Изменить размер шрифта


Форум закрытНаписать комментарии Страница 2 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5 ... 7  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Ընդհանրացնելով ողջ վերոգրյալը՝ թույլ տանք մեզ փաստել, որ, նախ, Պատմահայրը իր հաղորդումներում ունի ակնհայտ հակասություն, երբ մի դեպքում Վաղարշակ I-ը եղբայրն է Արշակ I Քաջի, իսկ մյուս դեպքում՝ <Արշակ Միասնական>-ի, և հետո՝ տարբեր առիթներով <Արշակ Մեծ> կոչվող Արշակ I Քաջն ու <Արշակ Միասնական>-ը շփոթվել են ու միախառնվել, ընդ որում, եթե Պատմահոր հաղորդումները Արշակ I Քաջի մասին լիովին հաստատվում են այլ աղբյուրներով, ապա <Արշակ Միասնական>-ը, որպես այդպիսին, ուղղակի գոյություն չի ունեցել, ինչպես, ի դեպ ասած, գոյություն չեն ունեցել նաև Պատմահոր կողմից հիշատակված հետագա պարթևական արքաները, բացառությամբ վերջին երկուսի: Այսպիսով, ի հակադրություն տարածված տեսակետի, ակնհայտ է՝ Վաղարշակ I-ը եղբայրն է հենց Արշակ I Քաջի, այլ ոչ թե գոյություն չունեցած <Արշակ Միասնական>-ի:

Արդյունքում, փաստորեն առկա է հետաքրքիր հաղորդումների մի ամբողջություն, ըստ որոնց Արշակ I Քաջի եղբայր Վաղարշակը մ.թ.ա. III դարի կեսերին բազմել է Մեծ Հայքի թագավորության գահին, ընդ որում որևէ կասկած չկա, որ դա տեղի է ունեցել հայ ժողովրդի և հատկապես վերջինիս իշխող վերնախավի գործուն աջակցությամբ՝ հեռահար նպատակ ունենալով սելևկյան վտանգին ընդառաջ ապահովել հայ-պարթևական միասնական ճակատը: Եվ այսպես, կարծում եմ հաստատվում է ավանդականորեն չընդունվող Վաղարշակ I-ի իրականությունը, ընդ որում հայտնի է նաև նրա թագավորության տևողությունը՝ 22 տարի[1]:

Շարունակելով առկա տեղեկատվության տրամաբանական վերլուծությունը՝ փորձենք պարզել Վաղարշակ I-ի գահակալման սկզբնական տարին, որից հետո մեզ պարզ կդառնան նաև Արտավազդ I-ի գահակալման վերջին տարին: Այս առումով առաջարկում եմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի կողմից Արշակ I Քաջի թագավորության վերջին տարին մ.թ.ա. 247 թ-ն է, իսկ մյուս կողմից էլ այն, որ հենց այդ տարում էր Սելևկյանների թագավորության ներքաղաքական ու արտաքին-քաղաքական դրությունը բարդության առումով հասել իր գագաթնակետին, որպես Արտավազդ I-ի գահակալման վերջին և Վաղարշակ I-ի գահակալման առաջին տարի ընդունել մ.թ.ա 247 թ-ը: Բերված սխեման իր հստակ հաստատումն է գտնում նաև Վաղարշակ I-ի հետագա ինչպես անմիջական, այնպես էլ հարակից գահակալների պարագայում:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 8:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:46 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Հաջորդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, վերաբերում է Ատրպատականի թագավորության անկախացման խնդրին: Պատմական գրականության մեջ որևէ հստակություն չկա այն հարցի կապակցությամբ, թե ե՞րբ է Սելևկյանների թագավորությունից անկախացել Ատրպատականն և ե՞րբ է ստեղծվել Ատրպատականի թագավորությունը: Ընդամենը հայտնի է, որ մ.թ.ա 213-212 թվականների Ատրպատականի արդեն զգալի ժամանակ առաջ անկախացած թագավորությունում իշխում էր Արտավազդ անունով մի տիրակալ[1], սակայն այն բանի մասին, թե ե՞րբ է այս արքան սկսել իշխել և ե՞րբ է անկախություն ձեռք բերել Ատրպատականի թագավորությունը, հստակ որևէ բան հայտնի չէ: Այս առումով կարելի է հավանական համարել, որ Ատրպատականի թագավորությունն անկախացել է հենց նույն մ.թ.ա 247 թ-ին ու հենց այդ թվականից էլ այստեղ սկսել է իշխել մինչ այդ տեղական իշխան հանդիսացող Արտավազդ I-ը (մ.թ.ա. մոտ 247-210), այն դեպքում, երբ Մեծ Հայքի արքա Արտավազդ I-ի մահից հետո Հայոց թագավորությունում իր հերթին սկսել է իշխել Վաղարշակ I-ը: Այսպիսով փաստորեն հյուսիսում ստեղծվում էր Մեծ Հայքի, Ատրպատականի և Պարթևական թագավորությունների լայն մի համադաշնություն, որն ուղղված էր ամենից առաջ Սելևկյանների թագավորության դեմ, իսկ երեք թագավորությունների դաշինքի ամրապնդման հիմքն էլ հանդիսանում էր շահերի ընդհանրությունը՝ հակասելևկյան դիրքորոշումն և ձգտումը միասնական ուժերով պահպանել իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը:

_________________________________
[1]Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 5, գլուխ 55:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:47 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Նպատակ ունենալով ավելացնել Հայոց թագավորության հզորությունը` Մեծ Հայքի թագավորության գահին բազմած Հայ Արշակունիների տոհմի առաջին ներկայացուցիչ Վաղարշակ I-ը սկսեց արագորեն իրականացնել տնտեսական, կազմակերպչական և ռազմական բարենորոգումներ` մասնավորապես բանակի կազմում հատկապես ավելացնելով հեծելազորի թիվը: Ընդ որում հեծելազորի կազմում առանձնահատուկ զարգացումը ստացավ նախկինում գոյություն ունեցած ծանր հեծելազորը, որն այժմ ավելի կազմակերպված էր, թվով ավելի շատ, ի վիճակի էր հասցնել մեծամասշտաբ մարտավարական հարվածներ և, որը հատկապես կարևոր էր, առավել արդյունավետ պայքար մղել հելլենական տիպի ֆալանգի դեմ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:48 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Այս առումով կարծում եմ, որ Վաղարշակ I-ի թագավորության պատմության լուսաբանումը կիսատ կլինի առանց ևս մեկ կարևոր հարցի քննարկման՝ խոսքը վերաբերում է <Մարփյուղակեսի խնդրին>:

Մովսես Խորենացին հայտնում է. «/4/ Վաղարշակն էլ մեծ զորք գումարեց Ատրպատականից և Հայաստանի միջնաշխարհից` անվանի ու քաջ մարդիկ՝ վերը հիշված Բագարատին և նրա ձեռքի տակ եղած քաջերին, ծովեզերքի երիտասարդներին, որ սերված էին Գեղամից և քանանցիներից, ինչպես նաև Շարայի ու Գուշարի սերունդներից, նաև իրենց մերձավորներով նրանց մերձակա Սիսակյաններին ու Կադմյաններին, գրավեց գրեթե մեր երկրի կես մասը: Հասնում է մեր երկրի կենտրոնը՝ Մեծամորու ակունքից վեր, Երասխի ափը, Արմավիրի մոտ, որ Բլուր է կոչվում, և բավական շատ օրեր մնում է այնտեղ, որովհետև, ինչպես հարկ է ասել, զինվորական կարգ ու կանոն չգիտեին: Եվ այստեղից, մեր երկրի բոլոր կողմերից զորքերը միացնելով, հասնում է Խաղտիքի սահմանները, որովհետև Լազիկան, Պոնտոսը, Փռյուգիան, Մաժաքն և ուրիշները, Արշակի պատերազների լուրն առած չլինելով, հաստատ պահում էին բարեկամական դաշինքը մակեդոնացիների պետության հետ: Ուստի մի ոմն Մորփյուղիկես վերոհիշյալ կողմերից միաբանելով` պատերազմի է պատրաստվում Վաղարշակի դեմ: Նրանք իրար պատահում են մի բարձրավանդակ քարագագաթ բլուրի մոտ, որ այժմ կոչվում է Կոլոնիա, և միմյանց մոտ գալով, մեջտեղն երկար ասպարեզներ թողած երկու կողմերն ամրանում են ողջ օրեր...: /5/ Երկու կողմերի ամրանալուց շատ օրեր հետո պատերազմը սկսվում է մեր կողմից, ուստի և Մորփյուղիկեսը, կամա ակամա, կազմակերպում է իր զորքի ճակատն ու հանդուգն հարձակումով վրա է վազում, որովհետև նա սրտոտ մարդ էր, միմյանց պատշաճ երկար անդամներով, մարմնին համապատասխան էլ սաստիկ ուժեղ էր, ամրացած էր պղնձով ու երկաթով և շրջապատված էր ուրիշ ընտիր սպառազեններով: Ուստի ոչ սակավ ընտիր ու քաջ մարդիկ գետին էր գլորում Վաղարշակի երիտասարդներից և ջանք էր անում անցնել ու հասնել Հայոց թագավորի մոտ, որ ամրացած էր զինված մեծ խմբի մեջ: Եվ մոտ հասնելով` հաջողվեց սվինը գցել, որովհետև կորովի և երկայնաձիգ էր, աշտեն հեռու արձակեց, կարծես սրաթև թռչունի թռիչքով, բայց չհապաղեցին մեջ ընկնել քաջ և անվանի մարդիկ Հայկի և Ասորեստանի Սենեքերիմի սերունդներից, որոնք աշտեի հարվածով քաջին սպանեցին ու նրա զորքերն առաջները գցելով փախցրին, արյան բազմաթիվ վտակներ թափելով` գետինը ոռոգեցին` ինչպես անձրևի հեղեղներով: Այնուհետև այդ երկիրը Վաղարշակի ձեռքի տակ նվաճվելով խաղաղվում է և մակեդոնական սպառնալիքը դադարում է»[1]:

Այսպիսով Պատմահայրը տեղեկացնում է, որ, կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Մեծ Հայքի թագավորության գահին բազմում է Վաղարշակ I-ը, Հայոց թագավորության վրա ձեռնարկվում է հելլենիստական դաշնակից ուժերի համակցված մի հարձակում: Հարձակվողների շարքում, Սելևկյանների թագավորությունից բացի, Պատմահայրը հիշատակում է նաև «Լազիկային», «Մաժաքին» և «Փռյուգիային»: Այս առումով ավելորդ չէ անել մի քանի պարզաբանումներ, որոնք կօգնեն մեզ նաև ավելի լավ պատկերացնել հետագա ասելիքը:

Կարելի է ենթադրել, որ «Լազիկա» տեղանունն այստեղ օգտագործվել է՝ ամենից առաջ տուրք տալով ավելի ուշ ժամանակաշրջանի պատմական ավանդությանը, քանի որ մեր կողմից քննարկվող ժամանակաշրջանում ավելի ուշ գոյություն ունեցած Լազիկայի թագավորության տարածքում գոյություն ուներ Կոլխիդայի թագավորությունը: Իր հերթին «Մաժաքը», այսինքն՝ Կեսարիան, Կապադովկիայի թագավորության մայրաքաղաքն էր և փաստորեն այստեղ բառն ունի այն իմաստը, ինչ ներկայումս օգտագործվող օրինակ «պաշտոնական Երևան» արտահայտությունը, որը գործնականում ունի «Հայաստանի Հանրապետություն» նշանակությունը: Եվ վերջապես կարելի է ենթադրել, որ «Փռյուգիա> անվանումը տրվել է ըստ իներցիայի, քանի որ նախկին Փռյուգիական թագավորության տարածքում այդ անունով պետություն այլևս չկար: Դրա փոխարեն նրա տարածքում այս ժամանակաշրջանում գոյություն ուներ Գալաթական տետրարխությունը, որը հարևան հելլենիստական պետությունների համար հանդիսանում էր վարձկանների մի հսկայական շուկա, քանզի խիստ մարտունակ գալաթացիները, չուզենալով կամ չկարողանալով իրականացնել այլ գործունեություն, մեծ սիրով էին դառնում վարձկան ռազմիկներ: Այս ամենն անուղղակի կերպով հաստատում է նաև այն, որ մ.թ.ա. III դարի երկրորդ քառորդում Փոքր Ասիա ներխուժած գալաթացիները մինչ այդ բնակվում էին Բալկանյան թերակղզում, մի տարածքում, որտեղ, մինչև «Ծովի ժողովուրդներ»-ի կազմում մ.թ.ա. 1190 թ-ին Փոքր Ասիա ներխուժելը, բնակվել էին փռյուգիացիները, այսինքն աղբյուրները կարող էին հեշտորեն նույնացնել «Փռյուգիա» և «Գալաթիա» անվանումները: Եվ վերջապես, ինչպես ասվեց, նույն այդ տարածքներում իր ժամանակին գոյություն էր ունեցել Անտիգոնոսի հիմնադրած Մեծ Փռյուգիայի թագավորությունը: Այսպիսով կարելի է գալ հիմնավորված հետևության, որ Վաղարշակ I-ի գլխավորած Մեծ Հայքի թագավորության դեմ հարձակման են անցել Սելևկյանների, Կապադովկիայի և Կոլխիդայի թագավորությունների, ինչպես նաև Գալաթական տետրարխության միացյալ ուժերը, ընդ որում հատկանշական է, որ հարվածը հասցվեց արևմտյան կողմից՝ հեռու Ատրպատականի ու Պարթևական թագավորություններից, որոնք կարող էին խանգարել այս ձեռնարկին և օգնության ձեռք մեկնել Մեծ Հայքի թագավորությանը:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 4, 5:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Ասվածն ամբողջական դարձնելու նպատակով՝ ողջ վերոգրյալի կապակցությամբ կարծում եմ, որ առանձին քննարկման է արժանի նաև այս հարձակման տարին, ընդ որում միանգամից նշեմ, որ իմ կողմից առաջարկվում է մ.թ.ա. 243 թ-ը, ինչն արվում է հետևյալ հիմնավորմամբ:

Մ.թ.ա. 246 թվականին Փոքր Ասիայի քաղաքներն ու իշխանություններն ապստամբեցին Սելևկյանների նոր թագավոր Սելևկոս II Կալինիկոսի (մ.թ.ա. 246-226) դեմ, որից հետո անցան հենց այդ ժամանակ էլ սկիզբ առած Ասորիքյան III պատերազմում (մ.թ.ա. 246-241) հսկայական հաջողությունների հասած ու Միջագետք մտած Պտղոմյանների կողմը: Սակայն, այն բանից հետո, երբ Եգիպտոսում սկսված ապստամբության պատճառով մ.թ.ա. 245 թ-ին Պտղոմյանները նահանջեցին, մ.թ.ա. 244 թ-ին Փոքր Ասիայի քաղաքներն ու իշխանությունները կրկին ընդունեցին Սելևկյանների թագավորության գերիշխանությունն և հնազանդվեցին Սելևկոս II Կալինիկոսին: Այս տարածքներում իր իշխանությունն ամրապնդելու ու հակահայկական կոալիցիա ստեղծելու համար Սելևկյանների գահակալին պետք էր ամենամոտավոր հաշվարկներով ողջ մ.թ.ա. 244 թվականն և միայն դրանից հետո, կենտրոնացնելով բոլոր ուժերը, ինչպես նաև ամրապնդվելով Փոքր Ասիայում ու Սև Ծովի արևելյան ափերին, Սելևկյանների թագավորությունը պատրաստ կլիներ Մեծ Հայքի թագավորության դեմ կազմակերպել և կյանքի կոչել Մարփյուղակեսի գլխավորած այն մեծ հարձակումը, որի մասին մանրամասն տեղեկացնում է Պատմահայրը:

Այսպիսով հավանական է առաջարկել ժամանակագրական այն սխեման, որ Արտավազդ I-ը մահացել է և Վաղարշակ I-ը բազմել է Մեծ Հայքի թագավորության գահին մ.թ.ա. 247 թ-ին, Մարփյուղակեսի գլխավորած դաշնակից ուժերի հարձակումը տեղի է ունեցել մ.թ.ա. 243 թ-ին, իսկ Վաղարշակ I-ն էլ, իշխելով 22 տարի, մահացել է մ.թ.ա. 225 թ-ին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:53 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Գլուխ 5
Արշակ I (մ.թ.ա. 225-212)


Վերևում արդեն մանրամասն հիմնավորվեց, որ Վաղարշակ I-ն իրական պատմական անձնավորություն և արքա է, իսկ նրա իշխանության սկիզբն էլ ընկնում է մ.թ.ա. 247 թ-ին: Հատկանշական է, որ դրանից հետո իր հաստատումն են գտնում նաև հերթական արքայի՝ <հնարովի ու վիպական կերպար> հռչակված Վաղարշակի որդի Արշակ I-ի և իրականությունն և թագավորության տարիները՝ 13 տարի[1]: Այս կապակցությամբ միանգամից նշենք, որ բացառված չէ, որ, ինչպես պարթևական արքաների պարագայում է, մեր դեպքում ևս «Արշակ» անունը հանդես է եկել որպես տոհմանուն և իրականում Վաղարշակ I-ի որդին կրել է Արտաշես I-ի թողած արձանագրություններում հիշատակված «Զարեհ» անունը:

Արշակ I-ի գահակալման հիմնական իրադարձությունը հայտնի այն ընդհարումն է, որն արտացոլվել է դեպի Մովսես Խորենացի գնացող մի շարք սկզբնաղբյուրներում և կրկին համարվել է <հնարովի ու վիպական>, ընդ որում մի կողմից դեր է խաղացել այդ հաղորդումների անորոշ բնույթը, իսկ մյուս կողմից էլ այն հանգամանքը, որ, ինչպես նշվեց ոչ մեկ անգամ, ոչ միայն Վաղարշակ I-ի, այնպես էլ Արշակ I-ի իրականությունը ժխտվում է ընդհանրապես:

Ահա այդ հաղորդումները.

- «Արշակը` Վաղարշակի որդին… պոնտացիների հետ պատերազմելով մեծ ծովի ափին իր հաղթության նշան թողեց` մի արձան, և ասում են, թե իր բոլորակ տեգով նիզակը, որ մխված էր զեռունների արյունի մեջ, ոտնաքացի նետելով` խորը նստեցրեց երկանաքար արձանի մեջ, որ կանգնեցրել էր ծովեզերքում»[2],
- «Արշակը կոտորեց դյուցազուններին, որ իր վրա գալու նպատակով զորահավաք էին արել Ասորվոց Միջագետքում»[3],
- «Արշակ Առաջինը, պատերազմելով պոնտացիների դեմ, իր նիզակը նշանաձող թողեց, որն, ասում են, զեռունների արյան մեջ էր ջրխմել, և նետեց թողեց երկանաքար արձանի մեջ»[4],
- «Արշակը, ուղղակի մարտնչելով պոնտացիների դեմ, հալածում է նրանց: Պատմում են, թե ինչպես նա, իր նիզակի տեգը, որն օձի արյամբ էր թաթախված, խորությամբ մխրճում է մի արձանի մեջ` տեսնողների վրա թողնելով իր քաջության նշանը»[5],
- «Արշակը, պատերազմելով պոնտացիների դեմ, մեծ ծովի ափին իր հաղթության նշանը թողեց` մի արձան, իսկ իր բոլորակ տեգով նիզակը, որ, ասում են թաթախված էր օձերի և զեռունների արյան մեջ, հետևի կողմից նետելով` խորը մխրճում է երկնաքարից շինված արձանի մեջ, որը կանգնեցրեց ծովեզերքին»[6],
- «Արշակը… արիություն և ուղիղ ընթացք ցույց տվեց ու հաղթեց պոնտացիներին: Նա իր բոլորատեգ նիզակը խորագույնս մեխում է մի մեծ վեմի մեջ, իբրև հուշասյուն կանգնեցնում Պոնտոս ծովի ափին, որի մասին համբավ էր տարածված, թե նիզակը զարդված էր զեռունների արյամբ»[7],
- «Պոնտոս ծովի ափին որձաքարի մեջ Արշակը կառուցեց նիզակ, որը թաթախեց թունավոր սողունների արյան մեջ, և այն պոնտացիները պաշտում են իբրև աստծո գործ»[8],
- «Այս Արշակը, պատերազմելով պոնտացիների դեմ, հաղթեց նրանց և ծովի ափին իր հաղթության նշանը թողեց` մի արձան, իսկ իր բոլորակ տեգով նիզակը, որ թաթախված էր զեռունների արյան մեջ, ուժեղ նետելով խորը մխրճում է երկնաքարից շինված այդ նույն արձանի մեջ, որը կանգնեցրել էր ծովեզերքին»[9],
- «Հայերն այս Արշակի մասին պատմում են, թե նա սպանել է Անտիոք արքային ու տիրել Ասորիքին, Երուսաղեմին, Պաղեստինին, Ասորեստանին և Բաբելոնին»[10]:

Եվ այսպես, առկա է Մովսես Խորենացու հետաքրքիր մի տեղեկություն, ինչպես նաև կան իրենց արմատներով դեպի Պատմահոր երկը գնացող մի շարք հաղորդումներ, որոնք, սակայն, բացարձակապես անուշադրության են մատնվել մեր պատմագիտության կողմից, ինչը, կարծում եմ, լուրջ մի բացթողում է: Այս կապակցությամբ առաջարկում եմ դիտարկել իր ժամանակի պատմական իրադարձություններն և, դնելով դրանք իմ կողմից առաջարկվող ժամանակագրական սխեմայի վրա, փորձ կատարել հստակեցնել իրականությունը:

Պոլիբիոսը[11] տեղեկացնում է, որ Սելևկյանների թագավորության արքա Սելևկոս III Կերավանը (մ.թ.ա. 226-223) իր գահակալությունից որոշ ժամանակ անց, փորձելով հետ բերել Սելևկյանների թագավորության կողմից հերթական անգամ կորսված Փոքր Ասիան ու իր ազդեցությունը տարածել Հայաստանի վրա, Եփրատ գետի հունն ուղղություն ունենալով արշավանք սկսեց դեպի հյուսիս և անցավ Տավրոսյան լեռնաշղթան, որից հետո, սակայն, կարճ ժամանակ անց սպանվեց: Միաժամանակ, այն բանի օգտին, որ հելլենիստական ուժերն այս ընթացքում պարտություն են կրել, միաձայն վկայում են բոլոր աղբյուրները, ընդ որում անուղղակիորեն ևս, դատելով, որոշակիորեն քողածածկ հաղորդումներից և նկատի ունենալով նիզակով խոցված արձանի մասին դրվագը, հաջողությունը ցանկացած դեպքում Արշակ I-ի կողմում է եղել:

Կարծում եմ, որ Մովսես Խորենացու այս հաղորդումը, դիտարկելով վերը թվարկած տեղեկությունների լույսի տակ, պետք է հասկանալ այն իմաստով, որ Արշակը I-ը պատերազմել է ոչ թե անմիջապես Պոնտոսի թագավորության, այլ ընդհանրապես հույների դեմ, ի դեմս ամենից առաջ նրանց ամենաուժեղ պետության` Սելևկյանների թագավորության, որին գուցե և դաշնակցել է Պոնտոսը, սակայն հետագայում հույները նույնացվել են պոնտացիների հետ, քանզի Պոնտոսի թագավորությունը վաղ միջնադարում ընկալվում էր որպես հունական մի պետություն: Այս առումով հատկանշական է, որ Սելևկոս III Կերավանի մտերիմ զորավար և ռազմական գործողությունների փաստացի ղեկավար Աքեոսը Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ II-ի (մ.թ.ա. 250-210) աղջկա ամուսինն էր[12], ինչը, գումարած այլ հայտնի հաղորդումներին երկու թագավորությունների դաշնակցային հարաբերությունների մասին[13], ակնասկած վկայում է քննարկվող ժամանակաշրջանում Սելևկյանների և Պոնտոսի թագավորությունների առնվազն մոտիկ, իսկ գործնականում՝ դաշնակցային հարաբերությունների մասին:

Վերևում արդեն հիմնավորվեց, որ Արշակ I-ը հանդիսանում է Սելևկոս III Կերավանի ժամանակակիցը, իսկ այդ պարագայում արդեն լիովին հնարավոր է դառնում նաև ներխուժում իրականացրած զավթիչներին նրա կողմից պարտության մատնելու փաստը: Այս ամենը մեզ օգնում են պարզել արշավանքի ամենահավանական թվականն և, հաշվի առնելով Հովհաննես Դրասխանակերտցու հաղորդման մեջ հիշատակվող «միանգամից»-ը, ինչպես նաև այն, որ Սելևկոս III Կերավանը սպանվել է մ.թ.ա. 223 թ-ին, մատնանշել մ.թ.ա. 224 թ-ը:

Եվ այսպես, մ.թ.ա. 224 թ-ին Արշակ I-ի գլխավորած Մեծ Հայքի, ինչպես նաև ամենայն հավանականությամբ վերջինիս դաշնակցած Փոքր Հայքի և Ծոփքի թագավորությունների միացյալ բանակը խոշոր մի հաղթանակ տարավ Հայոց պետական միավորների նկատմամբ հերթական հարձակումը ձեռնարկած Սելևկյանների ու Պոնտոսի թագավորությունների միացյալ բանակի նկատմամբ և հետ մղեց հելլենիստական աշխարհի հերթական ագրեսիան, ընդ որում կրած անհաջողությունը սելևկյան հերթական արքային վերջնական առումով կյանք արժեցավ: Արդյունքում սկզբնաղբյուրներում ցրված տեղեկատվության համակարգված վերլուծության, «Համադրման մեթոդ»-ի և տրամաբանական սխեմաների կիրառման շնորհիվ մեզ հաջողվեց պարզել Հայկական բանակի շահած կարևորագույն, սակայն «վիպական» հռչակված մի ճակատամարտ՝ լուսաբանելով ստվերում մնացած, սակայն Հայոց պատմության փառահեղ դրվագներից ևս մեկը:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 9:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 9:
[3] Սեբեոս <Պատմություն>, գլուխ 2:
[4] Ուխտանես <Հայոց պատմություն>, գլուխ 27:
[5] Հովհաննես Դրասխանակերտցի <Հայոց պատմություն>, գլուխ 4:
[6] Ստեփանոս Տարոնեցի <Տիեզերական պատմություն>, գիրք 1, գլուխ 5:
[7] Մխիթար Անեցի <Հանդիսարանների աշխարհավեպ մատյան>, գլուխ 10:
[8] Վարդան Արևելցի <Տիեզերական պատմություն>, գլուխ 15:
[9] Դավիթ Բաղիշեցի <Ժամանակագրություն>:
[10] Միքայել Ասորի <Ժամանակագրություն>, Հավելված 5:
[11] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 4, գլուխ 48:
[12] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 5, գլուխ 74:
[13] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 5, գլուխ 43 ևայլն:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Գլուխ 6
Երվանդ III Երվանդունի (մ.թ.ա. 212-201)


Վերևում արդեն հիմնավորվեցին Վաղարշակ I-ի թագավորության տարիներն և, զարգացնելով այս սխեման, հստակորեն տրվեցին նաև նրան հաջորդած որդու՝ Արշակ I-ի, թագավորության տարիները: Արդյունքում հաստատվում է, որ Արշակ I-ը մահացել է մ.թ.ա. 212 թ-ին:

Դժբախտաբար հենց Արշակ I-ի մասին տվյալներով էլ վերջանում է Խորենացու երկի սկզբնական մասի համար հիմնական և արժանահավատ աղբյուր հանդիսացած Մար Աբբաս Կատինայի աշխատությունը, շնորհիվ որի Պատմահոր աշխատանքի այդ մասը հարթ, հստակ և ժամանակագրական տեսանկյունից կոռեկտ տեսք ունի: Դրանից հետո աղբյուրների սղության ու խառնաշփոթի պատճառով Խորենացին ընկնում է շփոթմունքի մեջ: Հայտնելով ճիշտ այն տեղեկությունը, որ Արշակ I-ին հաջորդել է նրա որդին՝ Արտաշեսը[1]՝ Մովսես Խորենացին սխալմամբ վերջինիս չի նույնացնում Մեծ Հայքի հայտնի արքա Արտաշես I-ի հետ, այլ, ինքն էլ զարմանալով[2], նրան վերագրում է իրականում այդ դեպքերից մոտ 300 տարի առաջ ապրած Աքեմենյան տերության արքա Կյուրոս II Մեծի (մ.թ.ա. 559-530) արարքները՝ միաժամանակ այնուհանդերձ չբացառելով, որ խոսքը կարող է ամեն դեպքում չվերաբերվել Աքեմենյան հիմնադիր տիրակալին[3]: Իր հերթին իրական Արտաշես I-ին, որի մասին Խորենացին այնուհանդերձ տեղեկություններ ունեցել է, նա ներկայացնում է որպես մեկ այլ՝ Արշակ I-ի որդի Արտաշեսի հետ կապ չունեցող և իրականում գոյություն էլ չունեցած անձնավորության՝ որպես Մեծ Հայք թագավորության Սանատրուկ արքայի որդի Արտաշեսի, ու տեղադրում է մոտավորապես II դարում:

Այսպիսով Մովսես Խորենացու աշխատության 2-րդ գրքի 9-րդ գլխի ավարտից հետո հեղինակը, օբյեկտիվորեն ու իր կամքից անկախ ընկնելով շփոթմունքի մեջ և հայտնելով տեղեկություններ, որոնք չեն վերաբերում տվյալ ժամանակահատվածին ու այդ ընթացքում գործող անձանց, «պատմության թելը» կրկին գտնում է 2-րդ գրքի 15-րդ գլխից սկսած՝ խոսելով Պոմպեոսի արևելք գալու մասին, որից հետո նրա տեղեկությունները կրկին դառնում են խիստ արժանահավատ և ճիշտ՝ պարունակելով չափազանց արժեքավոր, բացառիկ ու այլ աղբյուրներում չհանդիպող տվյալներ Հայաստանի մ.թ.ա. I - մ.թ. I դարերի պատմության մասին: Հետագայում, սակայն, Խորենացին իր երկի 2-րդ գրքի 37-ից 63-րդ գլուխներում կրկին սխալմունքի մեջ է ընկնում, բայց այս անգամ այդ սխալն ավելի պարզ է և, վերը նշվածի ֆոնի վրա՝ ավելի բացատրելի: Հավատարիմ իր կառուցած սխալ ժամանակագրական սխեմային՝ նա Արտաշես I-ին վերաբերվող հիմնական տեղեկությունները տեղափոխել է II դար, որը, ինչպես արդեն նշվեց, սխալ է:

Հիմք ընդունելով այս ամենը՝ կարելի է ասել, որ Արշակ I-ի որդի Արտաշեսը, հորական կողմից հանդիսանալով Վաղարշակ I-ի թոռն և պարթևների առաջին արքա Արշակ I Քաջի ու երկրորդ արքա Տրդատ I-ի եղբոր թոռը, մորական կողմից, ըստ Սեբեոսի[4], սերել է Բագրատունիների[5] և, ինչպես հայտնվում է իր թողած արձանագրություններում, նաև Երվանդունիների տոհմերից: Վերջին դիտարկման կապակցությամբ թերևս կարելի է ավելացնել, որ ամենայն հավանականությամբ Երվանդունի է եղել Արտաշեսի մայրը՝ Արշակ I-ի կինը: Ըստ Խորենացու, Երվանդ III-ը. «Արշակունյաց ցեղից մի կնոջ որդի»[6] էր, իսկ այս պարագայում հավանական է համարել, որ, եթե Վաղարշակ I-ն իր որդու համար հարս էր բերել արական ուղիղ գծով ըստ երևույթին արդեն հանգած Երվանդունիների տոհմից, ապա ինքն էլ իր հերթին սեփական աղջկան հարս էր տվել Երվանդունիների կողմնակի գծերի ներկայացուցիչներից մեկին և այդ ամուսնությունից էլ հենց ծնվել է Երվանդ III-ը: Այսպիսով մանկահասակ Արտաշեսը, մորական կողմից լինելով Բագրատունիների և Երվանդունիների, արդյունքում էլ Աքեմենյանների, Հայոմարտների ու Հայկազունիների տոհմերի նեկայացուցիչ, իսկ հորական կողմից էլ՝ հայ ավագանու և ժողովրդի համաձայնությամբ արդեն երկու սերունդ Մեծ Հայքում իշխած Հայ Արշակունիների ուղիղ ժառանգորդը, լիակատար իրավական հիմքեր ուներ հաջորդելու ամենայն հավանականությամբ[7] իր հորաքրոջ որդի Երվանդի կողմից հղացած դավադրությանը զոհ գնացած հորը:

Իրոք, հաշվի առնելով Արտաշես արքայազնի մանկահասակությունը, նրա խնամակալ է նշանակվում իր ամենամոտիկ ազգականը՝ հորաքրոջ որդի Երվանդը, որն էլ գահը վերջնականապես գրավելու համար կոտորում է քեռու բոլոր որդիներին ու իրեն հռչակում Մեծ Հայքի արքա՝ հանդես գալով որպես Երվանդ III: Իր դաժանության և գահին բռնատիրելու պատճառով, սակայն, այս նոր արքան չի ընդունվում հայ նախարարների ու բանակի կողմից: Երկրում ստեղծվում է խառն և կիսաապստամբական վիճակ: Շատ նախարարներ հրաժարվում են ենթարկվել նոր արքային, իսկ ենթարկվողներն էլ առանձնապես հավատարիմ չէին և հարմար առիթի էին սպասում նրանից ազատվելու համար[8]: Արդյունքում կազմալուծվում է բանակն և փլուզվում է Հայկական թագավորությունների ավանդական փոխօգնության դաշինքը: Ինքը՝ Երվանդ III-ը, ըստ Խորենացու, Սելևկյանների թագավորությանն է զիջում Հայոց Միջագետք նահանգն ու դառնում նրանց հարկատու՝ ստանձնելով կրտսեր դաշնակցի պարտավորությունն և, ի հակադրություն հայ-ատրպատականա-պարթևական համադաշնության, փորձելով ապահովել հայ-սելևկյան դաշնակցություն[9]: Վերևում արդեն խոսվեց այս ժամանակաշրջանում տարածաշրջանում առկա ուժերի դասավորության մասին: Հենց դրանով է, ի դեպ ասած, բացատրվում նաև այն, որ գահակալական պայքար սկսած Արտաշեսի բանակում էր գտնվում Ատրպատականի թագավորության բանակի մի ջոկատ, իսկ իր հերթին ընդգծված հակապարթևական և հետևաբար ուժեղ պրոսելևկյան դիրքորոշում ունեցող Երվանդ III-ի բանակում էլ բնականաբար առկա էին հելլենիստական ուժեր Հայոց Միջագետք նահանգից:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 11:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 13:
[3] <Արդ` ես այս պատմություններն արժանահավատ եմ համարում, իսկ այն Կրեսոսը, որ ինչպես պատմում են, եղել է` Կյուրոսի կամ Նեքթանեբոսի ժամանակ, կամ սուտ է, կամ մի անունով կոչված են շատ թագավորներ, ինչպես շատերը սովորություն ունեն> (Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 13):
[4] Սեբեոս <Պատմություն>, գլուխ 2:
[5] Բագրատունի էր Արտաշեսի հոր մայրը` Բագրատ Բագրատունու աղջիկն և Վաղարշակ I-ի կինը:
[6] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 37:
[7] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 37:
[8] Օրինակ՝ հետևազորի հրամանատար Արգամ Մուրացյանն և գրեթե բոլոր կուսակալությունների հրամանատարները:
[9] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 44:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:08 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Այս բոլորից օգտվելով՝ Ատրպատականի թագավորությունը, ինչ որ տեղ ձևականորեն ներկայացնելով ատրպատականա-պարթևական դաշնակցության շահերը, բայց իրականում բնականաբար ձգտելով աահովել ամենից առաջ սեփական հետաքրքրությունների կյանքի կոչումը, հարմար առիթ է գտնում դուրս գալ նախկին դաշնակցի դեմ: Իրոք, հարմար առիթ գտնելով և ձևականորեն առաջնորդվելով Երվանդի դեմ պայքարով ու Արտաշեսի շահերի ապահովմամբ, Ատրպատականի թագավորությունը հարձակվում է Հայոց թագավորության վրա և գրավում է Մեծ Հայքի թագավորության արևելյան զգալի տարածքներ[1]: Իր հերթին Պոնտոսի թագավորության հարվածներին ենթարկված և Մեծ Հայքի թագավորության աջակցությունից զրկված Փոքր Հայքի թագավորությունը կորցնում է իր սևծովյա ծովափնյա գավառները[2]: Եվ վերջապես Սելևկյանների թագավորությունը ներխուժում է Ծոփքի, իսկ հետագայում նաև Փոքր Հայքի թագավորություններ՝ դրանք վերջնականապես ենթարկեցնելով իրեն[3]: Հենց այս ամենն է, որ Խորենացու մոտ[4] խիստ բացասական ու դժնի կերպար է պահպանել Երվանդ III-ի մասին, քանզի նա իր վարքագծով իրոք անկման հասցրեց Վաղարշակ I-ի և Արշակ I-ի օրոք ծաղկող, միջազգային բարձր հեղինակության հասած, Հայոց այլ թագավորությունների գլխավոր, Սելևկյանների թագավորության ոտնձգությունները հաջողությամբ հետ մղած ու նրան պարտության մատնած թագավորությունը: Երվանդ III-ը վերացրեց հայկական թագավորությունների փոխօգնության դաշինքն և թույլ տվեց նրանց նվաճումը, թեև հանուն արդարության պետք է նշել նաև, որ նա իրականացրեց լայն շինարարական գործունեություն ու թույլ չտվեց[5] Գուգարքի նվաճումն Իբերիայի թագավորության կողմից[6]: Եվ վերջապես ավելացնենք, որ Սմբատ Քաջ Բագրատունին Արշակ I-ի երեխաներից՝ իր հորաքրոջ թոռներից, կարողացավ փրկել միայն փոքրիկ արքայազն Արտաշեսին և, հատկանշական փաստ, նրա հետ հեռացավ ոչ թե մի այլ երկիր, այլ հենց Պարթևական թագավորություն[7]: Բանն այն է, որ հենց այստեղ, այլ ոչ թե այլ երկրում, Արտաշեսի ազգական Արշակունիները, առաջնորդվելով իրենց պետության շահերով և ձգտելով Մեծ Հայքում պահպանել Արշակունիների իշխող գահատոհմը, ոչ միայն ավելին, քան որևէ մեկը, կհոգային իրենց փոքրիկ ազգականի շահերը, այլև Երվանդ III-ի պահանջով չէին սպանի կամ հանձնի նրան: Հենց այդպես էլ լինում է, երբ, ի պատասխան Արտաշեսին հանձնելու պահանջի, Երվանդ III-ը վիրավորական տոնով մերժում է ստանում[8]: Դա վերը նշվածի ֆոնի վրա ամենի ինչից զատ բացատրելի է նաև այն տեսանկյունից, որ Երվանդ III-ը սպանել էր Պարթևական թագավորությունում այդ ժամանակ թագավորող Տրդատ I-ի հարազատ եղբոր տղային ու նրա զավակներին:

Ընդհանրացնելով ասվածը փաստենք, որ, բացառությամբ մասսամբ 55-րդ գլխի, Մովսես Խորենացու աշխատության 2-րդ գրքի 37-ից 63-րդ գլուխներն իմաստային տեսանկյունից պետք է անմիջապես հաջորդեն 15-րդ գլխին, որից հետո պետք է նոր տեղադրվեն 16-36-րդ գլուխները, հետո՝ 55-րդ գլխի համապատասխան հատվածները, որից հետո՝ 64-րդ գլուխն և այլն:

_________________________________
[1] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 5, գլուխ 55: Այս իրադարձությունը նկարագրելիս հիմք են ընդունվել նաև Ստրաբոնի հաղորդումն այն մասին, որ Արտաշես I-ը նկարագրվող դեպքերից մոտ 20 տարի անց ազատագրել է Կասպիանեն, Փավնիտիսն և Բասորոպեդան (Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 11, գլուխ 14, մաս 5): Հիշատակված հաղորդումների համադրումից պարզ է դառնում, որ, թեև Պոլիբիոսի մոտ, ինչի հետ համաձայն են գործնականում բոլոր ուսումնասիրողները, Ատրպատականի թագավորության սահմանները ներկայացված են իրականությանը ոչ մոտ աստիճանի լայնարձակությամբ, բայց այնուհանդերձ, հիմք ընդունելով Ստրաբոնի հաղորդումը, կարելի է գալ հետևության, որ վերջինիս հաջողվել է գրավել Պարսկահայքը, Փայտակարանը, Վասպուրականի արևելքն և Տրպատունիքը:
[2] Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 12, գլուխ 3, մաս 28, ընդ որում հեղինակը հայտնում է հիշատակված տարածքների մասին այն կոնտեքստով, որ դրանք վերագրավվել են հայերի կողմից, իսկ այդ պարագայում պարզ է, որ մի ինչ որ ժամանակ դրանք պետք է կորսված լինեին: Արդյունքում հավանական է համարել, որ հիշատակված տարածքները կորսվել են հենց հայերի անհաջողության այս շրջանում:
[3] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 8, գլուխ 25:
[4] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 37:
[5] <Քարթլիս-Ցխովրեբա>-ում (Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>) բերված և Երվանդ III-ին վերաբերվող այս տվյալներն ուշադրության չեն արժանացել, այն դեպքում, երբ դրանք ցույց են տալիս բնիկ Հայկական նահանգի համար հայկական պետության պայքարի մի դրվագ:
[6] <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>; Վախուշտի Բագրատունի <Քարթլիի պատմությունը>:
[7] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 37:
[8] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 38:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:10 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Գլուխ 7
Արտաշես I (մ.թ.ա. 201-160)


Վերևում արդեն հիմնավորվեց, որ Վաղարշակ I-ի գահակալումից հետո նրա որդին՝ ապագա Արշակ I-ը, ամուսնանում է Երվանդունիների տոհմի մի աղջկա հետ, իսկ վերջինիս տոհմակից տղամարդկանցից մեկն էլ, ենթադրաբար, կին է վերցնում Արշակ I-ի քրոջն ու միաժամանակ նաև Վաղարշակ I-ի աղջկան, ընդ որում հենց այս վերջին ամուսնությունից էլ հենց ծնվում է մորական կողմից Արշակունի ու հորական կողմից Երվանդունի համարվող ապագա Երվանդ III-ը: Վերջինս, հենց միայն այդ պատճառով էլ լիովին կարողանալով արքայական լայն հավակնություններ ունենալ` սպանում է իր քրոջ ամուսնուն ու նրա երեխաներին, բացառությամբ մանուկ Արտաշեսի, և բռնատիրում Մեծ Հայքի թագավորության գահին: Արդյունքում Սմբատ Քաջ Բագրատունին Արշակ I-ի երեխաներից կարողացավ փրկել միայն փոքրիկ արքայազն Արտաշեսին և, ինչպես ասվեց, նրա հետ հեռացավ Պարթևական թագավորություն: Արդեն մ.թ.ա. 201 թ-ին, սակայն, Արտաշեսն և Սմբատ Բագրատունին, արտահայտելով հայ-ատրպատականա-պարթևական համադաշնության շահերը, պայքար սկսեցին Մեծ Հայքի թագավորության գահի համար և ի վերջո հասան հաջողության: Երվանդ III-ը պարտություն կրեց և սպանվեց, Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց արքայազն Արտաշեսը՝ Արտաշես I-ը, իսկ Ծոփքի թագավորությունում էլ սկսեց թագավորել Զարեհը (մ.թ.ա. 201-179):

Արտաշես I-ի թագավորության հիմնական իրադարձությունները, ի տարբերություն նրա նախորդների, մեր պատմագիտության մեջ ուսումնասիրված են բավականին լավ, դրա համար էլ ես, հավատարիմ սույն աշխատանքը գրելու իմ որդեգրած սկզբունքին, դրանց ընդհանուր առմամբ չեմ անդրադառնա: Միաժամանակ, սակայն, ես կանեմ որոշ անհրաժեշտ դիտողություններ՝ փորձ կատարելով լուսաբանել մեր այս փայլուն գահակալի թագավորության ստվերում մնացած որոշ դրվագներ:

Ամենից առաջ նշենք, և սա բավականին հայտնի ու քննարկված փաստ է, որ Արտաշես I-ը, արքայական գահին հասնելով Պարթևական ու վերջինիս որոշակիորեն ենթակա Ատրպատականի թագավորությունների աջակցությամբ, այնուհանդերձ, թեկուզ վերջին երկուսի լուռ համաձայնությամբ, իր իշխանության առաջին 11 տարիներին ընդունեց Անտիոք III Մեծի (մ.թ.ա. 223-187) օրոք կրկին վերելքի ուղին բռնած և տարածաշրջանում գերիշխող դիրքի հասած Սելևկյանների թագավորության գերիշխանությունը: Այսպիսով երիտասարդ գահակալը, դրսևորելով քաղաքական հեռատեսություն և ճիշտ գնահատելով ուժերի իրական դասավորությունը, հեռահար հաշվարկի հիման վրա արեց ռազմա-քաղաքական մի ընտրություն, որը վերջնական հաշվով արդարացրեց իրեն:

Բանն այն է, որ Ատրպատականի թագավորությունը, որն իր ստեղծման իսկ պահից ենթարկված էր ուժեղ պարթևական ազդեցությանը, մ.թ.ա. 220 թ-ի վիճակով արդեն լիովին ընկել էր Պարթևական թագավորության գերիշխանության տակ և հանդիսանում էր վերջինիս շահերի պաշտպանը տարածաշրջանում: Միաժամանակ, սակայն, ինչպես արդեն ասվեց, Երվանդ III-ի գահակալումով կոպտորեն ոտնահարվել էին հյուսիսային համադաշնության շահերը Մեծ Հայքում, հետևաբար նաև ողջ Հայաստանում, ինչի արդյունքում Ատրպատականի թագավորության արքա Արտավազդ I-ն անմիջապես մարտական գործողություններ սկսեց գահը բռնատիրած Երվանդ III-ի դեմ և բռնազավթեց Հայաստանի արևելյան լայնարձակ շրջանները: Իր հերթին, սակայն, հայ-ատրպատականա-պարթևական համադաշնության դիրքերի այդչափ ուժեղացումը ստիպեց արդեն ակտիվանալ Անտիոք III Մեծին, որը, սկսելով իր հայտնի Արևելյան արշավանքը, հենց նույն մ.թ.ա. 212 թ-ին էլ անմիջապես խոշոր ուժերով ներխուժեց Ատրպատականի թագավորության տարածք, ընդ որում նախատեսվում էր, որ հարվածի հաջորդ թիրախը Պարթևական թագավորությունն էր: Սրա հետևանքով Արտավազդ I-ը թողեց դաշինքն իրեն արդեն ոչ մի կերպ օգնելու ի վիճակի լինել չկարողացող Պարթևական թագավորության հետ՝ այդ գնով ապահովելով իր հարաբերական անկախությունն և իշխանությունը հենց նոր ձեռք բերած տարածքների նկատմամբ[1]: Փաստորեն Ատրպատականի թագավորությունը, ինչ որ տեղ ձևականորեն ընդունելով Սելևկյանների թագավորության գերիշխանությունը, այդ գնով շարունակեց տիրել մինչ այդ զավթված Մեծ Հայքի թագավորության արևելյան տարածքներին՝ իրականում մեծապես պահպանելով պարթևական կողմնորոշումը, ինչի արտահայտությունն եղավ աջակցությունն Արտաշես արքայազնին վերջինիս սկսած գահակալական պայքարում:

Արդյունքում Ատրպատականի թագավորությունը, ինչպես մինչ այդ Երվանդ III-ի գլխավորած Մեծ Հայքի թագավորությունը, ենթարկվեց Սելևկյանների թագավորությանը՝ իսկ հայ-ատրպատականա-պարթևական համադաշնությունն էլ մոտ 10 տարով ըստ էության դադարեց գործել: Ավելին, մ.թ.ա. 209 թ-ին շարժվելով ավելի արևելք, մինչև մ.թ.ա. 205 թ-ին Անտիոք III Մեծն ըստ էության վերականգնեց Սելևկյանների թագավորության արևելյան սահմանների ամբողջությունը՝ այս կամ այն աստիճանի ստորադասական պարտավորություններ պարտադրելով Պարթևական թագավորության արքա Արտավան I-ին (մ.թ.ա. 211-191) և Հունա-Բակտրիական թագավորության արքա Էվտիդեմ I-ին (մ.թ.ա. 230-200)[2]:

Այսպիսով փաստորեն Սելևկյանների և Պարթևական թագավորություններն ակտիվ արտաքին քաղաքական միջոցառումներով ձգտում էին իրենց կողմակիցներին ունենալ Մեծ Հայքի թագավորության գահի վրա` դրանով իսկ ուժեղացնելով իրենց դիրքերը ողջ Հայաստանում և, եթե Արշակ I-ի սպանությունից ու Երվանդ III-ի գահ բարձրանալուց հետո ուժեղացել էին Սելևկյանների թագավորության դիրքերը, ապա Արտաշեսի իշխանության գալով կրկին ուժեղացավ Պարթևական թագավորության ազդեցությունը: Այս առումով հետաքրքիր է որ, ինչպես արդեն ասվեց, Անտիոք III Մեծի օրոք կրկին վերելքի ուղին բռնած Սելևկյանների թագավորության հետ թեև Պարթևական թագավորության աջակցությամբ գահ բարձրացած Արտաշես I-ը միանգամից չսրեց հարաբերությունները, այլ դրա փոխարեն ճանաչեց Սելևկյանների թագավորության գերիշխանությունը: Իր հերթին Պարթևական թագավորությունը, բավականին թուլացած լինելով Անտիոք III Մեծի Արևելյան մեծ արշավանքից հետո, թեկուզ և այդ գնով համաձայնեց տեղի ունեցածի հետ, քանի որ ամեն դեպքում Մեծ Հայքում, հետևաբար նաև ողջ Հայաստանում, իշխանության էին հասել պրոպարթևական ուժեր, որոնք վաղ թե ուշ կվարեին հակասելևկյան քաղաքականություն: Ինչպես ցույց տվեց Մագնեսիայի ճակատամարտից հետո զարգացած իրադարձությունների ընթացքը, այս հաշվարկները ճիշտ դուրս եկան: Այսպիսով, ի դեմս Արտաշես I-ի առաջին իսկ ձեռնարկումների ակնհայտ է, որ մենք գործ ունենք հեռատես ու գրագետ քաղաքականություն վարող մի գործչի հետ, որը, սթափ և ճիշտ գնահատելով արտաքին-քաղաքական դասավորությունները, արդյունքում իր թագավորությունը զերծ պահեց արտաքին մարտահրավերներից ու մեծապես նպաստեց վերջինիս զարգացմանը:

_________________________________
[1] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 5, գլուխ 55:
[2] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 10, գլուխ 28, 31, 34, 49:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:11 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Իր թագավորության առաջին 10 տարիներն երիտասարդ արքան ծախսեց սեփական երկրի տնտեսության զարգացման վրա: Այս հարցը շատ է քննարկվել և ես դրան առանձին չեմ անդրադառնա: Նորընծա գահակալի կոնկրետ ռազմական ձեռնարկումների վրա կանգն առնելով, սակայն, պետք է այնուհանդերձ ամրագրել այն, որ Արտաշես I-ը փոխեց դեռևս Վաղարշակ I-ի կողմից սահմանված Մեծ Հայքի թագավորության ռազմա-վարչական բաժանումը, երբ նախկին կուսակալությունների ավելի խոշորացման արդյունքում կազմվեցին չորս զորավարություններ: Այս ժամանակաշրջանում Արևելյան զորավարության հրամանատարներից հայտնի է արքայազն և ապագա արքա Արտավազդը, ինչպես նաև Երախնավու Անձևացին, Արևմտյան զորավարության հրամանատարներից` արքայազն և ապագա արքա Տիրանը, Հյուսիսային զորավարության հրամանատարներից էլ` արքայազն Զարեհը: Հարավային զորավարության հրամանատար հենց սկզբից նշանակվեց Սմբատ Քաջ Բագրատունին, որը միաժամանակ նաև Մեծ Հայքի սպարապետն էր և թագադիր ասպետը:

Անտիոք III Մեծի ռազմա-քաղաքական ակտիվությունն և ձեռքբերումները բերեցին նրան, որ Սելևկյանների թագավորությունն ի վերջո բախման մեջ մտավ Հռոմեական հանրապետության հետ: Վերջինս, հաջողության նժարն ի վերջո իր կողմը թեքած երկարատև Փյունիկյան պատերազմներում և աստիճանաբար ամրանալով Հունաստանում, հավակնություններ էր դրսևորում արդեն նաև Փոքր Ասիայի նկատմամբ, որն ավանդականորեն համարվում էր նաև Սելևկյանների թագավորության հետաքրքրությունների ոլորտում գտնվող մի տարածք: Արդյունքում մ.թ.ա. 190 թ-ի դեկտեմբերի 22-ին Փոքր Ասիայում գտնվող Մագնեսիա քաղաքի մոտակայքում վճռական ճակատամարտում իրար եկան Անտիոք III Մեծի գլխավորած Սելևկյանների թագավորության և Լուցիոս Կոռնելիուս Սցիպիոնի կողմից գլխավորվող Հռոմեական հանրապետության խոշոր բանակները, ընդ որում ճակատամարտն ավարտվեց Անտիոք III Մեծի բանակի ծանր պարտությամբ: Այստեղ ու հետագա տասնամյակի իրադարձություններում անտեսված մնացած, սակայն ուշագրավ և, հատկապես վերևում ասվածի ֆոնի վրա, խիստ հատկանշական մի փաստ՝ վճռական այդ պայքարում Հայաստանից Սելևկյանների բանակին դաշնակցային օգնություն է ցույց տալիս միայն անկեղծորեն Սելևկյանների թագավորության ազդեցության տակ գտնվող, Անտիոք III Մեծի քրոջ որդի և Փոքր Հայքի տիրակալ Միհրդատը (մ.թ.ա. 201-160), իսկ դրա փոխարեն Արտաշես I-ի գլխավորած Մեծ Հայքի և Զարեհի գլխավորած Ծոփքի թագավորությունները, օգտվելով սելևկյան արքայի որպես կանոն անփույթ նախապատրաստություններից, ինչպես նաև խիստ անկայուն և չհամակարգված բնավորությունից, հասկանալի պատճառներով ձգձգել են օգնական ուժերի ուղարկումն և ի վերջո այդպես էլ չեն ուղարկել դրանք, մի հանգամանք, որը կարծես չի էլ նկատվել կամ դրա վրա ուշադրություն չի էլ դարձվել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:15 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Մեծ Հայքի թագավորության սահմանների վերականգման հետ կապված Արտաշես I-ի ձեռնարկումները, որոնք կյանքի կոչվեցին սկսած արդեն մ.թ.ա. 189 թ-ից, բավականին քննարկված են և ես դրանց առանձին չեմ անդրադառնա: Միաժամանակ, սակայն, կարևոր եմ համարում անդրադառնալ Հայ-Ալանական պատերազմին՝ որպես մեր պատմագիտության մեջ բավարար չափով չլուսաբանված մի իրադարձության՝ հընթացս պարզաբանելով նաև վերջինիս թվականը:

Խնդիրը կայանում է նրանում, որ, ըստ տարածված տեսակետի, որն, ինչպես կտեսնենք ստորև, այնքան էլ հիմնավոր չէ, ալաններին սկզբնաղբյուրներն առաջին անգամ ֆիքսում են I դարում: Խոսքն ամենից առաջ վերաբերում է հունա-հռոմեական աղբյուրներին[1], թեև նաև հետաքրքիր է, որ չինական աղբյուրներն ևս ալաններին առաջին անգամ հիշատակում են հենց նույն ժամանակ՝ 25 թ-ին[2]: Վերոգրյալի հիման վրա էլ, առաջնորդվելով ավանդական եվրոցենտրիզմով, արվել է հետևություն, որ Մովսես Խորենացու տեղեկություններն ալանների մասին, որոնք վերաբերում են մ.թ.ա. II դարի առաջին կեսերին, չեն համապատասխանում իրականությանը, իսկ Պատմահայրն էլ ըստ էության տեղ է տվել <վեպերին և առասպելներին>: Այս կապակցությամբ պետք է նշել, որ, այո, Արտաշեսի և Սաթենիկի հայտնի պատմությունը շարադրեիս Պատմահայրն իրոք մեզ է փոխանցել մեր մինչքրիստոնեական մշակույթի արժեքավոր տարրերից մեկը, բայց միայն այս ամենի հիման վրա համարել Մովսես Խորենացու տեղեկությունները, իսկ արդյունքում նաև՝ Հայ-Ալանական պատերազմը, <հնարովի և վիպական>, ոչ մի կերպ ճիշտ համարվել չի կարող:

Բանն այն է, որ մ.թ.ա III դարի վերջին քուշանները, Մեծ տափաստանի արևելքում (Գոբիի անապատ և հարակից շրջաններ) համառորեն դիմադրելով հոներին, սակայն վերջին հաշվով մատվելով անհաջողության, աստիճանաբար սկսեցին նահանջել դեպի արևմուտք` իրենց հերթին գերիշխանության հասնելով Մեծ տափաստանի կենտրոնական մասում (Միջին Ասիա) մինչ այդ գերիշխող սակերի նկատմամբ: Արդեն մ.թ.ա. 209-205 թվականներին, դեռևս Անտիոք III Մեծի Արևելյան արշավանքի ժամանակ, Հունա-Բակտրիական թագավորության արքա Էվտիդեմ I-ը տագնապահար, բայց նաև սպառնալից տեսքով զգուշացնում էր սելևկյան տիրակալին, որ իր հետ հաշտության եզրեր չգտնելու պարագայում երկու կողմի վիճակն էլ կարող է կտրուկ ծանրանալ, քանզի. <… հենց սահմանի վրա կանգնած են քոչվորների հսկայական հորդաներ, որոնք իրենց երկուսին էլ սպառնում են հավասարապես, ընդ որում, եթե բարբարոսներն անցնեն սահմանը, ապա հավանաբար կնվաճեն ողջ երկիրը>[3]: Անտիոք III Մեծն, ինչպես հայտնի է, ի վերջո ականջ կախեց Էվտիդեմ I-ի զգուշացումներին և արդյունքում Քուշանական թագավորության բանակն ու նրանց ենթարկված սակերն առժամանակ սահմանափակեցին իրենց առաջխաղացումը Կասպից ծովի հարավ-արևմտյան ափերի ուղղությամբ, սակայն, քուշանա-սակական ճնշումը, սահմանափակված հարավ-արևմտյան ուղղությամբ, պահպանվեց և արդյունքում ավելի ուժեղացավ Կասպից ծովի հյուսիս-արևմտյան ափերի ուղղությամբ, որտեղ գտնվում էին սարմատները, ընդ որում հենց նույն այս ժամանակ Մեծ տափաստանի արևմուտքում (Նախակովկասյան և Մերձսևծովյան տափաստաններ) չափազանց թուլացել էին սկյութները: Այս ամենի հետևանքով, արդեն մ.թ.ա. 180-ական թվականների սկզբներին[4], քոչվոր սարմատների մեծաթիվ ու հզոր հորդան, խուսափելով Քուշանական թագավորության հետ հարևանությունից, անցավ Վոլգան և գլխովին ջախջախեց սկյութներին, որոնց փոքր մասը նահանջեց դեպի արևմուտք, հետագայում ընդունելով սարմատների գերիշխանությունը, իսկ հիմնական մասն էլ ձուլվեց սարմատների մեջ և ավելի ուժեղացրեց վերջիններիս: Սրա արդյունքն եղավ այն, որ Դանուբից Վոլգա ձգվող Մերձսևծովյան և Նախակովկասյան լայնարձակ տափաստաններում ստեղծվեց Ալանական հզոր թագավորությունը, որն իր անունը ստացավ սարմատների արքայական ցեղ հանդիսացող ալանների կամ, ինչպես մեկ այլ անունով է այս տոհմը հայտնի, ռոքսալանների անունից: Այս առումով հատկանշական է, որ <ռոքսալան> տերմինը հանդիպում է արդեն մ.թ.ա. 110 թվականի իրադարձությունների հետ կապված:

Մասնագիտական գրականության մեջ <ռոքսալան> անվանման հետ կապված արտահայտվել են տարբեր կարծիքներ, սակայն հարցը մինչև այժմ էլ հեռու է վերջնականապես լուծված լինելու վիճակից: Այսպես, Վ. Ի. Աբաևն առաջ է քաշում տեսակետ, ըստ որի <ռոքսալան> տերմինն առաջացել է իրանական (արիական) <roxs-alan> բառերից և թարգմանաբար նշանակում է <լուսավոր ալաններ>, ընդ որում <roxs>-ն առաջացել է հին իրանական <rauxšna> բառից, իսկ <alan>-ն էլ՝ <aryana> բառից[5]: Այս տեսակետի հետ համաձայն են նաև Մ. Ֆասմերն ու Վ. Ն. Տոպորովը[6]: Օ. Ն. Տրուբաչևը, սակայն, ժխտում է այս տեսակետը, թեև ինքն էլ առաջարկում է մոտ տեսակետ: Ըստ նրա <ruksą-> տերմինը հին հնդկական է և ունի նույն <լուսավոր> իմաստը: Այս ամենով հանդերձ իմ կողմից առաջարկվում է մեկ այլ լուծում, երբ <ռոքսալան> բառը կազմված է երկու տարրերից՝ իր արմատներով դեպի լատիներենը գնացող <rex> մասից, որը նշանակում է <արքա>, ինչպես նաև <ալան> էթնոնիմից, երբ երկու հասկացություններն իրար հետ միասին նշանակում են <արքայական ալաններ>, իսկ ավելի կոնկրետ՝ արտահայտությունը մատնանշում է սարմատների արքայական ցեղի անվանումն և (կամ) ցեղանվան վերածված տիտղոսը:

Արդյունքում, կարելի է ամենից առաջ ասել, որ հիմնազուրկ են այն պնդումները, որոնց համաձայն ալանները պատմության մեջ առաջին անգամ ֆիքսվում են I դարում, քանի որ, ինչպես տեսանք, ռոքսալանները հայտնի են դեռևս առնվազն մ.թ.ա. II դարի վերջից: Այս կապակցությամբ մինչև առաջ անցնելը նշենք, որ իրականում թյուրիմացությունն առաջացել է այն բանի ազդեցության տակ, որ երբեք և ոչ մի գիտնականի կողմից ռոքսալանները չեն դիտարկվել որպես ընդամենը միայն արքայական մի տոհմ, որն իշխանություն է ունեցել սարմատների նկատմամբ և ղեկավարել է Ալանական թագավորությունը: Միաժամանակ հարկ է նաև ավելացնել, որ միայն ռոքսալաններով ևս չեն կարող սպառված համարվել հիշատակությունները ալանների մասին, քանի որ, ինչպես արդեն ասվեց, ռոքսալանները հանդիսանում էին Ալանական հզոր թագավորությունում իշխող արքայական մի տոհմ, որի հպատակների զգալի մասն էլ կազմված էր սարմատներից, որոնք իրենց հերթին հիշատակվում են արդեն մ.թ.ա. II դարի սկզբից:

_________________________________
[1] Տես՝ Луций Анней Сенека. Фиест. Перевод С. А. Ошерова // Луций Анней Сенека. Трагедии. М., 1983, стр. 202-232:
[2] Տես՝ Бичурин [Иакинф] Н. Я. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. М-Л. АН СССР, Институт этнографии им. Миклухо-Маклая. 1950, стр. 229.
[3] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 11, գլուխ 31:
[4] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 25, գլուխ 1: Հիշատակված հեղինակը սարմատների արքային հիշատակում է մ.թ.ա. 179 թ-ի իրադարձությունների կապակցությամբ, սակայն հաղորդման կոնտեքստն այնպիսին է, որ, ակնհայտ է՝ այս արքան ու իր ժողովուրդը Մերձսևծովյան տափաստաններում էին գտնվում արդեն առնվազն կես տասնամյակ:
[5] Абаев В. И. Осетинский язык и фольклор. М-Л.: Академия наук СССР, 1949. т. I. стр. 156; Абаев В. И. Историко-этимологический словарь осетинского языка. Л.: Наука, 1973, т. I. стр. 435-437.
[6] Топоров В. Н. Прусский язык: Словарь. - М.: Наука, 1990. т. 5. стр. 186.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:16 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Եվ այսպես, ինչպես ցույց տրվեց վերևում, ալանների կողմից ղեկավարվող սարմատները Մինչկովկասյան և Մերձսևծովյան տափաստաններում հայտնվում են արդեն մ.թ.ա. 190-180 թվականներին, իսկ Պատմահայր Մովսես Խորենացուն էլ պատկանում է ալանների պատմության ռազմա-քաղաքական դրվագներից ամենաառաջինի ուղղակի ամրագրման պատիվը, ընդ որում դա դեռ այն ժամանակ, երբ ալանների գլխավորած սարմատները դեռևս ակտիվ շփում չէին հաստատել հունա-հռոմեական աշխարհի հետ և իրենց ամրագրումը չէին ստացել այս քաղաքակրթության կողմից՝ վերևում արդեն նշվեց, որ ալաններին, ի դեմս ռոքսալանների, հունա-հռոմեական աշխարհը ֆիքսելու էր դրանից միայն ավելի քան կես դար հետո՝ մ.թ.ա. 110 թվականին, իսկ առկա այլ հաղորդումներն էլ նկատի ունեն սարմատներին: Արդյունքում, ինչպես արդեն ասվեց, սարմատները կազմում էին Ալանական թագավորության բնակչության հիմնական մասն և այլ աղբյուրներ սարմատների մասին խոսում են Պատմահորից առաջ, բայց այնուհանդերձ ալանների առաջին հիշատակությունը պատկանում է հենց Մովսես Խորենացուն՝ ի դեմս Արտաշես I-ի թագավորության ժամանակ նկարագրված իրադարձությունների: Այսպիսով կարող ենք ամրագրել, որ Հայ-Ալանական պատերազմն ալանական թագավորության կողմից վարվող արտաքին-ավարառուական քաղաքականության արդյունքներից մեկն էր:

Մինչև առաջ անցնելը, սակայն, մի պահ թեմայից շեղվելով ուղղակի սեղմ կերպով ամրագրենք նաև, որ քոչվորների հերթական այս տեղաշարժի մյուս արդյունքներից մեկն էլ այն եղավ, որ մ.թ.ա. 170-160 թվականներին հոներից վերջնական պարտություն կրած և Մեծ տափաստանի կենտրոնական մասում հաստատված քուշանները ստեղծեցին Մեծ տափաստանի կենտրոնական մասն ու աստիճանաբար Հնդկաստանի հյուսիս-արևմուտքն և հյուսիսն ընդգրկած Քուշանական հզոր թագավորությունը: Այս թագավորությունը, որի արևմտյան սահմաններում ամեն դեպքում մեծ ազդեցություն շարունակեցին պահպանել սարմատներին չհետևած սակերը, մի քանի հարյուրամյակ շարունակ արևելքից անմիջականորեն սպառնալով Պարթևական թագավորությանը, որոշակիորեն թուլացրեց վերջինիս և դրանով իսկ մեծապես չեզոքացրեց նրա ճնշումն արևմուտքում:

Վերադառնալով Հայ-Ալանական պատերազմին՝ փորձենք պարզել նրա սկզբի թվականը, ընդ որում վերջին հանգամանքի կապակցությամբ միանգամից նշենք, որ իմ կողմից առաջարկվում է մ.թ.ա. 184 թ-ը:

Բանն այն է, որ Արտաշես I-ի ավագ որդի, ապագա արքա Արտավազդը պետք է ծնված լիներ ամենաուշը մ.թ.ա. 183 թվականին, քանզի նրա կրտսեր եղբայրները պետք է ևս իրենց հերթին գոնե չափահաս լինեին` Արտաշես I-ի թագավորության վերջին տասնամյակում իրենց ստանձնած պատասխանատու պաշտոնները վարել կարողանալու համար: Այսինքն, եթե համարենք, որ եղբայրներից ամենափոքրը ստանձնել է իր պաշտոնը մոտ 18 տարեկան հասակում, ապա գալիս ենք հետևության, որ Արտավազդը մ.թ.ա. 160 թ-ին, երբ հաջորդեց հորը, 23 տարեկան էր: Այս ամենի արդյունքում կարելի է գալ հետևության, որ Հայ-Ալանական պատերազմի ընթացքում Ալանական թագավորության բանակի արշավանքն ու Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունը տեղի են ունեցել մ.թ.ա. 184 թվականին, իսկ Արտավազդը ծնվել է մ.թ.ա. 183 թ-ին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:19 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Հաջորդ հարցը, որ, կապված Հայ-Ալանական պատերազմի հետ, անհրաժեշտ է քննարկել, վերաբերում է այդ պատերազմի ընթացքում Կուր գետի ափերին տեղի ունեցած վճռական և մեծ ճակատամարտին, ինչն ևս լիովին անտեսվել է մեր պատմագիտության կողմից, այն դեպքում երբ այս ու հետագա իրադարձությունները, որոնք հստակ արտահայտված են Մովսես Խորենացու մոտ, ինչպես նաև վրաց աղբյուրներում, ամբողջացնում են Հայ-Ալանական պատերազմը, ինչպես նաև տալիս են նրա ավարտի լիակատար պատկերը: Դժբախտաբար հիշատակված ճակատամարտը մեծ հաշվով չի ընդունվել խորհրդահայ պատմագիտության կողմից և հիմնականում դիտարկվել է <վիպական> մակարդակում: Այս առումով հետաքրքիր է, որ, եթե Մովսես Խորենացու մոտ շեշտադրումներն իրոք դրված են ամենից առաջ գեղեցիկ, բայց այնուհանդերձ ոչ ռազմական մանրամասների վրա, ապա վրաց աղբյուրներն ինչպես այս ճակատամարտը, այնպես էլ դրան հաջորդող իրադարձությունները դիտարկում են ամենից առաջ հենց ռազմական հարթության մեջ:

Վերոգրյալի կապակցությամբ ամենից առաջ նշենք, որ իր ստեղծման իսկ օրից Իբերիայի թագավորությունը հավակնություններ ուներ պատմական Հայաստանի անբաժանելի մասը հանդիսացող Մեծ Հայքի Գուգարք նահանգի նկատմամբ: Այս հավակնություններն իրենց արմատներով գնում էին դեռևս մ.թ.ա. 300 թ-ը, երբ Պոնտոսի թագավորության հարձակումը Գուգարքի ուղղությամբ հետ մղվեց Մեծ Հայքի և Իբերիայի թագավորությունների միացյալ ուժերով: Իր հերթին, ինչպես արդեն նշվեց, Երվանդ III-ի օրոք Իբերիայի թագավորությունը փորձ կատարեց բացահայտ կերպով գրավել բուն հայկական այդ նահանգը, սակայն որևէ հաջողության չհասավ:

Իբերիայի թագավորության հերթական արքա Միհրան I-ին (մ.թ.ա. 210-160) հաջողության նոր հույսեր ներշնչեց իր թագավորության հյուսիսում հայտնված Ալանական թագավորության ռազմունակ սարմատների պարագան, երբ, արագորեն լեզու գտնելով վերջիններիս հետ, Իբերիայի թագավորության տիրակալը ստեղծեց յուրօրինակ մի համադաշնություն և այն ուղղեց Մեծ Հայքի թագավորության դեմ: Մինչև առաջ անցնելը, սակայն, մի պահ ևս հապաղենք և փորձ կատարենք հասկանալ, թե ով էր Իբերիայի թագավորության արքան քննարկվող դեպքերի ժամանակ:

Ըստ «Քարթլիս Ցխովրեբա»-ի (Լեոնտիոս Մրովելի), որը վրաց արքաների ցանկերը փոխանցում է զգալի խառնաշփոթություններով և անճշտություններով, քննարկվող ժամանակաշրջանում Իբերիայում կային միաժամանակ կառավարող երկու եղբայր-արքաներ` Արզոկն ու Արմազելը: Սակայն ներկայումս վրացագիտության մեջ ընդունված է, որ այս ժամանակ Իբերիայում իշխել է Միհրան I-ը[1]: Այս կապակցությամբ կարծում եմ, որ խնդրի բանալին հետևյալում է:

Բանն այն է, որ, ինչպես արդեն նշվեց վերևում, Մովսես Խորենացու աշխատության 2-րդ գրքի ժամանակագրական համակարգը պարունակում է մի լրջագույն սխալ, որի հետևանքով Պատմահայրը սխալմամբ Երվանդ III-ին, Արտաշես I-ին և Սմբատ Բագրատունուն մ.թ.ա. 212-160 թվականների ժամանակահատվածի փոխարեն տեղափոխել է ու տեղակայել I դարի վերջում և II դարի սկզբում: Հարկ եմ համարում կրկնել, որ, ըստ իս, Պատմահոր թույլ տված սխալի հիմքում ընկել է այն հանգամանքը, որ վերջինս մեկ միասնական Արտաշես I-ի փոխարեն ընդունել է երկու Արտաշեսների գոյությունը, որոնցից մեկը (պայմանականորեն կոչենք Առաջին) իր տեղում է` մոտավորապես մ.թ.ա. 212-160 թվականների ժամանակահատվածում, իսկ մյուսը, որն իրականում գոյություն չի ունեցել (պայմանականորեն կոչենք Երկրորդ), Պատմահոր կողմից տեղակայվել է I դարի վերջում և II դարի սկզբում: Առաջին Արտաշեսի մասին Խորենացին խոսում է շատ անորոշ` իրական Արտաշեսի հիմնական գործունեությունը կապելով Երկրորդի հետ, այսինքն սխալվելով արդեն երկրորդ անգամ: Պատմահոր սխալն ըստ իս բացատրվում է նրանով, որ Հայաստանի պատմության հնագույն շրջանի մասին նա իր հիմնական տեղեկությունները քաղել է Մար Աբբաս Կատինայից, որի աշխատանքն ավարտվում է հենց իրական Արտաշեսի թագավորության սկզբի ժամանակահատվածով` չհասած դրան, որից հետո Խորենացին, զրկվելով այնպիսի կարևոր տեղեկատվության աղբյուրից, ինչպիսին էր Մար Աբբաս Կատինան, մոլորվել է` ինչպես արդեն ասվեց, ամրագրելով երկու Արտաշեսների գոյությունը, ընդ որում իրական Արտաշեսի գործունեությունը գոնե Առաջին Արտաշեսի հետ կապելու փոխարեն, ինչը զգալիորեն կմեղմեր սխալը, անելով երկրորդ սխալն և այն կապելով Երկրորդի հետ:

Արդյունքում վրաց Պատմահայր Լեոնտիոս Մրովելին, իր հերթին սեփական ժամանակագրական համակարգը կապելով Խորենացու Երկրորդ գրքում առաջարկված ժամանակագրական համակարգի հետ և հետևելով նրան, ալանական հարձակման հետ կապված իրադարձությունները տեղափոխել է I դարի վերջ ու II դարի սկիզբ, բայց միաժամանակ նաև, ձեռքի տակ ունենալով Իբերական թագավորության արքաների սեփական մի գահացանկ, անխուսափելի կերպով որպես դեպքերին ժամանակակից արքաներ, խոսել է Արզոկի և Արմազելի մասին, որոնց թագավորության տարիներն իրոք մոտավորապես համապատասխանում են հենց I դարի վերջին ու II դարի սկզբին: Այս առումով խիստ հատկանշական է, որ Խորենացին որպես իրական` Առաջին, Արտաշեսի ժամանակակից, այնուհանդերձ հիշատակում է վերջինիս ժամանակակից, վրաց տիրակալ Միհրանին, կոչելով վերջինիս <Միհրդատ>. <Բայց իր Արտաշամա դուստրն Արտաշեսը կնության է տալիս ոմն Միհրդատի՝ Վրաց մի մեծ բդեշխի, որ Դարեհի նախարար Միհրդատի զավակներից էր, որին Ալեքսանդրը նշանակել էր իվերիացիների գերիների վրա, ինչպես առաջ պատմեցինք, և նրան է հավատում հյուսիսային լեռների ու Պոնտոս ծովի կուսակալությունը>[2]: Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ, փոխանակ հայտնվի Փառնավազյանների գահատոհմի երրորդ գահակալ Միհրան I-ի մասին, ժամանակագրական անախրոնիզմով խոսվում է վերջինիցս գրեթե երեք հարյուրամյակ ավելի ուշ ապրած Արզոկի և Արմազելի մասին:

_________________________________
[1] Տես, մասնավորապես՝ Toumanoff, Cyril (1963), Studies in Christian Caucasian History, p. 317. Georgetown University Press; Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, p. 281 և այլն:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 38:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Մ.թ.ա 184 թ-ի գարնանն Իբերիայի թագավորության դրդմամբ Ալանաց դուռ լեռնանցքով առաջխաղացած Բազուկի ու նրա եղբայր Անբազուկի գլխավորած Ալանական թագավորության, ինչպես նաև Միհրան I-ի գլխավորած Իբերիայի թագավորության միացյալ բանակը դաժանորեն ասպատակեց Գուգարք և Արարատ նահանգները, որից հետո, նպատակ ունենալով հետ վերադառնալ, անցավ Կուրն ու բանակեց Իորի գետի ափին:[1] Այս իրադարձությունների հաջորդեց Կուր գետի ափին տեղի ունեցած վճռական ճակատամարտը, որին հարկ եմ համարում անդրադառնալ առանձին մեջբերման տեսքով:

184 գարուն – Կուրի ճ-մ (Ուտիք և Աղվանքի Կամբեճան գավառ, Կուր գետի աջ ու ձախ ափերին)

Արտաշես I-ի և սպարապետ, Հարավային զորավարության հրամանատար Սմբատ Քաջ Բագրատունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000, որից մոտ 45.000 հեծյալ) շարժվեց Բազուկի ու Անբազուկի գլխավորած Ալանական թագավորության (մոտ 70.000), ինչպես նաև Միհրան I-ի գլխավորած Իբերիայի թագավորության (մոտ 30.000) միացյալ բանակի դեմ:Մինչև մարտը սկսելը Սմբատն առաջարկեց թշնամուն ազատել գերիներին և ավարով հեռանալ, սակայն Բազուկը վիրավորական տոնով մերժեց Հայոց սպարապետի առաջարկն ու, մարտահրավեր նետելով վերջինիս, իր բանակով գետանցումեց Կուրն՝ կրկին մտավ Հայաստանի տարածք: Հայկական բանակը կեսօրին մոտեցավ թշնամուն և մարտակարգ ընդունեց: Առաջին շարքում տեղավորվեց հետևակը, ընդ որում առաջին շարքի առաջին գիծը զբաղեցրեց ծանր հետևակը, իսկ երկրորդում տեղ գրավեցին նետաձիգները: Երկրորդ շարքում տեղավորվեց Սմբատ Քաջ Բագրատունու գլխավորած Հայոց այրուձին: Ճակատամարտից առաջ Սմբատը մենամարտեց իրեն մարտի հրավիրած Բազուկի հետ, հեծյալ նիզակամարտում միջանցիկ նիզակահարելով սպանեց նրան և, վերցնելով նիզակի վրա, տապալեց ձիուց: Դրանից անմիջապես հետո Հայոց սպարապետը մենամարտեց նաև հարձակման անցած Անբազուկի հետ, որին ևս միջաթափանց խոցեց նիզակով, վերցրեց նիզակի վրա և տապալեց ձիուց:

I փուլ – Տեսնելով իր առաջնորդների մահը` թշնամու բանակը 15:00-ի մոտակայքում անցավ կատաղի հարձակման: Սակայն առաջին շարքի առաջին գծում մարտնչող Հայկական ծանր հետևակը ձեռնամարտում, իսկ երկրորդ գծում մարտնչող նետաձիգները` աղեղնամարտում, կարողացան կասեցնել թշնամու հեծելազորի հարձակումը, ծանր կորուստներ պատճառել վերջինիս և հետ շպրտել:
II փուլ – Երեկոյան հարձակման անցավ Հայոց այրուձին և, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, շպրտեց նրան գետի մյուս ափը, ընդ որում Արտաշեսը մենամարտում գերեց ալանների երիտասարդ արքայազնին: Գրեթե անմիջապես էլ, այն բանից հետո, երբ մարտնչող բանակները մի պահ կտրվեցին իրարից և բանակեցին գետի հակադիր ափերին, սալանների արքայադուստր Սաթենիկը փորձեց բանակցել Արտաշեսի հետ, նպատակ ունենալով համոզել վերջինիս, որ նա ազատ արձակի իր եղբորը: Սակայն Արտաշեսը, հեծնելով իր ձին, արագորեն անցավ գետի մյուս ափն և, գերելով ափին մոտեցած Սաթենիկին, նույնպիսի արագությամբ հասցրեց նրան Հայկական բանակ:
III փուլ – Հայկական բանակը, առաջին շարքում ունենալով արդեն հեծելազորը, անցավ գետն և կրկին հարձակվեց մարտակարգը վերականգնած թշնամու վրա: Բռնկվեց և մինչև 21:00-ն շարունակվեց համառ հանդիպակաց մարտ, որի արդյունքում թշնամին ի վերջո ջախջախիչ պարտություն կրեց:
IV փուլ – Հայկական բանակը ողջ օրը մարտնչած և մի քանի տեղից վիրավոր Սմբատ Քաջ Բագրատունու անձնական ղեկավարությամբ սկսեց թշնամու նահանջող մնացորդների հետապնդումն և անխնա ջարդը: Ընդ որում հատկապես ծանր կորուստներ կրեցին իբերների դաշնակիցները` փախուստի վայրերին ծանոթ չլինելու պատճառով:
Հայերը կորցրին մոտ 20.000, թշնամին` մոտ 80.000 զինվոր:[2]

Արդյունքում Հայկական բանակը վճռական հաղթանակ տարավ, որից հետո Քաջբերունիների գլխավորած Մեծ Հայքի թագավորության Հյուսիսային զորավարության բանակն և մեսխերն ասպատակեցին Իբերիայի թագավորության տարածքը` պաշարողական տեխնիկայի բացակայության պատճառով չկարողանալով գրավել թշնամու քաղաքներն ու ամրոցները:[3] Այս ընթացքում Նոստե գետի մոտ անորոշ ելքով տեղի ունեցավ խոշոր մի ճակատամարտ ևս, որից հետո հայկական կողմը հետ քաշեց ուժերը[4]: Նույն թվականի ամռանն Իբերիայի թագավորության բանակը, օգտվելով դադարից, ասպատակեց Գուգարքը, Տայքի արևելքն և Աշոցքը[5], ինչին հետևեց հայկական կողմի պատասխան և ավելի հզոր հակահարվածը: Մ.թ.ա 184 թ-ի ամառն վերջին և աշնանը Մեծ Հայքի թագավորության բանակը հինգ ամիս պաշարեց Մծխեթն Իբերիայի, ինչպես նաև Ալանական թագավորությունների միացյալ բանակից, սակայն ամեն ինչ ի վերջո ավարտվեց հաշտությամբ:

Այսպիսով Հայ-Ալանական պատերազմն ավարտվեց: Արդյունքում Իբերիայի ու Ալանական թագավորությունների հետ կնքվեց հաշտություն, որն ամրապնդվեց Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությամբ: Ալանական թագավորությունը դադարեցրեց Մեծ Հայքի թագավորության նկատմամբ վարվող թշնամական քաղաքականությունը, իսկ Իբերիայի թագավորությունն ընդունեց Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը: Սաթենիկի ազգական ալանների մի տոհմ հաստատվեց Մեծ Հայքի թագավորությունում, ստացավ նախարարական աստիճան և կոչվեց Առավեղյան:[6] Այս հաշտության արդյունքներից մեկն էլ եղավ այն, որ, ազատվելով հյուսիսում ուժերը շեղող պատերազմական գործողություններից, Մեծ Հայքի թագավորության բանակը կարճ ժամանակ անց շարժվեց դեպի արևմուտք և, ազատագրելով Արսյաց Փոր, Սպեր, Կարին և Դերջան գավառները մոսինոյկներից ու խալյուբներից, միավորեց դրանք Մեծ Հայքի թագավորությանը, իսկ Մոսինոյկների և Խալյուբների իշխանությունները ոչնչացան[7]: Եվ վերջապես հենց այս ժամանակ էր, որ Մեծ Հայքի ու Փոքր Հայքի թագավորությունների միացյալ բանակն առանց լուրջ մարտերի Պոնտոսի թագավորության բանակից ազատագրեց Կուտիորան, Կեռասունտն և Տրապիզոնը, ինչպես նաև Խաղկտիքն ու միացրեց Փոքր Հայքի թագավորությանը, ընդ որում անբարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակում հայտնված Պոնտոսի թագավորությունը համակերպվեց այս կորստի հետ:[8]

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 50; <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>; Վախուշտի Բագրատունի <Քարթլիի պատմությունը>:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 50; Մովսես Կաղանկատվացի <Պատմություն Աղվանից աշխարհի>, գիրք 1, գլուխ 8; Ուխտանես <Հայոց պատմություն>, գլուխ 42; Դավիթ Բաղիշեցի <Ժամանակագրություն>; <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>; Վախուշտի Բագրատունի <Քարթլիի պատմությունը>; Դավիթ Բագրատունի <Վրաստանի պատմությունը>, գլուխ 54; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով <Դրախտային ծաղիկ>, մաս 1:
[3] <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>; Վախուշտի Բագրատունի <Քարթլիի պատմությունը>:
[4] <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>:
[5] <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>; Վախուշտի Բագրատունի <Քարթլիի պատմությունը>:
[6] <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>; Վախուշտի Բագրատունի <Քարթլիի պատմությունը>:
[7] Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 11, գլուխ 14, մաս 5:
[8] Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 12, գլուխ 3, մաս 28:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 01:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46681
Откуда: Армения, Ереван
Արտաշես I-ի թագավորության հաջորդ տասնամյակների իրադարձությունները բավականին քննարկված են և ես դրանց վրա կանգ չեմ առնի՝ միաժամանակ նաև խոստանալով ապագայում անդրադառնալ այդ թեմային: Հայոց արքայի պայքարը հելլենիստական ուժերի դեմ, ինչպես նաև Իբերիայի թագավորության հետ շարունակվող հակամարտությունը Գուգարքի համար բավականին հայտնի են և այստեղ կարիք չկա դրանք հատուկ քննարկել: Այս առումով, սակայն, մեր այս փայլուն գահակալի թագավորության ամենավերջում տեղի ունեցան ևս էլի իրադարձություններ, որոնք անպայման անդրադարձի կարիք ունեն, քանի որ հերթական անգամ հռչակվել են <հնարովի և վիպական>: Խոսքը մ.թ.ա. 160 թ-ին տեղի ունեցած Բասենի ճ-մ-ի և դրան անմիջապես հաջորդած իրադարձությունենրի մասին է:

Այս ճակատամարտն ևս դժբախտաբար չի ընդունվում խորհրդահայ պատմագիտության կողմից ու դրա նկատմամբ առկա է ժխտողական մոտեցում նաև այժմ, ինչը, թող թույլ տրվի ասել, բացթողում է: Իրոք, Մովսես Խորենացին[1] այս ճակատամարտի մասին խոսելիս հիշատակում է հռոմեական բանակն և իր կարծիքով կայսեր Դոմիցիանին (81-96), ինչը կարծես միանգամից ժխտում է դրա իրական լինելու ամեն մի հավանականություն, քանի որ Հռոմի կայսր Դոմիցիանի գահակալման տարիները հիանալի կերպով հայտնի են և հռոմեական բանակի կողմից մղված ոչ մի նմանատիպ մարտական գործողության մասին դրանցում որևէ տեղեկություն չկա: Միաժամանակ, ավելորդ էլ է ասել, որ կայսր Դոմիցիանն իշխել է Արտաշես I-ից մոտ 250 տարի հետո: Այս կապակցությամբ, սակայն, թույլ տամ ինձ անել հերթական դիտարկումն, որի արդյունքում, կարծում եմ, Պատմահոր տեղեկությունները կրկին գտնում են իրենց տեղն ու բացատրությունը կոնկրետ ժամանակատարածային հարթության մեջ:

Մովսես Խորենացին հայտնում է. «Արևմուտքում ինչ-որ հուզմունքներ են ծագում և, սրա վրա վստահանալով, Արտաշեսն ապստամբվում է հռոմեացիների տերության դեմ և հարկ չի վճարում: Դոմետիանոս կայսրը, սրա վրա զայրանալով, զորք է ուղարկում Արտաշեսի վրա: Նրանք գալիս հասնում են Կեսարիայի կողմերը, Տիրանին արևմտյան զորքերի հետ առաջ խառնում քշում բերում են մինչև Բասենի մեծ և ընդարձակ հովիտը՝ մեծ տագնապով: Այստեղ Արտավազդն արևելյան և հյուսիսային զորքերով թագավորի բոլոր որդիների հետ միասին նրանց դեմ է դուրս գալիս, բայց պատերազմի ժամանակ շատ նեղն են ընկնում: Պատերազմի վերջերին հարավային զորքերով վրա է հասնում Սմբատն և, մեջ մտնելով վտանգից ազատում է թագավորի որդիներին, հաղթություն է տանում և վերջ դնում պատերազմին, որովհետև նա չնայելով իր ծերության, երիտասարդի պես կազմակերպեց և մղեց ճակատամարտը: Նա, հռոմեացիների զորքին հետամուտ լինելով, հալածեց մինչև Կեսարիայի սահմանները: Առասպելներում այս բանն երգել կամենալով` ասում են, թե եկած է եղել մի ոմն Դոմետ, որ ինքը Դոմետիանոս կայսրն է, բայց ոչ թե ինքն է եկել այս կողմերը, այլ նրա հրամանով են զորքերն եկել, իսկ առասպելներն էլ այլաբանելով այս ամենը նրա անունով են կոչել>: Եվ այսպես, առկա է մի իրավիճակ, երբ Պատմահայրը, տեղեկություն ունենալով հելլենիստական աշխարհի կողմից կազմակերպված հերթական մի հարձակման մասին, հավատարիմ իր կազմած ժամանակագրական սխալ համակարգին, որի մասին մի քանի անգամ խոսվեց վերևում, Արտաշես I-ին, Սմբատ Բագրատունուն և մ.թ.ա. 212-160 թվականներին վերաբերող ժամանակահատվածը տեղաշարժել է ու տեղակայել I դարի վերջում և II դարի սկզբում: Արդյունքում, մի կողմից ունենալով որոշակի տեղեկատվություն I դարի վերջում և II դարի սկզբում գերիշխող և հելլենական բնույթ ունեցող ռազմա-քաղաքական ուժի, իսկ մյուս կողմից էլ՝ <մի ոմն Դոմետ>-ի մասին, Պատմահայրն անխուսափելի սխալ տրամաբանությամբ հանգում է հետևության կայսր Դոմիցիանի և հռոմեական բանակի, ինչպես նաև վերջիններիս ու Արտաշես I-ի բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտի մասին: Այս կապակցությամբ Հ. Մանանդյանը, կիրառելով ժամանակագրական արհեստական տեղափոխումներ, առաջ է քաշել այն տեսակետը, թե այստեղ խոսքը գնում է Դոմիցիան Կորբուլոնի Արևելյան արշավանքի մասին, «մի ոմն Դոմետ»-ն իրականում հենց հռոմեական հայտնի այս զորավարն է այլ ոչ թե Հռոմի կայսը, իսկ ողջ հաղորդումն էլ ըստ էության արտացոլանքն է վերջինիս հայտնի արշավանքին[2], մի ենթադրություն, որն ըստ էության ընդունվել է խորհրդահայ պատմագիտության կողմից:

Կարծում եմ, սակայն, որ, եթե մի կողմ թողնենք ժամանակագրական բացթողումն և այս իրադարձությունները տեղափոխենք Արտաշես I-ի մահվան ժամանակները, ինչը բխում է Պատմահոր իսկ հաղորդումներից, այսինքն՝ եթե այս իրադարձությունները տեղակայենք մ.թ.ա. 160 թ-ին, ամեն ինչ ստանում է իր հստակ տեսքը: Հետաքրքիր է, որ այս պարագայում ստացվում է մի իրավիճակ, երբ այս հաղորդումն ոչ միայն միանգամից իր տեղն է գտնում իր ժամանակի ռազմա-քաղաքական իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա, այլև՝ անուղղակիորեն հաստատվում է նաև այլ աղբյուրներով:

Այս իրադարձությունների հետ կապված Արտաշես I-ի որդիների և հատկապես Արտավազդի` դեռևս որպես արքայորդու, սակայն արդեն բավականին հասուն մի երիտասարդի, հիշատակումը մեզ օգնում է պարզել այս ճակատամարտի բավականին ճշգրիտ թվականը, քանի որ, ինչպես հիմնավորվեց վերևում, Արտաշեսի որդի Արտավազդը կարող էր ծնված լինել մ.թ.ա. 183 թ-ին: Իր հերթին այն, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել Արտաշես I-ի գահակալման ամենավերջում, անուղղակիորեն հաստատում է նաև հաղորդումը «ծերունազարդ» Սմբատ Քաջ Բագրատունու մասին, որն Արտաշես I-ի պատանեկության ու ամուրիության ժամանակ արդեն իսկ հասուն այր էր և ուներ երեխաներ, իսկ իր սանի որդիների հասունության ժամանակ իրոք որ պետք է արդեն «ծերունազարդ» լիներ: Եվ վերջապես պատահական չէ, որ հենց այս իրադարձություններից հետո է, որ Պատմահայրը հայտնում է Արտաշես I-ի մահվան մասին[3]՝ վերջին պարագայում խոսքը Երկրորդ Արտաշեսի մասին է, թեև, բնական է, որ Արտաշես I-ի մահվան մասին են նաև այն հաղորդումները, որոնք վերաբերում են Առաջին Արտաշեսին[4]:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 54:
[2] Տես՝ Մանանդյան Հ. Հ. <Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության>, հատոր 1, Երևան 1977, էջ 344։
[3] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 60:
[4] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 13:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Форум закрытНаписать комментарии Страница 2 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5 ... 7  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB