ուժերի հայտնի դասավորությունն է, որն ըստ էության կասկածի ենթակա չէ[7]: Այսպիսով հռոմեական բանակը մ.թ.ա. I դարի առաջին կեսում կազմում էր մոտ 400.000 ռազմիկ, որի մոտ կեսը տեղավորված էր արևելքում: Այսինքն արևելքում պատերազմ վարող հռոմեական զորավարները (Սուլլա, Լուկոլլոս, Պոմպեոս, Անտոնիոս և այլն) այս ժամանակաշրջանում իրենց տրամադրության տակ ունեին մոտ 200.000 զինվոր` լեգեոներ և դաշնակից: Մինչև շարունակելը հիշենք նաև այս թիվը:

Առաջ անցնելով ամրագրենք, որ արևելքում իր հակառակորդի (Մեծ Հայք, Պոնտոս, Պարթևական թագավորություն) դեմ հաղթանակի հասնելու համար տվյալ ժամանակաշրջանի արևելքի զորավարը մի կողմից պետք է հնարավորինս կենտրոնացներ իր ձեռքի տակ եղած ուժերը, ինչը պարզագույն ռազմավարական կանոն է, բայց մյուս կողմից էլ նույն այդ զորավար պետք է տեղերում թողներ անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր՝ այլ հատվածներում անվտանգությունը հարվածի տակ չդնելու համար:

_________________________________
[1] Տես՝ օրինակ՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1971, էջ 587-588։
[2] Տես օրինակ՝ Դեմոյան Հ. <Հայոց պատերազմներն և ռազմարվեստը Տիգրան Մեծի օրոք>, Երևան 2013, էջ 93; Մանասերյան Ռ. Լ. <Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ>, Երևան 2007, էջ 167; Մովսիսյան Ա. Ե. <Տիգրան Մեծ>, Երևան 2010, էջ 49 և այլն:
[3] Peter Connolly “Greece and rome at war”, London-Hongkong 1981, page 7-11, Philippe Contomine “War in the middle ages”, Blackwell 1998, page 255 և այլն:
[4] Разин Е. А. “История военного искусства, в 3-х т.", том 1, СПб 1999, стр. 412.
[5] Այվազյան Ա. Ա. <Հայ զինվորականների պատվո վարքականոնը (4-5 դդ)>, Երևան 2000, էջ 23:
[6] Разин Е. А. “История военного искусства, в 3-х т.", том 1, СПб 1999, стр. 413.
[7] Օրինակ, ըստ Ապպիանոսի (Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ>, գլուխ 17) Միհրդատյան I պատերազմի (մ.թ.ա. 88-85) անմիջապես նախօրեին Փոքր Ասիայի արևմուտքում կենտրոնացված էր հռոմեական 170.000 հետևակ և 18.000 հեծյալ` լեգեոներ և դաշնակից: Իր հերթին, Լուկոլլոսին հաջորդած Պոմպեոսի ձեռքի տակ նույն այդ տարածաշրջանում և գործնականում նույն ժամանակահատվածում առկա էր 172.000-ի` լեգեոներ և դաշնակից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 00:04 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Կարելի է ենթադրել, որ այս պայմաններում արևելքի զորավարի տրամադրության տակ անմիջականորեն մարտական գործողություններ մղելու համար, հանելով ամենատարբեր պատճառներով շարքից դուրս եկած ռազմիկների որոշակի քանակություն, կարող էր լինել մոտ 180.000 ռազմիկ` լեգեոներ և դաշնակից, մի թիվ, որը մինչ Լուկոլլոսի արշավանքին վերաբերող ժամանակահատվածի կապակցությամբ հաստատվում է, օրինակ, Միհրդատյան I պատերազմի (մ.թ.ա. 88-85) անմիջապես նախօրեին քննարկվող տարածաշրջանում առկա ուժերի քանակով[1], իսկ Լուկոլլոսի արշավանքի անմիջապես հաջորդող ժամանակահատվածի կապակցությամբ էլ հաստատվում է, օրինակ, Պոմպեոսի բանակի թվաքանակով, որն ուներ 172.000 ռազմիկ` լեգեոներ և դաշնակից: Այսպիսով մի կողմից այսպես թե այնպես ակնհայտ է, որ Հռոմը տվյալ ժամանակաշրջանում Արևելքում ուներ 180-200.000 ռազմիկ, իսկ մյուս կողմից էլ հստակ է նաև, որ Հռոմը հենց միայն իր արևելյան բանակային ուժերով առնվազն հավասար էր, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում էր իր հիմնական հակառակորդներին` Մեծ Հայքի, Պոնտոսի և Պարթևական թագավորություններին՝ առանձին վերցված:

Որպես եզրափակում անենք ևս մեկ դիտարկում ու փորձենք ընդհանրացնել ողջ ասվածը: Տիգրանյան կայսրության, իսկ ավելի կոնկրետ՝ Մեծ Հայքի թագավորության տարածքում խորանալիս Լուկոլլոսը, անկասկած, համաձայն ռազմական բոլոր կանոնների, պարտավոր էր հոգալ սեփական կոմունիկացիաների ապահովման մասին՝ դրանց նկատմամբ սահմանելով մշտական հսկողություն, իսկ որոշ կարևոր կետերում էլ թողնելով կայազորներ՝ խոսքը վերաբերում է մոտ 500 կմ երկարությամբ ձգվող տարածքին: Իսկ այժմ եկեք ուղղակի հարց տանք, թե, պարզագույն մոդելավորման արդյունքում, զուտ քանակապես, կհերիքե՞ին արդյոք 18-22.000 ռազմիկները ոչ միայն վերոհիշյալ խնդիրներն արդյունավետ լուծելու, այլև՝ հայերի դեմ ակտիվ հարձակողական գործողություններ իրականացնելու համար, ընդ որում սա դեռ այն պայմաններում, երբ, ինչպես Տիգրանակերտի ճ-մ-ում, այնպես էլ այլ ընդհարումներում, հռոմեացիները մշտական կորուստներ էին կրում, իսկ բանակն էլ, անկասկած, կրում էր նաև ոչ մարտական կորուստներ: Վերոհիշյալ հարցի պատասխանը միանշանակ է՝ ոչ, 18-22.000 կազմելու պարագայում հռոմեական բանակը քննարկվող ժամանակահատվածում և տարածաշրջանում ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէր անել այն ամենը, ինչ վերագրվում է վերջինիս, ընդ որում դա անչափ դժվար և գործնականում անհնարին կլիներ իրականացնել նաև 50.000 ռազմիկի առկայության պարագայում: Եվ վերջապես ավելացնենք նաև, որ դեպի Մեծ Հայք Լուկոլլոսի արշավանքի ժամանակաշրջանում տապալված Պոնտոսի թագավորությունից բացի տարածաշրջանում Հռոմն այլևս չուներ և ոչ մի հակառակորդ, իսկ այդ պայմաններում, ընդհանրացնելով ողջ վերոգրյալը, տրամաբանական է պնդել, որ, նվաճված Պոնտոսում թողնելով առավելագույնը մոտ 40.000 ռազմիկ, իսկ մոտ 20.000 ռազմիկ էլ ունենալով արևելյան այլ տարածքներում կամ այս կամ այն պատճառով շարքից դուրս եկածի կարգավիճակում, ըստ ռազմական բոլոր կանոնների և իմ գնահատականի, Լուկոլլոսը պետք է Մեծ Հայքի դեմ իր վճռական արշավանքը սկսեր սեփական 200.000 ռազմիկներից առնվազն գոնե մոտ 140.000 ռազմիկների գլուխն անցած:

Եվ այսպես, խնդիրն ըստ էության երկու հարթության մեջ է.

1. Կա՞ր արդյոք Լուկոլլոսի տրամադրության տակ այնքան ռազմիկ, որ նա կարողանար դրանցից առանձնացներ 140.000-ին և ուղղեր Մեծ Հայքի թագավորության դեմ:

Պատասխանը միանշանակ է՝ այո, քննարկվող ժամանակաշրջանում հռոմեական արևելքի ըստ էության բացարձակ տիրակալ հռչակված Լուկոլլոսի տրամադրության տակ ընդհանուր առմամբ կային մոտ 200.000 ռազմիկներ, որոնցից 140.000-ին այսպես թե այնպես բոլոր հնարավորությունները կար ուղղել Մեծ Հայքի թագավորության դեմ:

2. Ի՞նչը կարող էր խանգարել Լուկոլլոսին, տեղում թողնելով անհրաժեշտ նվազագույն ուժեր, հիմնական ուժերով հարվածել հայերին:

Պատասխանը միանշանակ է՝ ոչինչը, ոչինչ չէ կարող խանգարել Լուկոլլոսին, տեղում թողնելով անհրաժեշտ նվազագույն ուժեր, հիմնական ուժերով հարվածել հայերին՝ Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորը ռազմա-քաղաքական իմաստով արդեն գոյություն չուներ, Պարթևական թագավորությունը չեզոք, եթե ոչ Լուկոլլոսին դաշնակից դրության մեջ էր, իսկ այս պարագայում իրոք որ չի մնում և ոչ մի խելամիտ պատճառ, որը կխանգարեր Լուկոլլոսին հայերի դեմ կենտրոնացնել իր ձեռքի տակ եղած ուժերի հիմնական հարվածային մասը: Եվ այսպես, ամեն ինչ ծայրահեղ տրամաբանական է՝ հիմնավորված ինչպես սկզբնաղբյուրների, այնպես էլ մասնագետների կարծիքների ամփոփ վերլուծության վրա, ընդ որում ամփոփելով կարող ենք պնդել, որ Մեծ Հայքի թագավորության դեմ արշավող Լուկոլլոսի գլխավորած հռոմեական բանակը կազմել է մոտ 140.000 ռազմիկ՝ լեգեոներ և դաշնակից:

_________________________________
[1] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ>, գլուխ 17:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 00:10 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Վերոգրյալ պարզաբանումը մեզ օգնում է հստակեցնել ևս մեկ հանգամանք: Իրոք, կարելի է հանդիպել կարծիքի, որ Արածանիի ճ-մ-ից հետո հայկական կողմի սխալն էր թույլ տալ թշնամուն ձմեռելու հարմարավետ և պաշարներով հարուստ Մծբինում, երբ առաջարկվում է տեսակետ, թե պետք էր հետապնդել և մինչև վերջին մարդը ոչնչացնել նահանջող հակառակորդին: Վերևում ասվածի ֆոնի վրա, սակայն, այս տեսակետը քննադատության չի դիմանում: Իրոք, եթե հիմք ընդունենք վերևում իմ կողմից առաջարկվող տեսակետը հռոմեական բանակի թվաքանակի վերաբերյալ, նույնիսկ Արածանիի ճ-մ-ից հետո էլ թշնամական բանակն իրենից զգալի քանակ էր ներկայացնում, որի հետ հետագա ընդհարումների ելքը կարող էր կասկածելի լինել: Իր հերթին, դատելով ռազմավարական տեսանկյունից, իրոք առավել նպատակահարմար էր ազատագրել Պոնտոսն և հենց այդ ճանապարհով ստիպել Լուկոլլոսին նահանջել՝ վերջինիս համար առաջացնելով ըստ էության ռազմավարական փակուղի: Կյանքը ցույց տվեց, որ այս ծրագիրը հիանալի գործեց: Եվ վերջապես, ինչ վերաբերում է Մծբինի պաշարներին, ապա այստեղ բավականին երկար ու համառ դիմադրած և այն թողած Հայկական կայազորն հաստատ այնքան միջոցներ ու ժամանակ ուներ, որ ոչնչացներ թշնամուն հասնող պաշարներն և վերացներ քաղաքի <հարմարավետություն>-ը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 00:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Իսկ այժմ առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել Տիգրան II Մեծի հետ կապված հերթական լեգենդներից մեկը, որն այս տողերս գրելու պահին էլ գտնվում է լիարժեք շրջանառության մեջ և սեղմ փոխանցմամբ իր դասական տեսքով ունի հետևյալ տեսքը՝ Տիգրան II Մեծը, այն բանից հետո, երբ Պոմպեոսը հսկայական բանակով եկավ արևելք, իսկ Պարթևական թագավորությունն էլ սպառնալից դիրք գրավեց Մեծ Հայքի թագավորության հարավում, հրաժարվեց որևէ ակտիվ դիմադրությունց, թույլ տվեց Պոմպեոսի բանակին հասնել Արտաշատի մատույցներն և այստեղ, անզեն ու միայնակ ներկայանալով հռոմեական ճամբար, թագը դրեց հռոմեական զորավարի ոտքերի տակ: Դրանից հետո, ըստ այս տեսակետի, Հայոց արքան թագը հետ ստացավ Պոմպեոսից և դրանով սկիզբ դրվեց հաշտության գործընթացին[1]: Սա է դասական սխեման, որը գտնվում է շրջանառության մեջ: Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ կարծիք ունի հայկական կողմը:

<Իսկ Տիգրանը գերի հրեաներին տեղավորելով Արմավիրում և Վարդգեսի ավանում, որ գտնվում է Քասախ գետի վրա, ելուզակներին լեռներից բնաջինջ անելով և Միհրդատի սուգը կատարելով՝ այնուհետև շարժվում գնում է Ասորիք, հռոմեացիների զորքերի վրա` վրեժ առնելու>,- հայտնում է Մովսես Խորենացին[2]:

Ահա այսպես, հայկական կողմը, ինչպես պարզվում է, ոչ մի բան չգիտի վերոհիշյալ ողջ սխեմայի մասին և, մեզ փոխանցելով իր տեսակետը, ըստ էության առաջարկում է իրադարձությունների զարգացման լիովին այլ մի տարբերակ: Հետաքրքիր է, որ այս հաղորդումը շրջանառության մեջ է եղել նաև միջնադարում, երբ Ստեփանոս Տարոնացին հայտնում է. <Հայոց թագավոր Տիգրանը, լսելով այդ բանը, շարժվում է դեպի Ասորիք` հռոմեական զորքերի վրա>[3], ինչպես նաև ուշ միջնադարում, երբ Դավիթ Բաղիշեցին տեղեկացնում է. <Այդ ժամանակ Տիգրանը, երբ լսեց այդ ամենը, դարձյալ եղավ երկրորդը Պարսից համեմատ, որից հետո նրանց հետ միասին անթիվ զորք վերցրեց, ղեկավար դրեց Բարզափրան Ռշտունուն և սա յուրայիններով հանդերձ խաղաց Ասորիքի վրա` հռոմեացիներին ընդառաջ>[4]: Այսպիսով հայկական կողմի տեսակետը հստակ է և ակնհայտ է, որ այն սկզբունքորեն տարբերվում է այն տեսակետից, որը շարադրված է հունա-հռոմեական և արմատներով դեպի վերջիններս գնացող այլ աղբյուրներում:

Այս առումով, մինչև առաջ անցնելը, հարկ եմ համարում անել ևս մեկ հետաքրքիր դիտարկում: Ըստ էության հունա-հռոմեական դպրոցին պատկանող, բաց իր յուրօրինակ աշխարհայացքն ունեցող հրեական պատմիչ Հովսեփ Ֆլավիոսը, թեև ստեղծագործելով հունա-հռոմեական գաղափարախոսական տիրույթում, այնուհանդերձ քննարկվող հարցի վերաբերյալ, թեկուզ իմիջայլոց և այլ առիթով, բայց արտահայտվում է մի քիչ այլ կերպ. <Այդ ժամանակ դեռևս Հայաստանում գտնվող և Տիգրանի դեմ պատերազմով զբաղված Պոմպեոսն Ասորիք է ուղարկում Սկավրոսին>[5]` ըստ էության սեղմ կերպով, բայց այնուհանդերձ ասելով, որ Պոմպեոսի դեմ այնուհանդերձ մղվել է պատերազմ, իսկ վերջինս էլ Մեծ Հայքի թագավորություն չի մտել այն տեսքով, ինչի մասին միաբերան հայտնում են հունա-հռոմեական այլ աղբյուրներ: Իրոք, Սկավրոսը Ասորիքի ուղղությամբ շարժվեց Պոմպեոսի արշավանքի վերջին հատվածում և նույնիսկ Տիգրան II Մեծի հետ հաշտություն կնքելուց հետո, բայց նույնիսկ այս պարագայում էլ հրեա պատմիչը ավելորդ չի գտնում հիշատակել Պոմպեոսի դեմ մղվող պատերազմի մասին:

Այն, որ Պոնտոսի թագավորության տարածքում իր ուժերը հավաքող Պոմպեոսն իրականում չի մտել Մեծ Հայքի թագավորության տարածք մինչև Արտաշատի հաշտության պայմանագրի կնքումը, անուղղակիորեն հաստատում է նաև այն հանգամանքը, որ, համեմատած նախորդ (Լուկոլլոսի արշավանք) և հաջորդ (օրինակ` Կորբուլոնի կամ Պետոսի արշավանք) իրադարձությունների հետ, այս անգամ նույնիսկ ակնարկ էլ չկա տեղի ունեցած գոնե փոքրիկ մի ընդհարման մասին, այն դեպքում, երբ երկու պետությունները գտնվում էին փաստացի պատերազմական դրության մեջ: Փաստորեն քննարկվող հարցի վերաբերյալ որոշակիորեն առկա են այլ տեսակետներ, որոնք, սակայն, անտեսվել են: Իրոք, բուժուական, ինչպես նաև խորհրդահայ պատմագիտությունը, կրկին գտնվելով համաշխարհային պատմագիտության չարաբաստիկ <եվրոպակենտրոնության> ազդեցության տակ, առանց լուրջ հիմնավորման առաջնությունը տվել է հռոմեական աղբյուրներին:

_________________________________
[1] Պլուտարքոս <Պոմպեոս>, գլուխ 33; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ>, գլուխ 104, 105; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր>, գլուխ 49; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 36, գլուխ 52-53; Վելլեյուս Պատերկուլոս <Հռոմեական պատմություն>, գիրք 2, գլուխ 37; Ցիցերոն <Ի պաշտպանություն Պուբլիոս Սեստիոսի>; Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 11, գլուխ 14, մաս 10; Տիտոս Լիվիոս <Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած>, ցանկ; Եվտրոպիոս <Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր>, գիրք 6, գլուխ 13; Ռուֆուս Սեքստուս <Կեսարների պատմությունը>, գլուխ 14, 16; Ավրելիանոս Վիկտոր <Հայտնի մարդկանց մասին>, գլուխ 77; Օրոսիոս <Պատմություն ընդդեմ հերետիկոսների> գիրք 6, գլուխ 4; Զոսիմա <Նոր պատմություն> գիրք 3, գլուխ 32; Ֆլորիանոս <Համառոտագրություններ>, գիրք 3, գլուխ 5; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով <Դրախտային ծաղիկ>, մաս 1:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 16:
[3] Ստեփանոս Տարոնեցի <Տիեզերական պատմություն>, գիրք 1, գլուխ 5:
[4] Դավիթ Բաղիշեցի <Ժամանակագրություն>:
[5] Հովսեփ Ֆլավիոս <Հրեական հնախոսություն>, գիրք 14, գլուխ 2:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 00:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Այսպիսով կարելի է կարծել, որ, ամենայն հավանականությամբ հռոմեական զենքի <հաղթահանդես>-ը, ինչպես նաև հռոմեական զորավարների և <ասպետներ>-ի <սխրագործություններ>-ը նկարագրելու մոլուցքով տարված հռոմեական հեղինակները հաշտության պայմանագիրը կնքելու համար Արտաշատ ժամանած Պոմպեոսի շքախումբը ներկայացրել են որպես հսկայական բանակի մի ներխուժում, որի արդյունքն է եղել <բարբարոսներ>-ի հանձնվելը: Իր հերթին հայրենի խորհրդահայ պատմաբաններն էլ, ավանդականորեն թերագնահատելով Հայոց բանակն ու Հայոց պետության ռազմական ուժը, լիովին հիմնավորված, մի տեսակ ինքն իրեն հասկանալի և բնական են համարել, որ <Պոմպեոսի բանակի մուտքը Մեծ Հայք մինչև Արտաշատի հաշտության պայմանագրի կնքումը> կարող էր լիովին ու այն աստիճան կաթվածահարել Տիգրան II Մեծի կամքն և Հայոց բանակը, որ նույնիսկ եզակի ու փոքրիկ մի ընդհարում չլիներ: Այս ֆոնի վրա կրկին ցավալիորեն բնական է համարվել և նույնիսկ մի տեսակ զգացմունքային-հուզիչ, իսկ ինչ-որ տեղ նաև դիվանագիտական ճկուն քայլ ներկայացնելու տոնով է որպես բացարձակ ճշմարտություն ընդունվել իրականում գոյություն չունեցած <Տիգրան Մեծի` Պոմպեոսի ճամբար միայնակ ներկայանալու և թագը նրա ոտքերի տակ դնելու> քաղաքական տեսանկյունից իրոք անընդունելի, Մեծ Հայքի տիրակալին ոչ հարիր և հոգեբանորեն էլ դժվար հասկանալի էպիզոդը, քանզի, ամեն ինչից զատ, նաև քիչ հավանական է թվում, որ երկար ժամանակ արքայական ավանդույթներով դաստիարակված ու ապրած և դրանից հետո էլ 30 տարի կայսր եղած անձը նման բան կաներ: Սա սակայն ցավալի ու միաժամանակ բացատրելիորեն-բնականաբար ընդհանրապես չի զարմացրել բուրժուական և խորհրդահայ պատմաբանին, քանզի ըստ նրա կարծրացած պատկերացումների <մեր ազգը միշտ էլ եղել է փոքր, թույլ Հռոմին կամ որևէ այլ կայսրությանն ենթակա, իսկ այս կայսրությունն էլ ավելի շուտ պատահաբար էր ստեղծվել և բնականաբար այդպես էլ պետք է լիներ>: Այս առումով հաճելի բացառություն կարող է կազմել թերևս միայն ոչ խորհրդահայ դպրոցին պատկանող Ն. Ադոնցը, որը հետևողականորեն դեմ դուրս եկավ առաջարկվող այս լեգենդին[1], թեև նրա տեսակետը այդպես էլ համընդհանուր ճանաչում չստացավ: Ես ինքս, սեփական ուսումնասիրությունների արդյունքում և Ն. Ադոնցի տեսակետին ծանոթ չլինելով այնուհանդերձ հանգելով նույն հետևությանը, միայն տարիներ հետո հաճույքով պարզեցի, որ այս հարցով փաստորեն համակարծիք եմ մեծ գիտնականի հետ[2]:

Եվ վերջում ավելորդ չեմ համարում նաև նշել, որ նմանատիպ մի քայլ, որ այս դեպքերից ավելի քան երկու դար անց, ըստ երևույթին արդեն այդ ժամանակ շրջանառության մեջ գտնված լեգենդի ազդեցության տակ, փորձեց անել Մեծ Հայքի մեկ այլ արքա, խոսքը Պարթամասիրի մասին է (113-114), վերջինիս համար ունեցավ ամենաողբերգական հետևանքներ՝ հռոմեական ճամբար ներկայացած և հետ ստանալու ակնկալիքով թագը Հռոմի Տրայանոս կայսեր (98-117) ոտքի տակ դրած Մեծ Հայքի թագավորության արքան ոչ միայն հետ չստացավ իր թագը, այլև դրանից կարճ ժամանակ անց էլ սպանվեց, ընդ որում դրանից հետո էլ Մեծ Հայքի թագավորությունն այլևս ի վիճակի չեղավ որևէ կազմակերպված դիմադրություն ցուցաբերել թշնամու բանակին: Այսպիսով կյանքը հստակորեն ցույց տվեց, թե ինչ կարող էր արժենալ նման անհեռատես, քաղաքական առումով սխալ և զգացմունքային բնույթ ունեցող քայլը, իսկ այս պարագայում կրկնակի սխալ է նման մի քայլի սպասել Տիգրան II Մեծի փորձառությունն ունեցող քաղաքական մի գործիչից[3]: Այսպիսով հավանական է համարել իրավիճակը, որ Պոնտոսում ուժերը կենտրոնացրած Պոմպեոսի հետ սկիզբ են առել բանակցություններ, որոնք իրենց ավարտն են գտել Արտաշատում, իսկ հռոմեական ճամբար ներկայանալու հետ կապված ողջ վերոգրյալ տեսարանն էլ ըստ էության հանդիսանում է հռոմեական քարոզչամեքենայի հաջող հնարքներից մեկը, քանզի Հռոմը չէր կարողացել վերջնականապես ոչնչացնել Հայոց արքային, ինչպես դա եղավ Միհրդատ VI Եվպատորի պարագայում, և պետք էր հնարավորինս ակնառու մի որևէ կերպով ցույց տալ Տիգրան II Մեծի բացարձակ հնազանդվելը:

_________________________________
[1] Ադոնց Ն. <Տիգրան Մեծ>, Երևան 2010, էջ 86-87:
[2] Որպես ասվածի ապացույց նշեմ, որ դեռևս 2007 թ-ին լույս տեսած իմ <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, հատոր 7>-ում (էջ 38-39) ես շարադրեցի իմ տեսակետն այս հարցի կապակցությամբ, ընդ որում դա այն պարագայում, երբ դեռևս անտիպ վիճակում գտնվող Ադոնցի աշխատանքը հրատարակվեց միայն 2010 թ-ին և 2007 թ-ին ես ոչ մի կերպ ի վիճակի չէի հասու լինել վերջինիս բովանդակությանը:
[3] Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 68, գլուխ 17-20:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 00:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Ամրագրելով, որ Տիգրան II Մեծը մահացել է միայն մ.թ.ա. 38 թ-ին և այս հարցի հիմնավորմանն անդրադառնալով քիչ անց՝ անցնենք առաջ և լուսաբանենք այն պայքարի որոշ դրվագներ, որոնք Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունները մղեցին Հռոմի դեմ մինչև մ.թ.ա 38 թ-ը:

Այս կապակցությամբ ամենից առաջ նշենք, որ թեմային նվիրված գործնականում բոլոր աշխատանքներում Տիգրան II Մեծի գահակալության նկարագրությունն իր ավարտն է գտնում մ.թ.ա. 66 թ-ի Արտաշատի հաշտության, ինչպես նաև դրան մ.թ.ա. 65 թ-ին հաջորդած այն արշավանքի նկարագրությամբ, որ Պոմպեոսն իրականացրեց ընդդեմ Իբերիայի և Աղվանքի թագավորությունների: Վերջ, սրանով ըստ էության ավարտվում է Տիգրանյան դարաշրջանի նկարագրութունը, ընդ որում ամրագրվում է նաև, որ Հայոց արքան իր մահկանացուն է կնքել մ.թ.ա. 55 թ-ին, մի մոտեցում, որի հետ, ինչպես վերևում նշվեց, դժվար է համաձայնել: Այսպիսով հաջորդ թեման, որի նկարագրությանը սովորաբար կատարվում է անցում, վերաբերում է արդեն Մարկոս Կրասոսին և նրա հայտնի Արևելյան արշավանքին: Այս կապակցությամբ կարծում եմ, սակայն, որ մ.թ.ա. 65-55 թվականների միջատարածքում գտնվող 10 տարվա այն իրադարձությունները, որոնք զարգացան Հայաստանում ու հարակից երկրներում, արժանիորեն լուսաբանման կարիք ունեն:

Ավարտելով արշավանքն Իբերիայի և Աղվանքի թագավորությունների դեմ՝ մ.թ.ա. 65 թ-ի ամռանը Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակը հավաքեց ցրված ուժերը Մեծ Հայքի թագավորության տարածքում, որից հետո հետ քաշվեց դեպի Փոքր Հայք: Դրանից հետո Պոմպեոսը խնդիր դրեց իր իշխանության տակ վերցնել Սելևկյանների արդեն գործնականում վերացած թագավորության տարածքները, ինչպես նաև այս կամ այն կերպ Հռոմեական Հանրապետության գերիշխանությանն ենթարկեցնել մանր այն թագավորություններին, որոնք տարածվում էին Հայաստանի արևմուտքում ու Ասորիքում և ձգվում էին մինչև Պտղոմյանների ու Պարթևական թագավորությունների սահմանները: Մ.թ.ա. 65 թ-ի սեպտեմբերին Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակը մտավ Կոմեգենեի թագավորության տարածք և ոչ այնքան համառ դիմադրության հանդիպելուց հետո վերջինիս ևս պարտադրեց հռոմեական տերության <դաշնակից և բարեկամ>-ի կարգավիճակը[1]: Հաջորդը Հայոց Միջագետքի թագավորությունն էր, որն ևս կիսեց Կոմագենեի թագավորության ճակատագիրը:

Նույն այս ժամանակ, երբ Պոմպեոսը պատրաստվում էր իջնել Ասորիք, պատերազմական գործողությունները վերսկսվեցին նաև Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների միջև: Պարթևական թագավորության արքա Հրահատ III-ը (մ.թ.ա. 77-60), դիվանագիտական միջոցառումներով ձգտելով ապահովել հռոմեացիների աջակցությունը, իր բանակը մտցրեց Մեծ Հայքի թագավորության Կորճայք նահանգ, սակայն համապատասխան դիվանագիտական միջոցառումներ իրականացրեց նաև Տիգրան II Մեծը որից հետո, ստանալով արդեն իրական աջակցություն Պոմպեոսից, հետ մղեց պարթևական հարվածը[2]: Այս իրադարձությունների ժամանակ հռոմեական բանակը գլխավորում էր Պոմպեոսի մերձավոր զինակից Լուցիոս Աֆրանիոսը, իսկ նրա օգնականն էլ Ավլոս Գաբինիոսն էր, որը հետագայում ավելի բարձր դիրքի էր հասնելու:

Ամրանալով Հայաստանի արևմտյան տարածքներում և Հյուսիսային Ասորիքում՝ մ.թ.ա. 64 թ-ի սկզբին Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակն իջավ Ասորիքի հարավ, առանց լուրջ դիմադրության վերջնականապես վերացրեց Սելևկյանների թագավորությունն ու վերջինիս տիրույթների մնացորդներն ընդգրկեց Հռոմեական Հանրապետության կազմի մեջ: Կազմվեց Ասորիք պրովինցիան և նրա առաջին ղեկավար նշանակվեց Պոմպեոսի մերձավոր զինակից Մարկոս Էմիլիոս Սկավրոսը:

Նույն այս ժամանակ, երբ Պոմպեոսը հռոմեական տիրապետությունն էր հաստատում Ասորիքում, պատերազմական գործողությունները շարունակվում էին նաև Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների միջև[3]: Այս իրադարձությունների մանրամասները մեզ որևէ կերպ հայտնի չեն և հայտնի է միայն, որ հաջողությունն եղել է սկզբում հայերի, իսկ հետո՝ պարթևների, կողմում, թեև վերջնականապես ամրագրել ձեռք բերածը պարթևական կողմն այդպես էլ ի վիճակի չի եղել ու արդյունքում Հրահատ III-ն աջակցության համար ստիպված է եղել կրկին անգամ դիմել Պոմպեոսին: Հռոմեական զորավարին դիմեց նաև Հայոց արքա Տիգրան II Մեծը, սակայն Պոմպեոսը խուսափողական դիրք գրավեց և որևէ կերպ չմիջամտեց երկու թագավորությունների միջև զարգացող կոնֆլիկտին[4]:

Ավարտելով Ասորիքի նվաճումը՝ Պոմպեոսը հակամարտության մեջ մտավ Հուդայի և Նաբատայի թագավորությունների հետ: Արդյունքում մ.թ.ա. 63 թ-ի սկզբին Հուդայի թուլացած և մասնատված թագավորությունն ընկավ Հռոմից ուղղակի կախվածության մեջ, իսկ Նաբատայի թագավորության հավակնություններն էլ խիստ սահմանափակվեցին, ընդ որում վերջինս առժամանակ զերծ մնաց հռոմեական ուղղակի հարվածից թերևս միայն այն պատճառով, որ հենց նույն մ.թ.ա. 63 թ-ի սկզբին էլ, երբ Սկավրոսի գլխավորած բանակը մտավ Նաբատայի թագավորության տարածք, Պոմպեոսին հասավ Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորի մահվան լուրը: Այս պայմաններում, հետ քաշված Սկավրոսի գլխավորությամբ 2 լեգեոն ու այլ օժանդակ ուժեր թողնելով Հուդայի թագավորության տարածքում, Պոմպեոսը զգալի ուժերով արագորեն վերադարձավ հյուսիս:

Պոնտոսի ահեղ տիրակալի մահվանից հետո ի վերջո ամուր ոտք դնելով վերջինիս թագավորության տարածքում, ամրանալով Ասորիքում, վերջնականապես կարգի գցելով գործերն արևելքում և այս ամենի վրա ծախսելով մ.թ.ա. 63 թ-ի մնացած մասն, ինչպես նաև մ.թ.ա. 62 թ-ի զգալի մասը՝ մ.թ.ա. 62 թ-ի ամենավերջում Պոմպեոսն ի վերջո թողեց Արևելքն ու վերադարձավ Հռոմ: Իր զորավարի հեռանալուց հետո մ.թ.ա. 61 թ-ին Իտալիա վերադարձավ նաև Ասորիքի նախկին կառավարիչ և հռոմեական զորավարի մերձավոր զինակից Սկավրոսը: Ասորիքի կառավարիչի պաշտոնում վերջինիս երկուական տարիներով փոխարինեցին երկու պրոկոնսուլներ, իսկ մ.թ.ա. 57 թ-ին էլ հիշատակված պաշտոնը զբաղեցրեց դեռևս մ.թ.ա. 64 թ-ի իրադարձությունների կապակցությամբ հիշատակված Պոմպեոսի մերձավոր զինակիցներից մեկ ուրիշը՝ Գաբինիոսը: Ես դիտավորյալ որոշակիորեն մանրամասն անդրադարձա թվում է թե Հայաստանի ու Տիգրան II Մեծի հետ ուղղակիորեն այնքան էլ չկապված իրադարձություններին, որպեսզի, հետագան նկարագրելիս, ասելիքն առավելագունս պարզ լինի:

_________________________________
[1] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ>, գլուխ 106: Այս մասին, ըստ որոշ տեղեկությունների, հայտնում է նաև և Դինո Կասսիոսն իր աշխատանքի 35-րդ գրքի 2-րդ գլխում, սակայն գիրքը մեզ է հասել խիստ հատվածաբար և առայժմ չկա հնարավորություն գտնել այդ հատվածը:
[2] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Պոմպեոս>, գլուխ 36; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 37, գլուխ 5:
[3] Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ>, գլուխ 106; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 37, գլուխ 6:
[4] Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 37, գլուխ 6:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:14 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Եվ այսպես, մ.թ.ա. 57 թ-ին Ասորիքի կառավարիչն էր Գաբինիոսը, որն էլ հենց հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից հետագա իրադարձությունները նկարագրելիս: <Իսկ Տիգրանը գերի հրեաներին տեղավորելով Արմավիրում և Վարդգեսի ավանում, որ գտնվում է Քասախ գետի վրա, ելուզակներին լեռներից բնաջինջ անելով և Միհրդատի սուգը կատարելով՝ այնուհետև շարժվում գնում է Ասորիք, հռոմեացիների զորքերի վրա` վրեժ առնելու>,- հայտնում է Պատմահայրը[1]՝ ըստ էության ընդհանրացնելով Հայոց արքայի գործունեության սեղմ պատկերը սկսած Լուկոլլոսի արշավանքից և վերջացրած Պոմպեոսի արևելք գալով: <Հայոց թագավոր Տիգրանի դեմ է գալիս Գաբիանոսը՝ հռոմեացիների զորքի սպարապետը, որին այնտեղ թողել էր Պոմպեոսը Հռոմ վերադառնալիս: Գաբիանոսը չի համարձակվում Տիգրանի հետ ընդհարվել և Եփրատի մոտից դառնում գնում է Եգիպտոս, պատճառ բերելով Պտղոմեոսին: Եվ Տիգրանի հետ գաղտնի հաշտություն կնքելով՝ հետ է տալիս Միհրդատի որդուն՝ պատանի Միհրդատին, որ Տիգրանի քեռորդին էր և որին Պոմպեոսը բռնել էր Մաժաքում, ասելով, թե գաղտնի փախավ>[2],- ավելացնում է Պատմահայրը՝ ըստ էության անդրադառնալով արդեն այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել մ.թ.ա. 57-55 թվականների միջատարածքում և նկարագրված են այլ սկզբնաղբյուրներում[3]: Պատմահորը կրկնում են նաև միջնադարյան մեր երկու պատմիչները[4], իսկ հունա-հռոմեական աղբյուրներն էլ իրենց հերթին բավականին մանրամասն տեղեկացնում են Գաբինիոսի գործողությունների ներքին ու արտաքին դրդապատճառների մասին՝ Ասորիքի կառավարիչը, սկզբում ցանկանալով պատերազմել Նաբատայի թագավորության դեմ, հետո, դրդված Պարթևական թագավորության գահազրկված արքա Միհրդատ III-ին (մ.թ.ա. 60-59) օգնելու մղումով, առաջացավ արևելյան ուղղությամբ, բայց ի վերջո, հերթական անգամ մտքափոխ լինելով և չցանկանալով ընդհարվել Հայոց արքայի հետ ու միաժամանակ նաև ցանկանալով աջակցել Պտղոմյանների թագավորության գահից վտարված արքա Պտղոմեոս XII-ին (մ.թ.ա. 80-58, 55-51), հետ դարձավ և վերջնականապես շարժվեց դեպի Եգիպտոս: Այսպիսով, մ.թ.ա. 55 թ-ին Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան II Մեծը, գործելով ամենայն եռանդով և ուշադրություն չդարձնելով մինչ այդ Հռոմի հետ ձեռք բերած պայմանավորվածություններին, ակտիվ արտաքին-քաղաքական ու ռազմական միջոցառումներով պաշտպանում էր իր երկրի շահերը, ընդ որում բանը հասավ նույնիսկ նրան, որ Հռոմեական Հանրապետությունն ինքը խուսափեց բացահայտ ընդհարման մեջ մտնել Հայոց արքայի հետ:

Իրոք, Հրահատ III-ին սպանել էին նրա երկու որդիները՝ Միհրդատը և Օրոդեսը, ընդ որում սկզբում գահին բազմել էր Միհրդատը, բայց հետո վերջինիցս իշխանությունը խլել էր նրա եղբայր Օրոդեսը՝ Օրոդես II-ը (մ.թ.ա. 59-36)՝ ակնհայտորեն որին աջակցելու համար էլ հենց ակտիվացել էր Հայոց արքան: Փաստորեն Տիգրան II Մեծը, օգտվելով քաղաքական ասպարեզից Հրահատ III-ի հեռանալուց, եռանդուն միջոցառումներով աջակցեց պարթևական նոր արքային, թույլ չտվեց Գաբինիոսին Պարթևական թագավորության գահին հաստատել Միհրդատ III-ին և, աջակցելով Օրոդես II-ին, դրեց այն համագործակցության հիմքը, որը զարգանալու էր հետագա տասնամյակներում: Այսպիսով մեզ հաջողվեց վերականգնել Հայոց մեծագույն այս տիրակալի գահակալման կարևոր իրադարձություններից ևս մեկը, որը մինչ այժմ չի արժանացել բավարար ուշադրության:

Գաբինիոսի չկողմնորոշվող գործողությունները դժգոհություն առաջ բերեցին Հռոմում, ընդ որում հենց նույն այդ ժամանակ արևելքը բաժին էր հասել Հռոմում ի վերջո ձևավորված առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսին (մ.թ.ա. 60-53): Արդյունքում Գաբինիոսը հեռացավ Ասորիքից և նրա տեղը զբաղեցրեց Կրասոսը: Կրասոսը, տարված մեծ փառք ու հարստություն ձեռք բերելու տենչանքով, Արևելք ժամանելուն պես անմիջապես ակտիվ գործողությունների նախապատրաստություններ սկսեց, թեև ամեն ինչ իրականացվում էր հակառակորդին զգալիորեն թերագնահատելու մտայնությամբ՝ խիստ թերի կերպով:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 16:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 16:
[3] Հովսեփ Ֆլավիոս <Հրեական հնախոսություն>, գիրք 14, գլուխ 6; Հովսեփ Ֆլավիոս <Հրեական պատերազմի մասին>, գիրք 1, գլուխ 8:
[4] Ստեփանոս Տարոնեցի <Տիեզերական պատմություն>, գիրք 1, գլուխ 5, Դավիթ Բաղիշեցի <Ժամանակագրություն>:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:17 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հետագա իրադարձությունները, կապված Կրասոսի Արևելյան արշավանքի և Խառանի հայտնի ճակատամարտի հետ, լայնորեն հայտնի են, թեև այստեղ ևս նոր ասելու շատ բան կա: Մեկ այլ առիթի թողնելով դեպքերի ժամանակագրական կուռ շարադրանքը՝ հետագա իրադարձությունները նկարագրելիս ես կանեմ միայն մի քանի անհրաժեշտ դիտարկումներ, որոնք կլրացնեն հայտնի այս իրադարձությունների համայնապատկերը: Այս կապակցությամբ կարծում եմ, որ ամենից առաջ անհրաժեշտ է անդրադառնալ Հայոց Միջագետքի թագավորությանն և քննարկվող ժամանակաշրջանում վերջինիս արքա հանդիսացող է Աբգար II Արիարմենին (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53)[1]:

Պատմագիտության մեջ տարօրինակ է դասավորվել այս թագավորության ճակատագիրը: Շատ հաճախ Հայոց Միջագետք նահանգն ընդգրկող այս թագավորությունը չի համարվել և չի համարվում հայկական: Այս մասին ստորև դեռ էլի կխոսվի, իսկ այժմ միայն արձանագրենք, որ նույնիսկ իր անաչառության մեջ երբեմն ծայրահեղությունների հասնող Մովսես Խորենացին ինքն էլ այս դեպքում լիովին վստահ, առանց կասկածի որևէ ստվերի և մեծ սիրով է պատմում Աբգար V Մեծի, որպես Հայոց արքայի մասին` նույնիսկ չնչին ակնարկ իսկ չանելով վերջինիս հայ չլինելու վերաբերյալ:

Իր հերթին.

1. Հայոց Միջագետքի թագավորությունը գտնվում էր Հայաստանի հիմնական նահանգներից մեկում` Հայոց Միջագետքում,
2. Վերջինիս բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին,
3. Աբգար V Մեծի հայր Աբգար IV Սևը Տիգրան II Մեծի թոռ Արտաշես II-ի որդին էր,
4. Աբգար V Մեծի մասին հիմնական տեղեկություններում վերջինս հանդես է գալիս ոչ միայն որպես տիպիկ հայ, այլև` որպես Հայոց Միջագետքի և Մեծ Հայքի արքա,
5. Թագավորության արքաների և արքայազնների մեծամասնությունը կրում է զուտ հայերին բնորոշ անուններ ու մականուններ, իսկ մնացած մասը` պարթևներից հայերին անցած անուններ (Սանատրուկ, Պակուրի, Բակուր, Պարթանասպատ և այլն):

Այսպես, զուտ հայկական են հետևյալ անուններն ու մականունները.

ա) Աբգար. Տիպիկ հայկական անուն, որը բառացիորեն նշանակում է <ավագ այր>[2]: Տեղական արքաների ամենատարածված անունն էր, որն երբեմն հանդես էր գալիս որպես հիմնական, իսկ երբեմն էլ` որպես միայն արքայատոհմին բնորոշ անուն, որը հերթական արքան կրում էր իր հիմնական անվան հետ միաժամանակ, ինչպես օրինակ <Արշակ> անունը Պարթևական թագավորության արքաների պարագայում,
բ) Արա. Տիպիկ հայկական անուն, որը կրել է թագավորության հիմնադիր Արան (մ.թ.ա. 160 - մոտ 127): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է <Օրհոյ> կամ <Օրա> տեսքով, ինչը ճիշտ չէ,
գ) Արման. Տիպիկ հայկական անուն, որը կրել են իշխող արքայատոհմի բազում ներկայացուցիչներ: Այն ուղղակիորեն նշանակում է <հայ մարդ>` կազմված լինելով հայերին և հայերենին անչափ բնորոշ <Ար> (հայ) և արիական ժամանակաշրջանի հայերենին բնորոշ ու այդ ժամանակներից էլ հայերենում պահպանված <մեն> (մարդ) բառերից (վերջինս անաղարտ տեսքով պահպանվել է հայերենի հետ ընդհանուր արիական արմատներ ունեցող անգլերենում <man/men> տեսքով): Ըստ Խորենացու, սակայն, տեղական բարբառով անունը վերափոխվել է և սկսել է հնչել պարզապես <Ման> տեսքով[3],
դ) Բաղդասար. Տիպիկ հայկական անուն, որը կրել է թագավորության արքա Բաղդասարը (մ.թ.ա. մոտ 120-115): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է <Բարադասար> տեսքով, ինչը ճիշտ չէ,
ե) Վահե. Տիպիկ հայկական անուն, որը կրել է Վահեն (162-164): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է <Վահի> տեսքով, ինչը կրկին ճիշտ չէ,
զ) Արիարմեն. Տիպիկ հայկական մականուն, որը բառացիորեն նշանակում է <քաջ հայ>: Այս մականունը կրել է Աբգար II-ը և նա արժանի է եղել դրան, քանզի նրա, որպես բացառիկ հատկանիշներով օժտված մարդու մասին, մեծ գովեստով է խոսում նույնիսկ խիստ բացասաբար տրամադրված Պլուտարքոսը[4],
Է) Հայզուտ. տիպիկ հայկական մականուն, որը կազմված է <Հայ> և <զուտ> բառերից, որտեղ <զուտ>-ն ունի նվազեցնող, փոքրությունն ընդգծող իմաստ: Այս մականունը կրել են Աբգար VII-ը (110-116) և Արման VII-ը (121-138),
ը) Երվանդ. Տիպիկ հայկական անուն, որը կրել է Աբգար VII Հայզուտի որդին` արքայազն Երվանդը:

Հետաքրքիր է, որ օտարազգի մասնագետներն ավելի ակտիվ և որոշակիորեն են խոսում այս թագավորության հայկական էության մասին, թեև բնականաբար արտահայտվում են ոչ լրիվ, քանի որ մի կողմից լիովին ծանոթ չեն հայկական աղբյուրներին, իսկ մյուս կողմից էլ` գտնվում են հռոմեական աղբյուրների հայտնած տեղեկությունների ազդեցության տակ: Այսպես, ըստ եգիպտացի պատմաբան Ֆաուդ Հասան Հաֆիզի <Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը> աշխատության[5]. <Մ.թ.ա. 136 - մ.թ. 216 թվականներին գոյություն է ունեցել Ուրֆայի հայ-արաբական էմիրությունը>:

_________________________________
[1] Տես օրինակ՝ http://world_rulers.academic.ru/152/I.5 ... 0%BD%D0%B0)_(%D0%BE%D0%BA._137_%D0%B4%D0%BE_%D0%A0._%D0%A5._-_242_%D0%A0._%D0%A5.):
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 26:
[3] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 24:
[4] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Կրասոս>, գլուխ 21, 22:
[5] Ըստ Հովհաննիսյան Ն. <Արաբական երկրների պատմությունը> Երևան 2003, էջ 72-73:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:20 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Այսպիսով, հաշվի առնելով բերված փաստերի ամբողջությունն և դրանց վերլուծությունը, ակնհայտ է, որ մենք գործ ունենք Հայաստանի տարածքում գտնվող, հայ հպատակներ ունեցող ու հայ արքաների կողմից կառավարվող մի թագավորության հետ և ուղղակի ոչ մի հիմք չկա վերջինիս <ոչ հայականության> մասին խոսելու համար: Միաժամանակ, սակայն, մինչև թեման փակված համարելը, ավելորդ չեմ գտնում անդրադառնալ նաև այն տեղեկատվությանը, որը հիմք է տվել խոսել Հայոց Միջագետքի թագավորության արաբական բնույթի, իսկ նրա տիրակալների էլ՝ արաբական ծագում ունենալու մասին:

Այսպես, խոսելով Աբգար II Արիարմենի մասին` Պլուտարքոսը նրան համարում է արաբ[1]: Իր հերթին, հետագա իրադարձություններում վերջինս, խոսելով Կրասոսի մոտ Սուրենից ժամանած դեսպանների մասին, վերջիններիս կրկին համարում է արաբ[2]: Ի վերջո հռոմեական այս հեղինակը նշում է նաև, որ Կրասոսի բանակի վերջնական ջախջախումից հետո իրականացված հետապնդմանը մասնակցել են նաև արաբներ[3]: Եվ վերջապես Տակիտոսը, խոսելով արդեն Աբգար V Մեծի մասին, նրան համարում է արաբ[4]: Ահա այս չորս խումբ տեղեկություններն են, որ չարաբաստիկ <եվրոպակենտրոնությամբ> տառապող և երբեմն զարմանալի մակերեսայնություն դրսևորող արևմտյան պատմաբաններին հիմք են տալիս ասելու, որ մենք գործ ունենք արաբական թագավորության հետ:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է մանրամասն քննարկել այս չորս խումբ հաղորդումներն և բացահայտել դրանց ներքին էությունը.

1. Պլուտարքոսը, առանց որևէ հիմք նշելու, Աբգար II-ին համարում է արաբ: Սակայն այս հաղորդման դեմ է խոսում ոչ միայն վերևում բերված փաստարկների ամբողջությունը, այլև քաղաքական դեպքերի զարգացման տրամաբանությունը, երբ գրեթե կնքված հայ-պարթևական դաշինքի պայմաններում Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունները մի և Պարթևական թագավորությունը մյուս կողմից, բնականաբար պետք է իրար ռազմական օգնություն ցույց տային,
2. Սուրենից ժամանած դեսպանների մասին հաղորդումն ևս հիմք չի կարող հանդիսանալ հետևությունների համար, քանի որ ակնհայտորեն վերջիններս արաբ են համարվել նախորդ հաղորդման ազդեցության տակ, այն ենթատեքստով, որ, եթե ակտիվ դերակատարություն ունեցող Աբգար II-ն արաբ է եղել, ապա բնականաբար դեպքերին մասնակցող դեսպանախումբն էլ պիտի արաբներից կազմված լիներ,
3. Կրասոսի ջախջախված բանակի հետապնդման պարագայում բացառված չէ արաբների մասնակցությունը, սակայն դա ևս ոչ մի կերպ չի կարող վկայել այն բանի օգտին, որ Հայոց Միջագետքի թագավորությունն արաբական էր: Բանն այն է, որ դեռևս Տիգրան II Մեծն էր արաբական վաչկատուն ցեղերից մեկին հաստատել Հայոց Միջագետքում` հանձնարարելով նրան տարանցիկ առևտրական ուղիների վերահսկողությունն ու պաշտպանությունը: Նույն այս արաբներն էին, որ, փորձելով միանալ Տիգրանակերտի ճ-մ-ին պատրաստվող Մեծ Հայքի թագավորության բանակին, մ.թ.ա. 69 թ-ի ապրիլի վերջին Հայոց Միջագետքի ճակատամարտում անակնկալ հարձակման ենթարկվեցին հռոմեական բանակի կողմից ու պարտություն կրեցին[5]: Կարելի է ենթադրել, որ սրանից հետո էլ են այս արաբները մնացել Հայոց Միջագետքի թագավորության տարածքում` շարունակելով իրականացնել տարանցիկ առևտրական ուղիների վերահսկողությունն ու պաշտպանությունը, իսկ պատերազմի դեպքում վարձկան ծառայություն իրականացնելով թագավորության Հայկական բանակում: Հենց վերջին հանգամանքն էլ բացատրում է ամեն ինչ, քանի որ ակնհայտ է, որ ճակատամարտի վերջին փուլում թշնամու բանակի ցրված մնացորդներին առավել արդյունավետ կարող էին հետապնդել և ոչնչացնել հենց տեղանքին լավ ծանոթ արաբները: Բացի այդ, հիշատակված իրադարձությանը միայն արաբների մասնակցության մասին Պլուտարքոսի նշումը դեռևս ամենևին էլ չի ենթադրում, որ միացյալ Պարթևական, ինչպես նաև Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորության Հայկական բանակը դրան իր մասնակցությունը չի բերել,
4. Վերևի կետում նշված հանգամանքով է ըստ երևույթին բացատրվում նաև Տակիտոսի հաղորդումը, քանի որ այս արքայի, ինչպես նաև ողջ արքայատոհմի մասին հաղորդումները ոչ մի հիմք չեն տալիս խոսելու այս տոհմի կամ նրա ներկայացուցիչը հանդիսացող առանձին անհատների որևէ <արաբականության> մասին:
Հետաքրքիր է, որ ըստ վերը հիշատակված Ֆաուդ Հասան Հաֆիզի <Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը> աշխատանքի, Եդեսիայի (Հայոց Միջագետքի) թագավորության արքաներից հատկապես առանձնանում էր. <Հայ թագավոր Աբգար V-ը>[6]:

Այսպիսով ըստ էության առկա հաղորդումների ներքին էության սխալ մեկնաբանումն ու դրանց վերաբերյալ դրսևորված մակերեսային մոտեցումն է, որ հիմք է տվել խոսելու Հայոց Միջագետքի թագավորության արաբական էության մասին, այն դեպքում, երբ խոսքը Հայաստանում գտնվող, հոծ հայկական բնակչություն ունեցող և հայկական գահատոհմի կողմից ղեկավարվող թագավորության մասին է:

_________________________________
[1] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Կրասոս>, գլուխ 21, 22:
[2] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Կրասոս>, գլուխ 28, 29:
[3] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Կրասոս>, գլուխ 30:
[4] Տակիտոս <Տարեգրություններ>, գիրք 12, գլուխ 12:
[5] Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Լուկոլլոս>, գլուխ 25; Ռուֆուս Սեքստուս <Կեսարների պատմությունը>, գլուխ 14:
[6] Ըստ Ն. Հովհաննիսյան <Արաբական երկրների պատմությունը> Երևան 2003, էջ 72-73:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 27 дек 2017, 22:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Վերոգրյալ խնդիրը սերտորեն առնչվում է նաև մ.թ.ա. 53 թ-ի մայիսի 7-ից 9-ն ընթացած Խառանի ճ-մ-ին Մեծ Հայքի թագավորության բանակի մասնակցության խնդրին: Հիշատակված ճակատամարտը բազմիցս նկարագրվել է, սակայն որևէ տեղ գոնե մի որևէ հիշատակում չկա այն մասին, որ վերջինիս իր մասնակցությունն էր բերել նաև Հայկական բանակը: Այս կապակցությամբ, սակայն, Մովսես Խորենացին հայտնում է. <Հռոմեացիները կասկածելով՝ Գաբիանոսին փոխում են և նրա տեղ ուղարկում են Կրասոսին: Նա գալով գրավում է ողջ գանձերը, որոնք գտնվում էին Երուսաղեմում՝ աստծո տաճարում, և հետո դիմում է Տիգրանի վրա: Եփրատն անցնելով սպանվում է բոլոր զորքերի հետ Տիգրանի դեմ պատերազմելիս: Տիգրանը նրա գանձերը հավաքելով վերադառնում է Հայաստան>[1]՝: Այսպիսով Պատմահայրը փաստորեն հստակորեն ամրագրում է այն հանգամանքը, որ Մեծ Հայքի թագավորության բանակն իր մասնակցությունն է բերել այս հայտնի ճակատամարտին, սակայն Պատմահոր հաղորդումները, հունա-հռոմեական աղբյուրների հեղինակության, ինչպես նաև տխրահռչակ եվրոպակենտրոնության ազդեցության ներքո, առանց քիչ թե շատ խորանալու դրանց էության մեջ, ուղղակիորեն դեն են նետվել:

Իր հերթին այս ամենի մասին են անուղղակիորեն վկայում հետևյալ փաստարկները.

1. Օկտավիոսի գլխավորած և դեպի հյուսիս բավականին առաջխաղացած հռոմեական բանակի մի մասն անակնկալ հետ է վերադառնում, մի հանգամանք, որը կարող է վկայել այն մասին, որ հյուսիսից առկա է եղել իրական վտանգ և այլ ելք չի եղել,
2. Մինչ այդ հռոմեական բանակը վատ թե լավ, սակայն հաջողությամբ դիմադրում էր հակառակորդին և նահանջում, այն դեպքում, երբ ճակատամարտի վերջին փուլում վերջինս ջախջախվում է անակնկալորեն հեշտ, մի հանգամանք, որը կարող էր տեղի ունենալ միայն ուժերի հսկայական տարբերության` այսինքն իրադարձություններին Մեծ Հայքի հեծելազորի մասնակցության դեպքում:

Այսպիսով Մովսես Խորենացին ամբողջացնում է այս հայտնի ճակատամարտի մասին հիմնական տեղեկություններն և տալիս նրա վերջի լիակատար պատկերը: Վերևում արդեն հիմնավորվեց, որ մ.թ.ա. 53 թ-ին Տիգրան II Մեծը դեռևս ողջ էր, իսկ այդ պարագայում չի մնում և ոչ մի հիմք, որ մենք կասկածի տակ դնենք այս ճակատամարտին Հայկական բանակի մասնակցության հարցը, իսկ ինչ վերաբերում է Կրասոսի հետ շփումներ հաստատած Արտավազդի պարագային, ապա մի կողմից հավանական է համարել, որ Պոմպեոսի հետ բարեկամանական հարաբերություններ ունեցող Տիգրանը հասկանալի պատճառներով որդուն էր ուղարկել Պոմոպեոսի հակառակորդ Կրասոսի մոտ, իսկ մյուս կողմից էլ՝ հավանական է համարել, որ, ինչպես Բակուր արքայազնի պարագայում պարթևների դեպքում, Արտավազդ արքայազնի պարագայում էլ վերջինս արդեն այս ժամանակ հանդիսանում էր Մեծ Հայքի թագավորության գահակից արքա: Վերջում միայն ավելացնենք, որ ամենայն հավանականությամբ իրականում պարթևական բանակի ոչ մի ներխուժում էլ Մեծ Հայքի թագավորության տարածք տեղի չի ունեցել, իսկ լուրը նման ձևով Կրասոսին հայտնելը նպատակ է հետապնդել մի կողմից արդարացնել Մեծ Հայքի թագավորության դիրքորոշումը, մյուս կողմից էլ՝ շփոթեցնել Կրասոսին այն տեսանկյունից, որ վերջինս կարծի, թե պարթևների ուժերի մեծ մասը Մեծ Հայքում են, իսկ ինքն արշավում է թշնամու ուժերի ավելի փոքրաքանակ և վատ որակ ունեցող մասի դեմ, երբ իրականությունը լրիվ հակառակ տեսքն է ունեցել:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 17:[/i]

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Форум закрытНаписать комментарии Страница 3 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB